PDA

Դիտել ողջ տարբերակը : 5 ամենատղամարդկային մասնագիտությունները

Artgeo
13.05.2007, 17:10
5 ամենատղամարդկային մասնագիտությունները

Բժիշկ-գինեկոլոգ
Բնության հանելուկ է այն, որ տղամարդիկ ավելի լավ են հասկանում կանանց ֆիզիոլոգիան, քան կանայք: Պատճառը նույնիսկ կնոջ նկատմամբ սերը չէ (պրոֆեսիոնալ գինեկոլոգը դա նույնիսկ թույլ չի տա), և ոչ էլ ձեռքերի հմտության, այլ... հետաքրքրասիրության՝ «Իսկ ի՞նչ է նրա ներսում»: Ինչպե՞ս են կարողանում այդքան կանանցից հետո գինեկոլոգիական բազկաթոռում, գինեկոլոգ տղամարդիկ զբաղվել սեռական հարաբերություններով, պատմությունը լռում է:

Օդաչու
Կին օդաչուն հազվադեպությունն է:

Խոհարար
Լավագույն խոհարարները տղամարդիկ են: Դա գիտնականորեն ապացուցված փաստ է: Ասում են, որ տղամարդիկ սննդի պատրաստանը մոտենում են ավելի ստեղծագործական: Հենց այդ պատճառով նրանց պատրաստած ուտեստները ավելի համեղ են ու հետաքրքիր: Դրանք չեն կարող պարզապես «միջակ» ստացվել, քանի որ դրանք կամ գլուխգործոց են, կամ... Կամ ուղղարկվում են աղբանոց:

Տիեզերագնաց:
Խորհրդային տարիրներն տիեզերագնաց էին երազում դառնալ բոլոր տղաները: «Ինչպես Գագարինն ու Տիտովը», որ գոռան «Գնացինք», որ Լուսնի վրա շրջեն մոդայիկ արծաթափայլ շորերով, թռչել տիեզերանավով և սնվել երշիկով տյուբիկից: Իսկ այսօրվա տղաները ուզում են լինել բանկիր:

Հրշեջ
Չնայած պատմությունը հիշում է վառվող տուն մտնող և կին հրշեջների, բայց, քանի որ բացի Նեկրասովից, ոչ մեկ չի տեսել այդ կնոջը, առաջարկում եմ դրա մասին էլ չհիշել:

ivy
04.10.2008, 02:09
Ինչքան էլ ասենք հավասարություն-հավասարություն, միևնույն է, պահպանվում են «տղամարդկային», «կանացի» մասնագիտություններ հասկացությունները։ Բացի նրանից, թե որ մասնագիտությամբ ովքեր են ավելի առաջադիմում, ամեն հասարակությունում կան նաև որոշակի պատկերացումներ, թե որ մասնագիտությունը ում է ավելի «սազական»՝ կնոջը, թե տղամարդուն։

Ինչ վերաբերում է Արթուրի բերած օրինակին, ապա համաձայն եմ դրա հետ, և ամենայն հավանականքությամբ հետազոտական տվյալներն էլ են խոսքում այն մասին, որ տղամարդիկ իսկապես ավելի մեծ հաջողության են հասնում տվյալ հինգ մասնագիտություններում, քան կանայք։ Բայց ես ինքս, մի քիչ վախենում եմ տղամարդ-գինեկոլոգներից. ուղեղումս չի տեղավորվում՝ ինչը կարող է տղամարդուն ստիպել դառանլ գինեկոլոգ, ինձ հա թվում է նրանց հոգեկանում մի բան էնպես չի... Երևի ես եմ խելառ։ :)

Ուլուանա
04.10.2008, 02:19
Խոհարար
Լավագույն խոհարարները տղամարդիկ են: Դա գիտնականորեն ապացուցված փաստ է: Ասում են, որ տղամարդիկ սննդի պատրաստանը մոտենում են ավելի ստեղծագործական: Հենց այդ պատճառով նրանց պատրաստած ուտեստները ավելի համեղ են ու հետաքրքիր: Դրանք չեն կարող պարզապես «միջակ» ստացվել, քանի որ դրանք կամ գլուխգործոց են, կամ... Կամ ուղղարկվում են աղբանոց:
Բայց, օրինակ, ինձ համար շատ հետաքրքիր է, թե որն է տղամարդու՝ ավելի լավ խոհարար լինելու տրամաբանական բացատրությունը... :esim Մի տեսակ ուղեղիս մեջ չի տեղավորվում, չգիտեմ... Ասենք, օդաչուի, տիեզերագնացի, հրշեջի դեպքերն ինձ համար հասկանալի են, բայց խոհարարը՝ ոչ մի կերպ... :think Որևէ մեկին հայտնի՞ է որևէ խելքին մոտ բացատրություն։ Շատ եմ ուզում իմանալ։

ivy
04.10.2008, 03:03

Միակ տրամաբանությունը, որ կարող եմ գտնել, այն է, որ կանայք, իրենց ժամանակի մեծ մասը խոհանոցում անցկացնելով, այնքան էլ չեն ձգտում դա մի հատ էլ մասնագիտություն դարձնել։ Իսկ ո՞ր տղամարդիկ են զբաղվում խոհարարությամբ։ Հավանաբար նրանք, ովքեր իսկապես տարվում են դրանով՝ դարձնելով հետաքրքիր հոբբի, հետո էլ՝ մասնագիտություն։ Տղամարդու համար խոհարարությունը ավելի շատ արվեստ է, կնոջ համար՝ պարտականություն, գուցե հաճելի, բայց միևնույն է, պարտականություն։ Դրա համար կանայք չեն ձգտում շեֆ–խոհարարի կարիերայի, իսկ տղամարդիկ, ովքեր տարված են խոհարարությամբ, զարգացնում են իրենց «արվեստը»՝ հասնելով բարձունքների։ Այդ պատճառով աշխարհի գրեթե բոլոր, եթե ոչ բոլոր հանրաճանաչ խոհարարները տղամարդիկ են։

Մեղապարտ
04.10.2008, 03:17
Շատ ցնցված եմ:o , որ ԶԻՆՎՈՐԸ չի մտնում ամենատղամարդկային մասնագիտութ յան մեջ ,արդյոք կա բացատրություն :B:angry

Մարկիզ
04.10.2008, 14:44
Ժողովուրդ, մոռացել եք՞:
Պատշար, սլեսար, սանտեխնիկ, սվարչիկ, խադավիկ…:D

*e}|{uka*
04.10.2008, 16:15
Ժողովուրդ, մոռացել եք՞:
Պատշար, սլեսար, սանտեխնիկ, սվարչիկ, խադավիկ…:D

բա կաբելշիկը ...:D

Բայց ես ինքս, մի քիչ վախենում եմ տղամարդ-գինեկոլոգներից. ուղեղումս չի տեղավորվում՝ ինչը կարող է տղամարդուն ստիպել դառանլ գինեկոլոգ, ինձ հա թվում է նրանց հոգեկանում մի բան էնպես չի... Երևի ես եմ խելառ։
Ես էլ եմ խելառ երևի :}

Հայկօ
04.10.2008, 17:32
Ժիգոլո :diablo:

Դեկադա
04.10.2008, 17:39
Բայց ես ինքս, մի քիչ վախենում եմ տղամարդ-գինեկոլոգներից. ուղեղումս չի տեղավորվում՝ ինչը կարող է տղամարդուն ստիպել դառանլ գինեկոլոգ, ինձ հա թվում է նրանց հոգեկանում մի բան էնպես չի... Երևի ես եմ խելառ։ :)

:)Հետաքրքրությունը, մեկ էլ որտեղ նստեն ասեն- քաղաքի կանանց 80%-ն անցել է իմ «ձեռքի տակով»;)

Ուլուանա
04.10.2008, 21:10
Միակ տրամաբանությունը, որ կարող եմ գտնել, այն է, որ կանայք, իրենց ժամանակի մեծ մասը խոհանոցում անցկացնելով, այնքան էլ չեն ձգտում դա մի հատ էլ մասնագիտություն դարձնել։ Իսկ ո՞ր տղամարդիկ են զբաղվում խոհարարությամբ։ Հավանաբար նրանք, ովքեր իսկապես տարվում են դրանով՝ դարձնելով հետաքրքիր հոբբի, հետո էլ՝ մասնագիտություն։ Տղամարդու համար խոհարարությունը ավելի շատ արվեստ է, կնոջ համար՝ պարտականություն, գուցե հաճելի, բայց միևնույն է, պարտականություն։ Դրա համար կանայք չեն ձգտում շեֆ–խոհարարի կարիերայի, իսկ տղամարդիկ, ովքեր տարված են խոհարարությամբ, զարգացնում են իրենց «արվեստը»՝ հասնելով բարձունքների։ Այդ պատճառով աշխարհի գրեթե բոլոր, եթե ոչ բոլոր հանրաճանաչ խոհարարները տղամարդիկ են։
Լավ, համոզեցիր։ :))

։
Բայց ես ինքս, մի քիչ վախենում եմ տղամարդ-գինեկոլոգներից. ուղեղումս չի տեղավորվում՝ ինչը կարող է տղամարդուն ստիպել դառանլ գինեկոլոգ, ինձ հա թվում է նրանց հոգեկանում մի բան էնպես չի... Երևի ես եմ խելառ։ :)

:)Հետաքրքրությունը, մեկ էլ որտեղ նստեն ասեն- քաղաքի կանանց 80%-ն անցել է իմ «ձեռքի տակով»;)
Ինձ թվում է՝ մենակ Հայաստանի նման երկրներում կարող է նման բան լինել, թեև ինքս չեմ լսել։
Տղամարդ գինեկոլոգների հանդեպ վախը, ամաչկոտությունը և ընդհանրապես տարօրինակ զգացողությունը, կարծում եմ, բնական են, բայց, հավատացեք, երբ առողջական խնդիր ես ունենում և ուշք ու միտքդ դրանից հնարավորինս շուտ ազատվելն է լինում, արդեն քեզ համար բացարձակապես միևնույն է լինում՝ քեզ զննող գինեկոլոգը տղամարդ է, կին թե ընդհանրապես չեզոք սեռի ներկայացուցիչ։ :))

Կարծում եմ՝ տղամարդու՝ գինեկոլոգ դառնալը խոհարար դառնալուց ավելի տարօրինակ չի։ Ու երևի այդ երկուսի բացատրություններն ընդհանուր հիմք ունեն։

ArmBoy
04.10.2008, 22:03
Աբովյանում մի հատ գինեկոլոգ կար ժամանակին... Քրդյան էր ազգանունը... օղորմի իրեն... Որ պացիենտ էր մտնում մոտը, մեկ-մեկ չէր հիշում նրան, թեեւ, ասենք, սա էդ կնոջ 4-րդ այցն է: Որ տեսում էր, հիվանդ կնոջը տեղը չի բերում, ասում էր՝ հլը մի հատ բարձրացի գինեկոլոգիական սեղանի վրա... Հետո, մոտենում էր էդ պացիենտին, մի թեթեւ հայացք գցում իր կին-պացիենտի մասնագիտական մարմնամասի վրա ու ասում.

- Հա՜, ո՞նց չգիտեմ քեզ, լա՜վ էլ գիտեմ, անցյալ ամիս աբորտ չե՞մ արել քեզ...

Ձայնալար
04.10.2008, 22:35
Մեր մեջ ասած բոլոր մասնագիտություններն էլ տղամարդկային են, դե կանայք էլ կողքից զբաղվում են էլի :D

Ավելացվել է 30 վայրկյան անց
Բայց ամենատղամարդկայինը կաֆելշիկն ա :D

Հայկօ
04.10.2008, 22:40
Ես արդեն գրել եմ այն միակ մասնագիտությունը, որ կինը չի կարող մարդավարի անել :)): Ուրիշ չկա, թերևս :think: