PDA

Դիտել ողջ տարբերակը : Ակումբի աշխատանքի ժամանակավոր դադարեցման մասին մանրամասներ



Chuk
23.05.2007, 01:21
Քանի որ շատերին էր հետաքրքրում, թե այնուամենայնիվ ի՞նչ էր եղել ակումբին շաբաթ և կիրակի օրերին, որոշեցի բացել այս թեման: Այսպիսով, արդեն երևի թե մեծ մասիդ հայտնի է, որ ակումբը դարձել էր, այսպես կոչված, նենգորդների «զոհ»: Վնասարարներին հաջողվել էր մուտք գործել կայքի ղեկավարման համակարգ, ամբողջովին ջնջել տվյալների բազան, կատարել մի քանի այլ գործողություններ: Այդ թվում ձեզնից շատերը վստահ են, որ այդ ամենը կատարել են ադրբեջանցի նենգորդները, քանի որ տեսել են, որ կայքի շարքից դուրս գալու առաջին ժամերին այն վերահասցեավորվում էր ադրբեջանական որոշ կայքերի վրա:

Իրականում վնասարարները հայերն էին: Ադրբեջանական կայքերի վրա վերահասցեավորումն, իրականում, երևի թե կասկածն իրենց վրայից գցելու փորձ էր, այդպես եմ ենթադրում: Թե ով(քեր) է(են) անող(ներ)ը, կռահում ենք, քանի որ ունենք անհերքելի ապացույցներ, որոնք նույնիսկ բավարար կլինեն իրավապահ մարմիններին, որոնց, անշուշտ, չենք ցանկանում դիմել: Թե ինչու՞ են արել, դա էլ ենք կռահում, հասկանում: Այստեղ միայն կարող եմ ասել, որ, հարգելներս, ազնիվ քայլ չէ ձեր արածը, դուք շարժվել եք թե՛ իրավական, թե՛ բարոյական, թե՛ մարդկային օրենքների դեմ, դուք ձեր այդ քայլով մեզ ևս մեկ անգամ ապացուցել եք, որ այն դրդապատճառը, ինչի համար կատարել եք ձեր քայլը, այսինքն ձեր նկատմամբ մեր գործողությունները ֆորումի շրջանակներում, լիովին արդարացված են:

Վնաս մեզ չհասցրիք, իրականում: Այո, ձեզ նույնիսկ հաջողվեց կարդալ իմ նամակները (հակասահմանադրական քայլ, ա՛յ, ա՛յ, ա՛յ), բայց հասկացեք, այդ ամենով դուք ոչ մի խնդիր չլուծեցիք: Այո՛, օգտվեցիք մեր փոքրիկ անփույթությունից... շնորհակալություն, այսուհետև ավելի ուշադիր կլինենք, դուք մեզ օգնեցիք, որպեսզի մենք ավելի ճիշտ կազմակերպենք մեր քայլերը՝ հետագայում առավել լուրջ խնդիրներից խուսափելու համար: Չեմ հասկանում ադրբեջանական կայքերին հղում անելու ձեր քայլը, միթե՞ դա հային հարիր է, հայկական կայքը վերահասցեավորել ադրբեջանականի վրա :o :D

Ինչի՞ հասաք: Փառքի՞: Հոգեկան բավարարվածությա՞ն: Սեփական արժանապատվության ամրապնդմա՞ն:
Մոռացե՞լ էիք Հայաստանի Հանրապետության օրենքնե՞րը, մեջբերում եմ.


ՀՀ քրեական օրենսգիրք
Բաժին 9. Հասարակական անվտանգության, համակարգչային տեղեկատվության անվտանգության, հասարակական կարգի եվ բարոյականության, բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործություններ
Գլուխ 24. Համակարգչային տեղեկատվության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները
Հոդված 253. Համակարգչային սաբոտաժը
1. Համակարգչային տեղեկատվությունը կամ ծրագրերը ոչնչացնելը, ուղեփակելը (մեկուսացնելը) կամ ոչ պիտանի վիճակի բերելը, համակարգչային սարքավորումները շարքից դուրս բերելը կամ համակարգիչը, համակարգչային համակարգը, ցանցը կամ մեքենայական կրիչները վնասելը (նենգադուլը)`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը`
1) զուգորդվել է առանց թույլտվության համակարգչային համակարգ կամ ցանց մուտք գործելով (ներթափանցելով),
2) անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ`
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք դիտավորությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ`
պատժվում են ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով:
Բայց չէ որ, որքան ես գիտեմ, դա ձեր մասնագիտությունն է, իսկ այ կայքեր փչացնելը, այլոց email-ի հասցեների գաղտնաբառերին տիրանալը՝ ՈՉ:

Ի՞նչ ենք անելու մենք: «Հակա» քայլերի չենք դիմելու, մենք օրինախախտ չենք:
Ի՞նչ ենք անելու մենք: Անելու ենք ավելին, քան պաշտպանվելն է, հզորանալու ենք: Հզորանալու ենք օրեցօր, շաբաթից շաբաթ... դարից դար: Ոչ միայն ուժեղացնելու ենք ֆորումի պաշտպանության համակարգը, այլ ավելացնելու նրա հնարավորությունները, առաջ ենք տանելու մեր մյուս նախագծերը, ինտերնետի շրջանակներում ստեղծելու ենք նորանոր օգտակար կայքեր, ինտերնետից դուրս՝ անելու ենք այլ հանրօգուտ աշխատանք:
Ի՞նչ շահեցիք: Ոչինչ:
Ի՞նչ կորցրեցիք: Կռահեք ինքներդ: Հեղինակությու՞ն: Ժամանա՞կ: Հոգու անդո՞րր: Բարի համբա՞վ...
Ի՞նչ կորցրեցինք: Ոչինչ:
Ի՞նչ շահեցինք: Շատ բան: Նոր փորձ ձեռք բերեցինք, ավելի լուրջ սկսեցինք վերաբերվել պաշտպանության համակարգի խնդրին...
Ուրեմն ո՞րն էր ձեր քայլի իմաստը: Տվեք ինքներդ ձեզ այդ հարցը, պատասխանը մեզ չասեք, չի հետաքրքրում: Բայց հասկացեք, որ չարությամբ առաջընթացը հետընթաց է:

Իսկ ակումբի այցելուներից, հյուրերից ու հատկապես անդամներից ներողություն եմ խնդրում պատճառված անհարմարության համար, խոստանալով, որ մեր ուժերի շրջանակներում անելու ենք ամենը, որպեսզի այլևս նման խնդիրներ չառաջանան: Բնականաբար չենք կարող երաշխավորել 100%-անոց անխափան աշխատանք, քանի որ մտածելով տրամաբանորեն հասկանում ենք, որ ցանկացած միջոցի դեմ կա հակամիջոց, բայց որ մեր ուժերն ու հնարավորությունները չենք խնայելու, դա հաստատ:

Ձեզ բարի ժամանց ու հետաքրքիր քննարկումներ եմ ցանկանում ակումբում՝ առհավետ :redhat

Vive L'Armenie
23.05.2007, 01:37
Մի քանի բան պարզ դրձավ, հետաքրքիր է իսկ ովքե՞ր էին այդ ստորները :angry : Ենթադրում եմ, որ դա մի անձնավորության ձեռքի գործ չէ :aggressive
Անամոթնե՛ր, էսպիսի լավ արարքներով ձեզ բավարարված ե՞ք զգում :angry
Հազա՛ր ամոթ ձեզ, հազա՛ր ամոթ :fool

ihusik
23.05.2007, 01:54
Chuk ջան լիովին համամիտ եմ քեզ հետ ու դու էլ ինձ նման ներողամիտ ես, բայց չգիտեմ ինչի՞ այս պահին կուզենայի որ այդ կատարողներն իրոք պատժվեին օրենքով, որ մյուս անգամ էլ չկարողանային նման բան անել կամ հասկանային թե ինչ կսպասվի նոր նմանատիպ անմարդկային քայլ կատարելու դեպքում: Իսկ թուրքական կայքի վրա են ուզել գցել իրենց կատարած ստորությունը, քանզի դրանով ուզեցել են ցույց տան իրենց ծագումը երևի... Համենայն դեպքում նմանատիպ բան կրկնվելու դեպքում կխնդրեի որ իրոք հասնեն "Դար" Ակումբի ղեկավարությունն ու անդամները նրան, որ նման՝ ազգությամբ ու պատկանելիությամբ ոչ հայ, արարածները պատժվեն օրենքով, իսկ նրանց հայ չեմ կարող համարել սոսկ մի պատճառով, որ նրանք չունեն հայ գրի հանդեպ սեր ու հարգանք՝ ինչը տարածում է մեր սիրելի "Դար" Ակումբը:

wagamaffia
23.05.2007, 05:36
:o:o այ քեզ բան.... եթե հայերն են արել կամ կառավարությունը, ուրեմն կան ուրիշ պահեր այստեղ... դե չգրեմ… կամ էլ արգելված անդամները մեկի վրա մուռ են ունեցել, բայց սա անշահավետ եղավ, պարզվեց...

Root
23.05.2007, 09:13
Ոչինչ , կրկնվելու դեպքում ես կհետևեմ, որ IP-ները Արմիքո-ից կուղարկվեն համապատասխան մարդկանց, ընդ որում նախաձեռնող հանդես կգա ինքը Արմինքո ՍՊՆ-ն:

dvgray
23.05.2007, 09:32
Վերջերս հաղորդակցություն կարդացի, որ ԱԱԾ ու ՆԳ 10 աշխատակիցներ վերապատրաստվել են կիբեռհանցագործությունների դեմ պայքարի համար: Ինչու՞ չդիմել իրենց: Չ՞է որ սա օրենքի խախտում է, իրեն հատուկ ծանր հետևանքներով:
Կարծում եմ առաջին հերթին պետք է անպատճառ պատժվի կատարողը /կատարողները/ օրենքի շրջանակներում, մանավանդ, որ կատարողը հաստատ մի անկապ, անգրաճանաչ անձնաորություն չի, ու ձեռք բերած "պրակտիկան" կօգտագործի ուրիշ նմանատիպ դեպքերում ևս:
Եվ հետո, էտ ԱԱԾ ու ՆԳ 10 աշխատակիցների համար լավ ու օգտակար պրակտիկա կլինի :) :

Root
23.05.2007, 09:40
Մարդիկ կան որ արդեն տեղյակ են կատարվածից:

Delicada
23.05.2007, 10:08
Բայց իրոք էլի ի՜նչ են ստանում այդպիսի մարդիկ
Ինձ միշտ հետաքրքրել է այդ փաստը…
Դեռ կարող եմ հասկանալ այլ ազգի մարդկանց քայլերը… բայց հայերին միմյանց խանգառելու վատություն անելու փաստը ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ:
:think
Ամեն դեպքում կարևորը որ ակումբը աշխատում է հիմա:

Armeno
23.05.2007, 13:48
Ես արդեն Կռահեցի, թե ով է եղել անողը, կամ հեղինակը.
Ամոթ նրան,

Ավելացվել է 1 րոպե անց
Իսկ, դուք նրան ասեք, որ իրա համար չեք ուզում դիմել իրավապահ մարմիններին

Chuk
23.05.2007, 13:57
Այս թեմայում հնչած արձագանքները բավարար են հասկանալու համար, որ ակումբցիները խիստ բացասական են վերաբերվում նմանատիպ քայլերին: Այսքանը բավարար է կարծում եմ ոչ միայն ինձ, այլև կայքին վնաս հասցնողներին, ևս մի անգամ իրենց արածի մասին մտածելու, դրա պատեհությունը քննարկելու համար:

Բոլորիդ ուզում եմ շնորհակալություն հայտնել աջակցության համար:

Այսքանով ցանկանում եմ թեման փակել՝ թողնելով այն զուտ ակումբցիներին ծանուցման համար, թե ինչ էր եղել, այլ ոչ թե քննարկումը շարունակելու համար: Ես հասկանում եմ, որ էլի շատերը կուզեին այս թեմայում արտահայտվել, բայց կարծում եմ, որ ֆորումում կան շատ ավելի հետաքրքիր ու ակտուալ թեմաներ, որտեղ և հրավիրում եմ ամենքիդ: Ակումբը շարունակում է իր բնականոն գործունեությունը: