PDA

Դիտել ողջ տարբերակը : Հանդիպում 3

Էջեր : [1] 2 3 4 5

Ուլուանա
18.05.2007, 19:41
Վաղը՝ ժամը 17.00-ին, հանդիպում ենք Կասկադի մոտ (Թամանյանի արձանի մոտ)։ ;)

Apsara
18.05.2007, 19:46
ժող ձեր բոլոր հանդիպումներն են այդքան վա ղ լինու՞մ
իսկ ավելի ուշ որտեղ ձեզ գտնե՞մ

Artgeo
18.05.2007, 19:48
ժող ձեր բոլոր հանդիպումներն են այդքան վա ղ լինու՞մ
իսկ ավելի ուշ որտեղ ձեզ գտնե՞մ
Կամ համարով, կամ էլ եսիմ :) Տեղում են որոշում, ուր գնալ :)

Apsara
18.05.2007, 19:52
Կամ համարով, կամ էլ եսիմ :) Տեղում են որոշում, ուր գնալ :)

:( փաստորեն ես ձեզ չմիացա վաղը
դե ինչ չեմ կարծում որ բացի ինձանից էլի ինչ-որ մեկը տխրի:oy

Kita
18.05.2007, 19:55
ժող ձեր բոլոր հանդիպումներն են այդքան վա ղ լինու՞մ
իսկ ավելի ուշ որտեղ ձեզ գտնե՞մ

ես էլ եմ ուշ գալու, դու ինչքա՞ն ուշ ես գալու…իրար հետ գնանք, թե չէ եթե լինեն մանկականում, մութ է մի քիճ էտ թունելում:) ;)

Ուլուանա
18.05.2007, 19:58
:( փաստորեն ես ձեզ չմիացա վաղը
դե ինչ չեմ կարծում որ բացի ինձանից էլի ինչ-որ մեկը տխրի:oy
Ինչու՞ չմիացա՞ր որ։ :o Մեկից հեռախոսի համար վերցրու, զանգի, արի։ ;) Ուղղակի ես հեռախոս չունեմ, թե չէ իմը կտայի։ :oy

John
18.05.2007, 20:23
Ես անպայման գալու եմ վաղվա հանդիպմանը… հնարավոր է՝ ավելի ուշ միանամ ձեզ, բայց անպայման կգամ :)

Wisper
21.05.2007, 20:58
Ուռաաա :): Վերջապես պաշտոնապես գնացի հանդիպմանը... :hands: Ասեմ իմանաք՝ ռեալ կյանքում շփումները 1000000 անգամ ավելի լավ է գրառումներ անելուց ;): Մի խոսքով շատ լավ տպավորություններ ստացա և նոր ծանոթություններ հաստատեցի :)

John
25.05.2007, 11:31
Համոզված եմ ,որ վաղը հանդիպում է լինելու… համոզված եմ, որ ես գնալու եմ վաղվա հանդիպմանը… Մի խնդրանք ունեմ… ինձ պետք են Microsoft Office և Adobe Reader ծրագրերը… եթե հնարավոր է՝ խնդրում եմ ով որ ունի դիսկը ՝ վաղը բերի…խոստանում եմ առաջին իսկ հնարավորության դեպքում վերադարձնել:

Ուլուանա
25.05.2007, 13:35
Վաղը՝ ժամը 17.00-ին, հավաքվում ենք Թումանյանի արձանի մոտ (Օպերա)։

Guest
25.05.2007, 13:39
Կարելի՞ ա իմանալ նոր տենդենցների մասին, մոտավոր քանի՞ հոգի ա լինելու: Օբյեկտիվ գնահատող մարդու կարծիք եմ ուզում լսել :)

Cassiopeia
25.05.2007, 13:43
Կարելի՞ ա իմանալ նոր տենդենցների մասին, մոտավոր քանի՞ հոգի ա լինելու: Օբյեկտիվ գնահատող մարդու կարծիք եմ ուզում լսել :)

:D եթե չես ալարում ու ճիշտ ժամին գալիս ես, ապա մի ժամ հաստատ սպասելու ես:P:D բայց սպասեցնելը ողջունելի քայլ չէ:angry մի ուշացեք հանդիպումներից… վերջապես արևը գլխներիս է խփում;)

Ուլուանա
25.05.2007, 13:53
:D եթե չես ալարում ու ճիշտ ժամին գալիս ես, ապա մի ժամ հաստատ սպասելու ես:P:D բայց սպասեցնելը ողջունելի քայլ չէ:angry մի ուշացեք հանդիպումներից… վերջապես արևը գլխներիս է խփում;)
Վեր, բայց քո ասածը Հայկի հարցի հետ ի՞նչ կապ ուներ... :esim :D

Հայկ, նայած օր, համ էլ նայած ժամի։ Համ էլ քեզ չե՞ն ասել, որ կարևորը ոչ թե քանակն է, այլ որակը, :P իսկ որակը... դե համարյա միշտ էլ տեղն ա լինում, էլի։ :D :oy

Guest
25.05.2007, 14:00
Քանակը փչացնում է որակը… ;)

Kheranyan
25.05.2007, 15:24
Եթե խնդրեմ, չէի՞ք նկարագրի թե մոտվորապես ինչպես էք անցկացնում Ձեր հանդիպումները, ուղակի ուզում եմ մասնակցել և ծանոթանալ Ձեր հետ անձամբ(եթե իհարկե դեմ չեք նոր անդամներին), սակայն, որոշ չափով, չեմ սիրում անորոշությունը:

Guest
25.05.2007, 15:30

Ընկնում ես գիժ միջավայր, սկզբում կարծում ես՝ ԷՍ ՈՒՐ ԵՄ ԸՆԿԵԼ… հետո հասկանում եսո, որ ամեն ինչ էտքան էլ վատ չի, բայց իրականում արդեն դու էլ էս գիժ:
Իսկ նորեկներին ոչ մեկ չի սիրում… բայց հիմա սաղ կասեն - վա՜յ, ո՜նց, սիրում ենք, համեցեք, շատ ենք սիրում նորեկներին…

Chuk
25.05.2007, 15:32
KHT, սովորաբար նստում ենք որևէ տեղ և սուրճի, գարեջրի, հյութի կամ մեկ այլ բաժակ ձեռքներիս սկսում զրուցել տարբեր թեմաներից: Սովորաբար այդ զրույցները տեղի են ունենում խումբ-խումբ, այսինքն բոլորս միաժամանակ նույն զրույցին չենք մասնակցում, ինչը մեծ բացթողում է: Երբեմն խաղեր են կազմակերպվում, մաֆիայից սկսած, եսիմինչով վերջացած: Լինում է դուրս ենք գալիս զբոսանքի: Լինում է մոնումենտ ենք գնում ու զվարճանում: Դե ի՞նչ ասեմ, մի բանով զբաղվում ենք էլի: Կարևորը, որ սովորաբար ձանձրալի չի լինում, այլ նույնիսկ հետաքրքիր, նոր մարդկանց (լավ մարդկանց) հետ ենք ծանոթանում կամ ամրապնդում ծանոթությունը, զրույցների ժամանակ նոր բան ենք սովորում, ու երբեմն այնպիսի բաներ ասում, որ դիմացինն է սովորում: Մի խոսքով ապրում ենք էլի, ի՞նչ ասեմ ;)

Ավելացվել է 1 րոպե անց

Ընկնում ես գիժ միջավայր, սկզբում կարծում ես՝ ԷՍ ՈՒՐ ԵՄ ԸՆԿԵԼ… հետո հասկանում եսո, որ ամեն ինչ էտքան էլ վատ չի, բայց իրականում արդեն դու էլ էս գիժ:
Իսկ նորեկներին ոչ մեկ չի սիրում… բայց հիմա սաղ կասեն - վա՜յ, ո՜նց, սիրում ենք, համեցեք, շատ ենք սիրում նորեկներին…
Հոռետես ոչ իրատես մարդ ես դու Հայկ :D
Իսկ գուցե՞ ես եմ լավատես ոչ իրատես :think

Root
25.05.2007, 15:36
Մի օր էլ հույս ունեմ Ծառատունկ կկազմակերպեք :)

Ուլուանա
25.05.2007, 15:38
Եթե խնդրեմ, չէի՞ք նկարագրի թե մոտվորապես ինչպես էք անցկացնում Ձեր հանդիպումները, ուղակի ուզում եմ մասնակցել և ծանոթանալ Ձեր հետ անձամբ(եթե իհարկե դեմ չեք նոր անդամներին), սակայն, որոշ չափով, չեմ սիրում անորոշությունը:
Ոչ, իհարկե, դեմ չենք։ ;) Ընդհակառակը՝ միշտ էլ ուրախ ենք լինում նոր անդամների հանդիպելու համար։ :)

Հանդիպումները տաք եղանակին ավելի շատ բացօթյա ենք անցկացնում, օրինակ՝ Մանկական երկաթուղի ենք գնում կամ, ավելի հազվադեպ, Մոնումենտ, հետո գնում ենք Square One կամ Wild West, որից հետո երբեմն Կասկադ ենք գնում, երբեմն՝ միանգամից տուն։ Ես ընդհանուր սխեման ասեցի, եթե հարցեր ունես, տուր։ ;)

Guest
25.05.2007, 15:39
Մի օր էլ հույս ունեմ Ծառատունկ կկազմակերպեք :)

Ինչ լավ ա հնչում, որպես խոսակցության շարունակություն :D

Կարելի է կոնկուրս կազմակերպել և տալ մրցանակ ամենաշատ ծառ տնգողին:

Root
25.05.2007, 15:43
Ինչ լավ ա հնչում, որպես խոսակցության շարունակություն :D

Կարելի է կոնկուրս կազմակերպել և տալ մրցանակ ամենաշատ ծառ տնգողին:

Կազմակերպելու առումով բայց շատ զահլա գործ է... ծառեր պետք է գնվեն ... տնկելու տեղ որոշվի ու համձայնեցվի... մի օր մի օլիգարխի "Օբյեկտի" դիմաց կամավորներով ծառ էինք տնկում .. տարածքը արդեն իրանը չէր պետական էր ... մեկել 5 հատ ՀաստաՎիզ ՍաՓրագլուխ եկան .... փրկեց Վիվասելի Բջջայինը :D:D .. թե չէ .. ոչ հարցնում են ոչ խոսում ... Հրամանը տրվեց տարածքը մաքրել , կմաքրեն բառից ԲՈՒՆ իմաստով առանց Ուղեղին նեղություն տալու :):)

Chuk
25.05.2007, 15:45
Ես ընդհանուր սխեման ասեցի, եթե հարցեր ունես, տուր։ ;)
Անահիտ ջան, իսկ վազքի մրցույթը ժամը քանիսի՞ն է պլանավորված ու ովքե՞ր են մասնակցելու :oy

Ավելացվել է 2 րոպե անց

Մի օր էլ հույս ունեմ Ծառատունկ կկազմակերպեք :)

Ծառեր տնկենք որ «Քեզ համար....»-ները գան, կտրե՞ն :angry

Ուլուանա
25.05.2007, 15:49
Անահիտ ջան, իսկ վազքի մրցույթը ժամը քանիսի՞ն է պլանավորված ու ովքե՞ր են մասնակցելու :oy
Ես վազքի մրցույթի պլանավորմամբ չեմ զբաղվում։ :D Համ էլ դու սպասի, թող վնասվածքներդ անցնեն, նոր մտածիր վազքի հաջորդ մրցույթի մասին։ :angry Իսկ մինչև էդ՝ ոչ մի մրցույթ։ :nono

Kheranyan
25.05.2007, 15:56
Ոչ, իհարկե, դեմ չենք։ ;) Ընդհակառակը՝ միշտ էլ ուրախ ենք լինում նոր անդամների հանդիպելու համար։ :)

Հանդիպումները տաք եղանակին ավելի շատ բացօթյա ենք անցկացնում, օրինակ՝ Մանկական երկաթուղի ենք գնում կամ, ավելի հազվադեպ, Մոնումենտ, հետո գնում ենք Square One կամ Wild West, որից հետո երբեմն Կասկադ ենք գնում, երբեմն՝ միանգամից տուն։ Ես ընդհանուր սխեման ասեցի, եթե հարցեր ունես, տուր։ ;)

Կաշխատեմ անել ամեն ինչ հանդիպմանը մասնակցելու համար, հուսով եմ կհարմարվեմ նոր շրջապատում:

Root
25.05.2007, 15:56
Ծառեր տնկենք որ «Քեզ համար....»-ները գան, կտրե՞ն :angry

Ընտրություններին գնանք, «Քեզ համար....»-ները միևնույն է հաղթեն ?
Գանք Երևան, որ «Քեզ համար....»-ները առոք փառոք ապրեն, իսկ մենք ...

Ետպես մտածեցին շատերը ....
Պայքարը կյանքի մեդալի հակառակ երեսն է ի տարբերություն մյուս ` գեղեցիկ կյանքի երեսի: Ամեն մի դժվար իրավիճակում էլ կա այլընտրանք ... պայքարել կամ թողնել "ԻՆՔՆ իրան գնա" - "լեսե ֆեռ": Ես ընտրում եմ պայքարը:

Ուլուանա
25.05.2007, 16:01
Կաշխատեմ անել ամեն ինչ հանդիպմանը մասնակցելու համար, հուսով եմ կհարմարվեմ նոր շրջապատում:
Անհամբեր կսպասենք։ :hands

Լավ, ժողովուրդ, սենց որ նայում եմ, էս հանդիպման թեման էլ եք ուզում վերածել քաղաքականության, հա՞։ :angry

Chuk
25.05.2007, 16:06
Ընտրություններին գնանք, «Քեզ համար....»-ները միևնույն է հաղթեն ?
Գանք Երևան, որ «Քեզ համար....»-ները առոք փառոք ապրեն, իսկ մենք ...

Ետպես մտածեցին շատերը ....
Պայքարը կյանքի մեդալի հակառակ երեսն է ի տարբերություն մյուս ` գեղեցիկ կյանքի երեսի: Ամեն մի դժվար իրավիճակում էլ կա այլընտրանք ... պայքարել կամ թողնել "ԻՆՔՆ իրան գնա" - "լեսե ֆեռ": Ես ընտրում եմ պայքարը:

Ես վաղուց եմ ընտրել պայքարը, չնայած իմ տնկած ծառերից շատերն այսօր չկան ;)
Բայց հանդիպումները կարծում եմ կշարունակեն որպես հանդիպում մնալ, ծառատունկ եթե կազմակերպվի (կամ այլ հանրօգուտ գործ), կլինի առանձին բան:

Ավելացվել է 1 րոպե անց

Ես վազքի մրցույթի պլանավորմամբ չեմ զբաղվում։ :D Համ էլ դու սպասի, թող վնասվածքներդ անցնեն, նոր մտածիր վազքի հաջորդ մրցույթի մասին։ :angry Իսկ մինչև էդ՝ ոչ մի մրցույթ։ :nono
Նեա: Չհամոզեցիր ;)
Ժող, ո՞վ է հետս կարճ տարածության վազքով մրցելու :oy

Artgeo
25.05.2007, 16:34
Ի՞նչ եք սուտ խոսում: Ես, որ իմ առաջին հանդիպումն եմ հիշում... :cry Մինչև հիմա ախ ու վախի մեջ եմ... :scare ինչ ասես չստիպեցին անել :fool Շուրջ բոլորս անծանոթ-անդուր դեմքեր :' ու լրիվ սենց կատաղած ու նենց տպավորություն էր, որ ես մենակ եմ ու փրկություն չկա :sos :cry2 Դրանից հետո երկու շաբաթ մոտական գժանոցում անցկացրեցի: Նույնիսկ սեփական շողքից էի վախենում: :bl

Մի կրկնեք իմ սխալենրը: Մի եկեք հանդիպումների: :noti

Chuk
25.05.2007, 16:38
Ահա, Արթ :D
Ու երևի առաջին հանդիպումից ոգևորված երկրորդ հանդիպումը կազմակերպողներից մեկը չէիր, հենց հաջորդ օրը :D

Լավ, հասկացանք էսօր դեպրեսիոն տրամադրության մեջ ես, մարդկանց ինչի՞ ես մոլորեցնում, վախեցնում, այ ... :D

Հ.Գ. Արթ, իսկ դու հետս կմրցե՞ս: Տեսնենք ո՞վ ա ավելի արագ վազում: Ուզում ես, կարաս ճամփի կեսը գնաս, ես նոր սկսեմ :P

Artgeo
25.05.2007, 16:48
Հ.Գ. Արթ, իսկ դու հետս կմրցե՞ս: Տեսնենք ո՞վ ա ավելի արագ վազում: Ուզում ես, կարաս ճամփի կեսը գնաս, ես նոր սկսեմ :P

Չէ, :cry հենց հետևիցս վազում են, նորից այն դաժան հանդիպումն եմ հիշում :scare
Որ :goblin հետևիցս էիք ընկել, իսկ ես չգիտեի, որտեղ փրկվել :cry2

Ուլուանա
25.05.2007, 16:48
Ես վազքի մրցույթի պլանավորմամբ չեմ զբաղվում։ :D Համ էլ դու սպասի, թող վնասվածքներդ անցնեն, նոր մտածիր վազքի հաջորդ մրցույթի մասին։ :angry Իսկ մինչև էդ՝ ոչ մի մրցույթ։ :nono
Նեա: Չհամոզեցիր ;)
Բայց ինչի՞ց ենթադրեցիր, թե ես փորձում էի համոզել։ :D Գուցե ես պարզապես տեղեկացնում էի, ոչ թե համոզում։ :roll :P :D

Chuk
25.05.2007, 17:05
Չէ, :cry հենց հետևիցս վազում են, նորից այն դաժան հանդիպումն եմ հիշում :scare
Որ :goblin հետևիցս էիք ընկել, իսկ ես չգիտեի, որտեղ փրկվել :cry2

Չէ, Արթ, պաշտոնապես խոստանում եմ, որ այս անգամ ոչ նետով մեջքիդ կկրակեմ, ոչ էլ նիզակով ոտքերիդ կխփեմ: Մենակ վազում ենք ու վերջ: Հաղթողին էլ տալիս եմ ակումբի իրավաբանական փաստաթղթերը :D

Ավելացվել է 1 րոպե անց

Բայց ինչի՞ց ենթադրեցիր, թե ես փորձում էի համոզել։ :D Գուցե ես պարզապես տեղեկացնում էի, ոչ թե համոզում։ :roll :P :D

Մեկա վազելու եմ :P
Ինչու՞ ենք օֆտոպում: Չենք օֆտոպում: Ուզում ենք վաղվա հանդիպման ժամանակ սպորտային միջոցառում կազմակերպել :o

StrangeLittleGirl
25.05.2007, 22:26
Ժո՛ղ, խնդրում եմ՝ պարտաճանաչ եղեք… գոնե այս անգամ: Պարզապես իմ ու մի քանի անդամների մոտ հեռախոս չի լինելու, դրա համար եթե պարտաճանաչ չլինեք, շատերը կտուժեն դրանից:

Taurus
25.05.2007, 22:52
Հաղթողին էլ տալիս եմ ակումբի իրավաբանական փաստաթղթե

բախտդ բերեց, որ վաղը քաղաքում չեմ:B
թե չե իմ ակումբում կլինեիր սահմանափակ պարտականություններով "գրքերի աշխարհ" բաժնի մոդերատոր:P

Chuk
25.05.2007, 23:03
բախտդ բերեց, որ վաղը քաղաքում չեմ:B
թե չե իմ ակումբում կլինեիր սահմանափակ պարտականություններով "գրքերի աշխարհ" բաժնի մոդերատոր:P
Քո հետ, ուզած օր, ուզած տեղում, ուզածդ տարածությունում կարող եմ այդ փաստաթղթերը դնելով որպես գրավական ու վազեմ... կամ էլ, Էդ ջան, ուղղակի բանտիկ անեմ, նվիրեմ քեզ, բայց մեկ ա կարճ տարածություն վազքում քեզ կրող եմ :P
Հ.Գ. Չմոռանաս անցյալը, թե չէ կհիշեցնեմ ապագայում ;)

քաղաքացի
25.05.2007, 23:04
Նախ ասեմ, որ ուզում եմ վազել: Մենակ տարածությունն էլ ասեք (մոտավոր) և կվորոշեմ ;)
Բայց էս ձեր խոսակցության ընթացքում էնքան եք «ցեցը գցում ջանս», որ շնչառությանս մասին էլ եմ մոռանում :D

Chuk
25.05.2007, 23:11
Նախ ասեմ, որ ուզում եմ վազել: Մենակ տարածությունն էլ ասեք (մոտավոր) և կվորոշեմ ;)
Բայց էս ձեր խոսակցության ընթացքում էնքան եք «ցեցը գցում ջանս», որ շնչառությանս մասին էլ եմ մոռանում :D

Կարճ, ~100մ:
Հը՞: Մրցու՞մ ենք :)

Հ.Գ. Գիտեմ, վերջը «խայտառակ» եմ լինելու... հազար եմ ասել, մի լոպպազացի էլի :D

քաղաքացի
25.05.2007, 23:14
Կարճ, ~100մ:
Հը՞: Մրցու՞մ ենք :)

Հ.Գ. Գիտեմ, վերջը «խայտառակ» եմ լինելու... հազար եմ ասել, մի լոպպազացի էլի :D
Օպերայի՝ Ազատության Հրապարակի երկարությունը 100 մե՞տր է: :unsure
Իսկ եթե ոչ, ապա որտեղ ես 100 մետր գնտելու;

Chuk
25.05.2007, 23:18
Օպերայի՝ Ազատության Հրապարակի երկարությունը 100 մե՞տր է: :unsure
Իսկ եթե ոչ, ապա որտեղ ես 100 մետր գնտելու;

Մաշտոցի պողոտան քեզ օրինակ :P
Ջանըմ, բան մը կմտածենք, դու էն ասա, վազու՞մ ես ;)
Աչքիս հեսա օֆֆտոպանոց ենք գնալու :(

Kheranyan
26.05.2007, 11:44
Ինձ ով մի հեռախոսահամար կտա, մարդ էս, որ մի քիչ ուշանամ կարողանամ գտնեմ Ձեզ, կամ չգալու դեպքում տեղյակ պահեմ որ չսպասեք:

Cassiopeia
26.05.2007, 11:47
Ինձ ով մի հեռախոսահամար կտա, մարդ էս, որ մի քիչ ուշանամ կարողանամ գտնեմ Ձեզ, կամ չգալու դեպքում տեղյակ պահեմ որ չսպասեք:

Կարծես թե իմ համարն ունես ;)

Kheranyan
26.05.2007, 11:53
Կարծես թե իմ համարն ունես ;)

Ունեյի,սակայն հեռախոսս կորցրել եմ,ամբողջ համրներն էլ հետը:

Chuk
26.05.2007, 12:28
Ինձ ով մի հեռախոսահամար կտա, մարդ էս, որ մի քիչ ուշանամ կարողանամ գտնեմ Ձեզ, կամ չգալու դեպքում տեղյակ պահեմ որ չսպասեք:
Ստացիր նամակով (PM) :redhat

Amaru
26.05.2007, 12:55
Ես էլ եմ գալ ուզում, բայց բոլոր դեպքերում մեկնումեկդ հեռախոսի համար տվեք ինձ, քանի որ ում համարը որ ունեմ, իրանք երևի չեն գալու... մեկ էլ տեսար չգտա ձեզ :)

Cassiopeia
26.05.2007, 13:02
Ժող, ես մի քիչ կուշանամ, եղբորս կճանապարհեմ Սիսիան (ծառայությունը շարունակելու) ու նոր կգամ

Wisper
26.05.2007, 13:59
Ժող բայց ինչ սկլերոտիկն եմ դարձել :( :
Երեկ Անահիտի հետ խոսում եմ ու ասում, թե այսօր եղբորս կնունքնա ու հանդիպման չեմ կարողանա գալ: Դու մի ասա շփոթվել եմ՝ կնունքը վաղնա լոլ :D
Ըստ ավանդականի լիքը զրդուզիբիլ գործ կա անելու, բայց դէ հույսով եմ կկարողանամ գալ :):
Համ էլ շատ նոր մարդիկ կան, որ ոնց հասկացա գալու են հանդիպման: Ուրախ կլինեմ նրանց հետ ծանոթանալ :)...
Հա, իսկ ո՞վա գալու հեչ....
Հ.Գ. Վեռ ջան, վերջին հարցը պրովոկացիոն չի... :P :D

Arisol
26.05.2007, 14:04
Մինչև երկուշաբթի սպասեք՝ ես էլ կգամ :D :

Mesrop
26.05.2007, 14:11
Ես էլ եմ գալ ուզում, բայց բոլոր դեպքերում մեկնումեկդ հեռախոսի համար տվեք ինձ, քանի որ ում համարը որ ունեմ, իրանք երևի չեն գալու... մեկ էլ տեսար չգտա ձեզ :)
տատուս ձեռի համարը կտամ… :)

Wisper
26.05.2007, 14:18
Մինչև երկուշաբթի սպասեք՝ ես էլ կգամ :D :

Էէէէ այ աղջիկ ջան՝ քեզ որ սպասենք - աչքիս էս ամիս չհանդիպեցինք... :D
Լավ, քեզ լավ պահի, որ կարողանաս գալ... :B

Wisper
26.05.2007, 15:10
Ժող թառսի պես էսօր... մի խոսքով 90 տոկոսով կարող եք հույսներտ կտրել որ կգամ... :( ուղղակի ուզեցա նշել, որ տեղեկացված լինեք էլի :B

Kheranyan
26.05.2007, 23:44
Կներեք, որ խոստացա գալ, բայց չեկա, ուղակի անհետաձգելի գործ պատահեց:

StrangeLittleGirl
27.05.2007, 11:13
Ակումբի հաջորդ հանդիպումը տեղի կունենա վաղը՝ ամսի 28-ին, ժամը 6-ին ԹԱմանյանի արձանի մոտ
Հրաժեշտ ենք տալու Արտգեոյին :( և բարի գալուստ ենք ասելու Arisol-ին: :)

Arisol
27.05.2007, 11:46
Իսկ ես էսօր եմ գալիս :P :

John
28.05.2007, 12:10
Ակումբի հաջորդ հանդիպումը տեղի կունենա վաղը՝ ամսի 28-ին, ժամը 6-ին ԹԱմանյանի արձանի մոտ
Հրաժեշտ ենք տալու Արտգեոյին :( և բարի գալուստ ենք ասելու Arisol-ին: :)
գալու եմ :)

Mesrop
28.05.2007, 13:02
ես անպայման կուզեմ ներկա լինել, որ սիրելիի հրաժեշտ տամ… :cry

Amaru
28.05.2007, 14:01
Արիսոլին ու Արթուրին տեսնել եմ ուզում... բայց չգիտեմ՝ ինչ անեմ :cry2

Wisper
28.05.2007, 14:33
Արիսոլին ու Արթուրին տեսնել եմ ուզում... բայց չգիտեմ՝ ինչ անեմ :cry2

Սպասի ասեմ՝ պետքա գաս հանդիպման :P :D:
Տակս, ասում եմ կարելիա ինքս ինձ համար օտպուսկ կազմակերպեմ... լավ կլինի էլի, համ էլ հանդիպման կգամ... :)

Amaru
28.05.2007, 14:38
Դու մարգարե ես))) Դե դեռ ժամանակ կա... Կորոշեմ մինչև էդ :)

Wisper
28.05.2007, 14:39
Դու մարգարե ես))) Դե դեռ ժամանակ կա... Կորոշեմ մինչև էդ :)

Դէ գիտես ո՞նց, Նոստրադամուսը ինձ բարեկամա գալիս... :oy :P

Amaru
29.05.2007, 00:31
Է... միթինգ էր... բայց խի՞ սենց լոքշ...

Guest
29.05.2007, 08:54
Կարգին լոքշ հանդիպում էր: Դզեց…
Հատկապես SQ1-ում: Մարդա իր բաժին հացն եր սուս ու փուս ուտում :D

John
29.05.2007, 09:19
իսկականից լոքշ էր… տեսնես ի՞նչն էր պատճառը…

Վազգեն
29.05.2007, 09:20
Կարգին լոքշ հանդիպում էր: Դզեց…
Հատկապես SQ1-ում: Մարդա իր բաժին հացն եր սուս ու փուս ուտում :D
Դե վերջապես այս մի անգամ կերածներիցդ բան հասկացաք, էլի::D

Ուլուանա
29.05.2007, 10:01
Հա, իրոք, լոքշը էն խոսքը չի...:{ :( Երևի Ակումբի պատմության մեջ ամենատաղտուկ ու ամենատխուր հանդիպումն էր, աննախադեպ ձանձրալի։ Նման հանդիպում ես դեռ չեմ հիշում... Դե, որ ես սարսափելի վատ տրամադրություն ունեի, էդ դեռ մի կողմ, չեմ կարծում, թե դա առանձնապես ազդում էր ընդհանուր մթնոլորտի վրա, ավելի ճիշտ՝ գրեթե համոզված եմ, որ չէր ազդում, այսինքն՝ համընդհանուր տաղտուկի պատճառը հաստատ դա չէր։ Հետո, չգիտես ինչու, մի քանի հոգի էլ միացան վատ տրամադրության համաճարակին, բայց դե այնպիսի տպավորություն էր, որ երեկվա հանդիպումը հենց սկզբից էր դատապարտված անհաջողության... Կարծես ոչ խոսակցության թեմա լիներ, ոչ հավես... :think

Ի՞նչ ասեմ, հուսանք, որ նման «լոքշառատ» հանդիպումներ հետագայում չենք ունենա...
Թեև առանց Արթուրի, ամեն դեպքում, նախկինի պես չի կարող լինել... :( բայց դե, հուսով եմ, երեկվա պես էլ չի լինի... :8

Ավելացվել է 55 վայրկյան անց

Դե վերջապես այս մի անգամ կերածներիցդ բան հասկացաք, էլի::D
Հա, ես որ կարգին կերա, մյուսները՝ չգիտեմ։ :)

Աբելյան
29.05.2007, 14:05
իսկականից լոքշ էր… տեսնես ի՞նչն էր պատճառը…
երևի ես չկայի, դրա համար էր լյոքշ :D

Arisol
29.05.2007, 14:08
ափսոս չեկա, թե չէ որ գայի, ահագին աշխույժ կանցներ :D

Հաաաա, էլ մի ասա :hands :D :
Ճիշտ ա ՝ լոքշ էր, բայց ավելի լավ էր քան Կապանում կոմպի դեմ լռվելը :D:P :

StrangeLittleGirl
29.05.2007, 14:16
Շատ էլ լավ էր :P Ամեն դեպքում ես ոչ մի վայրկյան չեմ ձանձրացել: Վաղուց էսքան լավ հանդիպում չէր եղել: Նենց որ լոքշի պատճառը ձեր մեջ փնտրեք :P

Ուլուանա
29.05.2007, 14:20
Շատ էլ լավ էր :P Ամեն դեպքում ես ոչ մի վայրկյան չեմ ձանձրացել: Վաղուց էսքան լավ հանդիպում չէր եղել: Նենց որ լոքշի պատճառը ձեր մեջ փնտրեք :P
Գիտեմ, որ քեզ համար լոքշ չէր։ ;)
Հաճախ էլ հակառակն է լինում. քեզ համար է լոքշ լինում էն դեպքում, երբ մյուսների համար շատ լավ է ացնում։ :P

Artgeo
29.05.2007, 19:13
Շատ էլ լավ էր :P Ամեն դեպքում ես ոչ մի վայրկյան չեմ ձանձրացել: Վաղուց էսքան լավ հանդիպում չէր եղել: Նենց որ լոքշի պատճառը ձեր մեջ փնտրեք :P
Ի դեպ ասեմ, որ իմ համար նույնպես լոքշ չէր: Սենց լավ հանդիպում քիչ ա եղել ;)

Ավելացվել է 50 վայրկյան անց
Ավելացնեմ, որ ՍՔ1 ում ամենահետաքրքիր ժամանակն էր թերևս :P

քաղաքացի
31.05.2007, 17:27
Այսօր՝ մայիսի 31-ին, ժամը 19:30 կասկադ՝ Թամանյանի արձանի մոտ:
Նախապես զգուշացնեմ, որ 20:00-ից ավել չենք սպասելու: :P

Arisol
31.05.2007, 17:33
Հ.Գ. Զոնտիկ էլ կվերցնեք, ժող ջան:

Apsara
31.05.2007, 17:33
Այսօր՝ մայիսի 31-ին, ժամը 19:30 կասկադ՝ Թամանյանի արձանի մոտ:
Նախապես զգուշացնեմ, որ 20:00-ից ավել չենք սպասելու: :P

Ժող այս ինչ միանգամից որոշեցիք. գոնե ասեք տեսնեմ ով է գալու, ես արդեն ազատ եմ, հաստատ կուզեմ գալ, բայց նաև նախորոք կուզեմ իմանալ թե ով է գալու
երևի ով անձրև է սիրում:)

քաղաքացի
31.05.2007, 17:36
Ես երկնքից տեղացող անձրև սիրում եմ :)
Ես կլինեմ, Arisol-ը, Apsara-ն :oy + մի քանի հոգի, որ զանգելով բերման կենթարկենք: :)

Apsara
31.05.2007, 17:40
:o
Ես երկնքից տեղացող անձրև սիրում եմ :)
Ես կլինեմ, Arisol-ը, Apsara-ն :oy + մի քանի հոգի, որ զանգելով բերման կենթարկենք: :)

Մաաաամաաաաա ես ինչ էլ հորդառատ է:o
հույսով եմ մինցհ 7,30 կկտրվի:think

Arisol
31.05.2007, 18:00
Ժող ջան, հանդիպում ենք Կասկադի ներսում, եթե անձրև լինի :

Apsara
31.05.2007, 18:32
Տեսնես հանդիպմանը գնացող եղելա
լավա կտրվեց, միգուցե ժամը փոխեինք ասենք 8,30;)
այդ ժամանակ կհասցնեմ

StrangeLittleGirl
31.05.2007, 22:22
Ժող այս ինչ միանգամից որոշեցիք. գոնե ասեք տեսնեմ ով է գալու, ես արդեն ազատ եմ, հաստատ կուզեմ գալ, բայց նաև նախորոք կուզեմ իմանալ թե ով է գալու
Կներես, որ նախօրոք չեմ ասել, որ գալու եմ: Իմ բացթողումն էր… Ինչևէ, հույս ունեմ, որ շատ տհաճ չէր:

Wisper
31.05.2007, 22:59
Այ էս հանդիպում էր... :hands: Հույս չունեի, թե այս անձրևային եղանակին կարելի է բարձր տրամադրություն ունենալ... Լավ է, որ Նարեն անձրևի տակ էր մնացել, հակառակ դեպքում հանդիպմանը երևի թե չգայի :oy :D:

John
01.06.2007, 08:38
Լավ հանդիպում էր… ափսոս, որ քիչ ժամանակով ներկա եղա…

Cassiopeia
01.06.2007, 14:34
Նարեն բոլորին հրավիրում է հանդիպման
այսօր՝ 18:00 Թամանյանի արձանի մոտ

Amaru
01.06.2007, 14:41
Էսօր... Էհ... Իսկ կարո՞ղ ա վաղն էլ լինի միթինգ, հը՞...

John
01.06.2007, 16:39
Նարեն բոլորին հրավիրում է հանդիպման
այսօր՝ 18:00 Թամանյանի արձանի մոտ
Ինչ ասեմ… որպես պատիժ արածներիս ու չարածներիս համար՝ չեմ գա…

Apsara
01.06.2007, 16:47
Ափսոս ես էլ չեմ կարող գալ, եսօր ինձ ջղայնացրեցին:angry

StrangeLittleGirl
01.06.2007, 17:06
Ես երևի կգամ: Բայց կուշանամ: Հենց նոր եմ տուն մտել:

Amaru
01.06.2007, 22:18
Ժոոող, աաաաաու :)
Վաղը հանդիպում կա՞:

Apsara
01.06.2007, 22:23
;);)Ես էլ եմ ուզում նույն հարցը տալ, ինչ-որ շատ քնածա ֆորումը, գոնե տեղ ժամ ասեք հետո քնեք;)

Հենո
01.06.2007, 23:45
Ես էլ էմ գալու…

John
02.06.2007, 10:56
Երեկվա հանդիպումն էլ լավ անցավ :) մինչև հունիսի 12-ը հանդիպման չեմ գալու… ձեզ հաճելի ժամանց եմ մաղթում…

Հենո
02.06.2007, 11:38
Էսոր քանիսինա՞

Cassiopeia
02.06.2007, 11:55
Այսօր՝ 17:00 Թամանյանի արձանի մոտ

Selene
02.06.2007, 14:39
Շատ կուզեի գալ, բայց չեմ կարող, հյուրեր պիտի գան:(
Երևի մյուս շաբաթ մնաց :ok
Ձեզ ուրախ ժամանց եմ մաղթում;)

Հենո
02.06.2007, 14:45
Մի հատ ով գալուա գրեք իմանամ…
նենց չլնի հելնեմ գամ մի եկու հոգով լինենք…

Cassiopeia
02.06.2007, 14:46
Մի հատ ով գալուա գրեք իմանամ…
նենց չլնի հելնեմ գամ մի եկու հոգով լինենք…

Հարգելիս, ինչքան հասկացա, ուզում ես գալ կոնկրետ անձնավորության համար: Իսկ այն մի երկու հոգին, ով լինելու է, կարող են ավելի հետաքրքիր լինել, քան նա, ում սպասում ես;)

Աբելյան
02.06.2007, 21:46
Ուրեմն էսօր 8 անց կեսի կողմերը իմացա որ հանդիպման եք, պայմանավորվել եք Թամանյանի արձանի մոտ: Մտածեցի արդեն Սքվերում կլնեք: Աքսոնից ոտ ոտ հելա Սքվեր, տեսա ըտեղ չեք, մտածեցի կարող ա հլա կասկադում եք: Ոտ ոտ հելա կասկադ (վրես էլ առանձնապես հալ չկար), չմոռանալով անցնել Թումանյանի ու Սպենդիարյանի արձանների մոտով, էն էլ ըտեղ չէիք: Ես հանդիպումներին գալու հնարավորություններ քիչ եմ ունենում ու կուզեի էդ հնարավորություններս առավելագույնս օգտագործեի, դրա համար ձեզ մի խնդրանք. որ տեղեկացնում եք ժամն ու տեղը, մի հատ գոնե գրեք ուր էք էթալու (հիմա կարողա ես չեմ ուրիշն ա):

քաղաքացի
04.06.2007, 23:43
Ակումբի հերթական արտահերթ հանդիպումը կսկսվի հունիսի 5-ին, ժամը 18:00-ին կասկադում՝ Թամանյանի արձանի մոտ

John
05.06.2007, 08:16
Ակումբի հերթական արտահերթ հանդիպումը կսկսվի հունիսի 5-ին, ժամը 18:00-ին կասկադում՝ Թամանյանի արձանի մոտ
Իհարկե գալու եմ :) բայց միայն մաթեմս պարապելուց հետո :) հնարավոր ՝ ուշ միանամ ձեզ, բայց չգալ… չեմ կարող…

Arisol
05.06.2007, 13:25
Ակումբի հերթական արտահերթ հանդիպումը կսկսվի հունիսի 5-ին, ժամը 18:00-ին կասկադում՝ Թամանյանի արձանի մոտ

Հովոն՝ Մասագետն էլ ա գալու, ժող ջան:

Մասսագետ
05.06.2007, 15:56
ես էլ եմ գալո՞ւ:

Firegirl777
05.06.2007, 16:50
11 րոպեից, դե ինչ բարի ժամանց ձեզ, իսկ ես չեմ կարողանա գալ

Taurus
07.06.2007, 16:55
Ժող շաբաթ հանդիպում կա?

Ուլուանա
07.06.2007, 17:55
Ուշադրություն

Ակումբի հերթական հանդիպումը տեղի կունենա շաբաթ օրը՝ ժամը 18.00-ին, Թումանյանի արձանի մոտ (Օպերա)։ Հանդիպմանը ներկա է լինելու նաև Մասսագետը (Հովոն)։ ;)

Գոռ Ջան - Հայ
08.06.2007, 12:45
Վաղը բոլորը գնում են հանդիպման՞ :oy

քաղաքացի
08.06.2007, 14:55
Վաղը բոլորը գնում են հանդիպման՞ :oy
Բոլո՞րը :o
Դե եթե հաշվի առնենք, որ ակումբում 1,919 անդամ կա, որից ակտիվ են 422-ը…
Չէ հանդիպումներին գալիս են մոտովորապես 15-20 հոգի, բայց երբեք սահմանափակ չի եղել :)

Anul
08.06.2007, 15:44
վաաայ Հովոն էլ է գալու. ես էլ կաշխատեմ գալ, որ մեր աղավնյակներին :hands իրար հետ վերջապես տեսնեմ :)

John
08.06.2007, 16:11
Հնարավոր է ես էլ գամ հանդիպման վաղը…

Selene
08.06.2007, 22:38
Ես էլ երևի կգամ վաղը:)

John
09.06.2007, 13:31
Ուֆ, ինչու՞ պետք է այնպես ստացվեր, որ չգնայի հանդիպման հենց այսօր՝ այն օրը, երբ հանդիպման են գնալու համարյա բոլոր նրանք՝ ում վաղուց չեմ տեսել և կուզենայի տեսնել…

Selene
09.06.2007, 13:34
Դե լավ, Հովսեփ ջան, դեռ մի քանի ժամ կա, համ էլ դու կարողանում ես վերջին վայրկյաններին ամեն ինչ այնպես դասավորել, որ գաս հանդիպման, չէ՞;):)

John
09.06.2007, 13:36
Դե լավ, Հովսեփ ջան, դեռ մի քանի ժամ կա, համ էլ դու կարողանում ես վաերջին վայրկյաններին ամեն ինչ այնպես դասավորել, որ գաս հանդիպման, չէ՞;):)
Շատ կուզենայի Մերի ջան, բայց կարծում եմ՝ սա այն դեպքը չէ… իսկ եթե նույնիսկ գամ հանդիպման՝ ժամը 21.00-ից հետո…

Selene
09.06.2007, 13:47
Շատ կուզենայի Մերի ջան, բայց կարծում եմ՝ սա այն դեպքը չէ… իսկ եթե նույնիսկ գամ հանդիպման՝ ժամը 21.00-ից հետո…

Այ որ որ ասեցիր՝ սա այդ դեպքը չի, արդեն լավ չի:( Ես էլ կուզեի քեզ տեսնել, համ էլ ձեռքի հետ ձեզ վաղը ֆուտբոլային հանդիպման համար հաղթանակ կմաղթեի, բայց ինչ արած, այդպես էլ է պատահում, բայց դու շատ մի տխրի, լավ:ok;)

Chuk
09.06.2007, 13:56
Տեսնես ե՞րբ կհասնեմ հանդիպմանը :(
Երաժիշտը գործերս երկարացնում ա :(

John
09.06.2007, 14:25
Չուկն էլ է գալու հանդիպման փաստորեն… հենց նոր պարզվեց, որ կարող եմ գալ հանդիպման :) շատ ուրախ եմ… համոզված եմ, որ էսօրվա հանդիպումը շա՜տ լավ է անցնելու… մինչ հանդիպում :)

Selene
09.06.2007, 15:28
Բա որ ասում էի, Հովսեփ ջան;)

Amaru
09.06.2007, 15:51
Գալիս եմ :yahoo

քաղաքացի
09.06.2007, 15:52
Ես էլ եմ գալիս:
Taurus-ը որ ֆլեշս չբերի ձեռիցս չի պրծնի :nono
Ֆլեշկաս եմ ուզում :goblin

Հ.Գ. Ես գնում եմ լողավազան կարող է միքիչ ուշանամ :)

John
10.06.2007, 13:02
Այսօր՝ ժամը 19:00-ին, «խուլ-համրերի» դահլիճում(West-ի մոտ), տեղի կունենա Ակումբ.am-ԵՊՀ ռադիոֆիզիկայի վետերաններ ֆուտբոլային հանդիպումը: Սիրով հրավիրում ենք բոլոր ցանկացողներին, ներկա գտնվելու այդ դիտարժան հանդիպմանը: Մուտքն անվճար է: Բոլորի ներկայությունը ցանկալի է: Մեր թիմի կազմում հանդես են գալու՝
John,
Marco,
Kiborg,
Nigga,
Մասսագետ,
Էս_ինչ_սոված_եմ:
Թիմի ավագ՝ Մասսագետ
Թիմի մենեջեր՝ John
Թիմի պետ՝ Քաղաքացի
Թիմի դավաճան՝ Taurus (խաղալու է մրցակից թիմի կազմում)
Ձեր աջակցությունը կարևոր է մեզ համար:
Հույս ունենք՝ ներկա կլինեք հանդիպմանը: Խոստանում ենք հուսախաբ չանել:
Հարգանքներով՝ F.C. AKUMB.AM-ի ղեկավարություն

Anul
11.06.2007, 17:19
Ժող. այսօր ևս ուզում ենք արտահերթ հանդիպում կազմակերպենք: Նոր Կիտան էլ զանգեց ու այդ միտքը տվեց ու նաև ասեց, որ բոլորին կարոտել է և ով ցանկություն ունի ու հարմար է, թող ժամը 19.15 լինի ԹԱմանյանի արձանի մոտ:
մեկ էլ եթե հնարավոր է,խնդրում եմ, հիմա գրեք, թե ով է գալիս, ով չի գալիս. :)

Wisper
11.06.2007, 17:21
մեկ էլ եթե հնարավոր է,խնդրում եմ, հիմա գրեք, թե ով է գալիս, ով չի գալիս. :)

Եկողները թող գրեն... Չեկողները ի՞նչ գրեն... :B

Նախարար
11.06.2007, 17:27
Ժող. այսօր ևս ուզում ենք արտահերթ հանդիպում կազմակերպենք: Նոր Կիտան էլ զանգեց ու այդ միտքը տվեց ու նաև ասեց, որ բոլորին կարոտել է և ով ցանկություն ունի ու հարմար է, թող ժամը 19.15 լինի ԹԱմանյանի արձանի մոտ:
մեկ էլ եթե հնարավոր է,խնդրում եմ, հիմա գրեք, թե ով է գալիս, ով չի գալիս. :)

Ափսոս որ կուսակցական խորհրդակցության եմ թե չէ մեծ սիրով կգայի :(

Anul
11.06.2007, 17:28
դե որ հաստատ իմանամ, էլ չսպասեմ դրական պատասխանի

Wisper
11.06.2007, 17:33
դե որ հաստատ իմանամ, էլ չսպասեմ դրական պատասխանի

ОЙ :oy: Լավ, տվյալ դեպքում կարող եմ ասել, որ չեմ գալու՝ այդ փաստը 101 տոկոսանոց է... ;)

John
11.06.2007, 17:37
Ժող. այսօր ևս ուզում ենք արտահերթ հանդիպում կազմակերպենք: Նոր Կիտան էլ զանգեց ու այդ միտքը տվեց ու նաև ասեց, որ բոլորին կարոտել է և ով ցանկություն ունի ու հարմար է, թող ժամը 19.15 լինի ԹԱմանյանի արձանի մոտ:
մեկ էլ եթե հնարավոր է,խնդրում եմ, հիմա գրեք, թե ով է գալիս, ով չի գալիս. :)
Մեծ հաճույքով կգայի, բայց…վաղը քննության եմ… ձեզ հաճելի ժամանց եմ մաղթում :)

Wisper
11.06.2007, 17:45
Մեծ հաճույքով կգայի, բայց…վաղը քննության եմ… ձեզ հաճելի ժամանց եմ մաղթում :)

Հովսեփ ջան միանում եմ քո բարեմաղթանքներին և մաղթում եմ քեզ հաջողություն քննությանդ հաշվով :): Էհ, ես էլ եմ վաղը քննության, մեկն էլ լիներ ինձ հաջողություն մաղթեր... :think

StrangeLittleGirl
13.06.2007, 12:28
Եթե անցյալ տարվա ավանդույթը շարունակենք, ուրեմն այսօր պետք է հանդիպում լինի, բայց հեչ հավես չունեմ: Բացատրեմ ինչ ավանդույթ էր. բոլոր հանդիպումներն իմ քննությունների օրերին էին: Ասենք, էս տարի շատ չենք շեղվել: Երկու քննություններիս օրերին հանդիպումներ եղել են:

John
13.06.2007, 15:06

Ուզում եմ, որ ավանդույթը չխախտվի ու այսօր հանդիպում կազմակերպվի :oy

StrangeLittleGirl
13.06.2007, 20:30
Ուզում եմ, որ ավանդույթը չխախտվի ու այսօր հանդիպում կազմակերպվի
Էսօր մինի, ստից-մտից հանդիպում կազմակերպվեց, այսինքն՝ Ակումբի որոշ անդամների պատահաբար, որոշների էլ՝ նպատակադրված տեսա: Շատ բան ինձնից էր կախված, բայց ես, անկեղծ ասած, հանդիպման հավես հեչ չունեի:

John
13.06.2007, 20:35
Էսօր մինի, ստից-մտից հանդիպում կազմակերպվեց, այսինքն՝ Ակումբի որոշ անդամների պատահաբար, որոշների էլ՝ նպատակադրված տեսա: Շատ բան ինձնից էր կախված, բայց ես, անկեղծ ասած, հանդիպման հավես հեչ չունեի:
Շնորհակալ եմ, որ ինձ տեղյակ չեք պահել հերթական անգամ :)

Ուլուանա
13.06.2007, 20:40
Շնորհակալ եմ, որ ինձ տեղյակ չեք պահել հերթական անգամ :)
Ինձ էլ...

impression
13.06.2007, 20:47
Իրականում հանդիպում, որպես այդպիսին, տեղի չի ունեցել, նեղանալու կարիք չկա ;)
Պարզապես ես ու Բյուրը որոշել էինք հանդիպել, քանի որ մի քանի օրով բացակայելու եմ քաղաքից, ու ցանկացա հրաժեշտ տալ նրան: Թափառումների ընթացքում պատահական դիպվածով հանդիպեցինք մի քանի ակումբցիների :)

Ուլուանա
13.06.2007, 20:51

Ճիշտն ասած, ես այդպես էլ ենթադրում էի։ :)

StrangeLittleGirl
13.06.2007, 20:53
Շնորհակալ եմ, որ ինձ տեղյակ չեք պահել հերթական անգամ
Արխային, եթե իրոք որոշվեր հանդիպում կազմակերպել (իսկ սա հանդիպում չէր, որովհետև ում հետ որ հանդիպել էի, անհատապես էր), առաջինը քեզ կզանգեի: ;) Դու այն քիչ մարդկանցից ես, որոնց ուզում եմ տեսնել ;)

John
13.06.2007, 21:13
Արխային, եթե իրոք որոշվեր հանդիպում կազմակերպել (իսկ սա հանդիպում չէր, որովհետև ում հետ որ հանդիպել էի, անհատապես էր), առաջինը քեզ կզանգեի: ;) Դու այն քիչ մարդկանցից ես, որոնց ուզում եմ տեսնել ;)
Վա՜յ, կարմրեցի :oy
չեմ նեղացել բացարձակապես :) էս սմայլիկն էլ իզուր չէր, որ դրել էի :)

John
14.06.2007, 12:32
Հանդիպում եմ ուզում :( սաղ օրը կոմպի դեմը նստելուց աչքերս ահավոր ցավում են…

Guest
14.06.2007, 13:10
Հանդիպում եմ ուզում :( սաղ օրը կոմպի դեմը նստելուց աչքերս ահավոր ցավում են…

Գնա դուրս, մի քիչ ման արի:) Ինչ պարտադիր ա կողքտ լիքը մարդ լինի, զատ դեպքերում դու ես ինքտ քո զրուցակիցը ու ասեմ շատ լավ զրուցակից է;)

Kita
16.06.2007, 11:04
Հաջորդ հանդիպումը տեղի կունենա այսօր՝ ամսի 16-ին ժամը 17:00-ին Թամանյանի արձանի մոտ:

Anul
16.06.2007, 14:02
Հաջորդ հանդիպումը տեղի կունենա այսօր՝ ամսի 16-ին ժամը 17:00-ին Թամանյանի արձանի մոտ:

Անուլը երևի եկավ

Anul
16.06.2007, 14:58
ժող. բայց շատ շուտ չի 5 -ը. ???անտանելի շոգ է ախր այդ ժամին

StrangeLittleGirl
16.06.2007, 23:43
Ուշադրությու՛ն
Վաղը հանդիպում չկա: Եթե այստեղ հայտարարություն հայտնվի, ուրեմն իմացեք, որ ձեզ խաբել են
Մի խոսքով, եթե վաղը հանդիպում անեք, ահավոր կնեղանամ :(
Բայց եթե իմ վատն եք ուզում (իսկ ես գիտեմ, որ այդպիսիք շատ են), հանգիստ արեք: Որովհետև եթե գամ հանդիպման, չեմ պարապի, կկտրվեմ: Եթե չգամ, բայց իմանամ, որ առանց ինձ հանդիպում եք անում, էլի չեմ պարապի ու կկտրվեմ :(

Wisper
20.06.2007, 16:50
Ժող ջան ուրեմն այսօր համերգ է լինելու կասկադում... Տեսնելով որոշ ակումբցիների մեծ ցանկությունը դիտելու համերգը՝ որոշեցի հայտարարություն գրել... :)
Մի խոսքով այսօր ժամը 19:00-ին հավաքվելու ենք Կասկադի Թամանյանի արձանի մոտ... Երևի կդիտենք համերգը , հետո էլ մի ուրիշ բան կարելի է հնարել: Մի խոսքով, սա հերթական հանդիպումը չի և նեղանալու բան ինձ թվում է չի լինի այն բանի հաշվով, որ ես գրեցի հավաքվելու մասին... Արդեն կան որոշ եկղներ, ցանկության դեպքում միացեք մեզ :):

Հ.Գ. Ինձ խփել չլինի :o :angry:
:B

Ավելացվել է 1 րոպե անց
Հա , մոռացա ասեմ, ով գալու է, լավ կանի գրի այստեղ, որ մոտավորապես իմանանք էլի ոնցա ինչա... :)

StrangeLittleGirl
20.06.2007, 17:01
Մի խոսքով, սա հերթական հանդիպումը չի և նեղանալու բան ինձ թվում է չի լինի այն բանի հաշվով, որ ես գրեցի հավաքվելու մասին... Արդեն կան որոշ եկղներ, ցանկության դեպքում միացեք մեզ
Դու էլ հո չասեցիր :D Ով ոնց ուզում, երբ ուզում, գրում է հանդիպումների մասին :D Եթե քո ասածի պես լիներ, Artgeo-ն վաղուց խփել էր շատերին:

Ես գալու եմ :)

Մանե
20.06.2007, 21:53
նոր եկա հանդիպումից:)
Շատ-շատ լավ անցավ:PԵս եկա,իսկ մնացածը գնացին կարծեմ WEST:)
Կարևորը լիքը նոր մարդկանց հետ ծանոթացա:)

John
20.06.2007, 23:20
Նոր եկա հանդիպումից :) Շատ լավ անցավ… կարոտել էի բոլորիդ, լավ է որ տեսնվեցինք :) Համերգը վատը չէր… Վեստում էլ վատ չէր… մի խոսքով ամեն ինչ լավ էր: Իմ կարծիքով՝ հանդիպումը կարելի է հաջողված համարել :)

Wisper
21.06.2007, 01:04
Տակս ժողովուրդ ջան, ոնց նայում եմ հանդիպումը բավականին լավ անցավ... Մասնավորապես ես ծանոթացա նոր մարդկանց հետ, որոնց հետ, ճիշտն ասած, բավականին ժամանակ է ցանկություն կար ծանոթանալու...
Ինչևէ, չգիտեմ այդ օրն ինչ օր էր, բայց սկսեցին հարցուփորձ անել ՁԻԱՀ-ի մասին՝ ստուգելով մեր տեղեկացվածության աստիճանը... :D :): Մի խոսքով, մեր՝ գործից հասկացող ու պրոֆեսիոնալ Բյուրակնի խաթեր նրա մոտ հրավիրեցի :D հարցեր տվող աղջկան... Աղջիկը միանգամից անցավ իր գործին՝ տալով մեզ արդեն ծանոթ հարցերը... ու մեկ էլ Բյուրը սկսեց մաստեր կլաս ցույց տալ :hands :D: Մի խոսքով այդ հարցեր տվող խեղճ աղջիկը չեր հասցնում գրանցել Բյուրի ասածները... Լավ, հիմա մտածում եք, թե ինչ կապ ուներ հանդիպման հետ Բյուրակնի պատասխանները... Ասեմ իմանաք, որ այդ ամբողջ ընթացքը ես անմահացրել եմ տեսախցիկի միջոցով (հեչ, մի տեսախցիկ էլ լիներ՝ ընդամենը 0.3 mpx-անոց Sony Ericsson k500i)... Եվ ամեն ինչից բացի այդ մի քանի րոպեանոց տեսաֆիլմը դրել եմ մեր սիրելի :D Մեսրոպի կայքում (ապրի Մեսիկը, քանի որ ֆրինեթի վրա տեղ չունեի այդքան :D): Տեղեկացնեմ, որ ֆայլի հասցեն պաշտպանել եմ գաղտնագրով, որպեսզի անկապ մարդ չմտնի ու չքաշի... Ձեզ եմ ներկայացնում ֆայլի ուղիղ ուղին՝ առանց գաղտնագրի. մտեք այստեղ (http://3.file.am/download2.php?a=671Clip(5).3gp&b=ec0bac366ad9d80af8ea7d5b29e56f0d):
Բյուրը ոնցվոր թե հանգիստ ընդունեց ֆայլի հրապարակման փաստը, այնպես որ արխային քաշեք տեր ենք :P:

StrangeLittleGirl
21.06.2007, 01:05
Իմ կարծիքով՝ հանդիպումը կարելի է հաջողված համարել
Ես էլ եմ նույն կարծիքին, չնայած սկզբում վատառողջ էի ու ահավոր անտրամ :)

Սամվել
21.06.2007, 01:11
:think Չմեռա հանդիպման ել մասնակցեցի :) չնայած բավականին հետաքրքիր ու հաճելի էր:) ափսոս արշավին չեմ կարում գնամ:(

Cassiopeia
21.06.2007, 09:19
Շատ ուրախ էի ծանոթանալ Մոգական Լապտերիկի հետ: Որպես գաղտնիք ասեմ, որ շաաատ հաճելի անձնավորություն է (դա հասցրեցի նկատել մեր շփման մի քանի րոպեների ընթացքում) ու լրիվ համապատասխանում է իր մականվանը;):
Ինձ համար հաճելի էր անցյալ հանդիպումը, չնայած մռայլ տրամադրությանս::oy

քաղաքացի
23.06.2007, 09:36
Այսօր ժամը 22:00-ին SQ1-ում (հասցեն՝ Աբովյան 1/3)

John
23.06.2007, 22:49
Այսօր ժամը 22:00-ին SQ1-ում (հասցեն՝ Աբովյան 1/3)
Հաճելի ժամանց :) չեմ էլ կասկածում, որ լա՜վ կայֆավատ կլինեք :)

StrangeLittleGirl
23.06.2007, 22:59
Հա՛, լավ կուրախանաք :)
Ուղղակի իմ աչքերն արդեն փակվում են, գլուխս էլ պայթում է:

StrangeLittleGirl
26.06.2007, 12:19
Ուշադրությու՛ն
Այսօր՝ հունիսի 26-ին, ժամը երեկոյան 8-ին Թումանյանի արձանի մոտ

Apsara
26.06.2007, 14:32
Ժող այսօր առաջարկում եմ հանդիպել և գնալ թատրոն, կարծում եմ հետաքրքիր կլինի, իսկ թե ինչ ներկայացումներ կան կարող եք այստեղ նայել http://armeniainfo.am/calendar/view.php

StrangeLittleGirl
26.06.2007, 14:39
Ես դեմ եմ առաջարկին: :P
Նախ, մինչև 8:30 դասի եմ, երկրորդ թատրոնի տրամադրություն չունեմ:

Amaru
26.06.2007, 18:16
Մմմ... էհ, ոնց եմ ալարում տանից դուրս գամ :oy Տեսնեմ՝ գուցե գամ... :)

John
28.06.2007, 14:07
Շնորհակալ եմ, որ առանց ինձ ընդամենը մեկ հանդիպում եք կազմակերպել ;) :)

StrangeLittleGirl
29.06.2007, 00:42
Ժո՛ղ, ուրեմն սենց… քանի որ զզվել եմ Ակումբի ստանդարտ հանդիպումներից, անկապ նստելուց ու ավելի անկապ բաների մասին խոսելուց, խոստանում եմ, որ այս ամառ այն շաբաթ օրերին, երբ քաղաքում եմ, որևէ հետաքրքիր բան կազմակերպել:
Դրանցից յուրաքանչյուրի համար առանձին թեմա կբացվի: Միայն նկատի ունեցեք, որ եթե գալու եք իմ կազմակերպած հանդիպումներին, ուրիշ բան առաջարկել չկա. եթե հանդիպում ենք, որ գնանք կինո, ուրեմն գնում ենք կինո:

Apsara
29.06.2007, 01:00
ես նենց կուզեմ ջրաշխարհ գնամ, բայց ակումբի հետ շատ ավելի հետաքչքիր կանցնի, իսկ կինո արդեն հոգնել եմ

քաղաքացի
29.06.2007, 20:36
Ես էլ եմ ջրաշխարհ ուզում :erexa

Guest
29.06.2007, 20:41
ես նենց կուզեմ ջրաշխարհ գնամ, բայց ակումբի հետ շատ ավելի հետաքչքիր կանցնի, իսկ կինո արդեն հոգնել եմ

Ես էլ եմ ջրաշխարհ ուզում :erexa

Դե որ այսքան շատ մարդ ա ուզում, մյուս շաբատ կգնանք :) Բայց մյուս էլի, թե չե հիմա չեմ կարա:

Artgeo
29.06.2007, 21:28
Դե որ այսքան շատ մարդ ա ուզում, մյուս շաբատ կգնանք :) Բայց մյուս էլի, թե չե հիմա չեմ կարա:
Էկեք Թբիլիսիի ջրաշխարհ, հենց այսօր են բացել :)

StrangeLittleGirl
30.06.2007, 00:04
Խնդրում եմ՝ ինձ կներեք: Կինո ես ինքս չեմ կարողանալու գնալ :( Անսպասելի խոչընդոտներ առաջացան… Ձեզ հաճելի ժամանց վաղվա հանդիպման ժամանակ: Կխնդրեի, որ մեկնումեկը հայտարարություն գրեր, քանզի ես չգիտեմ՝ գալու եմ, թե ոչ, երբ եմ գալու ընդհանրապես, հետևաբար ինձ իրավունք չեմ վերապահում հայտարարություն գրել:

Ուլուանա
30.06.2007, 08:30
Այսօր՝ ժամը 18.00-ին, հանդիպում ենք Թումանյանի արձանի մոտ (Օպերա)։

Cassiopeia
30.06.2007, 08:56
Այսօր՝ ժամը 18.00-ին, հանդիպում ենք Թումանյանի արձանի մոտ (Օպերա)։

Իսկ չի լինի, որ Սպենդարյանի մոտ հանդիպենք՝ ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա, ու էլ ոչ էլ շփոթության առիթ կլինի:

Ուլուանա
30.06.2007, 10:03
Ուշադրություն

Քանի որ հանդիպման ժամերին Օպերայում ցույց է նախատեսված, հանդիպման վայրը տեղափոխվում է...

Այսօր՝ ժամը 18.00-ին, հանդիպում ենք Թամանյանի արձանի մոտ (Կասկադ)։

StrangeLittleGirl
30.06.2007, 10:10
Իսկ ես ցույցին կգնամ :P

Ուլուանա
30.06.2007, 10:26
Իսկ ես ցույցին կգնամ :P
Հնարավոր է, որ մենք էլ գանք։ :P Կհավաքվենք, կերևա։ ;)

StrangeLittleGirl
30.06.2007, 11:12
Հնարավոր է, որ մենք էլ գանք։ :P Կհավաքվենք, կերևա։ ;)
Կարծում եմ, որ ճիշտ որոշում կլինի. հաստատ ավելի լավ է ցույցի գալ, քան անկապ «Վեսթում» կամ մի ուրիշ տեղ նստել:

Ավելացվել է 14 րոպե անց
Մեկ էլ մի բան էլ ասեմ: Եթե հավաքվել-երևալով է, հաստատ կգտնվեն այնպիսի մարդիկ, որոնք չեն ուզենա: Պետք է պարզապես որոշել ու գալ:

Chuk
30.06.2007, 15:35
Անկախ ամեն ինչից հանդիպումն այսօր լինելու է, եթե նույնիսկ ոմանք կամ բոլորը որոշեն մասնակցել ցույցին :)
Դա ի՞նչ ժող, այնքան էլ շատ ժամանակ չի մնացել, շտապեք :P

Հ.Գ. Բյուր, բազմաթիվ կարևոր իրադարձությունների ժամանակ մենք անկապ ժամանակ ենք անցկացրել նույն Վեսթում կամ Սքվերում... Քաղաքացիական գիտակցությունը նո՞ր պետք է զարթնի: Ուշ է, շատ ուշ...
Հ.Գ.1. Բյուր, ամեն ինչ լավ է լինելու, չվախես ;)

StrangeLittleGirl
30.06.2007, 15:37
Հ.Գ. Բյուր, բազմաթիվ կարևոր իրադարձությունների ժամանակ մենք անկապ ժամանակ ենք անցկացրել նույն Վեսթում կամ Սքվերում... Քաղաքացիական գիտակցությունը նո՞ր պետք է զարթնի: Ուշ է, շատ ուշ...
Հ.Գ.1. Բյուր, ամեն ինչ լավ է լինելու, չվախես
Չէ՛, ինչու՞… Մի անգամ կարողացա համոզել, որ հանրահավաքի գան: Իսկ ընդհանուր առմամբ ես ուրիշ դեպք չեմ հիշում, որ դրսում ինչ-որ բան կատարվի, իսկ մենք «Վեսթում» կամ մի ուրիշ տեղ լինենք:

Ուլուանա
02.07.2007, 16:10
Ակումբի հերթական արտահերթ հանդիպում :D

Այսօր՝ ժամը 19.00-ին, հավաքվում ենք Թամանյանի արձանի մոտ (Կասկադ)։ ;)

Սամվել
02.07.2007, 16:22
:think Գնալը գնանք , բայց ու՞ր……կամ ի՞նչ ենք անելու…:think

մի բան մտածեք որ հետաքրքիր լինի էլի :)

Apsara
02.07.2007, 16:27
կհանդիպենք դեպքի վայրում:P

Dr. M
02.07.2007, 19:19
ափսոս ուշացել եմ :(

StrangeLittleGirl
02.07.2007, 23:41
ափսոս ուշացել եմ
Կարող էիր զանգել :P

Հ.Գ. ստորագրությունդ հզոր է :)

Dr. M
02.07.2007, 23:47
ապես :)

Բյուր ջան ճիշտ ես ասում:{:tel:scleros բայց
ախր արդեն 1 ժամից ավել էր անցել, ու ես ինձ լավ չեի զգա, որ գայի ու տեսնեի, որ բոլորդ լավ, ուրախ զրուցում եք, մի տեսակ օտար կզգայի ինձ, շատը դրա համար միջոցներ ձեռք չառա :(
մյուս անգամ, հույս ունեմ, որ ժամանակին կկարդամ ;)

StrangeLittleGirl
02.07.2007, 23:49
Ո՜նց ա երևում, որ մեր հանդիպումներին չես եկել: :D Ես ժամը 11-ին միացա մյուսներին :D

Ուլուանա
03.07.2007, 09:14
Երեկվա հանդիպման ժամանակ արդեն ուշ երեկոյան գնացել էինք Սունդուկյանի այգի, իսկ վերադառնալուց առաջ տաքանալու համար այնտեղ բռնոցի խաղացինք հենց էն գազոնի մեջ, որտեղ որ մինչ այդ նստած էինք։ :hands Հաջորդ անգամ որոշել ենք պահմտոցի խաղալ։ :yahoo :P :D

John
03.07.2007, 09:16
Շատ լավ անցավ երեկվա հանդիպումը :)

Արշակ
03.07.2007, 10:13
Հա՜, երեկվա բռնոցին կայֆ էր։ Ահագին վազեցինք։ Philosopher-ը սկզբում չէր ուզում խարխլել իր լուրջ փիլիսոպայի կերպարը, բայց վերջը չդիմացավ ճնշմանը ու ինքն էլ խաղաց։:hands Նենց հավես էր։ Նենց էլ ծիծաղելի էինք վազում։:D
Apsara-ն կարծես հուսահատ եղնիկ լիներ, որն ամբողջ ուժով, բայց արդեն անհույս փախնում է հետապնդող գազանից՝ շատ լավ իմանալով, որ մեկ է՝ շուտով բռնվելու է։
Փիլոն փախնելիս խեղճ հալածյալի տեսք ուներ, դե իսկ Սասունն ու Բյուրակնը ոնց-որ մուլտիկից դուրս թռած լինեին։:D Իրանց նայելիս ծիծաղից թուլանում էի։ :D Հովսեփն էլ սարից գլորվող ձնագնդի էր նման։
Իսկ տեսնես իմ վազքը կողքից ինչի էր նման։:think

Ուլուանա
03.07.2007, 10:21

Պատկերացրու, դու էլ էիր Սասունենց կատեգորիային պատկանում։ :P :D

Wisper
03.07.2007, 10:50
Լոոոոլ :D, վաայ հանդիպմանը ափսոս չեմ եկել, բայց արդեն պատկերացրեցի բռնոցին :D: Հետաքրքիր է, Սասունը ընկե՞լ է վազելուց, որտեվ ինքը ընկնելու հետ լավ ունի :P :D

John
03.07.2007, 10:53
Բռնոցին չէր տպավորվել իմ մոտ… կարողա՞ ես չեմ խաղացել… եսիմ… լավ, հասկացա՝ մյուսները 10-15 տարի առաջ էին վերջին անգամ բռնոցի խաղացել, իսկ ես մի քանի ամիս առաջ :D

Philosopher
03.07.2007, 11:03
Հա՜, երեկվա բռնոցին կայֆ էր։
Չափազանցություն:D

Ահագին վազեցինք։
Երևի էդ ահագինն էր:D

Philosopher-ը սկզբում չէր ուզում խարխլել իր լուրջ փիլիսոպայի կերպարը, բայց վերջը չդիմացավ ճնշմանը ու ինքն էլ խաղաց։:hands Նենց հավես էր։ Նենց էլ ծիծաղելի էինք վազում։:D
Գեղագիտական ընկալումը սուբյեկտիվ երևույթ ա:D

Apsara-ն կարծես հուսահատ եղնիկ լիներ, որն ամբողջ ուժով, բայց արդեն անհույս փախնում է հետապնդող գազանից՝ շատ լավ իմանալով, որ մեկ է՝ շուտով բռնվելու է։

Նատուրալիզմ, գազանի դեպքում` ռեալիզմ:D;)

Փիլոն փախնելիս խեղճ հալածյալի տեսք ուներ

Իմպրեսիոնիզմ, տպավորապաշտություն, որը հեռու ա ռեալիստական լինելուց:D:P

, դե իսկ Սասունն ու Բյուրակնը ոնց-որ մուլտիկից դուրս թռած լինեին։:D Իրանց նայելիս ծիծաղից թուլանում էի։ :D
Դե իսկ դա պարզ էր:D:)

Հովսեփն էլ սարից գլորվող ձնագնդի էր նման։
Երևակայություն:think

Իսկ տեսնես իմ վազքը կողքից ինչի էր նման։:think
Լռություն:D:D:D

John
03.07.2007, 11:07
Երևակայություն :think
համամիտ եմ :) ես երեկ էլ չեմ գլորվել… այն էլ սարից… ոչ էլ դրա նման բանա եղել… երևի ավելորդ է, բայց նշեմ՝ ես նման չեմ ձնագնդի :D

Ուլուանա
03.07.2007, 11:09
համամիտ եմ :) ես երեկ էլ չեմ գլորվել… այն էլ սարից… ոչ էլ դրա նման բանա եղել… երևի ավելորդ է, բայց նշեմ՝ ես նման չեմ ձնագնդի :D
Հա, ճիշտն ասած, ես էլ քեզ ձնագնդիի չնմանեցրի... :nea համենայնդեպս, վազելիս։ :D

Cassiopeia
03.07.2007, 11:13
Երնեկ ձեզ…:(

Արշակ
03.07.2007, 11:19
Նենց գրեցիք բոլորդ, որ հեսա կարդացողները կարծելու են, թե գիշերվա երազներս եմ եկել ստեղ պատմում կամ էլ հանդիպման ժամանակ ուռած եմ եղել։:cry
Իսկ դու՛, Ուլուանա, խելոք մնա, թե չէ կասեմ թե դու ինչի էիր նման։:angry :P
Համ էլ, Փիլո, քեզ հենց Ուլուանան էր խաղի ժամանակ հալածյալի նմանացրել։:P

Ուլուանա
03.07.2007, 11:28
Նենց գրեցիք բոլորդ, որ հեսա կարդացողները կարծելու են, թե գիշերվա երազներս եմ եկել ստեղ պատմում կամ էլ հանդիպման ժամանակ ուռած եմ եղել։:cry
Չէ, դե ես մենակ Հովսեփի մասին գրածիդ էի դեմ, թե չէ մնացածներին, հատկապես Փիլոյին, լրիվ ճիշտ էիր բնութագրել։ :P:D

Իսկ դու՛, Ուլուանա, խելոք մնա, թե չէ կասեմ թե դու ինչի էիր նման։:angry :P
Ասա, ես վաղուց անհամբեր սպասում եմ։ :D

Համ էլ, Փիլո, քեզ հենց Ուլուանան էր խաղի ժամանակ հալածյալի նմանացրել։:P
:roll :oy

StrangeLittleGirl
04.07.2007, 19:26
Հենց հիմա Կասկադում հանդիպում կա
Արագացրե՛ք

Philosopher
05.07.2007, 09:42
Բոլորին, բոլորին, բոլորին
Այսօր, ժամը 19.30, բոլորս, միասնաբար գալիս ենք Թամանյանի արձանի մոտ` ապացուցելու համար, որ Ակումբը վճռական է` պաշտպանելու իր իրավունքները այնպիսի կարևոր հարցերում, ինչպիսիք են.
1. Խոսելը դեսից-դենից
2. Անլուրջ դեմքերով լուրջ հարցեր քննարկելը
3. Ուտելը (խմելը)
4. Ինտելեկտուալ խաղեր խաղալը (Բռնոցի, Պահմտոցի և այլն)

Բոլորս դեպի Թամանյանի արձան. եկել է հերթական անգամ հանդիպելու վճռական պահը:D

19.30. Թամանյանի արձանի մոտ

Միացեք` ում Ակումբը միացրել է

StrangeLittleGirl
05.07.2007, 09:54
Է՜հ, ինձնից առաջ ընկար: Ես ուզում էի ավելի շուտ նշանակել հանդիպումը :D
Ինչևէ, ժամը 9-ից հետո նոր կարող եմ միանալ:

Մանե
05.07.2007, 14:27
4. Ինտելեկտուալ խաղեր խաղալը (Բռնոցի, Պահմտոցի և այլն)

:D:D
Ես կարող ա գամ:)

Ուլուանա
06.07.2007, 15:42
Այսօր՝ ժամը 19.30-ին, Թամանյանի արձանի մոտ, տեղի կունենա Ակումբի՝ արդեն ավանդույթ դարձած արտահերթ հանդիպումը։ :D

StrangeLittleGirl
06.07.2007, 15:48
Ա՛ն, էս արագ-արագ հանդիպումներ ենք անում, որ ես գնամ, էլ չանե՞ք:
Ես ուշացումով կգամ :(

John
06.07.2007, 15:56
Այսօր՝ ժամը 19.30-ին, Թամանյանի արձանի մոտ, տեղի կունենա Ակումբի՝ արդեն ավանդույթ դարձած արտահերթ հանդիպումը։ :D
Եթե էլի գոմայգի (Սունդուկյանի մոտի այգի) ենք գնալու կամ Վեստ՝ ես չեմ գա… ի դեպ, եթե նշված տեղերից որևէ մեկը չենք գնում՝ ինձ տեղյակ պահեք:

Սամվել
06.07.2007, 16:10
Հա իրոք որ ասեք ուր ենք գնալու ավելի լավ …:)

Kita
06.07.2007, 18:07
Իսկ եթե գոմայգի ենք գնալու, տո ադիալ վերցրեք էլի:D;)

John
06.07.2007, 21:30
Չգիտեմ խի որոշեցի էս թեմայում գրառում անել… չեմ փոշմանել, որ չմնացի… ավելին՝ իզուր էլ եկա… պետք չէր գալ…

HaPpY_gIrL
06.07.2007, 23:46
Լօլ ես ամեն ինչ տեսա ...Տխուր էր երևում ձեր հանդիպումը...

Apsara
06.07.2007, 23:54
հանդպումները հաճախակի լինելու պատճառով կորցրել են իրենց հետաքրքրությունը: Ես որոշել եմ հանդիպման գալ միայն շաբաթ օրերը

StrangeLittleGirl
07.07.2007, 00:32
Չգիտեմ խի որոշեցի էս թեմայում գրառում անել… չեմ փոշմանել, որ չմնացի… ավելին՝ իզուր էլ եկա… պետք չէր գալ…
Ինչու՞… Ի՞նչ էր եղել :(

Լօլ ես ամեն ինչ տեսա ...Տխուր էր երևում ձեր հանդիպումը...
Դու որտե՞ղ էիր:

հանդպումները հաճախակի լինելու պատճառով կորցրել են իրենց հետաքրքրությունը: Ես որոշել եմ հանդիպման գալ միայն շաբաթ օրերը
Մի՞թե քեզ թվում է, թե շաբաթ օրերը հետաքրքիր է լինում :D Միշտ էլ նույնն է…

Այսուհետ եթե իմանում եք, որ հանդիպման կազմակերպման մեջ Ֆիլոյի մատը խառն է, խնդրում եմ՝ մի՛ գնացեք. հանդիպման հայտարարություն է գրել տալիս ու ներկայանում վերջին վայրկյանին :D :angry

John
07.07.2007, 07:26
Ինչու՞… Ի՞նչ էր եղել :(
եսիմ… մի տեսակ ավոլերդության զգացում ունեի… ու անհարմարության…

Ուլուանա
07.07.2007, 07:57
եսիմ… մի տեսակ ավոլերդության զգացում ունեի… ու անհարմարության…
Հա, սկզբում ահավոր տաղտուկ էր, բոլորս էինք մեզ անկապ զգում... :(
Հետո գնացինք "The Club", էնտեղ էլ առանձնապես հետաքրքիր չանցավ, հետո Կասկադ գնացինք նորից, էնտեղ արդեն ոչինչ, նորմալ անցավ, թեև էլի հետաքրքրությամբ չէր փայլում։

Իսկ Փիլոյին իրոք ծեծել է պետք։ :goblin :nono :angry

Amaru
07.07.2007, 11:09
Ծեծելու գո՞րծ կա :))

Եթե էսօր հանդիպում կա, չեմ կարա գամ... :)

Երվանդ
07.07.2007, 11:26
Իսկ Փիլոյին իրոք ծեծել է պետք։ :goblin :nono :angry

Ձեռքերներտ հեռուուու Փիլիսոփայից:angry:D

Ուլուանա
07.07.2007, 11:42
Ձեռքերներտ հեռուուու Փիլիսոփայից:angry:D
Երվանդ, իսկ դու սուս, :nono դու էլ ծեծվելու տեղ ունես։ :P :D Դու էլ երեկ խոստացար գալ, բայց տենց էլ չեկար։ :angry

impression
07.07.2007, 11:45
Իսկ էսօր կա՞ հանդիպում, թե՞ դեռ որոշված չի:

Երվանդ
07.07.2007, 11:49
Երվանդ, իսկ դու սուս, :nono դու էլ ծեծվելու տեղ ունես։ :P :D Դու էլ երեկ խոստացար գալ, բայց տենց էլ չեկար։ :angry

lol Ես ընդհամենը խոստացել եմ որ կաշխատեմ;) ամեն ինչ ենել որ հյուրերիս տնից քշեմ գամ:D, էնել չստացվավ շատտտտ պնդաճակատ հյուրեր դուրս եկան, համել ես որ գայի տենց լոքշ չէր լինի:oy, պիվայով ու արաղով զինված, ու էտ իրա «զենքերը» ուրիշներին որոշ ժամանակ տրամդրելու պատրաստակամ մարդը հաստատ աշխուժություն կառաջացներ, գոնե տվյալ «զինատեսակները» գնահատող մարդկանց շարքերում:D

Ուլուանա
07.07.2007, 12:13
Այսօր՝ ժամը 20.00-ին, հավաքվում ենք Թամանյանի արձանի մոտ (Կասկադ), որպեսզի գնանք Քաղաքացի Սասունենց տուն։ :hands Աշխատեք չուշանալ :P (ո՜վ էլ խոսեր, չէ՞... :oy :D), որպեսզի գոնե ժամը 21.00-ին արդեն Սասունենց տանը լինենք։ Ամենաուշը ժամը 20.45 շարժվելու ենք, այնպես որ ուշացողները ստիպված կլինեն ինքնուրույն՝ հարցուփորձի միջոցով գտնել հանդիպման նոր վայրը։

Taurus
07.07.2007, 12:22
Այսօր՝ ժամը 20.00-ին, հավաքվում ..... գնանք Քաղաքացի Սասունենց տուն։ :hands

իյա ախպերս էս ինչ կա որ?
Բայց Սասունենց տունը գտնելը դժվար չի:
մարդ ես մեկ էլ տեսար ես էլ եկա, բայց կասկադ հաստատ չեմ հասցնի!

Kita
07.07.2007, 12:36
իյա ախպերս էս ինչ կա որ?
Բայց Սասունենց տունը գտնելը դժվար չի:
մարդ ես մեկ էլ տեսար ես էլ եկա, բայց կասկադ հաստատ չեմ հասցնի!

Էդո կարող է իննի կողմերն եես գնալու, ես էլ կասկադ իջնելու հավես չունեմ:( թե ինչու Անելիքի մոտ չենք հանդիպում:(

Երեխեք ուտելիք ու էտ ստիօլի բաներ աչքիս իրար հետ ենք առնելու, թե՞....;)

Ուլուանա
07.07.2007, 12:39
Էդո կարող է իննի կողմերն եես գնալու, ես էլ կասկադ իջնելու հավես չունեմ:( թե ինչու Անելիքի մոտ չենք հանդիպում:(

Երեխեք ուտելիք ու էտ ստիօլի բաներ աչքիս իրար հետ ենք առնելու, թե՞....;)
Հա, որոշ բաներ պետք է առնել, բա դրա համար էլ ցանկալի է, որ հնարավորության դեպքում սկզբում բոլորս մի տեղ հավաքվենք, ոչ թե ամեն մեկն իր համար գնա ուղիղ Սասունենց տուն...

Երվանդ
07.07.2007, 13:19
Ես իմ համար կգնամ ուղիղղղղղ Սասունենց տուն:), հկը նայեմ տունը Հին Մոսկվաներիցս մնացելա աչքիս արաղն իմ վրայա ինչպես միշտ:D

StrangeLittleGirl
07.07.2007, 15:26
Իսկ Սասունին տեղյակ պահե՞լ եք: :D

քաղաքացի
07.07.2007, 15:30
Ես գործեր ունեմ կարող ա չգամ :(
Միքիչ ավելի ուշ ես ձեզ կմիանամ: Դե ձեզ բարի ժամանց :)

Guest
08.07.2007, 09:19
Հանդիպում հանդիպում…
Ասա շուտ պռցեք էլի: Հիմա էլի կիսաքուն նստաց էնք, թեյինիկը հենց նոր եռց և կանչեց թեյ պատրաստելու… ինչքան հավես չկա հելնոլու… թեյնիկը եռում է իսկ մենք միմիան վրա ենք նայում ու սպասում թե ով կզոհի իր վերջին ուժերը հանուն մնացածի:
Սասունենց տանը դեռ 4 հոգի շարունակում են հանգիպել միմիանց բնակարանի տարբեր վայրերում:

Հաջորհդ հանդիպումը եթե այսօր անենք լավ կլինի :D

Ուլուանա
08.07.2007, 11:25
Հանդիպում հանդիպում…
Ասա շուտ պռցեք էլի: Հիմա էլի կիսաքուն նստաց էնք, թեյինիկը հենց նոր եռց և կանչեց թեյ պատրաստելու… ինչքան հավես չկա հելնոլու… թեյնիկը եռում է իսկ մենք միմիան վրա ենք նայում ու սպասում թե ով կզոհի իր վերջին ուժերը հանուն մնացածի:
Սասունենց տանը դեռ 4 հոգի շարունակում են հանգիպել միմիանց բնակարանի տարբեր վայրերում:
Հաջորդ հանդիպումը եթե այսօր անենք լավ կլինի :D
Ո՛չ մի դեպքում։ :nono Քնելու ռեժիմս խախտվել է արդեն էդ ամենօրյա հանդիպումների պատճառով... :bl Ամբողջ օրը բժժած եմ։ :( Էս շաբաթ էլ ո՛չ մի հանդիպում։ :angry (այսինքն՝ էսօր, էլի :D)։ Թողեք մի քիչ հանգստանանք, կամ էլ ցերեկները հանդիպենք, որպեսզի գիշերը քնելու վատ սովորություն ունեցող որոշ տարօրինակ արարածներ կարողանան գիշերները քնել։ :oy

StrangeLittleGirl
08.07.2007, 11:31
գիշերը քնելու վատ սովորություն ունեցող որոշ տարօրինակ արարածներ կարողանան գիշերները քնել։
:D :D :D

Հա՛, իսկականից, ինձ էլ թողեք հանգիստ պատրաստվեմ ճանապարհորդության: Համ էլ պետք է շուտ քնեմ:

Dr. M
08.07.2007, 12:40
փաստորեն մի քանիսը վերջը "անհանգստացրել" է քաղաքացուն :)
եվվվվվվվ?
ինչ է եղել գիշերը? երբ բոլորս քնած էինք? ;) :B

Երվանդ
08.07.2007, 21:20
Ուզում եմ գնամ Սասունենց տուն, բայ չեմ կարա:cry, օրգանիզմս կարողա դա ընդհունի որպես իրեն լիակատար արհամարելու փաստ:), իսկ Սասունենց հարևանների տեղում չէի ուզենա հայտնվել:D, Սասունի տեղը նույնպես քանի որ իմ կարծիքով՝ էսօր գիշերը կամ վաղը առավոտյան հարևանները կռռոցը կհանեն իրա:D

Kita
09.07.2007, 19:02
Այսօր ժամը 20:30 Թումանյանի արձանի մոտ հանդիպում, սպաասելու ենէ մինչ 21:00… Ուշ եկողները թող զանգահարեն:;)

John
09.07.2007, 19:06
Այսօր ժամը 20:30 Թումանյանի արձանի մոտ հանդիպում, սպաասելու ենէ մինչ 21:00… Ուշ եկողները թող զանգահարեն:;)
Գնա՞մ, թե՞ չէ… լավ, կգնամ :)

HaPpY_gIrL
09.07.2007, 19:08
Ինչու՞… Ի՞նչ էր եղել :(

Դու որտե՞ղ էիր:

ձեզանից քիչ հեռու, սպասում էի սիրուն տղա գար մոտենայի, էնէլ տենց էլ չեկավ լօլ

Guest
09.07.2007, 19:54
ձեզանից քիչ հեռու, սպասում էի սիրուն տղա գար մոտենայի, էնէլ տենց էլ չեկավ լօլ

Պիտա հանդիպմանը գայի… :(

Ուլուանա
09.07.2007, 20:33
Վերջը որոշեցիք էսօր էլ անել, հա՞... :o :( Առանց ինձ... :cry Իսկ ես հիվանդ սատկում եմ... :bl :(

Dr. M
09.07.2007, 21:22
ինչպես հասկացա , ամեն օր հանդիպում եք կազմակերպում :)
ակտիվ ամառ է սպասվում ոնց որ :P

Apsara
09.07.2007, 21:39
Վերջը որոշեցիք էսօր էլ անել, հա՞... :o :( Առանց ինձ... :cry Իսկ ես հիվանդ սատկում եմ... :bl :(

Ան ես էլ հիվանդ պարկած էի, ու չեի տեսել հայտարարությունը: Նույն ախտանշաններով ինչ դու, շաատ տարօրինակ է:think

Dr. M
09.07.2007, 23:21
:[ աչքիս ես էլ եմ ուզում հիվանդանալ :(

Djavaxhq
10.07.2007, 00:39
Ես էլ եմ ուզում հանդիպումներին գալ:cry, բայց կամ ուշ եմ իմանում, կամ իմ զբաղվածս ժամանակ եք հանդիպում, մի տաս օրից գնալու եմ Ջավախք, այ էնտեղ կնշանակեմ հանդիպում ու մենակովս ինքս իմ հետ կհանդիպեմ: լացս գալիս է ախր էնտեղ ինտերնետ չկա:

John
10.07.2007, 13:07
Կիրակի օրը՝ հուլիսի 15-ին, ժամը առավոտյան 10,30-ին, բոլոր նրանք՝ ում մտահոգում է Ակումբի պատիվը, ովքեր ուզում են օգնել Ակումբի ֆուտբոլսիտներին, ովքեր ուզում են գեղեցիկ ֆուտբոլ տեսնել, ովքեր ուզում են ուրախանալ և մյուս բոլորին, հրավիրում ենք ներկա գտնվելու
FC AKUMB.AM-ARMFOOTABALL.COM ֆուտբոլային հանդիպմանը: Հանդիպում ենք Պոլիտեխնիկի պուլպուլակի մոտ, ժամը՝ 10,30: Բոլորի ներկայությունը ցանկանի է:

docart
10.07.2007, 20:13

Հավեսով կգայի քեզ բալետ անելու, բայց ափսոս հարսանիքի եմ::(

murmushka
10.07.2007, 23:20
Ես էլ եմ ուզում հանդիպումներին գալ:cry, բայց կամ ուշ եմ իմանում, կամ իմ զբաղվածս ժամանակ եք հանդիպում, մի տաս օրից գնալու եմ Ջավախք, այ էնտեղ կնշանակեմ հանդիպում ու մենակովս ինքս իմ հետ կհանդիպեմ: լացս գալիս է ախր էնտեղ ինտերնետ չկա:

կարող եմ Գյումրիից միանալ ;)

Ուլուանա
11.07.2007, 15:18
Այսօր՝ ժամը 20.00-ին, հանդիպում ենք Թամանյանի արձանի մոտ (Կասկադ)։ (Վերջիվերջո, արդեն երկու ամբողջ օր է, ինչ չենք հանդիպել :D)

Apsara
11.07.2007, 15:23
վերջը չդիմացաք էլի, գոնե էնպես արեք կարոտեք մեկդ մյուսին, կարող է այդ ժամանակ այդքան էլ ձանձրալի չանցնեն հանդիպումները:think

Աբելյան
11.07.2007, 15:50
ափսոս
որ մի 2 ժամ շուտ կազմակերպեիք, կարողա գայի

Ուլուանա
11.07.2007, 15:58
վերջը չդիմացաք էլի, գոնե էնպես արեք կարոտեք մեկդ մյուսին, կարող է այդ ժամանակ այդքան էլ ձանձրալի չանցնեն հանդիպումները:think
Վարդ, իսկ գուցե կարոտել ենք, դրա համար ենք հանդիպում անում։ :P :D Համ էլ ո՞վ ասեց, թե ձանձրալի են անցնում հանդիպումները... :o Էս վերջերս կարծեմ երկու անգամ է եղել, որ ձանձրալի է անցել, մնացած դեպքերում շատ էլ հետաքրքիր էր։ Կամ էլ երևի նայած ում համար, եսիմ։ :think

Guest
11.07.2007, 16:06
Կարոտել եմ գրեթե բոլորին… կգամ այսօր բայց ուշոտ, բայց չեմ կարա գտնեմ, ասեք ուր եք գնում, որ գամ, հեռախոս չունեմ :)

Ուլուանա
11.07.2007, 16:55
Սունդուկյանի այգի ենք գնալու։ Եթե ուշ ես գալու, միանգամից էնտեղ արի։ ;) Հա, մեկ էլ հետդ ադեալ կբերես։ :D

Arisol
11.07.2007, 22:54
Ժող ջան, ես հուլիսի 13ին գալիս եմ Երևան, հավանաբար 20:00-21:00-ի կողմերը տեղում կլինեմ: Դուք կարող եք շուտ հանդիպում կազմակերպել, իսկ ես որ տեղ հասնեմ՝ կմիամ ձեզ ;) ;

Guest
12.07.2007, 10:18
Սունդուկյանի այգի ենք գնալու։ Եթե ուշ ես գալու, միանգամից էնտեղ արի։ ;) Հա, մեկ էլ հետդ ադեալ կբերես։ :D

Այսպիսի լավ հանդիպում արդեն վաղուց չեի տեսել, էն ի՜նչ կայֆ էր: Կատակ չեմ անում, ոչ էլ ձեռ եմ առնում: Իրոք շատ լավն եր:)
Սասունին ճնշեցի, հավեսս հանեցի… Ապսառային տեսա… Դեպրեսիաս թափեցի ինչքան կարողացա… այդքան շատ էր, որ մի 90 տոկոսը դեռ մնաց, բայց դե մինչ այդ ոչ մի տեղ, արդեն մի շաբատ ա չեի կարում ոչ մի կաթիլ կորցնեի ու մենակ կուտակում էի… Ծխեցի… Անահիտին վազացրեցի… Փիլոին առաջին անգամ մի քիչ ուշադիր լսեց: Միշտ ականջիս կողքով եմ անցկացնում ասածները, որ ձանձրությունից չմեռնեմ, բայց ես անգամ ասեմ, որ անգամ հաճելի էր… Ջոնին գիշերվա կեսին թողեցի մենակ օպերայում, նստա իմ մարշրուտկեն… գարեջուր կմեցի, հավեսն էր, արդեն ինչքան ժամանակ ա հաճույք խմիչքից չեի ստացել… Արշակի հետ խոսացի, Արշակի հետ միշտ հաճելի ա խոսալ… Վիսպերին ուզածիս պես քննադատեցի… թե ինչքան ա բլթցնում ծրագրավորման բաժնում… հիմա էլ ասեմ, որ չասի էլի հանկարծ, որ բանբասում էի… Կարոտս առա բոլորից, կրկին նեռվայնացա բոլորից… հիմա էլ մտքերս խառն են, Բյուրն էլ կարծես հոգեբան էի դառնալու երեխեքի… կակ ռազ խոլքով երեխա եմ, ինձ կբուժեր, ապսոս ստեղ չի… Ապսառայի, իր տարիքին համապատասխան ամաչկոտությամբ լի քույրիկին տեսա, շատ հավանեցի… էլ ի՞նչ արեցի… ինչ ասես… հա ֆուտբոլ խազացի քաղաքացու ու Ջոնի հետ կոկակոլայի շշով… մի մեկ ու կես ժամ սաղի հետ նստած ասում էի, որ լոքշ ա… էտ էլ ա դառցել բոլորիս շատ սիրելի խոսակցության թեման… Լոքշ ժողովուրդը միշտ էլ լոքշ ա, թե ֆորումում, թե հանդիպումներում… սիրեցի, սիրվեցի… զզվեցի, զզվացրեցի… գժվեցի, գժվացրեցի… ինչեր ասես որ չեն արել այս … Սկզբից սպասում էի, մենակ… ոչ մեկ չկար, հայտնաբերեցի գրիչ գրպանումս: Բախտի բերմամբ անձեռոցիկների տուփ ունեի ու մի ժամ զբաղվում էի բանաստեղծություններ գրելով… վերջը ամենը գնաց զիբիլը, ու դրանից էլ մեծ հաջույք ստացա…

Ժող ջան, ես հուլիսի 13ին գալիս եմ Երևան, հավանաբար 20:00-21:00-ի կողմերը տեղում կլինեմ: Դուք կարող եք շուտ հանդիպում կազմակերպել, իսկ ես որ տեղ հասնեմ՝ կմիամ ձեզ ;) ;

Ուխ Նարես:love Վաղը կտեսնեմ քեզ…

Wisper
12.07.2007, 12:04
Հմ... Բավականին հետաքրքիր հանդիպում էր երեկվա հանդիպումը, չնայած նրան, որ շատ քիչ մնացի հանդիպմանը... Ուրեմն ամենասկզբում ես՝ հանդիպելով Apsara-ին, գնացի նրա և նրա փոքրիկ քույրիկի հետ միասին դեպի Սունդուկյանի այգի... Բայց տեղ հասնելով տեսանք բավականին մարդկանց այնտեղ, որոնց մեջ ինչ որ ծանոթ դեմք չտեսանք, հա մեկ էլ նկատեցինք մի տղայի, որը ստոլբի տակ նստած ինչ որ բան էր գրում :oy: Վերջը ժամն արդեն ուշ էր, դուրս գալով Սունդուկյանի այգուղ արդեն ճանապարվում էինք տուն, երբ մեկ էլ տեսա Կիտային հետո էլի մարդկանց, այդպես մինչև մի 7-10 հոգի եկան :hands: Հետո նրանք զարմացան, որ չենք նկատել մեր հարգելի Guest-ին (որն ի դեպ նշեց, որ ես ծրագրավորման բաժնում եմ բլթցնում :angry :P)... Մի խոսքով գնացինք նորից հետ արդեն նոր կազմով :): Մի քիչ բուռն զրուցելուց և առաջարկներ քննարկելուց հետո ես, Apsara-ն և իր քույրիկը գնացինք տներով ;):

Հ.Գ. Էէէհհհ ժող ջան, ամեն ինչ լավ է, բացի մի բանից, թառսի պես կարիչնիվի ակնոցներս թողեցի խոտերի վրա էտ մթով :cry, կարո՞ղ է ինչ որ մեկը տեսել վերցրել է... :think: Ա՜խխխ, իմ խեղճ ակնոցները :cry:

Ուլուանա
12.07.2007, 14:53
Ասեմ, որ երեկվա հանդիպումն ինձ համար բավական տաղտուկ անցավ... :( Գուցե նրանից էր, որ դեպրեսիվ վիճակում եմ արդեն մի քանի օր (կարծես թե առանց ակնհայտ պատճառի :esim), բայց, ինձ թվում է, որ ոչ միայն ինձ համար էր տաղտուկ, համենայնդեպս հաստատ էն լավ հանդիպումներից չէր, որ բոլորի կամ համարյա բոլորի համար հաճելի ու հետաքրքիր են անցնում։

Հիշում եմ, մի պահ զգացի, որ բացի ինձնից, բոլորը ֆուտբոլից են խոսում։ :o Դե, ես, իհարկե, նման դեպքերում իմ ավագմոդերատորական դերի մեջ մտնելով, հայտարարում եմ, որ թեման փակված է, :nono :angry :D բայց դե ռեալում, ցավոք, փակումն այնքան հուսալի ձևով իրականացնել չի հաջողվում, որքան որ վիրտուալում :( դրա համար էլ մի հանդիպման ընթացքում հաճախ ստիպված եմ լինում բազմիցս «փակել» միևնույն թեման... :{ Իսկ երբ ինքս առաջարկելու հետաքրքիր թեման չեմ ունենում, ինչպես, օրինակ, երեկ էր, ապա ավելորդ է ասելը, որ տաղտուկն ինձ համար ապահովված է լինում... :oy

Ի դեպ, մոծակներն էլ վատ չէին աշխատում երեկ :[, նենց որ դրանք էլ մյուս կողմից էին ներվաքանդ անում մարդու։ :angry :bl
Մի խոսքով՝ մի տեսակ դիսկոմֆորտ էի զգում ամբողջ ընթացքում։ :(

Հ.Գ. Էէէհհհ ժող ջան, ամեն ինչ լավ է, բացի մի բանից, թառսի պես կարիչնիվի ակնոցներս թողեցի խոտերի վրա էտ մթով , կարո՞ղ է ինչ որ մեկը տեսել վերցրել է... : Ա՜խխխ, իմ խեղճ ակնոցները :
Ահագին ժամանակ որոշում էինք, թե ով պիտի վերցնի ակնոցդ։ :D Վերջում ոնց որ թե Կիտային համոզեցինք։ :hands

Wisper
12.07.2007, 15:45
Ահագին ժամանակ որոշում էինք, թե ով պիտի վերցնի ակնոցդ։ :D Վերջում ոնց որ թե Կիտային համոզեցինք։ :hands

Դէէ, որ երկար էիք որոշում, էտ զարմանալու չի :P, պատահական չի էլի... :D...
Բայց դէ վսյոտակի Կիտա ջան մերսի :)

Kita
12.07.2007, 15:56
Դէէ, որ երկար էիք որոշում, էտ զարմանալու չի :P, պատահական չի էլի... :D...
Բայց դէ վսյոտակի Կիտա ջան մերսի :)

Արժե;):Pակնոցներդ էլ եմ ես տեսել, այնպես որ կրկնկի արժե:D

Arisol
12.07.2007, 17:33
Հաջորդ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 13-ին, ժամը 19:00 Թամանյանի արձանի մոտ (Կասկադ) :

Հ.Գ. Ես կմիանամ ձեզ ավելի ուշ, հավանաբար 21:00-ին :

John
12.07.2007, 19:55
Հաջորդ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 13-ին, ժամը 19:00 Թամանյանի արձանի մոտ (Կասկադ) :

Հ.Գ. Ես կմիանամ ձեզ ավելի ուշ, հավանաբար 21:00-ին :
Անպայման կգամ :) Կարոտել եմ շատերին… հույս ունեմ՝ Վերան էլ կգա վաղը :) Նարեն էլ ա գալու :hands

քաղաքացի
12.07.2007, 21:13
Չենք գնալու Սունդուկյանի այգի, իսկ թե ու՞ր ենք գնալու՝ կմտախենք:

Ուլուանա
12.07.2007, 21:20
Չենք գնալու Սունդուկյանի այգի, իսկ թե ու՞ր ենք գնալու՝ կմտախենք:
Ինչի՞, ախր հատկապես դու հիանալի ժամանակ անցկացրիր այնտեղ։ :hands :D

Ավելացվել է 2 րոպե անց

Ինչի՞, ախր հատկապես դու հիանալի ժամանակ անցկացրիր այնտեղ։ :hands :D
Բայց ես էլ չեմ ուզում գնանք Սունդուկյանի այգի։ Մոծակների կծարշավին ենթարկվելու հավես չկա։ :[

John
12.07.2007, 21:23
Ինչի՞, ախր հատկապես դու հիանալի ժամանակ անցկացրիր այնտեղ։ :hands :D

Ավելացվել է 2 րոպե անց

Բայց ես էլ չեմ ուզում գնանք Սունդուկյանի այգի։ Մոծակների կծարշավին ենթարկվելու հավես չկա։ :[
Իսկ դո՞ւ: Չեմ կարծում, որ գոհ ես էդ այգում տեղի ունեցած հանդիպումներից… հատկապես վերջինից… Կարծում եմ՝ պետք է որևէ նոր բան մտածել, որ հանդիպումը լավ անցնի… չեմ ուզում, որ վաղվա հանդիպումն էլ սովորականի նման անկապ ու ԱՆՆՊԱՏԱԿ անցնի…

Սամվել
13.07.2007, 00:20
Ինչի՞, ախր հատկապես դու հիանալի ժամանակ անցկացրիր այնտեղ։ :hands :D

Ավելացվել է 2 րոպե անց

Բայց ես էլ չեմ ուզում գնանք Սունդուկյանի այգի։ Մոծակների կծարշավին ենթարկվելու հավես չկա։ :[

իիի բա մոծակները մեղկ չեն…համ կկարոտեն համ էլ սոված կմնան :cry

Anul
14.07.2007, 12:50
ժող. այսօր դե գիտեք, որ ծնունդս է, նենց որ, ով գալու է հանդիպման, կարելի է ասել, որ թող պատրաստվի ծնունդի: ուղղակի ես հենց նոր եմ քաղաք եկել ու դեռ նշելու վայրը որոշված չէ; նենց որ դուք գնացեք հանդիպման, հետո ես կզանգեմ, կիմանամ դուք ուր եք ու կասեմ , թե ուր գաք, կամ ես կգամ ձեզ կտանեմ