dvgray
12.05.2007, 01:20
Կա՞ արդյոք Հայաստանում Ընտրության հասարակական պահանջարկ:
Դիտարկելով ու մասնակցելով 1995-ից մինչ էսօր տեղի ունեցող "ընտրություն" կոչվող համապետական ներկայացմանը, գալիս եմ էն եզրակացության, որ ժողովրդի բացարձակ մեծամասնության մոտ չկա "Ընտրության" պահանջարկ, և սա է ռեալությունը:Սկզբից աջից - ձախից փորձում էինք ատամներով կծել, հասկանալ թէ ինչ է դա: Սակայն մի երկու հոգի ատամը ջարդելուց հետո լրիվ հետաքրքրությունը կորավ, ավելիին, դրվեց "սեռվանտի" հեռավոր մի անկյունում, որպես վտանգավոր իր, որը պետք է "երեխեքից հեռու պահել":
Ժողովուրդի մեծ մասը ունի իր ֆեոդալը, իսկ մնացածը "տափակ-մափակ բաները" իրեն բացարձակ չի վերաբերվում: Ռուսի ասած - "մենյա նե կասայետսյա":
Իսկ Ընտրությունը կոչվող կոկոսը բացարձակ անհասկանալի, "զամորսկի մոդնի պրոդուկտ" է և ըստ արժանվույն օգտագործվում է հարսանիքի սեղանների զարդարման համար... սակայն հստակ գիտակցելով, որ հյուրերը խժռելու են միայն չալաղաջն ու քյուֆթան, իսկ կոկոսին ձեռք տվող չի էլ լինելու... ու "ժաժքից" հետո, հլա մի բան էլ կարելի է զամորսկի "կոկոսը" շահավետ վաճառել կողքի բուդկչիների /ԱՊՀ դիտորդների/ բուդկեքում...
Մեր "խեղճ ու կրակ" իշխանություններն էլ, եվրոպաների ճնշման տակ, մնում է ստիպված բեմադրել է "Ընտրություն" կոչվող 3 գործողությամբ տրագիկոմեդիան , որի սցենարը տարուց տարի ավելի ու ավելի են կատարելագործում, իսկ դերասանները ավելի ու ավելի եվ հղկում դերը ու վարպետությունը... Ու մի օր կգա , "հայկական ընտրաբեմը" կունենա իր "Փառահեղ" պատմագիրը ... որը ըստ արժանավույն կգնահատի մեր ընտրաբեմի մեծ, և ինչու չէ, նաև համաշխարհային մեծության աստղերին...
Եվ այսպես: Ձեր կարծիքը - պարոնայք ակումբակիցներ :) :
- Կա՞ արդյոք հայաստանցիներիս մոտ "Ընտրության հասարակական պահանջարկ":