PDA

Դիտել ողջ տարբերակը : Համասեռամոլությունը հիվանդությու՞ն է



Djavaxhq
23.05.2007, 01:05
Համասեռամոլությունը հիվանդություն է?
իմ կարծիքով այո, գոնե վարակիչ չլինի
մի քանի օր առաջ եղբորս երեխայի հետ քայլում էի փողոցով ու երկու համբուրվող տղաների տեսանք երեխան շատ էր զարմացած
ճիշտ է բան չհարցրեց, բայց դե պետք էր չէ ինչ, որ բան բացատրել
այսօր համասեռամոլները մեծ թիվ են կազմում Հայաստանում,
եթե հիվանդներ են թող հավաքեն ու բուժեն չէ, որ նրանք մեծ վտանգ են ներկայացնում հասարակության համար
չգիտեմ շատ ողբալի հարց է
ով լուծում կառաջարկի?
իսկ ծեծելով կամ սպանելով հարցին լուծում չես տա

Աբելյան
23.05.2007, 12:07
ահավոր հիվանդություն ա, բայց լավ ա ժառանգելի չի :D

Chuk
23.05.2007, 13:07
Մոդերատորական: Անկախ հարցի, երևույթի մասին Ձեր վերաբերմունքից, անկախ նրանից, թե ինչպես եք մոտենում այս հիվանդությամբ, կամ ոչ հիվանդությամբ (հենց այդ հարցն է այս թեմայում քննարկվում, այլ ոչ թե ձեր վերաբերմունքը) տառապող անձանց, արտահայտեք Ձեր կարծիքը առանց վիրավորական պիտակումների, վիրավորական արտահայտությունների: Հակառակ դեպքում հարկադրված ենք լինելու ջնջել Ձեր գրառումները (ինչպես քիչ առաջ ջնջեցի թեմայի մի քանի գրառումներ), եթե նույնիսկ համաձայն լինենք Ձեր գրառման իմաստային մտքի հետ:

Ավելացվել է 5 րոպե անց
Մոդերատորական 2. Հարցումը փակվում է, քանի որ նմանատիպ հարցումներում անիմաստ է մի քանի ընտրության հնարավորություն տալը, բացի այդ միայն «Այո» ու «Ոչ» տարբերակները քիչ են այս հարցման համատեքստում:

Mesrop
23.05.2007, 14:10
միանշանակ հիվանդություն է…
ժառանգական հիվանդություն… քանի որ դա ոչ թե ձեռք է բերվում կյանքի ընթացքում, այլ լինում է մարդու գենոտիպում…

եթե հիվանդներ են թող հավաքեն ու բուժեն չէ, որ նրանք մեծ վտանգ են ներկայացնում հասարակության համար
բոլոր հիվանդությունները չեն որ բուժելի են… թե խոսկի հոգեկան հիվանդների նման պետքա մեկուսացնել հասարակությունից?! ոչ… նրանք լիարժեք մարդիք են, որոնք կազմում են հասարակության մեջ փոքրամասնություն…
հա, համբուրվում են… ճիշտա կարողա կողքից տհաճա, բայց իրենց համար նույն բանն ա, ինչ, որ աղջիկ-տղա համբուրվում են փողոցում…
ում ինչ գործ թե իրանք առանձին ինչեր կանեն… հասարակության մեձ ամեն դեպքում սիրով զբաղվելը տգեղ ա դիտվում մեկ-մեկ կողքից, լինի դա թե՛ Ար+Ար, թե՛ Ար+Իգ… :)

Artgeo
23.05.2007, 19:11
Սկզբում գրեմ իմ տեսանկյունը:Ցանկացած մարդ կարող է ատել ու չսիրել ում ուզում է, սակայն ես դեմ եմ, որևէ տեսակի բռնարարության:

Սկսենք:
Հարցերիդ մի մասը պարզապես ծիծաղելի է: :) Նենց տպավորություն է, կարծես բոբոների մասին ես գրել: :D Լավ անցնեմ առաջ:

Բուն թեման:Միասեռականության (այս բառը անձամբ ես և բազմաթիվ այլ մարդիկ ավելի ճիշտ ենք համարում) մասին դարեր շարունակ ընթացել են վիճաբանություններ բժիշկների, հոգեբանների, հոգեբույժների, արվեստի և մշակույթի բնագավառի և այլ բազմաթիվ ու տարատեսակ մարդկանց միչև: Վեճերը դեժացել են 20-րդ դարում, ինչը սակայն չկար ԽՍՀՄ-ում, որտեղ և, ավաղ, գտնվում էր Հայաստանը: «Չկարը», իհարկե վերաբերվում է «թեժ բանավեճին» այլ որ միասեռականությանը: Միասեռականները եղել են միշտ և ամենուր: Այլ հարց է, թե որտեղ է այդ ամենը եղել բաց, իսկ որտեղ փակ: Օրինակ ԽՍՀՄ-ում նույնիսկ քրեական օրենք կար: ԽՍՀՄ-ի կառավարությունը բազմաթիվ մարդկանց է բանտարկել, աքսորել կամ սպանել հենց այս հոդվածով: Մարդիկ, որոնք այդպիսին եղել են կամ չեն եղել, սակայն հաստատ եղել են հանճարեղ մարդիկ և դուրս են եկել այն ժամանակվա ռեժիմի դեմ: Ինչևիցե, կարծես շեղվեցի թեմայից:

Տեսնենք թե ի՞նչ են աում թվերը:Մասնագետների կողմից բաղմիցս ապացուցված է, որ միասեռականների թիվը գրեթե չի փոփոխվում, այն հաստատուն մնում է չափահասների 4-10 %- ի կողմերը: Նրանցից շատերը ամուսնանում են և ունենում են երեխաներ: Այսինքն մեծամասնությունը բիսեքսուալ է: Միասեռական հարաբերություններ հաճախ են հանդիպում նաև կենդանիների մոտ:

Բուն հարցը: Արդյո՞ք «հիվանդ» են այս 4-10%-ը մարդկության: «Հիվանդությունների Համաշխարհային Կազմակերպությունը» վաղուց տվել է այս հարցի պատասխանը, որն ի դեպ միանշանակ ՈՉ է: Սա «ՀՀԿ«-ն, իսկ հասարակական ու բարոյական նորմերի մասին խոսակցությունները շարունակվում են:

Սկսեմ նրանից, որ ֆաշիստները հրեաների և գնչուների հետ սպանում էին նաև միասեռականներին: Այսինքն պայքարը գնում էր այլակարծության հետ: Սա շատ հետաքրքիր փաստ է, քանի որ ապացուցված է, որ անհադուրժողականությունը բնորոշ է տոտալիտար համակարգում ապրող երկրներին: Ֆաշիստական Գերմանիա, ԽՍՀՄ... Հայաստանը որքան գիտեմ ոչ տոտալիտար, ժողովրդավար երկիր է... Համենայն դեպս այդպես է կոչվում:

Շարունակելով հասարակության կողմից այս հարցի ընկալումը իմ մոտ առաջանում է տրամաբանական հարց: Հիվա՞նդ էին Փարաջանովը, Պետրոս Առաջինը, Չայիկովսկին, այսօր Էլտոն Ջոնը և այլ տաղանդավոր ու հանճարեղ մարդիկ:

Հիվա՞նդ են ձախլիկները: Չէ՞, որ «նորմա» է աջլիկությունը: Հիվա՞նդ են աջ կողմը սիրտ ունեցողները: Վերջինները, ինչպես նաև միասեռականները կարող են լինել լավ բժիշկ, օդաչու, հրշեջ, նախագահ և այլն:

Ինչո՞վ են հասարակության համար վտանգ ներկայացնում: Ոչինչով: Բացարձակապես: Նա ով միասեռական է, մնում է միասեռական: Նա ով ոչ, այդպիսին երբեք չի դառնա: Ըստ այդմ որևէ մեկին չպիտի հետաքրքրի թե ինչ է կատարվում մեկ այլ մարդու անկողնում:

Վերջաբան:
Աժիոտաժը այս հարցի շուրջ համարում եմ անհիմն:
Տարօրինակ եմ համարում, որ Ակումբում բացված միասեռականների մասին թեմաները բացվել են ոչ միասեռականների կողմից:
Անձամբ աննորմալ եմ համարում այսպիսի հարցերի քննարկումը, այսօրվա ողբալի վիճակում գտնվող Հայաստանում: (Միգուցե սա նույնպես ձև է, հասարակությանը այլ ուղղությամբ տանելու, եսիմ ):
Եվ այլն, և այլն...

Հարցն համարում եմ անտեղի, անհիմն, աննպատակ և բաժնի մոդերատորին առաջարկում փակել: Քանի որ միասեռականների մասին թեմա ֆորումում կա:

Գոռ Ջան - Հայ
23.05.2007, 19:13
Ինձ թվումա հիվանդությունա , որն առաջանումա հասարակությունից մերժվածների կամ անբավարարվածների մոտ :[

Apsara
23.05.2007, 19:38
Իսկ ինձ թվում է, ոչ թե հիվանդություն է, այլ մարդկանց տեսակ, եթե կատուն կատու է բայց լինում է սև սպիտակ և այլն, ապպա նրանք էլ մեզ նման մարդիք են, ուղղակի մի քիչ տարբեր:
Լինում են դեպքեր երբ մարդ այդպիսին ծնվում է, բայց կան դեպքեր երբ փոքր տարիքից, ինչ-ինչ պատճառներով դառնում են այդպիսին, այ 2-րդը հաստատ հոգեկան հիվանդություն է:

Array
23.05.2007, 20:33
Ժողովուրդ,եթե դա նորմալ,բնական երևույթ լիներ,ապա նման մարդիկ էլ օժտված կլինեին բնության կողմից երեխա ունենալու շնորհով,ոչ թե նորաստեղծ օրենքների կսպասեին,որ երեխա որդեգրելու իրավունք ունենային;Հիմա դուք պատկերացրեք էտ երեխայի վիճակը,որը,ասենք,զրկվելով հորից ու մորից տարբեր պատճառներով,ընկնում է նման ընտանիքների ճիրանը;Ի՚՞նչ եք կարծում՝ի՞նչպես կզգա իրեն նման ընտանիքի երեխան հասակակիցների շրջանում,և,ձեզ չի՞ թվում,որ,եթե նրա համար դա նորմալ երևույթ դառնա,ապա վաղը-մյուս օրը նա մեծ հնարավորություններ ունի շարունակելու իր այսպես կոչված ծնողների սովորությունը,եթե կարելի է այդպես արտահայտվել;
Կարճ, ինչ եմ ուզում ասեմ,դեռ լավ է,որ հիմա փոքրամասնություն են կազմում նման շեղումները;Բայց, ընդունելով այդ երևույթները որպես նորմալ,շատ հնարավոր է,որ մոտ ապագայում մենք համարվենք փոքրամասնություն

Սահակ
23.05.2007, 23:55
Տեսնենք թե ի՞նչ են աում թվերը: Մասնագետների կողմից բաղմիցս ապացուցված է, որ միասեռականների թիվը գրեթե չի փոփոխվում, այն հաստատուն մնում է չափահասների 4-10 %- ի կողմերը:
Հայտնի է որ օրինակ Սպարտայում բիսեքսուլաները ու միասեռականները կազմում էին տղամարդկանց համարյա 100%-ը։ Նաև պատմական գրքերում կարդացել եմ որ Սպարտայի կործանման պատճառներից ամենամեծը հենց դա էր։ Տղաները աղջիկների հետ չէին ուզում հարաբերությունների մեջ մտնել։ Աղջիկները իրենց հերթին մազերը կտրում էին շատ կարճ և հագնվում տղաների պես որպեսզի տղաները իրենց վրա ուշադրություն դարձնեն։ Միասեռականության հետևանքով շատ քիչ Սպարտացի երեխա էր ծնվում։ Քանի որ Սպարտայի օրենքներով բանակում իրավունք ունեին ծառայել միայն Սպարտացիները իսկ ստրուկները իրավունք չունեին, ապա ինչ որ ժամանակ անց ստրուկների թիվը այնքան աճեց իսկ բանակի չափը այնքան նվազեց, որ ստրուկները ափստամբության ժամանակ ոչնչացրեցին աշխարհի ամենահզոր քաղաքներից մեկը։

Ինչո՞վ են հասարակության համար վտանգ ներկայացնում: Ոչինչով: Բացարձակապես: Նա ով միասեռական է, մնում է միասեռական: Նա ով ոչ, այդպիսին երբեք չի դառնա: Ըստ այդմ որևէ մեկին չպիտի հետաքրքրի թե ինչ է կատարվում մեկ այլ մարդու անկողնում:
Հետազոտությունները ցույց են տալիս որ միասեռականների ընտանիքներում մեծացած երեխաների զգալի մասը դառնում է կամ միասեռական կամ բիսեքսուալ։

Mesrop
24.05.2007, 10:39
Ինձ թվումա հիվանդությունա , որն առաջանումա հասարակությունից մերժվածների կամ անբավարարվածների մոտ
դա ժամանակի ընթացքում չի առաջանում… ժամանակի ընթացքում արտահայտվում է… ;) իսկ լինում է ի ծնե…

Լինում են դեպքեր երբ մարդ այդպիսին ծնվում է, բայց կան դեպքեր երբ փոքր տարիքից, ինչ-ինչ պատճառներով դառնում են այդպիսին, այ 2-րդը հաստատ հոգեկան հիվանդություն է:
ծնվում է…
իսկ 2-րդ-ը դա ուղղակի ձևականություն է… որը ոչ թե հոգեկան հիվանդություն է, այլ հիմարություն… ձևական համասեռամոլները երբեք էլ չեն դառնա իսկական…
իսկ հոգեկան հիվանդությունները նույնպես լինում են ի ծնե… ;)

Array
24.05.2007, 14:11
ծնվում է…
իսկ 2-րդ-ը դա ուղղակի ձևականություն է… որը ոչ թե հոգեկան հիվանդություն է, այլ հիմարություն… ձևական համասեռամոլները երբեք էլ չեն դառնա իսկական…
իսկ հոգեկան հիվանդությունները նույնպես լինում են ի ծնե…
Անիսկական համասեռամոլը որն ա՞

Սահակ
24.05.2007, 22:10
իսկ հոգեկան հիվանդությունները նույնպես լինում են ի ծնե… ;)Բոլո՞ր հոգեկան հիվանդությունները լինում են միայն ի ծնե։

Ուլուանա
25.05.2007, 14:21
ծնվում է…
իսկ 2-րդ-ը դա ուղղակի ձևականություն է… որը ոչ թե հոգեկան հիվանդություն է, այլ հիմարություն… ձևական համասեռամոլները երբեք էլ չեն դառնա իսկական…
իսկ հոգեկան հիվանդությունները նույնպես լինում են ի ծնե… ;)
Եթե նա իր՝ միասեռականին վայել պահվածքով այլասերում է ուրիշներին, ասենք, դեռահասներին, ապա մեզ ի՞նչ, թե նա ձևական միասեռական է և ոչ թե իսկական։


Բոլո՞ր հոգեկան հիվանդությունները լինում են միայն ի ծնե։
Ոչ, որքան գիտեմ, հոգեկան հիվանդությունների նկատմամբ նախատրամադրվածությունն է լինում ի ծնե և/կամ ժառանգական, իսկ նպաստավոր պայմանների առկայության դեպքում նախատրամադրվածությունը հանգեցնում է հիվանդության։

Djavaxhq
27.05.2007, 22:24
Եթե մեծերից մեկը եղել է համասեռամոլ դա չի նշանակում, որ մենք պիտի ընդունենք այդ մարդկանց որպես հասարակության լիիրավ անդամների նրանք հիվանդներ են եւ այլասերում են մեր հասարակությանը արատավորում են մեր բարոյական կերպարը
պատկերացրեք այն երեխայի վիճակը ում որդեգրել են նման այլասերվածները
Հային վայել չի համասեռամոլ լինելը ու մենք պետք է դա հասկանանք ու կարողանանք դրա դեմն առնել չգիտեմ ինչպես բայց պետք է մտածել

Սամվել
27.05.2007, 22:37
Լավ Կներեք էն անգամ մի քիչ դաժան էի գրել :) , բայց ամեն դեպքում իմ կարծիքով մարդկանց անտարբեր վերաբերմունքն է նրանց թվաքանակի պարբերական աճի հիմնական պատճառը…ու ընդհանրապես իմ կարծիքով չի կարելի նման այլասեռվածությունը ընդունել որպես այդ մարկանց ցանկություն և դրան նորմալ վերաբերվել……թե չե տենց որ գնա կարողա որոշ ժամանակ անց են պեդոֆիլները ու դեգենաերատները/ես այդպես եմ կոչում կենդանիների նկատմամբ սեռական բռնություն ցույց տվող մարդկանց/ նույնպես սկսվեն ճանաչվել ու համարվել նորմալ……հա ելի մարդա էլի ինքն էլ երեխեքա ուզում :D կամ ասենք կատուներ :D

Gevorg
28.05.2007, 00:58
Չեմ հասկանում դուք քրիստոնյա չեք?
Աստված ստեղծել ա տղամարդ և կին, այլ ոչ թե ակտիվ ու պասսիվ:
Ու ճիշտ ա ասում Կիբոռգը: Եթե բոլոր այլասերված ...ֆիլերը բազմանան, միություններ ստեղծեն ու Եվրոխորհուրդը ընդունի նշանակում ա նորմալ ա հա դա???
Պատկերացրեք Ձեր երեխայի, Ձեր հարազատի վրա:
Ինչքան կեղտոտ, զզվելի ու անբնական ա դա:

Ի դեպ Մոսկվայում դրանց շքերթը արգելվեց:
Չնայած արգելքին ոմանք <<տղայություն>> արեցին դուրս եկան շքերթի:
Անհնազանդներին ծեծեցին ու ձերբակալեցին:

Censor
28.05.2007, 02:14
Էհհ..
Աղջիկ համասեռամոլներին սիրում եմ - ինչքան իրանք շատ, էնքան իմ ընտրությունը տղաների մեջ շատ, իսկ տղաներին - անտարբեր, ոչ օգուտ կա, ոչ վնաս..

Իսկ եթե լուրջ..Հիվանդությունա, բա ինչա..
Ու բոլոր կենդանիների մոտ էլ հանդիպումա, կատուների էլ, ոչխարների էլ..
Ուղղակի մարդու մոտ երբեմն լինում ա ձևական բնույթի, հատկապես աղջիկների մոտ, հատկապես դեռահաս ու "անխելք", կներեք արտահայտությանս համար..
Օրինակ, նայում են, Մադոննան Սփիրսի հետա համբուրվում, Ջոլին չեմ իմանում որ մոդելի, մի շաբաթ հետո էլ ընկերուհու հետ ինչ-որ դիսկոտեկում մեկ էլ համբուրվում են..
Типа - սիրունա, իրանց նման ենք.. Глупости какие..

Մեկ էլ մի բան հշեցի, Պուտինին երբ պրես-կոնֆերենցիայի ժամանակ հարցրեցին
-А как вы относитесь к проблеме однополых отношений ?
-Знаете, я уважаю право выбора каждого человека, но меня больше волнует наша огромная демографическая проблема ...

Кстати, мер мот эл ка эт прблеме..

Chuk
28.05.2007, 02:25
Մոդերատորական: Ինչպես երևում է թեման էլի շեղվում է իր բովանդակությունից ու ամեն մեկը ձգտում է իր լավ, վատ կամ չեզոք վերաբերմունքն արտահայտել երևույթի նկատմամբ, մինչդեռ թեմայի հեղինակը ցանկանում էր պարզել դա հիվանդությու՞ն է, թե՞ ոչ, թեման բացվել էր «Առողջություն, բնապահպանություն» բաժնում: Թեման փակվում է, որովհետև.
1. Մարդիկ այստեղ գրում են՝ ելնելով իրենց զգացմունքներից, մոռանալով թեմայի իրական նշանակությունը,
2. Չեմ սիրում նմանատիպ թեմաները, ուզում եմ ակումբը այս տեսակի քննարկումներից հեռու պահել: