PDA

Դիտել ողջ տարբերակը : GPRS



Pchuk
06.04.2006, 11:54
VivaCell-ը սկսել Է GPRS-ի փորձարկումը :yahoo: Ինչ եք կարծում ե՞րբ այն հասանելի կլինի մեզ՝ Alo-ականներիս: Արդյոք այն կմնա անվճար :) ,իսկ ավելի լուրջ ի՞նչ կարժենա:

Intel
06.04.2006, 14:01
VivaCell-ը սկսել Է GPRS-ի փորձարկումը :yahoo: Ինչ եք կարծում ե՞րբ այն հասանելի կլինի մեզ՝ Alo-ականներիս: Արդյոք այն կմնա անվճար :) ,իսկ ավելի լուրջ ի՞նչ կարժենա:
Հիմա տեստային ռեժիմ ա, ու կթանգանա հաստատ, համարյա Dial-up-ի արագություն ա

Egern.net
06.04.2006, 14:59
Ճիշտն ասած չեմ պատկերացնում հեռախոսով ինտերնետ: Ասենք, հեռախոսով մտնենք այս ֆորումը ու գրենք: Ես էլ եմ լսել, որ արդեն փորձարկվում է, բայց պաշտոնական ոչինչ դեռ չկա:

Artgeo
06.04.2006, 15:30
Ճիշտն ասած չեմ պատկերացնում հեռախոսով ինտերնետ: Ասենք, հեռախոսով մտնենք այս ֆորումը ու գրենք: Ես էլ եմ լսել, որ արդեն փորձարկվում է, բայց պաշտոնական ոչինչ դեռ չկա:
Կան հատուկ վեբ եջեր (.wml) ձեռախոսի համար դրանք հասանելի են GPRS-ի և WAP-ի միջոցով։ Օրինակ http://wap.mail.ru http://wap.arminco.com
Իսկ սովորական վեբ էջերը (.html) հնարավոր է նայել միայն համակարգիչով, բայց տվյալ դեպքում որպես մոդեմ օգտագործել ձեռախոսը GPRS-ի միջոցով:

GPRS-ը տվյալների արագ փոխանցման ստանդատարտ է GSM ցանցում։
WAP-ը ձեռախոսի համար վեբ էջերի ստանդարտ է։

Intel
06.04.2006, 16:25
Ճիշտն ասած չեմ պատկերացնում հեռախոսով ինտերնետ: Ասենք, հեռախոսով մտնենք այս ֆորումը ու գրենք: Ես էլ եմ լսել, որ արդեն փորձարկվում է, բայց պաշտոնական ոչինչ դեռ չկա:
Ոնց չկա է? www.vivacell.am Ես արդեն օգտվում եմ, ուզում էի մտնեյի dar.am-ի ֆոռում, բայց հայերեն տառերը չերևացին: :(

Pchuk
06.04.2006, 16:36
Իսկ սովորական վեբ էջերը (.html) հնարավոր է նայել միայն համակարգիչով, բայց տվյալ դեպքում որպես մոդեմ օգտագործել ձեռախոսը GPRS-ի միջոցով:
Կսխալվիս: Վեբ Էջերը հեռախոսի մեջ Էլ կարելի է նայել օրինակ Opera mini ծրագրով:

NetX
06.04.2006, 23:31
Իսկ սովորական վեբ էջերը (.html) հնարավոր է նայել միայն համակարգիչով, բայց տվյալ դեպքում որպես մոդեմ օգտագործել ձեռախոսը GPRS-ի միջոցով:
Դա առաջ էր, հիմա xHTML ստանդարտ ունեցող հեռախոսները հանգիստ բացում են:B

Artgeo
07.04.2006, 00:10
Դա առաջ էր, հիմա xHTML ստանդարտ ունեցող հեռախոսները հանգիստ բացում են:B
հա, ճիշտ ես, էդ մեկը մոռացել էի ;)

AMD
07.04.2006, 17:32
իսկ կապի արագությունը իչքանա թե կապվածա հեռախոսի մոդելից

Intel
07.04.2006, 17:40
իսկ կապի արագությունը իչքանա թե կապվածա հեռախոսի մոդելից
Իմ մոտ Dial-Up-ի նման էր

Parvana
06.09.2006, 22:31
GPRSը հրաշալի բան է։ Ես փորձել եմ ինչպես wap սայթեր մտնել` հեռախոսով, այնպես էլ` սովորական սայթեր մտնել համակարգչով` օգտագործելով հեռախոսը որպես infrared մոդեմ։

Ընդ որում դա արել եմ ինչպես Երեւանում, այնպես էլ Շիրակի,Արագածոտնի ու Ջավախքի մարզերում։

Եթե մարդու գործունեությոն բնույթը կապված ինտերնեթի հետ, ապա GPRS ունենալը միանգամայն արիստոկրատիկ եւ դըզող բան է…

spyder
08.02.2007, 13:43
ես էլ եմ միացրել GPRS ու ոչ մի ծրագրով (opera, miniopera, nokia-ի web) չեմ կարողանում հայկական սայթեր չեմ կարողանում մտնել(տառերի փոխարեն քառակուսիներ են լինում) :(

Արսեն
08.02.2007, 13:53
Հայաստանում չեմ փորձել, ավելի շուտ դեռ պետք չի եկել: բայց շատ հետաքրքիր է, ակումբը կբացի թե ոչ՞: Ռուսաստանում փորձել եմ, համել ենտեղ շատ մատչելի են գները:

Egern.net
08.02.2007, 16:25
Երեկ ես էլ մեր սայթի WAP վերսիան սարքեցի: Իհարկե, մի քանի բառ է, բայց դե հետաքրքիր է. http://egern.net/.wml
Իսկ նրանք, ում հեռախոսները ունեն WAP2.0 support կարող են նայել նաև իսկական http://egern.net-ը: WAP2.0-ն դա XHTML1-ի mobile տարբերակն է...

Արամ
08.02.2007, 18:40
Ով գիտի ինչպես կարելի է Ինետը միացնել և ինչ գնորով?

Sunun
08.02.2007, 19:39
Հայերեն ոչ մի կայք էլ չի ստացվի դիտել քանի որ դեռ ոչ մի հեռախոս հայերեն տառատեսակներ չի հասկանում։

spyder
08.02.2007, 20:47
Ով գիտի ինչպես կարելի է Ինետը միացնել և ինչ գնորով?
անձնագրով գնա վիվասելի օֆիս, ասա միացնեն, քո հերախոսին սմս կգա, բոլոր նաստրոյկաներով, գներն էլ փաթեթից ա կախված: օրինակ իմ մոտ 40 mb փաթեթ ա, ու եթե չեմ սխալվում՝ ամիսը 4000 դրամ:
իմիջիայլոց լիքը հայկական սայտեր կան(www.hayk.ru , wap.armencho.wen.ru... )

Otaku
08.02.2007, 23:36
Հայերեն ոչ մի կայք էլ չի ստացվի դիտել քանի որ դեռ ոչ մի հեռախոս հայերեն տառատեսակներ չի հասկանում։

հեռախոսների ճնշող մեծամասնությունը հնարավոր է Ջավա բրաուզերներով զինել /եթե դրանք, իհարկե, արդեն զինված չեն/ և ապա օգտվել ՋիՓիԱրԷս-ից: Այդ բրաուզերները հայերեն տառատեսակները հասկանում են ;)

spyder
09.02.2007, 11:29
հեռախոսների ճնշող մեծամասնությունը հնարավոր է Ջավա բրաուզերներով զինել /եթե դրանք, իհարկե, արդեն զինված չեն/ և ապա օգտվել ՋիՓիԱրԷս-ից: Այդ բրաուզերները հայերեն տառատեսակները հասկանում են ;)

դու էտ ձև ծրագիր գիտես՞: եթե գիտես, որն ա՞:

Egern.net
09.02.2007, 18:59
Հավանաբար Օպերան կունենա...

spyder
10.02.2007, 21:14
Հավանաբար Օպերան կունենա...
ոչ ոպերան ոչ էլ մինիոպերան չունեն: :(

xaker00
07.08.2009, 18:55
ոչ ոպերան ոչ էլ մինիոպերան չունեն
էտի օպերայի հետ կապ չունի... հեռախոսից է կախված... Նոկիաի մեծամասնությունը բացում են...

Նալբանդյան
08.08.2009, 00:48
հեռախոսից է կախված
Իմ հեռախոսը ոչ միայն ցույց ա տալիս հայերեն այլ գրումա :B
ՊՍ մի քիչ հետո թեմա կսարքեմ,որ բոլորինն ել ըտենց լինի:)

Dayana
08.08.2009, 19:37
Մոդերատորական: VisTolog, Kisame, xaker00- դադարեցրեք օֆտոպը, հակառակ դեպքում "արձակուրդ" կգնաք:

Sunun
09.08.2009, 16:22
Իմ հեռախոսը ոչ միայն ցույց ա տալիս հայերեն այլ գրումա :B

Արդեն որոշ ժամանակ է դա հնարավոր է: Հիմա իմ N82-ից եմ հայերեն գրում!

Ապե Ջան
09.08.2009, 19:15
Արդեն որոշ ժամանակ է դա հնարավոր է: Հիմա իմ N82-ից եմ հայերեն գրում!
իմ մոտ էլ nokia 3250-ա ու հայերեն չի գրում, ոնց կարամ ես էլ դզեմ որ գրի?

VisTolog
09.08.2009, 19:26
իմ մոտ էլ նոկիա 3250-ա ու հայերեն չի գրում, ոնց կարամ ես էլ դզեմ որ գրի՞
չես կարա :))

Ապե Ջան
09.08.2009, 19:34
չես կարա :))
ինչի?

VisTolog
09.08.2009, 19:40
ինչի՞
չգիտեմ.
Թեմայից արդեն շեղվել ենք. Հեռախոսների հայաֆիկացման հետ կապված հարցերդ էս թեմայում ուղղի, թե չէ հարկադիր արձակուրդի կգնանք ;)
[http://www.akumb.am/showthread.php?p=1729068#post1729068]

Նալբանդյան
09.08.2009, 20:07
Արդեն որոշ ժամանակ է դա հնարավոր է: Հիմա իմ N82-ից եմ հայերեն գրում!

Sunun ջան էտ Դիմոնվիդէոի yervand-ը ես եմ :D նենց վոր կարաս ինձ չասես :)

Sunun
10.08.2009, 09:25
Sunun ջան էտ Դիմոնվիդէոի yervand-ը ես եմ :D նենց վոր կարաս ինձ չասես :)
Դե ուրեմն ավելի ասեմ, ապրես, ես եդքան գլուխ չէի դնի (ժամանակ էլ չունեմ), մեկ ել ես առաջարկ ունեմ քեզ ուկրաիներենի փոխարեն դնել բուլղարերենի տակ, ինչի որտեվ հեռախոսում գալիս ա բուլղարերեն, անգլերեն , ռուսերեն, ուկրաիներենը ավելի ներքև ա, ինչ կասես՞

Նալբանդյան
10.08.2009, 18:00
ուկրաիներենի փոխարեն դնել բուլղարերենի տակ

ես էլ էի սկզբում ուզում բուլղարերենը սարքեմ հետո 2 հատ ծրագիր գտա վոր արագ լեզուները փոխում եմ (ռուս/անգլ/ուկր) n82smart և LangSwitcher(պիթոնովա աշխատում) ես 1 ծրագրով եմ օգտվում, եթե պետկա քեցել գցեմ (dimonvideo չկա կռեկ արածը) :)

Ապե Ջան
28.04.2011, 03:45
Հայաստանում գրեթե կրկնակի ավելացել է բջջային ինտերնետ օգտագործողների թիվը

Հայաստանում գրեթե կրկնակի ավելացել է բջջային GPRS ինտերնետ օգտագործողների թիվը. 2010թ. բաժանորդների թիվը կազմել է 1,1 մլն` 2009թ. 550 հազարի համեմատ։ Այս մասին NEWS.am-ի հարցմանը ի պատասխան հայտնում են ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից։

ՀԾԿՀ տեղեկատվության համաձայն՝ վերջին 1 տարում Հայաստանում էապես նվազել է ամրացված հեռախոսացանցով (Dial-up)` բաժանորդների թիվը։ Dial-up բաժանորդների թիվը 2009թ. կազմել է 65 497, իսկ 2010թ.՝ 47 088։

Լայնաշերտ, այսինքն՝ գերարագ ինտերնետից 2009թ. օգտվել է 13799, իսկ 2010 թ.՝ 70950 բաժանորդ, աճը`5.1 անգամ:
Հետաքրքրական է, որ USB modem (ֆլեշկաներով) ինտերնետ օգտագործողների թիվը 2009թ.-ին եղել է 0, իսկ 2010թ.` 31 062 բաժանորդ։

Հղում: (http://news.am/arm/news/57260.html)