PDA

Դիտել ողջ տարբերակը : Խորհրդարանական ընտրությունների քվեարկության ընթացքը

Philosopher
12.05.2007, 07:52
Այսօր խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրն է։
Այս թեման բացվում է որպես կարևոր թեմա, որտեղ կարող եք տեղադրել ընտրությունների ընթացքը լուսաբանող նյութեր՝ ընտրախախտումների կամ ընտրությունների նորմալ ընթացքի մասին տեղեկություններ, հեռուստատեսությամբ կամ այլ ԶԼՄ–ներով հրապարակվող վիճակագրական տվյալներ, անձնական տպավորություններ, տարբեր վերլուծություններ և քննարկել դրանք։
Միաժամանակ հիշեցնեմ, որ այստեղ քննարկվում է ընտրությունների ընթացքը և ոչ թե որևէ կուսակցության կամ պատգամավորության թեկնածուի գործունեությունը կամ առանձին գործողությունները քվեարկության ժամերին։ Այնպես որ պետք է պահպանել այս կարգը (http://www.akumb.am/showthread.php?t=9093) և որևէ անուն չհրապարակել, նույնիսկ եթե հայտնի է կամ անձամբ ներկա եք եղել որևէ կուսակցության անդամի կողմից, ասենք, որևէ ընտրախախտման։ Կուսակցության անվանումը մի՛ գրեք։ Այն կհրապարակեք այսօր 20..00–ից հետո։
Հուսանք՝ այս էջում կլինեն լավ նորություններ և դրանք կլինեն ոչ թե աչքակապություն, այլ իրական փաստեր։ Սկսեցինք։

Philosopher
12.05.2007, 11:08
«Մենք ունենք ուժ, կամք և ցանկություն, որպեսզի ժողովրդի մեծ մասի կամքին չփաթաթվի փոքր մի խմբի կամքը»։ ՀՀ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյան, Հայլուր
Ի՞նչ նկատի ունի պրն. Հակոբյանը։ Որպեսզի փոքր խմբի կամքը չփաթաթվի ժողովրդի մեծ մասի կամքին, կան ընտրություններ, որոնք հիմա ընթացքի մեջ են։ Ինչի՞ մասին է խոսում ԱԱԾ ղեկավարը։

Artgeo
12.05.2007, 11:43
Ընտրությունները ի սկզբանե կեղծված են: Եվ որևէ կասկած որևէ նորմալ մարդու մոտ չի կարող լինել: Կրկնում եմ նորմալ: Իշխանություններն ու նրանց ստրուկները շարունակելու են պնդել, որ ամեն ինչ հոյակապ է ու ընտիր:

Բայց ամեն ինչ հոյակապ ու ընտիր չի կարող լինել: Իշխանությունները առանց աչք թարթելու բացահայտ ստում են գանցելով 2 միլիոնից ավել ընտրող: Հայաստանում այդքան մարդ չկա, իսկ դրսի քաղաքացիներին իշխանությունները զրկել են քվեարկելու իրավունքից նույնպես կեղծիքներով ընդունված հակաիրավական ու մարդու իրավուքներին հակասող սահմանադրությամբ:

Mari
12.05.2007, 12:10

Ես էլ շատ տարօրինակ համարեցի այն փաստը, որ Հայաստանում ընտրական իրավունք ունի մոտ երկու միլիոն յոթ հարյուր հազար մարդ: /Այնինչ մեր բնակչության թիվը շատ-շատ երեք միլիոն լինի/:
Նոր ԿԸՀ-ն տվյալները հաղորդեց, համաձայն որոնց՝ արդեն ժամը 12-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցողների 10.5 տոկոսը:

քաղաքացի
12.05.2007, 12:19
Ժող մի լավ առաջարկ ունեմ, պրոստո հավեսի խնդիր ա, մեկ էլ լոկշությունն անցկացնելու ձև: Օրինակ հիմա ես գնամ Չեխովի դպրոց և հաշվել ընտրողների քանաքկը: Այնտեղ շատ հարմար է նաև, որովհետև հնարավոր է նույնիսկ հաշվել, թե դիմացի մայթում՝ գրողների միությունում քանի մարդ է մտնում դուրս գալիս:
Փորձեք և կտեսնեք, որ պաշտոնական արդյունքը ձեր հաշվածից մոտ մի 5 անգամ ավել է: :D

Հ.Գ. Սահմանադրականի ժամանակ տենց եմ արել, 1:30 ժամվա ընթացքում երկու մայթերում ընդհանուր մտել էին 20 հոգի և հետաքրքիրն այն էր, որ հենց 1-ից 2:30-ն եմ նայել ու հայտարարել էին, որ ժամը 13:00-ից 14:00 ընկած հատվածում Չեխովի դպրոցում պիկ ժամ էր, ամենաշատը այդ ժամերին են ընտրել: :lol

Artgeo
12.05.2007, 12:28

Նույնն էլ ես եմ արել մեր ընտրատարածքներից մեկում ու նույն արդյունքն եմ ստացել:

Նոր ԿԸՀ-ն տվյալները հաղորդեց, համաձայն որոնց՝ արդեն ժամը 12-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցողների 10.5 տոկոսը:
Երկու դեպք կարող է լինել.
1. Մարդիկ ակտիվ քվեարկում են վարչախմբից ազատվելու համար, հույս ունենալով, որ ընտրությունները չեն կեղծվելու, իսկ հակառակ դեպքում վաղը պաշտպանելու են իրենց ձայները:
2. ԿԸՀ-ն ինչպես միշտ կատարում է կրիմինալ վարչախմբի պատվերը:

Իմ Հ1-ում ունեցած հավաստի աղբյուրները պնդում են, որ Հ1-ի եթերում «ուղիղ» կապերը հիմնականում նախօրոք ձայնագրված են:

Philosopher
12.05.2007, 12:46
Ընտրությունները ի սկզբանե կեղծված են: Եվ որևէ կասկած որևէ նորմալ մարդու մոտ չի կարող լինել: Կրկնում եմ նորմալ: Իշխանություններն ու նրանց ստրուկները շարունակելու են պնդել, որ ամեն ինչ հոյակապ է ու ընտիր:
Բայց ամեն ինչ հոյակապ ու ընտիր չի կարող լինել: Իշխանությունները առանց աչք թարթելու բացահայտ ստում են գանցելով 2 միլիոնից ավել ընտրող: Հայաստանում այդքան մարդ չկա, իսկ դրսի քաղաքացիներին իշխանությունները զրկել են քվեարկելու իրավունքից նույնպես կեղծիքներով ընդունված հակաիրավական ու մարդու իրավուքներին հակասող սահմանադրությամբ:
Ավելի ճշգրիտ՝ 2.285.830 ընտրող։ Այս թիվը նշանակում է, որ քվեարկության ողջ ընթացքը կարող է ընթանալ առանց որևէ խախտումների, յուրաքանչյուրն ընտրի նրան՝ ում ցանկանում է, բայց քանի որ իրական ընտրողների թվաքանակը առավելագույն դեպքում կարող է լինել 850.000–1.000.000, ապա մնացած շուրջ 1.000.000 ձայների շնորհիվ, որոնք կընդգրկվեն ընտրությունների վերջնական արձանագրություններում, իշխանական կուսակցությունները կստանան մեծամասնություն։ Այս պարզ մաթեմատիկական հաշվարկը խոսում է այն մասին, որ միայն այդպիսի թվի հրապարակումը ինքին բացառում է ժողովրդավարական ընտրությունների հնարավորությունը, թեև քվեարկությունը կարող է լինել միանգամայն ժողովրդավարական, թեև ախորժակը ուտելուց է բացվում ու, ինչպես երևում է, նույնիսկ քվեարկությունը չի լինելու օրենքով սահմանված կարգին համապատասխան։

Artgeo
12.05.2007, 13:06
Առավոտվանից մեր փողոցներով բավականին բարձր արագությամբ արտասահմանյան և նիվա մակնիշի երիտասարդ տղաներով լի մեքենաներ են շրջում: Կառուսելի մեկնարկը տրված է:

Philosopher
12.05.2007, 13:28
Առավոտվանից մեր փողոցներով բավականին բարձր արագությամբ արտասահմանյան և նիվա մակնիշի երիտասարդ տղաներով լի մեքենաներ են շրջում: Կառուսելի մեկնարկը տրված է:
Այսօր երևանցիներին է ներկայացվում է նոր ավտո–շոու. "Էս ձեր փողերով ենք առել ու լավ ենք արել, հիմի էլ ձեր ձեներն ենք առնում ու ավելի լավ ենք անում" խիստ խոսուն նշանաբանով։ Իսկ եթե ավելի լուրջ, ապա արտահասահմանյան մեքենաների առատություն կա ողջ քաղաքում, ընդ որում կան նաև արտասահմանյան մեքենաներ, որոնք առանց պետհամարանիշների են, և որոնց մեջ իրենց գործին են սպասում մեծաքանակ երիտասարդներ։

Artgeo
12.05.2007, 13:35
Մորաքույրս, որը Հայաստանի քաղաքացի է, նոր սմս գրեց Վրաստանից հարցնելով, թե ում քվեարկի: Ո՞նց բացատրեմ, որ «ժողովրդավար» իշխանությունները նրան զրկել են ժողովրդավարության գլխավոր իրավուքներից մեկից:

Ի դեպ, այս հակաիրավական սահմանադրության առիթով նամակ է ստացվել նաև Գերմանիայից:

ԴԻՄՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԱՀԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ
ՀՀ. ՍԱՀՄԱՆԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ պր. Գ. Հարությունյանին
ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ պր.Ա. Հարությունյանին
ՀՀ. ԲՈԼՈՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՈՒ ԿԱԶՄԱՆԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Մեծարգո նախագահներ, Հայաստանի Հանրապետության առաջին այրեր, քաղաքական գործիչներ

Մենք` Գերմանաբնակ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, դիմում ենք Ձեզ վերականգնելու մեր քաղաքացիական արդար իրավունքը՝ մասնակցելու ՀՀ.ԱԺ-ի պատգամավորական ընտրություններին օրենքով սահմանված ՀՀ քաղաքացու ընտրելու իրավունքով , որը հաստատված ու ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ` անկախ նրա բնակության վայրից:

Ըստ ՀՀ Սահմանադրության, Հայաստանի ամեն մի քաղաքացի ազատ տեղաշարժվելու, ցանկացած վայրում ու երկրում ապրելու, հանգրվանելու իրավունք ունի: Մենք գտնում ենք, մեզ ընտրելու իրավունքից զրկելը սահմանադրական կարգի եւ մարդու իրավունքների կոպիտ խախտում է, որը անըմբռնելի է աշխարհի բոլոր զարգացած եւ դեմոկրատական երկրների կողմից: Վստահորեն հայտնում ենք, որ մեր այս օրինական պահանջին կարձագանքեն բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ , որոնք ստիպված, Ձեզ հայտնի պատճառներով ապրելով հայրենիքից դուրս, իրենց քաղաքացիական իրավունքների այսպիսի կոպիտ ոտնահարումից վիրավորված , կմիանան մեզ` արտերկրում ապրող ՀՀ քաղաքացու իրավունքը վերականգնելու արդարացի պահանջով:
Մենք հուսով ենք, որ Հայաստանի Հանրապետության մեծարգո այրերը կընդառաջեն , եւ հնարավորություն կտան մեզ քաղաքացիական պարտքը կատարելու պետության, հայրենիքի առջև: Այլապես մենք կդիմենք Եվրոխորհրդին եւ Եվրոդատարան վերականգնելու մեր` Հ.Հ քաղաքացիների կոպտորեն արգելված իրավունքները:

Հարգանքներով` մի խումբ Գերմանիայում ապրող ՀՀ քաղաքացիներ

11.05.2007 Գերմանիա

http://elections.a1plus.am/am/?nid=214

Enipra
12.05.2007, 13:45
ԲԱԶԱՐ ՏԵՂԱՄԱՍՈՒՄ

[13:56] 12 Մայիսի, 2007

/երկար է/

http://www.a1plus.am/am/?page=issue&iid=49116
–––– –––– ––––
ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՎԵ՞Լ Է

[13:44] 12 Մայիսի, 2007
Երեւանի թիվ 132 դպրոցում տեղակայված 4/18 տեղամասում դադարեցվել է քվեարկությունը: Ինչպես տեղեկացանք «Դաշինք»-ի մամլո ծառայությունից` Հանձնաժողովի նախագահը, որը ԱՄ անդամ է, վերցրել է գրանցման գիրքը եւ դուրս եկել տեղամասից: «Ա1+»-ի նկարահանման խումբը մեկնել է ընտրատեղամաս:

http://www.a1plus.am/am/?page=issue&iid=49115

Philosopher
12.05.2007, 13:48
12-05-2007 12:27:47

Ժամը 11:00 դրությամբ Հայաստանում ընտրողների մասնակցությունը կազմել է 10.5%

Ժամը 11:00 դրությամբ, Հայաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցել են 243.630 ընտրողներ, կամ ձայնի իրավունք ունեցողների 10.5%-ը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այս մասին տեղեկացրեց Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահի տեղակալ Աբրահամ Բախչագուլյանը:

Ձայնի իրավունք ունեն Հայաստանի 2 մլն 285 հազար 830 քաղաքացիներ:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

http://elections2007.am/?sub=shownews&newsid=107&lang=am

քաղաքացի
12.05.2007, 13:53
Կարող եմ փորձից ասել, որ վերջին 2 ժամվա ընթացքում կայծակնային արագությամբ մասնակցության թիվն աճելու է: :D

Artgeo
12.05.2007, 14:24
Հետաքրքիր է, որ շատ համայնքներում <հակամարտության> մեջ գտնվող բարգավաճականներն ու հանրապետականները միավորվել են Պռոշյան գյուղում, որտեղ այս գիշեր 5000 ական դրամ են բաժանել յուրաքանչյուրը միմյանցից անտեղյակ: Բայց, երբ բացահայտել են մյուս կողմի` գումարները բաժանելը, եւ պարզվել է, որ շատերը երկու կողմից էլ վերցրել են ընտրակաշառքը, միավորվել են իրենց խաբածներին բացահայտելու եւ գումարները հետ վերցնելու:
http://a1plus.blogsome.com/

:D :D Ո՞վ ա կասկածում հայերի բիթիության վրա: :D

Ժող, գիտե՞ք ինչի վրա եմ կայֆ բռնում: Էն, որ հիմա Առմենիա «հեռուստաընկերությունն եմ նայում, որը «ուղիղ եթեր՝ ուղիղ կապով՝ արբանյակային արագ, բացառիկ և որակով ուղիղ հեռահաղորդակցմամբ», (որը չգիտես ինչու անընդհատ էռոռներա տալիս :D ) եթերը, որտեղ անընդհանտ բերում են ԱՊՀ դիտորդական առաքելության զեկավարող՝ Ռուշայլոյի (Ռուսաստան) և Բելոռուսի ներկայացուցչի խոսքերը, որ ընտրությունները նորմալ են ընդանում:

Ուրախանանք հայեր, աշխարհի ամենատոտալիտար երկրների դիտորդները Հայաստանի ընրտությունները գնահատում են նորմալ:

Հ.Գ. Նկատեմ, որ Վրաստանը այդ կազմում չկա:

Philosopher
12.05.2007, 14:54
Հասնել եվ անցնել հանրաքվեին

Մայիսի 12-ին, տեղական ժամանակով ժամը 14-ի դրությամբ Հայաստանի խորհրդարանի ընտրությանը իր քաղաքացիական պարտքը կատարել է 687 հազար 845 ընտրող, որը կազմում է Հայաստանի ընտրողների ընդհանուր թվի 29,7 տոկոսը: Այդ տվյալը հաղորդել է ԿԸՀ փոխնախագահ Աբրամ Բախչագուլյանը: Ընտրողների մասնակցության վերաբերյալ առաջին տվյալը ԿԸՀ-ն, համաձայն օրենքի, հրապարակել էր մայիսի 12-ին, ժամը 12-ին:Ըստ այդմ, ընտրության առաջին չորս ժամերին մասնակցությունը կազմել էր 243 հազար 630 մարդ, ինչը ըստ ԿԸՀ փոխնախագահ Աբրամ Բախչագուլյանի, կազմում է ընտրողների ընդհանուր թվի 10,5 տոկոսը:

Քվեարկությանը մասնակցության ներկայացվող տեմպը գրեթե հավասարազոր է 2005 թվականի

Սահմանադրության փոփոխության հանրաքվեի մասնակցության տեմպին, որի շնորհիվ ի վերջո արձանագրվեց մոտ 1,5 միլիոն մարդու մասնակցություն:

http://www.lragir.am/src/index.php?id=1&l_id=32373

Artgeo
12.05.2007, 16:59
Տարօրինակ հայտարարություններ առաջին դեմքերից

«Ես շատ կցանկանայի, որ ընտրությունները եւ մեր ժողովրդի համար, եւ բազմաթիվ դիտորդների համար լինեին լավագույնը Հայաստանի պատմության մեջ, այսինքն որ ժողովուրդը եւ դիտորդները այդպես գնահատեին», հայտարարեց Սերժ Սարգսյանը:

Այսինքն, Ս. Սարգսյանը նույնպե՞ս ընդունում է, որ այդպես չէ իրականում, բայց ուզում է, որ այդպիսի գնահատական տան: :o

«Ըստ ՀՀ-ի սահմանադրության կամայական անձնավորություն կարող է լինել Հայաստանի նախագահ», հայտարարել է Ռ. Քոչարյանը:

Մի՞թե նախագահը ինքնաքննադատությամբ է զբաղվում: :o

Philosopher
13.05.2007, 00:31
Մասնակցության տվյալներն արդեն ամբողջական են

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Հայաստանի 41 ընտրատարածքների բոլոր ընտրատեղամասերում խորհրդարանի ընտրության քվեարկությանը մասնակցած քաղաքացիների թիվը: Ըստ այդմ, մայիսի 12-ի քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 375 հազար 733 մարդ, կամ ընտրողների ընդհանուր թվի 59,4 տոկոսը: Այդ թիվը մոտ 7 տոկոսով ավելի է, քան 2003 թվականի խորհրդարանի ընտրությանը:
12-05-2007 22:15:31

http://www.lragir.am/src/index.php?id=1&l_id=32477&firstpg=1

Միասնական եռյակի համատեղ հայտարարությունն ընտրության վերաբերյալ

Մայիսի 12-ին, խորհրդարանի ընտրության քվեարկությունից հետո համատեղ հայտարարությամբ հանդես են եկել Իմպիչմենտ դաշինքը, Նոր Ժամանակներ եւ Հանրապետություն կուսակցությունները: Այսօր` մայիսի 12-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քվեարկությունը, որ պետք է լիներ կարեւորագույն քաղաքական միջոցառում, ինչպես եւ սպասելի էր, հանդիսացավ ապօրինություններով ու բռնություններով գերհագեցված ընտրական մեկամսյա գործընթացի տրամաբանական, օրինաչափ եւ արժանի ավարտը: Քվեարկության ամբողջ ընթացքում ընտրակեղծիքների մասին տեղեկությունների տեղատարափ էր հանրապետության ողջ տարածքից, ոչ միայն վստահված անձերի ու դիտորդների հաղորդած օպերատիվ տեղեկատվությամբ, այլ նաեւ զանազան ռադիո եւ հեռուստալիքներով: Ամբողջ ծավալով աշխատեցվել են ընտրակեղծիքների հայտնի բոլոր միջոցներն ու եղանակները` լցոնումներ, ընտրակաշառքների բաժանում եւ այլն` իշխանական կուսակցությունների` ՀՀԿ-ի, "Բարգավաճ Հայաստանի", ՄԱԿ-ի եւ ՀՅԴ-ի կողմից: Երեւանի եւ մյուս բնակավայրերի համարյա ողջ հասարակական տրանսպորտը դուրս է բերվել երթուղիներից եւ օգտագործվել ընտրողներ բերելու, ինչպես նաեւ ուրիշների փոխարեն քվեարկող շրջիկ խմբերը տարբեր ընտրատարածքներ տեղափոխելու համար: Շատ ընտրատարածքներում եղել են թեկնածուների վստահված անձանց, լրագրողների նկատմամբ սպառնալիքների, բռնությունների, ծեծկռտուքի դեպքեր, ընդ որում, այսօրինակ դեպքերը հաճախ եղել են հենց իշխող կուսակցությունների` ՀՀԿ-ն, "Բարգավաճ Հայաստանը" եւ դաշնակցությունը ներկայացնող անձանց եւ խմբերի միջեւ: Կարելի է չկասկածել, որ առաջիկա ժամերին կարվեն նաեւ արդյունքների ամփոփման փուլի հետ կապված կեղծիքների եւ ապօրինությունների եզրափակիչ քայլերը։ Սակայն առանց դրա էլ, արդեն իսկ անսակարկելի է, որ այս ամենը էական ազդեցությյուն են ունեցել ընտրությունների վերջնական արդյունքների վրա", ասված է հայտարարության մեջ, որը ստորագրել են Նիկոլ Փաշինյանը, Արամ Զավենի Սարգսյանն ու Արամ Կարապետյանը:
13-05-2007 00:37:32

http://www.lragir.am/src/index.php?id=1&l_id=32489

Philosopher
13.05.2007, 08:48
ԿԸՀ տվյալով 5 տոկոսն առայժմ հաղթահարում են չորսը

Մայիսի 13-ի ժամը 9.00-ի դրությամբ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալի համաձայն Հայաստանի խորհրդարանի ընտրության արդյունքով 5 տոկոսի արգելքը հաղթահարում են չորս կուսակցություն` ՀՀԿ, Բարգավաճ Հայաստան, ՀՅԴ եւ Օրինաց Երկիր, որոնք ստացած ձայների թվով նույն հերթականությամբ գրավում են 1-4-րդ տեղերը: ՀՀԿ-ն ստացել է 288 հազար 431 ձայն, ԲՀԿ-ն` 129 հազար 683, ՀՅԴ-ն` 115 հազար 410, իսկ ՕԵԿ-ը 53 հազար 599 ձայն: Հնգյակը 36 հազար 993 ձայնով եզրափակում է ՄԱԿ-ը, որի ստացած ձայների քանակը դեռեւս թույլ չի տալիս ասել, որ կուսակցությունը հաղթահարել է 5 տոկոսը: 5 տոկոսի շեմին մոտ է նաեւ §Ժառանգություն¦ կուսակցությունը` 31 հազար 678 ձայն: Ազգային միաբանությունն առայժմ ունի 30 հազար 087 ձայն:

Նոր Ժամանակներ կուսակցությունն ունի 24 146 ձայն, իսկ նրա հետ գործակցող Իմպիչմենտ դաշինքն ու Հանրապետություն կուսակցությունը համապատասխանաբար` 8 614 եւ 12 968 ձայն: Տիգրան Կարապետյանի ժողովրդական կուսակցությունն ունի 21 522 ձայն: Սամվել Բաբայանի Դաշինքը ունի 20 849 ձայն: ՀԺԿ-ն ունի 13 576 ձայն: Այդ ամենը ժամի 9.00-ի դրությամբ, երբ ԿԸՀ-ն հասցրել է ստանալ ու ամփոփել 812 930 հազար ընտրողի կատարած ընտրության արդյունքը, հիմնականում մարզային ընտրատեղամասերից:
13-05-2007 09:29:56

http://www.lragir.am/src/index.php?id=1&l_id=32497&firstpg=1

John
13.05.2007, 10:48
Մեջբերում ԿԸՀ-ի նախագահի խոսքերից. «Ընտրություններին մասնակցել են ընտրական իրավունք ունեցողների հիսունինն ամբողջ երեսունութ տասնորդական տոկոսը»

Philosopher
13.05.2007, 11:46
Տվյալներ ԿԸՀ-ից, նախկին միտումը պահպանվում է

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 13-ին, ժամը 12-ին հրապարակել է խորհրդարանի ընտրության ձայների հաշվման նոր տվյալները, որոնք ներառում են 1 միլիոն 144 հազար 508 ընտրողի ձայնի հաշվարկ: Ըստ այդ տվյալների, առաջատար քառյակը շարունակում է մնալ անփոփոխ` ՀՀԿ` 387 522, ԲՀԿ` 169 837, ՀՅԴ` 149 670, ՕԵԿ` 78 374: Այդ կուսակցություններն են, որ առայժմ շարունակում են լինել 5 տոկոսը հաղթահարող: Մյուս քաղաքական ուժերն ունեն ձայների հետեւյալ քանակը. "Ժառանգություն"` 56 065, ՄԱԿ` 49 389, "Ազգային Միաբանություն"` 41 007, ՆԺԿ` 36 047, ԺԿ` 29 916, "Դաշինք"` 27 823, ՀԺԿ` 19 339, "Հանրապետություն"` 18 524, "Իմպիչմենտ" դաշինք` 13 154:
13-05-2007 12:15:25

http://www.lragir.am/src/index.php?id=1&l_id=32517&firstpg=1

Այս պահին՝
1. ՀՀԿ–ն հավաքում է բացառիկ քանակով ձայներ, ինչը խոսում է ընտրակեղծիքների տոտալ բնույթի ու լավ մշակված մեխանիզմի առկայության մասին.
2. Առաջին անգամ Հայաստանում ԱԺ–ում կարող են հայտնվել 3 կամ 4 կուսակցություններ.
3. Նախորդ ԱԺ–ի ընդդիմադիրներից ԱՄ–ն և ՀԺԿ–ն դուրս են մնում ԱԺ–ից. ԱՄ–ն պարտադրված է հասկանալ, որ քաղաքական բիզնեսն ինքնին ի վերջո հանգեցնում է դեֆոլտի՝ բոլոր առումներով, իսկ ՀԺԿ–ն պարտադրված է հասկանալ, որ մեծ քաղաքականությունը երբեք չի ներում փոքր ցանկությունների ու փոքր գաղափարների սնանկությունը, հատկապես, եթե այդ ուժը իրեն հռչակում է ընդդիմադիր.
4. Խիստ ինքնավստահ ՄԱԿ–ի բիզնես–պրոյեկտը այս անգամ իրեն չի արդարացնում.
5. Լավ պայմաններ են ստեղծվում ընդդիմության միավորման համար, որին կարող են եթե ոչ բացահայտ, ապա ստվերային աջակցություն ցույց տալ նաև այն իշխանական կամ կիսա–իշխանական ուժերը, որոնք դժգոհ են ընտրությունների արդյունքներից։

Enipra
13.05.2007, 12:43
«Ժառանգությունը» ևս հաղթահարում է 5%-ի սահմանը

2007-05-13 01:07

Ժամը 13։00-ի դրությամբ «Ժառանգություն»-ը հաղթահարել է 5%-ի սահմանը։
ԿԸՀ-ում շարունակվում է ձայների հաշվարկը։ Ժամը 13։00-ի դրությամբ համամասնական ընտրակարգով ԱԺ մուտք գործելու համար բավարար ձայն ստացել է հինգ քաղաքական ուժ։ Դրանք են՝

ՀՀԿ-34.5%
ԲՀԿ-15,2%
ՀՅԴ-13,3%
ՕԵԿ-7,1%
«Ժառանգություն»՝ 5,3%

Համամասնակական ընտրակակարգով քվեարկության նախնական արդյունքները հրապարակելու վերջնաժամկետը մայիսի 13-ի ժամը 20։00-ն է։

http://www.echannel.am/?topic_id=707

քաղաքացի
13.05.2007, 12:49
Իսկ ի՞նչ կասեք ռադիոյի sms հաշվարկման մասին, որ առաջին տեղում «Ժառանգություն կուսակցությունն» է իսկ 2-րդ տեղում «Իմպիչմենտ դաշինքը»:
Արդյո՞ք դա էլ է խախտված:

Smergh
14.05.2007, 15:25
Ես լավ չհասկացա, Նախագահն ի՞նչ ի նկատի ուներ, երբ ասում էր, թե չէր ցանկանա խորհրդարանում տեսնել "օտարերկրյա ներկայացուցչություններ"...
Կուզենայի իմանալ նաև, արդյոք Ռուսաստանը մտնո՞ւմ է "օտար" երկրների շարքը, եթե այո, ապա մեր նախագահական պալատն ինչո՞վ է տարբերվում այլ "օտարերկրյա ներկայացուցչություններից":

Սահակ
15.05.2007, 01:24
Կուզենայի իմանալ նաև, արդյոք Ռուսաստանը մտնո՞ւմ է "օտար" երկրների շարքը, եթե այո, ապա մեր նախագահական պալատն ինչո՞վ է տարբերվում այլ "օտարերկրյա ներկայացուցչություններից":
Հայաստանը ազատ և անկախ պետություն է և Ռուսաստանի գուբեռնիա չի։ Հետևաբար ցանկացած երկիր բացի Հայաստանի Հանրապետությունից մտնում է օտար երկրների շարքի մեջ։

Ես լավ չհասկացա, Նախագահն ի՞նչ ի նկատի ուներ, երբ ասում էր, թե չէր ցանկանա խորհրդարանում տեսնել "օտարերկրյա ներկայացուցչություններ"...
Նախագահը ինկատի ուներ հետևյալը։ Ազգի դավաճան Բաղդասարյան Արթուրը փորձել է իր երկիրը ծախել Անգլիային։ Անգլիան չի ընդունում Մեծ Եղեռնի իրողությունը, Հայաստանում գտնվող Անգլիայի դեսպանը հերքում է որ Մեծ Եղեռնը տեղի է ունեցել։ Անգլիան շատ մոտիկ է Թուրքիայի և Ադրբեջանի հետ և վերջերս Անգլիական «Բրիթիշ Պետռոլիում» կազմակերպությունը նավթատար է կառուցել Ադրբեջանի համար շրջանցելով իհարկե Հայաստանը և Ղարաբաղը։ Այդ հետևանքով Ադրբեջանի ռազմական բյուջեն հիմա ավելի մեծ է քան Հայաստանի ամբողջ բյուջեն։ Հիմա ազգի դավաճան Արթուր Բաղդասարյանը վերը նշված Անգլիայի դեսպանատան ներկայացուցչին փորձել է ծախել Հայաստանը և Ղարաբաղը։ Ինչի՞ համար։ Տաք տեղ ունենալու համար։ Դա կոչվում է ազգի դավաճանություն։

Իսկ հիմա ես հարց ունեմ բոլոր Ակումբի անդամներին։ Ազգի դավաճան Արթուրը ինպե՞ս է ընտրվել Ազգային Ժողով։

Մոդերատորական։ Խուսափեք անձնական վիրավորանքներ հասցնող գրառումներից։ "Ազգի դավաճան" տերմինը քրեական մեղադրանք է, որը չի կարող մարդուն վերագրվել այնքան ժամանակ, քանի դեռ դա դատարանում չի ապացուցվել։

Philosopher
15.05.2007, 07:25
Հայաստանը ազատ և անկախ պետություն է և Ռուսաստանի գուբեռնիա չի։ Հետևաբար ցանկացած երկիր բացի Հայաստանի Հանրապետությունից մտնում է օտար երկրների շարքի մեջ։
Իսկ ռուսական, բոլորովին էլ ոչ փոքր մասշտաբի պաշտոնյաները Հայաստանը անվանում են Ռուսաստանի հարավկովկասյան ֆորպոստ, որին եթե հավելում ենք Ռուսաստանի տնտեսական դերակատարությունը Հայաստանում, որը բոլորովին էլ տնտեսական պտճառներ չունի, տնտեսական մրցակցության արդյունք չէ, այլ քաղաքական պայմանավորվածությունների հետևանք, ապա պարզ է դառնում, որ իրականում Հայաստանը հենց գուբեռնիա է, ընդ որում այնպիսի գուբեռնիա, որին կենտրոնը ավելի ու ավելի կասկածամտորեն է սկսում մոտենալ։

Նախագահը ինկատի ուներ հետևյալը։ Ազգի դավաճան Բաղդասարյան Արթուրը փորձել է իր երկիրը ծախել Անգլիային։ Անգլիան չի ընդունում Մեծ Եղեռնի իրողությունը, Հայաստանում գտնվող Անգլիայի դեսպանը հերքում է որ Մեծ Եղեռնը տեղի է ունեցել։ Անգլիան շատ մոտիկ է Թուրքիայի և Ադրբեջանի հետ և վերջերս Անգլիական «Բրիթիշ Պետռոլիում» կազմակերպությունը նավթատար է կառուցել Ադրբեջանի համար շրջանցելով իհարկե Հայաստանը և Ղարաբաղը։ Այդ հետևանքով Ադրբեջանի ռազմական բյուջեն հիմա ավելի մեծ է քան Հայաստանի ամբողջ բյուջեն։ Հիմա ազգի դավաճան Արթուր Բաղդասարյանը վերը նշված Անգլիայի դեսպանատան ներկայացուցչին փորձել է ծախել Հայաստանը և Ղարաբաղը։ Ինչի՞ համար։ Տաք տեղ ունենալու համար։ Դա կոչվում է ազգի դավաճանություն։
Իսկ հիմա ես հարց ունեմ բոլոր Ակումբի անդամներին։ Ազգի դավաճան Արթուրը ինպե՞ս է ընտրվել Ազգային Ժողով։
Այդ նույն Արթուր Բաղդասարյանը ԱԺ նախագահ դարձավ Ռոբերտ Քոչարյանի հետևողական ջանքերի արդյունքում, ըստ էության՝ բացառապես նրա շնորհիվ, քանի որ ՕԵԿ–ը չափազանց փոքր կուսակցություն էր ԱԺ նախագահ ունենալու համար։ Հիմա եթե Ա. Բաղդասարյանը ազգի դավաճան է, ինչը, ի դեպ, քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով մեղադրանք է նշանակում և ոչ թե էմոցիոնալ անվանում է, ապա նույնքան և նույնպիսի դավաճաններ են այն մարդիկ, որոնք նպաստել են նրա առաջխաղացմանը, այդ թվում՝ ՀՀ առաջին նախագահը, ներկայիս նախագահը, վարչապետը և բազմաթվի այլ պաշտոնատարներ։ Հետևաբար, եթե նա ազգի դավաճան էб և համապատասխան քրեական հոդվածը ապացուցելի է, ապա նրա հետ դատապարտյալի նստարանին պետք է հայտնվեն վերոնշյալ մարդիկ՝ որպես հանցակիցներ։ Իսկ թե ով թողեց Ա. Բաղդասարյանին ԱԺ, արդեն, կարծում եմ, պարզ է. նա, ով մյուս ընդդիմադիրներին չթողեց Ազգային ժողով, իսկ Ազգային ժողովի մեծամասնությունը տվեց Հանրապետական կուսակցությանը ու Բարգավաճ Հայաստանին։

Սահակ
15.05.2007, 17:52
Հետևաբար, եթե նա ազգի դավաճան է և համապատասխան քրեական հոդվածը ապացուցելի է, ապա նրա հետ դատապարտյալի նստարանին պետք է հայտնվեն վերոնշյալ մարդիկ՝ որպես հանցակիցներ։
Ես քո լոգիկան լավ չեմ հասկանում։ Իմ մեղադրանքը հիմնված է իր հանդիման վրա Անգլիայի ներկայացուցչի հետ։ Այն փաստը որ ՀՀ նախագահը իրան առաջ է տարել, առանց իմանալու որ ինքը այդպիսի մի բան կանի ՀՀ նախագահին հանցակից չի դարձնում։ Նույնպես ինչպես օրինակ Բաղդասարյանի մայրը հանցակից չի համարվում միայն նրա համար որ ինքը լույս աշխարհ է բերել Բաղդասարյանին։ Հանցակից կարող են համարվել միայն այն մարդիկ ովքեր իմանալով Բաղդասարյանի ազգի դավաճան լինելը շարունակում են սատարել իրեն իր գործերի մեջ։

Smergh
16.05.2007, 16:10

Սիրելի Սահակ, Դուք մոլորությամ մեջ եք, եթե պարոն Նախագահը Արթուր Բաղդասարյանին դավաճան է համարում/հավանաբար Դուք Նախագահի հենց այդպիսի որակումն ի նկատի ունեք/, ապա Հայրենասեր նախագահը պարտավոր էր անմիջապես դատի տալ նրան, իսկ նա ինչո՞ւ դա չարեց : Որպեսզի իմանաք այդ հարցում իմ կարծիքը` կարդացեք .
Հայաստանի նախագահի հավանական թեկնածուի վարկանիշ- 2008 թեմայում իմ
թիվ 97 գրառումը

Philosopher
16.05.2007, 16:21
Ես քո լոգիկան լավ չեմ հասկանում։ Իմ մեղադրանքը հիմնված է իր հանդիման վրա Անգլիայի ներկայացուցչի հետ։ Այն փաստը որ ՀՀ նախագահը իրան առաջ է տարել, առանց իմանալու որ ինքը այդպիսի մի բան կանի ՀՀ նախագահին հանցակից չի դարձնում։ Նույնպես ինչպես օրինակ Բաղդասարյանի մայրը հանցակից չի համարվում միայն նրա համար որ ինքը լույս աշխարհ է բերել Բաղդասարյանին։ Հանցակից կարող են համարվել միայն այն մարդիկ ովքեր իմանալով Բաղդասարյանի ազգի դավաճան լինելը շարունակում են սատարել իրեն իր գործերի մեջ։
Իմ տրամաբությունը հիմնված է այն փաստի վրա, որ Ռ. Քոչարյանը Ա. Բաղդասարյանին, ըստ էության, նշանակել է ԱԺ նախագահ` պարտադրելով նրա թեկնածությունը խորհրդարանական մեծամասնությանը, Արևմտյան ուժերի, մասնավորապես Ֆրանսիայի պնդմամբ: Հետևաբար` Անգլիայի դեսպանի հետ Ա. Բաղդասարյանի խոսակցությունը տեղավորվում է ինչպես նրա, այնպես էլ նույն Ռ. Քոչարյանի, Ս. Սարգսյանի և մյուս պաշտոնատարների քաղաքական կենսագրության տրամաբանության շրջանակներում: Եթե նախագահի կամ վարչապետի անձնական, փակ խոսակցությունները ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների հետ չեն հրապարակվում, դա դեռ չի նշանակում, որ այնտեղ ավելի բարձր, բարոյական երևույթների մասին են խոսել, քան Արթուր Բաղդասարյանը խոսել է անգլիացի պաշտոնատարի հետ: Տարբերությունը միայն այն է, որ առաջինները չեն հրապարակվում, երկրորդը հրապարակվել է: Այդքան բան: