PDA

Դիտել ողջ տարբերակը : Նավակը սիրո



Apsara
16.05.2007, 04:06
Ծովում կարոտի
Նավակ է լողում,
Ամպերն են պատում
Երկինքը մռայլ,
Ծովը օրեցօր
Կատաղի դառնում,
Նավակն իր գրկում
Օրորում դաժան,
Առանց առագաստ
Ու առանց թիեր,
Նավակում նստած
Մի սիրտ միայնակ,
Արցունքոտ աչքերն
Երկնքին հառած,
Ու լուռ աղոթքը
Շրթունքին սառած,
Քամին է փչում
Ալիքն է ծփում,
Նավակն է պարում
Կարոտից արբած
Սիրտը հուսահատ
Դանդաղ բաբախում
Փրկությունը իր
Նավակում փնտրում.
Կամպիտ ցամաքի
Ծովը կարոտի,
Կամ պիտի դառնա
Դաժան, վայրագի,
Կամ պիտի արևն
Երկինքը պատռի,
Կամ էլ գիժ քամին
Ողջ ուժով փչի.
Թե ինչ կլինի
Լոկ Աստված գիտի…

Apsara
16.05.2007, 12:58
Մի վախեցիր, ինչպես երազ
Առավոտյան դու կարթնանաս,
Ու չես հիշի ինձ անցյալում,
Այլ կփնտրես երազներում:
Ինճպես ցնորք կանհետանամ,
Հիշողություն լոկ կդառնամ,
Մի մտածի, չես մոլորվի,
Ճանապարհդ շարունակի,
Ուղիղ թե ծուռ՝ ինքդ գիտես,
Բայց մտքերում չխճճվես:
Ու մի փնտրիր դու պատասխանն,
Այն ամենի ինչ որ եղավ
Դրսում իմ մեջ կամ ուրիշ տեղ,
Այն քեզ մոտ է, քեզ հետ, քո մեջ…

Cassiopeia
16.05.2007, 13:07
Առաջին բանաստեղծության համար մի խորհուրդ, տողերդ շատ կարճ են ու բանաստեղծության իմաստը կարծես դրա պատճառով կորում է: Կարող ես տողերն ավելի երկար թողել, հանգավորումը դրանից չի տուժի;)

Apsara
16.05.2007, 13:10
Առաջին բանաստեղծության համար մի խորհուրդ, տողերդ շատ կարճ են ու բանաստեղծության իմաստը կարծես դրա պատճառով կորում է: Կարող ես տողերն ավելի երկար թողել, հանգավորումը դրանից չի տուժի;)

Անպայման հաշվի կառնեմ գռքույկս հրատարակելուց :)

ihusik
16.05.2007, 14:40
Երկուսն էլ շատ լավն էին, ապրես:)

Apsara
16.05.2007, 14:41
Երկուսն էլ շատ լավն էին, ապրես:)
Շնորհակալություն, շատ գնահատում եմ ֆորումի անդամների կարծիքը:)

StrangeLittleGirl
17.05.2007, 21:17
Մարդիկ ինչ շատ են սիրում ծովի ու նավակի թեման :think

Հ.Գ. Վարդուհի ջան, արդեն գիտեմ, որ էս գրառման հետևանքով վատ կարծիք ես կազմելու իմ մասին, բայց ի՞նչ անեմ… չկարողացա ինձ զսպել:

Apsara
17.05.2007, 22:17
Սրտիս խորքերից արյուն է կաթում,
Ի՞նչ է պատահել, կարծես թե ոչինչ,
Մի հասարակ օր, ցերեկ ու գիշեր,
Առօրյա մարդիք հարց ու պատասխան:

Բայց դու չկաիր ու արևն ցերեկվա
Ինձ համար պատվեց մշուշով ամպի,
Ժպիտը կորավ, արցունքն համարձակ
Նոր հուներ բացեց այտերիս վրա:

…Երազ ես պոկվում, երազից պոկված,
Երազանքներից շունչ ու խոսք առսծ:

Թևեր ես բերում ինձ քեզ հետ տանում,
Ու նոր աշխարհներ ինձ համար բացում:

Քո կողքը կանգնած ինձ պետք չեն աչքեր,
Ինձ պետք են ձեռքեր, որ քեզ պինդ գրկեմ,
Ու ամուր-ամուր քո կրծքին սեղմվեմ
Կարոտած սրտով…

Ավելացվել է 5 րոպե անց

Մարդիկ ինչ շատ են սիրում ծովի ու նավակի թեման :think

Հ.Գ. Վարդուհի ջան, արդեն գիտեմ, որ էս գրառման հետևանքով վատ կարծիք ես կազմելու իմ մասին, բայց ի՞նչ անեմ… չկարողացա ինձ զսպել:

Բյուրակն ջան, ես ազնվությունը գերադասում եմ մարդկային մնացած հատկանիշներից:
Սիրում եմ երբ ինձ քննադատում են, ու ինչքան ճիշտ այնքան լավ:

StrangeLittleGirl
18.05.2007, 07:20
Բյուրակն ջան, ես ազնվությունը գերադասում եմ մարդկային մնացած հատկանիշներից:
Սիրում եմ երբ ինձ քննադատում են, ու ինչքան ճիշտ այնքան լավ:
Ինչ լավ է, որ Ակումբում այսպիսի մարդիկ կան :)
Դե մի քիչ ոգևորվեմ, ծավալվեմ :D
Փորձիր քո ոճը գտնել ;) Այնպես, որ երբ մեկը մի բան կարդա՝ առանց իմանալու, թե հեղինակն ով է, միանգամից կռահի: Իսկ այսպիսի բանաստեղծություններ շատերն են գրում, յուրահատուկ չէ ;)

Apsara
01.06.2007, 23:52
Երեխեք այս բանաստեղծությունը 10-րդ դասարանում եմ գրել:), մի քիչ զգացվումա, որ սկսնակ եմ

Անցած գարուն իմ մեջ ասես
Փոթորկում էր գարնան քամին,
Սիրտս ասես տեղից թռել,
Բաբախում էր ուժգին կանչով,
Եվ ամեն ծառ, ամեն տերև
Իմ մեջ ասես նոր սեր ծնում,
Եվ ժպիտը դեմքիս դաջած,
Անցնում էի մարդկանց միջով:
Այդ ժամանակ ինձնից ուժեղ
Չկար ոչոք այս աշխարհում:
Իսկ այս գարուն ինչ է եղել,
Ինչու իմ մեջ չեն փոթորկում
Գարնան ուժեղ փոթորիկներ,
Սիրտս հանգիստ, միապաղա,
Բաբախում է կրծքիս տակին:
Ինչու իմ մեջ դեռ ձմեռ է,
Դեռ ձմեռ է, ցուրտ ու սառույց:
Ինչու գարնան ծիծեռնակը
Բույն չի դնում իմ մարմնում:
Եվ միգուցե այդ ժամանակ
Հալչե սառույցն ու ցուրտը ցրվի,
Եվ գետերը երակներով հոսեն
Հոսեն հասնեն սրտիս պաղած,
Եվ սառույցը քշեն տանեն,
Եվ արթնացնեն մի սեր քնքուշ:
Այդ ժամանակ ես կարթնացնեմ
Մարդկանց միջի քնած գարւնն,
Ու մի ծաղկով, ծիծեռնակով,
Ու մի կյանքով, մի հայացքով,
Ես գարուններ մարդկանց կտամ:

Grieg
03.06.2007, 12:32
Ու մի ծաղկով, ծիծեռնակով,
Ու մի կյանքով, մի հայացքով,
Ես գարուններ մարդկանց կտամ:

սիրում էմ լավատեսական և բարի բանաստեղծություններ :)

ihusik
03.06.2007, 13:18
Կրկին ուզում եմ ասել, որ ինձ շատ դուր եկան գրվածքներդ ու մեկ անգամ ևս կարդացի բոլոր այստեղ գրածդ բանաստեղծությունները... Ապրես, լավն են:) Ճիշտ է, գուցե բանաստեղծական կառուցվածքի տեսանկյունից (արտաքնապես) հանճարեղ չեն այս ստեղծագործությունները, բայց մի կողմ թողնելով դա ու փորձելով հասկանալ, թե ինչ զգացմունք ու մտքեր են թաքնված այդ տողերի տակ (ներքնաշխարհում) հասկանում եմ, որ դրանք գեղեցիկ են ու հենց դրանց համար են, որ այդպես դուր են գալիս ինձ...;)

Ապրես...:)
Թող քո նավակը սիրո անվնաս հասնի ու գտնի իր հարազատ հանգրվանը...;)

Selene
04.06.2007, 00:03
Ապրես, լավն են:) Ճիշտ է, գուցե բանաստեղծական կառուցվածքի տեսանկյունից (արտաքնապես) հանճարեղ չեն այս ստեղծագործությունները, բայց մի կողմ թողնելով դա ու փորձելով հասկանալ, թե ինչ զգացմունք ու մտքեր են թաքնված այդ տողերի տակ (ներքնաշխարհում) հասկանում եմ, որ դրանք գեղեցիկ են ու հենց դրանց համար են, որ այդպես դուր են գալիս ինձ...;)

Համամիտ եմ ihusik- հետ:) Ապրես Վարդուհի ջան;)

Apsara
04.06.2007, 23:15
Նվիրում եմ աշխարհին իմ սրտի կտորներից մեկը, շատ դժվար էր կայացնել այս որոշումը:

Apsara
04.06.2007, 23:35
Խոստովանություն

Առաջին անգամ, երբ սիրահարվեցի այնպիսի
սպիտակ, վարդագույն սիրով: Առաջին անգամ
ես արտասվեցի բոլորից թաքուն, միայն
Աստծու մոտ, ու աղոթեցի, որ նա ինձ ների,
Քանզի, իմ սերն առաջին դարձավ քրոջս
համար ամուսին:

Ու երբ գտա երկրորդ տղային, փորձեցի սիրել,
նվիրվել անգին: Բայց տանջեցի այդպես ոմն
մի խեղճի: Ու առանց այդ էլ ջարդոտված
սրտին, մի ուժգին հարված ես ավելացրեցի:
Եվ նորից, կրկին Աստծուն դիմեցի, խնդրեցի.
" Ներիր, չեմ կարող սիրել: Ազատիր ինձ այս
տանջալից բեռից:" Ու Աստված լսեց,
հեռացրեց նրան, սարքելով անհույս սրտից
հաշմանդամ:

Որաշեցի, որ չեմ կարող սիրել: Որ պիտի շրջեմ
ու մարդկանց օգնեմ: Որ պիտի ինձ Աստծուն նվիրեմ

Գարուն էր, անձրև, ցեխոտ ու քամոտ:
անտառ էր, եղևնի, ծիծաղ ու հորդոր:
Մի ձեռքի սեղմում ու անուն մի ճիչ,
որ սարքեց ինձ գերին իր ընդմիշտ:

Առաջին անգամ սիրեցի հոգին,
այնպիսի մի մուգ, սև կարմիր գույնով:
Առաջին անգամ ես արտասվեցի,
Սիրո կարոտից լցված իմ սրտով:
Ու չաղոթեցի, այնժամ մոռացա,
որ Աստված է ինձ շնորհել պարգև:
Ես այն խլեցի, իսկույն մոռացա,
թե ծնող, թե սուրբ խոստումն իմ տված:

Երջանիկ էի, անչափ երջանիկ,
երազում էի մի կույս ընտանիք:

Աստված բարկացավ ու ընծան այդ նուրբ
դարձրեց մի լուրջ փորձություն:

Հիմա նորից եմ աղոթում Աստծուն.
"Խնդրում եմ, Աստված, ներիր, որ
միայն մեկին եմ սիրել ու քեզ մոռացել:
Ներիր, որ այն սերը կրծքումս ծնված
միայն մեկին եմ տվել, նվիրել:
Ներիր, որ ընծան քո ընծաների
խլեցի այդպես ու ինձնով արի:"

Գիտեմ, որ երբեք երբեք չեմ սիրի
Այնպիսի սիրով, ինչպես որ նրան:
Ու գիտեմ, ոչինչ ոչինչ չի լինի:
Կլինի միայն այն նույն ճանապարհն,
Որ հազար տարի, հազար ոտքերով
Բացվել է անտառում կյանքի:

Ու չենք կարող, ոչ դու, ոչ էլ ես
ետ բերել անցյալն, հուշերն իմ անգին,
Ինձ մնում է միայն մոռանալ ու ապրել կրկին...

2.04.2007

Selene
05.06.2007, 00:23
Apsara ջան տխրեցի՝ կարդալով «Խոստովանություն»-ը:(
Հոյակապ ես գրել,ապրես:)
Կարդացի ու, կարծես թե հասկացա, թե որտեղից է

Եթե չեմ կարող իսկապես սիրել, ապա կխաղամ այդ սերը անվերջ

Apsara
05.06.2007, 00:25
Apsara ջան տխրեցի՝ կարդալով «Խոստովանություն»-ը:(
Հոյակապ ես գրել,ապրես:)
Կարդացի ու, կարծես թե հասկացա, թե որտեղից է


ինչ լավ է որ ինձ հասկացողներ կան, ու որ նրանցց մեկը դու ես:)

ihusik
05.06.2007, 04:25
Ես միշտ մտածել եմ, որ ամեն մի մարդ աշխարհում իր ուրույն ու հետաքրքիր պատմությունն ունի, ամեն մի մարդ իր գեղեցիկ, ցավով ու տառապանքով, ուրախ ու երջանիկ պահերով, սրտի թրթիռով ու արցունքոտ սրտով պատմությունը, որ միայն ու միայն հենց ինքը կարող է ողջ ուժգնությամբ զգալ ու հասկանալ, ապրել ու հուսալ...

Մարդ միայնակ է աշխարհում...

Երջանիկ է նա ով ունի մեկը, որ իր երկրորդ սիրտն է ու զգում ու ապրում են երկու սրտով...

Ուլուանա
05.06.2007, 09:28
Վարդուհի ջան, «Խոստովանությունդ» շատ հետաքրքիր էր գրված ու ահավոր հուզիչ... :cry Ես էլ կարդալիս ակամա ստորագրությունդ հիշեցի... :oy

Մանե
05.06.2007, 09:38
Շատ լավն էր:)
Առաջին տողերից միանգամից փշաքաղվեցի:cry


Հ.գ Ցանկանում եմ ,որ շուտով տխուր մտքերը քեզ լքեն ,ու ստորագրությունդ փոխես:)

Cassiopeia
05.06.2007, 10:05
Ոնց եմ հասկանում քեզ…:(
Բայց հիշիր, սա էլ է անցողիկ:)

Simon
05.06.2007, 10:11
Բացի սիրո թեման, ուրիշ գործեր ունե?ք

Angelina
05.06.2007, 12:12
Չտեսնված էր…:hands:hands

Apsara
05.06.2007, 21:38
Մարդ միայնակ է աշխարհում...

Երջանիկ է նա ով ունի մեկը, որ իր երկրորդ սիրտն է ու զգում ու ապրում են երկու սրտով...

ինչպես միշտ ընտրությունը մերն է, և միգուցե անգիտակցաբար ես ընտրեցի միայնությունը:think

Ավելացվել է 57 վայրկյան անց

Բացի սիրո թեման, ուրիշ գործեր ունե?ք

Ունեմ, բայց առայժմ հրապարակել չեմ ցանկանում: Կյանքի մասին եմ փիլիսոփայել, բայց մի քիչ մանկամտորեն;)

Ավելացվել է 2 րոպե անց

Ոնց եմ հասկանում քեզ…:(
Բայց հիշիր, սա էլ է անցողիկ:)

Ես գիտեմ, որ դու կաս;)
այո, կանցնի, արդեն անցել է, դարձել տողեր,:love

Apsara
18.06.2007, 00:24
Անցավ 10 օր, ես շատ բան արեցի այս օրերի ընթացքում: ահա իմ վերջին սիրային բանաստեղծությունը, սրանով վերջակետ եմ դնում այն ամենին ինչ կապված է զգացմունքի հետ:


Գիշերային, լուռ, հաճելի,
Ինչ-որ պատրանք քեզ կայցելի,
Մեղմ կժպտա, կգուրգուրի,
Քնքուշ ձեռքով քեզ կհպվի,

Հին ու ծանոթ մի մեղեդի,
Սրտիդ միջից լուռ կհնչի,
Դու կժպտաս ու կարոտից,
Սպիտակ բարձդ կարցունքոտվի:

Ու մի փոքրիկ ևս ծնվեց, երբ այնտեղ ինձ մի մեծ վարդերի փունջ նվիրեցին, իսկ մի քանի օր հետո վարդերը առանց իրենց տեսքը կորցնլու թոշնեցին


Վարդի բուրմունք,
Տխուր հուզմունք,
թերթիկ-թերթիկ,
Կաթիլ-կաթիլ,
վարդը թափվեց,
Արցունքն հոսեց...

Apsara
19.06.2007, 01:54
Մինչ հիմա ես ներկայացել էի որպես երազկոտ ու սիրահարված մի աղջնակ, որը սիրային բանաստեղծություններ է գրում, ու այդքան էլ լավ չի հանգավորում:
Դե ինչ, այժմ ներկայացնեմ իմ մյուս կողմը, որը ի դեպ շատ ավելի խորը և զարգացման համար պխիտանի մաս է, սկսեցի փիլիսոփայել, դեեեռ վաղուց եմ սկսել, ասենք 1 դասարանից, բայց իհարկե չեմ ներկայացնի այն ժամանակվա մտքերս:


Աստված կնոջ մարմին տվեց,
Տղամարդու արիություն,
Երեխայի անհոգություն,
Պապերի իմաստություն,
Գեղեցկություն անմարդկային,
Բարիություն Աստվածային:
Բայց մարմինը դարձավ լկտի,
Արիությունն անմարդկային,
Իմաստությունն արհամարհվեց,
Գեղեցկությունն այլանդակվեց,
Բարիությունը թանկ վաճառվեց,
Անհոգությունը տգիտությամբ փոխարինվեց:

2006թ. փետրվար

Ավելացվել է 8 րոպե անց
Անվերջ ճանապարհ

Մահը մի գազան է երախը լայն բացած,
Կյանքը՝ ճանապարհ՝ անիմաստ, երկար:
Մարդիք քայլում են այդ ճանապարհով,
Ոմանք ընկնում են, ոմանք սայթաքում,
Ոմանք բոլորից առաջ են գնում,
շատերը միևնույն գծի վրա կանգնած,
Վազում են դանդաղ ու շատ համաչափ,
Ովքեր էլ ընկնում ու չեն բարձրանում,
Գազանի՝մահվան, երախն են ընկնում,
Ոմանք չոքելով առաջ են գնում,
Մինչև որ վերջին ուժերն են սպառվում:
Սերունդներ գալիս, սերունդներ նում,
Եվ այդ ճանապարհը երբեք չի փոխվում:

1998թ.

Apsara
27.07.2007, 01:15
Ես սիրում եմ քեզ թեթև ու նուրբ,
Թիթեռնիկի թևից բարակ,
Ծաղկից անուշ:

Սիրում եմ քեզ օդից էլ պարզ,
Ջրից զուլալ, ամպից մաքուր:

Քեզ սիրում եմ արեգից վառ,
Լուսնուց կրքոտ աստղերից վեր:

Սիրում եմ քեզ գիշերից լուռ,
Վայրկյանից դուրս, դարից հզոր:

Սիրում եմ քեզ քնքուշ ու նուրբ,
Զով քամու հպվանքի պես:


Արխիվներումս գտա, պարզվումա ես կարողացել եմ այսպես սիրել, բայց հիմա այդ ԵՍ-ը նույն հիմիկվա ԵՍ-ը չի, :think

Apsara
30.07.2007, 04:19
Երբ

Երբ ես քոնը չէի,
Երբ դու իմը չէիր,
Այլ երազ էիր հեռու անէական,
Երազանք էիր մաքուր ու զուլալ:

Երբ ես անհոգ էի ծաղիկի նման,
Ու ժպտում էի արևի նման,
Երբ քեզ գրկեցի, քո միջով անցա,
Երբ սրտիս կեսը այնտեղ մոռացա:

Երբ փչեց քամին, կյանքը փոթորկեց,
Երբ քշեց տարավ տափաստան գցեց,
Երբ ծաղիկը չորացավ թափվեց,
Երբ արմատներից հետ փշերով պատվեց:

Երբ առաջին անգամ փուշը քեզ ծակեց,
Ու սև ամպերով երկուսիս պատեց,
Երբ դու հպարտ աչքերդ փակեցիր,
Երբ ոտքի հարվածով նրան ջնջեցիր:

Երբ ժամանակ անցավ, արմատը շնչեց,
Երբ ծաղկի փոխարեն մոլախոտ աճեց,
Երբ մոլախոտը բոլորին խեխտեց,
Ու իր անցյալը գիշերում ջնջեց,

Սիրտը քարացավ ու սևով պատվեց,
Թախծի սառույցը նրան զգույշ ճզմեց…

2006 հուլիս

Ավելացվել է 16 րոպե անց
Թախիծ

Թափանցիկ առավոտ, որ այդպես գաղտնի ու նուրբ շոյանքով երկրին ես հպվում, ինձ էլ դու շոյիր, ու քո նուրբ ձեռքով թախիծը սրտիս ցողին նվիրի, որ նա ամեն օր տերևին նստի ու իմ փոխարեն արցունք կաթեցնի, ու մի կես դարում այն կվերածվի ցողի արցունքից կաթեցված ծովի:
Թախիճը իմ նվիրիր ամպին, որ ամեն անգամ երբ անձրև անի մի կաթիլ արցունք թախիծից պոկվի: Դու այն նվիրի քամուն խելագար, որ ամեն անգամ փոթորկանալուց մի փշուր թախիծ երկրով սավառնի:
Դու այն նվիրիր սարերին իմ սեգ, ծառերին, խոտին, վերջում արևին: Որ ծիածան կապի թախծի գույներից:
Բայց սրտին հանկարծ թախիծը չտաս, որ չպատռվի… իմ սրտի նման…

Taurel. . . .
07.08.2007, 20:39
Ծանոթ հոգեվիճակ էր....................................... Առային սերը չի հաջողվում..................... Ու փորձում ես քո անցյալ կոչվող քարը գցել ուսերիցդ անդունդը, բայց այն ընկնումա ուրիշների ուսերին......................սկսում ես քեզ մեղադրել , թե ինչ անփույթն էիր..............բայց դա էլ անցնումա, ու դառնում սովորական.......... լավ ես գրում, ապրես;)

Ավելացվել է 4 րոպե անց
վերևում գրածս վերաբերվում էր Խոստովանանք բանաստեղծությանդ:

rainbow
08.08.2007, 09:37
Շատ գեղեցիկ հոգեվիճակ են հաղորդում ստեղծագործություններդ, պարզություն , լույս ու թաքուն կախարդանք կա նրանցում
Լավագույն մաղթանքներս եմ հղղում քեզ

Djavaxhq
08.08.2007, 10:20
Տողեր կային որ կարդալիս ինձ թվում էր թե ինքս էի գրել, այնքան նման հոգեվիճակ էր, բայց գեղեցիկ էին տողերդ, բայց գիտես ամեն մի դժվարություն կոփում է մեզ, օրինակ ինձ թվում է թե կյանքը ինքն էլ է զարմացած թե ինչքան դիմացկուն եմ ես, կյանքին թեթեւ նայի ու մտածի որ ավելի վատն էլ կարար լիներ,

Apsara
16.08.2007, 10:49
* * * *-ին

Կուզեմ կրկին սիրել, ու քեզ,
Բայց ի՞նչ անեմ, սիրտս կարծես
Թաքնվել է ինձնից, ու տես.
Չեմ հավատում, որ չես խաբի,
Վախենում է կրկին այրվի:

Կուզեմ նորից սիրել, ու քեզ,
Քո նորությամբ նոր ձև կիզվել,
Քո նրբությամբ քեզ նվիրվել,
Ու լուռ այրվել քո կրակից:

Կուզեմ, կուզեմ... բայց ի՞նչ անեմ,
Սիրտս կարծես թաքնվել է ինձնից,
Ու տես…

Cassiopeia
16.08.2007, 10:51
Դեռ կբացվի, այ, կտեսնես;)

Selene
16.08.2007, 21:26
* * * *-ին


Կուզեմ, կուզեմ... բայց ի՞նչ անեմ,
Սիրտս կարծես թաքնվել է ինձնից,
Ու տես…
Դեռ կտեսնես, որ կբացվի սիրտդ անտես, ամենատես,
Ու կսիրես, ;)
Ու կսիրես, առանց վախի, վայրկյան անգամ չես վարանի,
Եվ կունենաս այն մեծ սերը, որ քո սրտին է արժանի,
Դեռ կտեսնես …:ok:)

Guest
27.08.2007, 13:00
* * * *-ին

Կուզեմ նորից սիրել, ու քեզ,

Շատ սիրուն ա ստացվել ու զգացմունքային…
Պատկերացնում եմ թե ինչ երանելի վիճակում ա հայտնվել այն անձը ու կուզեիր սիրել:love
Ասեմ, որ եթե շատ ես ուզում ամեն ինչն էլ լինում ա:

Apsara
31.08.2007, 20:22
Սիրտս լռել է,
Արդեն վաղուց ձայնը կտրել է,
Ու չի խառնվում իմ գործերին:

Սիրտս լռել է,
Արդեն զզվել է անվերջ պայքարից,
Ու չի ուզում մասնատվել կրկին:

Սիրտս լռել է,
Շունչը փչել է անիմաստ վազքից,
Ու չի դիմանա հաջորդ հարվածին:

Սիրտս լռել է,
Արդեն հոգնել է սիրո երգերից,
Ու դաժանություն է գովերքում:

Սիրտս լռել է,
Դռները փակել է ու ոչ ոքի էլ չի վստահում,
Ու ինձ առաջին թշնամիների շարքին է դասում:

Սիրտս լռել է,
Ընդմիշտ սառել է, ու քարի կտորից,
Աղբի բուրմունքից մի գունդ է դառել:

nanar
31.08.2007, 22:08
Սիրտս լռել է,
Արդեն վաղուց ձայնը կտրել է,
Ու չի խառնվում իմ գործերին:

Սիրտս լռել է,
Արդեն զզվել է անվերջ պայքարից,
Ու չի ուզում մասնատվել կրկին:

Սիրտս լռել է,
Շունչը փչել է անիմաստ վազքից,
Ու չի դիմանա հաջորդ հարվածին:

Սիրտս լռել է,
Արդեն հոգնել է սիրո երգերից,
Ու դաժանություն է գովերքում:

Սիրտս լռել է,
Դռները փակել է ու ոչ ոքի էլ չի վստահում,
Ու ինձ առաջին թշնամիների շարքին է դասում:

Սիրտս լռել է,
Ընդմիշտ սառել է, ու քարի կտորից,
Աղբի բուրմունքից մի գունդ է դառել:
Մի օր կլռի աշխարհը ամբողջ և այդ ժամ սիրտդ կսկսի խոսել::hands

Apsara
12.06.2012, 23:52
Քեզ եմ դիմում այսօր, տղա
Քե մեղադրում, իմ սատան,
Ժամանակին ինձ գերեցիր
Այտս թեթև համբուրեցիր
Բայց դիրքերդ շտապ զիջեցիր
Ընկերոջդ շատ խղճացիր:
Սերը նրա դու փրկեցիր,
Իսկ իմ սիրտը կործանեցիր

Ավելի լավ էր խաղալիքը քո դառնայի
Քեզ տրվեի, ու փչացած համարվեի
Քո հերթական զոհերի մեջ տեղ անեի
Բայց այրվեի սիրուց, կրքից, դողդողայի
Ինձ կորցնեի, քո շուրթերին մոխրանայի
Կյանքս, հոգիս ու ապագաս կործանեի
Մարմնովս քո մարմնին կիպ պառկեի
Բայց ապրեի, չանիծեի չափսոսայի
Անցյալի տաք հուշերի մեջ չփնտրեի
Քեզ, քո շունչը, քո մարմինը ու շուրթերը: