PDA

Դիտել ողջ տարբերակը : Մուրացկանություն

Ձայնալար
17.05.2007, 19:06
Ինչպե՞ս եք վերաբերվում այս երևույթին, տալի՞ս եք մուրացկաններին դրամ, թե՞ ոչ: Կան մուրացկանության տարբեր ձևեր՝ երբեմն շատ հնարամիտ և գովասանքի արժանի: Կարող եք այստեղ պատմել նաև ձեզ հետ պատահած դեպքեր, օրինակ, ի՞նչ հետաքրքիր պատմություն է պատմել ձեզ արհեստավարժ մուրացիկը դրամ խնդրելիս: Ինչպես կարելի է տարբերել իսկական կարիքավորին, այն մարդուց, ով ամսեկան ավելի շատ փող է մուրում քան մենք աշխատում ենք: Ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ այդ գործով զբաղվում են երեխաները, չե՞ք կարծում, որ այդ հարցով պետք է լրջորեն զբաղվի պետությունը. եթե կարծում եք ապա կոնկրետ ի՞նչ է անհրաժեշտ անել:

Ֆելո
17.05.2007, 20:31
մենակ նրանց եմ տալիս, ովքեր նվագում են... լավ են նվագում թե վատ, կապչոննի, կարևորը գործ են անում, այլ ոչ թե մյուսների նման "ապե 100 դրամ տու լոմկից հելնեմ", "գաղութից նոր եմ հելե, փող տու տուն հասնեմ" ու նմանատիպ հիմարություններ:angry

Apsara
17.05.2007, 20:40
Ես նույնպես նրանց եմ տալիս ովքեր նվագում են, մեկ էլ տատիկ պապիկներին ,
երեխաներին չեմ տալիս,որպեսզի նրանք չխրախուսվեն, քանզի համարում եմ դա սխալ, երևույթ
Եթե գոնե անչափահասներին արգելեին դրանով զբաղվել շատ լավ կլիներ

Ծով
17.05.2007, 20:50
պատահել է, որ անիծել են…
պատահել է, որ տվել եմ՝ շատ նեղվելով վիճակից…
պատահել է, որ ջղայնացել եմ շատ /երբ տեսել եմ հասուն տղամարդու, որ մուրում է/…
Ուֆ շատ չեմ ուզում խոսել մեծերի մասին…
Նյարդայնանում եմ, երբ փոքրիկներին են սովորեցնում մուրալ…:(
Մի օր հաստատ զբաղվելու եմ էդ խնդրի լուծմամբ…
Մի անգամ մի հատ աղջնակ մոտեցավ ու հարցրեց.
—Չէ՞ք ասի՝ որտեղից նստեմ Աբովյան գնացող ավտոբուս…
Ասացի՝չգիտեմ…
—Իսկ մի բան ասեմ, էլի…ես մանակատնից եմ փախել, հիմա փող չունեմ, որ գնամ, կարող ե՞ք օգնել…
շատ նեղվեցի…օգնելը ո՞րն ա…հանեցի ինչքան փող կար մոտս տվեցի իրան…ես ոտքով հասա մինչև հայրիկիս աշխատավայր, որ կարողանամ փող վերցնել կամ հայրիկիս հետ տուն գալ…
Մի անագամ նորից նույն փողոցով քայլում էի, մեկ էլ էլի ինքը…բայց էս անգամ հեռվից արդեն տեսել էի /անընդհատ մարդկանց էր մոտենում ու հավանաբար նույն բանը ասում/
նոր հասկացա, որ իրականում մուրում էր, և համոզված եմ, որ օգտագործում էին իրեն…
Ավաղ, գիտեմ, որ հենց մանկատներից էլ են ուղարկում շատերին՝ մուրալու…:angry :(
Հենց ինձ մոտեցավ, ասացի, որ պատրաստ եմ իրեն օգնել, ինչով կարող եմ…եթե օգտագործում են…/բայց ինչ կարող էի անել…/շրջվեց ու գնաց…
Մի խոսքով երեխաների հարցով հաստատ մի օր զբաղվելու եմ…պիտի մտածել՝ ինչից սկսել և ինչպես…:think

Apsara
17.05.2007, 21:20
Ինձ հետ մեկ անգամ շատ տհաճ դեպքա պատահել: Զբոսնում էին ընկերոջս հետ արդեն երեկո էր կինոից դուրս եկանք, մոտեցան երկու 10 -13 տարեկան տղա երեխեք ու փող ուզեցին, իհարկե մենք չտվեցինք, քանզի արդեն ճանաչում էինք որ մշտական մուրացողներ են: Ու նրանք սկսեցին հետապնդել մեզ ու գոռալ մեր ետևից, ամբողջ փողոցով վազելով գալիս խփում էին հետո փախնում,
ես ուղակի հասկացա որ դաժան կյանքի պատճառով նրանց զվարճություններն էլ են դաժան, ես ինձ ոչ թե վիրավորված չզգացի, այլ տխրեցի որ արդեն մանկուց նրանք դաժան ու չար են դառել…

Root
17.05.2007, 22:29
Համալսարանում 4 տարի առաջ կատարեցինք հետազոտություն…
Արդյունքը ապշեցրեց նույնիսկ Հանրապետության ազգային վիճակագրության ծառայությանը:
Պարզվեց որ միջինում յուրաքանչյուր մուրացիկ ամսեկան վաստակում է $300-400;
Պարզվեց նաև, որ վերջիններս հանդիսանում են "հարկատուներ" և մուծում են համապատասխան "մարմնին" իրենց վաստակի մոտ 20 տոկոսը: Շատ բան չեմ ուզում գրեմ բայց ... իմացած եղեք իրականության մասին

Apsara
17.05.2007, 22:36

Իսկապես շատ զարմանալի է

Fantazy
18.05.2007, 10:24
Շա՜տ հազվադեպ դեպքերում եմ մուրացկաններին փող տալիս, երբեմն այն մարդկանց, որ երգում կամ նվագում են: Այսպես ասած վաստակում են այդ գումարը: Իսկ անչափահասներին ընդհանրապես չեմ տալիս:

Մի դեպք պատմեմ: Կինոյից էինք դուրս եկել ու աբովյանով քայլում էինք դեպի Հրապարակ, երեքով էինք՝ երկու աղջիկ և մի տղա: Մեկ էլ մի երեխա մոտեցավ :angry (այդպես էլ չհասկացա տղա էր թե աղջիկ, որովհետև նույնիսկ նորմալ տղան կամաչեր իրան այդպես պահել) ու ասեց. ապեր մի քիչ փող կտաս :B , ես էլ գիտեի, որ դրանք այստեղի "մշտական հաճախորդներն են", ու ասացի չտաս, բայց ինքը հանեց 100 դրամ տվեց: :aggressive Այդ երեխան քիթ ու մռութ արեց (մեղմ ասած), սկսեց հիմարություններ դուրս տալ, թե "ինչիս ա պետք քո հարյուր դրամը :aggressive , ես քեզ ավելի շատ կարամ տալ, կարգին փող տուր" ու ինչ որ նմանատիպ անվայել արտահայտություններ ու հայհոյանքներ: Մենք երեքով ապշել մնացել էինք: :o :o :o Ամեն ինչ սպասում էի, բայց ոչ նմանատիպ արտահայտություններ: :aggressive :crazy

Ու եթե', ինչ-որ մեկը այսքանից հետո իրանց փող ա տալիս, :angry :angry :angry ապա ասում եմ ԱՄՈԹ ԻՐԱՆ, ՄԵԾԱՏԱՌՈՎ ԱՄՈԹ, որ խրախուսում են մեր ազգի մեջ այդպիսի անդաստիարակությունների, թափթփուկների զարգացմանը!!!!!!!!!!

Ուլուանա
18.05.2007, 11:23
Ես մուրացկաններին փող տալու հարցում հիմնականում առաջնորդվում եմ համակրանքի սկզբունքով։ Եթե առաջին հայացքից համակրում եմ, զգում եմ, որ լավ մարդ է, եթե ինձ հավատ է ներշնչում, որ իսկապես դրա կարիքն ունի, տալիս եմ, եթե չէ՝ չեմ տալիս։ :P Դե, պարզ է, որ չեմ կարող մի հայացքով ճշգրտությամբ որոշել, թե ինչքանով են իրական իմ ենթադրությունները, դրա համար էլ զգացողությամբ եմ առաջնորդվում: Եթե զգում եմ, որ զորբա, աներես ու մուննաթական տիպ է :angry, առանց որևէ խոսք ասելու շարունակում եմ ճանապարհս։ :beee Բայց երեխաներին հիմնականում չեմ տալիս (պատճառների մասին վերևում արդեն խոսվել է): Բայց այ երբ դուռը զանգում են ու փող խնդրում, չեմ կարողանում չտալ... :oy Մի երկու անգամ չեմ տվել, հետո ամբողջ օրը խիղճս տանջել է... :(

Աբելյան
18.05.2007, 12:41
7-8 տարեկան էի: Դպրոցում դասատուս սովորացրել էր մեզ, որ մուրացկաններին պետք ա օգնել: Մի օր դուրսը լռված էի, մի հատ բիձա եկավ, թե բա "Սոված եմ: Հաց կտա՞ս": Ահագին տարիքով մարդ էր, երևի հայրենականում կռված: Հելա տուն, տեսա հացամանում մի կտոր հաց կա, վեկալա գնացի տվի, փոխանակ ասի մերսի, ասեց "էս մի թիքա բանը ի՞նչ ա որ տալիս ես" ու քցեց մի կողմ:
Էդ քանից հետո աշխատում եմ մուրացկաններին հնարավորին չափ քիչ օգնեմ:

wagamaffia
18.05.2007, 13:11

Մուրացկանները ունեն ուրիշ հոգեբանություն, նրանց պետք է հասկանալ. նրանցից համարյա բոլորը հոգեկան ապրումներ ունեն, հասկանալի է, ինչու… հասկանալի է նաև, որ այսպիսի դեպքերից հետո մեր հասարակությունը մուրացկանին անշնորհակալ մարդ է համարում: Տարօրինակ պահվածքը գալիս է նրանց առօրյա վիճակից, որից դրդվելով էլ նրանք ամաչում են շնորհակալություն հայտնել, քանի որ իրենք սրանով հաստատում են իրենց նվաստ վիճակը ու դրանից ավելի են հուսահատվում. սա մի շղթայական ռեակցիա է իրենց ուղեղում.

Նիգգա ջան օգնի բոլորին, ինչքան կարող ես.... դե, չգիտեմ ես միշտ էլ խղճացել եմ մուրացկաններին, փող եմ տվել, մի օր մերսի մի օր ոչմիբան... էդ ա

Mesrop
18.05.2007, 13:15
ընդհանրապես չեմ ընդունում… ոչ էլ փողեմ տալիս…
օգնել կարելի է միայն էն մարդկանց, որոնք մակաբույցի տեղ չեն դնում իրանց…
օրինակ փողոցում նվագողներին, երգողներին, պարողներին… բայց ոչ անկապ նստածներին…

wagamaffia
18.05.2007, 13:22
պատահել է, որ անիծել են…
պատահել է, որ տվել եմ՝ շատ նեղվելով վիճակից…
պատահել է, որ ջղայնացել եմ շատ /երբ տեսել եմ հասուն տղամարդու, որ մուրում է/…
Ուֆ շատ չեմ ուզում խոսել մեծերի մասին…
Նյարդայնանում եմ, երբ փոքրիկներին են սովորեցնում մուրալ…:(
Մի օր հաստատ զբաղվելու եմ էդ խնդրի լուծմամբ…
Մի անգամ մի հատ աղջնակ մոտեցավ ու հարցրեց.
—Չէ՞ք ասի՝ որտեղից նստեմ Աբովյան գնացող ավտոբուս…
Ասացի՝չգիտեմ…
—Իսկ մի բան ասեմ, էլի…ես մանակատնից եմ փախել, հիմա փող չունեմ, որ գնամ, կարող ե՞ք օգնել…
շատ նեղվեցի…օգնելը ո՞րն ա…հանեցի ինչքան փող կար մոտս տվեցի իրան…ես ոտքով հասա մինչև հայրիկիս աշխատավայր, որ կարողանամ փող վերցնել կամ հայրիկիս հետ տուն գալ…
Մի անագամ նորից նույն փողոցով քայլում էի, մեկ էլ էլի ինքը…բայց էս անգամ հեռվից արդեն տեսել էի /անընդհատ մարդկանց էր մոտենում ու հավանաբար նույն բանը ասում/
նոր հասկացա, որ իրականում մուրում էր, և համոզված եմ, որ օգտագործում էին իրեն…
Ավաղ, գիտեմ, որ հենց մանկատներից էլ են ուղարկում շատերին՝ մուրալու…:angry :(
Հենց ինձ մոտեցավ, ասացի, որ պատրաստ եմ իրեն օգնել, ինչով կարող եմ…եթե օգտագործում են…/բայց ինչ կարող էի անել…/շրջվեց ու գնաց…
Մի խոսքով երեխաների հարցով հաստատ մի օր զբաղվելու եմ…պիտի մտածել՝ ինչից սկսել և ինչպես…:think

Ջաան ինչ սիրտ ա է...Իմ դուրը եկար դու... ես էլ եմ ուզում հասարակությանը մի կերպով ճգնաժամից հանել, ճնշված փոքրամասնություններին օգնել... բայց դե ինչ անեմ մենակովս....
իսկ էդ քո ասած աղջիկը, օգնություն չստանալու դեպքում, ինչ կաներ փող ունենալու համա՞ր, դե... գիտես...

Amaru
18.05.2007, 13:29
Ես էլ եմ նվագղներին, երգողներին փող տալիս...
Ու մեկ էլ էդ ծեր մարդիկ նենց են մեխկս գալիս...
Էրեխեքին երբեք չեմ տվել փող ու մել էլ որ կանայք են փող մուրում՝ իրանց պուճուր նորածին կուկուներին գրկած...Հատկապես ձմռանը, որ ասում են «էրեխես մրսում ա, փող տվեք»... Ախր էրեխեն ի՞նչ ա, ՎԵ՞Շ ա, էդ սառնամանիքին գրկած՝ կանգնել ես փողոցում, որ խղճահարությու՞ն առաջացնես, հա՞...իիի...

dvgray
18.05.2007, 13:31
Կար մի տատիկ, ամիսը մի անգամ զանգը տալիս էր, պատմում որ վերադառնում է չնչին թոշակ ստանալուց, իսկ տանը իրեն սպասում են երկու որբ թոռները: Խնդրում էր կարտոֆիլ: Լցնում էի տոպտակը տարբեր մթերքներ, ու ձեռքը տալիս էի որոշ գումար: Գլխիկոր,առանց խոսք ասելու, հեռանում էր: Էս 5-6 ամիս է էլ չի գալիս...

Մի օր տեսել եմ, թէ ինչպես HSBC բանկի մուտքի մշտական "աշխատող" պառավը ձեռի կոպալով վռնդեց էտ տեղի վրա աչք ունեցող մի այլ ծերուկի: Պրոցեսը քաշեց մի 30 վայրկյան: Էնպեսի զգացմունք ունեի, կարծես դիտում էի Ռեմբոի փողոցային մենամարտերից :D : Մնում էր միայն խաղադրույքներ կատարել :D :

Սայաթ-Նովայի վրա էլ մի օր պատահեց մի պապիկ, որը առաջարկեց իր ձեռքի բլոկնոտի վրա հակառակ գրել անունս ու ազգանունս: Գեղեցկիկ ձեռագրով գրելուց հետո իր գրառումը վաճառեց ինձ 100 դրամով :)

Երեխաներին ու միջին տարիքի մարդկանց երբեք չեմ տվել: Ծերերին տալիս եմ, եթե ակընհայտ պրոֆեսիոնալ մուրացկան չէ:

otar
18.05.2007, 14:16
մի անգամ քայլում էի փողոցով մի կին եր նստած հաշմանդամի աթորին ասում էր
"Մի կտոր հաց տվեք ուտեմ"
բոլորը փող էին տալիսու գնում էին, ես մտա խանութ բուլկի առա տվեցի... չգիտեմ ուղղակի ինձ թվաց էդ մարդը իսկապես սոված է, ու ինքը ոչ թե հացի փող էր ուզում այլ հաց :(

Mesrop
18.05.2007, 14:33
մի բաժակ արաղն էլ չէր խանգարի… :)

Freeman
29.05.2010, 21:11
Սայաթ-Նովայի վրա էլ մի օր պատահեց մի պապիկ, որը առաջարկեց իր ձեռքի բլոկնոտի վրա հակառակ գրել անունս ու ազգանունս: Գեղեցկիկ ձեռագրով գրելուց հետո իր գրառումը վաճառեց ինձ 100 դրամով :)
:
էդ պապիկը ինձ էլ է հանդիպել

Yellow Raven
29.05.2010, 21:15
էդ պապիկը ինձ էլ է հանդիպել

3 տարին անգամ չի փոխել մարդու վերաբերմունքը գործի նկատմամբ:))

s_hrayr
29.05.2010, 21:21
Մի անգամ մեր ինստիտուտում էինք, դասամիջոց էր, դե պատկերացրեք պոլիտեխնիկում դասամիջոցին ինչքան մարդ կլինի: Մեկ էլ հայտնվեց մի հատ պապի չոքեց գետնին սկսեց լացել ու փող մուրալ, մի 10 վայրկյանի չափով մարդ մոտիկ չեր գնում, բայց հերիք էր որ մեկը փող տվեց ու ամբողջ պոլիտեխնիկը փող էր տալիս, վերջում երևի մի 10000 հավաքեց :)

Հարդ
06.03.2017, 15:52
Հագած - կապած, մոտ իմ տարիքի ջահել ջիվան տղաներ փող են մուրում: Մեկ մեկ լինում ա քեզանից լավ հագնված, հնարավոր ա քեզանից բարեկազմ: Բա որ գալիս ձեռքով են բարևում, անունն ասում ու սկսում հեքիաթը: Բնականաբար ոչ մի կոպեկ էլ չեմ տալիս, ինչի՞ համար: Ահավոր նյարդայնացնում ա երբ ճամապարհդ ընդհատում են նման տհաճ բանի համար (լինում ա նաև մեկից ավելի անգամ), չնայած ստեղ ամենանյարդայնացուցիչն էն ա, որ մտքներով անցնում ա որ քեզ կարան խաբեն փող պոկեն:

Lion
06.03.2017, 20:59
Էն օրը մի... զարմանալի մուրացկանի հանդիպեցի, իրոք: Ես Երևանում սիրում եմ զբոսնել և շատ մուրացկանների եմ տեսել, բայց նման բան չէր եղել, նույնիսկ հիմա որ մտածում եմ, գալիս եմ այն մտքին, որ այդ կինը հոգեկան հիվանդ էր:

Եվ այսպես, դուրս եմ գալիս Սիթիից, ձեռքից կես կիլո վաֆլի, երդվյալ քաղցրակեր եմ, ու մեկ էլ ծանր տոպրակների տակ կքած մի կին մոտեցավ ու, զգացի, ուզում է մի բան հարցնել: Դե, մտածեցի, ճանապարհ կամ ինչ որ բանի տեղ է հարցնում, սա էլ տարավ-բերեց, թե... ՞Ինձ վաֆլի կտաք?՞: Հիմի ոչ էնա ծիծաղեմ, ոչ էնա զարմանամ, ախր ձեռքերի տոպրակները հազիվ էր տանում, հաստատ նույն Սիթիից լիքը առևտուր էր արել: Ամեն դեպքում, մի քանի հատ վաֆլի տվեցի, սա տոպրակները դրեց գետնին, վաֆլիները վերցրեց, դրեց տոպրակներից մեկի մեջ ու... գնաց??

Հիմի մտածում եմ, էս ինչ էր, հիվանդ էր? Բայց այդ պարագայում ձեռքի ծանր տոպրակների մեջ ինչ կար, միթե դրանք իմ պես սրանից, նրանից խնդրած բաներով էր լցված...

Սենց բաներ... ?!