PDA

Դիտել ողջ տարբերակը : Ու՞ր էիր, Աստված...

ihusik
23.05.2007, 12:24
<<Ու՞ր էիր Աստված...>> թեման բացելու միտքն առաջացավ, երբ կարդացի Հարութ Փամբուկչյանին վերաբերող թեմայի ներկայիս վերջին գրառումը.
Պաշտում եմ նրա "Ու՞ր էիր Աստված" երգը. ուղղակի չեմ կարող նկարագրել թե ի՞նչ հոգեվիճակ են ունենում այն լսելիս Խոսքս երգի մասին չէ և հասկանում եմ, որ <<Ճաշակի ու համի հարցում ընկեր չկա>>, խոսքս ու բացածս թեմայի նպատակն այս երգի բառերի հետ ևս կապված հետևյալ փիլիսոփայական հարցադրումն է.

Աստված կարո՞ղ է կամ իրավունք ունի՞ միջամտել մարդկանց գործերին կամ ո՞ր մարդկային գործերին կարող է կամ իրավունք ունի Աստված միջամտի, իսկ որին՝ ոչ, թե՞ Նա որևէ այդպիսի հնարավորություն ու իրավունք էլ չունի, այլ պարզապես դա մարդու հերթական խաբկանքներից մեկն է՝ Աստվածայինին մարդկային կերպարով ու որակներով օժտելու սխալից եկող հետևանքները:

<<Ու՞ր էիր Աստված...>> երգի հենց այս բառերով սկսվող հարցադրումն լսում եմ ես անմիջապես անջատում եմ պատասխանելով այդ հարցին. <<Ու՞ր էիր Աստված...>> - Էստեղ էի, դու՞ք ու՞ր էիք...

Array
23.05.2007, 20:00
Կներեք,եթե թեմային էդքան էլ չի վերաբերում,բայց մի սենց առակատիպ պատմություն կա(իրական չէ ,իհարկ է:) )
Մի մարդու Աստված ցույց է տալիս նրա անցած ուղին.
-Սա,-ասում է,-քո ոտնահետքերն են,կողքինները` իմը,ես միշտ քո կողքին եմ եղել:
Մարդը նկատում է, որ մի տեղ երկու ոտնահետքերից մեկն է միայն ու հարցնում է,թե դա ինչ է:
-Դա քո կյանքի դժվար պահերն են,-պատասխանում է Աստված:
-Ուրեմն ես նման պահերին մենակ եմ եղել, հա,-վիրավորված հոգոց է հանում մարդը:
-Ես քեզ ձեռքերիս վրա եմ տարել

Cassiopeia
25.05.2007, 09:35
Մարդկության համար "քավության նոխազ" է պետք… Ու հենց այդ քավության նոխազը դառնում է Աստված: Ուշադիր նայենք մեր շուրջ բոլորը. հենց լավ բան է լինում, շատ քչերն են ուրախությամբ արձագանքում "Փառք Աստծո" խոսքերով: Իսկ վատի դեպքում, ամենուր կարելի է լսել "Տեր Աստված, ինչի համար…" և այլն…
Մենք պետք է սովորենք հասկանալ, որ ամեն պահի Աստված մեր կողքն է ու որ եթե որևէ վատ բան էլ է պատահել, ապա դա միայն մեր հերթական փորձությունն է, որը մենք պետք է ձգտենք անցնել փառքով ու պատվով, այլ ոչ թե մեղադրենք Աստծուն՝ մեզանից երես դարձնելու համար:

Kheranyan
25.05.2007, 15:47
Ես հաստատակամորեն չեմ կարող պնդել (և չեմ էլ պատրաստվում) արդյո՞ք Աստված կա,թե ոչ: Ես գիտեմ մի բան, մարդկանց անհրաժեշտ է մի բան, որին նրանք հավատան, որից վախենան, և այդ նույն բանով կարողանան կառավարել, ղեկավարել ամբողջ մարդկությանը: Օրինակ, մինչ միասնական կրոների երևան գալը(քրիստոնեություն, բուդիզմ, իսլամ…) մարդիկ ունեին տարբեր աստվածներ՝ կրակի աստված, անձրևի աստված և այլն: Այն ժամանակ մարդիկ գաղափար չունեին բնակլիմայական երևույթներից և այդ իսկ պատճառով վախենում էին այդ բոլոր բնակլիմայական երևույթներից ու աստվածացնում դրանք, հետագայում երբ նրանք հասկացան դրանց էությունը այլևս դադարեցին դրանցից վախենալ և աստվածացնել, և ահա հենց այդ ժամանակ էլ ի հայտ եկան նոր կրոններ իրենց աստվածներով:
Իմ կարծիքով աստված հասկացությունը ստեղծել է մարդը, որպեսզի կարողանա կառավարել ամբոխը, հենց աստծուց վախի միջոցով, քանի որ մարդ վախենում է անորոշությունից, մի բանից որը երբևէ չի տեսել ու չգիտի նրա առկայության կամ բացակայության մասին:
Հնարավոր է որ մի քիչ թեմայից շեղվեցի:

Հ.Գ Ես նույնպես վախենում եմ…

Մանոն
02.06.2007, 10:03
Աստված մարդուն ազատ է ստեղծել իր կամքի ու ընտրության մեջ: Մի՞թե մենք կարող ենք մեր երեխային ստիպել սիրել մեզ, իհարկե` ոչ: Բայց որքան ուրախ ենք լինում, երբ զգում ենք այդ սերը: Նույնպես էլ աստված է: Նա միշտ ու ամենուր մեզ հետ է, թէ՛ տխրության, թէ՛ ուրախության պահերին: Բայց մարդիկ ավելի շատ տխրության ժամանակ են նրան դիմում, երբ իրենց այլևս ոչինչ անել չի մնում: Ինչպե՞ս բացատրել աստծո գոյությունը` գիտակցելով, որ ոչ ոք ոչ տեսել է նրան, ոչ լսե՞լ: Իսկ դուք մի պահ պատկերացրեք թե ձեր երեխան շյուղն ուզում է մտցնել վարդակի անցքի մեջ: Մի՞թե այդ պահին կսկսեք պատմել նրան հոսանքի գյուտի մասին`հավատացնելով նրա գոյության մասին, չեմ կարծում…Առաջին հերթին մենք կբռնենք նրա թաթիկն ու կկանխենք վտանգը, հետո կբացատրենք, որ վարդակի մեջ գոյություն ունի մի բան, որը չի երևում, բայց հաստատ այն կա, ու որի մասին հիմա փոքրիկը չի հասկանում, բայց պիտի վստահի ծնողին, մինչև ինքը կմեծանա ու կսովորի այդ մասին: Չգիտեմ որքանով էր ճիշտ համեմատությունս, բայց ես գտնում եմ, որ կա գերբնական մի բան, որին մենք աստված ենք անվանում, ու պիտի հավատանք նրա գոյությանը, անգամ եթե չենք տեսել նրան: Ու եթե դեռ չգիտենք նրա մասին ավելին, ուրեմն դեռ չի եկել ժամանակը, բայց բերածս օրինակի երեխայի նման պիտի հավատանք մեզնից իմաստուն մարդկանց, քանի դեռ ինքներս չենք հասել այդ իմաստնությանը:

Ծով
06.06.2007, 00:46
Կներեք, որ թեմայից շեղվում եմ, բայց խորհուրդ կտայի Ձախ Հարութի անվան փոխարեն Արթուր Մեսչյան գրել…
Ասել, որ դա Հարութի երգն է, նշանակում է այս դեպքում վիրտուալ, բայց վիրավորել այնպիսի մեծ մարդու, ինչպիսին Մեսչյանն է…
Հ.գ, այս գրառումս հետո կարող եք ջնջել…խորը թեմա է ամեն դեպքում…

Angelina
06.06.2007, 13:22
Ասեմ, որ Աստվածը ամենուր մեզ հետ, եթե դժվար պահերին զգում ես, թե նա կողքիդ չէ, ուրեմն իմացիր, որ նա քեզ գրկած է տանում:

Մանոն
19.06.2007, 10:11
Վերջերս Կոէլիոյի մոտ մի շատ տպավորիչ համեմատություն կարդացի, կուզենայի ձեզ էլ հաղորդ դարձնել.
«Աստծո ոգին, որը ապրում է մեր մեջ, կարելի է նմանեցնել կինոթատրոնի էկրանին, որի վրա երևում են տարբեր սցենարներ...մարդիկ սիրում են, բաժանվում են, գանձ են գտնում, երկրներ են հայտնաբերում, ու կարևոր չէ, թե ինչ ֆիլմ է գնում: Էկրանը միշտ նույնն է, ու կաթացող արցունքը, հոսող արյունը երբեք չեն կարող կեղտոտել էկրանի ճերմակությունը: Այդ էկրանի նման` Աստված ամենքի դժբախտության կամ ուրախության ետևում է: Մենք կտեսնենք այդ ամենը, երբ ավարտվի մեր ֆիլմը »:

Պաոլո Կոէլիո

Absar21
19.06.2007, 10:48
Մարդկության համար "քավության նոխազ" է պետք… Ու հենց այդ քավության նոխազը դառնում է Աստված: Ուշադիր նայենք մեր շուրջ բոլորը. հենց լավ բան է լինում, շատ քչերն են ուրախությամբ արձագանքում "Փառք Աստծո" խոսքերով: Իսկ վատի դեպքում, ամենուր կարելի է լսել "Տեր Աստված, ինչի համար…" և այլն…
Մենք պետք է սովորենք հասկանալ, որ ամեն պահի Աստված մեր կողքն է ու որ եթե որևէ վատ բան էլ է պատահել, ապա դա միայն մեր հերթական փորձությունն է, որը մենք պետք է ձգտենք անցնել փառքով ու պատվով, այլ ոչ թե մեղադրենք Աստծուն՝ մեզանից երես դարձնելու համար:

Բայց բոլոր լավ ու բարի իրադարձությունների համար գովաբանում են Աստծուն, իսկ վատ բաների համար իհարկե Սատանային: Բայց միևնույն ժամանակ երկրի վրա ամեն ինչ Աստծո ձեռքում է: Մի քիչ չի համընկնում և հարց է առաջանում թե այս դեպքում ո՞վ է քավության նոխազը:

Cassiopeia
19.06.2007, 11:01

Երբ ինչ-որ վատ բան է պատահում, ասում ենք . "Սատանան տանի", բայց չենք ասում - Սատանան էր մեղավոր, այլ ասում ենք "Աստված, որ մեղքիս համար":
Հարց. ո՞ւմ ենք մեղադրում. Աստծուն թե սատանային…:think

Absar21
19.06.2007, 12:57
Երբ ինչ-որ վատ բան է պատահում, ասում ենք . "Սատանան տանի", բայց չենք ասում - Սատանան էր մեղավոր, այլ ասում ենք "Աստված, որ մեղքիս համար":
Հարց. ո՞ւմ ենք մեղադրում. Աստծուն թե սատանային…:think

Այդ դեպքում ավելի վատ է ստացվում: Այն ժամանակ գոնե վատ բաները վերագրվում էին վատ Սատանային, իսկ հիմա դրանք նույնպես Աստծո ձեռքի գործն են:
Հարց. Ինչ՞ու է Աստված,որը հենց ինքը բարիությունն է,վատ բաներ անում:

Հ.Գ. Մենակ չասեք նա պատժում է մեղավորներին,որվհետև շատ անմեղներ նույնպես տառապում են:

Cassiopeia
19.06.2007, 13:03
Հարց. Ինչ՞ու է Աստված,որը հենց ինքը բարիությունն է,վատ բաներ անում:

Ինչ լինում է, դա բարին է: Ինչպես ասում են, Աստծո ուղիներն անմեկնելի են: Ուստի պետք չէ գնահատել Աստծո գործերը, քանզի միգուցե հենց այդ վատը իր հետևից մի լավի ուղի է բացում: Չէ որ եթե չլինի այդ վատը, երբեք լավը չենք գնահատի: Ինչ ուզում եք ասեք, բայց մենք՝ մարդ արարածներս շարժվում ենք ըստ հարաբերականության տեսության, այսինքն յուրաքանչյուր լավը նկատելու համար նախ այն համեմատում ենք վատի հետ ու հետո հասկանում, որ դա իրոք լավն է: Հետևաբար, Աստված մեզ տալով վատը ստիպում է մեզ ընկալել լավը, որը մինչ այդ միգուցե մեզ համար անհասկանալի էր ու անընդունելի:

Absar21
19.06.2007, 13:48

Իսկ ինչ անել այն դեպքում, երբ այդ վատ բանը հենց մահն է,որից հետո ցանկացած հետևություն անիմաստ է: Իսկ եթե սա այն դեպքն է ,երբ ես լավը պետք է նկատեմ միայն ինչ որ մեկի կյանքի գնով ապա ես նախընտրում եմ,որպեսզի այդ լավը ինձ համար մնա անհասկանալի և անընդունելի:

Cassiopeia
19.06.2007, 13:56
Իսկ ինչ անել այն դեպքում, երբ այդ վատ բանը հենց մահն է,որից հետո ցանկացած հետևություն անիմաստ է:

Իսկ դու վստա՞հ ես, որ մահը վերջն է… Ըստ իս, դա ամենասկիզբն է………

Absar21
19.06.2007, 14:13
Իսկ դու վստա՞հ ես, որ մահը վերջն է… Ըստ իս, դա ամենասկիզբն է………

Ինչ՞ու են այդ դեպքում մարդիկ այդքան վախենում սկսել ամեն ինչ սկզբից:
Իրականում իմ կարծիքը այս հարցի շուրջ մի փոքր այլ է և թեմայից չշեղվելու պատճառով ես այն չեմ շարադրի: Սակայն հետագայում,եթե իհարկե հետաքրքիր է, մեկ այլ թեմայում ես կխոսեմ դրա մասին:

Cassiopeia
19.06.2007, 14:16
Ինչ՞ու են այդ դեպքում մարդիկ այդքան վախենում սկսել ամեն ինչ սկզբից:
Իրականում իմ կարծիքը այս հարցի շուրջ մի փոքր այլ է և թեմայից չշեղվելու պատճառով ես այն չեմ շարադրի: Սակայն հետագայում,եթե իհարկե հետաքրքիր է, մեկ այլ թեմայում ես կխոսեմ դրա մասին:

Կարող ես մտորումներդ շարադրել այստեղ՝
Մահ… իսկ հետո՞ (http://www.akumb.am/showthread.php?t=205);)

Absar21
19.06.2007, 14:31
Լավ: Իմ կարծիքով մարդու ուղեղը մեկանգամյա օգտագործման օրգան է, ծրագիր, որը տրվում է մարդուն իր ծնվելու օրը և վերանում է նրա մահվան ժամանակ: Հաճախ լինում է հակառակը՝ ծրագիրն է դադարում աշխատելուց և մարդը մահանում է(ծերություն): Իսկ մարդու մարմինը դա ուղղակի մի հարմարանք է , որը ծառայում է ուղեղի հրամանները կատարելու համար: Ճիշտ է դժվար է համակերպվել այն մտքի հետ , որ մեր հարազատները մահից հետո այլևս չկան, դժվար է մտածել, որ նրանք երկնքում չեն,հրեշտակների ու հեքիաթային բարի կենդանիների շրջապատության մեջ, սակայն դա այդպես է (իմ կարծիքով իհարկե): Այնուամենայնիվ մեր հարազատները ապրում են մեր հիշողություններում և նրանք կենդանի են այնքան ժամանակ, ինչքան որ մենք զգում ենք նրանց կարիքը…

ihusik
20.06.2007, 13:01
Ճանաչիր ինքդ քեզ և դու կճանաչես Տիեզերքն ու Աստվածներին...

Absar21 դու քննել ես մարդու ցածրագույն մասը՝ նրա այն մասը, որ իրոք մեկ անգամ է լինում, բայց չէ՞ որ մարդ ունի նաև Բարձրագույն Ես՝ Ոգի, որը հենց իր իսկական Էությունն է. իսկ ցածրագույն մարմինները տրվում են նրան, որ նա կարողանա դրսևորվի այս ոլորտում...:)

Հ.Գ. Cassiopeia-ի նշած թեմայում շատ ավելի մանրամասն կա գրված այդ մասին...;)

Absar21
20.06.2007, 16:54

Cassiopeia-ի նշած թեմայում ես նույնպես եղել եմ և կարդացել եմ քո գրառումները: Ճիշտն ասած շատ բան չեմ հասկացել: Բայց ես մի բան գիտեմ, որ եթե մարդու ուղեղը հանկարծ վնասվում է և սկսում է չաշխատել, ապա որքան էլ ուղեղը ցածրագույն մարմին լինի,ցանկացած այլ բանի մասին խոսելն իմաստ չունի:Մարդը դառնում է բույս,որը իհարկե ոչ մի Բարձրագույն Ես՝ Ոգի չունի: