PDA

Դիտել ողջ տարբերակը : "Սահակաշվիլու սինդրոմ"



dvgray
16.05.2007, 13:37
2007թ. ԱԺ ընտրությունները պետք է դաս լինի ժողովրդի եւ ընդդիմության համար, որ նույն սխալը չկրկնվի 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ, մայիսի 16-ին լրագրողներին հայտարարեց Ազգային ժողովրդավարական միություն կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը: §Ես իմ թեկնածությունը դնելու եմ եւ փորձելու եմ կազմակերպել բոլորին եւ գնալ հաղթանակի: Մենք շատ անհույս վիճակներում ենք հաղթանակ ունեցել` եւ խորհրդային տարիներին քաղաքականության մեջ, եւ Ադրբեջանի դեմ` պատերազմի ժամանակ¦, ասաց Վազգեն Մանուկյանը: Ըստ նրա, նույնը կարելի է անել եւ այսօր, իսկ ժողովրդի համար անտանելի վիճակը կհեշտացնի աշխատանքը:
Աժ ընտրություններից առաջ ընդդիմության չմիավորվելը սխալ որոշում գնահատող Վազգեն Մանուկյանը հույս ունի, որ նախագահական ընտրություններից առաջ միավորում այնուհանդերձ կլինի: Այս վստահության հիմքերը ԱԺՄ առաջնորդը կներկայացնի մի 30 օր անց: Այսօր մեկ-երկու կետով. ոմանք կմիավորվեն, որովհետեւ ԱԺ ընտրություններում քթները տրորվեց, այլոք կմիավորվեն, որովհետեւ ազատվել ենք §Սահակաշվիլու սինդրոմից¦: §Սահակաշվիլիի թիմը նախ հաղթեց տեղերում, հետո մտավ խորհրդարան եւ նոր միայն հաղթեց¦, պարզաբանեց Վազգեն Մանուկյանը: Նա վստահ է, որ կուսակցության անդամների քանակը էական նշանակություն չունի. §1996 թվականին մենք հաղթեցինք, բայց երբեք 3000 ավելի անդամ չենք ունեցել¦:
ԱԺ ընտրություններից առաջ միավորելու անհաջող փորձ արած ԱԺՄ, §Ժառանգություն¦, §Հանրապետություն¦ կուսակցությունները կարող են համագործակցել, հայտարարեց Վազգեն Մանուկյանը:

http://www.lragir.am/src/index.php?id=1&l_id=32797&firstpg=1

Եվ այսպես, Վազգեն Մանուկյանը հայտարարեց, որ ընդիմության որոշ մասը ձերբազատվել է "Սահակաշվիլու" սինդրոմից, և պատրաստվում է իրականացնել ՀՀ-ում "գունավոր" հեղափոխություն: Դա սպասելի էր, և իրականում դա է միակ ռեալ ճանապարհը ՀՀ-ում, որպեսզի փոքրամասնությանը գա իշխանության:
Սակայն "գունավոր" հեղափոխություն համար պետք են ռեսուրսներ, հիմնականում արտաքին:
Ի՞նչ կարծիքի եք.
Կունենա՞ արդյոք մինչ նախագահական ընտրությունները Վազգեն Մանուկյանը էտ ռեսուրսները:
Եթե ոչ, ապա Վազգեն Մանուկյանը ու՞մ համար է փորձելու հող նախապատրաստել:

Marduk
16.05.2007, 22:16
անիմաստ մարդ անիմաստ մտքերով:
իրա ժամանակը անցավ, իրա գնացքը վաղուց գնացել է, ուղղակի ինքը խաբար չի...
էլէ գիտի թե գնացք է գալու որից ինքը կթռնի ...

էդքան դուխ ունի, ու այդքան շատ է ուզում մի բան անի թող հենց հիմա գնա ու Հակոբկոխյանի կողքը նստի նստադուլ սկսի Օպերայի մոտ:

Ֆուտբոլասեր
17.05.2007, 11:07
անիմաստ մարդ անիմաստ մտքերով:
Իսկ կարաս մի հատ իմաստալից գործիչի օրինակ բերես ու համեմատես իրան Մանուկյանի հետ?

Marduk
17.05.2007, 11:17
Ինքը անիմաստ մարդ կարող էր չլիներ, եթե 1996-ին այլ որոշումներ կայացներ:
Բայց ինքը կամաց կամաց դարձավ անիմաստ մարդ:
Եթե ինքը էդքան խելացի է ապա ինչու քանդվեց ԱԺՄ-ն, մաս մաս եղավ մի քանի մասի, ու հիմա էլ այդ բոլոր բեկորները նույնպես դուրս թռան քաղաքական դաշտից:

Մոդերատորական: Դադարեցրեք վեճը "անիմաստ մարդ" հասկացության շուրջ, քանի որ այդպիսի ձևակերպումը անձնական վիրավորանքի տարր է պարունակում, իսկ դուք քննարկում եք քաղաքական գործչին և ոչ թե նրա անձը: Մի խոսքով` խուսափեք անձնական վիրավորանք պարունակող գրառումներից: Եթե գրառումները շարունակեն մնալ վիրավորական, ապա կկիրառվեն առավել կոշտ միջոցներ այդպիսի զարգացումը կանխելու համար: