PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայերն ու կատակը



DVG
23.05.2007, 19:28
Բարև, շատ հետաքրքիր մի բան...
Երևի բոլորն էլ ինձ հետ կհամաձայնվեն:
Հայերը կատակ, հումոր չեն հասկանում, մենք մենակ անեկտոդներ ենք հասկանում/էդ էլ ոչ բոլորը/, սուր կատակները ընկալվում են որպես վիրավորանք և որոնցից հետո էլ նեղանում են: Ճիշտ է, անեկտոդներն էլ են ծիծաղ առաջացնում, բայց մարդ պետք է մի փոքր էլ դուրս գա իր սահմաններից ու ըմբռնի, որ կատակի և վիրավորանքի սահմանն հստակ ընդգծված ա:

NetX
23.05.2007, 20:16
կատակի և վիրավորանքի սահմանն հստակ ընդգծված ա:
Կարծում եմ ամեն մարդու մոտ կատակի և վիրավորնաքի սահմանը տարբեր է, և որպես հետավանք չի կարող լինել հստակ ընդգծված սահման,
Իսկ ընդհանրապես ամեն բան չափի մեջ է գեղեցիկ...:B

Cassiopeia
23.05.2007, 20:27
Համամիտ չեմ, թե հայերը հումոր չեն հասկանում… Մի մոռացեք, որ աբարանցիների, գյումրեցիների, քյավառցիների և այլոց մասին բազմաթիվ անեկդոտներ են հորինվում: Դա նրանց համար հումոր է, որին վիրավորանքով չեն նայում:

Artgeo
23.05.2007, 20:50
Համամիտ չեմ, թե հայերը հումոր չեն հասկանում… Մի մոռացեք, որ աբարանցիների, գյումրեցիների, քյավառցիների և այլոց մասին բազմաթիվ անեկդոտներ են հորինվում: Դա նրանց համար հումոր է, որին վիրավորանքով չեն նայում:
Վեռ աբարանցիների մասին ստեղծված բազմաթիվ խոսքերըի մեծամասնությունը գռեհիկ է, տափակ ու կոպիտ:

Համաձայն եմ DVG-ի հետ: Իմ կարծիքով այդ ամենը գալիս է սոցիալ-տնտեսական ծանր վիճակից, «գողական» օրենքներով ապրելուց և ինտելեկտուալ ցածր մակարդակից:

քաղաքացի
23.05.2007, 22:02
Համամիտ չեմ: Աբսուրդ է: Նախևառաջ ուզում եմ պարզել, արդյո՞ք դուք ուրիշ ազգերի հումորը, կատակի ընկալությունը տեսել եք, որ հայերին եք կպնում: Ես՝ որպես արևմուտք այցելած մարդ, կատաղում եմ, երբ որևէ կատակ չեն հասկանում: Օրինակ՝ ինչ-որ մտերիմ մարդու ասում ես «խելոք մնա, կսպանեմ» կամ ինչ-որ բանից վախենում ես ու ասում «սիրտս կանգնեց»… Մեկ էլ այդ նույն ոչ հայ մարդը շատ մտահոգ հայացքով կասի. «լու՞րջ»: Հումորի առումով եվրոպացիները 1000 անգամ ավելի տափակ ու կոպիտ անեկդոտներով են ուրախանում, ինչպես ասեց Artgeo-ն: Բերեմ օրինակ իրենց հանելուկ-անեկդոտներից՝ «Այն ի՞նչն է ինչը, հղի սևամորթ կին է…:think» պատասխան՝ «Կինդեր սյուրպրիզ»: Ես առաջին անգամ, որ սա լսեցի մտքումս ասացի «լավ երևի մարդկանց թարմ անեկդոտնեից է՝ ներեմ»: Սակայն պարզվում է, որ այս տափակ հանելուկը իրենց ամենասիրված ու ճանաչվածներից է: Ամերիկյան հումորները նույնպես լինում են տափակ, դեբիլային մակարդակի, հիշեք «Ամիրկայն կարկանդակ» ֆիլմը: Եվրոպայում հումոր ունեն հարավային երկրներում և հյուսիսայիններից բացառություն կազմելով Անգլիան: Անգլիական հումորը շատ յուրահատուկ է: Չոր է, բայց լավն է: Ես այն սիրում եմ:
Իսկ Հայաստանում՝ թվարկեմ հումոր ունեցող բնակչության տեսակները, գյումրեցի, աբարանցի, քյավառցի, ղափանցի, լոռեցի, ղարաբաղցի, եզդի և վերջապես երևանցի: Խնդրում եմ մի ասեք, որ հայերը հումորվ ազգ չեն: Հայերից ավելի կատակասեր ժողովուրդ ես չեմ ճանաչում: Եթե կարող եք հակառակը ապացուցել ես ձեզ հետ մեծ հաճույքով կքննարկեմ:

Apsara
23.05.2007, 23:00
Քաղաքացու հետ համաձայն եմ, հայերս՝մենք, հումոր ունենք, բայց ինչպես միշտ կան բացառություն կազմող փոքրամասնություններ
Նաև համաձայն եմ, որ համեմատած Եվրոպացիների և ամերիկացիների հետ, մենք շաաաաաաատ հումորով ենք: Մի քանի ամիս ապրելով ԱՄՆ-ում ես հումոր չտսա, տեսա ինչ-որ տափակ բաներ, որ ժպիտ էլ չէր առաջացնում:
Իսկ սահմանի մասին, դա նման է, հայերեն չկարողացա թարքմանել, kak lezvie britvi

Chuk
23.05.2007, 23:20
Մոդերատորական: Թեման տեղափոխված է «Զվարճալի» բաժին, քանի որ նման մեկնաբանությունը կապված հայերի հումոր չընկալելու հետ միայն ժպիտ է առաջացնում ու կարող է միայն որպես հումոր դիտարկվել ;)

wagamaffia
24.05.2007, 01:42
Օրինակ ինչքա՞ն դուրս գալ սահմանից, ես էս թեման չհասկացա.... սատիրա ի նկատի ունես՞ ԴՎԳ. Եթե չէ, ուրեմն խնդրում եմ մի հումոր ասա կարդանք, հասկանանք գրածիդ իմաստը

DVG
28.05.2007, 15:42
Չէ, դուք սխալ հասկացաք, ես չեմ ասւոմ թե հայերը անհումոր մարդիկ են, չե՞ որ ամենահամով անոկդոտները մենք ունենք, բայց մարդուն եթե մի սուր հումոր ես ասում, նենց են վրետ հարձակվում, էլ չասած: Բայց չէ՞ որ դու մտադիր էլ չեիր անգամ վիրավորել::think

_DEATH_
28.05.2007, 15:59
Չէ, դուք սխալ հասկացաք, ես չեմ ասւոմ թե հայերը անհումոր մարդիկ են, չե՞ որ ամենահամով անոկդոտները մենք ունենք, բայց մարդուն եթե մի սուր հումոր ես ասում, նենց են վրետ հարձակվում, էլ չասած: Բայց չէ՞ որ դու մտադիր էլ չեիր անգամ վիրավորել::think

Դե միտքդ սխալ ես արտահայտել մարդիկ էլ դրա համար չեն հասկանում, խոսքը սև հումորի մասինա ;)

Մեր հայերը հումորը չեն հասկանում ինչա, մենակ «ղժալու» անեկտոդներից են ուրախանում, որի մեջ իրանց անունըչի շեշտվում, այլ ուրիշ ինչ որ մեկի վրա կայֆավատ լնում: Օրինակ ամերիկացի մի հատ ընգեր ունեմ, եկել էր հայաստան, ասումա ես ինչ տափակ ժողովուրդա, բայց ինքը մանկությունը Հայաստանումա անցկացրել և այն ժամանակ իրա դուրը գալիս էր մեր ժողովուրդը: Իսկ ինչը վերաբերվումա նրան, որ ասում են ամերիկացիները հումոր չունեն, էտի ՍՈՒՏԱ
Ամերիկացիներից շատ հումոր ունեցող ազգ չկա, դաժե հեռախոսով որ խոսում եմ հետները քանդվում եմ :D
Էտ ով որ ասումա, ես 99 % համոզված եմ, որ անգլերեն չգիտի ու մեր հայերի` ամերիկահայերի անկապ հոմուրը խեղճերի վրայա բարդում: :goblin
Ամերիկացի սևամորթերից հումորով ժողովուրդա չկա, չիշտա աբարանցիների դերում մենք ենք`սպիտակամորթներս :D

DVG
04.06.2007, 12:34
Դե միտքդ սխալ ես արտահայտել մարդիկ էլ դրա համար չեն հասկանում, խոսքը սև հումորի մասինա ;)

Մեր հայերը հումորը չեն հասկանում ինչա, մենակ «ղժալու» անեկտոդներից են ուրախանում, որի մեջ իրանց անունըչի շեշտվում, այլ ուրիշ ինչ որ մեկի վրա կայֆավատ լնում:

համաձայն եմ