PDA

Դիտել ողջ տարբերակը : Հեղափոխություն Թուրքիայում



Artgeo
12.05.2007, 02:00
Դեմոկրատական հեղափոխություն. առաջինը Թուրքիայում
16:19 Yerevan | 12:19 GMT | Friday 11 May 2007
Մելքոն Մշեցյան

Մայիսի 5-ին, Թուրքիայի առաջատար քաղաքական ուժերից «Ճշմարիտ ուղի» եւ «Հայրենիք» կուսակցությունները, մի քանի օր տեւած խորհրդակցությունների արդյունքում, միավորվեցին ու հռչակեցին նոր՝ Դեմոկրատական կուսակցության ստեղծման մասին, որի առաջնորդ դարձավ «Ճշմարիտ ուղի» կուսակցության նախագահ, Թուրքիայի ներքին գործերի նախարար Մեհմեդ Ագարը:

Վերջինիս խոսքերով «Դեմոկրատական կուսակցությունը նոր էջ է բացելու Թուրքիայի պատմության մեջ եւ կանոնավորելու է երկրի ներքաղաքական կյանքը»: Փորձագետների կարծիքով` Դեմոկրատական կուսակցության ստեղծումով Թուրքիայի աջ քաղաքական ուժերի դաշտում նոր «ծանրքաշային» է հայտնվում, որը կարող է լուրջ հակակշիռ հանդիսանալ ներկայիս կառավարող «Արդարություն եւ զարգացում» պրոիսլամիստական կուսակցության համար: Քաղաքական դաշտում Դեմոկրատական կուսակցության առավելությունը, նույն փորձագետների համոզմամբ, կայանում է նրանում, որ այդ կուսակցությանը չեն սպառնում ներքին տարաձայնություններ` պառակտման հեռանկարով, որոնք հիմնականում առաջանում են կուսակցությունների ստվերային կաբինետի ձեւավորման ժամանակ: Քաղաքական ուժերի կոնսոլիդացում է նկատվում նաեւ քաղաքական դաշտի ձախ թեւում: «Ժողովրդա-հանրապետական» եւ «Ձախ դեմոկրատական» կուսակցությունների միավորումը նույնպես հավակնում է դառնալ Էրդողանի կուսակցության լուրջ մրցակից: Իսկ ներքաղաքական խմորումները Թուրքիայում սկսվեցին եւ հատկապես սրվեցին նախագահական ընտրությունների, եւ այդ ընտրություններում կառավարող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության թեկնածու, արտգործնախարար Աբդուլլահ Գյուլի առաջադրմամբ պայմանավորված: Գյուլի առաջադրումը Թուրքիայի ներքաղաքական դաշտը հստակ սահմանազատեց երկու բեւեռների, մի կողմում են երկրի գործող նախագահը, բանակը, առաջատար հասարակական կազմակերպություններն ու արհմիությունները, մոտ 70 բարձրագույն ուսումնական հաստատություններ, գործարար աշխարհի ներկայանալի շրջանակները եւ հիմնական ընդդիմադիր կուսակցությունները, մյուս կողմում գլխավոր դերակատարն է «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը եւ նրան հարող «Աջ իսլամիստական» կուսակցությունը: Ներքաղաքական դաշտի բեւեռացման պատճառը զուտ գաղափարական է՝ վարչապետ Էրդողանի եւ նրա կուսակցության առաջադրած նախագահի թեկնածուի դեմ հանդես եկող քաղաքական ուժերը գտնում են, որ «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը, լինելով իսլամիստական կուսակցություն եւ իր ձեռքին արդեն իսկ ունենալով կառավարությունն ու խորհրդարանի մեծամասնությունը, իր թեկնածուին դարձնելով երկրի նախագահ, կարող է Թուրքիան ամբողջովին գցել իսլամիստական հոսանքի ազդեցության ներքո` կործանելով երկրի աշխարհիկ կարգերը: Եվ երկրում ծավալվող հակաիսլամիստական շարժումը, հարյուր հազարավոր ցույցերը Ստամբուլում, Անկարայում եւ այլ վայրերում հանգեցրին նրան, որ մայիսի 6-ին նշանակված նախագահական ընտրությունների երկրորդ փուլում եւս Աբդուլլահ Գյուլի թեկնածության քվեարկումը չկայացավ: Խորհրդարանի 550 պատգամավորներից քվեարկությանը ներկայացել էին ընդամենը 358 պատգամավոր, պահանջվող 367-ի փոխարեն: Այսինքն` ընդամենը 4 պատգամավոր ավելին, քան ունի «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը խորհրդարանում: Ընտրությունը չկայանալուց հետո Գյուլը հայտարարեց, որ այլեւս չի մասնակցի նախագահական ընտրություններին: Նրա իսկ խոսքերով. «Այս պահից իմ թեկնածության մասին արդեն խոսք չի գնում: Ես չեմ սպասի ընտրությունների հաջորդ փուլին»: Նշենք, որ ընտրությունների առաջին փուլն էլ, որը նշանակված էր ապրիլի 27-ին, անվավեր ճանաչվեց Սահմանադրական դատարանի կողմից, կրկին քվորում չապահովվելու պատճառով: Նախագահի թեկնածուի ընտրությունները խորհրդարանի կողմից չկայանալու դեպքում հնարավոր է, որ Թուրքիայի նախագահը ընտրվի ժողովրդի, այլ ոչ թե խորհրդարանի պատգամավորների կողմից: Այս դրույթն արդեն ներառվել է «Արդարություն եւ զարգացում» կուսակցության նախագծում, ապա երկուշաբթի օրը ընդունվել է խորհրդարանում առաջին ընթերցմամբ, իսկ նպատակն է դուրս գալ քաղաքական ճգնաժամից: Նախագծի ընդունման դեպքում նախատեսվում է խորհրդարանի ցրում, իսկ մինչ այդ իշխող կուսակցությունը փորձում է սահմանադրական բարեփոխումներ կատարել: Գործող օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու համար կառավարությունը պետք է ստանա խորհրդարանում երկու երրորդի աջակցությունը, այսինքն` հարկավոր է 367 քվե, սակայն առաջին ընթերցմամբ օրինագծի քննարկման ընթացքում փաստաթղթի օգտին քվեարկել է 330 պատգամավոր: Եթե երկրորդ քվեարկության ժամանակ օրինագիծը չհավաքի 367 ձայն, ապա այն կդրվի հանրաքվեի: Ինչպես կզարգանան ընտրական գործընթացները, դա առայժմ հարցի մի կողմն է: Հարցի մյուս կողմն այն է, թե նախագահական այս ընտրությունները Թուրքիային ինչպիսի վարկանիշ կապահովեն արտաքին աշխարհում եւ հատկապես Եվրոպայում: Փաստ է մեկ բան, որ չնայած Եվրակառույցների ու ԱՄՆ-ի պատկան մարմինների կոշտ արձագանքին` կապված բանակի գլխավոր շտաբի պետի հայտարարության հետ, թե` բանակը կանգնած է աշխարհիկ կարգերի պաշտպանության դիրքերում, այնուամենայնիվ, միջազգային հանրության համար առավել ընկալելի եւ ընդունելի են աշխարհիկ, քան թե կրոնական թեքում ունեցող իշխանությունները: Եվ այսօր, առանց լուրջ միջադեպերի անցկացվող ընտրական գործընթացը, հարյուր հազարանոց ցույցերի եւ կառավարող ուժի հանդուրժողականության պայմաններում, հավելած վարչապետ Էրդողանի նկատմամբ հարուցված քրեական գործը, որին դատախազությունը մեղադրում է «ժողովրդի շրջանում վախ տարածելու» եւ «օրենքի չպահպանման դրդման» մեջ, եւ արդեն նոր համաժողովրդական կարգով անցկացվող նախագահի ընտրություններն անկասկած որակական նոր լիցք են հաղորդելու Թուրքիայի եւ միջազգային հանրության հարաբերություններին: Ժողովրդավարական գործողությունների այս ֆոնին Թուրքիան առավել ներկայանալի է դառնալու արտաքին աշխարհին:

Մնում ենք մենք:

http://www.zhamanak.com/article/6192/

dvgray
12.05.2007, 12:09
Թուրքիան ժամանակին ունեցել է, և այժմ էլ դեռ ունի նույն հասարակական ծանրագույն խնդիրը ՝ որն է նույն հասարակության մեջ տարբեր հասարակական ֆորմացիաների գոյությունը և գրանց համակեցությունը: Աթաթուրքը, օգտվելով պատերազմի, եվ Թուրքական պետության քայքայված լինելու ընձեռնած հնարավորությունից , երկրում հաստատեց առաջավոր խավի դիկտատուրա /ինչպես Ռուսաստանում - փետրվարյան հեղափոխությունից հետո/: Նրա հիմքը, ինչի վրա նա հիմնվում էր ՝ Թուրքիայի առաջավոր սպայակույտն էր:
Հետագայում, էտ սպայակույտը իր դիկտատուրան պահպանելու համար սահուն կերպով սկսեց սնվել միջազգային ուժերից: Սակայն վերջին տարիների /դեպի Իրաքը ամերիկյան ծանրության կենտրոնի տեղափոխելուն զուգընթաց/ ամերիկա-թուրքական հարաբերությունների որոշակի աստիճանական սառեցումից հետո, կանխազգալով ապագան, Թուրքիայի առաջադեմ մասը ման է գալիս նոր հենարան, որի վրա հենվելու գործառույթում կատարի աստիճանական անցում: Եվ բնական է, որ եթե դա էս պարագայում ներքին ուժերին են , ժողովրդի էտ գաղափարների շուրջ կոնսոլիդացված մասը /Ստանբուլ և Անկարա/:
էտ աստիճանական անցմանը օժանդակում են նաև բազմաթիվ երկրներ /ԱՄՆ, Գերմանիա/, իսկ որոշներն էլ/Ֆրանսիա/, հետապնդելով իրենց շահերը ՝ աշխատում են խանգարել/պղտոր ջրում ձուկ բռնել/
Ամենայն հավանականությամբ առաջադեմ մասը ունի մեծ շանսեր հաղթելու, եվ շարունակելու դիկտատը, քանի որ դեռևս զինվորականությունը կանգնած է իր ետևում:

Հ.Գ. Թուրքական պետության մոդելը և զարգացման դինամիկան կարող է հետաքրքիր լինել մեր առաջադեմ քաղաքական գործիչներին, ՀՀ-ում մասամբ կամ ամբողջութամբ ռեալիզացնելու համար: Ինչպես անում է Սահակաշվիլին ՝ Վրաստանում:

Marduk
12.05.2007, 16:50
Հ.Գ. Թուրքական պետության մոդելը և զարգացման դինամիկան կարող է հետաքրքիր լինել մեր առաջադեմ քաղաքական գործիչներին, ՀՀ-ում մասամբ կամ ամբողջութամբ ռեալիզացնելու համար: Ինչպես անում է Սահակաշվիլին ՝ Վրաստանում:

Շատ լավ խորհուրդ է մեր Զինվորականներին: Կարծում եմ նրանց դուր կգա թուրքական մոդելը երբ Բանակը սահմադրորեն իրավունք ունի պաշտպանել դեմոկրատիան:

Մեր բանակը մեծ հաճույքով կպաշտպանի դեմոկրատիան մի խումբ մարգինալ,թափթփուկ անարխիստներից որոնք փորձում են խախտել հասարակական բնականոն կյանքը :) :)