PDA

Դիտել ողջ տարբերակը : Բառե՜ր, բառե՜ր...



Apsara
18.05.2007, 19:37
Սիրելի ակումբցիներ ձեր քննադատությանն եմ հանձնում իմ այս բանաստեղծությունը…
Ինչ եք կարծում, հաճախ ավելի լավ չէ լռել և լռությունը մեր փոխարեն խոսի, չեն եղել դեպքեր, երբ բառերը խանգառում են, կամ ավելորդ են լինում



Բառեր, բառեր, անթիվ բառեր,
Բառերի հորձանուտում կորցրել ենք՝
Ես ինձ, դու քեզ:

Էլ չեմ տեսնում աչքերը քո
Ջինջ ու պայծառ
Բառերի մեջ այս անհամար:

Բառերից են շինված
Զենքերն ու կռիվներն
Աշխարհների…

Բառերից են ծնվել մեղքերն
Ու ստերը աններելի…

Բառերով ես դու ինձ սիրել,
Այնինչ սրտով պիտ սիրեիր:

Բառերից ես կյանքդ կազմել,
Ահա ինչու էլ չես ապրի…

Grieg
01.06.2007, 12:48
Բառերից ստեղծված զենքերին լռությամբ կհաղթենք :)
Շատ հետաքրքիր բանաստեղծություն է. :ok

Angelina
01.06.2007, 14:14
Լավն էր, ամեն ինչ բառերից է կախված:

Apsara
01.06.2007, 23:27
Լավն էր, ամեն ինչ բառերից է կախված:

իսկ միգուցե լռությունից:think

Հենո
01.06.2007, 23:51
Շատ լավն եր …:good

Apsara
15.07.2007, 18:28
|Շատերը զարմանում են, որ ես գրում եմ,
Մյուսները ասում, որ այլևս չգրեմ,
Նրանցից շուտ ես որոշել եմ,
Որ այլևս գրիչ ձեռքս չվերցնեմ:

Բայց դուք չգիտեք, իսկ ես մոռանում եմ,
Որ ոչ թե ես եմ թուղթը փչացնում,
Այլ մի ուրիշ ուժ, որ ինձ տիրել է,
Երբ դեռ նույնիսկ կարգին չէի խոսում:

Դուք ինձ մեղադրում եք, որ գրածս փուչ է,
Իսկ տողատակինը սոսկ դատարկություն,
Բայց իրականում վերևից մի ուժ է
Բառերը իրար այդպես շաղկապում:

Դուք ինձ ասում եք, որ հանգերը ծուռ են,
Վանկերը իրար չեն համապատասխանում,
Իսկ իրականում բառերը քիչ են,
Եվ նրանք չեն բավականացնում:

Եթե ընդհատեմ, նա ինձ տանջում է,
Ու հոգևոր անդունդները ինձ նետում,
Ես պիտի գրեմ, թեկուզ, որ փուչ են
Ժամանակից շուտ գրված տողերը իմ խեղճ…

Վարպետ
15.07.2007, 19:53
իսկ միգուցե լռությունից:think
:hands:8

Երվանդ
16.07.2007, 02:43
Apsaran սկսումա մանրից զրմացնել:8:think

Apsara
16.07.2007, 19:51
Apsaran սկսումա մանրից զրմացնել:8:think

Ոչինչ մանրից նորից կսկսեմ հիասթափեցնել, մի վախեցիր

Wisper
16.07.2007, 20:06
Ոչինչ մանրից նորից կսկսեմ հիասթափեցնել, մի վախեցիր

Ոչ մի դեպքում... դու ավելի լավ է... Դե ավելի լավ է անես այն, ինչ քո մոտ լավ է ստացվում... Չէ, խոսքը ճաշ եփելու մասին չէ :P, այլ էլի գրելու :):

Apsara
16.07.2007, 20:26
Շանթի զարկից՝ վեր կարկառված ժայռից պոկված
Մի կտոր քար կրծքիս տակին սիրտ եմ կոչում:
Հոգիս քամի՝ հազր տարի Արարատի վեհ լանջերին
Խելագարված պար է բռնած:
Լեզուս հարյուր իժի լեզվից գործված
Ու թույնի մեջ լավ թաթախված "Ճիշտ" է թքում:
Ու աչքերս արնաթաթախ
Հազարավոր մանուկների՝սաղ-սաղ թաղված,
Ու պապերիս տանջանքներն է միայն տեսնում:
Ականջներս, որ ստերի մեջ խլացան,
Միայն 15 թվականի կանչերին են արձագանքում:
Ու մարմինս մեր Անիի սուրբ քարերի պես ամրակուռ,
Որ մի կտոր քար, մի շունչ քամի,
Խուլ ստերին զույգ ականջներ
Եվ արյան ծովեր պարունակող
Մի մի աչքեր Իր մեջ ունի
Հայ է կոչվում, հպարտանում…

Apsara
17.07.2007, 01:49
Հը Երվանդ հիասթափեցնել չստացվեց: ես հաստատ գիտեմ, որ այս բանաստեղծությունը դուր չի գա ոչ ոքի;)

Ուլուանա
17.07.2007, 10:04
Վարդ, էս վերջին բանաստեղծությանդ մեջ ահագին հետաքրքիր պատկերներ կային :ok, ինչը, ճիշտն ասած, մինչև հիմա չէի տեսել քո գրվածքներում... :oy Այդ առումով առաջընթացն ակնհայտ է :) Բայց նաև անհարթություններ կան, մտքերի ոչ հստակ ու ոչ ճիշտ ձևակերպումներ...
Իսկ, օրինակ, Արարատը, 1915թ-ն ու Անին, իմ կարծիքով, չարժեր խառնել այս բանաստեղծությանը։ ;) Ինձ թվում է՝ դրանց կարիքն ամենևին չկար... :think

Գիտես,, եթե մտքերդ ռուսերեն են, ապա, կարծում եմ, ճիշտ կլինի, որ հենց ռուսերեն ստեղծագործես, որովհետև ռուսերեն գրվածքդներդ իրոք հաջող են։ Իսկ հայերեն մտածողության անկատարությունը, ամեն դեպքում, նկատելի է... :8

Երվանդ
17.07.2007, 13:22
Հը Երվանդ հիասթափեցնել չստացվեց: ես հաստատ գիտեմ, որ այս բանաստեղծությունը դուր չի գա ոչ ոքի;)

Ճիշտն ասած ես նախադասությանտ իմաստը չհասկացա, քանի որ վերևի գրածին հակառակ բանա ստացվում, իսկ նենց ընդհանրապես ասեմ իմանաս որ իմ համար լրիվ միևնույնա դու լավ ես գրում թե վատ, նենց որ չեմ հիաստափվում երբ ԼԱՎ ես գրում կամ հրճվում որ ՎԱՏ գրեցիր, ուղղակի եթե մի բան դուրս եկավ գրում եմ եկավ եթե չէ գրում եմ չեկավ, իսկ քո գրածների մասին էլ կարծիք չեմ գրի քանի որ ոնց ջոգում եմ ոչ միայն նորմալ չի ընդհունվում այլ նաև զանազան էյֆորետիկ երևույթներա առացնում մոտտ:)

Apsara
06.09.2007, 12:39
Վերջին անգամ եմ գրիչը վերցնում,
100 գրամ թանաք եմ ծախսում,
Տետրիս մեջ ևս մի թուղթ սևացնում,
Որ քեզ իմ վերջին բառերը ասեմ:

Ասեմ, որ կորչես, ցնդես իմ կյանքից,
Որ գոյությամբ քո ինձ չբզկտես,
Ու անունը քո, մականունի հետ,
Այլևս կյանքում աչքս չկոխես:

Գտել ես նրան, կորիր նրա հետ,
Երջանիկ եղիր կրկնօրինակիս հետ,
Ինձ էլ իմ կյանքը թող հանգիստ ապրեմ,
Կոտրված սիրտս կարեմ-կարկատեմ:

Կոպիտ բառերից չկառչես, դմբո,
Նրանք հարազատ զավակներն են քո,
Քո չեղած սիրո, կոպիտ կրքի մեջ,
Նրանք աճեցին, ահա գտան քեզ:

Ու պատասխան անգամ չփորձես ինձ տալ,
Եթե ոչ խնդրանք, ապա հրաման է սա,
Նրան ում ուզում էիր ինձնից պատրաստել,
Քեզ համար խնդրեմ ստեղծված էր արդեն:

Երջանիկ եղիր քո դրախտի մեջ,
Ու մի շպրտիր ադամանդները ձեր
Պարսպի վրայից հարևան դրախտ,
Նրանք միայն խանգարում են մեզ:

Empty`Tears
03.06.2008, 03:32
Գեղեցիկ էին..

Հաճախ.. այո ավելի լավ է լռել, սակայն երբ դիմացինդ խոսում է...դու ավելի ես հանգստանում..
Հաճելին լսելուց... մեջս մի բան փոխվում է...գեղեցկանում է..
Միշտ ասա այն ինչ զգում ես...:)

Apsara
28.05.2009, 05:49
Աստված մարդ չէ երկնքում
Նա միջնորդներ չի ուզում
Քո և նրա կապը միշտ կա
Հավատա կամ մի հավատա:

Նա ամեն է և ամենուր,
Նա ծաղիկն է քարը պատռած
Ոտքերի տակ անհույս աճած խոտն է կանաչ:
Նա ես եմ և դու
Մենք միասին նույնն ենք՝
Նրա սերն ենք անգին:

Գիտեմ որ հանգավորումս ահավորա, միտքը մեծամասնության համար ապուշություն, ահա ինչու ձեզ խնայեք՝ մի քննադատեք կամ գովք արեք;)