PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինչպե՞ս վարվել...

Friend
07.08.2006, 21:54
Ինչպես վարվել, եթե մի օր ընկերուհուտ հարցնում ես սիրում ես ինձ, պատասխանում է չգիտեմ...

kiki
07.08.2006, 23:14
դժվար հարց է...բայց երևի նախ պետք է պարզ խոսես հետը ու միասին հասկանաք ինչ եք զգում , իսկ հետո էլ պարզեք ինչի չեք զգում ասենք այն, ինչ պետք է զգաիք...ամեն դեպքում ամենաճիշտը պարզ ու ուղիղ խոսակցությունն է, որ անհասկանալի բան չմնա...

Riddle
07.08.2006, 23:54
Ինչպես վարվել, եթե մի օր ընկերուհուտ հարցնում ես սիրում ես ինձ, պատասխանում է չգիտեմ...
ա) սիրում է, բայց ամաչում է ասել, կամ էլ իրեն «ծանր է պահում»,
բ) չի սիրում, ու դժվարանում է ասել ուղիղ,
գ) իրոք չգիտի... վերջին հաշվով աղջիկներն էլ են մեկ-մեկ ճիշտ խոսում::)

NetX
08.08.2006, 00:03
ա) սիրում է, բայց ամաչում է ասել, կամ էլ իրեն «ծանր է պահում»,
բ) չի սիրում, ու դժվարանում է ասել ուղիղ:
գ) կներես, բայց պահում ա զապաս պակրիշկայի տեղ

Riddle
08.08.2006, 00:09
գ) կներես, բայց պահում ա զապաս պակրիշկայի տեղ
Ճիշտն ասած այդ տարբերակի մասին էլ մտածեցի, բայց չուզեցի դաժան լինել: :angel

Ամեն դեպքում ես կարծում եմ, որ մարդ հնարավոր է չսիրի, բայց մեկ այլ զգացմունք շփոթելով սիրո հետ՝ մտածի, թե սիրում է: Իսկ երբ սիրում է, հնարավոր չէ չիմանա այդ մասին: :nea

Մասսագետ
08.08.2006, 00:10
Է՛, առանց սիրելու ընկերություն արեք…

Mesrop
08.08.2006, 00:45
գ) կներես, բայց պահում ա զապաս պակրիշկայի տեղ
լուրջ, հաճախ պատահող դեպքա...
----
Ես մեծ փորձ ունեմ էս հարցերում.
մեկ-մեկ լինումա, որ ինքը սիրումա, բայց ասումա չեմ սիրում, որ քո ռեակցիան տեսնի...
եթե նկատի որ դու նման պատասխանի հանդեպ անտարբեր ես, ուրեմն կհամոզվի, որ դու իրան ենքանել շատ չես սիրում և կարող ես հեշտ բաժանվել…

kiki
08.08.2006, 01:13
էէէ, էս ինչեր եք մարդուն ասում...
դու մի լսի , Դար ակումբի անդամները մեկ մեկ քեզ էնպիսի բաներ կասեն, որ ավելի կբարդացնես ամեն ինչ, մենք սիրում ենք ամեն ինչ բարդացնել... :)
էնպես որ, գուշակություն անելու տեղը ավելի լավ է պարզ հետը խոսես...ասա այ սա ինձ անհանգստացնում է, արի խոսենք, ու պարզեք ամեն ինչ...մեզ լսելուց հազար անգամ ավելի լավա ... ;)

Ուլուանա
08.08.2006, 06:45
Կիկիի հետ համաձայն եմ: Բայց մի բան ավելացնեմ. եթե խոսակցության արդյունքում ամեն ինչ չպարզվի (դե, այդպես էլ կարող է լինել), ինձ թվում է՝ նման իրավիճակում ճիշտ կլինի, եթե մի որոշ ժամանակով չհանդիպեք, թող ինքն այդ ընթացքում հանգիստ մտածի, որոշի, թե դու իր կյանքում ինչ դեր ունես: Բաժանության մեջ սեփական զգացմունքներից գլուխ հանելնը, նման հարցերի պատասխանները գտնելը հաճախ ավելի հեշտ է լինում: :) Այդպես ճշմարտությունն ավելի արագ կբացահայտվի: ;)

Իսկ ընդհանրապես ես էլ եմ կարծում, որ եթե մարդ սիրում է, ապա դրանում համոզված է լինում, չի կասկածում ու իր մեջ այդպիսի հարց չի առաջանում: Եթե առաջանում է, ապա հաստատ այդտեղ մի բան էն չի...:think

Բայց հնարավոր է նաև, որ այդ ընթացքում մարդու զգացմուքները փոխվեն: Իսկ փոփոխությունը, կարծում եմ, ավելի շուտ ի հայտ կգա հենց բաժանման դեպքում: ;)

John
08.08.2006, 08:17
Կարծում եմ այդ աղջիկը շատերի նման «Հայ աղջկան բնորոշ պրիոմներ» է անում, որ տեսնի, թե դրան ինչպե՞ս կվերաբերվես...

Ուլուանա
08.08.2006, 08:35
Բայց ինչի՞ եք դուք՝ տղամարդիկդ, միշտ առաջինը դա մտածում: Ինձ թվում է՝ նման «պրիյոմները» իմաստ կարող են ունենալ ընկերության սկզբնական շրջանում, երբ աղջիկը դեեռ լրի համոզված չէ տղայի զգացմունքների լրջության մեջ և դրանով ուզում է ստուգել ու միայն համոզվելու դեպքում ինքն էլ խոստովանել, որ սիրում է: Իսկ եթե մարդիկ արդեն որոշ ժամանակ ընկերություն են անում, և տղան այդ ընթացքում առիթ չի տվել, որ աղջիկը կասկածի իր զգացմունքներին, ապա, իմ կարծիքով, նման «պրիյոմներ» կիրառելու կարիք էլ չէր լինի: Ամեն դեպքում, թեմայի հեղինակը պետք է որ ավելի լավ իմանա, թե ինչպիսին էին իրենց հարաբերությունները, և ըստ այդմ էլ հասկանա՝ արդյոք իր ընկերուհու այդ խոսքերը կարո՞ղ էին ուղղակի փորձություն լինել իր համար, թե՞ նա իսկապես անորոշության մեջ է:

Վազգեն
08.08.2006, 08:39
Իսկ դու հաջորդ անգամ ծաղիկներ նվիրի իրան ու մի քիչ հետո էլի նույն հարցը տուր։ ;)
Մեծ հավանականությամբ մինչ այդ մի բան ես արել, որը իրեն տխրեցրել է կամ էլ վիրավորել է, ու այդ պահին մտքին հենց այդ բաներն են եկել ու դրա համար էլ ասել է, որ չգիտի։

John
08.08.2006, 08:46

Ուլուանա ջան, ես էդ գործերում լրիվ անփորձ եմ, պարզապես դա մտքովս անցավ :)
Դուք ինձնից լավ կիմանաք...

Ուլուանա
08.08.2006, 10:01
Իսկ դու հաջորդ անգամ ծաղիկներ նվիրի իրան ու մի քիչ հետո էլի նույն հարցը տուր։ ;)
Մեծ հավանականությամբ մինչ այդ մի բան ես արել, որը իրեն տխրեցրել է կամ էլ վիրավորել է, ու այդ պահին մտքին հենց այդ բաներն են եկել ու դրա համար էլ ասել է, որ չգիտի։
Լավատեսությունդ ուղղակի սպանիչ է: :D
Դե, չի բացառվում։ Համենայնդեպս, հուսանք, որ այդպես էլ կա: Նորից եմ ասում, տվյալ դեպքում շատ բան կախված է աղջկա և տղայի՝ մինչ այդ ունեցած հարաբերություններից ու այդ աղջկա բնավորությունից: Երևի ընկերը կիմանա՝ իր ընկերուհին նման իրավիճակում այդպիսի բան անելու ընդունակ էր թե չէ:

PoeT
10.08.2006, 09:41
Դու լավ կանես ընկերուհուտ տարիքը ասես: Դրանից շատ բան է կախված: :)

Bonita
10.08.2006, 10:27
Աստված չանի եթե մի օր իմ ընկերը ինձ այդ նույն հարցին տա հենց այդ նույն պատասխանը,ձեռքիս տակ գտնվող առաջին ծանր իրով կխփեմ գլխին և նոր հետո կփորձեմ պարզել պատճառը:ok :D ...ԻՆՉՈՒ՞:think ...Բայց դե դու տղա էս,քո դեպքում սա կիրառելի չէ...

Delicada
10.08.2006, 14:54
Ճիշտն ասաց իրոք մտածելու տեղիք է տալիս …
Արդեն քեզ մի քանի պատճար ասել են ինչից կլինի,դա չեմ ուզում կռկնվել և ինչպես վարվել բայց ամեն դեպքում ընտրությունը քոնն է…

Array
09.03.2007, 23:06
Կասեի կներես ու կհեռանյի…

Tumbler
10.03.2007, 17:02
Դրա համար ել ով գիտի առանց ընկերուհի ես ման գալի. Առռայ.
Դու իրար մեջ պիտի խոսաք պարզեք թե իսկապես ինչ եք զգում միմյնաց հանդեպ. Կարողա ուղակի սիրահարվածությունա, կարողա մարդը վշտացածա եղել ինչ քր բանով. Ամենաճիշտը իրար հետ խոսալն է.

Array
10.03.2007, 17:07
ՍԻՄ ջան «չգիտեմը» ,կամ «կմտածեմը»(թե ասա մտածելու ինչ կա) էտ սաղ վրից քցել ա,ընենց որ իմաստ չունի շարունակել

Cleopatra
10.03.2007, 21:46
Ինչպես վարվել, եթե մի օր ընկերուհուտ հարցնում ես սիրում ես ինձ, պատասխանում է չգիտեմ...
Ոչ մեկին մի լսի եղա՞վ;)
100000000000 հատ պատճառներ կարող են գոյություն ունենալ ու ունեն!!! Մեզ աղջիկներիս շաաաաաաատ դժվար է հասկանալ:P
Ամենաճիշտը կլինի, որ ամեն գնով պարզես թե ինչու նա այդպես պատասխանեց, վերջիվեջո նա կասի, ու այդ ժամանակ կորոշես ինչ անել:

Idealistka
10.03.2007, 21:55
100000000000 հատ պատճառներ կարող են գոյություն ունենալ ու ունեն!!! Մեզ աղջիկներիս շաաաաաաատ դժվար է հասկանալ:P

Cleo, էս հարցում լրիվ համամիտ եմ քո հետ;) Կարող ա աղջիկը մի փոքր թեկուզ նեղացած էր ու էդպես ա պատասխանել, ընդհանրապես չես կարող ասել, թե ինչի ա էդպես ասել, բայց դե մի բան հաստատ ա, եթե աղջիկը տղայի հետ ա, ընկերություն ա անում, նշանակում ա մի բան կա:love :

Firegirl777
11.03.2007, 18:16
այո, հնարավոր է որ այդպես էլ պատահի ու ամենավատը որ աղջիկներս չենք կարող բացատրել այդպիսի պատասխանի պատճառ, գուցե հետո նույնիսկ ափսոսանք որ այդպիսի պատասխան ենք տվել, բայց..........
Նաև պատճառը կարող է լինել այն, որ շատերը սիրո ուժգնությունից վախենում են ու չեն դիմանում......

Լուսաստվեր
05.08.2007, 23:58
Դու մի’ հարցրու. <<Սիրում ես ինձ>>:

Ինչպես կույրն իր ձեռնափայտն է միշտ հիշում,
Դու էլ հիշի’ր,
Որ երբ իզուր հարց չեն տալիս`
Սուտ պատասխան չե~ն ստանում:
Եվ դու բնավ իմ այս խոսքից մի’ վշտանա,
Այլ մտածիր,
Թե ջրհորի մութ խորության չափման համար
Իր սեփական մանկանն ով է ջրհոր նետում:

Դու մի’ հարցրու, իսկ ես ասեմ
Քո ուզածից շա~տ ավելին:

Պարույր Սևակ

Վարդ
05.09.2007, 17:37
Ինչպես վարվել, եթե մի օր ընկերուհուտ հարցնում ես սիրում ես ինձ, պատասխանում է չգիտեմ...

Իսկ ինչի՞ հարցնել, մի՞ թե պատասխանը չգիտես: Եթե չգիտես, չես զգեւմ սիրում է քեզ թե չե, ուրեմն սկի դու նրան չես սիրում: Երևի ամենասխալ հարցն ա, որ կարելի ա տալ աղջկան... «սիրու՞մ ես դու ինձ»... ինչ կարելի ա պատասղանել… եթե հարցնում ա ուրեմն կասկածում ա… Ո՞նց դրանից հետո ասես, որ հա:

P.S. Սիրեք միմիանց, սերը լավ բան ա, ամկեղծ սերը ամենաբնական բանն ա աշխարհում… :love

Lapterik
05.09.2007, 19:44
Էս մեր նորեկները եկել են հին թեմաները նոր շունչ են ստացել: Բայց ինչի եք միանգամից վատը մտածում, կարողա էտ մարդը ուզում ա լսի ու իրան լավ զգա դրանից, թող հարցնի, ինչ կա դրա մեջ:

Մականուն
06.09.2007, 11:12
Ամեն ինչ անհատական է, այպես որ այս ֆորումում հարցիդ օգտակար պատասխան մի փնտրիր: Նույնիսկ այս պատասխանի մեջ::hands

egoist
06.09.2007, 13:56
Չեմ հասկանում ինչ վատ բան կա, երբ մարդը անկեղծ պատասխանում է "չգիտեմ",
ինչէ քեզ համար ավելի նախընտրելի կլիներ , որ խաբեր ու ասեր "հա շատ եմ սիրում",
իսկ եթե դա քեզ շատ զարմացրել է , ուրեմ մտածելու առիթ ունես.
գուցե ձեր հարաբերությունները այնքան էլ իդելական չեն, ինչպես դու ես կարծում:think