PDA

Դիտել ողջ տարբերակը : Ուզում եմ Սասունցի Դավթի արձանը Հ. Հրապարակում լինի

Արշակ
16.05.2007, 15:40
Ուզում եմ Երվանդ Քոչարի ստեղծած Սասունցի Դավթի արձանը Հանրապետության Հրապարակ տեղափոխվի։
Ափսոսում եմ, որ էդ հրաշք արձանը Կայարանում անուշադրության է մատնված։ Ասում են մի ժամանակ կայարանը շատ մարդաշատ էր, քաղաքի դարպասն էր, դրա համար էլ արձանն այնտեղ է տեղադրվել։ Բայց հիմա այդպես չէ, ու կարծում եմ, որ նրա արժանի տեղը քաղաքի կենտրոնում՝ Հանրապետության Հրապարակում է։ Ինձ թվում է, որ Հանրապետության Հրապարակին Սասունցի Դավիթը շատ կսազի։:roll
Ժողովրդական հզոր ոգին է կուտակված այդ արձանի մեջ։ Ամեն անգամ երբ տեսնում եմ այն, արյունը մեջս եռում է։ Կարծում եմ, որ շատ-շատերն են նման զգացողություն ապրում արձանը տեսնելիս։ Բա ափսոս չի՞ որ տենց հազվադեպ ենք տեսնում։
Ու մտածում եմ, որ այս արձանը հաճախ տեսնելը մարդկանց մեջ ազգային ըմբոստ ոգին կարթնացնի ու շատ բան կփոխվի։

Լավ բան եմ ուզում, չէ՞։:) Դե եկեք իրար հետ ուզենք ու մտածենք, քննարկենք, թե ոնց կարող ենք այն իրականացնել։
Միգուցե քաղաքապետարանի՞ն է պետք դիմել։

http://www.imageshare.am/image/99585117/1/1/450px-SasuntsiDavitMetro.JPG

Հ. Գ.
Ի դեպ, ինչպես «Սասունցի Դավիթ» էպոսը, այնպես էլ Դավթի արձանը ազգային սիմվոլների խտացում է։
Օրինակ, ձիու ոտքերի մոտի բաժակը, որից նախկինում ջուր էր հոսում, արտահայտում է ժողովրդի համբերության բաժակը, որն արդեն լցվել է։
Նկատե՞լ եք, որ Դավիթը Թուր-Կեծակին գերանդու նման է բռնել։ Սա էլ ցույց է տալիս, որ հայերը խաղաղ աշխատավոր մարդիկ են՝ սովոր գերանդի բռնելու, բայց որ ջղայնացնեք սուր էլ կարող են բռնել ու հնձել բռնակալներին։
Այո՛, շատ բան է ասում Սասունցի Դավթի արձանը։ Եկեք այստեղ քննարկենք նաև նրանում զետեղված սիմվոլները։

Ձայնալար
16.05.2007, 17:11
Ուզում եմ Երվանդ Քոչարի ստեղծած Սասունցի Դավթի արձանը Հանրապետության Հրապարակ տեղափոխվի։

Ավելի հե՞շտ չի դու գնաս Սասունցի Դավթի արձանի մոտ:D
Բայց լուրջ մտքովս չէր անցել: Վերջերս շատ է խոսվում Լենին պապիկի տեղը թափուր չթողնելու մասին, բայց ես միշտ վախենում եմ, որ մի ռաբիզ բան կդնեն: Իսկ Դավթի արձանը իսկապես լավագույն արձանն է Երևանի և ժամանակի քննությունն անցած (որքան գիտեմ սկզբում ահագին քննադատել են):

Արշակ
16.05.2007, 17:36

Ի դեպ, ես քանդակագործության մասնագետ արվեստաբան չեմ, բայց իմ համեստ կարծիքով Դավթի արձանը համաշխարհային մակարդակով գլուխգործոց է։
Ասեմ, որ ամեն մի հայկական բան երկինք հանելու մոլուցքով չեմ տառապում, ուղղակի կոնկրետ Դավթի արձանի մասին էդ կարծիքի եմ։:)

քաղաքացի
16.05.2007, 18:20
Իսկ ես, մինչև Հայաստան տեղափոխվելս, ինձ համար երազանք էր Դավթի արձանը տեսնելը: Հետո, որ վերջնականապես եկա, չգիտես ինչու, իմ մեջ տպավորվել էր, որ արձանը Հանրապետության Հրապարակում է: ;)

Սահակ
28.05.2007, 12:33
«Ի ՞ՆՉ ՀՈՒՇԱՐՁԱՆ ԵՔ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ» հարցում է կատարվում Ֆորում շաբաթագրում։
http://www.forumweekly.am/index.php?mid=47

Selene
28.05.2007, 15:59
Ես էլ եմ շատ սիրում Սասունցի Դավթի արձանը:) Ինչ-որ խրոխտություն ու անսասանություն է պարունակում այն իր մեջ:ok
Կուզեի այն Հանրապետության Հրապարակում տեսնել:)

Array
28.05.2007, 16:16
Ուզում եմ Սասունցի Դավթի արձանը Հ. Հրապարակում լինի
Վատ միտք չէ,բան չունեմ ասելու,բայց ես ավելի կուզենայի Կայարանը բարեկարգվեր,ոնց որ ռմբակոծված լինի,բայց լավ տեղ ա

dvgray
29.05.2007, 09:41
Ուզում եմ Սասունցի Դավթի արձանը Հ. Հրապարակում լինի

Իսկ ես չեմ ուզում :B:
փոխանակ մտածենք ոնց ենք զարդարելու Փոքր Կենտրոնից դուրս ընկած տարածքները, մի բան էլ առաջարկում եք եղած մի քանի քաղաքաշինական դեկորները կազմաքանդել ու տեղափոխել կենտրոն :angry:

Angelina
29.05.2007, 14:15
Դու ճիշտ ես սիրելի Արշակ, այն գտնվելով կայարանում շատ անշուք է:

Root
29.05.2007, 14:25
Ես թեման կարդալիս մտածում եմ . Թամանայի անձանը մեր դաչայում .. ավելի կոնկրետ "հավուզի" մոտ կսազեր , վրայից կքցվեի միանգամից..
Մեկ էլ որոշել եմ Հրապարակի "Ֆանտանները" մեր "խոլլի" ձախ թևում տեղադրեմ .. եթե ստացվեց էլի :D

Enipra
29.05.2007, 15:45
Արշակ ջան, 2 ձեռքով կողմ եմ այս գաղափարին։ :aha Եղածների մեջ այն իրոք լավագույն տարբերակն է, ու շատ կասկածում եմ, որ դրանից լավը կկարողանան քանդակել մոտ ապագայում։ Ախր հրապարակում այնպիսի մնայուն արձան պետք է լինի, որն ինչ–որ անցողիկ գաղափարախոսության մարմնավորում չէ, այլ՝ երբեք չհնացող ազգային խորհրդանիշ, իսկ Դավթի արձանը հենց երկրորդն է։ :)

electrical_storm
06.06.2007, 09:23
իրական հերոսներ չունե՞նք,որ հրապարակում էպոսի հերոսի արձան դնենք… դեմք եք… հրապարակում պետքա լինի այնպիսի մարդու կամ մարդկանց արձաններ,ովքեր Հայաստանի համար իրոք լավ բան են արել ու հասել են էտ լավ բանին…ու ոչ շատ վաղ անցյալի մարդիկ պիտի լինեն…իսկ տենց լավ բան անկախություննա ու Արցախի ազատամարտը,որ ՏՂԵՔԸ գնացին,կռվեցին…պետքա ՏՂԵՔԻ արձան դնել… քանի որ անկախությունն ու Ազատամարտը չի կարելի մեկին վերագրել,պետքա հավաքական մի ինչ որ գործ լինի,որն արտահայտի անկախության ու պայքարի իմաստն ու ոգին ու երեխաներն ու բոլորն էլ,որ անցնեն մի պահ կանգնեն հպարտություն զգան,ու իրենք էլ ուզեն գնան կռվեն,եթե պետք լինի,այլ ոչ թե թռնեն…

Սասունցի Դավթի դեմ ոչինչ չունեմ,ինքս էլ սասունցի եմ,սակայն,նա առասպելական հերոս է,հրապարակին չի սազում տենց:Այ՛,ճիշտ են ասում,որ կայարանը պետքա սարքել,բոմժանոցա դառել,ամոթա:

Selene
06.06.2007, 23:23

Ամեն ժամանակն էլ ունի իր իրական հերոսը: Եթե մենք հիմա տեղադրենք ազատամարտին ու անկախությանը նվիրված կոթող, ապա որոշ ժամանակ անց մեր հետնորդները, որոնք մտածում են քո պես, հարգելիս, անպայմանորեն կփոխեն այն իրենց ժամանակի իրական հերոսների արձաններով:ok ու այդպես շարունակ:
Իսկ Դավթի արձանին նայելիս հաստատ պակաս հպարտություն չես զգում, անգամ՝ մեծ տարիքում;)

Սասունցի Դավթի դեմ ոչինչ չունեմ,ինքս էլ սասունցի եմ,սակայն,նա առասպելական հերոս է,հրապարակին չի սազում տենց:Այ՛,ճիշտ են ասում,որ կայարանը պետքա սարքել,բոմժանոցա դառել,ամոթա:
:o Իրոք զարմացա storm; ջան, չէի կարծի երբևէ, որ սասունցի ես:oy

Smokie
15.06.2015, 10:40
Ակտիվացնե՞նք:oy

29:20-ից սկսած խոսում են այս թեմայով:;)
http://www.shanttv.com/am/news/sundayshorizon/2015_04_05/16360/

Mephistopheles
16.06.2015, 07:02
Հա…

Mephistopheles
16.06.2015, 07:13
Նոր Դիվի գրառմանը շնորհակալություն տվի ու վարկանիշ…

Դիվ, if you can hear me… what happened, man…? where are you…?