PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինտերնյուսը հայտարարում է մրցույթ«Մենք ենք» հեռուստատեսային ծրագրին մասնակցելու համար



Artgeo
18.05.2007, 12:16
Ինտերնյուս» հասարակական կազմակերպությունը
http://media.am/FILES/announce/InternewsLogo.gif
հայտարարում է մրցույթ «Մենք ենք» հեռուստատեսային ծրագրին մասնակցելու համար։ Հրավիրվում են Երեւանում բնակվող 13-ից 17 տարեկան դպրոցական տղաներ եւ աղջիկներ։

Մրցույթի հաղթողները ամռանը կմեկնեն Վրաստան` տարածաշրջանային լրագրողական ճամբար: Վերադարձից հետո, կմասնակցեն «Մենք ենք» հեռուստահաղորդման պատրաստմանը։

Կարող են դիմել բոլոր նրանք, ովքեր.
1. ունեն ոչ ստանդարտ, քննադատական մտածողություն
2. իրենց շրջապատում տեսնում են այն, ինչ ուրիշները միշտ չէ, որ նկատում են
3. շփվող են, աշխատասեր եւ ինքնուրույն
4. իրենց մասին կարող են ասել. «Ես հանդուրժող եմ»
5. ինքնատիպ ու հասկանալի են ձեւակերպում մտքերը, նաեւ չեն զլանում գրի առնել դրանք
6. իրենց համարում են բազմագիտակ ու ինտելեկտուալ կամ էլ հենց այդպիսին են
7. գոնե մեկ-մեկ գիրք են կարդում
8. պատրաստ են առաջիկա գոնե 1 տարում լրջորեն զբաղվել լրագրությամբ «Մենք ենք» ծրագրում
9. գերազանց տիրապետում են հայերենին, խոսում են ռուսերեն, չհաշված՝ մնացած լեզուները
10. օժտված են այնպիսի տվյալներով, որոնք օգնում են հեռուստատեսային լրագրողին (առոգանություն, արտաքին տվյալներ…)

Եվ վերջապես. ուրախ են, սրամիտ, նպատակասլաց, կարծում են, որ լրագրությունն այնքան էլ վատ մասնագիտություն չէ եւ ուզում են շփվել Հարավային Կովկասի իրենց հասակակիցների հետ։

Հետաքրքի՞ր է, որոշեցիք մասնակցե՞լ։ Ուրեմն մինչեւ 2007 թվականի մայիսի 31-ը ներկայացրեք հետեւյալ փաստաթղթերը.
1. Լրացված հարցաթերթիկ։ (վերցնել այստեղ (http://media.am/FILES/competitions/harcatertik-journalism.zip), (zip file 5Kb))
2. Շարադրություն հետեւյալ թեմաներից մեկով
(ծավալը՝ ձեռագիր մեկ էջի սահմաններում).
ա) «Իսկ ինչու՞ ես…»
բ) «Երևանյան նորություններ»
գ) «Հայացք աշխարհին` վերեւից»
դ) «Մեր խաչմերուկում»
3. Ձեր ամենասիրելի լուսանկարը (խոստանում ենք վերադարձնել)

Փաստաթղթերը ներկայացնել Երեւան, Արշակունյաց 3, վերջին հարկ։
Հեռ՝ 58-36-20 Էլ փոստ՝ haruth@internews.am
Դիմել Հարություն Մանսուրյանին

dvgray
18.05.2007, 13:13
հայտարարում է մրցույթ «Մենք ենք» հեռուստատեսային ծրագրին մասնակցելու համար։ Հրավիրվում են Երեւանում բնակվող 13-ից 17 տարեկան դպրոցական տղաներ եւ աղջիկներ։

Իսկ 17 տարեկան ուսանողները չե՞ն կարող մասնակցել :)

Artgeo
18.05.2007, 15:36
Իսկ 17 տարեկան ուսանողները չե՞ն կարող մասնակցել :)
Չգիտեմ, զանգահարիր իրենց:

Հաստատ գիտեմ, որ ես չեմ կարող մասնակցել: :( Արա դե, մի քանի տարի ուշ ծնվեի էլի :cry

Cassiopeia
18.05.2007, 15:36
Արա դե, մի քանի տարի ուշ ծնվեի էլի :cry

Ինչի ուզում ես Վրաստանը տեսնել:o

John
18.05.2007, 15:46
ի՞նչ խորհուրդ կտաք՝ արժի՞ որ մասնակցեմ…

Artgeo
18.05.2007, 15:47
Ինչի ուզում ես Վրաստանը տեսնել:o
Չէ, ուզում եմ լրագրող աշխատել: Նամանավանդ այնպիսի պրոֆեսիոնալ կազմակերպությանում, ինչպիսին Ինտերնյուսն է:
:(

Armeno
21.05.2007, 14:20
ի՞նչ խորհուրդ կտաք՝ արժի՞ որ մասնակցեմ…
Ես մասնակցելու եմ,քել գնանք.Հեչ չե կայֆավատ կլնենք

John
21.05.2007, 15:30
Ես մասնակցելու եմ,քել գնանք.Հեչ չե կայֆավատ կլնենք
համաձայն եմ :) մնումա ժամանակ գտնեմ շարադրություն գրելու ու …Microsoft Word ճարելու համար (հարցաթերթիկի համարա պետք)

Davo'o
21.05.2007, 18:22
ի՞նչ խորհուրդ կտաք՝ արժի՞ որ մասնակցեմ…

100% գնա փորձի ուժերդ: Հակառակ դեպքում միշտ մտածելու ես, որ եթե գնայի գուցե ստացվեր: Սեփական փորձից եմ ասում:): Գնա գուցե ստացվի: :): Չնայած համոզված եմ, որ կստացվի ;)

John
21.05.2007, 20:06
100% գնա փորձի ուժերդ: Հակառակ դեպքում միշտ մտածելու ես, որ եթե գնայի գուցե ստացվեր: Սեփական փորձից եմ ասում:): Գնա գուցե ստացվի: :): Չնայած համոզված եմ, որ կստացվի ;)
Դե որ դու էլ ես ասում ,Դավո ջան, ուրեմն իսկականից կփորձեմ:)

Armeno
21.05.2007, 21:19
Աչքիս պիտի երևակայություններս Խոդ տանք

Wisper
21.05.2007, 23:08
Կատակը դէն, ասեմ որ իրոք լավ հաղորդումա, աշխատակազմը շատ կազմակերպվածա...... ես ինքս մեծագույն հաճույքով կմասնակցեմ, բայց դէ 18 տարեկան եմ ու էս տարի էլ 19 եմ դառնալու՝ էտ առումով ինձ համար արդեն շանս չկա: Մնացած տարիքով փոքրներին խորհուրդ եմ տալիս ամպայման մասնակցել.... :)