Դիտել ողջ տարբերակը : Արդյոք ազատ, արդար և ժողովրդավարական էին խորհրդարանական ընտրությունները
Philosopher
13.05.2007, 01:01
Ինչպե՞ս եք գնահատում խորհրդարանական ընտրությունների ընթացքը, արդյոք տեղի ունեցան ժողովրդավարական ընտրություննե՞ր, թե՞ ամեն ինչ կրկնվեց ու մենք ունեցանք հերթական կեղծված ընտրությունները։
Մենք ունեցանք հերթական կեղծված ընտրությունները…:( :[
Katyusha
13.05.2007, 12:48
իհարկե արդար եին
քաղաքացի
13.05.2007, 12:52
իհարկե արդար եին
սախ սուտ ա
:think Քեզ ո՞նց հասկանանք: :fool
Բուն ընտրությունների մասին չգիտեմ, թե ի՞նչ մասշտաբի են եղել ընտրախախտումները, բայց մի բան հաստատ է. սա մի քանի «վատ մարդկանց» արած չէր։ մի քանի չարագործներ չեն, որ խաբեցին ժողովրդին։ Ինքը՝ ժողովու՛րդը մասսայականորեն 5000 դրամով էլի իր ապագան ծախեց։ Իսկ նման իրավիճակում բուն ընտրախախտումներն երևի արդեն էական չեն։
Այսինքն՝ էլի գալիս ենք նույն մտքին. կեղծվող ընտրությունները ընդամենը հետևանքներ են ժողովրդական համընդհանուր ծախու, ստրկական ու նաև անկարգապահ հոգեբանության ու գիտակցական մակարդակի։ Ու այդ գիտակցական անկումը դրսևորվում է ամենուր։ Իսկ քաղաքական իրավիճակը դրա դրսևորումներից, հետևանքներից մեկն է միայն։ Ուրեմն, նախ ամեն մեկս պիտի փոխվենք որպես մարդ։ Ամեն մեկս յուրաքանչյուր իրավիճակում պիտի ազատվենք՝ «մեկա ես չանեմ ուրիշներն են անելու, ինձնով ոչինչ չի փոխվի, մեկա իրանք իրանց ուզածը կանեն» կարգի հոգեբանությունից։ Դրանից հետո նոր ինչ-որ բան կարող ենք փոխել մեր շրջապատում։
Հ. Գ.
Կներեք եթե գրածս մի քիչ քարոզի նման ստացվեց ու նյարդայնացրեց։ :oy
Katyusha
13.05.2007, 13:00
Ինչ ես հիմար բաներ խոսում՞ եդ ցախվաց դայները եական դեր չեն խախում. շատերն ել կան, որ պոխը վերցրել են, ուրիշ կվեարկել. ինչ ե նշանակում 57% մասնակցուտյուն, երբ բոլորս ել մեր աչկով տեսել ենկ, տե ինչ ակտիվ եր ջոխովուրդը, բոլորը գնացել եին իրենց իրավունկները պաշտպանելու. բայց ես սրիկաները միշտ դև գտնում են խապելու. ետե իրական պատկերը լիներ, գուցե եդ իշխանամետ կուսակցուտյուններ մտնեին խորհրդարան, բայց հազիվ 5% հախտահարելով, ոչ տե սենց մեց տվերով. հազիվ 5% պիտի լիներ հենց եդ ցախվաց դայների ու հարիֆ մարդկանց հաշվին.
Philosopher
13.05.2007, 13:09
Ինչ ես հիմար բաներ խոսում՞ եդ ցախվաց դայները եական դեր չեն խախում. շատերն ել կան, որ պոխը վերցրել են, ուրիշ կվեարկել. ինչ ե նշանակում 57% մասնակցուտյուն, երբ բոլորս ել մեր աչկով տեսել ենկ, տե ինչ ակտիվ եր ջոխովուրդը, բոլորը գնացել եին իրենց իրավունկները պաշտպանելու. բայց ես սրիկաները միշտ դև գտնում են խապելու. ետե իրական պատկերը լիներ, գուցե եդ իշխանամետ կուսակցուտյուններ մտնեին խորհրդարան, բայց հազիվ 5% հախտահարելով, ոչ տե սենց մեց տվերով. հազիվ 5% պիտի լիներ հենց եդ ցախվաց դայների ու հարիֆ մարդկանց հաշվին.
Մոդերատորական։ Katyusha. Կարդա ակումբի կանոնադրությունը (http://www.akumb.am/showthread.php?t=2437#post67297) և խուսափիր կոպիտ, վիրավորական գրառումներից։ Նաև՝ կենտրոնացիր ստեղնաշարիդ վրա ու այնպիսի գրառումներ արա, որոնք գոնե միտք են արտահայտում, դու միմյանց հակասող բաներ ես ասում և պարզ չէ, թե ինչն է քո ասելիքը։ Իսկ թե քանի տոկոս է մասնակցել ընտրություններին, քանի մարդ է վաճառել իր ձայնը և այլն, այս հարցերի վերաբերյալ այստեղ քննարկումներ դեռ կլինեն, այսինքն՝ կարդալու բան դեռ կլինի։ Այնպես որ՝ սկսիր կարդալուց։
կասկածելի է առավելապես դաշնակների էտքան շատ ձայները: Նրանք փաստացի չուների էտ քանակի ընտրազանգված: Հավանական եմ դիտարկում են տարբերակը, որ դաշնակները բավականին ձայներ են գողացել ՀՀԿ-ից ու ավելի մեծ քանակի ԲՀԿ-ից:
"Դաշինքն" էլ հավանաբար բավականին գողացել է ՝ ՀՀԿ-ից ու ՕԵԿ-ից:
Ըստ իս, ամենաշատ ձայներ վերջին հաշվով գողացել են ՀՀԿ-ից: :)
Մնացածի ստացած ձայները բավական մոտ են ռեալ պատկերին:
Ըստ իս, ՕԵԿ-ը պետք է հավաքեր /հավաքի/ 12- 15 % :B :
Ավելացվել է 13 րոպե անց
Ուրեմն, նախ ամեն մեկս պիտի փոխվենք որպես մարդ։
Հարգելիս,
Ով որ ուզում էր փոխվել , վաղուց արդեն փոխվել է ;)
Իսկ դու համարում ես, որ ճորտն ինքը փոխվելու կարիք է զգում ;)
Իհարկե, շատ դժվար է համակերպվել են փաստի հետ, որ մարդկանց մի խոշոր զանգված կամովին չի համաձայնվում լսել Վագներ ու Մոցարտ, եվ նախընտրում է Թաթա ու Արմենչիկ... Իսկ ընտրելու հնարավորություն ունենալու անպատճառ ընտրում է Թաթա ու Արմենչիկ...
Բայց 21 դար է: Մեձանից առաջ նարոդնիկությունը իր բացասական փորձով բազմիցս ապացուցուլ է իր սնանկ ու ոչ պիտանի լինելը: Մենք պարտավոր ենք հասկանալ ու հաշվի առնել ռեալությունները, օգտվելով համաշխարհային հասարակագիտական փորձի գանձարանից:
:)
չեմ կարծում որ արդար էր, վոնց կարելիյե արդար համարել եթե 50000-60000 հազարանոց բանակին պարտադրում են ընտրել հանրապետականներին.՞
Մոտավոր իրական պատկերի սեփական ձև եմ մտածել, մի քանի րոպեից կգրեմ էությունն ու իմ ձևով ստացված տվյալները, որոնք ընդամենը սուբյեկտիվ տվյալներ են և արտահայտում են իմ կարծիքը:
Էէէէ, ժող մի հատ կայք ասեք, որ նախնական տվյալենր ամբողջական պատկերը լինի: Ամեն տեղ կիսատ օռատա գրված: Որ բոլոր կուսակցությունները լինեն:
ընտրության եմ գնացել, սաղ ժեկի թաղապետարանի աշխատողները կայնած ասում են 15 ը ընտրեք, ընենց տպավորություն էր ոնցոր մուրացկաններ լինելին, դե մեղադրել էլ չի կարելի թաղապետը ասելա եթե մենք չանցնենք գործից կզրկվեք, ձիրեկտրը դասախոսս տեսավ ասումա 15-ը ընտրի էլի, բայց դե իմ ուզածը ընտրեցի ու դուրս եկա,
ուղակի հանրապետականներին խորհուրդ կտայ չմուրալ ընտրությունների վախտ այլ վաստակել այտ ձայները, շատ բան կա գրելու բայց ժամանակ չկա:
Հաշվի առնելով, որ իրականում ՀՀ-ում ընտրողների քանակը մոտավորապես հավասար է 800 000-ի, անտեսելով այլ խաղտումները, իմ սուբյեկտիվ կարծիքով կարելի է անել հետևյալը
800 000 - ից հանում ենք ըստ ԿԸՀ-ի պայմանականորեն և ոչ պայմանականորեն ընդդիմությանը տրված ձայները, այսինքն
800 000 -
Նոր ժամանակներ - 47 018
Իմպիչմենտ - 17 808
Հանրապետություն - 22 609
Ժառանգություն - 80 890
Օրինաց երկիր - 95256
Ժողովրդական կուսակցություն - 37 034
Այլ մանր-մունր կուսակցություններ - մոտավորապես 100 000 - 150 000 ձայն
Հանած այն, որ ոչ բոլոր ձայներն են դեռ հաշվարկված -200 000 - 300 000 ձայն
Տակը մնում ա մոտ 100 000 ձայն, որոնք էլ որոշակի սկզբունքներով բաժանվում են ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ ու ՄԱԿ կուսակցությունների վրա:
Իմ սուբյեկտիվ կարծիքով ընտրությունների իրական խիստ մոտավոր պատկերը այսպիսին է: :)
եվրոպացիք ինչ են ասում, խաբար կա ՞
եվրոպացիք ինչ են ասում, խաբար կա ՞
հա ասում են լավա անցել, բայց դե ովեր թողելու արտասահմանցի դիտորթներին մի բան նկատել, համել մի մոռացեք հայից շուստրի ազգ չկա, ոնց ուզեն ընենց էլ կֆրցնեն ետ հարիֆ եվրոպացիներին:
հա ասում են լավա անցել, բայց դե ովեր թողելու արտասահմանցի դիտորթներին մի բան նկատել, համել մի մոռացեք հայից շուստրի ազգ չկա, ոնց ուզեն ընենց էլ կֆրցնեն ետ հարիֆ եվրոպացիներին:
փաստորեն ֆռցրին էլի, էսենց առևտուր ու բազար, որ էս ընտրությունները սարքին աչքիս վաղուց չեր եղել, ..
միյուս տարի էլ կտենաս, նախագահական ընտրությունների ժամանակ.
Chico_Madrid
13.05.2007, 17:17
Բոլորս էլ գիտեինք թե ով պետք է հաղթեր:Ու շատ լավ գիտենք ով է հաղթելու եկող տարի:
Պարզ է որ մի քանի հոգու շնորհիվ չի որ գողերն ու կլանները Հայաստանը թալանում են:Մինչեվ ժողովրդի մտածելաձեվը չփոխվի,մինչեվ իրենց ձայնը վաճառելը հանուն ստամոքսի չվերանա Հայաստանը չի լավանա:Ու ինչքան էլ մի մասը ուզենանք փոխել,ոչ մի բան էլ չենք կարողանա անել:
Պարզապես շատերը չեն հասկանում որ 3 կիլո կարտոֆիլը ու 5000 դրամը երկիրը չեն լավացնի:Կամ որ շտապ օգնության մեքենաներ են բաժանում համայնքներում:Ժողովրդի ի՞նչին է պետք եթե նոռմալ աշխատանք չունի ու եթե բերանը բացելուց ծեղում ու ջարդում են:Հայաստանը էլի 4 տարի մնաց նույն գողերի ու հետամնացների ձեռքում:
Ժող, ճիշտա խոստացել եմ չմտնել այս բաժինը, բայց մոդերատորը ֆորումում չի, իսկ ստեղ....
Կարճ ասած, վերջին մի քանի գրառումը ջնջնված ա: Իրար մի վիրավորեք, մի կռվեք, խնդրում եմ: Որ ճամբարում էլ լինեք, ում կողմից ու ում դեմ էլ խոսեք, խնդրում եմ, իրար հարգեք: Ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը էդքան չկան, որ իրար հետ կռիվ անենք, վիրավորենք, կորցնենք մեր մարդկային դեմքը:
Հուսով եմ սա կհասկանանք բոլորս:
Շնորհակալություն:
Բարի ժամանց:
Բոլորս էլ գիտեինք թե ով պետք է հաղթեր:Ու շատ լավ գիտենք ով է հաղթելու եկող տարի:
Պարզ է որ մի քանի հոգու շնորհիվ չի որ գողերն ու կլանները Հայաստանը թալանում են:Մինչեվ ժողովրդի մտածելաձեվը չփոխվի,մինչեվ իրենց ձայնը վաճառելը հանուն ստամոքսի չվերանա Հայաստանը չի լավանա:Ու ինչքան էլ մի մասը ուզենանք փոխել,ոչ մի բան էլ չենք կարողանա անել:
Պարզապես շատերը չեն հասկանում որ 3 կիլո կարտոֆիլը ու 5000 դրամը երկիրը չեն լավացնի:Կամ որ շտապ օգնության մեքենաներ են բաժանում համայնքներում:Ժողովրդի ի՞նչին է պետք եթե նոռմալ աշխատանք չունի ու եթե բերանը բացելուց ծեղում ու ջարդում են:Հայաստանը էլի 4 տարի մնաց նույն գողերի ու հետամնացների ձեռքում:
գիտես ետի էլի ոչինչ, ցավալին էնա, խոսկի թաղապետարանը զոհված ազատամարտիկների ընտանիքներին տունա հատկացնում, ասումա թաղապետարնի և հհկ ի շնորհից, կամ հայաթը թաղապետարանը վերանորոգումա ասումա թաղապետարանի և հհկ ի շնորհից, երևի ջոգիք թաղապետը հհկ-ից ա, ինչ անումա հհկ ի անունը մեջը կպցնումա, ես բնակիչներն էլ գիտեն թե հհկ ա անում, եթե հհկ ա անում ոչ թե թաղապետարանը, բա էլ ումա պետք թաղապետարանը, կարճ ասեմ, ասածս ենա որ ավելի վատա որ կառավարություննա անում և մեջ ինչոր կուսակցության անուն ա կպցնում:
Artashes
13.05.2007, 23:03
Ուրեմն ասեմ որպես Դիտորդ: Հավատացեք
60% մասնակցությունա եղել:
չհաշված որ ՄԱԿ, ՀՀԿ, ու ԲՀԿ փող Էին բաժանում մնացացը լրիվ արդարա
ասեմ նաեւ որ ՄԱԿ-ի մեկ ձայնը արժեր 75.000 դր, ՀՀԿ - 30.000, ԲՀԿ - 25.000
Բայց նաեւ որպես դիտորդ ասեմ , որ բոլորի ձայներն ել համապատասխանում են իրական քվեարկածին , բացի ԲՀԿ-ից:
ԲՀԿ-ի ձայները շատ էին, բայց ՀՀԿ քցեց ԲՀԿ-ին: Բացի ԲՀԿ-ից մնացածը բողոքելու տեղ չունեն: Մեկ ել մեղք Էր են խեղճ Տիգրան Կարապետյանը (ԱԼՄ), ետ մարդը քիչա մնում լացի եթերում, ասում ետքան տելեվիզոր տվեցի իսկ մեր ծախված ժողովուրդը գնաց ՀՀԿ ին ձեն տվեց:)
Chico_Madrid
13.05.2007, 23:09
Հասկանում եմ,այս "խելացիները" ժողովրդի փողերով ժողովրդին նվերներ ու կաշառք են մուծում հետո էլ ասում են թե իրենց կուսակցության հայրենասիրությունն է:Ու ամենացավալին նա է որ ժողովուրդը քնած հավատում է սրանց:Ու ընտրություններից հետո նորից նստում լացում են թե երկիրը լավ չի:Շատերը թշվառին հերոս են սարգում:
Այսպես երկիրը առաջ չի գնա:Միայն գողերի ցմփորը կաճի:
Հասկանում եմ,այս "խելացիները" ժողովրդի փողերով ժողովրդին նվերներ ու կաշառք են մուծում հետո էլ ասում են թե իրենց կուսակցության հայրենասիրությունն է:Ու ամենացավալին նա է որ ժողովուրդը քնած հավատում է սրանց:Ու ընտրություններից հետո նորից նստում լացում են թե երկիրը լավ չի:Շատերը թշվառին հերոս են սարգում:
Այսպես երկիրը առաջ չի գնա:Միայն գողերի ցմփորը կաճի:
Երեվի թէ շատ բարդ է Իսպանիայում նստած հասկանալ, թէ իրականում ինչ է իրենից ներկայացնում ժողովուրդ ասածտ Հայաստանում... Ստեղ միասնական, լղոզ ժողովուրդ արդեն չկա:) : Այն, գնալով ավելի որոշակի. բաժանված է 1 խոշոր և 2 փոքր խմբերի: Նայիր քվեարկության արդյունքները, ու պատկերացրու, որ դրանք փոքր շեղումներով ճիշտ են /բացի դաշնակների քվեներից, որոնք ճարպկորեն, ու նաև քրեակաների օգնությամբ գողացված էն ինչ-որ չափով "դանդալոշ" ֆեոդալներից:) / Փորձիր դա հասկանալ, ու ամեն ինչ էտքան ծայրահեղ ու տխմար չի երեվա ;) ...
Chico_Madrid
14.05.2007, 00:47
Իսկ դու նայիր ձայների արժեքը ու նայիր բնակչության թիվը,եթե այսպես ծայրահեղ վիճակ չլիներ Հայաստանը դատարկ չեր լինի:Ինձ համար հեշտ չի նստել Իսպանիայում ու նայել թե ոնց են Հայաստանը թալանում,ու լավ էլ ամեն ամիս օգնում եմ մի փոքր հույս պահելով որ ամեն ինչ լավ կլինի:
Ու միայն գիտեմ որ արդեն միջին խավը վերանում է:Տարբերությունը նոր "գեղցի,անգրագետ,էլիտար" խավի մեջ ու սովորական բնակչությունը գնալով շատանում է:
Էլ գյուղերի խեղճ բնակչության մասին բան չեմ ասում,,,Եկեք Իսպանիա ու Վալենսիայում կտեսնեք "Փոքրիկ Արտաշատը"
Կարեն ջան
14.05.2007, 08:52
Հարցս վերաբերվում է ԱՅՈ քվեարկածներին, ինչով եք հիմնավորում Ձեր «ԱՅՈ» պատասխանը:
Եթե կան փաստեր ասեք, հետաքրքիր է:
Անձամբ ես էլ եմ մտածում, որ դժվար արդար անցած լինի, բայց հիմքեր չունեմ այն ասելու::think
Հիմքեր ունեմ, շրջաններում հաստատ արդար չի եղել, նույնիսկ արդարից բավական հեռու է եղել:
Կարեն ջան
14.05.2007, 09:10
Հիմքեր ունեմ, շրջաններում հաստատ արդար չի եղել, նույնիսկ արդարից բավական հեռու է եղել:
Ես ել կարող եմ ենթադրել, բայց դա քիչ է:
Իսկ եթե ինչ-որ բան էլ եղել է, ինչու՞ չեն բողոքել:
HardRock
14.05.2007, 10:29
Իմ կարծիքով արդար չեն անցել: Ու խախտումները եղել են ձայներ հաշվելու ժամանակ: Երեք իշխանամետ կուսակցություն + օրինաց երկիրը, որը աստված գիտի որ կողմումա, այդքան ձայն են հավաքել, իսկ ընդիմադիրներից միայն Ժառանգությունն է 5% հավաքել, տենց որ նայում ես ակամայից մտածում ես, որ այս երկրում լրիվ հրաշալի է ու ժողովուրդն էլ շատ լավ ապրում է ու լրիվ գոհ է : :think
Հա Տիգրան Կարապետյանի մասին. հիմա տեսնենք էլի ժողովրդին կերգացնի ու նվերներ կբաժանի, թե այդ ամենը անում էր միայն դեպուտատ դառնալու համար :) : Ինձ թվում ա պրոստը ինքը շուստրի էր (հարցա) ու իրա կաշառքի բաժանումը մի քիչ շուտ էր սկսել, բայց մի բան էլ կա, դեմը նախագահական խաղերն են, Կարապետիչը նախագահա ուզում դառնա :) , բայց որ խելոք լինի կզգա որ մեկա ոչ շանս ունի, ոչ էլ կթողնեն:
Kheranyan
14.05.2007, 10:41
Իմ սուբյեկտիվ կարծիքով խախտումներ առկա են եղել: Այս ամբողջ պրոցոսը այսպես էլ կշարունակվի այնքան ժամանակ մինչև ժողովուրդը չգիտակցի իր քվեի արժեքը, ես նկատի ունեմ ոչ թե գումարային տեսանկյունից այլ ընտրությունների վրա ազդեցություն ունենալու տեսանկյունից: Որպեսզի ունենանք ազատ և արդար ընտրություններ, նախ և առաջ ժողովրդի մեջից պետք է դուրս գա "Մեկա իմ ձայնը ոչինչ չի որոշում ու դրա համար իմ ձայնը կտամ նրան ով գումար առաջարկի կամ իմ ծանոթը ում ասի" մտածելակերպը, այ դրանից հետո նոր կարելի է մտածել ժողովրդավության մասին:
Ես ել կարող եմ ենթադրել, բայց դա քիչ է:
Իսկ եթե ինչ-որ բան էլ եղել է, ինչու՞ չեն բողոքել:
Ես չեմ ենթադրում ենթադրությունը իմ համար հիմք չի:
Ու՞մ բողոքեին և ի՞նչի, բողոքեին, որ 3000 կամ 5000 դրամով քվե են վաճառել:
Չէ դա իրենց ձեռք է տալիս, ինչու բողոքեն:
եվրոպացիք ինչ են ասում, խաբար կա ՞
Ի՞նչ էիք սպասում Եվրոպայից, կամ նրա դիտորդներից:
Այս ընտրություններին փողն էր գլխավոր ընտրողը...
Միայն Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում 18մլն դրամ է բաժանվել գյուղացիներին` հանրապետականին "ձայն" տալու համար: Մինչ ընդիմադիր թեկնածուի վստահված անձը "Ազատություն" ռադիոկայանի թղթակցուհուն մատնացույց էր անում փող բաժանողին /գյուղապետին/ և ի լուր ամենքի հայտարարում, որ "ընտրություն" ասածը ընդհանում է բացահայտ խախտումներով` այդ ընթացքում գյուղապետը հրավիրում է ոստիկանների, որոնք բերման են ենթարկում ընդիմադիր "խանգարողին", իսկ թղթակցուհուն սպառնում ու դուրս հրավիրում ընտրատեղամասից... ինչպես տեսնում եք փողն էլ, իրավապահներն էլ գյուղապոտն ու հանձնաժողովներն էլ իրենցն են, ինչ ուզում անում են:
Ի՞նչ եք կարծում մեկ գյուղի ընտրողների վրա 18 մլն ծախսողները չէի՞ն կարող եվրոպացի դիտորդներին էլ փողով առնել: Իհարկե կարող էին և ես դրանում չեմ կասկածում, որ հենց այդպես էլ եղել է:
Ուղղակի հիանալ կարելի հանրապետականի պրպտուն "մտքով" և տարեց տարի ընտրակեղծիքների կատարելագործվող գործընթացով: Առաջ ես նրան ՀԿԿ-ի փոխարեն անվանում էի ԿՀՀ` կեղծիքների համահայկական հանրագիտարան,, հիմա վստահաբար կարելի է նրան կոչել դարձյալ ԿՀՀ ,այսինքն` կեղծիքների համաշխարհային հանրագիտարան:
Ֆուտբոլասեր
14.05.2007, 13:24
Էս ընտրություն չեր առևտուր էր
Արարատի մարզ Սուրենավան գյուղում ՀՅԴ-ն գումարա բաժանել 800հոգու ստացելա 733ձայն ՀՀԿ-ն բաժանելա 500հոգու ստացել 131ձայն(իրականում 107 պետք է հանել 24զինվորների ձայները), ԲՀՆ-ն նախօրյակին սելիտրայա բաժանել նախկինում տկի թել ստացելա 81ձայն հիմականում Արարատցեմենտում աշխատողների ընտանիքներից:
ՄԱԿ-ը բաժանելա չգիտեմ քանի հոգու, բայց ստացելա 18ձայն:
Մի խոսքով ժողովուրդը ինչպես և ևս րնտրելա չարյաց փոքրագույնը ՀՅԴ-ին ու այպես ասած ամբողջ ծրագրով քցելա քաղաքական բոմժանոցներին:
Մոռացա ասեյի Մանվել Ղազարյանը Սուրենավանում ստացելա ընդամենը 42%, դա այն դեպքում, որ իր մրցակից Ղուկաս Ղուկասյանին գյուղում ոչ ոք չէր ճանաչում:
Ուղղակի դրանով ժողովուրդը արտահայտելա իր զզվանքը ՀՀԿ-ի նկատմամբ:
Ի դեպ 2003-ին, երբ համամասնակի համար ոչ մի կաշառք չի բաժանվել ՀՀԿ-ն Սուրենավանում հավաքել էր 74ձայն(6,5%) .
Ավելին ասեմ 1996-ին չնայած 10յակ վազգենականներ Արարատ գյուղից եկել էին լցնելու, բայց տեղամասը շրջապատած ժողովուրդը ավազակախմբին տեղը դրեց:
Ազատ, արդար ընտրություններում ԼՏՊ-ն բնականաբար գյուղում ջախջախիչ պարտություն կրեց:
Ուղղակի "արհմիությանը" մարզական բախտը ժպտումա ենքանով, որ Սուրենավանի պես գյուղերը շատ քիչ են:
Իսկ ՀՀԿ-ականներին խորհուրդ եմ տալիս սեփական կուսակցության իրական վարկանիշը իմանալու համար հետևել այդ գյուղի արդյունքներին:
Նաև կոչ եմ անում 2008-ին Սերժիկի համար այդ գյուղում ընտրակաշառք չբաժանել(չնայած փորձը ցույցա տալիս, որ հաճախ դա էլ չի օգնում) ու կիմանաք նաև Սերժի իրական վարկանիշը:
Chico_Madrid
14.05.2007, 14:58
Իմ սուբյեկտիվ կարծիքով խախտումներ առկա են եղել: Այս ամբողջ պրոցոսը այսպես էլ կշարունակվի այնքան ժամանակ մինչև ժողովուրդը չգիտակցի իր քվեի արժեքը, ես նկատի ունեմ ոչ թե գումարային տեսանկյունից այլ ընտրությունների վրա ազդեցություն ունենալու տեսանկյունից: Որպեսզի ունենանք ազատ և արդար ընտրություններ, նախ և առաջ ժողովրդի մեջից պետք է դուրս գա "Մեկա իմ ձայնը ոչինչ չի որոշում ու դրա համար իմ ձայնը կտամ նրան ով գումար առաջարկի կամ իմ ծանոթը ում ասի" մտածելակերպը, այ դրանից հետո նոր կարելի է մտածել ժողովրդավության մասին:
Համաձայն եմ,մինչև ժողովրդի մեծ մասը չփոխվի ոչ մի բան չի փոխվի Հայաստանում:Մինչև չգիտակցեն որ Հայաստանը կործանում են բան չի փոխվի:
Կամ էլ պետք է սպասենք նոր սերունդը մեծանա ու սկսենք մի բան փոխենք:Շատ անգրագիտություն կա հիմա,դրա համար անգրագետներին հեշտ է համոզել ձայնը վաճառելու համար:
Marinula
15.05.2007, 09:37
Ինչպես ասում են "ամեն ժողովուրդ արժանի է իր իշխանավորներին"..Դարեր շարունակ քաղաքացին պայքարել է, որ ընտրության ձայն ունենա ..իսկ ինչ եղավ մեզ մոտ ...մտածել էին ով գումար կտա նրան էլ կընտրեմ ...իսկ գումար նախատեսվել եր շատ...հույս ունենանք որ ով ծախել է իր ձայնը էլ չի բողոքի իշխանություններից ...էսպես մտածելակերպով մենք կործանման կգնանք ..հիմա հասկանում եմ 15 թվականին ինչի է էտպես եղել ..ամեն մեկին ինչ -որ բան են խոստացել ու ինքը գլուխը կախ քայլելա ..մենակ ետ պահին իրան լավ լինի ...Ես ես իշխանավորների մասին կոնկրետ չեմ մտածում ..ես մտածում եմ մեր ժողովրդի մտածելակերպի մասին ...ինչպես կարելի է մտածել ,որ " մենակ հո ինձանով չի"...իսկ ընտրատարացքների թվերը որ չեն կեղծվել ետ հաստատ ...որ ավել քվեաթերթիկներ չեն լցվել տւփերի մեջ..ետ ել ա տենց...իսկ հիմա եթե քաղաքացին 5000-30000 գումարով գնացել է ընտրել համապատասխան կուսակցությանը ..դա ընտրակեղծիք ա? չէ երևի թե տոն էր էտ մարդկանց համար...
Ժողովուրդ ջան:
Էս գումարների բաշխմանը սենց լուրջ մի նայեք:) :
Եկեք սրան նայենք որպես մեր երկրում ընդունված "մաղարիչ", "պրեմիա" :)
Դուք ինչ է ,մտածում եք, թէ հնարավորություն չկա՞ր վերցնել գումար /մաղարիչ :D /, ու հետո քվեարկել ում համար ուզում ես:
... "լավ" գործի անցնելուց հետո մեր մոտ ընդունված է "մաղարիչ" անել ;) : Մենակ թէ ես դեպքում ժողովուրդը շանտաժ է անում /ասում է չեմ ընտրի/ ու մաղարիչը "նաղդ" է ուզում ;) :
Էտքան մի բան :)
Chico_Madrid
15.05.2007, 23:48
Այդ "մաղարիչներ" տվողների ու վերցնողների շնորհիվ,երկրի կեսից շատը աղքատության մեջ է:Հենց այդ մաղարիչ վերցնողները,այդ փողը ուտում վերչացնում են,նորից սկսում են լացել թե երկիրը լավ չի:
Ու հենց դրա համար,ով սոված է կամ պատրաստ չի մաղարաիչ վերցնելու,երկրից հեռանում են:Մնան ի՞նչ անեն:
Vive L'Armenie
16.05.2007, 00:00
Այդ "մաղարիչներ" տվողների ու վերցնողների շնորհիվ,երկրի կեսից շատը աղքատության մեջ է:Հենց այդ մաղարիչ վերցնողները,այդ փողը ուտում վերչացնում են,նորից սկսում են լացել թե երկիրը լավ չի:
Ու հենց դրա համար,ով սոված է կամ պատրաստ չի մաղարաիչ վերցնելու,երկրից հեռանում են:Մնան ի՞նչ անեն:
Համամիտ եմ ամբողջովին, դրա համար էլ նույնիսկ 3 միլիոնի չի հասնում հայերի թիվը Հայաստանում :(
HardRock
16.05.2007, 11:27
Կարծում եմ որ այնուամենայնիվ ձայների հաշվման ժամանակ խախտումներ եղել է, բայց նաև ընտրակաշառք բաժանելու բազմաթիվ դեպքեր են եղել, որը էլ ավելի է հեշտացրել իշխանամետ կուսակցուցությունների գործը: Էհ, ցավալի է բայց փաստ է, որ մեր ժողովրդի մի մեծ զանգված իր ապագան ծախել է մի փոր հացի դիմաց:
Marinula
16.05.2007, 14:32
կասկածելի է առավելապես դաշնակների էտքան շատ ձայները: Նրանք փաստացի չուների էտ քանակի ընտրազանգված: Հավանական եմ դիտարկում են տարբերակը, որ դաշնակները բավականին ձայներ են գողացել ՀՀԿ-ից ու ավելի մեծ քանակի ԲՀԿ-ից:
"Դաշինքն" էլ հավանաբար բավականին գողացել է ՝ ՀՀԿ-ից ու ՕԵԿ-ից:
Ըստ իս, ամենաշատ ձայներ վերջին հաշվով գողացել են ՀՀԿ-ից: :)
Մնացածի ստացած ձայները բավական մոտ են ռեալ պատկերին:
Ըստ իս, ՕԵԿ-ը պետք է հավաքեր /հավաքի/ 12- 15 % :B :
Ավելացվել է 13 րոպե անց
Հարգելիս,
Ով որ ուզում էր փոխվել , վաղուց արդեն փոխվել է ;)
Իսկ դու համարում ես, որ ճորտն ինքը փոխվելու կարիք է զգում ;)
Իհարկե, շատ դժվար է համակերպվել են փաստի հետ, որ մարդկանց մի խոշոր զանգված կամովին չի համաձայնվում լսել Վագներ ու Մոցարտ, եվ նախընտրում է Թաթա ու Արմենչիկ... Իսկ ընտրելու հնարավորություն ունենալու անպատճառ ընտրում է Թաթա ու Արմենչիկ...
Բայց 21 դար է: Մեձանից առաջ նարոդնիկությունը իր բացասական փորձով բազմիցս ապացուցուլ է իր սնանկ ու ոչ պիտանի լինելը: Մենք պարտավոր ենք հասկանալ ու հաշվի առնել ռեալությունները, օգտվելով համաշխարհային հասարակագիտական փորձի գանձարանից:
:)
Դաշնակների ձայները բացարրձակ կասկածելի չեն ,որովհետև դաշնակցության ձայները հնարավոր չէր առնել,դրանք չեն վաճառվում, ի տարբերություն մյուս կուսակցության ձայների:
Ֆուտբոլասեր
16.05.2007, 14:55
Բոլորին խորհուրդ եմ տալիս ուումնասիրել ԿԸՀ-ի սայթում տեղադրված EXCEL-ի ֆայլը, որտեղ կան բոլոր տեղամասերի արդյունքները:
Շատ հետաքրքիրա:
Օրինակ
646 տեղամասերում, այսինքն համայնքների 33,59%-ում ՀՀԿ-ի արդյունքը ավելի քան 50%- ով շեղվումա միջին հանրապետական արդյունքից (32,8 +- 16,4 միջակայքից դուրսա):
Եվրոպական չափանիշների մասին գոռգոռացողներին չէր խանգարի այս թվերը համեմատել Եվրոպական երկրների ընտրությունների հետ:
Philosopher
19.05.2007, 07:53
Այս ընտրությունները ուշագրավ էին մի շարք առումներով: Մասնավորապես, պարտված ընդդիմադիր քաղաքական ուժերը չեն պատրաստվում այս փուլում լրջորեն հակադրվել իշխանություններին ու կազմակերպել պայքար նրանց դեմ` հիմնականում հայտարարելով, որ ժողովուրդը իասկապես ընտրել է իշխանականա կուսակցություններին, թեև, իհարկե, նախապես կաշառվելով նրանց կողմից, բայց հետևությունը մեկն է` ընտրել է, և քվեարկության ընթացքում չեն եղել խիստ ակնհայտ թերություններ ու կեղծիքներ: Թե ինչու է ընդդիմության մեծ մասը այսպիսի հայտարարություններ անում, այլ խնդիր է և ուղղակի կապված է "Կա՞ արդյոք Հայաստանում իրական ընդդիմություն" (http://www.akumb.am/showthread.php?p=208481#post208481) թեմայի հետ, փաստ է, սակայն, այն, որ ընդդիմությունը չի կարողանում կամ չի ցանկանում այնպիսի արձագանք տալ իշխանություններին, ինչպես նա արձագանքեց, ասենք, 2003 թվականի նախագահական ընտրություններից հետո: Մյուս կողմից, ընտրությունների արդյունքերի հրապարակումից հետո որոշ իշխանական ուժեր, որոնք ակտիվորեն մասնակցել էին նախընտրական կեղծումներին ու օրինախախտումներին, ընտրություններից հետո բավականին նեղացկոտ կեցվածք են ընդունել, և սա հայկական քաղաքական էսթաբլիշմենթի ամենահետաքրքիր նորություններից է:
Ընտրված պատգամավորը մնում է "անհասանելի"
Շուրջ երեք օր է` թալինցիները չեն հեռանում քաղաքի հրապարակից, նրանք պահանջում են չեղյալ համարել պատգամավոր Խաչիկ Մանուկյանի ընտրությունը եւ հաղթող ճանաչել Մնացական Մնացականյանին:
Նախօրեին մոտ 500 թալինցիներ քաղաքապետարանի շենքի դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել: Քաղաքապետարանի շենքում էին գտնվում թիվ 15 ընտրատարածքային հանձնաժողովի անդամները, որոնք պետք է որոշեին, թե որ տարածքներում են քվեապարկերը բացելու եւ քվեաթերթիկները վերահաշվելու: Բանն այն է, որ նույն ընտրատարածքից պատգամավոր է վերընտրվել ՀՀԿ անդամ Խաչիկ Մանուկյանը, սակայն, թալինցիների խոսքերով, իրականում ժողովրդի քվեն ստացել է ԲՀԿ-ի աջակցությունը վայելող Թալինի քաղաքապետ Մնացական Մնացականյանը. "Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն ուզում են Թալինին էլ կոտրել, իրենց հաջողվեց ամբողջ երկիրը կոտրել, բայց մեզ կոտրել չի լինի, Թալինը թասիբի, նամուսի քաղաք է, պահանջում ենք արդարություն, մինչեւ վերջ գնալու ենք, պետք է մեռնենք` կգնանք մեռնելու, բարոյական մարդն այս հակաազգային ժողովում տեղ չունի, դրա համար էլ չեն ուզում արդար ընտրվածը այնտեղ լինի",- նշեց Մելս Բարսեղյանը: Քաղաքացիները հանձնաժողովից պահանջում էին, որ իրենց պատասխան տան, թե ինչու են պրն Մանուկյանին պատգամավոր ճանաչել, սակայն մինչեւ ուշ գիշեր նրանց այդպես էլ ոչ մի պատասխան չտվեցին: "Ծուռ սասունցի ենք, կհասնենք Երեւանª բոլորին խայտառակ կանենք, արդեն մեր համբերության բաժակն էլ է լցվել, ինչքան կարելի է մեր նյարդերի հետ խաղալ",- նշում էին թալինցիները:
Քաղաքապետարանի շենքը շրջապատել էին նաեւ մոտ 50 ոստիկաններ, որոնք քաղաքացիներին չէին թողնում նույնիսկ մայթն անցնել: "Դե լավ, զզվացրիք, էլի, ձեր գոռոց-ճվոցով",- բղավում էին նրանք: Հավանաբար զգալով, որ բազմությունը գնալով ավելանում է, ոստիկաններին օգնության եկան նաեւ մի քանի մահակավոր իրավապահներ, սակայն, բարեբախտաբար, կողմերի միջեւ բախումներ չեղան: Քաղաքացիներն իրենց բավականին զուսպ էին պահում, բավարարվում էին միայն կոչերով ու "արդարություն" գոռալով, ինչը, սակայն, չեմ կարող ասել ոստիկանների մասին, որոնք կարծես դիտավորյալ հրահրում էին հավաքվածներին: Իմ բոլոր փորձերը, որ ցանկանում էի զրուցել հանձնաժողովի անդամների հետ` մատնվեցին ձախողման, ոստիկանները թույլ չտվեցին մոտենալ նույնիսկ քաղաքապետարանի շենքին, պատճառաբանեցին, թե փողոց է եւ իմ ներկայությամբ խանգարում եմ երթեւեկությանը ("): "Ուր են իրենց արդար ընտրությունները, ինչու՞ չվերահաշվեցին Գետաշենի տեղամասի քվեաթերթիկները, դե թող բացեին",- բողոքում էր Արտակ Մարգարյանը: Նրա տեղեկացմամբ, ամբողջ ընտրակեղծիքները եղել են միջազգային եւ տեղական դիտորդների այցերից հետո. "Էսքան ժողովրդի՞ն հավատանք, թե՞ դիտորդների ասածին, որ իբր ընտրություններն անցել են արդար ու ազատ¦:
"Նախորդ ընտրություններին Մանուկյանը ասել էր, թե թալինցիներին առել եմ, ձայն չհանեցինք, առիթից օգտվելով հիմա էլ հայտարարում է, թե ամեն մի թալինցու դռան առաջ մի տուկ խոտ եմ դնելու, բա դա պատգամավորի ասած բառ է¦,- ասաց թալինցի մի կին: ԺԿ Արագածի տարածքային կառույցի ղեկավար Արմենակ Մելքոնյանն էլ "Առավոտին" պատմեց, որ "Արագած ավանում ընտրություններից առաջ Մանուկյանը դպրոցի համար 6 հազար դոլարի սպորտային գույք էր բերել, նախօրեին էլ եկել-տարել է, 1700 ընտրողի 10- հազարական դրամ փող էր բաժանել, հազար ձայն էր հավաքել, դրա համար էլ եկավ-տարավ, ամոթն էլ է լավ բան, ես եմ իրա տեղն ամաչում": Թալինցիների խոսքերով, մայիսի 11-ի գիշերը, երեք "Ջիպով", պատգամավորի կողմնակիցները ընտրակաշառք են բաժանել: "Ես ամաչում եմ ապրել մի երկրում, որտեղ ժողովրդի ձայնը հաշվի չեն առնում",- ասում է թալինցի ուսանող Վիգեն Գեւորգյանը: Հավաքի ամբողջ ընթացքում բազմությունը սպասում էր Խաչիկ Մանուկյանին, սակայն այդպես էլ նրանց ցանկությունը չկատարվեց. "Սերժ Սարգսյանն այս ամբիոնից ելույթ ունենալով նշեց, թե բոլորն իրենց գործով թող զբաղվեն, մեր քաղաքապետը եղել է լավ քաղաքապետ, թող զբաղվի մեր տարածքի, շրջանի գործերով, իսկ Խաչիկ Մանուկյանն էլ թող իրա "Լուսակերտի" հավերը պահի, ավելի լավ է ինքն այնտեղ աշխատի: Մեր քաղաքի համար միակ բանը, որ այս չորս տարիների ընթացքում արել է՝ իր դիմանկարը քաղաքում բոյով մեկ տեղադրելն է եղել, ի՞նչ է արել մեզ համար, նույնիսկ մի անգամ Ազգային ժողովում ելույթ չի ունեցել, որ գոնե այնտեղից դեմքը հիշեինք¦: Նրանք խոստացան փակել Թալին մտնող բոլոր ճանապարհները, եթե իրենց ձայնն արհամարհեն: "Թալինում խղճալի վիճակում ենք գտնվում, ամոթ էլ է, մեր ու մանուկ եկել ենք այստեղ ուռա ենք բղավում ու արդարություն ենք պահանջում, եթե արդյունքի չհասնենք՝ խոստանում ենք բոյկոտել բոլոր ընտրությունները",- ասաց Սվազյան Մելանյան:
Ցուցարարներին վերջում մոտեցավ Մնացական Մնացականյանը եւ նրանց հանգստացրեց, ասելով, որ հաջորդ օրը հանձնաժողովը նորից աշխատելու է. "Եթե դուք տեր եք ձեր քվեին, ես էլ ձեզ եմ տեր, միասին պայքարելու ենք մինչեւ վերջ":
Երեկ թիվ 15 ընտրատարածքային հանձնաժողովը ժամը 14-ի դրությամբ դադարեցրել էր աշխատանքը: Մեզ հետ զրույցում Մ. Մնացականյանը նշեց, թե հույս չունեն, որ ինչ-որ բանի կհասնեն եւ ԿԸՀ-ի որոշումը ստանալուն պես դիմելու են դատարան: Թալինցիները երեկ էլ շարունակում էին իրենց ցույցը:
ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ
http://www.aravot.am/2007/aravot_arm/May/18/u03.htm
Իսկ ընդդիմությունը շարունակում է սահմանադրական ճանապարհով պայքարը...
Միայն մեկ ընտրատարածքում` 3.807+2.852 անճշտություն
Թիվ 31 ընտրատարածքի մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու, ՀԺԿ-ական Լարիսա Փարեմուզյանը մեզ տեղեկացրեց, որ թիվ 31-ում կատարված ապօրինությունների կապակցությամբ պատրաստվում է դիմել դատախազություն:
Ապօրինությունները, ըստ տիկին Փարեմուզյանի` հետեւյալներն են: Ամփոփիչ արձանագրությունները շատ տխուր վիճակ են ներկայացնում: Նախ, տարածքային հանձնաժողովների ամփոփիչ տվյալները պատրաստ չեն եղել օրենքով սահմանված կարգով` մինչեւ հաջորդ օրվա ժամը 14-ը, եւ մեկական օրինակ չի տրվել կուսակցություններին եւ մեծամասնական թեկնածուներին: Թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Վռամ Վանյանը թեկնածուի ներկայացուցիչներին հայտնել է, որ համամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքում գրանցվել են 2.852, իսկ մեծամասնականով` 3.807 անճշտություններ: Բացատրությունը սա է եղել` այդ անճշտությունները հանձնաժողովների նախագահների անգրագիտության արդյունք են: Թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովի ՀԺԿ ներկայացուցիչ Արմինե Բաբայանը 17 բողոք է ներկայացրել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովինª տեղամասային հանձնաժողովների կողմից ընտրական փաստաթղթերը տարածքային հանձնաժողով ներկայացնելու կոպիտ խախտումների մասին: Պարկերը, որոնց մեջ լցված են եղել քվեաթերթիկները« եղել են բաց "օրենքը պահանջում է, որ դրանք զմռսված լինեն", առանձին քվեատուփեր ներկայացվել են չդատարկվածª մեջը քվեաթերթիկներով:
Առավել զավեշտական է ամփոփիչ արձանագրության պատկերը: Ըստ այդմ, թիվ 31/ 55 տեղամասային հանձնաժողովում էլեկտրոնային տարբերակով գրանցվել է 108, 31/63-ում` 158, 31/46-ում` 283, 31/8-ում` 792, 31/34-ում` 481, 31/34-ում` 481, 31/36-ում` 15, 31/58-ում` 63, 31/ 37-ում` 51, 31/11-ում` 578, 31/21-ում` 287, 31/53-ում` 286, 31/39-ում` 27 անճշտություն, որոնց ընդհանուր թիվը կազմել է 3.807 անճշտություն: Համամասնական ընտրակարգով նախնական արդյունքների էլեկտրոնային տարբերակում լուրջ անճշտություններ են գրանցվել` 31/1 ընտրատեղամասում` 39, 31/55-ում` 110, 31/61-ում` 11, 31/6-ում` 22, 31/39-ում` 85, 31/8-ում` 635, 31/9-ում` 436, 31/38-ում` 618, 31/59-ում` 286, 31/21-ում` 285, 31/63-ում` 160:
Տիկին Փարեմուզյանի ներկայացմամբ, անճշտությունները ուղղակի անչափելի են: Թիվ 31/58 տեղամասային ընտրական հանձնաժողովի "Ճաճկուտ գյուղ" կողմից հատկացված քվեաթերթիկների թիվը 353 է եղել, որից օգտագործվել է 246-ը, մարվել է 106-ը, իսկ էլեկտրոնային տարբերակում այս տեղամասում անճշտությունը կազմել է 108: Վանաձորի 31/8 տեղամասային հանձնաժողովին հատկացվել է 1590 քվեաթերթիկ, որից չօգտագործված եւ մարված քվեաթերթիկների թիվը 4-ն է, օգտագործվածների թիվըª 799, անվավեր է 39-ը, անհայտ է, թե ո±ւր է մնացած 792-ը: Եթե սրանք չօգտագործված քվեաթերթիկներ են, ապա պետք է մարվեին, մինչդեռ ներկայացված մարվածների թիվը 4-ն է: Շամուտ գյուղի տեղամասին հատկացված քվեաթերթիկների թիվը կազմել է 235, գրանցված ընտրողների թիվըª 168, անվավեր է ճանաչվել 1 քվեաթերթիկ, մարվել է 1-ը, այն դեպքում, երբ պետք է մարվեր 67-ը: Համաձայնեք, շատ կասկածելի թվեր են:
Այս թվերի շարանը կարելի է անվերջ շարունակել, սակայն քանի որ Լարիսա Փարեմուզյանը պատրաստվում է այս փաստերը ներկայացնել դատախազություն, կարծում ենք, մեր հրապարակումից բացի, փաստերը ստանալու այլ ձեւ դատախազությունը կունենա: Մնում է, որ հետամուտ լինի իրականության բացահայտմանը: Ի դեպ, այս փաստերը թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահը ՀԺԿ ներկայացուցիչներին բացատրել է հանձնաժողովականների անգրագիտությամբ: Ըստ Լարիսա Փարեմուզյանի, այս ընտրատարածքում հայտնաբերված 3800 անճշտությունները խոսում են ընտրախախտումների մասին:
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
Philosopher
22.06.2007, 14:56
Ետընտրական գործընթացներից մեկի հետքերով...
Ինչ-ինչ պատճառներով ՀՀԿ-ն «քցել» է թիվ 15 ընտրատարածքում մայիսի 12-ին պատգամավոր ընտրված հանրապետական Խաչիկ Մանուկյանին: Եւ բացի այն, որ առանց վերջինիս գիտության մանդատից հրաժարվելու դիմում է ուղարկել ԿԸՀ, այլ նաեւ խաղի մեջ է ներքաշել Խաչիկ Մանուկյան անունով 75-ամյա մի պապիկի (նկարում), որն անգամ պատկերացում չունի, թե ինչպես են քվեարկում ԱԺ-ում:
ՆԱ ԷԼ ԷՇՈՎ ԿԳՆԱ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻ
Այսպիսով, թիվ 15 ընտրատարածքում առաջադրված են երեք Խաչիկ Մանուկյաններ:
Սերժ Սարգսյանի թիմն այս անգամ խաղալու է թիվ 41 եւ 19 ընտրատարածքների սցենարների «mix»-ով: Թիվ 15 ընտրատարածքում հաղթած եւ այնուհետեւ առանց իր գիտության պատգամավորական մանդատից հրաժարված Խաչիկ Մանուկյանին «քցելու» նպատակով Թալինի շրջանի Զարինջա գյուղից գտել է 75-ամյա երրորդ Խաչիկ Մանուկյանին (երկրորդը կոշկակար է): Ու վերջինիս թեկնածությունն առաջադրելու համար այնքան է շտապել, որ անգամ չի ճշտել, որ նա գրանցված է ոչ թե Զարինջայում, որտեղ բնակվում է, այլ Արգինա գյուղում` նախկին Բաղրամյան, որտեղ բնակվում է նրա դուստրը: Երեկ 2 ոստիկան պապիկի ձեռքից խլել են նրա անձնագիրն ու տարել` թերեւս առաջադրման փաստաթղթերում ուղղում կատարելու համար: Իսկ պապիկը երբեւէ չի զբաղվել քաղաքականությամբ, ամուսնացած է եղել 3 անգամ, բայց նրա երեք կանայք էլ մահացել են, այս ձմեռ ուզել է նշանվի, բայց այդպես էլ չի նշանվել, ունի 7 երեխա, 12 թոռ, կիսախարխուլ մի տուն եւ մի էշ: Նրա կիսախարխուլից մի քանի մետր վերեւ բնակվում է հորեղբոր տղան, որի տան դիմաց հիմա ասֆալտ են անում: Երեկ Խաչիկ Մանուկյանի հորեղբոր տղան ասում էր, որ պապիկի առաջադրման նախաձեռնողներից մեկն էլ ինքն է եղել, ու նրա տան դիմացի ասֆալտն էլ թերեւս դրա փոխհատուցումն է: Պապիկը տանը չէր: Մեզ ընդունեց նրա որդին, որը մինչ այդ ոչխար էր խուզում: Ու մինչ նա չէր կողմնորոշվում, թե ինչ ասի հոր առաջադրման մասին, նրան տեղեկացրին, որ ոչխարը պայթեց (պարզվեց` պայթել էր ոչխարի սիրտը): Մեզ տեղեկացրին, որ պատգամավորության թեկնածուն գնացել է աղջկա տուն` Արգինա գյուղ, թոշակը ստանալու: Մենք Արգինա ավելի շուտ հասանք եւ երբ ասացինք, որ եկել ենք պատգամավորության թեկնածուի հետ հարցազրույց անելու, Խաչիկ Մանուկյանի դուստրը կատարյալ շոկի մեջ ընկավ: «Բայց նա մեծ մարդ է: Երեւի գյուղում ձեռ են առել: Ո՞նց թե պատգամավոր է ուզում դառնա: Ես տեղյակ չեմ»,- պարբերաբար կրկնում էր դուստրը: Բայց երբ պապիկն ի վերջո տեղ հասավ, ու հարցազրույցը սկսվեց, նրա աղջիկը ստիպված էր հավատալ:
- Պապի, ինչո՞ւ որոշեցիք պատգամավոր առաջադրվել:
- Որովհետեւ ես հասակն առած եմ, ես շատ եմ չարչրվել կոլխոզում, սովխոզում, լավ աշխատա, էդ ժաժքին օգնեցի, ամեն բան էրեցի, էդոր հմար էլ թեկնածությունս դրա:
- Ինչքա՞ն ձայն կհավաքեք, ի՞նչ եք կարծում:
- Ես ի՞նչ գիտեմ: Մեր գեղը սաղ գուքան:
- Դուք ո՞ւմ խորհրդին եք հետեւել, որ առաջադրվել եք:
- Մեր ղեկավարների, մեր ընկերների, ուրիշ ի՞նչ կա:
- Իսկ ավելի կոնկրե՞տ:
- Մարատն է` Աշտարակի էդ խալադելնիկների պետին, էլի:
- Իսկ պաշտպանության նախարարի խորհրդական Անդրանիկ Մելոյանը, որը ձեր հորեղբոր տղան է, ձեզ խորհուրդ չի՞ տվել:
- Չէ, չէ: Անդրանիկին ես չեմ տեհել: Էն պստի վախտ տեսել եմ, էլ չեմ տեսել:
- Բայց կարող է` ինքն ուրիշների միջոցո՞վ է ձեզ համոզել:
- Չէ: Համոզել չկա: Պրոստո ես դրել եմ: Հեչ չեմ տեսել, ախր, էդոնց, բալա ջան, հեչ չեմ տեսել:
- Պապի, իսկ դուք երբեւէ քաղաքականությամբ զբաղվե՞լ եք:
- Ի՞նչ քաղաքականություն:
- Քաղաքականություն, կուսակցություններ եւ այլն:
- Չէ: Էս կուսակցություն է, էն կուսակցություն է, ամենքն իրա համար պաշտոն են, էլի: Էսօր կա էնդեղ, էնդեղ են, վաղը էնդեղ կա, էնդեղ են, ի՞նչ է եղել:
- Իսկ դուք ի՞նչ մասնագիտություն ունեք:
- Մասնագիտությունս` աշխատել եմ, կոլխոզն ենք աշխատել, կով ենք կթել, խոտ եմ կրել, յոնջա եմ կրել, ուրիշ բան չկա:
- Ձեր գյուղի դպրոցն եք ավարտե՞լ:
- Հա, 5-րդ, 6-րդ դասարան եմ գնացել: Էն ժամանակ սովք էր, պատերազմ էր:
- Հիմա ամբողջ օրն ինչո՞վ եք զբաղվում:
- Հիմի պարապ ենք: Ի՞նչ անենք: Գործ չկա: Ստեղ յոնջա շատ կա: Յոնջա կքաղենք:
- Ասում են` մի հատ էլ էշ ունեք:
- Հա, էշ ունիմ: Էշ ունիմ, կաշկան էլ ծախել եմ: Էշը առել եմ, փողը չեմ տվել:
- Ինչի՞:
- Փարա չկա, ինչի:
- Մենակ էշ ունե՞ք, թե՞ էլի կենդանիներ:
- Չէ, էլ բան չունիմ: Էլ ոչ մի բան չունիմ: Մենք հողամաս էլ չունինք, ոչ մի բան չունինք:
- Կներեք, էլի, որ հարցնում եմ, էշը ե՞րբ եք առել:
- Էշը` էս քանի վախտ էր: Փողը հլը չեմ տվել: 15 հազար էր: Կարող է բրախեմ, էթա:
- Հիմա որ փող չունեք, բա քարոզարշավ ո՞նց եք անելու: Մարդիկ այդքան փող են ծախսում դրա վրա:
- Էշս կնստեմ, կգնամ կանեմ, տեսնենք, էլի:
- Պապի, իսկ կարդալու հետ սեր ունե՞ք:
- Չէ, կարդալ լավ չեմ կարա: Աչքերս լավ չեն տեսնում:
- Բա որ պատգամավոր դառնաք, էդ օրենքները, նախագծերը ո՞նց եք կարդալու:
- Կկարդանք: Ընդեղ կկարդանք:
- Պապի, ձեր աղջիկն ասում է, որ դուք շատ աշխատող մարդ եք, քարից հաց քամող: Բա էդքան ԱԺ-ում ո՞նց եք նստելու:
- Դե, մի երկու օր կնստեմ:
- Բայց 2 օր չեք նստելու: 4 տարի եք նստելու:
- Ա, էդքան ո՞նց կապրեմ:
- Աշխատավարձ կստանաք, ուղղակի այնտեղ կնստեք:
- Հա, էդ էղավ, էղավ: Չեմ հոգնի:
- Պապի, որ առաջադրվում են, հետո պետք է նախընտրական գրավ, փող մուծեն, դուք մուծե՞լ եք:
- Չէ, չենք մուծել: Ընչի՞ պետք է մուծենք: Հիմի պտի փարա էլ ուզե՞ն: Հա՞: Հիմի կգան, փող կուզե՞ն:
- Չէ, չեն ուզի, ձեր փոխարեն կմուծեն:
- Չեմ իմանում: Ի՞նչ իմանամ: Հա, հիմի գուքան, կուզեն:
- Բա Երեւան թղթերդ ո՞վ տարավ:
- Միլիցեքը տարան, ո՞վ տարավ:
-Նախորդ ընտրությունների ժամանակ դուք ո՞ւմ էիք ընտրել:
- Խաչիկ Մանուկյանին եմ ընտրել:
- Հիմա, եթե դառնաք պատգամավոր, առաջին օրինագիծը ո՞րը կլինի, որ կներկայացնեք:
- Օրենքներ էղնի, որ ժողովրդին լավ էղնի: Հո չե՞մ կարա միլիոն բերեմ, տամ ժողովրդին: Աշխատեն պիտի: Ժողովուրդը որ չաշխատի, չի կարա: Հաց քաղեն, ցորեն քաղեն, բերեն ուտեն:
- Իսկ ԱԺ-ում գիտե՞ք ոնց են քվեարկում:
- Ընդեղ որին ասեց` ջնջես, ջնջում ես:
- Չէ, տեղամասում չէ, ԱԺ-ում եմ ասում:
- Օրենքները ինչ որ օրենք է, պիտի օրենքով ժաժ գան: Չպիտի խարդախություն էնեն, բան չէնեն: Ընդար ընտրվել են, գործ չեն էնի: Դեպուտատ ինձ չեն տա, ո՞վ կուտա: Էնքան ջահելներ կան:
- Հա°մ ասում եք, որ կընտրեն ձեզ, հա°մ ասում եք, որ ձեզ չեն թողնի, որ ընտրվեք: Բա ինչո՞ւ եք առաջադրվել:
- Քանի հոգի ջահել կա: Ինձի ո՞վ կթողնի: Ինքը կընտրի լավերին, փող էլ ունին, ամեն բան էլ ունին: Մեզ ի՞նչ կա:
- Իսկ ձեզ ի՞նչ են խոստացել, որ առաջադրվեք: Փող չե՞ն տվել:
- Հեչ բան չէ: Ինձի փարա ո՞վ կտա:
- Խոսում են, թե խոստացել են, որ ձեր թոշակը բարձրացնելու են, ձեզ խմիչքով են ապահովելու:
- Չէ, խմելը չեմ խմում, բալա ջան, ի՞նչ անեմ:
- Թոշակը ձեր չեն բարձրացրե՞լ:
- Չէ, տենց բան չի էղնի: Թոշակը չի բարձրանա:
- Իսկ էն, որ հիմա ասֆալտ են անում գյուղում, ձեզ չեն խոստացե՞լ, որ առաջադրվեք, գյուղն ասֆալտ կանեն:
- Եսի՞մ, հլը ասֆալտ բերեն, տեղ հասնի, տեհանք վերի տներ կբերե՞ն: Էդ վո՞վ պտի բերե, ասֆալտ վառե, էփե, թափե ժողովրդի համար: Էդի պտի փարա ունենա:
- Հիմա ձեզ խոստացե՞լ են, որ եթե առաջադրվեք, ձեր գյուղը ասֆալտ կանեն:
- Չէ: Կոշիկ է, բան-ման է, բերին հիմնական տվին ժողովրդին, թե չէ` ուրիշ բան չկա: Ստեղ էլ բերին, մի հատ խաղալիք բաժնեցին:
- Այսինքն` եկել են, ձեզ համոզել են, դուք էլ առաջադրվել եք ու դրա դիմաց ոչինչ չե՞ք ուզել:
- Չէ: Ոչ մի օգուտ, ոչ մի սպիչկի չոփ չունեմ:
- Հիմա որ դուք առաջադրվել եք թիվ 15-ում, գիտե՞ք, որ բացի ձեզնից, եւս 2 Խաչիկ Մանուկյան կա:
- Երկու հատ է, իրեք հատ է, չգիտեմ, կա: Էդոր հմար եմ էկել:
- Ձեզ համոզել են, որ առաջադրվեք, որ Խաչիկ Մանուկյանի ձայները կորեն, չէ՞:
- Չէ, չեն կորի:
- Բայց գիտե՞ք, որ իրականում ձեզ հատուկ համոզել են, որ առաջադրվեք, որ իսկական Խաչիկ Մանուկյանին խանգարեք:
- Էդ որ առաջ եկավ, իրան ընտրեցինք: Հիմի իրան չենք ընտրի: Ես շատ գիտե՞մ: Ամենն իրա գործը գիտի: Ի՞նչ կըրնանք էնենք, ուրիշ բան չկա: Կարո՞ղ է ինձ տանեն բռնեն:
- Չէ, պապի ջան:
- Հա, բա ի՞նչ գիտեմ: Աշխատում էի, ծառ ունիմ, ճյուղ ունիմ: Թող ես էղնիմ հիմի թագավոր:
- Պատգամավոր լինելով` թագավոր եք լինելո՞ւ:
- Հա, թագավոր եմ, ի՞նչ է:
- Նախորդ ընտրությունների ժամանակ ո՞ր կուսակցությանն եք ընտրել:
- Խաչիկ Մանուկյանին:
- Հանրապետական կուսակցությա՞նը:
- Հա, հա: Իրանք որը ընտրին ղեկավար, էն պիտի ըլնի:
- Իսկ որ գնաք Ազգային ժողով, ի՞նչ եք անելու այնտեղ:
- Կխոսանք, ինչ պիտի: Ինչ-որ խոսք եղավ, կխոսանք: Կարեւոր խոսանք` ժողովուրդը լավ էղնի, ինչ պիտի էղնի: Ոչ մենք կարանք ժողովրդին միլիոն տանք, ոչինչ: Պիտի աշխատին: Մեկ է, ուզում է Սովետն էղնի, ուզում է` Ամերիկան, մեկ է, առանց աշխատել մարդը չի ապրի: Ասում են` Աստված կուտա, Աստված ո՞րտուց տա:
- Այս ԱԺ կազմին ծանո՞թ եք, գիտե՞ք ովքեր կան այնտեղ:
- Չիդեմ: Չեմ հարցրել: Մեր ղեկավարից կհարցնեմ:
- Ղեկավար ասելով` ո՞ւմ նկատի ունեք:
- Գյուղսովետի նախագահը, քարտուղարը: Որ էրթաս ուրիշ տեղ էլ, էլի գյուղի ղեկավարին պետք է ասես:
- Որ պատգամավոր էլ դառնաք, էլի՞ գյուղսովետի նախագահը կլինի ձեր ղեկավարը:
- Հա, բա ի՞նչ:
- Ի՞նչ եք կարծում, ԱԺ-ում ձեզ լավ կզգա՞ք:
- Ինչի՞ լավ չենք զգա: Կուտենք, կխմենք, կխոսանք մեր չափով: Ես հովիվ էլ եմ եղել, քար էլ եմ կրել, ամեն բան էլ էրել եմ, Ռուսաստան էլ աշխատել եմ:
- Պապի, ձեր թոշակը կարծեմ 11 հազար դրամ է: Հերիքո՞ւմ է ձեզ:
- Չէ, ի՞նչ հերիքի: Մինակ լույսի փող: Պիտի օգնություն ստանամ:
- Բայց ստանո՞ւմ եք:
- Չեմ ստանում, կստանամ:
- Պապի, կարո՞ղ է ձեզ ստիպել են, որ առաջադրվեք:
- Չէ, նման բան չկա: Ես էրեխա՞ եմ, ինչ է: Ոչ էլ գիտեմ, որ գրավ պիտի տանք: Պառավը մեռել էր, ոչ մի բան էլ չտվեցին: Մեզ ո՞վ փող կուտա, մեռնեմ քեզի:
- Այն մյուս թեկնածուները, որ առաջադրվել են, նրանց ճանաչո՞ւմ եք:
- Ոչ մեկին էլ չեմ ճանաչում: Էդ Մանուկյանին մի անգամ տեսել եմ, էդ է:
- Պապի, կարո՞ղ է ձեզ խմացրել են, ձեր համաձայնությունը ստացել են:
- Չէ, չէ, հեչ բան չեմ խմե: Եթե խմեմ, կմեռնեմ: Բժիշկներն են ասել:
- Բա գրավը ո՞վ պետք է մուծի:
- Ես փարա չունիմ: Ի՞նչ մուծեմ: Այ մարդ, էս ի՞նչ կրակ ա: ՞
ԼՈՒՍԻՆԵ ԲԱՐՍԵՂՅԱՆ
http://www.hzh.am/Arkhiv/2007/june/2006/2006.html
Էս հարցազրույցը երեկ կարդալուց հետո երկակի վիճակում էի: Չգիտեի, ծիծաղե՞լ էն անհեթեթ իրավիճակի վրա, որի մեջ ընկել է մեր խեղճ ծերունի հերոսը... թե լաց լինել մեր բոլորիս վրա, հաշվի առնելով որ "կթվորուհիների" ու "հովիվների" իշխանությունը վերջնականապես վերադարձել է: Մեր իշխանության վերնախավում գտնվողները շուտով երևի "Ազգային" ժողովում մնայուն տեղեր հատկացնեն հարցազրույցի ծերունու պես մարդկանց՝ համեմատական դաշտում ավելի գիտակ ու գրագետ երևալու համար: Էս հնարքը սովետ կոչված թյուրիմացությունը լավ էլ կիրառում էր: Սրանք էլ լինելով սովետի կրողներ, ու սովետից բացի ուրիշ արժեքային համակարգ չունենալով, շահագրգիռ են Հայաստանում սովետը վերականգնելու, որ իրենք էլ դառնան էտ սովետի "բրեժնեվները":
Che_Guevara
27.09.2007, 10:34
Միանշանակ ՈՉ:
Հիմա, երբ խորհրդարանական ընտրություններից անցել են ամիսներ, ավելի հեշտ է ետ նայել, ու տեսնել, թե ինչ էր կատարվում ընտրությունների ժամանակ: Հեշտ է նաև պատկերացնել թե ինչ է կատարվելու նախագահականի ժամանակ:
Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է դզեռքերս ծալած նստենք ու նայենք թե էս իշխանությունները վոնց են ժողովրդին "են բանից" անում:
Խորհրդարանականի ժամանակ ընտրախախտումները սկսվեցին դեռ ընտրարշավի ժամանակ: Նույնը տեղի է ունենում նաև հիմա. Ընտրություններին դեռ ամիսներ կան, իսկ ՀՀԿ նախագահ ՍՍ ն արդեն սկսել է իր ընտրարշավը: Դա բացահայտ խախտում է: Քաղաքում դեռ կարելի ե հանդիպել ՀՀԿ ի պաստառները, դա բացցցցահայտ խախտում է:
Այսօր ՀՀԿ ն ամենաուղիղ իմաստով "առել" է բոլոր "արվեստագետներին", "մտավորականներին" և այլոց: Այսօր մենք ՈՉ պետք է ասենք նախ և առաջ այն մարդկանց, ովքեր իրենց անձնական շահերի համար գովաբանում են ՀՀԿ ին: Երբ նայում ենք Հ1, մի պահ պետք է գիտակցենք, որ ամեն ինչ այնքան վարդագույն չէ, որքան ցույց է տրվում կապույտ եկրանից:
Ամփոփելով ասածս, բոլորի ուշադրությունն եմ ուզում հրավիրել այն փաստին, որ այսօ արդեն Հայաստանում բոլորը ծախվել են ՀՀԿ ին ՝ մեր "աստղերը", մեր "դերասանները", "մանկավարժները" որոնք հաճախ քարոզներ են անցկացնում դասերի ընթացքում և ուրիշ շատ ոլորտների մարդիկ: Կոչ եմ անում բոլորին, եկեկ այս անգամ մենք չծախվենք `ոչ ուղղակի, ոչ անուղղակի իմաստով: Ուղակի մնանք հաստատուն , մաքուր և կատարենք մեր սեփական ընտրությունը` հաշվի առնելով այն, որ առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ որոշվելու է մեր հաջորդ 5 տարիների ապագան:
Միանում եմ Che_Guevara և իհարկե ծախվել են Հայաստանում մացած համարյա բոլորը, բացի նրանցից, ովքեր դրսից փող են ստանում։
Մի քանի ամսով գտնվում էի Հայաստանում և հարևաններիս ճշգրիտ հավաստմամբ, տեղեկացա, գրում եմ միայն թվեր
Թաղամասում ապրում են իրականում----------------------------127 մարդ
Հեռացել են այլ երկրներ -----------------------------------------------241 մարդ
Մահացածներ--------------------------------------------------------------42 մարդ
Բայց քվեարկել են --------------------------------------------------------413մարդ
Հասկանում եք, նույնիսկ մահացածներն են քվեարկությանը մասնակցում։
Արդեն Հայաստանում չկա ընդդիմություն, կա միայն 32առամի նման խորհրդարան և իբր ղեկավար օրգաններ, որոք գտնվում են Քոչարյանի և Սարգսյանի հնազանդության տան։ Հայաստանը գտնվում է օրհասական վիճակում, երևի մոտ 1915 թվականին։ Ով՞ կարողացել է փախել են, իսկ մնացածը միայն ստրկացվել, հա մտքով և գրպանով ստրուկներ են ու ճորտեր։
Նրանք հայեր չեն, դա հնարավոր չէ, որ հայը իր ազգի նկատմամբ այդքան դաժան լինի։
Պիտի ընդուլ տանք, ինչ գնով էլ լինի, որպիսի նախագահը միայն հայ լինի։ Ծնունդով և երկու կողմի ծնողներով։ Ունեմ հիմքեր։
Հայաստանը սրանից վատ վիճակում չի եղել։ Կարելի է սրան անվանել
Սպիտակ ցեղասպանություն։