PDA

Դիտել ողջ տարբերակը : նրանք



otar
11.05.2007, 21:30
---
ԵՍ
---

Ես հասարակ մի տղա եմ: Ծնվել եմ Փարիզում: Մինչև 7 տարեկան ապրել եմ այնտեղ: Ա~խ չեք էլ հավատա, թե որքա~ն գեղեցիկ քաղաք էր, եթե չեք տեսել ձեր աչքերով: Ամեն օր հայրիկիս հետ դուրս էի գալիս զբոսնելով հասնում էի Օպերային, մի քիչ նստում մոտակայքում և վերադառնում տուն:
Հիշում եմ` մի անգամ տանից փախել էի... Որոշել էի միայնակ բարձրանալ Էյֆելյան աշտարակն ու այնտեղից նկարել քաղաքը: Երբ հասա այնտեղ, պարզվեց որ երրորդ հարկ բարձրանալ չի կարելի... վերանորոգում էին: Ստիպված եղա բավարարվել քչով: Այդպես կիսահուսահատված վերադարձա տուն: Հայրս ինձ ասաց, որ պետք է մեկնենք... Հայաստան ( ճիշտն ասած ինքս չէի էլ պատկերացնում, թե ինչպիսի երկիր է, բայց հայրս այնտեղ էր ծնվել... ես էլ չէ որ կիսով չափ հայ եմ, հետաքրքիր էր ): Մտա սենյակ, մայրս հավաքում էր ճամպրուկները... նա հավաքում էր ամեն ինչ:
-Մայրիկ մենք Փարիզ չե՞նք վերադառնալու:
...

---
ՆԱ
---

Մայրս ու հայրս երկար ժամանակ մտածում էին, թե որտեղ պետք է ես սովորեմ: Չէ, ես լեզվի հետ կապված խնդիր չունեի, ուղղակի սովոր չէի այստեղ ապրել:
Մի քանի ամսվա մեջ ես դառա միանգամայն ուրիշ մարդ` ուրիշ շրջապատ, ուրիշ մթնոլորտ...ամենինչ ուրիշ էր, միայն օդն ու երկինքն էին նույնը, այն էլ Փարիզում այդ առումով նույնպես ավելի լավ էր... չէ որ անձրև շատ եմ սիրում: Փարիզում ես երջանիկ էի... Ինչու՞ ինձ բերեցին այստեղ: Հայրս էր էլի... Հայաստան... Հայրենիք: Նա էլ իմ Հայրենիքն է:
Այստեղի մարդիկ այնքան ընկերասեր էին: Ես շատ շուտ ընկերացա: Ճիշտ է որոշ ժամանակ անց ստիպված եղա վերանայել իմ սկզբնական կարծիքը, մարդիկ ամեն տեղ էլ նույնն են` թե Փարիզում, թե Ամերիկայում, թե Հայաստանում և թե ասենք... Աֆրիկայում... Ինձ այստեղ չգիտես թե ինչու պարսկահայ են ասում: Բայց իմ մեջ պարսիկի արյուն չկա... :think
---
ՄԱՅՐՍ
---

Յոթերորդ դասարանում եմ... Հայերենի ուսուցիչը հանձնարարել է սովորել անգիր Ավետիք Իսահակյանի բանաստեղծություններից մեկը...
Բոլորն ասացին իրենց բանաստեղծությունները... մնացի ես:
-Բաբկեն.
-Այո.
-Սովորե՞լ ես բանաստեղծությունդ
-Այո, Տիկին Օհանյան.
-Դե լսում եմ տղա ջան.
- Հայրենիքես հեռացել եմ,
Խեղճ պանդուխտ եմ տուն չունեմ,
Ազիզ մորես բաժանվել եմ
Տխուր տրտում քուն չունեմ...
.....
-Բաբկեն մայրիկդ Հայաստանու՞մ չէ
-Ոչ...

Մայրս 2 տարի առաջ մեկնել էր քրոջ ու մոր մոտ, որոնց վերջին անգամ տեսել էր պապիկիս թաղման որը` 15 տարի առաջ: Ազիզ մորես բաժանվել եմ...Բաժանվել եմ բայց... բաժանումը ինչ-որ երկար տևեց: Երեկ մորաքույրս զանգեց... մորս սպանել էին:
Կամա ակամա մտածում էի, ինչ ասեմ ուսուցչին: Նա Հայաստանում չէ, բայց մենք բաժանվել ենք: Ու բաժանման պատճառը հայտնի չէ, քանի դեռ հայտնի չէ սպանության պատճառը:

Դասարանում, այդ պահին, ուզում էի պայթել ու ասել, թե ոնց եմ հոգնել դաժանությունից, սպանություններից, անմեղ զոհերից, պատմերազմից... անգամ փոքրիկ վեճերից: Բայց հետո հիշեցի որ յոթերորդ դասարան եմ և իմ կողքին նստած են յոթերորդ դասարանցիներ...
Ես հասարակ մի տղա եմ: Ծնվել եմ Փարիզում:

Artgeo
11.05.2007, 22:11
Փշաքաղվեցի... :(

Philosopher
11.05.2007, 22:15
Հոյակապ էր, փայլուն, ապրես։ Մորը չգիտեմ՝ ինչի էին սպանել, բայց հենց այդպիսի ոչ–յոթերորդ դասարանցի յոթերորդ դասարանցիների համար արժի ապրել։

Kita
11.05.2007, 23:47
Մի տեսակ շատ լարված և միևնույն ժամանակ շատ հանգիստ է կարդացվում, բայց բավականին ազդեցիկ էր::)

Aksel
12.05.2007, 02:49
Հարգանքներս Otar
Մարդկային էր, կասեի ՏՂԱՄԱՐԴԱՅԻՆ, պարզ, հուզող ու տպավորիչ, նման խոսքի հանդեպ դժվար է անտարպեր մնալ:
:good

Ծով
12.05.2007, 10:17
Ինձ ամենաշատը դուր եկավ պարզության խորությունը…:)
Կարճ պատմվածք, որ թողնում է երկար ազդեցություն…:8 :kiss

otar
12.05.2007, 10:38
անչափ շնորհակալ եմ :)

Ուլուանա
12.05.2007, 10:46
Լավն էր։ :) Շատ անմիջական, պարզ ու միաժամանակ խորիմաստ... :think Ո՜նց եմ սիրում էդպիսի հասկացող, հասուն ու... էլի ինչ-որ բառ էի ուզում ասել, բայց չեմ գտնում... :( մի խոսքով՝ Բաբկենի պես երեխաներին։ :love

otar
12.05.2007, 10:49
ես էլ եմ սիրում :love

Firegirl777
12.05.2007, 15:14
Շատ լավն էր, իսկ վերջը ընդհանրապես սպանում է, մեծի մտածողությունը, որը հասկանում է իր շուրջը գտնվող մանուկներին ու լռում, լռում հուսալով, որ կգա մի վայրկյան որ կկարողնա արտահայտվել, մի խոսքով հիանալի էր, շատ հակիրճ լինելով հանդերձ ամեն ինչ արտահայտում է

Մանոն
12.05.2007, 18:41
Ինչ լավն էր, պարզ ու հասարակ: Ոչ մի ավելորդ բառ…Միանգամից մի քանի խնդիր է ներառում: Մանկության օրերի առաջին հիասթափությունը, արտասահմանից եկածների օտարության զգացողությունը, ծնողազուրկ երեխայի տխուր մտածողությունը , հասակակիցներից ավելի խորությամբ աշխարհընկալման ընդունակությունը: Բաբկենի նման երեխաները կյանքում ավաղ շա~տ բարդությունների են հանդիպում, ու խնդիրը հենց նրանց ներքնաշխարհի ու արտաքին աշխարհի կոնտրաստի մեջ է: Կեցցես… լավ ես ներկայացրել 14-ամյա պատանու հոգեբանությունը:

Selene
12.05.2007, 18:58
Շատ լավն էր, ապրես otar:)
Պարզ ու բարդի հետաքրքիր համակցություն ուներ պատմությունը, իսկ 14-ամյա Բաբկենի հասուն մտածողությունը հիացմունքի է արժանի:love Լավ կլիներ, որ իրական կյանքում մեծահասակների գոնե կեսն օժտված լինեին նման մտաժելակերպով ու հասկացողությամբ:ok

otar
12.05.2007, 19:18
Manon, FireGirl, Selene> Շնորհակալ եմ
դե գաղտնիք չի երևի, որ ցանկացած մարդու գրածի մեջ կա ԻՐ մի մասը. թե ինչն է այս գրածիս մեջ ԻՄ մի մասը կհասկանաք եթե կարդաք 13 տարեկանում իմ գրածներից մեկը այստեղ (http://www.akumb.am/showpost.php?p=6157&postcount=7) ...

Katyusha
13.05.2007, 12:41
աչիկ ջան ապրես, կարքին մտացոխուտյուն ունես. տենց շարունակի. մենակ տե շատ մարդիկ կարդան ու հասկանան կեզ.

Chuk
21.05.2007, 23:15
Ես հասարակ մի տղա եմ: Չեմ կարող գրել այն ամենն ինչ զգացի կարդալուց... այդ դեպքում ասեմ մի բառ.

Շնորհակալություն

Angelina
01.06.2007, 14:21
Տպավորությունը շատ մեծ էր:

John
07.06.2007, 10:40
Շատ հավանեցի :) Ապրես Արմինե ջան :)

Mesrop
07.06.2007, 11:26
Արմուլ՞ միտքդ փայլատակել ա?! :D
էսինչ խաբար ա?! :D
սաղ լացըմ են…
քննության եմ կես ժամից… թեչե կկարդաի… :D