PDA

Դիտել ողջ տարբերակը : Թափառաշրջիկ երգիչներ



_DEATH_
07.08.2006, 13:56
Ժողովուրդ ջան ինձ հետաքրքրում է ինչ եք անում, երբ տեսնում եք փողոցում ինչ որ մեկը նստած երգում է, օրինակ մի քիչ առաջ մեկը էկավ մեր բակ, ու սկսեց երգել, ես ձայնագրեցի, նայեք QuickTime Player_ով, էս մարդը մեկ-մեկ շատ լավա երգում:)
և արդյոք օգնում եք նրան ինչ որ բանով:think

Մասսագետ
07.08.2006, 22:58
Հա՛, հիմնականում իրանց օգնում եմ: Օրինակ Կինո Մոսկվայի մոտ մի հատ ակորդեոնիստ կար, իրան չօգնելը "հանցագործություն" կլիներ, ո՜նց էր զվարճացնում ժողովրդին.
«Դե ֆռա՛-ֆռա՛, ֆռֆռա՛, կյանքի՛ կարուսել», « Կանգնի՛, ասում եմ կանգնի՛, մի՛ գնա», «Ջան, Ջեկի Չան», էդ նայել ա պետք:
Մի անգամ էլ սերենադ նվագելու եմ տարել, էդ կյանքիս ամենակայֆ օրերից մեկն էր:

Esmeralda
12.10.2006, 15:10
Թափառաշրջիկ երգիչներին և նվագողներին, որպես կանոն, միշտ օգնում եմ մոտս ունեցած մանրադրամով... նրանց նկատմամբ երբեք անտարբեր չեմ եղել...
Անգամ պատահել է, անցել եմ փողոցը միայն դրա համար...
Երբ Հայաստանից դուրս եմ գալիս(դե լուսանկարչական պարատը միշտ հետս է լինում) , բոլոր նվագողների հետ նկարվում եմ...

Riddle
12.10.2006, 15:28
Երբ Հայաստանից դուրս եմ գալիս(դե լուսանկարչական պարատը միշտ հետս է լինում) , բոլոր նվագողների հետ նկարվում եմ...
Իսկ ինչո՞ւ հենց Հայաստանում չես նկարվում նրանց հետ::)

StrangeLittleGirl
12.10.2006, 16:08
Ես թափառաշրջիկ երաժիշտներին շատ եմ սիրում: Ցավոք, մեր քաղաքում նրանք բոմժեր են: Իսկ այս ամառ Գերմանիայում տեսել եմ ամբողջ նվագախմբերի՝ կազմված երիտասարդներից, ու լավ էլ նվագում էին: Պատահում էր՝ ժամերով կանգնում, լսում էի:

Esmeralda
12.10.2006, 18:03
Իսկ ինչո՞ւ հենց Հայաստանում չես նկարվում նրանց հետ::)
Բյուրկանի գրածում կար դրա պատասխանը... Անկեղծ ասած, մտածում եմ, որ սխալ կհասկանան ու անգամ կվիրավորվեն...
Իսկ արտասահմանում դա փոքր-ինչ այլ բնույթ է կրում....