PDA

Դիտել ողջ տարբերակը : Հանցագործների հետ համագործակցում են հանցագործները



vahe avetian
09.05.2007, 03:25
Հանցագործների հետ համագործակցում են հանցագործները

Հանցագործների հետ համագործակցում են հանցագործները: Քաղաքացին չի կարող համագործակցել հանցագործների հետ, որովհետև յուրաքանչյուր համագործակցություն միտում է փոխզիջում, փոխըմբռնում, իսկ հանցագործների նկատմամբ զիջման ու ըմբռնման իրավասու է միայն դատարանը, քրեական օրենքների սահմաններում:
Հանցագործի հետ քաղաքացու յուրաքանչյուր համագործակցությունը վերջինիս նույնպես դարձնում է հանցագործ։
Հանցագործի հետ համագործակցել կարող են քաղաքացիների օրինականորեն ընտրված կառավարությունը և դատարանը, կարող են առաջարկել պատժի մեղմացում, ներում մասնակիորեն, կամ բոլորովին, եթե հանցագործը իր հերթին համագործակցում է սեփական հանցանքի գիտակցմամբ, խոստովանությամբ, հետաքննությանը կամավոր օգնությամբ և այլն, այդ պատճառով կառավարությունը, դատարանը իրավասու են բանակցել հանցագործների հետ, ի տարբերություն քաղաքացիների:

Բոլոր նրանք ովքեր մասնակցում են ներկայիս խորհրդարանական ընտրություններին հանցագործներ են, որովհետև բանակցում ու համագործակցում են հանցագործների հետ, որոնք նախկինում գրավել են մեր երկրում իշխանությունը, զեղծել են սահմանադրություն, ստեղծել են իրենց հարմար օրենսդրական համակարգ, նշանակել են դատարաններ, քաղաքական-հասարակական, մշակութային, ակադեմիական ու մնացյալ բոլոր դաշտերից մղել են դուրս բոլոր անխտիր անհարմար նկատվածներին, երկրից արտաքսել են միլյոն, կամ ավել քաղաքացի։
Նման պայմաններում ընտրություններին մասնակցելը ոչ այլ ինչ է, քան մեկ-երկու խորհրդարանական մանդատի դիմաց հանցագործությունը օրինականացնելու ծառայություն հանցագործներին, որոնք իրենց հռչակել են Հայքի օրինական իշխանություն։

Քրեախումբն արդեն հայտարարել է, որ երկրում գրանցված է 2.300 000 ընտրող, դա չեն հերքում կայսրությունները, չնայած նրան, որ ստույգ գիտեն, թե Հայքի որքան քաղաքացի է ապրում իրենց երկրներում, որոնք լքել են հայրենիքն իրենց, վերջին 15 տարվա ընթացքում, ինչը նշանակում է, որ խունտան տնօրինում է երկրից բոլոր հեռացածների ընտրաթերթիկները ու տհասները միայն կարող են հայտարարել, որ իրենք հաղթելու են ընտրություններում և իշխանափոխություն են իրականացնելու, անգամ եթե նրանց հանրահավաքներին 50 000 մարդ է հավաքվում, ըստ իրեն ընդդիմադիր հորջորջող, բայց օլիգարխիկ ողորմածությամբ գոյությունը պահպանող հայոց մամուլի և այլ տեղեկատվական աղբյուրների։ Սրանք սփռում են վերջերս ուռճացված թվեր այս, կամ այն ընդդիմադիր խմբի հանրահավաքներին մասնակից քաղաքացիների քանակի վերաբերյալ։ Գումարելով անգամ կասկածելի այդ թվերը, 150 000 - ից ավել մարդ չի մասնակցում նրանց հանրահավաքներին։ Անգամ եռապատիկ այդ թվից ավել ընտրող ունենալու դեպքում, անգամ եթե չնվազեցնի քրեախումբը հերթական զեղծարարությամբ հիպոտեթիկ այդ թիվը, 450 000 ընտրողի դեմ քվեարկելու է նախորոք հայտարարված 2 300 000 - ի մնացյալ մասը, 1850000 ընտրող, ինչից բխում է, որ նախկինի պես, համայն ընդդիմության հաղթանակը կլինի այն, որ մի քանի ցմփոր, անփոփոխ Ղարաբաղ կոմիտեկան, որպես թուլավարձ կստանան խորհրդարանական մի քանի մանդատ, որը կապահովի աչքին թոզ փչող, ակտիվ ճառ ասող, բայց անզոր, անատամ, անօգուտ ընդդիմություն խորհրդարանում, իսկ միջազգային հանրությունը կհամարի ընտրությունները օրինական, միջազգային ստանդարտներին համապատասխանող, ինչն արեց անգամ բացահայտ զեղծված հանրաքվեի ժամանակ։ Դա նրանց պետք է, որովհետև ստրկամիտ կաշառվածները կոմպլեմենտար են ու համաձայնում են ամեն ինչի, մանրադրամ կաշառքով, իսկ օրինական իշխաննությունը հայոց, պահանջատեր է լինելու բազում խնդրի, որոնք գերազանցում են ներկա կաշառքը հազարապատիկ, միլյոնապատիկ գուցե, կամ ավել, ազգ-ցեղային անվտանգությունը համարելու են առաջնային, չեն կաշառվելու բոլորովին, այդով առաջացնելու են աշխարհաքաղաքական, տնտեսական բազում բարդություն, ժողովրդավար ձևացող առնող-փախչողների համար, որոնք ներկայիս կայսրությունների ղեկավարությունն են, Հայաստանն իրենց կեղտոտ սպիտակեղենի լվացքատուն դարձրած, որտեղ քրեախումբն ու համագործակցողները լվացարարներն են։
Նրանք, ովքեր ասում են, որ կամաց-կամաց ամեն ինչ կուղվի՝ կույրեր են, որոնք կամ չեն հասկանում, կամ համառորեն չեն ուզում հասկանալ, որ անդառնալիորեն պակասել է գենոֆոնդը, որ իրար մեջ խաչասերվում է ցեղի 20-25%-ը միայն, ինչն այս մոլորակի վրա ապրող յուրաքանչյուր տեսակի համար ոչնչացում է նշանակում կարճ ժամանակում, իսկ Սփյուռքում այլևս հայերեն չեն խոսում մանուկները, ինչը գաղթօջախների ուծացման նախանշանն է:
Նրանք, ովքեր զմայլված են մի քանի տասնյակից չանցնող տխմար շինարարությամբ ու հորթի պես հրճված են դրա պատճառով, կոմպլեմենտար են, անհիմն լավատես ու քննադատող չեն՝ թշնամիներ են սեփական ցեղին, մեծ մասն անգիտակցաբար իհարկե, բայց չի նվազում դրանից մահացու վտանգը։
Նրանք, ովքեր գլուխգովանությունը համարում են հայրենասիրություն, տգետներ են, որոնք վստահ են սեփական ինտելեկտի առկայության ու մնացյալ մարդկությունից գերազանցության վրա, որովհետև Հայքում մի քանի շախմատիստ գրոսմաստեր կա, և այս տեսակն է կոլոկտիվ մտածող լվացած այն ուղեղը, որին համոզել են, որ ընտրություն անվանվող գիր-ղուշում կունենան մի օր հաջողություն, այն դեպքում, երբ խաղի կանոն թելադրողը շուկայավայրերում մատնոց ֆռռացնող, կամ գրպանահատ է, կոմսոմոլի քարտուղար, պրոպագանդիստ-կոմիսար, կամ չեկիստ՝ բոլորը հոմանիշ։
Երկրից հատուկ նպատակով վտարված է ամբողջ միտքը, որ ոչ մի դպրոց գնացած չբացի սրանց աչքերն ու ասի, որ քաղաքականությունն ու քաղաքացիությունը վիճակախաղ-լոտո չեն, այլ մասնագիտություն ու խորը գիտակցված պարտականություն՝ համապատասխանաբար։
Երևանյան և այլ քաղաքների սրճարաններում պարապ-սարապ զվռնելը հայրենիքին նվիրվածություն որպես ներկայացնող գենետիկ այս թերմացքը այն կաստան է, որը լսում է ռաբիզ, նայում լատինամերիկյան սերյալներ, հագնվում-սանրվում դրանցում հրամցվող մոդայի համաձայն, չի կարդում ոչ մի տող, սովորելու հորդորն համարում արժանապատվությանը գոտկատեղից ցածր հասցված հարված ու ճվում ֆալցետով, որ Հայքի ճակատագիրը պետք է որոշեն հայաստանաբնակները, իսկ նա ով հեռացել է իրավունք չունի միտք արտահայտելու, ու չի էլ կարող անգամ, որովհետև ալամ աշխարհի շախմատի չեմպիոնը իրենք են, ոչ թե սփյուռքը, անգամ Հայքում ծնված, ձևավորված ու քաղաքացի:

Երբ հարցնում ես սրանց թե ինչու են թույլ տալիս, որ իրենց իշխեն դպրոց չգնացածները, պատասխանում են, որ քաղաքականությունը անբարոյականություն է, չեն ուզում խառնվել։

Այ սրանցով էլ ուզում է հաղթել ընդդիմությունը, կամ ասենք, հայտարարում է, որ ուզում է, ավելին՝ պնդում է, որ հաղթելու է…, սահմանադրորեն…

... իսկ կնքահայրը հայտարարել է արդեն, որ պատժելու է, եթե հաբռգեն հանկարծ ու հաչեն ավել-պակաս, նախորոք գրված սցենարին անհամապատասխան, և այդ պատճառով են արդեն իսկ լսվում հայտարարությունները, որ կամ հանրաքվեով են իմփիչ անելու, կամ խորհրդարանում, եթե չստացվի առաջին դեպքում: Տգետ հարիֆին նախապատրստում են հաջորդ էտապին, 15 տարի անվերջ կրկնվող։

Այս ներկայացման մեջ, բոլորը խաղում են նախորոք գրված, մշակված սցենարով, դերերը նույնն են, դերասաններն էլ, թատերախմբի անունն է Ղարաբաղ կոմիտե, սիստեմն ըստ Ստանիսլավսկու, որտեղ յուրաքանչյուրը հավատում է իր ազգային դերին, երբ իրականում ակտիվ կոմսոմոլ էր, կամ պրոպագանդիստ, կամ չեկիստ, կամ ստուկաչ, կամ պարզապես դպրոց չգնացած մի տգետ խուժան, ռեիժիսորը ՉԿ-ն է, ոճը սոցռելաիզմ, դրամատորուգն է չարքը, կամ մարդը, որ նույն բանն է ինչ որ չարքը, երբ նրան հորդորող խորհրդատուն են չարքի օգնական բազում դևերը՝ նախանձը, ագահությունը, որկրամոլությունը, շվայտույթււնը, ամբարտավանությունը, փոքրոգությունը ու բազում այլ մոլորություն, որոց հետ համագործակցել, համագործակցում ու շարունակում է համագործակցել հանցագործը։

Ի՞նչ եմ առաջարկում անել կասեք։

- Շատ հեշտ բան. - կասեմ:

- Անել ոչ մի բան: Այդ համակարգում արածդ ամեն բան համագործակցում է:

ՉՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵ՜Լ.

կասեմ մեկ բառով, որովհետև

Հանցագործների հետ համագործակցում են հանցագործները:

08.05.2007, Վաշինգտոն

Philosopher
09.05.2007, 11:30
Երևանյան և այլ քաղաքների սրճարաններում պարապ-սարապ զվռնելը հայրենիքին նվիրվածություն որպես ներկայացնող գենետիկ այս թերմացքը այն կաստան է, որը լսում է ռաբիզ, նայում լատինամերիկյան սերյալներ, հագնվում-սանրվում դրանցում հրամցվող մոդայի համաձայն, չի կարդում ոչ մի տող, սովորելու հորդորն համարում արժանապատվությանը գոտկատեղից ցածր հասցված հարված ու ճվում ֆալցետով, որ Հայքի ճակատագիրը պետք է որոշեն հայաստանաբնակները, իսկ նա ով հեռացել է իրավունք չունի միտք արտահայտելու, ու չի էլ կարող անգամ, որովհետև ալամ աշխարհի շախմատի չեմպիոնը իրենք են, ոչ թե սփյուռքը, անգամ Հայքում ծնված, ձևավորված ու քաղաքացի:


Երբ հարցնում ես սրանց թե ինչու են թույլ տալիս, որ իրենց իշխեն դպրոց չգնացածները, պատասխանում են, որ քաղաքականությունը անբարոյականություն է, չեն ուզում խառնվել։


Երկրորդ գրառումում ներկայացված խավը բոլորովին կապ չունի առաջին գրառումում ներկայացվածի հետ, քանի որ առաջինում ներկայացվածը չի կարող քաղաքականությունը համարել անբարոյականություն, քանի որ նա ոչ քաղաքականությունից, ոչ էլ առավել ևս՝ բարոյականությունից ոչինչ չի հասկանում։
Ինչ վերաբերում է ընտրություններին մասնակցությանը,

Բոլոր նրանք ովքեր մասնակցում են ներկայիս խորհրդարանական ընտրություններին հանցագործներ են, որովհետև բանակցում ու համագործակցում են հանցագործների հետ
ապա մտածող մարդիկ կարող են մասնակցել կամ չմասնակցել ընտրություներին և ոչ մասնակցությունը, ոչ չմասնակցությունը չեն հակասում նրանց ըմբոստ, չհամագործակցող դիրքորոշմանը։ Գուցե որոշ առումով չմասնակցությունը ճիշտ է և այդ թեման արդեն բավականին քննարկվել է այստեղ (http://www.akumb.am/showthread.php?t=3653). սակայն դա որևէ կերպ մասնակցողին չի դարձնում հանցագործ։ Այստեղ առավել զգույշ պետք է լինել։

lili-4
09.05.2007, 11:41
Ի՞նչ եմ առաջարկում անել կասեք։

- Շատ հեշտ բան. - կասեմ:

- Անել ոչ մի բան: Այդ համակարգում արածդ ամեն բան համագործակցում է:

ՉՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵ՜Լ.

կասեմ մեկ բառով, որովհետև

Հանցագործների հետ համագործակցում են հանցագործները:

Ի՞նչ է ստացվում, չգնալ ընտրությունը, չմասնակցել հանցագործ կառավարության ձևավորմանը, ապրել հանգիստ:Եվ եթե հետագայում դժգոհելու հարց լինի, մենք ապրենք հանգիստ խղճով, քանի որ չենք մասնակցել այդ կառավարման ձևավորմանը: Սա՞ է տարբերակը, միակ լուծումը…

dvgray
10.05.2007, 14:05
Երկրից հատուկ նպատակով վտարված է ամբողջ միտքը, որ ոչ մի դպրոց գնացած չբացի սրանց աչքերն ու ասի, որ քաղաքականությունն ու քաղաքացիությունը վիճակախաղ-լոտո չեն, այլ մասնագիտություն ու խորը գիտակցված պարտականություն՝ համապատասխանաբար։

Էս "երգը" ավելի քան 200 տարի է, մեր ազգի գիտակից մասը ներկայացնել ցանկացող որոշ խումբ երգում է, ու իրա երգից հուզվելով լացում է:
Զարմանալի է... Ո՞նց էտ դպրոց չգնացածները չկարողացան երկրից վտարել Թումանյանին: Իսկ Իսահակյանը, Սարյանը, Աճառյանը... առավել ևս, երկրի մեջ տիրող ամենադժոքային իրավիճակում՝ վերադարձան:
Կոնկրետ vahe avetian -ի դեպքը չեմ կարող ասեմ, բայց եթե իրականությունը չձևափոխենք, ու ասենք որ երկրից մտավորականության մի մեծ խումբ ինքն է իրեն "վտարել", դա ավելի ռեալ կլինի :

չէկայի դեմ գործում են չէկայի մեթոդներով, եվ ոչ թէ գնում "մամայի" մոտ բողոքելու, որ իրենց "ծեծել" են: կամ էլ ձև գտնում, "խաբում" ու խլում իշխանությունը: կամ էլ թողնում - գնում են:
Քո առաջարկած "սուրբ" մնալու մեթոդը ամենաշատը առաջարկություն է հռամեական կայսրության օրոք գործածված "խմբակային քրիստոնեական հնազանդության", որի արդյունքում քրիստոնյաները նույն խմբակներով հայտնվում էին առյուծների վանդակում …