PDA

Դիտել ողջ տարբերակը : Եղունգներ

Artgeo
16.05.2007, 12:36
Զարգացած և ոչ այնքան երկրներում հետևում են իրենց եղունգներին: Հետ չի մնում նաև Հայաստանը, սակայն ի տարբերություն քաղաքակիրթ երկրների Հայաստանում ընդունված չէ, որ տղան հետևի իր եղունգներին: Ավելին, եթե հայ տղան հետևում է իր եղունգներին, ապա վերածվում է ընդհանուր ծաղր ու ծանակի և տարատեսակ պիտակներ ստանում:
Հայաստանում տղաների մոտ տարածված է նաև մի հետաքրքիր սովորություն, այն է երկարացնել ճկույթի եղունգը, որի որևէ տրամաբանական բացատրություն ինձ չի հաջողվել գտնել:

Առաջարկում եմ այս թեմայում քննարկել եղունգների խնամքի հետ կապված հարցեր:

Օրինակ, եթե ուզում եք, որ ձեր եղունգները ամուր և առողջ լինեն, շաբաթը մեկ պետք է յոդ քսեք:

Apsara
16.05.2007, 12:46
Artego գիտեմ հաստատ որ ցանկացած աղջկա համար շատ ավելի հաճելի է երբ տղաի եղունգները մշակված են, բայց նրան երբեք չի հետաքրքրի թե երբ ինչպես և որտեղ է այն մշակված, նա ուղղակի կնկատի և լուռ կգնահատի: Այ ոչ խնամված եղունգները կարող են պատճառ դառնալ որ աղջիկը զզվի նույնիսկ ձեռքը բռնել տղաի::8

Եղունգների ինչպես նաև մազերի համար անհնրաժեշտ է vitamin A, որը պարունակվում է գազարի մեջ:B

Delicada
16.05.2007, 13:25
, սակայն ի տարբերություն քաղաքակիրթ երկրների Հայաստանում ընդունված չէ, որ տղան հետևի իր եղունգներին: Ավելին, եթե հայ տղան հետևում է իր եղունգներին, ապա վերածվում է ընդհանուր ծաղր ու ծանակի և տարատեսակ պիտակներ ստանում:

Ես լինելով աղջիկ չեմ հասկանում ինչու են ծաղրում մատերին ու եղունգներին հետևող տղաներին:
Եթե բացատրեք նենց շնորհակալ կլինեմ
Օրինակ ես շատ եմ գնահատում երբ տղայի եղունգները խնամված են: Ահավոր տհաճ է երբ նայում ես տղայի ձեռքերին ու … ու փոշմանեցիր որ նայել ես: Կեղտոտ, կրծաց և այլն :[
Նենս որ հետևեք էլի տղաներ ձեր եղունգներին ու ուշադրություն մի դարձրեք ուրիշի կարծիքին:

Ավելացվել է 5 րոպե անց

Հայաստանում տղաների մոտ տարածված է նաև մի հետաքրքիր սովորություն, այն է երկարացնել ճկույթի եղունգը, որի որևէ տրամաբանական բացատրություն ինձ չի հաջողվել գտնել:

Այ այդ մի սովորության բացատրությունը ես էլ չեմ ստացել:
Մի ծանոթ տղա կար ասում եր գործի մեջ օգնում է: :8 ես իմ …
Մյուսներն էլ նույնիսկ չեն կարող բացատրել դա…
Իսկ ես կարշում եմ դա մի նպատակ ունի ու շատ զզվելի :[

Ավելացվել է 9 րոպե անց

Առաջարկում եմ այս թեմայում քննարկել եղունգների խնամքի հետ կապված հարցեր:

Օրինակ, եթե ուզում եք, որ ձեր եղունգները ամուր և առողջ լինեն, շաբաթը մեկ պետք է յոդ քսեք:

Իսկ ես լսել եմ որ եղունգների ամրությանն ու առողջությաննը նպաստում է լիմոնից քավաց հյութը քսելը եղունգներրին:
Բաըց ասեմ օրինակ ես սկսել եմ օգտագործել ձեռքի կրեմներ որոնք հատուկ օգտագործվում են եղունգների ամրության համար ու դա ինձ շատ օգնել է:
Նոենց որ կարծում եմ ամեն մեկին մի բան է հարմար լինում:

Arisol
16.05.2007, 13:58
Ճկույթ մատի եղունգ պահելն ինձ բացատրել են այն բանով, որ մյուս մատերի եղունգների տակ կուտակված կեղտն են մաքրում, հետո ականջն են մաքրում, հետո ատամի արանքում ընկած բաներն են հանում, հետո էլ որոշ գործողություններում էլ ա օգնում, ասենք ինչ-որ մի բան բացել, հանել և այլն:

Անձամբ ես մեծ ուշադրություն եմ դարձնում մարդկանց եղունգներին, առավել ևս տղաների:

Ուրեմն դպրոցական տարիներին սիրահարվել էի դասընկերոջս ու երբ տեսա իր եղունգների տակ կուտակված կեղտը՝ էդ սիրահարվածությունս վերածվեց զզվանքի :[ :

Ըստ իս ամենալավ միջոցը եղունգներին հետևելու (տղաների համար), դա ամեն շաբաթ գոնե մեկ անգամ եղունգ կտրելն ա:

Ձայնալար
16.05.2007, 14:06
Եթե եղունգները պարբերաբար կարճացնելը համարվում է հետևել, ապա ես հետևում եմ իմ եղունգներին: Այլ պրոցեդուրաների կարիք չեմ զգում՝ մանիկյուր, եղունգների արհեստական աճեցում և այլն :D : Իսկ եթե լուրջ, իսկապես չեմ հասկանում եղունգներին հետևելը որն ա, երկարում ա կտրում եմ էլի: Դե իսկ ինչ վերաբերում է ճկուտի եղունգին :D շատ հետաքրքիր թեմա է :hands , եսել կուզենաի իմանալ դրա նպատակը:B

Artgeo
16.05.2007, 14:23
Իսկ ես լսել եմ որ եղունգների ամրությանն ու առողջությաննը նպաստում է լիմոնից քավաց հյութը քսելը եղունգներրին:

Իմհկ լիմոնը հակառակը քայքայում ա: :8

Ի դեպ, մանիկյուր անել, չի նշանակում մանիկյուր քսել: Եղունգների խնամքը ցանկալի է մասնագետներին վստահել: Տղաների դեպքում նույնպես: Իմ տղա դասարանցիների կեսից ավելը ամիսը մեկ անգամ առնվազն դիմում է մասնագետին: Եվ դրա մեջ որևէ մեկը որևէ ամոթալի բան չի տեսնում: Հակառակը, չխնամված կամ ոչ լավ խնամված եղունգներն ավելի ամոթալի են:

Delicada
16.05.2007, 14:34
Իմհկ լիմոնը հակառակը քայքայում ա: :8

Ես իմ :think հաստատ չեմ կարող ասել … բայց շատերից եմ լսել
Դրա համար ասեցի ամեն մեկին մի բան է հարմար :

Ավելացվել է 2 րոպե անց

Ի դեպ, մանիկյուր անել, չի նշանակում մանիկյուր քսել: Եղունգների խնամքը ցանկալի է մասնագետներին վստահել: Տղաների դեպքում նույնպես: Իմ տղա դասարանցիների կեսից ավելը ամիսը մեկ անգամ առնվազն դիմում է մասնագետին: Եվ դրա մեջ որևէ մեկը որևէ ամոթալի բան չի տեսնում: Հակառակը, չխնամված կամ ոչ լավ խնամված եղունգներն ավելի ամոթալի են:

Լիովին համաձայն եմ քեզ հետ
Ախր հենց դա է վատ որ մեր տշհայ տղաներից շատերը դաժե չեն պատկերացնում մանիկյուրը ինչ է իրանից ներկայացնում: Թող ոչ ոք չնեղանա բայց դա այդպես է:
Շատ տղաներ պատկերացնում են որ դա լակ քսելն է կամ նույնիսկ չգիտեմ ինչ են պատկերացնում:
Իկս դա իրականում այդպես չէ:
Ուղղակի եղունգներին հետևլն է

Artgeo
16.05.2007, 14:47
Շատ տղաներ պատկերացնում են որ դա լակ քսելն է կամ նույնիսկ չգիտեմ ինչ են պատկերացնում:

Օրինակ անգույն լաք քսում են:

Firegirl777
16.05.2007, 14:49
Ուղղակի դա ևս մի հիգենիկ կանոն է, որին պետք է հետևել, ի դեպ լսել եմ, որ սուրճն էլ է օգնում, որ եղունգները ամուր լինեն, անձամբ ինձ համար երբեք եղունգների ամրությունը իրենից պրոբլեմ չի ներկայացրել, քանզի բնականից շատ ամուր են… իսկ խնամված տեսքը իհարկե շատ կարևոր է, իդեպ երեկ ծանոթներիցս մեկը նայեց ձեռքերիս ու ասաց որ արդեն հասկացավ թե ես ինչպիսին մարդ եմ, ինչպիսին եմ, ինձ իհարկե չասեց, բայց ասեց, որ մի մարդ նրան սովորեցրել է նայելով ձեռքերին հասկանալ այդ մարդուն, թե ինչ հոգեվիճակում է....

Ձայնալար
16.05.2007, 15:03
Երևի թե պետք է տարանջատել բժշկական բնույթի խնամքը կոսմետիկից: Եթե մարդու եղունգները պրոբլեմ ունեն, դա բժշկական խնդիր է, այս դեպքում արդեն բժիշկը թող ասի յոդ քսես թե թթու դնես :) Իսկ, եթե նորմալ առողջ եղունգներ են, պարբերական կարճացումը կարծում եմ լրիվ բավարար է նորմալ տեսք ունենալու համար:think

Delicada
16.05.2007, 15:10
Օրինակ անգույն լաք քսում են:
Քսում են համաձայն եմ:
Դե որ ասում էի լակ քսել նկատի ունեի վառ գույների բայց դե ինչ իմանամ այդ տղաները ինչ են պատկերացնում:

Ավելացվել է 1 րոպե անց

Երևի թե պետք է տարանջատել բժշկական բնույթի խնամքը կոսմետիկից: Եթե մարդու եղունգները պրոբլեմ ունեն, դա բժշկական խնդիր է, այս դեպքում արդեն բժիշկը թող ասի յոդ քսես թե թթու դնես :) Իսկ, եթե նորմալ առողջ եղունգներ են, պարբերական կարճացումը կարծում եմ լրիվ բավարար է նորմալ տեսք ունենալու համար:think

Ոչ միայն բժշկական միտումներով այլ նաև գեղեցկության համար է դա անհրաժեշտ, որ մարդիկ նայեն ձեր ձեռքերին ու չմտածեն թե նոր է այս մարդը հող փորելուց վերադարձել ու մորացել է լվացվել:;)

Ձայնալար
16.05.2007, 15:22
Ոչ միայն բժշկական միտումներով այլ նաև գեղեցկության համար է դա անհրաժեշտ, որ մարդիկ նայեն ձեր ձեռքերին ու չմտածեն թե նոր է այս մարդը հող փորելուց վերադարձել ու մորացել է լվացվել:;)

Ուրեմն ըստ Ձեզ, եթե տղամարդու եղունգներին գոնե անգույն լաք չկա քսած, ապա նա վստահաբար հողագործ է :D : Ասեմ Ձեզ, որ երբեք կոսմետիկ միջոցներ չեմ օգտագործել եղունգների համար, բայց իմ եղունգները շատ նորմալ տեսք ունեն: Այսինքն, հայերեն ասած, ճաշակի հարց է ով ուզում է քսում է, ով չի ուզում չի քսում: Մազերին ժելե քսելու նման բանա ;)

Delicada
16.05.2007, 15:23
Ուրեմն ըստ Ձեզ, եթե տղամարդու եղունգներին գոնե անգույն լաք չկա քսած, ապա նա վստահաբար հողագործ է :D

Չէ իմ կարծիքով դա չի այլ ես եղունգների տակի կեղտի մասին էի ասւմ ;)

Ձայնալար
16.05.2007, 15:33
Չէ իմ կարծիքով դա չի այլ ես եղունգների տակի կեղտի մասին էի ասւմ ;)

Դե դրա համր էլ ասում եմ, որ չպետք է թողնել, որ այդ եղունգի տակը առաջանա՝ այսինքն կտրել և վերջ:;)

Delicada
16.05.2007, 15:36
Դե դրա համր էլ ասում եմ, որ չպետք է թողնել, որ այդ եղունգի տակը առաջանա՝ այսինքն կտրել և վերջ:;)

Դե չեմ ժխտոմ որ կտրել պետք է:
Բայ դե համաձայնիր էլի որ մի ահավոր բան եք պատկերացնում որ ասում են ձեզ գնացեք մանիկյուրի
Երրի նույն ոնց որ ատամնաբույժից են վախենում մարդիկ կան ;)

Ձայնալար
16.05.2007, 15:53
Դե չեմ ժխտոմ որ կտրել պետք է:
Բայ դե համաձայնիր էլի որ մի ահավոր բան եք պատկերացնում որ ասում են ձեզ գնացեք մանիկյուրի
Երրի նույն ոնց որ ատամնաբույժից են վախենում մարդիկ կան ;)

Դե սկզբում պետք է բացատրեք թե ինչի համար ես պետք է գնամ մանիկյուրի և ինչ է նշանակում մանիկյուրի գնալ:think

Delicada
16.05.2007, 15:58
Դե սկզբում պետք է բացատրեք թե ինչի համար ես պետք է գնամ մանիկյուրի և ինչ է նշանակում մանիկյուրի գնալ:think

Դե մի վախեցի չեմ ասի կարմիր գույնի լակ քսելու համար ;)
Դե ասենք մանիկյուրի մեջ մտնում է նաև այն ինչ դու անում ես արդեն: Եղունգ կտրելը : Դա արդեն լավ է:
Դե հետո տենս մանր բաներ եթե պետք է բուժում բայց ոնց հասկացա դա էլ քեզ պետք չի, մաշկի խնմաք եղունգների շուրջը:
Այդքանը ես բացատրեմ մնացածը երևի մյուսները ինձանից լավ կբացատրեն:)

StrangeLittleGirl
16.05.2007, 18:04
Քանի որ եղունգները մաշկի հավելումներ են, և Hovulik-ը մաշկավեներաբան է, ապա կարծում եմ, որ նա կարող է ավելի սպառիչ պատասխան տալ, բայց ես կփորձեմ իմ համեստ կարծիքը հայտնել:
Առողջ մարդու եղունգները չեն վնասվում: Եղունգների զանազան փոփոխություններ առաջանում են զանազան հիվանդությունների ժամանակ, որոնք կարող են լինել տեղային (ախտահարում են ամիջապես եղունգները, օրինակ՝ սնկիկներ), այնպես էլ ընդհանուր (վերաբերում են ամբողջ օրգանիզմին, օրինակ՝ հիպովիտամինոզներ, արյան շրջանառության խանգարումներ):
Կարծում եմ, որ պարզ է, որ եթե եղունգներն առողջ են, ապա պետք չէ դրանց վրա որևէ բան քսել, իսկ եթե հիվանդ են, պետք է հասկանալ, որ անառողջ եղունգները հետևանք են, հետևաբար նախ պետք է պատճառը պարզել: Օրինակ, եթե արյան շրջանառության խանգարում է, ինչքան ուզում եք լիմոնի հյութ քսեք, օգուտ չեք ստանա:
Կարծում եմ նաև, որ եղունգներ երկարացնելը (խոսքս հիմնականում աղջիկների մասին է :D) շատ սխալ բան է: Նախ, շատ լավ տեղ է, որ մանրէները կուտակվեն ու տարբեր վարակային հիվանդությունների պատճառ դառնան: Երեխաների մոտ էլ, որոնք հողի հետ շատ են խաղում, որդերի ձվիկներ են կուտակվում: Հետո, անզգույշ շարժումների հետևանքով եղունգը կարող է կոտրվել, վերքերի պատճառ դառնալ, որը նույնպես ինֆեկցիայի բուն է:
Ինչպե՞ս եմ խնամում եղունգներս: Շաբաթը երկու անգամ կարճ կտրում եմ, ձեռքերս լվանում եմ: Պատկերացրեք, դժգոհ չեմ:

docart
16.05.2007, 23:53

Լիովին համաձայն եմ Բյուրակնի գրածի հետ։ ԻՆչպես նշվեց դա մաշկի հավելումներն են և եղունգների պրոբլեմները մաշկաբաններինն է։ Ավելացնեմ, որ եղունգների համար միջոց հանդիսանում է խաշ , ժելե շատ ուտելը։ Իսկ ժողովրդի մեջ տարածված կալցիումի ավել կամ պակաս լինելը սխալ կարծիք է։ Եթե գնում եք եղունգների խնամքի, ուրեմն ուշադիր եղեք գործիքների և մնացած պարագաների մաքրությանը, քանի որ շատ հաճախ այնտեղից վարակվում են սնկերով, իսկ դրա բուժում երկարատև և ծախսատար պրոցես է։ Նույն պետք է ուշադիր լինել ոտքերի եղունգների նկատմամբ, երբ հաճախում եք լողավազան, սաունա...; Աշխատեք լավ չորացնել մատների արանքը, քանի որ խոնավությունը բարենպաստ միջավայր է սնկերի համար։ Հավելեմ նաև, որ եղունգների շերտազատվելու դեմ, ամրանալու համար կա շատ լավ պրեպարատ և կոչվում է Nail oil, Esthe Nature ֆիրմայից։ Եթե կան լրացուցիչ հարցեր, խնդրեմ։

Ուլուանա
17.05.2007, 12:34
Ինչպե՞ս եմ խնամում եղունգներս: Շաբաթը երկու անգամ կարճ կտրում եմ, ձեռքերս լվանում եմ: Պատկերացրեք, դժգոհ չեմ:
Բյուր, բայց շաբաթը երկու անգամ կտրելը մի քիչ շատ չի՞։ :o Ես լսել եմ, որ շաբաթը մեկն է ճիշտ (բնականաբար, եթե չես երկարացնում)։ Իսկ եղունգները քոքից կտրելը, ինչպես դու ես անում, իմ կարծիքով, չափից դուրս է, որովհետև եղունգները մեզ անընդհատ պետք են գալիս զանազան մանր-մունր կենցաղային գործողություններ կատարելիս, օրինակ, ես դժվարությամբ եմ պատկերացնում, թե ինչպես կարելի է քո եղունգների չափ կարճ եղունգներով, ասենք գլուխ քորել, ինչ-որ բան քերել... Նման դեպքերում մարդ լրիվ անզեն է դառնում, փաստորեն... :unsure (Մենակ չասես, որ քանի որ դու ամեն օր լողանում ես, քո գլուխը երբեք քոր չի գալիս, որ քորես :D )։ Օրինակ, երբ իմ եղունգները այդքան կարճ են լինում, ինչ-որ բան քերելիս միշտ ցավում են ու ավելի խորն են դառնում, արդյունքում դրանց տակ այսպես թե այնպես ինչ-որ բան մտնում ու մնում է, այնպես որ այդքան խոր կտրելն, իմ կարծիքով, իմաստ չունի։ Դրա համար, կարծում եմ, 2-3 միլիմետր երկարության եղունգներ պահելը լրիվ նորմալ է։ Պարզապես պետք է հետևել, որ եղունգների տակ կեղտ չկուտակվի։ Սխա՞լ եմ ասում։

StrangeLittleGirl
17.05.2007, 15:11

Դե իմ եղունգներն արագ են աճում, երկու անգամ եմ կտրում: Անհատական առանձնահատկություն է: Ինչ վերաբերում է որպես գործիք օգտագործելուն, նույնը կարող են ասել ճկույթը եղունգը երկարացնող տղամարդիկ… Այն օգտագործելու պատճառներ հաստատ կգտնեն: Հավատա՛, կարճ եղունգներով շատ ավելի հարմար է գործ անելը: Քորելիս ոչ մի խնդիր չի առաջանում, մինչդեռ թեկուզ մի քիչ երկար եղունգներով երբ քորում ես, կարող ես մաշկդ վնասել և եղունգիդ տակ կուտակված բակտերիաները ներս անցկացնել: Իսկ եթե եղունգդ մաշկիցս վեր է բարձրանում (կապ չունի՝ դա 2-3 մմ է, թե նույնքան սմ), արդեն միջավայր է բակտերիաների կուտակվելու համար: Հա՛, կարող ես լվանալ, բայց, միևնույն է, օրվա ընթացքում ձեռքերդ այնքա՜ն տարբեր տեղեր են կպչում: Ու ընդհանրապես քորել կոչվածը ցանկացած դեպքում չեմ ընդունում: Վերջիվերջո, մարդ ենք, կարող ենք մեզ զսպել: Իսկ ավելի ճիշտ է, այո՛, ամեն օր լողանալը:
Խոսքս, իհարկե, անզուսպ քորի մասին չէ, որը պետք է որ լուրջ պատճառ ունենա:
Ի դեպ, կարճ եղունգներն էլ կարելի է որպես զենք օգտագործել: Թող Ակումբի ճանկռված անդամները հաստատեն ;)