PDA

Դիտել ողջ տարբերակը : "Ծախված ժողովու՞րդ" ???



dvgray
21.05.2007, 17:22
Բավական ժամանակ է, ով որ չի ալարում, տեղից վեր է թռնում ու բեզարած տեսքով բարբաջում վերջին ընտրություններում ժողովրդի /???/ ծախվածության մասին:
Էս մի քանի օր է, իմ շրջապատում /ծանոթ, բարեկամ, ընկեր.../ բոլորին մի հարց եմ տալիս
- Երբևէ, որևիցէ մի ընտրության նախորդող ժամանակ, որևիցէ մեկը ձեզ առաջարկել՞ է ընտրակաշառք:
Բոլորի պատասխանը միանշանակ "Ոչ" է:

Ինչպե՞ս սա հասկանանք:
Մեր ապաշնորհ, դատարկախոս, դատարկաբան ու ոտքից գլուխ վարկաբեկված ընդիմությունը իր խայտառակ ու քնձռոտ վիճակի համար ուրիշ արդարացում չունի, այժմ էլ մեզ բոլորի՞ս է վարկաբեկում ու իրեն հավասարեցնում:
Ու դեռ շատ պետք է սրանց "քարոզներն" ու վարկաբեկումները հանդուրժենք:
:angry

REAL_ist
21.05.2007, 17:40
ես լավ էլ լսել եմ որ փող են առաջարկել ու ետ գաղտնիք չի,պռոստը Երևանի կենտրոնում շաատ քիչա եղել,իսկ մյուս մասերում էլ չեմ ասում մարզերում.............
ես վեռնագիրն էլ հեչ լավ չես գրել

dvgray
21.05.2007, 18:36
ես լավ էլ լսել եմ որ փող են առաջարկել ու ետ գաղտնիք չի,պռոստը Երևանի կենտրոնում շաատ քիչա եղել,իսկ մյուս մասերում էլ չեմ ասում մարզերում.............

Ի՞նչ մարզերում: Ի՞նքտ էս բաժանել կաշառքը, թէ՞ ներկա ես եղել բաժանման գործընթացին...
Հայաստանի բնակչության առնվազն 2/3 ապրում է Երևանում: Եթե Սյունիքի մարզի մի x գյուղում մի 10 հոգի իր ձայնը վաճառել է, ապա ինչ է, բոլորով դարձանք կաշառակե՞ր ու անպատիվ մարդի՞կ:


ես վեռնագիրն էլ հեչ լավ չես գրել
Ի՞նչ ի նկատի ունես ասելով "լավ չես գրել": Ֆոնտի ընտրությու՞նը, Տառատեսա՞կը... Ի՞նչը...
Եթե ի նկատի ունես բառակապակցությունը, ապա դա էս 10 օր է ՀՀ բոլոր ալիքներով օրական 100 անգամ կրկնում են... Ես դրան դեմ եմ: Ես ծախված չեմ: Իմ շրջապատը ծախված չէ:
Վերնագիրը դրել եմ չակերտների մեջ , որպես ուրիշի խոսք: Իսկ վերջում էլ դրել եմ հարցական նշաններ , էն իմաստով, որ իմանամ ձեր կարծիքը էս երևույթի մասին...

Ֆելո
21.05.2007, 18:44
ընտրակաշառք ասվածը շատ լայն հասկացությունա. էն, որ Կարապետյանը հեռուստացույցա բաժանում, էդ էլ կարաս համարես ընտրակաշառք... մեկ էլ վրդովմունքիտ իմաստը չեմ հասկանում. ուզում ես ասել, որ ընտրությունները "արդար ու թափանցիկ" են եղել?

REAL_ist
21.05.2007, 18:51
Ի՞նչ մարզերում: Ի՞նքտ էս բաժանել կաշառքը, թէ՞ ներկա ես եղել բաժանման գործընթացին...

չե ես ոչ կաշառք եմ բաժանել,ոչ էլ ներկա եմ գտնվել,ուղղակի որ ասում ես հարց եմ տալիս բոլորը ասում են ՈՉ,ես էլ ասում եմ իմ շրջապատում մի անգամ չի որ լսել եմ ու կրկնում եմ ետ գաղտնիք չի ու դրա վրա աչք փկկելով բան չի փոխվելու

Հայաստանի բնակչության առնվազն 2/3 ապրում է Երևանում: Եթե Սյունիքի մարզի մի x գյուղում մի 10 հոգի իր ձայնը վաճառել է, ապա ինչ է, բոլորով դարձանք կաշառակե՞ր ու անպատիվ մարդի՞կ:
սոված ժողովուրդը մեղավոր չի որ կաշառքա վերցնում,մեղավոր են կաշառք տվողները
ով ասեց որ ԲՈԼՈՐՈՎ կաշառակեր դարձանք կամ էլ առավել ևս անպատիվ....

Ի՞նչ ի նկատի ունես ասելով "լավ չես գրել":
ուղղակի ետ արտահոյտությունը դուրս հեչ չի գալիս ու դրա հետ համաձայ չեմ

dvgray
21.05.2007, 19:02
ընտրակաշառք ասվածը շատ լայն հասկացությունա. էն, որ Կարապետյանը հեռուստացույցա բաժանում, էդ էլ կարաս համարես ընտրակաշառք...

Կարապետյանը ում որ բաժանում է հեռուստացույց, դա շատ որոշակի ֆիքսվում է ու ունի կոնկրետ հասցեատեր: Էնպես որ Կարապետյանը, կամ մեկ ուրիշը հլա դեռ էնքան չի լկտիացել, որ գոռգոռա
–Ամբողջ ժողովուրդին հեռուստացույց եմ բաժանել:


մեկ էլ վրդովմունքիտ իմաստը չեմ հասկանում. ուզում ես ասել, որ ընտրությունները "արդար ու թափանցիկ" են եղել?
Ընտրությունները ոնց են եղել , դա կոնկրետ էս թեմայում չեմ շոշափում: Դրա մասին շատ կոնկրետ պետք է արտահայտվեին ընտրությունների հսկիչները: Ու կարծեմ պարզորոշ արտահայտվել են: Ու իրենց ասելով
-Խախտումները կամ ունեն լոկալ բնույթ, կամ էլ բամբասանքներ են:
Իմ վրդովմունքի պատճառը էն է, որ մեր ընդիմություն կոչված ամորֆ մասսան հիմա էլ ամբողջ աշխարհի առաջ մեզ հայտարարում է "դիշովի" ազգ, $10 - ով, կամ 3 կգ կարտոլով ծախված ու ծախվելու պատրաստ "կենդանիներ":
Դրա համար նախ նա չունի բացարձակ ոչ մի հիմք:
Իսկ հետո էլ իրա "էշ հալին" չի նայում, որոշել է մեր բոլորիս վրա ինքնահաստատվի /հաստատվի/...

Մոդերատորական: Կարդացեք ակումբի կանոնադրությունը (http://www.akumb.am/showthread.php?t=2437#post67297): Խուսափեք կոպիտ, վիրավորական ձևակերպումներից և տեսակետները ներկայացրեք` մնալով կոռեկտության ու քաղաքակիրթ բանավեճի շրջանակներում:

Array
21.05.2007, 22:26
Բավական ժամանակ է, ով որ չի ալարում, տեղից վեր է թռնում ու բեզարած տեսքով բարբաջում վերջին ընտրություններում ժողովրդի /???/ ծախվածության մասին:
Էս մի քանի օր է, իմ շրջապատում /ծանոթ, բարեկամ, ընկեր.../ բոլորին մի հարց եմ տալիս
- Երբևէ, որևիցէ մի ընտրության նախորդող ժամանակ, որևիցէ մեկը ձեզ առաջարկել՞ է ընտրակաշառք:
Բոլորի պատասխանը միանշանակ "Ոչ" է:

Ինչպե՞ս սա հասկանանք:
Մեր ապաշնորհ, դատարկախոս, դատարկաբան ու ոտքից գլուխ վարկաբեկված ընդիմությունը իր խայտառակ ու քնձռոտ վիճակի համար ուրիշ արդարացում չունի, այժմ էլ մեզ բոլորի՞ս է վարկաբեկում ու իրեն հավասարեցնում:
Ու դեռ շատ պետք է սրանց "քարոզներն" ու վարկաբեկումները հանդուրժենք:

Մի ժամանակ ես էլ էի քո նման համոզված պնդում,թե որտեղ եք կեղծիքներ տեսնում,բայց էս անգամ լավ էլ ականատես եղա.տրանսպորտով գնում եմ,մի մարդ նստեց,վարորդի ծանոթն էր(մի անգամ ոնց որ պատմել եմ:) ինչևէ ),երկուսով ինչքնա հասկացա Երևանում չէին գրանցված:Էս վարորդը բա.«Գնացի՞ր ընտրության»,(ես էլ ուրախացա,թե փաստորեն մեր ժողովուրդը լավ էլ հետաքրքրվում ա երկրի ապագայով),էս մարդը.«3000 դրամ են տալիս,էդքանը սկի ճանապարածախսը դուրս չի գալիս,էն (չեմ հիշում որտեղ) 10000 են մարդա տվել,ես ինչի պիտի 3000-ի համար հասնեմ (էլի չեմ հիշում ուր)»,էս վարորդն էլ,բա.«ես մեքենայով գնում էի իմ հետ գայիր էլի»:Էտ ես եմ տեսել,ընկերս պատմում ա,թե մի տնորեն բոլոր աշխատողներին պարտադրել էր Հանրապետականներին ընտրել ու հեռախոսներ էր տվել,որ հարցաթերթիկը նկարեն ընտրելուց հետո: Զորամասներում էլ զինվորներին էն պարտադրել բաց քվեարկությամբ Հանրապետականներին ընտրել,չհամաձայնվողներն էլ տեղում դառնում էին զին ծառայության համար անպիտան:D,hասկացաք երևի:Էլ ինչ էր պետք սրանից ավել

dvgray
22.05.2007, 01:02
ով ասեց որ ԲՈԼՈՐՈՎ կաշառակեր դարձանք

Բաց հայկական ցանկացած ալիք, կարդա ցանկացած թերթ: Որտեղ որ հանդես են գալիս ընդիմադիր գործիչներ, բոլորի ասածն էլ էտ է: Ու ոչ մեկը դեռ դրա համար երեսին ապտակ չի ուտում :
Մի թարմ հրապարակում էս շարքից ՝
http://www.lragir.am/src/index.php?id=3&l_id=33121&firstpg=1

Մեր էսպես կոչված "քաղաքական" ընդիմադիր գործիչները իրենց "քաղաքական" առնվազն անգրագետ գործողությունները ու հետագա պարտությունները 2003-ին քողարկում էին իշխանության պախարակելով:
Քանի որ սա արդեն 4 տարի է բավականին զզվեցրել էր բոլորիս էլ, 2007-ին նոր "երգ" են հորինել : Ու հիմա էլ պատկերացնու՞մ եք -Ժողովուրդը էն չի, ծախվող ա, դրա համար էլ խայտառակ պարտվում են ...
Տո մեկը հարցնող լինի
- Բա դուք ինչ ե՞ք: Քաղաքական գործիչնե՞ր եք, թէ վիճակագրական վարչությունների պետեր...
Արդեն շուտվանից սրանք պետք է Հայաստանի քաղաքական օդը մաքրեին:
Ու էս ընտրությունները կարծես թէ նպաստելու են դրան :hands:

REAL_ist
22.05.2007, 08:42
Բաց հայկական ցանկացած ալիք, կարդա ցանկացած թերթ: Որտեղ որ հանդես են գալիս ընդիմադիր գործիչներ, բոլորի ասածն էլ էտ է: Ու ոչ մեկը դեռ դրա համար երեսին ապտակ չի ուտում :
մեր ընդիմության անմակարդակությունը գաղտնիք չի...................

Ֆուտբոլասեր
22.05.2007, 10:57
Գտնում ես իմաստ ունի ավելորդ անգամ քլնգել ընդդիմությանը?
Առանց այդ էլ 17հեռուստաալիք ամբողջ օրը դրանովա զբաղված:
Խնդիրը ավելի գլոբալա: Ցանկացած մարդու համար առաջնային խնդիրը իրա ընտանիքը պահելնա ու քաղաքականությամբ զբաղվողների համար եդ խնդիրը շատ ավելի հեշտա լուծել լինելով իշխանական կուսակցության մեջ, քան ընդդիմադիր:

Եդ Գալուստները, Աշոտյանները բաները, որ մեծ-մեծ փրթում են, բայց իրանք ել բոլարն էլ հո լավ գիտեն, որ եթե ընդդիմություն լինեին պիտի Փաշինյանի կողքը նստած լինեին, իսկ իշխանություն են ու մարշրուտնի գծեր ու շատ այլ բարիքներից են օգտվում:

Հենց սրա շնորհիվ իշխանություն-ընդդիմություն պայքարը վերածվումա մի դարպասի վրա ֆուտբոլի: Ես եթե տենամ 4հոգանոց թիմը խաղումա 20հոգանոց թիմի դեմ ետ խաղին կամ չեմ մասնակցի կամ կմտնեմ 4հոգանոց թիմի կողմից:

Ընդդիմություն դառնում են միայն նրանք, ովքեր զգում են, որ իշխանական կերակրատաշտի մոտ տեղը քչությունա անում:
Վերջին թարմ օրինակը Արթուր Բաղդասարյանը ու իրա հորինած երկիրը:

Իսկ ինչ վերաբերվումա ընտրակաշառքին, ապա այն բաժանվելա մասայաբար:
Կողքի թեմայում մի տարածքի մասին գրել եմ, որտեղ մոտ 1800ընտրողից 1300-ին կաշառքա բաժանվել փողի տեսքով, տկի-թելերը չհաշված:

Բայց կարելիա համաձայնվել նաև, որ ընրակաշառքները լոկալ են եղել:
Օրինակ ՀՀԿ-ն ընդամենը 20%-ընտրակաշառաքովա առել, մնացածը բանակ, պետ. չինովնիկներ ու վախեցած գյուղացիներ, ում գյուղապետը առանց կաշառքը տալու ստիպելա ՀՀԿ-ին ձայն տալ:

dvgray
22.05.2007, 11:54
Գտնում ես իմաստ ունի ավելորդ անգամ քլնգել ընդդիմությանը?
Առանց այդ էլ 17հեռուստաալիք ամբողջ օրը դրանովա զբաղված:

քլնգելուց հլա դեռ շատ հեռու եմ: Ավելի ճիշտ, փորձում եմ պաշտպանվել "ընդիմության" քլնգելուց:
Պատմությունից գիտեի, որ մարկանց խումբը կարող է ուզուրպացնել իշխանությունը: Սակայն, ՀՀ օրինակով պարզվում է, որ ինչքան էլ պարադոքսալ հնչի, կարելի է ուզուրպացնել նաև ընդիմությունը :angry:
Նստել են ընդիմության "աթոռներին", ու արդեն 15 տարի է բողոքում են իրենց "սև" բախտից: Էսօր հասան էն մակարդակի, որ ինձ համոզում են, թէ ես կաշառակեր եմ :D: Սա ինձ թվում է, որ վերջն է: Ի նկատի ունեմ իրենց քաղաքական կարերայի վերջը...


Հենց սրա շնորհիվ իշխանություն-ընդդիմություն պայքարը վերածվումա մի դարպասի վրա ֆուտբոլի: Ես եթե տենամ 4հոգանոց թիմը խաղումա 20հոգանոց թիմի դեմ ետ խաղին կամ չեմ մասնակցի կամ կմտնեմ 4հոգանոց թիմի կողմից:

Չէ, ես ըսենց անկապ խաղի մասնակցելու ոչ մի մտադրություն չունեմ :)

Smergh
22.05.2007, 15:13
Էսօր հասան էն մակարդակի, որ ինձ համոզում են, թէ ես կաշառակեր եմ :D: Սա ինձ թվում է, որ վերջն է: Ի նկատի ունեմ իրենց քաղաքական կարերայի վերջը...
Չէ, ես ըսենց անկապ խաղի մասնակցելու ոչ մի մտադրություն չունեմ :)

Եղբայր քեզ համոզող չկա, քանզի դու հավանաբար ոչ թե կաշառակեր ես, այլ կաշառատու, այլապես ջայլամի նման գլուխդ չէիր թաքցնի ու ամեն ինչ էլ կնկատեյիր:
Ընտրությունները կեղծվել են հնարավոր և նույնիսկ անհնար թվացող բոլոր ձևերով ու մեթոդներով. մի տեղ շանտաժով ու ահաբեկելով, մեկ այլ տեղ վերելակները պետական միջոցների հաշվին վերանորոգելով ու բնակիչներին համոզելով թե հանրապետականն է "քաշում" ձեր վերելակի ծախսերը, մի երրորդ տեղում ամենաթշվառ ու ընչազուրկ մարդկանց հացի խանութներին ունեցած կամ կոմունալ պարտքերը փակելով, այլ տեղերում պարզապես փող բաժանելով, իսկ այնտեղ ուր նշվածներից ոչ մեկը չեն կարողացրել /իսկ դրանք ավելի մեծ թիվ էին կազմում` քան մնացած բոլորը միասին վերցրած/ իրականացնել` պարզապես տարբեր մակարդակների հանձնաժողովներում գողացել են սրա նրա ձայները:
Գիտե՞ս, թե մեզ վրա ի՞նչ նստեց բոլշևիկների իշխանությունը, մեր հայրենիքի տարածքների 85 տոկոսից ավելին:
Այսօրվա իշխանություններինը, որոնք մսխում են մեր տնտեսական ու քաղաքական անկախությունն ու հայտնի չէ, թե ո՞ւր են տանում ես երկիրը, պակաս գին չունի, իսկ դու նրանց կողմն անցած քարկոծում ես նրանց / ես ի նկատի ունեմ իրական ընդիմադիրներին, ոչ թե այդ դաշտ իրենց կողմից գործուղվածներին/, ովքեր գոնե խոստանում են մտածել քո և քո երեխաների ապագայի մասին:
Չե', եղբայր, մեր ժողովուրդը ոչ թե ծախված է, այլ մեր այսօրվա իշխանություններն են այլասերված, որ փչացնում են նրան:

Marduk
22.05.2007, 19:07
Սաղ կեղծեցին, սաղ այլասերեցին, հիմա էլ էս ապազգայինները ուզում են մսխեն մեր անկախության վերջին ձեռքբերումը / ազատագրված մեր հողերը / ու ես վստահ եմ որ նույնիսկ էդ պարագայում կլինեն մարդիկ որ ամեն գնով կփորձեն արդարացնել այս իշխանություններին:

Philosopher
22.05.2007, 21:44
Մոդերատորական: Թեմայից դուրս գրառումները տեղափոխվել են այստեղ (http://www.akumb.am/showthread.php?t=9133): Մի շեղվեք թեմայից, մնացեք թեմայի հեղինակի առաջադրած հարցի շրջանակներում: Եթե ցանկանում եք կարծիք հայտնել այլ հարցերի վերաբերյալ, ապա գտեք համապատասխան թեմաները կամ բացեք նոր թեմա:

dvgray
23.05.2007, 01:12
Եղբայր քեզ համոզող չկա, քանզի դու հավանաբար ոչ թե կաշառակեր ես, այլ կաշառատու, այլապես ջայլամի նման գլուխդ չէիր թաքցնի ու ամեն ինչ էլ կնկատեյիր:

Մեթոդը "ընդիմության" կողմից բավականին օգտագործված է ՝ օդի մեջ մի բան կրակել, ու սպասել, թէ ինչ է լինելու: :)
Մի քիչ զայրացնում է:angry, ու ... էտքան բան:D:


Ընտրությունները կեղծվել են հնարավոր և նույնիսկ անհնար թվացող բոլոր ձևերով ու մեթոդներով. մի տեղ շանտաժով ու ահաբեկելով, մեկ այլ տեղ վերելակները պետական միջոցների հաշվին վերանորոգելով ու բնակիչներին համոզելով թե հանրապետականն է "քաշում" ձեր վերելակի ծախսերը, մի երրորդ տեղում ամենաթշվառ ու ընչազուրկ մարդկանց հացի խանութներին ունեցած կամ կոմունալ պարտքերը փակելով, այլ տեղերում պարզապես փող բաժանելով, իսկ այնտեղ ուր նշվածներից ոչ մեկը չեն կարողացրել /իսկ դրանք ավելի մեծ թիվ էին կազմում` քան մնացած բոլորը միասին վերցրած/ իրականացնել` պարզապես տարբեր մակարդակների հանձնաժողովներում գողացել են սրա նրա ձայները:
Գիտե՞ս, թե մեզ վրա ի՞նչ նստեց բոլշևիկների իշխանությունը, մեր հայրենիքի տարածքների 85 տոկոսից ավելին:

Դու երևում է , ոչ թեմայի վերնագիրն ես կարդացել, ոչ էլ նախքան քեզ եղած գրառումները :( :


Այսօրվա իշխանություններինը, որոնք մսխում են մեր տնտեսական ու քաղաքական անկախությունն ու հայտնի չէ, թե ո՞ւր են տանում ես երկիրը, պակաս գին չունի, իսկ դու նրանց կողմն անցած քարկոծում ես նրանց / ես ի նկատի ունեմ իրական ընդիմադիրներին, ոչ թե այդ դաշտ իրենց կողմից գործուղվածներին/, ովքեր գոնե խոստանում են մտածել քո և քո երեխաների ապագայի մասին:

Եղբայր :) Ես ոչ ոքի կողմն էլ անցած չեմ /հլա դեռ/:
Ի՞նչ է դուրս գալիս: Եթե "ընդիմությունը" մեղադրում է ժողովրդին 5000 դրամով քվեն ծախելու մեջ, ու ժողովուրդը ասի դրան որ սուտ է, ապա դա կնշանակի որ անցել է իշխանության կո՞ղմը : Սա ուղակի սեփական ժողովրդին շանտաժի փորձ է:
/Իսկ իմ երեխայի կամ իմ ապագայի մասին ոչ թող իշխանությունները մտածեն, ոչ էլ առավել ևս խոստանան մտածել գործուղված կամ իրական ընդիմադիրները :) : Շնորհակալ եմ: Իրենց գործը հասարակության և պետության մասին մտածելն է որպես ընդհանրություն:/


Չե', եղբայր, մեր ժողովուրդը ոչ թե ծախված է, այլ մեր այսօրվա իշխանություններն են այլասերված, որ փչացնում են նրան:
Այսինքն դու մեր ժողովրդին համարում ես ոչ միայն "ծախված", այլ նաև "փչացա՞ծ" :think

Djavaxhq
23.05.2007, 01:18
Թեման սխալ է բացված ծախված ժողովուրդ չի լինում
իսկ առավել եւս հայը չի կարող ծախվել այլ հարց է որ դարերի ընթացքում գտնվելով ուրիշների տիրապետության չկա ազգային զարթոնք հոգեպես ստրկացել ենք, որը մեր գենի զորությամբ համոզված եմ կհաղթահարենք
ես վստահ եմ որ մենք դառնալու թնք աշխարհի նոր քղաքակրթության կրողը եվ մեր ազգային ու բարոյական նկարագրով լինելու ենք առաջինը

Smergh
23.05.2007, 14:11
Դու երևում է , ոչ թեմայի վերնագիրն ես կարդացել, ոչ էլ նախքան քեզ եղած գրառումները :( ::think

Հարգելիս, Դու տարօրինակ տրամաբանությամբ ես մեկնաբանում... Յուրաքանչյուր ընտրություն` դրա մասնակիցների պայքար է իշխանության համար և եթե այդ ընտրությունների արդյունքում քեզ մոտ հարց է առաջացել "Ծախված ժողովու՞րդ", ապա դրա պատասխանը պետք է հենց այդ գործընթացի մեջ փնտրել:
Ի սկզբանե սխալվում ես, մեղադրելով ընդիմությանը / որին ի դեպ ես էլ չեմ համակրում/ կատարվածի մասին բարձրաձայնելու համար:
Իմ կարծիքով, եթե նրանք բերանները ջուր առնեյին ու լռեյին` այն ժամանակ էլ պիտի մեղադրեյիր ասելով ` ի՞նչ ընդիմություն է, որ իր աչքի առաջ այդքան բան տեղի ունեցավ` մի ձայն չհանեց... այսինքն քեզ համար բոլոր պարագաներում ընդդիմությունը սխալ է, ես դա հասկացա ու գտնում եմ, որ այդ մասին քեզ հետ բանավիճելն անիմաստ է:
Սակայն դու իմ ասածներից մեջբերումներն անգամ լրիվ չես կարդացել ու ինձ անհիմն մեղադրանք ես ներկայացնում
Ես ասել եմ
...իսկ այնտեղ ուր նշվածներից ոչ մեկը չեն կարողացրել /իսկ դրանք ավելի մեծ թիվ էին կազմում` քան մնացած բոլորը միասին վերցրած/ իրականացնել` պարզապես տարբեր մակարդակների հանձնաժողովներում գողացել են սրա նրա ձայները...
որից հետևում է, որ ժողովրդի մեծ մասը ազնիվ է եղել ու չի ծախվել, իսկ ինչ վերաբերվում է իշխանությունների կողմից մարդկանց մի չնչին մասին այլասերելու /որը դու "փչացած" բառով ես բնորոշել/ փորձերին` դեռևս չի նշանակում, թե այդ մարդիք բոլորն այլասերվել են, մենք գիտենք նաև այն դեպքերի մասին, երբ ընտրողները վերցնելով առաջարկված ընտրակաշառքները գնացել ու քվեարկել են իրենց խղճի մտոք:
Հետևաբար քո վերջին արտահայտության մեջ ժողովրդին բառը պետք է փոխարինեիր իշխանությանը բառերով, կստացվեր

..Այսինքն դու մեր իշխանությանը համարում ես ոչ միայն "ծախված", այլ նաև "փչացա՞ծ"
Այդ հարցին ես գուցե կպատասխանեյի ...

azgaynakan2
05.06.2007, 19:27
Որևէ հասարակություն որպեսզի կարողանա արդար ընտրություն կատարել, պիտի պատրաստ լինի դրան… Ընտրելու իրավունքը նվաճվում է, այն որպես նվեր եթե տրվում է, ինչը եղավ մեզ մոտ 1990--ից, կարող է և վաճառվել, և կեղծվել, և նվիրվել… Միջին հայ քաղաքացին լավ չի պատկերացնում իր քվի նշանակությունը, բացի այդ, այդ քվեի իրավունքի համար նա չի պայքարել… Անգլիայում քվեի իրավունքի համար տասնամյակներով դֆաժան կռիվ է գնացել, մարդիկ արյուն են թափել դրա համար, ու հիմա նրանց ժառանգները տեր կանգնելով իրենք քվեին՝ այդպես տեր են կանգնում իրենք նախնիների թափած արյանը… Համընդհանուր ընտրական իրավունքին անցնելը վաղ էր մեզ համար և մենք այդ սխալի պատճառով արդեն քանի տարի ջարդում ենք մեր ժողովրդի մեջքը, աշխարհի առջև խայտառակում մեր երկիրը…
Մենք չունենք կազմակերպված հասարակություն, հետևաբար ոչինչ էլ չենք ունենա… Մեր թիվ մեկ խնդիրը պիտի Հայաստանում ապրող մարդկային զանգվածից ազգ ստանալը, որի ուղղությամբ ոչինչ չի արվում, ավելին, քաղաքական իրադարձությունները էլ ավելի են մեզ դարձնում անհույս, հոռետես, անհատականորեն մեկուսացված … Մինչդեռ ելք կա. մենք քանիցս ապացուցել ենք, որ մեծ գաղափարը կարող է հրաշքի պես փոխել հային… Վկան՝ 1988-ը…