Դիտել ողջ տարբերակը : Մահացել է Գոհար Գասպարյանը
Մահացել է օպերային երգչուհի Գոհար Գասպարյանը:
http://www.imageshare.am/image/51150726/1/1/3377.jpg
Երեկ, մայիսի 16-ին, կյանքի 83-րդ տարում մահացել է ՚Հայկական սոխակըՙ` հայ օպերային արվեստի մեծագույն վարպետը, ՍՍՀՄ ժողովրդական արտիստ, , Սոցիալիստական աշխատանքի հերոս, Հայաստանի ժողովրդական արտիստ, ՚Մեսրոպ Մաշտոցՙ շքանշանակիր, Երեւանի կոնսերվատորիայի պրոֆեսոր Գոհար Գասպարյանը:
Գոհար Գասպարյանը ծնվել է 1924թ. Կահիրեում: Ուսանել է տեղի երաժշտական ակադեմիայում: 1948թ հայրենադարձել է: 1949թ-ից Հայաստանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդես է եկել 23 օպերաների գլխավոր դերերգերով , իսկ նրա համերգային երկացանկում տեղ են գտել ավելի քան 500 ստեղծագործություններ:
http://a1plus.am/
Delicada
17.05.2007, 12:29
Մահացել է օպերային երգչուհի Գոհար Գասպարյանը:
Վայ :(
Ցավում եմ
Cassiopeia
17.05.2007, 12:31
Արթ, լուրջ ես ասում:cry ցավալի է, իրեն շատ էի սիրում, հիանալի ձայն ուներ:(
Արթ, լուրջ ես ասում:cry ցավալի է, իրեն շատ էի սիրում, հիանալի ձայն ուներ:(
կատակա անում… :lol
օղորմի...
Ցավակցում են Գոհար Գասպարյանի մահվան կապակցությամբ
[12:39] 17 Մայիսի, 2007
՚Խոր վշտով տեղեկացա ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Սոցիալիստական աշխատանքի հերոսուհի, ՚Մեսրոպ Մաշտոցՙ շքանշանի ասպետ, Երեւանի կոնսերվատորիայի պրոֆեսոր Գոհար Գասպարյանի մահվան մասին:
Տասնամյակներ շարունակ ՚Հայաստանի սոխակիՙ ժողովրդական անվանն արժանացած երգչուհին իր անկրկնելի ձայնով փառք է բերել հայ երգարվեստին` լինելով լավագույն կատարողը թե եվրոպացի, թե հայ կոմպոզիտորների օպերաների ու վոկալ ստեղծագործություններիՙ,- ասված է ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի ցավակցական ուղերձում. ՚Գոհար Գասպարյանի անվան հետ են կապված հայ երաժշտարվեստի արդեն դասական դարձած ձեռքբերումները: Իր ստեղծագործությամբ նա ապացուցեց մարդկային ձայնի կատարելության սահմաններ չունենալու իրողությունը` պարզ ու սրտահույզ վերարտադրելով ու իր բազմահազար ունկնդիրներին հասու դարձնելով երաժշտության անպարագիծ աշխարհին:
Մեծ բեմից հեռանալուց հետո նա երկար տարիներ աշխատեց Երեւանի կոնսերվատորիայում` իր անկրկնելի արվեստի գաղտնիքները փոխանցելով երիտասարդներին, որ շարունակեցին հայ երաժշտարվեստը հայ եւ համաշխարհային բեմերում ներկայացնելու առաքելությունը:
Իմ ցավակցություններն եմ հայտնում Գոհար Գասպարյանի հարազատներին, նրա արվեստի երկրպագուներին` հավատացած լինելով, որ Գոհար Գասպարյանի մահվան ծանր վիշտը փոխհատուցված կլինի նրա արվեստի անանցության փաստովՙ:
http://a1plus.am
Philosopher
17.05.2007, 13:54
Ցավակցում եմ բոլորիս:
Firegirl777
17.05.2007, 15:27
Այսօր առավոտյան լսեցի չհավատացի ճիշտ ասած
Դե ինչ այս տարի շատ "մեծ" մարդկանց մահվան տարի եղավ, հուսով ենք որ փոխարինողները գոնե նրանց կեսը կլինեն, չնայած նրանք մնում են անփոխարինելի և ցավալի է նրանց կորուստը
Ցավակցում եմ
Angelina
17.05.2007, 15:27
ԵՍ նույնպես խորապես ցավակցում եմ:
Ուլուանա
17.05.2007, 16:52
Ցավակցում եմ... :(
REAL_ist
17.05.2007, 17:27
Ցավակցում եմ:(
քաղաքացի
17.05.2007, 19:22
Միանում եմ ցավակցություններին:
murmushka
17.05.2007, 20:28
միանում եմ ցավակցություններին
Ցավակցում եմ բոլորիս, հայ ազգի համար մեծ կորուստ էր: Գոհար Գասպարյանը գերներդրում ուներ հայ մշակույթի զարգացման համար: Ի~նչ ափսոս…:(
միանում եմ ցավակցություններին…
Հողը թող թեթև լինի վրան Հայկական Սոխակի... :(
Chico_Madrid
18.05.2007, 15:02
Շատ ափսոս մեր ազգի համար:Տիգրան Լեվոնյանն ու Գոհար Գասպարյանը մեր օպերաի,մեր մշակույթի ամենալավ ներկայացուցիչներն էին անցյալ դարի:Հուսանք որ նրանց սաները կշարունակեն աշխարհով մեկ տարածել մեր ազգի լավ արվեստը ու բարձր պահել մեր հայերիս անունը ամենուր:
Միանում եմ ցավակցություններին:(