PDA

Դիտել ողջ տարբերակը : Հարաբերությունների ո՞ր փուլում սկսել սեռական հարաբերությունները

John
23.05.2007, 15:10
Էս թեմայի վերաբերյալ շատ տարբեր ու իրարամերժ կարծիքներ եմ լսել: Հետաքրքիր կլիներ իմանալ նաև Ձեր կարծիքը: Ասեմ, որ խոսքս լուրջ հարաբերությունների մասին է՝ այսինքն երբ կա փոխադարձ սեր, ոչ թե պարզապսե համակրանք կամ կիրք

Root
23.05.2007, 15:15
Շատ տարբերակներ բաց ես թողել :D:D:D

John
23.05.2007, 15:27
Շատ տարբերակներ բաց ես թողել :D:D:D
չէի ասի… եթե ուշադիր կարդաս՝ կհասկանաս, որ քո ի նկատի ունեցած տարբերակները թեմայի հետ կապ չունեն ;)

Chico_Madrid
23.05.2007, 16:08
Ինչու՞ եք այդքան սեռական հարաբերություններից խոսում:Աղջիկները պետք է կույս լինեն:Մինչև ամուսնանալը ոչ մի բան հաստատ չի:Դու հաստատ չգիտես թե իսկապես այդ տղան կամուսնանա քեզ հետ թե ոչ:Եթե հանկարծ տղան վերջում փոշմանեց ու ձեզ թողնեց,ի՞նչ պետք է անեք:Ինչի՞ չսպասել ու հետո վստահ սիրով անել ու վայելել:Վախենում ե՞ք որ ժամանակ չեք ունենա կյանքում: Համբերատարություն

Apsara
23.05.2007, 17:36
Ինչու՞ եք այդքան սեռական հարաբերություններից խոսում: Աղջիկները պետք է կույս լինեն: Մինչև ամուսնանալը ոչ մի բան հաստատ չի: Դու հաստատ չգիտես թե իսկապես այդ տղան կամուսնանա քեզ հետ թե ոչ: Եթե հանկարծ տղան վերջում փոշմանեց ու ձեզ թողնեց,ի՞նչ պետք է անեք: Ինչի՞ չսպասել ու հետո վստահ սիրով անել ու վայելել:Վախենում ե՞ք որ ժամանակ չեք ունենա կյանքում: Համբերատարություն

դե ինչ համաձայն եմ այն մտքի հետ, որ պետք չէ շտապել, բայց համենայն դեպս, կարծում եմ ցանկացած աղջիկ քայլ կատարելուց գիտի, թե ինչի է գնում, նաև գիտի, որ ցանկացած տղայի վստահել չի կարելի: Դա ամեն մարդու անձնական գործն է, անձնական որոշումը, որ ոչ ոք քննարկել կամ դատապարտել իրավունք չունի:B

Գոռ Ջան - Հայ
23.05.2007, 19:19
Ամուսնական!!!!!!!!!!!!!!!

Artgeo
23.05.2007, 19:24
Այն փուլում, երբ երկուսն էլ համաձայն են:
Մինչ այդ բռնաբարություն է:
Իսկ եթե երկուսն էլ համաձայն են, բայց չեն անում, կատարյալ հիմարություն:

քաղաքացի
23.05.2007, 19:59
Ես հարցման ոչ մի կետին չեմ պատասխանում, քանի որ հարաբերությունը կարող է լինել այն պահին, երբ իրար ձգում են: Ո՞նց ասեմ, եթե մեկին սիրում ես և այդ մեկն էլ քեզ է սիրում, էլ ի՞նչ եք սպասում: Սեռական հարաբերություններ սկսելու ոչ մի ժամկետային սահմանափակում չկա:

Chico_Madrid
24.05.2007, 00:18
Եթե հարաբերությունները լինեին այն պահին երբ "ձգում է" ուրեմն կնշանակեր որ մենք միայն ինստինտիվ քայլեր ենք անում:Ու գիտեք որ ինստինտով քայլողները վայրի կենդանիներն են:

Դա է առանձնացնում մարդուն կենդանիներից,որովհետև մարդը կարող է իրեն չափերի մեջ պահել:Ու մի բան էլ ասեմ,սերը հիվանդություն է ու երբ հիվանդ ես շատ անգամ չես հասկանում ճիշտ քայլ ես կատարում թե ոչ:Չես մտածում մյուս օրվա մասին,մտածում ես միայն սիրել,սիրվել ու սեռական հարաբերություններով զբաղվել:Դրա համար պետք է ռացիոնալ լինել ու միայն սրտով չմտածել,ու շատ աղջիկներ խաբնվում են ու հետո նստում լացում են ասելով."Վաայ բա հիմա ես ո՞նց պետք է ամուսնանամ":D:D:D

Երվանդ
24.05.2007, 09:55
Սեքսը էս կյանքում մեզ տրված ամենակարևոր բաներիցա, եթե ոչ ամենակարևորը նենց որ կարելիա սկզբիցել զբաղվել:), մեջտեղերում էլ դաժե բաժանվելուց կարելիա էտ նոտայով:D

Mesrop
24.05.2007, 10:34
սիրել ու սիրվել… :D
էդել ժամանակավոր բնույթա կրում շատ դեպքերում… :D

Artgeo
24.05.2007, 11:02
Եթե հարաբերությունները լինեին այն պահին երբ "ձգում է" ուրեմն կնշանակեր որ մենք միայն ինստինտիվ քայլեր ենք անում:Ու գիտեք որ ինստինտով քայլողները վայրի կենդանիներն են:

հենց այդ պատճառով մարդիկ փողոցում չեն զբազվում սեռական հարաբերություններով: ;)

Chico_Madrid
24.05.2007, 14:06
հենց այդ պատճառով մարդիկ փողոցում չեն զբազվում սեռական հարաբերություններով: ;)

Ու քո կարծիքով միակ տարբերությունը տանն անելն է ու ոչ փոծոցու՞մ:D:D:D
Կարծում եմ որ ովքեր համաձայն են նախաամուսնական սեռական հարաբերությունների, աղջիկների հետ փորձ չունեցող տղաներն են, չտեսությունը նրանց չի թողնում գլխով մտածել:
Կարծում եմ որ շատ մեքսիկական սերիալներ եք նայել ու արդեն մոռացել եք մեր ավանդույթները:Հայ ազգը առանց իր ավանդույթների,ազգ չի:Ու եթե Եղեռնից 92 տարի հետո մենք գոյատևում ենք,դա մեր ավանդույթների շնորհիվ է,ե՞րբ պետք է հասկանաք:Ու մեզ,հենց մեր հայ լինելու համար են բնաջնջել,մեր մտածելաձևի ու ավանդույթների:

Ու եթե դուք,չեք պահում մեր ավանդույթները նշանակում է որ մեր պապերը իզուր տեղն են իրենց կյանքը տվել որ մենք այսօր հայ մնանք:

Ու ամենահետաքրքիրը նա է որ հենց տղաներն եք ուզում հարաբերություններ ունենալ,մենք պետք է ազգի ավանդապաշտը լինենք,ոչ թե ոտնահարողները:

Սամվել
24.05.2007, 16:46
Իմիջայլոց ինչի եք կարծում, որ միայն աղջիկներին չի կարելի մինչ ամուսնությունը …:think …տղաներին էլ չի կարելի հետո ինչ, որ աղջիկները բնածին միլիցա ունեն :D այ քեզ բան, եթե չե ապա ընդհանուր չե ի... էսա հայաստանի մարնավաճառները ինձ դատի են տալու :lol

electrical_storm
24.05.2007, 17:26
չգտա ինձ հարմար տարբերակ… քանզի կամ սիրել կար պատասղանների մեջ, կամ էլ ամուսնություն, հավատարմություն և այլն… սակայն իմ կարծիքով առանց էս ամեն ինչի էլ կարելիյա սեքսով զբաղվել… պետքա անցնել ԳՈՐԾԻ, երբ զգում եք, որ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՔ ԻՐԱՐ…

պ.ս.մի պահ մոռացել էի… ստեղի աննորմալ պայմաններում, էն հավատարմության դեպքում…

Artgeo
24.05.2007, 19:41
Կարծում եմ որ ովքեր համաձայն են նախաամուսնական սեռական հարաբերությունների, աղջիկների հետ փորձ չունեցող տղաներն են, չտեսությունը նրանց չի թողնում գլխով մտածել:
Ճիշտ ես, շատ ավելի ճիշտ է շփվել պոռնիկների հետ, որոնց հետ մինչև դու ևս մի 1000-ը շփվել է:
Ինչևիցե, ամեն մեկը ինքն է ընտրում իր և շրջապատի առողջությունն ու մաքրությունը ապահովելու կամ հակառակը, դրանց դեմ գործելու ձևերը: Սակայն տրամաբանակն հարց է առաջանում, թե ո՞վ է չտեսը: Նա, ով նախընտրում է ունենալ մեկ մշտական սեռական ընկեր, թե՞ նա, ով օրը մեկի կամ նույնիսկ մի քանիսի հետ է ...
Իսկ փորձենք գլով մտածել:
Մի դեպքում սեռական հարաբերություններ մի մարդու հետ, ում սիրում ու համակրում ես դու և որը սիրում ու համակրում է քեզ: Մյուս դեպքում նա անում է դա, քանի որ դու փող ես տալիս, իսկ դու, քանի որ բավարարում ես քո կենդանական բնազդը: Մտածենք...

Կարծում եմ որ շատ մեքսիկական սերիալներ եք նայել
Մեքսիկական սերիալներ ընդհանրապես չեմ նայում:

ու արդեն մոռացել եք մեր ավանդույթները:
«Կարմիր խնձոր» ավադույթը դատապարտված է մոռացության: Այդպիսի բռի ու հիմար ավանդույթները տեղ չունեն և դա բնականոն զարգացում է:

Ու եթե Եղեռնից 92 տարի հետո մենք գոյատևում ենք,
Գոյատևելու փոխարեն կարելի է պարզապես ապրել:

Ու մեզ,հենց մեր հայ լինելու համար են բնաջնջել,մեր մտածելաձևի ու ավանդույթների:
Մի՞թե: բա ես կարծում էի հողերն էին ուզում: Փաստորեն հայերի պոռնիկների մոտ գնալուց ու մինչամուսնական սեռական կապեր չհաստատելուց ա ամեն ինչ եղել :o

Ու եթե դուք,չեք պահում մեր ավանդույթները նշանակում է որ մեր պապերը իզուր տեղն են իրենց կյանքը տվել որ մենք այսօր հայ մնանք:
Ամպագորգոռ էր...

Ու ամենահետաքրքիրը նա է որ հենց տղաներն եք ուզում հարաբերություններ ունենալ, մենք պետք է ազգի ավանդապաշտը լինենք, ոչ թե ոտնահարողները:
Հլը ու փորձի մի աղջիկ իր այդպիսի կարծիքը արտահայտի: «Դուրս ընկած» «Պոռնիկ» պիտակները ապահովված են... Իսկ փորձե՞լ ես աղջիկների հետ անկեղծ լինել: Այնպես, որ իրենք էլ քո հետ լինեն անկեղծ: Փորձի, ահագին նոր բան կիմանաս:

Հ.Գ. Գրելուց, ստորակետից, վերջակետից, միաջակետից և այլ կետադրական նշաններից հետո բացատ (պռոբել) դիր, հակառակ դեպքում գրառումներդ դժվար ընթերնելի են:

Apsara
24.05.2007, 20:19
Ու մի բան էլ ասեմ,սերը հիվանդություն է ու երբ հիվանդ ես շատ անգամ չես հասկանում ճիշտ քայլ ես կատարում թե ոչ:Չես մտածում մյուս օրվա մասին,մտածում ես միայն սիրել,սիրվել ու սեռական հարաբերություններով զբաղվել:":D:D:D

:angryԿնեռես իհարկե, բայց եթե սերը հիվանդություն է, ապա աշխարհը հիվանդության վրա է գոյատևում: շատ սխալ մտքեր ես արտահայտում, նախ և առաջ դա ամեն մեկի անձնական գործն է և որոշումը, դու մեծ հաճույքով սիրով կզբաղվես աղջկա հետ, իսկ եստեղ կխոսես աղջիկների կուսության և մեր ավանդույթների մասին:angry
Սեռական հարաբերությունները, որ այսքան մեծ քննարկման թեմա են դարձել, ընդհամենը բազմանալու միջոց է, իսկ բնությունը այնքան խորամանկ է գտնվել, որ այնտեղ շատ հաճելի և անմոռաց ինչ-որ զգացմունք է դրել, եթե դա չլիներ, մարդիք կոչնչանային: Այնպես որ եթե շատ եք մտածում դրա մասին, ուղղակի դարձել եք զոհը այդ զգացողության:

Chico_Madrid
24.05.2007, 23:44

Սխալ հասկացար ինձ:Հիվանդություն լավ իմաստով եմ ասում,ես հիմա սիրահարված եմ ու վատ իմաստով չեմ կարող ասել:Աշխարհը սիրո վրա չի գոյատևում,եթե սիրո վրա գոյատևեր հիմա Հայաստանը այդ վիճակում չեր լինի,Եղեռն չեր լինի,Իրաքի պատերազմ չեր լինի,Գուանտանամօ չեր լինի,11-Ս չեր լինի:Ալ Ղաիդա չեր լինի:ԱՇԽԱՐՀԸ ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ՉԻ:

Պարզ է որ ամեն մեկի կյանքը իր գործն է ու ամեն մարդ իր արարքների տերն է:Ինձ չի էլ հետաքրքրում թե դուք ինչ կանեք,ինչ չեք անի:Ու եթե ես կույս չեմ,նրանից է որ տղա եմ ու հայ աղջիկներին հարգում եմ:Ու կուսությունը լավ աղջիկների հետ չեն կորցնում:Նոր ե՞ս իմանում:
Ես այս թեմայի մասին շատ քիչ եմ մտածում քանի որ պարզ գիտեմ ինչ եմ ուզում և ում հետ պետք է ամուսնանամ:Հենց ես եմ զարմանում թե ինչքան կարելի է խոսել այս ֆորումում սեռական հարաբերությունների մասին:Դրա համար ասում եմ որ շատ չտեսություն կա աղջիկների հարցում և ընկերություն անելու հարցում:

Chico_Madrid
25.05.2007, 00:08
Ճիշտ ես, շատ ավելի ճիշտ է շփվել պոռնիկների հետ, որոնց հետ մինչև դու ևս մի 1000-ը շփվել է:
Ինչևիցե, ամեն մեկը ինքն է ընտրում իր և շրջապատի առողջությունն ու մաքրությունը ապահովելու կամ հակառակը, դրանց դեմ գործելու ձևերը: Սակայն տրամաբանակն հարց է առաջանում, թե ո՞վ է չտեսը: Նա, ով նախընտրում է ունենալ մեկ մշտական սեռական ընկեր, թե՞ նա, ով օրը մեկի կամ նույնիսկ մի քանիսի հետ է ...
Իսկ փորձենք գլով մտածել:
Մի դեպքում սեռական հարաբերություններ մի մարդու հետ, ում սիրում ու համակրում ես դու և որը սիրում ու համակրում է քեզ: Մյուս դեպքում նա անում է դա, քանի որ դու փող ես տալիս, իսկ դու, քանի որ բավարարում ես քո կենդանական բնազդը: Մտածենք...

Մեքսիկական սերիալներ ընդհանրապես չեմ նայում:

«Կարմիր խնձոր» ավադույթը դատապարտված է մոռացության: Այդպիսի բռի ու հիմար ավանդույթները տեղ չունեն և դա բնականոն զարգացում է:

Գոյատևելու փոխարեն կարելի է պարզապես ապրել:

Մի՞թե: բա ես կարծում էի հողերն էին ուզում: Փաստորեն հայերի պոռնիկների մոտ գնալուց ու մինչամուսնական սեռական կապեր չհաստատելուց ա ամեն ինչ եղել :o

Ամպագորգոռ էր...

Հլը ու փորձի մի աղջիկ իր այդպիսի կարծիքը արտահայտի: «Դուրս ընկած» «Պոռնիկ» պիտակները ապահովված են... Իսկ փորձե՞լ ես աղջիկների հետ անկեղծ լինել: Այնպես, որ իրենք էլ քո հետ լինեն անկեղծ: Փորձի, ահագին նոր բան կիմանաս:

Հ.Գ. Գրելուց, ստորակետից, վերջակետից, միաջակետից և այլ կետադրական նշաններից հետո բացատ (պռոբել) դիր, հակառակ դեպքում գրառումներդ դժվար ընթերնելի են:

Չեմ հասկանում ձեզ ով է ասել որ պոռնիկների հետ եմ շփվում:Ես մի քանի իսպանացի ընկերուհիներ եմ ունեցել ու ընթացքում եմ արել:Ու նրանց հետ արել եմ որովհետև գիտեմ որ հայ չեն ու նրանց հետ ոչ մի լուրջ բան չի ստացվի:Այնպես որ առանց իմանալու մի ոգևորվիր:Ու այո,շատ չտես ես որ ամբողջ օրը սեռական հարաբերություններից ես խոսում:Փորձ չունեցողներն եք սեքսին կակա ասում:Ու նայիր հարցումի պատասխանները ու կիմանաս թե ով է ճիշտ մտածում սեռական հարաբերությունների մասին...

Artgeo
25.05.2007, 00:55
Չեմ հասկանում ձեզ ով է ասել որ պոռնիկների հետ եմ շփվում:Ես մի քանի իսպանացի ընկերուհիներ եմ ունեցել ու ընթացքում եմ արել:
Փաստորեն հայ պոռնիկները իսպանացի մինչամուսնությունը սեռական հարաբերություններ ունեցող աղջիկներին չե՞ն հասնի: Բա ո՞ւր մնաց էն «մեր ավանդներ» ու եսիմ ինչեր... Փաստորեն մեր հայ պոռնիկները իսպանացիների չափ էլ չկա՞ն :(

Ու նրանց հետ արել եմ որովհետև գիտեմ որ հայ չեն ու նրանց հետ ոչ մի լուրջ բան չի ստացվի:
Այսինքն լուրջ բան ստացվելու դեպքում չի կարելի անե՞լ: :o

Այնպես որ առանց իմանալու մի ոգևորվիր:
Լավ ա չես գրել գրգռվի:

Ու այո,շատ չտես ես որ ամբողջ օրը սեռական հարաբերություններից ես խոսում:
Հա, բա ոնց, մտածում եմ, երբ եմ արթնանալու, որ մտնեմ Ակումբ ու Չիկոյի հետ սեռական հարաբերություններից խոսեմ: :D

Փորձ չունեցողներն եք սեքսին կակա ասում:
Իսկ դու ունեցել ես ու վավա՞ ես ասում :( Միգուցե անհաջող փորձ էր ու «կրկին փորձես»:

Ու նայիր հարցումի պատասխանները ու կիմանաս թե ով է ճիշտ մտածում սեռական հարաբերությունների մասին...
Հարցմանը անձամբ ես չեմ էլ պատասխանել, ինչպես նաև շատ ու շատ մարդիկ, այնտեղ համար տարբերակ չգտնելով:

Chico_Madrid
25.05.2007, 01:23
Այստեղ պոռնիկների հարց չի,տղան պետք է փորձ ունենա ու իմ փորձը պոռնիկների հետ չեմ ձեռք բերել:

Չգիտեմ քեզ տանը ոնց են դաստիարակել այս հարցով բայց իմացիր որ քո նման մտածողներն են մեր ազգի ապագա կոտոշավոր վիկինգները:goblin:Որոնց չի հետաքրքրում իրենց կինը ով է,ինչ է արել ինչ չի արել:Եվ ուրախանալով էլ ասում ես:DԵս այն գիտեմ որ 9 տարի Հայաստանում չեմ եղել ու հայ եմ մնացել,իսկ քո գրածներից չէի ասի որ հայ ես:Հայկական ավանդույթները միայն Ադամ ու Եվաի պատմությունը չի ու եթե կարծում ես ժամանակակից մտածելաձև ունես սխալվում ես:Արևմտյան դատարկ մտածելաձևն ունես,քո նմաններն են Երվոպայում արաբների ու թուրքերի հետ ման գալիս հետո էլ ամուսնանում:

Տեսնում եմ պատմություն էլ լավ չգիտես,մեր պապերին միայն հողերի համար չեն բնաջնջել,այլ նախանձով:Զզվելով մի ագգից որ աշխարհում ամենաքրիստոնեա ու ավանդապաշտ ազգն է:Ազգ որը որ Ոսմանյան Կայսրության շարժիչն էր,ուղեղն ու ձեռքերը:Մեր արմատներն են կտրել ու թուրք սարքել հենց դրա համար,ոչ հողերի!!!

wagamaffia
25.05.2007, 06:39

Միրոպե, մի տաքացի..... սեքսը բնության պարգև է, իսկ ես սեքսով կզբաղվեմ ընկերուհուս հետ նաև առանց ամուսնության պլանների..... իսկ սեքս հասկացողությունը տարբեր ձևեր ունի, կարող է նպաստել ամուսնության պլանների զարգացմանը ... չէ բա մաքուր մռութիս թողեմ գնամ սպիդ հավաքեմ.....
Հայկական կարմիր խնձոր հասկացողությունը քրդական ավանդույթ ա..... Եթե կինը ուրիշ տղամարդ ա ուզում կարմիր խնձորից հետո կգնա ու կվայելի ....

Հարց: Chico Madrid իսկ դու ասացիր, որ իսպանացի աղջիկներ ունեցել ես, իսկ նրանք կույս էին՞ ու որ հայ ունենայիր ինչի՞ հետը չէիր սեքսի

Աղջիկներ դուք ձեր կարծիքը կասեք՞

wagamaffia
25.05.2007, 07:07
բայց ինչի ես Artgeo-ի մտածելակերպը դատապարտում, ինքը իր կարծիքը չի կարա հայտնի՞, իսկ Եվրոպայում ես էլ եմ ապրում, մի հատ համով մուլատկա աղջկա եմ սիրում.... հայրը Ամերիկացի մայրը Հոլլանդացի, իսկ ի՞նչ վատ բան կա ուրիշ ազգից մեկի հետ կապվելուց/ամուսնանալուց

electrical_storm
25.05.2007, 08:07
նրանց ովքեր կարծում են,թե աշխարհը սիրով չի գոյատևում… դիտեք "Իսկական Սեր" ֆիլմը…

իսկ թեմայի հետ ավելի շատ կապված՝ կարդացեք Պաոլո Կոելյո "11 Րոպե"…

աշխարհը գոյատևում է սիրով,աշխարհում հրաշքներ լինում են, սեքսը էտ հրաշքներից մեկնա…

Chuk
26.05.2007, 01:09
Մոդերատորական: Թեման փակվում է, որովհետև.
1. Մարդու անձնական որոշելիք հարցերին, նրա անձնական խնդիրներին մի խառնվեք. նրա հայացքները մի արհամարհեք, մի վիրավորեք:
2. Թեման ավելի շատ վերածվել էր օֆտոպի:
3. Քննարկողներից ոմանց առանց անհատապես շեշտելու ասեմ, ձեր տեսակետը որպես միակ ճշմարտություն մի ներկայացրեք, դուք այստեղ ընդամենը կարծիք հայտնող եք ու երբեք մի մտածեք, թե ձեզնից լավ հասկացողը, խելոքը չկա:
4. Վիրավորանքենրի էին անցել ոմանք: Անթույլատրելի է:
5. Ձանձրացրել են այս տիպի թեմաները: Դե հերիք է էլի: Ավելի հետաքրքիր ու կարևոր թեմա չկա՞, ի՞նչ է: Հա, օգտագործում եմ իմ տեխնիկական լիազորությունները, հա՛, չեմ թույլատրում խոսքի ազատություն (ինչքա՛ն են մարդիկ սիրում այդ հասկացությունը), է հետո՞ :redhat