PDA

Դիտել ողջ տարբերակը : Պինգվինաշենից մեզ հայտնում են ...



Root
18.05.2007, 19:53
Ինձ մի օր հաստատ մի վարդ կնվիրեն,
Որ կփայլի բյուր գույներով լուսեղեն,
.......................................................................
.......................................................................

Ինձ մի օր հաստատ մի վարդ կնվիրեն,
Որ ալամ աշխարհի մարդիկ իսկ չունեն,
Ինձ այդ մի հատիկ սիրուն վարդով,
Հազար ժպիտներ կնվիրեն:

Ինձ մի օր հաստատ մի վարդ կնվիրեն,
Որ կփայլի բյուր գույներով լուսեղեն,
Վարդս կգա, կփարվի կրծքիս,
Արցունքները մաքրելով սև աչքերիս:

Ինձ մի օր հաստատ մի վարդ կնվիրեն,
Եվ այն կդառնա ինձ ապավեն,
Երազանքներս, սերս ու գործեր բարի,
Միայն վարդս կկատարի ...

Ավելացվել է 4 րոպե անց
Օտարազգի կապույտ աչեր,
Որ դյութեցիք ինձ Ձեր,
Շորոր-մորոր մեղմությամբ,
Թախիծով ու բարությամբ...

Օտարազգի նրբիկ աչեր
Հեռու և խորը տեսությամբ,
Մեծ մտքերով փոքր մանչեր,
Լուռ ու գաղտնի հեզությամբ:

Օտարազգի հարազատ աչեր,
Ես Ձեզ համար հասարակ պատկեր,
Դուք ինձ համար հուշ, երազներ...
Ամենօրյա մուրազներ ....
Ցավոք, բայց կորած բարեկամներ,
Օտարազգի, բայց հարազատ աչեր...

Ավելացվել է 11 րոպե անց
Սովորական մի օր,
Այս կյանքից մոլոր,
Դու կգաս ինձ մոտ,
Գգվանքիս կարոտ:
Գլուխդ կհենես,
Կրծքիս կդնես,
Ու հենց էնպես,
Ասես իսկապես,
Կյանքից հոգնել ես,
Երգել կսկսես ....

Ես իմ ձեռքերով,
Կշոյեմ քեզ սիրով,
Հոգիդ կգրկեմ,
Սրտիս կդնեմ,
Մազերդ կսանրեմ,
Քեզանով արբեցած,
Կամ էլ ճիշտ հակատակը,
Կբացեմ սրտիդ դռնակը:

Ու հանգիստ այսպես,
Ասես քեզնուքեզ,
Անդադար կխոսես,
Դարդերդ կբացես,
Կյանքդ կպատմես,
Գլուխս կտանես,
Ու վերջապես,
Կհամբուրես ....

Եվ վերջում հոգնած
Այս ամենից
Նախորոք մտածված
Դու կգնաս ինձանից,
Օտար ափերում հանգրվանելու,
Ուրիշ մի տեղ հանգչելու...
Որպեզի հանկարծ մի օր,
Վերադառնաս կրկին ինձ մոտ,
Ու ակաթե քո աչքերով,
Հոգիս գերես ՝ զմայլքով :

Ավելացվել է 15 րոպե անց
Դու մեկ ծնվում ես անսպասելի ,
Ասես ոչ մի տեղից, անհասկանալի,
Փշրում գոյության իմ կապանքները,
Ու վառում սրտիս խորխորատները:

Ու մեկ էլ տարրալուծվում ես հանկարծ,
Իմ խինդն ու հույսը թևիդ տակ առած,
Հեռանում ես .. ասես ընդմիշտ,
Բորբոքելով ահեղ մի վիշտ:

Ու գիտեմ հաստատ քո դեմքը ես ,
Դու իմ թվացյալ նոր սերն ես ....

Root
18.05.2007, 20:21
Ինչպես կայծակը մաքուր երկնքում,
Փայլատակեցիր դու իմ սրտում,
Ու կյանքիս ընթացքը խառնեցիր,
Չգիտեմ որտեղից հայտնվեցիր...

Սրտիս պահապանին կաշառեցիր,
Ոը սև աչերովդ հոգիս վառեցիր,
Շեկ վարսերովդ ինձ քաշեցիր,
Մի մեծ ծովում խորտակեցիր:

Ես գիտեմ, տեսել եմ սերը,
Բայց սա սեր չեր այս մերը,
Ես չեմ կարող բացատրել,
Ինչեմ տվել ու զգացել,
Ինչ փայփայել, ինչ կրծքիս սեղմել,
Բայց ավելի մաքուր , ավելի քան սերը,
Այս է եղել ամբողջ այդ մերը....

Մերն ուրշ է եղել ,
Չնայած որ մենք չենք ծխել, :)
Մենք հեռվից սիրել ու փայփայել ենք իրար,
Մտածել ու եղել ենք միասին անդադար,
Ու վերջում այս ամենից մտացածին ...
Մենք լաց ենք եղել իրար գրկում միասին...

Բայց все таки մերն ուրիշ է եղել,
Ու ոչ ոք մեզանից բացի չի կարող ասել,
Ինչքան ենք մենք տառապել,
Իրարից թաքուն արտասվել,
Այս փակուղուց ճանապարհ փնտրել,
Ու ի վերջո այն չենք էլ գտել ...

Ու հիշու՞մ ես մեր բաժանվելը...
Երկար ուսումնասիրում էիր իմ աչքերը,
Եվ երբ գտար այն ինչ քեզ պետք էր...
Շուտափույթ հեռացար ՝ տեսածդ սեր էր ...

Ավելացվել է 7 րոպե անց
Ես սիրում եմ քո բառերը հյութեղ,
Ու վարդերդ եմ սիրում երկար-երկար,
Աչքերդ ասես մի հուր կանթեղ,
Ուղեցում են ինձ ՝ հայացքով հոգատար:

Ես սիրում եմ քո փոքրիկ սրտիկը,
Սիրում եմ տկտկոցը նրա լսել,
Որն ասես անգին մարգարտի հատիկը,
Կարող զմայքլով իր բանակներ գերել :

Ես սիրում եմ քո մտքի ընտանիքը,
Քո պարզության սղլիկ մակերեսը,
Որ խրվել է սրտումս ինչպես ժանիքը,
Ու դարձել անձիդ վեհ արժանիքը:

Ես սիրում եմ քո շունչը հոգևոր,
Սիրում եմ աչքերիդ խարդախ շողիկը....
Ու ինձ համար աշխարհում ամենակարևոր,
Սիրած աղջկա սիրած ծաղիկը ....

Cassiopeia
18.05.2007, 23:39
Root, դեմք ես… անակնկալ էր, չէի սպասում, չնայած սպասելի էր;) Հոյակապ էր:hands

Selene
19.05.2007, 00:06
Շատ լավն էին:hands Հատկապես այս քառյակը դուրս եկավ՝



Ու հիշու՞մ ես մեր բաժանվելը...
Երկար ուսումնասիրում էիր իմ աչքերը,
Եվ երբ գտար այն ինչ քեզ պետք էր...
Շուտափույթ հեռացար ՝ տեսածդ սեր էր ...

Ապրես:)

Լէգնա
19.05.2007, 08:54
Օհո , Պինգվինաշենին հայտնեք ,որ բնությունը կատարելագործվել է իրենց շնորհիվ ,համենայն դեպս էսպիսի ռոմանտիկ ու քնքուշ Պինգվին Ես չէի տեսել ::)

հ.գ. Պինգվիները բա չէին նախընտրում ջրաշուշան :oy ?

Root
23.05.2007, 09:30
հ.գ. Պինգվիները բա չէին նախընտրում ջրաշուշան :oy ?

Պինգվինները նախընտրում են ՊԱՂՊԱՂԱԿԿԿԿԿ ուզում եմմ :(

Root
10.06.2007, 16:18
Կաթ-կաթ…
Կաթիր իմ արյուն կաթիլ-կաթիլ,
Չորացիր ձեռքերիս փաթիլ-փաթիլ,
Ազատիր երակներս. խոսիր տաք-տաք,
Զովացրու ավյունս, մարմինս սրտաճաք…

Կաթ-կաթ…
Կաթիր իմ արյուն կաթիլ-կաթիլ,
Պղտորիր կյանքիս արահետը բիլ,
Հետդ տար երազանքներս , սերս,
Մեկ է չեն բացվի այլևս ձեռքերս…

Կաթ-կաթ…
Կաթիր իմ արյուն կաթիլ-կաթիլ,
Խեղդիր կոկորդումս սիրուս կանչը զիլ,
Խոստացիր գանձեր, համոզիր ապրել,
Այդ գործում արդեն վարպետ ես դարձել…

Կաթի՞լ ես ծով դարձիր …
Ծո՞վ ես օվկիանոս դարձիր…

Կաթ-կաթ…
Կաթիր իմ արյուն կաթիլ-կաթիլ,
Ասես ձմռան դու վերջին փաթիլ,
Գնա սլացիր դեպ իմ սիրելի յարը,
Հայելիացած աչերիս թողնելով խավարը…

Vicki
15.06.2007, 14:11
Ես գիտեմ, տեսել եմ սերը,
Բայց սա սեր չեր այս մերը,
Ես չեմ կարող բացատրել,
Ինչ եմ տվել ու զգացել,
Ինչ փայփայել, ինչ կրծքիս սեղմել,
Բայց ավելի մաքուր , ավելի քան սերը,
Այս է եղել ամբողջ այդ մերը....

Մերն ուրշ է եղել ,
Չնայած որ մենք չենք ծխել, :)
Մենք հեռվից սիրել ու փայփայել ենք իրար,
Մտածել ու եղել ենք միասին անդադար,
Ու վերջում այս ամենից մտացածին ...
Մենք լաց ենք եղել իրար գրկում միասին...

Բայց все таки մերն ուրիշ է եղել,
Ու ոչ ոք մեզանից բացի չի կարող ասել,
Ինչքան ենք մենք տառապել,
Իրարից թաքուն արտասվել,
Այս փակուղուց ճանապարհ փնտրել,
Ու ի վերջո այն չենք էլ գտել ...

Ու հիշու՞մ ես մեր բաժանվելը...
Երկար ուսումնասիրում էիր իմ աչքերը,
Եվ երբ գտար այն ինչ քեզ պետք էր...
Շուտափույթ հեռացար ՝ տեսածդ սեր էր ...

My respects :love

Dr. M
16.06.2007, 01:37
:o :o :o :o :o :o :o :o :o
Դու գերազանցել ես իմ բոլոր սպասելիքները և քո հարբեցող պինգվինդ վաղուց պիտի պինգվինիաշենից կորչեր , որ սկսեր ստեղծագործել :hands:hands super էր

Հ.Գ.
մի օր էլ ես կգրեմ, երբ տխրեմ.... :)

Root
13.07.2007, 08:51
Իմ սիրացունց սրտի համար,
Ես ոչ մի աստղիկ չգտա ...
Ու երգերս անհամար,
Նորեն թռան դեպի նա...

Նա վառվում ու հանգչում էր մտքումս,
Նա գութանով հերկում էր սրտումս,
Նա իմ եսն է. ու այս կյանքում
Նրանից էլ շատ իրեն եմ սիրում:
Երբ հուսահատ ու աննեցուկ,
Մի օթևան կորոնեմ տաքուկ...
Ա~խ, պետք չէ ինձ այդ օթևանը ...
Նրա անունը սոսկ բավական է ...

Root
14.07.2007, 15:06
Գուցե՞ ես խենթ եմ, խելագար,
Այս անմիտ ու փուչ աշխարհում,
Մե՞կն նրանցից, ով անդադար,
Միայն մեկի՞ն է հավետ սիրում…

Ա՜խ չգիտեմ թե ով եմ ես,
Ի՞նչ եմ ես, ինչու՞ եմ ես,
Ծանր հեգնանքի նման այսպես,
Սևն ու սպիտակը խառնել եմ ես…

Աշնան տերևները դեղինս տարան,
Գարնան թերթիկները կանաչս կերան,
Սրտիս կապանքները հանկարծ խոնջացան,
Ու նորից երգերս այս աշխարհ եկան…

Եկան, որ դարավոր վիշտս վանեն,
Եկան. որ բուժեն անդարման վերքերը,
Որպեզի շուտափույթ տանեն ,
Առանց այն էլ խառնածին մտքերը...

Ձայնալար
14.07.2007, 18:32
Գուցե՞ ես խենթ եմ, խելագար,
Այս անմիտ ու փուչ աշխարհում,
Մե՞կն նրանցից, ով անդադար,
Միայն մեկի՞ն է հավետ սիրում…

Ա՜խ չգիտեմ թե ով եմ ես,
Ի՞նչ եմ ես, ինչու՞ եմ ես,
Ծանր հեգնանքի նման այսպես,
Սևն ու սպիտակը խառնել եմ ես…

Աշնան տերևները դեղինս տարան,
Գարնան թերթիկները կանաչս կերան,
Սրտիս կապանքները հանկարծ խոնջացան,
Ու նորից երգերս այս աշխարհ եկան…

Եկան, որ դարավոր վիշտս վանեն,
Եկան. որ բուժեն անդարման վերքերը,
Որպեզի շուտափույթ տանեն ,
Առանց այն էլ խառնածին մտքերը...

Ռութ ջան, եթե ամբողջ բանաստեղծությունը հանգավորված լիներ այնքան գեղեցիկ, որքան վերջին տունը, քեզ կարելի էր դասել հայ մեծերի շարքում :)

Root
14.07.2007, 23:12
Ռութ ջան, եթե ամբողջ բանաստեղծությունը հանգավորված լիներ այնքան գեղեցիկ, որքան վերջին տունը, քեզ կարելի էր դասել հայ մեծերի շարքում :)

Այդ ժամանակ գրելիս ես ոչ մի հանգավորման մասին չէի մտածում ... նույնիսկ գրելուց հետո չէի հիշում որ ինչ որ բան եմ գրել .... այդ բոլորը իմ ենթագիտակցականն է ... ես միայն կարող եմ արձակ հորինել բայց ոչ բանաստեղծություն:

Root
21.07.2007, 23:17
Ատիր ինձ ամբողջ հոգով ինչպես սիրել ես,
ատիր այն կրքոտ համբույրների նման, որ դրոշմել ես
դեմքիս, ատիր ինձ ամեն մի մասնիկով ամեն մի շնչով,
ատիր ինձ ողջ քո գեղեցկությամբ ու հավատարմությամբ ու անունով,
որ խրել ես մինչև կոթը սրտիս մեջ,
ատիր ինձ նույնիսկ, երբ գիտես արդեն, որ չկամ էլ ես ,
որ էլ ողջ չեմ ես ....
բայց մի ստորացրու ու առհամարի այն հիշողությունը,
որ մնացել ու վառվում է մեզանից անկախ ու զատ
այն ժամանակի պահին
երբ առաջին անգամ գրկեցիր ինձ կյանքում, իմ հարազա~տ...

Selene
21.07.2007, 23:53
Անկախ նրանից, որ բանաստեղծությունը ուներ զուտ «տեխնիկական» թերություններ, բայց շատ ի սրտե էր գրված, հոգի ուներ իր մեջ:

բայց մի ստորացրու ու առհամարի այն հիշողությունը,
որ մնացել ու վառվում է մեզանից անկախ ու զատ
այն ժամանակի պահին
երբ առաջին անգամ գրկեցիր ինձ կյանքում, իմ հարազա~տ...
Լավն է...:love

Root
22.07.2007, 20:33
***

Վերջին անգամ փունջ կարոտով ,
Ես կնայեմ քո աչերին ,
Եվ արցունքներս զսպելով ,
Լուռ կմախթեմ քեզ բարին :

Վերջին անգամ խամրած հոգով ,
Հեռվից սիրտդ կշոշափեմ ,
Ու մոլորված տաքուկ սիրով ,
Նենգ հոգսերդ կթոթափեմ :

Վերջին անգամ հոգնած բիբերով ,
Եզակի անձդ կշոյեմ ,
Ու սրտիս մեջ կարմիր թանաքով ,
Կեռ անունդ կգրեմ :

Վերջին անգամ , ամենավերջինը ,
Թույլ տուր ձեռքդ համբուրեմ ,
Ու մինչև կյանքիս վերջին պահը ,
Հեռվից մտքում քեզ գուրգուրեմ :