PDA

Դիտել ողջ տարբերակը : Շառլ Ազնավուր



impression
14.05.2007, 00:29
Այս թեման նվիրված է Շառլ Ազնավուր բանաստեղծին: Չեմ կարծում, թե շատերս ենք լսում նրա երգերը, սակայն շատ լավ կլիներ, եթե գոնե որոշ ստեղծագործություններ իմանայինք, քանի որ այդ Մարդը անչափ մեծ ներդրում ունի համաշխարհային արվեստում, Նա Հայաստանի Հանրապետության պատվավոր քաղաքացի է և այնքան տաղանդավոր բանստեղծ, որ պարզապես չի կարելի անտարբեր անցնել նրա գործերի կողքով…

Ես փորձել եմ թարգմանել նրա գործերից մի քանիսը, որոնք էլ, կամաց-կամաց կներկայացնեմ ձեր դատին: Հուսով եմ՝ իմ թարգմանությունները կօգնեն այն մարդկանց, ովքեր չգիտեն ֆրանսերեն, կամ չեն կարդացել այլ թարգմանություններ, որոշակի պատկերացում կազմել Շառլ Ազնավուր բանաստեղծի մասին:


Իմ հուզիչ սեր
Դու ապրում ես հավերժական ու համր լռության մեջ,
Ես կարդում եմ քո ժպիտը ու հայացքդ թարգմանում,
Մեկնաբանում շարժումներդ, որ բալետ են սիրատենչ
Քո լեզվով` ինձ անծանոթ, որ ձեռքերդ են պատմում:

Ներկայացում մի հուզիչ. և ինձ համար են միայն
Քո ժեստերը հիասքանչ, որոնք նույնը չեն երբեք.
Երբ “Սիրում եմ” շշնջում են քո նուրբ մատները անձայն,
Ինձ թվում է, թե լսում եմ քո ձայնը, ինչպես մի երգ:

Քանզի ոչ մի ճար չունեմ քեզ այլ կերպ հասկանալու,
Եվ ինձ օգնել չի կարող ոչ մի լեզվի բառարան,
Ես փորձում եմ սովորել շարժումների քո լեզուն,
Որ քո կողքին ինձ չզգամ անծանոթ օտարական:

Իմ ջանքերը տեսնելով` դու ծիծաղում ես անձայն,
Քանզի ձախողակ եմ ես, ու հաճախ եմ սխալվում,
Մատներս անվարժ են դեռ, ուղղագրությունս` կաղ,
Բայց ամեն գնով կասեմ, որ քեզ այնքա~ն եմ սիրում:

Իմ սեր, իմ հուզիչ սեր,
Հիասքանչ իմ սեր, սրտառուչ իմ սեր:


Իզաբել
Իմ սիրտը վաղուց ի վեր քնած էր խորը քնով,
Ու չէր կարծում երբևէ, թե նորից է զարթնելու,
Սակայն քո քնքուշ ձայնից գլուխս բարձրացնելով`
Հասկացա, որ այդ պահին սերը ծնվեց իմ սրտում:

Իզաբել, Իզաբել, Իզաբել,
Իզաբել, Իզաբել, իմ սեր:

Ինչպես կացինն է ճեղքում հաստ կեղևը թթենու,
Սերը սահեց մաշկիս տակ, երբ նայեցինք մենք իրար,
Այնպիսի ուժգնությամբ հուզեց թրթիռն իմ հոգու,
Որ այդ օրվանից ի վեր չունեմ ոչ քուն, ոչ դադար:

Իզաբել, Իզաբել, Իզաբել,
Իզաբել, Իզաբել, իմ սեր:

Երբ ինձ հետ ես, ժամերը վայրկյանի պես են թռչում,
Մինչ օրերը առանց քեզ ասես տևեն տարիներ,
Երբ որ քո կողքին չեմ ես, ողջ աշխարհն է խավարում,
Քանզի քոնն են իմ մտքերը ու երազները, իմ սեր:

Իզաբել, Իզաբել, Իզաբել,
Իզաբել, Իզաբել, իմ սեր:

Քո կյանքը լույս է պայծառ, իմը` մթին մի անկյուն,
Ուր ես մեռնում եմ սիրուց, իսկ դու տենչում ես ապրել.
Փայփայել քո ստվերը լոկ, ավելին չեմ երազում,
Եթե միայն ուզեիր բախտդ իմ ձեռքը հանձնել:

Իզաբել, Իզաբել, Իզաբել,
Իզաբել, Իզաբել, իմ սեր:

ihusik
14.05.2007, 11:18
Իսկական անունը՝ Վաղինակ Ազնավուրյան:
Ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին, հայ ընտանիքում, որը 1922 թվականին գաղթել էր Ֆրանսիա:
Ազնավուրի մայրը` Քնարը, ծագումով հայ վաճառականի ընտանիքից էր, որոնք ապրում էին Արևմտյան Հայաստանում, հայրը ` Միշա (Միքայել) Ազնավուրյանը ծնվել է Ախալցխայում, Ջավախքում (ասում են, որ Ազնավուրի պապը եղել է Նիկոլայ II-ի խոհարարը):

9 տարեկանից Ազնավուրը արդեն երգում էր և ելույթ ունենում բեմի վրա, 1936 թ.-ից դեբյուտ է ունենում կինոում, սակայն սովորելու է ընդունվում Էլեկտրոնիակյի կենտրոնական դպրոց: Բայց, արդեն 1940-ականների կեսերից Ազնավուրի կյանքի գլխավոր գործն է դառնում երգը: Սկզբնական ժամանակաշրջանում Ազնավուրը համագործակցում էր կոմպոզիտոր Պյեր Ռոշեի հետ: Նրանց երկուսին նկատում է Էդիտ Պիաֆը և 1946 թվականին Ազնավուրն ու Ռոշեն մասնակցում են նրա շրջագայությանը Ֆրանսիայով և ԱՄՆ-ով: Այդ պահից սկսվում է Ազնավուրի պրոֆեսիոնալ առաջընթացը որպես շանսոնյե:

Էդիտ Պիաֆի հետ ծանոթությունը եղավ ամենագլխավոր ազդակը Ազնավուրի պրոֆեսիոնալ կյանքում: Նա սովորեց Պիաֆից ամեն ինչ, ինչ կարելի է իմանալ շանսոնյեի արվեստի մասին: Պիաֆի պնդմամբ Ազնավուրը լքում է Ռոշեին և սկսում է իր ցնծալի առաջընթացը որպես երգիչ-մենակատար:

Ազնավուրը գրել է ավելի քան 1000 երգ, որոնք կատարել են ինքը, Րեյ Չարլզը, Բոբ Դիլանը, Լայզա Մինելլին և շատ ուրիշներ: Ազնավուրի երգերը հնչում էին զանազան կինոֆիլմերում, այն թվում նաև "Թեհրան-43" սովետական ֆիլմում:

Հայկական թեման շոշափվում է նրա մի քանի երգերում՝ "Ջան", "Ինքնակենսագրություն", և "Քեզ համար, Հայաստան":

Հրատարակել է իր բանաստեղծությունները և ինքնակենսագրությունը "Ազնավուրը Ազնավուրի մասին":

Վաճառելով ավելի քան 100 մլն. ձայնասկավառակ, Ազնավուրը դառնում է թագավոր ֆրանսերեն սիրո մասին երգող երգիչների միջև, ինչպես Էլվիս Պրեսլին անգլերեն և Խուլիո Իգլեսիասը իսպաներեն երգողների մեջ:

1956 թ.-ից Ազնավուրը նաև կանոնավոր նկարահանվում է կինոում. ավելի քան 50 ֆիլմերում, համագործակցելով այնպիսի ռեժիսորներ հետ ինչպիսիք են՝ Ռենե Կլերը, Կլոդ Շաբրոլը, Կլոդ Լելուշը: Ամենա հանրաճանաչ ֆիլմերից է Ժան Կոկտոի " Օրֆեի պատգամը" (1960), Ֆրանսուա Տրյուֆոի "Կրակեք դաշնակահարին" (1960), Ֆոլկեր Շլենդորֆի "Երկաթյան թմբուկը" (1979): Ազնավուրի ստեղծագործական կյանքում հատուկ տեղ է գրավում Ատոմ Էգոյանի "Արարատ" (2002) ֆիլմը , որը նվիրված է 1915 թվականի հայ ցեղասպանությանը:

Ազնավուրի կապը հայրենիքի հետ շատ սերտ է, ամբող կյանքը ապրելով Ֆրանսիայում Ազնավուրը երբեք չի մոռանում, որ նա Հայ է: 1998 թվականին, Սպիտակի երկրաշարժից հետո նա հիմնադրում է "Ազնավուրը Հայաստանի համար" բարեգործական ընկերությունը և կազմակերպում է մի քանի միջոցառում տուժածների համար օգնություն հավաքելու նպատակով, մասնավորապես, շուրջ 90 ֆրանսիացի երգիչներ և դերասաններ մասնակցեցին "Քեզ համար, Հայաստան" տեսահոլովակի նկարահամնմանը, որը վաճառվեց ռեկորդային քանակությամբ՝ 2 մլն.:

Հետագայում, իբրև շնորհակալական հայտ Հայաստանին օգնություն կայացնելու համար, նրան հանձննվել է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական անձնագիր և նշանակեցին ՅՈՒՆԵՑԿՈ-ի մշտական դեսպան:

Ազնավուրի անունով Երևանում կոչվել է հրապարակ , իսկ Գյումրիում դրվել է նրա արձանը:

ՔԵԶ ՀԱՄԱՐ, ՀԱՅԱՍՏԱՆ

Քո գարունները կբացվեն նորից,
Քո լավ օրերը ետ կգան նորից,
Ձմռանից հետո, դժոխքից հետո,
Կվերընձյուղվի կենաց ծառը քո -
Քեզ համար, Հայաստան:
Գալիք օրերդ նորից կերգեն,
Զավակներդ ամուր տուն կկառուցեն,
Սարսապից հետո ու վախից հետո,
Աստված կբուժի լլկված հողը քո -
Քեզ համար, Հայաստան:
Ամբողջ աշխարհը ոտքի է ելել,
Ամբողջ աշխարհը քեզ հետ է հիմա,
Եվ քեզ համար է, մոռացված իմ ազգ,
Արար աշխարհը իր սիրտը բացել,
Ու քեզ է մեկնել ձեռքերը ահա:
Եթե քո բախտն ես անգամ անիծում,
Քո աչքերի մեջ, Հայաստան երկիր,
Հույսի մի շող եմ ես ուզում տեսնել,
Ուզում եմ տեսնել, ցանկություն, ձգտում,
Ճակատագիրդ ձեռքդ առնելու,
Ճակատագիրդ ամուր պահելու:

ՄԻ ԱՂՋՆԱԿ

Մի աղջնակ,
Դեռ տասնվեց տարեկան մի խենթ աղջնակ,
Գարնանաբույր մի աղջնակ,
Նա պառկած է ճամփին մենակ:
Նա ապրում էր այն թաղերից մեկում,
Ուր բոլոր մարդիկ ոսկի են դիզում,
Բայց ծնողներին մի օր լքելով,
Նա բոհեմ սիրող մի տղայի հետ էր իր բախտը կապել:
Այդ տղան գիտեր "ես քեզ սիրում եմ" բառերն ասելով,
Խելքահան անել, սրտեր նվաճել:
Եվ հոգում արև՝ նրանք հեռացան,
Թե ո՞ւր գնացին՝ Աստծուն էր հայտնի,
Ու ջահելության թովչանքը միայն իրենց հետ տարան
Եվ քաղցրությունը իրենց հանցանքի:
Մի աղջնակ,
Դեռ տասնվեց տարեկան մի խենթ աղջնակ,
Գարնանաբույր մի աղջնակ,
Նա պառկած է ճամփին մենակ:
Աղջկա սիրտը ամառ թե ձմեռ միշտ նույնն էր եղել,
Նա մի տենչ ուներ՝ ազատ թափառել:
Նրանք երկուսով ապրում էին լոկ մեկ օրվա կյանքով,
Տեղից տեղ թռչում թիթեռների նման,
Տիեզերք էր պետք սրտերին նրանց,
Որ սավառնեին իրար սիրելով:
Աղջկա ներկան, նաև ապագան
Այդ սերն եր միայն՝ չքնա՜ղ, աննմա՜ն,
Որ օրհներգի պես ասում էր օրօր,
Եվ քնեցնում էր հայացքը նրա երկնքում լազուր:
Մի աղջնակ,
Դեռ տասնվեց տարեկան մի խենթ աղջնակ,
Գարնանաբույր մի աղջնակ,
Նա պառկած է ճամփին մենակ:
Բայց սերը նրա անշեջ էր, անմար,
Չափազանց մեծ էր մի մանկահասակ աղջկա համար,
Եվ ապրում էր նա իր սրտով միայն,
Եվ նրա սիրտը աշխարհ էր դարձել
Բայց չի հանդուրժում Աստված երբեք աշխարհները այն,
Որոնց կերտողը ինքը չի եղել...
Ա՜խ, սերը միակ խնջույքն էր նրանց...
Մի որ էլ տղան, մի կտոր հացի որոնումներում, լքեց աղջկան,
Կյանքի անիվը շուռ եկավ այնժամ,
Աղջնակն զգաց քաղցի դառըն համ:
Մի աղջնակ,
Դեռ տասնվեց տարեկան մի խենթ աղջնակ,
Գարնանաբույր մի աղջնակ,
Նա պառկած է ճամփին մենակ:
Մեռա՜ծ, մեռա՜ծ...

ՄՆԱ

Մնա՜,
Էլի՜ մնա,
Մնա ինձ հետ,
Մարմնիս վրա,
Ձեռքերիս մեջ,
Թևատարա՜ծ,
Բավարարվա՜ծ,
Խենթ ու խելա՜ռ,
Ու հևասպառ:
Մնա սիրով
Ու նվաղած,
Եվ գիշերով
Ցանկապատված,
Սրտիս վրա,
Առանց ամոթ,
Մնա կրքոտ,
Մե՜րկ համարյա:
Այդպե՜ս մնա,
Չհագեցած,
Կյանքիս վրա,
Ձեռքս սեղմած,
Գիսախռիվ,
Մարմնակործա՜ն,
Հե՜զ, անխռո՜վ,
Ու ինքնիշխան:
Այսետղ մնա,
Բառ մի ասա,
Հրճվիր, ցնծա,
Մաշկիս վրա,
Հույսի գրկում
Ու գիշերվա,
Մինչև դրսում,
Լույսը բացվեր,
Իմ սե՜ր, իմ սե՜ր...

aniko
14.05.2007, 14:37
ինչ լավ բան եք արել, որ այս թեման բացել եք :)
Շառլի երգերը շատ եմ սիրում, բայց բառերը չէի հասկանում, գիտեի որ լավ բաներ է երգում, բայց ֆրանսերեն դեռ չգիտեմ, պետք է սովորել
հիմա միգուցե և կգտնեմ այստեղ շատ երգերի բառեր և խելացի մտքեր, նրա կողմից արտասանած

electrical_storm
17.05.2007, 13:40
Լավ կլիներ ֆրանսերեն վերնագրերն էլ գրեիր երգերի կողքերը, որ իմանայինք որ երգերն ես թարգմանել, դե մի քանիսը հասկանում եմ,որ երգերնա, մնացածը՝ չէ…

impression
17.05.2007, 14:35
Լավ կլիներ ֆրանսերեն վերնագրերն էլ գրեիր երգերի կողքերը, որ իմանայինք որ երգերն ես թարգմանել, դե մի քանիսը հասկանում եմ,որ երգերնա, մնացածը՝ չէ…

Ես թարգմանել եմ Իմ հուզիչ սեր և Իզաբել գործերը (Mon Emouvant Amour, Izabel), իսկ Ihusiky տեղադրել էր Քեզ համար Հայաստան, Մի աղջնակ և Մնա երգերը (Pour Toi Armenie, Une fille և Reste)

Vive L'Armenie
22.05.2007, 20:38
Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան 87-րդ տարեդարձն է: Շնորհավորեք ամբողջ սրտով ու հոգով և հպարտ լինենք այսպիսի Հայերով
joyeux anniversaire :love

impression
22.05.2007, 20:46
Ապրես, որ հիշեցրեցիր :hands
Իհարկե, ամբողջ սրտով շնորհավորում ենք Շառլին, մեր Շառլին :)

Array
22.05.2007, 20:48
Իրոք արժե հպարտանալ նման հայրենակիցներով;Նա երևի մեր ամբողջ պատմության ընթացքում ապրած ամենահայ հայերից մեկն է;Շնորհավորում եմ նրան՝տարեդարձի առթիվ,և թող՝ աստված նրան երկար կյանք և ամուր առողջություն տա ,նախ և առաջ մեզ համար,մենք դեռ շատ բան ունենք նրանից սովորելու

Philosopher
22.05.2007, 20:51
Շնորհավորում եմ անկրկնելի արտիստին ու կենդանի, խորապես կենդանի մարդուն...

impression
28.08.2008, 22:01
Երեխեք, ներկայացնում եմ Et Moi Dans Mon Coin երգի իմ թարգմանած տարբերակը :)

Ես` իմ անկյունում

Նա զննում է քեզ
Հոնքերի տակից,
Իսկ դու լարվում ես,
Շարժվում անհանգիստ:
Նրա հայացքը
Փաղաքշում է քեզ,
Իսկ քո պահվածքը
Ասում է` դեմ չես:

Ես` մի կողմ քաշված,
Չեմ ասում ոչինչ,
Բայց նկատում եմ ամեն, ամեն ինչ:
Ես` մի կողմ քաշված,
Լուռ զսպում եմ ինձ,
Ավարտը միշտ էլ տխուր է մի քիչ:

Նա տնտղում է քեզ
Կրքոտ, ուշադիր,
Դու` խրախուսում,
Ժպտում սիրալիր:
Նա քեզ է նայում,
Ժպտում աներես,
Իսկ դու` ափսոսում,
Որ կողքիդ եմ ես:

Ես` մի կողմ քաշված,
Չեմ ասում ոչրինչ,
Բայց նկատում եմ ձեր հնարքները:
Ես` մի կողմ քաշված,
Թաքցնել եմ փորձում
Հոգիս ծվատող մութ կասկածները:

Նա դիտում է քեզ
Գողունի, թաքուն,
Դու զրուցում ես
Ավելի հանդուգն:
Հմտորեն այնպես
Նա սեր է խաղում,
Դու արբենում ես,
Քահ-քահ ծիծաղում:

Ես` մի կողմ քաշված,
Չեմ ասում ոչինչ,
Բայց սիրտս լուռ արտասվում է:
Ես` մի կողմ քաշված,
Խմում եմ մռայլ.
Իմ սերը արդեն ուրիշ գրկում է:

Հայկօ
28.08.2008, 22:57
Charles Aznavour
On m'a donné

On m'a donné des yeux et l'on m'a dit regardes
J'ai eu beau regarder je n'ai rien entrevu
On m'a donné un coeur et l'on m'a dit prends garde
J'ai eu beau prendre garde un jour je l'ai perdu

On m'a donné l'amour hélas je le regrette
Car il s'en est allé depuis je n'y crois plus
On m'a donné un corps mais j'ai perdu la tête
Et j'ai souillé mon corps dans des bras inconnus
On m'a donné, on m'a donné

On m'a donné des rêves mais quelle imposture
Car ces rêves ne sont que de longs cauchemars
On m'a donné des lèvres afin qu'elles murmurent
Elles n'ont jamais dit que des mots sans espoir

On m'a donné des larmes de joies de souffrances
Je ne pleure jamais car mon coeur est de bois
On m'a donné aussi en plus une conscience
Mais au fond de moi-même elle n'a plus de voix
On m'a donné, on m'a donné
Pourquoi

On m'a donné des livres afin que je lise
Mais je les ai brûlé sans les avoir ouverts
On m'a donné des mains pour les joindre à l'église
Mais qui sait si j'irai au ciel ou en enfer

On m'a donné une âme à garder pure et blanche
Mais j'ai vendu mon âme au diable un beau matin
On m'a donné la vie qui a pris sa revanche
Mais j'ai gâcher la vie que j'avais dans mes mains
Dieu m'est témoin on m'a donné
On m'a donné, en vain



Տերն ինձ տվեց աչքեր և ասաց՝ նայի՛ր,
Ես շատ նայեցի, բայց ոչինչ չտեսա:
Տվեց սիրտ և ասաց՝ եղի՛ր ուշադիր,
Ուշադիր էի, բայց մի օր այն կորցրի, մոռացա:

Տվեց ինձ սեր. ավա՜ղ, ափսոսում եմ այն,
Հեռացավ-կորավ, և ինձ բնավ չի հուզում,
Տվեց մարմին ինձ՝ գլուխս կորցրի սակայն
Եվ տրվեցի մարմնով անծանոթների բազում:

Գիշերվա համար տվեց երազներ անեղծ,
Բայց մղձավանջներով են գիշերներս լի,
Տվեց շուրթեր ինձ, որ շշնջամ անկեղծ՝
Չասացի ոչինչ անհույս խոսքերից բացի:

Տվեց արցունքներ, որ ծիծաղեմ ու լամ,
Բայց չեմ լալիս երբեք, իմ սիրտն է քարից:
Նա տվեց ինձ նաև խի՛ղճ մինչև անգամ,
Բայց չի լսվում նրա ձայնն հոգուս խորքերից:

Կարդալու համար տվեց գրքեր անհատնում,
Ես այրեցի դրանք՝ առանց բացելու,
Տվեց ձեռքեր, որ ես աղոթեմ խորանում,
Բայց դրա՞խտն է, թե՞ դժոխքն ինձ ընդունելու:

Տվեց ինձ հոգի՛ս, որ պահեմ անաղարտ,
Բայց մի օր ես այն ծախեցի դևին:
Իմ կյա՛նքը տվեց ինձ, որ ապրեմ զվարթ,
Բայց կյանքս իմ ձեռքով դարձրի փուչ ու սին:



Թարգմանել եմ դեռ ուսանող ժամանակ:

lili-4
06.09.2008, 16:37
Փորձեմ լրացնել այս գեղեցիկ շարքը


Պարզ է, սիրում եմ քեզ
Եթե սոսկում եմ ես, որ էլ քեզ չեմ տեսնի,
Եթե անմիտ կյանքն է ուղեղիս մեջ զնգում,
Եթե ամբողջ գրշեր խենթանում եմ անքուն,
Եթե կասկածն է սև ճմլում սիրտս գաղտնի,
Պարզ է, սիրում եմ քեզ,
Պարզ է, սիրում եմ քեզ:

Եթե քո մասին եմ ես մտածում հավետ,
Եթե կուռքն ես օրվա երազներիս բոսոր,
Եթե իմ մարմինն է վառվում մարմնիդ բոցով,
Եթե տագնապում եմ, թե խաղում ես ինձ հետ,
Պարզ է, սիրում եմ քեզ,
Պարզ է, սիրում եմ քեզ:

Եթե քեզ տեսնելիս զգում եմ դող ու ցուրտ,
Կտրվում է շունչս, և արյունս սառում,
եթե խորունկ վիշտն է նվազեցնում հեռուն
Եվ այն ցավը, որ մերթ պատճառում ես անփույթ,
Պարզ է, սիրում եմ քեզ,
Պարզ է, սիրում եմ քեզ:

Եթե վիճում են իմ սիրտն ու միտքը անվերջ,
Կորած քսան տարիս քեզնով եմ ետ բերում,
Եթե հերիք է ինձ մերթ նայվածքդ հեռու,
Որ լավագույն օրվա հույսն է ծնում իմ մեջ,
Պարզ է, սիրում եմ քեզ,
Պարզ է, սիրում եմ քեզ:

Եթե խորհում եմ, թե վերջը սկիզբ է գուցե,
Եվ մորմոքում, որ դու անտարբեր ես այնքան,
Եթե սիրո խոսքեր տառապում են անձայն,
Քանզի արգելված է նրանց տալ ձայն ու ձև,
Պարզ է, սիրում եմ քեզ,
Պարզ է սե՛րս խորունկ:

Ավելացվել է 17 րոպե անց
Եթե ինձ տրվեր

Եթե ինձ տրվեր,
Եթե ինձ տրվեր
Լոկ մի ժամվա կյանք
Եվ երբե՛ք ավել,
Կուզեի ապրել
Անկողնուդ խորշում,
Դու կվանեիր
Թե՛ վախ, թե՛ սոսկում:
Հակված քո կյանքի
Զարկերի վրա՝
Ես կպահեի,
Ես կպահեի
Իմ սրտի խորքում
Եվ ցուրտ հողի տակ
Մի քիչ բոց կրակ,
Պոկված քո հոգուց:

Եթե ինձ տրվեր,
Եթե ինձ տրվեր
Լոկ մի ժամվա կյանք
Եվ եբե՛ք ավել,
Կուզեի ապրել
Սիրո անկողնում,
Երբ օրն է բացվում,
Որ ասեի լոկ
Սիրո բառ ու խոհ,
Եվ չունենայի
Մտածում ու խոհ,
Մտածում ու խոհ,
Թե մեկը ինձնից
Հետո կտեսնի
Ժպիտդ ու քեզ
Կգկի գաղտնի:

Եվ մի համբույրում
Եվ մի համբույրում
Խաղաղված մարմնով
Եվ բույր կասկածից
Վերացած հոգով՝
Իմ քունը վերջին
Կբանար լույսի՛ն
Տանող իմ ուղին:

Narinfinity
22.09.2008, 15:19
Շատ լավ թեմա է Մեծ մարդու մասին,
Լավ թարգմանեցիք երգերը բազում,
Սիրտս հուզմունքից անձրև է ուզում,
Թող որ այն տեղա և բարձրում մնա,
Համբավն ու Սիրտը Հայ Մարդու Հսկա,
Թող հավերժ հիշվի Անունը նրա,
Նրա Գործը Մեծ հավերժ միշտ մնա,
Օ, բառեր շատ քիչ զգացմունք բերող,
Բայց Մեծ Սրտի ներսում բախումը գերող...
Քիչ եք երգվելու, լացվելու համար...
Նրա երգ ու գործ լսելով արդեն,
-Սիրել ենք վաղուց, պարզ է ամեն բան...;)

ԿԳԴ
12.10.2008, 09:49
Պիտի կարենալ ժպտալ վերստին
Երբ քեզ լքում է թանկագինը քո
Ու մնուն է լոկ ունայնություն սին
Այս կյանքում տխուր դաժանաբարո
Պիտի կարենալ,ինչ գնով լինի
Պատիվը պահել տղամարդ մնալ
Եվ ինչքան ծանր ու դժվար լինի
Առանց շրջվելու թողնել հեռանալ
Բախտի դեմ,որ մեզ ուզում է սանձել
Եվ երջանկության առաջ կորուսյալ
Պիտի կարենալ արցունքը զսպել
Սակայն ես իմ սիրտ լալիս եմ դարձյալ:
Պիտի կարենալ սեղանը լքել,
Երբ գիտես որ էլ սեր չեն մատուցի
Ու խղճալի տեսք երբեք չընդունել
Վեր կենալ գնալ առանց աղմուկի:
Պիտի կարենալ կսկիծը դաժան
Թաքցնել օրվա դիմակի ներքո
Եվ սանձահարել ճիչերը ցասման
Վերջին բառերը հեռացող սիրո:
Սառնասիրտ լինել պիտի կարենալ
Եվ խաղաղեցնել նվաղած սիրտը,
Պիտի կարենալ անվրդով մնալ
Բայց ես քեզ շատ եմ սիրում
Բայց ես չեմ կարողանում
Պիտի կարենալ,բայց ես
ՉԵՄ ԿԱՐՈՂԱՆՈւՄ...

Իմ ամենասիրելի բանաստեղծությունն է:
Ազնավուրը արժանի է լավագույն խոսքերին, ինձ համար նա ամենատաղանդավոր, և ամենաբարի սիրտ ունեցող մեծ արվեստագետն է: Ամեն օր լսում եմ նրա երգերը, կարդում նրա բանաստեղծությունները, կարդացել եմ նրա գրած երկու գրքերը Ազնավուրը Ազնավուրի մասին և Ազնավուր անցած օրեր: Ցավոք,բայց հայերի մեծ մասը նրան ճանաչում է որպես բարերար կամ մեծ հայ, որովհոտև ծանոթ չեն նրա արվեստին, իսկ նա իմ կարցիքով առաջին հերթին մեծ արվեստագետ է` հետո նոր մեծ սիրտ ունեցող հայ:

comet
25.03.2009, 13:40
ՄԻ ԱՆՀԱՅՏ ԷՋ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ ԵՎ ՆՐԱ ԸՆՏԱՆԻՔԻ ԿՅԱՆՔԻՑ
1946 թ-ին նրանք ցանկանում էին ներգաղթել Հայաստան...
Թվում էր` ամեն ինչ գիտենք աշխարհահռչակ երգչի կյանքի մասին: Մինչդեռ Հայաստանի ազգային արխիվում պահպանվող համապատասխան փաստաթղթերը նոր լույս են սփռում Ազնավուրների ընտանիքում 1946 թ. տեղի ունեցած մի կարեվոր իրադարձության վրա, որի վերաբերյալ ոչ մի ակնարկ անգամ չկա Շառլի կենսագիրների մոտ: Գուցե աշխարհահռչակ երգիչն ու նրա քույր Աիդան չեն ուզեցել բացել այդ «գաղտնիքը»` անհարկի շահարկումներից զերծ մնալու մտահոգությամբ: Ով գիտե: Այսուհանդերձ, շնորհիվ երիտասարդ արխիվագետ Արմեն Բադալյանի պրպտումների՝ «Ազգ»-ը վերջինիս տրամադրած փաստաթղթերի հիման վրա բացահայտում է այդ «գաղտնիքը», քանզի կարծում ենք, որ յուրաքանչյուր մեծ արվեստագետի կյանքի ու կենսագրության մանրամասները կարեվոր եվ արժանի են ուսումնասիրության: Մանավանդ այս պարագայում, երբ խոսքը վերաբերում է համաշխարհային տարողությամբ մի երգչի ու նրա ընտանիքի պատմությանը, դեպի մայր հայրենիք, դեպի Հայաստան նրա կողմնորոշմանը, որն արդյունք է ընտանեկան մթնոլորտի, որտեղ հասակ է առել մեծ արվեստագետը: Դրանով է պայմանավորված նաեվ, ինչպես փաստերն են ցույց տալիս, նրա խորազգաց հայրենասիրությունը, խորարմատ ազգասիրությունը, որի առավել ցայտուն դրսեվորումները երեվացին հատկապես աղետալի երկրաշարժից հետո եվ մինչեվ այսօր:
Այո, 1946 թ-ին Շառլ Ազնավուրն ու իր ընտանիքը՝ հայրը, մայրը եվ քույրը, ցանկանում էին հայրենադարձվել Խորհրդային Հայաստան: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, 1945 թ. նոյեմբերի 21-ին, երբ ԽՍՀՄ ժողկոմխորհը որոշում ընդունեց «Արտասահմանյան հայերի Խորհրդային Հայաստան վերադառնալու կապակցությամբ ձեռնարկվող միջոցառումների մասին», աշխարհասփյուռ հայությունը, բացի ՀՅ Դաշնակցության արմատական անդամներից, ուզեց բռնել տունդարձի ճանապարհը, դրանց թվում՝ շատ-շատերը ֆրանսահայ համայնքից, որոնց թվում՝ Շառլի ընտանիքը: 1946 թ. մայիսի 30-ին նա եվ ընտանիքի մյուս անդամները դիմել են Փարիզում գտնվող Ներգաղթ կոմիտե եվ շուրջ մեկ շաբաթ հետո, հունիսի 5-ին, ինչպես երեվում է փաստաթղթերից, պաշտոնապես դիմում ներկայացրել՝ որպես «ԽՍՀՄ քաղաքացի» Խորհրդային Հայաստան մեկնելու թույլտվության համար:
Թե ինչու չի իրականացել Ազնավուրյան ընտանիքի հայրենադարձությունը, առայժմ մենք որեվէ բացատրություն չունենք: Սակայն պետք չէ մոռանալ, որ հայրենադարձվել ցանկացողների եվ դիմորդների թիվը եղել է քառապատիկ ավելի, քան հայրենադարձվածներինը, որոնց թիվը շուրջ 90 հազար է: Գուցե Ազնավուրների ընտանիքին էլ, ինչպես տասնյակ հազարավորներին, հերթը չի հասել՝ 1948 թ-ին ներգաղթն ընդհատվեց անակնկալորեն, երբ շատերն էին արդեն տուն-տեղ վաճառել: Ստալինին այլեվս պետք չէին ներգաղթող հայեր...
Համենայն դեպս, Շառլի պարագայում ազատ ենք ենթադրություններ անել՝ ներգաղթելու դեպքում նա կդառնա՞ր աշխարհահռչակ երգիչ: Հազիվ թե: Նրա տաղանդն անշուշտ ինչ-որ տեղ դրսեվորվելու ելք չէ՞ր գտնի: Հավանաբար: Բայց որտեղ՝ դժվար է ասել: Մեծ շանսոնիեն եվ նրա ընտանիքը չէի՞ն հայտնվի Ալթայի երկրամասում կամ Սիբիրի սառնաշունչ տափաստաններում, ինչպես հազարավոր ուրիշ հայրենադարձներ: Շատ հավանական է: Նրանք չէի՞ն համալրի խորհրդային երկրից, ազատությունների կորստից դժգոհների շարքերը: Անկասկած:
Բոլոր դեպքերում փաստը մնում է՝ Ազնավուրները ցանկանում էին գալ Հայաստան, ծառայել հայոց թատրոնին, երգարվեստին: Եվ սա եվս ապացույց-վկայություն է այս ընտանիքի հայրենանվիրվածության մասին:

Աղբյուրը՝ «Ազգ» օրաթերթի մշակութային հավելված

Sona_Yar
27.04.2009, 12:49
«Քեզ համար, Հայաստան» երգի մեկ այլ թարգմանություն.

Քո գարունները կծաղկեն նորից,
Պայծառ օրերդ կբացվեն կրկին,
Ձմռանից ու այս դժոխքից հետո
Դարձյալ կհառնի ծառը քո կյանքի:
Քեզ համար, Հայաստան:

Քո տարիները կերգեն էլի,
Սյունդ կլինի ավելի հաստատ,
Մղձավանջից ու սարսափից հետո
Ավերված հողդ կամոքի աստված:
Քեզ համար, Հայաստան:

Հիմա աշխարհն է քեզ հետ, աշխարհը ոտքի է ելել,
Ամբողջ աշխարհն է հագել զգեստները քո սգո,
Ո՜վ մոռացված ժողովուրդ, նա քեզ իր սիրտն է բերել,
Նա իր ձեռքն է քեզ պարզել և կիսում է վիշտը քո:

Եթե նույնիսկ դու հիմա քո չար բախտն ես անիծում,
Քո հավատը առ գալիք թող չլքի դարձյալ քեզ,
Քո աչքերում, Հայաստան, ես ուզում եմ տեսնել հույս
Եվ քո բախտը ուզում եմ քո ձեռքերում տեսնել ես:

Երգն առաջին անգամ կատարվել է 1988 թվականի դեկտեմբերի 20-ին Ֆրանսիայի 88
նշանավոր երգիչների մասնակցությամբ: 1989-ին երգի երաժշտության համար Տիրան(Ժորժ) Կառվարենցն արժանացել է «Ոսկե սուր» մրցանակի:
Երևանաբնակ քանդակագործ Կառլեն Միրզոյանը պատրաստել է 88 ինքնատիպ և հայաշունչ սափորներ «Քեզ համար, Հայաստան» երգն առաջին անգամ կատարած երգիչներին նվիրելու համար:

Լեո
08.07.2009, 16:13
La boheme

Je vous parle d’un temps
Que les moins de vingt ans
Ne peuvent pas connaître
Montmartre en ce temps-là
Accrochait ses lilas
Jusque sous nos fenêtres
Et si l’humble garni
Qui nous servait de nid
Ne payait pas de mine
C’est là qu’on s’est connu
Moi qui criait famine
Et toi qui posais nue

La bohème, la bohème
Ça voulait dire on est heureux
La bohème, la bohème
Nous ne mangions qu’un jour sur deux

Dans les cafés voisins
Nous étions quelques-uns
Qui attendions la gloire
Et bien que miséreux
Avec le ventre creux
Nous ne cessions d’y croire
Et quand quelque bistro
Contre un bon repas chaud
Nous prenait une toile
Nous récitions des vers
Groupés autour du poêle
En oubliant l’hiver

La bohème, la bohème
Ça voulait dire tu es jolie
La bohème, la bohème
Et nous avions tous du génie

Souvent il m’arrivait
Devant mon chevalet
De passer des nuits blanches
Retouchant le dessin
De la ligne d’un sein
Du galbe d’une hanche
Et ce n’est qu’au matin
Qu’on s’asseyait enfin
Devant un café-crème
Epuisés mais ravis
Fallait-il que l’on s’aime
Et qu’on aime la vie

La bohème, la bohème
Ça voulait dire on a vingt ans
La bohème, la bohème
Et nous vivions de l’air du temps

Quand au hasard des jours
Je m’en vais faire un tour
A mon ancienne adresse
Je ne reconnais plus
Ni les murs, ni les rues
Qui ont vu ma jeunesse
En haut d’un escalier
Je cherche l’atelier
Dont plus rien ne subsiste
Dans son nouveau décor
Montmartre semble triste
Et les lilas sont morts

La bohème, la bohème
On était jeunes, on était fous
La bohème, la bohème
Ça ne veut plus rien dire du tout

Եվ ռուսերեն թարգմանությունը.

Я рассказываю вам о тех временах,
Что не могли застать
Те, кому сейчас мень ше двадцати.
Тогда Монмартр
Развешивал свою сирень
Прямо у нас под окнами,
И хотя убогая комнатка,
Служившая нам гнездышком,
Была неказиста на вид,
Все же именно здесь мы узнали друг друга -
Я тогда перебивался с хлеба на воду,
А ты позировала обнаженной.

Богема, богема
Это означало, что мы счастливы
Богема, богема
И мы ели лишь раз в два дня

В соседних кафе
Нас таких было несколько человек,
В ожидании славы,
И, будучи нищими,
С пустыми желудками,
Мы не переставали в нее верить.
И когда вдруг какое-то бистро
За вкусный горячий обед
Покупало у нас картину,
Мы читали стихи,
Собравшись у огня
И забыв про зиму.

Богема, богема
Это означало, что ты красива
Богема, богема
И мы все были гениальны

Часто мне случалось
Перед мольбертом,
Проводить ночи без сна,
Ретушируя рисунок
Линии груди
Или изгиба бедер.
И только лишь под утро
Мы садились наконец
За чашку кофе со сливками,
Уставшие, но счастливые -
Надо же было так любить друг друга,
И любить жизнь.

Богема, богема
Это означало, что нам по двадцать
Богема, богема
И мы жили духом времени

Когда в круговороте дней
Мне случается забрести
По прежнему адресу,
Я больше не узнаю
Ни стены, ни улицы,
Которые видели мою юность.
Под крышей дома
Я ищу мастерскую,
От которой ничего не осталось.
В своем новом убранстве
Монмартр кажется печальным
И сирени мертва.

Богема, богема.
Мы были молоды, мы были безумны.
Богема, богема
Это больше совсем ничего не значит

Երգը այստեղ La boheme.mp3 (http://beiderbecke.typepad.com/tba/files/02_la_boheme.mp3) http://dolgopa.org/im/images/369_ext.gif

Kuk
10.07.2009, 15:38
Շառլ Ազնավուրը նեղացել է լրագրողներից



85-ամյա շանսոնյե Շառլ Ազնավուրը նեղացել է լրագրողներից, ովքեր իրեն «թոշակի են ուղարկել»։

Մամուլում տեղեկություններ են տարածվել երգչի հրաժեշտի շրջագայությունների մասին, որոնք պետք է անցկացվեին Թունիսում։ Հաղորդվում էր, որ տեղական ամսագրին տված բացառիկ հարցազրույցի ընթացքում երգիչը պատմել էր, որ հեռանում է մեծ բեմից։

«Ես կտրականապես հերքում եմ այդ տեղեկությունը, դա բացարձակ սուտ է»,- հայտարարել է Ազնավուրը, ով այժմ համերգներով մեկնել է Լիբանան։ Այդ մասին հաղորդում է Взгляд-ը՝ հղում անելով Gala-ի վրա։
«Ես լրագրողների հետ Թունիսում անցկացվող վերոնշյալ համերգի վերաբերյալ զրույց չեմ վարել. սա վիրավորական թյուրիմացություն է, ապատեղեկատվություն, որն ինձ մեծապես վշտացրել է։ Անթույլատերլի է արտիստի անունից հրապարակել հարցազրույց, որը նա երբեք չի տվել»,- վրդովված նշել է երգիչը։

«Եթե նրանք ցանկանում էին ինձ քննադատել կամ խարխլել իմ հեղինակությունը, դա պետք է այլ կերպ անեին, այլ ոչ թե կեղծիքի միջոցով»,- եզրափակել է Ազնավուրը։

Այժմ Շառլ Ազնավուրը շրջագայում է աշխարհով մեկ։ Լիբանանում անցկացվելիք համերգից հետո նա ելույթ կունենա Կարթագենում (Թունիս), այնուհետև կվերդառնա Ֆրանսիա, որտեղ օգտոստոսի 8-ին հանդես կգա համերգով, ինչից հետո կշարունակի շրջագայությունը Լատինական Ամերիկայում։

Նոյեմբերի 30-ին Ազնավուրը թողարկում է նոր ձայնասկավառակ, որը ձայնագրվել է ջազային նվագախմբի հետ միասին։

«Ինչպես տեսնում եք, վաղ է մտածել հեռանալու մասին, դեռևս շատ աշխատանք կա»,- հայտարարել է Ազնավուրի մամլո քարտուղարը։

Թերթ (http://tert.am/am/news/2009/07/10/aznavour/)

Աշխեն
10.07.2009, 18:31
Շատ շնորհակալ եմ թեմայի համար:Չնայած հայազգի ամենամեծ մարկանցից է աշխարհում, ցավոք մենք` հայերս, իրականում այնքան էլ ծանոթ չենք նրա արվեստին: Ինքս էլ վերջերս եմ բացահայտել Ազնավուրյան տողերի չքնաղ աշխարհը: :love Իմ կարծիքով լավագույն բանաստեղծություններից մեկը..

ՀԱՎԻՏՅԱՆՍ ՀԱՎԻՏԵՆԻՑ

Երբ քուն իջնի վերջին անգամ մեր կոպերին`
Հավիտյանս հավիտենից
Հավիտյանս հավիտենից,
Հրաժեշտի վերջին պահին
Ես կափոսամ, որ գնում եմ այս աշխարհից,
Ես կզղջամ, որ գնում եմ այս աշխարհից,
Կհեռանամ վշտով անհուն,
Եվ ինչքան էլ ապրած կյանքից հիշեմ քիչ բան,
Խոր կլինի վիշտս այնքան
Քանզի, ավաղ, փակեցինք մեր սրտերը հուր,
Հուր հավիտյան,
Հուր հավիտյան,
Եվ փոխանակ երջանկանանք,
Ունեցանք լոկ վիշտ, ափսոսանք:
Երբ դարերը շարվեշարան,
Հավիտյանս հավիտենից,
Հավիտյանս հավիտենից,
Խոր անցյալի քողով ծածկված մեզ այցի գան,
Երբ կատարյալ մի մոռացում իջնի վրաս,
Թեկուզ լույսի գեթ մի կաթիլ եթե մնա,
Թեկուզ մնա կրակ հանգած
Հոգուս դեռ տաք մոխրի վրա,
Որն իբրև թե երբեք, երբեք չի մահանում,
Որպեսզի ես անդորր գտնեմ տիեզերքում,
Հավիտյանս հավիտենից,
Հավիտյանս հավիտենից,
Ինչպես կյանքում այս իրական,
Սե՜ր իմ, սե՜ր իմ,
Քեզ կփնտրեմ,
Քեզ կկանչեմ,
Քեզ կգտնեմ,
Քեզ կպահեմ,
Կփայփայե՜մ
Հուր հավիտյան, հուր հավիտյան ...

Նաիրուհի
16.09.2011, 01:07
Պարզ է, սիրում եմ քեզ

Եթե սոսկում եմ ես, որ էլ քեզ չեմ տեսնի,
Եթե անմիտ կյանքն է ուղեղիս մեջ զնգում,
Եթե ամբողջ գրշեր խենթանում եմ անքուն,
Եթե կասկածն է սև ճմլում սիրտս գաղտնի,
Պարզ է, սիրում եմ քեզ,
Պարզ է, սիրում եմ քեզ:

Եթե քո մասին եմ ես մտածում հավետ,
Եթե կուռքն ես օրվա երազներիս բոսոր,
Եթե իմ մարմինն է վառվում մարմնիդ բոցով,
Եթե տագնապում եմ, թե խաղում ես ինձ հետ,
Պարզ է, սիրում եմ քեզ,
Պարզ է, սիրում եմ քեզ:

Եթե քեզ տեսնելիս զգում եմ դող ու ցուրտ,
Կտրվում է շունչս, և արյունս սառում,
եթե խորունկ վիշտն է նվազեցնում հեռուն
Եվ այն ցավը, որ մերթ պատճառում ես անփույթ,
Պարզ է, սիրում եմ քեզ,
Պարզ է, սիրում եմ քեզ:

Եթե վիճում են իմ սիրտն ու միտքը անվերջ,
Կորած քսան տարիս քեզնով եմ ետ բերում,
Եթե հերիք է ինձ մերթ նայվածքդ հեռու,
Որ լավագույն օրվա հույսն է ծնում իմ մեջ,
Պարզ է, սիրում եմ քեզ,
Պարզ է, սիրում եմ քեզ:

Եթե խորհում եմ, թե վերջը սկիզբ է գուցե,
Եվ մորմոքում, որ դու անտարբեր ես այնքան,
Եթե սիրո խոսքեր տառապում են անձայն,
Քանզի արգելված է նրանց տալ ձայն ու ձև,
Պարզ է, սիրում եմ քեզ,
Պարզ է սե՛րս խորունկ:


Այ որ մեկնումեկն ինձ ասեր, թե սա Ազնավուրի որ երգն է, էնքա՜ն շնորհակալ կլինեի։

Արէա
16.09.2011, 10:23
Պիտի կարենալ ժպտալ վերստին
Երբ քեզ լքում է թանկագինը քո
Ու մնուն է լոկ ունայնություն սին
Այս կյանքում տխուր դաժանաբարո
Պիտի կարենալ,ինչ գնով լինի
Պատիվը պահել տղամարդ մնալ
Եվ ինչքան ծանր ու դժվար լինի
Առանց շրջվելու թողնել հեռանալ
Բախտի դեմ,որ մեզ ուզում է սանձել
Եվ երջանկության առաջ կորուսյալ
Պիտի կարենալ արցունքը զսպել
Սակայն ես իմ սիրտ լալիս եմ դարձյալ:
Պիտի կարենալ սեղանը լքել,
Երբ գիտես որ էլ սեր չեն մատուցի
Ու խղճալի տեսք երբեք չընդունել
Վեր կենալ գնալ առանց աղմուկի:
Պիտի կարենալ կսկիծը դաժան
Թաքցնել օրվա դիմակի ներքո
Եվ սանձահարել ճիչերը ցասման
Վերջին բառերը հեռացող սիրո:
Սառնասիրտ լինել պիտի կարենալ
Եվ խաղաղեցնել նվաղած սիրտը,
Պիտի կարենալ անվրդով մնալ
Բայց ես քեզ շատ եմ սիրում
Բայց ես չեմ կարողանում
Պիտի կարենալ,բայց ես
ՉԵՄ ԿԱՐՈՂԱՆՈւՄ...

Այս բանաստեղծության մյուս թարգմանությունն եմ շատ սիրում: Որքան էլ տարօրինակ է, համացանցում միայն վերը նշված թարգմանությունն է, իսկ մյուսը ոչ մի կայքում չկա, չնայած, իմ կարծիքով, այն անհամեմատ ավելի կենդանի ու արտահայտիչ է: Դատեք ինքներդ:

Հ.Գ. Ներողություն եմ խնդրում թարգմանության հեղինակից, անունը չնշելու համար. գրքույկում թարգմանչի մասին ոչ մի նշում չկա, իսկ համացանցում էլ, արդեն ասեցի, ընդհանրապես չկա այս թարգմանությունը: Եթե որևէ մեկը գիտի, թե ով է թարգմանել, կխնդրեի ասել:

Պետք է գիտնալ

Պետք է գիտնալ ժպտալ դեռ լայն,
Երբ կորչի բախտն իսկ լավագույն,
Եվ վատթա՛րը մնա միայն
Արցունքի շիթ չարժող կյանքում:
Պետք է գիտնալ կյանքի՛ գնով
Պահել պատիվ ու արժանիք,
Ետ չնայել հեռանալով,
Թեկուզ մահն իսկ գա այդ ժամին:
Պետք է կորած երջանկության,
Ճակատագրի դեմ անխնա
Գիտնալ ծածկել արցունքը դառն,
Բայց ես, հոգի՛ս, ես չգիտցա՜:

Պետք է գիտնալ ելնել, երբ որ
Սիրո սեղանն է հավաքված,
Եվ չկանգնել խեղճ ու մոլոր,
Այլ մեկնել լուռ, անվերադա՛րձ:
Պետք է գիտնալ ցավը դաժան
Պահել օրվա քողի ներքո
Եվ զսպել ճիչն ատելության,
Որը վերջին բառն է սիրո:
Պետք է գիտնալ սառը դատել
Եվ լռեցնել սիրտը մեռնող,
Պետք է գիտնալ անհույզ դիտել,
... Բայց ես, ես չե՜մ կարող`
... Շա՜տ եմ սիրում ես քեզ,
... Պետք է գիտնալ, բայց ես,
... Ես չգիտե՜մ....

:love:love:love

Moonwalker
16.09.2011, 10:28
Այ որ մեկնումեկն ինձ ասեր, թե սա Ազնավուրի որ երգն է, էնքա՜ն շնորհակալ կլինեի։

Ինչքան հասկացա J'en déduis que je t'aime-ն ա՝


http://www.youtube.com/watch?v=efJaxqQxP5Y

Արէա
16.09.2011, 13:31
Շնորհակալություն Նաիրուհուն թեման թարմացնելու համար, սիրում եմ Ազնավուր...

Թե դաշնամուր ունենայի

Եթե փող ունենամ, դաշնամուր կգնեմ:
Դաշնամուր թե գնեմ, կսերտեմ գամմաներ:
Երբ գամմա նվագեմ, կտորն ի՞նչ է արդեն,
Եվ Գավո սրահում մի համերգ կտամ ես:
Տաքարյուն բյուր մարդիկ համերգիս կսուրան
Եվ կեցցե կգոռան ինձ նորեն ու նորեն:
Կեցցեի շնորհիվ կշահեմ ես դրամ
Եվ շահած դրամով դաշնամուր կգնեմ:

Եթե բախտ ունենամ, ես սերը կգտնեմ
Եվ արդեն ավելի համարձակ ինձ կզգամ:
Լինելով համարձակ, կերևամ առնադեմ,
Եվ մարդիկ կընդունեն ինձ իրենց բարեկամ: :(
Վայելուչ վարմունքով, սիրալիր, բայց ազատ,
Ես ձևեր կթափեմ գեղեցիկ կանանց դեմ:
Երբ սրանք ունենամ, կունենամ նաև բախտ,
Իակ բախտի շնորհիվ ես սերը կգտնեմ:

Եթե փող ունենամ, կգտնեմ ես մի սեր
Եվ սերը գտնելով, դաշնամուր կգնեմ:
Երբ գնեմ դաշնամուր, կթափեմ ես ձևեր
Եվ ձևեր թափելու կգնամ Գավո - բեմ:
Եվ մարդիկ վայելուչ վարմունքով, բայց ազատ,
Ինձ կեցցե կգոռան այնքան նուրբ կանանց դեմ:
Երբ կեցցե ունենամ, կունենամ նաև բախտ,
Իսկ բախտի շնորհիվ դաշնամուր կգնեմ:

Եվ այդ ինձ բախտ բերող դաշնամուրը արդեն
Կբերի նաև փող, և ես սեր կգնեմ... :(

Հ.Գ. Հայր Գորիո :love (բանաստեղծության հետ կապ չունի, պատահաբար հիշեցի)

impression
13.02.2012, 00:21
ժող, գտել եմ տարիներ առաջ իմ արած մի թարգմանություն՝ La Boheme երգի :) բարեհնչությունը զոհաբերել եմ՝ հանուն իմաստը լիարժեք փոխանցելու, քանի որ վարպետությունս չներեց՝ երկուսը համատեղել :)

Բոհեմը

Այն օրերից եմ ուզում պատմել ձեզ,
Որ ապրում են լոկ քսան տարեկանում,
Երբ որ Մոնմարտրի շուշանները հեզ
Մեր պատուհանի տակ էին ծաղկում:
Ու սիրո համեստ բույն էր մեզ համար
Սենյակս խղճուկ, ուր ապրում էինք,
Ես՝ մի նկարիչ՝ քաղցած ու աղքատ,
Դու՝ բնորդուհի, որ ինձ սիրեցիր:

Բոհեմը, բոհեմը
նշանակում է՝ երջանիկ էինք,
Բոհեմը, բոհեմը,
Թեև գրեթե միշտ քաղցած էինք:

Սրճարաններում ամեն օր նստած
Մենք ընկերներով փառք էինք տենչում,
Թեև անտուն էինք, թշվառ ու սոված,
Այդ երազն էր մեր սիրտը ջերմացնում:
Եթե մի աման տաք ճաշի դիմաց
Որևէ նկար էին պահանջում,
Մենք, վառարանի շուրջն ուրախ խմբված,
Երգում էինք ու գարուն երազում:

Բոհեմը, բոհեմը
Նշանակում է՝ դու գեղեցիկ ես,
Բոհեմը, բոհեմը,
Ու երկուսս էլ հանճարեղ ենք, տես:

Շատ անգամներ եմ գիշերներ անքուն
Ինչ-որ կտավի դիմաց լուսացրել՝
Նուրբ ուրվագծեր ուղղելով բազում,
Նորից կերտելով կրծքեր ու ազդրեր:
Իսկ առավոտյան, հոգնած, սակայն գոհ,
Հավաքվում էինք մոտ սրճարանում,
Ընկերների հետ մինչև երեկո
Հիանում կյանքով, կենացներ խմում:

Բոհեմը, բոհեմը,
Նշանակում է՝ քսան տարեկան ենք,
Բոհեմը, բոհեմը,
Ու երջանիկ ենք, որ դեռ ջահել ենք:

Եթե օրերից մի օր ետ դառնամ
Ու փորձեմ գտնել իմ հասցեն նախկին,
Էլ չեմ ճանաչի իմ ջահելության
Ո՛չ տները, ո՛չ փողոցները հին:
Արվեստանոցն եմ փնտրում, բայց չկա,
Ու ոչ մի ծանոթ վայր չի մնացել,
Տխուր է կարծես Մոնմարտրն, ահա,
Իսկ շուշանները վաղուց են թոշնել:

Բոհեմը, բոհեմը,
Մենք ջահել էինք, ու մի քիչ էլ գիժ,
Բոհեմը, բոհեմը
Չի նշանակում ուրիշ էլ ոչինչ:

einnA
13.02.2012, 00:36
էս մեկն առանձնահատուկ սիրում եմ :)

Բժշկական սեր

Այն կինը, որին սիրում եմ հիմա,
Տրվել է ազնիվ, բարի արհեստի.
Նա հաճախում ե դասընթացների
Եվ երազում է լոկ բժիշկ դառնալ:
Բայց գիշերը, երբ շոյում եմ, սիրում,
Նա շշնջում է կես-լուրջ, կես-կատակ.
"Գիտե՞ս ինչեր կան իմ մատների տակ,
Երբ քո մարմինն է մարմինս գրկում -
Կա ածխածին ու կալիում,
Կա լուսածին ու նատրիում,
Ցինկ կա, երկաթ, ջրածին,
Կա յոդ, պղինձ ու բրոմ,
Կա մարգանեց, կրածին,
Բորակածին, թթվածին:
Մարմինը ջուր է կիսով,
Եվ հարուստ է աղերով,
Օրգանական նյութերով,
Միս կա, նաև ոսկորներ,
Իսկ մաշկի տակ մկաններ,
Դա է տառապանքը, իմ սեր":
Ես ընկերներիս նախանձն եմ շարժում,
Որոնց կարծիքով բժիշկն անկողնում
Պետք է որոնի հանճարեղ բաներ.
Հանճարեղն այն է, որ մտան մեջ ես
Դասընթացներին ներկա եմ կարծես,
ՈՒ ապրում եմ լոկ բժշկական սեր:
Ես ձեզ երդվում եմ( դա մեր մեջ ասած ),
Տանջվում եմ սիրո իմ բարդույթներով,
Քանզի զգում եմ՝ մինչև լուսաբաց,
Նա ինձ կհերձի իր այդ խոսքերով:
Եվ որպեսզի ես, հանուն մեր սիրույն,
Լռեցնեմ նրան, շուրթն եմ համբուրում,
Բայց հենց որ կրկին նա շունչ է քաշում,
Գույքացուցակն է մեջբերում իսկույն.
Կա նիկել ու վանադիում,
Մոլիբդեն ու ալյումին,
Կապար, անագ կա ու բոր
Տիտան, զարիկ ու մագնիում,
Ֆտոր, կոբալտ, սիլիցիում,
Անգամ ծծումբ ու քլոր:
Եվ ավարտում է լյարդով,
Թոք-երիկամ-ստամոքսով,
Ենթաստամոքսի գեղձով,
Հարականջի գեղձերով,
Օրգաններով արտաքին,
Օրգաններով իր ներքին,
Պայծաղով ու ուղեղով,
Վահան գեղձով ու սրտով:
Պատում է գիշերն ինձ մի զգացում.
Մարմնամարզուտյան դասեր եմ առնում:
Տեսնու՞մ եք, որ նա խելքից պակաս է.
ՈՒրիշներն ունեն քնարաշունչ սեր,
Խենթուխելար կամ գաղտնաշշունջ սեր,
Բժշկական սեր - իմ խաչն էլ սա է:

E-la Via
06.03.2012, 13:36
impression, շատ շնորհակալ եմ այս թեմայի համար:
Մեկը ես որքա՜ն քիչ եմ ծանոթ Շառլ Ազնավուր բանաստեղծին: Կարդում եմ ու ինձ վրա զարմանում, որ այսքան ժամանակ ինձ նեղություն չեմ տվել կարդալ թարգմանությունները: Անպայման բացս կլրացնեմ:

Իսկ մեջբերած այս երկու բանաստեղծություններն ուղղակի.... ուղղակի... no comment.



ՄՆԱ

Մնա՜,
Էլի՜ մնա,
Մնա ինձ հետ,
Մարմնիս վրա,
Ձեռքերիս մեջ,
Թևատարա՜ծ,
Բավարարվա՜ծ,
Խենթ ու խելա՜ռ,
Ու հևասպառ:
Մնա սիրով
Ու նվաղած,
Եվ գիշերով
Ցանկապատված,
Սրտիս վրա,
Առանց ամոթ,
Մնա կրքոտ,
Մե՜րկ համարյա:
Այդպե՜ս մնա,
Չհագեցած,
Կյանքիս վրա,
Ձեռքս սեղմած,
Գիսախռիվ,
Մարմնակործա՜ն,
Հե՜զ, անխռո՜վ,
Ու ինքնիշխան:
Այսետղ մնա,
Բառ մի ասա,
Հրճվիր, ցնծա,
Մաշկիս վրա,
Հույսի գրկում
Ու գիշերվա,
Մինչև դրսում,
Լույսը բացվեր,
Իմ սե՜ր, իմ սե՜ր...


Պիտի կարենալ ժպտալ վերստին
Երբ քեզ լքում է թանկագինը քո
Ու մնուն է լոկ ունայնություն սին
Այս կյանքում տխուր դաժանաբարո
Պիտի կարենալ,ինչ գնով լինի
Պատիվը պահել տղամարդ մնալ
Եվ ինչքան ծանր ու դժվար լինի
Առանց շրջվելու թողնել հեռանալ
Բախտի դեմ,որ մեզ ուզում է սանձել
Եվ երջանկության առաջ կորուսյալ
Պիտի կարենալ արցունքը զսպել
Սակայն ես իմ սիրտ լալիս եմ դարձյալ:
Պիտի կարենալ սեղանը լքել,
Երբ գիտես որ էլ սեր չեն մատուցի
Ու խղճալի տեսք երբեք չընդունել
Վեր կենալ գնալ առանց աղմուկի:
Պիտի կարենալ կսկիծը դաժան
Թաքցնել օրվա դիմակի ներքո
Եվ սանձահարել ճիչերը ցասման
Վերջին բառերը հեռացող սիրո:
Սառնասիրտ լինել պիտի կարենալ
Եվ խաղաղեցնել նվաղած սիրտը,
Պիտի կարենալ անվրդով մնալ
Բայց ես քեզ շատ եմ սիրում
Բայց ես չեմ կարողանում
Պիտի կարենալ,բայց ես
ՉԵՄ ԿԱՐՈՂԱՆՈւՄ...



Հ.Գ. Խնդրում եմ,թարմացրեք էլի էջը, եթե նոր թարգամնություններ կան տեղադրեք, մինչ ինքս էլ կգտնեմ:

Moonwalker
06.03.2012, 16:17
Հ.Գ. Խնդրում եմ,թարմացրեք էլի էջը, եթե նոր թարգամնություններ կան տեղադրեք, մինչ ինքս էլ կգտնեմ:

Ոնց-որ թե թեմայում չի խոսվել Մաեստրոյի 85-ամյակին նվիրված Պերճ Թյուրաբյանի «Ազնավուրը հայերեն» գրքույկի մասին: :unsure Հղում: (http://www.bergeturabian.com/includes/pdf/aznavour.pdf)

Դրանում Շառլի 13 երգերի (Autobiographie, Hier encore, Tu t’laisses aller, Mon émouvant amour, Emmenez-moi, À ma fille, La bohème, Mes emmerdes, La Mamma, Mourir d’aimer, Quand tu m’aimes, Comme ils disent, Je m’voyais déjà) հայերեն տարբերակներն են: Ընդ որում թարգմանությունը երգեցիկ է (երաժշտության հետ հարմարեցրած): ԻՀԿ, վատը չի::esim

Ասենք La bohème-ը (հլը փորձեք երգի երաժշտության տակ կարդալ:love)՝

Մեր բոհեմը

Եթե քսան դեռ չկաք
Գուցե չհասկանաք
Դուք իմ այս պատմությունը
Մոնմարտրն այն ժամանակ
իր վարդերով ճերմակ
Զարդարում էր մեր տունը
Որ համեստ էր անշուք
Բայց մեր բույնն էր տաքուկ
Ու սիրո մեր դրախտը
Ես նկարիչ էի
Որ փնտրում էր բախտը
Իսկ դու բնորդուհի


Դա բոհեմն էր մեր բոհեմը
Երջանկության օրերը մեր
Դա բոհեմն էր մեր բոհեմը
Թեկուզ սոված աղքատ օրեր

Նստած սրճարանում
Տղերքով անանուն
Երազում էինք փառքը
Թե մեզ բախտ վիճակվեր
Ու մի նկար ծախվեր
Կգնայինք մեր հարկը
Կուտեինք մի փոր հաց
Ու հետո գինովցած
Կերգեինք մեր երգերը
Մինջև լույս առավոտ
Մոռանալով ձմեռը
Նստած բուխարու մոտ


Դա բոհեմն էր մեր բոհեմը
Դու լավն էիր գեղեցկուհի
Դա բոհեմն էր մեր բոհեմը
Ամեն մեկս հանճար էր մի

Հաճախ մինչ լուսադեմ
Կանգնած կտավի դեմ
Վրձնել եմ քո պատկերը
Մերկությունդ անբիծ
Մարմինդ գիծ առ գիծ
Քո մարմարե կոնքերը
Ու միայն առավոտ
Հոգնած բայց հիացկոտ
Շարունակում էինք կյանքը
Մի բաժակ սուրճ խմում
Ու սիրում մեր տքնանքը
Եվ սերը մեր սրտում

Դա բոհեմն էր մեր բոհեմը
Զույգեր էինք քսան տարեկան
Դա բոհեմն էր մեր բոհեմը
Հեշտ էր ապրել օդով միայն

Պատահում է մերթ մերթ
Երբ գնում եմ ես ետ
Անցյալի մեր վայրերը
Նույնը չէ ոչ մի բան
Այն տեղերը չկան
Ուր ծնվել է մեր սերը
Ձեղնահարկը գողտրիկ
Մեր սանդուղքը նեղլիկ
Եվ իմ արվեստանոցը
Օ տխուր է այնքան
Մոնմարտրի մեր փողոցը
Ուր էլ վարդեր չկան

Դա բոհեմն էր մեր բոհեմը
Ջահել էինք ազատ ու խենթ
Դա բոհեմն էր մեր բոհեմը
Այդ օրերը էլ չեն գա ետ

Valentina
06.03.2012, 20:59
Մեր Բոհեմը
Պերճ Թուրաբյանի կատարմամբ


http://www.youtube.com/watch?v=cwkPUVhIcMc&feature=BFa&list=PL1870F5B14443C96B&lf=plpp_video


Շառլ Ազնավուրին նվիրված թեմա երաժշտություն բաժնում չգտա, այստեղ տեղադրեմ.

Hier encore-Դեռ երեկ


http://www.youtube.com/watch?v=SFPjOlnucYE&feature=BFa&list=PL1870F5B14443C96B&lf=plpp_video


Emmenez-moi-ն էլ եմ լսել հայերեն, բայց չգտա որ տեղադրեմ էստեղ:

Valentina
07.03.2012, 01:24
Emmenez-moi-ն էլ եմ լսել հայերեն, բայց չգտա որ տեղադրեմ էստեղ:
10:00-ից


http://www.youtube.com/watch?v=pva7VKUQNHs&feature=related
ափսոս 2 մասի են բաժանված վիդեոները

http://www.youtube.com/watch?v=DHpgW03MMHo&feature=related

Yevuk
21.09.2012, 15:27
Որոշեցի թարգմանել Ազնավուրի իմ ամենասիրած երգը:

Non je n'ai rien oublié (http://www.youtube.com/watch?v=qbSaf93k-uA)

Je n'aurais jamais cru qu'on se rencontrerait
Le hasard est curieux, il provoque les choses
Et le destin pressé un instant prend la pause
Non je n'ai rien oublié

Je souris malgré moi, rien qu'à te regarder
Si les mois, les années marquent souvent les êtres
Toi, tu n'as pas changé, la coiffure peut-être
Non je n'ai rien oublié

Marié, moi ? allons donc, je n'en ai nulle envie
J'aime ma liberté, et puis, de toi à moi
Je n'ai pas rencontré la femme de ma vie
Mais allons prendre un verre, et parle-moi de toi

Qu'as-tu fait de tes jours ? es-tu riche et comblée ?
Tu vis seule à Paris? mais alors ce mariage ?
Entre nous, tes parents ont dû crever de rage
Non je n'ai rien oublié

Qui m'aurait dit qu'un jour sans l'avoir provoqué
Le destin tout à coup nous mettrait face à face
Je croyais que tout meurt avec le temps qui passe
Non je n'ai rien oublié

Je ne sais trop que dire, ni par où commencer
Les souvenirs foisonnent, envahissent ma tête
Mon passé revient du fond de sa défaite
Non je n'ai rien oublié, rien oublié

A l'age où je portais mon cœur pour toute arme
Ton père ayant pour toi bien d'autres ambitions
A brisé notre amour et fait jaillir nos larmes
Pour un mari choisi sur sa situation

J'ai voulu te revoir mais tu étais cloîtrée
Je t'ai écrit cent fois, mais toujours sans réponse
Cela m'a pris longtemps avant que je renonce
Non je n'ai rien oublié

L'heure court et déjà le café va fermer
Viens je te raccompagne à travers les rues mortes
Comme au temps des baisers qu'on volait sous ta porte
Non je n'ai rien oublié

Chaque saison était notre saison d'aimer
Et nous ne redoutions ni l'hiver ni l'automne
C'est toujours le printemps quand nos vingt ans résonnent
Non je n'ai rien oublié, rien oublié

Cela m'a fait du bien de sentir ta présence
Je me sens différent, comme un peu plus léger
On a souvent besoin d'un bain d'adolescence
C'est doux de revenir aux sources du passé

Je voudrais, si tu veux, sans vouloir te forcer
Te revoir à nouveau, enfin... si c'est possible
Si tu en as envie, si tu es disponible
Si tu n'as rien oublié
Comme moi qui n'ai rien oublié



Ոչ, ես ոչինչ չեմ մոռացել

Երբեք չէի մտածի, որ կտեսնվենք:
Պատահականություն էր. պատահում է,
Մեր ճակատագիրը մի պահ կանգ առավ,
Ոչ, ես ոչինչ չեմ մոռացել:

Քեզ նայելով՝ ես ժպտում եմ՝ չկարողանալով զսպել
Ամիսները, տարիները հաճախ հետք են թողնում,
Սակայն դու չես փոխվել. գուցե միայն սանրվածքդ,
Ոչ, ես ոչինչ չեմ մոռացել:

Հարցնում ես՝ ամուսնացած եմ: Չէ, ցանկություն չունեմ:
Սիրում եմ ազատությունս, և քեզնից հետո
Դեռ չեմ հանդիպել կյանքիս կնոջը
Դե արի գնանք բաժակ բարձրացնենք, կպատմես քեզնից:

Ի՞նչով ես զբաղվում, հարու՞ստ ես, գո՞հ ես կյանքիցդ:
Փարիզում մենա՞կ ես ապրում…. իսկ այն հարսանի՞քը,
Ի դեպ, ծնողներդ երևի պետք է ջղայնացած լինեին,
Չէ, ես ոչինչ չեմ մոռացել:

Ո՞վ կասեր, որ պատահական մի օր
Ճակատագիրը մեզ դեմ առ դեմ կկանգնեցներ:
Ես կարծում էի, որ ամեն ինչ մահացել է ժամանակի ընթացքում:
Չէ, ես ոչինչ չեմ մոռացել:

Չգիտեմ՝ ինչ ասել, որտեղից սկսել,
Հիշողությունները խեղտում են, գլուխս պտտվում է
Եվ անցյալը վերադառնում է:
Ոչ, ես ոչինչ չեմ մոռացել:

Այն ժամանակներում, երբ ես հպարտ էի, որ սիրում եմ,
Քո հայրը, ով ուրիշ ճակատագիր ես որոշել քեզ համար,
Կոտրեց մեր սերը և ստիպեց լաց լինել,
Քեզ համար ընտրած ամուսնու համար:

Ես ուզում էի քեզ նորից տեսնել, սակայն քեզ թաքցրել էին,
Ես քեզ գրեցի հարյուր անգամ, սակայն առանց պատասխան,
Երկար պահանջվեց, մինչև քեզնից հրաժարվեի
Չէ, ես ոչինչ չեմ մոռացել:

Ինչ արագ անցավ ժամանակը…. սրճարանն արդեն փակվում է:
Արի ես քեզ ճանապարհեմ մեռած փողոցներով
Ինչպես այն ժամանակ, երբ քո դռան մոտ համբուրվում էինք:
Ոչ, ես ոչինչ չեմ մոռացել:

Բոլոր եղանակները մեր սիրելու եղանակներն էին,
Եվ մենք չէին վախենում ո՛չ ձմռանից, ո՛չ աշունից
Երբ 20 տարեկան էինք, մեզ համար միշտ գարուն էր:
Ոչ, ես ոչինչ չեմ մոռացել:

Ինձ այնքան հաճելի է զգալ քո ներկայությունը:
Մի քիչ տարօրինակ եմ զգում ինձ, ավելի թեթև
Հաճախ երիտասարդության սառը ցնցուղի կարիք ունենք.
Այնքան հաճելի է վերադառնալ անցյալ:

Ես կցանկանայի, եթե իհարկե դու ուզում ես, ես չեմ պնդում,
Քեզ նորից տեսնել, մի անգամ էլ…. Եթե դա հնարավոր է
Եթե դու ցանկություն ունես, եթե դու ազատ ես,
Եթե դու ոչինչ չես մոռացել
Ինձ նման, ես ոչինչ չեմ մոռացել:

impression
22.09.2012, 10:59
ժող, Ազնավուրի je bois-ն եմ թարգմանել համարյա թե, մենակ թե լեզուն նորմալ չիմանալու պատճառով մի քանի բան կա, որ կասկածում եմ՝ կարող ա իմաստային սխալներ արած լինեմ, հիմա ուզում եմ ասել՝ ու՞մ ականջին ծանրանամ, որ մի հատ խնդրեմ՝ ստուգի, որ էդ գործը վերջին հասցնեմ, ափսոս ա :) համ շատ լավ երգ ա, համ էլ՝ դե էդքան գործ եմ արել :)

Freeman
22.09.2012, 11:10
ժող, Ազնավուրի je bois-ն եմ թարգմանել համարյա թե, մենակ թե լեզուն նորմալ չիմանալու պատճառով մի քանի բան կա, որ կասկածում եմ՝ կարող ա իմաստային սխալներ արած լինեմ, հիմա ուզում եմ ասել՝ ու՞մ ականջին ծանրանամ, որ մի հատ խնդրեմ՝ ստուգի, որ էդ գործը վերջին հասցնեմ, ափսոս ա :) համ շատ լավ երգ ա, համ էլ՝ դե էդքան գործ եմ արել :)

Մի տարօրինակ փոքր աղջիկ կա, էս կողմերում մեկ-մեկ երևում ա, իրան ասա:

Բայց վերջնական արդյունքը կտեղադրես:)

Նաիրուհի
01.10.2018, 19:57
Ազնավուրը չհասցրեց կատարել իր հարյուրամյակին համերգ տալու խոստումը։ Լույս իջնի հոգուդ, սեր֊մարդ։


https://www.youtube.com/watch?v=N7PvHAzOr8w