PDA

Դիտել ողջ տարբերակը : Նվիրվում է 70 - 80 ականներին ծնվածներին

Artgeo
14.05.2007, 00:16
Ինտերնետը լավ բան ա էլի... :love Ներկայացնում եմ մի կայք, որից ես անկեղծ հուզվեցի... :cry Այս կայքում հավաքված է 70-80 ական թվականներին ԽՍՀՄ-ում տարածված իրերի նկարները: Նկարները շատ են և գրեթե ամեն ինչ արտացոլված է: Նկարների հետ կա նաև տեքստ, որը սակայն ռուսերեն է: Բայղ դե... Այն ժամանակ շատ բան էր ռուսերեն: Առաջարկում եմ գնալ դեպի ԽՍՀՄ ում 70-80 ականներին ծնվածներից մանկություն: :erexa
http://www.obozrevatel.com/news/2006/5/5/110840.htm :good

Կարեն ջան
14.05.2007, 08:30
Ընտիր էր:
Մակությունս հիշեցի ու մի լավ ուրախացա:
Շնորհակալ եմ::ok

Ուլուանա
14.05.2007, 10:00
Ի՜նչ հավես էր։ :hands Աննկարագրելի նոստալգիա ապրեցի... :roll Բայց հետխորհրդային ժամանակաշռջանի բաներ էլ կային, օրինակ՝ ծամոնները, հյութերը և այլն։

Ժողովուրդ, եկեք էս թեմայում գրենք Խորհրդային ժամանակների հետ կապված հետաքրքիր հիշողությունների մասին, հատկապես այն բաների, որոնք հիմիկվա համար շատ անսովոր ու տարօրինակ են: Կարծում եմ` հետաքրքիր կլինի: Ճիշտ է, նշված կայքում ահագին հետաքրքիր բաներ կային, բայց դրանք, ամեն դեպքում, ռուսի կողմից գրված էին ու, բնականաբար, ռուսի աչքով, ինչը չի կարող ճշգրտությամբ համապատասխանել մերին; ;)

Կարեն ջան
14.05.2007, 10:11
Այն ժամանակվա տարածված բաներից մեկը`
Ձութ ծամելը :D , ծամոնը թողած ձութ էինք ծամում:think

Ձայնալար
14.05.2007, 11:05
Գոյություն ուներ հայկական արտադրության ծամոն կոֆեի ու անանուխի համերով :)

Ուլուանա
14.05.2007, 11:07
Այն ժամանակվա տարածված բաներից մեկը`
Ձութ ծամելը :D , ծամոնը թողած ձութ էինք ծամում:think
Վա՜յ, Կարեն, էդ արդեն շատ հետ գնացիր։ :D Տենց վախենալու բաներ մամաս էր պատմում։ Իմ ժամանակ երեխաներն արդեն ձյութ չէին ծամում։ :P Անանուխի ու նարնջի ծամոններից էինք ծամում (ի դեպ, Արտգեոյի նշած կայքում դրանց նկարներն էլ կային ;) ), որոնցից փուչիկ անել չէր լինում... :( :tsamon

Ավելացվել է 1 րոպե անց

Գոյություն ուներ հայկական արտադրության ծամոն կոֆեի ու անանուխի համերով :)
Հա, սուրճինը մոռացել էի...:oy Ուղղակի ես դրանից չէի սիրում, դրա համար մտքիցս թռել էր։
Վա՜յ, նոր հիշեցի, էդ ծամոններից ելակի էլ էր լինում։ Բայց ամենատարածվածը կարծեմ անանուխինն ու նարնջինն էր։

Կարեն ջան
14.05.2007, 11:39
Են ժամանակվա սիրածս ծամոնը Turbo-ն էր, ամենաշատը մեջի թղթերն էի սիրում, լրիվ ավտոները ունեի (հոբբի էի սարքել), մինջև էս վերջին տարները դրանք պահպանվել էին:

Artgeo
14.05.2007, 11:43
Վա՜յ, Կարեն, էդ արդեն շատ հետ գնացիր։ :D Տենց վախենալու բաներ մամաս էր պատմում։ Իմ ժամանակ երեխաներն արդեն ձյութ չէին ծամում։ :P Անանուխի ու նարնջի ծամոններից էինք ծամում (ի դեպ, Արտգեոյի նշած կայքում դրանց նկարներն էլ կային ;) ), որոնցից փուչիկ անել չէր լինում... :( :tsamon

Չէ, Ան, մենք էլ ենք ձութ ծամել :B Ծամում էինք ու ատամները լրիվ սևանում էին:

Հողի մեջ էն ապակու տակ տարբեր գույների կտորներով «սեկրետ»-ն էլ եմ սարքել, օլովո (հայաերեն ո՞նց ա) էլ ենք հալացրել :P
Հիշում եմ, որ գնում էինք մեր թաղամասում գտնվող զինվորական ուսումնարանը ու պուլյաներ գողանում :D Քանի որ չաղ երեխա էի ու չէի կարող բարձրանալ ցանկապատը՝ միշտ կանգնում էի դուրսը ու հենց կասկածելի մարդկանց էի տեսնում որոշակի ձայներ էի հանում ու զգուշացնում մերոնց: :D

Ուլուանա
14.05.2007, 11:52

:D Չէ, ես չեմ ծամել, չնայած քեզնից մեծ եմ։ :oy
Ժողովուրդ, բայց որ համեմատում ենք մեր մանկության ժամանակների կենցաղը հիմիկվա հետ, էնպիսի տպավորություն է, կարծես նախնադարյան հասարակարգում ապրած լինենք... :o Իզուր չի, էլի, որ դա ոչ միայն անցյալ դարաշրջան էր, այլև անցյալ հազարամյակ... :think

Լավ, դուք շարունակեք զվարճալի «սովետուկներ» հիշել ու գրել, մինչև ես էլ հետաքրքիր բաներ հիշեմ ու գրեմ։ :P

Arisol
14.05.2007, 12:32
Վայ, ես էդ կայքում դրված իրերից ունեի ու շատ բան մինչև հիմա պահպանել եմ, չնայած մերոնք ինձ դրա համար «Դարիկո» են ասում :D , ասում են. «աղջիկ ջան, դու ե՞րբ ես մեծանալու, էդ բաներն ինչի՞դ են պետք» , դե բայց մեկ ա ոչ խանգարում են, ոչ էլ, հաճելի հիշողություններ են, թող մնան էլի :) :
Ձութ նույնիսկ ես եմ ծամել, բայց էդ գյուղում էր մենակ լինում, ի դեպ՝ շատ համով էր :D :

Հողի մեջ էն ապակու տակ տարբեր գույների կտորներով «սեկրետ»-ն էլ եմ սարքել
Վաաայ, դու է՞լ էիր անում: Ինձ թվում էր, թե դա մենակ Ռուսաստան են անում, որտև երբ եկա Հայաստան ու սկսեցի անել՝ բակի երեխաները զարմացած էին :o :
Բա հիշու՞մ եք էն ժամանակվա հերթերը տալոններով: Որ գնում էին ժամերով հերթ կանգնում մի կտոր հաց առնելու համար…
Բա էն որ ֆորմա-ֆարտուկ էին հագնում աշակերտները, որ պիոներներ էին լինում կարմիր повязка-ներով:
Վայ, բա որ հեռուստացույցով ոչ մի ինտիմ բան ցույց չէին տալիս :D : Հիշում եմ, որ շատ բաներ արգելված էր, չէր կարելի որոշ բաների մասին բացեիբաց խոսալ հեռուստացույցով :D :
Ճիշտ ա՝ շատ փոքր էի էն ժամանակ, դե բայց շա՜տ բաներ եմ հիշում, որքան էլ զարմանալի դա ձեզ թվա :) :
Էլի հիշեմ՝ կգրեմ:

Annushka
14.05.2007, 12:40
:D :D Երեխեք գիտե՞ք ինչ հիշեցի.. մեր շենքի տղեքը մուչագի էին սարքում, մեկ էլ սուր ծայրերով աստղեր, ու նինջա էին երևակայում.. :D " ամենամանյակ" ակտիվիստներն էլ գլխներին շոր էին կապում, մենակ աչքերն էին բաց թողում.....ինչ դեմք օրեր էին :oy :)
Մեկ էլ հիշեցի, ոնց էինք պարան խաղում, ու այդ նույն տղաներին համոզում, որ գցեն, մենք թռնենք :D :D Ոնց էինք համոզում :D Երանի այդ օրերին...:love

Ուլուանա
14.05.2007, 12:44
Ձութ նույնիսկ ես եմ ծամել, բայց էդ գյուղում էր մենակ լինում, ի դեպ՝ շատ համով էր :D :
Նար ջան, եթե հաշվի առնենք, թե դու մանկապարտեզում ինչ էիր «ծամում» ու դրանից հաճույք ստանում :[ , ապա ոչ մի զարմանալի բան չկա, էն նյութի համեմատ ձյութն ի՞նչ է, որ համով չլիներ։ :D

Բա հիշու՞մ եք էն ժամանակվա հերթերը տալոններով: Որ գնում էին ժամերով հերթ կանգնում մի կտոր հաց առնելու համար…
Չէ, ինչպես ասում են՝ էդ մեկն արդեն ուրիշ մուլտիկից էր։ :D Դա արդեն հետխորհրդային հուշ է։ Իսկ մենք խոսում ենք հենց խորհրդային ժամանակաշրջանի մասին։ :P

Բա էն որ ֆորմա-ֆարտուկ էին հագնում աշակերտները, որ պիոներներ էին լինում կարմիր повязка-ներով:
Հա՜, ո՜նց չէի սիրում էդ «ֆորմաները»։ Ախր շատ մռայլ էին է։ Հիշում եմ, էդ սպիտակ գոգնոցներն էլ միշտ գրչի շնորհիվ մխտռվում էին։ Ձերը՝ չգիտեմ ոնց, բայց իմ գոգնոցները միշտ թանաքի մեջ կորած էին լինում (ձեռքիս ափերն էլ հետը :oy )... :(

Վայ, բա որ հեռուստացույցով ոչ մի ինտիմ բան ցույց չէին տալիս :D : Հիշում եմ, որ շատ բաներ արգելված էր, չէր կարելի որոշ բաների մասին բացեիբաց խոսալ հեռուստացույցով :D :
Մենք էլ տենց տեսարանների կարոտից մեռնում էինք, չէ՞։ :D Էն ժամանակ իսկի չգիտեինք, որ տենց բան կա, նենց որ դրա բացակայությունից հաստատ չէինք բողոքում։ :D

Artgeo
14.05.2007, 13:24
Մեր թաղում Բրյուս Լիի կլան կար ու մյուսների հետ միշտ կռիվ էին անում, որ Բրյուս Լին ավելի ուժեղ է քան Վան Դամը կամ Առնոլդ Շվարցնեգերը: :D

Sergey
14.05.2007, 14:21
Հա, սուրճինը մոռացել էի...:oy Ուղղակի ես դրանից չէի սիրում, դրա համար մտքիցս թռել էր։
Վա՜յ, նոր հիշեցի, էդ ծամոններից ելակի էլ էր լինում։ Բայց ամենատարածվածը կարծեմ անանուխինն ու նարնջինն էր։

Ճիշտ է, սուրճինն ավելի ուշ հայտնվեց:)

Ձայնալար
14.05.2007, 15:06
Մթերային խանութները կոչվում էին գաստրոնոմ ու միշտ դատարկ էին լինում…:D
Առաստաղին էլ վինտիլյատորներ էին կպցրած լինում մեծ և միշտ անջատած էին ու դանդաղ պտտվում էին պատահական քամուց երևի: Հետո առաստաղից էն կպչուն թղթերից էին կախում ճանճ որսալու համար: Հետո կային կոոպտորգ կոչվող խանութնոր, որտեղ բանջարեղեն էին վաճառում:

Ուլուանա
14.05.2007, 15:14
Մթերային խանութները կոչվում էին գաստրոնոմ ու միշտ դատարկ էին լինում…:D
Ըհը, ու դրա համար էլ հենց մի կարգին բան էին ստանում, ամբողջ թաղամասը էդ խանութում հերթ էր կանգնում։ :D Հա, մեկ էլ «տակից» վաճառելն էր շատ մոդա Սովետի տարիներին։ Խանութներում հենց մի նորմալ, որակյալ բան էին ստանում, առավել ևս որ արտասահմանից բերած էր լինում, վաճառողները մեջ-մեջ էին անում ու մենակ իրենց ծանոթներին «տակից», այսինքն՝ թաքուն և ավել գնով, վաճառում, համ օգուտ էին անում, համ էլ լավություն էին անում իրենց ծանոթներին։ :[

Կարեն ջան
14.05.2007, 15:15
:D :D Երեխեք գիտե՞ք ինչ հիշեցի.. մեր շենքի տղեքը մուչագի էին սարքում, ....

Ես էլ եմ սարքել մուչագի, երկու հատ ունեի մեկը փայտից, մյուսը երկաթից: Լավա բախտս բերելա չեմ օգտագործել կռվի ժամանակ, թե չէ նստած կլինեի::oy

Artgeo
14.05.2007, 15:16
«Yupi» չլնե՞ր հիմա խմեինք :D

Ժող, հանդիպման որ ասում էի էն խաղալիքը, այ էս նկարի խաղալիքն ա:
Հորողբորս տանը կար սրանից, հորողբորս երեխաների խաղալիքն էր: Իրանց մոտ խաղալիքները լրիվ լավ պահպանվել են ու հիմա էլ ունեն: Ես իմերը լրիվ կոտրտում էի, հետաքրքիր էր, իսկ մեջը ի՞նչ ա: :oy :D Ու մի մեշոկ լիքը կոտրտած խաղալիքներ ունեի: Հորողբորս տունը խորհրդային կոնստրուկտր էլ կար ու հիմա էլ կա, որը իմ ամենասիրած խաղալիքն էր :)

Ուլուանա
14.05.2007, 15:18
Էրեխեք, մի բան էլ եմ հիշել։ Կարծես թե «Կլասն» էլ էր սովետական ժամանակվա խաղ, չէ՞։ :D Հիմա ոչ մեկին չեմ տեսել, որ կլաս խաղա... :o Հիշու՞մ եք էդ խաղը, որ կավիճով գծում էինք ու սկզբում երկու ոտքով, հետո մի ոտքի վրա թռվռալով պիտի անցնեինք նախատեսված շրջանակների միջով՝ առանց եզրերի կպնելու։

Ձայնալար
14.05.2007, 15:23
Հա հետո սենց բան էինք անում՝ ուրեմը վերցվում էր 2 հատ «բոլտ» և մեկ «գայկա», երկու «բոլտ»երը ձգվում են «գայկա»ի մեջ երկու կողմից, իսկ առանքում լուցկու ծայրի ծծումբից էինք լցնում: Ստացված երկարուկ գոյացության ծայրից պոլիէթիլենային տոպրակից պատրաստված պարաշյուտանման բան էինք հարմարեցնում, որ գցենք օդ ինքը ուղղահայաց դիրքով ընկնի: Մի խոսքով գցում էինք օդ ու փախնում ընկելուց գմփում էր մի այլ տեսակի:

Ուլուանա
14.05.2007, 15:26
«Yupi» չլնե՞ր հիմա խմեինք :D
Հա, հիշում եմ Yupi-ն։ Ամենաէժան ու, ինչպես ասում էին, ամենավնասակար փոշի-հյութն էր էն ժամանակվա... Ասում էին, որ լրիվ քիմիա է։ Ինչ-որ գույներ էր տալիս նույնիսկ... Դրանից մի քիչ ավելի որակյալը invite-ն էր (հիշու՞մ եք գովազդը. ինվա՜յթ, просто добавь воды! :D ), իսկ այ Zuko-ն վերջն էր։ :hands Մեզ հույս էին տալիս, որ Zuko-ն բնական է (ի տարբերություն նախորդ երկուսի), չնայած որ էլի փոշի էր։

Ձայնալար
14.05.2007, 15:32
Հա, հիշում եմ Yupi-ն։ Ամենաէժան ու, ինչպես ասում էին, ամենավնասակար փոշի-հյութն էր էն ժամանակվա... Ասում էին, որ լրիվ քիմիա է։ Ինչ-որ գույներ էր տալիս նույնիսկ... Դրանից մի քիչ ավելի որակյալը invite-ն էր (հիշու՞մ եք գովազդը. ինվա՜յթ, просто дабавь воды! :D ), իսկ այ Zuko-ն վերջն էր։ :hands Մեզ հույս էին տալիս, որ Zuko-ն բնական է (ի տարբերություն նախորդ երկուսի), չնայած որ էլի փոշի էր։

:D Ճիշտաաաա, զուկոն բնականն էր :)))) իսկ invite-ը շատ քիչ փոշի էր պարունակում մեկ տուփում, որից ստացվում էր 2 լիտր հյութ: Բայց սրանքել էին արդեն 90-ականների մուլտ:

Artgeo
14.05.2007, 16:09
Ի դեպ, ես Յուպին ավելի շատ էի սիրում քան Իվայթը: Ինվայթից մի տեսակ համ էր գալիս անբնական :D իսկ յուպին լրիվ բնական համ ուներ :D

Մանոն
14.05.2007, 16:37
Ես էլ հիշեցի մեր դպրոցական ֆորմաները, կարմիր վզկապներն ու կոմերիտականի նշանները: ՈՒ թե ինչպիսի պատասխանատվության էին ենթարկում, եթե հանկարծ մի օր մոռանում էինք վզկապ կապել, կամ կրծքանշանը կրել…վայյյ;)

Ուլուանա
14.05.2007, 19:14

Չէ, այ պիոներ ու կոմերիտական դառնալ չեմ հասցրել։ Կարծում եմ՝ ակումբում քչերը կլինեն, որ հասցրել են արժանանալ այդ «պատվին»։ :pioneer :D Բայց, օրինակ, հոկտեմբերիկ եղել եմ։ :P Հիշում եմ՝ ի՜նչ տոն էր, ի՜նչ երջանկություն։ :D Երբ դեռ հոկտեմբերիկ չէինք դառել, ի՜նչ նախանձով էինք նայում հոկտեմբերիկի կրծքանշան կրող աշակերտներին։ :( Անհամբեր սպասում էինք, թե երբ է մեր հերթն էլ գալու, որ էդ Լենին պապիկով աստղիկից մենք էլ ունենանք։ :roll Դե, էն ժամանակ մեզ ներշնչում էին, որ դա մեծագույն պատիվ ու երջանկություն է, մենք էլ միամտորեն հավատում էինք... :oy :D Իսկ հոկտեմբերիկ դառնալուց մի տարի հետո ամեն ինչ խառնվեց... :think Այն ուսուցիչները, որոնք մի տարի առաջ հիացմունքով մեզ լեգենդներ էին պատմում Լենին պապիկի ու նրա հերոսական գործունեության մասին, հանկարծ սկսեցին խստորեն քննադատել այդ նույն պապիկին ու նրա արածները, այնպես որ որոշ ժամանակ մենք՝ աշակերտներս, մի տեսակ շփոթված ու տարակուսած վիճակում էինք՝ չհասկանալով, թե ինչ է նշանակում այդ տարօրինակ շրջադարձը... :unsure Բոլորովին վերջերս Լենին պապիկը «վերջն» էր, մեկ էլ հանկարծ դարձավ դավաճան ու սրիկա... :o Հոկտեմբերիկի նշաններին փոխարինելու եկան փողփողացող եռագույնը պատկերող կրծքանշանները, որոնք մենք սկսեցինք յրեկ գրեթե նույն արժանապատվությամբ, ինչ հոկտեմբերիկի նշանները... Դե, երեխա էինք, մեզ համար կարևորը գեղեցիկ նշան կրելն էր ու իմանալը, որ լավ բան ենք անում։

Մի խոսքով՝ դաժան էր... :think

Ավելացվել է 1 րոպե անց

Ի դեպ, ես Յուպին ավելի շատ էի սիրում քան Իվայթը: Ինվայթից մի տեսակ համ էր գալիս անբնական :D իսկ յուպին լրիվ բնական համ ուներ :D
Հա, բա ոնց, մեկ էլ էն գույնն էր բնական, որ քսվում էր լեզվիդ ու չէր անցնում։ :[

Կարեն ջան
17.05.2007, 09:19
Ես էլ հիշեցի մեր դպրոցական ֆորմաները, կարմիր վզկապներն ու կոմերիտականի նշանները: ՈՒ թե ինչպիսի պատասխանատվության էին ենթարկում, եթե հանկարծ մի օր մոռանում էինք վզկապ կապել, կամ կրծքանշանը կրել…վայյյ;)

Սա կարդացի հիշեցի, որ մեր դասարանից մեկը միշտ մոռանում էր վզակպ կապեր, մի օր էլ մեր դասղեկը, որպես պատիժ «պոլի շորը» կապել տվեց վզկապի փոխարեն, այ էդ իսկականից …վայյյ:angry :[

Ուլուանա
17.05.2007, 12:46
Սա կարդացի հիշեցի, որ մեր դասարանից մեկը միշտ մոռանում էր վզակպ կապեր, մի օր էլ մեր դասղեկը, որպես պատիժ «պոլի շորը» կապել տվեց վզկապի փոխարեն, այ էդ իսկականից …վայյյ:angry :[
Վայ, փաստորեն, եթե շարժումը մի տարի էլ ուշ սկսվեր, ես էլ էի արժանանալու պիոներ դառնալու պատվին, հա՞՛ :D Ինչի՜ց եմ զրկվել... :( ավելի ճիշտ՝ փրկվել... :roll :D

Բայց լուրջ, մենք ինչ հետաքրքիր ժամանակներում ենք ապրել, էլի։ Էդ առումով բացառիկ սերունդ է մեր սերունդը... :think

Artgeo
10.01.2008, 12:16
Հիշո՞ւմ եք ինչ հոտ ուներ :[ :D
http://www.imageshare.am/thumb/15459865/157225.jpg (http://www.imageshare.am/view/15459865/157225.jpg)

Էս երգը շատ եմ սիրում :love
Крыша дома твоего
http://www.youtube.com/watch?v=O-i-vgRiBek

Նավաստի
10.01.2008, 13:11
Սովետական թեմայով :D

Ուլուանա
10.01.2008, 20:58
Հիշո՞ւմ եք ինչ հոտ ուներ :[ :D
http://www.imageshare.am/thumb/15459865/157225.jpg (http://www.imageshare.am/view/15459865/157225.jpg)

Հա, հիշում եմ էդ բալզամները։ Ու մեկ էլ հիշում եմ, որ իր տեսակի մեջ միակն էր ու անկրկնելին, ուրիշը չկար։ :D Բոլորի տներում էդ նույնից էր։
Բայց ի՞նչ վատ հոտ ուներ որ... :esim

Armeno
10.01.2008, 21:55
Ես բալզամներից մինչև հիմա հանդիպումա

Աբելյան
11.01.2008, 13:09
Էրեխեք, մի բան էլ եմ հիշել։ Կարծես թե «Կլասն» էլ էր սովետական ժամանակվա խաղ, չէ՞։ :D Հիմա ոչ մեկին չեմ տեսել, որ կլաս խաղա... :o Հիշու՞մ եք էդ խաղը, որ կավիճով գծում էինք ու սկզբում երկու ոտքով, հետո մի ոտքի վրա թռվռալով պիտի անցնեինք նախատեսված շրջանակների միջով՝ առանց եզրերի կպնելու։

բա "ռեզինը" :D
էն որ երկու հոգի ոտերով պահում էին էտ ռեզին կոչվածը, մեջտեղն էլ մեկը մի տաս անգամ պտի թռվռար ու էտ ռեզինին չկպներ :D
հետո կամաց կամաց էտ ռեզինը բարձրանում էր :D
անունը հիշեցի, բացեց :D

ինչ լավ օրեր էին :love :(

Արշակ
11.01.2008, 13:35

Հա՜, ես էլ եմ մի խաղացել քույրերիս հետ։ :D
Ու ինչ–որ տարբեր ձևեր կային էդ ռեզինի վրայով թռնելու։
Օրինակ՝ թռնում ես ռեզինինի վրա, մի ոտդ վրան ես դնում, մյուսը՝ տակը, ու էդ դիրքից պիտի թռնես մյուս ռեզինի վրա էլի նույն ձևով։ Հետո էլի նույն ձևով թռնելով շրջվում ես ու հետ ես դառնում։
Ահագին բարդ մարմնամարզություն էր։ :yahoo

Ի դեպ, նկատե՞լ եք, որ մեր ու մեզնից առաջվա սերնդի խաղերը շարժական էին, իսկ հիմիկվա էրեխեքը շատ հազվադեպ են նման խաղեր խաղում։ Հիմնականում ֆիզիկապես պասիվ են։:baby

Վերջերս հեռուստատեսությամբ մի մարդ էր խոսում, որը ուսումնասիրում էր հայկական մանկական խաղերը ու գտնում էր որ այդ խաղերը շատ կարևոր նշանակություն ունեին երեխաների ֆիզիկական ու հատկապես բարոյա–հոգեբանական դաստիարակության հարցում։
Շատ հետաքրքիր դիտարկումներ էր անում։ Ափսոս էդ մարդու անունը չեմ հիշում։ Կուզեի ավելի մանրամասն ծանոթանալ նրա ուսումնասիրություններին։

ChildOfTheSky
11.01.2008, 13:42
Ի դեպ, նկատե՞լ եք, որ մեր ու մեզնից առաջվա սերնդի խաղերը շարժական էին, իսկ հիմիկվա էրեխեքը շատ հազվադեպ են նման խաղեր խաղում։ Հիմնականում ֆիզիկապես պասիվ են։:baby

դժվար թե երեխաներից մեկը կհամաձայնվի թողնել Կոնտեր Սթրայքը և հալամուլա խաղալ :B

Նորմարդ
11.01.2008, 13:42
Էրեխեք, մի բան էլ եմ հիշել։ Կարծես թե «Կլասն» էլ էր սովետական ժամանակվա խաղ, չէ՞։ :D Հիմա ոչ մեկին չեմ տեսել, որ կլաս խաղա... :o Հիշու՞մ եք էդ խաղը, որ կավիճով գծում էինք ու սկզբում երկու ոտքով, հետո մի ոտքի վրա թռվռալով պիտի անցնեինք նախատեսված շրջանակների միջով՝ առանց եզրերի կպնելու։
Էտ «Կլաս» խաղի մեջ ոչ շատ կարևոչ ատչիբուտ էչ քարը :D
Ամենա լավ քարերը դրանք ջարդված շիֆերի փոքր կտորներն էին:)

Ավելացվել է 1 րոպե անց

դժվար թե երեխաներից մեկը կհամաձայնվի թողնել Կոնտեր Սթրայքը և հալամուլա խաղալ :B
Հալամուլան վերջն էր, մենք ցերեկը իրական կոնտերստրայկ էինք խաղում շենքերի մեջ երեկոյան էլ հալամուլա:D

Աբելյան
11.01.2008, 13:44
Ի դեպ, նկատե՞լ եք, որ մեր ու մեզնից առաջվա սերնդի խաղերը շարժական էին, իսկ հիմիկվա էրեխեքը շատ հազվադեպ են նման խաղեր խաղում։ Հիմնականում ֆիզիկապես պասիվ են։:baby

հիմա որ կոմպ կա, էլ ի՞նչ պախկվոցի, ի՞նչ հավալա: Կամ էլ եթե կոմպ չկա, հազար ու մի հետաքրքիր բաներ կարելի ա մտածել.

օրինակ մեր հարևանի տղեն ձեռին մի հատ բարակ ուղղակյուն փեդ ա վեկալում, հոր զինվորական գլխարկը գլխին հելնում ա կռիշ ու "կրակում ա".
-դդդդդդդդ
հետո կառատեի պրյոմներ ա անում, իբր թե հասել են վրեն, ինքն էլ պաշտպանվում ա
-դշ... դշ... դշ... իյաաաա!
մեկ մեկ էլ գետնից բիչոկ ա վեկալում, մոտեցնում ա բերանին (ով գիտի մի բան էլ բերանն ա դնում), իբր թե ծխում ա

Artgeo
16.01.2008, 21:16
Էլի մի հատ գտա http://www.fishki.net/comment.php?id=28593
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ Վճարովի տրաֆիկ ունեցողները չմտնեն:

Արշակ
16.01.2008, 21:27
Էլի մի հատ գտա http://www.fishki.net/comment.php?id=28593
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ Վճարովի տրաֆիկ ունեցողները չմտնեն:
Լիքը բան հիշեցի։:oy

Ուլուանա
16.01.2008, 21:44
Էլի մի հատ գտա http://www.fishki.net/comment.php?id=28593
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ Վճարովի տրաֆիկ ունեցողները չմտնեն:
Վա՜յ, Արթ, էդ ի՜նչ նոստալգիա ապրեցի... :roll Համարյա ամեն ինչը ծանոթ էր ու հարազատ։ :love Հաղորդումները, խաղերը, ուտելիքները, սերիալները, ծամոնները՝ իրենց մեջի թղթերով։ :))

schuschanik
16.01.2008, 21:59
:))
Էլի մի հատ գտա http://www.fishki.net/comment.php?id=28593
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ Վճարովի տրաֆիկ ունեցողները չմտնեն:

ջերմ հիշողություններ : Սանտա Բարբարան :))ինչքան կլանված էինք նայում

Ուրվական
16.01.2008, 22:12
Բա որ էշ-ոստիկան(միլիցա) էինք խաղում:love: Կամ էլ, ինչի եք հեռու գնում, ֆուտբոլ էինք խաղում փոքր ժամանակ, առաջնություններ էինք կազմակերպում:love: Իսկ հիմա Ֆիֆա2006 կամ Ֆիֆա2007 են խաղում: Էխ, լավ էր մեր ժամանակ:

schuschanik
16.01.2008, 22:16
Տիեզերագնաց դառնալը տղաների բաղձալի նպատակներից մեկն եր:)

Artgeo
17.01.2008, 11:30
Տիեզերագնաց դառնալը տղաների բաղձալի նպատակներից մեկն եր:)
Պատկերացրու, երբեք չեմ ուզել... :) Փոքրուց երազել եմ լրագրող դառնալ։ Լավ լրագրող։ Միշտ լրագրող «կուռքեր» եմ ունեցել, որոնց չգիտես ինչու հետո սպանել են։ Սկզբում Վլադ Լիստյեվն էր, հետո Գիորգի Սանայիան... :love :( Մի ժամանակ, նույնիսկ որ հարցնում էին. «Մեծանաս ի՞նչ ես դառնալու» ասում էի. «Սպանված լրագրող» :D

Malu
17.01.2008, 13:21
Իսկ մենեպոլիստ չե՞ք խաղացել: Մենք մեր բակում առաջինն էինք, որ այդ խաղից ունեինք (կարծեմ Ռուսաստանից էինք բերել): Բակի բոլոր մեր հասակակիցները հավաքվում էին մեր տանը, և խաղում է՜ինք :oy
Հիշեցի նաև, որ լույս չկար այն ժամանակ, բայց հարևաններից մեկը դվիժոկ ուներ, ամեն ուրբաթ երեկոյան հավաքվում էինք նրանց տանը, որ գիտեք ի՞նչ նայենք - "Հրաշքների դաշտը": Չնայած մեր թաղամասում մի հատ "գողական" էր ապրում, Ճաճոյի էդոն :D, որի շնորհիվ մենք միշտ լույս էլ, գազ էլ ունեցել ենք՝ չնայած, որ աղետի գոտում էինք ապրում: Հետո էտ խեղճին սպանեցին… բայց սա լրիվ ուրիշ թեմա է :)

ChildOfTheSky
17.01.2008, 13:25
Իսկ մենք լրիվ տվել անցել էինք , 2 հարևանների դռների բռնակները կապում էինք իրար ու երկուսի դուռը ծեծում , ով շուտ բացեց , իրա բախտը չի բերում :

Mari
17.01.2008, 16:00
Հիշու՞մ եք, Chabel ծամոններ կային, մեջը բարբի տիկնիկների նկարներ /տիպեր/ էին լինում: Հետո առանձին ալբոմ էին ծախում /50դրամով՝ ինչ թանկ էր այն ժամանակ/, ու այդ տիպերը մեջն էինք կպցնում: Կարծեմ 33 հատ տիկնիկի նկար էր, բայց էդ անտեր 5 ու 17 համարները տենց էլ դուրս չէին գալիս: Իսկ ալբոմը եթե լրացրած ուղարկեինք Թուրքիա:D մեզ բոթաս էին ուղարկելու:
Տղաներն էլ, էն ջղային, մուսկուլոտ ձյաձյաների տիպերն էին կպցում նախատեսված ալբոմների մեջ:

Ambrosine
17.01.2008, 16:29
Բայց որոշ բաներ 90-ականների երեխեքին էլ ա ծանոթ:) Ամբողջ թեման չեմ կարդացել, ուստի կներեք, եթե կրկնվեմ:oy
Yupi, Zuko խմել եմ, էն դաշնամուրի սևը ունեի, ռուս. ռուբլիներ, հատկապես կոպեկներ տոպրակով ունեմ, մի ժամանակ եղբայրս շքանշաններ էր հավաքում / ի դեպ բոլորն էին հավաքում/, որոնք կտորի վրա էր ամրացնում, ես էլ ինչքան հավաքում էի տանում էի իրան, ու մյուսների հետ համեմատում էինք, թե ումն ա շատ.....բայց դե ձեր մանկությունը ուրիշ ա եղել էլի:)

Բա Love is :love... ծամոնը: Ի դեպ դոնալդ /ճիշտ եմ ասում?/ ես էլ եմ խաղացել, սաղին կրում էի. թեկուզ դաղալությամբ:diablo

Script
17.01.2008, 16:55
Շատ լավ էր, ապրես ահագին բաներ ինձ ծանոթ էին ու լավ հիշողություններ արթնացրեցին:)

Ուլուանա
18.01.2008, 22:03
Իսկ մենեպոլիստ չե՞ք խաղացել: Մենք մեր բակում առաջինն էինք, որ այդ խաղից ունեինք (կարծեմ Ռուսաստանից էինք բերել): Բակի բոլոր մեր հասակակիցները հավաքվում էին մեր տանը, և խաղում է՜ինք :oy
Հիշեցի նաև, որ լույս չկար այն ժամանակ, բայց հարևաններից մեկը դվիժոկ ուներ, ամեն ուրբաթ երեկոյան հավաքվում էինք նրանց տանը, որ գիտեք ի՞նչ նայենք - "Հրաշքների դաշտը": Չնայած մեր թաղամասում մի հատ "գողական" էր ապրում, Ճաճոյի էդոն :D, որի շնորհիվ մենք միշտ լույս էլ, գազ էլ ունեցել ենք՝ չնայած, որ աղետի գոտում էինք ապրում: Հետո էտ խեղճին սպանեցին… բայց սա լրիվ ուրիշ թեմա է :)
Խաղացել ենք։ :) Ինչ–որ մեկի տանը խաղացել էինք, բայց մենք չունեինք։ Հետո մեր հարևանի աղջիկը սարքել էր՝ նայելով էդ խաղին, ես էլ իր սարքածին նայելով մեզ համար էի սարքել։ :hands Ու էդ ինքնաշեն «Մոնոպոլիստով» միշտ խաղում էինք ես, քույրս ու եղբայրս։ Հաճախ նաև հարևանի երեխաներն ու ընկերներն էլ էին միանում ու ձեռի հետ էլ հիանում իմ սարքածով։ :P :D :oy Բայց հիմա որ նայում եմ, էդ սարքածս նենց անկապ ու ծիծաղելի է թվում։ :D
Հիշում եմ, էդ տիպի մի քանի հատ խաղ էի սարքել, կանոններ էի հորինում ու սարքում, տենց բաներից լավ էի։ :)

Adam
22.02.2008, 12:58
Օրինակ, ես հիշում եմ Զուկո և Յուպի հյութի փոշիները, որոնցից ահավոր դառը համ էր գալիս :D
Նաև հիշում եմ պաղպաղակի փոշիները, որ պետք է առնեիր ու տանը սարքեիր պաղպաղակ ... է... ինչ օրեր էին...

Ռուֆուս
22.02.2008, 13:02
Հիշում եմ Տուրբո ծամոնները, դրանց թղթերից երևի մի հարյուր հատ հավաքել էի...... :)

Surpr!Se, Invite հյութերը մոռացար!

Quadro
22.02.2008, 13:13
Ես հիշում եմ կարտոշկի պլեճը :)

Երվանդ
22.02.2008, 13:18
Ես հիշում եմ կարտոշկի պլեճը :)

Աչքիս դու Մարտունու կամ Քյավառի յաներից ես:D

Ավելացվել է 1 րոպե անց

Հիշում եմ Տուրբո ծամոնները, դրանց թղթերից երևի մի հարյուր հատ հավաքել էի...... :)

Surpr!Se, Invite հյութերը մոռացար!

Ես Բոմբիմբոմ ծամոնի համն էի շատ սիրում, իսկ տենց թղթեր մի 500 հատ ունեի, տարբեր ուղղվածության:D, ամենաուժեղ չինգ-ա-չունգ խաղացողներից եմ եղել:D

Ռուֆուս
22.02.2008, 13:21
Հիշում եմ Derby շոկոլադը, դրանից զզվելի բան երևի կյանքումս չեմ կերել!!!! Nestle կաթի փոշին մեծ ժեշտից բանկաներով, որոնք օգտագործումից հետո դառնում էին ծաղկաման, ու ամենակարևորը Լյովիզ ծամոնները!!!!!! :D:D:D

Lethal Sweetness
22.02.2008, 13:46
Հիշում եմ Bonibon-ի տփերը մենակ : P
Համը չեմ հիշում, բայց M&M-ի նման մի բան էր:

Կաթիլ
23.02.2008, 20:22
Artgeo, ապրես :) վաղուց էս տեսակ զգացողություններ չէի ունեցել :love շատ հաճելի հիշողություններ…
Ես ել եմ հիշում Turbo, Love is.. ծամոններն ու Yupi, Zuko "Բնական" խտացրած հյութերը :D Քանի որ ես սեխ շատ էի սիրում, իսկ Turbo-ն սեխի համ ուներ, միշտ լիքը Turbo ունեի պայուսակիս մեջ, թաքուն էլ պահում էի, որ մամաս չիմանա, որ կարկանդակի փողին, որը ամեն առավոտ տալիս էր դասի գնալուց առաջ, ես Turbo էի առնում :D :oy
Ինչ խելառ օրեր էին է՜ :)

Mari
24.02.2008, 14:49
Ես հիշում եմ կարտոշկի պլեճը :)

Ըհը, լավն էր, չէ՞: Մենք դպրոցում 10 րոպեանոց դասամիջոցին սարքում էինք, ու ուտում: Էհ, հետո, դասի ժամանակ դասղեկը վառարանը քերել էր տալիս օրվա հերթապահներին:D

Ավելացվել է 3 րոպե անց

Հիշում եմ Derby շոկոլադը, դրանից զզվելի բան երևի կյանքումս չեմ կերել!!!!

Ի, լավն էր: Մեկ-մեկ ասում եմ՝ լիներ, հավեսով կուտեի:
Գիտե՞ք՝ թանկացրել են: Էն ժամանակ 110 դրամ էր, մի ամիս առաջ տեսանք՝ 130 էր: Ով գիտի՝ էն ժամանակներից էլ մնացած:(

Աբելյան
24.02.2008, 14:55
սաղ հեչ, բայց "Կասանդրան" վերջն էր
մենք որ տելևիզր չունեինք, հելնում էի մեր հարևանների տուն ու նայում
համարյա ոչ մի սերիա բաց չէի թողում
վերջում ինչ եղավ, տենց էլ չիմացա :)

Ռուֆուս
24.02.2008, 15:23
սաղ հեչ, բայց "Կասանդրան" վերջն էր
մենք որ տելևիզր չունեինք, հելնում էի մեր հարևանների տուն ու նայում
համարյա ոչ մի սերիա բաց չէի թողում
վերջում ինչ եղավ, տենց էլ չիմացա :)

Բա Սանտա Բառբառան ու Բագատիե տոժե պլաչուտը: Բա Պռոստա Մառիան? :)

Բա Ստրկուհի Իզաուռան?

Գալաթեա
24.02.2008, 15:40
Էհ...պառավեցինք, վրեքներս խաբար չեղավ...:(
Ես մեր "պաձեստ"-ի` չինգաչունգի արծաթե մեդալակիրն էի...չեմպիոնը մի տղա էր :D

Արշակ
24.02.2008, 16:03
Ես մեր "պաձեստ"-ի` չինգաչունգի արծաթե մեդալակիրն էի...չեմպիոնը մի տղա էր :D
Աչքիս երկուսով պիտի մի օր մրցենք:B

Adam
24.02.2008, 16:05
Բա Պռոստա Մառիան? :)

Ինչ-որ ասում են Պռոտը Մարիայի դերասանուհուն էն թվերին Վանոն Հայաստանա բերել :D:D էտ ճիշտա՞ :D

Կասսանդրան նայել եմ, բայց որ ցույց էին տալիս Շանթով: Շանթը էն ժամանակ նոր էր բացվել:
Իգնասիո, Ռանդու, Լուիզ Դավիդ...:D էլ չեմ հիշում

Երկնային
24.02.2008, 16:06
Բա Սանտա Բառբառան

հիշում եմ թե մարդիկ ինչքան էին տառապում, որ Կռուզը Իդընից հեռացել էր… :Dազգային դժբախտություն էր… :D:D

Adam
24.02.2008, 16:08
Սանտա Բարբարան էլ հենց սկսվում էր ես ներվայնանում էի: էտ դալանները :D

Երկնային
24.02.2008, 16:09
Մեկ էլ հիշում եմ, որ ամեն ուրբաթ օր ժամը իննին հարևաններով դուրսը հեռուստացույցը միացնում էին ակումլյատորից որ «Պոլե Չուդես» նայեինք :D:D

Գալաթեա
24.02.2008, 16:09
Աչքիս երկուսով պիտի մի օր մրցենք:B

Անպայման ;)

հիշում եմ թե մարդիկ ինչքան էին տառապում, որ Կռուզը Իդընից հեռացել էր… :Dազգային դժբախտություն էր… :D:D

Ես էլ էի ամենաշատը "Սանտա Բարբարա"-ն սիրում ու մեկ էլ "Տեխաս" կար է մի հատ, էրեխեք: Նավթագործարանի տեր մի ընտանիքի մասին: Մեծ տղեն էլ յախքի մեկն էր: Աշխարհի կռիսն էր :D

Adam
24.02.2008, 16:13
Սամ սեբե ռեժիսյորը հիշու՞մ եք: Հիմա կա՞ էտ հաղորդումը :think

Երկնային
24.02.2008, 16:14
Ես էլ էի ամենաշատը "Սանտա Բարբարա"-ն սիրում ու մեկ էլ "Տեխաս" կար է մի հատ, էրեխեք: Նավթագործարանի տեր մի ընտանիքի մասին: Մեծ տղեն էլ յախքի մեկն էր: Աշխարհի կռիսն էր :D

մեր հարևանի երեխեն ու իրա տատին Սանտա Բառբռա էին նայում…
ուրեմ մինչև գոտկատեղ մերկ համբուրվում էին Կռուզն ու Իդընը :D տատին վռազ փոխեց ալիքը :D ես երեխան ասում ա «Տատի, ի՞նչ ես տենց անհանգստանում, մեկ ա շալվարներով էին» :D:D

Ռուֆուս
24.02.2008, 16:27
Անպայման ;)

Ես էլ էի ամենաշատը "Սանտա Բարբարա"-ն սիրում ու մեկ էլ "Տեխաս" կար է մի հատ, էրեխեք: Նավթագործարանի տեր մի ընտանիքի մասին: Մեծ տղեն էլ յախքի մեկն էր: Աշխարհի կռիսն էր :D
Տեխաս չէր, Դալլաս էր! Չեմ նայել, բայց լավ եմ հիշում!

մեր հարևանի երեխեն ու իրա տատին Սանտա Բառբռա էին նայում…
ուրեմ մինչև գոտկատեղ մերկ համբուրվում էին Կռուզն ու Իդընը :D տատին վռազ փոխեց ալիքը :D ես երեխան ասում ա «Տատի, ի՞նչ ես տենց անհանգստանում, մեկ ա շալվարներով էին» :D:D

Լոլ, մեռա!

Իսկ էն պարսկական պեչենիները հիշում եք, որ մարդիկ չոր սպիրտի տեղ էին վառում կոֆե սարքելու համար?

Իսկ տարբեր համերի լիկյորները ու Ամարետտոն... Մի ժամանակ մոդա էր ընկել ամեն տեսակի սիրոպի վրա սպիրտ լցնել, անունն էլ դնել լիկյոր!

Աբելյան
25.02.2008, 19:15
Կասսանդրան նայել եմ, բայց որ ցույց էին տալիս Շանթով: Շանթը էն ժամանակ նոր էր բացվել:
Իգնասիո, Ռանդու, Լուիզ Դավիդ...:D էլ չեմ հիշում

հետո մի հատ Մանրիկե կար, որին չգիտես խի ոչ մեկ չէր սիրում, մի հատ ցիգան պառավ, մի հատ Ալֆոնսո, որ կեսից մեռավ, մի հատ էլ ուրիշ ցիգան... :)
դերասանների անունները վախտին անգիր գիտեի :)

Ուլուանա
25.02.2008, 19:55
Ես ել եմ հիշում Turbo, Love is.. ծամոններն ու Yupi, Zuko "Բնական" խտացրած հյութերը :D Քանի որ ես սեխ շատ էի սիրում, իսկ Turbo-ն սեխի համ ուներ, միշտ լիքը Turbo ունեի պայուսակիս մեջ, թաքուն էլ պահում էի, որ մամաս չիմանա, որ կարկանդակի փողին, որը ամեն առավոտ տալիս էր դասի գնալուց առաջ, ես Turbo էի առնում :D :oy
Ինչ խելառ օրեր էին է՜ :)
Չէ, խառնում ես. Turbo–ն սեխի համ չուներ։ Bombibom–ն էր սեխի համով։ ;) Ես էլ էի շատ սիրում Bombibom. :nyam

Ես մեր "պաձեստ"-ի` չինգաչունգի արծաթե մեդալակիրն էի...չեմպիոնը մի տղա էր :D
Արշակն էլ իրենց դպրոցի չեմպիոնն էր։ Դեմը խաղ չկար. հիշում եմ՝ հեռավոր դասարաններից Արշակի համբավի մասին լսած անծանոթ տղաներ էին միշտ գալիս իրենց դասարան, որ հետը խաղան։ Ու, որպես կանոն, ջախջախված, փորուփոշման հետ էին գնում։ :hands

հիշում եմ թե մարդիկ ինչքան էին տառապում, որ Կռուզը Իդընից հեռացել էր… :Dազգային դժբախտություն էր… :D:D
Հա, հատկապես ես... :cry Իդենին ու Կրուզին շատ էի սիրում։ :love

Ես էլ էի ամենաշատը "Սանտա Բարբարա"-ն սիրում ու մեկ էլ "Տեխաս" կար է մի հատ, էրեխեք: Նավթագործարանի տեր մի ընտանիքի մասին: Մեծ տղեն էլ յախքի մեկն էր: Աշխարհի կռիսն էր :D
Հա, մենք էլ էինք նայում։ Սերիալի անունը «Դալլաս» էր, «Տեխաս» չէր, :)) ուղղակի իրենք Տեխասում էին ապրում։ ;) Իսկ քո ասած յախք մարդու անունը Ջեա Յուինգ էր։ :D Իրոք հազվագյուտ թարախ էր։ :[ Բայց դե դեմք էր։ :hands

Ուրվական
25.02.2008, 19:58
Հա, մենք էլ էինք նայում։ Սերիալի անունը «Դալլաս» էր, «Տեխաս» չէր, :)) ուղղակի իրենք Տեխասում էին ապրում։ ;) Իսկ քո ասած յախք մարդու անունը Ջեա Յուինգ էր։ :D Իրոք հազվագյուտ թարախ էր։ :[ Բայց դե դեմք էր։ :hands

:loveԱաաաաաա, հիշեցի, մենք էլ էինք նայում: Ինչ լավն էր: Ջեան, դզում էր ինձ, բա չէ, ախպերը՝ Բոբին: Շատ լավ էր խաղում Ջեան:
Դրա հետ կապված էնքան հուշեր կան:

Երկնային
25.02.2008, 20:03
Արշակն էլ իրենց դպրոցի չեմպիոնն էր։ Դեմը խաղ չկար. հիշում եմ՝ հեռավոր դասարաններից Արշակի համբավի մասին լսած անծանոթ տղաներ էին միշտ գալիս իրենց դասարան, որ հետը խաղան։ Ու, որպես կանոն, ջախջախված, փորուփոշման հետ էին գնում։ :hands

հաա…:noti ես էլ եմ Արշակի հետ խաղացել էն օրը, ու ինձ էլ ջախջախեց…:oy աչքիս մի քիչ պարապեմ, որ էլի խաղանք… :D:D

Ռուֆուս
26.02.2008, 01:53
Ուլուանա, Տուրբոն հարյուր տոկոս սեխի համ ուներ..... մինչև հիմա հիշում եմ! :)))

Գալաթեա
26.02.2008, 02:30
Հա, մենք էլ էինք նայում։ Սերիալի անունը «Դալլաս» էր, «Տեխաս» չէր, :)) ուղղակի իրենք Տեխասում էին ապրում։ ;) Իսկ քո ասած յախք մարդու անունը Ջեա Յուինգ էր։ :D Իրոք հազվագյուտ թարախ էր։ :[ Բայց դե դեմք էր։ :hands

Հա վայ, ճիշտա, "Դալլաս" էր...ախար գիտեմ է, Քենեդիի հետ էր կապված :D
Էդ Ջեան իսկապես լավ էր խաղում...ու հա կնոջը դավաճանում էր, հիշում եմ, կեղտը :) :D ՍյուԷլենին :)

Էդ ֆիլմում Էլվիսի աղջիկն էլ էր խաղում: Բոբբիի հարսնացուն էր :)

Արշակ
26.02.2008, 03:34
Հա վայ, ճիշտա, "Դալլաս" էր...ախար գիտեմ է, Քենեդիի հետ էր կապված :D
Էդ Ջեան իսկապես լավ էր խաղում...ու հա կնոջը դավաճանում էր, հիշում եմ, կեղտը :) :D ՍյուԷլենին :)

Հզոր ֆիլմ էր «Դալլասը»։ Չէ բայց լուրջ եմ ասում։ Ահագին խորը ֆիլմ էր։ Տեսածս միակ սերիալ է, որի մասին տենց կարծիք ունեմ ու չեմ ափսոսում էն ժամանակը, որ տրամադրել եմ այն նայելուն։

Էդ ֆիլմում Էլվիսի աղջիկն էլ էր խաղում: Բոբբիի հարսնացուն էր :)
Մեկ էլ կարծեմ Բրեթ Փիթն էլ է «Դալլասում» խաղացել։ Ինչ–որ մեկի էրեխու դերն է տարել։

Մի հետաքրքիր առանձնահատկություն էլ ուներ «Դալլասը»։
Ամեն մի սերիայի ռեժիսորը դերասաններից որևէ մեկն էր։ Մի 10 հոգի ռեժիսորություն էին անում։ Ամենահաճախը կարծեմ Ջեայի դերասանն էր լինում։ Սցենարն էլ էլի ֆիլմի դերասաններն էին գրել։

Enipra
26.02.2008, 20:05
Լավն էին :D

Նույն շարքից
Մանկապարտեզ զոռով գնացածներին խորհուրդ եմ տալիս 2-րդ նկարը չնայել, վատ հիշողությունների համար պատասխանատու չեմ :D Ես հավեսով եմ գնացել:
216532165721661

Սամ սեբե ռեժիսյորը հիշու՞մ եք: Հիմա կա՞ էտ հաղորդումը :think
Հա, հիմա էլ կա :D ու լրիվ /համարյա/ նույն ֆորմատով, նույն ձայներով, մենակ գրաֆիկան են փոխել, բայց էլ մի տեսակ չի նայվում: А вам Слабо? :D Իմ սիրած էջն էր... որ հիշում եմ` ինչ աներևակայելի բաներ էին անում... :o

Ուլուանա
26.02.2008, 21:02
Էդ ֆիլմում Էլվիսի աղջիկն էլ էր խաղում: Բոբբիի հարսնացուն էր :)
Բոբբիի հարսնացուն՝ Ջեննան, Էլվիս Պրեսլիի աղջիկը չէր, կինն էր՝ Priscilla Beaulieu Presley-ն։ ;) Նրանց աղջիկն այդ ժամանակ պետք է որ շատ փոքր լիներ։ Մի մոռացեք, թե «Դալլասն» ինչքան հին սերիալ է։ Իսկ Պրեսլիի աղջկա անունը Լայզա Մարի Պրեսլի է, որը մի ժամանակ կարծեմ Մայքլ Ջեքսոնի կինն է եղել։ Լայզան, իմ համեստ կարծիքով, մոր չափ գեղեցիկ ու նրբագեղ չէ։
Ահա նրանց ընտանեկան նկարը՝ Պրիսցիլլա և Էլվիս Պրեսլիներն իրենց դստեր՝ Լայզայի հետ. :)

Լեո
22.09.2010, 20:02
Լավ բան ա էլի youtube-ը :) Քիչ առաջ պատահական գտա այս վիեոն, որի համար մանուկ ժամանակ ուղղակի խենթանում էի :oy :love Օրերով սպասում էի, որ գա այն պահը, երբ ես կվայելեմ այս անզուգական մեկ րոպեն :) Գերում էր և՛ վիդեոն, և՛ իհարկե մեղեդին :love Նոստալգիա ապրեցի :) :love

http://www.youtube.com/watch?v=x0Fw2wj2ciU

Rhayader
14.11.2012, 21:57
Ընդհանուր առմամբ, ես 80-ականներում 4 տարի եմ ապրել, որոնցից առնվազն երեքը բավականին լավ եմ հիշում (մեր Весна-308 հեռուստացույցը, գյուղի շրջանը, երկրաշարժն ու պատերազմի սկիզբը): Բայց դե ընդհանուր առմամբ, երեխա լինելով, շատ բաների վրա ուշադրություն չէի դարձնում կամ չէի հասկանում:

Մեր հեռուստացույցն այ, այսպիսին էր.

http://www.rw6ase-dok1.narod.ru/f/wesna308_00.jpg

Rhayader
14.11.2012, 22:03
The Neverending Story ֆիլմն իմ կյանքում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում (իհարկե, միայն առաջին մասը).

http://www.youtube.com/watch?v=rvuteGIuAbc

Ընդհանուր առմամբ, ինչքան էլ որ գրքից ավելի պարզ/թույլ լինի, ու անդրադառնա միայն գրքի առաջին կեսին, երևի ամենապայծառ բաներից է որ ամբողջ կյանքումս տեսել եմ: Ու ինչ-որ տեղ ժամանակակից երեխաներն իրենց սանգվինիկ/խոլերիկ ֆիլմերով ու մուլտերով մեղքս են գալիս: Մի բան կար ժամանակին, որ ռեյտինգների, ցենզուրայի ու հոլիվուդի, երիցս անիծյալ Դիսնեյի ու կոմմերցիայի մեջ կորել է: Ցանկացած դեպքում, եթե չեք նայել, անպայման նայեք: Իսկ եթե նայել եք՝ կարծում եմ, կուզեք վերհիշել:

P.S. Արէայի նոստալգիան չբռներ՝ ես այս թեման բացողը չէի:))

Rhayader
14.11.2012, 22:15
Եթե կինոներից խոսք գնաց, մի քանի բան էլ հիշեմ.

http://www.youtube.com/watch?v=cyRqR56aCKc

Երևի Ghostbusters-ը ներկայացնելու կարիք չկա ոչ մեկին, ով 90-ականներից շուտ է ծնվել:)

Ուլուանա
14.11.2012, 22:23
Մոդերատորական. «80–ականների նոստալգիա» նորաբաց թեման միացվել է արդեն գոյություն ունեցող «Նվիրվում-է-70-80-ականներին-ծնվածներին» թեմային։

Sagittarius
14.11.2012, 22:26
The Neverending Story ֆիլմն իմ կյանքում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում (իհարկե, միայն առաջին մասը).

Ընդհանուր առմամբ, ինչքան էլ որ գրքից ավելի պարզ/թույլ լինի, ու անդրադառնա միայն գրքի առաջին կեսին, երևի ամենապայծառ բաներից է որ ամբողջ կյանքումս տեսել եմ: Ու ինչ-որ տեղ ժամանակակից երեխաներն իրենց սանգվինիկ/խոլերիկ ֆիլմերով ու մուլտերով մեղքս են գալիս: Մի բան կար ժամանակին, որ ռեյտինգների, ցենզուրայի ու հոլիվուդի, երիցս անիծյալ Դիսնեյի ու կոմմերցիայի մեջ կորել է: Ցանկացած դեպքում, եթե չեք նայել, անպայման նայեք: Իսկ եթե նայել եք՝ կարծում եմ, կուզեք վերհիշել:

P.S. Արէայի նոստալգիան չբռներ՝ ես այս թեման բացողը չէի:))

Եթե կինոներից խոսք գնաց, մի քանի բան էլ հիշեմ.

Երևի Ghostbusters-ը ներկայացնելու կարիք չկա ոչ մեկին, ով 90-ականներից շուտ է ծնվել:)

աաաա, էս ինչ ես անում. աչքիս էսօր սաղ գիշեր ֆիլմ նայեմ.

բա հլը էս :love

https://www.youtube.com/watch?v=cb3TqXM1BtQ

Rhayader
14.11.2012, 22:31
http://www.youtube.com/watch?v=dtsK7skqk9U

Այս մեկն ավելի սպեցիֆիկ է (սարսափ ժանրի կլասսիկա, Ash-ին էլ բոլոր հնարավոր մրցանակներն է պետք տալ ultimate badass լինելու համար): Բայց, կարծում եմ, ժանրի գիտակները կճանաչեն:)

Rhayader
14.11.2012, 22:35
աաաա, էս ինչ ես անում. աչքիս էսօր սաղ գիշեր ֆիլմ նայեմ.

բա հլը էս :love

https://www.youtube.com/watch?v=cb3TqXM1BtQ

Մեղա, մեղա, էս շարքի ամենասիրածս պահերը կապված են «Голубая устрица» բարի հետ (if you know what I mean) :D

http://www.youtube.com/watch?v=jo3m2ATiomY

Rhayader
14.11.2012, 22:41
Ինչքան էլ 80-ականներ լինի, մեկ է, լավագույն ֆենտեզի ֆիլմերից է, որ երբևէ գոյություն է ունեցել: Զարմացրիք ձեր Game of Thrones-ով:beee "Hawk the Slayer"

http://www.youtube.com/watch?v=l8Ra6TsdEts

Rhayader
14.11.2012, 22:49
«Willow». եթե ձեզ զարմացրել է այս ֆիլմում Դարտ Վեյդերների հսկայական քանակն, ապա հաշվի առեք, որ ֆիլմի պրոդյուսերը Ջորջ Լուկասն է: Էլի հին ժամանակների լավ ֆենտեզի ֆիլմերից:

http://www.youtube.com/watch?v=D-P03NGSP6Y

Rhayader
14.11.2012, 22:53
Ինտերլյուդիա :D

http://www.youtube.com/watch?v=qj9OEmUr0F8

Չեք պատկերացնի, թե ինչքան ճշմարտացի է:)))

Sagittarius
14.11.2012, 22:57
Հազիվ գտա, բայց էսի ավելի շատ իննսունականներն ա: Элен и ребята՝ վեց-յոթ տարեկանում էս սերիալն էինք երեխեքով նայում, մենակ հիշում եմ, որ երգն էր լավը, ու Էլենը կյանք էր :love

http://www.youtube.com/watch?v=vt-150br1Jg&feature=related

Rhayader
14.11.2012, 23:09

Բերանս մի բացիր, ես բոլոր սերիալները՝ «Просто Мариа»-ից մինչև «Բլանկոյի Այրին» հիշում եմ: Նենց կանես, գյուղում ապրելիս տեսած հնդկական կինոներն էլ հիշեմ.

http://www.youtube.com/watch?v=ovYrdIPJ7GA

(հա, Ջիմին է)

Sagittarius
14.11.2012, 23:13
Ինտերլյուդիա :D

http://www.youtube.com/watch?v=qj9OEmUr0F8

Չեք պատկերացնի, թե ինչքան ճշմարտացի է:)))

էս կլիպի մեջի ավտոն տեսա ևս մեկ ֆիլմ հիշեցի. գուշակեք երեք անգամից :))

Rhayader
14.11.2012, 23:21
էս կլիպի մեջի ավտոն տեսա ևս մեկ ֆիլմ հիշեցի. գուշակեք երեք անգամից :))

Նամյոկով էի դրել:)

http://www.youtube.com/watch?v=2SrV13F3x7Y

Ֆիլմ, որն ինց սովորեցրեց, որ եթե ուզում ես պլուտոնիում գնել, արա դա սուպերմարկետի կողքի ավտոկանգառում՝ լիբիացիները ծախում են :D

Rhayader
14.11.2012, 23:23
http://www.youtube.com/watch?v=S1i5coU-0_Q

Որ Չակ Բերին Մարտիից գողանում է սեփական երգը :D

keyboard
14.11.2012, 23:55
«Yupi» չլնե՞ր հիմա խմեինք :D

Ժող, հանդիպման որ ասում էի էն խաղալիքը, այ էս նկարի խաղալիքն ա:
Հորողբորս տանը կար սրանից, հորողբորս երեխաների խաղալիքն էր: Իրանց մոտ խաղալիքները լրիվ լավ պահպանվել են ու հիմա էլ ունեն: Ես իմերը լրիվ կոտրտում էի, հետաքրքիր էր, իսկ մեջը ի՞նչ ա: :oy :D Ու մի մեշոկ լիքը կոտրտած խաղալիքներ ունեի: Հորողբորս տունը խորհրդային կոնստրուկտր էլ կար ու հիմա էլ կա, որը իմ ամենասիրած խաղալիքն էր :)

Ես ունեմ Արթ, մինչև հիմա պահել եմ, վաղը հանեմ աղջիկս խախղա, նկարեմ ստեղ էլ կդնեմ:

Հ.Գ. Աղջիկս խաղա, չեմիչէ, էդ ուղղակի պատրվակ էր, տես ես մեկին հերթ տալու ե՞մ, որ խաղա: :D

Բա հլը էս նայեք http://bosonogoe.ru/blog/a_pomnite/251.html Է~խ, ինչ կայֆ օրեր էին

մանավանդ 54763 սրանով ինչ ասես անում էինք, էն փոքր լամպչկեքը դնում վրեն բատարե էինք սարքում 54764, մատոռ էինք դնում սրանից 54765

Բա էս ինչ կայֆ բան էր 54766

Նայում նայում եմ չեմ կշտանում

Rhayader
15.11.2012, 10:22
http://www.youtube.com/watch?v=JrRfx71_4CQ

«Նա դանա՛կ ունի»:
«Դա դանակ չի: Այ, սա է դանակը»:
:))

Artgeo
15.11.2012, 11:40
Բա հլը էս նայեք http://bosonogoe.ru/blog/a_pomnite/251.html Է~խ, ինչ կայֆ օրեր էին

մանավանդ 54763 սրանով ինչ ասես անում էինք, էն փոքր լամպչկեքը դնում վրեն բատարե էինք սարքում 54764, մատոռ էինք դնում սրանից 54765

Բա էս ինչ կայֆ բան էր 54766

Նայում նայում եմ չեմ կշտանում
Մոտոռն էլ եմ արել ։Դ վրեն պլաստմասից ոտիկներ էիր ամրացնում, ֆռիկ էր դառնում...
Կոնստրուկտորն էլ հենց ինքն ա, որ կա :hands

Ժող, իմ մանկությունից չի, բայց «Կանաչ քարակերի» գրքից ունեցող կա՞

Արէա
15.11.2012, 11:59
Էն ի՜նչ սամակատ էի սարքում փայտից ու պաչևնիկներից: Սամակատ չէ՝ Սամագադկա, պա՜հ: Նայեիր ու չէիր կշտանա, դիքերով ո՜նց էր դղրդալով սլանում, է՜հ, տեսնել էր պետք, սենց ի՞նչ:
Հետո ընթացքում վարպետացա, փափուկ նստարան էի սարքել, վերևը ծածկոցով, հայելիներով, տոռմուզներով ... Ճիշտ ա քաշը մի երկու անգամ ավելացել էր, բայց դե ջանդամ: Քրտնամխած, հևիհև քաշ էի տալիս դիքի գլուխը, նստում էի ու դղրդալով սլանում էի ներքև... այ էդ ա իրական հաճույքը:

Հետո վերևի թաղի տղեքից մեկի ձմեռային չմուշկների ու մի հատ թույն հոլի հետ փոխեցի, գնաց: Ափսոս էր:

Հ.Գ. Էս տիպի բան էր, բայց սրանից հազար գլուխ ավելի լավ ու ավելի սիրուն:

http://i.imgur.com/B1QG5.jpg (http://imgur.com/B1QG5)