PDA

Դիտել ողջ տարբերակը : Ակումբը հետևում էր թավշյա հեղափոխությանը․ 2018

Էջեր : [1] 2 3

Վիշապ
05.04.2018, 23:08
Մոդերատորական․ այստեղ զետեղված քննարկումները ծավալվել էին «Ի՞նչ անել (https://www.akumb.am/showthread.php/67716-%D4%BB%D5%9E%D5%B6%D5%B9-%D5%A1%D5%B6%D5%A5%D5%AC)» թեմայում։ Պատմական նշանակություն ունեցող իրադարձությանը զուգահեռ այս քննարկումները առանձացվել են հատուկ թեմայում՝ համապատասխան արխիվացման համար։

Նիկոլ Փաշինյանը քայլերթ է անում, ծառ է տնկում, էլի ինչ-որ բարի, առողջ բաներ:
Հրաշալի է իհարկե, ուղղակի ուզում եմ հասկանալ, սա պայքարի ձև է՞, շոու է՞, դեպրեսիայից դուրս գալու հուսահատ քայեր ե՞ն, բոլորը միասի՞ն…
Սուպեր-լոքշ վիճակից դուրս գալու ինչ-որ հույս կա՞:

erexa
05.04.2018, 23:32

Էսօր ես էլ էի մտածում էդ մասին, քայլերթ անելու նպատակը ո՞րն ա: :think

Տրիբուն
06.04.2018, 18:43
Նիկոլ Փաշինյանը քայլերթ է անում, ծառ է տնկում, էլի ինչ-որ բարի, առողջ բաներ:
Հրաշալի է իհարկե, ուղղակի ուզում եմ հասկանալ, սա պայքարի ձև է՞, շոու է՞, դեպրեսիայից դուրս գալու հուսահատ քայեր ե՞ն, բոլորը միասի՞ն…
Սուպեր-լոքշ վիճակից դուրս գալու ինչ-որ հույս կա՞:

Մոտավորապես սենց, հոպար ․․․

Տարօրինակ իրավիճակ Ազատության հրապարակում (http://www.lragir.am/index/arm/0/country/view/173558)

Վիշապ
06.04.2018, 22:44
Մոտավորապես սենց, հոպար ․․․

Տարօրինակ իրավիճակ Ազատության հրապարակում (http://www.lragir.am/index/arm/0/country/view/173558)

Ապրիլի 13-ից 17-ը Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքներ է մտադիր անել Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը: Նպատակը Սերժ Սարգսյանի վարչապետությունը թույլ չտալն է:

Հավայի նպատակ է՝ մարդիկ չեն ուզում Սերժը լավ ապրի, ստանդարդ չուզողություն, էս երկրում գոնե մի հոգի չկարենա՞ լավ ապրել :))
Իսկ որևէ այլ դրական նպատակ չունե՞ն ընդդիմադիրները:

Վիշապ
13.04.2018, 20:50
Հանրահավաքին մասնակցող կա՞, կարծիքնե՞ր, նորությու՞ն...

StrangeLittleGirl
14.04.2018, 02:30
Հանրահավաքին մասնակցող կա՞, կարծիքնե՞ր, նորությու՞ն...Ինձ բացում ա: Ասենք Նիկոլն ի՞նչ ա ուզում: Կարար, թող անցյալ տարի 10 000 դրամներին ավելի լավ այլընտրանք առաջրկեր:

Տրիբուն
14.04.2018, 21:25
Ինձ բացում ա: Ասենք Նիկոլն ի՞նչ ա ուզում: Կարար, թող անցյալ տարի 10 000 դրամներին ավելի լավ այլընտրանք առաջրկեր:10 000 դրամի դեմը կարա մենակ 15 000 դրամն առնի: Իսկ էտքան փող Նիկոլը չունի։ Մնում էս ձեվը, որի նկատմամբ մեր հետաքրքրությունը զրոյա։ Մենք էլ, Սերժի պես, հարմարվել ենք քաքին, տաք ա ու փափուկ։

Վիշապ
15.04.2018, 09:12
https://www.youtube.com/watch?v=qMHi3kvuCo4

Gayl
15.04.2018, 13:29
Ենթադրենք Դանիելյանն ինքն իրեն մտավորական է համարում ու ինքը կարծումա, որ մտավորականի ներկայությունը կխանգարի: Ով ես դու?
Նիկոլը պարտված քաղաքական գործիչ է, ինքը ունեցել է 100,000 և ավելի մարդ, բայց չի կարողացել, կոպիտ ասած չստացված հրամանատար ա:

Տրիբուն
16.04.2018, 11:24
Ենթադրենք Դանիելյանն ինքն իրեն մտավորական է համարում ու ինքը կարծումա, որ մտավորականի ներկայությունը կխանգարի: Ով ես դու?

Ինչքան ասենք Ժառանգությունը, ԲՀԿ-ն կամ ՀԱԿ-ը ընդդիմություն են, էտքան էլ Դանիելյանը մտավորական ա։

Էս ilur.am-ի էսօրվա (http://www.ilur.am/) սքրինշոթն ա։ Հ1-ն ավելի տեղեկատվական ա, քան էս ֆուտբոլային տեսությունը։ Չնայած հազիվ էլ էսքան ․․․ Զուրաբյանների մաքսիմումը ֆուտբոլային մեկնաբան դառնալն էր։

https://c.radikal.ru/c13/1804/b0/83fd9c7428ab.jpg

Gayl
16.04.2018, 14:26
Մի հոգի մտավորական կա իմքն էլ հենց հիմա ժողովրդի կողքին, ժողովրդի հետ պայքարում ա:

Վիշապ
16.04.2018, 20:38
Որ ընդհանուր՝ շատ խելացի, մտավորական ժողովուրդ լինեինք, սենց չէր լինի էլի:
Հիմա ինչ կա, էս ա:
Լավ է, որ դեռ ըմբոստացողներ էլ կան, ու կոնկրետ Սերժին չեն ուզում (չեղած նպատակից լավ է):
Օրինակ եղբայրական Ռուսաստանում էլ են մարդիկ ցույցեր անում, կյանքից բողոքում են, բայց Պուտինին մեկա ուզում են :Ճ
Ես կարծում եմ, որ անկախ ամեն ինչից, պետք է աջակցել ով ինչով կարող է, ասենք Նիկոլի հիմնադրամին փող փոխանցելով (նույնիսկ եթե համոզված ենք, որ մեր ուզած արդյունքը չի լինելու):
Ոնց որ ուրիշ տարբերակ Հայ ժողովուրդը չունի էլ:

Իսկ ներկա պահին, ապստամբները բացի Սերժի չընտրվելուց ուրիշ պահանջ ունե՞ն, ես դժվարանում եմ հաստակ բան գտնել:

Վիշապ
16.04.2018, 22:52
Ընհանրապես, ՀՀ իշխանությունները եթե անասուն չլինեին, ապա էս բողոքի ակցիաներին կփորձեին նորմալ ռեակցիա տալ, դիալոգներ սկսել, ինչ-որ բան փոխելու քայլեր անել...
Սակայն բնականաբար անասուններից որևէ նորմալ ռեակցիա սպասելը անիմաստ հիմարություն է:
Սրանք ոնց միշտ մլիցեքով ու փշալարերով են պատասխանելու ժողովրդին:
ՈՒ թարսի պես էլ, լիքը անասունների գլխաքանակ կա Հայաստանում, ոստիկանի շորերով ու զրո գրամ ուղեղով, սրանք առանց մտածելու կարան քաշքշեն իրենց կերակրողներին:

ՈՒ ՀՀ գլխավոր անբարոյականը փշալարերով շրջապատված, ժողովրդին ծեծելով կփորձի դառնալ վարչապետ, դառնում ես վարչապետ, որ ի՞նչ անես...

StrangeLittleGirl
17.04.2018, 01:08
Բայց հլը մյուս կողմից նայենք։ Լավ, ասենք Սերժը չդառավ վարչապետ։ Բա հետո՞։ Մեկ ա ԱԺ-ում ՀՀԿ-ն մեծամասնություն ա։ Սերժը չդառավ, Սաշիկը կդառնա։ Ի՞նչ տարբերություն։ Լավ, ասենք չենք ուզում ՀՀԿ-ն մեծամասնություն լինի, նոր ընտրություններ են անցկացվում։ Է ՀՀԿ-ն նորից փող ա բաժանելու ու նորից իրա ուզած թիվը խփի։ Հետևություն․ էս ամեն ինչի իմա՞ստը։

Վիշապ
17.04.2018, 01:27
ՀՀԿ-ն էլ պետք ա հրաժարական տան ու ռադ լինեն, որովհետև ձախողվել են: Վկան՝ փողոցների ժողովուրդը, էդքանը բավարար է, նույնիսկ կարելի է շատ չխորանալ էկոնոմիկա, արտաքին քաղաքականություն, և այլն:
ՈՒ ճիշտն ասած, ինձ թվում է, պահանջը պիտի լիներ արտահերթ ԱԺ ընտրություններ անցկացնելը:
Հաշվի առնելով իշխանությունների բթացած ու անասնական վիճակը, ինձ թվում է, միակ տարբերակը մնում է բռնի հեղափոխությունը, ու դրան հասցրել է հենց ՀՀԿ-ն՝ էսօրվա վիճակի պատասխանատուն:

Վիշապ
17.04.2018, 01:28
https://www.youtube.com/watch?v=-QADYLx40MQ

StrangeLittleGirl
17.04.2018, 01:43
ՀՀԿ-ն էլ պետք ա հրաժարական տան ու ռադ լինեն, որովհետև ձախողվել են: Վկան՝ փողոցների ժողովուրդը, էդքանը բավարար է, նույնիսկ կարելի է շատ չխորանալ էկոնոմիկա, արտաքին քաղաքականություն, և այլն:
ՈՒ ճիշտն ասած, ինձ թվում է, պահանջը պիտի լիներ արտահերթ ԱԺ ընտրություններ անցկացնելը:
Հաշվի առնելով իշխանությունների բթացած ու անասնական վիճակը, ինձ թվում է, միակ տարբերակը մնում է բռնի հեղափոխությունը, ու դրան հասցրել է հենց ՀՀԿ-ն՝ էսօրվա վիճակի պատասխանատուն:

Փողոցում էն 10%-ն ա, որը Ելքին ձայն ա տվել։ Էսօր նայում էի կենդանի հեռարձակումը։ Նենց տպավորություն ա, որ քաղաքում կյանքն իրա հունով շարունակվում ա, մի խումբ մարդիկ փողոց են փակում, իսկ ավտոբուսներից դժգոհ դեմքով ուղևորներն իջնում են, ով գիտի՝ մտքների մեջ քֆրտելով ցուցարարներին։ Ու էդ ավտոբուսից իջնողները հաստատ Ելքին ձայն չեն տվել ու չեն տա։ Ասածս էն ա, որ առայժմ ՀՀԿ-ի 10 000 դրամներին այլընտրանք չկա։

Ներող պեսիմիզմիս համար :)) Բայց Հայաստանում քաղաքական դաշտը մեռավ էն ժամանակ, երբ Րաֆֆին գնաց Վովայի հետ աղոթելու, իսկ ցուցարարները սկզբում բերանները բաց կանգնած մնացին, հետո ցրվեցին տներով։

Վիշապ
17.04.2018, 03:26

Ընդհանուր առմամբ 10%-ը վատ թիվ չի, պրոբլեմն այն է, որ նախ այդ 10%-ը անզեն քաղաքացիներ են, ու եթե 50% էլ լինեն, իշխանությունները մեկ է բռնությամբ են պատասխանելու, ու վերջին վարյանտ կգնդակահարեն, ոնց մարտի մեկին արեցին:
Այսինքն դեգեներատներին իշխանություններից քշելը վայթե մենակ զենքով ստացվի:

ՀՀ-ում քաղաքական դաշտը իմ կարծիքով մեռավ 96-ին, երբ ժողովրդի բողոքներին պատասխանեցին տանկերով ու անբարոյականությունն ու գողությունը Հայաստանում դառավ թրենդ ու ուժն ու փողը դառավ ճիշտը թելադրող:

StrangeLittleGirl
17.04.2018, 12:01

Եթե 50% լիներ, գոնե իշխանությանը գցելը տեսականորեն իմաստ կունենար, որովհետև նոր ընտրություններում տեսականորեն ՀՀԿ-ն չէր հաղթի։ Բայց եթե բնակչության 10%-ն ուզում ա մի բան, իսկ մյուս 90%-ն էդ մի բանը չի ուզում, ժողովրդավարական երկիրը ո՞նց կարա իրան թույլ տա, որ էդ 10%-ի ուզածը լինի։

StrangeLittleGirl
17.04.2018, 12:07
Ասում ա՝ պետք է մասնակցել ու դեմ քվեարկել (http://www.tert.am/am/news/2018/04/17/maruqyan/2664815):D
Էս կարո՞ղ ա կարծում ա իրանք մեծամասնություն են ԱԺ-ում, ու իրանց խոսքը որևէ բան ասելու ա :D
Համ էլ էրեկ չէ՞ր Նիկոլն ասում, որ ԱԺ տանող սաղ փողոցների մուտքը պետք ա փակել։ Հետևողական չեն էլի։ Սպասենք, թե երբ են ցրվելու տներով։

StrangeLittleGirl
17.04.2018, 17:00
Համ էլ շնորհավոր, թազա վարչապետ ունենք :cry

Վիշապ
17.04.2018, 21:54
Համ էլ շնորհավոր, թազա վարչապետ ունենք :cry

ՈՒ հենց առաջին օրվա մուտիլովկաները՝

«Ես ուղղակի ուզում եմ մի քանի կետերով ասել, թե ինչի է հասել ՀՀ-ն այս 10-11 տարիների ընթացքում, որպեսզի կարողանանք ճիշտ պատկերացում կազմել, նաեւ այն պատճառով, որ մեր ընդդիմախոսները մշտապես խոսում են այն մասին, որ ՀՀ տնտեսությունը կրճատվել է, ամբողջովին ձախողվելու է եւ այլն: ՀՆԱ-ն 2007-ին 2 տրիլիոն 656 հազար դրամ էր, 2017-ի ավարտին 5 տրիլիոն 580 մլրդ դրամ է: Մեր ՀՆԱ-ն աճել է 2.1 անգամ: Մեր ՀՆԱ-ն դոլարով 6 մլրդ 385 մլն դոլար էր, այժմ 11 մլրդ, 568 մլն դոլար»:

Հայաստանի ՀՆԱ-ն ըստ Համաշխարհային Բանկի (https://www.google.com/publicdata/explore?ds=d5bncppjof8f9_&met_y=ny_gdp_mktp_cd&hl=en&dl=en#!ctype=l&strail=false&bcs=d&nselm=h&met_y=ny_gdp_mktp_cd&scale_y=lin&ind_y=false&rdim=country&idim=country:ARM&ifdim=country&hl=en_US&dl=en&ind=false)
Մի հատ հիմար հարց, Հայաստանում ինչի՞ հաշվին պիտի ՀՆԱ-ն ավելանար վերջին 10 տարիների ընթացքում:

ՀՀ առեւտրային բանկերում եղել են դրամական ավանդներ ֆիզիկական անձանց կողմից՝ 143.6 մլրդ դրամ, 2018-ի հունվարի 1-ի դրությամբ՝ 1 տրիլիոն 553 մլրդ դրամ է կազմում, այսինքն, մեր քաղաքացիների խնայողությունները 10 անգամ ավելացել են. «Որպեսզի չխոսեն նրա մասին, որ այս երկրում միայն հարուստներն են փող պահում կամ ավանդ դնում բանկերում, նշեմ, որ այդ 1 տրիլիոն 553 մլրդ դրամի ավանդների ճնշող մեծամասնությունը մինչեւ 7 մլն դրամ ավանդներն են: ՀՀ 1 մլն քաղաքացի ունի ավանդ: Սրանք թվեր են, որոնցից չենք կարող խուսափել»:

Եթե համարենք, որ թվերը ճիշտ են, ու «ճնշող մեծամասնությունը» 15 հազար դոլարի ավանդներն են, տարրական կոպիտ թվաբանությունից ստացվում է էդ փողը ՀՀ բնակչության 7%-ի մոտ է (էն էլ $15000 ~200 հազարի մոտ, ~2.9 միլիոնից), այսինքն կարելի է գուշակել՝ վերջին 10 տարիների ընթացքում հարուստները ավելի են հարստացել (եթե համարենք 15K-ը հարստություն :Ճ), աղքատներն էլ ավելի են աղքատացել, ինչն էլ պահանջվում էր ապացուցել: Իրականում բացարձակ ապուշ «փաստեր»:

Սերժ Սարգսյանը նաեւ անդրադարձավ ՀՀ-ում հաշվառված ավտոմեքենաների թվին՝ 2007-ից մինչ հիմա կրկնակի ավելացել են: 2018-ի առաջին եռամսյակում նույնիսկ եռապատկվել է ներմուծված ավտոմեքենաների թիվը՝ նախորդ տարվա համեմատ ու դա, ըստ Սերժ Սարգսյանի, խոսում է կենսամակարդակի մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2018/04/17/950002/

Էս լրիվ քաղքենի հաշվարկ է, իսկ տեսնես ինչքա՞ն շալվար, տռուսիկ, սնիկերս, ծամոն ու պապիրոզ են ներմուծվել Հայաստան: Իսկ կարող ա՞ ձեր 7%-անոց շայկան ա կրկնապատկել Mercedes-ների ու Brabus-ների քանակը:

Գործազրկության, աղքատության քանակի, մարդու իրավունքների, էկոլոգիայի, առողջապահության ու մնացած հարցերի վրա թքած ունի նորաթուխ պարոն վառչափեդը: Կարևորը իրենց փողերն ու ավտոները շատացել են:

Շնորհավորում եմ, հալալ է դեգեներատների կերած կաթը:

Վիշապ
17.04.2018, 22:47
Եթե 50% լիներ, գոնե իշխանությանը գցելը տեսականորեն իմաստ կունենար, որովհետև նոր ընտրություններում տեսականորեն ՀՀԿ-ն չէր հաղթի։ Բայց եթե բնակչության 10%-ն ուզում ա մի բան, իսկ մյուս 90%-ն էդ մի բանը չի ուզում, ժողովրդավարական երկիրը ո՞նց կարա իրան թույլ տա, որ էդ 10%-ի ուզածը լինի։

Նախ վայթե ընենց չի, որ եթե 90%-ը Նիկոլի հետ փողոցները չի լցվում, ապա ուզում է ՀՀԿ-ին: ՈՒ հեչ չի նշանակում, որ եթե ասենք Նիկոլը բռնի ուժով մտներ խորհրդարան, սաղին լարեր ու իրեն հռչակեր թագավոր, կամ նոր ընրություններ նշանակեր, Էդ 90%-ը թույլ չտար, կամ ընդվզեր: Ես առհասարակ կասկածում եմ, որ ՀՀ բնակչության մեծ մասը չգիտի էլ, թե ինչ է ուզում: Նույնիսկ ընդդիմություն համարվողները էս վերջին 20 տարվա մեջ տենց էլ չկողմնորոշվեցին, թե իրենք ինչ են ուզում: Միջին հաշվով, Հայ ժողովրդի ուզածն ու Սերժիկի ուզածը, կամ հետաքրքրությունները աչքիս նույնն են՝ փող ու ավտոմեքենա :Ճ

StrangeLittleGirl
17.04.2018, 23:09

Կարծում եմ՝ հենց տենց էլ կա։

Տրիբուն
17.04.2018, 23:58
Բայց մեկա Նիկոլին հալալա:

Տրիբուն
18.04.2018, 00:17
Սերժ Սարգսյանը նաեւ անդրադարձավ ՀՀ-ում հաշվառված ավտոմեքենաների թվին՝ 2007-ից մինչ հիմա կրկնակի ավելացել են: 2018-ի առաջին եռամսյակում նույնիսկ եռապատկվել է ներմուծված ավտոմեքենաների թիվը՝ նախորդ տարվա համեմատ ու դա, ըստ Սերժ Սարգսյանի, խոսում է կենսամակարդակի մասին:

Գեղացի ժուլիկ շանորդի էլի ․․․․

Սենց ոռի վիճակագրությունը ներկայացնել որպես առաջընթաց։ Ուրեմն Հայաստանում ավելացել ա քշած, աջ ռույլով, կամ ամերիկայում խփած, էժանով ներմուծված, ռեմոնտ արած ավտոնրի թիվը, ու հաշվառված ավտոների թիվը իրոք փիս մեծացել ա։ Ու սա խայտառակություն ա։ Ներմուծվող ավտոների ցածր որակի պատճառով արտանետումներն ավելացել են, մահվան ելքով ավտովթարների թիվն ավելացել ա, ու երկիրը արագ դառնում ա էն փիս աղքատ աֆրիկյան երկրների կարգի ավտոների գերեզմանոցի․ ով իրա մոտ ինչ ունի թափելու, ուղարկում ա մենք մի քիչ վայելում ենք, հետո մեր մոտ թափում ենք։

Տրիբուն
18.04.2018, 00:24
ՀՆԱ-ՄՆԱ էլ, սաղ մուտիտ ա, սաղ ․․․․ պռոստը մարդիկ արդեն ուշադրություն չեն դարձնում, ասում են, դե մեր լոշտակ դեբիլն ա, թող խոսա էն ուռու գլխից դուրս։

Էս Հայաստանի ՀՆԱ-ն ու մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն ա վերջին տաս տարում։

https://a.radikal.ru/a35/1804/ff/230146af4278.png

Վիշապ
18.04.2018, 02:03
Գեղացի ժուլիկ շանորդի էլի ․․․․

Սենց ոռի վիճակագրությունը ներկայացնել որպես առաջընթաց։ Ուրեմն Հայաստանում ավելացել ա քշած, աջ ռույլով, կամ ամերիկայում խփած, էժանով ներմուծված, ռեմոնտ արած ավտոնրի թիվը, ու հաշվառված ավտոների թիվը իրոք փիս մեծացել ա։ Ու սա խայտառակություն ա։ Ներմուծվող ավտոների ցածր որակի պատճառով արտանետումներն ավելացել են, մահվան ելքով ավտովթարների թիվն ավելացել ա, ու երկիրը արագ դառնում ա էն փիս աղքատ աֆրիկյան երկրների կարգի ավտոների գերեզմանոցի․ ով իրա մոտ ինչ ունի թափելու, ուղարկում ա մենք մի քիչ վայելում ենք, հետո մեր մոտ թափում ենք։

Էդ էլ ա Սերժիկին ձեռ տալիս, հին ավտոները էժան մետաղի ջարդոն են, ՀՀ-ում մետաղի վերամշակման մի հատ գործարան կա (https://www.hraparak.am/posts/59aee05a39812e156fba6e06/%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%B4%D5%A5%D5%BF%D5%A1%D5%B2%D5%AB-%D5%BB%D5%A1%D6%80%D5%A4%D5%B8%D5%B6-%D5%A8%D5%B6%D5%A4%D5%B8%D6%82%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A5%D5%B6-%D6%81%D5%A1%D5%AE%D6%80-%D5%A3%D5%B6%D5%B8%D5%BE-%D5%A1%D6%80%D5%BF%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B6%D5%A5%D5%AC%D5%AB%D5%BD-%D5%A7%D5%AC-%D5%A2%D5%A1%D6%80%D5%B1%D6%80-%D5%BF%D5%B8%D6%82%D6%80%D6%84-%D5%BE%D5%B3%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%B4)

Գործարանը պատկանում է ՀՀԿ-ական պատգամավոր Վահան Հարությունյանին, ավելի ճիշտ՝ նրա հորը՝ Միշա Հարությունյանին, ով Սերժ Սարգսյանի մտերիմն է։

Վիշապ
18.04.2018, 02:09
https://www.youtube.com/watch?v=ym-G6pKMF6I

Ծլնգ
18.04.2018, 07:34
Վարչապետի թեկնածուի ամփոփիչ ելույթի ամփոփումը․

Կրկին շնորհակալություն եմ հայտնում քաղաքական կոալիցիայի և քաղաքական ընդդիմության բոլոր պատգամավորներին այսօրվա քննարկումների համար։ Հայցում եմ բոլորիդ, այդ թվում՝ նաև ընդդիմության քվեն կոալիցիայի թեկնածուի օգտին։ Դա առաջին հերթին կլինի ստանձնած պատասխանատվության շրջանակում կառավարություն ձևավորելու՝ իշխող քաղաքական ուժի իրավունքի հանդեպ հարգանքի քվե։ Դա նաև կլինի քվե հանուն քաղաքական տրամաբանության, հանուն տրամաբանված կայունության, որն էլ առաջընթացի թիվ մեկ նախապայմանն է։
․․․․
Երկրորդ՝ ուզում եմ երկու շնորհակալություն հայտնել պարոն Մարուքյանին: Նախ շնորհակալ եմ, որ Դուք այս ամբիոնից շատ համոզեցուցիչ ապացուցեցիք, որ` այո´, սահմանադրական բարեփոխումները անհրաժեշտություն էին: Անկեղծ ասած՝ քաղաքական բառապաշարով դժվար էր դա ապացուցել, բայց երբ Դուք ապացուցեք ցույց տալով, փառք Աստծո, այստեղ չկա նկարը, բոլորի համար պարզ դարձավ, որ այլևս չկա նկարի իշխանություն, հասկանո՞ւմ եք՝ այսօր Հայաստանում չկա նկարի իշխանություն, կա քաղաքական ուժի իշխանություն: Եվ երկրորդ շնորհակալությունս կապված է Ձեր «բարի գալուստի» հետ: Շատ շնորհակալ եմ «բարի գալուստի» համար: Եվ որպեսզի մենք ապրենք լուսավոր Հայաստանում, որպեսզի մենք ապրենք բարգավաճ Հայաստանում, որպեսզի մենք ապրենք արդար Հայաստանում, որպեսզի մենք ապրենք օրենքի երկիր Հայաստանում, իրոք, անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանում հանգած հրաբուխները չարթնանան, իսկ հանգած հրաբուխները չեն արթնանա, եթե բզբզողներ չլինեն:
Թարգմանություն․
Ախպեր ջոգո՞ւմ եք, էսի ձեր հըմար կակոյ-նիբուձ ավտարիտարիզմ չի, ստեղ պախանը չի ավտարիտետ, ստեղ պանյատներն են օրենքը, ու պանյատներովա ՀՀԿ-ն վլաստի եկել, նենց որ ինձ չուզողը պանայտների դեմ ա, ու վաբշե՝ բզբզող հրաբուխ արթնացնող ա։

Մեծ հաջողություններով երկրիը նախագահական կլեպտոկրատիայից անցավ պարլամենտական կլեպտոկրատիայի․․․

Տրիբուն
18.04.2018, 13:15
Էդ էլ ա Սերժիկին ձեռ տալիս, հին ավտոները էժան մետաղի ջարդոն են, ՀՀ-ում մետաղի վերամշակման մի հատ գործարան կա (https://www.hraparak.am/posts/59aee05a39812e156fba6e06/%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%B4%D5%A5%D5%BF%D5%A1%D5%B2%D5%AB-%D5%BB%D5%A1%D6%80%D5%A4%D5%B8%D5%B6-%D5%A8%D5%B6%D5%A4%D5%B8%D6%82%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A5%D5%B6-%D6%81%D5%A1%D5%AE%D6%80-%D5%A3%D5%B6%D5%B8%D5%BE-%D5%A1%D6%80%D5%BF%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B6%D5%A5%D5%AC%D5%AB%D5%BD-%D5%A7%D5%AC-%D5%A2%D5%A1%D6%80%D5%B1%D6%80-%D5%BF%D5%B8%D6%82%D6%80%D6%84-%D5%BE%D5%B3%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%B4)

Ընգեր, դաժե էտ ա մուտիտ անում չեբուռը, հորս արև։ ԱՎԾ տվյալներով, սինքնս պաշտոնական վիճակագրություն, 2017 թվին ներմուծվել ա 134 միլիոն դոլարի ավտո, որը 2016-ի 89 միլիոնից շատ ա, բայց 2014-ի 280 միլլիոնից երկու անգամ քիչ ա, էլ չեմ ասում 2008-ի 440 միլիոնը։ Ու էս թիվը վերաբերվում ա բոլոր ավտոներին, հին, նոր, մաշած, բլած ․․․

https://b.radikal.ru/b05/1804/69/b4e6d0495181.jpg

https://c.radikal.ru/c05/1804/43/f5ca0b086238.jpg

2018-ի առաջին երկու ամիսն 2017-ի առաջին երկու ամսվա նկատմամբ ավելացել ա ներմուծումը, բայց երկու ամսվա վիճակագրությունը քսան տարվա համար բռնել ու ներկայացնել որպես հաջողություն, զարգացում, եսիմինչ, չեբուռաշկություն ա։

Ծլնգ
18.04.2018, 15:03
Ընգեր, դաժե էտ ա մուտիտ անում չեբուռը, հորս արև։ ԱՎԾ տվյալներով, սինքնս պաշտոնական վիճակագրություն, 2017 թվին ներմուծվել ա 134 միլիոն դոլարի ավտո, որը 2016-ի 89 միլիոնից շատ ա, բայց 2014-ի 280 միլլիոնից երկու անգամ քիչ ա, էլ չեմ ասում 2008-ի 440 միլիոնը։ Ու էս թիվը վերաբերվում ա բոլոր ավտոներին, հին, նոր, մաշած, բլած ․․․

2018-ի առաջին երկու ամիսն 2017-ի առաջին երկու ամսվա նկատմամբ ավելացել ա ներմուծումը, բայց երկու ամսվա վիճակագրությունը քսան տարվա համար բռնել ու ներկայացնել որպես հաջողություն, զարգացում, եսիմինչ, չեբուռաշկություն ա։

«Պաշտոնական վիճակագրություն», չէ մի չէ՝ վենտիլյատըռ․․․ Թրամփի, Պուծինի ու Սի Ցինպինի մոլորակում «պաշտոնական վիճակագրությունը» դա հակառակ կողմի պրոպագանդան ա, սինքըս՝ կեղծ նորություններ։ Իսկ «հաղթող վիծակագրությամբ» (ներկայիս աշխարհում «վիճակը գրում է» հաղթողը, ոչ թե ինչ որ ստատիստիկան) Հայաստանի փողոցներում որ քայլում ես, խորոված-քյաբաբի ծխի հոտով հագեցած մթնոլորտով կշտանում ես, նենց որ վիճակը «տրամաբանված կայունությամբ» բարելավվում ա, ժողովուրդն էլ քայլ առ քայլ վերադառնում ա ուտել-խմելու (https://www.akumb.am/showthread.php/67068-%D5%8F%D5%A1%D6%84%D5%BD%D5%AB%D5%BD%D5%BF%D5%A1%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D5%B4?p=2538270&viewfull=1#post2538270) վիճակներին․․․ նենց որ, եթե պախանը ասում ա լոխ լավա, ուրեմն մի բան գիտի, որ ասում ա՝ եվրոպաներում խփված-սարքված մաշնիս ազիզ արև։

Եգոր Գայդարը մի խոսք ուներ, ասում էր՝ քանի մենք մարդկանց ամբոխներին փորձում էինք ակադեմիական լեզվով տնտեսագիտություն սովորեցնել, այլոք «սարտիրներում մաչիտ անելով» հաղթական ուժ էին դառնում։ Այսօրվա Հայաստանում էլ մարդիկ ՀՀԿ ընտրում են ոչ թե նրա համար որ 10000 դրամի կարոտ են, այլ որտև 10000 դրամ աջ ու ձախ բաժնողն ա Հայաստանում ավտարիտետ, ոչ թե սոված-ծարավ օպոզիցիան, որ մի հատ ընտրություն էլ չի կարում առնի։ Ասելս է․ ժողովուրդը չի հարգում քո պաշտոնական վիճակագրությամբ տրամաբանող պսևդոլիդերներին, այլ հարգում ա իրեն կզցնող ուժին։ Նայի, հիմա էլ, փողոց են փակում, շենք են գրավում, ցույցեր-շմույցեր․․․ սրանցից ի՞նչը ժողովուրդը չի տեսել։ Իսկ այ մի հատ ՊՊԾ գունդ գրավվեց, ժողովուրդը ինքը ոտքի ելավ։ Էս գրավողները լավ կանեն մի հատ ոստիկանության մեքենա հրապարակում «շրջափակեն», այսինքն մարդկային կորդոն ստեղծեն մեն-մենակ մի հատ ոստիկանության մեքենայի շուրջ, ու գնալով այդ կորդոնը խորացնեն, նենց որ եկող ոստիկանությունը այդ շրջափակված մեքենային չկարողանա էլ հասնի, ու մի հատ դրոնով վերևից այս տեսարանը նկարվի, որ փողոց ելած ուժը կարա ոստիկանությանը «փակի»․․․ թե չէ իր տեղը կանգնած ու պատասխան սիլլա չտվող շենքը գրավողները ժողովրդի «հարգանքի» չեն արժանանում, ցավոք․․․

StrangeLittleGirl
18.04.2018, 15:47
Տատին ասում ա' սաղ սատանան ա :D մենք էլ էսքան տարի գլուխ ենք ջարդում, փորձում հասկանալ, թե ոնց Սերժին քշել չի լինում

Տրիբուն
18.04.2018, 16:10
Մազալուն էն, որ էս իշխանություն կոչվածը կարա վաբշե չխառնվի էլ ոչ մի բանին։ Մեկա Հայաստանում երբեք էլ իշխանություն չի եղել։ Ասենք, Սերժիկը առավոտները կարա տնից էլ իրա բիզնեսներով զբաղվի։ Կարա նույնիսկ, ոնց որ իրանք են ասում, մեկնի արտերկիր որոշ անձնական գործերով։ Ու սենց երկու զուգահեռ իրականությամբ ապրենք, ու ոչ մի բան չփոխվի։ :D

Ներսես_AM
18.04.2018, 16:46
էս ցույցերին նայելով, ոնց երևում ա քառասունից բարձր տարիքի մարդիկ գոհ են իրենց կյանքից։

StrangeLittleGirl
18.04.2018, 16:55
էս ցույցերին նայելով, ոնց երևում ա քառասունից բարձր տարիքի մարդիկ գոհ են իրենց կյանքից։Ու կանայք, ինչը լիքը մտածելու տեղ ա տալիս: Կին-տղամարդ հարաբերակցությունը ցույցերում նույնը չի, ինչ ՀՀ-ում:

Տրիբուն
18.04.2018, 17:40
էս ցույցերին նայելով, ոնց երևում ա քառասունից բարձր տարիքի մարդիկ գոհ են իրենց կյանքից։Հեչ վատ չի, որ հիմնականում ջահելությունն ա դուրսը։ Էն, իմ կարգի, ախպեր լռվեք, մեկա սաղ իրանք են, զրույցները քիչ կլինեն։ Դրա համար էլ հիմա տղես ա գնում միտինգներին։ Ու նենց չի որ ինքը կյանքից դժգոհ ա։

Տրիբուն
18.04.2018, 17:42
Ու կանայք, ինչը լիքը մտածելու տեղ ա տալիս: Կին-տղամարդ հարաբերակցությունը ցույցերում նույնը չի, ինչ ՀՀ-ում:Չէ Բյուր, իմ տեսնելով լիքը ջահել աղջիկներ կան։ Կարող ա մեկը-մեկին չի, բայց լիքն են աղջիկները։

Gayl
18.04.2018, 17:57
Հեչ վատ չի, որ հիմնականում ջահելությունն ա դուրսը։ Էն, իմ կարգի, ախպեր լռվեք, մեկա սաղ իրանք են, զրույցները քիչ կլինեն։ Դրա համար էլ հիմա տղես ա գնում միտինգներին։ Ու նենց չի որ ինքը կյանքից դժգոհ ա։
Հարուստներն էլ են դժգոհ ու շատ հարուստներն էլ, որովհետև միայն ֆինանսական կողմը չի:
Նիկոլին չեմ վստահում, բայց երանի սխալվեմ ու հիմա իրա կողմից եմ, իրան ընտրել կամ չնտրելը էս պահին վապշե կապ չունի:

StrangeLittleGirl
18.04.2018, 18:14
Չէ Բյուր, իմ տեսնելով լիքը ջահել աղջիկներ կան։ Կարող ա մեկը-մեկին չի, բայց լիքն են աղջիկները։

Տրիբուն ձյա, հենց էդ ա, չեմ ասում, թե չկան։ Բայց ցուցարարների հազիվ 10%֊ն են աղջիկներ, իսկ ելույթ ունեցողների 0%֊ը, չնայած էսօր ոնց որ Զարուհի Փոստանջյանը հայտնվել ա։ Ավելին՚ որ ցույցի առաջին օրը նայում էի, ընդհանրապես աղջիկ չկար, մտածում էի՚ էս ինչ տեստոստերոնային ինտոքսիկացիա ա։

Տրիբուն
18.04.2018, 19:45
Տրիբուն ձյա, հենց էդ ա, չեմ ասում, թե չկան։ Բայց ցուցարարների հազիվ 10%֊ն են աղջիկներ, իսկ ելույթ ունեցողների 0%֊ը, չնայած էսօր ոնց որ Զարուհի Փոստանջյանը հայտնվել ա։ Ավելին՚ որ ցույցի առաջին օրը նայում էի, ընդհանրապես աղջիկ չկար, մտածում էի՚ էս ինչ տեստոստերոնային ինտոքսիկացիա ա։Ջան, գոնե միտինգը gender mainstreaming մի արա, փըլիզ :)

Վիշապ
18.04.2018, 21:19
Երևի մի 10 տարի էլ ա պետք սպասել, մինչև սովետական թերմացքը դառնա փոքրամասնություն:

Տրիբուն
18.04.2018, 21:29
Շարմազանովին ու Աշոտյանին նենց կտփեի ...

Վիշապ
18.04.2018, 22:10
https://www.youtube.com/watch?v=r_bC1eA8g4Y

StrangeLittleGirl
19.04.2018, 00:07
Մեռաաաա, նա ասում ա՝ 2017-ին բողոքի ցույց չկար, դրա համար տնտեսական աճ: Գրողը տանի, սաղ ցուցարարներն էին, չգիտեինք :D

Վիշապ
19.04.2018, 01:09
Մեռաաաա, նա ասում ա՝ 2017-ին բողոքի ցույց չկար, դրա համար տնտեսական աճ: Գրողը տանի, սաղ ցուցարարներն էին, չգիտեինք :D

Դե մարդը ճիշտ ա ասում՝ երբ ցուցարարներ չկան, իրենք ավելի հանգիստ են լափում, մի քիչ տնտեսական աճ է լինում, իսկ երբ ցուցարարներ կան՝ պանիկայի մեջ ավելի շատ են լափում, մտածում են, կարող ա էլ առիթ չլինի:

StrangeLittleGirl
19.04.2018, 01:57
Ժող, մի հարց էլ։ Ես իրադարձություններին շատ չեմ հետևել, կարծում եմ՝ ոնց էլ չլնի, մեկը Սերժիկին էդ հարցը տված կլինի։ Եթե դուք տեղյակ եք, ասեք էլի։ Սահմանադրական բարեփոխումներից առաջ ինքը խոստացել էր, որ վարչապետ չի դառնալու։ Բա էս ի՞նչ հաշիվ ա։ Ինչու՞ միտքը փոխեց։

Վիշապ
19.04.2018, 02:29

Ոնց ես կարծում, ի՞նչ ա նշանակում ավազակապետը «խոստացել ա» :Ճ

http://i0.kym-cdn.com/photos/images/newsfeed/000/236/903/7ff.png

StrangeLittleGirl
19.04.2018, 02:34
Ոնց ես կարծում, ի՞նչ ա նշանակում ավազակապետը «խոստացել ա» :Ճ

http://i0.kym-cdn.com/photos/images/newsfeed/000/236/903/7ff.png
Դա իհարկե հասկանում եմ։ Բայց լավ, որևէ մեկը, օրինակ էրեկ ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավորներից մեկն էդ հարցը չի՞ տվել։ Ինձ ուղղակի հետաքրքիր ա, թե ոնց ա կրուտիտ լինելու։

Գաղթական
19.04.2018, 02:40
https://youtu.be/J998aIx_4OE

Գաղթական
19.04.2018, 02:44
Սաղ հեչ, «Աշոտ»-ի մոմենտը հանճարեղի շարքից էր..
Եթե ներկայացում էր, հալալա բեմադրողին:

Վիշապ
19.04.2018, 02:54
Դա իհարկե հասկանում եմ։ Բայց լավ, որևէ մեկը, օրինակ էրեկ ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավորներից մեկն էդ հարցը չի՞ տվել։ Ինձ ուղղակի հետաքրքիր ա, թե ոնց ա կրուտիտ լինելու։

Ախր, ասում ա՝ այ ցավդ տանեմ, կռուտիտի պես բան լինի, Հանրապետականների դեմ կռուտիտի հարցով խաղ չկա: Շատ ես ուզում, կարդա՝ Սերժ Սարգսյանն ասել է, թե ինչու է առաջադրվել՝ չնայած խոստմանը (http://www.lragir.am/index/arm/0/country/view/174265)

Կարճ ասած՝ Սերժ Սագսյանը անձնական պատասխանատվություն է զգում հավերժ իշխանություն ունենալու հարցում: Ես իրեն հավատում եմ:

Տրիբուն
19.04.2018, 11:12
Ժող, մի հարց էլ։ Ես իրադարձություններին շատ չեմ հետևել, կարծում եմ՝ ոնց էլ չլնի, մեկը Սերժիկին էդ հարցը տված կլինի։ Եթե դուք տեղյակ եք, ասեք էլի։ Սահմանադրական բարեփոխումներից առաջ ինքը խոստացել էր, որ վարչապետ չի դառնալու։ Բա էս ի՞նչ հաշիվ ա։ Ինչու՞ միտքը փոխեց։

Մարդը եքա հարցազրույց տվեց ու ասեց, որ իրան ճիշտ չեն հասկացել, ու տենց պրյամոյ հասկացողները պրիմիտիվ են։ :D

Բա գիտես ինչի եմ ասում ժուլիկ։ Շարքային մուտիլովշիկ ա, էլի։ փ

StrangeLittleGirl
19.04.2018, 11:23
Մարդը եքա հարցազրույց տվեց ու ասեց, որ իրան ճիշտ չեն հասկացել, ու տենց պրյամոյ հասկացողները պրիմիտիվ են։ :D

Բա գիտես ինչի եմ ասում ժուլիկ։ Շարքային մուտիլովշիկ ա, էլի։ փՀաաաա, պիտի հենց սկզբից հասկանայինք, որ ինքը տենց էր ասում, որ սիրուն էրևա, թե չէ իշխանությունը ձեռից բաց թողող չէր

Տրիբուն
19.04.2018, 12:13
Հաաաա, պիտի հենց սկզբից հասկանայինք, որ ինքը տենց էր ասում, որ սիրուն էրևա, թե չէ իշխանությունը ձեռից բաց թողող չէր

Հենց սկզբից էլ հասկացել էինք, բայց ազգովի էշի ականջում քնած լինելը դեռ ոչ մեկը չեղյալ չի համարել։ :D Ընդդիմությունն էլ ինչպես միշտ խառն էր, մենք էլ հետները։

Ստեղ պետք ա ասել, որ օրինակ ՀԱԿ-ը գլխանց ասում էր, որ պետք ա պայքարել նոր սահմանադրության դեմ, քանի որ սա արվում ա, որ Սերժիկը մնա, ու ճիշտ էր ասում։ Հետո, խաղաղություն ամենեցուն, ու դավայ ռասվիդանյա ․․․

Նիկոլն ասում էր, էտ սաղ հասկանալի ա, բայց էս նոր սահմանադրությունը գոնե հնից լավն ա, թող անցնի, հետո կպայքարենք Սերժիկի դեմ, ու վայթեմ էլի ճիշտ էր ասում։

Կարճ ասած, բոլորը գիտեին որ ժուլիկություն ա տեղի ունենում, բայց էշի ականջը անխափան գործում ա։ Հիմի, թե ինչ կլինի սրա վերջը դժվար ա ասել, բայց երիտասարդության ներգրավվածությունը հուսադրող ա։

P.S. Մոլդովայում եմ, ու մի քիչ առաջ կառավարության շենքում չինովնիկներից մեկը միջանցքում բարևեց, ու ասեց․ «Ես հավատում եմ ձեր ժողովրդին»։ Լայն ժպտացի, բան չպատասխանեցի ու մտքումս ասեցի․ «բըլին, բա ե՞ս ինչի էլ չեմ հավատում, նաֆիգ» :(

StrangeLittleGirl
19.04.2018, 12:20

Հա, բայց նաև քննարկվում էին հնարավոր տարբերակներ, թե ում ա իրա տեղը դնելու Սերժիկը։ Ստեղ որ էս սաղ պատմում եմ, ասում են՝ փաստորեն խաբեց, որ սահմանադրությունն անցկացնի, հիմա պետք ա հաշիվ պահանջել։ Ասում եմ՝ էդ ձեր երկրներում ա տենց :))
Հա, ասա է, մի մոլդովացու չափ էլ չկանք, որ հավատանք։ Ստեղացիք էլ են հավատում, ասում եմ՝ միամիտ եք, ասում են՝ մենք միամիտ-միամիտ հավատում ենք։

Ներսես_AM
19.04.2018, 12:27
բայց մեկ ա ամենախայտառակ բանը էն ա, որ սաղ համալսարաններում դասերը շարունակվում են, ու դասի գնացող ուսանող կա :(

Ներսես_AM
19.04.2018, 12:29
էս Ակումբն էլ դառել ա սփյուռքահայերի քուշի բիսեդկա, Հայաստանից էլ ոչ մեկ ակտիվ չի։

StrangeLittleGirl
19.04.2018, 12:47
բայց մեկ ա ամենախայտառակ բանը էն ա, որ սաղ համալսարաններում դասերը շարունակվում են, ու դասի գնացող ուսանող կա :(
Բա էդ եմ ասում :( բնակչության մաքսիմում 10%֊ն ա դուրս էկել փողոց, մյուսները ոնց ՀՀԿ֊ՀՅԴ ընտրել են, նենց էլ շարունակում են ապրել։

էս Ակումբն էլ դառել ա սփյուռքահայերի քուշի բիսեդկա, Հայաստանից էլ ոչ մեկ ակտիվ չի։
Լրիվ :)) Հայաստանի ակումբցիները ոնց որ թե փողոցներում են։

Տրիբուն
19.04.2018, 12:48
բայց մեկ ա ամենախայտառակ բանը էն ա, որ սաղ համալսարաններում դասերը շարունակվում են, ու դասի գնացող ուսանող կա :(

Ներսես ջան, նորմալ ա… Արդեն ահագին ժամանակ ա Հայաստանում երկու զուգահեռ իրականություն ա գործում:

Մի իրականության մեջ Նժդեհն ա, բիզնեսով, հին ու նոր սահմանադրությամբ, ԱԺ-ով, կառավարությունով, ինքը իրա համար, զարգացում, ՀՆԱ աճ, տնտեսական ակտիվություն, հարսնիք, կնունք, քավոր, ինչ-որ բաներ են որոշում, ելույթներ են ունենում, Սերժիկն անփոխարինելի է երդումներ, մատաղ, կաթողիկոս, շնորհավոր ....

Մյուս իրականության մեջ մարդիկ հասկանում են որ երկիրը արդեն վաղուց քաքի մեջ ա ու պետք ա մի բան անեl ..…

Ու էս առաջին իրականությունը բացարձակ կապ չունի ունի երկրորդի հետ, չի էլ հասկանում թե սրանց ուզածն ինչ ա, իրա համար գնում ա գործի, դասի ու սենց …

Դրա համար էլ ես մտածում եմ, որ Նիկոլի էս շարժումը կարա ասենք մի երեք տարի սաղ օրը միտինգ անի, կարա դաժե կառավարության ու ԱԺ շենքերը լրիվ փակի ու պարալիզացնի, ու դաժե ոստիկանությունն էլ փակի, ու մեկա էլի բան չփոխվի: Առավոտը հելնենք ու տենանք ՏՎ-ով չեբուռը պատմում ա, թե ՀՆԱ-ն ու արտահանումը քանի տոկոսով են աճել :D

StrangeLittleGirl
19.04.2018, 12:50
Սաղ հեչ, թե՛ ԱՄՆ֊ն, թե՛ ԵՄ֊ն կողմերին կոչ են արել զսպված լինել, ինչը թարգմանվում ա՚ մենք սրա հետ կապ չունենք :))

Ծլնգ
19.04.2018, 15:23
բայց մեկ ա ամենախայտառակ բանը էն ա, որ սաղ համալսարաններում դասերը շարունակվում են, ու դասի գնացող ուսանող կա :(

մեկը ինձ համար ավելի խայտառակ է էն, որ խնդիրը ԱԺ-ում է, իսկ ԱԺ-ի այս շարժումը սկսած անդամները շարունակում են մասնակցել ԱԺ-ի գործընթացներին․․․ նույնիսկ Սերժիկին դեմ են քվեարկում, բան․․․

Տրիբուն
19.04.2018, 15:34
մեկը ինձ համար ավելի խայտառակ է էն, որ խնդիրը ԱԺ-ում է, իսկ ԱԺ-ի այս շարժումը սկսած անդամները շարունակում են մասնակցել ԱԺ-ի գործընթացներին․․․ նույնիսկ Սերժիկին դեմ են քվեարկում, բան․․․

Այսինքն կլեպտոկրատիա չի էլի, դեբիլոկրատիա ա …

Overdose
19.04.2018, 15:36
Ժողովուրդ, մի տեսակ իներտ եք, թե ինձ ա թվում: Ու՞ր ա էն ուլտրահեղափոխական ակումբը:
Էս շարժումը ձեր սրտով չի՞

Ծլնգ
19.04.2018, 15:49
Այսինքն կլեպտոկրատիա չի էլի, դեբիլոկրատիա ա …

Չէ, ի, տենց բան բա կասե՞ն․․․ ուղղակի հանրապետականները հանրապետել էն, հեղափոխական դաշանկիցները հեղափոխվել են, դե Ելքն էլ ելել ա, էլի․․․ ամեն ինչ իր նորմերի մեջ է։

StrangeLittleGirl
19.04.2018, 15:59
Ժողովուրդ, մի տեսակ իներտ եք, թե ինձ ա թվում: Ու՞ր ա էն ուլտրահեղափոխական ակումբը:
Էս շարժումը ձեր սրտով չի՞

Ակումբը փողոցներում ա, սփյուռքն էլ երկու զուգահեռ իրականություններին հետևում ա ու հասկանում, որ #մեկաբանչիփոխվելու։

Ներսես_AM
19.04.2018, 16:29
Ակումբը փողոցներում ա, սփյուռքն էլ երկու զուգահեռ իրականություններին հետևում ա ու հասկանում, որ #մեկաբանչիփոխվելու։

արդեն որերորդ անգամն ես էս միտքը ասում։ Ասածդ ինչ ա ցրվեն տներով, սպասեն հիսուսի երկրորդ գալստյա՞ն։ Դրանից ավելի լա՞վ ա լինելու։

Յոհաննես
19.04.2018, 16:44
Մի երկու բան էլ ես ասեմ.
Սկզբնական շրջանում էս ամենը հույս չէր ներնչում ու Նիկոլի նկատմամբ էլ բացասական վերաբերմունք ունեի,բայց իմ կարծիքով անգամ Նիկոլը չէր սպասում,որ էսքան մարդ կգա:Օր օրի վրա մարդկանց քանակը շատանում է,բայց էլի լիքը կիսատ բաներ կային իմ համար(թիմ չկար,մարդկանց գիտակցական մակարդակը շատ ցածր էր ու էս ամենը զուտ ժամանց էր,գաղափարական կորիզը բացակայում էր ու շեշտը զուտ մարդաքանակի վրա էր դրվում),բայց էս քանի օրը,որ իմ համար իջնում եմ ցույցերի, զգում եմ մարդկանց մոտ էդ հսկայական փոփոխությունը,հանրահավաքների անցկացման բարձր մակարդակը,նման ձևով քաղաքական անհնազանդությունը հայտնելը ու միասնությունը:Հա,լիքը թերություններ կան,բայց էս ամենը շատ թույն հիմք է ապագայի համար ու դրա համար էս ամենը,ոչ թե վերջնանպատակ,այլ պրոցես պետք է ներկայացվի,որ մարդկանց մոտ հիասթափություն չլինի ու շարունակվի պայքարը:
Մնացած համալսարաններից ու ուսանողներից տեղյակչեմ,բայց ԵՊՀ-ում համարյա դաս չկա ու շատ քիչ ուսանողներ են դասի գնում,մենք որ երկուշաբթի օրվանից դաս չենք արել :Ճ
Մեկա բան չի փոխվելու-արդեն փոխվել է ու շարունակում է փոխվել :Ճ
Հ.Գ Գրածիս դրականությունը մի քիչ չափազանցրած է :Դ

StrangeLittleGirl
19.04.2018, 16:52
արդեն որերորդ անգամն ես էս միտքը ասում։ Ասածդ ինչ ա ցրվեն տներով, սպասեն հիսուսի երկրորդ գալստյա՞ն։ Դրանից ավելի լա՞վ ա լինելու։
Ոչ մի բան էլ չեմ ասում։ Ես Դանիայում տաք ու փափուկ նստած ինձ իրավունք չեմ վերապահի ասել, թե Հայաստանում մարդիկ ինչ անեն։ Ուղղակի հետևելով էս ամենին ու տեսած լինելով նախորդ տարիների փորձը՚ հասկանում եմ, որ Սերժն իրա սիրած տակտիկան ա վարելու, այսինքն՚ մեկումեջ ուժ կիրառելով թողնելու ա ինչքան ուզեն, միտինգ անեն, մինչև հոգնեն, ցրվեն տներով, ինքն էլ կողքից տնտեսական աճից ու այլ զրթերից ա խոսելու, ինչին միտինգներին չմասնակցող ու զուգահեռ իրականության մեջ ապրող հայ ժողովուրդը մի կուշտ հավատում ա։ Դե էլ չասեմ, որ սկի միջազգային ճնշում չի լինելու Սերժի վրա (ինչն իրականում լավ ա, բայց, ցավոք, անարդյունավետ)՚ հաշվի առնելով ԱՄՆ֊ի ու ԵՄ֊ի հայտարարությունները։ Այսինքն, ստացվում ա, որ Սերժիկի համար էս հանրահավաքներն ընդամենը մանր անհարմարություն են։

StrangeLittleGirl
19.04.2018, 17:18
Մի երկու բան էլ ես ասեմ.
Սկզբնական շրջանում էս ամենը հույս չէր ներնչում ու Նիկոլի նկատմամբ էլ բացասական վերաբերմունք ունեի,բայց իմ կարծիքով անգամ Նիկոլը չէր սպասում,որ էսքան մարդ կգա:Օր օրի վրա մարդկանց քանակը շատանում է,բայց էլի լիքը կիսատ բաներ կային իմ համար(թիմ չկար,մարդկանց գիտակցական մակարդակը շատ ցածր էր ու էս ամենը զուտ ժամանց էր,գաղափարական կորիզը բացակայում էր ու շեշտը զուտ մարդաքանակի վրա էր դրվում),բայց էս քանի օրը,որ իմ համար իջնում եմ ցույցերի, զգում եմ մարդկանց մոտ էդ հսկայական փոփոխությունը,հանրահավաքների անցկացման բարձր մակարդակը,նման ձևով քաղաքական անհնազանդությունը հայտնելը ու միասնությունը:Հա,լիքը թերություններ կան,բայց էս ամենը շատ թույն հիմք է ապագայի համար ու դրա համար էս ամենը,ոչ թե վերջնանպատակ,այլ պրոցես պետք է ներկայացվի,որ մարդկանց մոտ հիասթափություն չլինի ու շարունակվի պայքարը:
Մնացած համալսարաններից ու ուսանողներից տեղյակչեմ,բայց ԵՊՀ-ում համարյա դաս չկա ու շատ քիչ ուսանողներ են դասի գնում,մենք որ երկուշաբթի օրվանից դաս չենք արել :Ճ
Մեկա բան չի փոխվելու-արդեն փոխվել է ու շարունակում է փոխվել :Ճ
Հ.Գ Գրածիս դրականությունը մի քիչ չափազանցրած է :Դ
Յոհան, վաբշե իրոք կայֆ ա տեսնելը, որ գնալով մարդիկ շատանում են։ Էկրանից էլ ա էդ երևում։ Ու հատկապես կայֆ ա, որ Երևանով ամեն ինչ չի սահմանափակվում ու որ Օպերայում լռվելու փոխարեն ժողովուրդը շարժվում ա քաղաքով մեկ։ Բայց ստեղ հարց ա մնում. ինչքա՞ն են մարդիկ շատանալու։ Արդյոք կլինի՞ էնքան, որ Սերժիկի համար մանր անհարմարությունից մեծ մի բան կդառնա։ Իսկ եթե մանր անհարմարությունից մեծ բան դառնա, էդ պահին ոստիկանությունն ու բանակը որտե՞ղ կլինեն։

Ես, իհարկե, հակված եմ կարծելու, որ սենց էլ մանր անհարմարություն կմնա, նույնիսկ եթե ցույցերը մինչև հաջորդ ընտրություններ շարունակվեն։

Ու իրականում չեմ էլ ուզում խոսել շարժման գաղափարախոսության բացակայության մասին։ Ոնց հասկացել եմ, Հայաստանի քաղաքական դաշտում գաղափարախոսությունից խոսելն ընդհանրապես անիմաստ ա։

Տրիբուն
19.04.2018, 17:20
Վեհափառը զգաստության ու ողջախոհության կոչ է արել ժողովրդին (http://www.tert.am/am/news/2018/04/19/Garegin-B/2666847)

Էս բոզերի տեսանկյունից իրանք կարան ինչ քաք ուզում են ուտեն, մենք պետք ա զգաստ ու ողջախոհ նայենք :D

Տրիբուն
19.04.2018, 17:21
Ու իրականում չեմ էլ ուզում խոսել շարժման գաղափարախոսության բացակայության մասին։ Ոնց հասկացել եմ, Հայաստանի քաղաքական դաշտում գաղափարախոսությունից խոսելն ընդհանրապես անիմաստ ա։

Անիմաստ չի, անտեղի ա, քանի որ Հայաստանում հենց գաղափարախոսությունից խոսաս Նժդեհը հաղթելու ա :D Շարմազանովը կգա ու կասի, ախպեր, թազա սահմանադրությունով, մեր գաղափարներով, ընտրությունը կրել ենք, առը ձեզ ․․․․ :D

Տրիբուն
19.04.2018, 17:27
Մի երկու բան էլ ես ասեմ.
Սկզբնական շրջանում էս ամենը հույս չէր ներնչում ու Նիկոլի նկատմամբ էլ բացասական վերաբերմունք ունեի,բայց իմ կարծիքով անգամ Նիկոլը չէր սպասում,որ էսքան մարդ կգա:Օր օրի վրա մարդկանց քանակը շատանում է,բայց էլի լիքը կիսատ բաներ կային իմ համար(թիմ չկար,մարդկանց գիտակցական մակարդակը շատ ցածր էր ու էս ամենը զուտ ժամանց էր,գաղափարական կորիզը բացակայում էր ու շեշտը զուտ մարդաքանակի վրա էր դրվում),բայց էս քանի օրը,որ իմ համար իջնում եմ ցույցերի, զգում եմ մարդկանց մոտ էդ հսկայական փոփոխությունը,հանրահավաքների անցկացման բարձր մակարդակը,նման ձևով քաղաքական անհնազանդությունը հայտնելը ու միասնությունը:Հա,լիքը թերություններ կան,բայց էս ամենը շատ թույն հիմք է ապագայի համար ու դրա համար էս ամենը,ոչ թե վերջնանպատակ,այլ պրոցես պետք է ներկայացվի,որ մարդկանց մոտ հիասթափություն չլինի ու շարունակվի պայքարը:
Մնացած համալսարաններից ու ուսանողներից տեղյակչեմ,բայց ԵՊՀ-ում համարյա դաս չկա ու շատ քիչ ուսանողներ են դասի գնում,մենք որ երկուշաբթի օրվանից դաս չենք արել :Ճ
Մեկա բան չի փոխվելու-արդեն փոխվել է ու շարունակում է փոխվել :Ճ
Հ.Գ Գրածիս դրականությունը մի քիչ չափազանցրած է :Դ

Լրիվ համաձայն եմ ու երկու ձեռով կողմ, դրա համար միտինգներին տղես մասնակցում ա ․․․․ առաջին անգամ, մեծացել ա։ Էս էն դեպքն ա, որ էս շարժումը տեղով դրական պրոցես ա, անկախ վերջաբանից։ Ու ասեմ, առաջին անգամն ա, որ հոգու խորքում բացասականի ակնկալիք չկա, այսինքն ջհանդամ թե Սերժիկը իտոգում չի մնալու լափի, մեկա ընհանուր ֆոնը դրական ա։

Տրիբուն
19.04.2018, 17:47
Ու իրոք վատ չէր լինի որ ասենք Սերժ Թանկյանը գար ....

Վիշապ
19.04.2018, 18:26
Այսինքն կլեպտոկրատիա չի էլի, դեբիլոկրատիա ա …

Իրականում դեբիլոկրատիա է, էլի։ Դեբիլները նայում են ամբողջ աշխարհում ինչի են վերածվում կոռումպացված երկրները, բայց մեկ ա շարունակում են հույս ունենալ, թե սաղ կյանք խոզերի պես կուտեն, իրենց էլ բան ասող չի լինի, վերջին վարյանտ կգնդակահարեն ժողովդրին։ Հիմարներ, ոչ նավթ ունեք, ոչ ատոմային ռումբ, ձեր հույսը սոված ու անգործ ժողովուրդն ա՞ մնացել։

StrangeLittleGirl
19.04.2018, 18:32
Բայց լավն ա էս Սերգեյ Դանիելյանը :))

StrangeLittleGirl
19.04.2018, 19:15
Էս Ազատությունն ինչու՞ հանրահավաքը ցույց չի տալիս։

Gayl
19.04.2018, 19:55
Ու իրոք վատ չէր լինի որ ասենք Սերժ Թանկյանը գար ....
Շատ լավ կլինի, հույս ունենանք կգա ու ոչ միայն ինքը: Ամենաշատը Շառլին եմ սպասում:
Ատոմ Էգոյանն էլ ա արձագանքել:
Հա մեկ էլ համակարգից դուրս հելնող ոստիկանին փող տալը փայլուն միտք ա:ճճճճ
Ոպշմ էս անգամ լրիվ ուրիշ ա ու հաստատ ստացվելու ա:

StrangeLittleGirl
19.04.2018, 20:02
Ապարանցիները :D

Վիշապ
19.04.2018, 22:00
Էս շատ լավն ա՝

https://www.youtube.com/watch?v=dHZGifmcM7c

Ներսես_AM
19.04.2018, 22:28
Սինոպսիսցիները շատ լավն են։

https://www.facebook.com/ArmLiberty/videos/vb.100001343373791/1662415563813207/?type=2&theater

Գաղթական
19.04.2018, 23:10
https://youtu.be/LVPTzqTMh3c

Տրիբուն
20.04.2018, 02:18
Չեբուռի յանը լրիվ տարել ա (http://www.tert.am/am/news/2018/04/19/Serzh-sargsyan/2667109) :D

Մեկ այլ հարցի, թե անփոխարինելիությանը և երկրի կառավարման ղեկին 10 տարուց ավելի լինելու հանգամանքը չի բերում լճացման, Սերժ Սարգսյանը միջազգային օրինակներ բերեց. «Միշտ էլ նոր դեմքեր պետք են, բայց վերցնենք եվրոպական երկրները: Կարող եք նշել երկրներ, որտեղ խորհրդարանական կառավարման սահմանափակում կա խորհրդարանական կառավարման պարագայում: Արդյոք Գերմանիայում լճացում կա՞, Գերմանիայի կանցլերը, եթե չեմ սխալվում արդեն 4-րդ անգամ է ընտրվում»:

Չեբուռն իրան Գերմանիայի կանցլերի հետ ա համեմատում, երևի Հայաստանն էլ Գերմանիայի հետ համեմատենք: :D էն Հայաստանի բնակչությունը որ պիտի 4 միլիոն դառնա, երևի Հայաստան լցվող գերմանացի փախստականների հաշվին ա դառնալու։

Վիշապ
20.04.2018, 04:38
Չեբուռի յանը լրիվ տարել ա (http://www.tert.am/am/news/2018/04/19/Serzh-sargsyan/2667109) :D

Չեբուռն իրան Գերմանիայի կանցլերի հետ ա համեմատում, երևի Հայաստանն էլ Գերմանիայի հետ համեմատենք: :D էն Հայաստանի բնակչությունը որ պիտի 4 միլիոն դառնա, երևի Հայաստան լցվող գերմանացի փախստականների հաշվին ա դառնալու։

Նախ Արա Աբրահամյանը իրեն հատուկ ախմախ հարցեր ա տալիս, «մոռանալով» կոռուպցիան, մենաշնորհները, ամենաթողությունը, գործազրկությունը, աղքատության ֆոնի վրա իրենց լակոտների ցոփությունները, բեսպրեդելը․․․
Եվ ղումարբազը շարունակում ա ժողովդրին հիմարի տեղ դնել։ Էս մարդը վայթե Քադաֆիի սամասուդի վիդեոն չի տեսել։ Ինձ թվում է, ինչքան շատ ձգի, էդքան վատ ա ավարտելու։

Վիշապ
20.04.2018, 05:02
https://www.youtube.com/watch?v=8YBQ8M0U6fo

Ծլնգ
20.04.2018, 06:39
Քայլ արա՛՝ մերժիր Սերժին,
Ե՛լ փողոց՝ օգնի՛ր ցույցին։
Սերժին դեմ ես՝ սիգնալ տո՛ւր,
Պայքարենք միահամուռ։

«Պարլամենտակա՜ն երկիր»․․․
Եղավ Չեբուռ-վարություն․
Մեր ընտրած լուծումն է՝
Քաղ․ անհնազանդություն։

Ել փողոց՝ ճամփեն փակիր
Դարձնենք արդար երկիր։
Միտք ունե՞ս, քելե՛ բեմին,
Զանգ արա՝ կանչիր Սերժին՝
Թանկյա՜ն․․․

ivy
20.04.2018, 09:52
Պետության գլխի, նկարների և գրգռվելու մասին ։)

«Ես չգիտեմ, չեմ տեսել, բայց ես տարբեր երկրներում տեսել եմ պետության գլխի նկարները: Ես չգիտեմ՝ իրենք կախում են, թե չեն կախում, բայց դա եկել է, այսպես՝ տրադիցիայի ուժով, ոչ թե ինչ-որ պարտադրանքով: Այսինքն՝ ինձ, ի՞նչ, պիտի դո՞ւր գա, երբ մտնեմ մի սենյակ և տեսնեմ, որ իմ նկարը կախած է: Ի՞նչ հաճույք կա դրա մեջ, էլի: Հատկապես երբ դա մարդկանց գրգռում է: Այսինքն՝ իմ նպատակն է, որ մարդիկ գրգռվե՞ն»:

http://www.aravot.am/2018/04/19/950918/

StrangeLittleGirl
20.04.2018, 10:19
Չեբուռի յանը լրիվ տարել ա (http://www.tert.am/am/news/2018/04/19/Serzh-sargsyan/2667109) :D

Չեբուռն իրան Գերմանիայի կանցլերի հետ ա համեմատում, երևի Հայաստանն էլ Գերմանիայի հետ համեմատենք: :D էն Հայաստանի բնակչությունը որ պիտի 4 միլիոն դառնա, երևի Հայաստան լցվող գերմանացի փախստականների հաշվին ա դառնալու։
Չֆայմեց Պուտինի հետ համեմատվի :D

StrangeLittleGirl
20.04.2018, 11:40
Իշխանությունները ոնց որ թե խառնվել են իրար։ Լավ նշան ա :) կարո՞ղ ա #հույսկա

StrangeLittleGirl
20.04.2018, 12:49
ժող, դրսում ապրող գիտնականներով հայտարարություն ենք գրում։ եթե ակումբում կան էդպիսիք կամ եթե ճանաչում եք էդպիսի մարդկանց, կապվեք ինձ հետ, տեքստն ուղարկեմ։ էս պահին ֆբ֊ով ենք տարածում, բայց լիքը գիտնականներ կան, որ ֆբ֊ից չեն օգտվում։

Ծլնգ
20.04.2018, 14:16
Ժող ջան, ակումբով չմիանա՞նք։ Բռնենք Սերժի բոլոր նկարները՝ լավ, թե վատ, ջնջենք ակումբից, ու դառնանք առաջին առցանց հարթակը որ մերժում է Սերժին էլէկտրոնային տեսքով։ Հը՞ն․․․․ #սերժըմորժա

Գաղթական
20.04.2018, 14:31
http://www.aravot.am/2018/04/19/950918/

Ասումա՝ նախագահների նկարները իմ առանձնասենյակում կային, բայց ես դրա կողմնակիցը չեմ...

Խեղճ մարդու ազատ կամքի նկատմամբ գլխանց բռնություն են կատարել փաստորեն..
էն էլ՝ իր առանձնասենյակում..

«…
Ի՞նչ հաճույք կա դրա մեջ, էլի: Հատկապես երբ դա մարդկանց գրգռում է: Այսինքն՝ իմ նպատակն է, որ մարդիկ գրգռվե՞ն»:

Չգիտեմ, թե մարդկանց ինչպես ես պատրաստվում գրգռել, բայց 40 թվին 4մլն բնակչություն ես չեմ խոստացել...

StrangeLittleGirl
20.04.2018, 14:46
Ժող ջան, ակումբով չմիանա՞նք։ Բռնենք Սերժի բոլոր նկարները՝ լավ, թե վատ, ջնջենք ակումբից, ու դառնանք առաջին առցանց հարթակը որ մերժում է Սերժին էլէկտրոնային տեսքով։ Հը՞ն․․․․ #սերժըմորժա

Ընտիր միտք ա :)) ու՞ր ա Չուկը

Տրիբուն
20.04.2018, 14:47
Ժող ջան, ակումբով չմիանա՞նք։ Բռնենք Սերժի բոլոր նկարները՝ լավ, թե վատ, ջնջենք ակումբից, ու դառնանք առաջին առցանց հարթակը որ մերժում է Սերժին էլէկտրոնային տեսքով։ Հը՞ն․․․․ #սերժըմորժա

Ակումբում Սերժի նկար կա՞ :D

StrangeLittleGirl
20.04.2018, 14:58
Ակումբում Սերժի նկար կա՞ :D
Ո՞նց չկա (http://i.imgur.com/5FzoJxN.jpg) :D

Վիշապ
20.04.2018, 18:27
Սերժի հույսը Երևանի փողոցներում մոլորված հորթերի պես վազվզող կարմիր բերետներն են մնացել։

StrangeLittleGirl
20.04.2018, 20:00
Էս աղջիկը դզեց :))

https://www.youtube.com/watch?v=fc8DJsldrow

Վիշապ
20.04.2018, 20:04
Փարիզում ՀՀ դեսպանատը Սերժի նկարը հանել տվեցին ։Ճ

https://www.youtube.com/watch?v=2yDcO0U5yRI

Վիշապ
20.04.2018, 21:07
https://www.youtube.com/watch?v=XU5nE_9DCT0

Գաղթական
20.04.2018, 21:49
Բացառվումա, որ էսքան հայ կպնի գործի ու վերջում տակ տան:
Չհաշված, որ օր-օրի շատանում են:

Էս պայմաններում Սերժին միայն 2 տարբերակա մնում կաշին պրծցնելու:
Կամ բռնի եղբայր Յանուկովիչի ճամփեն,
կամ էլ` հրաժարականից առաջ, Նիկոլին ազգային հերոսի կոչում տա:

Վիշապ
20.04.2018, 21:51
Բա ո՞նց պտի լինի… Ինձ թվում ա ՀՀ գլխավոր անբարոյականը սպասում է, մինչև ժողովուրդը ձանձրանա, սակավանա ու ցրվի: Եթե չստացվեց, կսկսի ջղաձգվել, վերջին վարյանտ արտակարգ դրություն կփորձի սահմանել, Էրդողանից սովորած կլինի: Համենայն դեպս ինքը իրեն անփոխարինելի գերագույն սուբյեկտ ա զգում, ու ինձ թվում ա տենց կզգա մինչև ամենավերջին պահը, երբ որ տապոռը իջնի ճակատին: Կամ մահ, կամ իշխանություն, չեբուռը այլ կերպ իր կյանքը չի պատկերացնում:

Վիշապ
20.04.2018, 22:01
Մի հատ էլ նայենք ջղայնանանք…

https://www.youtube.com/watch?v=oxR7ZIM8mcI

Սենց լպրծունից ինձ թվում է հեշտ չի լինի ազատվելը:
ՀՀ-ում 40 թվականին 4 միլիոն կլինի, եթե հենց հիմա սիկտիր լինես:

Katka
20.04.2018, 23:11
Մի հատ էլ նայենք ջղայնանանք…

https://www.youtube.com/watch?v=oxR7ZIM8mcI

Սենց լպրծունից ինձ թվում է հեշտ չի լինի ազատվելը:
ՀՀ-ում 40 թվականին 4 միլիոն կլինի, եթե հենց հիմա սիկտիր լինես:

Պիտի խոսա,ճար չունի, հրաժարվի կսատկացնեն: Էնքան են լափել,սաղ հետ են պահանջելու, սաղ երկիրը ծախել են: Մի ստրուկի պատմություն ի պատիվ Կրեմլի:
Հ.Գ. Որտեղից են էս գեշոներին ճարում,բերում մարդ սարքում էս երկրի հաշվին:

laro
21.04.2018, 01:34
Թանկյանը Հայաստան ա գալիս վաղը՞, հա՞ որ։

StrangeLittleGirl
21.04.2018, 01:40
Թանկյանը Հայաստան ա գալիս վաղը՞, հա՞ որ։

Պաշտոնական էջում բան չկա։ Դժվար։ Բայց SOAD-ից Տարոնը Հայաստանում ա արդեն։

Gayl
21.04.2018, 09:55
Թանկյանը Հայաստան ա գալիս վաղը՞, հա՞ որ։

Հայտարարություն ա տարածել, որ չի կարող գալ:

Տրիբուն
21.04.2018, 11:24
Մի հատ էլ նայենք ջղայնանանք…

Սենց լպրծունից ինձ թվում է հեշտ չի լինի ազատվելը:
ՀՀ-ում 40 թվականին 4 միլիոն կլինի, եթե հենց հիմա սիկտիր լինես:

Չեբուռի յանը տարել ա, ու հիստերիայա սկսում մոտը։ Կարող ա սիկտիր չլինի, բայց խախտվի ընկնի գժանոց, որտեղ մի տաս տարի հարկադիր կբուժեն։ :D Ասենք, մարդը պիտի ուրջ հոգեկան հիվանդ լինի, որ երկրով մեկ սաղ դժգոհ են ու սաղ ջահելությունը միտնգ ա անում, ինքը վիզ դրած դակազատ անի, որ մենք լավ ենք ապրում ու էս տաս տարի ա մենակ զարգացել ու ծաղկել ենք :D

Տրիբուն
21.04.2018, 12:32
Ստեղ են ասել, Չեբու՞ռ, քաքե՞լ ես տակդ (http://www.1in.am/2338809.html) :D

ivy
21.04.2018, 12:43
Ստեղ են ասել, Չեբու՞ռ, քաքե՞լ ես տակդ (http://www.1in.am/2338809.html) :D

Ո՞րն է քաղաքական երկխոսության իմաստը։ Կոմպրոմիսների գա՞լը։ Նստենք խոսենք իրար հասկանա՞նք։
Էս էդ դեպքը չի։ Նա պիտի ուղղակի գնա` իր ամբողջ նազիր-վեզիրներով, ու էդ քայլը չի կարող երկխոսության արդյունքում լինել։ Դա կարող է միայն համառ ու գնալով ավելի մեծ թափ առնող բողոքի ցույցերի շնորհիվ լինել։ Նենց որ իր երկխոսության առաջարկը (որը հա, ինչ-որ տեղ խուճապի, ինչ-որ տեղ էլ ինքն իրեն լավ լույսի տակ ցույց տալու անպտուղ ջանքերի արդյունք է) թող վերցնի ու իր մի լավ տեղը մտցնի։

Katka
21.04.2018, 12:47
տեսնես անդառնալի կորուստ ասելով` ի՞նչ ի նկատի ունի: :))

ivy
21.04.2018, 13:15
https://www.youtube.com/watch?v=q_iTStVljbs&feature=youtu.be

Գաղթական
21.04.2018, 13:21
Ժողովուրդ ջան, չե՞ք կարծում, որ էս թեմայի վերնագրի հարցական նշանն արդեն պստասխան ունի:

Առաջարկում եմ թեման անվանափոխել «Թավշյա Հեղափոխություն»

StrangeLittleGirl
21.04.2018, 14:26
տեսնես անդառնալի կորուստ ասելով` ի՞նչ ի նկատի ունի: :))Իրա համար անդառնալի կորուստ:
Բայց ինչ ցռել ա ցռել: Իմ հիշելով առաջին անգամ ա սենց ցռում:

ivy
21.04.2018, 14:29
տեսնես անդառնալի կորուստ ասելով` ի՞նչ ի նկատի ունի: :))

Ի դեպ իր էդ ամբողջ տեքստը (մի հատ էլ ուշադիր կարդացի) կարելի է նաև որպես սպառնալիք կամ նախազգուշացում ընկալել` ներառյալ քո մեջբերած արտահայտությունը։ Իբր թե` որ չդադարեցնեք, կստակացնենք, մեղավորն էլ դուք կլինեք, որ նախազգուշացումը չլսեցիք։

ivy
21.04.2018, 14:31
Իրա համար անդառնալի կորուստ:
Բայց ինչ ցռել ա ցռել: Իմ հիշելով առաջին անգամ ա սենց ցռում:

Կարծո՞ւմ ես էդ նկատի ուներ։ Իմ կարծիքով մարդկային զոհեր նկատի ուներ։
Էս անասուններից ամեն ինչ սպասելի ա։

Katka
21.04.2018, 14:39
Ի դեպ իր էդ ամբողջ տեքստը (մի հատ էլ ուշադիր կարդացի) կարելի է նաև որպես սպառնալիք կամ նախազգուշացում ընկալել` ներառյալ քո մեջբերած արտահայտությունը։ Իբր թե` որ չդադարեցնեք, կստակացնենք, մեղավորն էլ դուք կլինեք, որ նախազգուշացումը չլսեցիք։

Հա,ես հենց դա էլ զգացի: Համակարգը չի թողնի իրան, որ դուրս գա: Ոչ հիմա, շատ լարված ա միջազգային իրավիճակը, կարծում եմ: Թազա գլխացավեր պետք չեն: Էսօր արդեն ոստիկանությունը սպառնացող նախազգուշացումներ էր Հ1-ով անում: Սաղիս կոկորդին են էս թուրքի ծնունդները:

Տրիբուն
21.04.2018, 14:49
Պաաաաա, էսի ատոմային բոմբ ա ․․․․․

«Լույս» հիմնադրամի շրջանավարտների բաց նամակը Սերժ Սարգսյանին (http://hetq.am/arm/news/87696/luys-himnadrami-shrjanavartneri-bac-namaky-serzh-sargsyanin.html)

Տրիբուն
21.04.2018, 14:51
Ի դեպ իր էդ ամբողջ տեքստը (մի հատ էլ ուշադիր կարդացի) կարելի է նաև որպես սպառնալիք կամ նախազգուշացում ընկալել` ներառյալ քո մեջբերած արտահայտությունը։ Իբր թե` որ չդադարեցնեք, կստակացնենք, մեղավորն էլ դուք կլինեք, որ նախազգուշացումը չլսեցիք։

Տենց էլ կա․․․ բայց ոնց որ Չեբուռի տատն էր ասում, վախեցողը բարձր ա գոռում։

ՔԱՋ ՆԱԶԱՐԸ

․․․․Իրենց գյուղից դուրս է գալի, մի ճամփա է ընկնում ու գնում։ Ինքն էլ չի իմանում, թե էդ ճամփեն ուր է տանում։

Գնում է գնում, մին էլ ետ է նայում, տեսնում է գյուղից հեռացել է։ Էստեղ սիրտն ահ է ընկնում։ Իրեն սիրտ տալու համար սկսում է քթի տակին մռմռալ, երգել, իրեն-իրեն խոսել, իշի վրա բարկանալ։ Քանի հեռանում է՝ էնքան վախը սաստկանում է, քանի վախը սաստկանում է՝ էնքան ձենը բարձրացնում է, սկսում է գոռգոռալ, հարայ-հրոց անել, հետն էլ մյուս կողմից էշն է սկսում զռալ... Էս աղմուկից ու աղաղակից թռչունները մոտիկ ծառերից են թռչում, նապաստակները թփերից են փախչում, գորտերը կանաչիցն են ջուրը թափում...

Նազարը ձենն ավելի է գլուխը գցում, իսկ որ մտնում է անտառը, թվում է, թե ամեն մի ծառի տակից, ամեն մի թփի միջից, ամեն մի քարի ետևից՝ որտեղ որ է գազան է հարձակվելու կամ ավազակ, սարսափած սկսում է գոռգոռալ, ոնց գոռգոռալ՝ ականջդ ոչ լսի։

․․․․

Katka
21.04.2018, 15:07
Սյունիքում ճամփեքը փակել են :))

StrangeLittleGirl
21.04.2018, 15:31
Կարծո՞ւմ ես էդ նկատի ուներ։ Իմ կարծիքով մարդկային զոհեր նկատի ուներ։
Էս անասուններից ամեն ինչ սպասելի ա։Չեմ կարծում: Սերժը Ռոբի պես անհամբեր չի: Իրա տակտիկան հիմնականում շարժումներն ուժասպառ անելն ա:

Katka
21.04.2018, 17:13
Վա~յ է, վա~յ`բարդ աշխարհաքաղաքականությամբ այս տարածաշրջանում և նոր առաջացած մարտահրավերներով լի ժամանակահատվածում պարտավոր ենք ապահովել երկրի անվտանգ զարգացումը և շարունակել Արցախի խնդրի արժանապատիվ հանգուցալուծմանն ուղղված ջանքերը։

https://armenpress.am/arm/news/930897.html

StrangeLittleGirl
21.04.2018, 17:30
Էս էլ մեր կողմից. http://www.aravot.am/2018/04/21/951469/

Տրիբուն
21.04.2018, 18:00
Վա~յ է, վա~յ`բարդ աշխարհաքաղաքականությամբ այս տարածաշրջանում և նոր առաջացած մարտահրավերներով լի ժամանակահատվածում պարտավոր ենք ապահովել երկրի անվտանգ զարգացումը և շարունակել Արցախի խնդրի արժանապատիվ հանգուցալուծմանն ուղղված ջանքերը։

https://armenpress.am/arm/news/930897.html

Ոնց որ Չեբուռի տատն էր ասում, գրողի տարած, է ․․․․ :D

Տրիբուն
21.04.2018, 18:04
Վտանգավորն էն ա, որ Չեբուռի հոպարններն ու քեռիներն են մեջ ընկնում, Շմայսը, Լֆիկը, Նեմեցը ․․․ ․այ էս տականքը կարա մարդկանց վնաս տա ու պատճառ դառնա, որ հաուկ դրություն-մրություն հայտարարեն։

Katka
21.04.2018, 18:07
Լավ ա Արցախն էլ կա, ուրիշ ինչ պիտի ասեր: :D Մթոմ ինքն էլ Արցախի գարանտն ա :))

Տրիբուն
21.04.2018, 18:32
Արա, ինչ լավն ա Նիկոլը ․․․․․ :D Սսում ա, ախպեր, պրոբլեմ չկա, Արմեն Սարգսյանի հետ կարամ հանդիպեմ, բայց մենակ ստեղ, հրապարակում։ Ես ոնց կարամ էս հանրահավաքը թողնեմ, գնամ հանդիպեմ 60 պատգամավորի կողմից ընտրված մարդու հետ։

Katka
21.04.2018, 18:45
Տատս էնօրը ասում ա` էդ ճիշտ ա",որ Հայաստանը երկու նախագահ ունի հիմա :))

Ծլնգ
21.04.2018, 18:47
Արա, ինչ լավն ա Նիկոլը ․․․․․ :D Սսում ա, ախպեր, պրոբլեմ չկա, Արմեն Սարգսյանի հետ կարամ հանդիպեմ, բայց մենակ ստեղ, հրապարակում։ Ես ոնց կարամ էս հանրահավաքը թողնեմ, գնամ հանդիպեմ 60 պատգամավորի կողմից ընտրված մարդու հետ։

Նույն կարգի պոպուլիզմ ինչ-որ «անվտանգության» դրոշը բռնած կայունություն քարոզողները․․․ ոչի՞նչ որ ներկայացուցչական ժողովրդավարության մեջ համակարգը տենց էլ գործում ա, թե չէ մի 1000 հոգով կարան հելնեն կողոպուտի, ասելով՝ մի 100 հոգու ընդունած օրենքները մեր համար ասնավանի չի։

Արմեն Սարգսյանի վրա թքած ունեմ, բայց այսպիսի վերաբերմունքը արդեն շռում ա ներկայացուցչական ժողովրդավարության հիմունքների վրա, ու ստորացնում ա ՀՀԿ-ը ընտրածներին, ինչը ի վերջո բերելու է սաստիկ բևեռացման, ոչ թե հարցի լուծման։ Եթե ինքը համաձայն չի այդ 60 պատգամավորների հետ, դեռ չի նշանակում թե այդ 60 պատգամավորների հետևը մեկ միլիոն ընտրող չի կանգնած․․․

Գաղթական
21.04.2018, 18:47
Ի դեպ՝ նոր Սահմանադրությամբ ո՞վ իրավունք ունի Խորհրդարանն արձակել ու նոր ընտրություններ նշանակել:

Տրիբուն
21.04.2018, 18:50
Նույն կարգի պոպուլիզմ ինչ-որ «անվտանգության» դրոշը բռնած կայունություն քարոզողները․․․ ոչի՞նչ որ ներկայացուցչական ժողովրդավարության մեջ համակարգը տենց էլ գործում ա, թե չէ մի 1000 հոգով կարան հելնեն կողոպուտի, ասելով՝ մի 100 հոգու ընդունած օրենքները մեր համար ասնավանի չի։

Արմեն Սարգսյանի վրա թքած ունեմ, բայց այսպիսի վերաբերմունքը արդեն շռում ա ներկայացուցչական ժողովրդավարության հիմունքների վրա, ու ստորացնում ա ՀՀԿ-ը ընտրածներին, ինչը ի վերջո բերելու է սաստիկ բևեռացման, ոչ թե հարցի լուծման։ Եթե ինքը համաձայն չի այդ 60 պատգամավորների հետ, դեռ չի նշանակում թե այդ 60 պատգամավորների հետևը մեկ միլիոն ընտրող չի կանգնած․․․

Շատ խորացար ․․ էտքան հասկանում ենք :P

Գաղթական
21.04.2018, 18:55
Վտանգավորն էն ա, որ Չեբուռի հոպարններն ու քեռիներն են մեջ ընկնում, Շմայսը, Լֆիկը, Նեմեցը ․․․ ․այ էս տականքը կարա մարդկանց վնաս տա ու պատճառ դառնա, որ հաուկ դրություն-մրություն հայտարարեն։

Բացի նրանից, որ ուզումա ցույց տա, իբր ինքը ոստիկաններին չի հրահանգել ցուցարարների հետ բախման գնալ, տուզիկներին ֆաս տալը համ էլ կարա նշանակի, որ մի քիչ վախ կա, թե արդեն բոլոր ոստիկանները չեն, որ բախման հրամանը կկատարեն..

Ծլնգ
21.04.2018, 18:56
Շատ խորացար ․․ էտքան հասկանում ենք :P

Սաղ ցավը էն ա, որ ոչ միայն դու ես հասկանում, այլ նաև էն տաքսիստը, ով իր պատկերացումներով ճիշտ ընտրություն է կատարել խոչաղ ՀՀԿ-ին ընտրելով, իսկ այս ճամփա փակող օրհասական հացը կտրողն իրեն ոտի վրա ստորացնում է․․․ բևեռացումը երբեք հարցը չի լուծում, ու այդ սահմանադրական փոփոխություններին կարծես Նիկոլն էլ էր երկու ոտքով կողմ, իսկ հիմա մեկ էլ դառավ 60 պատգամավոր ընտրված պաշտոնյա։ Ճիշտ ուղի չի, ըստ իս․․․

Տրիբուն
21.04.2018, 19:01

Ըստ իս նույնպես ․․․ բայց էական չի ․․․

immaterial Ծլնգ :P

20 օր երթ ու միտինգ անելուց հետո կարելի ա մի բանն էլ նենց չասել, կամ ասել մի բան, որը լսողների դուր ա գալիս։ Թու թու թու էս տաս տարի քաղաքագիտական վերլուծաբանների ու տերտերների պակաս չի եղել։

Տրիբուն
21.04.2018, 19:02
Դե խնդրեմ, Արմեն Սարգասյանն էկավ հրապարակ

Katka
21.04.2018, 19:07
Արեգակ ա բացվել մեր երկնքում: Ցըցըմփ: :))

Ծլնգ
21.04.2018, 19:13
Ըստ իս նույնպես ․․․ բայց էական չի ․․․

immaterial Ծլնգ :P

20 օր երթ ու միտինգ անելուց հետո կարելի ա մի բանն էլ նենց չասել, կամ ասել մի բան, որը լսողների դուր ա գալիս։ Թու թու թու էս տաս տարի քաղաքագիտական վերլուծաբանների ու տերտերների պակաս չի եղել։

Ճիշտ էիր, որ հայաստանում մեկ իրականություն չի, բայց սխալ էիր, թե կարծում էիր, որ դրանք երկուսն են․․․ այդ ասածս տաքսիստն էլ ա իր իրականության մասնիկ, ու այսօր մենք բոլորս էլ փուչիկների մեջ ենք․ մեր աղբյուրները մենակ էն են, ինչ մենք ուզում ենք լսել/խոսել։ Ու այս շարժման հաջողության համար պետք է այդ իրականությունները փորձել իրար կապել, ոչ թե փուչիկի մեջ մնալով բևեռացումը խորացնել։ Բայց ինչևէ, իմ ասելիքը ավելի շատ քո Նիկոլի գովաբանումն էր, ոչ թե կոնկրետ Նիկոլը, նենց չի որ իմ ասելով պիտի այդ զուգահեռ իրականություններում ապրողները իրեն սիրեն-չսիրեն։

Դե խնդրեմ, Արմեն Սարգասյանն էկավ հրապարակ

Ու մեկն իմ աչքերում սա Նիկոլին գոլ էր․․․ էս ա սկսելու են մամուլով պտտել, որ իր ուզածով էլ արինք, բայց մեկ ա պոզերը տնգել ա ու հաարակությունը մասնատում է իր բևեռացումով։

Տրիբուն
21.04.2018, 19:16

Ծլնգ, սահմանային իրավիճակում գիտություն ես կիրառում։ Թարգի ․․․․

Ծլնգ
21.04.2018, 19:20
Ծլնգ, սահմանային իրավիճակում գիտություն ես կիրառում։ Թարգի ․․․․

եղբայր, էսիկ 100 մետրանոց սպրինտ չի, էսիկ մարաթոն է․․․ շունչներս փչելու է, եթե շարունակենք ամեն ինչը սահմանային իրավիճակ դիտել

Գաղթական
21.04.2018, 19:21
Նիկոլը ոչ առաջիննա ու ոչ վերջինը, ով համոզված ա, որ Խորհրդարանը լեգիտիմ չի:
Իսկ եթե Խորհրդարանը լեգիտիմ չի, նաև նրա ընտրած վարչապետը լեգիտիմ չի:

Ինչո՞վա սա ոտնահարում իրոք ՀՀԿ ընտրողի իրավունքները:
Ոչ ոք չի ասում, թե ՀՀԿ ընտրող չի եղել: Ասում են՝ ընտրություններն անցել են բազմաթիվ խախտումներով:

Katka
21.04.2018, 19:23
Ինչու համար ելույթ չունեցավ մեր նախագահը:

Տրիբուն
21.04.2018, 19:26
եղբայր, էսիկ 100 մետրանոց սպրինտ չի, էսիկ մարաթոն է․․․ շունչներս փչելու է, եթե շարունակենք ամեն ինչը սահմանային իրավիճակ դիտել

Ամեն ինչ հնարավոր ա ․․․․․ բայց մեկա էլի կարևոր չի։ Հայաստանում բան ա փոխվում, ու դա Չեբուռի ու սահմանադրության ու քաղաքագիտության հետ կապ չունի։

Ծլնգ
21.04.2018, 19:28
Ամեն ինչ հնարավոր ա ․․․․․ բայց մեկա էլի կարևոր չի։ Հայաստանում բան ա փոխվում, ու դա Չեբուռի ու սահմանադրության ու քաղաքագիտության հետ կապ չունի։

համաձայն եմ, բան ա փոխվում, բայց լավ կլինի, որ այդ փոփոխությունները լինեն մնայուն ու միախմբված հասարակություն կերտող, ոչ թե բևեռացնող

Տրիբուն
21.04.2018, 19:28
ԼՂ ՊՆ. Հակառակորդը ինտենսիվորեն խախտում է հրադադարը, նկատվում են կենդանի ուժի և զինտեխնիկայի ակտիվ տեղաշարժեր (https://www.azatutyun.am/a/29184096.html)

Էս ա Սերժիկի հույսը։ Զանգել Ալիևին խնդրել ա, որ իրան փրկի ․․․

Katka
21.04.2018, 19:31
Թուրքի ծնունդ: Էդքան ջահել էլ արյուն թափեց:

Ծլնգ
21.04.2018, 19:35
Նիկոլը ոչ առաջիննա ու ոչ վերջինը, ով համոզված ա, որ Խորհրդարանը լեգիտիմ չի:
Իսկ եթե Խորհրդարանը լեգիտիմ չի, նաև նրա ընտրած վարչապետը լեգիտիմ չի:

Ինչո՞վա սա ոտնահարում իրոք ՀՀԿ ընտրողի իրավունքները:
Ոչ ոք չի ասում, թե ՀՀԿ ընտրող չի եղել: Ասում են՝ ընտրություններն անցել են բազմաթիվ խախտումներով:

Գաղթական ջան, եթե ԱԺ-ն լեգիտիմ չի, ուրեմն Նիկոլը ժամ առաջ պիտի ԱԺ անդամ չլիներ, թե չէ ինքն էլ է նույն ձև ոչ-լեգիտիմ։ Ու իրավունքների մասին ոչ մեկ էլ բան չասեց։ Հա, ընտրությունները բազմաթիվ խախտումներով են անցել, բայց դա չի նշանակում, թե չկա մի ստվար զանգված, ով ներկայիս խորհրդարանն ու դրա որոշումները համարում է լեգիտիմ էլ, ավելի ճիշտ էլ քան անհնազանդությունը։ Իսկ Նիկոլը ասում ա, որ էսօր հավաքված 15000 ցուցարարները ավելի կարևոր են, քան 60 պատգամավորի ձայն տված բնակչությունը․․․ այսինքն ինքն ասում է էն, ինչ ուզում են լսել այդ իր դիմացը հավաքվածները ու ովքեր սենց թե նենց իր կողմից են (դասագրքային պոպուլիզմ), բայց որ սա դառնա իսկապես խաղի կանոնները փոխող շարժում, կարծում եմ պետք է նաև ընդգրկել նրանց, ով դեռ Նիկոլի կողմից չեն, իսկ ԱԺ-ի վրա որպես քաղաքական հաստատություն շռելը այդ ձևը չի։

Գաղթական
21.04.2018, 19:52

Մի քիչ գույները խտացնում ես եղբայր:
Ժողովրդի կողմից ընտրվածին արհամարհելը դեռ չի նշանակում իրեն ընտրողներին արհամարհել:
Էդ նույն ընտրողը կարողա էսօր մեկին ընտրրի, վաղը՝ մեկ ուրիշին:
Բացի դա՝ ՀՀԿ շատ պատգամավորներ վաղուց արդեն վարկաբեկված են ու նրանց այս կամ այն ընտրությունը ծաղրելը դեռ չի նշանակում ԱԺ-ին ծաղրել ընդհանրապես:

Համաձայն եմ հետդ, որ Նիկոլի ասածը պոպուլիզմ էր:
Դե դա էլ իր գործն է:

Ես Նիկոլին պաշտպանելու նպատակով չարձագանքեցի, այլ՝ ՀՀԿ ընտրողներին վիրավորանք (ու դրանով իսկ բևեռացում) չտեսնելու կարծիքս բարձրաձայնելու:

Իսկ ինչ վերաբերվումա Նիկոլի կողմից եղող-չեղողների քանակին՝ կարծում եմ մարդիկ փողոց չեն դուրս եկել Նիկոլի խաթր:
Ոչ թե հանուն Նիկոլի, այլ՝ ընդդեմ Սերժի:
ՈՒ Նիկոլի շնորհքն էնա, որ կաողացավ մեկ գաղափարի (արդար ընտրություններ) շուրջ համախմբել էդքան մարդ:

Թե չէ էլի թող ընտրություն լինի, Նիկոլն էլի իր հավաքած ձայների չափով ձայն հավաքի ու լինի ԱԺ-ում փոքրամասնություն:

Ծլնգ
21.04.2018, 21:08
Մարուքյանը աչքիս լույսը չի, ու այս հոլովակում էլ լիքը բան է հնչեցնում, որ հեչ սրտովս չի, բայց բևեռացման վտանգների մասին կարևոր խոսք ունի այսօրվա իրավիճակում․․․

https://www.youtube.com/watch?v=wrMewkMfQxs

Տրիբուն
21.04.2018, 21:47
Մարուքյանը աչքիս լույսը չի, ու այս հոլովակում էլ լիքը բան է հնչեցնում, որ հեչ սրտովս չի, բայց բևեռացման վտանգների մասին կարևոր խոսք ունի այսօրվա իրավիճակում․․․

https://www.youtube.com/watch?v=wrMewkMfQxsԲլթցնում ա

Տրիբուն
21.04.2018, 22:12
Ինձ թվում ա, ամեն ինչ անում են շատ գրագետ, նախորդ սխալները հաշվի առած ․․․․

Անվերնագիր
22.04.2018, 01:07
Մեկ էլ տեսար վաղը զարթնեցինք նոր Հայաստանում:
http://armtimes.com/hy/article/135993

Mephistopheles
22.04.2018, 02:42
Ինձ թվում ա, ամեն ինչ անում են շատ գրագետ, նախորդ սխալները հաշվի առած ․․․․

Կերևա... վաղը Նիկոլն ու սերժը հանդիպելու են քննարկելու սերժի հրաժարականը և իշխանությունը ժողովրդին փոխանցելու պայմաններւ... sounds like a good deal

Շինարար
22.04.2018, 04:57
Ինձ թվում ա, ամեն ինչ անում են շատ գրագետ, նախորդ սխալները հաշվի առած ․․․․

Եսիմ վաղվա հանդիպումից լավ բան չեմ սպասում։

Mephistopheles
22.04.2018, 08:07
Շին, սպասենք տեսնենք... քիչ մնաց հանդիպմանը... ես էլ իմ վերապահումներն ունեմ, բայց սպասենք

Տրիբուն
22.04.2018, 10:59
Սերժը վիզ առավ, որ համ էլ մարտի մեկն ա ինքն արել։

Գաղթական
22.04.2018, 11:04
Թոզ փչելու համար էր եկել, իբր տեսեք՝ դա էլ փորձեցինք..

Ասումա՝ ժողովրդի անունից 7-8% հավաքածը իրավունք չունի խոսել..

Հետաքրքիրա՝ իսկ ընտրություններից ընդհանրապես չմասնակցածը շնչելու իրավունք ունի՞:

Գաղթական
22.04.2018, 11:12
Անասուն էլի..
Ժողովրդին լրիվ ձայնազուրկի ու իրավազուրկի տեղա դրել:

Էս վիճակում իր համար ամենաընտիր լուծումը կլիներ, եթե հայտարարեր, որ հրաժարվումա վարչապետությունից, բայց Խորհրդարանը չեն ցրելու:

Էդ դեպքում լարվածությունն ահագին կթուլանար ու մարդկանց մեծ մասը փողոցից տուն կգնային, իսկ իրենք էլ էլի իրանց ուզած մաևդուն վարչապետ կսղցնեյին՝ մինչև հաջորդ ընտրությունները:

Իսկ սենց արդեն հանրապետությունում պայթունավտանգ դրություն ստեղծվեց ու դրա միակ մեղավորը Սերժնա՝ իր թիմով:

for.est
22.04.2018, 11:57
Էս բա gg taxi-ն ուրա իրենց պսեվդոհայրենասիրական լոլոներով??? Խի Սինոփսիսի և մյուսների նման չեն միանում ժողովրդի բողոքին???

Արամ
22.04.2018, 12:14
Էս բա gg taxi-ն ուրա իրենց պսեվդոհայրենասիրական լոլոներով??? Խի Սինոփսիսի և մյուսների նման չեն միանում ժողովրդի բողոքին???

Էս ամենինչի մեջ քեզ gg taxi-ի չմասնակցելն ա հետաքրքրում ? :lol

for.est
22.04.2018, 12:42
Էս ամենինչի մեջ քեզ gg taxi-ի չմասնակցելն ա հետաքրքրում ? :lol

նաև դա ))

Gayl
22.04.2018, 14:58
Սերժը վիզ առավ, որ համ էլ մարտի մեկն ա ինքն արել։

Ու վիզ առավ, որ պետք լինի էլի մարտի մեկ կանի:

Ծլնգ
22.04.2018, 15:15
էս պահպանակի նման մասկաները խի՞ են ոստիկանների գլխներին հագնել տալիս, վախո՞ւմ են ցուցարարներից անհնազանդության վարակ կպցնեն

StrangeLittleGirl
22.04.2018, 15:17
Էս ա, ստեղ էլ պրիզնատ են գալիս, որ Ալիևին իրանք են կանչում.
https://www.azatutyun.am/a/29185093.html

StrangeLittleGirl
22.04.2018, 15:18
էս պահպանակի նման մասկաները խի՞ են ոստիկանների գլխներին հագնել տալիս, վախո՞ւմ են ցուցարարներից անհնազանդության վարակ կպցնենԿարծում եմ՝ որ հետագայում դատական պրոցեսներ սկսվեն իրանց արած էս ու էն բանի համար, չկարանան ապացուցեն, թե ով ա էղել

Ծլնգ
22.04.2018, 15:30
Կարծում եմ՝ որ հետագայում դատական պրոցեսներ սկսվեն իրանց արած էս ու էն բանի համար, չկարանան ապացուցեն, թե ով ա էղել

հը՞ն, դատական պրոցեսում շարքային ոստիկանին են մեղադրելո՞ւ, թե՞ այդ շների ոհմակին կողքից ֆաս տվողին։ Ու մեկ ու մեջ են դիմակավոր, բա մնացածները այդքան զո՞ւսպ են գտնվելու։ Կարծում եմ ավելի շատ նրա համար է, որ իրենց քուչա-բարեկամության մեջ ցեխը չկոխեն հանեն, ու իրենք ամոթի ու խղճի զգացողություն չունենան ժողովրդին դիմակայելու գործում։

Նոր եզր եմ առաջարկում դիմակավոր ոստիկանների համար՝ ոսրիկան, էն աստիճանի սրիկա ոստիկան, որ իր պաշտոնատարությունը չի կարողանում բաց երեսով անել։

Ծլնգ
22.04.2018, 15:40
Էս ա, ստեղ էլ պրիզնատ են գալիս, որ Ալիևին իրանք են կանչում.
https://www.azatutyun.am/a/29185093.html

հա դե իրենց «ավանտյուրիզմի» մեղադրանքների պլոճիկը մենակ ներքին խոհանոցում ա հերիքում․․․ ասա այ էշեր, գոնե մի երկու աչոկ ժողովրդի աչքին փորձեք հավաքել՝ ադրբեջանին նոտա ուղարկելով, որ Հայաստանի ներքին ժողովրդավարական գործընթացները որպես պատրվակ օգտագործող ցանկացած ավանտյուրիզմ խստագույնս խափանվելու է․․․ սրանց միակ իմացած քաղաքական տրյուկը «կայունությունն» ա․․․ նոր քաղաքական խորագրեր են պետք․ «դեգրադացնող կայունություն, թե՞ առաջընթաց»

StrangeLittleGirl
22.04.2018, 15:42
հը՞ն, դատական պրոցեսում շարքային ոստիկանին են մեղադրելո՞ւ, թե՞ այդ շների ոհմակին կողքից ֆաս տվողին։ Ու մեկ ու մեջ են դիմակավոր, բա մնացածները այդքան զո՞ւսպ են գտնվելու։ Կարծում եմ ավելի շատ նրա համար է, որ իրենց քուչա-բարեկամության մեջ ցեխը չկոխեն հանեն, ու իրենք ամոթի ու խղճի զգացողություն չունենան ժողովրդին դիմակայելու գործում։

Նոր եզր եմ առաջարկում դիմակավոր ոստիկանների համար՝ ոսրիկան, էն աստիճանի սրիկա ոստիկան, որ իր պաշտոնատարությունը չի կարողանում բաց երեսով անել։Հա, նման իրավիճակում սաղ մեղքը շարքայինի վրա են գցում: Ու եթե ուշադիր հետևես, դիմակավորներն են հենց աչքի ընկնում իրանց դաժանությամբ

Ծլնգ
22.04.2018, 16:00
անարգանք չլինի, բայց ինչ էպիկ նկար ա․ կունգ ֆու ցուցարար

https://img.youtube.com/vi/8QoX1jwRsyc/0.jpg

Գաղթական
22.04.2018, 16:04
Նոր եզր եմ առաջարկում դիմակավոր ոստիկանների համար՝ ոսրիկան, էն աստիճանի սրիկա ոստիկան, որ իր պաշտոնատարությունը չի կարողանում բաց երեսով անել։

Գյոստիկան

StrangeLittleGirl
22.04.2018, 16:04
Մարդիկ կան, որ անկազմակերպվածությունից են դժքոհում, բայց էս շարժման հաջողություններից մեկը հենց կազմակերպվածությունն ա: Նայեք, քեֆս բերեց.
https://www.azatutyun.am/a/29185160.html

Գաղթական
22.04.2018, 16:37
Գյոստիկան

Ով էսքան նամուս չունենա՝ գյոստիկանա )))

https://youtu.be/DBS1Nt9qQWI

Katka
22.04.2018, 17:19
Մեկդ բան հասկանում ա` ինչ անել:

Տրիբուն
22.04.2018, 17:20
Տենաս հայ ազգին ով ա ավելի շատ ատում, Չեբուռը թե՞ Ալիևը ․․․

StrangeLittleGirl
22.04.2018, 17:26
Իմ հասկանալով՝ սենց շարունակել ապակենտրոնացված:

Katka
22.04.2018, 17:32
Ինչ լավ է` կանայք որ պայքարում են ու դուրս են եկել: ՈՒրեմն, մեր բակում Պիտերից մի հայ մաֆիոզ էր եկել 90-ականներին, մի օր եկել էին սրան ծեծելու: Լավ մարդ էր էլի: Սաղ փողոցի կանայք ժարոնիկներում, գրթնակներով, դանակներով դուրս եկան փողոց ու ծեծելու եկած խմբին քշեցին մեր բակից :))

Գաղթական
22.04.2018, 17:37
«Դարի հայազգի ամենացանկալի կին» մրցանակաբաշխությունում Քիմ Քարտաշյան - Լիլի Մորտո դուետը խայռառակ պարտություն է կրում ստեփանակերտցի մի ծեր կնոջ կողմից...

StrangeLittleGirl
22.04.2018, 17:52
Ինչ լավ է` կանայք որ պայքարում են ու դուրս են եկել: ՈՒրեմն, մեր բակում Պիտերից մի հայ մաֆիոզ էր եկել 90-ականներին, մի օր եկել էին սրան ծեծելու: Լավ մարդ էր էլի: Սաղ փողոցի կանայք ժարոնիկներում, գրթնակներով, դանակներով դուրս եկան փողոց ու ծեծելու եկած խմբին քշեցին մեր բակից :))

Վաբշե հա, կանայք ահագին շատացել են, ու էդ դզում ա։ Էսօր առավոտն էլ տեսա, թե ոնց էին հրապարակում ոստիկաններին մի լավ տեղը դնում։

StrangeLittleGirl
22.04.2018, 17:56
Վերջն ա։ Սերժիկը սպառնում ա, բանակցության սեղանից վեր կենում, գնում ա, Նիկոլին ու մյուսներին ձերբակալում են, հետո էլ նախագահը ժողովրդին ա կոչ անում, որ զսպվածություն ցուցաբերեն (http://hetq.am/arm/news/87834/nakhagah-armen-sargsyani-haytararutyuny-aprili-24-i-nakhoryakin-chi-kareli-masnatel-hasarakutyuny.html)։ Իրա ասածներից իրա խնդալը չի՞ գալիս։

StrangeLittleGirl
22.04.2018, 18:04
Չնայած ազերներից ամեն ինչ սպասելի ա, բայց չի բացառվում, որ էս անգամ ճիշտ են ասում։ (http://hetq.am/arm/news/87836/kutakumner-arajnagtsum.html)
Գործից հասկացողները կարա՞ն մի բան ասեն էս վիդեոյի մասին։

Վիշապ
22.04.2018, 18:05
Սերժը պրիմիտիվ դեգեներատ ա, տեսնես էլ աշխարհում կա՞ սենց պաշտոնյա (կապ չունի, նախագահ, վարչապետ, ոսիտկանապետ, նախարար․․․) որ սենց նեղացկոտ «խոսելու բան չունեմ» վիճակով սիկտիր ա լինում կամերաների դեմից, պարոն, որ խոսելիք չունես, ինչի՞ համար ա քո իշխանությունը, կարողա ա՞ մտածում ես իշխանությունդ Աստծու շնորհն ա, ժողովուրդն եկել քեզնից խլում ա։ Նահաներում մի հատ թեմա է լինում, էն ամենաչմո պաշտոնյան ժողովդրի դեմը աչքոտ ա տալիս, ու մինչև սաղ հարցերին չի պատասխանում, չի թողնում գնում։

Տրիբուն
22.04.2018, 18:10
Չնայած ազերներից ամեն ինչ սպասելի ա, բայց չի բացառվում, որ էս անգամ ճիշտ են ասում։ (http://hetq.am/arm/news/87836/kutakumner-arajnagtsum.html)
Գործից հասկացողները կարա՞ն մի բան ասեն էս վիդեոյի մասին։

Եթե ճիշտ ա, ուրեմն Չեբուռն ավելի շուտ պիտի ռադը քաշի, որ արագ նոր իշխանություն ձևավորվի։ Չեբուռը Նապոլեոնը չի, որ պիտի ճակատամարտ ղեկավարի, մենք էլ առանց իրա չենք կարանալու։

Վիշապ
22.04.2018, 18:15
Չնայած ազերներից ամեն ինչ սպասելի ա, բայց չի բացառվում, որ էս անգամ ճիշտ են ասում։ (http://hetq.am/arm/news/87836/kutakumner-arajnagtsum.html)
Գործից հասկացողները կարա՞ն մի բան ասեն էս վիդեոյի մասին։

Դե սրիկաները կարող են պատերազմ էլ հրահրել, ժողովդրին էլ սպանել, մենակ իրենց տաշտից կերը չպակասի։ Սիրիայի վիճակը նայենք, մեզ խղճանք։ Լիքը զոհեր կարող են լինել, ինչ ա թե մի անբարոյականների ձեռը իշխանություն ա հայտվել, որից իրենք մեռնեն, չեն ազատվի։

Վիշապ
22.04.2018, 18:17
Էն Մարուքյանը, որ լաչառություն ա անում, իր երրորդ ճանապարհը ո՞րն է, մարդ կա՞, որ գիտի։

StrangeLittleGirl
22.04.2018, 18:17
Եթե ճիշտ ա, ուրեմն Չեբուռն ավելի շուտ պիտի ռադը քաշի, որ արագ նոր իշխանություն ձևավորվի։ Չեբուռը Նապոլեոնը չի, որ պիտի ճակատամարտ ղեկավարի, մենք էլ առանց իրա չենք կարանալու։
Դե հենց էդ ա․ եթե ճիշտ ա, ապրիլյան պատերազմից հետո տեսանք, որ ինքը լրիվ անբաշար ա, որ պիտի վեր կենա, ռադ ըլնի։ Եթե սուտ ա, կեղտոտ խաղեր են տալիս, էլի պիտի վեր կենա, ռադ ըլնի։

Տրիբուն
22.04.2018, 18:25
Էն Մարուքյանը, որ լաչառություն ա անում, իր երրորդ ճանապարհը ո՞րն է, մարդ կա՞, որ գիտի։Որտեղից իմանանք, սկի ինքը չգիտի։

Վիշապ
22.04.2018, 18:27
Իմ կարծիքով ՀՀ իրականությունը իրականում ահագին սևուսպիտակ ա, ու վախենալու բևեռացված վիճակ ա, Մարուքյանը յուղ ա վառում։ Կան իրենց շահերը հասարակության շահերի մեջ ոչ մի կերպ չպատկերացնող մարդիկ, դրանք պաշտոնական դիրքից վամպիրի պես օգտվող ու դիրքից մեռնելու չափ կառչած մարդիկ են, որոնց համար իրենց պաշտոնը կյանքի գնին հավասար թանկ ա, տենց ա ստացվել։ Ու կան մնացածը, որոնք դրանից տուժվում են։ Ու կգա մի պահ, որ այս կողմերը իրար արյուն կթափեն։ Սերժի մաման։

Վիշապ
22.04.2018, 18:35
Ու էս «երկխոսությունը» ահագին սխալ գնաց նաև Նիկոլի անպատրաստվածության հետևանքով, սենց պիտի չլիներ։ Նիկոլը պիտի տակտիկական խոսակցություն տաներ առանց չորելու, այնպես, որ Սերժը մնար ու խոսեր, շատ էլ որ դեգեներատ ա։ Իմ կարծիքով ահագին լուրջ, ճակատագրական սխալ էր։ Մեծ քաղաքական գործիչների առանձնահատկությունը խոսքով խնդրներ լուծելու կարողությունն է, էս մի շնորհն էլ Աստված մեր ժողովդրին չի տվել ցավոք սրտի։ :(

StrangeLittleGirl
22.04.2018, 18:41
Ու էս «երկխոսությունը» ահագին սխալ գնաց նաև Նիկոլի անպատրաստվածության հետևանքով, սենց պիտի չլիներ։ Նիկոլը պիտի տակտիկական խոսակցություն տաներ առանց չորելու, այնպես, որ Սերժը մնար ու խոսեր, շատ էլ որ դեգեներատ ա։ Իմ կարծիքով ահագին լուրջ, ճակատագրական սխալ էր։ Մեծ քաղաքական գործիչների առանձնահատկությունը խոսքով խնդրներ լուծելու կարողությունն է, էս մի շնորհն էլ Աստված մեր ժողովդրին չի տվել ցավոք սրտի։ :(Ինձ թվում ա՝ Նիկոլն ահագին ճիշտ խոսաց, Սերժը տակն արեց, սպառնալիքների անցավ:

Վիշապ
22.04.2018, 18:58
Ինձ թվում ա՝ Նիկոլն ահագին ճիշտ խոսաց, Սերժը տակն արեց, սպառնալիքների անցավ:

Վախենամ, որ մենք Սերժի սրիկայության աստիճանը թերագնահատում ենք։ Իմ կարծիքով Սերժը հանուն իր իշխանության Ղարաբաղն էլ կծախի (բայց մեղքը կգցի ցուցարարների վրա), պետք լինի ռուսական զորքն էլ կհրավիրի Երևան։ Հետևաբար, տեսականորեն Սերժից ազատվելու ամենահեշտ ու ամենաքիչ արյուն խլող ձևն այն կլիներ, որ Նիկոլն ու լրագրողները միասին Սերժի վիզը ջարդեին ուղիղ եթերում։ Բայց դե գործնականում, դժվար է պատկերացնել այդ ամենը։

ivy
22.04.2018, 18:59
Ու էս «երկխոսությունը» ահագին սխալ գնաց նաև Նիկոլի անպատրաստվածության հետևանքով, սենց պիտի չլիներ։ Նիկոլը պիտի տակտիկական խոսակցություն տաներ առանց չորելու, այնպես, որ Սերժը մնար ու խոսեր, շատ էլ որ դեգեներատ ա։ Իմ կարծիքով ահագին լուրջ, ճակատագրական սխալ էր։ Մեծ քաղաքական գործիչների առանձնահատկությունը խոսքով խնդրներ լուծելու կարողությունն է, էս մի շնորհն էլ Աստված մեր ժողովդրին չի տվել ցավոք սրտի։ :(

Նիկոլը ուղիղ ձևով արտահայտեց ժողովրդի կամքը, ու դա պիտի մարդիկ լսեին, այլապես հիմա էս ամբողջը էսպիսի մեծ ու նոր թափ չէր առնի։ Ժողովուրդը հստակ պահանջ ունի, ու Նիկոլը հենց դա էլ արտահայտեց` իր անձը ու իր հետ հետագա կատարվելիքը մի կողմ դնելով ու ժողովրդին ճամփա տալով։ Ավելի խելոք քայլ անել հնարավոր չէր` էս շարժումը մեծ ուժով առաջ տանելու համար։

Վիշապ
22.04.2018, 19:07

Համաձայն եմ։ Բայց ես խոսում եմ տակտիկական խոսակության մասին, որը տեղի չունեցավ։ Նախ հաշվի առնելով Սերժի անադեկվատությունը, պետք չէր միանգամից ժողովդրի կամքը չորով թելադրել, պետք էր սկզբից խնդիրը ձևակերպել ու քննարկել տալ բոլոր հնարավոր ելքերը, հնարավոր կանխատեսումներով։ Ես չեմ մեղադրում Նիկոլին, նա անում է այն ինչ կարողանում է, բայց եթե դատենք արդյուքներից, ապա ստեղծվեց ամենավատ վիճակը՝ Նիկոլենց ձերբակալեցին ու հիմա փողոցներում մանրից ժողովուրդը կռվի է բռնվելու ոստիկանության հետ ուզած թե չուզած։ Կարելի է գուշակել, շուտով գործի կդրվեն զենքեր երկու կողմերից էլ։

Հ․Գ․ Չնայած, որ խորը մտածենք, Սերժի նման լպրծունը կտապալեր ցանկացած դիվանագիտական խոսակցության փորձ, հետևաբար, հնարավոր է, որ առաձնապես ոչ մի օգուտ էլ չլիներ։ Օքեյ։ Սկզբունքորեն եթե մարդը սրիկա է, ու սեփական մորթու մասին ավելի է մտածում քան թե պետության ու ժողովրդի, ապա ոչ մի տակտիկա չի կարող փրկել։

Գաղթական
22.04.2018, 19:11
Նիկոլը, թե՛ տակտիկական ու թե՛ դիվանագիտական առումներով սխալ սկսեց զրույցը:
Հո չէ՞ր կարծում, թե իր էդ խոսքերը պիտի համոզեյին Սերժի պես մեկին:

Բայց Նիկոլն էլ հիմար մարդ չի:
Նրան ձեռնտու էր իր կոշտ հռետորաբանությունն ու Սերժի ափերից դուրս գալը:

ՈՒ նա ամենասկզբից էլ հաշվարկել էր դեպքերի այժմյան ընթացքն ու իր ձերբակալությունը:
Սա էլ նրա քաղաքական տեխնոլոգիաների զինանոցից էր:

Մյուս կողմից էլ՝ իշխանություննա անասնական ու հիստերիկ տվայտանքների մեջ:
Հենց մենակ ինչ արժեր խաղաղության կոչով հանդես եկող ԲՈԼՈՐ առաջնորդների ձերբակալմամբ ժողովրդական մասսաներին անկանխատեսելի հոգեվիճակում փողոցում թողնելն ու ծայրաստիճան սխալ վարվելաձևով՝ առանց ԱԺ-ի որոշմանը սպասելու, երկրի գերակա մարմնի 3 պատգամավորի ազատազրկումը:

Տրիբուն
22.04.2018, 19:21
Սերժը իրա ունեցած դաշնակ, օեկ, գեղամյան փորձով մտքին դրել էր կբանակցի, մի բան կքցի Նիկոլի դեմը, ժողովուրդը կհիասթափվի, ու տներով ․․․ կամ էլ աղոթենք-երկխոսենք ու էլի տուն։ Բան դուրս չեկավ ․․․․․ Նիկոլը սաղ ճիշտ ա արել, Սերժի հետ խոսալու չկա։

Տրիբուն
22.04.2018, 19:25
Էս հազար ներողություն, սրիկաները, թազա նապագահի գլխավորությամբ, որ չեն ասում չվտանգենք Արցախը ու Հայաստանը։ Արա, էտքանը հասկանում եք, ռադ եղեք գնացեք, մի վտանգեք։ Իրանք ամեն քաք ուտեն, սաղ վտանգեն, մենք ըմբռնումով անվտանգության ապահովենք։

Վիշապ
22.04.2018, 19:37

Անբարոյականների «հիմնավորումները» արդեն ձանձրացնող շաբլոն են։ Ցանկացած նորմալ երկրի լեգիտիմ, ընտրված իշխանություններ նման իրավիճակում հրաժարական կտային ու արտահերթ ընտրություններ կանեին։ Մեր դժբախտությունն էն ա, որ է՜ն աստիճանի անբարոյականներ ունենք, որ քաղաքակիրթ երկրներում սենցների դժվար է գտնել։

Ծլնգ
22.04.2018, 19:45
Վերջն ա։ Սերժիկը սպառնում ա, բանակցության սեղանից վեր կենում, գնում ա, Նիկոլին ու մյուսներին ձերբակալում են, հետո էլ նախագահը ժողովրդին ա կոչ անում, որ զսպվածություն ցուցաբերեն (http://hetq.am/arm/news/87834/nakhagah-armen-sargsyani-haytararutyuny-aprili-24-i-nakhoryakin-chi-kareli-masnatel-hasarakutyuny.html)։ Իրա ասածներից իրա խնդալը չի՞ գալիս։

ինքն էլ իր փայ իրականության մեջ է հանդես գալիս... ցավոք սրտի այս օրերին ամեն մեկը իր երգչախմբին է քարոզում (preaching to the choir)

Տրիբուն
22.04.2018, 19:48
Իմ վախը էն ա, որ եթե սրանք Նիկոլի տեղը չեն ասում ու մարդու չեն թողում մոտը, կարող ա հանգիստ վնաս տված լինեն։

Գաղթական
22.04.2018, 19:49
Իմ վախը էն ա, որ եթե սրանք Նիկոլի տեղը չեն ասում ու մարդու չեն թողում մոտը, կարող ա հանգիստ վնաս տված լինեն։

Չի կարա տենց բան լինի )))))
Նիկոլից առնվազն մի 3 օր էլ խաբար չի գա՝ ըստ իս

Ծլնգ
22.04.2018, 19:54
Իմ կարծիքով ՀՀ իրականությունը իրականում ահագին սևուսպիտակ ա, ու վախենալու բևեռացված վիճակ ա, Մարուքյանը յուղ ա վառում։ Կան իրենց շահերը հասարակության շահերի մեջ ոչ մի կերպ չպատկերացնող մարդիկ, դրանք պաշտոնական դիրքից վամպիրի պես օգտվող ու դիրքից մեռնելու չափ կառչած մարդիկ են, որոնց համար իրենց պաշտոնը կյանքի գնին հավասար թանկ ա, տենց ա ստացվել։ Ու կան մնացածը, որոնք դրանից տուժվում են։ Ու կգա մի պահ, որ այս կողմերը իրար արյուն կթափեն։ Սերժի մաման։

Էհ Մարուքյանն էլ նույնն ա ասում, որ սաղ սևուսպիտակություն ա... բայց դա վերացնել է պետք, ոչ թե խորացնել։ Քո ասածները կան, բայց կան նաև լիքը մարդիկ, ովքեր ուղղակի չեն հասանում, որ ՀՀԿ-ական հորեղբոր տղուն ընտրելով իրենք իրենց, իրենց երեխաների ու թոռների գլխին քար են գցում։ Ու «եթե մեզնից չես, ապա մեզ դեմ ես» կողմնորոշումը շատ արդյունավետ չի, ըստ իս։

Լիքը հույս կա այսօր փողոցներում, ու չեմ ուզում ոչ մի կերպ դրան հակառակ բաներ ասած լինեմ... բայց Նիկոլը սխալը սխալի հետևից է գործում։

Ծլնգ
22.04.2018, 19:58
Սերժը իրա ունեցած դաշնակ, օեկ, գեղամյան փորձով մտքին դրել էր կբանակցի, մի բան կքցի Նիկոլի դեմը, ժողովուրդը կհիասթափվի, ու տներով ․․․ կամ էլ աղոթենք-երկխոսենք ու էլի տուն։ Բան դուրս չեկավ ․․․․․ Նիկոլը սաղ ճիշտ ա արել, Սերժի հետ խոսալու չկա։

Չե՞ս գտնում, որ այդ դեպքում հանդիպմանը գնալը մի քիչ տարօրինակ էր։ Նենց չի էլի, որ Սերժը ուզեցավ հրաժարական տա, Նիկոլի մոմ պահելու կարիքն ունենա։

Վիշապ
22.04.2018, 20:02
Էհ Մարուքյանն էլ նույնն ա ասում, որ սաղ սևուսպիտակություն ա... բայց դա վերացնել է պետք, ոչ թե խորացնել։ Քո ասածները կան, բայց կան նաև լիքը մարդիկ, ովքեր ուղղակի չեն հասանում, որ ՀՀԿ-ական հորեղբոր տղուն ընտրելով իրենք իրենց, իրենց երեխաների ու թոռների գլխին քար են գցում։ Ու «եթե մեզնից չես, ապա մեզ դեմ ես» կողմնորոշումը շատ արդյունավետ չի, ըստ իս։

Լիքը հույս կա այսօր փողոցներում, ու չեմ ուզում ոչ մի կերպ դրան հակառակ բաներ ասած լինեմ... բայց Նիկոլը սխալը սխալի հետևից է գործում։

Հա բայց էդ սևուսպիտակությունը ստաբիլ ծանր իրավիճակ է, նենց չի որ առաջացել է Նիկոլի շարժումից, կան Նիկոլն է առաջացրել էս վիճակը։ Էս վիճակը 30 տարվա ստահակությունների արդյունք է։ Հակառակ կողմից նայի, պաշտոն ունեցողներին թվում է, թե իրենք ընտրյալներ են, որոնք կարող են անպատիժ թալանել ու ոստիկաններով է պաշտպանվել դժգոհ ստորին խավից։ Այսինքն ՀՀ իշխանական թայֆան արդեն վաղուց բաժանում է դրել։

Ծլնգ
22.04.2018, 20:03
Իմ վախը էն ա, որ եթե սրանք Նիկոլի տեղը չեն ասում ու մարդու չեն թողում մոտը, կարող ա հանգիստ վնաս տված լինեն։

կա տենց վախ... բայց մի քիչ անհավատալու ա, որ այդ կարգի աննասուն կլինեն... Նիկոլին վնասելը մենակ թեժացնելու ա ամեն ինչ... պոպուլյար շարժման գլխին կանգնած օպոզիցիոներ պատգամավորին վնասելը արդեն բացահայտ դիկատատուրայի ստորագրություն է, թե ներքին, թե արտաքին հետևանքները նույնիսկ Սերժը դժվար մարսի։

Վիշապ
22.04.2018, 20:06
Չե՞ս գտնում, որ այդ դեպքում հանդիպմանը գնալը մի քիչ տարօրինակ էր։ Նենց չի էլի, որ Սերժը ուզեցավ հրաժարական տա, Նիկոլի մոմ պահելու կարիքն ունենա։

Ընդհանրապես Սերժի կողմից հադիպմանը գնալն էր տարօրինակ։ Ինքը եկել էր ասեր, որ իրեն չվախեցնեն, էդ էր իր նպատակը։

ivy
22.04.2018, 20:10
Իմ վախը էն ա, որ եթե սրանք Նիկոլի տեղը չեն ասում ու մարդու չեն թողում մոտը, կարող ա հանգիստ վնաս տված լինեն։

Ինձ ավելի շատ թվում ա, որ տարել են հետը "առանց տեսախցիկների" բանակցությունների, խելքի բերելու, այսպես ասած։
Ու նաև հույս ունեն, որ առանց Նիկոլի շարժումը կմարի։

Ծլնգ
22.04.2018, 20:10
Հա բայց էդ սևուսպիտակությունը ստաբիլ ծանր իրավիճակ է, նենց չի որ առաջացել է Նիկոլի շարժումից, կան Նիկոլն է առաջացրել էս վիճակը։ Էս վիճակը 30 տարվա ստահակությունների արդյունք է։ Հակառակ կողմից նայի, պաշտոն ունեցողներին թվում է, թե իրենք ընտրյալներ են, որոնք կարող են անպատիժ թալանել ու ոստիկաններով է պաշտպանվել դժգոհ ստորին խավից։ Այսինքն ՀՀ իշխանական թայֆան արդեն վաղուց բաժանում է դրել։

Վիշապ ջան, ես չասի (ու ոչ էլ Մարուքյանն էր ասում՝ իր այդ խոսքը իմ լսածով), թե Նիկոլն ա այդ բևեռացման սկզբնաղբյուրը։ Բայց իմ նեղ հասկանալով, այդ բևեռացմանը նպաստող ցանկացած ուժ Հայաստանում ինչ-որ բան փոխելու հույս կարող է ունենալ մենակ բլից-կրիգով ղեկավարությունը ստանձնելով, ինչը ներկայիս Հայաստանում մի քիչ ֆանտաստիկայի էջերից է։ Իսկ իրապես ազգային (չասենք «ժողովրդական», քանի որ այդ տերմինը այսօր տաբեր մարդիկ տաբեր ձևով են հասկանում) շարժում սկսելու համար պիտի բոլոր տիպի բևեռացումները փորձես փարատես, ոչ թե խորացնես։

Տրիբուն
22.04.2018, 20:34
Էհ Մարուքյանն էլ նույնն ա ասում, որ սաղ սևուսպիտակություն ա... բայց դա վերացնել է պետք, ոչ թե խորացնել։ Քո ասածները կան, բայց կան նաև լիքը մարդիկ, ովքեր ուղղակի չեն հասանում, որ ՀՀԿ-ական հորեղբոր տղուն ընտրելով իրենք իրենց, իրենց երեխաների ու թոռների գլխին քար են գցում։ Ու «եթե մեզնից չես, ապա մեզ դեմ ես» կողմնորոշումը շատ արդյունավետ չի, ըստ իս։

Լիքը հույս կա այսօր փողոցներում, ու չեմ ուզում ոչ մի կերպ դրան հակառակ բաներ ասած լինեմ... բայց Նիկոլը սխալը սխալի հետևից է գործում։

Առանց սխալի չի լինում, բայց ինձ թվում ա, որ դու էլ քո իրականությունն ունես։ Ես ինչ-որ չեմ տեսել ու լսել Նիկոլի կողմից սև ու սպիտակի բաժանել։ Շատ կոռեկտ ա եղել իրա խոսքը, հաշվի առնելով նաև իրա էմոցիոնալ խառնվածքը։ Կասեի, առավելագույնս աշխատել ա ոչ մի ավելորդ բան չասի։ Նույնիսկ ոստիկաններին ամեն վարկյան մեր եղբայրներ են դիմում, ծաղիկներ, փուչիկներ ․․․․

Վիշապ
22.04.2018, 20:37
Վիշապ ջան, ես չասի (ու ոչ էլ Մարուքյանն էր ասում՝ իր այդ խոսքը իմ լսածով), թե Նիկոլն ա այդ բևեռացման սկզբնաղբյուրը։ Բայց իմ նեղ հասկանալով, այդ բևեռացմանը նպաստող ցանկացած ուժ Հայաստանում ինչ-որ բան փոխելու հույս կարող է ունենալ մենակ բլից-կրիգով ղեկավարությունը ստանձնելով, ինչը ներկայիս Հայաստանում մի քիչ ֆանտաստիկայի էջերից է։ Իսկ իրապես ազգային (չասենք «ժողովրդական», քանի որ այդ տերմինը այսօր տաբեր մարդիկ տաբեր ձևով են հասկանում) շարժում սկսելու համար պիտի բոլոր տիպի բևեռացումները փորձես փարատես, ոչ թե խորացնես։

Ապեր 30 տարի փարատվել ու չնկատելու ա տրվել բևեռացումը։ Դրա համար էլ էս ա վիճակը։
Դիզբալանսն առաջանում է անազնվությունից։ Եթե ազնիվ լինենք, ապա էս պահի դրությամբ ՀՀ իշխանությունները բառիս բուն իմաստով զավթել են լպրծուն գողերը, ու գողոնն էլ պաշտպանում են վարժեցրած ու ոստիկանի շոր հագցրած պոտենցիալ հանցագործներով։ Ու եղած իրավիճակը բացարձակ կապ չունի ՀՀ թե եղած ու թե նախկին սահմանադրությունների հետ։ Վաշի ձեյստվիա։

Տրիբուն
22.04.2018, 20:56
Սենց ջահելություն ունենք։ Հայ ազգին մեռնել չկա։

Վիշապ
22.04.2018, 21:06
ՈՒ տակտիկան էլ շատ գրագետ է՝ խաղաղ, երկարատև ցանցային ակցիաներ։ ՀՀ իշխանությունների անբարոյականության մասշտաբների տեստ ա։

Ծլնգ
22.04.2018, 21:19
Առանց սխալի չի լինում, բայց ինձ թվում ա, որ դու էլ քո իրականությունն ունես։ Ես ինչ-որ չեմ տեսել ու լսել Նիկոլի կողմից սև ու սպիտակի բաժանել։ Շատ կոռեկտ ա եղել իրա խոսքը, հաշվի առնելով նաև իրա էմոցիոնալ խառնվածքը։ Կասեի, առավելագույնս աշխատել ա ոչ մի ավելորդ բան չասի։ Նույնիսկ ոստիկաններին ամեն վարկյան մեր եղբայրներ են դիմում, ծաղիկներ, փուչիկներ ․․․․

Բնականաբար ես էլ իմ իրականությունն ունեմ... ես ոչ էլ հավակնում եմ իմ իրականությունն որևէ մեկի իրականությունից ավելի իրական դասել...

Ապեր 30 տարի փարատվել ու չնկատելու ա տրվել բևեռացումը։ Դրա համար էլ էս ա վիճակը։
Դիզբալանսն առաջանում է անազնվությունից։ Եթե ազնիվ լինենք, ապա էս պահի դրությամբ ՀՀ իշխանությունները բառիս բուն իմաստով զավթել են լպրծուն գողերը, ու գողոնն էլ պաշտպանում են վարժեցրած ու ոստիկանի շոր հագցրած պոտենցիալ հանցագործներով։ Ու եղած իրավիճակը բացարձակ կապ չունի ՀՀ թե եղած ու թե նախկին սահմանադրությունների հետ։ Վաշի ձեյստվիա։

Վիշապ ջան, 30 տարի միտինգներ էլ են եղել։ Բայց չասեմ վաշի ձեյստվիա... թող ամենաշատ չուզողը ես լինեմ, ու աստված տա, հաղթանակ լինի ընտրած ուղում։

Վիշապ
22.04.2018, 21:21
Սենց ջահելություն ունենք։ Հայ ազգին մեռնել չկա։

Ջահելություն ասիր ու թողիր՝

https://www.youtube.com/watch?v=jSWIz2vM18s&t=0s&index=1&list=LLMerogF8CoxycLX0V5gvKCQ

Տրիբուն
22.04.2018, 21:21
Բայց էս նախկին վարչապետը, ներկա ինչորզահրումար, էն որ խելացի ներդրումների ա հա խոսում ․․․․․․ արա՜, ինչ չմո գյադայա։

Վիշապ
22.04.2018, 21:29
Վիշապ ջան, 30 տարի միտինգներ էլ են եղել։ Բայց չասեմ վաշի ձեյստվիա... թող ամենաշատ չուզողը ես լինեմ, ու աստված տա, հաղթանակ լինի ընտրած ուղում։
Եղբայր, նախ 30 տարիների ընթացքում բևեռացումը ավելի է խորացել, և երկրորդ, ամենակարևորը՝ Հայ ժողովուրդը վայթե ընդհանուր առմամբ, սկսել է լրջորեն հասկանալ ժողովրդավարության ու ազատության բարիքներից ու իրենց իրավունքներից։ Այսինքն ինտելեկտուալ բևեռացում էլ կա իշխանությունների ու ժողովդրի միջև, միջին վիճակագրական շարքային քաղաքացիների մտավոր ունակությունները սկսել են գերազանցել իշխանություններում գտնվողների մտավոր ունակություններին։ Օրինակ, մի հատ նորմալ ադեկվատ ռեակցիա կա՞ որևէ Հանապետականի կողմից։

Տրիբուն
22.04.2018, 21:33
Արա, էս Նիկոլայ Բաղդասարյանն ինչ սորտ ա։

https://www.youtube.com/watch?v=pLuauxCG3gQ

StrangeLittleGirl
22.04.2018, 21:41
Վախենամ, որ մենք Սերժի սրիկայության աստիճանը թերագնահատում ենք։ Իմ կարծիքով Սերժը հանուն իր իշխանության Ղարաբաղն էլ կծախի (բայց մեղքը կգցի ցուցարարների վրա), պետք լինի ռուսական զորքն էլ կհրավիրի Երևան։ Հետևաբար, տեսականորեն Սերժից ազատվելու ամենահեշտ ու ամենաքիչ արյուն խլող ձևն այն կլիներ, որ Նիկոլն ու լրագրողները միասին Սերժի վիզը ջարդեին ուղիղ եթերում։ Բայց դե գործնականում, դժվար է պատկերացնել այդ ամենը։

Իհարկե, համաձայն եմ։ Սերժը, ի տարբերություն Ռոբի ու մյուսների, միշտ փորձել ա ժողովրդավարություն խաղալ ու ավելի փափուկ միջոցների դիմել, մասնավորապես՝ շարժումներն ուժասպառ անելով, ծեծել, բայց չկրակելով և այլն։ Ու էդ բոլորը շատ լավ աշխատել ա առնվազն միջազգային հանրության ազգին թոզ փչելու համար (էն ա, էսօր էլ Էդուարդ Նալբանդյանն էր թոզ փչում)։ Բայց էսօրվա իրա սպառնալիքից տեսանք, որ իրա նյարդերը տեղի են տալիս, ու իրա հին մեթոդները չեն աշխատում։ Հետևաբար, իրոք վախենալու ա, թե ինչի կարա գնա։

Ամեն դեպքում, ի տարբերություն Սերժենք, Նիկոլենք, ոնց հասկանում եմ, բավական լավ պատրաստված ու կազմակերպված են։ Տպավորություն եմ ստանում, որ իրանք ահագին ուսումնասիրել են թե՛ Հայաստանի, թե՛ այլ երկրների շարժումները ու լիքը դասեր քաղել, վերցրել լավ կողմերը, մի կողմ թողել չաշխատողները։ Կարծում եմ՝ էն, ինչ ինքն ասեց Սերժին, պահի էմոցիոնալ պատասխան չէր, այլ լավ հաշվարկված (գուցե հենց Սերժին հունից հանելու նպատակով)։ Ավելին՝ կարծում եմ, որ իրենք բոլոր հնարավոր սցենարները, էդ թվում Նիկոլի ձերբակալությունը, քննարկել են բոլոր հնարավոր ելքերով։ Հենց դրա շնորհիվ ա, որ Նիկոլի ձերբակալությունից հետո քաոս չսկսվեց։

Նաև ինչից եմ ենթադրում, որ իրանք կազմակերպված են։ Էն բաները, որ ընդդիմության նախկին առաջնորդները չէին կարողանում անել, Նիկոլն արեց։ Օրինակ հիշու՞մ եք, որ Րաֆֆին ասում էր՝ մարզերում էլ բողոքի դուրս էկեք, բայց բան դուրս չէր գալիս։ Կամ ասում էր՝ դասադուլ-գործադուլ արեք, մենակ դասադուլն էր ստացվում, էն էլ իրանց դեմ հանգիստ ուսխորհրդականներ էին հանում։ Էս դեպքում ուժերը ոչ թե կենտրոնացված են որևէ հրապարակում կամ փողոցում, այլ ցրված են ամբողջ հանրապետությունով մեկ։ Կոչ, որ մարզերը դուրս գան ցույցերի՞։ Ամեն մարզում ցույց սկսող մի քանի հոգի կա։ Կոչ, որ գործադու՞լ անեն, ամեն տեղ մի քանի գործադուլ անող կա։ Իսկ մնացածն արդեն ձնագնդիկի էֆեկտ ա դառնում։

StrangeLittleGirl
22.04.2018, 21:56
Արա, էս Նիկոլայ Բաղդասարյանն ինչ սորտ ա։

https://www.youtube.com/watch?v=pLuauxCG3gQ
Շատ լավն ա ինքը։ Վարդան Պետրոսյանի դատավարությունից իրան գիտեմ։ Ընտիր գործ ա անում։

Դեղին մուկիկ
22.04.2018, 22:33
Էն Մարուքյանը, որ լաչառություն ա անում, իր երրորդ ճանապարհը ո՞րն է, մարդ կա՞, որ գիտի։

Դե մարդը ակնարկեց, որ առնվազն 30% ընդդիմություն է ուզում խորհրդարանում։ )))

Ծլնգ
22.04.2018, 22:37
Բայց էս նախկին վարչապետը, ներկա ինչորզահրումար, էն որ խելացի ներդրումների ա հա խոսում ․․․․․․ արա՜, ինչ չմո գյադայա։

արա բայց էս էշի քուռակները լրիվ են տավար հա... աչքիս ես իմ իրականության մեջ լիքը գերագնահատել եմ էս սմբակավորներին... աննասունը ասում ա «ե՞րբ պիտի մշակույթ ձևավորենք, բա հո սենց չի լինի՝ ընտրություններից ընտրություն անընդհատ նույն բաները»... արա այ տավար, երկրի ղեկավարության վրա դուք եք կանգնած, ո՞վ պիտի պատասխանատու լինի մշակույթի ձևավորման համար... ասումա «բոլորս մեր վրա պիտի աշխատենք, թե չէ հայերս արտերկրում՝ դրսում շատ համերաշխ ու հանդուրժող ենք, իսկ մեր տանը պահանջկոտ ենք»...

քյասա՝ այ ոչխարներ, հլը մի հատ մշակույթ ձևավորեք, որ բռնաբարվելու վերջում շնորհակալություն ասեք, թե չէ էս ինչ ձև ա, բռնաբարման վերջում դուք էլ եք օրգազմ պահանջում.... սրանց օրը 24 ժամ հարթակ ա պետք տրամադրել... իրենք իրենց կթաղեն։

StrangeLittleGirl
22.04.2018, 22:39

Աաաա՜, էս ի՜նչ պահանջկոտ ենք :D ընդամենը ուզում ենք, որ Սերժիկը ռադ ըլնի, նույնիսկ ինձ թվում ա՝ շատերը կողմ կլինեին, որ վեշերը հավաքի, փախնի Հայաստանից, բանտ էլ չնստի, մենակ թե ազատվենք իրանից, ասում ա՝ պահանջկոտ։

StrangeLittleGirl
22.04.2018, 23:06
Աաա՜, վերջին զանգը :D մեռա՜

Տրիբուն
22.04.2018, 23:16
արա բայց էս էշի քուռակները լրիվ են տավար հա... աչքիս ես իմ իրականության մեջ լիքը գերագնահատել եմ էս սմբակավորներին...

Ես մի քանի անգամ ասել եմ, հորս արև, ՀՀ իշխանական համակարգում խռոնիկ ռիթարդացիայա։ Երբեք պետական համակագում չեմ աշխատել, բայց գործի բերումով շատ եմ շփվել ․․․ միջին մենեջմենթը բավականին պրոֆեսիոնալ ա, ավելի քան մյուս նախկին ԽՍՀՄ երկրներում, բայց մի խազ վերև, ռեսկի բթացում ա սկսվում։

ivy
22.04.2018, 23:35
Տեսանյութ (https://www.facebook.com/dohaPAUL/videos/359908411169451/)՝ դրսի աչքերով։

Էսօր արդեն մեզ մոտ էլ էին լուրերով ցույց տալիս։

StrangeLittleGirl
22.04.2018, 23:44
Տեսանյութ (https://www.facebook.com/dohaPAUL/videos/359908411169451/)՝ դրսի աչքերով։

Էսօր արդեն մեզ մոտ էլ էին լուրերով ցույց տալիս։

Հա, դրսի մեդիան լիքն ա արդեն։ Մեր մոտ էլ են էսօր ցույց տվել, ընդ որում՝ երկու տարբեր ալիքներով։

Sagittarius
23.04.2018, 01:06
Հա, դրսի մեդիան լիքն ա արդեն։ Մեր մոտ էլ են էսօր ցույց տվել, ընդ որում՝ երկու տարբեր ալիքներով։

Հա, բոլոր միջազգային ալիքներով ա արդեն, ու սկսվեց հենց Նիկոլի ձերբակալությունից. մինչև էտ նորություն հատուկենտ էի գտնում

StrangeLittleGirl
23.04.2018, 01:15
Հա, բոլոր միջազգային ալիքներով ա արդեն, ու սկսվեց հենց Նիկոլի ձերբակալությունից. մինչև էտ նորություն հատուկենտ էի գտնում
Դանիականը Նիկոլի ձերբակալության մասին բան չի նշել։ Հիմա չգիտեմ՝ կիրակի ա, նյութն առավոտ սարքել, ցվրվել են տներո՞վ, թե՞ հատուկ բաց են թողել էդ մասը։

Գաղթական
23.04.2018, 01:19
Ահագին խելացի բաներ են ասում.

https://www.youtube.com/watch?v=AgX3rByYhTs

ivy
23.04.2018, 01:30
Ահագին խելացի բաներ են ասում.

https://www.youtube.com/watch?v=AgX3rByYhTs

Ինձ դուր չի գալիս, որ հա նույն տեքստն է գնում՝ երկկողմանի բանակցություններ բլա-բլա։ Ի՞նչ բանակցություն․ պագոններով հանցագործի, կեղծարարի ու ստախոսի հետ ի՞նչ բանակցես։
Մարդկանց հիմիկվա բռնած ուղին միակ հնարավոր ճանապարհն է, որ կա․ երկարատև, լայնածավալ ու անբռնարար բողոքի ցույցեր, որոնք պիտի կաթվածահար անեն ամբողջ գործող համակարգը՝ համատարած գործադուլներով, դասադուլներով ու հնարավոր մնացած դուլներով։ Եթե երկիրը չի գործում, ղեկավարությունը չի կարող երկար գոյատևել։ Հանրային մասսայական ճնշումը միակ գործող զենքն է սրանց դեմ։

Գաղթական
23.04.2018, 01:58

Այվի ջան, երևի հաղորդումը ամբողջությամբ չհասցրեցիր նայել, դրա համար մոտդ տպավորություն ստեղծվեց, թե էնտեղ նույն տեքստով խոսում են երկխոսության մասին:

Ինչ վերաբերումա պրոցեսին ընդհանրապես` վիճակը շատ բարդա ու վտանգներով լի:
ՈՒ ոչ միայն Հայաստանի ներքին կյանքում, այլ նաև արտաքինում:
Միայն Սերժին հանելով ու տեղը Նիկոլին դնելով հարցը չի փակվի: Մեզ համակարգային փոփոխություններ են պետք ու էդ փոփոխություններն իրականացնող մարդիկ:
Իսկ ովքե՞ր են լինելու էդ մարդիկ:
Ովքե՞ր են երկրի կենսունակ բնագավառները ղեկավարելու:
Էսօր ժողովրդին հայտնի չվարկաբեկված քաղաքագետներին կարելիա մատների վրա հաշվել:
Ասենք վաղը Խորհրդարանն արձակեցին ու նոր ընտրություններ նշանակեցին:
Ովքե՞ր են մասնակցելու էդ ընտրություններին:
Հին դեմքերի փոխարեն միանգամից նորե՞րն են հայտնվելու: Էդ հայտնված նորերը որքա՞ն վստահելի են լինելու հայոց պետականությանը նվիրված գործունեություն ծավալելու տեսանկյունից:

Տեսանյութում էլ ասվեց, որ յուրաքանչյուր պաշտոնատար անձի կամ մեխանիզմի համար զսպաշապիկա պետք` նրա վրա կոնտռոլի տեսքով:
Այլ կերպ աններելի բացթողումները շարունակվելու են:
Լրիվ նոր համակարգ ստեղծելու, կրիտիկական սուր անկյունները անցնցում շրջանցելու, երկրի առաջ ծառացած խնդիրներին դիմագրավելու կարողություն պաշարելու, էս ամեն ինչի մասին բանակցելա պետք ու Սերժը վերջին մարդը չի, ում հետ կարելիա էդ սաղ բանակցել ու փորձել` նրան թոշակի ուղարկելուց առաջ, պետության համար մաքսիմալ օգուտը նրանից քաղել, քանի որ ինքն արդեն 30 տարիա Հայաստանում ամենատարբեր իշխանական օղակներում եղելա ու հաստատ մեր բոլոր խնդիրների մասին շատ ավելի լավա քաջատեղյակ` քան մենք էստեղ քննարկող բոլորս միասին վերցրած...
Դա իմ սուբյեկտիվ կարծիքնա իհարկե:

ivy
23.04.2018, 02:02
Այվի ջան, երևի հաղորդումը ամբողջությամբ չհասցրեցիր նայել, դրա համար մոտդ տպավորություն ստեղծվեց, թե էնտեղ նույն տեքստով խոսում են երկխոսության մասին:

Գաղթական ջան, ես հաղորդումը նայել էի` դեռ մինչև ակումբում դնելդ։ Ամբողջությամբ ։)

Ծլնգ
23.04.2018, 08:25
Կարեն Կարապետյանը ասում էր ոստիկաններին անպատվում են՝ բա էտի ձ՞և ա․․․ չէ, ձևը սենց ա՝ երկրի երրորդ ոստիկանը ԱԺ պատգամավորին քֆուր ա անում ու չրփում ա․․․ (http://kentron.am/am/news/123742) (հոլովակում լիքը քֆուր-հայհոյանք․․․)

հուսանք էս տավարի պաշտոնաթողության հարցը լրագրողները կբարձրացնեն սերժ-մերժի հետ հարցազրույց-մրույցներում․․․

Տրիբուն
23.04.2018, 09:16
...
հուսանք էս տավարի պաշտոնաթողության հարցը լրագրողները կբարձրացնեն սերժ-մերժի հետ հարցազրույց-մրույցներում․․․

Հուսանք Չեբուռի հարցազրույց էլ չի լինելու, որ մի հատ էլ հարց բարձրացնեն։

Ներսես_AM
23.04.2018, 09:22
Հուսանք Չեբուռի հարցազրույց էլ չի լինելու, որ մի հատ էլ հարց բարձրացնեն։Լինելու ա։ Մոսկվայից։ Յանուկովիչի դաչայի, կողքի դաչայից։

Overdose
23.04.2018, 10:33
Ժողովուրդ, էդ Ազոյան, Մազոյանները որ միտինգ են վարում, ձեր նեռվերի վրա չեն ազդում?

StrangeLittleGirl
23.04.2018, 10:51
Էս բժշկակա՞նն էլ ա միացել :' Էսքան տարվա մեջ ոչ ոք երբևէ չի կարացել բժշկականին ոտի հանի։ Որ իրանք էլ են դուրսը, նշանակում ա արդեն վերջը մոտ ա։

Տրիբուն
23.04.2018, 11:01
ԱԺ նախագահն այս գիշեր հանդիպել է Սասուն Միքայելյանի, Արարատ Միրզոյանի և Նիկոլ Փաշինյանի հետ .... բայց ոչ մեկ Նիկոլի տեղը չգիտի։

for.est
23.04.2018, 12:03
Ապրեն մեր ջահելությունը որ սենց համախմբված են, էսքան տարվա մեջ մարդկանց մեջ վերջապես հավատա արթնացել, որ էս երկրում դեռ ամեն ինչ կորած չի․․․

ivy
23.04.2018, 12:16
Էս էլ սենց։

Ոստիկանության գնդապետ Խաչիկ Գրիգորյանը կոչ է տարածել հրաժարվել կատարել վերադասի ապօրինի հրամանները և միանալ ժողովրդին: (http://m.mamul.am/am/news/123848)

ivy
23.04.2018, 12:20
Էս բժշկակա՞նն էլ ա միացել :' Էսքան տարվա մեջ ոչ ոք երբևէ չի կարացել բժշկականին ոտի հանի։ Որ իրանք էլ են դուրսը, նշանակում ա արդեն վերջը մոտ ա։

Ու նույնիսկ արդեն զինծառայողներն էլ։

StrangeLittleGirl
23.04.2018, 12:27
Էս էլ սենց։

Ոստիկանության գնդապետ Խաչիկ Գրիգորյանը կոչ է տարածել հրաժարվել կատարել վերադասի ապօրինի հրամանները և միանալ ժողովրդին: (http://m.mamul.am/am/news/123848)

էս ձյաձը թոշակի անցած ա, բայց լավ ա, առաջին քայլն արված ա։ Էրեկ էլ էին ոստիկանությունից անանուն հայտարարություններ տարածվում, որ հեսա միանալու են։ Տեսնենք։

StrangeLittleGirl
23.04.2018, 12:28
Ազատությունն ա աչքիս ալաբուլա էրևում։ Տեսա՞ք անցյալ գիշերվա էն պանիկյոր վիդեոն։ Իսկ էսօր էլ էս խեղճ զինվորականներին են բզբզում։

ivy
23.04.2018, 12:29
Ազատությունն ա աչքիս ալաբուլա էրևում։ Տեսա՞ք անցյալ գիշերվա էն պանիկյոր վիդեոն։ Իսկ էսօր էլ էս խեղճ զինվորականներին են բզբզում։

Ո՞նց են բզբզում․ հիմա վիդեոներ նայել չեմ կարող, մենակ կարդում եմ։

StrangeLittleGirl
23.04.2018, 12:31
Ո՞նց են բզբզում․ հիմա վիդեոներ նայել չեմ կարող, մենակ կարդում եմ։
Դե հարցնում են, թե որտեղից են էկել։ Զինվորները բան չեն ասում։ Շարունակում են անընդհատ հարցնել, հիմա էլ զանգում են ՊՆ, որ պարզեն, թե ովքեր են էդ զինվորները։

Ոստիկանության էսօրվա հայտարարությունն ահագին մեղմացել ա։ (http://hetq.am/arm/news/87888/ostikanutyuny-patrastakamutyun-e-haytnum-apahovel-eritasardutyan-havaqi-bnakanon-yntacqy.html)

Gayl
23.04.2018, 12:32
Զինվորականները խեղճ չեն ու ոչ մեկ չի բզբզում: Ազգի կողքը կանգնած են: Խաղապահները միացել են:

StrangeLittleGirl
23.04.2018, 12:48
Էս էլ ոստիկաններից.
http://epress.am/2018/04/23/%D5%84%D5%AB-%D5%B7%D5%A1%D6%80%D6%84-%D6%84%D5%B6%D5%B6%D5%AB%D5%B9%D5%B6%D5%A5%D6%80-%D5%A8%D5%B6%D5%A4%D5%BE%D5%A6%D5%A5%D5%AC-%D5%A5%D5%B6-%D5%B0%D6%80%D5%A1%D5%AA%D5%A1%D6%80%D5%BE%D5%B8%D6%82.html

Տրիբուն
23.04.2018, 13:12
Պռոստը հնարավոր չի պատկերացնել, չեբուռը ոնց պիտի մնա ․․․․ մարդկային գիտակցությունից դուրս ա ․․․․

StrangeLittleGirl
23.04.2018, 13:20
Պռոստը հնարավոր չի պատկերացնել, չեբուռը ոնց պիտի մնա ․․․․ մարդկային գիտակցությունից դուրս ա ․․․․

Հաստատ։ Բայց ինձ բացում ա, որ էս իշխանությունները շարունակում են երկխոսություն մեջտեղ բերել։ Տեսնես ի՞նչ են ուզում երկխոսել։

StrangeLittleGirl
23.04.2018, 13:23
Անասունները Հայկին են ծեծել։ (http://hetq.am/arm/news/87893/ostikannery-tsetsi-en-entarkel-ir-usanoxnerin-pashtpanel-pordzox-bzhshkin-tesanyut.html)

StrangeLittleGirl
23.04.2018, 15:07
Նիկոլին բաց թողեցին

ivy
23.04.2018, 16:19
Գնաց :)

StrangeLittleGirl
23.04.2018, 16:24
Գնաց :)
Ուռաաաաաաաա։ Սա տոնել ա պետք։

Տրիբուն
23.04.2018, 16:25
Գնաց :)

Ավելի լավ հնարավոր չէր ասել, Այվուշ ․․․․ գնաց ․․․ :D