PDA

Դիտել ողջ տարբերակը : Կինոմանիա

Էջեր : [1] 2

Մանոն
11.05.2007, 10:04
Գուշակիր ֆիլմն ու շարունակիր հարցադրումը:
Կարող եք գրել գլխավոր դերակատարներին կամ հերոսների անունները, ֆիլմի ժանրը, ռեժիսորին: Դժվարանալու դեպքում կարող եք ինֆորմացիա ավելացնել` պատմելով դրվագներ սյուժեից կամ հետաքրքիր մանրամասներ ֆիլմի մասին:
Այսպես`
Խոր հոգեբանական ֆիլմ է: Գլխավոր դերակատարներն են Կիյանու Ռիվզ և Ալ Պաչինո:

Root
11.05.2007, 10:15

Սատանայի Փաստաբանը

Մանոն
11.05.2007, 10:45
Սատանայի Փաստաբանը
:) Այո ...(ասեմ, իմ սիրած ֆիլմերից է)
Իսկ ու՞ր է հարցը::think

Root
11.05.2007, 10:52
:) Այո ...(ասեմ, իմ սիրած ֆիլմերից է)
Իսկ ու՞ր է հարցը::think

Ռիչարդ Գիր, Ջենիֆեր ԼոԲեզ

Kheranyan
11.05.2007, 11:23
Ռիչարդ Գիր, Ջենիֆեր ԼոԲեզ

Կինոյի վերնագիրը չեմ հիշում, բայց ինձ թվում է, որ դա այն ֆիլմն է, որտեղ Ջենիֆերը պարուսույց է և Գիրը գնում էր նրա մոտ պարի:

Հարց 1: Գլխավոր դերում Բրեդ Պիտ, ֆիլմը 4 մանկության ընկերների մասին է:
Հարց 2: Գլխավոր դերակատարներին չեմ հիշում, բայց ֆիլմը մի դատավարության մասին է, երբ վերջնական վճռի կայացման համար անհրաժեշտ էր բոլոր ատենակալների միաձայն որոշումը, բոլորը մեղադրյալին ճանաչում են մեղավոր և միայն մեկ ատենակալն էր, որ դեմ էր, և հենց այդ ծերուկը ապացուցում է մնացածին, որ մեղադրյալը անմեղ է:

Մանոն
13.05.2007, 16:19
Կինոյի վերնագիրը չեմ հիշում, բայց ինձ թվում է, որ դա այն ֆիլմն է, որտեղ Ջենիֆերը պարուսույց է և Գիրը գնում էր նրա մոտ պարի:

Դա «Եկեք պարենք» ֆիլմն է:
Հարգելի KHT, ձեր հուշումներին արձագանքողներ չգտնվեցին, ուստի կամ ավելացրեք ֆիլմի վերաբերյալ ինֆորմացիան, կամ փոխեք հարցը:

Մանոն
14.05.2007, 15:39
Երեխեք KHT-ն լռում է, երևի թեման շարունակելու համար նոր հարց գրենք, ի՞նչ եք կարծում:;)
Բրեդ Փիթ
Այդ ֆիլմում հերոսը ունի անբուժելի արևային հիվանդություն: Բայց հանուն իր սիրելիի հետ մեկ օր անցկացնելու, որոշում է առանց արևից պաշտպանիչ դիմակի դուրս գալ ցերեկով…Ու պարզ է, որ ողբերգությամբ է ավարտվում:(

lili-4
15.05.2007, 16:51

Եթե չեմ սխալվում «Լուսնի հակառակ երեսը» ֆիլմն է:
Դե որ Բրեդ Փիթից ենք սկսել, ես էլ շարունակեմ.
Հունական առասպելի հիման վրա նկարահանված ֆիլմ է:

Սամվել
15.05.2007, 19:09
Եթե չեմ սխալվում «Լուսնի հակառակ երեսը» ֆիլմն է:
Դե որ Բրեդ Փիթից ենք սկսել, ես էլ շարունակեմ.
Հունական առասպելի հիման վրա նկարահանված ֆիլմ է:

Եթե Չեմ սխալվում Տրոյա ֆիլմն է……
Ալնորդ Շվարցնեգր……ֆանտաստիկա……3 սերիա……:P ……:)
կներեք նորմալ բան մտքիս չեկավ :)

Մանոն
15.05.2007, 19:10
Եթե չեմ սխալվում «Լուսնի հակառակ երեսը» ֆիլմն է:
Դե որ Բրեդ Փիթից ենք սկսել, ես էլ շարունակեմ.
Հունական առասպելի հիման վրա նկարահանված ֆիլմ է:
Ճիշտ է, չես սխալվում: Իսկ քո պահած ֆիլմը Տրոյա-ն է::)
Լավ, այս անգամ հայկական ֆիլմ եմ պահում:
Գլխավոր դերակատարը Հրաչյա Ներսիսյանն է: Ֆիլմի վերնագիրը հարցի պես է հնչում:

Kita
15.05.2007, 19:46
Ճիշտ է, չես սխալվում: Իսկ քո պահած ֆիլմը Տրոյա-ն է::)
Լավ, այս անգամ հայկական ֆիլմ եմ պահում:
Գլխավոր դերակատարը Հրաչյա Ներսիսյանն է: Ֆիլմի վերնագիրը հարցի պես է հնչում:
իսկ ուրիշ հուշում չէի՞ք տա:;)

BOBO
15.05.2007, 20:25
Ճիշտ է, չես սխալվում: Իսկ քո պահած ֆիլմը Տրոյա-ն է::)
Լավ, այս անգամ հայկական ֆիլմ եմ պահում:
Գլխավոր դերակատարը Հրաչյա Ներսիսյանն է: Ֆիլմի վերնագիրը հարցի պես է հնչում:

Ինչո՞ւ է աղմկում գետը? Եթե ճիշտ ա, թող ուրիշը հարց տա հավես չկա մտածելու:

Lapterik
15.05.2007, 21:23
Գլխավոր դերակատար Կիանու Րիվզ և Շարլիզ Տերոն: Աղջիկը անբուժելի հիվանդ է այդ կինոյում:

koekto
15.05.2007, 22:45
Գլխավոր դերակատար Կիանու Րիվզ և Շարլիզ Տերոն: Աղջիկը անբուժելի հիվանդ է այդ կինոյում:

եթե չեմ սխալվում "Sweet november" ֆիլմն է

Lapterik
16.05.2007, 06:47
եթե չեմ սխալվում "Sweet november" ֆիլմն է

Շատ ճիշտ ես::hands Հիմա դու:

Fantazy
17.05.2007, 15:53
Ինչպես հասկացա հարց տվող չկա: Ես կտամ.
Գլխավոր դերերում Կիանու Րիվզ և Սանդրա Բալլոք:

Lapterik
17.05.2007, 15:54
«Արագություն»

Ավելացվել է 3 րոպե անց
Գլխավոր դերում Կիանու Ռիվզ: Ֆիլմում գլխավոր հերոսը քիմիկոս էր(եթե չեմ սխալվում):

Fantazy
17.05.2007, 15:58
Ո՛չ, սխալ է:

Մոգական լապտերիկ սխալ էիր պատասխանել, ես այդ ֆիլմը նկատի չունեի, նույնիսկ մոռացել էի, որ իրանք երկուսով մեկ այլ ֆիլմում էլ են խաղացել:

Lapterik
17.05.2007, 16:02
Կորող ես մի հուշում գրել՞:

Fantazy
17.05.2007, 16:03
Երկու զուգահեռ աշխարհների մասին է:
նրանք ապրում են տարբեր ժամանակներում, մոտ երկու տարի էր տարբերությունը:

Մանոն
17.05.2007, 20:09
Երկու զուգահեռ աշխարհների մասին է:
նրանք ապրում են տարբեր ժամանակներում, մոտ երկու տարի էր տարբերությունը:
Fantazy ջան քո նկարագրմած ֆիլմն ինձ Matrica-ն է հիշեցնում, բայց որքան գիտեմ, այնտեղ Սանդրա Բալլոկը չի խաղում: Եթե սխալվում եմ, գուցե այլ հուշու՞մ էլ ավելացնես:

Fantazy
17.05.2007, 21:24
Ֆիլմը սկսվում է նրանով, որ աղջիկը՝ Սանդրան, տեսնում է ավտովթար, որտեղ մահանում է տղան՝ Կիանուն: Սանդրան բժշկուհի է լինում: Նա տեղափոխվում է մի շատ գեղեցիկ տեղ ապրելու ու դրա հետ միաժամանակ ցույց են տալիս տղային, որը տեղափոխվում է այդ նույն տունը ապրելու, սակայն երկու տարի առաջ: Ու նրանք սկսում են փոստի միջոցով շփվել: Հանդիպում են նշանակում երկու տարի հետո, այդ նույն օրը (և դա տղայի մահվան օրն է լինում, բայց նա չի մահանում, լավ չեմ հիշում ինչ ա լինում):

Եթե ինչ-որ մեկը տեսել է այս ֆիլմը ապա հնարավոր չի չգուշակեք:;)

Fantazy
17.05.2007, 22:17
Եթե մինչև վաղը պատասխանող չլինի ես կասեմ ճիշտ պատասխանը, բայց ինչքան հասկանում եմ այս ֆիլմը չեք տեսել… :(

Fantazy
18.05.2007, 09:54
:( :( :( Քանի որ ոչ-ոք չպատասխանեց իմ հարցին, ասեմ ճիշտ պատասխանը՝ "Լճի ափի տունը": Սա իմ թարգմանությունն է, որովհետև ռուսերեն չեմ կարողանում գրել, կոմպս գժվել ա: Անգլերեն անունն էլ չգիտեմ, լավ անգլերեն տառերով կգրեմ "dom u ozera" :(

Root
18.05.2007, 10:00

Lake House ....մի քանի ամիս առաջ Հյուսիսային Ամերիկայում մեծ աղմուկ հանեց ... բոլոր երիտասարդները այդ ֆիլմի մասին էին խոսում

Fantazy
18.05.2007, 10:00
Քանի որ ճիշտ պատասխանը ես տվեցի, ես էլ կպահեմ հաջորդ ֆիլմը. :P

Խաղում են Բրեդ Փիթը և Կեյտ Բլանշետը, այս տարվա ոսկե գլոբուսում կամ օսկարում (հաստատ չեմ հիշում) այդ ֆիլմից երկու դերասանուհի առաջադրված են եղել լավագույն դերասանուհի նոմինացիայում, իսկ ֆիլմը՝ որպես լավագույն օրիգինալ սցենար, բայց չի հաղթել ոչ մեկում:
Ֆիլմը 4 տարբեր, պատմություններից ա բաղկացած:

Shauri
18.05.2007, 10:58
Հարց 1: Գլխավոր դերում Բրեդ Պիտ, ֆիլմը 4 մանկության ընկերների մասին է:
Եկեք ես էս հարցին պատասխանեմ, որ անպատասխան հարց չմնա;)
Խոսքը "Քնածները" /Sleepers/ ֆիլմի մասին է :ok

Հարց 2: Գլխավոր դերակատարներին չեմ հիշում, բայց ֆիլմը մի դատավարության մասին է, երբ վերջնական վճռի կայացման համար անհրաժեշտ էր բոլոր ատենակալների միաձայն որոշումը, բոլորը մեղադրյալին ճանաչում են մեղավոր և միայն մեկ ատենակալն էր, որ դեմ էր, և հենց այդ ծերուկը ապացուցում է մնացածին, որ մեղադրյալը անմեղ է:
"12 զայրացած տղամարդիկ", գլխավոր դերում` Հենրի Ֆոնդա

Խաղում են Բրեդ Փիթը և Կեյտ Բլանշետը, այս տարվա ոսկե գլոբուսում կամ օսկարում (հաստատ չեմ հիշում) այդ ֆիլմից երկու դերասանուհի առաջադրված են եղել լավագույն դերասանուհի նոմինացիայում, իսկ ֆիլմը՝ որպես լավագույն օրիգինալ սցենար, բայց չի հաղթել ոչ մեկում:
Ֆիլմը 4 տարբեր, պատմություններից ա բաղկացած:
"Բաբելոն", շատ գեղեցիկ ֆիլմ է :ok

Իմ պահած ֆիլմը բաղկացած է չորս մասից, վերջինը նկարահանվել է առաջինից 18 տարի հետո, գլխավոր դերում է Սիգուրնի Ուիվերը, իսկ նկարչական աշխատանքները կատարել է Հանս Ռուդի Գիգերը` ստեղծելով մի հանրահայտ կերպար :love

Fantazy
18.05.2007, 15:10

Եթե չեմ սխալվում այս 4 ֆիլմերի մասին է՝ "Alien", "Aliens", "Alien 3", "Alien: Resurrection", "Այլմոլորակայինները":

Եթե ճիշտ է ասեք, որ հարց տամ:;)

Shauri
18.05.2007, 18:26
Իհարկե ճիշտ է ;)

Fantazy
18.05.2007, 22:39
Քանի որ ճիշտ եմ պատասխանել գրեմ ևս մեկ հարց.

Գլխավոր դերերում Տիմ Ռոդ և Մորգան Ֆրիման:
Բանտի հետ է կապված… Փախուստ…:think

Մանոն
23.05.2007, 16:29
Քանի որ ճիշտ եմ պատասխանել գրեմ ևս մեկ հարց.

Գլխավոր դերերում Տիմ Ռոդ և Մորգան Ֆրիման:
Բանտի հետ է կապված… Փախուստ…:think
Փախուստ Շոուշենկից:

Fantazy
23.05.2007, 18:27
Փախուստ Շոուշենկից:

Ճիշտ ես::hands

Մանոն
25.05.2007, 15:18
Դեմի Մուր, Պատրիկ Սուեզի, բավականին խորհել տվող միստիկ ֆիլմ է:

Cassiopeia
25.05.2007, 15:19
Դեմի Մուր, Պատրիկ Սուեզի, բավականին խորհել տվող միստիկ ֆիլմ է:

Ուրվականը ֆիլմից է…
Հերթս փոխանցում եմ ցանկացողներին, ես ֆիլմերից հեռու մարդ եմ:)

Root
25.05.2007, 15:22
Ուրվականը ֆիլմից է…
Հերթս փոխանցում եմ ցանկացողներին, ես ֆիլմերից հեռու մարդ եմ:)

Արեք ես տամ էլի .. Նատալյա Ֆատեևա ի ԱՌմեն Ջիգարխանյան

impression
25.05.2007, 15:25
Ուրվականը :)

Մանոն
26.05.2007, 21:15
Արեք ես տամ էլի .. Նատալյա Ֆատեևա ի ԱՌմեն Ջիգարխանյան
Root գուցե «Երբ գալիս է սեպտեմբերը»-ն է՞
Եթե ոչ` մի քիչ սյուժեից չե՞ս պատմի:

Մանոն
02.06.2007, 17:50
Թեման վերակենդանացնելու նպատակով`նոր հարց.
Ջոն Տրավոլտա և Նիքոլաս Քեյջ, շատ սուր սյուժեով ֆիլմ է:think

BOBO
02.06.2007, 18:01
Թեման վերակենդանացնելու նպատակով`նոր հարց.
Ջոն Տրավոլտա և Նիքոլաս Քեյջ, շատ սուր սյուժեով ֆիլմ է:think

Կոտրված Նետ?

Ambrosine
02.06.2007, 18:14
Թեման վերակենդանացնելու նպատակով`նոր հարց.
Ջոն Տրավոլտա և Նիքոլաս Քեյջ, շատ սուր սյուժեով ֆիլմ է:think
Առանց դեմքի /Без лица/:bl

Ռեժիսոր` Դիդլի Սկոթթ
Գլխ. դեր.` Ռասսել Քրոու

Մանոն
02.06.2007, 18:29
Կոտրված Նետ?
Ոչ:)
Առանց դեմքի Astgh հարցի քո հերթն է;

Ambrosine
03.06.2007, 16:38
Ահա և իմ հարցը

Ռեժիսոր` Ռիդլի Սկոթթ
Գլխ. դեր.` Ռասսել Քրոու, Խոակիմ Ֆենիքս

Մանոն
04.06.2007, 19:31
Ահա և իմ հարցը
Ռեժիսոր` Ռիդլի Սկոթթ
Գլխ. դեր.` Ռասսել Քրոու, Խոակիմ Ֆենիքս
Գլադիատո՞ր

Ambrosine
04.06.2007, 23:16
Որպեսզի թեման չկանգնի, ասեմ պատասխանը` Գլադիատորը:)
Հարց տալու իրավունքը զիջում եմ հարց ունեցողին

Մանոն
05.06.2007, 09:11
Որպեսզի թեման չկանգնի, ասեմ պատասխանը` Գլադիատորը:)
Հարց տալու իրավունքը զիջում եմ հարց ունեցողին
Չգիտեմ թէ ինչու՞ չեք կարդացել իմ գրառումը, բայց ես գրել էի ճիշտ պատասխանը :P
Լավ, նոր հարց`
Մերիլ Սթրիիփ, Քլինթ Իսթվուդ…շատ սիրուն մելոդրամմա է:

Ambrosine
05.06.2007, 17:23
Չգիտեմ թէ ինչու՞ չեք կարդացել իմ գրառումը, բայց ես գրել էի ճիշտ պատասխանը :P
Լավ, նոր հարց`
Մերիլ Սթրիիփ, Քլինթ Իսթվուդ…շատ սիրուն մելոդրամմա է:

Հազար ներողություն, իրոք չկար պատասխան, պատճառը չգիտեմ, բայց չեմ տեսել: Նույնիսկ մի քանի անգամ եմ ստուգել;)

Cassiopeia
08.06.2007, 10:11
Կարծես թե թեման լռել է…

Մերիլ Սթրիիփ, Քլինթ Իսթվուդ…շատ սիրուն մելոդրամմա է:
Պատասխանեք…
Ես էլ իմ կողմից մեկ այլ հարց կառաջադրեմ.
Նեգր դերասանուհի, ով առաջինն է արժանացել Օսկար մրցանակին:

Արամ
08.06.2007, 11:43
Mikel Jackson-որն էլ օսկարը ստանալուց հետո փոխեց գուjնը:D

Cassiopeia
08.06.2007, 13:14
Mikel Jackson-որն էլ օսկարը ստանալուց հետո փոխեց գուjնը
Խոսքը դերասանուհու մասին է:

Մանոն
08.06.2007, 15:45
Կարծես թե թեման լռել է…

Պատասխանեք…
Ես էլ իմ կողմից մեկ այլ հարց կառաջադրեմ.
Նեգր դերասանուհի, ով առաջինն է արժանացել Օսկար մրցանակին:
Երևում է ինքս էլ պատասխանելու եմ իմ տված հարցին;), դա «Մեդիսոն նահանգի կամուրջները» ֆիլմն էր:
Բայց Cassiopeia ջան կարծես թէ դու փոքր ինչ շեղել ես թեման: Պահում ենք ֆիլմի անունը ու ասում դերակատարներին: Գուցե դու հենց ֆիլմի անու՞նն ասես`որպեսզի գտնենք դերասանուհուն:

Cassiopeia
08.06.2007, 15:55

:) Գիտեմ, որ շեղվել եմ, ուղղակի ցանկացա մի փոքր այլ ուղղվածություն մտցնել, քանի որ այդ ֆիլմը կարծում եմ որ բոլորը տեսել են ու նաև շատ են սիրում:

BOBO
08.06.2007, 16:09
Կարողա Թիկնապահն ա

Cassiopeia
08.06.2007, 16:12
Ոչ, որպես հուշում կասեմ, որ դա բավականին հին ֆիլմ է:

Արամ
08.06.2007, 20:57
Ոչ, որպես հուշում կասեմ, որ դա բավականին հին ֆիլմ է:
Տժվժիկ?

Մանոն
09.06.2007, 13:14
Ոչ, որպես հուշում կասեմ, որ դա բավականին հին ֆիլմ է:
Որքան հասկացա «Քամով քշվածները» ֆիլմի հերոսուհիներից է, բայց այդպես էլ անունը չհիշեցի:(

Cassiopeia
09.06.2007, 16:45
Որքան հասկացա «Քամով քշվածները» ֆիլմի հերոսուհիներից է, բայց այդպես էլ անունը չհիշեցի:(

Մամմիի դերակատարուհին է. Հեյլի ՄաքԷնդին, ֆիլմը նկարահանվել է 1939 թվականին, իսկ նա դառել է առաջին սևամորթ դերասանուհին, ով Օսկարի է արժանացել (Երկրորդական դերի լավագույն դերակատարման համար)

Sirop
12.06.2007, 19:27
թեման շարունակելու համար մի նոր ֆիլմ առաջարկեմ
դերասաներն են
Թիմ Ռոտ
Մադոննա
Բրյուս Ուիլիս
Անտոնիո Բանդեռաս

BOBO
12.06.2007, 19:52
Չորս Սենյակ
ապրի գուգլը

Sirop
13.06.2007, 12:31
Չորս Սենյակ
ապրի գուգլը

ապրի BOBO-ն

Սամվել
19.06.2007, 16:24
ԷԷԷ բա հարց:think………
Լավ ես հիմա իմ սիրած ֆիլմը կասեմ մտածեք…;)
ուրեմն գլղավոր դերում Մել Գիպսոն
…………………………
Շոտլանդացիների հայրենասիրական պայքարի մասինա Անգլիացիների դեմ …Վոբշմ վերջնա:ok:hands:)

Ուլուանա
19.06.2007, 17:33
ԷԷԷ բա հարց:think………
Լավ ես հիմա իմ սիրած ֆիլմը կասեմ մտածեք…;)
ուրեմն գլղավոր դերում Մել Գիպսոն
…………………………
Շոտլանդացիների հայրենասիրական պայքարի մասինա Անգլիացիների դեմ …Վոբշմ վերջնա:ok:hands:)
«Խիզախ սիրտը» ;)

Սամվել
19.06.2007, 17:37
«Խիզախ սիրտը» ;)

Ապրես քո հերթնա :ok

Ուլուանա
19.06.2007, 17:45
Ֆրանսիական ֆիլմ է՝ բաղկացած երկու մասից, պատմում է դեռահաս աղջնակի բուռն պատանեկության մասին։ Գլխավոր դերում Սոֆի Մարսոն է։ :)

Sirop
20.06.2007, 09:17
La Boum (1980)
կարծեմ սա Ս.Մ. -ի առաջին ֆիլմն է

Ուլուանա
20.06.2007, 11:21
La Boum (1980)
կարծեմ սա Ս.Մ. -ի առաջին ֆիլմն է

Այո, խոսքը «Բում» ֆիլմի մասին էր։ ;)
Շարունակիր։ :)

Sirop
20.06.2007, 23:53
Դերերից մեկում Գվինետ Պելտրոու
50 ականեր, հերոսը Նյու Յորքից մեկնում է Իտալիա մի հարուստի որդու համոզելու վերադառնալ ԱՄՆ

Սամվել
21.06.2007, 01:29
Դերերից մեկում Գվինետ Պելտրոու
50 ականեր, հերոսը Նյու Յորքից մեկնում է Իտալիա մի հարուստի որդու համոզելու վերադառնալ ԱՄՆ

"Տաղանդավոր միստր Ռիպլին"

Sirop
22.06.2007, 11:33
"Տաղանդավոր միստր Ռիպլին"

ԱՅՈ:)

Սամվել
22.06.2007, 15:36
:think ԻՄ հերթնա ոնց քցում բռնեւմ եմ:think

Լավ…………
Գլխավոր դերերից մեկում Շերոն Սթոուն /կներեք եթե հանկարծ սխալ եմ գրել են "Հիմնական Բնազդի" մեջի աղջիկը էլի/
Ֆիլմը ԿՈՎբոյների Ժամանակներում իր հոր մահվան դիմաց վրեժ լուծող աղջկա մասին է:)
Նկատեմ որ բավականին հետաքրքիր ֆիլմ է:)

Cassiopeia
22.06.2007, 15:37

Մյուս դերակատարը Լեոնարդո Դի Կապրիոն է (ի դեպ, նրա առաջին դերն է՝ 14 տարեկան հասակում): Հերոսուհու անունը ճիշտ է նշվել: Ֆիլմը կոչվում է "Արագ և մեռած"

Սամվել
22.06.2007, 15:41
Մյուս դերակատարը Լեոնարդո Դի Կապրիոն է (ի դեպ, նրա առաջին դերն է՝ 14 տարեկան հասակում): Հերոսուհու անունը ճիշտ է նշվել: Ֆիլմը կոչվում է "Արագ և մեռած"

Ճիշտ է………
Բայց էն Լեոի պահերը, ոնց որ ետքան էլ ճիշտ չի
Ավելի ճիշտ կլինի ասել երեևի առաջի ՄԵԾ դերը…

Հարց տուր

Cassiopeia
22.06.2007, 15:48
Նիկոլաս Քեյջ, Մեգ Ռայան: Անչափ հաջողված ֆիլմ է, որտեղ հերոսուհին կարողանում է նկարագրել, թե ի՞նչ համ ունի տանձը:

Սամվել
22.06.2007, 16:02
Նիկոլաս Քեյջ, Մեգ Ռայան: Անչափ հաջողված ֆիլմ է, որտեղ հերոսուհին կարողանում է նկարագրել, թե ի՞նչ համ ունի տանձը:

:B Հրեշտակների Քաղաքը :B

Cassiopeia
25.06.2007, 08:42
:B Հրեշտակների Քաղաքը :B

Ճիշտ է, հարցադրման հերթը քոնն է:
Հ.Գ. Իսկ կարող ես նկարագրել, թե ի՞նչ համ ունի տանձը;)

Սամվել
25.06.2007, 13:15
Հ.Գ. Իսկ կարող ես նկարագրել, թե ի՞նչ համ ունի տանձը;)

Չե հա ուրա ինձ էտքան նկարագրելու տաղանդ………
Ուրեմն…Գլխավոր դերում Բռենդան Ֆրեյզեր
Արկածային ֆիլմ…եգիպտոսի հետ կապված;)

Bergmann
25.06.2007, 16:07
Ուրեմն…Գլխավոր դերում Բռենդան Ֆրեյզեր
Արկածային ֆիլմ…եգիպտոսի հետ կապված;)

մումիա ի մումիա վազվռաշաեցա :D

Սամվել
25.06.2007, 17:44
մումիա ի մումիա վազվռաշաեցա :D

Ապրես Հարց տուր;):D

Bergmann
25.06.2007, 19:22
Ուրեմն ֆիլմը մի բռնցքամարտիկի մասին է, ով փախնում է Ամերիկայից ու միանում ֆրանսիական լեգեոնին, որն էլ դաժան կռիվներ է մղում արաբների դեմ (շատ լավ կինոյա)
գլխավոր դերում Ժան Կլոդ վան Դամմ :B

Shauri
25.06.2007, 20:17
Արկածներ որոնելի՞ս

Սամվել
25.06.2007, 21:29
Ուրեմն ֆիլմը մի բռնցքամարտիկի մասին է, ով փախնում է Ամերիկայից ու միանում ֆրանսիական լեգեոնին, որն էլ դաժան կռիվներ է մղում արաբների դեմ (շատ լավ կինոյա)
գլխավոր դերում Ժան Կլոդ վան Դամմ :B

Լեգիոները :B

Bergmann
25.06.2007, 21:34
Լեգիոները :B

Ճիշտ պատասխան :B :hands

Սամվել
25.06.2007, 21:50
Լավվվ…էէէ…գուշակել սիրում եմ բայց էս հարցը գրելու պահը չեմ սիրում…:)

Ուրեմն……:think…
Ֆանտաստիկ ֆիլմ ապագայի մասին…
Գլխավոր դերում Քիանու Ռիվզ…
Այդ ֆիլմում նա կատարում է USB Flashki ԴԵՐ :D

Lapterik
25.06.2007, 21:52
Ուրեմն……:think…
Ֆանտաստիկ ֆիլմ ապագայի մասին…
Գլխավոր դերում Քիանու Ռիվզ…
Այդ ֆիլմում նա կատարում է USB Flashki ԴԵՐ :D

Ջոննի Մնեմոնիկ

Սամվել
25.06.2007, 21:53
Ջոննի Մնեմոնիկ

Ապրես :)

Lapterik
25.06.2007, 21:56
Ապրես :)

Դու էլ::) Թող ուրիշը գրի էլի:

Sirop
26.06.2007, 11:13
Չե հա ուրա ինձ էտքան նկարագրելու տաղանդ………
Ուրեմն…Գլխավոր դերում Բռենդան Ֆրեյզեր
Արկածային ֆիլմ…եգիպտոսի հետ կապված;)

միգուցե ՄՈՒՄԻԱ :think

հ.գ.
վայ արդեն պատասխանել են ... չէի նկատել

Մանոն
09.07.2007, 09:40
Վայյ, էլի հարց տվող չկա, էս ինչ ալարկոտ ժողովուրդ է:P
Դէ ուրեմն հարց.
Քիյանու Ռիվզ, Պատրիկ Սուեզի, սուր սյուժեով ֆիլմ է:

Սամվել
09.07.2007, 09:43
Վայյ, էլի հարց տվող չկա, էս ինչ ալարկոտ ժողովուրդ է:P
Դէ ուրեմն հարց.
Քիյանու Ռիվզ, Պատրիկ Սուեզի, սուր սյուժեով ֆիլմ է:

Ալիքի Կատարին :)

Կարաս էլի դու հարց տաս եթե ուզում ես ;)

Մանոն
11.07.2007, 09:56
Բրյուս Ուիլիս, Դեմի Մուր

Մանոն
15.07.2007, 18:40
Լավ, չգտաք:P, (երևի GOOGL-ը փչացելա)
Ինքս էլ պատասխանեմ. «Մահացու մտքեր», որտեղ Դեմի Մուրը սպանեց խեղճ Բրյուս Ուլիսին:(
Ով ուզում է թող հարց տա:

Սամվել
15.07.2007, 23:54
Լավ, չգտաք:P, (երևի GOOGL-ը փչացելա)
Ինքս էլ պատասխանեմ. «Մահացու մտքեր», որտեղ Դեմի Մուրը սպանեց խեղճ Բրյուս Ուլիսին:(
Ով ուզում է թող հարց տա:

Ջոնի Դեպ…էլ չեմ հիշում ովա խաղում…վորջ ֆիլմա…3 սերյա հլը որ;):)

Ֆելո
16.07.2007, 00:01
Ջոնի Դեպ…էլ չեմ հիշում ովա խաղում…վորջ ֆիլմա…3 սերյա հլը որ;):)

կարիբյան ծովահենները

Սամվել
16.07.2007, 00:03
կարիբյան ծովահենները

Ապրես հարց տուր…;)

Ֆելո
16.07.2007, 00:45
Նիկոլաս Քեյջ, Անժելինա Ջոլի

Root
16.07.2007, 00:47
Ուգնատь զա շիսդիսյատь սիկունդ.

Ֆելո
16.07.2007, 00:49
Ուգնատь զա շիսդիսյատь սիկունդ.

դուզա;)

Սամվել
16.07.2007, 09:47
դուզա;)

Ռուտ հարց տուր;)

Root
16.07.2007, 10:23
Ռուտ հարց տուր;)

Դուք տվեք, ես կինո չեմ նայում :D

Սամվել
16.07.2007, 10:32
Դուք տվեք, ես կինո չեմ նայում :D

Լավ ժողովուրդ դուք տվեք ես ալարում եմ:D

Lapterik
16.07.2007, 12:13
Էս լրիվ ալարում են հա: Լավ ես տամ: Գլխավոր դերում Քիանու Ռիվզ: Ֆիլմում ինքը ֆուտբոլի մարզիչ ա:

Srtik
16.07.2007, 12:37
Գլխավոր դերում Քիանու Ռիվզ: Ֆիլմում ինքը ֆուտբոլի մարզիչ ա:

Замены ֆի՞լմն է:

Root
16.07.2007, 12:48
Կամ էլ Дублеры :)

Lapterik
16.07.2007, 13:24
Էս լրիվ ալարում են հա: Լավ ես տամ: Գլխավոր դերում Քիանու Ռիվզ: Ֆիլմում ինքը ֆուտբոլի մարզիչ ա:

Մի քիչ խաբել եմ, ֆուտբոլի մարզիչ չի, բայց չեմ ասի ինչի մարզիչա: Ֆիլմում խաղացողներից մեկը մահանում ա:

BOBO
16.07.2007, 14:00
Աչքիս բեյսբոլի մարզիչ ա;), վերնագիրը չեմ հիշում բայց էտ կինոյում իրան աշխատանք ա պետք ըլնում: Բեյսբոլի մարզիչ են նշանակում ու փոքր երեխեքի ա մարզում, որպեսզի երեխեքը մի բանով զբաղվեն ու թմրանյութերից հեռու մնան:

Lapterik
16.07.2007, 14:17

Ճիշտ ես, երնագիրը հենց «Բեյսբոլ» ա: :)
Շարունակիր:

Lapterik
17.07.2007, 10:59
Էս էլի գրող չկա հա::think Լավ ես գրեմ: Ուրեմն գլխավոր դերում Քիանու Ռիվզ և Քեմեռոն Դիազ:

helium
18.07.2007, 09:18
Чувствуя Миннесоту :)

Աբելյան
18.07.2007, 10:09
ճիշտ ա :)
հերթը քոնն ա

helium
18.07.2007, 11:44
Ջոնի Լի Միլլեր, Վալ Կիլմեր, Քրիստիան Սլեյտեր

Մանոն
04.08.2007, 19:10
Էլի մեռավ էս թեման: helium-ի ասած կինոն երևի ոչ ոք չի տեսել , հուսամ մի օր կասի դա որ ֆիլմն է:
Լավ, մի ֆիլմ եմ պահում…Գլխավոր դերում՝Թոմ Հենգս:
Ուրեմն… այս մարդը ամբողջ ֆիլմի ընթացքում խոսում է մի գնդակի հետ, որի անունը Wilson էր դրել:DԿարծում եմ տեսած կլինեք այդ ֆիլմը:Դէ՞…

Սամվել
04.08.2007, 19:12

էէ…Էն որ անմարդաբնակ կղզի ա է ընկնում էտ ֆիլմնա…ԲԱյց անունը չեմ հիշում :(

Մանոն
04.08.2007, 19:28
էէ…Էն որ անմարդաբնակ կղզի ա է ընկնում էտ ֆիլմնա…ԲԱյց անունը չեմ հիշում :(
:Pահա, լավ գրում եմ, բայց հարցը դու ես տալու
Изгой, կներեք հայերեն տարբերակը չգիտեմ:oy

Աբելյան
06.08.2007, 12:23
քանի որ գրող չկա, եկեք ես գրեմ.
շատ հասարակ բան. գլխավոր դերերում Առնոլդ Շվարցենեգեր ու Ռոբերտ Պատրիկ

Աբելյան
19.08.2007, 12:01
Խոսքս "Terminator 2"-ի մասին ա:
Լավ: Գլխավոր դերերում Դեյվիդ Դուխովնի ու Ջիլլիան Անդերսոն:

Սամվել
19.08.2007, 12:03
Խոսքս "Terminator 2"-ի մասին ա:
Լավ: Գլխավոր դերերում Դեյվիդ Դուխովնի ու Ջիլլիան Անդերսոն:

Գաղտնի Նյութեր ;)

helium
20.08.2007, 13:44
helium-ի ասած կինոն երևի ոչ ոք չի տեսել , հուսամ մի օր կասի դա որ ֆիլմն է:

Կներեք, որ երկար ժամանակ չէի պատասխանում, ուղղակի արցակուրդի մեջ էի։ Իրոք մարդ էտ կինոն չի տեսել??? Охотники за разумом։ ՖԲՌ–ի կուրսանտներին ուղարկում են անմարդաբնակ կղզի, որ մանյակի բռնեն՝ որպես քննություն։ Կղզում իրանք պետքա կարողանային ուլիկաներից ելնելով՝ գտնեին մարդասպանին։ Այնտեղ ամեն ինչ սարքած էր, ոչ մի մարդասպան իրականում չկար, ուղղակի պետքա ստուգվեին իրանց ունակությունները։ Բայց.....մարդիկ սկսում են հետաքրքիր ձևով մահանալ…պարզվումա իրանցից մեկը իրոք որ մարդասպանա…Եթե չեք տեսել, խորհուրդ կտամ նայել, շաաաատ հետաքրքիր կինոյա։

Սամվել
20.08.2007, 14:05

Ես ՏԵսել եմ ԿԱրգին Ֆիլմա :good

Մանոն
19.09.2007, 18:05
Լավ հիմա սա գտեք.
Ֆրանսիական ֆիլմ է, պատմական բնույթ ունի, ֆիլմի ընթացքում հնչում է Շարլ Ազնավուրի հայտնի երաժշտություններից: Դերակատարներին չեմ նշում, որ որոնման համակարգից չօգտվեք:P

Մանոն
29.09.2007, 15:12
Չէի մտածի, թե տեսած չեք լինի....«Թեհրան-43»:
Հարցի իրավունքը թողնում եմ ցանկացողին:)

Սամվել
29.09.2007, 17:18
Բրյուս Վուիլիս ... Ծիծաղելի ֆիլմ գողի մասին :ok

ArmSOAD
05.10.2007, 16:21
Гудзонский ястреб :hands

Lapterik
05.10.2007, 18:55
Гудзонский ястреб :hands

Հերթը քոնն է, բայց մինչև դու գաս, ես մի հատ գրեմ:
Ուրեմն չգիտեմ ովքեր են խաղում գլխավոր դերերում: Ֆիլմում աղջիկը պայծառատես է լինում, անընդհատ իրա աչքի առաջ գալիս են տեսարաններ, թե որտեղ ինչ պիտի լինի, օրինակ ավտովթար:

Հ.Գ.Մի խոսքով իրան ֆիլմից առաջ ասել էին, թե հաջորդ կադրում ինչ պիտի ցույց տան:D:

Հենո
05.10.2007, 19:00
Նշանակման կետ կամ пункт назначения

ArmSOAD
06.10.2007, 20:35
Քանի որ անցածը ես էի գուշակել, ուրեմն ասում եմ:
Գլխավոր դերերում` Բրեդ Փիտտ, Թոմ Քրուզ, Անտոնիո Բանդերաս, Քիրստեն Դանստ:
Տեսնեմ ով կիմանա: :think Փնտրող համակարգերից օգտվել չկա...

BOBO
06.10.2007, 23:07
Կարող ա "Մարդասպանները"-ն ա?:)

helium
08.10.2007, 11:32
Ինձ թվումա ʼՀարցազրույց վամպիրի հետʼ ֆիլմնա...չէ, հաստատ էտ կինոնա :)

ArmSOAD
08.10.2007, 13:42
Ինձ թվումա ʼՀարցազրույց վամպիրի հետʼ ֆիլմնա...չէ, հաստատ էտ կինոնա :)

Շատ ճիշտա թվում: Հենց էտա որ կա: :hands
Քո հերթնա:

helium
09.10.2007, 14:59
Մարտին Լոուրենս, Լյուկ Ուիլսոն, Պիտեր Գրին....:hands

Կաթիլ
12.10.2007, 23:23
Մարտին Լոուրենս, Լյուկ Ուիլսոն, Պիտեր Գրին....:hands

Կատակերգություն - «Ադամանդե ոստիկանը»

Ժան Ռենո և Թոմ Հենքս :)

Fantazy
13.10.2007, 15:18
Կատակերգություն - «Ադամանդե ոստիկանը»

Ժան Ռենո և Թոմ Հենքս :)

Միգուցե "Код Да Винчи"???
Եթե ճիշտ եմ գրել, ասեք:

Կաթիլ
14.10.2007, 11:49
Միգուցե "Код Да Винчи"???
Եթե ճիշտ եմ գրել, ասեք:

Այո, հերթը քոնն է :)

Սամվել
14.10.2007, 14:36
Այո, հերթը քոնն է :)

Իի էտի "Բագռովիե Րեկի" ֆիլմում չի՞ որ նրանք միասին են :think

Կաթիլ
14.10.2007, 15:05
Իի էտի "Բագռովիե Րեկի" ֆիլմում չի՞ որ նրանք միասին են :think

ես այդ ֆիլմը չեմ տեսել, գուցե այդտեղ էլ են միասին :) բայց իմ ասած ֆիլմը Fantazy-ն գուշակեց ;)

Fantazy
14.10.2007, 16:23
Josh Hartnett, Diane Kruger.

Գեղեցիկ սիրո պատմություն:

Fantazy
15.10.2007, 22:13
Որքան հասկանում եմ, ոչ ոք չգիտի պատասխանը: Ֆիլմի անունը՝ "Մոլագարները" անգլերեն "obsessed" իսկ օրիգինալ անունը "Wicker Park".

Մեկ ուրիշ ֆիլմ եմ գրում.
Գլխավոր դերում Էշթոն Կատչեր: Նա կարողանում է վերադառնալ անցյալ ու փոփոխել այն, բայց ամեն անգամ, երբ նա փորձում է մի բան ուղղել, ամեն ինչ ավելի վատ է լինում:

Հենո
16.10.2007, 10:35
Թիթեռի էֆեկտը

Fantazy
16.10.2007, 12:43
Ճիշտ ես: Շարունակի՛ր:

Հենո
16.10.2007, 18:15
Ալ Պաչինո, Միշել Պֆայֆեր

Ռեժիսոր-Բրայան Դե Պալմա

Fantazy
16.10.2007, 22:02
"Սպիով դեմքը" :think

Herates
16.10.2007, 22:24
Ջոն Տրավոլտա

Fantazy
16.10.2007, 22:39
:nono Նախ և առաջ հարցի հերթը Ձերը չէր, այլ իմը: Ես պարզապես սպասում էի, որ հաստատեին իմ պատասխանը:
Իսկ երկրորդը՝ ի՞նչ Ջոն Տրավոլտա :o , ինքը շաաաաաաատ ֆիլմերում ա նկարահանվել, որ սկսեմ թվարկել այսօր չեմ վերջացնի:

Fantazy
16.10.2007, 23:08
"Սպիով դեմքը" :think

Համենայնդեպս, ես կարծում եմ, որ ճիշտ եմ պատասխանել:
Այս ֆիլմը այն հատուկենտ ֆիլմերից է որ իմ վրա շատ մեծ տպավորություն է թողել: Ես այն շատ եմ սիրում: Ֆիլմում հանդես են եկել Brad Pitt-ը, Anthony Hopkins-ը, Aidan Quinn-ը, Julia Ormond-ը:

Հ.Գ. Նախապես ասեմ, որ Brad Pitt-ի և Anthony Hopkins-ի մասնակցությամբ՝ "Ծանոթացեք Ջո Բլեք" ֆիլմը չի:

helium
17.10.2007, 09:14
Աշնան լեգենդները.....շատ լավ ֆիլմա....

Էլայջա Վուդ, Օրլանդո Բլում, Լիվ Թայլեր, Հյուգո Ուիվինգ.....ամենահայտնի դերասաններն են ֆիլմում.....

Հենո
17.10.2007, 10:12
մատանիների տիրակալը

helium
18.10.2007, 09:31
Շատ ճիշտ ես:hands

Հենո
18.10.2007, 10:42
Ալ Պաչինո,Ալիսիա Վիտ,Լիլի Սոբեսկի:
Ռեժիսոր - Ջոն Էվնետ

Breath of wind
18.10.2007, 10:55
Ալ Պաչինո,Ալիսիա Վիտ,Լիլի Սոբեսկի:
Ռեժիսոր - Ջոն Էվնետ

88 րոպե՞

Հենո
19.10.2007, 11:34
այո

Breath of wind
19.10.2007, 12:02
Ջոն Կյուսակ, Կեյտ Բեկինսեյլ, Ջերեմի Պայվեն

ռեժիսյոր - Պիտեր Չելսոմ

BOBO
27.10.2007, 23:19
Ջոն Կյուսակ, Կեյտ Բեկինսեյլ, Ջերեմի Պայվեն

ռեժիսյոր - Պիտեր Չելսոմ
Ինտուիցյա
Բայց չեմ տեսել:D

ռեժ`. Ռ. Ռոդրիգես, դերերում` Ա.Բանդերաս, Ս.Ստալոնե, Ա.Վեգա, Կ.Գուդիջո

Universe
28.10.2007, 01:02
ռեժ`. Ռ. Ռոդրիգես, դերերում` Ա.Բանդերաս, Ս.Ստալոնե, Ա.Վեգա, Կ.Գուդիջո
Վարձու Մարդասպանները... :)

BOBO
28.10.2007, 21:51
Վարձու Մարդասպանները... :)
Նեա էտ քո ասածում նշվածներից մենակ Բանդերասն ու Ստալոնեն են:

Հենո
29.10.2007, 10:47
աաաաաա:D
էսի լավ կինոյա :hands
Լրտեսների Երեխաները 1-3

BOBO
29.10.2007, 12:58
Չէ, Շպիոնների Էրեխեքը 3:D

Աբելյան
17.11.2007, 13:39
լավ ես գրեմ
Մել Գիբսոն ու Դեննի Գլովեր
1998 թվին ա նկարահանվել

P.S.
17.11.2007, 15:32
Մահացու զենք՞

Աբելյան
18.11.2007, 13:19
ո՞րերորդը

P.S.
18.11.2007, 21:30
Չորրորդը…:)

P.S.
19.11.2007, 09:18
Հիմա իմ հերթն է՞...

Մեթ Դեյմոն, Ռոբին Ուիլյամս...կարծես 1998 թվականին...
նաև՝ Քեյսի Աֆլեկ

Հ.Գ. Իմ ամենասիրած ֆիլմերից է

ArmSOAD
19.11.2007, 15:45
Էդ Good Will Hunting-ը չի`:
Եթե հա, ուրեմն էնտեղ Բեն Աֆլեկնա խաղում:

P.S.
19.11.2007, 22:30
Այո, Good Will Hunting–ն է, որի համար համահեղինակ սցենարիստներ Աֆլեկն ու Դեյմոնը Օսկար ստացան, Ռոբբի Ուիլյամսն էլ Օսկար ստացավ լավագույն 2-րդ դերի համար։ Քեյսի Աֆլեկն էլ է խաղում։

ArmSOAD
20.11.2007, 14:46
Լավ հիմա իմ հերթն է:
Ուրեմն, գլխավոր դերերում Կոնստանտին Խաբենսկի, Ալեկսեյ Չադով, Գոշա Կուցենկո:
Սիրածս ֆիլմերիցա :B

helium
22.11.2007, 10:24
Ночной дозор կամ Дневной дозор :)

ArmSOAD
22.11.2007, 18:41
Ночной дозор կամ Дневной дозор :)

Ճիշտ ես` Ночной дозор:

helium
23.11.2007, 09:58
Այս ֆիլմի մասին կարող է և լսած դեռևս չլինեք, քանի որ պրեմիերան երեկ էր, բայց ինչևիցե....

Անջելինա Ջոլի, Էնտոնի Հոպկինս, Ջոն Մալկովիչ, Ռեյ Ուինստոուն.....
:ok

P.S.
23.11.2007, 14:14
Այս ֆիլմի մասին կարող է և լսած դեռևս չլինեք, քանի որ պրեմիերան երեկ էր, բայց ինչևիցե....

Անջելինա Ջոլի, Էնտոնի Հոպկինս, Ջոն Մալկովիչ, Ռեյ Ուինստոուն.....
:ok

Ոնց թե...Beowulf...ինքը fantasy է, արդեն մի քանի օր է էկրաններին, հավաքել է 20 մլն–ից ավելի։ Ի դեպ, ֆիլմում հայ էլ կա՝ Ջոն Բիլեզիկջյան։ Ռեժիսորն էլ Օսկարակիր Ռոբերտ Զեմեկիսն է։ Ի դեպ, խորհուրդ եմ տալիս ֆիլմը դիտել 3-D–ով, որովհետև գժժանոց է։ Լուրջ եմ ասում չեք փոշմանի։

Լավ, որ խոսքը գնաց Ջոլիի պես աղջկա մասին, մի հատ ես ասեմ՝ Թիմ Մաքքոյ, Ջոլի և Մորգան Ֆրիման։ Ռեժիսորի անունն էլ հետո կասեմ...

helium
23.11.2007, 18:33
Ի դեպ, խորհուրդ եմ տալիս ֆիլմը դիտել 3-D–ով, որովհետև գժժանոց է։

Իսկ որտեղ ??? Մոսկվա կինոթատրոնում???... հետաքրքիրա, երբ կհասնի այստեղ...

P.S.
27.11.2007, 11:11
Իսկ որտեղ ??? Մոսկվա կինոթատրոնում???... հետաքրքիրա, երբ կհասնի այստեղ...

Կինոմոսկվայում որքան տեղյակ եմ 3D չկա...բայց կարող է իմ ինֆորմացիան հնացած է։ Իմ խորհուրդը ավելի շատ վերաբերում էր ամերիկա և եվրոպաբնակ ակումբցիներին:)

ArmSOAD
14.01.2008, 23:06
Ժողովուրդ, էս ուր եք`: Դե որ հարց չեք տալիս, ես կասեմ:
Գլխավոր դերերում- Ռոբին Ուիլիամս և Ռոբերտ Դե Նիրո:
Դե մտածեք...:think

REAL_ist
15.01.2008, 00:12
Ժողովուրդ, էս ուր եք`: Դե որ հարց չեք տալիս, ես կասեմ:
Գլխավոր դերերում- Ռոբին Ուիլիամս և Ռոբերտ Դե Նիրո:
Դե մտածեք...
Пробуждение կինոնա
հարցը՝
էլի Ռոբին Ուլիյամսնա գլխավոր դերերում, ես անգամ Ալ Պաչինոյի հետ

Sunny Stream
15.01.2008, 00:48
Ամբողջ թեման նայեցի... լիքը անծանոթ ֆիլմերի ու դերասանների անուններ կարդացի, շատ հետաքրքիր էր... Բայց մի վատ բան եք արել, սա բաց եք թողել`

Արեք ես տամ էլի .. Նատալյա Ֆատեևա ի ԱՌմեն Ջիգարխանյան
Ֆրունզե Դովլաթյան - «Բարև', ես եմ» - հայ կինոյի վերածնունդի առաջին ֆիլմն ու առհասարակ մեր ամենալավ ֆիլմերից մեկը...:love
Իսկ հարցի պատասխանը Ի-նետում արդեն գտա, բայց չեմ գրի, թող գրեն նրանք, ովքեր դիտել են ֆիլմը...

ArmSOAD
29.01.2008, 00:01
լավ էլի ժողովուրդ: Էս էլի կորաք: Հնարավոր չի, որ այդ ֆիլմը տեսած չլինեիք: Դա "Անքնություն" ("бессонница") ֆիլմն է: Հաճախ են ցույց տալիս:

Sunny Stream
29.01.2008, 00:36
լավ էլի ժողովուրդ: Էս էլի կորաք: Հնարավոր չի, որ այդ ֆիլմը տեսած չլինեիք: Դա "Անքնություն" ("бессонница") ֆիլմն է: Հաճախ են ցույց տալիս:
Ես չեմ նայել... :( բայց ինտերնետում լիքը տեղեկություններ բերեց...
Դե նոր հարց գրի ;)

ArmSOAD
29.01.2008, 16:07
Ուրեմն, գուշակեք իմ սիրած ֆիլմերից մեկը: Խաղում են` Ջեք Նիկոլսոն և Շելի Դյուվալ:
Ընտիր ֆիլմա:hands

Sunny Stream
29.01.2008, 16:39
Շելի Դյուվալ:
Իրան չգիտեմ :( Կինա՞... Ուրիշ ի՞նչ կինոյից ա հայտնի...

ArmSOAD
05.02.2008, 16:00
Իրան չգիտեմ :( Կինա՞... Ուրիշ ի՞նչ կինոյից ա հայտնի...

Ինքը մի քիչ անդուր արտաքինով կինա: Միակ ֆիլմը որ ես գիտեմ իրանով բացի այս մեկից, Կասպերի մասին ֆիլմն է, էն որ մի կախարդ աղջկա հետ է ընկերանում:

Եթե դժվար է գուշակել, հուշում կտամ: Ֆիլմի ռեժիսյորը Ստենլի Կուբրիկն է: Այն Սթիվեն Քինգի համանուն պատմվածքի հիման վրա է նկարված:

Sunny Stream
08.02.2008, 20:33
Եթե դժվար է գուշակել, հուշում կտամ: Ֆիլմի ռեժիսյորը Ստենլի Կուբրիկն է: Այն Սթիվեն Քինգի համանուն պատմվածքի հիման վրա է նկարված:

Չէ, փաստորեն պատասխան չկա... քանի օն-լայն ես, պատասխանը ու նոր հարցը գրի, հա՞, չեմ ուզում, որ էս թեման մեռնի ;)

Ուլուանա
08.02.2008, 20:52
Ժողովուրդ, մի հատ կարդացեք այս թեմայի առաջին գրառումը, որտեղ գրված են խաղի կանոնները.

Կարող եք գրել գլխավոր դերակատարներին կամ հերոսների անունները, ֆիլմի ժանրը, ռեժիսորին: Դժվարանալու դեպքում կարող եք ինֆորմացիա ավելացնել` պատմելով դրվագներ սյուժեից կամ հետաքրքիր մանրամասներ ֆիլմի մասին:
Այսպես`
Խոր հոգեբանական ֆիլմ է: Գլխավոր դերակատարներն են Կիյանու Ռիվզ և Ալ Պաչինո:
Մենակ դերասանների անուններ նշելը շատ քիչ է, գոնե մի հավելյալ տեղեկություն էլ է պետք տալ, ընդ որում հենց սկզբից։ Իսկ մնացած հուշումները, եթե դրանց անհրաժեշտությունը լինի, արդեն՝ հետո։

ArmSOAD
10.02.2008, 14:29
էէէ... քանի որ այսքան հուշումից հետո ոչ-ոք չգուշակեց, մի հատ էլ եմ հնարավորութըուն տալիս: Սյուժեում ուրեմն Տորրանսների ընտանիքը ձմռանը գնում է մի հըուրանոց,որտեղ ընտանիքի հայրը պահակ է աշխատում: Այդ հյուրանոցում մարդ չկա բացի իրենցից և լիքը ուրվականներից, որոնք Ջեք Տորանսին խենթացնում են ու համոզում որ իր կնոջն ու տղային սպանի: Վերջը իհարկե նրանք փրկվում են: :hands20849

20853

Գալաթեա
10.02.2008, 17:21

Сияние

ArmSOAD
11.02.2008, 17:09
Վայ հազիվ.....:hands ԴԵ քո հարցը ասա:

Uxaki mard
08.03.2008, 20:07
Մի հարց էլ ես .
Գլխավոր հերոս համարյա թե չկա :), խաղում են Թիմ Ռոթը, Մադոննան, Բրյուս վիլիսսը, Անտոնիո Բանդերասը...... նաև ֆիլմի ռեժիսորը:

*e}|{uka*
09.03.2008, 00:34
Մի հարց էլ ես .
Գլխավոր հերոս համարյա թե չկա :), խաղում են Թիմ Ռոթը, Մադոննան, Բրյուս վիլիսսը, Անտոնիո Բանդերասը...... նաև ֆիլմի ռեժիսորը:

Վա՜յ ոնց չկա , Թիմ Ռոթի հերոսնա՝Թեդը :D , Տարանտինոն ֆիլմի չորս ռեժիսյորներից մեկն է,իսկ ֆիլմի անունն է «4 սենյակները» ( հայերեն թարգմանաբար ) :hands
Գալաթեա սպասում ենք հարցիդ ;)

Ուլուանա
09.03.2008, 00:47
Գալաթեա սպասում ենք հարցիդ ;)
Բայց Galatea–ն ի՞նչ կապ ուներ, չհասկացա... :esim Գուշակողը դու ես, դու պիտի հարց տաս։ ;) Աչքիս էս թեման խառնել ես Galatea-ի բացած նմանատիպ մյուս թեմայի հետ, որտեղ պայմաններն ուրիշ էին, ու Galatea–ն վարողն էր, հարցերը միշտ ինքն էր տալիս։ Ամեն դեպքում սա հաստատ էդ թեման չի։ ;) Քո հերթն է։

*e}|{uka*
09.03.2008, 01:14

Չէ չեմ խառնել :P ,մինչև Uxaki mard- ի հարց տալուն , որը հերթ չէր կանգնել , Գալաթեան էր գուշակել նախորդ ֆիլմը : Սպասենք իրա հարցին ;) :Սիրում եմ կարգ ու կանոն :oy

Գալաթեա
09.03.2008, 01:24
Հարցնեե~մ :)

Խաղում է Ջուլիկը Ռոբերթս: Ամբողջ ֆիլմն իր վրա է, կարելի է ասել...Երեք երեխա ունի ու իր համառության, խելքի ու պուպուշ, կարճ շորիկների շնորհիվ լիքը մարդկանց օգնում է :)

Դե ասեք :)

Ուլուանա
09.03.2008, 01:53
Հարցնեե~մ :)

Խաղում է Ջուլիկը Ռոբերթս: Ամբողջ ֆիլմն իր վրա է, կարելի է ասել...Երեք երեխա ունի ու իր համառության, խելքի ու պուպուշ, կարճ շորիկների շնորհիվ լիքը մարդկանց օգնում է :)

Դե ասեք :)
Երևի «Էրին Բրոկովիչ» ֆիլմն է, հա՞... :unsure Չնայած չեմ տեսել էդ ֆիլմը, բայց գիտեմ, որ ինքը էդ ֆիլմում բազմազավակ մայրիկ էր։ :D

Գալաթեա
09.03.2008, 02:10
Երևի «Էրին Բրոկովիչ» ֆիլմն է, հա՞... :unsure Չնայած չեմ տեսել էդ ֆիլմը, բայց գիտեմ, որ ինքը էդ ֆիլմում բազմազավակ մայրիկ էր։ :D

Ինքնա :)

Ուլուանա
09.03.2008, 02:18
Ինքնա :)
Լավ, ուրեմն այդ ֆիլմում խաղում են Թոմ Կրուզը, Բրեդ Փիթը և Անտոնիո Բանդերասը։
Գուշակե՛ք։ ;)

Սերխիո
09.03.2008, 02:21
Լավ, ուրեմն այդ ֆիլմում խաղում են Թոմ Կրուզը, Բրեդ Փիթը և Անտոնիո Բանդերասը։
Գուշակե՛ք։ ;)

Եթե Փիթը մի ֆիլմում կա ,ուրեմն ես անգիր գիտեմ դա:D

<<Հարցազրույց վամպիրի հետ>>

Հ.Գ.
մեկդ հարց դրեք

Ռուֆուս
09.03.2008, 02:31
Կլինի ես իմ թարախ հարցերից տամ? ;)

Մարչելո Մաստրոյանի, Անիտա Էկբերգ, Անուկ Այմե

Դասականների շարքից :)

Empty`Tears
09.03.2008, 02:41
Կլինի ես իմ թարախ հարցերից տամ? ;)

Մարչելո Մաստրոյանի, Անիտա Էկբերգ, Անուկ Այմե

Դասականների շարքից :)

Լա դոլչե վիտա? :think:oy

Ռուֆուս
09.03.2008, 02:45
Լա դոլչե վիտա? :think:oy

Մալադեց! "Քաղցր Կյանքը..."

Empty`Tears
09.03.2008, 02:50
Մալադեց! "Քաղցր Կյանքը..." :P

Ջամես Մարսդեն, Ռաչել Մսադամս, Ռյան Գոսլինգ... :oy
Սիրային կինոնկար...:love

firewall
09.03.2008, 20:01
The Notebook

firewall
09.03.2008, 22:43
The Notebook

Հուշատետրը՞: Գոսլինգ-ին չգիդեմ... բայց այս ֆիլմը երևի ամենալավ սիրային կինոնկարն է, որը ես տեսել եմ :good

Empty`Tears
09.03.2008, 22:55
Հուշատետրը՞: Գոսլինգ-ին չգիդեմ... բայց այս ֆիլմը երևի ամենալավ սիրային կինոնկարն է, որը ես տեսել եմ :good

Այո ճիշտ ես! ;)
Շարունակիր....

firewall
09.03.2008, 23:50
Ջեսիկա Ալբա, պինգվիններ… կոմեդիա :)

firewall
10.03.2008, 15:17
Գլխավոր հերոսից փախնում ընկերուհիները և միշտ ամուսնանում մի ուրիշ տղամարդու հետ..

ArmSOAD
10.03.2008, 16:46
"Հաջողություն, Չակ"

firewall
10.03.2008, 16:50
Ճիշտ է :)

Empty`Tears
11.03.2008, 18:25
ArmSOAD Շարունակի...:oy

ArmSOAD
11.03.2008, 18:55
Ուրեմն դերերում են` Ռոբերտ Դե նիրո, Կրիստոֆեր Ուոկեն, Մերիլ Ստրիպ: 79 թվի կինո է: Բավականին ծանր դրամա:

Ռուֆուս
11.03.2008, 19:05
Ուրեմն դերերում են` Ռոբերտ Դե նիրո, Կրիստոֆեր Ուոկեն, Մերիլ Ստրիպ: 79 թվի կինո է: Բավականին ծանր դրամա:

Dear Hunter?

ArmSOAD
11.03.2008, 19:14
Այո: Բայց տեսել ես?

Ռուֆուս
11.03.2008, 19:48
Այո: Բայց տեսել ես?

Բա ոնց? :) Ամենասիրածս ֆիլմերի ցանկում է :)

Քիանու Ռիվզ, Բրիջիդ Ֆոնդա, Քրիս Այզեք

Stranger
14.03.2008, 08:08
Գուցե <<Փոքրիկ Բուդդա >>

Ռուֆուս
14.03.2008, 10:50
Գուցե <<Փոքրիկ Բուդդա >>

Ապրես! Քո հերթն է :)

Stranger
14.03.2008, 15:39
Ռոմանտիկ ֆիլմ…Գլխավոր դերերում՝ Քիանու Ռիվզ, Շերլիզ Տերոն

Ռուֆուս
14.03.2008, 15:51
Քաղցր Նոյեմբեր?

helium
14.03.2008, 15:53
Sweet november:)
Նոր ֆիլմա՝ Հայդեն Քրիստերսոն (որպես հուշում ասեմ, որ Անակին Սքայուոքերի դերն է կատարել Star Wars–ում ;)), Սամուել Լ Ջեքսոն

Lapterik
14.03.2008, 15:54
Ռոմանտիկ ֆիլմ…Գլխավոր դերերում՝ Քիանու Ռիվզ, Շերլիզ Տերոն

«Քաղցր Նոյեմբեր»

Empty`Tears
15.03.2008, 04:06
Դե արդեն բոլորը ճիշտ պատասխանեցին...

http://a1.rimg.info/02f07aec50f9b7591cbfc309b7d0d235.gif (http://avatars.am-kayq.com/avatar.55159.html)

Empty`Tears
15.03.2008, 04:20
Տխուր կինո է..:(

Ռուֆուս
15.03.2008, 11:01
Ռոբերտ Դե Նիրո, Ժերար Դեպարդյե, Դոնալդ Սադերլենդ, Դոմինիկ Սանդա:

Ահավոր երկար ու շատ ծանր ֆիլմ է

Empty`Tears
15.03.2008, 11:14
Ռոբերտ Դե Նիրո, Ժերար Դեպարդյե, Դոնալդ Սադերլենդ, Դոմինիկ Սանդա:

Ահավոր երկար ու շատ ծանր ֆիլմ է

1900 ?:oy

Ռուֆուս
15.03.2008, 11:20
1900 ?:oy

Ճիշտ է: Իսկ ֆիլմը գոնե տեսել ես? :P

Empty`Tears
15.03.2008, 11:24
Ճիշտ է: Իսկ ֆիլմը գոնե տեսել ես? :P

Նեա.. պապաս էր նայում, ես կամ կինոի կեսից քնում եմ, կամ էլ հաջորդը օրը պատմում են, եթե իհարկե կինոն հետաքրքիր չի լինում.. (երևի)..

Հ.Գ. Երևի ասում ես, այ մարդ թող ուրիշնորն էլ գուշակեն...հա՞:oy

Ռուֆուս
15.03.2008, 11:31
Նեա.. պապաս էր նայում, ես կամ կինոի կեսից քնում եմ, կամ էլ հաջորդը օրը պատմում են, եթե իհարկե կինոն հետաքրքիր չի լինում.. (երևի)..

Հ.Գ. Երևի ասում ես, այ մարդ թող ուրիշնորն էլ գուշակեն...հա՞:oy

Չէ, եթե ֆիլմը չես տեսել ու գուգլով ես պատասխանը գտնում ավելի լավ է չպատասխանել:

Դե ինչ արած, քո հերթն ա :)

Empty`Tears
15.03.2008, 11:48
Չէ, եթե ֆիլմը չես տեսել ու գուգլով ես պատասխանը գտնում ավելի լավ է չպատասխանել:

Դե ինչ արած, քո հերթն ա :)

Որ մի բան չգիտես, մի ասա տենց..:(
Ինքդ էլ շարունակիր...

Ռուֆուս
15.03.2008, 11:59
Ջորջ Քլունի, Ջոն Տուռտուռո, Հոլի Հանթեր

Stranger
15.03.2008, 14:36
Ֆիլմի անունը հաստատ չեմ հիսհւմ, աչքիս "Օ, որտեղ ես եղբայրս " կամ տենց մի հիմարություն:Բայց սյուժեն կարամ պատմեմ. Ինչքան գիտեմ 3 հանցագործ, որոնք իրար կպած են մի շղթայով փախչում են բանտից՝ քար ջարդելու ժամանակ:Նրանցից մեկը գանձ եր թաղել ապահով վայրում:Դարբին գտնելու ընթացքում խեղրճերի գլխին ինչ ասես չի գալիս.նրանք հանդիպում են կույր բախտագուշակի ,բանկ թալանողի,սիրահարվում ու հիասթափվում են:

Ռուֆուս
15.03.2008, 14:38

Ապրես, ճիշտ ես գուշակել: Իմ կարծիքով ամենալավ կոմեդիաներից մեկն է :)

Stranger
15.03.2008, 14:45
Եթե դեմ չեք ես տամ ին հարցը
ֆիլմի ռեժիսորը Մարտին Սկորսեզան է,գլխավոր դերերում Լեոնարդո Դի Կապրիո,Կեմերոն Դիազ են:

Ավելացվել է 5 րոպե անց
Ընտրի ֆիլմ է, թե չեք նայել խորհուրդ եմ տալիս նայել:Ֆիլմի սլոգանն «Америка рождалась на улицах».

Norton
15.03.2008, 14:58
երևի Նյու-Յորքի ավազակախմբերը?? կարծեմ վերնագիրը դա յա.

Stranger
15.03.2008, 15:00
Ճիշտ ես ;Ասա հարցդ:
Հետգրություն կասես երբ եք հավաքվում ես էլ միանամ?

Norton
15.03.2008, 15:07
Ճիշտ ես ;Ասա հարցդ:
Հետգրություն կասես երբ եք հավաքվում ես էլ միանամ?

Ես քանի-որ հարմար ֆիլմ չեմ կարողանում մտաբերել այս պահին,նորից դւ գրի,կամ ով կցանկանա.:)

Empty`Tears
15.03.2008, 15:12
Շարունակեմ՞

Stranger
15.03.2008, 15:12
Եղավ,վոնց կուզես. Թոմ քրուզ, Դաստին Հոֆման

Ավելացվել է 2 րոպե անց
Empty`Tears կներես: Ես շտապեցի: Կարող ես հաջորդիվ քո հարցը տալ

Empty`Tears
15.03.2008, 15:15
Եղավ,վոնց կուզես. Թոմ քրուզ, Դաստին Հոֆման

Ավելացվել է 2 րոպե անց
Empty`Tears կներես: Ես շտապեցի: Կարող ես հաջորդիվ քո հարցը տալ

Գուշակեմ նոր...:P

Անձրևի մարդը...:oy

Norton
15.03.2008, 15:18
պտի որ անձրևի մարդը լինի,եթե ճիշտ եմ հերթը Empty tears-ին է

Empty`Tears
15.03.2008, 15:19
Այ այս կինոն իսկապես դիտել եմ, ու դերասանին շատ եմ սիրում... :)

Նիկոլաս Կեյջ, Մեգ Ռայան, Դեննիս Ֆռանց..

Norton
15.03.2008, 15:28
Հրեշտակների քաղաքը,ես ֆիլմը շուտ եմ տեսել,վերնագիրը չեի հիշում .եդ հարցում մի քիչ օգնել են ոչինչ??:oy

Empty`Tears
15.03.2008, 15:30
Հրեշտակների քաղաքը,ես ֆիլմը շուտ եմ տեսել,վերնագիրը չեի հիշում .եդ հարցում մի քիչ օգնել են ոչինչ??:oy

Ոչինչ, դատողը ես չեմ...;)
Քանի որ շատ ես սիրում, իմ պես ուրեմն շարունակի..;)

Norton
15.03.2008, 15:38
գլխավոր դերում Նիկոլ Քիդման,ռեժիսոր Ալեքսանդրո Ամենաբարա.

*e}|{uka*
15.03.2008, 17:10
գլխավոր դերում Նիկոլ Քիդման,ռեժիսոր Ալեքսանդրո Ամենաբարա.

Հուշումտ շատ քիչա ,ինչ որ բան ավելացրա ...;)

Norton
15.03.2008, 20:02
Հուշում,ֆիլմի գործողությունները ընթանում են 2 աշխարհամարտի տարիներին.;)

ArmSOAD
15.03.2008, 21:06
"Ուրիշները" :)

Norton
15.03.2008, 21:29
"Ուրիշները" :)

Ճիշտ է.Շարունակիր...:)

Norton
18.03.2008, 17:00
Քանի որ ԱրմՍոադը այդպես էլ չգրեց,հաձորդը թող գրի նա ով ցանկանա.

Գալաթեա
18.03.2008, 17:07
Ֆիլմ 20-րդ դարի ամենալեգենդար ու ահարկու մոլագար մարդասպանի մասին:
Գլխավոր դերում` Ջոնի Դեպ:

Ռուֆուս
18.03.2008, 17:46
Վայ, ֆիլմի անունը չեմ հիշում, բայց Jack the Ripper-ի մասին է :)

Լուսիանա
19.03.2008, 01:28
Ֆիլմ, որի համար Ալ Պաչինոն ստացել է իր առաջին և միակ օսկարը

ArmSOAD
19.03.2008, 17:20
Ահա և ես վերադարձա: Կներեք երկար բացակայելուս համար:
Այսպես ուրեմն, իմ ֆիլմում խաղում են Մայքլ Դուգլասը, Դենի Դե Վիտոն, Քեթլին Թըրնըրը: Ռեժիսյոր` Ռոբերտ Զեմեկիս::hands

Ավելացվել է 2 րոպե անց

Ֆիլմ, որի համար Ալ Պաչինոն ստացել է իր առաջին և միակ օսկարը

Դա իհարկե "Կնոջ Բույրն" է::hands

Uxaki mard
20.03.2008, 18:09
Ահա և ես վերադարձա: Կներեք երկար բացակայելուս համար:
Այսպես ուրեմն, իմ ֆիլմում խաղում են Մայքլ Դուգլասը, Դենի Դե Վիտոն, Քեթլին Թըրնըրը: Ռեժիսյոր` Ռոբերտ Զեմեկիս::hands

Ավելացվել է 2 րոպե անց

Դա իհարկե "Կնոջ Բույրն" է::hands

Երեք ֆիլմ ասեմ որտեղ այդ եռյակը խաղում է
1 . Նեղոսի մարգարիտը
2. Սիրավեպ քարով , կարծեմ հաստատ չեմ հիշում, բայց գնում են Կոլումբիա կանաչ զմրուղտի քարտեզը, քրոջ հետ փողանակելու...
3. Ռոուզների պատերազմը

ArmSOAD
20.03.2008, 20:47
Երեք ֆիլմ ասեմ որտեղ այդ եռյակը խաղում է
1 . Նեղոսի մարգարիտը
2. Սիրավեպ քարով , կարծեմ հաստատ չեմ հիշում, բայց գնում են Կոլումբիա կանաչ զմրուղտի քարտեզը, քրոջ հետ փողանակելու...
3. Ռոուզների պատերազմը

Ճիշտ է 2–րդ տարբերակը, :) շարունակիր...

Uxaki mard
21.03.2008, 07:09
Հեշտ հարց .
Ռեժիսորը - Միլոշ Ֆոռման
Գլխ. Դեր - Ջեկ Նիքոլսոն

Ռուֆուս
21.03.2008, 10:24
Թռնելով կկվի բնի վրայով

ArmSOAD
01.04.2008, 15:19
Թռնելով կկվի բնի վրայով

Դե քո ֆիլմը ասա: Ուր ես կորել?

Ռուֆուս
01.04.2008, 15:31
Թիմ Ռոբինս, Մորգան Ֆրիմեն :)