PDA

Դիտել ողջ տարբերակը : Հերթական անգամ ժողովրդին ջարդեցին

Ներսես_AM
09.05.2007, 22:55
Առանց մեկնաբանությունների..... Խնդրում եմ կարդալ նայեմ ՀՀԿին գովերգող ֆորումի անդամներին և արտահայտել իրենց կարծիքը, կամ նորից պինդ-պինդ փակել աչքերն ու ականջները ու շարունակել քարոզարշավը:

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ԾԵԾԵՑԻՆ ԺՈՂՈՎՐԴԻՆ

[23:07] 09 Մայիսի, 2007

ԱԱԾ-ի շենքի մոտ այսօր ՚Իմպինչմենտՙ դաշինքի անդամներին ու համակիրներին դիմավորեցին արցունքաբեր գազերով ու մահակներով: Մատենադարանի մոտ ՚Իմպինչմետՙ դաշինքի հանրահավաքից հետո 20 հազար քաղաքացիներ երթ կազմակերպեցին դեպի ԱԱԾ, որտեղից նրանք պատրաստվում էին շարժվել օպերայի բակ եւ եզրափակել այսօրվա բազամահազարանոց հանրահավաքը: Հենց ԱԱԾ-ի շենքի մոտ ոստիկանները դաժան ծեծի ենթարկեցին ՚Իմպինչմետՙ դաշինքի անդամ Դավիթ Մաթեւոսյանին, որը ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Երթից առանձնացնելով՝ գետնին են գցել եւ սկսել են ոտքերով հարվածել Նիկոլ Փաշինյանին, երթից առանձնացրել եւ ծեծի են ենթարկել հանրահավաքի ակտիվիստներին: Հանրահավաքի մոտ 20 ակտիվիստերի ծեծելով մտցրել են մեքենաներ եւ տարել անհայտ ուղղությամբ: Ոստիկանները արցունքաբեր գազ են բաց թողել հատկապես լրագրողների եւ օպերատորների վրա:

՚Չորրորդ իշխանությունՙ թերթի արտահաստիքային լրագրող ագիկ Շամշյանին քաշքշելով ձեռքից փորձել են վերցնել լուսանկարչական ապարատը, արցունքաբեր գազն են բաց թողել նաեւ ՚Հայաստանի հանրապետությունՙ օրաթերթի թղթակից Ծովինար Նազարյանի աչքերին: ՚Նոր ժամանակներՙ եւ ՚Հանրապետությունՙ կուսակցությունների ղեկավարներ Արամ Սարգսյանի, Արամ Կարապետյանի եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած բանակցություններից հետո որոշ ցուցարարների ազատ են արձակել: Այս պահին քանի ցուցարար են անհայտ ուղղությամբ տարել ոստիկանները ՚Իմպինչմենտիՙ դաշինքի հանրահավաքի կազմակերպիչները ստույգ չեն կարող ասել:

Ի դեպ, այն պահին, երբ ԱԱԾ-ի շենքի մոտ ցուցարարները ծեծի էին ենթարկում ՚Իմպինչմենտիՙ առաջնորդներին եւ խաղաղ երթի մասնակիցներին՝ ՚Հանրապետությանՙ հրապարակում հայկական եւ ռուսական էստրադայի աստղերը համատեղ համերգ էին տալիս եւ խլացնում ոստիկանների ծեծի աղմուկը, իսկ հանրային հեռուստաընկերությունը ուղեղ եթերով հեռարձակում էր օրվա կարեւոր իրադարձությունը՝ համերգը:

http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=48968

Philosopher
09.05.2007, 23:17
Սկսվեց. այս իշխանությունն ապացուցում է, որ մտադիր չէ հրաժարվել իր քաղաքականությունից, որը 1996 թվականից իշխանություն է նշանակում ու ստանում է իշխանություն բացառապես բիրտ ուժի միջոցով։ Ըստ էության, հենց 1996 թականին սկսվեց այս հակահեղափոխությունը, որի իմաստը 1988–1991 թվականների փաստացի հեղափոխության արդյունքների վերանայումը և իշխանության վերադարձը իշխանական նոմենկլատուրայի և օլիգարխիայի ձեռքը։ 1996 թվականին Վ. Սարգսյանը հայտարարեց, թե եթե Վազգեն Մանուկյանը հարյուր տոկոս ձայն էլ ստանար, իշխանությունը իրենք չէին հանձնելու։ Այսօր նրա իրավահաջորդներ Քոչարյանը և Ս. Սարգսյանը բոլոր իրավունքներն ունեն ասելու. եթե հարյուր հազարանոց ցույց էլ լինի, մեկ է՝ իշխանությունը չենք հանձնելու, ընդ որում՝ միջոցների մեջ ընտրություն չի լինելու։ Իշխանությունը մերն է և՝ վերջ։ Ուրեմն՝ դու, ժողովուրդ, և դու, ընդդիմություն, մի ազդեք մեր նյարդերի վրա ու մնացեք ձեր տեղում։ Իշխանությունը մերն է և ոչ թե ձերը։ Ու վերջ։

Ավելացվել է 9 րոպե անց

ԱԱԾ-Ի ՚ԱՄԵՆԱՀԱՋՈՂՎԱԾՙ ՕՊԵՐԱՑԻԱՆ՝ ԺՈՂՈՎՐԴԻ ԴԵՄ

[23:52] 09 Մայիսի, 2007

՚Ազատություն, արդարություն, խաղաղություն գոչելով, երթի մասնակիցները անցնում էին ԱԱԾ-ի շենքի մոտով, եւ այդ պահին ԱԱԾ-ից դուրս եկան քաղաքացիական համազգեստով հաղթանդամ տղաներ եւ հարձակվեցին հանրահավքի լիդերների վրաՙ,- Ա1+ին հայտնեց հանրահավաքի առաջին շարքերից քայլող լրագրող Գագիկ Շամշյանը:

ԱԱԾ հաղթանդամ աշխատակիցներին հետեւել են նաեւ կարմիր բերետավորները: ՚Երբ հաղթանդամները եւ կարմիր բերետավորները հարձակվեցին հանրահավաքի կազմակերպիչների՝ Արամ Կարապետյանի, Նիկոլ Փաշինյանի, Արամ Զավենի Սարգսյանի վրա, ժողովուրդը դուրս եկավ նրանց առաջ եւ սկսեց պաշտպանել առաջնորդներին: ԱԱԾ աշխատակիցները դրանից ավելի կատաղեցին եւ սեռական բնույթի բարձր հայհոյանքներով սկսեցին ծեծել ձեռքի տակ ընկածներին: Նրանցից մեկը ճանաչեց նաեւ ինձ եւ սկսեց բղավել, որ չնկարեմՙ,- ասաց Գագիկ Շամշյանը: ԱԱԾ աշխատակիցները հարձակվել են ոչ միայն տեղական, այլեւ արտասահմանցի լրագրողների վրա՝ պահանջելով, որ դադարեցնեն նկարահանումները: ԱԱԾ աշխատակիցների կողմից գետնին տապալված Գագիկ Շամշյանին հաջողվել է պահպանել իր լուսանկարները եւ անմահացնել օրվա հերոսներին:

Ի դեպ, ԱԱԾ-ի կազմակերպած օպերացիային միացել են նաեւ ՀՀ Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության հատուկ ջոկատայինները, որոնք ժողովրդին հայտնի են ՚6-ի սպեցՙ անունով եւ որի ղեկավարն է Աշոտ իզիրյանը: Դեպքի վայրում են եղել նաեւ Երեւանի ոստիկանպետի տեղակալները:

http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=48970

՚ՀԱՍԱԿԻՍ ԷԼ ՉՆԱՅԵՑԻՆ` ՔԱՑՈՎ ԽԲԵՑԻՆՙ

[00:08] 10 Մայիսի, 2007

Ազգային օպերայի եւ բալետի թատրոնի շենքի մոտ ժամը 23.30-ի սահմաններում մոտ երկու տասնյակ մարդ դեռ քննարկում էին ԱԱԾ -ի շենքի մոտ տեղի ունեցած ծեծկռտուքը: Նրանք այսօրվա ծեծկռտուքի անմիջական մասնակիցներ էին ու ականատեսները:

՚Էս հասակիս քացով խբում էին: Էսօր իմ տոնն է , բայց խբեցին: Տոնն է հաղթանակի,բայց քացով խբեցին, վեր գցեցին, գլխարկս էլ կորավ, ժողովուրդը գտավ, բերին, ետ տվինՙ,- զայրութն ու զարմանքը խառնած պատմում էր Հայրենական մեծ պատերազմի վետերանը: Մի տարեց կին էլ անընդատ կրկնում էր ՚արցունաքաբեր գազը բերանս լցրեցին, սիրտս վատացավՙ: Մեկն էլ պատմեց, որ երթին մի ընտանիք էր մասնակցում` ամուսինը, կինը , երեխան: ՚Մարդուն ամբողջովին տվին, սպանին, արյունլվիկ արին: Անտեղի տեղըՙ,- ասաց նա:

Ծեծկռտուքը քննարկողները, որոնք 30-70 տարեկան մարդիկ էին, վախեցած էին այնքան, որ չցանկացան ներկայանալ: Ի դեպ, նրանք, ինչպես մի կին ասաց` վախենում են ոչ թե ծեծվելուց, այլ աշխատանքը կորցնելուց: ՚Ես դպրոցում եմ աշխատում, տնօրենս ամեն օր ասում է` չգնաս ընդդիմության հավաքին, բայց ես եկա, որ իմանա` կհանիՙ,- ասաց նա: ՚Մարդիկ այլեւս ի վիճակի չեն այդպես ապրելՙ,- մեկը մյուսին լրացնելով ասում էին ներկաները: ՚Էլ չենք ուզում հաստավիզների գերին դառնալՙ,- դառնացած ասաց 50-ին մոտ տղամարդ:

Ի դեպ, այն պահին, երբ ոստիկանները ծեծում էին խաղաղ երթի մասնակիցներին, Հանրապետության հրապարակում համերգ էր` էստրադայի հայ եւ ռուս աստղերի մասնակցությամբ: Հրապարակում հավաքվածներն այդպես էլ անտեղյակ մնացին երկու փողոց այն կողմ տեղի ունեցած ծեծկռտուքին, մանավանդ որ բջջային հեռախոսակապի որակը,ինչպես լինում է նման լայնամաշտաբ միջոցառումների ժամանակ, սարսափելի վատ էր. անհնար չր որեւ մեկին զանգել:

http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=48971

՚ՄԵԿ+ՄԵԿ+ՄԵԿ+ՄԵԿՙ

[00:29] 10 Մայիսի, 2007

Մինչ ՀՀ քաղաքացիների մի մասը Հանրապետության Հրապարակում ունկնդրում էր կազմակերպված ՚Մեսկվա-Երեւան-տրանզիտՙ համերգային ծրագիրը, հրապարակից ոչ այնքան հեռու ոստիկանները ծեծում էին ՀՀ մյուս քաղաքացիներին, որոնք` ի տարբերություն հրապարակում հավաքվածների, քաղաքացիական հստակ դիրքորոշում ունեն եւ ԱԱԾ շենքի մոտ արդարություն էին պահանջում:

՚Իրավապահներիՙ այդ քայլը, սակայն ավելի զայրացրեց ընդդիմադիր եռյակի` ՚Իմպիչմենտՙ դաշինքի, ՚Նոր ժամանակներՙ եւ ՚Հանրապետությունՙ կուսակցությունների կազմակերպած հանրահավաքի մասնակիցներին: Վերջիննես ԱԱԾ մոտ ՚կռիվ տալուցՙ հետո չցրվեցին, այլ ավելի մարտական տրամադրված ուղեւորվեցին դեպի Ազատության հրապարակ: Հրապարակ մտնելուց ցուցարարները վանկարկում էին ՚հաղ-թա-նակՙ: Ցուցարարները վանկարկելու ընթացքում նաեւ բռունցքներով թափահարում էին: Երբ հարթակին մոտեցան կուսակցությունների առաջնորդները հրապարակում տիրեց քար լռություն, որովհետեւ բարձրախոսները ոստիկանների մոտ էին եւ քաղաքական գործիչները ժողովրդին դիմում էին առանց բարձրախոսների: ՚Հաղթանակը միանգամից չի լինում, հաղթանակը քայլ առ քայլ է լինում ու մենք այսօր մեր հաղթանակի կարեւոր քայլն արեցինք: Մենք արդեն հաղթել ենք: Այսօր մեկ անգամ եւս ապացուցվեն այն, ինչ մենք ասում էինք. որեւէ մեկը որեւէ մեկից ոչ վախում է, ոչ քաշվում է: Մենք կողմնակից չենք եղել, որ գնանք մեր ոստիկաններին ծեծենք, բայց մենք միշտ պատասխան ենք տվել: Մենք ամեն ինչ անում ենք խաղաղ, բայց եթե մեզ վրա փորձում են հրոսակների պես հարձակվել, ուրեմն պատասխան են ունենալուՙ,- հայտարարեց ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանը: Նրա խոսքը պարբերաբար ընդհատվում էր ՚այո, այոՙ կամ ՚հաղ-թա-նակՙ վանկարկումներով: Ազատության հրապարակում հավաքվածներն իրենց ծափողջյուններով եւ ՚Դա-վիթ, Դա-վիթՙ վանկարկումներով աջակցություն հայտնեցին Դավիթ Մաթեւոսյանին, ով մարմնական վնասվածք էր ստացել ոստիկանների հետ ընդհարումի ժամանակ:

՚Մենք ցույց տվեցինք, թե ով է այս երկրում առյուծը եւ ով` նապաստակըՙ,- հայտարարեց ՚Իմպիչմենտՙ-ի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը. ՚Հիմա պարզ է, չէ՞, ինչ պիտի հայտարարենք այս իշպանությանըՙ: Այս հարցին հավաքվածները միանգամից արձագանքեցին ՚Իմ-պիչ-մենտ, իմ-պիչ-մենտՙ վանկարկումներով: ՚Մենք միշտ օգտագործելու ենք խաղաղ երթեր, ցույցեր, հանրահավաքներ անելու իրավունքը: Բայց մենք ասել ենք, որ չենք խնայելու ինչպես ինքներս մեզ, այնպես էլ բոլոր նրանց ովքեր կկանգնեն մեր ճանապարհին եւ փորձեն մեր ձեռքից խլեն մեր երեխաների ապագանՙ,- հավաքվածներին դիմեց Նիկոլ Փաշինյանը:

՚Հանրապետությունՙ կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն ավելի քիչ խոսեց: Նա պարզապես սկսեց. ՚Մեկ, գումարած մեկ, գումարած մեկՙ: Ազատության հրապարակում հավաքվածներն այդ կարգախոսը վանկարկում էին շուրջ 2 րոպե անընդմեջ:

Ժամը 17:00-ին սկսված ընդդիմադիրների ցույցի մասնակիցները չէին ցանկանում հեռանալ Ազատության հրապարակից, թեեւ ժամն արդեն մոտենում էր 23:00-ին: Ընդդիմադիր առաջնորդները, սակայն առաջարկեցին ժողովրդին հանգիստ գնալ տուն, իսկ եթե ոստիկանները, սափրագլուխները անհանգստացնեն, ապա անպայման դիմել իրենց:

http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=48972

Fobus
09.05.2007, 23:53
լավ են արել ծեծել են !!!!!
քիչ են ծեծել երևի ..... հույս ունեմ վաղը հեռուստացույցով ցույց կտան թե ոնց են իմպիչմենտի անդամներին ծեծել

Philosopher
09.05.2007, 23:55
լավ են արել ծեծել են !!!!!
քիչ են ծեծել երևի ..... հույս ունեմ վաղը հեռուստացույցով ցույց կտան թե ոնց են իմպիչմենտի անդամներին ծեծել
Այնտեղ հավաքված մարդկանց մեծամասնություն շարքային քաղաքացիներ են, որոնք այսպիսի գործընթացների ժամանակ ամենամեծ տուժողներն են լինում սովորաբար։

Fobus
10.05.2007, 00:04
թող իրենց նորմալ պահեն ու իմանան ուր են գնում ու ում հետ են գնում

Artgeo
10.05.2007, 01:56
թող իրենց նորմալ պահեն ու իմանան ուր են գնում ու ում հետ են գնում
Ի՞նչ է նշանակում «նորմալ պահեն» ու «իմանան ուր են գնում ու ում հետ են գնում»
Ֆոբուս դու ՀՀ-ի սահմանադրությունը կարդացե՞լ ես: Խորհուրդ եմ տալիս մեկ անգամ ևս կարդալ: Հատկապես երկրի (երկրի, ոչ տարածքի, որտեղ «օբյեկտներ» կարելի է կառուցել) քաղաքացու իրավունքի մոմենտները ուշադիր կարդա:

Բացի դրանից, որևէ մարդ կամ չմարդ իրավունք չունի որևէ մեկին ծեծի: Դա քրեորեն պատժելի հանցանք է և ցանկացած նորմալ մարդ պարտավոր է քննադատել այդպիսի արատավոր երևույթները ում կողմից էլ, որ լինի այն իրականացված:

Artgeo
10.05.2007, 04:00
Video - http://www.a1plus.am/file/vid/3159.wmv

_Nzhdeh
10.05.2007, 09:53
Առանց մեկնաբանությունների..... Խնդրում եմ կարդալ նայեմ ՀՀԿին գովերգող ֆորումի անդամներին և արտահայտել իրենց կարծիքը, կամ նորից պինդ-պինդ փակել աչքերն ու ականջները ու շարունակել քարոզարշավը:

Սադրանք!, եթե ես առաջնորդ լինեի, ժողովրդի մասին մտածող լինեի, քայլերս էնպես կդասավորեի, որ նման բանի չհանգեր, ինչքան ոստիկաններն են մեղավոր այդքան էլ կազմակերպիչները, որոնք հենց իրենք պոտենցիալ սերժանտ, ռոբոտ և դոդ են ժողովրդի գլխին: ԱՄՈԹ 1000 անգամ: Ես նույնիսկ կարծում եմ, որ դա հենց իրենք են կազմակերպել

Ավելացվել է 5 րոպե անց

՚Մենք ցույց տվեցինք, թե ով է այս երկրում առյուծը եւ ով` նապաստակըՙ,- հայտարարեց ՚Իմպիչմենտՙ-ի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը.

Ամոթ ա կործում եմ, ոստիկան, որ ոստիկան ա, և այդ կատեգորիան փառապանծ կատեգորիա չի շատերին ա հայտնի, ժողովրդավարությունից են խոսում դեռևս կենդանական բնազդով են առաջ շարժվում: ՀՀ-ին առյուծներ ու նապաստակներ չեն, որ պետք են: Թողեք ձեր կենդանական բնազդները, թողեք, մարդիկ աշխատեն և իրենց բարեկեցիկ ապագան կառուցեն, թե չէ մեր փոխարեն դուք եք մեր հարցերը լուծելու, գնացեք ձեր գազանանոցի հարցերը ինքնուրույն լուծեք, ժողովրդի համար ընդհանուր առմամբ մեկ հաշիվ ա ձեր փառասիրական մղումները:

գյուղացի
10.05.2007, 12:26
... թողեք, մարդիկ աշխատեն և իրենց բարեկեցիկ ապագան կառուցեն, թե չէ մեր փոխարեն դուք եք մեր հարցերը լուծելու, գնացեք ձեր գազանանոցի հարցերը ինքնուրույն լուծեք, ժողովրդի համար ընդհանուր առմամբ մեկ հաշիվ ա ձեր փառասիրական մղումները:

ՍՍՀՄ ժամանակ մարդիկ նունպես աշխատում էին և կառուցում էին իրենց բարեկեցիկ ապագան: Բայց ոմանք չթողեցին, որ մարդիկ շարունակեին ապրել անասնական վիճակում /աշխատեն և իրենց բարեկեցիկ ապագան կառուցեն/: Դուրս ելան. և լուծեցին բոլորի հարցերը իրենց արյունով, իրենց ազատությունով, որի արդյունքում այսօր, ոմանք ազատորեն արտահայտում են իրենց մտքերը, կարծելով, որ այդ հնարավորությունը իրենք ունեն ծնունդով, այլ ոչ թե մաքառումների, զրկանքների, պայքարի արդյունքում:

Ավելացվել է 3 րոպե անց

լավ են արել ծեծել են !!!!!
քիչ են ծեծել երևի ..... հույս ունեմ վաղը հեռուստացույցով ցույց կտան թե ոնց են իմպիչմենտի անդամներին ծեծել

Ըսենց որ շարունակվի կարող ա վարչապետ էլ դառնաս, так держать!!!

Artgeo
10.05.2007, 12:56
Ամոթ ա կործում եմ, ոստիկան, որ ոստիկան ա, և այդ կատեգորիան փառապանծ կատեգորիա չի շատերին ա հայտնի,
Կարգին ոստիկաններին հարգում են: Հայաստանյան ցմփոր ու հաստաոռ իշխանության հպատակներին պարզ ա, որ չեն հարգելու:

թողեք, մարդիկ աշխատեն և իրենց բարեկեցիկ ապագան կառուցեն,
Թարգմանում եմ «Թողեք ՀՀԿ-ն շարունակի թալանել և իրենց բարեկեցիկ ապագան ապահովեն:

թե չէ մեր փոխարեն դուք եք մեր հարցերը լուծելու, գնացեք ձեր գազանանոցի հարցերը ինքնուրույն լուծեք, ժողովրդի համար ընդհանուր առմամբ մեկ հաշիվ ա ձեր փառասիրական մղումները:
թե չէ ՀՀԿ-ի փոխարեն, ժողովուրդն է ՀՀԿ-ի հարցերը լուծելու, գնացեք ձեր Հայաստանի հարցերը ինքնուրույն լուծեք, ՀՀԿ-ի համար ընդհանուր առմամբ մեկ հաշիվ ա ձեր օրինական պահանջները:

Ֆուտբոլասեր
10.05.2007, 13:06
_Nzdeh եդքան ծանր մի տար, մեկա ձեր չինովնիկների արհմիությունը էս երկրում ոչ մի հարց չի լուծում, ՀՀԿ-ն ընդամենը Սերժի ու Ռոբիկի մոտ իշխանական կուսակցությունա աշխատում:
Եթե դու ֆորումում 2բառով դատապարտես անմեղ մարդկանց ծեծուծաջարդը, դրանից Սերժը չի որոշի Ուրիխանյանի կուսակցությունը դարձնի իրա գրպանային կուսակցությունը, Վազգեն Սարգսյանի փորձը ցույցա տվել, որ գրպանի կուսակցությունը փոխելը կարա վատ վերջանա:

Մի խոսքով "Մի վախեցիր":

Philosopher
10.05.2007, 13:08
Սադրանք!, եթե ես առաջնորդ լինեի, ժողովրդի մասին մտածող լինեի, քայլերս էնպես կդասավորեի, որ նման բանի չհանգեր, ինչքան ոստիկաններն են մեղավոր այդքան էլ կազմակերպիչները Լավ մեղադրանքներ են։ Իհարկե, ժողովրդի մասին մտածող առաջնորդը պիտի ասի. «Ժողովուրդ, եթե ցույց անենք, ձեր կոշիկները մաշվելու են, ու դուք կրելու եք չփոխհատուցվող նյութական կորուստներ, եկեք նստենք տանը, նայենք անվճար հեռուստացույց՝ ձեռքի հետ էլ մեր՝ առանց էն էլ լվացած ուղեղները մի անգամ էլ կլվանք. շատ լինի, քիչ չլինի»։ Այ էսպիսին պիտի լինի իրական առաջնորդը։ Առաջնորդի փայլուն կոնցեպցիա է։ Կասկածում եմ, որ սա էլ է Նժդեհը գրել։ Գոնե էս մի փաստը հերքեք, հանգստանանք։ Ավելի ճիշտ՝ հերքման կարիք չկա. Նժդեհի գոյությունն արդեն հերքում է այդպիսի մոտեցման գոյությունը ու այն ու նրա կրողներին դարձնում իրենց անգիտության մեջ դատապարտված վակուում, դատարկ չգոյություն։

Mesrop
10.05.2007, 13:41
արյաա… մենք էլ էինք էրէկ… :D քայլում էինք, մեկել ջոգինք վռոձի իմպիչմենտի հետ ըլնենք… :) նատուռի իրանց հետ չէինք… :D
արա լավա հասցրելենք թռնենք… :D

Smergh
10.05.2007, 15:26
Առանց մեկնաբանությունների..... Խնդրում եմ կարդալ նայեմ ՀՀԿին գովերգող ֆորումի անդամներին և արտահայտել իրենց կարծիքը, կամ նորից պինդ-պինդ փակել աչքերն ու ականջները ու շարունակել քարոզարշավը:

Հայրենիքից ինձ հասած տեղեկություններով` հանրապետականն արդեն քարոզարշավի փոխարեն ընտրություններ է անցկացնում
Այսպես. Բյուրականի գյուղապետարանում մայիսի 8-ից 10000-ական դրամի դիմաց մարդիք արդեն ստորագրություններ են դնում ընտրացուցակների մեջ, գործողությունն իրագործվում է Հանրապետական Կուսակցության օգտին: Ասում են մեծ հերթեր են գոյացել և մեքենայով գյուղի միջով անցնելն անհնար է դարձել:
Սիրելի Ներսես_AM սա ես պատասխանում եմ վերը մեջբերված Ձեր առաջարկությանը:

Ուզում եմ հարցնել հանրապետականին սատարող որոշ ակումբակիցների` որտեղի?ց է գալիս Ձեր այդպիսի ատելությունը հայրենակիցների նկատմամբ: Ձեզանից ոմանց կարդալիս այն տպավորությունն եմ ստանում` կարծես հեղինակները մեր ազգի թշնամիները լինեն... Ուշքի եկե'ք, հարգելիներս, հիշե'ք, Դուք Մովսես Գորգիսյանի ու Աշոտ Նավասարդյանի ստեղծած կուսակցության, այլ ոչ "Ազադլիկ" կուսակցության համակիրներն ու անդամներն եք:
Շատ եմ հուզված, կներե'ք գուցե շատ կոպիտ արտահայտվեցի, սակայն, ոչ մի կերպ չեմ հասկանում..." շատ էլ լավ են արել... քիչ են ծեծել" արտահայտությունները

Array
10.05.2007, 15:58
Ես ընդհանրապես էլ «Հանրապետականների» աջակից չեմ,բայց ինչ-որ հավատս չի գալիս,թե ընտրություններից մի քանի օր առաջ իրենց համար նման հակաքարոզչական քայլի գնային,ինչ օգուտ կարող էին ունենալ դրանից

Ձայնալար
10.05.2007, 16:13
Ես ընդհանրապես էլ «Հանրապետականների» աջակից չեմ,բայց ինչ-որ հավատս չի գալիս,թե ընտրություններից մի քանի օր առաջ իրենց համար նման հակաքարոզչական քայլի գնային,ինչ օգուտ կարող էին ունենալ դրանից

Ասեմ՝ «Հանրապետականը» քարոզելու բան չունի, «հանրապետականը» չունի ժողովրդական աջակցություն և հույս էլ չունի այն ձեռք բերել: Նրանք մի բան գիտեն՝ այն է կեղծելով ընտրությունները վերարտադրել իրենց իշխանությունը, իսկ դրա իրականացման ճանապարհին միակ խոչընդոտը կարող է լինել համաժողովրդական ապստամբությունը: Այդ մարդիկ նաև գիտեն թե ինչպես պայքարել վերընշյալ խոչընդոտի դեմ՝ այն է ահաբեկել խաղաղ բնակչությանը ֆիզիկական բռնություններ գործադրելով: Այս մեխանիզմը նրանց մոտ ցավոք սրտի դեռ շատ լավ աշխատում է:

Artashes
10.05.2007, 17:03
Տո ախր ես ժողովուրդն ել խելք չունի: Տո ասա քեզ պետքա հելնում եթում եք, մեկա դրանցից ել քյար չկա: Մի խագվեք գործ չունեք

AMzone
10.05.2007, 17:36
ծեծից բացի ուրծիշ լավ բան չէին կարա ակնկալեին, լավա չեն սպանել, ձեր կարծիքով Դոդացում, Սերժացում, Քոչարյանացում, գոռալուց ինչ պտի լիներ, չեմ գտնում որ իմաստ ունի նրանց այդ ցույցերը, բայց չմտածեք թե պաշտպանում եմ կառավարությանը, ուղակի մեր կառավարության ձեռագիրնա, ու դա բոլորնել գիտեյն որ ետձևա լինելու. կարճ ասաց ամոտա

_Cexakron
10.05.2007, 20:55
Կարծում եմ, որ Իմպիչմենտի կատարած քայլերն ու վիրավորական, անձնավորված ու դիվանագիտությունից բավականին հեռու ելույթները հենց սրան էլ բերելու էին...
Ու դրանում որևէ քաղաքական ուժի մեղադրելը ամենամեծ անհեթեթությունը կլինի...
Իմպիչմենտը դուրս էր եկել քաղաքական պայքարի արդեն իսկ պարտվողի հոգեբանությամբ: Դա է նրանց գործունեության պարադոքսը ու ես կասեի ամենամեծ անհաջողությունը::ok
Ես կարելի է ասել չեմ հիշում որևէ ընդդիմադիր կուսակցության ելույթ, որտեղ քննադատվում են կոնկրետ անձիք, բացի Իմպիչմենտ դաշինքից::ok
Պարոնայք պետք է քննադատել, բայց ոչ թե որևէ անձի, , այլ երևույթը: Չնայած Իմպիչմենտ ոչ թե քննադատում է, այլ վիրավորում...:think
Ու ճիշտն ասած խորհուրդ կտամ, որ ֆորումի Իմպիչմենտականները դադարեն դեմագոգիայով զբաղվել, խելքի եկեք, միթե պարզ չէ, որ ժողովրդին դա պետք չէ, մենք կայունություն ենք ուզում:
Մի օգտվեք խեղճ ու կրակ ժողովրդի դյուրահավատությունից` նրանց ձեր ետևից տանելով, վերջիվերջո դյուրահավատությունն էլ իր սահմաններն ունի...
:ok

Ավելացվել է 5 րոպե անց

Ասեմ՝ «Հանրապետականը» քարոզելու բան չունի, «հանրապետականը» չունի ժողովրդական աջակցություն և հույս էլ չունի այն ձեռք բերել: Նրանք մի բան գիտեն՝ այն է կեղծելով ընտրությունները վերարտադրել իրենց իշխանությունը, իսկ դրա իրականացման ճանապարհին միակ խոչընդոտը կարող է լինել համաժողովրդական ապստամբությունը: Այդ մարդիկ նաև գիտեն թե ինչպես պայքարել վերընշյալ խոչընդոտի դեմ՝ այն է ահաբեկել խաղաղ բնակչությանը ֆիզիկական բռնություններ գործադրելով: Այս մեխանիզմը նրանց մոտ ցավոք սրտի դեռ շատ լավ աշխատում է:

Հանրապետականը քարոզելու շատ բան ունի, բայց ավելի շուտ գործ է անում ու դեռ շատ գործեր ունի անելու մեր երկրի, մեր ժողովրդի ու նույնիսկ քեզ համար: Քանի որ <<Սիրեցեք զմիմեյանս>> արտահայտությունը ՀՀկ-ին քաջածանոթ է...
Լավ կլիներ, որ այս խոսքերը դու ոչ միայն իմանայիր, այլ նաև կատարեիր...
Պետք չի վիրավորել... ՀՀԿ-ն ժողովրդին չի ահաբեկում, օնչը չեմ կարող ասել Ինպիչմենտի մասին, որը հակառակը, վտանգում է խաղաղ բնակչության կյանքը...
Էս ժողովրդին ապստամբություն պետք չի, թողեք հանգիստ ապրենք...:ok

Root
10.05.2007, 21:42

Էն ռեկլամը մոռացար ասեիր .. լավ ես կասեմ ... ՔԵԶ համար Հայաստան.

Artgeo
10.05.2007, 21:47
Ու ճիշտն ասած խորհուրդ կտամ, որ ֆորումի Իմպիչմենտականները

Մեռա կրկնելով, ֆորումում իմպիչմենտական չկա :) թե՞ կա :think Ժող, իմպիչմենտական թե կա, ձեն հանեք ճակատներդ պաչեմ անձամբ իմ անունից: :love

մենք կայունություն ենք ուզում:

Ժողովուրդը գիտի, որ դուք կայունություն եք ուզում: Կայուն դիկտատուրա, կայուն թալան, կայուն լռություն ու անպատժելիություն: Ժողովրդի ուզած կայունությունը այլ է: Որը իշխանական կուսակցություններն ու իշխանական ընդդիմադիր կուսակցությունները այս 10 տարվա ընթացքում ապացուցեցին, որ այդ կայունությունը ինքը չի կարող տալ:

Root
10.05.2007, 21:51
Մեռա կրկնելով, ֆորումում իմպիչմենտական չկա :) թե՞ կա :think Ժող, իմպիչմենտական թե կա, ձեն հանեք ճակատներդ պաչեմ անձամբ իմ անունից: :love

Չէ չկա ... տանները նստած յոդ մոդ են քսում երեկվանից հետո ...

Artgeo
10.05.2007, 21:54
Չէ չկա ... տանները նստած յոդ մոդ են քսում երեկվանից հետո ...
13-ին նորից հայտնվելու են, կգնամ ճակատները պաչելու: :love Էկո՞ղ կա:

Root
10.05.2007, 21:57
13-ին նորից հայտնվելու են, կգնամ ճակատները պաչելու: :love Էկո՞ղ կա:

Ճակատ չեմ պաչի լոլ .. ճիշն ասած Արամի ճակատը պաչելուց հաճույք չեմ ստանա ... բայց ձեռները կսեղմեմ ... որ ծեծել են, ուրեն մի նենց բան են արել, որ ...վախեցել են

քաղաքացի
10.05.2007, 21:57
Ես գալիս եմ:

Հ.Գ. Հետո ի՞նչ, որ ընտրելու իրավունք չունեմ, զատո ես իրանց եմ հարգում: :)

Ձայնալար
11.05.2007, 09:44
_Cexakron
Արդեն ծիծաղս գալիս ա :lol : ՈՒղակի իմաստ չունի շարունակել ձեր հետ բանավիճելը, ես դա արդեն ասել եմ և նույնիսկ չեմ ալարել Սոկրատախառը հիմնավորել եմ :P

Աբելյան
11.05.2007, 13:35
կարծեմ մեղքը քցել են ժողովրդի վրա :D
թե բա չարտոնված երթի են հելել, կարգ են խանգարել, իրանք են հարձակումը կազմակերպել, հլա մի բան էլ 3 հատ մլիցա վնասվածք ա ստացել :lol

otar
11.05.2007, 13:49
ՖՈԲՈւՍ> Արամ ջան դու մի բան ասելուց առաջ մտածու՞մ ես ...

Fobus
11.05.2007, 14:35
ասում են , թե բերվել են ԼՂՀ-ի կարմիր բերետավորները և եկել են 6-րդ վարչության զորքերը:
ոչ ԼՂՀ-ից ա զորք եկել, ոչ էլ 6-ից ա ինչ որ մեկը եկել այդտեղ: Եղել ա հրաման "պաշտպանվել" ու միլիցիայի զորքերը պաշտպանվել են:
իսկ հհշ-ականներին ծեծելն էլ ա քիչ!!!!
նրանք, ովքեր ծեծվել են միլիցիայի աշխատակիցների կողմից , ծեծվել են իրենց իսկ պատճառով! մարդկային քայլեր չեր, որ արեցին

Ավելացվել է 1 րոպե անց
Օտար > հա , մտածում եմ

Ֆուտբոլասեր
11.05.2007, 14:46
Եղել ա հրաման "պաշտպանվել" ու միլիցիայի զորքերը պաշտպանվել են:

Խեղճ տղերք: Ոնցա ժողովուրդ կատաղել ու խեղճ միլիցիքին օրուարև չի տալիս:
Լավա միասնության շուրջպարի ժամանակ էլ հրաման չեղավ ուժով միջպետական ճանապարհները բացել:

Artgeo
11.05.2007, 18:12
Իշխանությունները հարամեցին
մայիսի 9-ի տոնը

http://taregir.am/2007/mayis/11/police.jpg
Մայիսի 9-ի տոնական օրը «նշանավորվեց» խաղաղ ցուցարարների եւ ոստիկանության բախումով:

Մամուլը մանրամասն անդրադարձել է այդ իրադարձությանը: ԱԱԾ շենքի մոտ հավաքված ցուցարարները եւս մեկ անգամ անգամ համոզվեցին, որ գործ ունեն բռնապետությունը պաշտող իշխանությունների հետ, որոնք պատրաստ են հաշվեհարդար տեսնել ժողովրդի հետ: Ժողովուրդը, սակայն, հասկացրեց, որ մտադիր չէ հնազանդվել եւ պատրաստ է հակահարված տալ իր իրավունքը ոտնահարողներին:

Այն պահին, երբ կրքերը շիկացան, եւ ոստիկանների ու ցուցարարների միջեւ ծեծկռտուք սկսվեց, մարդիկ սկսեցին վրդովված սուլել, վանկարկել՝ «ամոթ», «թուրքեր»: Կանայք սկսեցին անեծքներ ու լուտանքներ տեղալ ղարաբաղցիներին վարկաբեկող զույգի հասցեին, նաեւ՝ կշտամբել ոստիկաններին. «Էդ ո՞ւմ եք պաշտպանում, էդ ո՞ւմ եք ծառայում»: Եղավ մի պահ, երբ թվաց, թե կատաղած ոստիկաններից սպասելի է ամեն ինչ, մանավանդ որ շատ արագ համալրվեցին նրանց շարքերը, իսկ ԱԱԾ-ի մոտ երթով գնացել էին ոչ բոլոր միտինգավորները, եւ օժանդակ ուժեր ցուցարարները չունեին այդ պահին: Վեց-յոթ տարեկան մի երեխա, որը երթի մեջ հայտնվել էր մոր հետ, սկսեց դողալ, ապա լաց լինել: «Գետինը մտնեք,- ոստիկանների ուշադրությունը հրավիրեց մի տարեց կին,- մի մատ երեխաներ կան էստեղ, իսկ դուք հարձակվում եք էդ անմեղ երեխաների ու կանանց վրա»: Ոստիկաններից մեկը պատասխանեց. «Էստեղ երեխաների տեղ չի. ճիշտ կանեք՝ հեռանաք: Ոչ մի լավ բան էստեղ մի սպասեք»: Երեխան սկսեց բարձրաձայն աղերսել. «Մամա ջան, վախենում եմ... Մամա ջան, վախենում եմ»: Մայրը սաստեց. «Մի վախեցիր, վախենալու բան չկա»: Երեխան, սակայն, չէր հանգստանում եւ շարունակ, առանց դադար տալու կրկնում էր. «Մամա ջան, վախենում եմ...»: Տասներեքամյա մի տղա գրկեց փոքրիկի ուսը եւ սրտապնդեց՝ «Մենք ավելի ուժեղ ենք, մի վախեցիր»: Վիճակը իսկապես վտանգավոր էր, եւ մի տղամարդ խնդրեց կնոջը երեխային դուրս բերել ոստիկանների տեսադաշտից եւ տանել տուն: Մայրը կատարեց խնդրանքը, հասկանալով, որ հանուն «ներքաղաքական կայունության»՝ ոստիկանները կարող են ոտնատակ տալ նաեւ կանանց ու երեխաներին:

Իսկ երեկ այս ամենի վերաբերյալ սովետական պոլիտբյուրոյի ոճով ՀՀ ոստիկանությունը տարածեց բացահայտ ցինիզմով հագեցած մի հայտարարություն, որտեղ մեղադրվում են խաղաղ ցուցարարները: Այդ ցինիզմը զուգորդված է խղճահարույց լալկանությամբ՝ իբր, իմացեք, ժողովուրդ, քիչ էր մնացել մի խումբ անձինք «ճեղքեին ոստիկանների շղթան», ծնկի բերեին ոչ միայն քաջարի ոստիկաններին, այլեւ գերմանական ֆաշիզմին հաղթած եւ Շուշին ազատագրած աշխարհի ամենամարտունակ բանակին եւ երկիրը մատնեին քաոսի:

Եզրակացությունը մեկն է. ՀՀ իշխանությունները շատ ավելի են վախենում ՀՀ բնակիչներից, այդ թվում՝ մանկահասակ երեխաներից ու կանանցից, քան նույն այդ երեխաներն ու կանայք գազազած ոստիկաններից:

http://taregir.am/2007/mayis/11/index.htm

Fobus
11.05.2007, 20:27

ծանոթ հեքիաթա , ուղակի չեմ կարում հիշեմ քանի տարեկանում եմ կարդացել

Philosopher
11.05.2007, 20:47
Մոդերատորական։ Թեմայից դուրս գրառումները տեղափոխված են այստեղ (http://www.akumb.am/showthread.php?t=8146)։ Խուսափեք թեմայից դուրս կամ թեմայի հետ կապված, սակայն այն քննարկման հունից շեղող գրառումներից։

Artgeo
11.05.2007, 21:54
ասում են , թե բերվել են ԼՂՀ-ի կարմիր բերետավորները և եկել են 6-րդ վարչության զորքերը:
ոչ ԼՂՀ-ից ա զորք եկել, ոչ էլ 6-ից ա ինչ որ մեկը եկել այդտեղ: Եղել ա հրաման
Ըստ քեզ բազմաթիվ նկարներում կարմիր բերետավորները մուլյա՞ժ են:

"պաշտպանվել" ու միլիցիայի զորքերը պաշտպանվել են:
Ումի՞ց, ապաշտպան կանանցից, երեխաներից, տղամարդկանցից: Խաղաղ ցույցի անզեն մասնակիցների՞ց:

իսկ հհշ-ականներին ծեծելն էլ ա քիչ!!!!
Ի՞նչ կապ ունեն ՀՀՇ-ականները 30 000 խաղաղ ցուցարարների հետ:
Որտեղի՞ց քո մեջ այսքան ագրեսիվություն սեփական ազգի ու սեփական երկրի հանդեպ:

նրանք, ովքեր ծեծվել են միլիցիայի աշխատակիցների կողմից , ծեծվել են իրենց իսկ պատճառով! մարդկային քայլեր չեր, որ արեցին
Կոնկրետ եթե կարելի է, ինչի՞ մասին է խոսքը:

Fobus
11.05.2007, 22:07
Ըստ քեզ բազմաթիվ նկարներում կարմիր բերետավորները մուլյա՞ժ են:

Ումի՞ց, ապաշտպան կանանցից, երեխաներից, տղամարդկանցից: Խաղաղ ցույցի անզեն մասնակիցների՞ց:

Ի՞նչ կապ ունեն ՀՀՇ-ականները 30 000 խաղաղ ցուցարարների հետ:
Որտեղի՞ց քո մեջ այսքան ագրեսիվություն սեփական ազգի ու սեփական երկրի հանդեպ:

Կոնկրետ եթե կարելի է, ինչի՞ մասին է խոսքը:

PM-տ կարդա , հարց եղավ գրի , կասեմ

Artgeo
11.05.2007, 23:01
PM-տ կարդա , հարց եղավ գրի , կասեմ
Չէ, Ֆոբուս ջան: Անիմաստ եմ համարում շարունակելը: Նամանավանդ քո պահանջից հետո` գրել միայն պմներով:

Array
11.05.2007, 23:41
Ժողովուրդ,բայց մեկ ա էտ` Ղարաբաղից բերած կարմիր բերետավորների պահերը չեմ հասկանում,ուրեմն Հայաստանում էտքան որ զորք չկար,պիտի Ղարաբաղից բերեի՞ն

Fobus
12.05.2007, 01:57
Ժողովուրդ,բայց մեկ ա էտ` Ղարաբաղից բերած կարմիր բերետավորների պահերը չեմ հասկանում,ուրեմն Հայաստանում էտքան որ զորք չկար,պիտի Ղարաբաղից բերեի՞ն

այ ախպեր մուֆթա շուխուռ են քցել , տենց բան չի եղե

Ավելացվել է 35 վայրկյան անց

Ժողովուրդ,բայց մեկ ա էտ` Ղարաբաղից բերած կարմիր բերետավորների պահերը չեմ հասկանում,ուրեմն Հայաստանում էտքան որ զորք չկար,պիտի Ղարաբաղից բերեի՞ն

Չէ, Ֆոբուս ջան: Անիմաստ եմ համարում շարունակելը: Նամանավանդ քո պահանջից հետո` գրել միայն պմներով:

ախպեր , դու քո սաղ պմ-ներն ես պուբլիկավատ անում ? գիտես որ լավ բան չի?