PDA

Դիտել ողջ տարբերակը : Ր և Ռ տառերի դասավորությունը



Mesrop
07.08.2006, 18:09
Ես տենցել չկարողացա հարմարվել ՀԱՅԵՐԵՆ ՄԵՔԵՆԱԳՐՄԱՆ սկրիպտին...
իմ կարծիքով հարկավոր է փոխել Ր և Ռ տարերի դասավորությունը...

R > Ռ
8 > Ր

իսկ դուք ինչ կարծիքի եք հարգելի անդամներ՞

մոդերատորներ ջան, չկարողացա քվեարկություն բացեի...
եթե հարմար եք գտնում, բացեք…

FC-MIKA
07.08.2006, 18:25
Եսել եմ էտ կարծիքին,որ ավելի ճիշտ կլինի փոխել;

kiki
07.08.2006, 19:04
ինձ համար էլ փոխած հարմար կլինի, ստիպված անջատում եմ, նոր հավաքում տեքստը...

Ուլուանա
07.08.2006, 19:13
Իսկ ինձ համար հենց այսպես է հարմար: Ի դեպ, ես էլ եմ երկար ժամանակ սովոր եղել անգլերեն R=Ռ և 8=Ր ձևին, բայց հետո, երբ մեր տանը փwխեցինք, արագ վարժվեցի այն դասավորությանը, որը հիմա ֆորումում է դրված: Հիմա զգում եմ, որ այսպես ավելի հարմար է: Որ ընտելանաք, դուք էլ կզգաք: Գիտե՞ք ինչու: Որովհետև իրականում Ր տառն անհամեմատ ավելի հաճախ է օգտագործվում, քան Ռ-ն, իսկ երբ Ր-ն անգլերեն R-ի տեղում է, տեքստ հավաքելն ավելի հարմար է լինում:;)

Yellow Raven
07.08.2006, 19:17
Իմ համար լրիվ մեկ է,բայց արդեն վարժվել եմ,ավելի լավ կլինի,որ չփոխեն:

Արշակ
07.08.2006, 20:38
Ժողովուրդ մի բան հարցնեմ էլի։ Ինչու՞ այսպիսի հարցերը «Գրենք հայերեն ամենուր (http://cpanel.host.am/%7Eakumb/../%7Eakumb/showthread.php?t=497)» թեմայում չեք քննարկում։ Նույնիսկ հայերենի սկրիպտի ու «Գրենք հայերեն ամենուր (http://cpanel.host.am/~akumb/../%7Eakumb/showthread.php?t=497)» թեմայի մասին բոլոր բաժիններում հայտարարություններ դրեցինք, բայց մեկ է շատ պասիվ եք։ Այդ թեման հենց նման հարցեր քննարկելու համար է ստեղծվել։:) Հենց Ռ-ի ու Ր-ի մասին էլ ահագին քննարկումներ կան։;) Չնայած գուցե արժի, որ Ռ-ի ու Ր-ի դասավորության մասին առանձին թեմա լինի։http://cpanel.host.am/~akumb/../%7Eakumb/images/smilies/smile_083.gif
Մի հատ էլ այդ թեմայում իմ գրածներից մեջբերում անեմ.

Օրինակ՝ հենց «Ր» և «Ռ» տառերի դեպքում։ Հայերենում հաճախ են հանդիպում «եր» և «ար» տառակապակցությունները։ Այդ պատճառով , մեքենագրելիս ավելի հարմար կլինի, եթե դրանք իրար կողքի լինեն։ Բացի դրանից, հայերենում «ր» տառը շատ ավելի հաճախ է հանդիպում, քան «ռ» տառը, հետևաբար ավելի հարմար կլինի, որ «ր»-ն ավելի մոտիկ լինի ստեղնաշարի մեջտեղի տողին։ Ի դեպ, հենց այպիսի բաներն են հաշվի առնում typewriter ստեղնաշար ստեղծելիսhttp://cpanel.host.am/%7Eakumb/../%7Eakumb/images/smilies/smile.gif։ Բացի դրանից, հնչողությամբ էլ անգլերեն R-ին Ր-ն ավելի է համապատասխանում։
Հետագայում, այս տարբերակը բարեհաջող փորձարկելուց ու տեղադրելուց հետո հնարավոր է, որ անհրաժեշտության դեպքում ստեղնաշարի տարբեր դասավորություների ընտրության հնարավորություն էլ մտցնենք։http://cpanel.host.am/%7Eakumb/../%7Eakumb/images/smilies/wink.gif

Riddle
07.08.2006, 20:51
Եկեք թողնենք ամեն ինչ այնպես, ինչպես կա: Ո՞նց հնարավոր է ամեն ինչ բոլորին հարմար լինի: Ամեն մեկին որոշ բաներ հարմար են, որոշներն էլ անհարմար են: Օրվա խորհուրդը՝ մանր հարցերում կարելի է փորձել անհարմարին հարմարվել:;)

Մասսագետ
07.08.2006, 21:32
Ինձ էլ էր սկզբում նենց հարմար, հիմա արդեն սովորել եմ, բայց դե ուրիշ տեղ հակառակն ա պետք լինելու, մի խոսքով խառնվել ա իրար...

NetX
07.08.2006, 21:57
Երբ կյանքումս արաջին անգամ էի հայերեն տեքստ հավաքում շատ դժվար էր Ռ-ր KDWin'ի դասավորությունը, բայց ժամանակի ընթացքում վարժվեցի, իսկ այժմ ահավոր անհարմար ա հետ սովորելը, քանի որ արդեն առանց մտածելու ենթագիտակցորեն KDWin'ի դասավորությամբ եմ հավաքում, անձամբ քվեարկել եմ KDWin'ի դասավորություն օգտին:B

John
08.08.2006, 08:30
Որովհետև իրականում Ր տառն անհամեմատ ավելի հաճախ է օգտագործվում, քան Ռ-ն, իսկ երբ Ր-ն անգլերեն R-ի տեղում է, տեքստ հավաքելն ավելի հարմար է լինում:;)
Համաձայն եմ,ինձ էլ է այսպես ավելի հեշտ:

Delicada
08.08.2006, 10:42
Ինձ հարմար է ավելի
R=Ռ
8=Ր
Երևի սովորություն է արդեն

Riddle
08.08.2006, 12:14
Ինձ հարմար է ներկա տարբերակը, բայց եթե փոխվի, հոգեկան ցնցում չեմ ստանա, 1-2օրում կհարմարվեմ:

Արշակ
25.08.2006, 23:47
Հարգելի՛ ֆորումցիներ, հայերեն մեքենագրելու այս միջոցը մի փոքր կատարելագործվել է:
Այժմ դուք հնարավորություն ունեք ընտրելու ձեր նախընտրած տառերի դասավորությունը:

Առաջարկվում են հետևյալ երկու տարբերակները.
Phonetic1 - «Ռ»-ն համապատասխանում է անգլերենի «R»-ին, իսկ «Ր»-ն՝ «8»-ին
Phonetic2 - «Ռ»-ն համապատասխանում է «8»-ին, իսկ «Ր»-ն՝ անգլերենի «R»-ին

Տառերի դասավորության ընտրությունը կատարվում է գրառումների խմբագրիչի սմայլերի ցուցակի ներքևում գտնվող «Այլ հնարավորություններ» բաժնից: Գրառումը խմբագրելիս ի սկզբանե ընտրված է Phonetic1 դասավորությունը:
Մոտ օրերին կավելացվեն տառերի նաև այլ դասավորություններ։

Հ. գ.
Ուղղվել է նաև հայերենի սկրիպտի թերությունը, որը կապված էր Firefox-ով կամ Opera-ով երկար գրառումներ կատարելիս խմբագրիչի scroll bar-ի հետ: