PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայաստանը՝ «համակարգչային գողության վարպետների» շարքում է

Artgeo
18.05.2007, 12:21
Հայաստանը՝ «համակարգչային գողության վարպետների» շարքում է

Հայաստանում, Մոլդովայում եւ Ադրբեջանում աշխարհում ամենամեծ տարածումն ունի համակարգչային ծրագրերի գողությունը:

US Business Software Alliance կազմակերպության այսօր հրապարակված զեկույցի համաձայն՝ այս երեք երկրներում 20 ծրագրերից ընդամենը մեկն է թողարկվում օրինական կարգով:

Ըստ զեկույցի՝ անցած տարի աշխարհի բոլոր համակարգիչներում տեղադրված ծրագրերի 35 տոկոսը անօրինական է եղել:

Համակարգչային ծրագրերի օրինականության տեսակետից «ամենապարտաճանաչ» երկրներն են` ԱՄՆ-֊ը, Նոր Զելանդիան եւ Ճապոնիան:

http://www.azatutyun.am/armeniareport/report/ar/2007/05/F6620CDC-C700-49FD-BD82-9CD942EF324B.ASP

Egern.net
18.05.2007, 13:11
US Business Software Alliance կազմակերպության այսօր հրապարակված զեկույցի համաձայն՝ այս երեք երկրներում 20 ծրագրերից ընդամենը մեկն է թողարկվում օրինական կարգով:

երևի 20000-ից մեկը :think

Amaru
18.05.2007, 13:17
Արտգեո, ինձանից առաջ անցար)) Ես էի ուզում software piracy-ի մասին բացել թեմա))
Դեհ... առաջին տեղում որ Հայաստանն ա...

Array
18.05.2007, 13:39
Լավ ա գոնե մի բնագավառում առաջինն ենք:Դրա համար էլ Հայաստան ոչ որակյալ ծրագրեր կբերվեն,ոչ էլ առավել ևս կսարքվեն:Գնում ենք դեպի լճացում

Amaru
18.05.2007, 13:45
Լճացու՞մ :blin :'
Պարզ ա, որ ոչ ոք չի ուզում ինչ-որ մի ծրագրի համար եսիմ ինչքան փող տա...

Սահակ
18.05.2007, 20:40
Լավ ա գոնե մի բնագավառում առաջինն ենք: Դրա համար էլ Հայաստան ոչ որակյալ ծրագրեր կբերվեն,ոչ էլ առավել ևս կսարքվեն: Գնում ենք դեպի լճացումՄիայն այդ բնագավառում չենք առաջինը։ Երեկ Թայմս Հրապարակի (Times Square) մոտակայքում տեսա մի մեծ պլակատ որը գովազդում էր Կիմ Կարդաշյանի նոր պոռնո վիդեոն։

Ավելացվել է 4 րոպե անց

Լճացու՞մ :blin :'
Պարզ ա, որ ոչ ոք չի ուզում ինչ-որ մի ծրագրի համար եսիմ ինչքան փող տա...
Այդ դեպքում մի օգտագործիր այդ «ինչ-որ» ծրագիրը։ Երբ որ գնում ես խանութ ու տեսնում ես որ ինչ որ շալվար օրինակ արժէ իր գնից ավելի թանկ, դու հո չե՞ս ասում էս շալվարը հաստատ $50 դոլլար չարժի, արի գողանամ ավելի լավա։ Գնում ես ավելի էժան տեղից ես չէ՞ առնում։ Հիմա նույն ձևի կա լիքը շատ լավ և որակյալ և ձրի ծրագրեր։ Դրանցից օգտվեք։

Artgeo
18.05.2007, 20:49

Ես հենց տենց էլ վարվում եմ: Օֆիսը արդեն վաղուց OpenOffice, բրաուզերը՝ Mozilla, Դաունլոադը՝ DownloadMaster ու տենց շարունակ: Առայժմ չեմ գտել փոխարինող Photoshop-ին: :think

Սահակ
18.05.2007, 22:33
Առայժմ չեմ գտել փոխարինող Photoshop-ին: :think
Paint.NET փորձե՞լ ես: 1.3Mb -նոց ծրագիրա, պարզա Ֆոտոշոպին չի հասնի։
http://www.getpaint.net/
Իսկ ԳԻՄՓ-ը ավելի լուրջ է։ http://gimp-win.sourceforge.net/stable.html
Սա փորձե՞լ ես։

NetX
19.05.2007, 01:03
Դրա համար էլ Հայաստան ոչ որակյալ ծրագրեր կբերվեն,ոչ էլ առավել ևս կսարքվեն:Գնում ենք դեպի լճացում

Ընդհակառակը, լճացում տեղի չի ունենում,
եթե Հայաստանում ստիպված լինեն գնել համակարգչում օգտագործվող ողջ ծրագրերը, ապա ծրագրերի արժեքը միջինում 1-2.5 անգամ կգերազանցի քան բուն համակարգչի գինը, որի հետևանքով համակարգիչ կունենային 10 անգամ ավելի քիչ մարդ, 10 անգամ ավելի քիչ համակրգչային գրագիտություն ունեցող մարդ կլիներ Հայաստանում, որը իսկապես դեգրադացիա կլիներ...

Իհարկե կա նաև հակառակ կողմը, եթե օգտվում ես ուրիշի ստեղծած բարիքից, իսկ դա ձրի չի պետք է վճարես,
էապես դեմ չեմ վճարելու տարբերակին, եթե այդ ծրագրերի գները լինեն համեմատական նվազագույն աշխատավարձին, եկենք համեմատենք

ԱՄՆ, միջին աշհատավարձ 3000-5000$ (եթե չեմ սխալվում), WinXP -250$
Հայաստան, միջին աշհատավարձ 150-250$, WinXP -250$
Հայաստանցին WinXP միգուցե կառնի, եթե այն Հայաստանում վաճառվի 15-20$,

և կխնդրեի մեր սփյուքահայ բարեկամներին ուղղություն ցույց չտալ թե ինչ անենք, մի պահ ինքներդ ձեր կաշվի վրա պատկերացրեք, որ WinXP ոչ թե 250$ այլ 5000 կամ 7000$ է, միայն այն ժամանակ դատեք, թե որն է ճիշտ և որն է սխալ, իհարկե ճիշտև առնելն է, բայց այդ ժամանակ կյանքը բարելավվեք, որ մարդ 5000$ փող ստանա, նոր նատացիաներ կարդացեք, հույսով եմ չվիրավորեցի ոչ մեկին :oy

Վերը նշված լճացման մասին, հակառակը, գնում է դեպի բարգավաճում...
ինչ որ ծրագիր կամ ԻՏ բնագավառում գործ անելու համար պետք չի մի 5000 դոլարի ծրագրեղեն առնես, որ սկսես արտադրանք տալ....

Իսկ ընդհարապես, առավոտից երեկո գոռում գոչում են վայ մեր ծրագրերը գողացան, առավել ևս լացում, որ տնային համակարգիչների ոչ լիցենզոն ծրագրերի դեմը առնել չի լինում, բայց ինչպես մոտ 2 ամիս առաջ հարցազրույցում խոստովանեց Միքրոսոֆտի տնորեններից մեկը, տնային ոչ լիցենզիոն ծրագրերի օգատգործումն ա որ կոռպորատիվ սեկտրում ապահովվում ա իրենց ծրագրերի վաճառքի մի զգալի մասը, որովհետև ուզերները են գլխից սովորելով ոչ լիցենզիոն MS Office վրա, այլընտրանք չեն պատկերացնում, և ուզերների 90տոկոսը երևի մինչև կյանքի վերջ էլ MS Office՛ից են կողմ բան չպատկերացնի, այսինքն ոչ լիցենզիոն սոֆտը մարդկանց թակարդն է գցում, և ստիպում կոռպորատիվ սեկտորում ստիպված ձեռք բերել այն և ման չգալ այլընտրանք…

Իսկ ինչու է Միքրոսոֆտը ակցիաներ անում և ուսումնական հաստատություններին 5-10 դոլարով Վինդովսի լիցենզիաներ վաճառում՞ կարծում եք բարեգործություն է՞
Իհարկե ոչ, նա ապահովվում է հետագա սերունդի կախվածությունը իր ծրագրերից...

Ինչևէ, քանի որ վաղ թե ուշ լիցենզիաների հետ կապված հարցը բարձրանալու էր
ես դեռ անցյալ տարվա վերջից www.Network.am 'ում սկսեցի տեղադրել opensource կամ freeware ծրագրեր հասարակությանը ալտերնատիվ լուծումներ տրամադրոլեւ համար...

Այլընտրանքային ծրագրեր որոնք շատ հաճախ իրենց հնարավորություններվ գերազանցում են բոլորիս կողմից օգտագործվող անալոգ վճարովի ծրագրերին
(դասակարգումը ըստ անձնական և պրակտիկ դիտողություններից ելնելով)

MS Office - OpenOffice (չի զիգում)
MS Word - AbiWord (ամենօրյա ոչ Proff օգագործման համար չի զիջում)
MS Visio - Dia (ամենօրյա ոչ Proff օգագործման համար չի զիջում)
MS IE - Mozilla Firefox (Գերազանցում է), Opera (Գերազանցում է)
MS MediaPlyer, PowerDVD - GOM Player (Գերազանցում է)
MS FrontPage - Nvu (չի զիգում)
MS IIS - Apache HTTP Server (չի զիգում, եթե ոչ հակառակը)
MS SQL - MySQL, Firebird
WinZIP, WinRAR - 7-Zip, IZArc (չի զիգում)
AdobeAudition, SoundeFoge - Audacity (ամենօրյա ոչ Proff օգագործման համար չի զիջում)
Ahead Nero - InfraRecorder (չի զիգում, եթե ոչ հակառակը), Small CD-Write (ամենօրյա ոչ Proff օգագործման համար չի զիջում)
ACDSee - XnView, IrfanView (չի զիգում, եթե ոչ հակառակը)
FTP clients - FileZilla (Գերազանցում է), WinSCP (Գերազանցում է)
CorelDraw! - Inkscape (ամենօրյա ոչ Proff օգագործման համար չի զիջում)
Adobe Photoshop - GimpShop, Paint.Net (ամենօրյա ոչ Proff օգագործման համար չի զիջում)
3dsMAX - Blender (չի զիգում) SpiderMan-3 ֆիլմի 3դ անիմացիաները դրանով են ստեղծվել
Winows XP - ReactOS (թերություններ ունի բայց դեռ կհասնի)

բոլոր ծրագրերը կարող եք բեռնել www.Network.am հասցեից
[կայքը հասանելի է հայկական ցանի համար]

Սահակ
19.05.2007, 07:25
եթե Հայաստանում ստիպված լինեն գնել համակարգչում օգտագործվող ողջ ծրագրերը, ապա ծրագրերի արժեքը միջինում 1-2.5 անգամ կգերազանցի քան բուն համակարգչի գինը,
Սա ավելի ճիշտ է ԱՄՆ-ում քան Հայաստանում։ ԱՄՆ-ում բուն համակարգիչները մի քանի անգամ ավելի էժան են քան Հայաստանում, իսկ ծրագրերը շատ թանկ են։

և կխնդրեի մեր սփյուքահայ բարեկամներին ուղղություն ցույց չտալ թե ինչ անենք, մի պահ ինքներդ ձեր կաշվի վրա պատկերացրեք, որ WinXP ոչ թե 250$ այլ 5000 կամ 7000$ է, միայն այն ժամանակ դատեք, թե որն է ճիշտ և որն է սխալ, իհարկե ճիշտև առնելն է,Համաձայն չեմ որ ճիշտը առնելն է։ Եթե Windows-ը $7000 լիներ ես այն չէի առնի և չէի օգտագործի։ Ես նույնիսկ $250 համարում եմ շատ թանկ և չեմ գնել ոչ մի անգամ Windows:

բայց այդ ժամանակ կյանքը բարելավվեք, որ մարդ 5000$ փող ստանա, նոր նատացիաներ կարդացեք, հույսով եմ չվիրավորեցի ոչ մեկին :oy Հասկանում եմ որ ինձ էր ուղղված սա։ Բայց չեմ նեղանում :)

Իսկ ընդհարապես, առավոտից երեկո գոռում գոչում են վայ մեր ծրագրերը գողացան, առավել ևս լացում, որ տնային համակարգիչների ոչ լիցենզոն ծրագրերի դեմը առնել չի լինում, բայց ինչպես մոտ 2 ամիս առաջ հարցազրույցում խոստովանեց Միքրոսոֆտի տնորեններից մեկը, տնային ոչ լիցենզիոն ծրագրերի օգատգործումն ա որ կոռպորատիվ սեկտրում ապահովվում ա իրենց ծրագրերի վաճառքի մի զգալի մասը, որովհետև ուզերները են գլխից սովորելով ոչ լիցենզիոն MS Office վրա, այլընտրանք չեն պատկերացնում, և ուզերների 90տոկոսը երևի մինչև կյանքի վերջ էլ MS Office՛ից են կողմ բան չպատկերացնի, այսինքն ոչ լիցենզիոն սոֆտը մարդկանց թակարդն է գցում, և ստիպում կոռպորատիվ սեկտորում ստիպված ձեռք բերել այն և ման չգալ այլընտրանք…

Իսկ ինչու է Միքրոսոֆտը ակցիաներ անում և ուսումնական հաստատություններին 5-10 դոլարով Վինդովսի լիցենզիաներ վաճառում՞ կարծում եք բարեգործություն է՞
Իհարկե ոչ, նա ապահովվում է հետագա սերունդի կախվածությունը իր ծրագրերից...

Դու շատ ճիշտ ես։ Այսպես կոչված «հիմար ամերիկացիները» այնքան էլ հիմար չեն և շատ լավ հասկանում են որ պիռատները շատ մեծ օգուտ են բերում իրենց բիզնեսին։ Օրինակ Ռուսաստանում արդեն սկսել են դպրոցները դատի տալ լիցենզիաների համար։ Եվ մի քանի տարի հետո երբ որ Հայերի ֆինանսական վիճակը միքիչ էլ լավանա, աշխարհի ամենահարուստ մարդիկ սկսելու են Հայկական դպրոցները և բոլոր մնացած կազմակերպությունները կթել։ Միակ պատճառը որ Մայքրոսոֆտը հայերին հանգիստ է հիմա թողնում, դա նա է որ հայերի ձեռը հիմա փող չկա։ Հենց որ ձեր ձեռը փող ընկավ, այդ փողը ձեր ձեռից առնելու են։ Իսկ հիմա հող են նախապատրաստում, խոսում են լիցենզիաների մասին, դպրոցներին ձրի Windows-ներ են բաժանաում և այլն։ Հիմա օրինակ Ռուսաստանը այնքան է սովորել Մայքրոսոֆտի ապրանքներին որ չի կարողանում անցնել opensource-ին։
«․․․ поэтому нужно опираться на "те программы, к которым мы привыкли, в частности, корпорации Microsoft".» http://www.3dnews.ru/news/pravitelstvo_rf_nemereno_borotsya_s_piratskim_softom-264124/
Պարզա որ տնային օգտագործողների հետևից չեն ընկնի, բայց եթե բոլոր պետական հիմնարկներից և բոլոր բիզնեսներից փող հավաքեն դա արդեն լուրջ գումար կլինի։ Իսկ տնային օգտագործողների հարցը լուծելու են հետևյալ կերպ՝ ստիպելու են որ բոլոր համակարգիչ վաճառողները գնեն լիցենզիոն Windows։

Դրա համար հարգելի հայրենակիցներ, էն գլխից փորձեք սովորել open source ծրագրեր, որ հետո մի օր ձեր պոչից չբռնեն, ու ձեր առանց էն էլ քիչ ունեցած փողնել չվերցնեն։

Օրինակ Նյու Յորքի Բորսան (The New York Stock Exchange (NYSE)) անցնում է Linux-ի։
http://searchdatacenter.techtarget.com/originalContent/0,289142,sid80_gci1254860,00.html
Pixar-ը իր բոլոր անիմացիոն մուլտիկները սարքում է Linux-ով։

Սակայն հիմնվելով այն փաստին որ Հայաստանը «համակարգչային գողության վարպետների» շարքում է, կարող եմ ենթադրել, որ հենց որ Հայաստանը զարգացավ և միքիչ հարստացավ, Մայքրոսոֆտը շատ հեշտությամբ բոլորին կստիպի մուծվել։

Egern.net
19.05.2007, 07:38
Բայց կա մի ոլորտ, որտեղ Մայքրոսոֆտը ոչ թե մրցակից չունի, այլ ասենք եթե Մայքրոսոֆտը առաջինն է, ապա հաջորդը զբաղեցնում է 12-րդ տեղը.
Դա integrated development-ի ոլորտն է: Չկա մի ուրիշ development environment, որ հնարավորություն տա գրել միանգամից 4 լեզուներով, ստուգել, compile անել, debug անել, օգտվել արագ help-ից, intelliSense-ից և այլն և այլն և այլն, ու այս ամենը մի ծրագրի` մի հարմարավետ environment-ի մեջ...

Artgeo
19.05.2007, 09:30
Դրա համար հարգելի հայրենակիցներ, էն գլխից փորձեք սովորել open source ծրագրեր, որ հետո մի օր ձեր պոչից չբռնեն, ու ձեր առանց էն էլ քիչ ունեցած փողնել չվերցնեն։

Օրինակ Նյու Յորքի Բորսան (The New York Stock Exchange (NYSE)) անցնում է Linux-ի։
http://searchdatacenter.techtarget.com/originalContent/0,289142,sid80_gci1254860,00.html
Pixar-ը իր բոլոր անիմացիոն մուլտիկները սարքում է Linux-ով։

Փաստորեն Վրաստանի դպրոցների բոլոր համակարգիչներում ի սկզբանե Լինուքս տեղադրելը ճի՞շտ քայլ էր :think

Բայց, ախր չես կարող համեմատելԼինուքսը Վիդոուվսի հետ: Օրինակ ես սոֆտ մոդեմ ունեմ: Լինուքսում իմ մոդեմը չի աշխատում :(

NetX
22.05.2007, 00:09
Սա ավելի ճիշտ է ԱՄՆ-ում քան Հայաստանում։ ԱՄՆ-ում բուն համակարգիչները մի քանի անգամ ավելի էժան են քան Հայաստանում, իսկ ծրագրերը շատ թանկ են։

Հայաստանում համակարգչային տեխնիկայի ներկրումը այն հազվագյուտ ոլորտներից է, որը 2-3 հոգու մենաշնորհը չի, ճիշտ է վերջերս հարկերը բարձրացրեցին, բայց միջին պարամետրերով համակարգիչ կարելի է գնել մոտ 550$'ի սահմաններում, այնպես որ 1.5-2.5 անգամ թանկ լինելը այստեղել է արդիական

Համաձայն չեմ որ ճիշտը առնելն է։
Ճիշտ ասելով նկատի ունեի` ավելի ճիշտ է գնել քան գողանալ, իսկ ընդհանրապես
կարծում եմ այլընտրանք գտնելն է

Իսկ տնային օգտագործողների հարցը լուծելու են հետևյալ կերպ՝ ստիպելու են որ բոլոր համակարգիչ վաճառողները գնեն լիցենզիոն Windows։

Լուծում չի, քանի որ ոչ ոք չի կարող արգելել վաճառել համակարգիչ առանց որևէ ծրագիր գցելու, բացի այդ մոտ 4-5 ամիս առաջ ԱՄՆ՛ում մեկը դելլ նոտբուկ էր առել արդեն իսկ Վինդոս գցած, մեջից ջնջել էր Վինդվոսը, գցել էր Լինուքս ու դատական կարգով հետ էր ստացել Վինդոուսի լիցենզիայի չափով գումար…

Բացի այդ 1.5 ամիս առաջվա դրությամբ Դելլը հայտնել էր որ իր նոտեբուկների մի մասի վրա ինստալլ ա անելու Ubantu Linux...

կարող եմ ենթադրել, որ հենց որ Հայաստանը զարգացավ և միքիչ հարստացավ, Մայքրոսոֆտը շատ հեշտությամբ բոլորին կստիպի մուծվել։

Կարծում եմ հայերը բավականին "խալյավշիկ" ազգ են ու հենց սկսի ռեալ նեղել, ոչ պետական հիմնարկություների զգալի մասը շատ արագ կանցնի լինուքսի :B

Սահակ
22.05.2007, 08:05
Հայաստանում համակարգչային տեխնիկայի ներկրումը այն հազվագյուտ ոլորտներից է, որը 2-3 հոգու մենաշնորհը չի, ճիշտ է վերջերս հարկերը բարձրացրեցին, բայց միջին պարամետրերով համակարգիչ կարելի է գնել մոտ 550$'ի սահմաններում, այնպես որ 1.5-2.5 անգամ թանկ լինելը այստեղել է արդիականԻսկ ԱՄՆ-ում կարելի է գնել համակարգիչ
$179-ով՝
http://store.madtux.org/product_info.php?cPath=57&products_id=240
կամ $139-ով՝
http://store.madtux.org/product_info.php?products_id=311
կամ $90-ով՝ http://norhtec.com/products/mcjr/index.html
Ինչքան էլ ձեր մոտ էժան չլինի, այստեղ միշտ ավելի էժան է լինելու, քանի որ ըստեղ ընդանրապես ոչ մի տուրք չկա համակարգիչների վրա։

Կարծում եմ հայերը բավականին "խալյավշիկ" ազգ են ու հենց սկսի ռեալ նեղել, ոչ պետական հիմնարկություների զգալի մասը շատ արագ կանցնի լինուքսի :BԽի ռուսները ավելի քի՞չ խալավշիկ ազգեն։ Բա խի՞ չեն կարում «արագ» անցնել Լինուքսի։

Ուրվական
22.05.2007, 22:20
MS Office - OpenOffice (չի զիգում)
MS Word - AbiWord (ամենօրյա ոչ Proff օգագործման համար չի զիջում)

Ասածիդ երկրորդ մասի հետ համաձայն եմ, բայց այ առաջին մասի հետ՝ չէ: OpenOffice-ը շատ-շատ բաներով ա զիջում MS Office-ին: Բայց դե յոլա կգնանք, էլի, ես էլ եմ կարծում, որ օրիգինալից, իսկական լիցենզավորվածից ճիշտը չկա: Որ էլ էդ ձև չլինի, ես շատ նորմալ կըդունեմ ու կանցնեմ LINUX-ի, ոչ մի պրոբլեմ, ու հեչ ինձ դուր էլ չի գալիս որ սենց հարցերում Հայաստանը առաջին տեղերում ա:

Արշակ
23.05.2007, 09:27
Բայց կա մի ոլորտ, որտեղ Մայքրոսոֆտը ոչ թե մրցակից չունի, այլ ասենք եթե Մայքրոսոֆտը առաջինն է, ապա հաջորդը զբաղեցնում է 12-րդ տեղը.
Դա integrated development-ի ոլորտն է: Չկա մի ուրիշ development environment, որ հնարավորություն տա գրել միանգամից 4 լեզուներով, ստուգել, compile անել, debug անել, օգտվել արագ help-ից, intelliSense-ից և այլն և այլն և այլն, ու այս ամենը մի ծրագրի` մի հարմարավետ environment-ի մեջ...
Egern.net, որքան հասկացա .NET-ի Visual Studio .NET-ի մասին ես ասում։ Համաձայն չեմ, մրցակիցներ ունի, ու շատ վիճելի հարց է, թե ով է առաջատարը։ Թեկուզ օրինակ միայն Sun-ի Java-ն ու Java տեխնոլոգիաները լուրջ հակակշիռ են։ Չեմ ուզում շատ խորանալ տեխնոլոգիաների առավելությունների մեջ, որովհետև JAVA vs .NET-ը անվերջ վիճաբանություն է, բայց ինչ վերաբերում է IDE-երին, հարմարության ու հնարավորությունների առումով Visual Studio-ի միայն վերջին տարբերակներն են նոր-նոր սկսում մրցել Java-ի ձրի ու հարմարավետ IDE-ների հետ։ Help-երի առումով էլ, իմ անձնական կարծիքով Java-ի help-երը ավելի հարմար են։
Ինչ վերաբերում է միանգամից մի քանի լեզուներով գրելուն, կարճ ասած, դա էլ իրականում լիարժեք չի (չնայած ամեն դեպքում ինչ-որ չափով առավելություն կա)։ Մեկ է, էդ դեպքում բոլորն էլ հարմարացրած են դառնում .Net-ին, նրա գրադարաններին ու միջավայրին։
Մի խոսքով, ինչպես արդեն ասեցի, էս հարցը անվերջ վիճելու տեղ է։ Իհարկե, կարող ենք թվարկել Visual Studio .NET-ի առավելությունները ու դրանց կհակադրել ասենք NetBeans-ի կամ Eclipse-ի առավելությունները, բայց ամեն դեպքում 1-ին ու 12-րդ տեղերի մասին խոսք լինել չի կարող։
Էլ չեմ ասում այլ լայնորեն տարածված ծրագրավորման տեխնոլոգիաների ու միջավայրերի մասին։

linus
23.05.2007, 17:14
Բայց կա մի ոլորտ, որտեղ Մայքրոսոֆտը ոչ թե մրցակից չունի, այլ ասենք եթե Մայքրոսոֆտը առաջինն է, ապա հաջորդը զբաղեցնում է 12-րդ տեղը.
Դա integrated development-ի ոլորտն է: Չկա մի ուրիշ development environment, որ հնարավորություն տա գրել միանգամից 4 լեզուներով, ստուգել, compile անել, debug անել, օգտվել արագ help-ից, intelliSense-ից և այլն և այլն և այլն, ու այս ամենը մի ծրագրի` մի հարմարավետ environment-ի մեջ...
ինձ շատ է հետաքրքրում, նման հայտարարություն անելու ժամանակ դու ծանոթ էիր Kdeveloper, Eclips, Borland praducts ... ռեդակտրների մասին

Artgeo
14.07.2007, 17:04
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԻՐԱՏՆԵՐԻ ԵՐԿԻՐ Է

[06:03] 14 Հուլիսի, 2007 [ http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=51317 ]

Հայաստանը ՚Մայքրոսոֆթՙ ընկերության ցուցակում` առաջինն է` որպես հեղինակների իրավունքները ամենից հաճախ խախտող երկիր: Հայաստանում ՚Մայքրոսոֆթիՙ ներկայացուցիչ Գրիգոր Բարսեղյանի ներկայացրած տվյալներում` Հայաստանում 95% դեպքերում խախտվում են բոլոր տիպի հեղինակային իրավունքները: 2-րդ տեղում Մոլդովան է, որտեղ խախտվում են իրավունքները 94%-ով, 3-րդ տեղում Ադրբեջանը` 94%-ով, իսկ 4-րդ տեղում Զիմբաբվեն` 91%: ( :D )

Ամենաթանկարժեք ապրանքներից մեկը` մտավոր սեփականությունը պաշտպանելու համար այսօր հավաքվել էին քաղաքական գործիչներ, արվեստագետներ եւ ոլորտի ՀԿ-ների ներկայացուցիչներ:

՚Մայքրոսոֆթիՙ ներկայացուցիչ Գրիգոր Բարսեղյանի խոսքերով` կորեւոր է, որ պետական մակարդակով լուծվի հեղինակային իրավուքների խնդիրը եւ այդ իրավունքը պաշտպանելու կուլտուրա մշակվի:

՚Հայ հեղինակների իրավունքների պաշտպանությունՙ կազմակերպության նախագահ Սուսաննա Ներսիսյանը նշում է, որ պետության անելիքը` հեղինակային իրավունքի մասին օրենքը ընդունված է, մնում է, որ հեղինակները իրենք պաշտպանեն իրենց իրավունքները:

՚Դեպքեր են եղել, երբ օրինակ երգիչը ինքն է նվիրում իր երգը հեռուստաընկերություններին, եւ հետո հեղինակային իրավունք պահանջել անհնարին է լինումՙ,-ասաց Սուսաննա Ներսիսյանը:

Նա նաեւ նշեց, որ հեղինակային իրավունքի խնդիրն հաճախ բախվում են ոչ միայն արվեստագետները, ծրագրավորողները, այլեւ լրագրողները, եւ օրենքը հստակ չի սահմանում, թե որ դեպքում է խախտվել իրավունքը, որում` ոչ: ՚Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամիՙ ղեկավար Բագրատ Ենգիբարյանի խոսքերով է`լ հեղինակները շատ հաճախ իրենք չգիտեն իրենց իրավունքների մասին եւ ցանկալի է, որ հարցը գոնե լուծեն իրավապաշտպան կազմակերպությունների միջոցով:

Քննարկման մասնակիցները համակարծիք են, որ հասունացել է ժամանակը` հարցը ավելի ՚սուրՙ դնելու, այլապես հետընթաց կլինի, որը կազդի թե տնտեսության, թե արվեստի, թե տեղեկատվակա տեխնոլոգիաների զարգացման վրա:

Ungrateful
14.07.2007, 17:09
Գոնե 1 տեղ առաջինն ենք :lol