PDA

Դիտել ողջ տարբերակը : Մեկը հասարակության համար, հասարակությունը մեկի...



Friend
10.08.2006, 16:00
Ինչու է հասարակությունը շատ սառը և խիստ դատւմ այն մարդկանց, ովքեր կոպիտ սխալ են թույլ տալիս իրենց կյանքում...
Հարցի շուրջ մտածելուց և պատասխաններ գրելու առաջ, եկեք մի պահ հասկանանք, որ մենք էլ ենք հասարակության անդամ, և մենք նույնպես կառող ենք կյանքում կոպիտ սխալներ կատարել...:think

Լէգնա
10.08.2006, 16:11
հասարակությանը ընդունում եմ այնպես,ինչպես այն ինձ:Այսինքն անտարբեր,բայց միևնույն ժամանակ այնքան ժամանակ է տրամադրում ,որ նաև բամբասում է,բամբասանքը ուշադրության մի տարբերակ եմ ընդունում,բայց վատ դրանից չեմ զգում;Հասարակության կարծիքը իմ մասին ,իմ համար միևնույն է,հասարակությունը երբեք չեմ շփոթում հարազատ ,ընկերներ ,շրջապատ բառերի հետ ,որոնց կարծիքը առաջնային չէ,բայց կարևոր է:Սակայն սա չի նշանակում որ երբեմն չեմ ուզում լսել թե հասարկությունը ինչ է ասում իմ մասին,ոչ հետաքրքիր է ինձ,թե դրսում հասարակության մեջ ես ինչ դեր ունեմ,որ սահմաններում եմ ,որոնք իրոք հասարակությունն է կարգում անձի համար:Այսօր Հայաստանում հասարակություն չկա կարելի է ասել,կա ասենք ախպերներ,ջագիներ,որոնք ի վիճակի չեն նույնիսկ ինչ-որ բան կշռադատելու,բայց կան հատ ու կենտ մարդիկ,կիրթ,ռեալ,քննադատ ի վերուստ,դրանց եթե միավորես կայուն հասարակություն կլինեն,բայց ոչ առողջ,քանի որ նախ կսկսեն միմանց ուտել:Ես ինքս սակայն համարում եմ ինձ հասարակության ևս մեկ անդամ,և ամեն ինչ անում եմ այն առողջ ու ձևավորված տեսնելու:

dvgray
11.08.2006, 10:53
Ինչու է հասարակությունը շատ սառը և խիստ դատւմ այն մարդկանց, ովքեր կոպիտ սխալ են թույլ տալիս իրենց կյանքում...
Հարցի շուրջ մտածելուց և պատասխաններ գրելու առաջ, եկեք մի պահ հասկանանք, որ մենք էլ ենք հասարակության անդամ, և մենք նույնպես կառող ենք կյանքում կոպիտ սխալներ կատարել...:think

Երևի դա ինքնակառավարման մի ձև է:
Սխալը ներելը դա այլ հարց է : Սակայն դատել պետք է :
Ես ավելի շատ կխոսեի անարդար դատելու մասին ,որ տարբեր մարդկանց նույն արարքի համար տարբեր ձև են դատում :

Ցանկացած դեպքում պետք է լինել ուշադիր , և սխալներ , նամանավանդ կոպիտ , թույլ չտալ դիմացինի (հասարակության) հանդեպ:
Իսկ թույլ տալու դեպքում էլ պատրաստ լինել պատասխան տալուն :)

alone
11.08.2006, 10:57
Ինչու է հասարակությունը շատ սառը և խիստ դատւմ այն մարդկանց, ովքեր կոպիտ սխալ են թույլ տալիս իրենց կյանքում...
Հարցի շուրջ մտածելուց և պատասխաններ գրելու առաջ, եկեք մի պահ հասկանանք, որ մենք էլ ենք հասարակության անդամ, և մենք նույնպես կառող ենք կյանքում կոպիտ սխալներ կատարել...:think
Սա ոչ թե հարց էր այլ՝ ԳԼՈՒխԿՈՏՐՈՒԿ:)
Դժրվար թե պատասխանս օբեկտիվ լինի:8 Երևի թե ինքդ էլ կկռահես թե՞ ինչու:
Եթե պատասխանեմ, կստացվի խոսեցի որպես հասարակություն, բայց ես ընդա-
մենը նրա մի ատոմն եմ:) Կան բազմաթիվ երևույթներ, որոնց մատերիս արանքով
եմ նայում ի տարբերություն մյուսներին: ԵՎ կան բաներ, որ խենթացնում է ինձ:
Հասարակության քա՞նի տոկոսը ներել գիտե: Այս տոկոսից է կախված վերը
նշված սառնությունը և խստությունը…

Riddle
11.08.2006, 11:14
Թորիկին հիշեցի. «Համայնքը չի՜ ընդունում, համայնքը զորավո՜ր է»::)

Հայ տղա
11.08.2006, 11:27
Չի կարելի անտեսել հասարակության կարծիքը, բայց չարրժե նաև կորցնել Քո ԵՍԸ:
Պետք է գտնել համատեղության եզրեր :)

Katka
20.05.2009, 22:23
Ինչու է հասարակությունը շատ սառը և խիստ դատւմ այն մարդկանց, ովքեր կոպիտ սխալ են թույլ տալիս իրենց կյանքում...
Հարցի շուրջ մտածելուց և պատասխաններ գրելու առաջ, եկեք մի պահ հասկանանք, որ մենք էլ ենք հասարակության անդամ, և մենք նույնպես կառող ենք կյանքում կոպիտ սխալներ կատարել...:think

Բան ու գործ չունեն անելու:)

Իսկ ո՞վ է որոշում որն է սխալ, այն էլ` կոպիտ:)