Artgeo
09.05.2007, 02:16
Շատերն են խոսում այն մասին, որ այս ընտրությունների ժամանակ ընտրակաշառքի չափը բավականին մեծացել է՝ հասնելով 20-40 դոլարի: Իսկ իրականում ի՞նչ արժե մեկ ձայնը:
Ակնհայտ է, որ ե՛ւ կուսակցությունների, ե՛ւ անհատ պատգամավորների մեծ մասը ընտրություններն ընկալում են որպես բիզնես: Այսինքն՝ ներդնում են որոշակի գումար (քարոզչություն, ընտրակաշառք եւ այլն), որպեսզի հետագա հինգ տարիների ընթացքում ավելի շատ գումար վաստակեն (ապօրինի բիզնեսով զբաղվեն, հարկեր թաքցնեն, մի խոսքով՝ թալանեն երկիրը): Եթե մենք այս ամենին մոտենանք որպես բիզնեսի, կարող ենք հեշտությամբ հաշվել, թե որն է մեկ քվեի իրական գինը: Բնականաբար, պետք է հաշվի առնել միայն համամասնական ընտրակարգը, որովհետեւ երկիրն ամբողջապես թալանել հնարավոր է միայն խորհրդարանում բացարձակ մեծամասնություն (այսինքն՝ բացարձակ իշխանություն) ունենալով:
Հիմա անցնենք բուն հաշվարկներին: Ամենանվազեցված թվերով, իշխանություններն ու նրանց ենթակա օլիգարխները ապօրինի վաստակում (այսինքն՝ թալանում) են տարեկան մեկ միլիարդ դոլար: Սրա մեջ մտնում են ե՛ւ ընդերքի շահագործումը (մոլիբդեն, ոսկի), ե՛ւ բենզինի, ու գազի, ցորենի ներկրումը, ե՛ւ արհեստական մենաշնորհները, ե՛ւ դրամի արհեստական արժեվորումից ստացվող գերշահույթները: Բացարձակապես որեւէ նշանակություն չունի՝ դա անում է մի հոգի՞, թե՞ մարդկանց մի մեծ խումբ: Բիզնեսը մնում է բիզնես. այն կարող է մի սեփականատեր ունենալ կամ բազմաթիվ բաժնետերեր:
Սա նշանակում է, որ առաջիկա հինգ տարիներին (Ազգային ժողովն ընտրվելու է 5 տարի ժամկետով) Հայաստանում մեծամասնություն կազմած ուժը կարող է «վաստակել» առնվազն 5 միլիարդ դոլար: Իսկ ինչպիսի՞ն է Հայաստանում բիզնեսի տարեկան միջին շահութաբերությունը: Մասնագետների գնահատմամբ, եթե բիզնեսը տարեկան 30-35 տոկոս շահութաբերություն է ապահովում, դա համարվում է լավ բիզնես: Այսինքն՝ տարեկան մեկ միլիարդ դոլար շահույթ ունենալու համար պետք է ներդնել 3 միլիարդ դոլար (դրա 30-35 տոկոսն էլ հենց կկազմի տարեկան մեկ միլիարդը): Պարզ ասած, եթե որեւէ բիզնեսմեն Հայաստանում ձգտի տարեկան մեկ միլիարդ դոլար շահույթ ունենալ, պիտի 3 միլիարդ ներդնի:
Հիմա անդրադառնանք ընտրություններին: Ամենաուռճացված թվերով, Հայաստանում կա մոտ մեկուկես միլիոն ընտրող: Հասկանալի է, որ իրականում ընտրություններին երբեք այդքան մարդ չի մասնակցում, բայց մի պահ ենթադրենք, որ բոլորն էլ մասնակցելու են: Այդ դեպքում բացարձակ մեծամասնություն ստանալու համար (այսինքն՝ տարեկան մեկ միլիարդ դոլար թալանելու իրավունքի համար) անհրաժեշտ է ընտրողների ձայների կեսը՝ 750 հազար ձայն: 3 միլիարդը բաժանում ենք 750 հազարի, եւ ստացվում է 4 հազար: Այսինքն՝ մեկ ընտրողի ձայնի իրական գինը, տնտեսագիտության բոլոր կանոնների համաձայն, 4 հազար դոլար է:
Սա, նորից ենք կրկնում, զուտ տնտեսագիտական հաշվարկ է, եթե կուզեք՝ բիզնես-ծրագիր: Այսինքն, եթե որեւէ մեկը (օրինակ՝ Քըրք Քըրքորյանը) 3 միլիարդ դոլար ծախսի եւ 750 հազար ընտրողներից յուրաքանչյուրին 4 հազար դոլար տա, նա իրավունք կստանա երկիրը թալանելով տարեկան 30-35 տոկոս շահույթ ապահովել:
Ի՞նչ է ստացվում: Ստացվում է, որ Հայաստանի իշխանությունները ոչ միայն Սահմանադրությունն են խախտում՝ ընտրակեղծիքներ բաժանելով ու փորձելով գնել ժողովրդի ձայնը, այլեւ տնտեսության եւ բիզնեսի օրենքներն են խախտում՝ ընտրողներին ձայնի դիմաց առաջարկելով այդ ձայնի «իրական գնից» 100-200 անգամ պակաս գումար: Ի դեպ, հարցին կարելի է մոտենալ նաեւ հակառակ կողմից, եւ նույն արդյունքը կստացվի: Այսինքն, եթե տարեկան այդ մեկ միլիոն դոլարը չթալանվի եւ մտնի պետբյուջե, բյուջեն կկրկնապատկվի: Հետեւաբար՝ առնվազն երկու անգամ կբարձրանան նաեւ աշխատավարձերն ու թոշակները: Եվ կստացվի, որ 5 տարվա ընթացքում շարքային ընտրողները 100-200 անգամ ավելի շատ գումար կստանան, քան այսօր նրանց առաջարկվում է «միանվագ»՝ որպես ընտրակաշառք:
Մի խոսքով, իրականում մեկ քվեի «շուկայական արժեքը» 4 հազար դոլար է: Բայց սա չի նշանակում, թե չի կարելի քվեն դրանից էժան վաճառել: Քվեն ընդհանրապե՛ս չի կարելի վաճառել, որովհետեւ եթե մենք արժանապատվություն ունեցող ժողովուրդ ենք, ուրեմն «տորգ զդես նե ումեստեն»:
ԱՆԴՐԱՆԻԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
http://www.chi.am/news/070505/07050501.htm