Դիտել ողջ տարբերակը : Արմենտելը վաճառվում է...
Egern.net
05.04.2006, 22:40
Մի զարմանալի նորություն այսօր լսեցի. :o
Հունական ՕՏԵ ընկերությունը վաճառում է Արմենտել-ը, այդ մասին հայտարարվել է երեկ երեկոյան: Ամենայն հավանականությամբ, Արմենտելի նոր սեփականատերը կլինի ռուսական Մեգաֆոն ընկերությունը:
Սա լա՞վ է թե վատ: :think Կարծես, լավ է... Մեգաֆոնը շատ հայտնի ֆիրմա է Ռուսաստանում եւ հայտնի է իր բարձր որակով:
Ի՞նչ կասեք այս մասին
StrangeLittleGirl
05.04.2006, 23:26
Ճիշտ է, ամեն ինչ թող ռուսներին լինի: Հայաստանն էլ վաճառենք ռուսներին, պրծնենք: :(
Ճիշտ է, ամեն ինչ թող ռուսներին լինի: Հայաստանն էլ վաճառենք ռուսներին, պրծնենք: :(
Միևնույնն ա, ArmenTelը վաղուց արդեն հայաստանինը չի և արդեն կապ չունի ումը կլնի (թշնամիներից բացի), իսկ տվյալ դեպքում որոշակի չափով տեղյակ լինելով ներքին անց ու դարձին կարող եմ ասել, որ ավելի լավ ա ռուսներինը լինի քան ներկայիս հույներինը...
StrangeLittleGirl
05.04.2006, 23:36
Հըմ, ռուսներն էդպես բարեկա՞մ են մեզ:
Հըմ, ռուսներն էդպես բարեկա՞մ են մեզ:
Չկան մշտական ընկերներ և բարեկամներ, կան մշտական ՇԱՀԵՐ:
"Շուն են, թե գել են", նորից եմ կրկնվում, հենց այս պահի դրությամբ ավելի շահեկան է մեզ քան հույները:B
Հըմ, ռուսներն էդպես բարեկա՞մ են մեզ:
nothing personal, only business
Egern.net
06.04.2006, 14:56
Չկան մշտական ընկերներ և բարեկամներ, կան մշտական ՇԱՀԵՐ:
"Շուն են, թե գել են", նորից եմ կրկնվում, հենց այս պահի դրությամբ ավելի շահեկան է մեզ քան հույները:B
Համաձայն եմ: Այս հույները մեզ լավ «քամեցին» ու առանձնապես որակ չապահովեցին (հատկապես բջջային ոլորտում): Հուսանք ռուսները մի բան կանեն:
Ասեմ, որ այս լուրը հաստատել են Արմենտել-ում, բայց կառավարությունից երեկ «Ազգ» թերթին ասել էին, որ իրենք դեռ նամակ չեն ստացել...
HardRock
10.10.2006, 16:17
Ժող երեկ լսեցիք, արմենթելը վաճառվելա: Գնորդը մի արաբական ընկերությունա, Շանթով ասեցին:
Ժող երեկ լսեցիք, արմենթելը վաճառվելա: Գնորդը մի արաբական ընկերությունա, Շանթով ասեցին:
Այո, չճշտված տեղեկություններով Արմենտելի բաժնետոմսերի 90% -ը գնել է Emirates Telecommunications Corporation (ETISALAT)/Istithmar PJSC/Emergent Telecom Ventures (ETV) արաբական կոնսորցիումը:
քաղաքացի
10.10.2006, 18:06
Այո, չճշտված տեղեկություններով Արմենտելի բաժնետոմսերի 90% -ը գնել է Emirates Telecommunications Corporation (ETISALAT)/Istithmar PJSC/Emergent Telecom Ventures (ETV) արաբական կոնսորցիումը:
Է հետո ի՞նչ: Ոչինչ չի փոխվի մինչը Արմենտելի մենաշնորհը չվերանա: Ինչքան «հույները» հարստացան, նույնքան էլ «արաբները» կփորձեն: Ինձ չի թվում, որ կկարողանան կապի ցանցը ավելի լավացնեն: Դրա համա պետք է «հրեշտակ» լինել, որ ուրիշին՝ հայերին, լավություն անեն և իրենց դրանից օգուտ չլինի: Տնտեսապես աբսուրդ բան է: Ավելի լավ է պետությունը մենաշնորհը վերացնի (որին ժողովուրդը սպասել է և դեռ երկար կսպասի):
Այսօր Ազգում կարդացի, շատ ուրախացա՝ հատկապես ինտերնետի մենաշնորհից ազատվելու պահից։ :)
«ԱՐՄԵՆՏԵԼԻ» ՎԱՃԱՌՔԸ ԿԱՅԱՑԵԼ Է, ԻՆՏԵՐՆԵՏՆ ԱԶԱՏՎԵԼ Է ՆՐԱ ՄԵՆԱՇՆՈՐՀԻՑ
Նոր սեփականատերը ETISALAT ընկերությունն է։
Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի մենաշնորհատեր «Արմենտելի» վաճառքի վերաբերյալ նախօրեին տեղեկություններ էին տարածվել, որ ընկերությունը 600 մլն դոլարով ձեռք է բերել արաբական Emirates Telecommunications Corporation (ETISALAT) Emergent Telekom Ventures (ETV) կոնսորցիումը: Մյուս կողմից, «Արմենտելի» ձեռքբերմանը հավակնող մեկ այլ ընկերության՝ ռուսական MTC-ի պաշտոնական ներկայացուցիչները ասեկոսեներ էին համարել այդ լուրերը, վստահություն հայտնելով, որ իրենք են «Արմենտելի» վաճառքի համար հայտարարված միջազգային մրցույթի հավանական հաղթողը:
Այս լուրերի առնչությամբ վստահելի աղբյուրներից տեղեկացանք, որ «Արմենտելի» վաճառքն արդեն կայացած փաստ է, եւ այն ձեռք է բերել արաբական ընկերությունը: Սակայն առավել ուրախալի փաստն այստեղ այն է, որ գնորդը կամավոր հրաժարվել է ինտերնետի մենաշնորհից: Նույն աղբյուրի հաղորդմամբ, վերջերս տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մի շարք ներկայացուցիչների հետ հանդիպման եւ մրցանակների հանձնման արարողության ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հավաստիացրել էր, որ «Արմենտելի» վաճառքից հետո ինտերնետի մատակարարման ոլորտն ազատվելու է մենաշնորհից, եւ այդ կապակցությամբ կլինի հատուկ հայտարարություն: Սրանով, փաստորեն, լայն հնարավորություններ են ստեղծվում մեր երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների արագ զարգացման համար, որի հիմնական խոչընդոտը այս ոլորտում «Արմենտելի» ունեցած մենաշնորհն էր:
Ա. Մ.
Հ.Գ. Հուսանք Ազգի «հավաստի աղբյուրները» ճիշտ դուրս կգան։
Ըստ Արմինֆո (http://www.arminfo.am/index_arm3.shtml)գործակալության հունական ՕՏԵ ընկերությունը հերքել է «ԱրմենՏել» ՓԲԸ 90 տոկոս բաժնետոմսերի վաճառքի մասին տեղեկատվությունը:
Այո, չճշտված տեղեկություններով Արմենտելի բաժնետոմսերի 90% -ը գնել է Emirates Telecommunications Corporation (ETISALAT)/Istithmar PJSC/Emergent Telecom Ventures (ETV) արաբական կոնսորցիումը:
Ի դեպ, էլի ըստ չճշտված տեղեկությունների վերոհիշյալ կոնսորցիումի հետևում էլ ռուսներն են կանգնած:
Երեկ "ԱՐ" Հեռուստաընկերության "ԱԶԴԱՐԱՐ" ծրագրով Անդրանիկ Մանուկյանը պաշտոնապես հաղորդեց, որ արաբական ընկերությունը դուրս է մնացել մրցույթից՝ ժամանակին գումարային հայտ չներկայացնելու պատճառով։ Այսպիսով մրցույթին մնացել են մասնակից երկու ռուսական ընկերությունները։
"ԱԶԴԱՐԱՐ" 13.10,2006
քաղաքացի
13.10.2006, 11:39
Տխուր է… ցավում եմ:
Տխուր է… ցավում եմ:
Կներեք ինչն է տխուր և ինչի համար եք ցավում՞ ինչ տարբերություն թե ով կհաղթի՞ Ինձ թվում է բոլորն էլ նույնն են։
քաղաքացի
13.10.2006, 21:20
Կներեք ինչն է տխուր և ինչի համար եք ցավում՞ ինչ տարբերություն թե ով կհաղթի՞ Ինձ թվում է բոլորն էլ նույնն են։
Դե գոնե մի բան կլինի՞, որ ռուսներինը չլինի: :(
Դե գոնե մի բան կլինի՞, որ ռուսներինը չլինի: :(
Դե արաբների հետեում էլ հայերն էին կանգնած, էլի եմ կրկնում ինձ թվում է նույնն է լինելու։
Արմենտելի 90%-ը գնել է VIMPELCOM ռուսական ընկերությունը:
Բանակցություններ են տարվում կառավարության և VIMPELCOM-ի միջև, կառավարության 10% էլ ռուսներին «վաճառալու» վերաբերյալ…
www.vimpelcom.com www.beeline.ru
HardRock
10.11.2006, 10:28
Դե գոնե մի բան կլինի՞, որ ռուսներինը չլինի: :(
Ոչինչ մի տխրիր, մի քանի վախտ հետո հեղափոխություն կանենք և բոլոր ռազմավարական օբյեկտները կպետականացնենք::) :) :)
Արմենտելի 90%-ը գնել է VIMPELCOM ռուսական ընկերությունը:
Բանակցություններ են տարվում կառավարության և VIMPELCOM-ի միջև, կառավարության 10% էլ ռուսներին «վաճառալու» վերաբերյալ…
www.vimpelcom.com www.beeline.ru
Կառավարությունն ասում է, որ ինքն այդ 10%-ը վաճառելու է մենաշնորհի իրավունքից հրաժարման դիմաց, բայց չեն կոնկրետացնում։
Իսկ վիվասելԹ ում է պատկանում ավելի չիշտ ինչ ազգի?
իսկ ես լսել եմ, որ բիլայնին են վաճառել:think
Նույն Վիմպելկոմնա: Ասենք ոնց որ Կարաբախ Տելեկոմնա ՎիվաՍելլ ը:
ԻՆչ հիմա սաղ - սաղ վաճառվել է?
Մի զարմանալի նորություն այսօր լսեցի. :o
Հունական ՕՏԵ ընկերությունը վաճառում է Արմենտել-ը, այդ մասին հայտարարվել է երեկ երեկոյան: Ամենայն հավանականությամբ, Արմենտելի նոր սեփականատերը կլինի ռուսական Մեգաֆոն ընկերությունը:
Սա լա՞վ է թե վատ: :think Կարծես, լավ է... Մեգաֆոնը շատ հայտնի ֆիրմա է Ռուսաստանում եւ հայտնի է իր բարձր որակով:
Ի՞նչ կասեք այս մասին
Ով ուզում է տող առնի, միայն թե որակով լինի և մեր բյուդջեին վնաս չհասցվի իր նոր սակագներով :angry ;) :D