PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայ ծրագրավորողի առաջին գիրքը



Pchuk
06.04.2006, 12:12
Հայ ծրագրավորողի առաջին գիրքը կամ
Դեյտելը որ կարդամ կդառնամ :cool ծրաքրավորող չէ՞:

Որքա՞ն հաճախ ենք լսում այս նախադասությունը:

Intel
06.04.2006, 14:02
Հայ ծրագրավորողի առաջին գիրքը կամ
Դեյտելը որ կարդամ կդառնամ :cool ծրաքրավորող չէ՞:

Որքա՞ն հաճախ ենք լսում այս նախադասությունը:
Ճիշտն ասած առաջին անգամ:

Ինչում է այս թեմայի իմաստը:

Pchuk
06.04.2006, 16:49
Ինչում է այս թեմայի իմաստը:
Այս թեմայի իմաստն է, թե ինչ է նշանակում ծրագրավորող եվ առավել եվս ինչպես բացատրել մի խումբ մարդկանց՝ մասնավորապես Պետ Համալսարանի ուսանողների մի մասին, որ վերը նշված գիրքը ծրագրավորողի Աստվածաշունչը չէ:

Chuk
07.04.2006, 00:44
Ճիշտն ասած ես հաճախ եմ լսել հետևյալ արտահայտությունը.
"Ծրագրավորում եմ ուզում սովորել: Արժե՞ Դեյտելի գրքից սկսել":
Որին հաճախ պատասխանել են.
"Այո":

Իմ կարծիքով լրիվ նորմալ հարց ու նորմալ պատասխան:B

Intel
07.04.2006, 07:02
Այս թեմայի իմաստն է, թե ինչ է նշանակում ծրագրավորող եվ առավել եվս ինչպես բացատրել մի խումբ մարդկանց՝ մասնավորապես Պետ Համալսարանի ուսանողների մի մասին, որ վերը նշված գիրքը ծրագրավորողի Աստվածաշունչը չէ:
Ոմանք կարծում են որ աստվածաշունչն է:
Նախ Դեիտել-ի գիրքը C++-ի մասին է, այլ ոչ ընդհանուր ծրագրավորման կոնցեպցիաների, երկրորդն էլ չէի ասի որ ինչ-որ մի խելացի գիրք ա, մեջը նենց բաներ ա քննարկում որ ծիծաղդ գալիս ա:
Իմ կարծիքով C++-ի ամենալավ գիրքը Подбельский-ն է:

AMD
07.04.2006, 17:13
իսկ ձեր կարծիքով իչքանով պետք է իմանաս ծրագրավորում որպեսզի կարողանաս
ծրագրավորող աշխատել

Chuk
07.04.2006, 18:45
Եթե Intel-ի չափ իմանանք, ապա ոչ միայն բավական է, այլև ավել ;)

AMD
07.04.2006, 18:55
:8 իսկ ինտելը վորքան գիտի

AMD
07.04.2006, 19:00
վայ որքան:oy

Արշակ
07.04.2006, 19:21
Ոմանք կարծում են որ աստվածաշունչն է:
Նախ Դեիտել-ի գիրքը C++-ի մասին է, այլ ոչ ընդհանուր ծրագրավորման կոնցեպցիաների, երկրորդն էլ չէի ասի որ ինչ-որ մի խելացի գիրք ա, մեջը նենց բաներ ա քննարկում որ ծիծաղդ գալիս ա:
Իմ կարծիքով C++-ի ամենալավ գիրքը Подбельский-ն է: Լավ գիրք է, ուղղակի ոչ թե հայերի համար է, այլ ամերիկացիների :D. ամենապարզ բաները հազար անգամ կրկնում է:{։
Իմիջիայլոց այդ գրքում քննարկվում են նաև ծրագրավորման ընդհանուր կոնցեպցիաներ։
Իսկ ինչ վերաբերում է ծրագրավորման ընդհանուր կոնցեպցիաներին, ապա այստեղ ընդունված է աստվածաշունչ համարել Կնուտի «Ծրագրավորման արվեստ» գիրքը։ Սակայն այդ գիրքը ամեն մարդու խելքի բանը չէ (աստվածաշնչի նման:))։

Արշակ
07.04.2006, 19:24
Նկատի ունեի Դեիտելի գիրքը։
Ի դեպ, Չուկ, ինչու՞ չեմ կարողանում գրառումս խմբագրել։

NetX
08.04.2006, 00:54
Լավ գիրք է, ուղղակի ոչ թե հայերի համար է, այլ ամերիկացիների :D. ամենապարզ բաները հազար անգամ կրկնում է:{։
Այդ իսկ պատևառով 2-3 անգամ առաջին 100-200 թերթը կարդացել եմ ու նեռվայնանալուց ելի կիսատ թողել...

Գեվորգ
08.04.2006, 02:20
Ժողովուրդ ուզում եմ ծրագրավորում սովորել,
էդ գիրքը Գրախանութներից կրող եմ գնել?

Intel
08.04.2006, 07:13
Ժողովուրդ ուզում եմ ծրագրավորում սովորել,
էդ գիրքը Գրախանութներից կրող եմ գնել?
Այո, Աբովյանի գրախանությում 3 հատոր:

Ruben
09.04.2006, 10:31
Տես http://www.akumb.am/showthread.php?t=109

Սուրենիքս
09.04.2006, 11:06
սկսնակների համար ու նդհանրապես երեվի հետևյալ գրքերն են լավ` Подбельский, Liberty (C++ za 24 chasa), Դեյտլ-ն ել վատ գիրք չի, բայց շհաաաաաաաաատ տհաճ ձևով է երկարացված ամեն ինչը, ենքան որ արդեն զզվում ես կարդաս մնացածը, ու մենակ ծավալին նայելով սկզբում ինքտ քեզ կասկածներով համոզում ես որ մինջեվ վերջ չես կարդա...ու իրականում երեվի ոչ մեկ մինչև վերջ չի ել կարդացել էտ գիրքը:

AMD
09.04.2006, 12:31
ինձ դու ա եկել Շիլդտը "C++ տեղեկատու" գրքով
շատ լավ գիրքա:hands

Արշակ
09.04.2006, 13:24
ինձ դու ա եկել Շիլդտը "C++ տեղեկատու" գրքով
շատ լավ գիրքա:hands
Հա, այդ գիրքը շատ լավն է :)
Ընդհանրապես, Շիլդտի իմ տեսած բոլոր գրքերն էլ լավն են (Java, C#, ...)

Արշակ
09.04.2006, 17:06
Իսկ Java սովորելու համար ամենալավը Sun-ի Java Tutorial-ն է :hands։ Այն կարելի է օնլայն կարդալ կամ քաշել այստեղից. http://java.sun.com/docs/books/tutorial/ ։ Գրքով էլ կա հրատարակված։ Շիլդտի գրիքն էլ է լավը, բայց Sun-ի tutorial-ն ավելի լավն է։

kiki
09.04.2006, 19:22
Լավ գիրք է, ուղղակի ոչ թե հայերի համար է, այլ ամերիկացիների ...

:D լավ էր : Շնորհակալ եմ, ահագին ծիծաղեցի, ճիշտ ես:
Ամենալավ գիրքը C++-ի Ստրաուստրուպն է, բոլորը մի մարդու նման Դեյտելը դնաում են մի կողմ ու կարդում են Ստրաուստրուպ: Իհարկե դա սկսնակների համար չի:
Ինչ վերաբերում է ծրագրավորող դառնալուն, ապա, ինչպես ասում էր մեր դասախոսը , ցանկացած մարդ ով ուժեղ է մաթեմատիկայում ու հատկապես դիֆերենցյալ հավասարումներում, կարոց է լավ ծրագրավորող դառնալ, բայց մյուս կողմից չենք կարող պնդել նույնը :) իսկապես ճիշտ է մարդը, ծրագրի 80%-ից ավելին կարգին ալգորիթմ կազմելն է, մնացածը կոդը գրելը...բոլորն էլ կարող են C++, կամ ուրիշ լեզու սովորել, բայց դրանցից ոչ բոլորն են ծրագրավորող :)
Մաթեմատիկներից ու ֆիզիկներից լավ ծրագրավորողներ են դուրս գալիս ...

Chuk
10.04.2006, 00:21
Դեյտելն իրոք ամերիկացիների համար է նախատեսված, բայց իմ կարծիքով դրանից նրա որակը չի ընկնում: Շատ տեղերից կարելի է ուղղակի թռնել:
Իսկ Ստրաուստրուպի գիրքը պատկերացնում եմ թե ինչ հաջողություն կունենա սկսնակների 90%-ի մոտ: Նրանք պարզապես կկոմպլեքսավորվեն ու կմտածեն որ դմբո են ;)

spec
13.04.2006, 15:52
ինձ դու ա եկել Շիլդտը "C++ տեղեկատու" գրքով
շատ լավ գիրքա:hands
Ես էլ Շիլդտ-ը շատ սիրեցի...

Գեվորգ
25.04.2006, 07:17
Այո, Աբովյանի գրախանությում 3 հատոր:
շնորհակալ եմ !!
գիրքը ճարել եմ, 2 հոգի՞ են հեղինակները Խ.Մ.Դեյտել ու Պ.Ջ.Դեյտել,
գիրքը մոտ 1020 էջ, ճիշտ ա՞, էդ գիքն ա՞ Inte՞l
1 հատ գիրք ա, մեջ 3 հատոր ա՞, թե էլի գրքեր կան / ամեն մեկը մոտ 1000 էջ,/

Գրքի հայերեն տարբերակը կարող ա լինի՞՞՞ / մարդ ես էլի մեկ էլ տեսար.../

Հայերեն ծրագրավորման ո՞ր գիքն ա լավը /ծրագրավորումից ոչ մի բան չգիտեմ, պիտի 0-ից սկսեմ/

C++ ծրագիրը դիկսերի խանութներում ծախու՞մ են,
որտեղի՞ կարելի ա ճարել:

AMD
30.04.2006, 13:05
C++ ծրագիրը դիկսերի խանութներում ծախու՞մ են,
որտեղի՞ կարելի ա ճարել:
Երևի ցանկացած դիկսերի խանութում էլ կլինի
որ հարցնես visual c++ ի դիսկ ունեք կասեն

karo21
03.12.2006, 19:49
Այս թեմայի իմաստն է, թե ինչ է նշանակում ծրագրավորող եվ առավել եվս ինչպես բացատրել մի խումբ մարդկանց՝ մասնավորապես Պետ Համալսարանի ուսանողների մի մասին, որ վերը նշված գիրքը ծրագրավորողի Աստվածաշունչը չէ:


սկսնակնեռի համար շատ պարզ է գրած դեյտելում,,,,,

isoedo
30.04.2008, 21:22
Ես էլ Շիլդտ-ը շատ սիրեցի...

Ես Շիլտըդ-ի համար ուղղակի գժվում եմ :oy

Barça
30.04.2008, 21:32
կարդացեք Ռոբերտ Լաֆորե
ըստ իս սկսնակի համար ամենահաջողված գիրքը:
որին զուգահեռ կարելի է կարդալ Շիլդ, եթե էտել հերիք չի նոր Ստրաուստրուպ:
եթե ստացվի նաև Ստրաուստրուպ զուգահեռ շատ լավ կլնի իմ կարծիքով,իհարկե Ստրաուստրուպը շատերի մոտ զուգահեռ կարդալ չի ստացվում որովհետև համեմատաբար ավելի բարդ գիրք ա, բայց իրան չկարդալ չի կարելի :)

linus
01.05.2008, 15:17
Ծրագրավորողի համր ամենալավ գիրքերից մեկը Thomas Corman -> Introduction to Algorithms

P5kpl
13.08.2010, 23:13
http://www.youtube.com/results?search_query=c%2B%2B&aq=f

n1djhayko
19.08.2010, 22:01
Ժող ջան էս էլ.գիրքը սկսնակի համար լավ գիրքա
http://djhaykobreaq.ucoz.ru/nkarner/P1030310.jpg