PDA

Դիտել ողջ տարբերակը : «Անվերնագիր»



Angelina
18.05.2007, 10:16
Ձմեռ է դրսում, ծառերը մերկ նայում են ինձ ու հարցնում.
-Ինչու՞ է հոգիդ դարձել մեր նման ամայի ու լերկ:
-Ինձ էլ է տիրել ձմռան ցուրտը,- ասում եմ ես:
Վիրավոր է սիրտս, որ բուժում չկա: Չսպիացող վերք է դա: Հիմա Ձեզ համար ձմեռ է, բայց շուտով գարունը կգա: Կջերմացնի ձեր ճյուղերը և տերևներ կտա: Իսկ իմ հոգին կմնա ձմռան շնչով պատված, քանի որ նրա վրա հավերժական ձյուն է դրած, որը զորու չէ սեր տալ և սեր ստանալ:

Apsara
18.05.2007, 19:23
իմ ներկա վիճակը ամբողջովին համապատասխանում է այս խոսքերին,

Այնինչ ցանկանում եմ և ինձ և քեզ հազար հազար նոր գարուններ, ու աստղերով ժպտուն երկինք…

Ծով
18.05.2007, 21:44
Սիրուն աղջիկ ես, ժպտա՛…;)

Angelina
23.05.2007, 16:56
Անչափ շնորհակալ եմ::hands:)