PDA

Դիտել ողջ տարբերակը : Հոգեբանական թեստեր

Էջեր : [1] 2

Մանոն
10.05.2007, 15:28
Հավատու՞մ եք հոգեբանական թեստերին: Եկեք այստեղ տեղադրենք թեստեր ու տեսնենք որքանով են դրանք համընկնում իրականությանը:
Որն է ձեր «ԵՍ»-երից ավելի ուժեղը
Մարդը հակասական արարած է: Նրա մեջ առկա են և՛ լուսավոր, և՛ մութ բնազդներ: Ուզու՞մ եք իմանալ, թե ներկա պահին որ «ես»-ն է ձեր հոգում տիրապետողը: Յուրաքանչյուր «այո» պատասխանը գնահատեք 10 միավոր:
Թեստ լուսավոր «Ես»-համար
1.Սիրում եմ քոթոթներին, փիսիկներին ու երեխաներին:
2.Միշտ պատրաստ եմ օգնելու մտերիմներիս:
3.Սիրում եմ երաժշտություն և ծաղիկներ:
4.Հավատում եմ հավերժական սիրուն:
5. Պաշտում եմ հյուր ընդունել:
6. Սիրում եմ նվերներ տալ:
7. Հեշտորեն ծիծաղում ու լալիս եմ:
8. Սիրում եմ աշխատանքս:
9.Գարունը տարվա լավագույն եղանակն է:
10. Կյանքում ամենագլխավորը փողը չէ:
Թեստ մութ «Ես»-ի համար
1. Ես հիշաչար եմ:
2. Ժլատ եմ:
3. Նախանձ եմ:
4. Դյուրաբորբոք եմ:
5. Երբեմն ստում եմ:
6. Քինախինդ եմ:
7. Զուրկ եմ կարեկցության զգացմունքից:
8. Դաժան եմ
9. Կարող եմ գողություն անել:
10. Մռայլ մարդ եմ:
Առանձին հաշվեք թեստերից յուրաքանչյուրի միավորները: Լուսավոր «Ես»-ի գումարից հանեք մութ «Ես»-ի գումարը: Եթե ստացված թիվը «մինուս» նշանով է. ուրեմն ձեր հոգում իշխում են խավարի ուժերը:
0-50 Ձեր մեջ մարում է լույսի ճառագայթը: Ավելի լայն բացեք ձեր հոգին, և լույսն անպատճառ կհաղթի խավարին:
60-100 Լույսը հաղթանակ է տարել խավարի հանդեպ: Սակայն զգոնությունը մի կորցրեք, քանի ձեր հոգուց արմատախիլ չեք արել խավարի վերջին ընձյուղները:

Ձայնալար
10.05.2007, 16:02
Հավատու՞մ եք հոգեբանական թեստերին: Եկեք այստեղ տեղադրենք թեստեր ու տեսնենք որքանով են դրանք համընկնում իրականությանը:
Որն է ձեր «ԵՍ»-երից ավելի ուժեղը
Մարդը հակասական արարած է: Նրա մեջ առկա են և՛ լուսավոր, և՛ մութ բնազդներ: Ուզու՞մ եք իմանալ, թե ներկա պահին որ «ես»-ն է ձեր հոգում տիրապետողը: Յուրաքանչյուր «այո» պատասխանը գնահատեք 10 միավոր:
Թեստ լուսավոր «Ես»-համար

Առանձին հաշվեք թեստերից յուրաքանչյուրի միավորները: Լուսավոր «Ես»-ի գումարից հանեք մութ «Ես»-ի գումարը: Եթե ստացված թիվը «մինուս» նշանով է. ուրեմն ձեր հոգում իշխում են խավարի ուժերը:
0-50 Ձեր մեջ մարում է լույսի ճառագայթը: Ավելի լայն բացեք ձեր հոգին, և լույսն անպատճառ կհաղթի խավարին:
60-100 Լույսը հաղթանակ է տարել խավարի հանդեպ: Սակայն զգոնությունը մի կորցրեք, քանի ձեր հոգուց արմատախիլ չեք արել խավարի վերջին ընձյուղները:

Իմ մոտ 50 ստացվեց:D Սահմանի վրա եմ, բայց չլինելով հոգեբան տեստի հարցերի հետ համաձայն չեմ: Օրինակ. ի՞նչ կապ ունի աշխատանքը սիրելը մարդու լուսավոր բնագծերի հետ:

Մանե
10.05.2007, 16:26
60:)

Root
10.05.2007, 16:29
իմ մոտ մինուս անվեջություն է ...

Firegirl777
10.05.2007, 16:33
30 :(

Ձայնալար
10.05.2007, 16:39
Այս թեստի ճշմարտացիության մասին դրական կարծիքներ եմ լսել հոգեբաններից:
Թեստը կայանում է հետևյալում՝
վերցնում եք թուղթ, բաժանում եք այն հավասար 6 հավասար վանդակների, ձեր խնդիրն է հատկացված 120 վայրկյանում (ամեն վանդակի համար 20 վայրկյան) գրիչով առավելագույն թվով կետեր դնել այդ վանդակներում: Իրականացնելու համար պետք է մեկը, ով ժամանակ կպահի: Առաջին վանդակից հետո միանգամից անցնում եք մյուսին և այդպես 6 վանդակ առանց դադարի: Վերջում հաշվում եք յուրաքանչյուր վանդակում կետերի քանակը և կառուցում եք դիագրամ, որի հորիզոնական առանցքը կլինի 6 վանդակների համարները, իսկ ուղղահայաց առանցքը այդ վանդակներում կետերի թիվը:

Թեստի արդյունքների վրա գիտակցական ազդեցությունը բացառելու համար հիմա չեմ ասի, թե թեստից ինչ եզրակացություններ են արվում և ինչպես: Հենց, որ դիագրամները կառուցեք կասեմ:

Մանե
10.05.2007, 16:49

Ես էս թեստը մի տարի առաջ արել եմ:P Իրոք շատ լավն էր,բայց չեմ հիշում ինչ մեթոդով են հաշվում:)

Մանոն
10.05.2007, 17:24
Իմ մոտ 50 ստացվեց:D Սահմանի վրա եմ, բայց չլինելով հոգեբան տեստի հարցերի հետ համաձայն չեմ: Օրինակ. ի՞նչ կապ ունի աշխատանքը սիրելը մարդու լուսավոր բնագծերի հետ:
dzainalar ճիշտն ասած ես էլ հոգեբան չեմ, ու սա էլ ես չեմ հորինել, բայց կարծես թե հարցն ոչ թե ընդհանարապես աշխատանք, այլ մասնավորապես քո կատարած աշխատանքը սիրելու մասին է:
Ինձ հետաքրքրում է. թեսթերի արդյունքները կարո՞ղ են իսկապես համապատասխանել մարդու խառնվածքի, իրական կերպարի վերլուծության հետ:

Amaru
10.05.2007, 17:52
Ընտիր ա... 10

Vive L'Armenie
10.05.2007, 19:18
5O
Մոտ էր ինձ :(

Ձայնալար
10.05.2007, 19:22
dzainalar ճիշտն ասած ես էլ հոգեբան չեմ, ու սա էլ ես չեմ հորինել, բայց կարծես թե հարցն ոչ թե ընդհանարապես աշխատանք, այլ մասնավորապես քո կատարած աշխատանքը սիրելու մասին է:
Ինձ հետաքրքրում է. թեսթերի արդյունքները կարո՞ղ են իսկապես համապատասխանել մարդու խառնվածքի, իրական կերպարի վերլուծության հետ:

Իսկ ըստ քեզ չի՞ կարող մարդը լինել շատ բարի ու լուսավոր անձնավորություն և չսիրել իր կատարած աշխատանքը: ;)

Արսեն
10.05.2007, 23:47
40... էլի կա՞ն թեստեր

Ուլուանա
11.05.2007, 08:29
Մանոնի տեստն արեցի. պարզվեց՝ ահագին լավն եմ։ :angel :hands Ես էլ ինձնից չէի սպասում էս աստիճանի լուսավորություն։ :roll :oy 80 միավոր։ :P

Կարեն ջան
11.05.2007, 08:52
Փաստորեն ես էլ եմ լավը:oy 70 եմ հավաքել:

Մանոն
11.05.2007, 09:41
Իսկ ըստ քեզ չի՞ կարող մարդը լինել շատ բարի ու լուսավոր անձնավորություն և չսիրել իր կատարած աշխատանքը: ;)
Ինչու՞ չի կարող, ես հենց այդպիսին եմ: Չեմ սիրում իմ մասնագիտությունն ու աշխատանքը: Բայց թեստում 80 միավոր եմ հավաքել::)

Kheranyan
11.05.2007, 09:51
Ստացվեց 40: Հա ասեմ, որ ես հիշաչար չեմ, ուղակի լավ հիշողություն ունեմ ու մի քիչ չար եմ:

Ձայնալար
11.05.2007, 16:21
Ինչու՞ չի կարող, ես հենց այդպիսին եմ: Չեմ սիրում իմ մասնագիտությունն ու աշխատանքը: Բայց թեստում 80 միավոր եմ հավաքել::)

Դու ինձանից 60% -ով ավելի լավնես :hi

Selene
11.05.2007, 19:55
60 միավոր:8 Երևի թե ճիշտ է:)

Հենո
11.05.2007, 22:48
-10000

Srtik
12.05.2007, 06:42
40 :cry

Ուրվական
12.05.2007, 09:03
Manon-ի թեստով 30 հավաքեցի: Շատ լավ թեստ էր::)

Lapterik
12.05.2007, 09:18
Ինձ մոտ ստացվեց 60: Վատ չէր::)

ihusik
12.05.2007, 15:06
Ուզում եմ շնորհակալություն հայտնեմ Manon-ին, որ բացել է նմանատիպ թեմա ու վստահ եմ, որ շատերին է այն հետաքրքրում::)
Հոգեբանական թեստերի մասին ուզում եմ ասել, որ կան լուրջ մշակված, գիտական ստուգում անցած, տվյալ ազգի համար հարմարեցված ու շատ այլ հանգամանքներ հաշվի առնող հոգեբանական իրական թեստեր ու կան ժամանցային թեստեր, որոնք հավանաբար դուք ինքներդ էլ կարող եք կազմել, բայց որոնց արդյունքներին այնքան էլ պետք չէ հավատալ ու տխրել կամ ուրախանալ. դա ուղղակի ժամանցային բնույթ կարող է կրել միայն և ոչ ավելին...;)

Միայն մի օրինակ բերեմ այս հարցաշարից. ասենք մեկը իրոք ժլատ է վերին աստիճանի, բայց իր այդ հատկությունը նրա իսկ համար այդպիսին չի հանդիսանում, այսինքն նա ինքն իրեն կարող է ժլատ չհամարել ու դրան այլ որակավորում տա՝ ասենք խնայողաբար օգտագործող կամ անտեղի ծախսեր չանող, բայց ոչ ժլատ ու այս հարցաշարում ինքն իր համար լռացնելու դեպքում պետք է պատասխանի որ նա ժլատ չէ՝ ինչը չի համապատասխանում իրականությանը...:P

Հոգեբանական լուրջ թեստերի հարցաշարը սովորաբար մի փոքր ավելի մեծ է լինում, ունենում է նաև պատասխանողի հարցերին անկեղծ պատասխանելու տոկոսը որոշող սանդղակ ևս կամ կիրառում են 2 կամ 3 թեստեր միաժամանակ որպեսզի ստանան իրական ու համապատասխան հոգեբանական պատկերը::)

Ահա ևս մեկ թեստ, որը կարծում եմ մի փոքր ավելի հետաքրքիր ու արդյունքների առումով մոտ է իրականությանը, բայց էլի գիտական լուրջ թեստ համարվել չի կարող. ցանկացողները թեստը լրացնելուց հետո կարող են իրանց արդյունքները տեղադրեն այստեղ այնպես ինչպես ահա ես եմ դա անում. (չմոռանամ ասել, որ թեստը ռուսերեն է)

1.Ֆիզիոլոգիական կարիք- 6%
2.Էներգետիկ կարիք - 20%
3.Հուզական կարիք - 20%
4.Տրամաբանական կարիք - 20%
5.Իդեալների կարիք - 73%
6.Հավատի և սիրո կարիք - 93%
7.Կյանքի իմաստի կարիք - 100%

Ահա և այդ կայքի հասցեն.;) / http://pyphagor.newacropol.ru/

Ձայնալար
12.05.2007, 18:14
Ինձ մոտ հետևյալ պատկերն է՝

1.Ֆիզիոլոգիական կարիք- 46%
2.Էներգետիկ կարիք - 80%
3.Հուզական կարիք - 60%
4.Տրամաբանական կարիք - 46%
5.Իդեալների կարիք - 86%
6.Հավատի և սիրո կարիք - 93%
7.Կյանքի իմաստի կարիք - 80%

Նյութականի և հոգևորի կարևորման հարաբերակցությունը հետևյալն է՝
նյութքկան- 44/ 56-հոգևոր

Arisol
12.05.2007, 18:52
Էս էլ ես.

1.Ֆիզիոլոգիական կարիք- 33%
2.Էներգետիկ կարիք - 33%
3.Հուզական կարիք - 46%
4.Տրամաբանական կարիք - 46%
5.Իդեալների կարիք - 60%
6.Հավատի և սիրո կարիք - 80%
7.Կյանքի իմաստի կարիք - 60%

Նյութականի և հոգևորի կարևորման հարաբերակցությունը հետևյալն է՝
նյութական- 38/ 62-հոգևոր

Մանոն
12.05.2007, 19:48
Ինձ մոտ սա ստացվեց՝

1.Ֆիզիոլոգիական կարիք- 13%
2.Էներգետիկ կարիք - 33%
3.Հուզական կարիք - 53%
4.Տրամաբանական կարիք - 53%
5.Իդեալների կարիք - 93%
6.Հավատի և սիրո կարիք - 86%
7.Կյանքի իմաստի կարիք - 93%

Նյութականի և հոգևորի կարևորման հարաբերակցությունը հետևյալն է՝
նյութական- 23/ 77-հոգևոր

Մանոն
14.05.2007, 17:36
Թեստ

Սիրու՞մ եք ձեզ
Տարածված կարծիք է, որ սեփական անձը սիրելը էգոիզմ է: Իսկ դա վատ բան է: Սակայն հոգեբանները պնդում են, որ իր անձը սիրելը ամենևին էլ վատ բան չէ, նույնիսկ հակառակը` այն նպաստում է հաջողությանն ու շրջապատի հետ լավ հարաբերություններ հաստատելուն:
1. Գո՞հ եք ձեզանից /այո-5, ոչ-0/
2. Տրտնջու՞մ եք, թե անհաջողություններն ուղղակի հետապնդում են ձեզ. /այո-0, ոչ-5/
3. Նախքան որևէ բան անելը կամ ասելը հետաքրքրվու՞մ եք, թե ինչպես կվերաբերվեն դրան ձեզ շրջապատողները. /այո-0, ոչ-5/
4. Բարդ իրավիճակում հայտնվելիս սովորաբար հիշու՞մ եք այլոց փորձը. /այո-0, ոչ-5/
5. Շփոթվու՞մ եք, երբ ձեզ գովում են մարդկանց ներկայությամբ. /այո-0, ոչ-5/
6. Կարողանու՞մ եք տևական ժամանակ միայնակ մնալ. /այո-0, ոչ-5/
7. Հաստատ համոզվա՞ծ եք, որ հոգեկան կոմֆորտը ուղղակիորեն կախված է նյութական վիճակից. /այո-0, ոչ-5/
8. Հաճա՞խ եք այն զգացողությունն ունենում, որ ինչ-որ վատ բան է տեղի ունենալու.
/այո-0, ոչ-5/
9. Այլոց հանդեպ ջերմ զգացմունքներ դրսևորելու մեջ ժլա՞տ եք. /այո-0, ոչ-5/
10. Կարո՞ղ եք հակադրվել կոլեկտիվին. /այո-5, ոչ-0/
Ամփոփեք.
25-50 միավոր- Դուք ձեզ սիրում եք այնքան ուժգին, որքան և ողջ աշխարհը: Կյանքում ունեցած հաջողությունները մեծամասամբ պայմանավորված են համապարփակ սիրո այս զգացումով: Դրա շնորհիվ դուք շրջապատողներից անընդհատ դրական ազդակներ եք ստանում:
15-30 միավոր- Դժվար է ասել` սիրու՞մ եք ձեզ, թե ՞ ոչ: Պարզապես չեք մտածում այդ մասին: Հաճախ եք կենտրոնանում սեփական և ուրիշների թուլությունների վրա: Ամենայն հավանականությամբ հենց դա է ձեր սեփական անձի հանդեպ որոշ անբարյացակամության պատճառը: Շեղվեք սեփական պրոբլեմներից, ձեր ուշադրությունից ու ջերմությունից ու մի փոքրիկ մաս նվիրեք շրջապատողներին և տեսեք, թե ձեր կյանքը որքան է լավանում:
0-10-Դուք ձեզ բոլորովին չեք սիրում: Անընդհատ ձեզ թվում է, որ անպայման որևէ վատ բան է պատահելու::(

Ձայնալար
14.05.2007, 18:02
Թեստ

Սիրու՞մ եք ձեզ

Ես 40 :)

Firegirl777
14.05.2007, 18:13
1.Ֆիզիոլոգիական կարիք- 6%
2.Էներգետիկ կարիք - 20%
3.Հուզական կարիք - 40%
4.Տրամաբանական կարիք - 33%
5.Իդեալների կարիք - 53%
6.Հավատի և սիրո կարիք - 73%
7.Կյանքի իմաստի կարիք - 46%

Նյութականի և հոգևորի կարևորման հարաբերակցությունը հետևյալն է՝
նյութական- 33%/ 68%-հոգևոր

Ավելացվել է 4 րոպե անց

Թեստ

Սիրու՞մ եք ձեզ

30 միավոր

Արսեն
14.05.2007, 20:33
30 միավոր, մտածելու տեղիք է տալիս...

Arisol
14.05.2007, 20:58
Manon ջան, Ձեր գրած վերջին թեսթն արեցի, 25 միավոր հավաքեցի, բայց չեմ հասկանում, թե որ կատեգորիային ա վերաբերվում դա. 25-50 միավոր, թե՞ 15-30 միավոր:
Ախր երկուսի մեջ էլ մտնում ա 25-ը :think …

Mesrop
15.05.2007, 08:38
40 :)

Մանոն
15.05.2007, 08:56
Manon ջան, Ձեր գրած վերջին թեսթն արեցի, 25 միավոր հավաքեցի, բայց չեմ հասկանում, թե որ կատեգորիային ա վերաբերվում դա. 25-50 միավոր, թե՞ 15-30 միավոր:
Ախր երկուսի մեջ էլ մտնում ա 25-ը :think …
Arisol ջան, երբ թերթից արտագրում էի թեստը, այդ հարցն ինձ մոտ էլ ծագեց, մանավանդ, որ ես էլ 25 միավոր եմ հավաքել: Բայց չուզեցի փոխել այն ինչ գրված էր:
Մնում է, որ երկուսս էլ լավատես լինենք ու մեզ համարենք 25-50 կատեգորիայի մարդիկ:;)

Arisol
15.05.2007, 13:28
Հա :D :

Darth Vader
16.05.2007, 21:32
Ժողովուրդ, մի հատ տեստ էլ ես գրեմ.

1. Գնում ես ընկերոջդ/ընկերուհուդ տուն: Այնտեղ կարելի է հասնել երկու ճանապարհով` երկար, բայց լի զվարրություններով, և կարճ, բայց համեմատաբար տխուր: Որ ճանապարհը կընտրես?

2. Ճանապարհին 2 վարդի թուփ ես տեսնում` կարմիր և սպիտակ: Որոշում ես 20 վարդ տանել: Ինչ համամասնությամբ կվերցնես?

3. Երբ տուն ես հասնում, դուռը բացում է տան անդամներից որևէ մեկը: Ինչ կանես` կխնդրես, որ կանչեն Նրան, թե ինքդ կգնաս Նրա մոտ:

4. Բարձրանում ես Նրա սենյակ, բայց այնտեղ ոչ ոք չկա: Որտեղ կդնես ծաղիկները` անկողնուն, թե պատուհանագոգին?

5. Գնում եք քնելու տարբեր սենյակներում: Առավոտյան Նրա սենյակ մտնելիս տեսնում ես, որ նա արթուն է, թե քնած է?

6. Տուն գնալու ժամանակն է: Հիմա որ ճանապարհը կընտրես?

Ում հետաքրքրեց, թող իր տարբերակները գրի, Պատասխանները վաղը ես ժամին կտամ ;)

Mesrop
16.05.2007, 23:27

1. զվարճանքներով ճանապարհը
2. 20 հատնել կարմիր…
3. կխնդրեմ որ կանչեն…
4. անկողնուն
5. քնած է
6. համեմատաբար տխուրը

Ձայնալար
17.05.2007, 08:45
1. Կարճ, բայց տխուր (որ ընկերուհիս չուշանա)
2. 20 կարմիր
3. Կխնդրեմ, որ կանչեն, եթե ընտանիքի անդամներին չեմ ճանաչում, հակառակ դեպքում ինձ ներս կհրավիրեն և ես կմտնեմ:
4. Անկողնուն
5. Արթուն է
6. Նույնը

Darth Vader
17.05.2007, 13:37
Ուրեմն էս ա.

1. Ճանապարհն այն է, թե ինչպես ես սիրահարվում: Եթե ճանապարհը կարճ է, ապա դու սիրահարվում ես արագ և հեշտությամբ, իսկ եթե այն երկար է, ապա սիրահարվելու համար քեզ ժամանակ է անհրաժեշտ:

2. Կարմիր վարդերի քանակությունը ցույց է տալիս, թե որքանով ես դու նվիրվում սիրուն, սպիտակ վարդերի քանակությունը` ինչքան ես պահանջում:

3. Սա ցույց է տալիս, թե ինչպես ես նախընտրում լուծել սիրածիդ հետ կապված խնդիրները: Եթե խնդրում ես կանչել նրան, ապա նախընտրում ես խուսափել խնդիրներից և սպասում ես, որ դրանք ինքաբերաբար կանցնեն, իսկ եթե ինքդ ես գնում նրա մոտ, ապա դու նախընտրում ես բոլոր հարցերը ինքդ լուծել:

4. Տեղը, թե որտեղ ես դնում ծաղիկները, նշանակում է, թե որքան ես ուզում տեսնել սիրելիիդ: Եթե ծաղիկները դնում ես անկողնուն, ապա դու շատ ես ուզում տեսնել նրան, իսկ եթե դնում ես պատուհանագոգին, ապա քեզ առանց դրա էլ հիանալի ես զգում:) :

5. Սա քո վերաբերմունք է սիրելիիդ անձին: Եթե նա քնած է, ապա դու նրան ընդունում ես այնպիսին, ինչպես որ կա, իսկ եթե արթուն է, ապա դու ուզում ես, որ նա փոխվի քեզ համար:

6. Այս մեկն էլ ցույց է տալիս, թե ինչքան երկար ես սիրում: եթե ընտրում ես երկար ճանապարհը, ապա դու բավականին երկար ես սիրում, իսկ կարճի դեպքում դու շուտ կորցնում ես հետաքրքրությունը սիրո մեջ:

եթե ինչ-որ մեկին հետաքրքիր ա, ես էլ իմ տարբերակները.
1. կարճ
2. 11 կարմիր, 9 սպիտակ
3. խնդրում եմ կանչել
4. անկողնուն
5. քնած է
6. երկար

Firegirl777
17.05.2007, 15:35
Ճիշտ է արդեն պատասխանները դրել ես, բայց կասեմ ին տարեբրակները
1. կարճ
2. 10 10, զուգ էվի մասին ճիշտն ասած չմտածեցի
3. Ես գնում նրա սենյակ
4. Պատուհանի գոգին
5. քնած է
6. կարճ

Ուլուանա
17.05.2007, 16:04
1. Գնում ես ընկերոջդ/ընկերուհուդ տուն: Այնտեղ կարելի է հասնել երկու ճանապարհով` երկար, բայց լի զվարճություններով, և կարճ, բայց համեմատաբար տխուր: Ո՞ր ճանապարհը կընտրես
երկար, բայց զվարճություններով լի

2. Ճանապարհին 2 վարդի թուփ ես տեսնում` կարմիր և սպիտակ: Որոշում ես 20 վարդ տանել: Ի՞նչ համամասնությամբ կվերցնես։
15 հատ սպիտակ, 5 հատ կարմիր։ :)

3. Երբ տուն ես հասնում, դուռը բացում է տան անդամներից որևէ մեկը: Ի՞նչ կանես` կխնդրես, որ կանչեն Նրան, թե ինքդ կգնաս Նրա մոտ:
Ինքս կգնամ։

4. Բարձրանում ես Նրա սենյակ, բայց այնտեղ ոչ ոք չկա: Որտե՞ղ կդնես ծաղիկները` անկողնուն, թե պատուհանագոգին?
Անկողնուն։

5. Գնում եք քնելու տարբեր սենյակներում: Առավոտյան Նրա սենյակ մտնելիս տեսնում ես, որ նա արթուն է, թե քնած է?
Քնած է (ես շատ վաղ եմ արթնանում, այնպես որ դժվար թե նա ինձնից շուտ արթնացած լիներ։ :( :D )

6. Տուն գնալու ժամանակն է: Հիմա ո՞ր ճանապարհը կընտրես։
Կարճ, բայց համեմատաբար տխուր

Ավելացվել է 8 րոպե անց
Ի՜, ծաղիկների համամասնության վերաբերյալ մեկնաբանությունը դուրս չեկավ։ :( Ես հաստատ նվիրվող եմ։ :noti

moona
17.05.2007, 16:28
1.Կարճ ճանապարհով, որ շուտ հասնեմ.
2.19 կարմիր և 1 սպիտակ, կամ հակառակը.
3.Ինքս կգնամ
4.Անկողնուն
5.Արթուն
6.երկար ճանապարհով, որպեսզի երկար պահպանվի լավ տրամադրությունս

Ժողովուրդ, մի հատ տեստ էլ ես գրեմ.
1. Գնում ես ընկերոջդ/ընկերուհուդ տուն: Այնտեղ կարելի է հասնել երկու ճանապարհով` երկար, բայց լի զվարրություններով, և կարճ, բայց համեմատաբար տխուր: Որ ճանապարհը կընտրես?

2. Ճանապարհին 2 վարդի թուփ ես տեսնում` կարմիր և սպիտակ: Որոշում ես 20 վարդ տանել: Ինչ համամասնությամբ կվերցնես?

3. Երբ տուն ես հասնում, դուռը բացում է տան անդամներից որևէ մեկը: Ինչ կանես` կխնդրես, որ կանչեն Նրան, թե ինքդ կգնաս Նրա մոտ:

4. Բարձրանում ես Նրա սենյակ, բայց այնտեղ ոչ ոք չկա: Որտեղ կդնես ծաղիկները` անկողնուն, թե պատուհանագոգին?

5. Գնում եք քնելու տարբեր սենյակներում: Առավոտյան Նրա սենյակ մտնելիս տեսնում ես, որ նա արթուն է, թե քնած է?

6. Տուն գնալու ժամանակն է: Հիմա որ ճանապարհը կընտրես?

Ում հետաքրքրեց, թող իր տարբերակները գրի, Պատասխանները վաղը ես ժամին կտամ ;)

ihusik
17.05.2007, 20:00
Ժողովուրդ, մի հատ տեստ էլ ես գրեմ.

1. Գնում ես ընկերոջդ/ընկերուհուդ տուն: Այնտեղ կարելի է հասնել երկու ճանապարհով` երկար, բայց լի զվարրություններով, և կարճ, բայց համեմատաբար տխուր: Որ ճանապարհը կընտրես?

2. Ճանապարհին 2 վարդի թուփ ես տեսնում` կարմիր և սպիտակ: Որոշում ես 20 վարդ տանել: Ինչ համամասնությամբ կվերցնես?

3. Երբ տուն ես հասնում, դուռը բացում է տան անդամներից որևէ մեկը: Ինչ կանես` կխնդրես, որ կանչեն Նրան, թե ինքդ կգնաս Նրա մոտ:

4. Բարձրանում ես Նրա սենյակ, բայց այնտեղ ոչ ոք չկա: Որտեղ կդնես ծաղիկները` անկողնուն, թե պատուհանագոգին?

5. Գնում եք քնելու տարբեր սենյակներում: Առավոտյան Նրա սենյակ մտնելիս տեսնում ես, որ նա արթուն է, թե քնած է?

6. Տուն գնալու ժամանակն է: Հիմա որ ճանապարհը կընտրես?

Ուրեմն էս ա.

1. Ճանապարհն այն է, թե ինչպես ես սիրահարվում: Եթե ճանապարհը կարճ է, ապա դու սիրահարվում ես արագ և հեշտությամբ, իսկ եթե այն երկար է, ապա սիրահարվելու համար քեզ ժամանակ է անհրաժեշտ:

2. Կարմիր վարդերի քանակությունը ցույց է տալիս, թե որքանով ես դու նվիրվում սիրուն, սպիտակ վարդերի քանակությունը` ինչքան ես պահանջում:

3. Սա ցույց է տալիս, թե ինչպես ես նախընտրում լուծել սիրածիդ հետ կապված խնդիրները: Եթե խնդրում ես կանչել նրան, ապա նախընտրում ես խուսափել խնդիրներից և սպասում ես, որ դրանք ինքաբերաբար կանցնեն, իսկ եթե ինքդ ես գնում նրա մոտ, ապա դու նախընտրում ես բոլոր հարցերը ինքդ լուծել:

4. Տեղը, թե որտեղ ես դնում ծաղիկները, նշանակում է, թե որքան ես ուզում տեսնել սիրելիիդ: Եթե ծաղիկները դնում ես անկողնուն, ապա դու շատ ես ուզում տեսնել նրան, իսկ եթե դնում ես պատուհանագոգին, ապա քեզ առանց դրա էլ հիանալի ես զգում:) :

5. Սա քո վերաբերմունք է սիրելիիդ անձին: Եթե նա քնած է, ապա դու նրան ընդունում ես այնպիսին, ինչպես որ կա, իսկ եթե արթուն է, ապա դու ուզում ես, որ նա փոխվի քեզ համար:

6. Այս մեկն էլ ցույց է տալիս, թե ինչքան երկար ես սիրում: եթե ընտրում ես երկար ճանապարհը, ապա դու բավականին երկար ես սիրում, իսկ կարճի դեպքում դու շուտ կորցնում ես հետաքրքրությունը սիրո մեջ:
Ես արդեն գրել էի թեստերի տեսակների մասին և այս մեկը ևս կարծում եմ պատկանում է ուղղակի ժամանցային տեսակի թեստերին: Խոսեմ այս թեստի 3 կետերի մասին, որոնց մեկնաբանությունը կարծում եմ ճիշտ չէ ուղղակի, բայց իհարկե այս ամենը կարող եք համարել զուտ իմ անձնական կարծիքը:

Նախ առաջին կետում ես ընտրել եմ "կարճ ճանապարհը", բայց դա չի նշանակում, որ շուտ եմ սիրահարվում, այլ ընտրել էի այդ տարբերակը, քանզի նպատակին հասնելու որոշման դեպքում ես չեմ սիրում շեղվել ճանապարհից՝ առավել ևս չեմ սիրում այդ դեպքում շեղվել զվարճությունների կողմը: Հակառակը կարող եմ ասել, որ զվարճություններ սիրող մարդիկ ավելի շուտ են սիրահարվում այսպես ասած, եթե դա կարելի է սիրահարվածություն անվանել ընդհանրապես: Նույնն էլ վերջի հարցի դեպքում. կարճ ուղին ընտրողն անպայման չէ որ կարճ էլ սիրի, հակառակ՝ զվարճություններ սիրող մարդն է հաճախ կարճ սիրում՝ իրեն զվարճությունների նման կարճ տևելով ու արագ անցնելով նրա սերն էլ:

Երկրորդ հարցում (ես ընտրել էի 19 սպիտակ և 1 կարմիր վարդ) սպիտակ վարդը կապ չունի, թե ինչքան ես պահանջում սիրուց, իսկ կարմիրն էլ թե ինչքան ես նվիրվում, այլ կարմիր վարդը մարմնական սիրո, կրքի խորհրդանիշն է, իսկ սպիտակ վարդը՝ մաքուր, պլատոնական սերը և այս իմաստով կարծում եմ ավելի շուտ կարելի էր այս կետին հակառակ մեկնաբանությունը տալ՝ քան կա այստեղ, այսինքն սպիտակ վարդը լիներ տալու, նվիրվելու խորհրդանիշն, իսկ կարմիրը՝ վերցնելու, պահանջելու: Բայց նորից եմ ասում, այս ասածս կարող եք համարել զուտ իմ անձնական կարծիքը...

Մանոն
18.06.2007, 17:33
ԿԱՐՈ՞Տ ԵՔ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Եթե դուք դեռ վստահ չեք, ինչն է ձեզ ավելի հարազատ` մշտականության խաղաղ զգացումը, թե փոփոխությունների փոթորիկը, լրացրեք թեստը: 1,5,6,9,10 հարցերին «այո» և 2,3,4,7,8 հարցերին «ոչ» պատասխանները գնահատվում են մեկական միավոր:
_
1.Գիտե՞ք որտեղ են փղերն ապրում:
2.Սիրու՞մ եք, երբ ձեր սենյակի դուռը բաց է:
3. Նույնիսկ լավ եղանակին գերադասում եք տա՞նը մնալ:
4. Ջղայնանում եք, երբ անպատեհ ժամի եք ճաշում:
5. Ձեզ դու՞ր է գալիս անծանոթ փողոցներով թափառելը:
6. Երազու՞մ եք օդապարիկով թռչելու մասին:
7. Չե՞ք վախենում անծանոթ վայրում մոլորվելուց:
8. Վա՞տ եք քնում նոր տեղում:
9. Կարո՞ղ եք ճշգրիտ ասել, թե ինչ կվերցնեք ձեզ հետ, եթե ստիպված լինեիք ապրել անմարդաբնակ կղզում:
10. Գիտե՞ք որտեղ է Ձատկի կղզին:
_
8-ից ավելի միավոր-Դուք բնածին ճանապարհորդ եք, ապրելավայրի փոփոխությունները օդի պես անհրաժեշտ են ձեզ, առանց դրանց կձանձրանաք:
4-8 միավոր-Սիրում եք փոփոխությունները, բայց տանն էլ ձեզ վատ չեք զգում; Այդուհանդերձ , արձակուրդի ժամանակ բաց մի թողեք ճամփորդելու հնարավորությունը;
4-ից պակաս-Ա~յ թե նստակյացն եք: Ձեր մեջ ուժ գտեք գոնե բնակարանի կահույքը ժամանակ առ ժամանակ վերադասավորելու::)

Ձայնալար
23.06.2007, 14:49

8 միավոր: Սիրում եմ փոփոխությունները, բայց տանն էլ ինձ վատ չեմ զգում; Այդուհանդերձ , արձակուրդի ժամանակ բաց չեմ թողնի ճամփորդելու հնարավորությունը; :)

Selene
23.06.2007, 15:34
5 միավոր
Լրիվ համապատասխանում է իմ էությանը:)

ihusik
24.06.2007, 00:44
Բախտս բերեց:) 8 միավոր:hands էտա որ մի միավոր էլ ավել հավաքեի՝ բնածին ճանապարհորդ կլինեի ու դե խեղջ ոտքեր դիմացեք:D իմիջիայլոց բնածին ճանապարհորդ կլինեի, որ մինչ հիմա տեղյակ էլ չէի որ էդպիսին եմ ի ծնե:hands:D
Լրիվ համապատասխանում է հարևանիս մարդու էությանը:D
Հ. Գ. - ինչ որ շատ ջրիկացա:)

Ուրվական
24.06.2007, 09:40
4-8 միավոր-Սիրում եք փոփոխությունները, բայց տանն էլ ձեզ վատ չեք զգում; Այդուհանդերձ , արձակուրդի ժամանակ բաց մի թողեք ճամփորդելու հնարավորությունը;

6 միավոր: Լրիվ ինձ համապատասխան էր:

Selene
30.06.2007, 23:38
Հիմա պարզենք, թե ովքեր են ակումբի լավատես անդամները:)
1. Քո երազները.
ա. սարսափելի են, դրամատիկ,
բ. անորոշ են, մշուշոտ,
գ. հաճելի են,
դ. հուզական են:
2. Ի՞նչ ես մտածում առավոտյան արթնանալուն պես.
ա. մտածում ես, թե ինչպիսին կլինի եղանակը,
բ. աշխատանքի մասին, որը սիրում ես,
գ. քո չսիրած աշխատանքի մասին,
դ. քո սիրելիի մասին:
3. Ինչպե՞ս ես նախաճաշում.
ա. ընդհանրապես չեմ նախաչաշում,
բ. սուրճ եմ խմում,
գ. թեյ եմ խմում,
դ. հյութ եմ խմում կամ միրգ ուտում:
4. Ի՞նչ ես անում, երբ փողոցում, կինոթատրոնում կամ խանութում նկատում ես, որ ինչ-որ մեկն ուշադիր զննում է քեզ.
ա. քեզ համար հաճելի է,
բ. ժպտում ես,
գ. զայրանում ես ու հեռանում,
դ. ուշադրության չես արժանացնում:
5. Ի՞նչպես ես սկսում աշխատանքային օրդ.
ա. հուսով ես, որ ամեն ինչ լավ կլինի,
բ. հուսով ես, որ աշխատանքային օրը արագորեն կանցնի,
գ. զրույցի ես բռնվում գործընկերներիդ հետ,
դ. ավարտում ես նախորդ օրվա կիսատ թողած գործերդ:
6. Թվարկած գույներից ո՞րն ես նախընտրում.
ա. կարմիր,
բ. մոխրագույն,
գ. կանաչ,
դ. կապույտ:
7. Դու պատրաստվում ես ճամփորդության: Քո գործողությունները.
ա. ամեն ինչ նախապես պատրաստում ես,
բ. ամեն ինչ մանրամասնորեն ծրագրում ես,
գ. համոզված ես, որ քեզ ինչ-որ բան խանարելու է,
դ. նյարդայնանում ես, հուզվում, անհանգստանում:

Ընտրեք այն տարբերակը, որը գերակշռում է ձեր պատասխաններում:
Ա տարբերակ
Ավելի շատ լավատես ես, քան հոռետես: Կարգապահ ես, հաճախ վերլուծում ես ստեղծված իրավիճակն ու արագորեն կողմնորոշվում:
Բ տարբերակ
Ճիշտ է, հոռետես չես, բայց առանձնապես լավատես էլ չես: Դու սթափ ես նայում աշխարհին, բայց կարելի է նաև թուլացնել նյարդերն ու մտածել, որ ամեն ինչ լավ կլինի:
Գ տարբերակ
Դու սարսափելի հոռետես ես, հնարավոր է նաև կորցնել կյանքի նկատմամբ հետաքրքրությունը: Արթնացիր այդ մղձավանջից ու հիշիր, որ կյանքը մեկ անգամ է տրվում:
Դ տարբերակ
Դու ռեալիստ ես և կարողանում ես բոլոր դեպքերում ճիշտ գնահատել ու վերլուծել ստեղծված իրավիճակը, բայց դա քեզ չի խանգարում լավատես լինել ու հանգիստ ապրել:

ihusik
01.07.2007, 02:26
Գերակշռում էր դ-ն 3 միավոր, հետո գալիս է ա-ն 2 միավորով և վերջում մեկական միավոր բ-ն և գ-ն:;) Ճիշտ էր ինձ համար մեկնաբանությունն...;)

Մանոն
01.07.2007, 16:17
Ինձ մոտ Բ-ն է գերակշռում, հետո Ա-ն: Կրծում եմ իրականությունից հեռու չէ:)

Ուրվական
02.07.2007, 15:49
Շատ ճիշտ էր, «դ»::hands

Grieg
02.07.2007, 15:56
Հիմա պարզենք, թե ովքեր են ակումբի լավատես անդամները:)
բ. սուրճ եմ խմում,
գ. թեյ եմ խմում,

Գ տարբերակ
Դու սարսափելի հոռետես ես, հնարավոր է նաև կորցնել կյանքի նկատմամբ հետաքրքրությունը:

Թեյ խմողները պոտենցիալ հոռետեսներ էն՞ :think :(

Մանե
02.07.2007, 16:00
Ես էս շուտ եմ լրացրել,ու իմ մոտ «ա» տարբերակն ա:)

Anush
10.07.2007, 15:06
:loveԻնձ մոտ գերակշռում է ա) տարբերակը:Ելի թեստեր գրեք ինձ շատ են դուր գալիս թեստերը:կամել եթե թեստերի սայտ գիտեք ասեք ինձ::ok

Esmeralda
10.07.2007, 16:34
դ - 4
ա - 3

վատ չի...

Մանոն
11.07.2007, 18:29
ԿԱՐԵԼԻ՞ Է ՁԵԶ ՀԵՏ ԱՆԿԵՂԾ ԼԻՆԵԼ
2,3,4,5,8,10 հարցերին «այո» և 1,6,7,9 հարցերին «ոչ» պատասխանի դեպքում գրանցեք 2-ական միավոր:
1. Շու՞տ եք վիրավորվում:
2. Սիրու՞մ եք առանձնություն:
3. Շուն սիրու՞մ եք:
4. Ձեր խոսքի տե՞րն եք:
5. կարողանու՞մ եք հասկանալ գրվածի ենթատեքստը:
6. Սիրու՞մ եք գլուխ գովել:
7. Պատահու՞մ է, որ մարդիկ ձեզ մեղադրեն իրենց անհաջողությունների համար:
8. Կարո՞ղ եք դիմանալ ձեզ ուղղված սևեռուն հայացքին:
9. Մեղքի զգացում ունենու՞մ եք, երբ մտերիմ մարդը լալիս է ձեր ներկայությամբ:
10.Հօգուտ ուրիշի կարո՞ղ եք ձեր ծրագրերից հրաժարվել:
ԱՄՓՈՓԵՔ
14-20 միավոր
Ձեզ հետ, անկասկած, կարելի է խոսել բացարձակապես ամեն ինչի մասին և հնարավորինս անկեղծ: Դուք կարողանում եք դիմացինին լսել, հասկանալ և մխիթարել:
8-12 միավոր
Մտերիմ մարդիկ հաճախ են ձեզ մոտ անկեղծանում, բայց միշտ չէ, որ դուք կարող եք համարժեք կերպով ընկալել լսածը: Երբեմն պարզապես չեք լսում ձեր զրուցակցին, իսկ երբեմն էլ ասես խլանում եք, որովհետև լսում եք միայն ձեզ:
0-6 միավոր
Դժվար է ձեզ հետ անկեղծ լինել: Դուք դրան պարզապես չեք տրամադրում: Թոթափեք ներքին լարվածությունը, դադարեք բոլորի մեջ թշնամի տեսնել, և կյանքը կհեշտանա ձեզ համար:

Մանե
11.07.2007, 18:38
ԿԱՐԵԼԻ՞ Է ՁԵԶ ՀԵՏ ԱՆԿԵՂԾ ԼԻՆԵԼ
2,3,4,5,8,10 հարցերին «այո» և 1,6,7,9 հարցերին «ոչ» պատասխանի դեպքում գրանցեք 2-ական միավոր:

1. Շու՞տ եք վիրավորվում:
Այո:oy

2. Սիրու՞մ եք առանձնություն:
չէ

3. Շուն սիրու՞մ եք:
Այո

4. Ձեր խոսքի տե՞րն եք:
Այո

5. կարողանու՞մ եք հասկանալ գրվածի ենթատեքստը:
Այո

6. Սիրու՞մ եք գլուխ գովել:
Այո:oy

7. Պատահու՞մ է, որ մարդիկ ձեզ մեղադրեն իրենց անհաջողությունների համար:
ոչ

8. Կարո՞ղ եք դիմանալ ձեզ ուղղված սևեռուն հայացքին:
Այո

9. Մեղքի զգացում ունենու՞մ եք, երբ մտերիմ մարդը լալիս է ձեր ներկայությամբ:
Ոչ:oy

10.Հօգուտ ուրիշի կարո՞ղ եք ձեր ծրագրերից հրաժարվել:
Այո

ԱՄՓՈՓԵՔ
14-12 միավոր
Ձեզ հետ, անկասկած, կարելի է խոսել բացարձակապես ամեն ինչի մասին և հնարավորինս անկեղծ: Դուք կարողանում եք դիմացինին լսել, հասկանալ և մխիթարել:

:oy:oy:oy

ihusik
11.07.2007, 18:53
Manon ջան ինձ մոտ 18 միավոր ստացվեց բա հիմա ես ի՞նչ եմ;) միայն 9-րդ հարցին էլ էի "այո" պատասխանել:)

Մանե
11.07.2007, 19:02
Manon ջան ինձ մոտ 18 միավոր ստացվեց բա հիմա ես ի՞նչ եմ;) միայն 9-րդ հարցին էլ էի "այո" պատասխանել:)
Էդ ոչ թե 18 միավոր ա,այլ 6;)

Գաղթական
11.07.2007, 20:14
Manon ջան ինձ մոտ 18 միավոր ստացվեց բա հիմա ես ի՞նչ եմ;) միայն 9-րդ հարցին էլ էի "այո" պատասխանել:)

էհ, ես էլ, ինչպես միշտ, դուրս մնացի հարցումից…
ինձ մոտ էլ՝ 16 էր… :tomato

Մանոն
12.07.2007, 09:58
Manon ջան ինձ մոտ 18 միավոր ստացվեց բա հիմա ես ի՞նչ եմ;) միայն 9-րդ հարցին էլ էի "այո" պատասխանել:)
Վայյ… ժողովուրդ ջան, ոչ թե 14-12 միավոր է, այլ՝ 14-20, պարզապես սխալ եմ հավաքել: Կխնդրեմ մոդերատորներին ուղղեն վերևում:
Այնպես որ, Գաղթական ջան, ihusik ջան, երկուսդ էլ շա՜տ լավն եք::)

ihusik
12.07.2007, 17:34
Manon ջան արդեն ուղղել եմ:)

Էդ ոչ թե 18 միավոր ա,այլ 6;) Կներես բան չհասկացա թե ինչպե՞ս 6 կլիներ միավորներս, եթե 9 հարցի համընկել է պատասխաններս (բացի հարց 9-ից) և ամեն համընկման համար տրվում է 2 միավոր::) բայց գոհ եմ, որ 9-րդ հարցին էլ եմ "այո" պատասխանել:P չնայած դա միավոր չտվեց ինձ:Pբայց դե ասում են էդպես էլ շատ վատը չեմ:P:D

Selene
12.07.2007, 17:36
14-20 միավոր
Ձեզ հետ, անկասկած, կարելի է խոսել բացարձակապես ամեն ինչի մասին և հնարավորինս անկեղծ: Դուք կարողանում եք դիմացինին լսել, հասկանալ և մխիթարել:

18 միավոր:)Կարծում եմ` վատ չի;)

Սամվել
13.07.2007, 23:27
Ահա ևս մեկ թեստ, որը կարծում եմ մի փոքր ավելի հետաքրքիր ու արդյունքների առումով մոտ է իրականությանը, բայց էլի գիտական լուրջ թեստ համարվել չի կարող. ցանկացողները թեստը լրացնելուց հետո կարող են իրանց արդյունքները տեղադրեն այստեղ այնպես ինչպես ահա ես եմ դա անում. (չմոռանամ ասել, որ թեստը ռուսերեն է)

Ահա և այդ կայքի հասցեն.;) / http://pyphagor.newacropol.ru/

1.Ֆիզիոլոգիական կարիք- 66%
2.Էներգետիկ կարիք - 60%
3.Հուզական կարիք - 53%
4.Տրամաբանական կարիք - 86%
5.Իդեալների կարիք - 73%
6.Հավատի և սիրո կարիք - 86%
7.Կյանքի իմաստի կարիք - 60%

:think համարյա բռնեց հա ես էլ էի ինձ սենց պատկերացնում :)

Amaru
14.07.2007, 00:20
1.Ֆիզիոլոգիական կարիք- 6%
2.Էներգետիկ կարիք - 13%
3.Հուզական կարիք - 40%
4.Տրամաբանական կարիք - 13%
5.Իդեալների կարիք - 73%
6.Հավատի և սիրո կարիք - 80%
7.Կյանքի իմաստի կարիք - 80%

Անհետաքրքիր ա...

Մանե
17.07.2007, 21:16
1.Ֆիզիոլոգիական կարիք- 40%
2.Էներգետիկ կարիք - 26%
3.Հուզական կարիք - 60%
4.Տրամաբանական կարիք - 73%
5.Իդեալների կարիք - 86%
6.Հավատի և սիրո կարիք - 93%
7.Կյանքի իմաստի կարիք - 80%

Մանոն
20.07.2007, 18:53
Դիկտատո՞ր, թե՞ դեմոկրատ
Այս թեստն ամենևին էլ քաղաքական գործիչների համար չէ, ինչպես կարելի է ենթադրել վերնագրից, այլ նրանց համար, ովքեր ցանկանում են որոշել մարդկանց հետ իրենց շփման ոճը: Այս պնդումներից յուրաքանչյուրի դրական պատասխանը գնահատեք 2միավորով:
1. Դուք սիրում եք տեղյակ լինել բոլոր իրադարձություններին, որոնք տեղի են ունենում ձեր ծանոթների հետ:
2. Դուք զգուշավորությամբ եք վերաբորվում նոր ծանոթներին և դժվար եք մտերմանում մարդկանց հետ:
3. Դուք հիշաչար եք և դժվարությամբ եք դիմանում քննադատությանը:
4. Ավելի շուտ դուք կսկսեք խորհուրդներ տալ, քան խորհրդակցել ուրիշների հետ:
5. Ձեզ համար հանգստության գրավականն ամեն ինչում կարգ ու կանոնը և կարգապահությունն է:
6. Դուք հաճախ եք զայրանում, երբ ծանոթները պատմում են իրենց նվաճումների մասին:
7. Նախապատվությունը տալիս եք մոխրադարչնագույն երանգներով հանդերձներին:
8. Սիրում եք վաղ արթնանալ, նույնիսկ հանգստյան օրերին:
9.Սիրում եք միայն այն կինոնկարներն ու հաղորդումները, որոնց մասին դրական արձագանք եք կարդացել կամ լսել:
10. Ձեզ բարկացնում են մարդիկ, ովքեր հաշվի չեն առնում ձեր կարծիքը:
Ամփոփեք
16-20 միավոր
Դուք իսկական դիկտատոր եք՝ ուժեղ, ինքնավստահ, իշխանության ձգտող մարդ: Հավատարիմ ընկերներ ունեք, բայց նրանց էլ կարող եք հեշտ ու հանգիստ վիրավորել՝ անտեսելով կամ նվազեցնելով նրանց ընդունակություններն ու տաղանդը:
8-14 միավոր
Դուք առաջնորդ եք՝ ուժեղ և տիրական մարդ: Կարողանում եք մարդկանց ներշնչել ըստ ձեզ միակ ճշմարիտ տեսակները: Այդուհանդերձ, միանգամայն բարեհաճ եք նաև ուրիշ կարծիքների հանդեպ, առանձնապես՝ եթե դրանք անձամբ ձեզ են վերաբերում:
0-6 միավոր
Դուք դեմոկրատ եք: Բազմաթիվ ընկերներ ունեք, բոլորի հետ էլ հավասար փոխհարաբերությունների մեջ եք: Սակայն այդ փոխհարաբերությունները որքան արագ առաջանում, նույնքան արագ էլ քայքայվում են: Դուք սիրում եք լսել բոլոր կողմերին, իսկ հետո արդեն որոշում ընդունել: Հաճախ մտերիմները կշտամբում են ձեզ, որ անտարբեր եք իրենց ճակատագրի հանդեպ:

Artgeo
20.07.2007, 19:23
12 միավոր ;)

Արշակ
20.07.2007, 19:33
Էնքան էլ լուրջ չեմ վերաբերվում հոգեբանական տեստերին։ Միշտ ոսկե միջինն եմ դուրս գալիս։ Բայց դե, պարզ է, որ տեղ միշտ էլ դզման գործակից կա։ Գուշակելով, թե տվյալ հարցին տվյալ պատասխանը տալը ինչ վերջնական արդյունքների կբերի՝ ենթագիտակցորեն ձգտում ես քեզ լավը ներկայացնող արդյունք ստանալ։

Sergey
20.07.2007, 19:49
6:)

Մելիք
20.07.2007, 19:50
4 միավոր:)

Lapterik
20.07.2007, 19:55
8 միավոր:

Selene
21.07.2007, 00:24
4 միավոր:) Դրական պատասխանել եմ միայն առաջին և երկրորդ հարցերին, կարծում եմ՝ վատ չի;)

Apsara
21.07.2007, 00:35
Ուրեմն սա այդքան էլ հոգեբանական չէ ավելի շատ լոգիկայի հետ կապ ունի, բայց լավն է, եթե սխալ տեղ եմ տեղադրել, մոդերներ ջան ներող;)

http://www.iqtest.dk/main.swf

ihusik
21.07.2007, 12:19
Ուրեմն սա այդքան էլ հոգեբանական չէ ավելի շատ լոգիկայի հետ կապ ունի, բայց լավն է, եթե սխալ տեղ եմ տեղադրել, մոդերներ ջան ներող;)

http://www.iqtest.dk/main.swf
Apsara ջան շատ էլ ճիշտ տեղ ես տեղադրել թեսթն ու ճիշտ էլ հոգեբանական է այդ IQ ինտելեկտուալ թեսթն - ես հավաքեցի 107 միավոր, որը նորմալ մակարդակ է և մոտենում է բարձրին ուղղակի ժամանակն ինձ չբավականացրեց (սովորաբար ճիշտ որոշման համար երկար եմ մտածում) դրա համար վերջում արագ արագ ու հավանաբար սխալ պատասխաններ էի տալիս::)

Apsara ջան շնորհակալություն թեսթի համար, շատ լավն է ու կարևորն առանց բառերի, գրավոր տեքստի է, որը շատ հաճախ մարդ կարդալուց ամեն անգամ մի կերպ կարող է ընկալել ու ամեն մարդ իր ընկալմամբ... նկատի ունեմ որ սխաալն նման դեպքերում ավելի մեծ է, իսկ այս թեսթն այլ է՝ այն գրաֆիկական է::)

Մանե
21.07.2007, 12:39
Դիկտատո՞ր, թե՞ դեմոկրատ
10;)

Amaru
21.07.2007, 16:13
Դիկտատո՞ր, թե՞ դեմոկրատ

2... :)

Ungrateful
21.07.2007, 16:17
Առանձին հաշվեք թեստերից յուրաքանչյուրի միավորները: Լուսավոր «Ես»-ի գումարից հանեք մութ «Ես»-ի գումարը: Եթե ստացված թիվը «մինուս» նշանով է. ուրեմն ձեր հոգում իշխում են խավարի ուժերը:
0-50 Ձեր մեջ մարում է լույսի ճառագայթը: Ավելի լայն բացեք ձեր հոգին, և լույսն անպատճառ կհաղթի խավարին:
60-100 Լույսը հաղթանակ է տարել խավարի հանդեպ: Սակայն զգոնությունը մի կորցրեք, քանի ձեր հոգուց արմատախիլ չեք արել խավարի վերջին ընձյուղները:

60 Վատ չի ;)

Ավելացվել է 7 րոպե անց

Դիկտատո՞ր, թե՞ դեմոկրատ

8 միաոր ;)

Arisol
21.07.2007, 17:02
Դիկտատո՞ր, թե՞ դեմոկրատ
Հմ… Հետաքրքիր ա, 0 միավոր եմ հավաքել:think …

0-6 միավոր
Դուք դեմոկրատ եք: Բազմաթիվ ընկերներ ունեք, բոլորի հետ էլ հավասար փոխհարաբերությունների մեջ եք: Սակայն այդ փոխհարաբերությունները որքան արագ առաջանում, նույնքան արագ էլ քայքայվում են: Դուք սիրում եք լսել բոլոր կողմերին, իսկ հետո արդեն որոշում ընդունել: Հաճախ մտերիմները կշտամբում են ձեզ, որ անտարբեր եք իրենց ճակատագրի հանդեպ:

Մանոն
27.07.2007, 16:16
Էնքան էլ լուրջ չեմ վերաբերվում հոգեբանական տեստերին։ Միշտ ոսկե միջինն եմ դուրս գալիս։ Բայց դե, պարզ է, որ տեղ միշտ էլ դզման գործակից կա։ Գուշակելով, թե տվյալ հարցին տվյալ պատասխանը տալը ինչ վերջնական արդյունքների կբերի՝ ենթագիտակցորեն ձգտում ես քեզ լավը ներկայացնող արդյունք ստանալ։
Արշակ ջան այ հենց դա նկատի ունենալով՝ առայժմ տեղադրում եմ մյուս թեսթի միայն հարցերը: Իսկ արդյունքները կտեղադրեմ ամփոփիչ միավորները տեղադրելուց հետո:)

ՀՄԱՅԻ՞Չ ՄԱՐԴ ԵՔ
1.Ձեզ ավելի շատ հետաքրքրում է.
ա. նորաձևությունը -2
բ. նոր տեխնոլոգիաները և ինտերնետը -6
գ. մեկ շաբաթ առաջ կատարված իրադարձությունները -0
2.Ընկերները առավել հաճախ ձեզ դիմում են այս հարցով.
ա. «Մոսկվա» կինոթատրոնում այսօր ի՞նչ ֆիլմ է ցուցադրվում -8
բ. Գաթայի խմորի մեջ քանի՞ հավկիթ են գցում -0
գ. դոլարի կուրսը այսօր որքա՞ն է -5
3. Ամենանոր և հավաստի տեղեկությունները դուք ստանում եք.
ա. հեռուստատեսության լրատվական թողարկումներից -3
բ. ինտերնետից -8
գ. հարևանների հետ զրույցից -0
4. Դուք սիրում եք շրջել քաղաքում, որպեսզի.
ա. մի գավաթ սուրճ կամ գարեջուր խմեք որևէ սրճարանում -5
բ. տեսնեք, թե ինչ ֆիլմեր են ցուցադրվում քաղաքի գլխավոր կինոթատրոններում-2
գ. ճշտեք դոլարի կուրսը -8
5.Սովորաբար դուք սեր եք խոստովանում.
ա. հաղորդագրություն ուղարկելով sms-ով կամ e-mail-ով -10
բ. գրեկով բանաստեղծություն-խոստովանություն -6
գ. երկտող փոխանցելով ծանոթների միջոցով -0
6. Ամառանոց մեկնելիս դուք ձեզ հետ վերցնում եք.
ա. պատկերազարդ նոր ամսագրեր -0
բ. բջջային հեռախոս -8
գ. գիրք կամ ռադիոընդունիչ -4
7. Չեք կարողանա քնել, եթե.
ա. բաց թողած լինեք «Հայլուրով» հաղորդվող վաղվա եղանակի տեսությունը -6
բ. կորցրած լինեք կարևոր փաստաթղթերը -0
գ. հաջորդ օրը հրավիրված լինեք երկար սպասված ընդունելության(հանդիպման)-5

Firegirl777
27.07.2007, 16:52
ստացվեց 33 միավոր, պատասխանները երբ ե՞ն լինելու

Tigana
27.07.2007, 16:59
Էս վերջի տեստը դուրս չեկավ,բայց առաջինից մի 2,5 տարի առաջ 90 էի հավաքել,որովհետև դաժան էի,հիմա ոնց նայում եմ -20 ա գալիս:
Էս ինչ չար մարդ եմ դառնում::hands

Selene
27.07.2007, 21:07
28 միավոր: Տեսնես՝ ինչպիսին եմ:think

Սամվել
27.07.2007, 21:27
46:think

Ուլուանա
28.07.2007, 07:17
39, բայց հարցեր կային, որոնց տարբերակների մեջ իմ ուզածը չկար, ստիպված առաջնորդվել եմ «չարյաց փոքրագույնի» սկզբունքով, չնայած նմանատիպ թեստերի համար դա երևի սովորական երևույթ է... :think

Kheranyan
28.07.2007, 09:57
Իմ մոտ 38 ստացվեց, հետաքրքիր է թե ըստ այդ է թեստի ես ինչպիսին եմ::think

Goga
28.07.2007, 10:40
42 միավոր, տեսնես արդյունքները ինչպիսին կլինեն, կարողա իզուր գրեցի միավորս:D

Ուլուանա
28.07.2007, 10:48
42 միավոր, տեսնես արդյունքները ինչպիսին կլինեն, կարողա իզուր գրեցի միավորս:D
Հա, մեկ էլ տեսար՝ Ակումբով մեկ խայտառակ եղանք... :o :oy

Ձայնալար
28.07.2007, 11:21
մոտավորապես 45 :P

Selene
28.07.2007, 13:00
Հա, մեկ էլ տեսար՝ Ակումբով մեկ խայտառակ եղանք... :o :oy

Վայ, չէի մտածել:o:oy Մանոն ջան գոնե տարբերակներում մի քիչ մեղմություն կմտցնես, նոր կտեղադրես պատախաններն այստեղ, լավ;) Հատկապես, որ իմ միավորները ցածր են:8

ihusik
28.07.2007, 13:27
Ես էլ էի ուզում վերջի թեսթին պատասխանեի:( բայց պարզվեց չեմ կարող:Pորովհետև անպայման պետք է Երևանում լինի պատասխանողն ու դոլլարից գոնե կուրսի լինի կամ կինոթատրոնում գնացող ֆիլմից կամ էլ մինիմում գոնե իմանա գաթայի մեջ թե քանի ձու է գնում:D Ու եթե Երևանում չի ուրեմն չի կարող պատասխանի, իսկ եթե երևանցի տղա է ուրեմն 100%-ով պետք է իմանա դոլլարի կուրսն, երևանցի աղջիկն անպայման պետք է իմանա թե գաթայի մեջ քանի ձու է գնում, իսկ կինոթատրոնում գնացող ֆիլմ տարբերակն էլ թողնված է հավանաբար դեռ չկողմնորշված սեռերի համար:D:D
Այնպիսի տպավորություն է ասես սահմանափակ պատասխանատվությամբ թեսթ է::D:D

Հ.Գ. Դե մի բան պետք է գրեի չստացվածս թեսթ լրացնելու մասին:P

Սամվել
28.07.2007, 13:46
Վայ, չէի մտածել:o:oy Մանոն ջան գոնե տարբերակներում մի քիչ մեղմություն կմտցնես, նոր կտեղադրես պատախաններն այստեղ, լավ;) Հատկապես, որ իմ միավորները ցածր են:8

Կամ ավելի Ճիշտ կարելիա այս թեմայի Մոդերին դիմել ;);)

Firegirl777
28.07.2007, 14:12
Միավորների պատասխանները երբ են լինելո՞ւ

Մանոն
28.07.2007, 14:12
Վայյ էրեխեք, էս ինչ եք խառնվել իրար:D Մի քիչ թեթև տարեք…
ihusik ջան քեզ համար էլ ոնց մտածեցի, :think փաստորեն Հայաստանից դուրս ապրողները ըստ այս թեստի «Հմայիչ լինել չեն կարող» :P
Ուրեմն.
Մինչև 19 միավոր
Որքան էլ ցավալի է, սակայն չիմանալով նույնիսկ ձեր տարիքը կարելի է ասել, որ թոշակի գնալու ժամանակն է: Եթե փողոցում ծանոթանաք հմայիչ օրիորդի կամ երիտասարդի հետ, ապա վստահորեն մեկ-երկու րոպե հետո նրանք հեռու կփախչեն ձեզանից: Փոխեք ձեր կենսակերպը, փորձեք բացի եփել-թափելուց ու խժռելուց հետաքրքիր որևէ այլ զբաղմունք գտնել: Երեկոները կինո գնացեք, ծանոթացեք ինտերնետային կապին:D
19-31 միավոր
Ամեն ինչ այնքան էլ վատ չէ: Միանգամից զգացվում է, որ ժամանակի հետ համընթաց քայլող մարդ եք: Ձեր կողակիցը երբեմն նույնիսկ չի հավատում, որ այդքան հետաքրքիր մեկի հետ է ամուսնացած: Խմիչքների գիտակ եք, բայց որտեղ և երբ է պետք դրանք օգտագործել՝ այնքան էլ լավ չգիտեք, պակասում է ինֆորմացիան: Ավելի վստահ եղեք: Փոքր ինչ եռանդ, երևակայություն, և դուք հեղինակավոր մարդու համբավ ձեռք կբերեք, ում կարծիքը անվերապահորեն հաշվի են առնում:
32 և ավելի միավոր
Շնորհավորում ենք, չափազանց հմայիչ մարդ եք: Դուք ամեն ինչ մյուսներից ավելի շուտ եք իմանում, հեշտորեն կարող եք զրուցել ցանկացած թեմայով և հենց դրանով էլ գրավում եք շրջապատողներին: Ինքնավստահ եք, կարող եք լուրջ հակահարված տալ ցանկացած հակառակորդի: Միակ խորհուրդը. զսպեք ժամանակակից տեխնիկայով չափից դուրս հրապուրվածությունը, թե չէ մի օր երազում էլ կսկսեք դրանք տեսնել:

Selene ջան, հեչ դարդ չանես, ես էլ եմ քեզ հետ երկրորդ կատեգորիայում, մենակ թե եդ ոնց հասկացան, որ խմիչքների գիտակ ենք, չիմացա;)

Selene
28.07.2007, 14:19
Ապրես, Մանոն ջան, ամեն ինչ լավ էր, միայն խմիքչների պահը մի քիչ:think

Սամվել
28.07.2007, 15:19
Վատ չէր բայց մեկա չեմ հավատում…ես ուր հմայքը ուր :lol

Kheranyan
30.07.2007, 10:39
Շատ լավ էր, ահագին բան իմացա իմ մասին, հատկապես այն որ
չափազանց հմայիչ մարդ եք:), ինձանից, ճիշտն ասած, չէի սպասում:

Մանոն
06.08.2007, 11:07
ՃԱԿԱՏԱԳԻՐՆ Ո՞ՒՄ Է ՆԱԽԱՏԵՍԵԼ ՁԵԶ ՀԱՄԱՐ
Ո՞ր տղամարդն է ձեզ վիճակված: Որպեսզի քիչ թե շատ պարզեք ձեզ համար, պատասխանեք հարցերին:
1. Տոթ, ամառային օր է: Դուք ընկերներով գտնվում եք անտառային լճի ափին: Ինչ-որ մեկը առաջարկում է լողանալ առանց լողազգեստի.:o
ա/ դուք ստիպված համաձայնում եք. ցանկալի չէ, որ ձեզ համարեն կեղծ բարեպաշտ կամ ձանձրալի -6,
բ/ անմիջապես հանվում եք, մտնում ջուրը, դուք բաց չեք թողնում ոչ մի զվարճություն -9
գ/ Հրաժարվում եք, քանզի գտնում եք, որ ձեր կառուցվածքն ինչ-ինչ թերություններ ունի -3
2. Տրված հայտարարություններից ո՞րին կհամաձայնեիք.
ա/ «Փնտրում եմ «հարազատ հոգի», որի հետ կարելի է վայելել բնության գեղեցկություններն ու պոեզիայի հաճույքը» -3
բ/ «Բարձրահասակ անթերի կառուցվածքով տղամարդը կարող է օգնել ձեզ՝ երջանիկ զգալու: Պատասխանեք ներկայացնելով նաև լուսանկար» -6
գ/ «Եթե ուզում եք ամուր ընտանիք ունենալ, իսկ արտաքինին մեծ ուշադրություն չեք տալիս, ուրեմն մենք պետք է հանդիպենք» -9
3. Որքանո՞վ եք անկեղծ, երբ խոսում եք սեփական պրոբլեմների կամ թերությունների մասին.
ա/ Ես այդ մասին չեմ խոսում, թող բոլորը կարծեն, որ ես անթերի եմ -3
բ/ Ինչ-որ հարցերում անկեղծ եմ, բայց ընդհանրապես, իմ շուրջը ստեղծում եմ խորհրդավորություն -9
գ/ Շատ անկեղծ եմ, ինչպես բաց գիրք -6:
4. Ձեր երկրպագուն իրեն ներկայացնում է որպես սեքսի հմուտ գիտակ, սակայն շուտով փաստերը ձեզ համոզում են հակառակը: Դուք.
ա/ խնայելով նրա ինքնավստահությունը, անվանում եք նրան «վագրիկս» -6
բ/ ինքներդ եք բացատրում, թե ինչպես պետք է գործել -3
գ/ փորձում եք հուսադրել նրան ձեր քնքշությամբ ու սիրով -9
5. Ինչն է ամենից առաջ հետաքրքրում ձեզ այն տղամարդու մեջ, որի հետ ծանոթանում եք.
ա/ մասնագիտությունը և աշխատանքի վայրը -3
բ/ արտաքինը -6
գ/ ինչու չի ստացվել նրա անձնական կյանքը կամ նախորդ կապը -9
6. Դուք հագնվում եք այնպես, որ.
ա/ երևաք համեստ, բայց նրբագեղ -9
բ/ ձեզ հարմար լինի -3
գ/ գայթակղիչ լինեք տղամարդկանց համար - 6
7. Ձեր ընկերները.
ա/ միայն կանայք են -3
բ/ հիմնականում կանայք են, բայց ընկերություն եք անում նաև տղամարդկանց հետ -9
գ/ միայն տղամարդիկ են -6
8. երեկույթի ժամանակ ձեր ընկերը հրավիրում է ուրիշին: Դուք .
ա/ արտաքուստ հանգիստ կպահեմ ինձ մինչև երեկոյի վերջը -9
բ/ ես էլ սիրախաղ կսկսեմ ուրիշի հետ -6
գ/ կհեռանամ՝ շրխկացնելով դուռը -3
9. Եթե հնարավորություն ունենայիք, արձակուրդը կանցկացնեիք.
ա/ Կանարյան կղզիներում -6
բ/ շրջելով Եվրոպայի բոլոր հայտնի թանգարանները -3
գ/ ճանապարհորդելով որևէ էկզոտիկ վայրում -9
10. Դուք հրավիրված եք դիմակահանդեսի, որտեղ պետք է ներկայացնեք Բարբարա անունով որևէ հայտնի կնոջ: Ձեր ընտրությունը.
ա/ Բարբարա Բուշ -3
բ/ Բարբի տիկնիկ -6
գ/ Բարբարա Սթրեյզանդ -9
Ամփոփումը՝ հետո:P

Goga
06.08.2007, 12:06
69 միավոր հավաքեցի, տեսնես, ետ որ մի խեղճնա ինձ վիճակված:D

Լէգնա
06.08.2007, 12:20
63 միավոր, գրում եմ ,որ իմանաք սպասում եմ :D

Firegirl777
06.08.2007, 16:54
Իմն էլ է 63 միավոր, կարծես, դա ստանդարտն է հը՞

Selene
06.08.2007, 20:23
78 միավոր:)Հետաքրքիր է` ինչպիսի՞ն է լինելու նա այս թեստի համաձայն:think;)

Մանոն
07.08.2007, 09:20
Ամփոփում
30-49 միավոր. աններկայանալի, անհետաքրքիր
Այն տղամարդիկ, որոնց ուշադրությունն եք գրավում, հետաքրքիր չեն: Դուք սրտնեղում եք դրանից, քանի որ մտածում եք, որ ավելի լավին եք արժանի: Բայց ամեն ինչ կախված է ձեզանից: Դուք չափազանց «փակ» եք, խուսափում եք շփումից և ձեզ պահում հեռավորության վրա: Եղեք համարձակ և կանացի: Դուրս եկեք ձեր պատյանից և ինքներդ էլ կզարմանաք, թե ինչպիսի հետաքրքիր տղամարդիկ կսկսեն շրջապատել ձեզ:
50-69 միավոր. դոնժուան, կնամոլ
Տղամարդիկ պտտվում են ձեր շուրջ այնպես, ինչպես ճանճերը՝ մեղրի: Բայց արագորեն հեռանում են, քանի որ նրանք չեն դիմանում գայթակղության: Դուք, իհարկե շատ սեքսուալ եք և հմայիչ, բայց լուրջ տղամարդկանց պետք է ավելի շատ բան: Եթե ուզում եք, որ երկրպագուն մնա ձեր կողքին ընդմիշտ, փորձեք ազատվել թեթևամիտ հագուստից և պահվածքից: Մի համարեք մյուս կանանց ձեզ թշնամիներ: Ավելի զուսպ պահվածք ձեր արտիստիզմի հետ միասին, և դուք կունենաք ձեր կողքին լուրջ երկրպագու:
70-90 միավոր. կատարյալ
Նա այնքան հմայիչ է, որ կանայք նրա կողքին կորցնում են խոսելու ընդունակությունը, և այնքան համեստ է, որ ինքն էլ չի զգում: Նա միայն տեսնում է ձեզ, «շնչում» ձեզանով, նկատում է միայն ձեզ: Նա անձնազոհ է, հոգատար, ուժեղ: Ինչպե՞ս է ձեզ հաջողվում: Շատ պարզ. դուք արժանի եք իրար: Իսկ եթե չեք հանդիպել ձեր կատարյալ տղամարդուն, համբերեք. ամեն ինչ դեռ առջևում է:
(Եթե ձեր ցանկացած միավորը չեք հավաքել՝ սրտներիդ չգնաք, սա ընդամենը ժամանց է :)))

Selene
07.08.2007, 19:12
Նա այնքան հմայիչ է, որ կանայք նրա կողքին կորցնում են խոսելու ընդունակությունը, և այնքան համեստ է, որ ինքն էլ չի զգում: Նա միայն տեսնում է ձեզ, «շնչում» ձեզանով, նկատում է միայն ձեզ: Նա անձնազոհ է, հոգատար, ուժեղ: Ինչպե՞ս է ձեզ հաջողվում: Շատ պարզ. դուք արժանի եք իրար: Իսկ եթե չեք հանդիպել ձեր կատարյալ տղամարդուն, համբերեք. ամեն ինչ դեռ առջևում է:

Ինչ հետաքրքիր էր:) Փաստորեն կատարյալ երջանկության համար ինձ մնում է միայն համբերել:love:oy

Ruzan
20.08.2007, 13:52
Im mot 0 exav :mi qich chisht er:

Մոդերատորական: Կարդացեք ակումբի կանոնադրությունը (http://www.akumb.am/showthread.php?t=2437#post67297)։ Մասնավորապես ֆորումում չեն ողջունվում լատիներեն տառերով հայերեն գրառումները:
Եթե ինչ-որ պատճառով հայերեն մեքենագրելու հետ կապված դժվարություններ կան, ապա կարող եք օգտագործել ֆորումում ներդրված հայերեն մեքենագրման համակարգը (http://www.akumb.am/showthread.php?t=497), Տրանսլիտի ձևափոխիչը (http://www.akumb.am/showthread.php?t=42)կամ կարդացեք «Ինչպե՞ս գրել հայերեն (http://www.akumb.am/showthread.php?t=279)» թեման : Կամ էլ օգտվեք Փոխարկիչից։ (http://hayeren.akumb.am/?p=convertor)

StrangeLittleGirl
20.08.2007, 19:45
Էսօր էս թեման առաջին անգամ մտա: Լիովին համաձայն եմ Հուսիկի հետևյալ ասածի հետ.

Հոգեբանական թեստերի մասին ուզում եմ ասել, որ կան լուրջ մշակված, գիտական ստուգում անցած, տվյալ ազգի համար հարմարեցված ու շատ այլ հանգամանքներ հաշվի առնող հոգեբանական իրական թեստեր ու կան ժամանցային թեստեր, որոնք հավանաբար դուք ինքներդ էլ կարող եք կազմել, բայց որոնց արդյունքներին այնքան էլ պետք չէ հավատալ ու տխրել կամ ուրախանալ. դա ուղղակի ժամանցային բնույթ կարող է կրել միայն և ոչ ավելին...;)

Միայն մի օրինակ բերեմ այս հարցաշարից. ասենք մեկը իրոք ժլատ է վերին աստիճանի, բայց իր այդ հատկությունը նրա իսկ համար այդպիսին չի հանդիսանում, այսինքն նա ինքն իրեն կարող է ժլատ չհամարել ու դրան այլ որակավորում տա՝ ասենք խնայողաբար օգտագործող կամ անտեղի ծախսեր չանող, բայց ոչ ժլատ ու այս հարցաշարում ինքն իր համար լռացնելու դեպքում պետք է պատասխանի որ նա ժլատ չէ՝ ինչը չի համապատասխանում իրականությանը...:P

Հոգեբանական լուրջ թեստերի հարցաշարը սովորաբար մի փոքր ավելի մեծ է լինում, ունենում է նաև պատասխանողի հարցերին անկեղծ պատասխանելու տոկոսը որոշող սանդղակ ևս կամ կիրառում են 2 կամ 3 թեստեր միաժամանակ որպեսզի ստանան իրական ու համապատասխան հոգեբանական պատկերը::)

Մի քանի թեստ աչքի տակով անցկացրեցի, բայց Հուսիկի առաջարկածը չալարեցի, լրիվ նայեցի: Ահա թե ինչ ստացվեց.
1.Ֆիզիոլոգիական կարիք- 40%
2.Էներգետիկ կարիք - 46%
3.Հուզական կարիք - 40%
4.Տրամաբանական կարիք - 53%
5.Իդեալների կարիք - 66%
6.Հավատի և սիրո կարիք - 60%
7.Կյանքի իմաստի կարիք - 73%

Ավելացվել է 4 րոպե անց
Ի դեպ, ես էլ ձեզ առաջարկում եմ այս (http://acpp.armdex.com/leongard/includes/langs/russian/index.html) թեստը, որը շատ լուրջ է, ունի ախտորոշիչ նշանակություն:

Lapterik
31.08.2007, 21:32
ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒ՞Ն, ԹԵ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐ. ԽԱՌՆՎԱԾՔԻ 16 ՏԻՊԵՐԸ

Մարդու գլխուղեղի 2 կիսագնդերի միջեվ գոյություն ունի ֆունկցիաների հստակ բաժանում, դա մեզ վաղուց հայտնի է նյարդաբանությունից: Ընդ որում, ձախ կիսագունդը պատասխանատու է մտքի վերլուծական գործողությունների համար եվ իրականությունն ընկալում է ըստ առանձին իմաստային միավորների, իսկ աջ կիսագունդը պատասխանատու է երեվույթների պատկերավոր, ամբողջական եվ զգայական ընկալման համար:

Տղամարդիկ սիրում են յուրաքանչյուր առիթի դեպքում շեշտել, որ ի տարբերություն կանանց, որոնց խելքը հիմնականում հիմնված է ինտիուիցիայի վրա՝ իրենց միտքն առավել զարգացած եվ վերլուծական է… Այդպե՞ս է արդյոք իրականում: Եթե այո, ապա պետք է որ կանանց մոտ ավելի զարգացած լինեն աջ կիսագնդի ֆունկցիաները, իսկ տղամարդկանց մոտ՝ ձախ:

Եկեք մի քանի վարժությունների միջոցով փորձենք պարզել իրականությունը:

Վարժություն 1: Երկու ձեռքերի մատները խաչեք եվ տեսեք, թե որ ձեռքի բթամատն է վերեվում: եթե աջն է, ապա թղթի կտորի վրա նշեք «Ա» տառը: Դա նշանակում է, որ խանվածքով դուք հիմնականում զգացմունքային եք: Իսկ եթե ձախն է, նշեք «Ձ» տառը եվ ի նկատի ունեցեք, որ դուք հիմնականում առաջնորդվում եք տրամաբանությամբ:

Վարժություն 2: Ձեր առջեվում ընտրեք որեվե նշանակետ եվ երկու ձեռքերի ցուցամատները միաժամանակ պարզեք դեպի այդ կետը այնպես, կարծես պատրաստվում եք կրակել: Հիմա փակեք նախ աջ աչքը, ապա՝ ձախը, եվ տեսեք, թե որ դեպքում եք ավելի դիպուկ պահել մատը (ընդ որում, աջ աչքով հետեվեք աջ ձեռքի ցուցամատին, իսկ ձախ աչքով՝ ձախին): եթե կետը համընկնում է ձեր նշանառության հետ աջ աչքը փակելիս, ապա թղթի վրա նշեք «Ա» տառը. Դա խոսում է բնավորության մեջ ագրեսիայի տարրերի առկայությամ մասին: Հակառակ դեպքում նշեք «Ձ» տառը. Դա բնորոշում է ձեզ՝ որպես կայուն, հաստատակամ մարդ:

Վարժություն 3: Ձեռքերը խաչեք կրծքի վրա եվ ուշադրություն դարձրեք. Ո՞ր ձեռքն է հայտնվում վերեվում: Համապատասխանաբար ձեր նշումներում ավելացրեք «Ա» (սիրում եք սեթեվեթել) կամ «Ձ» (պարզամիտ մարդ եք) տառը:

Վարժություն 4: Ծափահարեք եվ ուշադրություն դարձրեք. Որ ձեռքն է ծափահարության ժամանակ գտնվում վերեվում: Եթե ձախն է, ուրեմն դուք վճռական բնավորություն ունեք, իսկ եթե աջն է՝ ընդհակառակն, անվճռական եք: Եզրափակեք ձեր նշումները եվս մեկ տառով՝ «Ա» կամ «Ձ»:

Հիմա եկեք անդրադառնանք ձեր նշումներին եվ պարզենք, թե բնավորության 16 տիպերից ո՞րն է Ձեզ համապատասխանում.

ԱԱԱԱ

Պահպանողական եք, կարեվորություն եք տալիս հասարակական կարծիքին եվ ունեք կայուն, կարգուկանոնին ենթարկվող վարքագիծ:

ԱԱԱՁ

Թույլ խառնվածք ունեք, անվճռական եվ անվստահ եք, միաժամանակ՝ պահպանողական:

ԱԱՁԱ

Ընդունակ եք սեթեվեթելու, վճռական եք, ունեք հումորի զգացում, արտիստիկ եք, ակտիվ, էներգիայով լի: Չեք սիրում թույլ խառնվածք ունեցող մարդկանց, մարդկանց մեջ գնահատում եք հումորի զգացումն ու վճռականությունը:

ԱԱՁՁ

Բացառիկ եվ ինքնուրույն բնավորություն ունեք: Արտիստիկ եք, մեղմ, ունեք հումորի զգացում եվ հակված եք սեթեվեթելու: ՁԵր բնավորության հակասականությունը հաստատակամության եվ անվճռականության համատեղությունն է: Դժվարությամբ եք հարմարվում, սակայն հեշտությամբ մտնում եք շփումների մեջ:

ԱՁԱԱ

Գործնական եք, եվ ձեր խառնվածքում համադրում եք տրամաբանությունը մեղմության հետ: Այս տիպն ավելի հաճախ համընկնում է կանանց հետ՝ ստեղծելով «գործնական կին» կերպարը: Դանդաղ եք համակերպվում եվ շատ զգույշ եք: Երբեք չեք առճակատում մարդկանց հետ, հաշվենկատ եք, համբերատար: Հարաբերությունները մարդկանց հետ կառուցում եք աստիճանաբար, դանդաղ, թեթեվակի սառնություն ունեք:

ԱՁԱՁ

Բացառիկ հանդիպող տիպ է: ընդ որում՝ բնորոշ է միայն կանանց: Եթե Ձեր նշումները համընկել են այս տիպին, ապա դուք թույլ եք, անօգնական եվ ենթակա եք արտաքին ազդեցությունների:

ԱՁՁԱ

Այս տիպը եվս հիմնականում բնորոշ է կանանց: Սիրում եք նոր տպավորություններ, կարողանում եք խուսափել կոնֆլիկտներից, երբեմն անկայուն եք, կարողանում եք տրամաբանորեն սեթեվեթել եվ շատ մեղմ եք: Պարզ մարդ եք եվ համարձակ շփումներում: Ընդունակ եք փոխելու ձեր արտաքին տիպը:

ԱՁՁՁ

Բացառիկ հանդիպող տիպ է: Անկայուն եվ անկախ խառնվածք ունեք: Աառջնորդվում եք տրամաբանությամբ:

ՁԱԱԱ

Հաճախակի հանդիպող տիպ է՝ տարբեր պայմանների հարմարվելու ուժեղ ընդունակությամբ: Զգացմունքային եք, ոչ այնքան հաստատակամ, ինչը հատկապես արտահայտվում է կյանքի ռազմավարական որոշումների ընդունման ժամանակ (մասնագիտության ընտրություն, ամուսնություն եվ այլն): Մեծապես ենթակա եք օտար ազդեցությունների: Հեշտությամբ եք շփվում բոլոր մյուս տիպերի հետ: Այս տիպի տղամարդիկ սակավ զգացմունքային են եվ հակված ֆլեգմատիզմի:

ՁԱԱՁ

Թույլ հաստատակամություն ունեք, մեղմ եք, զգույշ ազդեցությունների հանդեպ զիջող եք եվ միամիտ: «Փոքրիկ թագուհու» նման եք եվ սիրում եք, երբ ձեզ վերաբերվում են յուրահատուկ կերպով:

ՁԱՁԱ

Ամենաուժեղ տիպն է՝ դժվարությամբ համոզվող: Հաստատակամ եք, բայց երբեմն կենտրոնանում եք երկրորդական նպատակների վրա: Ուժեղ անհատականություն եք, էներգիայով լի եվ կարողանում եք հաղթահարել դժվարությունները: Որոշ չափով պահպանողական եք, որը պայմանավորված է ուրիշի կարծիքի նկատմամբ բավարար ուշադրությամբ: Չեք սիրում մանկամտությունը:

ՁԱՁՁ

Ուժեղ եվ չպարտադրող բնավորություն ունեք: Գրեթե բոլորովին համոզվելու ընդունակ չեք: Ներքուստ որոշ ագրեսիվություն ունեք, որը շղարշում եք արտաքին մեղմությամբ եվ զգայականությամբ: Արագ փոխազդում եք մարդկանց հետ, սակայն փոխըմբռնման հասնում եք դանդաղ:

ՁՁԱԱ

Ընկերասեր եք եվ պարզ: Հետաքրքրությունների որոշ ցրվածություն ունեք:

ՁՁԱՁ

Այս տիպը մոտ 1% հանդիպում է կանանց շրջանում, իսկ տղամարդկանց մոտ սովորաբար բոլորովին չի հանդիպում: Պարզամիտ եք, մեղմ, վստահող:

ՁՁՁԱ

Ձեր հիմնական բնութագրական գիծը զգայականության եվ վճռականության համատեղումն է: Լի եք էներգիայով: Թեթեվակի ցրված եք, ինչը երբեմն հանգեցնում է որոշումների զգայական, չմտածված, արագ կայացման:

ՁՁՁՁ

Հակապահպանողական եք, ունեք իրերին նորովի հայացք գցելու հատկություն: Գերզգացմունքային եք, էգոիստ, համառ: Չափից ավելի պաշտպանվելու բնազդը երբեմն հանգեցնում է ինքնամփոփության: Ունեք շլացուցիչ ժպտալու ունակություն:

Selene
02.09.2007, 23:07
Մի քիչ երկրորդ վարժության ձևը չհասկացա, այսինքն արեցի այնքանով, որքանով որ հասկացա անելու տեխնիկան:oy, գուցե և սխալ եմ ստացել արդյունքում, թե 16 տիպերից որն է իմը, այնուամենայնիվ՝

ՁԱԱԱ

Հաճախակի հանդիպող տիպ է՝ տարբեր պայմանների հարմարվելու ուժեղ ընդունակությամբ: Զգացմունքային եք, ոչ այնքան հաստատակամ, ինչը հատկապես արտահայտվում է կյանքի ռազմավարական որոշումների ընդունման ժամանակ (մասնագիտության ընտրություն, ամուսնություն եվ այլն): Մեծապես ենթակա եք օտար ազդեցությունների: Հեշտությամբ եք շփվում բոլոր մյուս տիպերի հետ: Այս տիպի տղամարդիկ սակավ զգացմունքային են եվ հակված ֆլեգմատիզմի:
Որոշ կետերի հետ այնքան էլ համամիտ չեմ, բայց դե;):)

StrangeLittleGirl
02.09.2007, 23:30
ՁԱՁԱ կամ ՁԱՁՁ
Ուղղակի ծափահարելուց ոչ մի ձեռքս էլ վերևում չէր. հավասար էին: Բայց դե որ էդ երկու տիպերը խառնենք, կիսենք, գուցե ես ստացվեմ:

ՁԱՁԱ
Ամենաուժեղ տիպն է՝ դժվարությամբ համոզվող: Հաստատակամ եք, բայց երբեմն կենտրոնանում եք երկրորդական նպատակների վրա: Ուժեղ անհատականություն եք, էներգիայով լի եվ կարողանում եք հաղթահարել դժվարությունները:
Ուժեղ եվ չպարտադրող բնավորություն ունեք: Գրեթե բոլորովին համոզվելու ընդունակ չեք: Ներքուստ որոշ ագրեսիվություն ունեք: Արագ փոխազդում եք մարդկանց հետ, սակայն փոխըմբռնման հասնում եք դանդաղ:

Ներսես_AM
03.09.2007, 00:44
իմ մոտ ԱԱՁՁ ստացվեց:

ԱԱՁՁ
Բացառիկ եվ ինքնուրույն բնավորություն ունեք: Արտիստիկ եք, մեղմ, ունեք հումորի զգացում եվ հակված եք սեթեվեթելու: ՁԵր բնավորության հակասականությունը հաստատակամության եվ անվճռականության համատեղությունն է: Դժվարությամբ եք հարմարվում, սակայն հեշտությամբ մտնում եք շփումների մեջ:

Հ.Գ. պարզեցինք. որ Բյուրը կա՛մ ձաձայա կա՛մ էլ ձաձձ՜ ::D

Mesrop
03.09.2007, 05:07
ԱՁԱՁ

Բացառիկ հանդիպող տիպ է: ընդ որում՝ բնորոշ է միայն կանանց: Եթե Ձեր նշումները համընկել են այս տիպին, ապա դուք թույլ եք, անօգնական եվ ենթակա եք արտաքին ազդեցությունների:
թու… :)

Լէգնա
03.09.2007, 08:53
ԱՁՁՁ

Բացառիկ հանդիպող տիպ է: Անկայուն եվ անկախ խառնվածք ունեք: Աառջնորդվում եք տրամաբանությամբ:
:

Պախոո:8

Lapterik
03.09.2007, 22:08
Եվս մեկը:

ԿՆՈ՞Ջ, ԹԵ ՏՂԱՄԱՐԴՈՒ ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՔ

Ստորեվ շարադրված հարցերին պատասպխանեք «ԱՅՈ», «ՈՉ» կամ «ՉԳԻՏԵՄ» տարբերակներով:

1. Առիթը ներկայանալու դեպքում սիրում եմ առաջին ջութակի դերում լինել:

2. Դժվար կամ վիճելի իրավիճակներում աջակցություն եմ սպասում ամենամոտ մարդուց:

3. Ցանկացած գործում կարողանում եմ հեշտությամբ որոշումներ կայացնել:

4. Ես տպավորվող եմ, ինձ մոտ հեշտությամբ է ապրումակցման զգացում առաաջանում:

5. Կարողանում եմ պաշտպանել իմ հեղինակությունը:

6. Հոգում եմ իմ արտաքինի մասին, եվ դա բավականություն է պատճառում ինձ:

7. Սովորաբար ձգտում եմ հարմարվել հանգամանքներին, այլ ոչ թե գործել առաջին մղումով:

8. Երբեմն կոկետություն եմ անում հակառակ սեռի ներկայացուցիչների հետ:

9. Աչքի եմ ընկնում մեծ հոգեկան ուժով եւ գործողությունների անկախությամբ:

10. Ինձ մոտ մշտապես հայելի եմ պահում:

11. Կարողանում եմ ոչ միայն երկար հիշել վիրավորանքները, այլ նաեվ՝ նույն կերպ պատասխան տալ:

12. Աչքի չեմ ընկնում զսպվածությամբ եվ չեմ կարողանում սառնասիրտ լինել ցանկացած իրավիճակում:

13. Համարում եմ, որ սերը նվիրական զգացմունք է, որը կարիք չունի անպայմանորեն արտաքին դրսեվորում ստանալու:

14. Ես ռոմանտիկ եմ:

15. Իմ բնավորությունը նման է հորս բնավորությանը:

Հաշվեք արդյունքները.

Կենտ համարներով հարցերին «ԱՅՈ» եվ զույգ համարներով հարցերին «ՈՉ» պատասխանելու դեպքում յուրաքանչյուր հարցի համար գրանցեք 10 միավոր, իսկ յուրաքանչյուր «ՉԳԻՏԵՄ» պատասխանի համար՝ 5 միավոր եվ արդյունքները գումարեք:

100-150 միավոր

Հոգեկան առումով դուք 100%-ով տղամարդ եք: Վճռականություն, ինքնուրույնություն, անկախություն՝ ահա ձեր ուժեղ կողմերը: Կարողանում եք հենարան լինել այլ մարդու համար եվ գիտեք, թե ինչի համար եք ապրում աշխարհում: Եթե դուք տղամարդ եք, ապա ձեր պատասխանները մտածել են տալիս, որ դուք որոշ ստերեոտիպություն եվ սխեմատիկություն եք դրսեվորում սեռի հետ կապված հարցերն ու սեփական առնականությունը հասկանալու գործում: Բայց եթե դուք կին եք, ապա... գո՞հ եք ձեզանից:

50-95 միավոր

Անհրաժեշության դեպքում դուք ինչպես տիպիկ տղամարդկային, այնպես էլ դասական կանացի բնավորության գծեր եք դրսեվորում: Կարողանում եք մեղմությունը զուգակցել վճռականության հետ եվ տպավորվողությունը՝ սառը դատողականության հետ: Միգուցե կենսական հանգամանքները երբեմն ձեզանից կպահանջեն այնպիսի արարքներ գործել, որոնք դուք ավելի բնորոշ եք համարում հակառակ սեռի համար, բայց եվ այնպես հարմարվելու ունակությունն ու հոգական մեծ ճկունությունը մշտապես ձեր դաշնակիցները կլինեն ցանկացած իրավիճակում:

0-45 միավոր

Հոգեկան առումով դուք 100%-ով կին եք: Այսօր այդպիսի մարդիկ հազվագյուտ են հանդիպում: Եթե դուք սիրում եք զբաղվել խոհանոցով, տնային գործերով եվ երեխաների դաստիարակությամբ, եթե դուք մեղմ եք եվ խոնարհ, ապա դուք ունեք տղամարդու իդեալը դառնալու բոլոր նախադրյալները: Իսկական տղամարդը կընդունի ձեզ այնպիսին, ինչպիսին կաք, եվ դա բավական է, որ նա սիրի ձեզ: Դե իսկ եթե դուք տղամարդ եք, ապա ձեր վիճակը նախանձելի չէ…

Աղբյուրը www.hayuhi.am:

Ավելացվել է 2 րոպե անց
Մի հատ էլ ու վերջ: :)

ԼՈԼԻԿԻ, ՎԱՐՈՒՆԳԻ, ՁՄԵՐՈՒԿԻ ԵՎ ՍԵԽԻ ՄԱՍԻՆ...

Վերջերս ծանոթներիցս մեկն ինձ առաջարկեց մի շատ հետաքրքիր եվ շատ յուրօրինակ թեստ, որն էլ ուզում եմ ներկայացնել նաեվ ձեզ: Այն առանձնանում է հիմնականում իր բացառիկությամբ. շատ անսպասելի հարցեր, շատ պարզ պատասխաններ եվ շատ անբացատրելի արդյունք, որը չնայած իր անտրամաբանական թվալուն՝ այնուամենայնիվ զարմանալիորեն համընկնում է իրականության հետ, եվ մատնանշում անձի հիմնական բնութագրական գծերը:

Ընդ որում, սա երեվի ձեր լրացրած բազմահազար թեստերից ամենակարճն է...

Եվ այսպես, վստահելով ձեր ներքին ձայնին՝ փարձեք հստակ ընտրություն կատարել եվ պատասխանել ընդամենը 2 պարզ հարցերի. ի՞նչ եք սիրում ավելի շատ.

1. վարու՞նգ, թե լոլիկ

2. ձմերու՞կ, թե սեխ

Եվ վերջ: Արդեն կարող եք կարդալ արդյունքը:

Վարունգ եվ սեխ: Նման նախապատվությունն առավել բնորոշ է տղամարդկանց, քան կանանց: Այս տիպի տղամարդիկ, որպես կանոն, առնական են եվ շատ լուրջ: Հազվադեպ են ենթարկվում օտար ազդեցություններին եվ բացառապես տուրք չեն տալիս ալկոհոլի գայթակղիչ հրապույրներին: Նրանց շարքում հաճախ են հանդիպում սպորտսմեններ եվ ճանապարհորդելու սիրահարներ: Նման տղամարդու հետ կինը միշտ իրեն զգում է հանգիստ եվ ապահով, ինչպես քարե պատի հետեվում, քանի որ նրանց պատասխանատվության ուժեղ զգացումը տարածվում է նաեվ ընտանեկան փոխհարաբերությունների ոլորտում: Այս տղամարդիկ նպատակասլաց են եվ հեշտությամբ են հասնում իրենց առջեվ դրված նպատակներին: Այնուամենայնիվ, այս տիպին բնորոշ են նաեվ մի շարք թերություններ. վարունգա-սեխային տղամարդուն միշտ պակասում է ռոմանտիզմը, այնպես որ եթե կինը նրանից ծաղիկներ է սպասում, ապա ավելի լավ է հույս չդնել, թե նա երբեվե կմտահղանա նման բան, այլ թափանցիկորեն ակնարկել, որ վատ չէր լինի որպես նվեր մի փունջ ծաղիկ ստանալ նրանից:

Այս տիպին պատկանող կանայք հաճախ զբաղեցնում են ղեկավար պաշտոններ, սակայն ընտանեկան կյանքում նրանք անօգնական են, ինչպես երեխաներ. վատ խոհարարուհիներ են, չեն կարողանում ճիշտ բաշխել ընտանիքի բյուջեն, չեն սիրում լվացք անել, լվանալ ամանեղենը եվ այլն: Եվ չնայած այդ ամենին՝ նման կինն իր ամուսնու համար իսկական հավատարիմ եվ հասկացող ընկեր է լինում:

Լոլիկ եվ ձմերուկ: Այս նախապատվությունն ունեցող մարդիկ ուրախ եվ ակտիվ են: Նրանք առանձնանում են շփումների մեծ ձգտումով, սակայն փոխհարաբերություններում ոչ միշտ են հավասարակշիռ լինում. նրանք ունեն բռնկվող խառնվածք, ինչը հաճախ սկանդալների առիթ է դառնում: Այս տիպին պատկանող տղամարդիկ իսկական գուրմաններ են: Նրանց համար հատկանշական է նաեվ ծուլությունը, ավելի շատ սիրում են հողաթափերն ու տնային խալաթը, քան ուսապարկն ու քնապարկը: Լոլիկա-ձմերուկային կանայք շատ զգացմունքային են, սիրում են կենդանիներին, բարձր են գնահատում ընտանեկան օջախը, եվ նրանց միջավայրում միշտ ջերմ ու հարմարավետ է: Նրանք բոլորովին ունակ չեն խարդավանքներ ստեղծելու, սակայն երբեմն լինում են շատ աննրբանկատ, քանի որ գրեթե միշտ ասում են այն, ինչ մտածում են: Անկեղծությունն ու միամտությունը այս տիպի մարդկանց գլխավոր հոգեբանական բնութագրիչներն են:

Վարունգ եվ ձմերուկ: Այս տիպին պատկանող մարդիկ միշտ հոգեկան փոթորկումների մեջ են: Նրանց արտաքին հանդարտությունն ու զսպվածությունը քողարկում են ներքին լարվածությունը: Նման տղամարդկանց մասին սովորաբար ասում են. «Հանդարտ գետերից վախեցիր»: Վարունգա-ձմերուկային մարդկանց հետ կյանքը կարծես հրաբխի գագաթին լինի. երբեք հնարավոր չէ կանխատեսել, թե ինչ է սպասվում վաղը, կամ ինչ մտքեր են նրանք այս պահին մտմտում: Նման կանայք ոչնչից սկանդալներ չեն սարքում, այլ կուտակում են վիրավորանքները, որպեսզի մի գեղեցիկ օր ջարդուփշուր անեն տան ամբողջ սպասքը՝ հաճախ ուղիղ խեղճ ամուսնու գլխին: Վարունգա-ձմերուկային մարդիկ ամենաստեղծագործ տիպն են: Նրանք կարողանում են մտածել, եվ նրանց շարքերում հաճախ են հանդիպում գիտնականներ եվ հայտնագործողներ: Մյուս կողմից, եթե հանկարծ Օստապ Բենդերը փորձեր լրացնել այս թեստը, նա ամենայն հավանականությամբ կընկներ հենց այս խմբի մեջ:

Սեխ եվ լոլիկ: Եթե սա Ձեր նախապատվությունն է, ապա Դուք հավասարակշռված եք, նրբանկատ եվ հանդարտ: Ունեք ներքին տակտ եվ զգայականություն: Սիրում եք գեղեցիկ իրեր եվ շատ լավ ճաշակ ունեք: Սեխա-լոլիկային տղամարդիկ մի փոքր կանացի են: Շատ հաճախ նրանք դառնում են նկարիչներ կամ երաժիշտներ: Կարճ ասած՝ այս մարդկանց ավելի մոտ է ստեղծագործ աշխատանքը: Նման կանայք շուտ սիրահարվող են, տպավորվող, սիրային հարաբերություններում՝ կրքոտ եվ կայուն: Նրանք սովորաբար լինում են նվիրված, քնքուշ եվ հոգատար կին իրենց ամուսինների համար: Իսկ ահա տղամարդիկ, որոնք պատկանում են այս տիպին, կարող են ինքնասիրահարված էգոիստներ լինել:

P.S. Ասում են, որ լավագույն ամուսնական դաշինքը կնքվում է հետեվյալ տիպերի միջեվ.

տղամարդ «սեխ-վարունգ» եվ կին «վարունգ-ձմերուկ»

տղամարդ «սեխ-լոլիկ» եվ կին «սեխ-վարունգ»

տղամարդ «վարունգ-ձմերուկ» եվ կին «լոլիկ-ձմերուկ»

տղամարդ «լոլիկ-ձմերուկ» եվ կին «լոլիկ-սեխ»

Apsara
03.09.2007, 22:20
Մի հատ էլ ՁԱՁԱ հայտնվեց :D

Selene
03.09.2007, 23:02
Առաջին թեստից հավաքեցի 70 միավոր, այսինքն՝

50-95 միավոր
Անհրաժեշության դեպքում դուք ինչպես տիպիկ տղամարդկային, այնպես էլ դասական կանացի բնավորության գծեր եք դրսեվորում: Կարողանում եք մեղմությունը զուգակցել վճռականության հետ եվ տպավորվողությունը՝ սառը դատողականության հետ: Միգուցե կենսական հանգամանքները երբեմն ձեզանից կպահանջեն այնպիսի արարքներ գործել, որոնք դուք ավելի բնորոշ եք համարում հակառակ սեռի համար, բայց եվ այնպես հարմարվելու ունակությունն ու հոգական մեծ ճկունությունը մշտապես ձեր դաշնակիցները կլինեն ցանկացած իրավիճակում:
Ընդհանուր առմամբ համապատասխանում էր:ok:)
իսկ երկրոդում՝ լոլիկ և ձմերուկ համակցությունն էր իմը:)

Լոլիկա-ձմերուկային կանայք շատ զգացմունքային են, սիրում են կենդանիներին, բարձր են գնահատում ընտանեկան օջախը, եվ նրանց միջավայրում միշտ ջերմ ու հարմարավետ է: Նրանք բոլորովին ունակ չեն խարդավանքներ ստեղծելու, սակայն երբեմն լինում են շատ աննրբանկատ, քանի որ գրեթե միշտ ասում են այն, ինչ մտածում են: Անկեղծությունն ու միամտությունը այս տիպի մարդկանց գլխավոր հոգեբանական բնութագրիչներն են:
Ամենաշատը համամիտ եմ վերջին նախադասության հետ:):oy

Լէգնա
04.09.2007, 10:49
Եվս մեկը:

Լոլիկ եվ ձմերուկ: Այս նախապատվությունն ունեցող մարդիկ ուրախ եվ ակտիվ են: Նրանք առանձնանում են շփումների մեծ ձգտումով, սակայն փոխհարաբերություններում ոչ միշտ են հավասարակշիռ լինում. նրանք ունեն բռնկվող խառնվածք, ինչը հաճախ սկանդալների առիթ է դառնում: Այս տիպին պատկանող տղամարդիկ իսկական գուրմաններ են: Նրանց համար հատկանշական է նաեվ ծուլությունը, ավելի շատ սիրում են հողաթափերն ու տնային խալաթը, քան ուսապարկն ու քնապարկը: Լոլիկա-ձմերուկային կանայք շատ զգացմունքային են, սիրում են կենդանիներին, բարձր են գնահատում ընտանեկան օջախը, եվ նրանց միջավայրում միշտ ջերմ ու հարմարավետ է: Նրանք բոլորովին ունակ չեն խարդավանքներ ստեղծելու, սակայն երբեմն լինում են շատ աննրբանկատ, քանի որ գրեթե միշտ ասում են այն, ինչ մտածում են: Անկեղծությունն ու միամտությունը այս տիպի մարդկանց գլխավոր հոգեբանական բնութագրիչներն են:

Հեգաբանական տեստերին այդքան էլ լուրջ չեմ վերաբերվում,բայց սա ինչ-որ շատ մոտ էր ներսիս,նամանավանդ էսսսի

սակայն երբեմն լինում են շատ աննրբանկատ, քանի որ գրեթե միշտ ասում են այն, ինչ մտածում են: :[

Mari
04.09.2007, 19:39
Հետաքրքիր թեստեր էին: Ահա ստացված արդյունքները՝
ԱՁԱԱ-Գործնական եք, եվ ձեր խառնվածքում համադրում եք տրամաբանությունը մեղմության հետ: Այս տիպն ավելի հաճախ համընկնում է կանանց հետ՝ ստեղծելով «գործնական կին» կերպարը: Դանդաղ եք համակերպվում եվ շատ զգույշ եք: Երբեք չեք առճակատում մարդկանց հետ, հաշվենկատ եք, համբերատար: Հարաբերությունները մարդկանց հետ կառուցում եք աստիճանաբար, դանդաղ, թեթեվակի սառնություն ունեք:

ԿՆՈ՞Ջ, ԹԵ ՏՂԱՄԱՐԴՈՒ ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՔ

Անհրաժեշության դեպքում դուք ինչպես տիպիկ տղամարդկային, այնպես էլ դասական կանացի բնավորության գծեր եք դրսեվորում: Կարողանում եք մեղմությունը զուգակցել վճռականության հետ եվ տպավորվողությունը՝ սառը դատողականության հետ: Միգուցե կենսական հանգամանքները երբեմն ձեզանից կպահանջեն այնպիսի արարքներ գործել, որոնք դուք ավելի բնորոշ եք համարում հակառակ սեռի համար, բայց եվ այնպես հարմարվելու ունակությունն ու հոգական մեծ ճկունությունը մշտապես ձեր դաշնակիցները կլինեն ցանկացած իրավիճակում:

ԼՈԼԻԿԻ, ՎԱՐՈՒՆԳԻ, ՁՄԵՐՈՒԿԻ ԵՎ ՍԵԽԻ ՄԱՍԻՆ...

Սեխ եվ լոլիկ: Եթե սա Ձեր նախապատվությունն է, ապա Դուք հավասարակշռված եք, նրբանկատ եվ հանդարտ: Ունեք ներքին տակտ եվ զգայականություն: Սիրում եք գեղեցիկ իրեր եվ շատ լավ ճաշակ ունեք: Սեխա-լոլիկային տղամարդիկ մի փոքր կանացի են: Շատ հաճախ նրանք դառնում են նկարիչներ կամ երաժիշտներ: Կարճ ասած՝ այս մարդկանց ավելի մոտ է ստեղծագործ աշխատանքը: Նման կանայք շուտ սիրահարվող են, տպավորվող, սիրային հարաբերություններում՝ կրքոտ եվ կայուն: Նրանք սովորաբար լինում են նվիրված, քնքուշ եվ հոգատար կին իրենց ամուսինների համար: Իսկ ահա տղամարդիկ, որոնք պատկանում են այս տիպին, կարող են ինքնասիրահարված էգոիստներ լինել:

Հ.Գ. Կյանքումս առաջին անգամ թեսթերի արդյունքները համապատասխանեցին իրականությանը

Second Chance
05.09.2007, 13:46
Առաջին տեստի արդյունքներով 50միավոր :8բավականին մոտ էր
բայց այ երկրորդ տեստը....:think տենց էլ չեմ կարողանում կողմնորոշվել ավելի շատ վարունգ եմ սիրում թե պոմիդոր ....կամ վարունգ ձմերուկ եմ կամ պոմիդոր ձմերուկ

Lapterik
06.09.2007, 00:45
Ինձ խփել չկա:D:

ՍԱՌՈՒ՞ՅՑ ԵՔ, ԹԵ ԿՐԱԿ

Մասնագետները պնդում են, որ մեր սեքսուալությունը մասամբ պայմանավորված է նաեվ մեր խառնվածքով: Սանգվինիկները, մելանխոլիկները, խոլերիկներն ու ֆլեգմատիկները միանգամայն այլ կերպ են իրենց պահում անկողնում: Այնպես որ, ավելի ուշադիր զննեք ձեր զուգընկերոջը: Արդյո՞ք ձեր խառնվածքները համընկնում են: Դա պարզելու համար ձեզ եվ ձեր զուգընկերոջն առաջարկում ենք պատասխանել հետեվյալ հարցերին.

1. Սիրու՞մ եք հյուր գնալ:

2. Հեշտությա՞մբ եք փողոցում դիմում բոլորովին անցանոթ մարդու:

3. Սիրում ե՞ք արագ կողմնորոշում պահանջող աշխատանք:

4. Սիրու՞մ եք անեկդոտներ պատմել:

5. Երբեվէ խաղ խաղացե՞լ եք ձեր ծանոթների գլխին:

Հաշվեք Ձեր «այո» պատասխաններն ու գրի առեք միջին արդյունքը.

0-2 անգամ «այո» պատասխանի դեպքում ձեր տիպը «M»-ն է:

3-5 անգամ «այո» պատասխանելու դեպքում ձեր տիպը «N»-ն է:

Այժմ պատասխանեք մյուս հարցերին.

1. Տրամադրության հանկարծակի անկումներ ունենու՞մ եք:

2. Հաճա՞խ եք ստիպված լինում զղջալ ձեր չմտածված խոսքերի կամ արարքի համար:

3. Հե՞շտ է ձեզ նեղացնելը:

4. Անհանգստանու՞մ եք ձեր առողջության համար:

5. Ձեզ հուզու՞մ է շրջապատի կարծիքը:

Հաշվեք Ձեր «այո» պատասխաններն ու կրկին գրի առեք միջին արդյունքը.

0-2 անգամ «այո» պատասխանի դեպքում ձեր տիպը «O»-ն է:

3-5 անգամ «այո» պատասխանելու դեպքում ձեր տիպը «P»-ն է:

Իսկ այժմ միացրեք երկու արդյունքները.

«MO» - Դուք ֆլեգմատիկ եք:

«MP» - Դուք մելանխոլիկ եք:

«NO» - Դուք սանգվինիկ եք:

«NP» - Դուք խոլերիկ եք:

Ֆլեգմատիկներ:

Ֆլեգմատիկներն իդեալական ընտանիք ստեղծողներ են: Կանայք լիովին նվիրվում են իրենց ամուսնուն եվ երեխաներին: Տղամարդիկ իրենց աշխատավարձը տալիս են կնոջը, իսկ էկզոտիկ երկրում հանգստանալու փոխարեն նախընտրում են վերանորոգել լոգարանը: Ֆլեգմատիկներն ամենահանգիստ եվ հավասարակշռված մարդիկ են, եվ նրանց հունից հանելն ուղղակի անհնար է:

Ֆլեգմատիկների շրջահայացությունն անդրադառնում է նաեվ նրանց ինտիմ փոխհարաբերությունների վրա: Նրանց համար սեքսը բոլորովին էլ կյանքի ամենակարեվոր մասը չէ: Նրանք կարող են երկար ժամանակով մոռանալ այդ մասին, եթե զուգընկերը չհիշեցնի: Ֆլեգմատիկի մոտ սեքսուալ ցանկություն առաջացնելը բավական դժվար է: Ի տարբերություն, ասենք, սանգվինիկի եվ խոլերիկի, նրան ավելի շատ ժամանակ է պետք սիրային «նախաբանի» համար:

Սիրով զբաղվելիս սովորաբար ֆլեգմատիկն իրեն թույլ չի տալիս սանգվինիկների կամ խոլերիկների «արարքները»: Ֆլեգմատիկների սեքսում չի գերակշռում խենթությունը. Նրանք նախընտրում են ավանդական, ընդունված սեքսը՝ առանց, ինչպես իրենք են կարծում, անպետք ու ավելորդ մանրամասների:

Եթե ձեր ընտրյալը ֆլեգմատիկ է

Արթնացրեք նրա սեքսուալ հակումները: Միայն հիշեք, որ դրա համար ոչ բոլոր միջոցներն են նպաստավոր: Այսպես, նրան չի խրախուսի սեքս-խանութներ գնալու ու գնումներ կատարելու գաղափարը. դա նրա համար չափից դուրս համարձակ քայլ է: Դուք ստիպված կլինեք փնտրել դարերով փորձված, ավանդական մեթոդներ սեքսի նկատմամբ նրա մոտ կայծեր առաջացնելու համար: Ֆլեգմատիկների հետաքրքրությունը կարող են շարժել նուրբ, սպիտակ ներքնաշորերը, նուրբ շշնջոցները, թե նա ամենա-ամենան է, եվ վերջապես, տեսանելի տեղում «պատահաբար» թողած էրոտիկ գրականությունը:

Մելանխոլիկներ

Մելանխոլիկները, ինչպես հայտնի է, զգայուն են եվ փխրուն. Ցանկացած մանրուք սրտին մոտ են ընդունում: Նրանց բնորոշ են ներքին խորը ապրումները: Եթե նրանք սիրահարվում են, ապա իրենց սիրո առարկային ողողում են սիրային նամակներով, բանաստեղծություններով եվ ծաղիկներով, խոստանում են նվիրել արեվը կամ լուսինը: Մի խոսքով՝ շատ գեղեցիկ են սիրահետում: Սակայն սեքսում նրանցից պետք չէ ակնկալել սանգվինիկի կայտառությունը: Մելանխոլիկները սիրում են, որ իրենց նվաճեն ու գուրգուրեն: Հաճախ նրանք պլատոնական սերը նախընտրում են մարմնականից: Մելանխոլիկ տղամարդիկ անկողնում զգայուն են եվ քնքուշ. պատրաստ են հիանալի ռոմանտիկ գիշեր նվիրել իրենց սիրելիին:

Եթե ձեր ընտրյալը մելանխոլիկ է

Դուք ստիպված եք ստանձնել լիդերի պարտականությունները: Ի դեպ, մելանխոլիկները դրանք հաճույքով կզիջեն ձեզ, միայն թե մի՛ մոռացեք հաճախ հաճոյախոսել նրանց: Աշխատեք ուշադրություն չդարձնել նրա քմահաճույքներին, առավել եվս նրա ներկայությամբ սկանդալներ մի սարքեք: Եթե հնարավորինս պահեք չափի զգացումն ու նրբանկատ լինեք, սեքսում խնդիրներ չեք ունենա:

Սանգվինիկներ

Սանգվինիկներն ուղղակի էներգիայի կծիկ են, ասպես ասած, հավերժական շարժիչ, որը լիցքավորման կարիք չունի: Ի դեպ, այդ էներգիան միշտ դրական է. չէ՞ որ սանգվինիկները կենսուրախ են եվ բարեհոգի: Նրանք ցանկացած ընկերախմբի ամենացանկալի անդամն են, քանի որ օժտված են հումորի զգացումով, կարողանում են սրամտել, ստեղծել տոնական մթնոլորտ: Նրանց կարգախոսն է. «կորչեն ձանձրույթն ու թախիծը»:

Սա վերաբերում է նաեվ սեքսին: Սանգվինիկները կրքոտ եվ սիրառատ են, պատրաստ են սեքսով զբաղվել ժամեր շարունակ՝ առանց հոգնելու: Սովորաբար սանգվինիկ կանաց պետք չէ երկար-բարակ նախապատրաստել ինտիմ հարաբերության. Նրանք վայրկենապես բռնկվում են ու երկար ժամանակ չեն մարում: Սանգվինիկներին միշտ հաջողվում է ինչ-որ նոր բան հորինել՝ փոփոխություններ մտցնելով ինտիմ կյանքում, ինչը քիչ չի ուրախացնում նրանց զուգընկերոջը: Սակայն եթե զուգընկերը ձանձրալի է եվ սեքսով զբաղվել առանձնապես չի սիրում, սանգվինիկը հեշտությամբ ուղեվորվում է նոր ընտրյալ գտնելու, ով խանդավառությամբ կխրախուսի նրա «անկողնային» նախաձեռնությունները:

Եթե ձեր ընտրյալը սանգվինիկ է

Երբեք մի՛ կշտամբեք սանգվինիկին՝ ասելով, որ նա սեքսուալ չէ. նա կվիրավորվի դրանից; Եթե նա թանկ է ձեզ համար, խրախուսեք նրա ցանկացած սիրային զեղումը: Ժամանակ առ ժամանակ նախաձեռնություն ցուցաբերեք, դա սանգվինիկի սրտով է: Առավելագույնս կիրք եվ հնարավորինս քիչ բարդույթներ՝ ահա թե ինչ է պետք ձեր զուգընկերոջ սիրտը գրավելու համար:

Խոլերիկներ

Խոլերիկները շատ սեքսուալ են: Նրանք տաքարյուն են, բայց, ի տարբերություն սանգվինիկների, հակված են տրամադրության անկումների: Այդպիսի պահերին նրանք սեքսի մասին չեն մտածում: Խոլերիկը կարող է իր զուգընկերոջ գլխին ամեն տեսակի նախատինք թափել, խանդի բուռն տեսարաններ սարքել: Նա շատ զգացմունքային է նաեվ ինտիմ հարցերում: Խոլերիկը սիրում է սեքսով զբաղվել, սակայն նրան միշտ թվում է, թե իր համար ինչ-որ բան քիչ է արվել: Այս պատճառով նա հազվադեպ է լիակատար հոգեկան բավարարվածություն ստանում սիրով զբաղվելուց: Այնինչ, եթե նրա տրամադրությունը բարձր է, սեքսի ժամանակ իր զուգընկերոջն անմոռանալի պահեր կպարգեվի:

Խոլերիկները ցանկացած նորամուծության սիրահար են. սեքսը նրանց հետ բազմազան է եվ յուրօրինակ: Նաեվ նկատի ունեցեք, որ խոլերիներն արագ բռնկվում, արագ էլ հանգում են, այնպես որ, երկաթը տաք-տաք են ծեծում…

Եթե ձեր ընտրյալը խոլերիկ է

Եթե խոլերիկը տրամադրություն չունի, պետք չէ նրանից ինտիմ հարաբերություններ ակնկալել: Այդպիսի պահերին նրան մի անհանգստացրեք սեքսի հարցերով: Ավելի լավ է օգնեք հաղթահարել վատ տրամադրությունը. համեղ ուտելիք, քնքուշ խոսքեր, մերսում… Խոլերիները հատկապես անտարբեր չեն քնքուշ շոյանքների հանդեպ: Այս հարցում վարպետացեք, եվ ձեր ջանքերն անպայման կգնահատվեն. նա հարյուր անգամ ավելին կվերադարձնի ձեզ…

Համապատասխանու՞մ եք արդյոք միմյանց

http://users.freenet.am/~xyz_xyz/123.JPG

ihusik
08.09.2007, 11:34
ԱՁԱԱ

Գործնական եք, եվ ձեր խառնվածքում համադրում եք տրամաբանությունը մեղմության հետ: Այս տիպն ավելի հաճախ համընկնում է կանանց հետ՝ ստեղծելով «գործնական կին» կերպարը: Դանդաղ եք համակերպվում եվ շատ զգույշ եք: Երբեք չեք առճակատում մարդկանց հետ, հաշվենկատ եք, համբերատար: Հարաբերությունները մարդկանց հետ կառուցում եք աստիճանաբար, դանդաղ, թեթեվակի սառնություն ունեք: :

50-95 միավոր

Անհրաժեշության դեպքում դուք ինչպես տիպիկ տղամարդկային, այնպես էլ դասական կանացի բնավորության գծեր եք դրսեվորում: Կարողանում եք մեղմությունը զուգակցել վճռականության հետ եվ տպավորվողությունը՝ սառը դատողականության հետ: Միգուցե կենսական հանգամանքները երբեմն ձեզանից կպահանջեն այնպիսի արարքներ գործել, որոնք դուք ավելի բնորոշ եք համարում հակառակ սեռի համար, բայց եվ այնպես հարմարվելու ունակությունն ու հոգական մեծ ճկունությունը մշտապես ձեր դաշնակիցները կլինեն ցանկացած իրավիճակում:

Սեխ եվ լոլիկ: Եթե սա Ձեր նախապատվությունն է, ապա Դուք հավասարակշռված եք, նրբանկատ եվ հանդարտ: Ունեք ներքին տակտ եվ զգայականություն: Սիրում եք գեղեցիկ իրեր եվ շատ լավ ճաշակ ունեք: Սեխա-լոլիկային տղամարդիկ մի փոքր կանացի են: Շատ հաճախ նրանք դառնում են նկարիչներ կամ երաժիշտներ: Կարճ ասած՝ այս մարդկանց ավելի մոտ է ստեղծագործ աշխատանքը: Նման կանայք շուտ սիրահարվող են, տպավորվող, սիրային հարաբերություններում՝ կրքոտ եվ կայուն: Նրանք սովորաբար լինում են նվիրված, քնքուշ եվ հոգատար կին իրենց ամուսինների համար: Իսկ ահա տղամարդիկ, որոնք պատկանում են այս տիպին, կարող են ինքնասիրահարված էգոիստներ լինել:

Ֆլեգմատիկներ:

Ֆլեգմատիկներն իդեալական ընտանիք ստեղծողներ են: Կանայք լիովին նվիրվում են իրենց ամուսնուն եվ երեխաներին: Տղամարդիկ իրենց աշխատավարձը տալիս են կնոջը, իսկ էկզոտիկ երկրում հանգստանալու փոխարեն նախընտրում են վերանորոգել լոգարանը: Ֆլեգմատիկներն ամենահանգիստ եվ հավասարակշռված մարդիկ են, եվ նրանց հունից հանելն ուղղակի անհնար է:

Ֆլեգմատիկների շրջահայացությունն անդրադառնում է նաեվ նրանց ինտիմ փոխհարաբերությունների վրա: Նրանց համար սեքսը բոլորովին էլ կյանքի ամենակարեվոր մասը չէ: Նրանք կարող են երկար ժամանակով մոռանալ այդ մասին, եթե զուգընկերը չհիշեցնի: Ֆլեգմատիկի մոտ սեքսուալ ցանկություն առաջացնելը բավական դժվար է: Ի տարբերություն, ասենք, սանգվինիկի եվ խոլերիկի, նրան ավելի շատ ժամանակ է պետք սիրային «նախաբանի» համար:

Սիրով զբաղվելիս սովորաբար ֆլեգմատիկն իրեն թույլ չի տալիս սանգվինիկների կամ խոլերիկների «արարքները»: Ֆլեգմատիկների սեքսում չի գերակշռում խենթությունը. Նրանք նախընտրում են ավանդական, ընդունված սեքսը՝ առանց, ինչպես իրենք են կարծում, անպետք ու ավելորդ մանրամասների:

Եթե ձեր ընտրյալը ֆլեգմատիկ է

Արթնացրեք նրա սեքսուալ հակումները: Միայն հիշեք, որ դրա համար ոչ բոլոր միջոցներն են նպաստավոր: Այսպես, նրան չի խրախուսի սեքս-խանութներ գնալու ու գնումներ կատարելու գաղափարը. դա նրա համար չափից դուրս համարձակ քայլ է: Դուք ստիպված կլինեք փնտրել դարերով փորձված, ավանդական մեթոդներ սեքսի նկատմամբ նրա մոտ կայծեր առաջացնելու համար: Ֆլեգմատիկների հետաքրքրությունը կարող են շարժել նուրբ, սպիտակ ներքնաշորերը, նուրբ շշնջոցները, թե նա ամենա-ամենան է, եվ վերջապես, տեսանելի տեղում «պատահաբար» թողած էրոտիկ գրականությունը:

Որոշ շատ ճիշտ բնութագրումներ կան;)
-----------------------------------------------------------------------------------------------------------------------
Հ.Գ.

Ինձ խփել չկա::D Շատ լավ էլ կա :D:D
Շնորհակալ եմ, լավ թեստեր էին:)

Lapterik
08.09.2007, 12:42
Հ.Գ.
Շատ լավ էլ կա :D:D
Շնորհակալ եմ, լավ թեստեր էին:)

Խնդրեմ: :)
Բոլորը գրեցին, ես չեմ գրել, վերջապես ես էլ լրացնեմ: Ուրեմն...

ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒ՞Ն, ԹԵ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐ. ԽԱՌՆՎԱԾՔԻ 16 ՏԻՊԵՐԸ

ԱՁԱԱ

Գործնական եք, եվ ձեր խառնվածքում համադրում եք տրամաբանությունը մեղմության հետ: Այս տիպն ավելի հաճախ համընկնում է կանանց հետ՝ ստեղծելով «գործնական կին» կերպարը: Դանդաղ եք համակերպվում եվ շատ զգույշ եք: Երբեք չեք առճակատում մարդկանց հետ, հաշվենկատ եք, համբերատար: Հարաբերությունները մարդկանց հետ կառուցում եք աստիճանաբար, դանդաղ, թեթեվակի սառնություն ունեք:

Սեխալոլիկային...

Սեխ եվ լոլիկ: Եթե սա Ձեր նախապատվությունն է, ապա Դուք հավասարակշռված եք, նրբանկատ եվ հանդարտ: Ունեք ներքին տակտ եվ զգայականություն: Սիրում եք գեղեցիկ իրեր եվ շատ լավ ճաշակ ունեք: Սեխա-լոլիկային տղամարդիկ մի փոքր կանացի են: Շատ հաճախ նրանք դառնում են նկարիչներ կամ երաժիշտներ: Կարճ ասած՝ այս մարդկանց ավելի մոտ է ստեղծագործ աշխատանքը: Նման կանայք շուտ սիրահարվող են, տպավորվող, սիրային հարաբերություններում՝ կրքոտ եվ կայուն: Նրանք սովորաբար լինում են նվիրված, քնքուշ եվ հոգատար կին իրենց ամուսինների համար: Իսկ ահա տղամարդիկ, որոնք պատկանում են այս տիպին, կարող են ինքնասիրահարված էգոիստներ լինել:

ԿՆՈ՞Ջ, ԹԵ ՏՂԱՄԱՐԴՈՒ ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՔ
50-95 միավոր

Անհրաժեշության դեպքում դուք ինչպես տիպիկ տղամարդկային, այնպես էլ դասական կանացի բնավորության գծեր եք դրսեվորում: Կարողանում եք մեղմությունը զուգակցել վճռականության հետ եվ տպավորվողությունը՝ սառը դատողականության հետ: Միգուցե կենսական հանգամանքները երբեմն ձեզանից կպահանջեն այնպիսի արարքներ գործել, որոնք դուք ավելի բնորոշ եք համարում հակառակ սեռի համար, բայց եվ այնպես հարմարվելու ունակությունն ու հոգական մեծ ճկունությունը մշտապես ձեր դաշնակիցները կլինեն ցանկացած իրավիճակում:

ՍԱՌՈՒ՞ՅՑ ԵՔ, ԹԵ ԿՐԱԿ
N-P տիպի անցում եմ :D

Selene
08.09.2007, 12:50
Ինձ խփել չկա:D:
:D Չէ, Լապտերիկ ջան, քանի դեռ թեստը միակողմանի է արվում;)

Խոլերիկներ

Խոլերիկները շատ սեքսուալ են: Նրանք տաքարյուն են, բայց, ի տարբերություն սանգվինիկների, հակված են տրամադրության անկումների: Այդպիսի պահերին նրանք սեքսի մասին չեն մտածում: Խոլերիկը կարող է իր զուգընկերոջ գլխին ամեն տեսակի նախատինք թափել, խանդի բուռն տեսարաններ սարքել: Նա շատ զգացմունքային է նաեվ ինտիմ հարցերում: Խոլերիկը սիրում է սեքսով զբաղվել, սակայն նրան միշտ թվում է, թե իր համար ինչ-որ բան քիչ է արվել: Այս պատճառով նա հազվադեպ է լիակատար հոգեկան բավարարվածություն ստանում սիրով զբաղվելուց: Այնինչ, եթե նրա տրամադրությունը բարձր է, սեքսի ժամանակ իր զուգընկերոջն անմոռանալի պահեր կպարգեվի:

Խոլերիկները ցանկացած նորամուծության սիրահար են. սեքսը նրանց հետ բազմազան է եվ յուրօրինակ: Նաեվ նկատի ունեցեք, որ խոլերիներն արագ բռնկվում, արագ էլ հանգում են, այնպես որ, երկաթը տաք-տաք են ծեծում…
:thinkՄնացածի մասին բան չեմ կարող ասել, որովհետև չգիտեմ, բայց ես այդչափ խանդոտ չեմ:P, ոչ էլ նախատող:ok:love

Լէգնա
09.09.2007, 09:29
ՍԱՌՈՒ՞ՅՑ ԵՔ, ԹԵ ԿՐԱԿ

Սառույցով կրակ վ ստուդիո :crazy

Սանգվինիկներ

Սանգվինիկներն ուղղակի էներգիայի կծիկ են, ասպես ասած, հավերժական շարժիչ, որը լիցքավորման կարիք չունի: Ի դեպ, այդ էներգիան միշտ դրական է. չէ՞ որ սանգվինիկները կենսուրախ են եվ բարեհոգի: Նրանք ցանկացած ընկերախմբի ամենացանկալի անդամն են, քանի որ օժտված են հումորի զգացումով, կարողանում են սրամտել, ստեղծել տոնական մթնոլորտ: Նրանց կարգախոսն է. «կորչեն ձանձրույթն ու թախիծը»:

Սա վերաբերում է նաեվ սեքսին: Սանգվինիկները կրքոտ եվ սիրառատ են, պատրաստ են սեքսով զբաղվել ժամեր շարունակ՝ առանց հոգնելու: Սովորաբար սանգվինիկ կանաց պետք չէ երկար-բարակ նախապատրաստել ինտիմ հարաբերության. Նրանք վայրկենապես բռնկվում են ու երկար ժամանակ չեն մարում: Սանգվինիկներին միշտ հաջողվում է ինչ-որ նոր բան հորինել՝ փոփոխություններ մտցնելով ինտիմ կյանքում, ինչը քիչ չի ուրախացնում նրանց զուգընկերոջը: Սակայն եթե զուգընկերը ձանձրալի է եվ սեքսով զբաղվել առանձնապես չի սիրում, սանգվինիկը հեշտությամբ ուղեվորվում է նոր ընտրյալ գտնելու, ով խանդավառությամբ կխրախուսի նրա «անկողնային» նախաձեռնությունները:

:D

Lapterik
10.09.2007, 23:44
ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏ. ԻՆՉՊԵ՞Ս ԵՔ ԲԱՑՈՒՄ ԾՐԱՐԸ

Ուշադիր դիտեք հետեվյալ 4 նկարները եվ փորձեք կողմնորոշվել, թե որ ձեվով եք դուք առավել հաճախ բացում ծրարները:

http://users.freenet.am/~xyz_xyz/Nkar.JPG

--------------------------------------------------------------------------------

1. Եթե դուք ծրարը բացում եք այնպես, ինչպես պատկերված է նկար 1-ում, ապա դուք պահանջկոտ եք կյանքի նկատմամբ: Փոփոխական տրամադրությամբ, նյարդային եվ անհամբեր անձնավորություն եք: Միեվնույն ժամանակ, դուք լի եք լավատեսությամբ եվ հակված եք էնտուզիազմի: Ընդունակ եք զմայլվել արեվի ուշագրավ մայրամուտով, գեղեցիկ նկարով կամ արձանով եվ ձգտում եք սեփական ուրախությունը կիսել այլոց հետ: Այնուհանդերձ, ձեզ հաճախ պարուրում է հուսահատության եվ ապատիայի ալիքը, եվ այդ ժամանակ ձեր հեռանկարային պլաններն ու փայլուն գաղափարները մնում են չիրագործված:

--------------------------------------------------------------------------------

2. Եթե դուք ծրարը բացում եք այնպես, ինչպես ցույց է տրված նկար 2-ում, նշանակում է՝ դուք եվ տանը, եվ աշխատավայրում առաջին հերթին ուղղորդվում եք բանականությամբ, այլ ոչ թե զգացմունքներով: Ատում եք թափթփվածությունը, սիրում եք, որ կյանքում ամեն բան լինի «ինչպես հարկն է»՝ իր տեղում: Առանձնանում եք հիմնավորվածությամբ, սկսած գործն ավարտին հասցնելու ունակությամբ: Սիրում եք լավ կատարված աշխատանքը: Կարողանում եք նվերներ ընծայել ու հյուրեր ընդունել: Գերադասում եք ձեռքում բռնած թռչնակին երկնքում թռչող երազային կռունկից, եվ նրան այնքան պինդ եք բռնում ձեռքերում, որ հանկարծ չթռչի...

--------------------------------------------------------------------------------

3. Եթե ծրարը բացում եք նկար 3-ում պատկերվածի պես, ապա ձեր մտերիմները հաճախ տանջվում են ձեր տրամադրության կտրուկ փոփոխություններից. մեկ ուրախ ու բարի եք լինում, մեկ էլ հանկարծ ընկղմվում եք տխրության ու թախծի մեջ: Սակայն չնայած դրան՝ դուք կշռադատող մարդ եք, կարողանում եք գնահատել ուրիշներին, եվ, ինչ խոսք, նաեվ ինքներդ ձեզ: Գիտեք ձեր բոլոր արժանիքներն ու թերությունները: Գործնական հարաբերություններում հույսը դնում եք պրոտեկցիայի եվ «կապերի» վրա, իսկ անձնական կյանքում գնահատում եք ձեր հանդեպ ուշադրությունը եվ սիրում եք, երբ ձեզ երես են տալիս: Ինքնավստահ եք, ձեր նախաձեռնողականությունն ու գաղափարները հաճախ են ընդունվում ու քաջալերվում գործընկերների կողմից:

--------------------------------------------------------------------------------

4. Եթե ծրարը բացում եք այնպես, ինչպես նկար 4-ում է պատկերված, ուրեմն դուք ինքնավստահության պակաս ունեք: Հաճախ դեպի առաջ մեկ քայլ անելիս մտածում եք երկու հետ-քայլերի մասին: Պատահում է, երբ սկսածը թողնում եք կես ճանապարհին՝ չհավատալով լավ արդյունքին: Իսկ իրականում նյարդայնանալու եվ անհամբերության պատճառներն ավելի սակավ են, քան դուք ենթադրում եք: Շրջապատողների համար ձեր ինտելեգենտությունը կարող է հրապուրիչ լինել, եթե չներփակվեք ինքներդ ձեր մեջ: Նման անվստահության պատճառները նույնիսկ ձեզ հայտնի չեն: Դուք պարզապես ինքներդ ձեզ համոզել եք, որ այլ կերպ չէր էլ կարող լինել...

Mari
13.09.2007, 11:58
[QUOTE=Mogakan`Lapterik;393405]ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏ. ԻՆՉՊԵ՞Ս ԵՔ ԲԱՑՈՒՄ ԾՐԱՐԸ

Ուշադիր դիտեք հետեվյալ 4 նկարները եվ փորձեք կողմնորոշվել, թե որ ձեվով եք դուք առավել հաճախ բացում ծրարները:

--------------------------------------------------------------------------------

1. Եթե դուք ծրարը բացում եք այնպես, ինչպես պատկերված է նկար 1-ում, ապա դուք պահանջկոտ եք կյանքի նկատմամբ: Փոփոխական տրամադրությամբ, նյարդային եվ անհամբեր անձնավորություն եք: Միեվնույն ժամանակ, դուք լի եք լավատեսությամբ եվ հակված եք էնտուզիազմի: Ընդունակ եք զմայլվել արեվի ուշագրավ մայրամուտով, գեղեցիկ նկարով կամ արձանով եվ ձգտում եք սեփական ուրախությունը կիսել այլոց հետ: Այնուհանդերձ, ձեզ հաճախ պարուրում է հուսահատության եվ ապատիայի ալիքը, եվ այդ ժամանակ ձեր հեռանկարային պլաններն ու փայլուն գաղափարները մնում են չիրագործված:

Ընդգծված հատվածների մասին- ինչքան էլ ինձ մոտ այդ հոգեվիճակը լինի, ինձ շրջապատողները երբեք չեն իմանա դրա մասին: Այն բացասականը, ինչ-որ կարող է տխրեցնել դիմացինիս, լրիվ մնում է իմ մեջ: Չնայած ասում են՝ դա սխալ է, պետք է արտահայտվել: Արտաքինից՝ ուրախ, ներսից՝ տխուր մարդ:Ուֆ, չգիտեմ:oy

Lapterik
13.09.2007, 15:16
ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏ. ԻՆՉՊԵ՞Ս ԵՔ ԲԱՑՈՒՄ ԾՐԱՐԸ

--------------------------------------------------------------------------------

3. Եթե ծրարը բացում եք նկար 3-ում պատկերվածի պես, ապա ձեր մտերիմները հաճախ տանջվում են ձեր տրամադրության կտրուկ փոփոխություններից. մեկ ուրախ ու բարի եք լինում, մեկ էլ հանկարծ ընկղմվում եք տխրության ու թախծի մեջ: Սակայն չնայած դրան՝ դուք կշռադատող մարդ եք, կարողանում եք գնահատել ուրիշներին, եվ, ինչ խոսք, նաեվ ինքներդ ձեզ: Գիտեք ձեր բոլոր արժանիքներն ու թերությունները: Գործնական հարաբերություններում հույսը դնում եք պրոտեկցիայի եվ «կապերի» վրա, իսկ անձնական կյանքում գնահատում եք ձեր հանդեպ ուշադրությունը եվ սիրում եք, երբ ձեզ երես են տալիս: Ինքնավստահ եք, ձեր նախաձեռնողականությունն ու գաղափարները հաճախ են ընդունվում ու քաջալերվում գործընկերների կողմից:

Բավական ճիշտ բաներ կար ասված:

Selene
13.09.2007, 15:36
Ես էլ եմ ծրարը բացում 3-րդ նկարի համաձայն:):8

Մանոն
13.09.2007, 16:44
Mogakan`Lapterik ջան, շատ լավ թեստեր էին, ապրես:love
Հիմա ասեմ ինձ մոտ ինչ ստացվեց.

ՁՁՁԱ
Ձեր հիմնական բնութագրական գիծը զգայականության եվ վճռականության համատեղումն է: Լի եք էներգիայով: Թեթեվակի ցրված եք, ինչը երբեմն հանգեցնում է որոշումների զգայական, չմտածված, արագ կայացման:

ԿՆՈ՞Ջ, ԹԵ ՏՂԱՄԱՐԴՈՒ ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՔ

50-95 միավոր

Անհրաժեշության դեպքում դուք ինչպես տիպիկ տղամարդկային, այնպես էլ դասական կանացի բնավորության գծեր եք դրսեվորում: Կարողանում եք մեղմությունը զուգակցել վճռականության հետ եվ տպավորվողությունը՝ սառը դատողականության հետ: Միգուցե կենսական հանգամանքները երբեմն ձեզանից կպահանջեն այնպիսի արարքներ գործել, որոնք դուք ավելի բնորոշ եք համարում հակառակ սեռի համար, բայց եվ այնպես հարմարվելու ունակությունն ու հոգեկան մեծ ճկունությունը մշտապես ձեր դաշնակիցները կլինեն ցանկացած իրավիճակում:

ԼՈԼԻԿԻ, ՎԱՐՈՒՆԳԻ, ՁՄԵՐՈՒԿԻ ԵՎ ՍԵԽԻ ՄԱՍԻՆ...[/B]

Լոլիկ եվ ձմերուկ:
Լոլիկա-ձմերուկային կանայք շատ զգացմունքային են, սիրում են կենդանիներին, բարձր են գնահատում ընտանեկան օջախը, եվ նրանց միջավայրում միշտ ջերմ ու հարմարավետ է: Նրանք բոլորովին ունակ չեն խարդավանքներ ստեղծելու, սակայն երբեմն լինում են շատ աննրբանկատ, քանի որ գրեթե միշտ ասում են այն, ինչ մտածում են: Անկեղծությունն ու միամտությունը այս տիպի մարդկանց գլխավոր հոգեբանական բնութագրիչներն են:

Ասեմ, որ բավականին ճիշտ էր:)

Lapterik
13.09.2007, 23:50
Copy Paste-ը մոտս լավ ա ստացվում:D

ԵՂՈՒՆԳՆԵՐԻ ՁԵՎՆ ՈՒ ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Համարվում է, որ խնամված ձեռքերը՝ կատարյալ սանրվածքի ու լավ ոտնամանների հետ միասին, հանդիսանում են յուրաքանչյուր կնոջ գեղեցկության ու հաջողակության այցեքարտը եվ, այսպես ասած, կնոջը կին են դարձնում: Շատերը նույնիսկ գտնում են, որ աշխատանքի կարելի է ներկայանալ առանց շպարվելու, սակայն ոչ առանց մանիկյուրի: Այնպես է ստացվում, որ գեղեցիկ ու խնամված կանացի ձեռքերը միշտ ուշադրության կենտրոնում են, նույնիսկ ավելի, քան մարմնի մյուս մասերը:

Գնահատելով ծանոթների մանիկյուրի որակը՝ ի միջի այլոց ուշադրություն դարձրեք նաեվ նրանց եղունգների ձեվի վրա: Դա ձեզ կօգնի շատ բան իմանալ նրանց բնավորության, ունակությունների, հնարավորությունների, նույնիսկ տաղանդների մասին:

Բահանման եղունգները խոսում են այն մասին, որ իրենց տիրոջ բանականությունն ու տրամաբանությունը ակնհայտորեն գերակայում են զգացմունքների համեմատությամբ: Նման մարդը բնածին մատերիալիստ է, գերադասում է կյանքի մասին պրակտիկ գիտելիքները բոլոր ինտուիտիվ ենթադրություններին: Ինֆորմացիայի հիմնական աղբյուրը նրա համար անձնական փորձն է, թեկուզ եվ նեգատիվ: Նրա հետ անիմաստ է խոսել զգայությունների լեզվով: Եթե ցանկանում եք նրան համոզել ինչ-որ բանում, ավելի լավ է ասեք «ես գիտեմ» ու բերեք կոնկրետ օրինակներ: Բահանման եղունգներ ունեցող մարդը կարող է լավ արհեստավոր լինել՝ այդ բառի լայն իմաստով: Ստեղծագործական պոռթկումները, ինտուիտիվ արարքները, որոշումների անորոշությունն ու անկանխատեսելիությունը նրա համար չեն: Փոխարենը ցանկացած գործ, որը նա կստանձնի իր կյանքում, կիրականացվի ամենայն ճշգրտությամբ, գրեթե կատարելապես:

Քառանկյուն եղունգները վկայում են փիլիսոփայական մտքի մասին, ընդ որում՝ ոչ միայն արվեստի, գրականության եվ այլ հումանիտար գիտությունների ասպարեզում: Նման եղունգներ ունեցող մարդը շատ լավ կողմնորոշվում է նաեվ ճշգրիտ գիտություններում: Կարեվորն այն է, որ նա ամեն ինչում տեսնում է հստակ եվ օրինաչափ տրամաբանական կապերը: Եղունգների նման ձեվը կարող է խոսել նաեվ այն մասին, որ իր տերն իշխանատենչ է, կարող է առաջնորդ լինել, վեր բարձրանալ ամբոխից, ծայրահեղ վիճակներում առաջինը կայացնել միակ ճիշտ որոշումը: Նրա թույլ կողմը սեփական ներաշխարհն է:

Քառակուսի եղունգներ ունեցող մարդը պարզապես մոլորվում է, երբ հարկ է լինում հետեվել սեփական զգացմունքների, էմոցիաների, կոմպլեքսների, արարքների դրդապատճառների ընթացքին: Միեվնույն ժամանակ նա հիանալի կերպով կարող է բնորոշել մեկ այլ մարդու ներիքին «Ես»-ը՝ առանց գեթ մեկ անգամ սխալվելու: Սակայն ամեն անգամ, երբ խոսք է գնում նրա անձի մասին, նրա անսխալական ու սառը դատողությունը խաթարվում է: Նման մարդու հետ շփվելիս ապարդյուն է անդրադառնալ նրա զգայություններին եվ ինտուիցիային, քանզի դրանք նրա համար օտար ու անհասկանալի ոլորտներ են: Անիմաստ է նրա հետ խոսել նաեվ սեփական զգացմունքների մասին. այս դեպքում եվս նա ձեզ չի հասկանա: Նա ընկալում է միմիայն փաստերի լեզուն՝ կոնկրետ փորձն ու տրամաբանական կապերը:

Սրածայր կամ կոնաձեվ եղունգները վկայում են գեղանկարչության, ճարտարապետության, կառուցողականության եվ այլ պլաստիկ արվեստների նկատմամբ իրենց տիրոջ հակման մասին: Նա արտիստիկ բնույթ ունի, բնածին ռոմանտիկ է, երեվակայող, իրականությունը փոքր-ինչ գունազարդելու սովորություն ունի, հետեվաբար նաեվ լավատես է, աշխարհին նայում է վարդագույն ակնոցով: Նա հեշտությամբ կարող է տարվել գործով, որեվէ մարդով կամ գաղափարով, բայց նույն հեշտությամբ էլ սառում է ու սկսում զբաղվել նոր, ավելի հետաքրքիր բանով, հատկապես՝ եթե նրա նախորդ զբաղմունքը աշխատասիրություն ու նպատակասլացություն է պահանջում: Այլ խոսքով՝ նման մարդուն գրավում է այն, «ինչն ինքն իրեն ստացվում է» ու չի պահանջում համառություն, ջանասիրություն, համբերություն: Ոգեշնչման կարճատեվ պահն անցնելուն պես կորչում է նաեվ նրա հետաքրքրությունը սկսած գործի հանդեպ: Նրան բնորոշ է եվս մի հատկություն՝ անկախությունը ինչպես անձնական, այնպես էլ հասարակական փոխհարաբերություններում:

Կոնաձեվ եղունգներ ունեցող մարդու համար ցանկացած ժամանակային սահմանափակումները, ուրիշի պլանին ենթարկվելու անհրաժեշտությունը նշանակում են միայն մի բան՝ «սա ինձ համար չէ»: Անձնական սահմանները խախտելու կամ սեփական կանոններով նրան առաջնորդելու փորձը նույնիսկ սիրելի անձնավորության կողմից հանգեցնում է միեվնույն արդյունքին: Նման մարդիկ հակված են ներթափանցելու իրերի, երեվույթների ու իրադարձությունների՝ շատերի համար անհայտ ներքին իմաստների մեջ: Դա է պատճառը, որ նրանք հաճախ լրջորեն տարվում են էզոթերիկ գիտություններով, կրոնով, մագիայով եվ այլն: Նյութական բարիքների հանդեպ նրանք միանգամայն անտարբեր են: Դա, բնականաբար, ասկետիզմ չէ, պարզապես այդ բարիքները նրանց կողմից ընկալվում են ավելի շուտ որպես բնական, ի սկզբանե տրված, այլ ոչ թե որպես կյանքի նպատակ:

Կլոր եղունգները խոսում են այն մասին, որ իրենց տերը խոցելի է, վիրավորվող, սիրում է տրվել անիրագործելի երազանքներին, ի վիճակի չէ համակերպվել անարդարության հետ, նույնիսկ եթե դա իրեն չի վերաբերում, անուղղելի սենտիմենտալ է, ոչ միշտ է օբյեկտիվ գնահատումներում: Ցավոք նա չի տիրապետում «իրեն մատուցելու» արվեստին ու չնայած բոլոր հնարավորություններին՝ հաճախ հանդես է գալիս իր համար ոչ այնքան նպաստավոր լույսի ներքո: Հաճախ նա զգում է իր թուլությունը, ոչ միշտ է կարողանում դուրս գալ ստեղծված իրավիճակից, կարող է երկար տանջվել հարազատների, ընկերների հանդեպ մեղքի անհասկանալի զգացումից: Եվ չնայած ներաշխարհի բոլոր այս առանձնահատկություններին՝ նա ունակ է իրապես երջանկացնելու այն մարդուն, ով կկարողանա գնահատել իր բարությունն ու մաքուր հոգին:

Վարդագույն եղունգները վկայում են կայունության ու հաստատակամության մասին:

Անհավասար, ծռմռված եղունգները կամակորության ու հարձակողական բնույթի նշան են:

Կեռ եվ սրացված եղունգները, հատկապես՝ նիհար ձեռքերի վրա, մատնանշում են մարդու խիստ ու չար բնույթը: Հնարավոր է, որ նման մարդը թոքերի հիվանդություն ունենա:

Սփրթնած եղունգները, հատկապես եթե դրանք նաեվ կլոր են, վկայում են այն մասին, որ իրենց տերը վտանգավոր մարդ է բոլոր ասպարեզներում:

Ընդունված է համարել, որ եղունգների վրա առկա սպիտակ բծերը կանխատեսում են մոտալուտ երջանկությունը, իսկ մուգ բծերը՝ դժբախտությունը: Դիտարկումների համաձայն սպիտակ բծերը խոսում են նաեվ իրենց տիրոջ չափից ավելի նյարդային խառնվածքի մասին:

Կարճ եղունգները վկայում են իրենց տիրոջ մարտաշունչ բնույթի մասին: Նման մարդիկ հայտնի վիճաբանողներ են, սիրում են ծաղրել ուրիշներին:

Կարճ, հաստ ու ամուր եղունգները մատնանշում են իրենց տիրոջ ցասումնալից խառնվածքը:

Բոլոր կողմերից մաշկի մեջ ներաճած փոքրիկ եղունգները համարվում են մեծ զգայականության նշան:

Ահա, այսքանը: Ինչպես տեսնում եք, մարդկանց եղունգներն ինֆորմացիայի իսկական շտեմարաններ են: Եվ, այնուհանդերձ, պետք չէ գլխովին տարվել դրանք ուսումնասիրելով, քանի որ նման վարքը մի կողմից շատ անբնական ու կասկածելի կթվա, մյուս կողմից՝ զրուցակցին կստիպի նյարդայնանալ: Ի վերջո, ոչ պակաս ինֆորմատիվ է մարդու աչքերի մեջ նայելը: Դա, ի դեպ, նաեվ ավելի բնական կդիտվի...

Լուսաստվեր
20.09.2007, 08:24
Ահա ևս մեկ թեստ, որը կարծում եմ մի փոքր ավելի հետաքրքիր ու արդյունքների առումով մոտ է իրականությանը, բայց էլի գիտական լուրջ թեստ համարվել չի կարող. ցանկացողները թեստը լրացնելուց հետո կարող են իրանց արդյունքները տեղադրեն այստեղ այնպես ինչպես ահա ես եմ դա անում. (չմոռանամ ասել, որ թեստը ռուսերեն է)

Ահա և այդ կայքի հասցեն.;) / http://pyphagor.newacropol.ru/

1.Ֆիզիոլոգիական կարիք- 26%
2.Էներգետիկ կարիք - 40%
3.Հուզական կարիք - 60%
4.Տրամաբանական կարիք - 66%
5.Իդեալների կարիք - 100%
6.Հավատի և սիրո կարիք - 100%
7.Կյանքի իմաստի կարիք - 80%

Սա էլ ինձ մոտ ստացվեց:)
Կարծում եմ, եթե բացարձակ ճիշտ էլ չի ամեն դեպքում բավականին մոտ է իրականությանը:)

Lapterik
13.10.2007, 22:10
Պարզում ենք էքստրավերտ եք, թե ինտրավերտ: Ուրեմն...
ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏ. ԷՔՍՏՐԱՎԵՐՏ - ԻՆՏՐԱՎԵՐՏ

Շվեյցարացի գիտնական Կարլ Յունգի «Հոգեբանական տիպերը» գրքում հոգեբանական բնութագրման նպատակով առաջին անգամ գործածվեցին «էքստրավերտ» (բառացի թարգմանությամբ՝ արտաքին ուղղվածություն ունեցող) եվ «ինտրավերտ» (ներքին ուղղվածություն ունեցող) հասկացությունները:

Գիտնականի նկարագրության համաձայն էքստրավերտները ձգտում են ընդլայնել գործնական շփումները, օգտագործել բոլոր հնարավորությունները: Ինտրավերտներն, ընդհակառակն, սահմանափակում են շփումները, ինքնամփոփ են, ավելորդ ծախսեր թույլ չեն տալիս, պահպանում են ուժերը:

Հաշվի առնելով էքստրավերտներին եվ ինտրավերտներին բնորոշող հետեվյալ հիմնական ասպեկտները՝ փորձեք պարզաբանել, թե այդ երկու հիմնական հոգեբանական տիպերից որին եք պատկանում անձամբ դուք:

Դուք էքստրավերտ եք, եթե.

1. Մեկ օրում առանց դժվարության կարող եք դիտել 2 ֆիլմ, համերգ, բեմականացում եվ այլն, նշանակել միանգամից մի քանի հանդիպումներ եվ հասցնել իրագործել միայն դրանցից մեկ-երկուսը:

2. Ձեր մտերիմների, ծանոթների թվաքանակն օրըստօրե ավելանում է:

3. Ձեր տրամադրությունը փչանում է, երբ հեռուստացույցն ու ռադիոընդունիչը չեն աշխատում: Դուք ձեզ միայնակ եք զգում, աշխարհից կտրված, եթե անջատում են հեռախոսը:

4. Հեշտությամբ հիշում եք դեմքերը, դեպքերը, կենսագրությունները, սակայն դժվարությամբ եք մտապահում բանաձեվերն ու այլոց դատողությունները:

5. Սիրում եք ուտել, զվարճանալ որեվէ ընկերախմբում: Խուսափում եք մենակությունից: Պատկանում եք կենսախինդ մարդկանց թվին եվ շփումներ եք փնտրում ձեր նմանների հետ՝ խուսափելով ինքնամփոփ մարդկանցից:

6. Սիրում եք նմանակել ուրիշներին, անեկդոտներ, զվարճալի պատմություններ պատմել: Ունեք թեթեվ բնավորություն:

7. Սիրում եք ճառեր, կենացներ ասել: Ընկերախմբում սիրում եք միշտ ուշադրության կենտրոնում լինել:

8. Գիտեք ինչ, որտեղ եվ երբ անել:

9. Արագ կոնտակտի մեջ եք մտնում անծանոթ մարդու հետ եվ հեշտությամբ կողմնորոշվում եք նոր միջավայրում, առանց արտասովոր դժվարությունների դուրս եք գալիս բարդ իրավիճակներից:

10. Արագ որոշումներ եք կայացնում, ընդունակ եք ռիսկի դիմել, որը գրեթե միշտ արդարացվում է: Գործուղումները ձեզ համար զվարճանալու միջոց են եվ դուք դրանք հաճույքով եք ընդունում:

11. Յուրաքանչյուր կոնկրետ իրավիճակում գնահատում եք՝ ինչ ձեռնարկել, եվ գործում եք կախված իրավիճակից:

12. Միշտ բազմաթիվ ծրագրեր, առաջադրանքներ, պրոբլեմներ ու գաղափարներ ունեք, սակայն իրականում ի վիճակի եք իրագործել դրանց մի մասը միայն:

13. Չեք հասկանում եվ չեք կարեկցում մարդկանց, որոնք անդադար դժգոհում են իրենց առողջությունից:

14. Ձեզ հետաքրքրում է, թե ինչ տպավորություն եք թողնում շրջապատողների վրա:

Դուք ինտրավերտ եք, եթե.

1. Անգամ շատ չնչին իրադարձությունը բավական է, որպեսզի կասեցնեք կարեվոր որոշման կայացումը:

2. Երբեմն մի ներկայացումը կամ համերգը ձեզ բավարարում են ողջ ամսվա ընթացքում:

3. Հաճախ եք տրվում հիշողություններին:

4. Սակավաթիվ ընկերներ ունեք: Դժվարությամբ եք մտերմանում մարդկանց հետ:

5. Ավելի հեշտությամբ հիշում եք հիմնական գաղափարները, քան մանրամասները:

6. Գերադասում եք գործ ունենալ փոքրաքանակ, սակայն նախապես մշակված ինֆորմացիայի հետ, քան վերահսկել հաղորդագրությունների ամբողջ հոսքը:

7. Չեք սիրում իրարանցումը, բարձր երաժշտությունը, աղմկոտ ընկերախմբերը:

8. Քիչ քանակությամբ իրեր ունեք, սակայն դրանք կազմում են ձեր ամբողջության մասնիկը:

9. Սիրում եք լուսանկարվել:

10. Սիրում եք մենակ ուտել: Ձեզ ավելի ազատ եվ անկաշկանդ եք զգում տնային միջավայրում: Խուսափում եք անծանոթ ընկերախմբերից:

11. Դժվարությամբ եք հարմարվում նոր միջավայրին, կոլեկտիվին, իրավիճակին...

12. Սկզբունքային մարդ եք եվ ձգտում եք խստորեն հետեվել ձեր սկզբունքներին:

13. Հետեվողական եք ձեր առողջության նկատմամբ, գտնում եք, որ ավելի լավ է ավելորդ անգամ պրոֆիլակտիկ նկատառումներով դեղահաբ ընդունել, քան հետո բուժել հիվանդությունը:

14. Երբեմն ձեզ ասում են, որ որոշ հարցերի հարկավոր է ավելի թեթեվ վերաբերվել, սակայն դուք այդ կարծիքին չեք:

Հաշվարկելով դրական պատասխանները՝ կարող եք եզրակացություն կատարել, թե Յունգի առանձնացրած հոգեբանական տիպերից որն է ձեզ առավել բնորոշ:

Եթե եվ «էքստրա», եվ «ինտրա» դեպքերում դրական պատասխանների թվաքանակը նույնը լինի, հետեվաբար դուք երրորդ տիպին եք պատկանում, որը կոչվում է «ամբավերտ»:

Ի դեպ, մարդկանց մեծամասնությունը հենց այս վերջին տիպին է համապատասխանում:

Ավելացվել է 19 րոպե անց
Փաստոեն էքստրավերտ եմ:

Selene
13.10.2007, 23:25
6:5 օգուտ էքստրավերտի:think:)

ihusik
14.10.2007, 02:02
:) «էքստրավերտ» 2 - 12 «ինտրավերտ» :)

Belle
14.10.2007, 10:11
Կա մի էլ-հասցե, որտեղից կարողանամ հոգեբանական թեստեր <քաշել>? :) Կամ եթե կա մեկը, ով ունի թեստեր, խնդրում եմ ուղարկեք: Նախապես ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ; :)

Փաստորեն, ես էլ եմ Էքստրավերտ :)

Լէգնա
14.10.2007, 10:15
«էքստրավերտ» 8 -, «ինտրավերտ» - 9 ,կարծում էի էքստրավերտ եմ:8

Belle
20.10.2007, 18:13
Կա մի էլ-հասցե, որտեղից կարողանամ հոգեբանական թեստեր <քաշել>? :) Կամ եթե կա մեկը, ով ունի թեստեր, խնդրում եմ ուղարկեք: Նախապես ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ; :)

Աուուււուուուուու..... Ինչու ոչ ոք չի պատասխանում? :(

Fantazy
20.10.2007, 20:29
Այստեղ կան տեստեր http://pyphagor.newacropol.ru/

Հ.Գ. Այս թեմայի 2-րդ էջում էր: ;)

Մանոն
29.10.2007, 11:57
Վստահու՞մ եք ինտուիցիային

Պատասխանելով հարցերին կարող եք իմանալ, թե որքանո՞վ է զարգացած ձեր ինտուիցիան և արժե՞ վստահել ձեր ներքին ձայնին:
1.Ձեր բախտը բերու՞մ է ազարտային խաղերում:
2.Ընդունա՞կ եք առաջին անգամ օտարի տանը հայտնվելով՝ հասկանալ այնտեղ տիրող մթնոլորտը:
3. Վստահու՞մ եք առաջին տպավորությանը:
4. Հաճա՞խ եք գլխի ընկնում, թե ո՞վ է ձեզ զանգողը՝ մինչ խոսափողը վերցնելը:
5. Հավատու՞մ եք նախախնամությանը, ճակատագրին:
6. Միշտ կատարվու՞մ են ձեր նվիրական երազանքները:
7. Կարողանու՞մ եք ավարտել զրուցակցի կիսատ թողած միտքը:
8. Պատահու՞մ է, որ մեկի մասին մտածեք, ու անմիջապես հանդիպեք նրան փողոցում:
9. Ունենու՞մ եք կատարվածն արդեն վերապրած լինելու զգացողություն:
10. Տեսնու՞մ եք մարգարեական երազներ:
11. Պատահե՞լ է, որ արթնանաք այն զգացողությամբ, թե ձեր հարազատներից մեկնումեկը վտանգի մեջ է, ու դա հաստատվել է:
12. Ձեռք եք բերու՞մ այնպիսի իր միայն նրա համար, որ ձեզ թվացել է, թե այն ուղղակի ձեզ համար է նախատեսված:
13. Հավատու՞մ եք սիրույն առաջին հայացքից:
14. Որոշումներ կայացնելիս սովորաբար լսու՞մ եք ձեր ներքին ձայնին:
15. Վստահում եք ինտուիցիայի՞ն, թե՞ տրամաբանությանը:

Յուրաքանչյուր դրական պատասխանի համար գումարեք 1 միավոր և հաշվեք արդյունքը:

10-15 միավոր
Դուք ունեք զարմանալիորեն զարգացած ինտուիցիա: Կարող եք համարձակորեն վստահել ձեր ներքին ձայնին, այն ձեզ երբեք հուսախաբ չի անի::)
5-9 միավոր
Դուք ունեք որոշակի մարգարեական ընդունակություններ, բայց կյանքի կարևոր հարցերում չարժե վստահել ինտուիցիային: Դուք ռիսկի կդիմեք ընդունել սեփական վախերը որպես ներքին ձայնի հուշում: Սովորիր ազատել գիտակցությունը վայրկենակամ մտքերից, և այդ դեպքում ենթագիտակցությունը «կտա» ձեզ ճշմարիտ ինֆորմացիա::P
5 միավորից քիչ
Ձեր կյանքում որպես առաջին ջութակ հանդիսանում է ո՛չ թե ինտուիցիան, այլ տրամաբանությունը: Կարևոր որոշումներ դուք պետք է կայացնեք լավ կշռադատելով խնդիրը: Ենթարկվել մտքի առաջին իսկ պորթկումին՝ ձեզ հակացուցված է::B

Vive L'Armenie
29.10.2007, 12:26
հետաքրքիր է 7 միավոր :think Իհարկե այնքան էլ չեմ վստահում իմ ինտուիցիային, բայց երբեմն կարելի է :)

Կարեն ջան
29.10.2007, 12:31
Ես էլ 11 եմ հավաքել :)

ihusik
29.10.2007, 13:59
Ես էլ եմ 11 միավոր հավաքել, բայց կաին հարցեր որոնց միանշանակ չէի կարող պատասխանել:)

Selene
29.10.2007, 14:04
Ես էլ 9 միավոր եմ հավաքել, բայց համաձայն եմ, որ

կային հարցեր որոնց միանշանակ չէի կարող պատասխանել:)

*e}|{uka*
29.10.2007, 14:07
Նույնպես 11 միավոր , իսկ գիտեք , որ աղջիկները ինտուիտիվ ավելի զարգացած են , քան տղաները ? :P

Ուրվական
29.10.2007, 14:34
7, բայց ավելիին էի սպասում: Չէ, ամեն դեպքում, երևի մի քիչ ավելի ավելի շատ միավորներ պետք ա հավաքած լինեի, ասենք՝ մի 10:

Goga
29.10.2007, 15:24
10-15 միավոր
Դուք ունեք զարմանալիորեն զարգացած ինտուիցիա: Կարող եք համարձակորեն վստահել ձեր ներքին ձայնին, այն ձեզ երբեք հուսախաբ չի անի::)

12 միավոր:think:)

gayane70
29.10.2007, 15:51
10 միաոր:love:(

Fantazy
29.10.2007, 15:54
10 միավոր եմ հավաքել, բայց

... կաին հարցեր որոնց միանշանակ չէի կարող պատասխանել:)

:oy

Dayana
29.10.2007, 16:10
11,5 վերջին հարցին 0,5 միավոր եմ դրել :D

Belle
29.10.2007, 17:49
12, տենց էլ գիտեի: ;) Շատ լավ թեստ էր: Ավելի հաճախ թեստեր դրեք էլի: Ես լավ չեմ ճարում: :(

Universe
01.11.2007, 21:18
Վստահու՞մ եք ինտուիցիային
Պատասխանելով հարցերին կարող եք իմանալ, թե որքանո՞վ է զարգացած ձեր ինտուիցիան և արժե՞ վստահել ձեր ներքին ձայնին...
13 միավոր...:) Բայց բոլոր հարցերին որքան հնարավոր է չեստնի եմ պատասխանել... :think ընդհանրապես ճիշտ են ասում, որ աջիկների մոտ հիմնականում ավելի լավ է զարգացած լինում ինտուիցիան: Այ օրինակ մի բան ասեմ՝ չզարմանաք, մի հատ ծանոթ ունեմ, շատ անգամ հեռախոսին պատասխանելուց համարը ինտուիցիայով Определить ա անում...:8 Այսինքն այն Определить իմաստով, որ մինչեւ պատասխանելը արդեն գուշակումա, թե ծանոթներից ո՞վա զանգահարողը, նույնիսկ ամենաանկանխատեսելի զանգերի ժամանակ... :think
Шестое чувство!!! Այ սա իրոք որ հետաքրքիր երեւույթ է...

StrangeLittleGirl
02.11.2007, 18:49
Կարդացի ինտուիցիայի տեստը: Անկեղծ ասած, ես գտնում եմ, որ մարգարեությունն ու ինտուիցիան իրար հետ ոչ մի կապ չունեն: Մարգարեությունն Աստծո տված պարգև է, իսկ ինտուցիան հատկանիշ է, որը զարգանում է կյանքի ընթացքում:

Barça
02.11.2007, 18:56
Վստահու՞մ եք ինտուիցիային

հետաքրքիրա քանի միավոր պետքա տալ վերջի հարցի պատասխաններինըտեղ դրական կամ բացասական բան չկա.
առանց վերջին հարցի 13 միավոր.
մեկել մի բան ասեմ, նախախնամությունը ու ճակատագիրը լրիվ տարբեր բաներ են,.

Vive L'Armenie
12.12.2007, 16:33
Կարծում եմ հետաքրքիր կլինի այս թեման ;), ամեն դեպքում հետաքրքիր կլիներ իմանալ արդյո՞ք ճիշտ է :unsure :8

Մարդու քայլվածքում գլխավորը արագությունն է, քայլերի չափերը, քայլելու ընթացքում մարմնի շարժումները, լարվածության աստիճանը:

Արագ կամ դանդաղ քայլքը պայմանավորված է մարդու խանդավառությամբ և ուժերի մղումով՝ անհանգիստ կամ նյարդային, կենսուրախ կամ ակտիվ, հանգիստ կամ թուլացած, ծույլ:

Լայն քայլքը բնորոշ է ավելի շատ տղամարդկանց: Այս մարդիկ նպատակասլաց են, խանդոտ, նախաձեռնող և գործարար: Նրանք հաճախ սևեռված են ապագա ծրագրերի իրագործմանը:

Փոքր ու կարճ քայլքը ներհատուկ է կանանց: Նրանք զգուշավոր են, հաշվենկատ, հարմարվող, զուսպ, մտածում ու գործում են արագ:

Ընդգծված լայն ու դանդաղ քայլք. այս մարդիկ ձգտում են իրենց ցուցադրել: Աներեր ու ծանր քայլողները շրջապատին ցուցադրում են իրենց ուժը և անհատականությունը: (Հետաքրքիր է, արդյո՞ք դա այդպես է):

Ակնհայտորեն տկար ու անեռանդ քայլքով մարդիկ աչքի են ընկնում հետաքրքրությունների բացակայությամբ, տանել չեն կարողանում հարկադրանքը և պատասխանատվությունը: Նման քայլվածքը բնորոշ է նաև դեռահաս, պճնամոլ ու չկանոնակարգված վարքի տեր երիտասարդներին:

Կարճ-կարճ, արագ ու անկանոն ռիթմով քայլքը ներհատուկ է հուզական և վախկոտ մարդկանց:

Ռիթմիկ ու ամուր, մարմնով փոքր,ինչ առաջ ձգված ու կոնքերի ընդգծված շարժումով քայլվածք. այս մարդիկ կամ պարզամիտ են, կամ ինքնավստահ:

Կրունկները քստքստացնելով քայլող մարդիկ չունեն կամքի ուժ և նպատակներ: Դանդաղկոտությունն ու ծուլությունը նրանց բնորոշ հատկությունն է:

Ծանր-ծանր ու «հպարտ», երբեմն անտեղի բեմական ցուցադրականությամբ քայլք. այս մարդիկ ինքնասիրահարված են և մեծամիտ:

Կոպիտ ու ջղաձիգ, ոտնաթաթերի լայն բացբվածքով քայլքը հատկանշական է փոխհարաբերություններից խուսափող, երկչոտ ու ներամփոփ մարդկանց: Նրանց ներհատուկ է կոպտությունն ու դյուրագրգռությունը:

Անբնական սրընթաց քայլք՝ ընդգծված լայն և արագ քայլերով, ձեռքերի առաջ ու հետ թափահարումներով. այս մարդիկ ցուցադրում են իրենց ակտիվությունը, որը հաճախ զուգորդվում է սեփական ցանկությունների արտահայտմամբ:

Ոտնաթաթերը մշտապես վեր ձգված քայլք. այս քայլվածքը հատուկ է անհագուրդ ցանկությամբ բարձունքի ձգտող, մտավոր հատկանիշներով օժտված մարդկանց:

Belle
12.12.2007, 17:36
Կարծում եմ հետաքրքիր կլինի այս թեման ;), ամեն դեպքում հետաքրքիր կլիներ իմանալ արդյո՞ք ճիշտ է :unsure :8

Մարդու քայլվածքում գլխավորը արագությունն է, քայլերի չափերը, քայլելու ընթացքում մարմնի շարժումները, լարվածության աստիճանը:

Արագ կամ դանդաղ քայլքը պայմանավորված է մարդու խանդավառությամբ և ուժերի մղումով՝ անհանգիստ կամ նյարդային, կենսուրախ կամ ակտիվ, հանգիստ կամ թուլացած, ծույլ:

Արագ եմ քայլում, ու լավ է մեկնաբանած: Բայց մնացածից մի քիչ լավ գլուխ չհանեցի: Ամեն գեպքում հեաքրքիր էր: ;)

Vive L'Armenie
16.12.2007, 06:10
Փոքր ու կարճ քայլքը ներհատուկ է կանանց: Նրանք զգուշավոր են, հաշվենկատ, հարմարվող, զուսպ, մտածում ու գործում են արագ:

Սա էլ իմ քայլն է :8 Եղբորս հետևից վազում եմ՝ չեմ հասցնում լոոոոոոոոլ :D

Երկնային
05.01.2008, 20:46
մի քանիսը փորձեցի :oy

Սիրու՞մ եք ձեզ

25-50միավոր- Դուք ձեզ սիրում եք այնքան ուժգին, որքան և ողջ աշխարհը: Կյանքում ունեցած հաջողությունները մեծամասամբ պայմանավորված են համապարփակ սիրո այս զգացումով: Դրա շնորհիվ դուք շրջապատողներից անընդհատ դրական ազդակներ եք ստանում:

1. տխուրը
2. 20 հատնել կարմիր…
3. կխնդրեմ որ կանչեն…
4. անկողնուն
5. քնած է
6.զվարճանքներով ճանապարհը

ԿՆՈ՞Ջ, ԹԵ ՏՂԱՄԱՐԴՈՒ ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՔ

Հոգեկան առումով դուք 100%-ով կին եք: Այսօր այդպիսի մարդիկ հազվագյուտ են հանդիպում: Եթե դուք սիրում եք զբաղվել խոհանոցով, տնային գործերով եվ երեխաների դաստիարակությամբ, եթե դուք մեղմ եք եվ խոնարհ, ապա դուք ունեք տղամարդու իդեալը դառնալու բոլոր նախադրյալները: Իսկական տղամարդը կընդունի ձեզ այնպիսին, ինչպիսին կաք, եվ դա բավական է, որ նա սիրի ձեզ: Դե իսկ եթե դուք տղամարդ եք, ապա ձեր վիճակը նախանձելի չէ…

ԼՈԼԻԿԻ, ՎԱՐՈՒՆԳԻ, ՁՄԵՐՈՒԿԻ ԵՎ ՍԵԽԻ ՄԱՍԻՆ...

Սեխ եվ լոլիկ: Եթե սա Ձեր նախապատվությունն է, ապա Դուք հավասարակշռված եք, նրբանկատ եվ հանդարտ: Ունեք ներքին տակտ եվ զգայականություն: Սիրում եք գեղեցիկ իրեր եվ շատ լավ ճաշակ ունեք: Սեխա-լոլիկային տղամարդիկ մի փոքր կանացի են: Շատ հաճախ նրանք դառնում են նկարիչներ կամ երաժիշտներ: Կարճ ասած՝ այս մարդկանց ավելի մոտ է ստեղծագործ աշխատանքը: Նման կանայք շուտ սիրահարվող են, տպավորվող, սիրային հարաբերություններում՝ կրքոտ եվ կայուն: Նրանք սովորաբար լինում են նվիրված, քնքուշ եվ հոգատար կին իրենց ամուսինների համար: Իսկ ահա տղամարդիկ, որոնք պատկանում են այս տիպին, կարող են ինքնասիրահարված էգոիստներ լինել:

P.S. Ասում են, որ լավագույն ամուսնական դաշինքը կնքվում է հետեվյալ տիպերի միջեվ.

տղամարդ «լոլիկ-ձմերուկ» եվ կին «լոլիկ-սեխ»

:love

Երկնային
09.01.2008, 20:10
Սա էլ իմ կողմից :oy

Այս տեստը ձեզ հնարավորութըուն կտա պարզեզլու թե ինչ է ձեզ համար նշանակում այսնպիսի հասկացություները, ինչպիսիք են` սերը, հարաբերությունները, դավաճանությունը, համակրանքը:

1. Պատկերացրեք, որ աշխարհի վերջն է: Դուք հնարավորություն ունեք փրկել կենդանիների միայն մի տեսակի… Ո՞րը կընտրեք
ճագար
ոչխար
ձի
եղնիկ

2. Եթե ստիպված լինեիք կենդանու կյանք ապրել, ո՞ր կենդանին կդառնայիք:
շուն
կատու
ձի
օձ

3. Եթե հնարավորություն ունենայիք անել այնպես, որ կենդանիներից մի տեսակ վերանար աշղարհի երեսից, ո՞րը դա կլիներ:
ա.ռյուծ
օձ
կոկորդիլոս
շնաձուկ

4. Եթե այս կենդանիներից որևէ մեկը կարողանար խոսել, դուք կնախընտրեի, որ դա լիներ
ոչխար
ձի
ճագար
թռչուն

5 Դուք հայտնվել եք անմարդաբնակ կղզում: Դուք ունեք հնարավորութըուն ընտրել նրան ով ձեզ կընկերակցի: Ու՞մ կընտրեք:
մարդ
խոզ
կով
թռչուն

6. Ենթադրենք` հնարավորություն ունեք ընտելացնել ցանկացած կենդանու: Դա կլիներ
դինոզավրը
սպիտակ վագրը,
սպիտակ արջը
հովազը

7. Եթե կարողանայիք 5 րոպեյով կենդանի լինել, որ՞ը կնախնընտրեիք լինել:
առյուծ
կատու
ձի.
աղավնի

գնամ արդյունքներն էլ թարգմանեմ, որ մի քանի օրից տեղադրեմ… :oy

Belle
12.01.2008, 13:27
1. Կարծիք կա, որ քնելու լավագույն ուղղությունը հարավ-հյուսիսն է, այսինքն` գլուխը հարավում, ոտքերը` հյուսիսում: Վատ չէ նաև գլուխը արևելքում քնելը: Այ, եթե գլուխն արևմուտքում քնել, վատ են քնում, առավոտ էլ գլխացավով են արթնանում:
2. Պառկելու դիրքը, ըստ հոգեբանների, կախված է տրամադրությունից ու բնավորությունից: Դիտել եմ մի հաղորդում, որտեղ մեկնաբանվում է պառկելիս ոտքերի, ձեռքերի դիրքը, մեկնվածությունը, բարձի նկատմաբ պառկելու դիրքը:

1-ը իմ վրա ոչ մի ձևով չի տարածվում, ոնց էլ քնեմ, ինչ տրամադրությամբ էլ քնեմ, կարևոր չէ գլուխս որ կողմում է, ես առավոտյան առանց գլխացավի եմ արթնանում, ու լավ էլ հանգիստ քնում եմ: :hands
2-ը ուշադրություն եմ դարձել, լրիվ համապատասխանում է այդ հաղորդման մեկնաբանություններին: /Ափսոս չեմ կարող ներկայացնել, որ դուք էլ ուշադրություն դարձնեք :( /:

Ինչ կարծիք ունեք 1-ին կետի մասին? Կա ինչ-որ մասնագիտական մեկնաբանություն?
Իսկ 2-րդ կետը? Հանդիպել եք նման մեկնաբանությունների? Ինչ կասեք դրա վերաբերյալ? :)

Ավելացվել է 5 րոպե անց

Սա էլ իմ կողմից :oy

Այս տեստը ձեզ հնարավորութըուն կտա պարզեզլու թե ինչ է ձեզ համար նշանակում այսնպիսի հասկացություները, ինչպիսիք են` սերը, հարաբերությունները, դավաճանությունը, համակրանքը:

1. Պատկերացրեք, որ աշխարհի վերջն է: Դուք հնարավորություն ունեք փրկել կենդանիների միայն մի տեսակի… Ո՞րը կընտրեք
ճագար
ոչխար
ձի
եղնիկ

2. Եթե ստիպված լինեիք կենդանու կյանք ապրել, ո՞ր կենդանին կդառնայիք:
շուն
կատու
ձի
օձ

3. Եթե հնարավորություն ունենայիք անել այնպես, որ կենդանիներից մի տեսակ վերանար աշղարհի երեսից, ո՞րը դա կլիներ:
ա.ռյուծ
օձ
կոկորդիլոս
շնաձուկ

4. Եթե այս կենդանիներից որևէ մեկը կարողանար խոսել, դուք կնախընտրեի, որ դա լիներ
ոչխար
ձի
ճագար
թռչուն

5 Դուք հայտնվել եք անմարդաբնակ կղզում: Դուք ունեք հնարավորութըուն ընտրել նրան ով ձեզ կընկերակցի: Ու՞մ կընտրեք:
մարդ
խոզ
կով
թռչուն

6. Ենթադրենք` հնարավորություն ունեք ընտելացնել ցանկացած կենդանու: Դա կլիներ
դինոզավրը
սպիտակ վագրը,
սպիտակ արջը
հովազը

7. Եթե կարողանայիք 5 րոպեյով կենդանի լինել, որ՞ը կնախնընտրեիք լինել:
առյուծ
կատու
ձի.
աղավնի

գնամ արդյունքներն էլ թարգմանեմ, որ մի քանի օրից տեղադրեմ… :oy

Պատասխաններ.
1. Ձի /կամ եղնիկ, 2սն էլ շատ եմ սիրում/
2. շուն /շուն-հավատարմություն եմ համարում/
3. շնաձուկ
4. թռչուն
5. մարդ
6. սպիտակ վագր
7. ձի

Անհամբեր սպասում եմ արդյունքներին ;) հուսով եմ ինքս ինձնից չեմ հիասթափվի :D

Մանե
12.01.2008, 14:26
Սա էլ իմ կողմից :oy

Այս տեստը ձեզ հնարավորութըուն կտա պարզեզլու թե ինչ է ձեզ համար նշանակում այսնպիսի հասկացություները, ինչպիսիք են` սերը, հարաբերությունները, դավաճանությունը, համակրանքը:

1. Պատկերացրեք, որ աշխարհի վերջն է: Դուք հնարավորություն ունեք փրկել կենդանիների միայն մի տեսակի… Ո՞րը կընտրեք
ճագար
ոչխար
ձի
եղնիկ
Եղնիկ :love

2. Եթե ստիպված լինեիք կենդանու կյանք ապրել, ո՞ր կենդանին կդառնայիք:
շուն
կատու
ձի
օձ
շուն:love

3. Եթե հնարավորություն ունենայիք անել այնպես, որ կենդանիներից մի տեսակ վերանար աշղարհի երեսից, ո՞րը դա կլիներ:
առյուծ
օձ
կոկորդիլոս
շնաձուկ
օձ

4. Եթե այս կենդանիներից որևէ մեկը կարողանար խոսել, դուք կնախընտրեի, որ դա լիներ
ոչխար
ձի
ճագար
թռչուն
ձի :love

5 Դուք հայտնվել եք անմարդաբնակ կղզում: Դուք ունեք հնարավորութըուն ընտրել նրան ով ձեզ կընկերակցի: Ու՞մ կընտրեք:
մարդ
խոզ
կով
թռչուն
մարդ

6. Ենթադրենք` հնարավորություն ունեք ընտելացնել ցանկացած կենդանու: Դա կլիներ
դինոզավրը
սպիտակ վագրը,
սպիտակ արջը
հովազը
Վագր :love

7. Եթե կարողանայիք 5 րոպեյով կենդանի լինել, որ՞ը կնախնընտրեիք լինել:
առյուծ
կատու
ձի.
աղավնի
աղավնի :angel :love

գնամ արդյունքներն էլ թարգմանեմ, որ մի քանի օրից տեղադրեմ… :oy
Սպասում եմ/ենք :P

Երկնային
13.01.2008, 03:14
Արդյունքները... ;)

1. Ձեր ընտրությունը ցույց է տալիս, թե ինչպիսի մարդ ձեզ դուր կգա
Ոչխար – խելոք ու չկոնֆլիկտող
Ձի – ազատասեր ու անկախ
Եղնիկ – Էլեգանտ ու ճիշտ պահվածքով
Ճագար – արտաքինից սառը, բայց շատ ջերմ ներքուստ

2. Ձեր ընտրությունը ցույց է տալիս, թե ինչ տպավորություն եք ուզում թողնել մյուսների վրա

Շուն – հավատարիմ
Օձ- ակտիվ ու ճկուն
Կատու – Էլեգանտ
Ձի- Լավատեսական

3. Ձեր ընտրությունը ցույց է տալիս, թե ինչպիսի արարքից կհրաժարվեիք սիրելի մարդուց

Շնաձուկ- եթե նա այնպիսի մարդ է, որը իր նպատակին հասնելու համար քայլում է ուրիշների զգացմունքների վրայով ու կանգ չի առնում ոչնչի առաջ
Կոկորդիլոս – Դաժանությունն ու անգթությունը
Օձ- Նա միշտ անտրամադիր է ու Դուք չգիտեք, թե ինչպես դա հաղթահարել
Առյուծ- ինքնահավանությունը ու գոռոզությունը

4. Ձեր ընտրությունը ցույց է տալիս, թե ինչ հարաբերություններ կցանկանայիք ունենալ ձեր սիրեցյալի հետ

Ձի – դուք հանգիստ շփվում եք տարբեր թեմաներով, դուք ոչ մի հգաղտնիքներ չունեք իրարից
Թռչուն – Ձեր նպատակն է երկարատև հարաբերությունները
Ոչխար – Դուք իրար հասկանում եք առանց խոսքերի
Ճագար – հարաբերությունները շատ ջերմ են, շատ հաճախ եք իրար մասին մտածում

5.Ձեր ընտրությունը ցույց է տալիս, թե ընդունակ եք դավաճանության, թե ոչ

Մարդ – շատ քիչ է հավանականությունը
Կով – Դուք ունակ չեք դավաճանել
Խոզ – Շատ մեծ է հավանականությունը, որ դուք կդավաճանեք
Թռչուն – Հավատարմությունը Ձեզ համար դատարկ բառ է, Դուք կարող եք դավաճանել

6. Ձեր ընտրությունը ցույց է տալիս Ձեր վերաբերմունքը ամուսնության նկատմամբ

Սպիտակ վագր – Ձեր համար ամուսնությունը շատ թանկ բան է, երբ ամուսնանաք, շատ բարձր կգնահատեք ամուսնությունը և Ձեր երկրորդ կեսին
Դինոզավր – Դուք վատատես եք, ու կարծում եք, որ երջանիկ ամուսնություններ չեն լինում
Հովազ- Դուք միշտ ցանկացել եք ամուսնացալ, բայց իրականում ամուսնության մասին ոչինչ չգիտեք
Սպիտակ արջ – Դուք վաղենում եք ամուսնությունի, որովհետև կարծում եք, որ այն Ձեզ կզրկի ազատությունից

7. Ձեր ընտրությունը ցույց է տալիս Ձեր վերաբերմունքը սիրո նկատմամբ

Կատու- դուք էգոիստ եք այդ հարցում և կարծում եք, որ կարող եք հասնել սիրուն ամեն պահի
Առյուծ – Դուք ուզում եք միշտ ուժգին սիրել, ու ամեն ինչ կանեք դրան հասնելու համար
Աղավնի – Սերը Ձեզ համար երկուսի համար հավասար իրավունքներն են
Ձի – Դուք չեք սիրում երկարատև հարաբերությունների, դրա համար էլ նախընտրում եք սիրախաղը

Ավելացվել է 2 րոպե անց
ես ընտրել էի... :oy

Արդյունքները... ;)

1. Ձեր ընտրությունը ցույց է տալիս, թե ինչպիսի մարդ ձեզ դուր կգա
Ձի – ազատասեր ու անկախ

2. Ձեր ընտրությունը ցույց է տալիս, թե ինչ տպավորություն եք ուզում թողնել մյուսների վրա
Շուն – հավատարիմ

3. Ձեր ընտրությունը ցույց է տալիս, թե ինչպիսի արարքից կհրաժարվեիք սիրելի մարդուց
Կոկորդիլոս – Դաժանությունն ու անգթությունը

4. Ձեր ընտրությունը ցույց է տալիս, թե ինչ հարաբերություններ կցանկանայիք ունենալ ձեր սիրեցյալի հետ
Թռչուն – Ձեր նպատակն է երկարատև հարաբերությունները

5.Ձեր ընտրությունը ցույց է տալիս, թե ընդունակ եք դավաճանության, թե ոչ
Մարդ – շատ քիչ է հավանականությունը

6. Ձեր ընտրությունը ցույց է տալիս Ձեր վերաբերմունքը ամուսնության նկատմամբ
Սպիտակ վագր – Ձեր համար ամուսնությունը շատ թանկ բան է, երբ ամուսնանաք, շատ բարձր կգնահատեք ամուսնությունը և Ձեր երկրորդ կեսին

7. Ձեր ընտրությունը ցույց է տալիս Ձեր վերաբերմունքը սիրո նկատմամբ
Առյուծ – Դուք ուզում եք միշտ ուժգին սիրել, ու ամեն ինչ կանեք դրան հասնելու համար

:oy

ihusik
14.01.2008, 20:32
Չգիտեմ որքանով է համապատասխանում իրականությանը, բայց...

1. Ձեր ընտրությունը ցույց է տալիս, թե ինչպիսի մարդ ձեզ դուր կգա
Եղնիկ – Էլեգանտ ու ճիշտ պահվածքով

2. Ձեր ընտրությունը ցույց է տալիս, թե ինչ տպավորություն եք ուզում թողնել մյուսների վրա
Շուն – հավատարիմ

3. Ձեր ընտրությունը ցույց է տալիս, թե ինչպիսի արարքից կհրաժարվեիք սիրելի մարդուց
Կոկորդիլոս – Դաժանությունն ու անգթությունը

4. Ձեր ընտրությունը ցույց է տալիս, թե ինչ հարաբերություններ կցանկանայիք ունենալ ձեր սիրեցյալի հետ
Թռչուն – Ձեր նպատակն է երկարատև հարաբերությունները

5.Ձեր ընտրությունը ցույց է տալիս, թե ընդունակ եք դավաճանության, թե ոչ
Մարդ – շատ քիչ է հավանականությունը

6. Ձեր ընտրությունը ցույց է տալիս Ձեր վերաբերմունքը ամուսնության նկատմամբ
Հովազ- Դուք միշտ ցանկացել եք ամուսնանալ, բայց իրականում ամուսնության մասին ոչինչ չգիտեք

7. Ձեր ընտրությունը ցույց է տալիս Ձեր վերաբերմունքը սիրո նկատմամբ
Աղավնի – Սերը Ձեզ համար երկուսի համար հավասար իրավունքներն են

Belle
15.01.2008, 12:21
1. Ձեր ընտրությունը ցույց է տալիս, թե ինչպիսի մարդ ձեզ դուր կգա
Ձի – ազատասեր ու անկախ կամ
Եղնիկ – Էլեգանտ ու ճիշտ պահվածքով

2. Ձեր ընտրությունը ցույց է տալիս, թե ինչ տպավորություն եք ուզում թողնել մյուսների վրա
Շուն – հավատարիմ

3. Ձեր ընտրությունը ցույց է տալիս, թե ինչպիսի արարքից կհրաժարվեիք սիրելի մարդուց
Շնաձուկ- եթե նա այնպիսի մարդ է, որը իր նպատակին հասնելու համար քայլում է ուրիշների զգացմունքների վրայով ու կանգ չի առնում ոչնչի առաջ

4. Ձեր ընտրությունը ցույց է տալիս, թե ինչ հարաբերություններ կցանկանայիք ունենալ ձեր սիրեցյալի հետ
Թռչուն – Ձեր նպատակն է երկարատև հարաբերությունները

5.Ձեր ընտրությունը ցույց է տալիս, թե ընդունակ եք դավաճանության, թե ոչ
Մարդ – շատ քիչ է հավանականությունը

6. Ձեր ընտրությունը ցույց է տալիս Ձեր վերաբերմունքը ամուսնության նկատմամբ
Սպիտակ վագր – Ձեր համար ամուսնությունը շատ թանկ բան է, երբ ամուսնանաք, շատ բարձր կգնահատեք ամուսնությունը և Ձեր երկրորդ կեսին

7. Ձեր ընտրությունը ցույց է տալիս Ձեր վերաբերմունքը սիրո նկատմամբ
Ձի – Դուք չեք սիրում երկարատև հարաբերությունների, դրա համար էլ նախընտրում եք սիրախաղը

Վերջինի հետ մի քիչ համաձայն չեմ, լրիվ հակառակն է, մնացածը ոնցոր ճիշտ է: Երևի որ վարջին հարցը աղավնու փոխարեն աղվես էի կարդացել, դրա համար է սխալ ստացվել: ;)

Հասուլյո
15.01.2008, 12:52
Պատասխաններ
Եղնիկ
Շուն
Կոկորդիլոս
Ձի
Մարդ
Հովազ
Աղավնի…oy

Vive L'Armenie
15.01.2008, 17:07
Փորձեմ...:oy

1. Ձեր ընտրությունը ցույց է տալիս, թե ինչպիսի մարդ ձեզ դուր կգա
Եղնիկ – Էլեգանտ ու ճիշտ պահվածքով

2. Ձեր ընտրությունը ցույց է տալիս, թե ինչ տպավորություն եք ուզում թողնել մյուսների վրա
Շուն – հավատարիմ

3. Ձեր ընտրությունը ցույց է տալիս, թե ինչպիսի արարքից կհրաժարվեիք սիրելի մարդուց
Կոկորդիլոս – Դաժանությունն ու անգթությունը

4. Ձեր ընտրությունը ցույց է տալիս, թե ինչ հարաբերություններ կցանկանայիք ունենալ ձեր սիրեցյալի հետ
Թռչուն – Ձեր նպատակն է երկարատև հարաբերությունները

5.Ձեր ընտրությունը ցույց է տալիս, թե ընդունակ եք դավաճանության, թե ոչ
Մարդ – շատ քիչ է հավանականությունը

6. Ձեր ընտրությունը ցույց է տալիս Ձեր վերաբերմունքը ամուսնության նկատմամբ
Սպիտակ վագր – Ձեր համար ամուսնությունը շատ թանկ բան է, երբ ամուսնանաք, շատ բարձր կգնահատեք ամուսնությունը և Ձեր երկրորդ կեսին

7. Ձեր ընտրությունը ցույց է տալիս Ձեր վերաբերմունքը սիրո նկատմամբ
Աղավնի – Սերը Ձեզ համար երկուսի համար հավասար իրավունքներն են

Script
15.01.2008, 17:40
1. Ձեր ընտրությունը ցույց է տալիս, թե ինչպիսի մարդ ձեզ դուր կգա

Ձի – ազատասեր ու անկախ

2. Ձեր ընտրությունը ցույց է տալիս, թե ինչ տպավորություն եք ուզում թողնել մյուսների վրա

Կատու – Էլեգանտ

3. Ձեր ընտրությունը ցույց է տալիս, թե ինչպիսի արարքից կհրաժարվեիք սիրելի մարդուց

Օձ- Նա միշտ անտրամադիր է ու Դուք չգիտեք, թե ինչպես դա հաղթահարել

4. Ձեր ընտրությունը ցույց է տալիս, թե ինչ հարաբերություններ կցանկանայիք ունենալ ձեր սիրեցյալի հետ

Թռչուն – Ձեր նպատակն է երկարատև հարաբերությունները

5.Ձեր ընտրությունը ցույց է տալիս, թե ընդունակ եք դավաճանության, թե ոչ

Մարդ – շատ քիչ է հավանականությունը

6. Ձեր ընտրությունը ցույց է տալիս Ձեր վերաբերմունքը ամուսնության նկատմամբ

Սպիտակ վագր – Ձեր համար ամուսնությունը շատ թանկ բան է, երբ ամուսնանաք, շատ բարձր կգնահատեք ամուսնությունը և Ձեր երկրորդ կեսին

7. Ձեր ընտրությունը ցույց է տալիս Ձեր վերաբերմունքը սիրո նկատմամբ

Առյուծ – Դուք ուզում եք միշտ ուժգին սիրել, ու ամեն ինչ կանեք դրան հասնելու համար

Իմ մոտ էլ էսպես ստացվեց:)

Selene
15.01.2008, 19:13
Սա էլ իմ արդյունքներն են:think
1. Ձեր ընտրությունը ցույց է տալիս, թե ինչպիսի մարդ ձեզ դուր կգա
Ձի – ազատասեր ու անկախ

2. Ձեր ընտրությունը ցույց է տալիս, թե ինչ տպավորություն եք ուզում թողնել մյուսների վրա
Շուն – հավատարիմ

3. Ձեր ընտրությունը ցույց է տալիս, թե ինչպիսի արարքից կհրաժարվեիք սիրելի մարդուց
օձ – Նա միշտ անտրամադիր է ու Դուք չգիտեք, թե ինչպես դա հաղթահարել

4. Ձեր ընտրությունը ցույց է տալիս, թե ինչ հարաբերություններ կցանկանայիք ունենալ ձեր սիրեցյալի հետ
Թռչուն – Ձեր նպատակն է երկարատև հարաբերությունները

5.Ձեր ընտրությունը ցույց է տալիս, թե ընդունակ եք դավաճանության, թե ոչ
Մարդ – շատ քիչ է հավանականությունը

6. Ձեր ընտրությունը ցույց է տալիս Ձեր վերաբերմունքը ամուսնության նկատմամբ
սպիտակ վագր- Ձեր համար ամուսնությունը շատ թանկ բան է, երբ ամուսնանաք, շատ բարձր կգնահատեք ամուսնությունը և Ձեր երկրորդ կեսին

7. Ձեր ընտրությունը ցույց է տալիս Ձեր վերաբերմունքը սիրո նկատմամբ
Աղավնի – Սերը Ձեզ համար երկուսի համար հավասար իրավունքներն են

Undina
16.01.2008, 11:01
1. Ձեր ընտրությունը ցույց է տալիս, թե ինչպիսի մարդ ձեզ դուր կգա
Ձի – ազատասեր ու անկախ

2. Ձեր ընտրությունը ցույց է տալիս, թե ինչ տպավորություն եք ուզում թողնել մյուսների վրա
Օձ- ակտիվ ու ճկուն

3. Ձեր ընտրությունը ցույց է տալիս, թե ինչպիսի արարքից կհրաժարվեիք սիրելի մարդուց

Շնաձուկ- եթե նա այնպիսի մարդ է, որը իր նպատակին հասնելու համար քայլում է ուրիշների զգացմունքների վրայով ու կանգ չի առնում ոչնչի առաջ

4. Ձեր ընտրությունը ցույց է տալիս, թե ինչ հարաբերություններ կցանկանայիք ունենալ ձեր սիրեցյալի հետ
Թռչուն – Ձեր նպատակն է երկարատև հարաբերությունները

5.Ձեր ընտրությունը ցույց է տալիս, թե ընդունակ եք դավաճանության, թե ոչ
Մարդ – շատ քիչ է հավանականությունը

6. Ձեր ընտրությունը ցույց է տալիս Ձեր վերաբերմունքը ամուսնության նկատմամբ
Հովազ- Դուք միշտ ցանկացել եք ամուսնացալ, բայց իրականում ամուսնության մասին ոչինչ չգիտեք

7. Ձեր ընտրությունը ցույց է տալիս Ձեր վերաբերմունքը սիրո նկատմամբ
Աղավնի – Սերը Ձեզ համար երկուսի համար հավասար իրավունքներն են

Ուրվական
16.01.2008, 11:08
1. Ձի
2. Ձի
3. Շնաձուկ
4. Մարդ
5. Թռչուն
6. Հովազ
7. Աղավնի

Լուսաստվեր
16.01.2008, 13:41
1.Ձի
2.Շուն
3.Օձ
4.Թռչուն
5.Մարդ
6.Ձի
Ամեն դեպքում հետաքրքիր էր...

Vive L'Armenie
18.01.2008, 15:43
Ճանաչու՞մ եք ինքներդ Ձեզ :think

1. Ընդունակ եք ծիծաղել սեփական թերությունների վրա
ա. իհարկե, առողջ ինքնաքննադատությունը խորթ չէ ինձ. - 1
բ. ոչ, ինձ միայն դա էր պակաս. - 3
գ. նեղ շրջանակում` միգուցե, բայց ոչ հասարակության մեջ: - 2

2. Կհանդգնենք համարձակ շոր հագնել
ա. բնավ, կազմվածքս այն չէ - 3
բ. այո - 1
գ. թերևս միայն դիմահանդեսի ժամանակ - 2

3. Ըստ ձեզ` ինչն է կարևոր համատեղ կյանքում
ա. փոխադարձ հարգանքը - 2
բ. ընդհանուր ծախսերի արդյունավետությունը - 1
գ. միասին լինելու հանգամանքը - 3

4. Կարող եք ապրել աշխարհից կտրված վայրում
ա. ամեն ինչ հնարավոր է - 1
բ. ոչ մի դեպքում - 2
գ. այո, համենայն դեպս` այնտեղ ինձ ոչ մեկը չի անհանգստացնի - 3

5. Կգայթակղվեք փող աշխատելու առաջարկով
ա. միայն կանխավճար ստանալու դեպքում - 1
բ. այո, ինչու ձեռքից բաց թողնել նման հնարավորությունը - 3
գ. ոչ, ավելորդ գլխացավանք է - 2

6. Եթե գործը գլուխ չի գալիս, մեղադրում եք մերձավորներին
ա. այո, եթե մեղավոր են - 3
բ. միայն հոգուս խորքում - 1
գ. բոլորիս էլ մեղադրում եմ - 2

7. Միշտ եք ձգտնում առաջինը լինել
ա. այո, միայն առջևից գնացողն է հաջողության հասնում - 3
բ. ոչ, դա մեծ լարվածություն կլինի ինձ համար - 1
գ. շատ քչերին է ամեն ինչ միանգամից հաջողվում - 2

Ամփոփեք

7-11 միավոր – Չեք վախենում ինքներդ ձեզ բաց աչքերով նայել: Փորձում եք հաղթահարել սեփական թերությունները, ինչն ինքնավստահություն է ներշնչում և հոգեկան անդորր բերում:

12-16 միավոր- Իրատես եք: Ձեր պատկերացումները սեփական անձի մասին միանգամայն հստակ են: Ճանաչում և ընդունում եք ձեր թույլ և ուժեղ կողմերը: Վստահ եք սեփական ուժերի վրա:

17-21 միավոր – Առայժմ համարձակություն չեք ունեցել քննադատաբար նայելու սեփական անձին, այդուհանդերձ` ընդունում եք, որ շատ դժվարությունների պատճառն ինքնախաբեությունն է: Ձգտեք ինքներդ ձեզ հետ անկեղձ լինել, եթե ցանկանում եք հաջողության հասնել:

ChildOfTheSky
18.01.2008, 15:47
12 , վատ չի

Ուրվական
18.01.2008, 15:48
Լավն էր: 16 միավոր, իսկական, ճշգրիտ արդյունք:

Նորմարդ
18.01.2008, 15:55
Լավն էր: 16 միավոր, իսկական, ճշգրիտ արդյունք:
15 միավոր:),
միջին կարգի թեստ էր:)

Belle
18.01.2008, 15:57
1. Ընդունակ եք ծիծաղել սեփական թերությունների վրա
ա. իհարկե, առողջ ինքնաքննադատությունը խորթ չէ ինձ. - 1

2. Կհանդգնենք համարձակ շոր հագնել
գ. թերևս միայն դիմահանդեսի ժամանակ - 2

3. Ըստ ձեզ` ինչն է կարևոր համատեղ կյանքում
ա. փոխադարձ հարգանքը - 2 /նշվածներից էս մենկը/

4. Կարող եք ապրել աշխարհից կտրված վայրում
բ. ոչ մի դեպքում - 2

5. Կգայթակղվեք փող աշխատելու առաջարկով
բ. այո, ինչու ձեռքից բաց թողնել նման հնարավորությունը - 3 /եթե խելամիտ առաջարկ է/

6. Եթե գործը գլուխ չի գալիս, մեղադրում եք մերձավորներին
գ. բոլորիս էլ մեղադրում եմ - 2

7. Միշտ եք ձգտնում առաջինը լինել
գ. շատ քչերին է ամեն ինչ միանգամից հաջողվում - 2

12-16 միավոր- Իրատես եք: Ձեր պատկերացումները սեփական անձի մասին միանգամայն հստակ են: Ճանաչում և ընդունում եք ձեր թույլ և ուժեղ կողմերը: Վստահ եք սեփական ուժերի վրա: :oy

Script
18.01.2008, 16:00
14:think

Lapterik
18.01.2008, 16:14
12 էս էլ ես:

12-16 միավոր- Իրատես եք: Ձեր պատկերացումները սեփական անձի մասին միանգամայն հստակ են: Ճանաչում և ընդունում եք ձեր թույլ և ուժեղ կողմերը: Վստահ եք սեփական ուժերի վրա:

*e}|{uka*
18.01.2008, 19:05
12-16 միավոր Իրատես եք: Ձեր պատկերացումները սեփական անձի մասին միանգամայն հստակ են: Ճանաչում և ընդունում եք ձեր թույլ և ուժեղ կողմերը: Վստահ եք սեփական ուժերի վրա:

15 , բայց ես վստահ չեմ իմ ուժերի վրա ու միշտ թերագնահատում եմ ... :)

Երկնային
18.01.2008, 19:23
10 միավոր – Չեք վախենում ինքներդ ձեզ բաց աչքերով նայել: Փորձում եք հաղթահարել սեփական թերությունները, ինչն ինքնավստահություն է ներշնչում և հոգեկան անդորր բերում:

Հասուլյո
24.01.2008, 11:18
Ճանաչու՞մ եք ինքներդ Ձեզ :think

1. Ընդունակ եք ծիծաղել սեփական թերությունների վրա
ա. իհարկե, առողջ ինքնաքննադատությունը խորթ չէ ինձ. - 1
բ. ոչ, ինձ միայն դա էր պակաս. - 3
գ. նեղ շրջանակում` միգուցե, բայց ոչ հասարակության մեջ: - 2

2. Կհանդգնենք համարձակ շոր հագնել
ա. բնավ, կազմվածքս այն չէ - 3
բ. այո - 1
գ. թերևս միայն դիմահանդեսի ժամանակ - 2

3. Ըստ ձեզ` ինչն է կարևոր համատեղ կյանքում
ա. փոխադարձ հարգանքը - 2
բ. ընդհանուր ծախսերի արդյունավետությունը - 1
գ. միասին լինելու հանգամանքը - 3

4. Կարող եք ապրել աշխարհից կտրված վայրում
ա. ամեն ինչ հնարավոր է - 1
բ. ոչ մի դեպքում - 2
գ. այո, համենայն դեպս` այնտեղ ինձ ոչ մեկը չի անհանգստացնի - 3

5. Կգայթակղվեք փող աշխատելու առաջարկով
ա. միայն կանխավճար ստանալու դեպքում - 1
բ. այո, ինչու ձեռքից բաց թողնել նման հնարավորությունը - 3
գ. ոչ, ավելորդ գլխացավանք է - 2

6. Եթե գործը գլուխ չի գալիս, մեղադրում եք մերձավորներին
ա. այո, եթե մեղավոր են - 3
բ. միայն հոգուս խորքում - 1
գ. բոլորիս էլ մեղադրում եմ - 2

7. Միշտ եք ձգտնում առաջինը լինել
ա. այո, միայն առջևից գնացողն է հաջողության հասնում - 3
բ. ոչ, դա մեծ լարվածություն կլինի ինձ համար - 1
գ. շատ քչերին է ամեն ինչ միանգամից հաջողվում - 2

Ամփոփեք

7-11 միավոր – Չեք վախենում ինքներդ ձեզ բաց աչքերով նայել: Փորձում եք հաղթահարել սեփական թերությունները, ինչն ինքնավստահություն է ներշնչում և հոգեկան անդորր բերում:

12-16 միավոր- Իրատես եք: Ձեր պատկերացումները սեփական անձի մասին միանգամայն հստակ են: Ճանաչում և ընդունում եք ձեր թույլ և ուժեղ կողմերը: Վստահ եք սեփական ուժերի վրա:

17-21 միավոր – Առայժմ համարձակություն չեք ունեցել քննադատաբար նայելու սեփական անձին, այդուհանդերձ` ընդունում եք, որ շատ դժվարությունների պատճառն ինքնախաբեությունն է: Ձգտեք ինքներդ ձեզ հետ անկեղձ լինել, եթե ցանկանում եք հաջողության հասնել:

14 միավոր

Undina
24.01.2008, 11:31
15… շաաաաատ ճիշտա:)

Dr. M
24.01.2008, 21:41
13
չգիտես ինչու գրեթե միշտ կենտրոնում եմ հայտնվում, չնայած ծայրահեղությունների հակված եմ :think

մյուսն էլ
ձի
օձ
կոկորդիլոս
ձի
մարդ :(
սպիտակ վագր
աղավնի

Lapterik
08.02.2008, 21:20
Էտքան էլ տեստ չի, բայց...

Երբ ես ծնվել՞

«Ձմեռային» կանաց բնությունը պատքևում է մարտական բնավորություն: Լինելով նպատակասլաց, եռանդով լի ու մի քիչ էլ հանդուգն՝ նրանք մշտապես ուշադրության կենտրոնում եմ և արժանանում են համընդհանուր հիացմունքի : Սիրո հարցում նույնպես հիանալի «մարտիկներ » են. նրանց հետ ոտք մեկնել ցանկացող մրցակցուհիներին լիակատար պարտություն է սպասվում: Նրանք գրեթե միշտ իրադրության տերն են: Զուգընկերոջ հետ հաճախ են վեճեր ունենում, քանի որ իրենց համար միակ ճշմարիտը սեփական կարծիքն է: Այնուամենայնիվ, եթե նրանք սիրում եմ, հաշտության հեշտությամբ են գալիս:
Ձեզ լավ կզգաք «գարնանյին» անհոգ տղամարդկանց կամ «ձմեռային» համառների հետ: Վերջիններիս կողքին դուք հաստատ չեք ձանձրանա:

Գարնանը ծնված կանայք գրավիչ են և անմիջական: Նրանք հաճախ են սիրահարվում և նույնքան հաճախ էլ գերում են հակառակ սեռի սրտերը: Կողքից գուցե թեթևամիտ երևան, սակայն կյանքի հանդեպ անլուրջ վերաբերմունքի տակ երբեմն թաքնված է անինքնավստահությունը: Այս կոկետուհիները իրականում վախենում են կրքոտ հարաբերություններից, մեծ սիրուց, քանի որ գիտեն՝ սերը որքան հաճելի, նույնքան էլ դառը կարող է լինել: Բայց եթե այս կամակոր էակի բախտը բերի և հանդիպի հագատար զուգընկերոջ, որը պատրաստ կլինի ամբողջ կյանքում հենարան ու ուժեղ թիկունք լինել, ապա հնարավոր է նաև ամուր ամուսնություն:
Ամենից հարմարավեր Ձեզ կզգաք աշնանը ծնված սիրալիր, բայց մանրախնդիր կամ վճռական ձմեռ-տղամարդու հետ:

Ամառ-կինը ռոմանտիկ է, զգացմունքային ու շուտ տպավորվող: Նա հավատում է, որ ցանկացած կին անպայման գտնում է իր երկրորդ կեսին: Երբ սիրահարվում է, աշխահում ամեն ինչ մոռանում է՝ «կրքի» օբյեկտին նվիրելով իր հոգու ամբողջ ջերմությունն ու հագատարությունը: Նա հաճախ իդեալականացնում է իր ընտրյալին, ում համար հաճախ դժվար է ասպետի դերում լինելը: Ամառ կնոջ հետ համաձայնության գալու լավագույն ելքը անկեղծ, անմիջական զրույցն է:
Ձեզ հիանալի զուգընկեր կարող է լինել նույնքան արևային տղամարդը: Սակայն չի բացառվում նաև, որ Ձեզ պաշտպանված ու ապահով զգաք աշնանը ծնված տղամարդու լայն թիկունքի ետևում:

Աշնանը ծնված կանայք պարզ են, կարողանում են հեշտ ու արագ գրավել շրջապատի ուշադրությունը, ինչպես նաև հետաքրքրություն հրավիրել իրենց անձի շուրջ: Նրանք բծախնդիր քննադատներ են, սակայն գիտեն ըստ արժանվույն գնահատել իրենց: Հաճախ են սթրեսներ տանում, սրտին մոտ ընդունում անհափողությունները Նրանց հպգեհարազատ չեն ակնթարթային սիրահարվածությունները, պատահական կապերն ու մոլախաղերը: Նրանք իրենց նկատմամբ լուրջ և հարգալից վերաբերմունք են պահաջում: Իսկ եթե որոշում են ամուսնանալ, գրեթե երբեք չեն սխալվում իրենց ընտրության հարցում: Երբ նա սիրում է, ուրեմն սիրում է ամբողջ հոգով: Նա ի վիճակի է իսկապես երջանկացնել իր ընտրած տղամարդուն:
Դուք հիանալի զույգ կկազմեք թե' գարնանային մեղմ տղամարդու, թե' ամառային լավատեսի, թե' ձմեռային վճռական տղամարդու հետ:

Selene
08.02.2008, 23:49
«Ձմեռային» կանանց բնությունը պատքևում է մարտական բնավորություն: Լինելով նպատակասլաց, եռանդով լի ու մի քիչ էլ հանդուգն՝ նրանք մշտապես ուշադրության կենտրոնում եմ և արժանանում են համընդհանուր հիացմունքի : Սիրո հարցում նույնպես հիանալի «մարտիկներ » են. նրանց հետ ոտք մեկնել ցանկացող մրցակցուհիներին լիակատար պարտություն է սպասվում: Նրանք գրեթե միշտ իրադրության տերն են: Զուգընկերոջ հետ հաճախ են վեճեր ունենում, քանի որ իրենց համար միակ ճշմարիտը սեփական կարծիքն է: Այնուամենայնիվ, եթե նրանք սիրում եմ, հաշտության հեշտությամբ են գալիս:
Ձեզ լավ կզգաք «գարնանյին» անհոգ տղամարդկանց կամ «ձմեռային» համառների հետ: Վերջիններիս կողքին դուք հաստատ չեք ձանձրանա:

:oy Ընդգծված մասի հետ լրիվ համաձայն եմ, չնայած ժամանակն էլ ցույց պիտի տա դեռ:D

Երկնային
09.02.2008, 00:11
Երբ ես ծնվել՞

Աշնանը ծնված կանայք պարզ են, կարողանում են հեշտ ու արագ գրավել շրջապատի ուշադրությունը, ինչպես նաև հետաքրքրություն հրավիրել իրենց անձի շուրջ: Նրանք բծախնդիր քննադատներ են, սակայն գիտեն ըստ արժանվույն գնահատել իրենց: Հաճախ են սթրեսներ տանում, սրտին մոտ ընդունում անհափողությունները Նրանց հպգեհարազատ չեն ակնթարթային սիրահարվածությունները, պատահական կապերն ու մոլախաղերը: Նրանք իրենց նկատմամբ լուրջ և հարգալից վերաբերմունք են պահաջում: Իսկ եթե որոշում են ամուսնանալ, գրեթե երբեք չեն սխալվում իրենց ընտրության հարցում: Երբ նա սիրում է, ուրեմն սիրում է ամբողջ հոգով: Նա ի վիճակի է իսկապես երջանկացնել իր ընտրած տղամարդուն:
Դուք հիանալի զույգ կկազմեք թե' գարնանային մեղմ տղամարդու, թե' ամառային լավատեսի, թե' ձմեռային վճռական տղամարդու հետ:

սա եմ ես… :oy

*e}|{uka*
09.02.2008, 20:07
Արյան խումբն ու բնավորությունը

Մարդու պատկանելությունը այս կամ այն խմբին հնարավորություն է տալիս որոշել նրա ով լինելը : Համենայն դեպս այդ են պնդում ճապոնացի հոգեբանները :
Նախ մի քանի ընդհանուր տեղեկություններ :
Գոյություն ունի արյան չորս խումբ որոնք ամբողջ աշխարհում նշանակվում են թվային և տառային խորհրդանիշներով` 0 (1) , Ա (2) , Բ (3) , ԱԲ(4 ) : Չնայած տարբերությունը մեծ չէ այդ խմբերի միջև ,սակայն այն անտեսել չի կարելի , հատկապես երբ խոսքը գնում է արյան էրիտոցրիտների և շիճուկների կարևորագույն առանձնա- հատկությունների մասին :Արյան այս կամ այն խումբը չի փոխվում ողջ կյանքի ընթացքում : Երեխաները արյան խումբը ժառանգում են ծնողներից : Այդ պատճառով էլ այն հանդիսանում է գլխավոր ապացույցը` վիճելի հայրության որոշման հարցում :D :
Ճապոնական գիտնականների կարծիքով , խմբային հատկանիշները և արյան յուրահատուկ գծերը ակներևորեն չեն կանխորոշում մարդու ճակատագիրը ,սակայն, անկասկած ազդում են նրա առողջության վրա : Ճ . գիտնական Պոշիտակե Նոմի կարծիքի , արյան խումբը , մեծ չափով որոշում է մարդու բնավորությունը և յուրաքանչյուրի անհատական առանձնահատկությունները :

1–ին Խումբ :Դուք ձգտում եք ղեկավարել :Եթե ձեր առջև որևէ նպատակ դնեք , ապա կպայքարեք մինչև նրան հասնելը : Կարողանում եք ձեր առաջընթացի համար ուղիներ ընտրել : Հավատում եք ձեր ուժին , զուրկ չեք հուզականությունից : Սակայն թուլություններ ևս ունեք :Դուք շատ խանդոտ եք ու անտեղի իրարանցման ենթարկվող , բացի այդ , շատ պարծենկոտ եք ու ցավագին պատվախնդիր :

2-րդ խումբ :Դուք սիրում եք ներդաշնակություն , հանգիստ և կարգուկանոն : Այլ մարդկանց հետ ավելի լավ եք աշխատում :Բացի այդ , զգայուն եք , համբերատար և բարյացակամ : Ձեր թերություններն են ` համառությունն ու լարվածությունից դուրս գալ չկարողանալը : ;)

3-րդ խումբ : Դուք ձևավորված բացահայտ ու անսքող անհատապաշտ եք , հակված եք վարվել այնպես , ինչպես ձեզ դուր է գալիս : Հեշտությամբ հարմարվում եք ամեն ինչի , ճկուն եք , երևակայության պակասից չեք տառապում : Սակայն անկախ լինելու ցանկությունը երբեմն կարող է ավելորդ լինել և վերածվել թուլության : :)

4-րդ խումբ : Դուք հանգիստ ու հավասարակշռված անձնավորություն եք : Սովորաբար մարդիկ ձեզ սիրում են և ձեզ հետ իրենց լավ են զգում :Դուք կարողանում եք նրանց զբաղեցնել , միաժամանակ շրջապատի նկատմամբ արդարամիտ եք և ձեզ պահում եք ինչպես հարկն է : Սակայն երբեմն շատ կտրուկ եք , և բացի այդ , երկար տատանումների մեջ եք ընկնում և դժվարությամբ եք որոշումներ կայացնում :

Փարիզի հոգեբան Ժան-Բատիստա Դելակորի կարծիքով արյան խումբը ազդում է նաև բնավորության հիմնական գծերի վրա :

0 (1) խումբ : Մարդիկ , որոնց վիճակված է լինել անընդհատ շարժման մեջ : Նրանք եռանդուն են , մարդամոտ , օժտված հզոր կամքով : Աշխատում են համառորեն , առանց հոգնելու և ունակ են կարճ ժամանակում երեք անգամ ավելի աշխատել մնացածներից :

Ա(2) խումբ : Բարեխիղճ ու ջանասեր մարդիկ են ,խնամքով են կատարում իրենց պարտականությունները :Նրանց համարաձակորեն կարելի է անվանել կատարյալ մարդիկ :Մեծ առաջընթաց ունեն գործնական կյանքում , հավատարիմ են ընկերնեին ,սիրելիներին ,հարազատներին :Գիտնականները գտնում են ,որ այս խմբի մարդիկ ավելի ինտելիգենտ են , քան մյուսները : :hands

Բ (3) խումբ : Զգացմունքային են , շատ նրբազգաց , օժտված մարդկային բոլոր հատկանիշներով ,վստահելի կոլեգաներ են և ընկերներ :Աշխատանքում պահանջկոտ են թե իրենց և թե իրենց ուրիշների նկատմամբ :Արտաքին հանգստության քողի տակ թաքնված է զգայուն և փխրուն հոգի :Սրիո մեջ նրա զգացմունքները բուռն են ու անսանձելի : Բ խմբի կանայք ավելի խանդոտ են , քան տղամարդիկ : :P

ԱԲ (4) խումբ : << Զգացմունքին ազատորեն տրված բնավորություն >> ,- հակիրճ այսպես է բնութագրել նրանց Դելակորը : Նրանց հուզում են ուժեղ կրքերը , որոնք երբեմն դառնում են հոգեկան խռովքի և տանջալից ապրումների պատճառ : Այդ ողջ փոթորիկը նրանք ապրում են մենակ ` ոչ ոքի չվստահելով իրեն գաղտնիքները : Այդ է ապացուցել նաև Ցյուրիխի համալսարանի պրոֆեսոր Անգոտը ,վերլուծելով հատուկ տեստերի 3000 պատասխան : Սիրո և ընկերության մեջ ,ինչպես նաև ընտանիքում , նրանք ձգտում են իդալականին ,- նշում է Դելակորը ,-ձգտելով երջանկության ` երջանկացնում են նաև իրենց ընտրյալին : :oy
Հ.Գ. ներեցեք , եթե սխալ տեղ է գրառումն արվել :B

Ավելացվել է 3 րոպե անց

Աշնանը ծնված կանայք պարզ են , կարողանում են հեշտ ու արագ գրավել շրջապատի ուշադրությունը , ինչպես նաև հետաքրքրություն հրավիրել իրենց անձի շուրջ: Նրանք բծախնդիր քննադատներ են, սակայն գիտեն ըստ արժանվույն գնահատել իրենց: Հաճախ են սթրեսներ տանում, սրտին մոտ ընդունում անհափողությունները Նրանց հպգեհարազատ չեն ակնթարթային սիրահարվածությունները, պատահական կապերն ու մոլախաղերը: Նրանք իրենց նկատմամբ լուրջ և հարգալից վերաբերմունք են պահաջում: Իսկ եթե որոշում են ամուսնանալ, գրեթե երբեք չեն սխալվում իրենց ընտրության հարցում: Երբ նա սիրում է, ուրեմն սիրում է ամբողջ հոգով: Նա ի վիճակի է իսկապես երջանկացնել իր ընտրած տղամարդուն:
Դուք հիանալի զույգ կկազմեք թե' գարնանային մեղմ տղամարդու, թե' ամառային լավատեսի, թե' ձմեռային վճռական տղամարդու հետ:

:hands համարյա ճիշտա՜

Lapterik
12.02.2008, 21:55
Էտքան էլ տեստ չի, բայց...

Երբ ես ծնվել՞

Գարնանը ծնված կանայք գրավիչ են և անմիջական: Նրանք հաճախ են սիրահարվում և նույնքան հաճախ էլ գերում են հակառակ սեռի սրտերը: Կողքից գուցե թեթևամիտ երևան, սակայն կյանքի հանդեպ անլուրջ վերաբերմունքի տակ երբեմն թաքնված է անինքնավստահությունը: Այս կոկետուհիները իրականում վախենում են կրքոտ հարաբերություններից, մեծ սիրուց, քանի որ գիտեն՝ սերը որքան հաճելի, նույնքան էլ դառը կարող է լինել: Բայց եթե այս կամակոր էակի բախտը բերի և հանդիպի հագատար զուգընկերոջ, որը պատրաստ կլինի ամբողջ կյանքում հենարան ու ուժեղ թիկունք լինել, ապա հնարավոր է նաև ամուր ամուսնություն:
Ամենից հարմարավեր Ձեզ կզգաք աշնանը ծնված սիրալիր, բայց մանրախնդիր կամ վճռական ձմեռ-տղամարդու հետ:

Էս էլ ես, էն մուգ տառերովը ինձ նման ա::oy

Գալաթեա
12.02.2008, 22:58

Մանրախնդիր? Հարմարավետ զգալ?? Հմմ...:think

Երկնային
13.02.2008, 00:20
Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՍԵԼ ՄԱՐԴՈՒ ՄԱՍԻՆ ՆՐԱ ՇՈՒՐԹԵՐԸ

Մարդու դեմքը հայելու պես արտացոլում է նրա կենսական փորձը, զգացմունքները, իսկ շատ հաճախ` նույնիսկ հնարավորությունները: Օրինակ, չինացի ֆիզիոգնոմիստները բերանը համարում են մարդու ճակատագիրն ու խառնվածքը որոշող կարեվորագույն դետալներից մեկը:
Գիտնականները պնդում են, որ բերանի չափն ու ձեվը օգնում են լուսաբանել մարդու ներքին էներգիան, այսինքն` թե որքան ուժեղ է նա հոգեպես ու որքանով է ընդունակ դիմակայելու բոլոր մահերին ու հաղթելու հանուն կյանքի մղվող պատերազմում:

Կատարելություն
Կատարյալ համարվում է այն բերանը, որը կազմող վերին եվ ներքին շուրթերը չափերով նույնն են` ոչ շատ հաստ եվ ոչ շատ բարակ, համաչափ, բաց կարմիր գույնով: Կանանց դեպքում դրանք փափուկ են, տղամարդկանց դեպքում` պինդ:

Եթե ձեր բերանն այդպիսին է, ապա դուք սիրառատ, առատաձեռն, արդար, վճռական մարդ եք, կարելի է ասել` կատարելություն: 40-ից հետո ձեզ մեծ հաջողություն է սպասվում, որը շլացուցիչ կդառնա 50-ից հետո:

Համառություն
Նոր լուսնի բերան. ահա այսպիսի անվանում են ստացել այն շուրթերը, որոնք նմանվում են նորալուսնի: Նման բերանի անկյունները մշտապես փոքր-ինչ վեր են բարձրացված` կազմելով անկրկնելի ժպիտ:

Նրանց տերը մտքի կուռ տրամաբանական կառւցվածք ունի, կարողանում է բազմակողմանիորեն եվ շատ համոզիչ բացատրել ու պնդել իր տեսակետը: Նրա մոտ զարգացած է խորապես կենտրոնանալու ունակությունը, դրսեվորում է ծայրահեղ համառություն: Որպես օրինաչափություն, այսպիսի բերան ունենում են գեղարվեստական ասպարեզում բավականաչափ տաղանդավոր, շնորհալի մարդիկ:

Խստություն
Բարակ, նեղ շուրթերը խոսում են զգայական սառնության, շահախնդրության մասին: Այսպիսի մարդիկ խիստ խառնվածք ունեն: Նրանք, որպես կանոն, հասարակության մեջ հեղինակավոր մարդիկ են դառնում` շնորհիվ իրենց անսովոր էներգիայի եվ անսահման էնտուզիազմի: Բացի այդ, նրանք ստեղծող, հայտնագործող են:

Եթե վայելում եք նման մարդու վստահությունը, ապա կարող եք նրա վրա հույս դնել բոլոր հարցերում: Եվ ի նկատի ունեցեք, որ շատ հաճախ արտաքին հավասարակշռության ներքո նրանք թաքցնում են խորը հոգեկան ապրումներ:

Կանացիություն
Ամենից կանացի տեսքն ունեն ժապավենի ձեվ ունեցող շուրթերը: Դրանք խոսում են հմայքի, սեթեվեթության, զգայականության եվ, միաժամանակ,... անկեղծության բացակայության ու ստախոսության մասին:

Նման շուրթեր ունեցող տղամարդը իշխանատենչ է ու թեթեվամիտ: Ընդհանրապես, նման մարդիկ սիրում են մշտապես լինել ուշադրության կենտրոնում: Միաժամանակ, որպես կանոն, նրանք շատ բարեսիրտ են, ակտիվ, ընդունակ լուծելու բոլոր տեսակի պրոբլեմները:

Լավատեսություն
Փոքր-ինչ առաջ մղված խոշոր ու հաստլիկ շուրթերը վկայում են իրենց տիրոջ բարձր զգայականության ու բարության մասին: Նման մարդը հիանալիորեն տիրապետում է իր զգացմունքներն ու զգայությունները, նրան շատ դժվար է դուրս բերել հավասարակշիռ վիճակից: Կարող է արժանի պատասխան տալ իրեն վիրավորել փորձողին` մնալով կայուն, հանդարտ հոգեվիճակում:

Նման շուրթեր ունեցող մարդը շատ տպավորվող է ու լավատես: Շատ հաճախ ընկերները նրա մոտ են շտապում հոգեկան ընկճման, անհանգստության պահերին` աջակցություն եվ օգնություն փնտրելով: Այս մարդ-օպտիմիստը սիրում է շփումները եվ շատ հեշտությամբ է ընկերներ ձեռք բերում:

Մեծահոգություն
Այս արժանիքն ունեցող մարդու շուրթերը սովորաբար փոքր-ինչ ծուռ են. բերանի անկյուններից մեկը թեքված է դեպի ներքեվ, իսկ մյուսը` դեպի վեր: Այսպիսի բերան ունեցողները նաեվ հիանալի հռետորներ են: Կյանքում նրանք ցանկացած ընկերախմբի հոգին են: Սիրում են ամեն բան մի փոքր չափազանցնել, սակայն անում են դա միայն թատերական էֆեկտ ստեղծելու համար:

Եթե գործ ունեք նման մարդու հետ, ապա հարկ է հիշել, որ նա խիստ զգայական է եվ մշտապես գործածում է իր սրամտությունը սեփական անձի պաշտպանության նպատակով: Նրանց բախտը միշտ բերում է փողային հարցերում, սակայն նրանք միշտ ծախսում են ավելի շատ, քան կարող են իրենց թույլ տալ:

Իշխանատենչություն
Այս մարդկանց վերին կամ ներքին շուրթը փոքր-ինչ ուռուցիկ է ու առաջ մղված: Նրանք միշտ պատրաստ են փոխհամաձայնության գալ, անվճռական են: Միեվնույն ժամանակ, ծայրահեղ վիճակներում նրանք ընդունակ են անսպասելի վճռական քայլերի դիմել, առճակատել ծառացած պրոբլեմի հետ ու հաղթանակել:

Նրանք ներողամիտ են իրենց ցավ պատճառողի հանդեպ: Իշխանատենչ են եվ, որպես կանոն, իրենց մեջ կրում են դրսեվորում չգտած էներգիայի պաշարներ: Տարիքի հետ նրանք երբեմն ապօրինի կապեր են հաստատում` դավաճանելով ամուսնական առագաստը:

Ազնվական առյուծներ
Կարմիր ու փայլող շուրթերով մեծ բերանը բնորոշ է իշխանություն ունեցող, հաջողակ, ազնվական մարդկանց համար: Նման մարդը ձգտում է հանրաճանաչ դառնալ, սակայն, միեվնույն ժամանակ, պահպանում է ընտանեկան կապերը: Կյանքում նա որոշակի նպատակ չունի եվ հազվադեպ է ծավալուն նախագծերը հասցնում լիարժեք ավարտին: Սուր լեզու ունի, սիրում է ծաղրել:

Նման մարդը փորձում է վայելել այն ամենը, ինչ կյանքը տալիս է իրեն: Նրա թերությունը հաճախ հանդիպող ժլատությունն է:

Զգուշավորություն
Եվ տղամարդկանց, եվ կանանց դեպքում փոքրիկ բերանը խոսում է թույլ խառնվածքի, սեփական ուժերի հանդեպ անվստահության մասին: Նման մարդիկ մշտապես շրջապատողների հավանության կարիքն ունեն: Որոշ չափով կասկածամիտ են: Զգուշավորությունը, հատկապես` ֆինանսական հարցերում, նման մարդկանց կարգախոսն է:

Երբեմն նրանց բախտը չի բերում անձնական կյանքում: Զարմանալիորեն արդար են եվ նույնը պահանջում են նաեվ շրջապատողներից:

Ավելացվել է 2 րոպե անց
հայելին ձեռքս` մի կես ժամա փորցում էի հասկանալ, թե իմ շուրթերը որ նկարագրությանն են համապատասխանում… տենց էլ չհասկացա… աչքիս ինձ կողմնակի անձանց օգնությունն ա պետք :oy

Selene
17.02.2008, 18:25
Թեստ միայն աղջիկների համար:P
Ինչպիսի՞ տղաներն են քեզ ձգում

1. Սիրտդ արագ է բաբախում, երբ
ա. տեսնում ես քթի կամ հոնքի վրա փիրսով երիտասարդի -3,
բ. երիտասարդը սիրալիր, անկեղծ նայում է ուղիղ աչքերիդ մեջ -1,
գ. երիտասարդը խորհրդավոր է, փոքր-ինչ ինքնամփոփ և սեքսուալ -2,
դ. երիտասարդն անհավանական պատմություն է պատմում -4:

2. Հանգստյան օրերին ամենասիրածդ զբաղմունքը
ա. սիրած ֆիլմեր դիտելը -1,
բ. լողավազանն ու գեղեցկության սրահ գնալը -2,
գ. համերգ գնալը -4,
դ. ակումբում պարելը -3:

3. Իր, որ պահպանում ես աշխարհում ամեն ինչից առավել
ա. հին, մաշված կաշվե բաճկոնը -4,
բ. չափազանց ոճային ակնոցը, որ մայրդ դրել է երիտասարդ տարիներին -3,
գ. նախկինիդ նվիրած շքեղ ապարանջանը-1,
դ. գերնորաձև կիսաթափանցիկ բլուզը -2:

4. Հարդարման այս պարագաները միշտ անհրաժեշտ են քեզ
ա. քարերով շղթան և բարձրակրունկ կոշիկները -2,
բ. կաշվից և երկաթե տարրերով ապարանջանն ու գոտին -4,
գ. ջինսե գլխարկն ու հետաքրքիր պայուսակը -3,
դ. ապակե գնդիկներով ապարանջանն ու գեղեցիկ մազակալները -1:

5. Երիտասարդը քեզ համար անհետաքրքիր է դառնում, եթե
ա. մկանուտ չէ -3,
բ. անճաշակ է, բարձր տակացուներով կոշիկ է հագնում -2,
գ. նրբիկ ու բարի է, որի հետ նույնսիկ վիճել հնարավոր չէ -4,
դ. խնամված չէ ու դեմքին էլ պզուկներ կան -1:

6. Երկուսիդ համար լավագույն տեղը
ա. զբոսայգին՝ լուսնի լույսի ներքո -1,
բ. ամենահայտնի դիսկոտեկը -3,
գ. սրճարանը՝ երկար սեղանով -2.
դ. մի քանի զւոյգ գնդակներով մարզադաշտը -4:

7. Այս բնութագրումներից ո՞րն է ամենաշատը քեզ համապատասխանում
ա. ինքնաբուխ և քաջ -4,
բ. վախկոտ և զգուշավոր -1,
գ. երբեմն՝ շրջահայաց, երբեմն էլ՝ իմպուլսիվ -2,
դ. անզգուշության հասնող արագ -3:

8. Ի՞նչ է կատարվում, երբ մինչև ականջներդ սիրահարված ես
ա. ոչինչ տրամադրությունդ չի փչացնում -3,
բ. ուզում ես միայն գրկախառնվել նրա հետ -1,
գ. գլխումդ միայն խելահեղ մտքեր են ծնվում -2,
դ. ուզում ես, որ բոլորը միասին ձեզ տեսնեն -4:

9. Որտե՞ղ կցանկանայիր անցկացնել երազածդ արձակուրդը
ա. Լոնդոնում -4,
բ. Լոս Անջելեսում -3,
գ. խաղաղօվկիանոսյան կղզիներից մեկում -2,
դ. Փարիզում -1:

10. Ամենամեծ թուլություններիցդ մեկը
ա. երբեմն մի փոքր միամիտ ես -2,
բ. չես կարողանում ժամանակին լեզուդ քեզ քաշել -4,
գ. հաճախ չափազանց ամաչկոտ ես -1,
դ. նախ գործում ես, հետո՝ մտածում -3:

11. Ամենաուժեղ կողմերիցդ մեկը
ա. կողքից չափազանց լավ ես նայվում -3,
բ. ապավինում ես զգացմունքներիդ -2,
գ. ոչնչից չես վախենում -4,
դ. մտահոգվում ես ընկերներիդ խնդիրներով -1:

12. Ի՞նչն է ամենաշատը քեզ գրավում երիտասարդի մեջ
ա. հայացքը, եթե կարողանաս «խրվել» դրանում -1,
բ. միայն անկեղծ և լայն ժպտիը -3,
գ. կերպարը. երիտասարդ տղան պետք է ոճային լինի -4,
դ. ձայնը, այն պետք է կախարդական լինի -2:

13. Ինչպիսի՞ նվերով կարելի է սիրտդ գրավել
ա. գրությամբ՝ «դու ինձ դուր ես գալիս» -4,
բ. կախազարդ-սրտիկ՝ իր շղթայով -1,
գ. հատուկ քեզ համար կազմակերպված երեկույթով -3,
դ. վարդի թերթիկներով պատված ճանապարհով -2:

14. Ո՞ր հեռուստաշոուի համար ես կատարյալ թեկնածու
ա. «Թաքնված տեսախցիկ». ինչեր ասես չես փորձել -1,
բ. «Ով է ուզում դառնալ միլիոնատեր». դու կհասնես միլիոնի -4,
գ. «Հայ սուպերսթար». երազում ես բեմի մասին -3,
դ. «Կուբ». մարդկանց ցույց տալու շատ բան ունես -2:

Արդյունքները
14-23 միավոր-Խելացի
Սիրտդ բորբոքում են այն տղաները, որոնց թիկունքում կարելի է թաքնվել: Երազներիդ տղան պետք է քեզ բանաստեղծություններ նվիրի և ձեռքի մի հարվածով լուծի բոլոր խնդիրներդ ու հոգսերդ: Զգո՛ւյշ, անհուսալի ռոմանտիկ ես, իսկ սերը երբեմն կուրացնում է: Երազներիդ տղան իսկապես քնքուշ է, հոգատար և միշտ կարող է ժպիտ պարգևել:
24-34-Սեքսուալ
Փոփոխական է, ահա ինչպիսին է երազներիդ ասպետը: Մի քիչ խորհրդավոր, երբեմն՝ ինքնամփոփ, երբեմն՝ միանգամից պոռթկուն…Ցանկացած իրավիճակում անհավանական գրավիչ է լինում: Զգո՛ւյշ, լսիր ոչ միայն սրտիդ փայնին, այլ նաև բանականությանդ: Սիրածդ տղան ոչ միայն պետք է սրտիդ աշխատանքն արագացնի, այլև պատրաստ լինի խնդիրներդ լուծելուն և քեզ հետ միասին շատ փորձություններ անցնելուն:
35-45-Գժոտ
Այն երիտասարդները, որոնց հնարավոր չէ հասկանալ, խորհրդավոր կերպով ձգում են քեզ: Երբեք հաստատ չգիտես՝ ինչ են նրանք մտածում և զգում, սակայն կռահում ես, որ այդ տարօրինակ կերխարը փնտրում է քեզ, մի մարդու, ով կոպիտ արտաքինի տակ անգամ կարող է նուրբ սիրտ տեսնել: Զգո՛ւյշ, այս տիպի երիտասարդի հետ իսկապս երջանիկ լինելու համար քեզ վստահություն ու քաջություն է պետք, քանի որ կյանքում նա փորձում է ամեն ինչ և միշտ տարաբնույթ պատմությունների մեջ է ընկնում: Հաշվի առ, որ նա ոչ միշտ է ունակ հավատարիմ մնալու:
46-56-«Լավ տղա»
Այն տղաները, ովքեր ձգում են քեզ, հաստատ գիտեն՝ ով և ինչ է իրենց պետք: Երազներիդ տղան կարող է թնդանոթի նման դղրդալ, եթե ցանկանում է գրավել աղջկան, և կարող է խենթանալ չարությունից, եթե ինչ-որ բան չի ստացվում: Նրա տրամադրությունը վայրկենապես փոխվում է զրոյից մինչև եռման աստիճան: Դա էլ հարաբերությունները լարված է դարձնում /մոտավորապես հրաբխի նման:)/, թեկուզ նա միշտ ազնիվ է: Եթե զգում ես, որ հենց նա է, որ կա, մի վախեցիր:
Զգու՛յշ, այս երիտասարդը երբեմն չափազանց ինքնավստահ է: Ստիպիր նրան մի փոքր ձգվել ու հասկացրու՝ իմաստ ունի ուշադրություն դարձնել քեզ ու զգացմունքներիդ:

malaletka
17.02.2008, 23:54
Թեստ միայն աղջիկների համար:P
Ինչպիսի՞ տղաներն են քեզ ձգում

35-45-Գժոտ
Այն երիտասարդները, որոնց հնարավոր չէ հասկանալ, խորհրդավոր կերպով ձգում են քեզ: Երբեք հաստատ չգիտես՝ ինչ են նրանք մտածում և զգում, սակայն կռահում ես, որ այդ տարօրինակ կերխարը փնտրում է քեզ, մի մարդու, ով կոպիտ արտաքինի տակ անգամ կարող է նուրբ սիրտ տեսնել: Զգո՛ւյշ, այս տիպի երիտասարդի հետ իսկապս երջանիկ լինելու համար քեզ վստահություն ու քաջություն է պետք, քանի որ կյանքում նա փորձում է ամեն ինչ և միշտ տարաբնույթ պատմությունների մեջ է ընկնում: Հաշվի առ, որ նա ոչ միշտ է ունակ հավատարիմ մնալու:

դաժան իրականություն...:think

Empty`Tears
29.02.2008, 07:31
24-34-Սեքսուալ
Փոփոխական է, ահա ինչպիսին է երազներիդ ասպետը: Մի քիչ խորհրդավոր, երբեմն՝ ինքնամփոփ, երբեմն՝ միանգամից պոռթկուն…Ցանկացած իրավիճակում անհավանական գրավիչ է լինում: Զգո՛ւյշ, լսիր ոչ միայն սրտիդ փայնին, այլ նաև բանականությանդ: Սիրածդ տղան ոչ միայն պետք է սրտիդ աշխատանքն արագացնի, այլև պատրաստ լինի խնդիրներդ լուծելուն և քեզ հետ միասին շատ փորձություններ անցնելուն:
Կազմել եմ 27 միավոր... ինչ անեմ, բայց այդքան էլ չի համապատասխանում...

lulu
29.02.2008, 10:28
24-34-Սեքսուալ
Փոփոխական է, ահա ինչպիսին է երազներիդ ասպետը: Մի քիչ խորհրդավոր, երբեմն՝ ինքնամփոփ, երբեմն՝ միանգամից պոռթկուն…Ցանկացած իրավիճակում անհավանական գրավիչ է լինում: Զգո՛ւյշ, լսիր ոչ միայն սրտիդ փայնին, այլ նաև բանականությանդ: Սիրածդ տղան ոչ միայն պետք է սրտիդ աշխատանքն արագացնի, այլև պատրաստ լինի խնդիրներդ լուծելուն և քեզ հետ միասին շատ փորձություններ անցնելուն:

34 միավոր ... որոշ բաներ համապատասխանում է

Dayana
29.02.2008, 10:56
Մերի ջան 3-րդ ու 4-րդ հարցերում իմ պատասխանը չկար :oy էլի մի քանիսում վերցրեցի մի քիչ մոտ պաատսխան, որ շատ չկեղծվեմ :) ու հավաքեցի 30 միավոր :)

Selene
29.02.2008, 12:02
Իսկ ես հավաքել էի 22 միավոր և
Խելացի
Սիրտդ բորբոքում են այն տղաները, որոնց թիկունքում կարելի է թաքնվել: Երազներիդ տղան պետք է քեզ բանաստեղծություններ նվիրի և ձեռքի մի հարվածով լուծի բոլոր խնդիրներդ ու հոգսերդ: Զգո՛ւյշ, անհուսալի ռոմանտիկ ես, իսկ սերը երբեմն կուրացնում է: Երազներիդ տղան իսկապես քնքուշ է, հոգատար և միշտ կարող է ժպիտ պարգևել:
Կարծում եմ՝ իմ ճաշակին բավականին մոտ է:think:)

Empty`Tears
12.03.2008, 18:23
1. Ընդունակ եք ծիծաղել սեփական թերությունների վրա:
ա. իհարկե, առողջ ինքնաքննադատությունը խորթ չէ ինձ. - 1
բ. ոչ, ինձ միայն դա էր պակաս. - 3
գ. նեղ շրջանակում` միգուցե, բայց ոչ հասարակության մեջ: - 2

2. Կհանդգնենք համարձակ շոր հագնել
ա. բնավ, կազմվածքս այն չէ - 3
բ. այո - 1
գ. թերևս միայն դիմահանդեսի ժամանակ - 2

3. Ըստ ձեզ` ինչն է կարևոր համատեղ կյանքում
ա. փոխադարձ հարգանքը - 2
բ. ընդհանուր ծախսերի արդյունավետությունը - 1
գ. միասին լինելու հանգամանքը - 3

4. Կարող եք ապրել աշխարհից կտրված վայրում
ա. ամեն ինչ հնարավոր է - 1
բ. ոչ մի դեպքում - 2
գ. այո, համենայն դեպս` այնտեղ ինձ ոչ մեկը չի անհանգստացնի - 3

5. Կգայթակղվեք փող աշխատելու առաջարկով
ա. միայն կանխավճար ստանալու դեպքում - 1
բ. այո, ինչու ձեռքից բաց թողնել նման հնարավորությունը - 3
գ. ոչ, ավելորդ գլխացավանք է - 2

6. Եթե գործը գլուխ չի գալիս, մեղադրում եք մերձավորներին
ա. այո, եթե մեղավոր են - 3
բ. միայն հոգուս խորքում - 1
գ. բոլորիս էլ մեղադրում եմ - 2

7. Միշտ եք ձգտնում առաջինը լինել
ա. այո, միայն առջևից գնացողն է հաջողության հասնում - 3
բ. ոչ, դա մեծ լարվածություն կլինի ինձ համար - 1
գ. շատ քչերին է ամեն ինչ միանգամից հաջողվում - 2

Ավելացվել է 1 րոպե անց
Ամփոփեք
7-11 միավոր – Չեք վախենում ինքներդ ձեզ բաց աչքերով նայել: Փորձում եք հաղթահարել սեփական թերությունները, ինչն ինքնավստահություն է ներշնչում և հոգեկան անդորր բերում:
12-16 միավոր- Իրատես եք: Ձեր պատկերացումները սեփական անձի մասին միանգամայն հստակ են: Ճանաչում և ընդունում եք ձեր թույլ և ուժեղ կողմերը: Վստահ եք սեփական ուժերի վրա:
17-21 միավոր – Առայժմ համարձակություն չեք ունեցել քննադատաբար նայելու սեփական անձին, այդուհանդերձ` ընդունում եք, որ շատ դժվարությունների պատճառն ինքնախաբեությունն է: Ձգտեք ինքներդ ձեզ հետ անկեղձ լինել, եթե ցանկանում եք հաջողության հասնել: ;)

Dayana
12.03.2008, 18:46
12-16 միավոր- Իրատես եք: Ձեր պատկերացումները սեփական անձի մասին միանգամայն հստակ են: Ճանաչում և ընդունում եք ձեր թույլ և ուժեղ կողմերը: Վստահ եք սեփական ուժերի վրա:

:esim

Empty`Tears
15.03.2008, 01:24
Գարնանը ծնված կանայք գրավիչ են և անմիջական: Նրանք հաճախ են սիրահարվում և նույնքան հաճախ էլ գերում են հակառակ սեռի սրտերը: Կողքից գուցե թեթևամիտ երևան, սակայն կյանքի հանդեպ անլուրջ վերաբերմունքի տակ երբեմն թաքնված է անինքնավստահությունը: Այս կոկետուհիները իրականում վախենում են կրքոտ հարաբերություններից, մեծ սիրուց, քանի որ գիտեն՝ սերը որքան հաճելի, նույնքան էլ դառը կարող է լինել: Բայց եթե այս կամակոր էակի բախտը բերի և հանդիպի հագատար զուգընկերոջ, որը պատրաստ կլինի ամբողջ կյանքում հենարան ու ուժեղ թիկունք լինել, ապա հնարավոր է նաև ամուր ամուսնություն:
Ամենից հարմարավեր Ձեզ կզգաք աշնանը ծնված սիրալիր, բայց մանրախնդիր կամ վճռական ձմեռ-տղամարդու հետ::oy

Դեկադա
18.03.2008, 09:26
Համարձա՞կ ես արդյոք:)

1.Նախընտրու՞մ ես արդյոք հնարովի բովանդակություն ունեցող գրքերն ու ֆիլմերը իրական հիմք ունեցող գրքերից ու ֆիլմերից::)

ա. այո-1
բ. ոչ- 0

2.Անմիջապես արթնանու՞մ ես երբ լսում ես զարթուցիչի ձայնը::)

ա. այո- 1
բ.ոչ- 0

3.Համաձա՞յն ես արդյոք այս արտահայտության հետ,< Ով ռիսկի չի դիմում, նա չի շահում>::)

ա. այո- 0
բ.ոչ- 1

4.Դու համարու՞մ ես, որ մարդն ավելի հաճույքով ու ախորժակով է ճաշում տանը, քան ռեստորանում::)

ա. այո- 0
բ.ոչ- 1

5.Դու կհամաձայնե՞ս , եթե քեզ առաջարկեն լավ վճարվող, բայց ժամանակավոր աշխատանք`հիմնական, բաըց քիչ վճարվող աշխատանքի դիմաց::)

.ա. այո- 1
բ. ոչ- 0

6.Կցանկանայրի՞ արդյոք առաջինը վայրէջք կատարել այն մոլորակի վրա, որտեղ հայտնաբերել են բնական արծաթ::)

ա. այո- 1
բ. ոչ- 0

7.Քեզ գրավու՞մ Է արդյոք այն ճանապարհորդությունը, որը խոստանում է բազմաթիվ արկածներ, բայց չունի որոշակի նպատակաուղղվածություն::)

ա. այո- 1
բ. ոչ- 0

8.Քեզ համար միևնու՞յն Է, թե ինչից է սկսում ճաշը` ապուրից, թե քաղցրավենիքից::)

ա. այո- 1
բ. ոչ- 0

9.Լավ ե՞ս քնում, եթե փոխում ես տեղդ::)

ա. այո- 1
բ. ոչ- 0

10.Հաճույքո՞վ ես շախմատ կամ այլ խաղ խաղում, եթե հյուր ես ինչ-որ մեկի տանը::)

Ա. այո- 0
բ. ոչ- 1

11.Սովորաբար ռեստորանում դու պատվիրու՞մ ես այն կերակրատեսակը, որոնք քեզ ծանոթ են::)

ա. այո- 0
բ. ոչ- 1

12.Վախենու՞մ :) ես մթությունից:

ա. այո- 0
բ. ոչ- 1

Ամփոփեք արդյունքները:think

2-3 միավոր-Դու խուսափում ես փոփոխություններից: Եթե նույնիսկ հաստատապես համոզված ես, որ հաջողության ես հասնելու, այդ դեպքում նույնպես աշխատում ես ռիսկի չդիմել:Սովորաբար դու համարձակ չես, ընդհակառակը, շատ զգույշ մարդ ես:
:)
4-7 միավոր-Դու երազում ես երկարատև նավարկության և հեռավոր ճանապարհորդությունների մասին:Դու օժտված ես կամքի մեծ ուժով, համառությամբ և ինքնավստահությամբ:Երբեք չես գործում առանց մտածելու:Կշռադատում ես քո բոլոր արարքները:Սակայն հարկ եղած դեպքում դու կարողանում ես ռիսկի դիմել::)

8 և ավելի միավոր-Դու քաջ ես , անվախ: Դու շատ կուզենայիր ունենալ այնպիսի աշխատանք, որը կապված լիներ ճամփորդությունների հետ:Դու հաճախ ես նոր տպավորություններ և նոր ընկերներ փնտրում:Սակայն քեզ վախեցնում է անորոշությունը, դու ռիսկի ես դիմում միայն հաջողության մեջ շատ համոզված լինելու դեպքում::)

Երկնային
18.03.2008, 14:46
Համարձա՞կ ես արդյոք:)

4-7 միավոր-Դու երազում ես երկարատև նավարկության և հեռավոր ճանապարհորդությունների մասին:Դու օժտված ես կամքի մեծ ուժով, համառությամբ և ինքնավստահությամբ:Երբեք չես գործում առանց մտածելու:Կշռադատում ես քո բոլոր արարքները:Սակայն հարկ եղած դեպքում դու կարողանում ես ռիսկի դիմել::)

5 միավոր հավաքեցի… :)

Ուրվական
18.03.2008, 14:50
Ես էնքան զգույշ եմ, որ 1 միավոր հավաքեցի:think:

Dayana
18.03.2008, 14:55
Էս 5 միավոր, չնայած եթե մի քիչ ավելի խիզախ պատասխաններ էի տալիս ստացվում էր 8 :oy

Empty`Tears
20.03.2008, 09:26
4-7 միավոր-Դու երազում ես երկարատև նավարկության և հեռավոր ճանապարհորդությունների մասին:Դու օժտված ես կամքի մեծ ուժով, համառությամբ և ինքնավստահությամբ:Երբեք չես գործում առանց մտածելու:Կշռադատում ես քո բոլոր արարքները:Սակայն հարկ եղած դեպքում դու կարողանում ես ռիսկի դիմել:

Որոշ չափով..:oy

Երկնային
01.05.2008, 02:36
Ի՞նչ կպատմեն կնոջ մասին նրա տոտիկները… :oy

http://taina.aib.ru/images/nogi/1.jpg

Բնույթով անկեղծ, քաղաքավարի ու պարզ է: սիրում և գնահատում է պունկտուալությունն ու միշտ իր խոսքի տերն է լինում: Սիրում է կարգուկանոն: Համեստ, ամաչկոտ, քչախոս է:

----------------------------------------------------

http://taina.aib.ru/images/nogi/2.jpg

Նա ցանկանում է միշտ ուշադրության կենտրոնում լինել, ցանկացած շրջապատի «հոգին» լինել: Կոնսերվատիվ է և շատ մեծ կամքի ուժի տեր է: Սովոր է, որ իր բոլոր ցանկությունները միանգամից ի ատար ածվեն:

----------------------------------------------------

http://taina.aib.ru/images/nogi/3.jpg

Նման կանայք սովորաբար շատ ուժեղ ֆանտազիա են ունենում: Նրա գլուխը լիքն է նոր մտքերով, ունի ոչ ստանդարտ ու ժատ օրիգինալ մտածելակերպ: Իր կողքին անհնար է ձանձրանալ նույնիսկ մեկ րոպե:

----------------------------------------------------

http://taina.aib.ru/images/nogi/4.jpg

Սա մեծ երևակայության տեր կին է, զգայուն է, ու շատ նրբազգաց: Միևնույն ժամանակ անհամարձակ է և վախենում է մարդկանցից: Երբեմն չմտածված ու սխալ քայլերի է դիմում, որոնց համար, չնայած, երբեք չի փոշմանում:

----------------------------------------------------

http://taina.aib.ru/images/nogi/5.jpg

Բոլոր տեսանկյուններից շատ հետաքրքիր անձ է: Միշտ հաղթում է այլ կանանց ֆոնին, հատկապես մոտիկից ճանաչելու դեպքում: Հմայիչ է, հանգիստ, շփվող, շատ է ծիծաղում, սիրում է շատ բաներ հորինել:

----------------------------------------------------

http://taina.aib.ru/images/nogi/6.jpg

Համարձակ անձ է, կամքի ուժ ունի, ագրեսսիվ է, մի քիչ ծանր բնավորությամբ: Նա շատ ժամանակակից մտածելակերպ ունի: Միշտ որոշումներ է ընդունում ինքնուրույն, խորհուրդների կարիք չունի: Նա երբեք չի դավաճանում իր պրինցիպներին:

----------------------------------------------------

http://taina.aib.ru/images/nogi/7.jpg

Պրակտիկ բնավորություն ունի: մյուների հետ նա միշտ հեռավորության վրա է մնում: Սառը դատողություն ունի, հաշվենկատ էու հպարտ: Հակառակ սեռի հետ միշտ զուսպ է իրեն պահում:

----------------------------------------------------

http://taina.aib.ru/images/nogi/8.jpg

Այս կինը հմայքի մարմնացում է: Բայց շատ մի գերվեք, նա մեծ ամբիցիաներ ունի: Նա կարող է ցանկացած ռիսկի դիմել, որ նպատակին հասնի: Ի դեպ, իր նպատակներին հասնելու համար հաճախ օգտագործում է տղամարդկանց:

----------------------------------------------------

http://taina.aib.ru/images/nogi/9.jpg

Այս կինը անինքնավստահ է, չնայած որ համարյա միշտ հաճելի արտաքինի տեր է: Նա չի կոմպլեկսավորվում, միայն թե մի քիչ ամաչում է: Կասկած չունենաք`նա շատ լավ դաստիարակված է:

Adam
01.05.2008, 10:13
ժողովուրդ ես էլ եմ ուզում էս թեստից: Ո՞նց են խաղում :B

Empty`Tears
08.05.2008, 06:50
Երկնային շատ լավն էին...:dance

Իմ նստելաձևին համապատասխան դրանք էին 3 և 5 աղջիկները...:roll

VisTolog
08.05.2008, 08:04
12-16 միավոր- Իրատես եք: Ձեր պատկերացումները սեփական անձի մասին միանգամայն հստակ են: Ճանաչում և ընդունում եք ձեր թույլ և ուժեղ կողմերը: Վստահ եք սեփական ուժերի վրա:

:esim
12-16 միավոր- Իրատես եք: Ձեր պատկերացումները սեփական անձի մասին միանգամայն հստակ են: Ճանաչում և ընդունում եք ձեր թույլ և ուժեղ կողմերը: Վստահ եք սեփական ուժերի վրա:
Իմնելա նույնը :)))

Ավելացվել է 3 րոպե անց
4-7 միավոր-Դու երազում ես երկարատև նավարկության և հեռավոր ճանապարհորդությունների մասին:Դու օժտված ես կամքի մեծ ուժով, համառությամբ և ինքնավստահությամբ:Երբեք չես գործում առանց մտածելու:Կշռադատում ես քո բոլոր արարքները:Սակայն հարկ եղած դեպքում դու կարողանում ես ռիսկի դիմել::)

Մանոն
18.07.2008, 20:11
Ասա` ինչ սուրճ ես խմում, ասեմ` ով ես դու
Երեխեք հետաքրքիր լինելու համար, դեռ չեմ տեղադրի պատասխանները: Պարզապես գրեք, թե նշվածներից ո՞ր սուրճն եք նախընտրում:
Սև սուրճ առանց շաքարավազի
Սև սուրճ շաքարավազով
Սուրճ էսպրեսո
Լուծվող սուրճ
Սուրճ կաթով և շաքարավազով
Կապուչինո
Դուք սուրճ չեք սիրում, նախընտրում եք թեյը

Կաթիլ
18.07.2008, 20:33

Սև սուրճ շաքարավազով :P

Enipra
18.07.2008, 20:43
Վերջին տարբերակ` ես սուրճ չեմ սիրում, նախընտրում եմ թեյը :)

Yellow Raven
18.07.2008, 21:00
Ես սուրճ չեմ սիրում,նախընտրում եմ թեյը...

REAL_ist
18.07.2008, 21:05
բա որ միքանի հատնես սիրում ոնցա լինում?:D
Սև սուրճ շաքարավազով
Լուծվող սուրճ

մեկը ցրտին, մյուսը շոգին

Երկնային
18.07.2008, 21:50
Սև սուրճ շաքարավազով
Սուրճ էսպրեսո

:)

Ուլուանա
18.07.2008, 21:53
Վերջին տարբերակ` ես սուրճ չեմ սիրում, նախընտրում եմ թեյը :)
Ես էլ։ :)

Mari
18.07.2008, 22:37
Դուք սուրճ չեք սիրում, նախընտրում եք թեյը

Սա ինձ համար է ասված: Սպասենք պատասխանին:think

Մանոն
19.07.2008, 09:04
Սև սուրճ առանց շաքարավազի- դուք ունեք ուժեղ բնավորություն: Երբեք չեք վախենում պատասխանատվությունից և չեք ամաչում սեփական սխալներից:
Սև սուրճ շաքարավազով- դուք շատ պատասխանատու եք, երկար եք որոշումներ ընդունում` կշեռքի նժարներին դնելով բոլոր <<դեմ>> և <<կողմ>>-երը: Դուք պատրաստ եք հետ կանգնել սեփական հետաքրքրություններից հանուն ընկերների:
Սուրճ էսպրեսո- դուք հակված եք կոնսերվատիվ հայացքներին: Ձեզ հեշտ չէ որևէ բան համոզել, դուք դժվարությամբ եք զիջում, անգամ երբ հասկանում եք, որ սխալ եք: Ձեր երկրորդ կեսն ամբողջությամբ կարող է ձեզ վրա հույս դնել:
Լուծվող սուրճ- դուք ռացիոնալ եք, փնտրում եք ամենակարճ ճանապարհը նպատակին հասնելու համար, դուք կարողանում եք ամեն ինչ հասցնել, և տնօրինությունը ձեզնից միշտ գոհ է: Եթե դուք դեռ հաջողության չեք հասել ձեր բնագավառում, ապա ամեն ինչ առջևում է:
Սուրճ կաթով և շաքարավազով- դուք շատ հավասարակշռված մարդ եք, շատ լավ բնավորություն ունեք, ձեզ հետ դժվար է վիճել: Դուք ստեղծված եք սիրելու և սիրվելու համար:
Կապուչինո- դուք ունեք բարդ բնավորություն, միշտ ռոմանտիկայի կարիք եք զգում, երազկոտ եք: Դուք ունենում եք տրամադրության վերելքներ և վայրէջքներ: Դուք հետաքրքիր և ստեղծագործող անձնավորություն եք:
Դուք սուրճ չեք սիրում, նախընտրում եք թեյը- շատ բաց և շփվող անձնավորություն եք, ունեք լավ բնավորություն և սիրում եք ծիծաղել: Ամենալավ հանգիստը համարում եք պառկելաթոռը պատծգամբում կամ ամառանոցում: Ձեզ հետ շատ հեշտ է և հանգիստ:

Դեկադա
20.07.2008, 00:35
Սև սուրճ առանց շաքարավազի- դուք ունեք ուժեղ բնավորություն: Երբեք չեք վախենում պատասխանատվությունից և չեք ամաչում սեփական սխալներից:

Եթե մի գավաթը սուրճ ըմպելը համարենք այն սիրել ուրեմն ինձ սա է համապատասխանում:
Բայց հիմնականում նախընտրում եմ թեյ, հետևաբար`

Դուք սուրճ չեք սիրում, նախընտրում եք թեյը- շատ բաց և շփվող անձնավորություն եք, ունեք լավ բնավորություն և սիրում եք ծիծաղել: Ամենալավ հանգիստը համարում եք պառկելաթոռը պատծգամբում կամ ամառանոցում: Ձեզ հետ շատ հեշտ է և հանգիստ:)

ihusik
20.07.2008, 03:42
Սուրճ կաթով և շաքարավազով- դուք շատ հավասարակշռված մարդ եք, շատ լավ բնավորություն ունեք, ձեզ հետ դժվար է վիճել: Դուք ստեղծված եք սիրելու և սիրվելու համար:
Կապուչինո- դուք ունեք բարդ բնավորություն, միշտ ռոմանտիկայի կարիք եք զգում, երազկոտ եք: Դուք ունենում եք տրամադրության վերելքներ և վայրէջքներ: Դուք հետաքրքիր և ստեղծագործող անձնավորություն եք:

չէի պատկերացնի ու չէի հավատա, որ նման մի հասարակ թեստը կարող է էսպես բնութագրել:)
Մոլոդեց քեզ Մոնոն, մոլոդեց:):P

Ուլուանա
20.07.2008, 03:49
Դուք սուրճ չեք սիրում, նախընտրում եք թեյը- շատ բաց և շփվող անձնավորություն եք, ունեք լավ բնավորություն և սիրում եք ծիծաղել: Ամենալավ հանգիստը համարում եք պառկելաթոռը պատծգամբում կամ ամառանոցում: Ձեզ հետ շատ հեշտ է և հանգիստ:
Իսկ իմը հեչ չի բռնում... :(
Օրինակ, կապուչինոյի ու կաթով ու շաքարավազով սև սուրճի մեկնաբանություններն, իմ կարծիքով, ինձ ավելի են սազում. :oy

Սուրճ կաթով և շաքարավազով - դուք շատ հավասարակշռված մարդ եք, շատ լավ բնավորություն ունեք, ձեզ հետ դժվար է վիճել: Դուք ստեղծված եք սիրելու և սիրվելու համար:

Սև սուրճ շաքարավազով - դուք շատ պատասխանատու եք, երկար եք որոշումներ ընդունում` կշեռքի նժարներին դնելով բոլոր <<դեմ>> և <<կողմ>>-երը: Դուք պատրաստ եք հետ կանգնել սեփական հետաքրքրություններից հանուն ընկերների:

Կապուչինո - դուք ունեք բարդ բնավորություն, միշտ ռոմանտիկայի կարիք եք զգում, երազկոտ եք: Դուք ունենում եք տրամադրության վերելքներ և վայրէջքներ: Դուք հետաքրքիր և ստեղծագործող անձնավորություն եք:

Սրճային ըմպելիքների մեջից երևի ամենաշատը կապուչինո եմ սիրում, կաթովն էլ է տանելի, բայց սև սուրճ... :[

Empty`Tears
20.07.2008, 03:59
1-Սուրճ կաթով և շաքարավազով
2-Կապուչինո

Սուրճ կաթով և շաքարավազով- դուք շատ հավասարակշռված մարդ եք, շատ լավ բնավորություն ունեք, ձեզ հետ դժվար է վիճել: Դուք ստեղծված եք սիրելու և սիրվելու համար:
Կապուչինո- դուք ունեք բարդ բնավորություն, միշտ ռոմանտիկայի կարիք եք զգում, երազկոտ եք: Դուք ունենում եք տրամադրության վերելքներ և վայրէջքներ: Դուք հետաքրքիր և ստեղծագործող անձնավորություն եք:

:D:D Լավն են..
բայց ճիշտ են? :think

dvgray
20.07.2008, 04:02
Իսկ ես բորլոր տեսակի սուրճերն, թեյերը ու չակերը խմում եմ: Ինչ որ հակասությնների մեջ կորած մեկն եմ :D

Մանոն
20.07.2008, 16:06
Կաթով ու շաքարավազով սուրճ-իմ սիրած սուրճն է, կարծում եմ ճիշտ է:
Կապուչինոն- Հուսիկի սիրած սուրճն է, էլի ճիշտ է :)

Իսկ ես բորլոր տեսակի սուրճերն, թեյերը ու չակերը խմում եմ: Ինչ որ հակասությնների մեջ կորած մեկն եմ :D
Դու էլ ընտրիր մեկն ու մեկն ու այսօրվանից մենակ դա խմիր, եթե իհարկե ուզում ես էլի ազատվել այդ հակասություններից ;)

ihusik
20.07.2008, 17:41
Կաթով ու շաքարավազով սուրճ-իմ սիրած սուրճն է, կարծում եմ ճիշտ է:
Կապուչինոն- Հուսիկի սիրած սուրճն է, էլի ճիշտ է :)

Դու էլ ընտրիր մեկն ու մեկն ու այսօրվանից մենակ դա խմիր, եթե իհարկե ուզում ես էլի ազատվել այդ հակասություններից ;)

այ Մանոն ես երկու տեսակի սուրճ էի վերցրել:) թե՞ էն մեկն դու խմեցիր ու էլ ճկա պըլծ, ծիտիկը տարաաավ :D
թե՞ գտնում ես առաջինի հատկանիշները ինձ համար չէին :)

Taurus
20.07.2008, 19:09
Կեսը բռնեց, մյուս կեսն էլ լրիվ հակառակն էր;)

ivy
20.07.2008, 20:19
Էս ինչ կիսատ-պռատ թեստ էր, ինչո՞ւ չկար այն մարդկանց մասին, ովքեր երբևիցե ոչ սուրճ են խմում, ոչ թեյ: :unsure
Ինձ չեն խաղացնում... :(

impression
20.07.2008, 20:23
Կապուչինո... դե բնականաբար:

Մանոն
20.07.2008, 21:37
այ Մանոն ես երկու տեսակի սուրճ էի վերցրել:) թե՞ էն մեկն դու խմեցիր ու էլ ճկա պըլծ, ծիտիկը տարաաավ :D
թե՞ գտնում ես առաջինի հատկանիշները ինձ համար չէին :)
Ես թերևս պատասխանում էի Empty`Tears -ի հարցին, որ իբր էս երկուսն հաստատ ճիշտ են, ոնց ա է կռիվ անում, սուրճը տարել են :P

Էս ինչ կիսատ-պռատ թեստ էր, ինչո՞ւ չկար այն մարդկանց մասին, ովքեր երբևիցե ոչ սուրճ են խմում, ոչ թեյ:
Փաստորեն այդպես էլ է լինում հա՞: Հմմ...Այվ, ուրեմն կարելի է ենթադրել, որ դու dvgray-ի հակապատկերն ես :) (Ալգորիթմական մտածողությամբ` ժխտումը)

Աբելյան
21.07.2008, 17:49
Ամենալավ հանգիստը համարում եք պառկելաթոռը պատծգամբում կամ ամառանոցում:
փաստորեն, չայ եմ հա՞ սիրում :nyam

Lapterik
22.07.2008, 17:53
Վայ էս չէի տեսել, ես սրանից եմ :D

[COLOR="RoyalBlue"]
Արագ կամ դանդաղ քայլքը պայմանավորված է մարդու խանդավառությամբ և ուժերի մղումով՝ անհանգիստ կամ նյարդային, կենսուրախ կամ ակտիվ, հանգիստ կամ թուլացած, ծույլ:

Փոքր ու կարճ քայլքը ներհատուկ է կանանց: Նրանք զգուշավոր են, հաշվենկատ, հարմարվող, զուսպ, մտածում ու գործում են արագ:
:
Շատ արագ եմ քայլում, բայց չեմ զգում արագությունս, մամաս միշտ բողոքում ա:(

Կաթիլ
22.07.2008, 18:10
Սա էլ իմ քայլն է :8 Եղբորս հետևից վազում եմ՝ չեմ հասցնում լոոոոոոոոլ :D

:D ես էլ եմ էդ օրի՜ն :P

Փոքր ու կարճ քայլքը ներհատուկ է կանանց: Նրանք զգուշավոր են, հաշվենկատ, հարմարվող, զուսպ, մտածում ու գործում են արագ:
բացառությամբ՝ ես դանդաղ եմ գործում :oy

Adam
22.07.2008, 19:09
Թեման ժամանցից տեղափոխված է համապատասխան բաժին:

Empty`Tears
22.07.2008, 23:57
Արագ կամ դանդաղ քայլքը պայմանավորված է մարդու խանդավառությամբ և ուժերի մղումով՝ անհանգիստ կամ նյարդային, կենսուրախ կամ ակտիվ, հանգիստ կամ թուլացած, ծույլ:
Փոքր ու կարճ քայլքը ներհատուկ է կանանց: Նրանք զգուշավոր են, հաշվենկատ, հարմարվող, զուսպ, մտածում ու գործում են արագ:

Բոլորից երևի երկուսն են համապատասխանում...:nea
իմ քայլվածքը չկա էստեղ :esim

Tanamasi
23.07.2008, 00:02
[COLOR="RoyalBlue"]

[B] Լայն քայլքը բնորոշ է ավելի շատ տղամարդկանց: Այս մարդիկ նպատակասլաց են, խանդոտ, նախաձեռնող և գործարար: Նրանք հաճախ սևեռված են ապագա ծրագրերի իրագործմանը:

Անբնական սրընթաց քայլք՝ ընդգծված լայն և արագ քայլերով, ձեռքերի առաջ ու հետ թափահարումներով. այս մարդիկ ցուցադրում են իրենց ակտիվությունը, որը հաճախ զուգորդվում է սեփական ցանկությունների արտահայտմամբ:

Ինձ հազար են ասել՝ մի քիչ նեղ քայլեր արա, չի ստացվում էլի :nea

Vive L'Armenie
25.08.2008, 18:41
ԿԱՐՈ՞Տ ԵՔ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Եթե դուք դեռ վստահ չեք, ինչն է ձեզ ավելի հարազատ` մշտականության խաղաղ զգացումը, թե փոփոխությունների փոթորիկը, լրացրեք թեստը: 1,5,6,9,10 հարցերին «այո» և 2,3,4,7,8 հարցերին «ոչ» պատասխանները գնահատվում են մեկական միավոր:
_
1.Գիտե՞ք որտեղ են փղերն ապրում:
2.Սիրու՞մ եք, երբ ձեր սենյակի դուռը բաց է:
3. Նույնիսկ լավ եղանակին գերադասում եք տա՞նը մնալ:
4. Ջղայնանում եք, երբ անպատեհ ժամի եք ճաշում:
5. Ձեզ դու՞ր է գալիս անծանոթ փողոցներով թափառելը:
6. Երազու՞մ եք օդապարիկով թռչելու մասին:
7. Չե՞ք վախենում անծանոթ վայրում մոլորվելուց:
8. Վա՞տ եք քնում նոր տեղում:
9. Կարո՞ղ եք ճշգրիտ ասել, թե ինչ կվերցնեք ձեզ հետ, եթե ստիպված լինեիք ապրել անմարդաբնակ կղզում:
10. Գիտե՞ք որտեղ է Ձատկի կղզին:

8-ից ավելի միավոր-Դուք բնածին ճանապարհորդ եք, ապրելավայրի փոփոխությունները օդի պես անհրաժեշտ են ձեզ, առանց դրանց կձանձրանաք:
4-8 միավոր-Սիրում եք փոփոխությունները, բայց տանն էլ ձեզ վատ չեք զգում; Այդուհանդերձ , արձակուրդի ժամանակ բաց մի թողեք ճամփորդելու հնարավորությունը;
4-ից պակաս-Ա~յ թե նստակյացն եք: Ձեր մեջ ուժ գտեք գոնե բնակարանի կահույքը ժամանակ առ ժամանակ վերադասավորելու:

Երկնային
25.08.2008, 18:50
ԿԱՐՈ՞Տ ԵՔ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

4-8 միավոր-Սիրում եք փոփոխությունները, բայց տանն էլ ձեզ վատ չեք զգում; Այդուհանդերձ , արձակուրդի ժամանակ բաց մի թողեք ճամփորդելու հնարավորությունը;

7 միավոր… :)

Dayana
26.08.2008, 08:59
7 միավոր… :)

Նյուտ միանում եմ քեզ :) 4 միավոր :)

ihusik
26.08.2008, 11:47
8 միավոր:) քիչ էր մնում բնածին ճանապարհորդ դառնաի:);)

aniko
26.08.2008, 11:55
5 միավոր, ես ամեն տեղ ինձ լավ եմ զգում, նույնիսկ տանը

Վիշապ
26.08.2008, 12:12
10 միավոր:cry
Խելքս գնում է ճանապարհորդելու համար, ավտոմեքենայով, ինքնաթիռով, նավով, ոտքով… ատում եմ փակ սահմանները, մաքսային կետերը։
Բենզինս պրծնում է, իսկ Հայաստանի հարավային գոտիները ինձ են սպասում:(

Դեկադա
26.08.2008, 16:28
7 միավոր....:)

Safaryan
09.09.2008, 08:45
ԿԱՐՈ՞Տ ԵՔ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

9 միավոր, ընդունում եմ:

8-ից ավելի միավոր-Դուք բնածին ճանապարհորդ եք, ապրելավայրի փոփոխությունները օդի պես անհրաժեշտ են ձեզ, առանց դրանց կձանձրանաք:

StrangeLittleGirl
09.09.2008, 19:49
Որ ասում եմ, չեք հավատում :D 9
Էս թեստն ավելի շուտ ոչ թե ինձ համար էր (ես շատ լավ գիտեմ իմ այդ թուլությունը), այլ դիմացինների, որոնք կասկածանքով են վերաբերվում տեղից տեղ փախչելու ցանկությանս:

Ուլուանա
09.09.2008, 22:40
6 միավոր։ Ոնց որ թե համապատասխանում է։ :)

Վարպետ
09.09.2008, 22:44
3 միավոր:))

Կաթիլ
09.09.2008, 22:54
4 միավոր :)

Դեկադա
11.09.2008, 09:21
Կարողանում եք համոզել:think

1.Դուք ավելի շուտ տրամաբանորեն եք մտածում, քան պատկերավոր և ինտուիտիվ:

2. Սովորաբար դուք հանգիստ եք և պահպանում եք ինքնատիրապետումը:

3.Մարդիկ ասում են, որ գեղեցիկ ձայն ունեք:

4.Դուք կենսական ակտիվ դիրքորոշում ունեցող մարդ եք:

5.Շատ կարդացած ու խորագիտակ մարդ եք”

6.Սիրում եք շներ և ձիեր:

7.Ձեզ խորթ չէ մարդկանց իշխելու ձգտումը:

8.Դպրոցում առաջնորդի դերում եք եղել:

9. Նույնիսկ ձեզ սակավ ծանոթ մարդիկ սիրում են տրտնջալ ձեզ մոտ:

10.Դուք լավատես եք;

Այժմ ամփոփեք արդյունքները` յուրաքանչյուր դրական պատասխանի դեպքում գրանցեք 2 միավոր

0-6 միավոր- Դուք մեղմ ու զիջող մարդ եք` հակված ենթարկվելու ավելի ուժեղ անհատականություններին: Ցանկացած հարցում ձեզ համոզելը անչափ հեշտ բան է, սակայն ինքներդ գործնականում ի վիճակի չեք որևէ մեկին համոզել:

8-12 միավոր- Մյուսներին, հատկապես աշխատակիցներին, ինչ-որ բանում համոզելը այնքան էլ հեշտ չէ ձեզ համար:Ձեզ պակասում է համառությունն ու ինքնավստահությունը:

14- 20 միավոր- Դուք օժտված եք ղեկավարի բոլոր տվյալներով, գերազանց կարողանում եք մարդկանց համոզել: Սակայն զգուշացեք մարդկանց իշխելու և նրանց ձեր ոչ միշտ օբյեկտիվ կարծիքը պարտադրելու գայթակղությունից

Երկնային
11.09.2008, 13:06
ես 12 միավոր եմ հավաքել :)
8-12 միավոր- Մյուսներին, հատկապես աշխատակիցներին, ինչ-որ բանում համոզելը այնքան էլ հեշտ չէ ձեզ համար:Ձեզ պակասում է համառությունն ու ինքնավստահությունը:

*e}|{uka*
11.09.2008, 17:22
14 միավոր , սուտա :cry2

Dayana
11.09.2008, 17:43
14 միավոր , սուտա :cry2
Ես էլ 14 :o սուտա հաստատ :o ես ուր, իշխելն ուր :D

Ուլուանա
11.09.2008, 21:24
14 միավոր։ Բայց մեկնաբանությունն ինձ առանձնապես չի համապատասխանում. ինձ համար հաստատ չափից դուրս է. ես էդքան չկամ... :oy Բայց, օրինակ, 8-12–ի մեկնաբանությունն էլ էն չի. ես համոզելուց հաստատ շատ ավելի լավ եմ, քան էդտեղ է գրված։ :))

Empty`Tears
11.09.2008, 21:59
14- 20 միավոր- Դուք օժտված եք ղեկավարի բոլոր տվյալներով, գերազանց կարողանում եք մարդկանց համոզել: Սակայն զգուշացեք մարդկանց իշխելու և նրանց ձեր ոչ միշտ օբյեկտիվ կարծիքը պարտադրելու գայթակղությունից

18 միավոր :rollՃիշտ ա համարյա :))