PDA

Դիտել ողջ տարբերակը : Խաղ Clicks



Ra$Ta
17.05.2007, 20:41
Ինչ կարծիք ունեք կուրսայինիս մասին
Գրվածա C++ Բոռլանդով

http://2.file.am/52Project1.zip

Chuk
03.06.2007, 00:58
Հուսով եմ քննադատության պատրաստ ես, առավել ևս որ քննադատությունս միայն բարի նպատակներով է լինելու :redhat

Միանգամից ասեմ, որ չեմ խոսելու տեխնիկականի մասին, այլ խոսելու եմ միայն արտաքինի մասին: Խաղալու համար ինքը բավական անհարմար է մի քանի պատճառով, որոնցից առաջինը քառակուսիկների փոքր ու միմյանցից հեռու լինելն է: Երկրորդ անհարմարություն ստեղծող հանգամանքը շարժման բացակայությունն է: Խիստ ցանկալի է, որ երբ մի քանի միագույն քառակուսի ջնջում ես, նրանցից վերև գտնվող մյուս քառակուսիկները «երկրի ձգողության ազդեցության տակ» սահուն իջնեն ներքև:

Ինչու՞ եմ խոսում արտաքինի մասին, անտեսելով տեխնիկականը: Որովհետև մի պահ մոռանանք արգոլիթմները, խնդիրը լուծելու «վարպետ» եղանակները, ծրագիրը հնարավորինս փոքր սարքելու ստիլը այլ հանգամանքներ ու հասկականանք, որ խաղերի մեջ առաջին հերթին պետք է գրավի արտաքին տեսքը, այն պետք է գրավիչ ու ձգող լինի, որ խաղացողը կրկին ու կրկին ցանկանա վերադառնալ նրան: Թե չէ ուզում ես ասենք հեղափոխական ալգորիթմ մտածիր իրար մոտ գտնվող միագույն քառակուսիկները ընտրելու համար, տեսքը օգտագործողին որ չգրավեց, դրա օգուտը ո՞րն է :)

Իսկ ընդհանուր կգնահատեմ «լավ»: Սա ընդամենը իմ գնահատականն է, ոչ ավել, ոչ պակաս, լուրջ չընդունես :B