PDA

Դիտել ողջ տարբերակը : Մեր ամենասիրած գրողներն ու գրքերը

Chuk
21.03.2006, 18:51
Եթե սիրում ենք ընթերցել, ապա կարծում եմ որ պետք է լինի գրող, որին մյուսներից ավելի վեր ենք դասում: Ընդ որում կարծում եմ, որ պարտադիր չէ, որ նա լինի ձեր ամենասիրած գրքի հեղինակը: Իսկ դուք ո՞ր գրողին եք մյուսներից ավելի վեր դասում:

Եվ եկեք նույն այս թեմայում գրենք, թե ո՞ր գիրքն է մեր ամենեսիրած գիրքը: Հետաքրքիր է, այն կլինի/ ձեր ամենսիրած գրողի ստեղծագործությունը, թե՞ ոչ: :B

Հ.Գ. Եկեք այս թեմայում նշենք միայն մեկ գրող և միայն մեկ գիրք (ստեղծագործություն): Միմյանց գրական ճաշակն ավելի լավ ճանաչելու համար հետո այլ բաժիններ կբացենք ;)

StrangeLittleGirl
22.03.2006, 20:54
Սիրած ստեղծագորցություն՝ «Գիշերն անույշ է» (հեղինակ՝ Ֆ. Սքոթ Ֆիցջերալդ)
Սիրած գրող՝ Ֆ. Սքոթ Ֆիցջերալդ

Ուլուանա
22.03.2006, 21:12
Ճիշտն ասած՝ ես դժվարանում եմ միայն մեկ գրողի անուն կամ միայն մեկ ստեղծագործության անուն տալ... :unsure

Chuk
22.03.2006, 21:16
Ճիշտն ասած՝ ես դժվարանում եմ միայն մեկ գրողի անուն կամ միայն մեկ ստեղծագործության անուն տալ... :unsure
Իսկ դու փորձիր ;)
Օրինակ երբ ինքս ինձ այդ հարցը տալիս եմ, առաջին հերթին հիշում եմ.

գրող՝ Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքին
գիրք՝ Քաջարի զինվոր Շվեյկի արկածները

Ուլուանա
22.03.2006, 21:30
Իսկ ես, երբ ինձ այդ հարցը տալիս եմ, միանգամից լիքը բան եմ հիշում... :(
Բայց լավ, էսօր մի հատ լավ կքջջեմ սիրածս հեղինակների ու գրքերի/ստեղծագործությունների պահոցը, կփորձեմ առանձնացնել դրանցից որևէ մեկին։ ;)

Մասսագետ
23.03.2006, 01:29
Էս դեպքում սիրածս գիրքը սիրածս գրողի գործն ա:
գրող՝ Ալբեր Քամյու:
գիրք՝ Անկում: Չնայած դժվարանում եմ պատասխանել էդ հարցին. Անկումն եմ ավելի շատ սիրոում, թե Օտարը::8

Ուլուանա
23.03.2006, 11:22
Երկար տատանումներից հետո վերջապես հաջողվեց առանձնացնել մեկին՝ Федор Достоевский – “Преступление и наказание”. Այս գիրքն ուղղակի գլուխգործոց եմ համարում... :love
Չնայած... աչքս մնացել է մի քանի ուրիշ գրքերի վրա... :oy :P

Վարպետ
13.04.2006, 02:25
գրող՝ Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքին
գիրք՝ Քաջարի զինվոր Շվեյկի արկածները

Վա՜ու...:o
Եթե մի քանի անգամ ուշադիր չնայեի, թե ով է այս գրության հեղինակը, ու այս «հոլյուցինացիան» վերագրեի գիշերային ժամին, ապա վստահ կասեի, որ ես եմ սա գրել... Այ քեզ զուգադիպություն...

Hasik
13.04.2006, 16:25
Հենց այս պահին դժվարանում եմ նշել հատկապես մի հեղինակի և մեկ ստեղծագործություն, կարդալ շատ եմ սիրում, չնայած որ միշտ առանձնացնում եմ ԴԵՅԼ ՔԱՐՆԵԳԻ-ին, իսկ այս պահին կոնկրետ շատ հոգեհարազատ է վերջինիս<<Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդեցություն ունենալ մարդկանց վրա>>:

Fobus
14.04.2006, 00:01
Շատ դժվար բան է ընդհամենը մեկին առանձնացնելը ... բայց երևի թե Ագաթա Քրիստի: Իսկ գիրքը երևի թե չկարողանամ նշել ինչ որ բան :

kiki
14.04.2006, 00:14
Ախր դժվար է մեկին նշելը...չնայած կարդալու շամանակ ցավոք վաղուց չունեմ , համ էլ ընդհանրապես ասած շատ չեմ սիրել կարդալ, բայց հեղինակները ու գրքերը, որոնք դուր են գալիս շատ են...
Բայց դրանց մեջ կառանձնացնեմ մեկը, որ ժամանակին մեծ ացդեցություն թողեց վրաս, ու շատ մեծ հաճույքով կկարդաի մեկ անգամ էլ , ցավոք ժամանակ չկա..:(

Достоевский- "Подроток"

բացի դրանից...

Chuk
14.04.2006, 00:26
Վա՜ու...:o
Եթե մի քանի անգամ ուշադիր չնայեի, թե ով է այս գրության հեղինակը, ու այս «հոլյուցինացիան» վերագրեի գիշերային ժամին, ապա վստահ կասեի, որ ես եմ սա գրել... Այ քեզ զուգադիպություն...
Ի դեպ էլի մարդ գիտեմ, որ նույն տարբերակները կգրեին :love

Tigran
19.04.2006, 13:10
Գիրք` Աստվածաշունչ
Գրողներ` Առաքյալներ եվ Մարգարեներ
Հեղինակ` Սուրբ Հոգի

StrangeLittleGirl
19.04.2006, 16:52
Աստվածաշունչն օրինակ ինձ համար գիրք չէ, այլ Աստծո ԿԵՆԴԱՆԻ խոսք:

Սահակ
19.04.2006, 17:29
Ինձ դուր է գալիս Salinger-ի «Catcher in the rye». Հայերեն չեմ իմանում ոնց կլինի։ ռուսերեն ասում են «Նադ պռոպաստյու վո ռժի»։

Մասսագետ
19.04.2006, 18:15
Ինձ դուր է գալիս Salinger-ի «Catcher in the rye». Հայերեն չեմ իմանում ոնց կլինի։ ռուսերեն ասում են «Նադ պռոպաստյու վո ռժի»։
Տարեկանի արտում՝ անդունդի եզրին:

Մելիք
21.05.2006, 02:40
Սիրածս գրողը երեվի` Խօրխե Լուիս Բորխես
Սիրածս գիրքը ` ֆրանսիական պոեզիայի հավաքածուն

The_only_one
06.06.2006, 15:40
CHARLES DICKENSE-DAVID COPPERFIELD:read

John
06.06.2006, 21:56
Վախթանգ Անանյան`Հովազաձորի գերիները: Բայծ սիրած գրողներն ու գրքերը շատ-շատ են:

Մելիք
07.06.2006, 14:08
CHARLES DICKENSE-DAVID COPPERFIELD:read
Ինձ Դիկկենսի "Մեծ հույսերն" ավելի ա դուր գալիս:

Hrayr2006
21.08.2006, 09:10
Շատ եմ սիրում Պարույր Սևակին, նամանավանդ նրա <<Մարդ ել կա , մարդ ել >> ստեղծագործությունը

Cassiopeia
07.09.2006, 13:47
Ստեղծագործություններից սիրում ու պարունակության մեջ եղած իմաստության համար գլուխ եմ խոնարհում Անտուան դը Սենտ Էքզյուպերիի "Փոքրիկ Իշխանը" գրքի առաջ:

Riddle
07.09.2006, 16:25
Ինչ դժվար է առանձնացնել միայն մեկը::think Բայց այնուամենայնիվ կփորձեմ.
Վահրամ Փափազյանի «Հետադարձ հայացք»-ը: Հրաշալի նկարագրություններ, խորին իմաստություն և սքանչելի հումոր մեկտեղ, աննկարագրելի հարուստ հայերեն, գեղեցիկ կյանք-իրականություն, արցունք և ծիծաղ միասին, մի վերնագրի տակ…

otar
07.09.2006, 20:08
Սիրած ստեղծագորցություն՝ «Գիշերն անույշ է» (հեղինակ՝ Ֆ. Սքոթ Ֆիցջերալդ)
Սիրած գրող՝ Ֆ. Սքոթ Ֆիցջերալդ
հիմա իրան եմ կարդում... արտադասարանային ընթերցանություն :ok

otar
07.09.2006, 20:11
գրող՝ դժվարանում եմ ասել
գիրք` "Հոբբիթ" Ջ.Ռ.Ռ. Թոլքին

Vard
07.09.2006, 21:45
Ստեղծագործություններից սիրում ու պարունակության մեջ եղած իմաստության համար գլուխ եմ խոնարհում Անտուան դը Սենտ Էքզյուպերիի "Փոքրիկ Իշխանը" գրքի առաջ:

Ես էլ եմ էդ ստեղծագործությունը շատ սիրում հենց թեմայի վերնագիրը կարդացի անմիջապես դա հիշեցի, իսկ գրողներից դժվարանում եմ ասել:think
........երևի թե Գարսիա Մարկես ................կամ էլ Դոստոևսկի........ երկուսնել անկրկնելի են

Esmeralda
09.09.2006, 11:25
Ստեղծագործություններից սիրում ու պարունակության մեջ եղած իմաստության համար գլուխ եմ խոնարհում Անտուան դը Սենտ Էքզյուպերիի "Փոքրիկ Իշխանը" գրքի առաջ:
Հարգեցի.....

Cassiopeia
09.09.2006, 11:28
Շատերին թվում է, թե "Փոքրիկ Իշխանը" հեքիաթ է, և նրանք չեն սխալվում: Այո՛, այն հեքիաթ է մեծահասակների համար, որը սակայն երբեմն ավելի հեշտ ու ավելի ճիշտ հասկանում են մանուկները: Իսկ մեծահասկաները իրենց "մեծի տեղ դրած" չեն ուզում հասկանալ այն պարզ ճշմարտությունը, որ կոչվում է ԿՅԱՆՔ:

Esmeralda
09.09.2006, 11:31

Ամեն տարիքում այդ գիրքը կարելի է կարդալ.... և ամեն անգամ կարդալիս կարելի հասկանալ մի նոր.... շատ կարևոր բան.....

Riddle
28.09.2006, 16:43
գիրք՝ Քաջարի զինվոր Շվեյկի արկածները
Իրոք հրաշալի գործ է: Հիշում եմ, կարդալն անասելի հաճույք էր: Մինչև հիմա բառապաշարիս մեջ մնացել է «երևելի գռեհկախոս» արտահայտությունը::)

Gohar
28.09.2006, 21:40
Շատ գրքեր եմ կարդացել, բայց այս մեկը չառանձնացնել պարզապես չեմ կարող: «ԳՈՅԱ» Գիրքը հանրաճանաչ նկարիչ Գոյա-ի մասին է :

Aida
29.09.2006, 10:33
«Կամելիազարդ Տիկինը» Ալեքսանդր Դյումայի որդու կողմից գրված: Գիրք, որը մեկ անգամ կարդալով չես բավարարվում: Ուզում ես կարդալ էլի ու էլի: ու ամեն անգամ չես կարողանում արցունքներդ զսպել:

Իսկ որպես գրող շատ սիրում եմ Դրայզերին::

Ուլուանա
29.09.2006, 12:01
Դրայզեր ես էլ եմ սիրում։ Շատ եմ սիրում «Հանճարը», «Ջեննի Գերհարդ» վեպերը։:love Բայց, օրինակ, «Տիտան» վեպից զզվում եմ... :[ Ինձ համար ահավոր ձանձրալի:| ու տհաճ էր կարդալը... :think
Հետաքրիր է, որևէ մեկդ կարդացե՞լ եք էդ վեպը։

Gohar
29.09.2006, 14:09
«Կամելիազարդ Տիկինը» Ալեքսանդր Դյումայի որդու կողմից գրված::

Ճիշտ է այդ գիրքն էլ է շատ լավը:Ֆիլմը նույնպես:

Վազգեն
29.09.2006, 17:13
«Կամելիազարդ Տիկինը» Ալեքսանդր Դյումայի որդու կողմից գրված: Գիրք, որը մեկ անգամ կարդալով չես բավարարվում: Ուզում ես կարդալ էլի ու էլի: ու ամեն անգամ չես կարողանում արցունքներդ զսպել:

Իսկ որպես գրող շատ սիրում եմ Դրայզերին::

Իսկ ես շատ եմ սիրում հենց Ալեքսանդր Դյումա հոր գրված գրքերը։ Նկատել եմ, որ մի քանի տարին մեկ անպայման մի բան Դյումայից պետք է կարդամ։ Հատկապես շատ եմ կարդացել «Երեք հրացանակիրները», «Քսան տար անցը», «Տաս տարի անցը»։ Գիտեմ, որ երեխայական գրքեր են, բայց մեկ է էլի հավես է կարդալ։ :)

Աբելյան
19.11.2006, 11:29
Լերմոնտով, Ժյուլ Վերն, Ավետիք Իսահակյան (մենակ իրա Աբու Լալա Մահարիի համար իրան կարելի ա հանճար համարել)

otar
19.11.2006, 12:11
Դանթե Ալեգերի - Աստվածային Կատագերգություն :oy

Amaru
20.12.2006, 22:40
Էդգար Պո,Բուլգակով...

Երվանդ
25.12.2006, 16:52
Դրայզեր ես էլ եմ սիրում։ Շատ եմ սիրում «Հանճարը», «Ջեննի Գերհարդ» վեպերը։:love Բայց, օրինակ, «Տիտան» վեպից զզվում եմ... :[ Ինձ համար ահավոր ձանձրալի:| ու տհաճ էր կարդալը... :think
Հետաքրիր է, որևէ մեկդ կարդացե՞լ եք էդ վեպը։
Ես կարդացել եմ, բայց մի 4 տարի առաջ դուրս եկել էր էնքան որ հերոսի անուն ազգանունը մինչև հիմա հիշում եմ:) Ֆրենկ Ալջերնոն Քաուփերեվուդ եթե չեմ սխալվում:)

Ուլուանա
25.12.2006, 18:45
Ես կարդացել եմ, բայց մի 4 տարի առաջ դուրս եկել էր էնքան որ հերոսի անուն ազգանունը մինչև հիմա հիշում եմ:) Ֆրենկ Ալջերնոն Քաուփերեվուդ եթե չեմ սխալվում:)
Հերո՞սն էլ էր դուրդ եկել։ :o Օրինակ՝ ինձ համար նրա կերպարն ուղղակի նողկալի էր։ :[

Երվանդ
26.12.2006, 12:31
Հերո՞սն էլ էր դուրդ եկել։ :o Օրինակ՝ ինձ համար նրա կերպարն ուղղակի նողկալի էր։ :[
Չէ ինչ ես ասում կարգին տղա էր Ֆրենկը:) , չէ ուղակի ես սիրում էի տենց զարգացող կերպարներ, որ ամեն ինչ հաղթահարելով առաջ են գնում, ինքը ինչքան հիշում եմ բաբնիկ էր ու կերավ կնոջ կյանքը:) , երեվի քեզ դրա համար դուր չի եկել:P

Ուլուանա
26.12.2006, 19:47

Ոչ միայն դրա համար։ :P Նա նաև շահամոլ, խարդախ ու անազնիվ մարդ էր, իսկ դա ինձ համար ամենամեծ մարդկային թերությունն է, հետևաբար այդպիսի կերպարն ինձ չի կարող դուր գալ։ Ճիշտ է, շատ խելացի էր, հնարամիտ, շրջահայաց ու ճարպիկ, բայց իր այդ բոլոր տաղանդները նա օգտագործում էր միմիայն իր շահի համար՝ իր ամբողջ կյանքում շահագործելով, խաբելով ու առանց խղճի խայթի ոչնչացնելով ուրիշներին։ :bad Եվ շատ արդարացի էր, որ այդքան բարձունքների հասնելուց հետո մի գեղեցիկ օր գահավիժեց՝ հայտնվելով այնտեղ, որտեղ որ արժանի էր։ :P Դա նրա գործած բազմաթիվ մեղքերի հատուցումն էր։ ;)
Նրա կերպարն ինձ հիշեցնում էր մեր իշխանավորներին... :think

Երվանդ
27.12.2006, 13:48

Հա բայց էտ իր ապրած աշխարհն էր տենց, ինքը չաներ իրան կոչնչացնեին, <զակոն ջունգլի>:) , չեմ կարծում հիմիկվա կյանքը շատա տերբերվում էն ժամանակներից:

Mesrop
27.12.2006, 13:50
Վանո Սիրադեղյան - Ծիտիկ-ծիտիկ

Ուլուանա
27.12.2006, 21:04
Հա բայց էտ իր ապրած աշխարհն էր տենց, ինքը չաներ իրան կոչնչացնեին, <զակոն ջունգլի>:) ...
Այնքան էլ համաձայն չեմ, բայց երևի այս թեմայում չարժե խորանալ, առանց այդ էլ արդեն թեմայից կարգին շեղվել ենք... :oy

Cassiopeia
27.12.2006, 21:18
Մանկությանս սիրելի գրքերից են եղել «Ջելսոմինոյի արկածները» և «Փոքրիկ Շրջմոլիկը»… Մեջս լավ են տպավորվել հերոսների կերպարները… մանուկ հասակում այդ հերոսներով էր ապրում…

StrangeLittleGirl
28.12.2006, 00:07
Մանկությանս սիրելի գրքերից են եղել «Ջելսոմինոյի արկածները» և «Փոքրիկ Շրջմոլիկը»… Մեջս լավ են տպավորվել հերոսների կերպարները… մանուկ հասակում այդ հերոսներով էր ապրում…
Ես էլ :)

Srtik
29.12.2006, 08:59
գրող՝ Մուրացան
գիրք՝ «Գևորգ Մարզպետունի»

Երվանդ
29.12.2006, 12:59
գրող՝ Մուրացան
գիրք՝ «Գևորգ Մարզպետունի»
իսկ ուրիշ գիրք կարդացել ես դրանից բացի?:)

Srtik
29.12.2006, 15:41
Չէ, ամբողջ կյանքում միայն սա եմ հասցրել կարդամ:;) :D

Երվանդ
29.12.2006, 16:08
Չէ, ամբողջ կյանքում միայն սա եմ հասցրել կարդամ:;) :D
Դրա համար էլ սիրածտ գիրքնա, հանեց միհատ ուրիշը կարդաս կտեսնես որ քո ասած գիրքը էլ տանել չես կարում:D ;)

Srtik
29.12.2006, 16:16
:D :D Կարդացել եմ կարդացել, բայց այս գիրքը շատ եմ սիրում::)

Երվանդ
29.12.2006, 16:19
:D :D Կարդացել եմ կարդացել, բայց այս գիրքը շատ եմ սիրում::)
Ուրեմն հաստատ բացի Գևորգ Մարզպետունուց Րաֆֆու <<Սամվելն>> ես կարդացել:D

Srtik
29.12.2006, 16:24
Ուրեմն հաստատ բացի Գևորգ Մարզպետունուց Րաֆֆու <<Սամվելն>> ես կարդացել:D
:D Մենակ «Սամվելը» չէ, ուրիշ պատմավեպեր էլ եմ կարդացել /բացի «Վարդանանք»ից/, բայց քանի որ ասված էր մի հատ գրել, այդպես էլ արեցի::ok

Philosopher
06.05.2007, 09:32
Եթե մեկ հեղինակ և մեկ գիրք, ուրեմն՝ Ֆ. Դոստոևսկի, "Կարամազով եղբայրներ"։

Katyusha
07.05.2007, 20:47
im sirac grox@ raffin a. ira bolor grqer@ sirum em.

Apsara
15.07.2007, 02:22
Որպես մոլի կարդացող պիտի ասեմ, որ ինձ վատ գրքեր չեն հանդիպել դեռ, գուցե դա իմ մոտեցումից է: Եթե հեղինակը սա գրել է, ուրեմն մի բան ցանկացել է ասել, միշտ էլ ամեն մարդ կգտնի այն ինչ պիտի ասվի իրեն:
Իսկ շատ եմ սիրում կարդալ Պուշկին, Դոստոևսկի, Թումանյան, Սևակ: Վերջիններին ցածրաձայն չի ստացվում, ուզում եմ բարձր կարդալ ու շնչել գրվածքների բուրմունքը, լսել մեղեդին, ի դեպ սիրում եմ կարդալ ուրիշների համար: Մեկը հաստատ գիտի դրա մասին;):

Dragon
15.07.2007, 03:07
Էդպես էլ չհասկացա ում է պետք, թե ով ինչ գիրք կամ հեղինակ է սիրում: Երեւ միմյանց նախասիրությունները ճանաչելու՞: Ինչեւէ, չգիտեմ ում կհետաքրքրի ես ինչ եմ սիրում, բայց գրեմ:

Հայ գրականության մեջ ինձ համար հանճարների փաղանգի ամենավառ աստղը Եղիշե Չարենցն է: Գրող, որ գրական անցյալը շաղկապեց ներկային, նոր գրական դարաշրջան հիմնեց ու ճամփա բացեց իրենից հետո բոլոր եկողների համար: Նրա գրականության պաթոսը ու ինքնատիպ խորությունը ուրիշ ոչ մեկի մոտ չես հանդիպի, անձամբ էլ բավականին հետաքրքիր անհատ է եղել:
«Սիրածս գիրքն» էլ նրա ամբողջ պոեզիան է՝ «Ծիածանից» մինչեւ «Գիրք ճանապարհի» ու «Անտիպ էջերը»:

Արտասահմանյան գրականության պարագայում արդեն դժվարանում եմ ինձ համար առանձնացնել ամենա-ամենան: Հիշում եմ, որ ամենամեծ հետաքրքրությամբ կարդում էի Դանթեի «Աստվածային կատակերգությունը»:

Ի դեպ, ի՞նչ նշանակում սիրած գիրք ու սիրած գրող: նույն չէ՞: Գրողին սիրելը կապված է նրա գրքից, այլ կերպ՝ գրականությունից: Ինչէ գրողին ուրիշ բանի համար էլ են սիրու՞մ: Չեմ կարծում կարելի է սիրել գրողին ու զզվել կամ չնդունել նրա գրածները: Միակ տարբերակը կլինի այն դեպքում, երբ բարեկամդ է:

Մի հարց բոլորիդ. Վիոլետ Գրիգորյան կարդացել ե՞ք, եթե այո, ինչ կարծիք ունեք:
]

*e}|{uka*
19.07.2007, 20:20
Բուլգակովի "Мастер и Маргарита" և Էդգար Պո -ի պատմվածքները :this :hands

Grieg
19.07.2007, 20:22
Ֆրիդրիխ Նիցշե

Մասսագետ
21.07.2007, 21:40
Վերջիններին ցածրաձայն չի ստացվում, ուզում եմ բարձր կարդալ ու շնչել գրվածքների բուրմունքը, լսել մեղեդին,
Էդ կարող ա էդ գրողների բնօրինակների վրա օծանելիք ա ցանած ու հետն էլ երաժշտության դիսկ կա: Պատկերացնում եք Թումանյանը Անուշը գրեց պրծավ, վրան մի հատ coco chanel ա ցանում, մեջն էլ tupac-ի baby don't cry երգն ա դնում:
Ասում են Նաիրի Զարյանը մի անգամ ասել ա՝ իմ մուսսան զուգարանում ա գալիս, ընդեղից մեկն էլ ասել ա՝ դրա համար էլ գրածներիցդ միշտ քաքի հոտ ա գալիս:

StrangeLittleGirl
21.07.2007, 23:39
Մի հարց բոլորիդ. Վիոլետ Գրիգորյան կարդացել ե՞ք, եթե այո, ինչ կարծիք ունեք:
Ոչ միայն կարդացել եմ, այլև… հը՛մ… լռում եմ :D

Լուսիանա
06.09.2008, 20:37
Ս.Մոեմ «Լուսին և վեցպենսանոց»
Դոստոեվսկի

Aurora
07.09.2008, 21:31
ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ «ԿՐԱԿԵ ՇԱՊԻԿ»
ՎՈՅՆԻՉ «ԲՈՌ»

Ավելացվել է 4 րոպե անց
Մանկությանս գրքերից մի լավ գիրք կար, շատ էի սիրում, չեմ հիշում ով էր հեղինակը, վերնագիրն էր «Սուրի ու Սամի արկածները»: Հիմա էլ հավեսով կկարդայի::)

Ավելացվել է 17 րոպե անց
ՍԵՐՈ ԽԱՆԶԱԴՅԱՆԻ «ՄԽԻԹԱՐ ՍՊԱՐԱՊԵՏԸ» ՉՄՈՌԱՆԱՄ:)
ԴՅՈՒՄԱ ՈՐԴԻ «ԿԱՄԵԼԻԱԶԱՐԴ ՏԻԿԻՆԸ»

ArmBoy
07.09.2008, 21:55
Գրքեր.

- Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ Իշխանը»
- Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա»
- ու տենց...

Գրողներ

Ահագին շատ՝ հայ եւ ոչ հայ

Lady SDF
02.11.2008, 02:03
Milan Kundera-i "The Joke" և "The Book of Laughter and Forgetting"
Paulo Coelho-ի գրեթե բոլորը, հատկապես «Վերոնիկան որոշում է մահանալ»:

Նարե
02.11.2008, 14:12
Որպես գիրք դեր գերազանցված չեն տպավորությունները Գարսիա Մարկես ""100 տարվա մենություն"
Գրողներից ամենահօգեհարազատը Եղիշե Չարենցն է

Alexandra
23.01.2009, 14:34
սիրած գրողը՝ Գաբրիել Գարսիա Մարկես
գիրքը՝ Հարյուր տարվա մենուտյուն

Գլուղգործոց է:hands

ars83
23.01.2009, 16:33
գրող՝ Ֆյոդոր Դոստոևսկի
գիրք՝ Идиот :love :love :love

գրող՝ Ֆյոդոր Դոստոևսկի
գիրք՝ Униженные и оскорбленные :ok

գրող՝ Ֆյոդոր Դոստոևսկի
գիրք՝ Alice in Wanderland ;)

Apsara
02.02.2009, 02:41
ինձ համար անփոխարինելի գիրք մնաց «խորհրդավոր կղզին»

իսկ գրողներից ինչ ասեմ կլասիկներից համարյա սաղին կարող եմ թվել:love

Alexandra
03.02.2009, 16:11
Գրող՝ Դրայզեր
Գիրք՝ Ֆինանսիստը:8

–––––––––––––––––––––––––
Մտքովս հաճախ բաներ են անցնում,
Որոնք նման են խելագարության...

Ceceron
03.02.2009, 17:58
Շատ եմ սիրում Պաուլո Կոելիո ու իրա գրքերից "Սատանան ու սինյորիտա Պրիմը" (կարողա հայերեն էդքան էլ լավ չթարքմանեցի :()

Ceceron
03.02.2009, 18:06
գրող՝ դժվարանում եմ ասել
գիրք` "Հոբբիթ" Ջ.Ռ.Ռ. Թոլքին

Մենակ Հոբիթն ես կարդացել,թե՞ դրանից առաջ եղածներն էլ

Lady SDF
19.02.2009, 04:49
Անտոնիա Արսլան - «Արտույտների Ագարակը»

Milan Kundera - "The Unforgettable Lightness of Being"

Adriano
19.02.2009, 21:08
Իմ ամենասիրած գրողը Ագատա Կրիստին է: Նրա ստեղծագործություններից հատկապես սիրում եմ Պուարո-ի հետ կապված պատմությունները: Համաձայնենք, որ ամենախոշոր գրողներից մեկն է:

Եկվոր
19.03.2009, 13:00
Ինձ դուր է գալիս Salinger-ի «Catcher in the rye». Հայերեն չեմ իմանում ոնց կլինի։ ռուսերեն ասում են «Նադ պռոպաստյու վո ռժի»։

Հայերենն էլ կա. "Տարեկանի արտում, անդունդի եզրին"

Եկվոր
19.03.2009, 13:17
գրող՝ Հրանտ Մաթևոսյան
գիրք՝ Ալեքսանդր Կրոն "Անքնություն"

Narinfinity
19.03.2009, 13:39
Պաշտելի գրողներ իրենց գրածով հանդերձ` Վ. Տերյան, Ե. Չարենց և Հ. Շիրազ
Սիրելի արկածային գիրք նոմինացիայում` Ալեքսանդր Գրին - "Ալիքների վրայով վազողը"
...:think

Katka
12.05.2009, 14:09
Երևի գրեմ այն գրողին, որի ստեղծագործությունները կարդալուց առաջ շատ գիրք չէի կարդացել, դրա համար այն ամենասիրելին էր դարձել` Չեխով:Սիրում եմ նրա սուր հումորը և հեգնանքը: Ինչքան գիրք եմ կարդում, այնքան ամենասիրելիին չեմ գտնում. բոլորը տարբեր են: :)

Հ.Գ. Բայց Դավլատովի «Կոմպրոմիս» -ի համար խելքս գնում է:D

Hripsimee
15.07.2009, 15:06
Վիլյամ Սարոյան- Մարդկային կատակերգություն
Չեխով-Крыжовник , Человек в футляре
Էքզյուպերի - Փոքրիկ իշխանը
Ռաննամաա- Կադրի (մանկությանս ամենասիրած գիրքը...:love:love)
Ռոուլինգ- Հարի Փոքեր (դե էլ ուր առանց սրա..;))

Venus
15.07.2009, 16:59
Շատ շատերին եմ սիրում ու գնահատում բայց հիմա կառանձնացնեմ ` Դանթե <<Աստվածային կատակերգություն>> :)

Աշխեն
15.07.2009, 17:48
Հայ գրեթե բոլոր բանաստեղծներին, հատկապես Թումանյան և Չարենց, Հա մեկ էլ Դուրյան:love
Գիրք դժվար է առանձնացնել, բայց շատ տպավորված է Վոյնիչի «Բոռ»-ը մեկ էլ «Քամուց քշվածները», հիմա հեղինակին չեմ հիշում:oy

Dayana
15.07.2009, 18:02
Հայ գրեթե բոլոր բանաստեղծներին, հատկապես Թումանյան և Չարենց, Հա մեկ էլ Դուրյան:love
Գիրք դժվար է առանձնացնել, բայց շատ տպավորված է Վոյնիչի «Բոռ»-ը մեկ էլ «Քամուց քշվածները», հիմա հեղինակին չեմ հիշում:oy

Մարգարիտ Միթչել :)

Yevuk
16.07.2009, 15:40
Ֆրանսւոազա Սագան - "Բարև, թախիծ"
Մայն Րիդ - "Անգլուխ ձիավորը"

Շինարար
05.09.2009, 15:44
Գրող` Հրանտ Մաթևոսյան
Գրքեր` շատ են

Alba
05.09.2009, 19:26
Շատ-Շատ եմ սիրում Թեոդոր Դրայզեր, հատկապես "Ամերիկյան ողբերգությունը", "Քույր Քերին", "Ֆինանսիստը", "Տիտան" և այլն: Ջեկ Լոնդոնի "Մարտին Իդենն" էլ եմ շատ սիրում: Բայց անկեղծորեն խոստովանեմ. արտասահմանյան գրականության ռուսերեն թարգմանություններն ավելի հաջող է ստացվել, քան հայերենը:8 Իսկ հայ գրողներից պաշտում եմ Թումանյան, Չարենց, Տերյան, իսկ ամենաշատը՝ Վարդգես Պետրոսյան:
Էլի շատ սիրելի գրողներ կան, բայց այսքանը երևի բավական է:)

Tanamasi
05.09.2009, 21:20
Իմ ամենասիրած գրողը Անատոլ Ֆրանսն է, իսկ գիրքը կդժվարանամ ասել. շատ գրքեր կան, որ սիրում եմ, ուղղակի ամեն մեկի հանդեպ տարբեր վերաբերմունք ունեմ։ Բայց կնշեմ երևի հենց Ֆրանսի «Աստվածները ծարավի են» ստեղծագործությունը։ Այդ գրքում ինձ դուր է գալիս ամեն ինչը. վերնագիրը, թեման, գրելաոճը, հումորը … Թեման ֆրանսիական հեղափոխության մասին է համեմած կրոնա-քրիստոնեական խոհերով (որոք Ֆրանսի մոտ միշտ անպակաս են): Երբ մի տարի առաջ Դավիդ նկարչի մասին հաղորդում նայեցի, ինձ թվաց, որ գիրքը հենց այդ նկարչի մասին է, քանի որ գլխավոր հերոսը նույնպես նկարիչ է և նրա կենսագրությունը շատ նման է Դավիդի կյանքին՝ որոշակի փոփոխություններով իհարկե։
Այս գիրքը գրելուց Անատոլ Ֆրանսի հոգեվիճակը նույնական էր իմի հետ :) ։

Սերխիո
07.01.2010, 02:27
երեկ մի փոքր ուսումնասիրություն արեցի ու պարզեցի,որ ակումբի 27 անդամներից 16 սիրելի գրքերից է «100 տարվա մենությունը» ,ես չեմ կարդացել, դրա համար էլ էսօր առա ետ գիրքը ու պիտի կարդամ ,տպավորությունը նենց ա,յանի մոդայիկ ա դառել Մարկես,Կոելյո,Բորխես կարդալը, դրա համար էլ շատերը նշում են ետ գիքը...

Էլիզե
24.04.2010, 01:13
Շատ եմ սիրում գրքեր կարդալ :love միշտ էն կարծիքին եմ եղել, որ չկան վատ ու լավ գրքեր` կան գրքեր, որոնք կարելի ա ընթերցել և կան գրքեր, որոնք կարելի ա վերընթերցել...
Իմ սիրելի հեղինակներից մեկը Օսկար Ուայլդն ա` իր բոլոր ստեղծագործություններով և սրամիտ մտքերով հանդերձ!!!!

Այբ
10.07.2013, 14:20
Շատ գրքեր կան, որոնք շատ եմ սիրում:
Սիրած գրողներ էլ շատ կան, բայց առանձնացնում եմ հատկապես 3 հեղինակի՝ Մաթևոսյան, Քամյու, Դոստոևսկի:

Շինարար
10.07.2013, 20:52
Շատ գրքեր կան, որոնք շատ եմ սիրում:
Սիրած գրողներ էլ շատ կան, բայց առանձնացնում եմ հատկապես 3 հեղինակի՝ Մաթևոսյան, Քամյու, Դոստոևսկի:

Ես էլ կարայի նույն եռյակը գրեի էն աստիճան, որ իմ սիրած գրողների եռյակ ա, մենակ Կաֆկան ա պակասում, չնայած էս վերջերս մտքիս մեջ Կամյուի հետ շատ եմ կռվում, հատկապես Սիզիփոսի առասպելի:

Մար.
01.05.2014, 20:06
Սերո Խանզադյանի «Մխիթար սպարապետը»:love

total_abandon
14.05.2014, 14:26
«Ջուլիետտայի հասարակությունը» ֊ Սաշա Գրեյ(The Juliette Society)։ Հետաքրքիր գիրք է շատ հետաքրքիր ավարտով։
http://www.amazon.com/The-Juliette-Society-Sasha-Grey/dp/145559945X

Ափրիկյան
14.05.2014, 17:07
Սիրելի հայ գրող 1՝ Խ. Աբովյան
Սիրելի հայ գրող 2՝ Րաֆֆի
Սիրելի հայ ժամանակակից գրող 1՝ Ա. Մալխասյան
Սիրելի հայ ժամանակակից գրող 2՝ Է. Միլիտոնյան
Սիրելի արտասահմանյան գրող 1՝ Ժ. Վեռն
Սիրելի արտասահմանյան գրող 2՝ Ռ. Ստիվենսոն
Սիրելի հայ առակագիր՝ Վ. Այգեկցի
Սիրելի արտասահմանյան առակագիր՝ Եզոպոս

-----------------------------------------------------------
Սիրելի հայկական հեքիաթ 1՝ «Սուտասանը» - Հ. Թումանյան
Սիրելի հայկական հեքիաթ 2՝ «Չիկարելիի արկածները» - Ռ. Մարուխյան
Սիրելի հայկական վեպ 1՝ «Խաչագողի հիշատակարանը» - Րաֆֆի
Սիրելի հայկական վեպ 2՝ «Վերք Հայաստանի» - Խ. Աբովյան
Սիրելի հայկական պատմավեպ 1՝ «Տիգրան Մեծ» - Հ. Խաչատրյան
Սիրելի հայկական պատմավեպ 2՝ «Տիգրան Մեծ» - Ա. Մալխասյան
Սիրելի արտասահմանյան հեքիաթ 1՝ «Ուրֆին Ջյուսը և նրա փայտե զինվորները» - Ա. Վոլկով
Սիրելի արտասահմանյան հեքիաթ 2՝ «Կառլսոնը, որն ապրում է տանիքում» - Ա. Լինդգրեն
Սիրելի արտասահմանյան վեպ 1՝ «Խորհրդավոր կղզին» - Ժ. Վեռն
Սիրելի արտասահմանյան վեպ 2՝ «Անգլուխ ձիավորը» - Մ. Ռիդ
Սիրելի արտասահմանյան պատմավեպ 1՝ «Մուսա լեռան քառասուն օրը» - Ֆ. Վերֆել
Սիրելի արտասահմանյան պատմավեպ 2՝ «Մոնթեսումայի դուստրը» - Հ. Ռ. Հագարդ

Յոհաննես
14.05.2014, 17:54
Գրող՝Հեսսե ու Կաֆկա :love
Գիրք՝Տափաստանի գայլը :think

Արմեն16
14.05.2014, 21:06
Բարև ակումբ) առաջին անգամ եմ ինչ-որ բան գրում, ու շատ հետաքրքիր թեմայով...
Սիրելի գրող՝ Քամյու (մեղք է մյուսներին չնշելը, բայց ձևաչափն է պահանջում)
սիրելի գիրք՝ Ерофеев Москва-Петушки

մարիօ
14.05.2014, 21:40
Քանի թեման ակտիվացավ ես էլ գրեմ՝ Պալանիկ, Պալանիկ, էլի Պալանիկ :love Դե գիրքն էլ բնականաբար՝ Fight club:

Ėniran
05.02.2017, 21:50
Այս թեման քննարկելիս հայ գրողները կարծես անտեսված լինեն:Կարծում եմ ` խնդիրը կապված է բովանդականության հետ:Հայ գրողների գործերը կարծես միապաղաղ լինեն: Դրա համար էլ մեզ հոգեհարազատ մտքերի "որսի" ենք դուրս գալիս համաշխարհային գրադարաններում:
Այստեղ կարող են հակառակ կարծիքներ հնչել, դրա համար շտապում եմ ասել ` սա իմ սուբյեկտիվ կարծիքն է:

IVI Art
02.12.2017, 01:07
Երևի խոր աշնանային տրամադրությունների մեղքով ինձ տվեցի պոեզիային: Որպես ընթերցող: Ռուսական պոեզիային մասնավորապես: Զավեշտականն այն է, որ մեկ շաբաթ չանցած՝ փակուղու առաջ կանգնեցի՝ ինչ ընթերցեմ?
Ցվետայեվա, Բրյուսով, Ռաժդեստվենսկի, Վազնեսենսկի, Ախմատովա, նույնիսկ նվնվան Եսենին, Պուշկինի պաֆոսն էլ մի կերպ տարա... բայց դուշա տրեբուետ պաեզիի:

Շատ շնորհակալ կլինեմ, եթե որևէ հասուն հեղինակներ խորհուրդ տաք: Ռուսական: Կամ ոչ: Բայց ռուսերենով: հեշտ է այդպես: Ցանկալի է առանց երգեցիկ հանգավորումների: Միգուցե ժամանակակից: Գուգլի հոգին հանեցի, բայց բեստոլկու... ինչքան տեսնում եմ՝՝ այստեղ գիտակից ու լավ ընթերցողներ կան: Այստեղ՝ Դար ակումբում: Կօգնեք?
Շնորհակալ եմ:

Arpine
02.12.2017, 23:33
Քանի մտել եմ․ էս պահին սա եմ ուզում գրել, Բեկետ «Գոդոյին սպասելիս»։

Sambitbaba
16.12.2017, 17:57
Շատ շնորհակալ կլինեմ, եթե որևէ հասուն հեղինակներ խորհուրդ տաք: Ռուսական: Կամ ոչ: Բայց ռուսերենով: հեշտ է այդպես: Ցանկալի է առանց երգեցիկ հանգավորումների: Միգուցե ժամանակակից: Գուգլի հոգին հանեցի, բայց բեստոլկու... ինչքան տեսնում եմ՝՝ այստեղ գիտակից ու լավ ընթերցողներ կան: Այստեղ՝ Դար ակումբում: Կօգնեք?
Շնորհակալ եմ:

Իոսիֆ Բրոդսկի: Բելա Ախմադուլինա: Վերա Պոլոզկովա: Շառլ Բոդլեր: Արթյուր Ռէմբո: Պոլ Էլյուար: Ուոլտ Ուիթմեն: Էդգար Պո:

IVI Art
23.12.2017, 18:35
Իոսիֆ Բրոդսկի: Բելա Ախմադուլինա: Վերա Պոլոզկովա: Շառլ Բոդլեր: Արթյուր Ռէմբո: Պոլ Էլյուար: Ուոլտ Ուիթմեն: Էդգար Պո:

Թե ինչ պատահականությամբ Պոլոզկովան հայտնվեց Ախմադուլինայի մոտ՝ թող մնա առեղծված))) Մյուսների համար շատ շնորհակալություն:

Հ.Գ. Ամեն անգամ Բրոդսկուն ընթերցելուց չգիտեմ ինչու սովետական գաստրանոմի ապակեպատ սառնարաններն ու կաբինետների մեկուկես մետրանոց բարձրությամբ փայտե մուգ աբլիցովկան եմ հիշում: Չգիտեմ ինչու...)

Sambitbaba
23.12.2017, 18:59
Թե ինչ պատահականությամբ Պոլոզկովան հայտնվեց Ախմադուլինայի մոտ՝ թող մնա առեղծված)))

Ժամանակակիցներից, Վերա Պոլոզկովան ինձ շատ հետաքրքրեց: Մի տեսակ բրոդսկիականություն եմ զգում մեջը...

Բայց դե ժամանակակիցներին առանձնապես ծանոթ էլ չեմ: Ինքս էլ շնորհակալ կլինեի լավ խորհրդի համար::)

Մեկ էլ ուզում էի Վելիմիր Խլեբնիկով ու Դանիիլ Հարմս առաջարկել, բայց մտածեցի, ինձ խելագարի տեղ կդնես...

IVI Art
25.12.2017, 18:46

Ծանոթ չեք, որովհետև նրանք արժանի չեն դրան: Որովհետև չունեն ոչ կշիռ ոչ էլ կորիզ՝ իրենց ասելիքի մեջ: Նոր անունների համար՝ շնորհակալություն: Կնայեմ անպայման:

Հ.Գ. Բայց քանի որ խելագարության մեջ կասկածվելու մտավախությունը կա, այդ դեպքում ես էլ Ձեզ Պելեվին չեմ առաջարկի :o :)

Sambitbaba
25.12.2017, 19:56
Հ.Գ. Բայց քանի որ խելագարության մեջ կասկածվելու մտավախությունը կա, այդ դեպքում ես էլ Ձեզ Պելեվին չեմ առաջարկի :o :)

Ծանոթ եմ քիչ թե շատ: Հիմնականում ինձ դուր չի գալիս: "Չապաևն ու Դատարկությունն" էր լավը:
Բայց դու պոեզիայից էիր հարցրել...