PDA

Դիտել ողջ տարբերակը : Մեր ալբանացի նախագահը



Chico_Madrid
13.05.2007, 23:22
http://youtube.com/watch?v=fTupBKo-7lI

Ծով
13.05.2007, 23:39
Ես էդ ֆիլմը տեսել եմ…լավ եք անում, որ տեղադրում եք, թո՛ղ բոլորը տեսնեն…
իհարկե սա կիսատ ա…

Chico_Madrid
14.05.2007, 00:06
Ես ամբողջովին չունեմ սրա շարունակությունը,եթե ունեք ուղարկեք ու կդնեմ:

քաղաքացի
14.05.2007, 10:25
Ես ամբողջովին չունեմ սրա շարունակությունը,եթե ունեք ուղարկեք ու կդնեմ:
Ամբողջովինը այստեղ (http://video.google.com/videoplay?docid=-5259207171967580050): ;)

larame
20.11.2007, 13:27
Գիտեք արդյոք թե ով՞ է ֆիմի ռեժիսորը

Մականուն
20.11.2007, 13:48
Գիտեք արդյոք թե ով՞ է ֆիմի ռեժիսորը

Ռեժիսոր չկա, իրական կադրեր են, ինձ համար էլ բացարձակ նորություն չեն, վաղուց էի տեսել:

Che_Guevara
20.11.2007, 15:05
Ֆիլմի հեղինակ և ռեժիսյոր Լևոն Մկրտչյան: Ճիշտն ասած չեմ լսել իր մասին, եթե որևէ մեկը լսել է, թող կիսի իր ինֆորնացիան մեզ հետ:

Այդ ֆիլմը ամբողջական ձևով շրջանառության մեջ կա: Կարծում եմ կարող եք գտնել CD ով, ավելի բարձր որակով: Իսկ ով ունի շատ արագ ինտերնեթ, կարող ե նայել այստեղ
http://video.google.com/videoplay?docid=-5259207171967580050

Ինչ վերաբերում է ֆիլմին, որի անունն է "Մատյան Անկախության", ամեն ինչ շատ լավ պատմում է, ու ցույց տալիս, թե ոմանք ինչ էին ու թյուրիմացաբար ինչ դարձան: Այնտեղ կան նաև կադրեր, որտեղ կա նաև ՍՍ-ն բայց միայն ֆոնում:

Հուսով եմ այլևս երբեք Հայաստանը չի "ղեկավարվի" ալբանացիներ կողմից:

Սամվել
20.11.2007, 20:54
Ես Ռոբերտին չեմ պաշտպանում, բայց այդ Ալբանացին ընդամենը կատակ էր: ի՞նչ եք խոսքերից կախվում ;)

Ձայնալար
21.11.2007, 00:28
Ես Ռոբերտին չեմ պաշտպանում, բայց այդ Ալբանացին ընդամենը կատակ էր: ի՞նչ եք խոսքերից կախվում ;)

Հա էլի համել ալբանիցիները ի՞նչ վատ մարդիկ են:D
Բայց դե մեկա կարծում եմ, որ այդ դրվագը իսկապես ոչինչ չի ասում: Հիմա իմ ընկերներն էլ կադրեր ունեն, ասենք, որտեղ ես դիլիջանում խմած վիճակում մտել եմ պահարանի մեջ ու փորձում եմ քնել խնջույքի ամենաթեժ պահին: Կամ էլ, թե ոնց եմ ծաղկաձորում ստրիպտիզ պարում մեր ամբողջ կոլեկտիվի համար :D(մարդու չասեք) :D: Հիմա պատկերացրեք, աստված չանի, այդ տղաներից կամ աղջիկներից մեկի հետ դառնամ քաղաքական հակառակորդ ու հանեն ամբողջ երկրին ցույց տան, որ ես հարբեցող եմ եղել, կամել պարող:lol

Ուլուանա
21.11.2007, 01:22
Ես Ռոբերտին չեմ պաշտպանում, բայց այդ Ալբանացին ընդամենը կատակ էր: ի՞նչ եք խոսքերից կախվում ;)
Ես էլ. ո՛չ Քոչարյանին եմ կողմ, ո՛չ էլ Լևոնին, բայց այդ դրվագը ներկայացնելը որպես Քոչարյանի խոստովանություն՝ իր ալբանացի լինելու մասին, կարծում եմ, առնվազն ծիծաղելի է։ Պարզից էլ պարզ էր, որ դա ընդամենը կատակ էր, ու այդ մասը մի քանի անգամ իրար հետևից դնելու ու շեշտելու մեջ ոչ մի իմաստ չեմ տեսնում...

Մականուն
21.11.2007, 09:51
Հիմա մի բան չեմ հասկանում, թեմայում քննարկվում է Քոչարյանի ալբանացի լինելու խոստովանության համապատասխանությու՞նը իրականությանը թե՞ …

Եթե առաջինը, ապա ասեմ, որ Քոչարյանը հաստատ ալբանացի չէ:
Եթե այն, որ նա "Հայր Մերը" չգիտի՝ խիստ կզարմանայի եթե իմանար:

Ժողովուրդ, մի կառչեք նրա այսպես կոչված խոստովանությունից այլ մի պահ վերացեք դրանից ու նայեք, թե ով է մեր գլխին նախագահում:angry
Նայելիս ախորժակս փակվում է…:[

Սամվել
21.11.2007, 15:49
Ես էլ. ո՛չ Քոչարյանին եմ կողմ, ո՛չ էլ Լևոնին, բայց այդ դրվագը ներկայացնելը որպես Քոչարյանի խոստովանություն՝ իր ալբանացի լինելու մասին, կարծում եմ, առնվազն ծիծաղելի է։ Պարզից էլ պարզ էր, որ դա ընդամենը կատակ էր, ու այդ մասը մի քանի անգամ իրար հետևից դնելու ու շեշտելու մեջ ոչ մի իմաստ չեմ տեսնում...

Բա հենց էտա ...մարդը մի բան ծիծաղելով/կատակելով ասում է/ իսկ մենք այստեղ թեմա ենք նվիրել դրան...Կարծում եմ արժի այս թեման փակել :oy

Tigran Adunts
21.11.2007, 16:16
Ֆիլմի հեղինակ և ռեժիսյոր Լևոն Մկրտչյան

Կրթության և գիտության նախարար????? :think

REAL_ist
21.11.2007, 17:24
ամոթա երկրի նախագահը Հայր մերը չգիտի:angry
ալբանացիին ավելի շատ եք ուշադրություն դարձնում:esim

Ծով
22.11.2007, 18:13
Չգիտեմ, էդ ֆիլմը մինչև վերջ նայել եք, թե չէ...
Կատակը մի կողմ, դուք էլ կադրից եք կախվել...
Ուղղակի անցումն ա հետաքրքիր. խեղճ ու կրակ, պատի տակ կուչ եկած, ես արդեն համոզված եմ մեր հավատքը հեգնող «մարդը» դառնում ա երկրի նախագահ։
Ես ուշադիր չեմ եղել, բայց ասում են՝ չի խաչակնքվում:think
Ավելի ուշ մի կադր էլ կա..
Երբ Վազգեն Սարգսյանի աճյունի վրա մարդիկ կռանում են հող լցնելու, Քոչարյանը ձեռքով խաղում ա հողով, բարձրանում ու թափ ա տալիս ձեռքերը...
Ինձ միշտ թվացել ա, որ ինքն աթեիստ ա, իսկ ընդհանրապես,մի դրական բան կա էս ամենի մեջ...
«մարդը» երևի գիտակցում ա, որ իր շուրթերից Հայր մերը պետք չի, որ հնչի...
Չնայած նրան, որ...

Chuk
22.11.2007, 19:14
Մոդերատորական: Վիրավորական և թեմայից դուրս գրառումները ջնջվել են, իսկ թեման փակվում է սուր գնահատականների առկայության, վիրավորական ենթատեքստ ստանալու պատճառով: