PDA

Դիտել ողջ տարբերակը : Արժե՞ հանուն սիրո մեռնել



Root
10.05.2007, 22:03
Չգիտեմ .. սենց թեմա կա թե ոչ ... բայց ... ասացեք ինձ արժե հանուն սիրո մեռնել ....
արժե հրաժարվեկ կյանքից եթե չես կարող ապրել քո սիրած էակի հետ ՞ հն ժող



P.S Խոսում ենք հիմնավորումներով :

Amaru
10.05.2007, 22:28
Հանուն սիրո... «Հանուն սիրո մեռնել» նշանակում ա քո կյանքի գնով ՆՐԱ կյանքը փրկել, կամ նման որևէ բան, այլ ոչ թե՝ ինքնասպան լինել անպատասխան սիրո պատճառով: Վերջինը ամենամեծ հիմարությունն ա. այդ աստիճան էգոիստ լինել չի կարելի, իսկ եթե ոչ էգոիստ, ապա պարզապես հիմար: Իմ պատկերացումներով եթե սիրում ա մարդը, պիտի ամեն բան անի, մտածի հենց ՆՐԱ երջանկության մասին... Չեմ ասում՝ իրա «ես»-ը ընդհանրապես կորցնի, բայց առաջնայինը սիրած մարդու երջանկությունն ա: Ու նման բան չի լինում՝ սիրում են, բայց միմյանց հետ ապրել չեն կարա. ուրեմն էդ սերը (ոնց եմ զզվում ես էս բառից) ուժեղ չի, ուրեմն իսկական չի: Կամ ինքնասպան լինելու մասին գրեմ... Ախր էտ մարդիկ չե՞ն հասկանում, որ ում պատճառով որ ինքնասպան են եղել, եթե նա զղջա, արդեն ՎԵՐՋ, ճանապարհ էտ չկա, ինքը չի իմանա, թե զղջաց կամ չզղջաց... Էհ, էտ էլ սեր չի... Էտ արդեն խելագարություն ա, իսկ խելագարության աստիճան ոչ մեկին սիրել պետք չի: Սիրում ես՝ ասա «եղիր երջանիկ» ու մի կողմ քաշվիր... Ոչ թե փչացրու սիրելիիդ կյանքը քո մասին հիշողություններով, թե նա է մեղավոր քո մահվան մեջ...

ihusik
10.05.2007, 23:46
Amaru լիովին ու ամբողջությամբ համաձայն եմ ասածիդ հետ...:hands ;) որքան էլ դժվար լինի առանց սիրելիի (ինչպես ասում են, եթե այս զգացումն է մարդու մոտ. ոչ առանց քեզ եմ կարող, ոչ քեզ հետ) ու ստիպված է առանց նրա շարունակի իր կյանքը, ապա այստեղ մահը ոչ մի հարց չի կարող լուծել և շատ լավ բացատրել ես դրա հոգեբանական կողմը թե ինչու դա լուծում չէ...:) ;) ուղղակի մի բան ավելացնեմ. մահը մարդու ֆիզիկական մարմնի գործունեության դադարումն է այլ ոչ թե հոգու՝ ուր մարդու մտքերը, զգացմունքներն ու հույզերն են... այ սրա համար է սխալ ինքնասպանությունը և դեռ ավելին... (որի մասին չարժե այստեղ ծավալվեմ:) ;) կարող եք ինքներդ մտածեք, թե ի՞նչ կլինի այդ հոգու հետ, որը չի կարողանա ազատվել այդ մտքերից, զգացմունքներից ու հույզերից, բայց էլ ոչինչ չի կարող փոխել ֆիզիկական աշխարհում, քանզի չունի այդ ֆիզիկական մարմինը...)

impression
10.05.2007, 23:57
Կարծում եմ՝ ոչ… Իսկապես չարժե մեռնել սիրո համար կամ հանուն սիրո, կոչեք ինչպես կուզեք… Եթե որևէ նեկի մոտ նման հարց կամ էլ աստված չանի, նման ցանկություն է առաջանում, մի պահ կանգ առեք ու ինքներդ ձեզ հարց տվեք՝ բայց ախր ի՞նչ եմ ուզում ապացուցել. որ ապուշի մե՞կն եմ, որ չե՞մ հասկանում, թե ինչ քաղցր է կյանքը, որ այդ աստիճանի թքած ունեմ ինքս ինձ վրա հանուն ինչ-որ մեկի.... իսկ այդ ինչ-որ մեկը ինչի՞ է պատրաստ հանուն ինձ..... Վերջին հարցի պատասխանը հիմնականում լինում է շատ հիասթափեցնող, քանի որ խորը մտածելու դեպքում անպայման հասկանում ես, որ հաստատ մեծ զոհողությունների չէր գնա նա, ում համար պատրաստվում ես մեռնել... Դեռ վաղուց են հայտնաբերել, որ իրականում սիրում է մեկը, իսկ մյուսն ընդամենը թույլ է տալիս, որ իրեն սիրեն.... Ուրեմն սիրեք և բավարարվեք սիրելով, մեռնել՝ հաստատ չարժե:

Selene
11.05.2007, 00:14
Ինձ թվում է, որ հանուն սիրո արժե միմիայն ապրել…:love :love :oy
Չէ որ ապագայի դեպքերը կանխատեսել լիովին ոչ ոք ի զորու չէ, ուստի ինչ իմանաս, միգուցե այսօրվա անպատասխան սիրուդ ավարտը վաղվա նոր ու երջանկաբեր սիրո սկիզբ դառնա, կամ էլ հանգամանքերն այնպես դասավորվեն, որ քո սիրած էակը նորից քո կողքին կլինի:ok Իսկ ինչու նման դեպքում անհիմն վերջ տալ կյանքին…

Արսեն
11.05.2007, 00:21
իսկ այդ ինչ-որ մեկը ինչի՞ է պատրաստ հանուն ինձ.....

Նախ ինչ-որ մեկ չի, այլ մի մարդ, որին դու սիրում ես: բայց այդ մարդու համար բացի մեռնելուց ենքան լավ բաներ կարող ես անել... թեկուզ այն, որ ասես «Գիտես, ես քեզ սիրում եմ, եղիր երջանիկ՝ իմ հետ, թեառանց ինձ»:
Համաձայն եմ, որ նման քայլի(մեռնել ....) չպետքա դիմել, որքան էլ այդ միտքը գրավիչ լինի ու հարցի լուծման ամենապարզ եղանակը, բայց ամենացավալի հետևանքներ թողնի: Դե ինձանից առաջ մի բոլ բացատրել են թե ինչու՞, մնում ա ասեմ, որ կյանքը ամեն շարունակվումա, պետք ա գնալ առաջ;)

REAL_ist
11.05.2007, 00:57
չարժի,ու ընդհանրապես ետ ամենա հիմար մտքերից մեկնա որ կարա մարդու մտքին գա, ոնցվոր ասեց Ամառուն ետ եգոիստությունա, ու երևի ամենա դաժան եգոիստություննա, քանի որ մարդը արդեն չի մտածում ոչ միայն հենց իր սիրած էակի մասին,ոչ էլ մյուս հարազատնեի ու ընկեների մասին,որոնց սերը ոչ պակաս կարևորա մեր այս երկրային կյանքում
իսկ ընդհանրապես ես ետ երևույթին ծանոթ եմ միայն գեղարվեստական ստեղծագործություններից ու իրականում չեմ լսել ու չեմ էլ մտածում որ կլսեմ,իսկ եթե լինում էլա,տենց բան անողը շաաաաատ թուլամորթ մարդ պտի լինի ու խելոք բնականա որ չի կարող լինլ
Ամարուն իսկականից ցենտր գրելա,լրիվ համաձայն եմ իրա սաղ ասածների հետ
համել կյանքը դադարեցնել թույլատրվում է միմիայն Արարչին, քանի որ կյանքը միայն այն կրողի սեփականությունը չի ու ինքնասպասությունը ինչ պառճառներ էլ լինի անթույլատրելի է

Chico_Madrid
11.05.2007, 02:15
Ես կյանքս չէի տա սիրո համար:Բայց կիանքիս կեսը կտաի որ մյուս կեսը իմ սիրած աղջկա հետ լինեի::oy

Աբելյան
11.05.2007, 13:18
գիժ եմ ինչ եմ

համ էլ եթե մարդը իրա սիրածի համար մեռնում ա, դրանով սիրածին ի՞նչ օգուտ ա տալի

Angelina
11.05.2007, 13:20
գիժ եմ ինչ եմ

համ էլ եթե մարդը իրա սիրածի համար մեռնում ա, դրանով սիրածին ի՞նչ օգուտ ա տալի

Լրիվ քեզ հետ համամիտ եմ:

Մանե
11.05.2007, 14:57
Չեմ կարծում որ արժի,քանի որ նախ դրանով քեզ ես վատություն անում,ապա սիրելիիդ:o
Եթե մեռնես,ապա սիրելիդ ավելի կտանջվի/եթե գոնե մի քիչ քեզ սիրում ա/,ու լավ չի լինի;)

Annushka
11.05.2007, 15:49
Նախ պետք է ասեմ, որ յուրաքանչյուր մարդու համար իր սեփական կյանքը վեր է ամեն ինչից, դա հոգեբանորեն ապացուցված է, մարդու էգոն շատ ավելի ազդեցիկ է, քան որևէ այլ բան; Ինչևէ,հանուն սիրո մեռնելը կարելի է հասկանալ մի քանի տեսանկյուններից; Վերցնենք ամենադաժան օրինակներից. նրա կյանքը փրկելու համար պետք ա զոհաբերես քոնը: Միայն այս դեպքում ա հնարավոր հրաժարվել սեփական կյանքից, ինչպես հանրահայտ ջրահարսը համանուն հեքիաթում :( : Աստված չանի մարդ հայտնվի նման իրավիճակում, :( բայց եթե իսկապես սիրում ես, ուրեմն հնարավոր ա և մեռնել հանուն քո սիրելիի, նրա կյանքի.. Ես, անկեղծ ասած, չեմ կարող միանշանակ ասել, թե ոնց կվարվեմ այդ իրավիճակում: Այն, որ զոհողության կգնամ հանուն սիրելիի, հաստատ է: Այսինքն կհրաժարվեմ որոշակի արժեքներից, նյութական ամեն ինչից, նույնիսկ որոշ հոգեկան արժեքներից,եթե հարկավոր լինի, դոնոր կհանդիսանամ: Իսկ եթե հանուն սիրո մեռնելով չես փրկի նրան, հաստատ չեմ ուզի մեռնել: Օրինակ երբեք չեմ ասի, որ եթե նա չի ապրում, ուրեմն ես էլ չեմ ապրի: Ոչ.. կապրեմ ու նա էլ իմ սրտում ու հոգում, հիշողություններում կապրի հաստատ, հավերժ...... Իմ մահը հաստատ նրան չէր ուրախացնի, ու նա հաստատ կուզենար, որ ես ապրեմ, ու ապրեմ հանուն մեր հավերժ սիրո, հանուն նրա.... Root-ը շատ խորիմաստ ու բարդ հարց ա տվել, որի շուրջ անվերջ կարելի ա գրել ու քննարկել... Մեռնել հանուն... այո, կարելի է, բայց միայն նրան փրկելու համար. :love

Array
11.05.2007, 17:41
Ոչ,կասեի ավելին,հանուն սիրո արժե ապրել

Ծով
11.05.2007, 19:15
Ոչ,կասեի ավելին,հանուն սիրո արժե ապրել
Հանուն սիրո արժե ապրել…հա:) …բայց դու ավելին չասացիր, հակառակն ասացիր;)
Հանուն սիրո մեռնել նշանակում է, անհույս սիրել մահվանը:D

Գոռ Ջան - Հայ
11.05.2007, 19:18
Հանուն սիրո չարժե մեռնել, արժե ապրել հանուն սիրո, իսկ մեռնել արժե հանուն սիրած էակի............դեեեեեե....:think եթե կարիք լինի ;)

Lapterik
11.05.2007, 19:21
Էտ էլ չարժի:

Firegirl777
11.05.2007, 19:35
Չարժե մեռնել, արժե ապրել հանուն սիրո ;)

Root
11.05.2007, 20:36
Vive L'Armenie փաստորեն մենակ դու ես ուզում մեռնել հանուն սիրո ՞ …

Katyusha
11.05.2007, 20:39
Իհարկե պետկ ե մերնել սիրո համար. տե չե ել ինչ սեր

Root
11.05.2007, 20:40
Հետաքրքիր գրառումներ տեսա..

Իսկ ինչ կասեք ահա այ սրան ...
Տղան սիրում է աղջկան ...
Սիրում է անձնամոռաց .... պաշտում է ... իր կյանքի իմաստը դարձրել է ապրել աղջկա հետ ամբողջ կյանքում նրա հետ լինելու պայմանով ... առանց նրա իր կյանքը չի պատկերացնում ... և որոշել է ապրել կամ լավ ՝ երջանիկ լինելով ՀԵՆՑ այդ աղջկա հետ կամ ընդհանրապես չապրել ... երդվել է սիրել և լինել միայն մեկի հետ .. ապա թե ոչ ... կյանքը նրան բացի տառապանքից ոչինչ չի բերի ... կդառնա հարբեցող .. կամ և այլն ... կարճ ասած ... կամ աղջիկն է կամ մահը ... իսկ աղջիկը չի կարող չմերժել նրան .... սրան ինչ կասեք ՞:

Ուրվական
11.05.2007, 21:02
Հետաքրքիր գրառումներ տեսա..

Իսկ ինչ կասեք ահա այ սրան ...
Տղան սիրում է աղջկան ...
Սիրում է անձնամոռաց .... պաշտում է ... իր կյանքի իմաստը դարձրել է ապրել աղջկա հետ ամբողջ կյանքում նրա հետ լինելու պայմանով ... առանց նրա իր կյանքը չի պատկերացնում ... և որոշել է ապրել կամ լավ ՝ երջանիկ լինելով ՀԵՆՑ այդ աղջկա հետ կամ ընդհանրապես չապրել ... երդվել է սիրել և լինել միայն մեկի հետ .. ապա թե ոչ ... կյանքը նրան բացի տառապանքից ոչինչ չի բերի ... կդառնա հարբեցող .. կամ և այլն ... կարճ ասած ... կամ աղջիկն է կամ մահը ... իսկ աղջիկը չի կարող չմերժել նրան .... սրան ինչ կասեք ՞:

Էս արդեն մի քիչ ուրիշ թեմա ա, ամեն դեպքում ինչ-որ բանի չստացվելու, թեկուզև այդ բանը սերն է, համար մեռնելը անիմաստ եմ համարում ու աննպատակ: Բա էդ մեռնողը չի մտածելու՞, որ ինքն այս աշխարհում ունի ծնողներ, հարազատներ, որ ինքը միայն իրեն չի պատկանում: Անիմաստ ա, մեռնել սիրո համար: Դրանով ի՞նչ կարելի է պետք ապացուցել: Մարդ պետք է միշտ կամքի ուժ ունենա՝ դիմագրավելու կյանքի ընթացքում իրեն բաժին ընկած փորձություններին: Ու հավատացած եղեք, որ եթե մարդ իր կողքին ունի ընկերներ, ապա նա երբեք այդպիսի բան չի անի: Մի խոսքով, պետք է ոչ թե մեռնել, այլ ապրել հանուն սիրո, հանուն ծնողների, հարազատների, ընկերների:

ihusik
11.05.2007, 21:05
Root կարող ես այս բաժնում այդ հարցադրումով նոր թեմա բացես, այլապես այստեղ հարցդ կշեղի այս թեմայում քննարկվող հարցն իր հունից ու կտանի մի այլ ուղղությամբ. կարող եմ նաև թեմայիդ վերնագիրն առաջարկեմ, եթե նպատակահարմար կգտնես հենց դա ընտրել. <<Ինչպե՞ս մերժել...>> և այստեղ շարադրածդ կարծիքն ու հարցադրումը կարող ես այդ նոր բացածդ թեմայում տեղադրես ու դեռ մի փոքր էլ ընդլայնես ու զարգացնես միտքդ...;) :)

Ծով
11.05.2007, 21:26
Հետաքրքիր գրառումներ տեսա..

Իսկ ինչ կասեք ահա այ սրան ...
Տղան սիրում է աղջկան ...
Սիրում է անձնամոռաց .... պաշտում է ... իր կյանքի իմաստը դարձրել է ապրել աղջկա հետ ամբողջ կյանքում նրա հետ լինելու պայմանով ... առանց նրա իր կյանքը չի պատկերացնում ... և որոշել է ապրել կամ լավ ՝ երջանիկ լինելով ՀԵՆՑ այդ աղջկա հետ կամ ընդհանրապես չապրել ... երդվել է սիրել և լինել միայն մեկի հետ .. ապա թե ոչ ... կյանքը նրան բացի տառապանքից ոչինչ չի բերի ... կդառնա հարբեցող .. կամ և այլն ... կարճ ասած ... կամ աղջիկն է կամ մահը ... իսկ աղջիկը չի կարող չմերժել նրան .... սրան ինչ կասեք ՞:
Ես էն դեպքն ա էն որ ասում են…
Էս աղջիկը մահ ա…:D
Ի սեր Աստծո…սիրո տառապանք…սերը՝ տառապանք…
Է, դե թող «մեռնի»:angry , պրծնենք նման «զինվորիկներից»…:(

aniko
11.05.2007, 22:01
կարծում եմ պետք ցհե հանւն ինչ որ մեկի մեռնել ընդհանրապես,
չե ավելի շուտ միայն այս դեպքերում.

հանուն զավակի
ծնողի
հայրենիքի

Array
11.05.2007, 22:53
Հանուն սիրո արժե ապրել…հա …բայց դու ավելին չասացիր, հակառակն ասացիր
Հանուն սիրո մեռնել նշանակում է, անհույս սիրել մահվանը
Դե հա,բայց նկատի ունեի ավելին քան մենակ ոչը էլի

Ավելացվել է 4 րոպե անց

Իհարկե պետկ ե մերնել սիրո համար. տե չե ել ինչ սեր
Իհարկ է պետք է մեռնել,հետաքրքիր էր,միայն թե,եթե բոլորն այդպես մտածEին,հիմա աշխարհում սիրող մարդ ընդհանրապես չէր մնալու

Philosopher
11.05.2007, 23:01
Սերը և սիրելը կյանքի ֆունկցիաներ են, այսինքն՝ դու սիրում ես, որ ապրես, ու ապրում ես, որ սիրես։ Իսկ հանուն սիրո մեռնել, նշանակում է հանուն կյանքի մեռնել, ինչը ինքնքին անհեթեթություն է։ Այնպես որ, ապրեք ու սիրեք, իսկ մեռնելու մասին թող մտածի նա, ով չի կարող ո՛չ ապրել ու ո՛չ էլ սիրել։

Սամվել
11.05.2007, 23:25
կարծում եմ պետք ցհե հանւն ինչ որ մեկի մեռնել ընդհանրապես,
չե ավելի շուտ միայն այս դեպքերում.

հանուն զավակի
ծնողի
հայրենիքի


:think ոնց որ պարադոքս ստացվեց հիմա Ծնողները հանուն զավակների մեռնեն թե զավակները հանուն ծնողների :think

ihusik
11.05.2007, 23:56
aniko-ի գրառման հետ կապված մի հետաքրքիր դիտարկում էլ իմ կողմից.

էդ ինչի՞ հանուն զավակի, ծնողի ու հայրենիքի կարելի է մեռնել, իսկ հանուն ամուսնու ո՞չ.
չլինի՞ ''ոչ հայրական, ոչ էլ մայրական կողմից բարեկամ չեն մեզ մեր ամուսինները'' սկզբունքն է գործում::D :D

Ուլուանա
12.05.2007, 08:36
Ժողովուրդ, ինչ էլ երկար քննարկում եք։ :o Երբ թեման նոր էր բացվել, ես մտածում էի, որ ասելիք համարյա չկա։ Ի՞նչ է նշանակում՝ արժե հանուն սիրո մեռնել։ Հանուն ամեն ինչի էլ արժե, եթե իսկապես դրա համար լուրջ պատճառներ կան, և սերն էլ այս առումով բացառություն չէ։ Նույն հաջողությամբ կարելի էր հարցնել՝ արժե՞ մեռնել հանուն արդարության, հանուն հայրենիքի, հանուն ընկերության, հանուն երեխաներիդ և այլն։ Իսկ ընդհանրապես, ինչպես շատերը նշեցին, հանուն սիրո հարկավոր է ամեն գնով աշխատել ապրել, ոչ թե մեռնել, բայց, էլի եմ ասում, եթե դրա կարիքն իրոք կա, ապա հանուն ամեն ինչի էլ արժե մեռնել։ ;)

ihusik
12.05.2007, 12:58
... եթե դրա կարիքն իրոք կա, ապա հանուն ամեն ինչի էլ արժե մեռնել։ ;) Այս ընդգծած հատվածը շատ կարևոր է և ես ինչպես հասկանում եմ (եթե սխալվում եմ լավ կլիներ այս տողերի հեղինակն ուղղեր ինձ...) դա նշանակում է, որ եթե այնպիսի վիճակ է, որ ինչ-որ մեկը իր կյանքի գնով կարող է փրկել մեկ ուրիշի կամ մի քանի այլ մարդկանց կյանքեր, ապա անշուշտ այդ քայլն արդարացված կլինի և դա կլինի ո՛չ թե ինքնասպանություն, որն անկասկած դատապարտելի է ու սխալ, այլ կլինի հերոսական մի քայլ՝ անձնազոհություն հանուն ավելի մի վեհ ու արժեքավոր բանի, քան մարդկային մի կյանքն է և հետևաբար այդ քայլը կլինի արդարացված ու ճիշտ... Պատմությունից կարող եք հիշել բազմաթիվ Իմաստուն ու Ոգեղեն մարդկանց, որոնք իրենց կյանքի գնով պայքարել են հանուն ողջ մարդկության էլ ավելի գեղեցիկ կյանքի ու ապագայի և իրենց այդ անձնազոհությամբ նրանք այժմ անմահացել են...

Apsara
15.05.2007, 22:26
կարծում եմ կյանքն ամեն ինչից թանկ է… քանզի կյանքը հենց սեր է, բայց ոչ այն սերը որ զգում ենք հակառակ սեռի նկատմամբ, այն հենց սեր է կյանքի աշխարհի նկատմամբ, այնպես որ մեկի պատճառով զրկվել կյանքից դա խելացի մարդու միտք չէ

Armen2008
16.05.2007, 03:56
Ընդհանրապես պետք չէ մեռնել, բայց եթե ինչ որ բանի համար պիտի մեռնես, ապա դա պետք է լինի պայքարի մեջ այլ ոչ թե ինքնասպանության(հանուն ընտանիքի, երեխայի, հանուն հայրենիքի մեկ-մեկ): Բայց պետք է աշխատել հանուն այդ բաների ապրել և առաջ գնալ:

Delicada
16.05.2007, 13:39
Չգիտեմ .. սենց թեմա կա թե ոչ ... բայց ... ասացեք ինձ արժե հանուն սիրո մեռնել ....
արժե հրաժարվեկ կյանքից եթե չես կարող ապրել քո սիրած էակի հետ ՞ հն ժող



P.S Խոսում ենք հիմնավորումներով :

Միանշանակ չարժի
Դե քանի թր խոսում ենք հիմանվորումներով ասեմ…
Ախր մտածեք մի րոպե միթե այդ աղջիկը կամ տղան միակն են աշխարում:
Գիտեմ երբ սիրում ես նա քեզ համար միակն է դառնում: Բայց դե դա այդպես չէ
Արժի սթափվել ու նայել շուրջը: Կյանքը շարունակվում է:)

Srtik
18.05.2007, 02:13
Ոչ, չարժե՛... թե չէ վաղուց արդեն մեռած կլինեի::D

Goga
18.05.2007, 22:51
Երբեք հանուն սիրո մեռնել չարժե, իսկ եթե մեռնեմ, կմեռնեմ միայն նրա հետ միասին:ok

Ungrateful
29.05.2007, 23:42
Լավ է ինչ մերնել??? :ok Ես մեկը չլնի, ուրիշը կլնի :D :B

Root
31.05.2007, 14:43
կարծում եմ կյանքն ամեն ինչից թանկ է… քանզի կյանքը հենց սեր է, բայց ոչ այն սերը որ զգում ենք հակառակ սեռի նկատմամբ, այն հենց սեր է կյանքի աշխարհի նկատմամբ, այնպես որ մեկի պատճառով զրկվել կյանքից դա խելացի մարդու միտք չէ

Որն է ավելի լավ , համակերպվել ՞... շարունակել ապրել՞ .. ու ամբողջ կյանքում տանջվե՞լ , ամեն մի վարկյանը դժողքային տանջնաքների մեջ անց կացնել հիշելով.. նրան ...
Ի վերջո բոլորդ էլ Հույսով եք ապրում ... հավատով որ նոր կյանք կարելի է սկսել ...
իսկ եթե չի կարելի՞ .. իսկ եթե նվիրվել ես այդ մեկին չես ուզում ապրել ...առանց նրա .. չես ուզում որովհետև գիտես, որ չես կարող... գիտես որ ապրելով ` ավելի
ստորացուցիչ կլինես ...կդառնաս հարբեցող .. թմրամոլ .. գազան ....
Եթե ճակատիդ գրված է կյանքում մեկ անգամ սիրել ... ու չունենալ այդ սերը ... միթե՞ իմաստ ունի շարունակել ապրելը , միթե դա էգոիզմ է ՞ ... փաստորեն անիմաստ ու ստոր կյանքը ոչ էգոիզմ է ՞...

Ինչ կասեք այս մտքերի առիթով ժող ՞…

Selene
31.05.2007, 23:18
Որն է ավելի լավ , համակերպվել ՞... շարունակել ապրել՞ .. ու ամբողջ կյանքում տանջվե՞լ , ամեն մի վարկյանը դժողքային տանջնաքների մեջ անց կացնել հիշելով.. նրան ...
Ի վերջո բոլորդ էլ Հույսով եք ապրում ... հավատով որ նոր կյանք կարելի է սկսել ...
իսկ եթե չի կարելի՞ .. իսկ եթե նվիրվել ես այդ մեկին չես ուզում ապրել ...առանց նրա .. չես ուզում որովհետև գիտես, որ չես կարող... գիտես որ ապրելով ` ավելի
ստորացուցիչ կլինես ...կդառնաս հարբեցող .. թմրամոլ .. գազան ....
միթե դա էգոիզմ է ՞ ... փաստորեն անիմաստ ու ստոր կյանքը ոչ էգոիզմ է ՞...

Ինչ կասեք այս մտքերի առիթով ժող ՞…

Մտքերն այդ իրոք շատ տանջալից են, դժվար է միանշանակ ճշմարիտ պատասխան տալ քո հարցերին, Root:ok Ինքս էլ եմ նման մտորումների մեջ եղել, շատ լավ եմ հասկանում նույն ապրումներն ունեցողներին, բայց ես դեմ եմ հանուն սիրո մեռնելուն: Իմ մոտ ավելի շատ կլինի ոչ թե նոր կյանք սկսելու հույսը, այլ նրան նորից իմ կողքին տեսնելու հույսը: Իսկ եթե, ամեն դեպքում, անվերադարձ եմ կորցրել նրան, ապա:( անկասկած դժոխային ապրումներ, ցավ, անբացատրելի ցավ, կյանքից ահավոր մեծ հիասթափություն… Այս ամենը կլինի անխուսափելի ցանկացած մարդու համար, ով կսիրի այնպես, ինչպես Root-ն է գրել, բայց սա ուժեղ մարդու համար բնավ էլ հիմք չի լինի, որ նա իր ապրումներն ու բոլոր ցավերը մոռացության տալու համար դառնա թմրամոլ կամ հարբեցող, գազան: Ասում են՝ ժամանակը բուժում է բոլոր վերքերը, մասամբ համամիտ եմ: Մասամբ, քանի որ նաև վերքերից հետո միշտ սպի է մնում, սա էլ է ճիշտ, բայց սպին այն նույն ուժն այլևս չի ունենում, ինչ վերքը:

Եթե ճակատիդ գրված է կյանքում մեկ անգամ սիրել ... ու չունենալ այդ սերը ... միթե՞ իմաստ ունի շարունակել ապրելը ,
Չես կարող հաստատ ասել, թե կյանքում քանի անգամ է քեզ վիճակվելու ճաշակել սիրո քաղցրադառը պտուղները, հավանականությունը միշտ էլ 50/50 է:ok Սխալ ենթադրության վրա սխալ արարքը կրկնակի սխալի պատճառ կլինի: Մի բան էլ, եթե սիրում ես, ապա չունենալ այդ սերը չես կարող, որովհետև դու ունեցել ես այդ սերը, ապրել ու զգացել ես նրա երջանկաբեր վայրկյանները, իսկ գուցե քեզ դեռ բազում նման պահեր են սպասվում, ինչու բաց թողնել այդ պահերը ապրելու հնարավորությունը:
Կա այսպիսի մի վարկած, որ կյանքում մարդ ամենաշատը իր անձն է սիրում, ուստի մի որոշ ժամանակ անց հաստատ կհասկանա, որ այլևս չապրելու ցանկությունը իր մեջ առաջվա նման չի այրվում, հաստատ կգիտակցի, որ կյանքն ընդամենը մեկ անգամ է տրվում, պետք է ուժեղ լինել ամեն ինչից, ամեն մտքից, թեկուզ ինքդ քեզ դեմ գնալով, որովհետև կյանքը միշտ էլ իմաստ կունենա այնքանով, որքանով դու կկարողանաս այն իմաստալի դարձնել:
Հ.Գ. Այդպես էլ ամբողջովին չկարողացա արտահայտել այն, ինչ մտածում էի այս գրառման հետ կապված:(, միայն ցանկանում եմ, որ նման հարցերը երբեք չտանջեն ոչ ոքի:ok

Root
08.06.2007, 09:32
Այս ամենը կլինի անխուսափելի ցանկացած մարդու համար, ով կսիրի այնպես, ինչպես Root-ն է գրել, բայց սա ուժեղ մարդու համար բնավ էլ հիմք չի լինի, որ նա իր ապրումներն ու բոլոր ցավերը մոռացության տալու համար դառնա թմրամոլ կամ հարբեցող, գազան: Ասում են՝ ժամանակը բուժում է բոլոր վերքերը, մասամբ համամիտ եմ: Մասամբ, քանի որ նաև վերքերից հետո միշտ սպի է մնում, սա էլ է ճիշտ, բայց սպին այն նույն ուժն այլևս չի ունենում, ինչ վերքը:

Կա այսպիսի մի վարկած, որ կյանքում մարդ ամենաշատը իր անձն է սիրում, ուստի մի որոշ ժամանակ անց հաստատ կհասկանա, որ այլևս չապրելու ցանկությունը իր մեջ առաջվա նման չի այրվում, հաստատ կգիտակցի, որ կյանքն ընդամենը մեկ անգամ է տրվում, պետք է ուժեղ լինել ամեն ինչից, ամեն մտքից, թեկուզ ինքդ քեզ դեմ գնալով, որովհետև կյանքը միշտ էլ իմաստ կունենա այնքանով, որքանով դու կկարողանաս այն իմաստալի դարձնել:


Գիտես ,ուժեղ մարդիկ հենց էնպես ուժեղ չեն լինում ... կամ նպատակն է դարձնում նրանց այդպիսին , գաղափարը , կամ էլ նրանք դա գտնում եմ մյուսի մեջ ...Ենթադրենք թե ինքդ քեզ գտել ես ՆՐԱ մեջ , դու քեզ կատարյալ ես թվում նրա շնորհիվ որ նա քոնն է , քո մի մասնիկը որ քեզ տրանսֆորմացնում է քո պատկերացրած "իդեալական" մարդու.....ինչպե՞ս համակերպվել բաժանման հետ

Ես ինքս բազմաթիվ օրինակներ գիտեմ ...մարդիկ շատ ուժեղ ու կամքով, հարուստ ու հարգված ... դառել են անօթևաններ կամ ավելի կոնկրետ ասած "Բոմժեր" ....ամեն վարկյան հարբած ... մարմինը բազմաթիվ ծեծկռտուքներից արյունլվա ...ցեխոտ ու քրչոտ փալասներով ծածկված ....ընկած աղբանոցում .. այն դեպքում երբ դրանց փայլուն ապագա էր սպասվում ... իսկ նրանց ընտանիքի անդամները ամաչում են դրանց համար .. երբեմն խուսափում հարց ու փորձից ... գնացել է և վերջ, չգիտենք ուր է ..

Հենց նրա համար որ կյանքը մեկ անգամ է տրվում ու չես կարող լինել նրա հետ ով իսկապես քո կյանքի իմաստն է դարձել, չգիտես ինչ անես ... գտնվում ես դժոխքի ու նոր կյանքի խաչմերուկում ....իսկ կյանքում խաչմերուկում միայն ՊետԱվտոՏեսչության աշխատակիցներն են սիրում կանգնել ...
Անձնասիրության հետ կապված, ասեմ որ գոյություն ունի նարցիսիզմի մի տեսակ որը սեփական էգոն մյուսի մեջ տեսնելն է .. դա ամենավատ բանն է որ կարող է տեղի ունենալ մարդու հետ ... դու սիրում ես քո սերը, որը գոյություն ունի միայն նրա շնորհիվ որ նա քոնն է, նրա էգոիզիմի բավարարումը դու տեսնում ես որպես քոնի բավարարում ...
Այլ կերպ ասած , այս դեպքում սերը դառնում է ավելի քան սեր .. ավելի քան հարգանք ու հարազատություն ...ավելին քան որևէ այլ մեկը, թեկուզ քեզ ստեղծագործած ... դառնում է քո կյանքի իմաստը....

Guest
11.06.2007, 10:09
Հա՛, ես էլ եմ մտնում անխելք կատյուշաների շարքը,ովքեր "հանուն" սիրո պատրաստ են մեռնել: Հանու՞ն սիրո: Շատ սխալ արտահայտություն ա: Մեռնում ենք հանուն նրա, որ ավելի հեշտ ապրենք: Էգոիստ ենք իրականում:

Ես… ես սիրում եմ: Ես սիրում եմ մենակ նրան և կսիրեմ մենակ նրան մինչև կյանքիս վերջ: բոլոր նրանք, ովքեր անում են այն արտահայտությունը, թե հա էլի, սա չլինի ուրիշը կլինի առաջացնում են իմ մեջ մեծ ցանկություն մի հատ լավ նրա դեմքին հարվածելու: Չե՛, նա է իմ ընտրալը և եթե ես չհասնեմ իմ նպատակին իմ կյանքը կդարնա անիմաստ: Այդ իսկ պատճառով…

Թո՜ւ… անկապ եմ խոսում, չե, անկապ չեմ խոսում, ամեն ինչ ճիշտ ա և հակասական և իրարից բխող և հետևող: Իսկ վերջնականապես ձեզ խառնելու համար մեջբերեմ մի հատ այլ թեմայում գրված բանաստեղխությունս:


Հանուն սիրո կարաս տաս կյանք,
Եվ ոչ մի պահ դու չզղջաս,
Եվ թող լացեն բոլոր կանայք,
Բայց դու քո կամքը ցոյց կտաս:

Եվ թող պատմեն՝ բերնե-բերան,
- «Նա կատարեց դաժան մի մեղք»…
Բայց անպայման հասի նրան…
…Հանուն սիրո ապրել է պետք:

Cassiopeia
11.06.2007, 10:22
Իսկ ի՞նչ գիտեք, որ հենց ՆԱ է նախասահմանված ձեզ ճակատագրով, միգուցե դա միայն ճակատագրի խաղն էր, որ հետագայում իսկապես հանդիպելով ՆՐԱՆ դուք կարողանաք ավելի գնահատել սերն ու երջանկությունը:

Root
11.06.2007, 10:28
Ես… ես սիրում եմ: Ես սիրում եմ մենակ նրան և կսիրեմ մենակ նրան մինչև կյանքիս վերջ: բոլոր նրանք, ովքեր անում են այն արտահայտությունը, թե հա էլի, սա չլինի ուրիշը կլինի առաջացնում են իմ մեջ մեծ ցանկություն մի հատ լավ նրա դեմքին հարվածելու: Չե՛, նա է իմ ընտրալը և եթե ես չհասնեմ իմ նպատակին իմ կյանքը կդարնա անիմաստ: Այդ իսկ պատճառով…


Ռեսպեկտ ...:hands

Guest
11.06.2007, 10:39
Իսկ ի՞նչ գիտեք, որ հենց ՆԱ է նախասահմանված ձեզ ճակատագրով, միգուցե դա միայն ճակատագրի խաղն էր, որ հետագայում իսկապես հանդիպելով ՆՐԱՆ դուք կարողանաք ավելի գնահատել սերն ու երջանկությունը:

Երանի բոլոր մարդիկ իրենց կյանքում ունենան իրական սեր:

Vicki
11.06.2007, 11:33
Այդ ով է ասել նորից են սիրում,
Նորից չեն սիրում, սիրում են կրկին.....

Անգամ այս դեպքում համակերպվել առանց ՆՐԱ ես չեմ կարող....

Ուստի մինչևիսկ սիրառատ հոգին
Նորից չի սիրում, սիրում է կրկին....

իսկ կրկինը միշտ կիսատ է, կրկինը համեմատություն է....

Ուզում էի նշել.... էս չլնի, մյուսը կլնի..... Ատում եմ նման արտահայտությունները, ավելին` իմաստ չեմ տեսնում:

Lapterik
11.06.2007, 12:45
Ու իհարկե էստեղ հասկացվում ա մեռնել հանուն հակառակ սեռի նկատմամբ ունեցած սիրո համար չէ՞: Իսկ հետաքրքիր ա դրանից էնկողմ սեր չկա՞: Շատ մարդիկ եղել են, որ մեռել են հանուն սիրո, հանուն հայրենիքի հանդեպ ունեցած սիրո:

Root
11.06.2007, 12:59
Ու իհարկե էստեղ հասկացվում ա մեռնել հանուն հակառակ սեռի նկատմամբ ունեցած սիրո համար չէ՞: Իսկ հետաքրքիր ա դրանից էնկողմ սեր չկա՞: Շատ մարդիկ եղել են, որ մեռել են հանուն սիրո, հանուն հայրենիքի հանդեպ ունեցած սիրո:

Համաձայն չեմ :) Հայրենիքը չի կարելի սիրել ... կամ համենայն դեպս "սիրել" բառից բուն իմաստով , էստեղ հարցը "Հայրենիք" պատկերացման մեջ է , ինչպես ենք մենք դա և դրա "բաղդրամասերը" ընկալում ... իսկ ՍԻՐԵԼ կարելի է միայն մարդուն ` քանի որ միայն մարդն է միացում աշխարհում հոգին, մարմինը, էությունը, գիտակցությունը, աշխարհայացքը ...

Guest
11.06.2007, 13:56
Մի քիչ արդեն շեղվեցինք թեմաից: Mogakan`Lapterik, Root-ը ասելով՝ մահանալ հանուն սիրո, ինկատի չուներ այն, որ մահանաս հանուն նրա, որ քո սիրած էակին լավ լինի դրանից: Եթե տենց լիներ ես անկասկած կպատասխանեի՝ հա, և այդ դեպքում կդիտարկեինք նաև հայրենիքի հանդեպ սերը:
Առաջին գրառման մեջ գրված է, որ եթե չես կարողանում անել այնպես, որ այն, ում դու սիրում ես, սիրի նաև քեզ և դուք լինեք միասին, այդ դեպքուկ կարելի՞ ա մեռնել, թե՞ չե: Իսկ հայրենիքը միշտ քո հետ է… չնայած :think խորացանք կամաց-կամաց:) ապրում ես հեռու հայրենիքից և չես կարողանում վերադարնալ… տարբերակ ա: Իմ կարխիքով այդ դեպքում անհեթեթ ա ինքնասպան լինելը:

Lapterik
11.06.2007, 14:09
Փաստորեն խոսքը գնում ա զուտ սիրած կներեք արտահայտությանս օբյեկտի մասին, ապա հանուն նրա, ով ուզում ա լինի չարժի մեռնել, նախ ես սիրում եմ ինձ, հետո նոր ուրիշին: Համ էլ որ մեռնեմ, էլ ով սիրի՞ , ուրիշը՞, էլ ինչի եմ մեռնում՞:լոոլ

Root
11.06.2007, 14:19
Փաստորեն խոսքը գնում ա զուտ սիրած կներեք արտահայտությանս օբյեկտի մասին...

(Օբյեկտ չէ ... ՕբԷկտ ~:D ) .. եթե սերը օբյեկտի հետ կապ ունենար մեզանից շատեր ասենք Lamborgini Diablo-ի համար իրենց մՈստից գցել էին կամ էլ ասենք Մոնա-Լիզայի նկարի մոտ վեՆՆեքը փրթել :D

Malu
11.06.2007, 16:36
Սիրել եմ, և ոչ մեկ անգամ: Բայց փառք Աստծո երբեք նման ընտրության առջև չեմ կանգնել, որ ստիպված լինեի կյանքս տալ սիրածս մարդու համար: Որքան հասկանում եմ խոսքը նրա կյանքը փրկելու մասի՞ն է:
Ճիշտն ասած կարծում եմ պետք չէ երբեք քեզ զրկել ապրելու հաճույքից, քանի որ կյանքը միշտ էլ վերուվարումներով է, և եթե այսօր քեզ դժբախտ ես զգում այն աստիճան, որ պատրաստ ես կյանքիդ վրա խաչ քաշել, ապա հաստատ շուտով մեկ այլ լույսի պատուհան է բացվելու: Ճիշտ է լինում են այնպիսի պահեր, որ թվում է այևլս ապրելու իմաստ չկա, բայց ամեն ինչ այս կյանքում ժամանակավոր է, ուղղակի պետք է լինել ուժեղ և հաղթահարել:
Իսկ եթե իմանայի, որ ասենք իմ կյանքից է կախված նրա կյանքը… չգիտեմ ինչ կանեի: Դժվար հարց է, քանի որ որքան նա է հարազատ և թանկ ինձ համար, այնքան էլ իմ կյանքը: Քանի որ ես ոչ միայն նրա համար եմ ապրում, այլև շատ ուրիշ մարդկանց: Սակայն մինչև ինքս չհայտնվեմ այդ վիճակում, չեմ կարող ասել, ինչ քայլի կդիմեմ:
Թու՛-թու՛-թու՛, Աստված չանի նման ընտրության առջև կանգնեմ:

Djavaxhq
11.06.2007, 17:04
մեռած սիրահարը ում է պետք
ես կարծում եմ որ արժի հանուն սիրո ապրել
երբ ընկնում ես հուսահատության գիրկը եւ ուզում ես մեռնել սիրահարվելուց հետո կորչում է այդ ցանկությունը դու ուզում ես ապրել որովհետեւ պետք ես նրան իսկ այ նրան փրկելու համար պատրաստ եմ զոհվել

Selene
11.06.2007, 20:00
Ես… ես սիրում եմ: Ես սիրում եմ մենակ նրան և կսիրեմ մենակ նրան մինչև կյանքիս վերջ: բոլոր նրանք, ովքեր անում են այն արտահայտությունը, թե հա էլի, սա չլինի ուրիշը կլինի առաջացնում են իմ մեջ մեծ ցանկություն մի հատ լավ նրա դեմքին հարվածելու: Չե՛, նա է իմ ընտրալը և եթե ես չհասնեմ իմ նպատակին իմ կյանքը կդարնա անիմաստ: Այդ իսկ պատճառով…

Գիտես, Հայկ ջան, ես միայն շատ մեծ հարգանք եմ տածում քո ունեցած մեծ զգացմունքի նկատմամբ, երևի թե դու ներկայիս երիտասարդների այն քիչ մասին ես պատկանում, որ այդչափ նվիրված կարողանում են սիրել, կամ, ինչպես ինքդ ես գրել, ունենում են իրական սեր:)
Ինքս էլ չեմ հարգում այն մարդկանց, որ մտածում են, թե այս մեկը չլինի, մյուսը կլինի և այսպես շարունակ, բայց նրանց համար այդ աղջիկները ոչ թե սիրված աղջիկ են որպես հանդես գալիս, այլ կին, այսինքն նրանք այս հարցին վերաբերում են, ինչպես ասենք, ապրանք ընտրելիս:angry
Բայց ախր պետք չէ մտածել, որ եթե դու չհասնես քո ընտրյալին, ապա կյանքը կկորցնի իմաստն, ու էլ չարժե ապրել: Մի պահ պատկերացրեք, որ հասել եք ձեր սիրած աղջկան, այսինքն կարողացել եք գրավել նրա ուշադրությունը, կարողացել եք նվաճել, ինչու ոչ, նաև նրա ձեռքը, օգտվելով շատ ու շատ մեծ հնարավորություններից, որոնք այսօր շատ աղջիկներ են ընձեռում տղաներին, բայց գալիս է մի օր, որ թվում է, թե ձեզ երջանիկ լինելու համար այլևս ոչինչ չի խանգարում, բայց արի ու տես, որ մի բան այն չէ, զգում եք փոխադարձ սիրո պակաս, այն սիրո, որ դուք եք տածում նրա հանդեպ...Իսկ եթե, այնուամենայնիվ, չկարողացաք նվաճել նրա սիրտն ու նա ձեր կողքին չէ, ապա հրաժարվել կյանքից նշանակում է՝ կյանքը զոհել հանուն անպատասխան սիրո:ok
Եթե կողմ չես հանուն սիրո մեռնելուն, ապա դա դեռ չի նշանակում, որ չես սիրել իրական սիրով, չես զգացել այն բոլոր հրաշալի զգացողությունները, երբ, թեկուզ հեռվից տեսնում ես նրան, լսում ձայնը, երբ կարող ես ժամերով երազանքների գիրկն ընկնել, այնտեղ կերտել ապագա երկուսիդ համար:love…բայց…
Բայց դու գիտես, որ դու զգացել ես այդ հրաշքը, կյանքի այն սակավ հրաշքներից մեկը, ապա ինչու հրաժարվել կյանքից, դեռ կան հրաշքներ, որ պիտի տեսնես, ապրես, զգաս…

Dr. M
11.06.2007, 20:33
:oyՀարկավոր է ԱՊՐԵԼ, որպեսզի ՍԻՐԵԼ, ԻՍԿ ՀԱՆՈՒՆ ՍԻՐՈ ԱՐԺԵ ԱՊՐԵԼ :love

John
11.06.2007, 22:44
Ճիշտ ասած այնքան էլ լավ չեմ ըմբռնում թեմայի իմաստը… մեռնել հանուն սիրո՞… այսինքն ո՞նց… մեռնել, որ հաղթի սերը՞… թե՞ մեռնել, որովհետև սերը չի կարող հաղթել… չեմ հասկանում… ամեն դեպքում հասկացածիս չափով արտահայտեմ կարծիքս՝
Ես՝ շարքային մի պատանի, ով վաղը առավոտյան ժամը 8.30-ին գրականության քննության է, բայց էս ուշ ժամին ԱԿումբ է մտել, գտնում եմ, որ պետք չէ մեռնել հանուն ՀԱՄԱՐՅԱ ոչ մի բանի… իսկ սերը… հանուն սիրո մեռնե՞լ… սերը, դա այն զգացմունքն է, որը ոչ բոլորին է հասու, իսկ ով որ հասկանում ու գնահատում է այդ զգացմունքն իր ամեն ինչով հանդերձ՝ նա երջանիկ է… միայն թե խնդրում եմ չկառչել բառերիցս՝ ես պարզապես արտահայտում եմ կարծիքս…

Ես երջանիկ եմ, որովհետև սիրում եմ ու սիրված եմ շատերի կողմից… իհարկե դեռ չկա այն միակ, ում կսիրեմ ավելի շատ, քան մյուս բոլորին միասին վերցված ու ՆՐԱ կողմից էլ կսիրվեմ առավել, քան մյուսների կողմից իմ նկատմամբ սերն ամբողջությամբ… Չի կարելի սիրել 4, 5, 6 կամ ավելի անգամներ… իսկական սերը լինում է միայն ՄԵԿ անգամ… եթե այն ձեռքիցդ բաց թողեցիր՝ ուրեմն ստիպված ես ապրել առանց սիրո… միայն շա՜տ եզակի դեպքերում են մարդիկ սիրում 2-րդ, 3-րդ անգամ… պետք չէ մեռնել… պետք է ճիշտ ապրել… պետք է գնահատել ունեցածն ու հպարտանալ դրանցով… պետք է գիտակցել, որ կյանքը կարճ է և յուրաքանչյուր օր կարող է վերջինը լինել մեր կյանքում…

Այնպես օր ճիշտ ապրենք մեզ տրամադրված սահմանափակ օրերը… իսկ մեռնել հանուն սիրո, դա նշանակում է ինքնասպա՞ն լինել… ես այդպես հասկացա… իսկ ինքնասպանությունը ամենահիմար բանն է, որը նշանակում է դեմ գնալ կյանքի օրենքներին…

ՄԻՇՏ հիշեք՝ անհաջող ինքնասպանության փորձ անողների 100%-ը պատմում է, որ մեռնելուց վայրկյաններ առաջ զղջացել է ինքնսպանության փորձ անելու համար… ունե՞ս այնքան կամքի ուժ, որ սպանես ինքդ քեզ… հիանալի է՝ դու ունես մե՜ծ կամքի ուժ… այդ կամքի ուժն ուգտագործիր ԱՊՐԵԼՈՒ, ոչ թե մեռնելու համար… մեռնել միշտ էլ կարող ես, իսկ ապրե՞լ… կգա մի պահ, որ ապրել չես կարողանա… քանի դեռ ապրում ես՝ գնահատիր ապածդ յուրաքանչյուր օրը…

Է՜հ, էլի գլոբալ հարցերի էի անդրադառնում… գնամ քնեմ՝ վաղը շուտ եմ արթնանալու…

Dr. M
11.06.2007, 23:11
մեռնել, որ հաղթի սերը՞… թե՞ մեռնել, որովհետև սերը չի կարող հաղթել…

եթե սեր կա, դա արդեն հաղթանակ է :hands
համաձայն եմ, ՈՐ ՍԻՐՈՒՄ ԵՆ 1 ԱՆԳԱՄ, ՄՆԱՑԱԾՆԵՐԸ, եթե իհարկե լինեն, ԿԱՐՈՂ ԵՆ ԼԻՆԵԼ ՄԻԱՅՆ ՍԻՐՈ ՄՆԱՑՈՐԴՆԵՐԸ .........ԻՆՉևԷ .... Իսկական սերը ուժեղացնում է, այլ ոչ թուլացնում մարդ արարածին, որ նա " մեռնի հանուն սիրո".... Հենց հանուն սիրո, այլ ոչ թե ՍԻՐԵՑՅԱԼԻ ՀԱՄԱՐ !!!!!!! :love

ՔԵԶ ԷԼ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ՎԱՂԸ :ok

Amaru
12.06.2007, 00:03
Էտ աքսիո՞մ ա, հա՞ :) Ախր ո՞վ ա ասել, թե հենց մի անգամ են իսկական սիրում... Օբլոմովն էր մտածում տենց :) :)

Հանուն սիրո չէ, բայց սիրուց ազատվելու համար...

Dr. M
12.06.2007, 00:21
Հանուն սիրո չէ, բայց սիրուց ազատվելու համար...

լավ էր ասված :hands

Ավելացվել է 3 րոպե անց
դե հասկանում ես
եթե առաջին սերդ ուժեղ է լինում, բուռն ու առավել ևս փոխադարձ, բայց ոչ հարատև...... փորձում ես 2րդ 3րդի մեջ գտնել այն ինչը գուցե չես բացահայտել կամ չի էլ եղել նախորդի "մեջ" . Բայց մեկա էն չի լինում ինչ առաջինը :) ու ավելի շատ հրապուրանքի է նմանվում, քան թե սիրո
ստեղ են ասել......
Առաջին սերը ինչպես և հացը, ինչ էլ որ անես, միշտ կուտ է գնում :love

Guest
12.06.2007, 08:50
Չե՜, ինչ-որ թեման շատ խառնվավ:

Ժողովուևդ, կարդացեք գոնե թեմաների առաջին գրառումները, այնտեղ (սովորաբար) պարզ ասված է թե հեղինակը ինչ է ուզում քննարկել:

+ Հարցման մեջ գրված է՝ «Կմեռնեմ, չեմ կարում առանց նրա ապրել». ինչը իմ կարծիքով կրկին լրիվ բացատրում է իրավիճակը:

Լավ… Հովսեփ ջան, քո հետ համաձայն եմ;) Բայց սենց մի բան էլ ասեմ, այն որ դրական եմ քվեարկել, կարծում եմ, որ դրա մեջ ավելի շուտ մտնում ա կյանքի խորտակում և կյանքի անիմաստ վատնում այն դեպքում, եթե նա իմը չլինի: կարծում եմ, որ եթե նա ուրիշի հետ ամուսնանա մենակ մտածելու եմ մինչև կյանքիս վերջ, թե երբ ա բաժանվելու: Ես այնքան խելացի չեմ, որ կյանքից հաջույք ստանամ, գոնը ինքնախաբեությամբ զբաղվելով դասավորեմ իմ կյանքը, ասեմ, որ չե, ես սխալվում էի, այս անգամ ա իմ իրական սերը, իսկ այն… այն ընդամենը ինչ-որ երազանք էր: Հա, ճիշտ ա, չարժի մեռնել, ամեն դեպքում: Դա կյանքի աքսիոմ է, որին ես չեմ ենթարկվում: Իսկ մնացածիտ խնդրում եմ ինձ շատ չլսել: :(

Ուլուանա
12.06.2007, 09:39
Իմ կարծիքով, այս թեման հենց էն գլխից էլ անհեթեթ էր ու դատապարտված միապաղաղության։ Այն փակելու միտքն իմ գլխում ծագել էր դեռևս բացվելուց անմիջապես հետո, քանի որ ես դրանում քննարկելու նյութ չտեսա... Մտածեցի, որ շուտով ինքնաբերաբար կփակվի զուտ անդամների պասիվության պատճառով, բայց այդ հարցում սխալվեցի... Որքան էլ տարօրինակ է, գրեթե բոլոր ակտիվ անդամներն իրենց սրբազան պարտքը համարեցին արտահայտել իրենց՝ տվյալ թեմայի համար ոչ այնքան օրիգինալ կարծիքները... Չգիտեմ, թե թեմայի հեղինակը քանի պոտենցիալ ինքնասպան սիրահարների կարծիքներ էր ակնկալում կարդալ այս թեմայում, բայց այդպիսիք, փաստորեն, չեղան (բարեբախտաբար թե դժբախտաբար՝ որոշեք ինքներդ)։ Ոմանք (այդ թվում և ես (սկզբում) :oy ) կարծել էին, թե խոսքը սիրած էակին փրկելու կամ այլ նմանատիպ նպատակով մեռնելու մասին է և պատասխանել էին, որ արժե (գուցե որոշ վերապահումներով), բայց քանի որ տվյալ թեմայում խոսքը զուտ առանց սիրած էակի ապրելու անկարողությունից դրդված մեռնելու մասին է, ապա կարելի է ասել, որ բոլորը նույն կարծիքն ունեն, այն է՝ ոչ մի դեպքում չարժե մեռնել հանուն սիրո (արդեն 4 էջ նույն միտքը տարբեր ձևակերպումներով ծամծմվում է), իսկ երբ մի հարցի շուրջ բոլորը լրիվ նույն կարծիքն են ունենում, դա վկայում է այն մասին, որ քննարկելու բան չկա, հետևաբար թեման փակվում է։ :P ;)