PDA

Դիտել ողջ տարբերակը : Համակրանք և հակակրանք

Մանոն
17.05.2007, 20:43
Ինչպե՞ս է պատահում, որ մարդուն կարգին դեռ չես ճանաչում, բայց արդեն նրա նկատմամբ որոշակիորեն համակրանք կամ հակակրանք ես զգում (անտարբեր լինելը դեռ չքննարկենք ): Մի տեղ կարդացել էի, որ առաջին հանդիպման պահին, մարդկանց օրգանիզմը ինչ-որ հոտ է արձակում, որը կարող է մեկին` հակակրանքի, մյուսին համակրանքի տրամադրի: Բայց չէ՞ որ այդ զգացողությունը կարող է վիրտուալ աշխարհում էլ առաջանալ, որտեղ հոտ զգալը բացառվում է: Հետևաբար կան այլ պատճառներ…Դուք ի՞նչ եք մտածում այս մասին:

dvgray
17.05.2007, 23:50
Ձեր նկարագրած իրավիճակը արդյունք է կյանքի փորձի: Երբ մարդու արտաքինը, շարժուձևը, հագուստը, ձայնը... ծնում են համապատասխան ասոցիատիվ պատկերներ ուղեղում: Երբ դիտողականությունը լավ է զարգացած, ապա հենց առաջին պահին առաջացած ասոցիատիվ պատկերները արագորեն օգնում են մեծ ճշտությամբ դիմացինիտ տեսակավորել ըստ քեզ հայտնի մարդկային տիպաժների:
Վիրտուալում դա մի կողմից դժվար է անել, հաշվի առնելով որ չկա անմիջական շփում, մյուս կողմից էլ հեշտ է , քանի որ կա հնարավորություն մանրամասն, առանց շտապելու ծանոթանալու մարդու մտքերի տրաբամանական շղթայի, գրելաոճի, լեզվամտածողության հետ և անելու համապատասխան եզրակացություն , թէ մեզ ծանոթ որ մի մարդկային տիպի հետ է ասոցիացվում Նա:

Ասոցիատիվ կողմնորոշման մասով առաջարկում եմ կազմակերպել մի հետաքրքին խաղ: "Ակումբի" այն անդամին, որը երբեք չի հայտնվել "Ակումբի" հանդիպումներում,
"Ակումբի" մնացած անդամները ըստ նրա ""ակումբում" արտահայտած մտքերի փորձեն կառուցել նրա միասնական, հավաքական "ֆոտոռոբոտը" /արտաքին և ներքին/, :
Վերջում "Ակումբի" "չլուսավորված" անդամը գնահատի արդյունքը:
:)

Մանոն
18.05.2007, 08:54

Հետաքրքիր առաջարկ է…
Գուցե հենց ինձնից էլ սկսե՞նք :oy

Fantazy
18.05.2007, 09:45
Հետաքրքիր առաջարկ է…
Գուցե հենց ինձնից էլ սկսե՞նք :oy

Լա՛վ: Սկսե՛նք: Ուրեմն իմ կարծիքով, դու շատ ներդաշնակ, հավասարակշռված, խելացի, կարդացած, խորը մտածող, մելամաղծոտ, խորհրդավոր, տխրությունը քեզանից հեռու չթողնող անձնավորություն ես: :oy ;) :ok

Root
18.05.2007, 09:56
Լա՛վ: Սկսե՛նք: Ուրեմն իմ կարծիքով, դու շատ ներդաշնակ, հավասարակշռված, խելացի, կարդացած, խորը մտածող, մելամաղծոտ, խորհրդավոր, տխրությունը քեզանից հեռու չթողնող անձնավորություն ես: :oy ;) :ok

Տխրության և տխրելու հազար ու մի ձև ու միջոց կա .. իսկ Մանոնի մոտ դա շատ բնական է ստացվում... կարծես տխրության մեջ ինչ որ իմաստ է գտել որ հասու է միայն իրեն ու կատարելություն է զգում դրա մեջ , ամեն դեպքում ինձ թվում է դա տխրություն չի .. այլ թախիծ է , սրտաբուխ զգացում է , գուցե մենք պետք է օգնենք նրան նույնապես հասկանալ նաև ուրախությունն ու հրճվանքը .. իսկ գուցե նաև միասին թախծենք

Angelina
18.05.2007, 10:02
Ես ասեմ իմ սեփական փորձից: Երբ ես ինչ-որ մեկի հետ նոր եմ ծանոթանում, ես միանգամից կարողանում եմ հասկանալ, համակրանք, թե՞ հակակրանք եմ զգում: Դա իմ սիրտն է ինձ հուշում, ու երբեք այն ինձ չի խաբել ::hands

Fantazy
18.05.2007, 10:05
Տխրության և տխրելու հազար ու մի ձև ու միջոց կա .. իսկ Մանոնի մոտ դա շատ բնական է ստացվում... կարծես տխրության մեջ ինչ որ իմաստ է գտել որ հասու է միայն իրեն ու կատարելություն է զգում դրա մեջ , ամեն դեպքում ինձ թվում է դա տխրություն չի .. այլ թախիծ է , սրտաբուխ զգացում է , գուցե մենք պետք է օգնենք նրան նույնապես հասկանալ նաև ուրախությունն ու հրճվանքը .. իսկ գուցե նաև միասին թախծենք

Ես էլ եմ երբեմն թախծում: Ու երբեմն այդ հոգևիճակից դուրս գալուց հետո այնքան թեթև, այնքան հանգիստ եմ ինձ զգում, ասես ուսերիցս մի մեծ քար գցած լինեմ…

Ուլուանա
18.05.2007, 10:50
Տխրության և տխրելու հազար ու մի ձև ու միջոց կա .. իսկ Մանոնի մոտ դա շատ բնական է ստացվում... կարծես տխրության մեջ ինչ որ իմաստ է գտել որ հասու է միայն իրեն ու կատարելություն է զգում դրա մեջ , ամեն դեպքում ինձ թվում է դա տխրություն չի .. այլ թախիծ է , սրտաբուխ զգացում է , գուցե մենք պետք է օգնենք նրան նույնապես հասկանալ նաև ուրախությունն ու հրճվանքը .. իսկ գուցե նաև միասին թախծենք
Գիտես, ավատարն էլ է նպաստում այդ թախծոտ ու մելամաղձոտ կերպարի ձևավորմանը։ Փորձեք ուշադրություն դարձնել դրան։ Կնկատեք, որ իսկապես շատ մեծ դեր ունի ավատարը։ Բավական աննկատ ձևով, բայց իրոք կերպար է ստեղծում, քեզնից անկախ՝ մարդուն սկսում ես նույնացնել իր ավատարի հետ։ :)

Ժողովուրդ, բայց աչքիս մենք լրիվ շեղվել ենք թեմայից, գիտե՞ք։ Սրան շատ ավելի համապատասխան թեմա կա ակումբում։ Չտեղափոխվե՞նք այնտեղ։ :P

Մանոն
18.05.2007, 16:48
Ժողովուրդ, բայց աչքիս մենք լրիվ շեղվել ենք թեմայից, գիտե՞ք։ Սրան շատ ավելի համապատասխան թեմա կա ակումբում։ Չտեղափոխվե՞նք այնտեղ։ :P
Ժողովուրդ ջան… :) վայյ, իրոք շեղվել ենք թեմայից: Սկսել ենք խոսել թախիծի ու տխրության մասին, այնինչ թեման համակրանքի ու հակակրանքի վերաբերյալ էր: Չնայած էնքան լավ ու ճիշտ եք ինձ բնութագրում…:love
Բայց Ուլուանան ճիշտ է, հարկավոր է վերադառնալ բուն թեմային:

Firegirl777
18.05.2007, 17:55
Միշտ աշխատում եմ համակրանք տածել առաջին անգամ հանդիպած ցանկացած մարդու հանդեպ, իսկ եթե հենց առաջին հայացքից հակակրել եմ ինչ-որ մեկին, ուրեմն նա իրոք արժանի է հակակրանքի:
Ամեն ինչ ազդում է մարդու առաջին կարծիքի վրա, օրինակ ինձ վրա կարող է ազդել այնպիսի մանրուքը ինչպիսին է օրինակ շորի վրա պատահականորեն հայտված թելը, իրոք ծիծաղելի է, բայց կարծիքը երբեմն շատ-շատ փոքրիկ մանրուքներից է ձևավորվում…

Selene
18.05.2007, 23:20
Ինչպե՞ս է պատահում, որ մարդուն կարգին դեռ չես ճանաչում, բայց արդեն նրա նկատմամբ որոշակիորեն համակրանք կամ հակակրանք ես զգում (անտարբեր լինելը դեռ չքննարկենք ): Մի տեղ կարդացել էի, որ առաջին հանդիպման պահին, մարդկանց օրգանիզմը ինչ-որ հոտ է արձակում, որը կարող է մեկին` հակակրանքի, մյուսին համակրանքի տրամադրի: Բայց չէ՞ որ այդ զգացողությունը կարող է վիրտուալ աշխարհում էլ առաջանալ, որտեղ հոտ զգալը բացառվում է: Հետևաբար կան այլ պատճառներ…Դուք ի՞նչ եք մտածում այս մասին:

Ինձ թվում է, որ այդ զգացումը բոլորին էլ բնորոշ է:ok
Այսինքն ցանկացած նոր մարդու հետ ծանոթանալիս անպայմանորեն որոշակի համակրանք կամ հակարանք է մոտդ առաջանում, որի պատճառները ոչ միշտ ես կարողանում անգամ ինքդ հասկանալ: Կարծում եմ, դա առաջին տպավորության հիման վրա է առաջանում, քանզի համակրանքի ու հակակրանքի պատճառներն այնքան անիմաստ, երբեմն էլ ծիծաղելի կարող են լինել:ok
Ճիշտն ասած հոտի հետ կապված, առաջին անգամ եմ լսում:oy , հետաքրքիր վարկած է:
Բնական է, որ վիրտուալ կյանքում նման հոտի առկայությունը բացառվում է, այստեղ գործում է մարդու ներքին աշխարհին փոքրիշատե ծանոթանալու, ապա նոր համակրել-հակակրելու սկզբունքը, բայց այստեղ էլ կա բայց, չնայած մասնավոր է բերածս օրինակը, այսինքն միայն ակումբն եմ տվյալ դեպքում դիտարկում, այնուամենայնիվ, նշեմ, որ կարող է առանձնապես բարձր չգնահատես այդ մարդու գրառումները,կամ էլ, նրա մտածելակերպը քեզ այդքան էլ հարազատ չլինի, միևնույն է, քո մոտ նրա նկատմամբ համակրանք կա, որովհետև ասենք, նա գեղեցիկ ավատար ունի, կամ մականունն է լավը…Դե նման մանրուքներն էլ հիմք կլինեն նրան համակրելու: Ընդ որում հետո համակրանքից եթե ոչ հակակրանքի, ապա գոնե անտարբերության անցնելու ուղին բավականին դժվա ր է լինում, որովհետև ներքին մի բան հակառակվում է: Նույն բանն էլ տեղի է ունենում իրական կյանքում, երբ մեկին առաջին հայացքից հակակրել ես, հետո շփվում ես, ավելի լավ ճանաչում նրան, հասկանում, որ նա միանգամայն ուրիշ մարդ է, քան դու կարծել ես, բայց դե , միևնույնն է, էլի ինչ- որ պատնեշ կա, որ դու մտերմիկ զգացումներ տածես նրա հանդեպ, անպայմանորեն ժամանակ է պահանջվում դրա համար:

Ուրվական
26.05.2007, 21:01
Իսկ ո՞նց եք կարծում, եթե մարդու նկատմամբ համակրանք չի առաջացել, ապա այլևս հնարավոր չէ՞, որ այդ համակրանքը առաջանա: Դա կախված է կոնկրետ դեպքի՞ց, թե՞ ընդհանրապես այդպես է: Եվ ի՞նչ եք կարծում, համակրանքը զգացմու՞նք է, թե՞ ոչ: Էս համակրանք բառի հետ կապված էնքա՜ն հարցեր ունեմ: Ո՞վ ի՞նչ կարա ասի: Ինձ համար շատ կարևոր է այս հարցերի վերաբերյալ կարծիքներ լսել:

Մանոն
02.06.2007, 10:16

Կարծում եմ համակրանքը ստեղծվում է մարդկանց առաջին հանդիպման պահին` ինչ-որ դրական բիոէներգիայի փոխանակման արդյունքում: Գուցե դա հենց աուրան է, որ մեկի մոտ կարող է դրական լինել, մյուսի մոտ` բացասական: Հետևաբար մեկի ներկայությամբ մենք մեզ լավ ենք զգում, մյուսից ուզում ենք հապճեպ հեռանալ, ու դրա մեջ երբեմն բացատրություն չենք կարողանում գտնել:

Selene
02.06.2007, 15:17
Իսկ ո՞նց եք կարծում, եթե մարդու նկատմամբ համակրանք չի առաջացել, ապա այլևս հնարավոր չէ՞, որ այդ համակրանքը առաջանա: Դա կախված է կոնկրետ դեպքի՞ց, թե՞ ընդհանրապես այդպես է: Եվ ի՞նչ եք կարծում, համակրանքը զգացմու՞նք է, թե՞ ոչ: Էս համակրանք բառի հետ կապված էնքա՜ն հարցեր ունեմ: Ո՞վ ի՞նչ կարա ասի: Ինձ համար շատ կարևոր է այս հարցերի վերաբերյալ կարծիքներ լսել:

Հնարավոր է, որ առաջին հանդիպումից իրոք տվյալ անձի հանդեպ համակրանք չզգաս, այսպես ասած՝ «սիմպատիան չբռնի»:ok Բայց դե դա հիմք չէ, որ հետագայում էլ այդ մարդու հանդեպ համակրանք չզգաս:ok Որոշ ժամանակ շփվելով, ավելի լավ ճանաչելով կարող ես շատ ուժեղ համակրանք զգալ, հատկապես երբ հասկանում ես, որ շատ ընդհանուր բաներ ունեք:) Նմանապես կարող է համակրանքը կորել:

Grigorius
02.06.2007, 15:46
մենք էգոիստ ենք,եթե ցանկացած մեկը շոյում է մեր էգոն,նա այնքան էլ վատը չի թվում մեզ.ԿԱՄ մեզ գրավում են այն մարդիկ ովքեր կարող են մեզ լրացնել(loser ին ձգում է դեպի հաջողակ մարդկանց,տխուր ու լուրջ մարդկանց գրավում են կենսուրախները...
ԿԱՄ այն մարդիկ,ում հետ շփվելով քեզ ես տեսնում կամ այնպիսին ինչպիսին կուզեիր լինել

Lapterik
03.06.2007, 12:04
Համակրանք իմ մոտ կարող է առաջանալ նույնիսկ էն մարդու հանդեպ, որին չեմ ճանաչում, չեմ շփվել, բայց դա չի վերաբերվում վիրտուալին: Շատերին եմ համակրել ու համակրում, մի մանրուքից կարող եմ համակրել ու հակակրել:Բայց որ հակակրեցի մի ուրիշ ձևի վատ եմ արտահայտվում, կարել ա ասել ցույց եմ տալիս, որ ես քեզ տանել չեմ կարող: Ինչպես կասեր մաթեմիս դասատուն ձևեր շատ կան::)

Մանե
05.06.2007, 08:54
Եթևի թե իմ կյանքում շատ մարդիկ կան,որոնց համակրում եմ(նրանք և ռեալ աշխարհից են,և վիրտուալ)
Սակայն մինչև հիմա չեմ հասկացել,թե ինչու է մոտս միանգամից հակակրանք առաջանում այն մարդկանց նկատմամբ,որոնց հետ իրականում երբեք չեմ շփվել:oy
Եթե ինչ-որ մեկին համակրում եմ,ապա այն շատ դժվար կվերածվի հակակրանքի,սակայն հակակրելու դեպքում 100-ից մեկի նկատմամբ կարող է հակակրանքը վերափոխվել համակրանքի:(
Իմ մոտ համենայնդեպս հակակրանքը առաջանում է խոսելաձևից/վիրտուալ աշխարհում գրելաձևից/,և աչքերի արտահայտությունից:)

Մանոն
20.06.2007, 18:04
Եթե ինչ-որ մեկին համակրում եմ,ապա այն շատ դժվար կվերածվի հակակրանքի,սակայն հակակրելու դեպքում 100-ից մեկի նկատմամբ կարող է հակակրանքը վերափոխվել համակրանքի:(

Իմ կարծիքով հակակրանքը հազիվ թե վերածվի համակրանքի, կամ հակառակը: Դրանք առաջին հայացքից ստեղծվող զգացողություններ են, որոնք հետագայում գուցե վերածվեն անտարբերության` այսպես ասած միջանկյալ մի զգացման, բայց ոչ փոխարինվեն մեկը մյուսով:

Ուլուանա
20.06.2007, 23:23
Իմ կարծիքով հակակրանքը հազիվ թե վերածվի համակրանքի, կամ հակառակը: Դրանք առաջին հայացքից ստեղծվող զգացողություններ են, որոնք հետագայում գուցե վերածվեն անտարբերության` այսպես ասած միջանկյալ մի զգացման, բայց ոչ փոխարինվեն մեկը մյուսով:
Չէ, ինչու՞ չի կարող։ :o Անձամբ ինձ մոտ այդպես եղել է (առնվազն մի քանի անգամ)։ ;) Կարծում եմ, որ հակակրանքից մինչև չեզոք վերաբերմունք նույն ճանապարհն է, ինչ չեզոքից մինչև համակրանք։ Այնպես որ՝ որտեղ առաջինը, այնտեղ էլ երկրորդը։ :)

Root
20.06.2007, 23:31
Կյանքի մասին մեր դատողությունները սահմանափակվում են միայն մեր երևակայությամբ .. կյանքի փորցով. տեսած-լսած-կարդացածով ....կյանքը ինքը որպես երևույթ անսահմանափակ է ...կյանքում ամեն ինչ լինում է , ամեն ինչ ... և դրանով իսկ այն ցանկալի է ու բաղձալի,,
այսօրվա ատելույթունը վաղը վերածվում է ընկերության ... և հակառակը .. անսահման սերն ու վստահությունը ` հակակրանքի ու հիասթափության ... ամբողջ գաղտնիքը հանգամանքներն ի շահ օգտագործելն է .. իսկ եթե հնարավոր չէ .. փիլիսոփայելը :D

impression
20.06.2007, 23:39
Հետաքրքիր թեմա է :think
Բոլորիս հետ էլ պատահում է՝ համակրանքը վերածվում է հակակրանքի ու հակառակը:
Բայց կարևորը դա չէ :P
Կարևոր է հարազատ մնալ ինքդ քեզ, քո արժեքներին, քո հավատքին, իսկ համակրանքն ու հակակրանքը տևական զգացմունքներ չեն, չարժե դրանց մեջ շատ խորանալ ;)

Cassiopeia
21.06.2007, 09:17
Ոչ ոքի երբեք չէի մաղթի, որ նրա մոտ համակրանքը հակակրանքի վերածվի, քանզի այն իր հետևից առաջացնում է մի նոր զգացում, որը կոչվում է ատելություն:

Selene
21.06.2007, 21:01
Կյանքի մասին մեր դատողությունները սահմանափակվում են միայն մեր երևակայությամբ .. կյանքի փորցով. տեսած-լսած-կարդացածով ....կյանքը ինքը որպես երևույթ անսահմանափակ է ...կյանքում ամեն ինչ լինում է , ամեն ինչ ... և դրանով իսկ այն ցանկալի է ու բաղձալի,,
Գրեթե ամբողջությամբ համամիտ եմ :

այսօրվա ատելույթունը վաղը վերածվում է ընկերության ... և հակառակը .. անսահման սերն ու վստահությունը ` հակակրանքի ու հիասթափության ... ամբողջ գաղտնիքը հանգամանքներն ի շահ օգտագործելն է .. իսկ եթե հնարավոր չէ .. փիլիսոփայելը :D
Իսկ այս տողերից մոտս լրիվ այնպիսի տպավորություն էր, ասես ուրիշ մեկն էր գրել, նույն գրառման մեջ չէին վերևի նախադասության հետ:o Ստացվում է, որ ոչ թե ատելությունը ինքնին վեր է ածվում սիրո ու համակրանքի, որովհետև շփման ու դիմացինին ճանաչելու հետևանքով քո վերաբերմունքն է նրա նկատմամբ փոխվում, այլ շահերիցդ ելնելով՝ դառնում ես «ընկեր» ու «բարեկամ». կեղծիք, որով լի է առօրյան մեր:(
Իսկ հակակրանքը որպես այդպիսին մնում է նույնը… Նման վարքին փիլիսոփայելը հազիվ թե արդարացում տա, կամ էլ գուցե՝ նպատակն արդարացնում է միջոցները:think

Չեմ կարող համակրանք «ցույց տալ», եթե իրականում հակակրում եմ, միգուցե, ելնելով որոշ նկատառումներից, միջավայրում ստեղծվելիք անհարմարավետության զգացումից, կկարողանամ նեյտրալ երևալ, բայց հանուն օգուտի ու շահի համակրել, երբեք: Ինչպես շատերն են ասում՝ այս դարի մարդ չեմ:oy

ihusik
21.06.2007, 23:06
Ու շատ լավ է, որ այս դարի մարդ չես Selene ջան, դու ապագայի մարդ ես հավանաբար, ուր չեն լինի այն բացասական երևույթները, որոնք մարդիկ քողարկում են այժմ՝ իրենց մտքերն ցույց չտալով ու անձնական շահին ու ցանկություններին հետևելով...;)

Root
21.06.2007, 23:27
Գրեթե ամբողջությամբ համամիտ եմ :

Իսկ այս տողերից մոտս լրիվ այնպիսի տպավորություն էր, ասես ուրիշ մեկն էր գրել, նույն գրառման մեջ չէին վերևի նախադասության հետ:o Ստացվում է, որ ոչ թե ատելությունը ինքնին վեր է ածվում սիրո ու համակրանքի, որովհետև շփման ու դիմացինին ճանաչելու հետևանքով քո վերաբերմունքն է նրա նկատմամբ փոխվում, այլ շահերիցդ ելնելով՝ դառնում ես «ընկեր» ու «բարեկամ». կեղծիք, որով լի է առօրյան մեր:(
Իսկ հակակրանքը որպես այդպիսին մնում է նույնը… Նման վարքին փիլիսոփայելը հազիվ թե արդարացում տա, կամ էլ գուցե՝ նպատակն արդարացնում է միջոցները:think

Չեմ կարող համակրանք «ցույց տալ», եթե իրականում հակակրում եմ, միգուցե, ելնելով որոշ նկատառումներից, միջավայրում ստեղծվելիք անհարմարավետության զգացումից, կկարողանամ նեյտրալ երևալ, բայց հանուն օգուտի ու շահի համակրել, երբեք: Ինչպես շատերն են ասում՝ այս դարի մարդ չեմ:oy

Ճիշտն ասած Սելեն ջան դրանք այսորվա իրականության սարկաստիկ քննադատություններ , շահի ընկերությունը և բարեկամությունը երբեք չի հարգվել իմ կողմից ոչ էլ ես եմ էությամբ այդպիսին , դրա համար էլ իմ ընկերները թվով 5-ն են .. և ոչ ավել ... բնավորությունս թույլ չի տալիս կեղծել և ընկերանալ որոշ "լավ տղաների" հետ չնայած հնարավորություն ունեմ ... չեմ կարող նույնիսկ մասնակցել ինչ որ կերուխումի կամ բաժակ բարձրացնել այն մթնոլորտում որտեղ առկա է կեղծիք ... քանի որ բնավորությամբ նվիրվող մարդ եմ ...
Այսօր ամեն քայլում տեսնում եմ նման մարդկանց հաջողությունները և մտքում քմծիծաղ տալիս ... վատը չեմ կամենում բայց չեմ էլ մոտ գնում ... իմ խաչն ուրիշ է , այն պետք է պատվով հասցնել իր վերջաբանին ..այնպես ինչպես արել են իմ պապերը , իմ պապերի պապերը ու նրանց պապերը ...

Apsara
21.06.2007, 23:36
Կարդում կարդում եմ այս թեման, մեկ էլ տեսնեմ թեմաից շեղվել եք ժող ջան:

Ինձ համար գոյություն չունի համակրանք և հակակրանք, գիտեք ինչու, քանզի դա բոլորովին էլ կախված չէ իմ դիմացի մարդուց, դա կախված է ինձանից, ավելի պարզ արտահայտվելու համար ասեմ, որ ցանկացած մարդ ունի և լավ և վատ կողմեր, ուղղակի ես նկատում եմ մարդու լավ կողմերը, իսկ վատ կողմերը երբեք անուշադրության չեմ մատնում, բայց կարծում եմ մարդ իր բնույթով լույս է սեր է, իսկ եթե կա նախանևություն, կեղծավորություն, որոնք էլ կարող են հակակրանք առաջացնմել, դա միայն ր միայն մեր հասարակության մեջ գտնվելու պատճառն է և տվյալ մարդու ընտրությունը, նա ինքն է ցանկանում լինել այդպիսին, գուցե այդպես իրեն ապահով է զգում ինքնապաշտպանվում է, ահա թե ինչու ցանկացած մարդու մեջ լավն եմ տեսնում, և ինքն իրեն այդ մարդն էլ սկսում է իր մեջ լավի պոտենցիալը տեսնել և գնալով փոխվել:
Համակրեք բոլորին, նույնիսկ ստիպեք ձեզ սիրել նրան ում հիմա ամենիչ շատն եք ատում, և կտեսնեք որ թե դուք թե նա կփոխվի: Սեփական այն էլ վերջերիս փորձից եմ ասում

Root
22.06.2007, 08:46
Angelina-ն կասեր ` <Դուք ճիշտ եք, ես համամիտ եմ Ձեր հետ , շարունակեք ետպես> :D:D:D:D

Բայց էսօր շտո-տո Katyushaվարի պատասխանեմ ....

Հակակղանք տե խամակղանք .. մեկե ես ցեմ ըստակ տալբելում դրանք ...ամեն ինց հաղաբեղական է :D:D;D:D:D

Cassiopeia
17.09.2007, 14:02
Շաբաթ օրը մի դեպք առիթ տվեց մտածելու. ինչո՞ւ են մարդիկ հակակրում միմյանց:
Չգիտեմ, թե որքանով է խոհեմ ներքոհիշյալ շարադրվող միտքը, բայց ըստ իս հենց դրանում է մարդկային համակրանք-հակակրանք սանդղակի չափանիշը:
Ծանոթանալով մեկի հետ, տեսողական զգայարաններով նախ պատկերացում ենք կազմում տվյալ անձի մասին: Համաձայն այդ պատկերացման էլ ստեղծվում է առաջին տպավորությունը, որը հիմք է դնում համակրանք-հակակրանք սանդղակին: Ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ, որ մարդը միշտ ձգտում է շրջապատի նկատմամբ առավել երևալ: Հետևաբար, նոր ծանոթության դեպքում նախ սկսում են համեմատական գծեր անց կացնել. արդյոք այս մարդու հետ շփման ժամանակ իրենք կշեռքի բարձր նժարում կգտնվեն, թե ոչ: Արդյոք դիմացինի մտածելակերպը թույլ է տալիս սեփական մտքերի բարձրարժեք գնահատականի...
Ըստ այդմ էլ, գեղեցիկի հետ մարդը շփվում է, հուսալով ընկնել գեղեցիկ շրջապատ, այդ գեղեցիկի ստվերի ներքո ինքն էլ գեղեցիկ համարվել, կամ հակառակը, գեղեցիկի նկատմամբ հակակրանք է առաջանում, քանզի այդ գեղեցիկը խամրում է սեփական փայլը:
Հետևանք. համակրանքի ու հակակրանքի արժեքային համակարգը մարդը ձևավորում է ելնելով սեփական շահերից, սեփական ԵՍ-ը հասարակությանը ներկայացնելու ու դրանից օգուտներ քաղելու հնարավորությունից…

ihusik
17.09.2007, 14:28
Կարծում եմ համակրանքն ու հակակրանքն ամենաշատն կապված է մարդու ոչ թե արտաքինի հետ, այլ նրա ներքնաշխարհի հետ, նրա էներգիայի գույնի, որակի, տատանման հաճախականության հետ, այլ կերպ ասած մարդու աուրայից է կապված և մարդկանց մոտ դրանց համապատասխանության դեպքում առաջանում է համակրանք, իսկ անհամապատասխանության դեպքում առաջանում հակակրանք, բայց հնարավոր է որ շփման ժամանակ մարդկանց որոշ արարքներ ազդեն այդ ամենի վրա ու սկզբնական եղած համակրանքը վերափոխվի հակակրանքի, բայց որքան շատ է այդ ներքինի համապատասխանությունն՝ այնքան մարդիկ իրար լավ են հասկանում ու ընդունում շատ ջերմ, հարազատի նման ու այստեղ կարծում եմ դեր է խաղում ու հիմք հանդիսանում նաև անցյալ կյանքերից եկող նրանց կապը, քանզի ոմանց հետ մենք կապված ենք լինում լավ, ոմանց հետ վատ ճակատագրով ու դա զգում ենք ներքին մի ձայնի կամ ինտուիցիայի տեսքով:

Vive L'Armenie
29.10.2007, 05:02
Համակրանքն ու հակակրանքն ինձ թվում է երբեմն շա՜տ ավելի մոտ են իրար, քան մենք պատկերացնում ենք... Դա գալիս է մարդկային բնավորությունից, տեսակետներից...Կարծում եմ մարդու արտաքինի հետ կապված չէ, համենայն դեպս ինձ համար, կարևորը մարդու հոգին է, եթե զգում ես, որ հաճելի է տվյալ անձնավորության հետ ժամանակ անցկացնել կամ լսել նրան կամ օրինակ բնավորության ինչ-որ գծեր համընկնում են իրար...այս դեպքում առաջանում է համակրանքը, իսկ ահա երբեմն, քանի-որ մարդիկ տարբեր են և բնականաբար տարբեր բնավորություններ ունեն, արդեն պարզ է ... այ օրինակ ինչպե՞ս կարող է << դասական >> երաժշտությունը համակրել << ռոքին >> :nea երբեմն հանդիպում են, երբ մարդիկ հակակրում են միմյանց, բայց ինչ-որ ժամանակ անց, կամ բացայահտելով իրենց մեջ ինչ-որ նմանություններ սկսում են համակրել...:)

Tig
29.10.2007, 13:07
Դե ըստ էզոթերիկ փիլիսոփայության, մարդ ապրում է մի քանի կյանքեր…
Եվ համակրանքի կամ համակրանքի պատճառն այն է, որ մարդիկ գուցեև անցյալ կյանքում ճանաչել են միմյանց…
Սա պնդում չէ, այլ ուղղակի ենթադրություն:

Apsara
29.10.2007, 13:23
Դե կարծում թե հակարանքը թե համակրանքը կախված է մեր նախատրամադրվածությունից և վերաբերմունքից: Հիմնականում ենթագիտակցորեն համակրանք է առաջանում այն մարդկանց նկատմամբ, ովքեր նման են մեզ և հակակրանք այն մարդկանց նկատմամբ, ովքեր կամ լրիվ հակասում են մեզ կամ էլ ունեն հատկանիշներ, որոնք ցանկալի են մեզ համար բաց բացակայում են մեզ մոտ: Ավելի հաճախ այդ երկու հատկությունները արագորեն փոփոխվում են տեղերով, ահա ինչու ամեն ինչի սկիզբը մեր մեջ է և ոչ թե դիմացինի

ihusik
29.10.2007, 13:43
Դե ըստ էզոթերիկ փիլիսոփայության, մարդ ապրում է մի քանի կյանքեր…
Եվ համակրանքի կամ համակրանքի պատճառն այն է, որ մարդիկ գուցեև անցյալ կյանքում ճանաչել են միմյանց…
Սա պնդում չէ, այլ ուղղակի ենթադրություն:
Լիովին համամիտ եմ;) և բնականաբար անցած դրական կապը հարազատ, մտերիմ հոգու հետ արտահայտվում է համակրանքի տեսքով և հակառակը...

Erevan
31.10.2007, 20:44
Ինչպե՞ս է պատահում, որ մարդուն կարգին դեռ չես ճանաչում, բայց արդեն նրա նկատմամբ որոշակիորեն համակրանք կամ հակակրանք ես զգում (անտարբեր լինելը դեռ չքննարկենք ): Մի տեղ կարդացել էի, որ առաջին հանդիպման պահին, մարդկանց օրգանիզմը ինչ-որ հոտ է արձակում, որը կարող է մեկին` հակակրանքի, մյուսին համակրանքի տրամադրի: Բայց չէ՞ որ այդ զգացողությունը կարող է վիրտուալ աշխարհում էլ առաջանալ, որտեղ հոտ զգալը բացառվում է: Հետևաբար կան այլ պատճառներ…Դուք ի՞նչ եք մտածում այս մասին:

Ես մտածում եմ որ հակակրանքը առկա ցանկացած մարդու մեջ,ում որոշ չափով բնազդներն են ուղղորդում:Բնազդները նրանց անկախ տրամաբանությունից ինչ որ վատ բանի <<հոտ>> են առնում եվ այդպիսով մարդուն հետ են պահում վատ բաներից, որոնք կարելի է սպասել դիմացինից:
Ես կասեի որ հակակրանքը դա ինտուիցիայի դրսևորման ձև է, որը յուրաքանչուրս էլ ունենք:Թե չէ տրամաբանության տեսանկյունից դա հիմնավորված չէ;Ինչու պետք է ինչ որ մեկին վատ ընդունես, եթե ծանոթ չես;

Brigada
09.08.2008, 03:39
իմ կարծիքով հակակրանք զգում ես այն մարդու նկատմամբ ով գրավում կամ հետաքրքրում է քեզ: հակառակ դեպքում այդ մարդը քո համար սովորական կլինի, ու ոչ հակակրանք ոչ էլ համակրանք կզգաս նրա նկատմամբ.