PDA

Դիտել ողջ տարբերակը : Սիրում եմ դիտել...



Sunny Stream
06.04.2006, 23:35
Ո՞ր ֆիլմերն եք սիրում դիտել, կիսվեք ձեր կինո-ճաշակով ;)
Ես շատ եմ սիրում մեր հայկական ֆիլմերը (Մալյան, Դովլաթյան), Փելեշյան...
Համաշխարհային՝ Փարաջանով, Չապլին, սիրում եմ Բենինիի «Կյանքը հիասքանչ է» ֆիլմըՎերջերս նայեցի «Memories of a Geisha» ֆիլմը, հիմնականում դուրս շատ եկավ :ok
.........:8 Ու էլի շատ ֆիլմեր....

StrangeLittleGirl
06.04.2006, 23:39
Շատ քիչ են այնպիսի ֆիլմերը, որոնք կարող եմ անվերջ նայել: Դրանցից է, ասենք, «Ֆորրեստ Գամփը» և «Հրեշտակների քաղաքը»: Իսկ ընդհանրապես նույնիսկ իմ սիրած ֆիլմերը մեկ անգամից ավելի նայելիս ներվայնանում եմ:

Chuk
07.04.2006, 01:02
Ճաշակս շատ բազմազան է:
Այս պահին մտքիս "վեստերն" ոճի կինոները եկան: Շատ եմ սիրում այդ ոճի կինոները, օրինակ.
Լավը, վատը, չարը
Հրաշալի յոթնյակը
Մի անգամ վայրի արևմուտքում
Էլդորադո
...

Մասսագետ
07.04.2006, 01:28
Շատ-շատ են տենցները: մի քանիսը կգրեմ:
Ամերիկյան պատմություն իքս:
Դևիդ Գեյլի կյանքը:
Մեռած պոետների միությունը:
Սիրում եմ Օզոնի ֆիլմերը, Ջառմուշից ֆիլմեր կան, որ դուրս գալիս են, Կուստուրիցան ա շատ դուրս գալիս, իրա ֆիլմերից դեռ վատ ֆիլմ չեմ տեսել:
Իսկ Չապլին չսիրողներին ես չեմ հասկանում, կյանքը հիասքանչ էլ գլուխգործոց ա:

NINOK
09.04.2006, 14:38
համարյա բոլոր ժանրերի կինոներն էլ սիրում եմ.:)

kiki
09.04.2006, 22:52
Շատ են...որ մեկն ասեմ, որը թողնեմ...
սիրում եմ ցանկացած ոճի ֆիլմեր, միայն թե որակյալ լինեն...
Սովետական կինոմատոգրաֆի մասին, հատկապես հայկական չխոսեմ, այստեղ մեկնաբանություններն ավեորդ են...
"3+2" ֆիլմը ինչքան նայեմ չեմ հոգնի...անգիր գիտեմ ծայրից ծայր, էլի հաճույքով նայում եմ..."մենք ենք մեր սարերը", "կտոր մը երկինք", "տժվժիկ"...
այսօրվա ռուսական կինոմատոգրաֆն էլ է լավը. Շատ եմ սիրում Սերգեյ Բոդրովի ֆիլերը, ցավոք նա էլ չկա...լավ դերասան էր ու լավ ռեժիսոր ... :(
Արտասահմանյան կինոռեժիսյորներից Տարանտինոն է դուրս գալիս:
Շատ եմ սիրում իսպանական ֆիլմերը:
Թվարկեմ մի քանիսը.
օրիգինալ "Ռոմեո և Ջուլիետ", "Բանկոկ Հիլտոն" սերիալը, "Մեռած պոետների միությունը" , "Աշունը Նյու Յորքում", " Կնքահայրը", "7" կարծեմ այսպես է կոչվում Բրեդ Պիտն է խաղում...այս պահին չեմ կարողանում հիշել, որ հիշեմ, կավելացնեմ...
Չապլինը կլասսիկա է, չսիրել անհնար է...

Ուլուանա
10.04.2006, 12:49
Սիրածս հայկական ու ռուսական ֆիլմերի մասին որ խոսեմ, էսօր չեմ պրծնի... :love Լավ, հետո կգրեմ։ Արտասահմանյան ֆիլմերից սիրում եմ.
«Փշուտներում երգողները» (The Thorn Birds), «Հարցազրույց վամպիրի հետ», «Ուրվականը», Անժելիկայի մասին բոլոր ֆիլմերը, «Ամորձատ Ֆարինելին» :love , «Բանգկոկ Հիլթոն», «Ամելի», «Արևի հակառակ կողմը» և այլն...

spec
10.04.2006, 14:49
Իսկ իմ ամենասիրած ֆիլմերից է Карты, деньги, два ствола -ն:
Սիրում եմ Տարանտինո-ի գրեթե բոլոր ֆիլմերը (համենայն դեպս որը որ տեսել եմ, շատ եմ սիրել):
Մեկ էլ կա մի հրաշք ֆիլմ, որը իրոք որ շատ-շատ եմ հավանել, բայց ոչ մի ձև չեմ կարողանում հարմարացնել, որից նաել. Догма...

Sunny Stream
10.04.2006, 16:52
«Ամելի»
Վայ, մոռացել էի...:love :love :hands Ախր շատ եմ սիրում այդպիսի պայծառ ու բարի, հետն էլ նաև գիժ ֆիլմեր!!! :good
2 spec Չսիրեցի ես էդ Դոգման... :diablo

kiki
10.04.2006, 19:02
ախր ասում եմ չէ, միանգամից հիշել հնարավոր չի...:) "հարցազրույց վամպիրի հետ " և "Ամիլի"...2 բոլորովին տարբեր, բայց շատ որակյալ ու հետաքրքիր ֆիլմեր...:hands
"Դոգման" իրականում հիմարություն է, դիտել եմ միայն Մեդ Դայմոնդի և Ալանիս Մորիսեթի մասնակցույան պատճառով...:love

Intel
10.04.2006, 20:04
Իսկ իմ ամենասիրած ֆիլմերից է Карты, деньги, два ствола -ն:
Սիրում եմ Տարանտինո-ի գրեթե բոլոր ֆիլմերը (համենայն դեպս որը որ տեսել եմ, շատ եմ սիրել):
Մեկ էլ կա մի հրաշք ֆիլմ, որը իրոք որ շատ-շատ եմ հավանել, բայց ոչ մի ձև չեմ կարողանում հարմարացնել, որից նաել. Догма...
Карты, деньги, два ствола -ն դեմքություն ա, իսկական անգլիական հումոր, տենց կինոներ հւմա քիչ են նկարում

StrangeLittleGirl
10.04.2006, 20:41
"Դոգման" իրականում հիմարություն է, դիտել եմ միայն Մեդ Դայմոնդի և Ալանիս Մորիսեթի մասնակցույան պատճառով...:love
Ես էլ միայն Ալանիսի պատճառով եմ դիտել և նույնիսկ գնել եմ տեսաերիզը:hands
...բայց ֆիլմը չեմ սիրում... չեմ սիրում ընդհանրապես Աստծուն կին դարձնող ցանկացած բան` լինի դա ֆիլմ, գիրք, տ'ե ինչ-որ ուրիշ բան

Մասսագետ
11.04.2006, 01:01
Դոգման ինձ էլ ա դուր գալիս ինչ ուզում եք ասեք, բայց որոշ բաների լավ ձեռ էին առել:

spec
11.04.2006, 10:30
"հարցազրույց վամպիրի հետ "
Խորհուրդ կտամ կարդաս.
Շատ լավն է:
Եթե կուզես, կարող եմ էլեկտրոնային տարբերակը տամ:
Ընդ որում 2 հատոր է... Интервю с вампиром, և вампир Лестат...

Hovulik
21.04.2006, 08:22
Իսկ իմ ամենասիրած ֆիլմերից է Карты, деньги, два ствола -ն:
Սիրում եմ Տարանտինո-ի գրեթե բոլոր ֆիլմերը (համենայն դեպս որը որ տեսել եմ, շատ եմ սիրել):
Մեկ էլ կա մի հրաշք ֆիլմ, որը իրոք որ շատ-շատ եմ հավանել, բայց ոչ մի ձև չեմ կարողանում հարմարացնել, որից նաել. Догма...

Արդեն ԴՈԳՄԱ-2 է դուրս եկել եթե գտնես ինձ էլտուր նայեմ...

Hovulik
21.04.2006, 08:25
Վերջերս նայեցի "БОСИКОМ ПО МОСТОВОЙ" ֆիլմը, շատ հետաքրքիր էր... պատասխանում է բազմաթիվ հարցերի, սակայն էլ ավելի շատ հարցեր առաջ է քաշում:think

Hovulik
21.04.2006, 08:28
Իսկ դերասաններից ամենաշատը սիրում են Նիկոլաս Քեյջին... իհարկե իրենց ընտանիքը շատ հանճարեղ է...
Դերասանուհիներից հիանում եմ Շերոն Ստոունի աշխատանքներով և իրանով, որպես ուժեղ կին...
Դե իսկ Մարտին Սկորսեզեին ոչ մեկը չի հասնի

kiki
21.04.2006, 21:53
Խորհուրդ կտամ կարդաս.
Շատ լավն է:
Եթե կուզես, կարող եմ էլեկտրոնային տարբերակը տամ:
Ընդ որում 2 հատոր է... Интервю с вампиром, և вампир Лестат...
մեծ հաճույքով կկարդամ, դիպլոմայինս վերջացնեմ, կասեմ կուղարկես լավ?

Մելիք
16.07.2006, 12:48
Շաաաաաատ ապրի Մրրիկը:
Небо над Берлином-ը ընտիր էր: Պոեզիան ու կինոն իրար հետ տենց հարմոնիայի մեջ հլը չէի տեսել: Ափսոս քունս տարավ ու չկարողացա Վիմ Վանդերսի մյուս կինոներն էլ նաեմ:

kiki
16.07.2006, 20:56
Շաաաաաատ ապրի Մրրիկը:
Небо над Берлином-ը ընտիր էր: Պոեզիան ու կինոն իրար հետ տենց հարմոնիայի մեջ հլը չէի տեսել: Ափսոս քունս տարավ ու չկարողացա Վիմ Վանդերսի մյուս կինոներն էլ նաեմ:
ԴՎԴ-ի վրա՞ էիր նայում: եթե այո, կարելի՞ է անհամեստաբար ես էլ պնդրեմ...:oy
ես էլ "Ամառը բեռլինում" ֆիլմն էի ուզում նայել, ես Ոսկե ծիրանի շրջանակնորում ցույց էին տալիս, էն էլ չկարողացա...:(

Լէգնա
10.08.2006, 11:25
հիմա Բումն եմ նայում :P
ու եթե նայել եք,կիմանաք,այս տիպի ֆիլմեր եմ սիրում նաև...
հա,,,,այն վախ թեմայի հիմանական այցելուներին խորհուրդ եմ տալիս նայել,եթե ուզում եք վերջ տալ ձեր կյանքին :D

Koms
23.08.2006, 15:24
հիմա Բումն եմ նայում
ֆրանսիական ֆիլմը՞, Սոֆի Մարսո գլխավոր դերում,
բայց դա բավականին "հին" ֆիլմ է, /եթե դա՝ դա է,/

Koms
23.08.2006, 15:33
չգիտեմ, կարող է եւ զարմանաք, բայց դուր է գալիս "Հինգերորդ Էլեմենտ"-ը՝ սյուժե, բեմադրություն, օպերատորի աշխատանք, եւ Միլա Յովովիչի դերակատարումը, դժվար է պատկերացնել մեկ այլ այդքան դինամիկ ու գոնեղ նկարահանված ֆիլմ, իսկ հինգերորդ էլեմենտի գաղափարը /սեր, առանց որի չեն "աշխատի" մնացած չորս էլեմենտերը ՝ ջուրը, օդը, հողը, կրակը/՝ ուղղակի ցնցող է, :ok

Ուլուանա
23.08.2006, 17:05
հիմա Բումն եմ նայում :P
ու եթե նայել եք,կիմանաք,այս տիպի ֆիլմեր եմ սիրում նաև...
Վա՜խ, իմ սիրած ֆիլմերից մեկն է::love Առաջին անգամ, երբ տեսա այդ ֆիլմը, դեռահաս էի, դա էլ երևի մեծ նշանակություն ունեցավ, հիշում եմ, որ բավականին խոր տպավորություն էր թողել, ու երկար ժամանակ ֆիլմի ազդեցության տակ էի::)

Ի դեպ, բավականին հին ֆիլմ է. Սոֆի Մարսոն դեռ երեխա է. ֆիլմի առաջին մասում կարծեմ վեցերորդ դասարանցու դեր էր տանում, իսկ երկրորդ մասում արդեն մի քանի տարով մեծացել էր:

Լիաննա
23.08.2006, 17:35
չգիտեմ, կարող է եւ զարմանաք, բայց դուր է գալիս "Հինգերորդ Էլեմենտ"-ը՝ սյուժե, բեմադրություն, օպերատորի աշխատանք, եւ Միլա Յովովիչի դերակատարումը, դժվար է պատկերացնել մեկ այլ այդքան դինամիկ ու գոնեղ նկարահանված ֆիլմ, իսկ հինգերորդ էլեմենտի գաղափարը /սեր, առանց որի չեն "աշխատի" մնացած չորս էլեմենտերը ՝ ջուրը, օդը, հողը, կրակը/՝ ուղղակի ցնցող է, :ok
Koms ջան քեզ հետ լիովին համաձայն եմ, իրոք միտքը շատ լավն է:hands

Մասսագետ
01.09.2006, 03:56
Խորհուրդ կտայի կորեական ֆիլմեր նայեք: Մի հատ ռեժիսյոր կա՝ Կիմ ԿԻ -Դուկ, ինձ շատ դուր էկավ:

քաղաքացի
01.09.2006, 04:03
Ի դեպ ասեմ, որ կորեական ֆիլմերից ինձ էս վերջերս շատ դուր եկավ «Օլդ բոյ» ֆիլմը… Կանի ֆեստիվալի մրցանակով հայտնի ֆիլմ է (կարծեմ 2004թ է: չգիտեմ)
Նայեք շատ լավն է

Kita
03.09.2006, 15:26
Ֆենտզի ոճի ֆիլմերը… և բոլոր այն ֆիլմերը, որոնք խոռապես կազդեն ինձ վրա…հիշելը անհնար է:)

Vard
03.09.2006, 22:38
Ինչ լավ թեմա է :hands
ֆիլմեր շատ եմ սիրում… ամենասիրելի ֆիլմն էլ Forrest Gumpն է ստորագրությունիցս էլ երևում է…
Հայկական ֆիլմերի մասին խոսելն պարզապես ավելաորդ է. Շատ Շատ Շատ եմ սիրում
Դե մեր ՖՌՈՒՆԶԻԿին էլ ոչ ոք չի հասնի:
Այ Էս նոր ռուսական ֆիլմերը չեմ սիրում:
Ասեմ, որ էս թեման ինձ շատ օգնեց, որովհետև լավ ֆիլմեր էի ուզում նաեի, բայց չգիտեի ինչ… Հիմա ձեր ասած ֆիլմերից որը չեմ տեսել նայում եմ, ու բավականին լավն են

Մասսագետ
03.09.2006, 23:57
Ի դեպ ասեմ, որ կորեական ֆիլմերից ինձ էս վերջերս շատ դուր եկավ «Օլդ բոյ» ֆիլմը… Կանի ֆեստիվալի մրցանակով հայտնի ֆիլմ է (կարծեմ 2004թ է: չգիտեմ)
Նայեք շատ լավն է
«Օլդ բոյը» նայեցի, բայց դուրս չեկավ, էդ ժանրի ֆիլմեր չեմ սիրում:

kiki
04.09.2006, 00:31
Վերջերս Ալմադովարի "Վորադարձը նայեցի" : դե էդ ռեժիսորին ու հատկապես ֆիլում նկարահանված Պենելոպա Կրուզին շատ եմ սիրում, ու դեռ "Ոսկե Ծիրան" -ի շրջանակներում էի ուզում նայել, էն էլ չստացվեց : Լավ է որ ժողովրդի խնդրանքով Նաիրին ցույց տվեց ...
մի խոսքով, շատ հետաքրքիր ֆիլմ , իսկը Ալմադովարի ոճում, ու հոյակապ դերասանական խաղ, առաջին հերթին Պենելոպայի կողմից ...
Շատ դժվար է իհարկե, քանի որ էլ Հայաստանում չգիտեմ երբ կցուցադրեն, բայց խորհուրդ կտայի պրոկատ վերցնել, կամ գնել ու նայել ...
ինձ որ շատ դուր եկավ ...

Մասսագետ
04.09.2006, 03:21
Վերջերս Ալմադովարի "Վորադարձը նայեցի" : դե էդ ռեժիսորին ու հատկապես ֆիլում նկարահանված Պենելոպա Կրուզին շատ եմ սիրում, ու դեռ "Ոսկե Ծիրան" -ի շրջանակներում էի ուզում նայել, էն էլ չստացվեց : Լավ է որ ժողովրդի խնդրանքով Նաիրին ցույց տվեց ...
մի խոսքով, շատ հետաքրքիր ֆիլմ , իսկը Ալմադովարի ոճում, ու հոյակապ դերասանական խաղ, առաջին հերթին Պենելոպայի կողմից ...
Շատ դժվար է իհարկե, քանի որ էլ Հայաստանում չգիտեմ երբ կցուցադրեն, բայց խորհուրդ կտայի պրոկատ վերցնել, կամ գնել ու նայել ...
ինձ որ շատ դուր եկավ ...
Է՛հ, պատկերացրու էդ ֆիլմն էլ ինձ դուր չեկավ, չնայած, որ դերասանական խաղը լավն էր, համաձայն եմ: Բայց էդ Ալմադովարից էրկու ֆիլմ էլ էի տեսել ոչ մեկ դուրս չեկավ, դուրս չի գալիս էդ ռեժիսյորը:

Esmeralda
04.09.2006, 15:55
Վերջերս շատ եմ հավանել "Revol'ver" ֆիլմը.....

kiki
04.09.2006, 22:57
Է՛հ, պատկերացրու էդ ֆիլմն էլ ինձ դուր չեկավ, չնայած, որ դերասանական խաղը լավն էր, համաձայն եմ: Բայց էդ Ալմադովարից էրկու ֆիլմ էլ էի տեսել ոչ մեկ դուրս չեկավ, դուրս չի գալիս էդ ռեժիսյորը:
հա Մրրիկ ջան, ինքը շատերին դուր չի գալիս, բայց ես շատ եմ սիրում, յուրահատուկ ոճ ունի որ պետք է քեզ հարազատ լինի որ հասկանաս նրա պես ...
իսկ Պենալոպան պարզապես հրաշալի դերասանուհի է, ափսոս որ երբեմն էդ հիմար ամերիկյան ֆիլմերում է նկարահանվում ...

Մասսագետ
26.10.2006, 21:44
Էս վերջերս անըդհատ կինո եմ նայում: Ու ոչ մի արտակարգ բան ձեռքս չի ընկնում:
Բերտոլուչիի "Մի ծիծաղելի մարդու պատմությունը" նայեցի վատը չէր, բայց արտակարգ չէր, Օզոնից մի քանի կինո նայեցի, վատը չէին, բայց արտակարգ էլ չէին, Մի հատ էլ ֆրանսիական ինչ-որ կինո էր "սեքսը կատակերգություն է", էդ էլ վատը չէր, բայց արտակարգ չէր, էս ֆրանսիական կինոնրի փառատոնում էլ լավ գեղարվեստական ֆիլմ չկար, իսկ "Ցանկության տրամվայը" ընդհանրապես չկարեցա նայեմ, շատ անցած էտապի կինո էր:
Մի խոսքով ժողովուրդ մի հատ կինո ասեք, որ ձեր կարծիքով արտակարգ կինո ա, գնամ վերցնեմ. արտակարգության պահանջ ունեմ:

Բարեկամ
27.10.2006, 15:53
Վերջին նայածս ֆիլմը որ տպավորություն ա թողել Սպիլբերգի Արհեստական Բանականությունն էր:

Cassiopeia
27.10.2006, 19:46
Տարիներ առաջ մի ֆիլմ եմ տեսել, կոչվում է "Ծաղիկներ ձեղնահարկում", միայն վերնագիրն եմ հիշում և այն, որ այն մեծ տպավորություն է թողել վրաս: Բայց ինչ անում եմ չեմ կարողանում իմաստն ու բովանդկանությունը հիշել:think

Գոռ Ջան - Հայ
28.10.2006, 17:35
Մենք ենքք մեր սարերը...
ԿԱտարյալ ու նախադեպը չունեցող , հաջողված ու անկրկնելի...
Ֆիլմում դրսեվորվում է դերասանական տաղանդի ուղղակի բարձրագույն տիրապետում:
Նամանավանդ Ֆրունզիկի իմպրովիզացիաները...
«Տո քու մեջդ էսքան մարդկություն կա՞»
«Հա, ես բռնել եմ, ես մորթել եմ, ես էլ կերել եմ, ուզում ես հետ տամ, բաաաա....»
«հեհեյյյյ՜՜՜»
ԿԱմ Շերենցի«Դու որ չգայիր, ես հո լողացողը չէ՜ի...»
Մերն ուրիշ ա;)
Էս ֆիլմից էն կողմ իմ համար չկա....

Cassiopeia
28.10.2006, 21:20
«Սիրահարված Շեքսպիրը»
«Շտապիր սիրել», շատ եմ սիրում այս ֆիլմը, ինչքան կուզենայի ես էլ գտնել իմ երջանկությունը ու այս ֆիլմի հերոսուհու նման սիրելիիս կողքին չզգալ մահվան դաժանությունը…

milkyway
28.10.2006, 21:49
Ես Մարկ Զախարովի ֆիլմերն եմ սիրում:
формула любви
Тот самый Мюнхгаузен
Обыкновенное чудо ... մի խոսքով::hands

Aida
29.10.2006, 00:41
անչափ սիրում եմ «Մայրիկ» ֆիլմը, դաժան, բայց շատ տպավորիչ ու ընտիր ֆիլմ է:
սիրում եմ նաև «6 օր, 7 գիշեր» ֆիլմը, Հարիսոն Ֆորդի մասնակցությամբ:
ու էլի շատ շատերը

Angelina
03.11.2006, 14:55
Սիրում եմ շատ լավ որակի ֆիլմեր… Նաև սիրում եմ դեդեկտիվ ֆիլմեր, ինչու չէ նաև արկածային: Շատ եմ սիրում ակտիվ մարդկանց:

aniko
16.11.2006, 18:01
սիրում եմ դիտել
"Նամակ ունեք" - Մեգ Ռայան և Տոմ Հենքս
"Եկեք պարենք" - J lo և Ռիչարդ Գիր
"Նոթինգ Հիլ" - Ջուլիա Ռոբերթս
"Մարտի են գնում միայն ծերունիները" - շատ-շատ եմ սիրում :hands
"Гордость и предрассудоки" - Ջեյն Օստինի - բայց անգլիականը
եվ ելի շատ ֆիլմեր, բոլորև չեմ կարող թվել, :B

Աբելյան
29.11.2006, 14:29
"Бриллиантовая Рука"
"Иван Васильевич Меняет Профессию"
Ռուսականներից այ սրանք շատ եմ սիրում:

Աբելյան
08.12.2006, 22:26
շատ եմ սիրում "Terminator 2"-ը

kot
13.12.2006, 00:07
Սիրում եմ տարբեր ժանրերի ֆիլմեր`
Չարքի կացարանը,5-րդ տարրը(Միլա Յովովիչ),Լիոն(Ժան Ռենո),Ժամեր(Նիկոլ Քիդման),Խավարում պարողը(Բյորք),Դա Վինչիի գաղտնագիրը,Փշալարը(Պամելա Անդերսոն),Ռեպլիկատ(Ժան Կլոդ Վան Դամ) և այլն:Ինձ համար ամենալավ ռեժիսորներն են Լյուկ Բեսոնը և Լարս Ֆոն Թրիերը:Նայև սիրում եմ MATRIX(RELOAD)-ը:
Հաճույքով նայում եմ <<Վարպետը և Մարգարիտան>>:

Amaru
21.12.2006, 13:13
Հիմնականում մելոդրամաներ...Սիրածս ֆիլմն ա «Արևի մութ կողմը»:

Philosopher
11.02.2007, 15:21
Հիմնականում լավ ու լուրջ ֆիլմերը դժվար է լինում մի քանի անգամ դիտել, իսկ եթե դիտում ես, դրանք կորցնում են իրենց գեղագիտական խորհրդավորությունը և ձեռք են բերում ինչ–որ կենցաղայնություն։ Այս առումով բացառություն է, թերևս, "Հռոմեական արձակուրդներ" ֆիլմը, որի մեջ գեղեցիկի գեղագիտությունը այնքան շատ է ու ծանր տեսական կողմը այնքան քիչ, որ նորից ու նորից ուզում ես դիտել, այնպես, ինչպես ուզում ես նորից ու նորից տեսնել բնության որևէ ստեղծագործության գեղեցկությունը։

Կարեն ջան
11.02.2007, 15:25
Սիրում եմ դիտել այնպիս ֆիլմեր, որոնց ավարտը չես կարողանում գուշակել, այսինքն շատ անկանխատեսելի են::B

Davo'o
11.02.2007, 18:02
Ես սիրում եմ, որ ֆիլմում կա ամեն ինչ... սեր, փիլիսոփայություն, գրաֆիկա, ֆանտաստիկա, մի խոսքով THE MATRIX

PygmaliOn
12.02.2007, 21:25
ՄԻՍՏԻկա և մնացածները...

shark_baby_girl
10.03.2007, 22:57
Շատ ֆիլմեր եմ սիրում,բայց կգրեմ վերջին տեսածս ֆիլմերը,որոնք շատ հավանել եմ.
Прогулка в облаках,
Модильяни.....թե չէ սիրածս ֆիլմերը այնքան շատ են,որ գրեմ տեղ չի անի: Հա մեկ էլ ԲԱԲԵԼՈՆԸ հաջողված ֆիլմ էր:

Ֆելո
11.03.2007, 21:20
Достучатся до небес:ok

Selene
12.03.2007, 00:40
Ես տարբեր ժանրերի ֆիլմեր էլ սիրում եմ դիտել՝ կատակերգություններից մինչև անգամ սարսափ:P , ամեն ինչ կախված է տրամադրությունից:)
Հատկապես շատ եմ հավանում Խորհրդային տարիներին նկարահանված հայկական ֆիլմերը և մի շարք նույն տարիների ռուսական ֆիլմեր: Դրանք ինչքան էլ նայես, նայվում են, ու ամեն անգամ մի նոր բան ես հայտնաբերում նման ֆիլմերում:hands

Sunny Stream
18.01.2008, 03:52
Վայ, մոռացված թեմա...
Դե ավատարիս մասին նորից չգրեմ, մի քանի էջ առաջ գրել էի, ուղղակի սկսել եմ էլ ավելի սիրել...
2007-ին դիտեցի Կիմ Կի Դուկի «Գարուն, ամառ, աշուն, ձմեռ և նորից գարուն» ֆիլմը: Դուրս շատ եկան առանց պատ բայց դռներով «միջնորմները» սենյակների միջև...
Նաև նորից ու այս անգամ շաաատ սիրեցի «Մուլեն Ռուժը»՝ ահռելի ու դասական ռեժիսորական, օպերատորական, դերասանական, երաժշտական, դիզայներական աշխատանք...
Նաև «Ոսկե Ծիրանի» օրերին մի քանի լավ ֆիլմ դիտեցի, մեկը երեկ Հ1-ով ցուցադրեցին՝ «Ես մնում եմ», մյուսներն էլ՝ «Գրաֆֆիտի», «Մարդկային պատմություն պատերազմի ու խաղաղության միջև» (հայկական դոկումենտալ)... Էս բոլորն ու մի քանիսը, որ հիմա միտքս չեն գալիս, շատ սիրեցի:

Աբելյան
18.01.2008, 11:15
"Գոձիլա"-ն :hands
ափսոս քանի տարի ցույց չեն տվել

Tigana
19.01.2008, 22:11
Էս ինչքան ժամանակ ա ուզում եմ Final Fantasy-ն նայեմ,չեմ գտնում:Կարող ա ինչ որ մեկը իմանա?

Modigliani
20.01.2008, 11:58
Շ
Модильяни.....

ամենակարգին կինոներից մեկն ա :B