PDA

Դիտել ողջ տարբերակը : Հումորն ու ընտրությունները



Artgeo
08.05.2007, 23:14
Առաջարկում եմ այս թեմայում գրել տարբեր հումորային դրվագներ ընտրություններից: ;)


Այս շաբաթ ինքնախոստովանական ելույթներով հանդես եկան երեք հիմնական քաղաքական ուժերը. հանրապետականները, բարգավաճցիները եւ դաշնակցականները: Հանրապետականներն իրենց առաջնորդ վարչապետ Ս. Սարգսյանի շուրթերով դատապարտեցին «պաշտոնի համար կաշի տալը»: Հաշվի առնելով, որ ներկայիս Հանրապետականի անդամների եւ ակտիվիստների որոշակի եւ ոչ պակաս տոկոսը ժամանակին անդամակցում էր ամենատարատեսակ կուսակցություններին` կոմկուսից, ՀՀՇ եւ ՀՔԴՄ, վարչապետի այս հայտարարությունը կարելի է միանշանակ գնահատել որպես ինքնաքննադատություն: Աչքի ընկան նաեւ դաշնակցականները: Օրերս այդ կուսակցության նվիրյալ ընկերներից մեկը` ՀՀՇ վարչության անդամության նախկին թեկնածու Աղվան Վարդանյանը կոչ արեց ձայն տալ ՀՅԴ-ին, նշելով, որ այնտեղ չկան կուսակցությունը փոխելը փեշակ դարձրած մարդիկ: Վերջապես, Բարգավաճի ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ ընտրողները պետք է նայեն նախ եւ առաջ ընտրվողի անձին եւ գործերին: Կարծում եմ, որ այս երեք ելույթների լույսի ներքո ԿԸՀ-ն պետք է նախազգուշացնի բոլոր քաղաքական ուժերին, որ սեփական կուսակցության նկատմամբ հակաքարոզչությունը չի խրախուսվում:
http://www.chi.am/news/070505/07050511.htm



ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Սերժ Սարգսյան - Կենդանակերպի նշանը՝ Այծեղջյուր (առանց եղջյուրների):

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը խիստ բեղմնավոր է (լավ իմաստով):

Երկուշաբթի օրը՝ հանդիպում Էրեբունի համայնքում: Կհայտարարեք, որ հենց այդ համայնքն է 3000 տարի առաջ հիմնադրել Երեւանը: Ապա՝ մեդալներ այդ իրադարձության մասնակիցներին:

Երեքշաբթի օրը՝ հանդիպումներ Զանգեզուրում: Ելույթը կավարտեք «Քեզ համար, Զանգեզուր» կոչով: «Զո~ւր, զո~ւր, զո~ւր...», կլսվի արձագանքը:

Չորեքշաբթի օրը՝ հանդիպումներ Գեղարքունիքում: Ելույթի վերջում՝ կարգախոս. «Քեզ համար, Գեղարքունիք»: Արձագանք չի լսվի:

Հինգշաբթի օրը մի տատիկ սխալմամբ ձեզ կուղարկի Գագիկ Ծառուկյանի համար գործած գուլպաները: Մի՛ վհատվեք: Տակերը կտրեք եւ օգտագործեք որպես շալվար:

Ուրբաթ օրը՝ հանդիպումներ Լաս-Վեգասում: ՀՀ զինված ուժերի մարտունակությունը կնվազի 1.2 տոկոսով:

Շաբաթը եւ կիրակին անցկացրեք բարեկամների շրջապատում՝ «Քեզ համար, Սաշիկ» կագախոսով:
http://www.chi.am/news/070504/07050413.htm
:D

Artgeo
13.05.2007, 14:49
Գ. Ծառուկյանը Հանրապետական հիվանդանոց է տեսնում, կողքը Բարգավաճ հիվանդանոց է կառուցում:

:D

Հ.Գ. Հեղինակը ես չեմ, ICQ-ով են ասել:

Artgeo
13.05.2007, 15:12
Այսուհետ՝
ՀՀԿ - Հանրապետական Հայաստանի կուսակցություն
ԲՀԿ - Հայաստանի բարգավաճ կուսակցություն

Հեղինակ՝ Բյուրակն

:D

Կարեն ջան
13.05.2007, 15:41
Մի քիչ սև հումոր է, բայց իրականություն:
2003 թ. ընտրությունների ժամանակ Հրազդան քաղաքում 2 հակառակորդ թեկնածուներ են լինում: Քաղաքում մի կին է մահանում, սրանք իրարից անկախ դագաղ են ուղարկում մահացածի տուն:
Մի երկու տարի հետո մահացածի աղջիկն է պատմում, ասում է հարևանի տնից գալիս եմ տեսնում եմ 2 դագաղ է դրած տանը, ավելի եմ վատանում::8

Artgeo
16.05.2007, 15:02
Արորն ուսին,
ճանճը պոզին

«Ես հիմա գնում են գործի տեղ: Գարուն է, վարուցանք է, գործեր կան, հո պարապ չեմ մնալու»,- իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո ազդարարեց Սերժ Սարգսյանը:

Տե՞ր ես...,
հնազա՞նդ ես

Թիվ 9 կոտորակ 13 տեղամասում իրենց քաղաքացիական պարտքը եւ ամուսնական պարտականությունն են կատարել 1200 ընտրողներ: Դա կազմում է քվեարկության իրավունք ունեցողների 66 տոկոսը:

Խախտում չի եղել

Առավոտյան ժամը 11.00-ին թիվ 9 կոտորակ 11 ընտրատեղամաս է ներկայացել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը: Դեպքի վայր մեկնած օպերատիվ հետախուզական խումբը պարզել է, որ այս լուրը չի համապատասխանում իրականությանը:

Deal or no deal

Մայիսի 12-ին «Արմենիան» պարբերաբար ազդարարում էր, թե «Արմենիա» հ/ը վիրտուալ տաղավարից ներկայացվում է ընտրությունների իրական պատկերը: Հեռուստադիտողները ենթադրեցին, որ իրական տաղավարից էլ ներկայացվում են վիրտուալ տվյալները: Ընդ որում, վիրտուալ տվյալները կազմվում են ամենաշատ SMS հաղորդագրություններ ուղարկած կուսակցությունների օգտին: Յուրաքանչյուր SMS հաղորդագրության արժեքը 5000 դրամ էր: ԲՀԿ-ից ուղարկված 370 հազար անդամներից 170 հազարը շփոթվել են ու քվեարկել ՀՀԿ-ի օգտին: Մայիսի 12-ի ինտելեկտուալ հարցի պատասխանը հետեւալն էր. Ի՞նչ է Գագիկ Ծառուկյանի անունը: Պատասխան Ա- Սերժ, Բ- Գագո, Գ- Ռոբերտ:

Իշմար

«Արմենիա» հ/ը լրագրողը քվեարկությունից հետո հարցնում է մի ծերունու. «Պավել հայրիկ, շատ որ խնդրեի, առանց անուններ տալու կասե՞ս ... (դադար) թե ում օգտին ես քվեարկել»:

Սխալ ավտոբուս

Ըստ շրջանառվող տեղեկությունների, ԲՀԿ-ի ընտրակաշառատուն որպես ընտրող ընտրակաշառք է վերցրել ՀՀԿ-ից, ՀՀԿ-ի ընտրակաշառատուն էլ ընտրության է գնացել ԲՀԿ-ի ավտոբուսով:

Կարուսել

Ըստ տեղեկությունների, ՀՅԴ ընտրակաշառատուները ընտրողներին 5000 դրամ տալով՝ հանձնարարել են հարցնողներին պատասխանել, որ կաշառքն իրենց է տվել Իմպիչմենտ դաշինքի ներկայացուցիչը, իսկ ընտրողը գնացել եւ ընտրել է Իմպիչմենտ դաշինքն ու հարցնողներին պատասխանել է, որ իրեն կաշառք է տվել ՀՅԴ:

Առաջին օրենքը

Ըստ շրջանառվող լուրերի, առաջին օրենքը, որ պատրաստվում են ընդունել չորրորդ գումարման խորհրդարանում, լինելու է երկկուսակցության մասին օրենքը: Օրենքի նախագիծը պատրաստվել է ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միացյալ ջանքերով եւ թույլ է տալիս նույն անձին անդամակցել ե՛ւ ՀՀԿ-ին, ե՛ւ ԲՀԿ-ին:

http://taregir.am/2007/mayis/16/index.htm

:D

Ավելացվել է 13 րոպե անց
ՀԺԿ-Ն ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՐԳԵՎ

ՀԺԿ քաղխորհրդի անդամ Ռուզան Խաչատրյանն «Առավոտին» ասաց. «Ձեր թերթի միջոցով ուզում ենք դրամական պարգեւատրում խոստանալ այն մարդուն, որը մեզ կկարողանա հուշել, թե ինչպես կարելի է շնորհավորել Վարդուհի Բեգլարի Դալլաքյանի ծննդյան օրը, որը ծնվել է 00.00.1921թ.: Քաղաքացի Վարդուհի Դալլաքյանն ընդգրկված է 9/11 տեղամասի ընտրացուցակում, հաշվառված է Ձորագյուղ-17 հասցեում, թեեւ այնտեղ չի բնակվում, եւ պարզել ենք՝ երբեւիցե չի բնակվել: Սակայն նա մայիսի 12-ին կատարել է իր քաղաքացիական պարտքը եւ մասնակցել ընտրություններին»:

http://aravot.am/2007/aravot_arm/May/15/aravot_news.htm
:D

Աբելյան
18.05.2007, 12:15
ՀՀԿ - Հանրապետական Հայաստանի կուսակցություն
ԲՀԿ - Հայաստանի բարգավաճ կուսակցություն


ես կասեի`
ՀՀԿ- "Հաշմանդամ Հայաստան" կուսակցություն
ԲՀԿ- "բռնատիրական Հայաստան" կուսակցություն

Mesrop
18.05.2007, 13:16
Գ. Ծառուկյանը Հանրապետական հիվանդանոց է տեսնում, կողքը Բարգավաճ հիվանդանոց է կառուցում:

:D

Հ.Գ. Հեղինակը ես չեմ, ICQ-ով են ասել:
կռիս… վրիցդ քցելես որ ջղայն ձյաձյաները բռաբուսներով չգան հավքեն տանեն?! :D
կարողա միհատել ասեիր ով ա ICQ-ով գրել?! :lol :lol :lol

Root
18.05.2007, 14:50
Ես կասեի ոչ թե Հումորն ու ընտրությունները այլ ... "ա~խ այս զավեշտական ընտրությունները" :D :D :D

Artgeo
18.05.2007, 15:34
կռիս… վրիցդ քցելես որ ջղայն ձյաձյաները բռաբուսներով չգան հավքեն տանեն?! :D
կարողա միհատել ասեիր ով ա ICQ-ով գրել?! :lol :lol :lol
Շատ ներվերս կուտես, կասեմ, ով ա ասել :P :D

Philosopher
21.05.2007, 21:33
Միանգամայն հավանական սցենար...


ՀԱՅԱՍՏԱՆ-2020

Նախընտրական վիճակը 13 տարի հետո

Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղի բնակիչ, հովիվ Մրազ Մրազյանի մոտ ԱԱԾ աշխատակիցները հայտնաբերել են 10 դրամ 75 լումա գումար: Օպերատիվ-հետախուզական աշխատանքների շնորհիվ հաջողվել է պարզել, որ Մ. Մրազյանը այդ գումարը ստացել է Աբդուլա Օջալանիցª Հայաստանում, այսպես կոչված, §ոչխարային հեղափոխություն¦ իրականացնելու նպատակով: Հովվին ներկայացվել է մեղադրանք` առանձնապես խոշոր չափի գումարներ լվալու, պարզաջրելու եւ պարանի վրա կախելու մեղադրանքով:

Հայտնի է դարձել, որ "Ազգային միաբանություն" կուսակցության նախընտրական օրհներգի հեղինակն է լինելու ամերիկահայ ռաբիսի մեգաաստղ Արմենչիկը: Երգը կոչվելու է "Թասիբիդ մեռնեմ, Արտաշ ջան": Օրհներգի տեքստում օգտագործվելու են հատվածներ "Հակաճգնաժամային ծրագրից":

Պատգամավորության թեկնածու Մհեր Սեդրակյանը ընտրարշավին մասնակցելու է "Քեզ համար, ՏԷՑ-ի կրուգ" նշանաբանով: Թեկնածուի ծրագրում զգալի տեղ է հատկացված ՏԷՑ-ի կրուգի բարեկարգմանը եւ ասֆալտապատմանը: Պարոն Սեդրակյանին սատարող Հայաստանի այգեպանների միության նախագահ Աղվան Հովսեփյանը խոստացել է, որ իր թեկնածուի հաղթանակը կնշանավորի տարածքում բարդիներ տնկելով` կրակած պարկուճների քանակությամբ:

Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, հյուրընկալվելով "Հեղինե Բիշարյանի մոտ" հաղորդաշարում, սպառնացել է, որ ԱԺ պատգամավոր չդառնալու դեպքում 5 տարի անընդմեջ, օրը 24 ժամ, երգելու է իր եթերում: Հայաստանի կոմպոզիտորների միությունը, Երեւանի պետկոնսերվատորիան եւ ՀՀ մարդո`ւ իրավունքների պաշտպանը ժողովրդին կոչ են արել իրենց ձայնը տալ ԺԿ-ին երկիրը մեծ արհավիրքից ազատելու նպատակով:

Արմատական ընդդիմության գործիչներ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ Գագիկ Ծառուկյանը վերջին օրերի իրենց քարոզչությունն անց են կացնում Երեւանի փողոցներում: Երթեւեկելով Գ. Ծառուկյանին պատկանողª 1976 թվականի արտադրության "Զապորոժեց" մեքենայով, նրանք վանկարկում են. "Ո'չ նիկոլացմանը, ո'չ արամացմանը, ո'չ ալամացմանը` նկատի ունենալով ԱԺ նախագահին, վարչապետին եւ ՀՀ նախագահին:

ՀՀ նախագահ Արամ Կարապետյանը, հարցազրույց տալով 4 հեռուստաընկերություններին, խոստովանեց, որ ԱԺ-ում կցանկանար տեսնել §Նոր ժամանակներին¦, "Հանրապետությանը", "Իմպիչմենտին" եւ Դաշնակցությանը: Ըստ նախագահի, եթե իր կանխատեսումը կատարվի, ապա նա ընտրություններից հետո կայցելի ՆԺԿ գրասենյակ, կընդունի "Հանրապետության" առաջնորդին, կզանգահարի "Իմպիչմենտի" ղեկավարին, իսկ ՀՅԴ-ին կշնորհավորի SMS հաղորդագրությամբ:

Ընտրությունների օրը "Գինդ" շաբաթաթերթում հայտնվել է հայտարարություն. "Շտապ վաճառում եմ ձայնս: Ինտիմ չառաջարկել":

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


http://www.aravot.am/2007/aravot_arm/May/19/aravot_index.htm

Angelina
22.05.2007, 09:52
Ես կասեի ոչ թե Հումորն ու ընտրությունները այլ ... "ա~խ այս զավեշտական ընտրությունները" :D :D :D

Շատ լավ էր ասված:

Աբելյան
15.06.2007, 17:38
էս անեկդոտները ես եմ հնարել.

Խորհրդարանական ընտրություններին սփյուռքում տեղամասեր են բացվում, դոլլարը դառնում ա 10 դրամ, որ տղեքը (բնականաբար, դոլլարով) կաշառք բաժանելով չսնանկանան

2008 թ. ընտրություններին Սերժ Սարգսյանը թեկնածություն չի դնում, բայց ամենաշատ ձայնն ա հավաքում

Նախարար
22.06.2007, 11:40
Կարդացեք սա կարծում եմ հետաքրքիր է

ՈՎ Է ՈՒԶՈՒՄ ԴԱՌՆԱԼ ՄԻԼԻՈՆԱՏԵՐ
Հանրային հեռուստաընկերության եթերում կրկին "Ով է ուզում դառնալ միլիոնատեր" հեռուստախաղն է, եւ ստուդիայում եմ ես` Նանարիկ Նանարիկյանս: Իսկ այսօրվա խաղի մասնակիցը "Նոր ժամանակներ" կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն է: Պարոն Կարապետյան, փաստորեն դուք ուզում եք դառնալ միլիոնատեր, եւ այդ նպատակով որոշել եք մասնակցել մեր հեռուստախաղին...

- Ոչ, ոչ, այդ նպատակով ես որոշել եմ մասնակցել նախագահական ընտրություններին: Իսկ հեռուստախաղին մասնակցում եմ զուտ քարոզչական նպատակներով: Արդեն երեք տարի է` ինձ եթեր չեն տրամադրում...

- Լավ, պրն Կարապետյան: Առաջին հարցը, եւ հինգ հարյուր դրամ: Ինչպես է կոչվում հայտնի ավտոմրցարշավը: Տարբերակ ա` Փարիզ-Դաքար, բ` Փարիզ-Պառավաքար, գ` Փարիզ-Փարաքար, դ` Փարիզ-Զոլաքար: Ձեր պատասխանը...

- Ես ուզում եմ օգտվել 50-50 հնարավորությունից, թեեւ հաստատ ընտրություններում 50 տոկոսից շատ ձայն եմ ստացել:

- Համակարգիչը հեռացրեց երկու սխալ տարբերակները: Եվ այսպես, մնաց երկու տարբերակ: Փարիզ-Դաքար եւ Փարիզ-Փարաքար: Ձեր պատասխանը:

- Կարո±ղ եմ օգտվել "զանգ ընկերոջը" տարբերակից:

- Այո, ում ենք զանգելու:

- Մոսկվա: Կրեմլի պահակի բաջանաղին: Ալո°, ալո°, Վտարո°յ, Վտարո°յ, գավարիտ Արյոլ...

- Ցավոք, 30 վայրկյանը սպառվեց: Եվ այսպես...

- Ամեն դեպքում, դժվար թե Փարիզ-Փարաքար լինի, Փարաքարը փակել եմ: Փարիզ-Դաքար:

- Ճի°շտ է: Հարց երկրորդ, եւ հազար դրամ: Խորհրդարանական ընտրություններից առաջ որն էր ձեր հիմնական թիրախը: Ղարաբաղյան... ա. կլան, բ. գլան, գ. պլան, դ. շլան:

- Հի-հի... Ինձ ամենաշատը "դ" տարբերակը հետաքրքրեց: Երեւի տարբերակներ կազմողը մի քիչ թլիկ է եղել: Ի±նչ է նշանակում "շլան": Ես "ռ" տառը շատ լավ եմ արտասանում: Ռադիո, ռազվեդկա...

- Եվ այնուամենայնիվ, ձեր պատասխանը:

- Գիտեք, ես ամեն դեպքում գումարը կվերցնեմ: "Առավոտի" խմբագրին ահագին փող եմ պարտք...

"Հայկական ժամանակ"

Artgeo
08.07.2007, 20:45
Ժող, խնդրում եմ թույլ ներվեր ունեցողներին չկարդալ: Խնդրում եմ նաև գրվածին մի փոքր հումորով վերաբերվել, հակառակ դեպքում տրամադրության անկում գոնե ապահովված է: :(



Շներն էլ են հաչում քեզ համար, Հայաստան


Մայրաքաղաքի կենտրոնական եւ ոչ կենտրոնական փողոցները շարունակում են զարդարված մնալ Հանրապետականի գովազդային հսկա վահանակներով: Ամենուր ՀՀԿ-ն հայ ժողովրդի երեսով է տալիս իր ծրագրած մեծագործությունները՝ «Քեզ համար, Հայաստա՛ն» կարգախոսով, որը Սերժ Սարգսյանի բերանի ծամոնն էր նախընտրական մղձավանջի օրերին:

Մղձավանջը, փաստորեն, շարունակվում է. ամբողջովին ավերված կամ դեռ կիսաքանդ խաչմերուկներում խցանումների մեջ հայտնված ուղեւորների ու վարորդների հայացքները ակամա սեւեռվում են այդ վահանակների վրա, եւ «Քեզ համար, Հայաստան» կարգախոսը չար կատակ է թվում, թվում է, թե հենց այս խցանումներն էլ են «Քեզ համար, Հայաստան», սույն ցուցապաստառների ֆոնին աղբ քչփորողներն են «Քեզ համար, Հայաստան»: Ու եթե պետավտոտեսչության զույգ տեսուչները իրենց ծառայողական մեքենայով մի կերպ ճողոպրում-դուրս են պրծնում խցանումից՝ շվարած ու անօգնական վարորդների, ուղեւորների ու անցորդների աչքի առաջ, ապա նրանք դա անում են միայն ու միայն «Քեզ համար, Հայաստան»: Ինչ-որ մեկի նյարդերն, ի վերջո, չեն դիմանում, նա թողնում է իր մեքենան անտեր, դուրս է գալիս փողոց եւ քաղաքացիական հագուստով իրականացնում «գաիշնիկի», Գալուստ Սահակյանը կասեր՝ գործառույթներ: Այդ գործառույթները նա, անշուշտ, իրականացնում է դարձյա՛լ «Քեզ համար, Հայաստան»:

Փողոցներում ամեն քայլափոխի աղբ թափողներն ու շրջակայքն աղտոտողներն էլ են այդ բաներն անում հատուկ «Քեզ համար, Հայաստան», նույնիսկ կեսգիշերից հետո հարբածներն ու ուռածներն են ամբողջ կոկորդով հայհոյանքներ բղավում միմյանց հասցեին՝ խաղաղ քնածներին դիվադադար անելով «Քեզ համար, Հայաստան», զուգահեռաբար տասնյակ ու հարյուրավոր անտեր շներ սկսում են համերաշխ հաչել, եթե արդեն գուշակեցիք՝ հաչում են անձամբ «Քեզ համար, Հայաստան» ջան:

Այնպես որ, այս մանրուքներից չարժե սրտնեղել, քանի որ ամեն դեպքում բոլոր մղումներն ազնիվ են եւ հստակ ձեւակերպված են քաղաքը դեռ զարդարող վահանակների վրա: Դրանք չեն հավաքում ոչ թե ինչ-որ հետին մտքով, այլ դարձյալ ու վերստին «Քեզ համար, Հայաստան»: Որ մշտաբորբոք փարոս մնա կարգախոսը երեքներով քարշ եկող աշակերտի ջանասիրությամբ սերտած ու սարսափելի շեշտադրումով արտասանող Սերժիկ Սարգսյանի կերպարը «Քեզ համար, Հայաստան»:

taregir.am

Artgeo
01.11.2007, 02:43
ԲԼԻՑ-ՎԻՐՏՈՒԱԼ

- Պրն Քոչարյան, ապագայի հետ կապված ի՞նչ ծրագրեր ունեք:

- Ես խնդրում եմ այդ հարցը Սերժ Ազատիչին տվեք:

- Վստա՞հ եք, որ նա է հաղթելու առաջիկա նախագահական ընտրություններում:

- Կապ չունի, երկու դեպքում էլ իմ ապագան նրանից է կախված: Եթե հաղթի` նրա որոշումից է կախված, եթե պարտվի` նրա ցուցմունքներից է կախված:

- Ինչպե՞ս եք վերաբերվում Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձին:

- ՀՀՇ-ի ռեյծինգը եղել է մի անգամ զերո-վեց տոկոս, մի անգամ մի տոկոս...

- Իսկ դուք ինքներդ ՀՀՇ վարչության անդամ չե՞ք եղել:

- Երկու անգամ առաջադրվել եմ: Մի անգամ ստացել եմ զերո-վեց ձայն ... Չէ, էս մասը հանեք:

- Հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ...

- Իմ անունը սեւ ցուցակում կա՞:

- Այո:

- Պո՛ւյ... Ես տնտեսությունը ոտքի եմ կաղնացրել.. Կարո՞ղ եք հիշել 1995-96 թվերին ստեղծված մի որեւէ մնայուն արժեք: Չեք կարող: Իսկ իմ օրոք էնքան օբյեկտ է կառուցվել... Փը՛հ...

- Կարող եմ: Օրինակ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

- Ղարաբաղը էսօր կա` էգուց չկա, ես մնայուն արժեքների մասին եմ ասում: Օրինակ` Ծաղկաձորի կանատնին, Սաշիկի քյաբաբնոցը...

- Լավ, ուրիշ մնայուն արժեք ասեմ: Որպես քաղաքական գործիչ` դուք էլ եք ՀՀՇ-ի օրոք ստեղծվել:

- Ես էսօր կամ, էգուց չկամ: Նորից եմ կրկնում` ՀՀՇ-ն գալիս ա, որ թալանի վերջին տասը տարիների տնտեսական աճի արդյունքը:

- Ինչպե՞ս պիտի թալանի:

- Փը՛հ... Հինգ րոպեի գործ ա: Սեյֆս բացում են, տանում:

- Լեւոն Տեր -Պետրոսյանն ասել է` հոկտեմբերի 27-ն էլ է բացահայտվելու:

- Նոր պիտի բացահայտվի՞:

- Չէ, նկատի ուներ` կազմակերպիչների մասով:

- Ես էլ դա նկատի ունեի: Նոր պիտի բացահայտվի՞:

- Նկատի ուներ` պաշտոնապես:

- Սափրված չեմ եղել... Չեմ իմանում... Ալիկը կասետը չի ջնջե՞լ...

- Լավ, եկեք թեման փոխենք: Կարելի՞ է մի քանի անձնական հարց:

- Մի ուրիշ անգամ: Արմենչիկը գործուղման մեջ է...

Չորրորդ իշխանություն :D

Artgeo
22.02.2008, 16:40
ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ

Վազգեն Մանուկյանի շտաբից հայտնում են, որ ահավոր ընտրակեղծիքների արդյունքում իրենց թեկնածուի ստացած 0.9 տոկոսը դարձել է 0.7: Շտաբի ակտիվիստները այդ առթիվ պատրաստվում են ջարդել մոտակա գարեջրատան ցանկապատը:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Պուպուլուս» կազմակերպության անցկացրած էկզիտ-պոլ հարցումների համաձայն, Սերժ Սարգսյանի ստացած տոկոսները պոլի մակարդակի վրա են, եւ նա որոշել է այդ առթիվ Հայաստանից քաշել իր էկզիթը:

Չորրորդ իշխանություն

քաղաքացի
22.02.2008, 16:46
Ազատության հրապարակում ստեղծված անեկդոտներ:

Սերժ Սարգսյանը նայում է Ազատության հրապարակին նայող իր պաստառին և ասում.
- Ի՞նչ կա չկա:
- Լիքը մարդ ա հավաքվել ու գոռում ա «Սերժիկ հռացիր»: - պատասխանում է պաստառը:
- Բա ի՞նչ ա լինելու մեր վերջը:
- Հեչ: Ինձ իջացնելու են ստեղից քեզ կախեն:

Lonely
22.02.2008, 18:17
Ցանկացած տարբերակում կհանդիպեն
Ինտերպոլից հայտնում են, որ այս ընտրությունների արդյունքում կամ Վանոն կմիանա Լևոնին, կամ Լևոնը` Վանոյին:


Նոր քաղաքական բանաստեղծություն
Մի եղիր Գեղամյանի պես`
Միշտ դեպի Սերժ, միշտ դեպի Սերժ,
Այլ եղիր դու Րաֆֆու պես`
Մեկ դեպի Լևոն, մեկ դեպի Սերժ:

© Իրավունք (http://iravunk.am)

Ռուֆուս
27.02.2008, 02:56
Եթե ցենզուրայից դուրս է, խնդրում եմ տեղափոխել ինտիմ :D

http://i82.photobucket.com/albums/j266/ratmonky/ImZenky.jpg

Հ.Գ. Ես հանրապետականների դեմ ոչինչ չունեմ, պարզապես նկարը շատ զվարճալի է.....

_DEATH_
27.02.2008, 16:01
Աբարանցին ընտրատեղամասա գնում, տեսնումա պատին սերժի նկարնա, ասումա մեխք չէր, ջահել-ջահել մեռավ:

Սերխիո
27.02.2008, 18:44
Կորել է Նիկոլ Փաշինյանի ձայնը , գտնողին մի հատ պիցցա

Ձայնալար
27.02.2008, 18:59
Արամ Կարապետյանին լեզվի տեսչությունն ա բռնել::P

Pilat
03.03.2008, 18:42
Դրսում ձու են բաժանում,Տիգրան Թորսյանի կնիկը 2 հատ վերցնումա

1994թ. Լեվոն Տեր-Պետրոսյանի ամանորյա ուղերձը ազգին
_Մի հատ ազգովի հավաքվենք,նկարվենք:

Աբելյան
04.03.2008, 14:32
Կորել է Նիկոլ Փաշինյանի ձայնը , գտնողին մի հատ պիցցա

-Ուրդուց գտնենք, եթե Լևոնին ա տվել,-պատասխանեց մի սերժական:

Մանե
05.03.2008, 11:25
Սերժը «Առաջ Հայաստան» դրոշակով մտնում ա կազինո,դուրս ա գալիս,դրոշակի վրա գրված ա լինում «Առաջ».
Հարցնում են.
-Բա Հայաստանն ո՞ւր ա:think
Պատասխանում ա
-Կրվա :esim
:D:D:D

Ռուֆուս
05.03.2008, 11:49
Շատ հին պատմություն է....

Երբ Քոչարյանը դառնում է նախագահ, Բելլան` առաջին տիկինը, հարցազրույցների ժամանակ անընդհատ ասում է "Ես... Ես....": Օսկանյանը Բելլային ասում է, թե "Ես" մի ասա, որովհետև սիրուն չէ, դրա տեղը ասա "Մենք":

Մի օր Օսկանյանի հեռախոսը զանգում է, Օսկանյանը վերցնում է.
-Ալո?
-Բարև, մունք ինք!
-Դուք ով եք?
-Նըխագահի կնանոքը.... :D :D :D

keyboard
05.03.2008, 12:33
Քոչարյանն ասում է.
-Աշխառումը էռկու ազգ կա, ոռ շշին բոթլ-ա ասում, տա լոխ մունք ենք մեկ էլ Ամեռկացիք:D

Artgeo
15.03.2008, 13:12
ՄԱՆՀԱՅՐԵՆԻՔՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՑ
Ըստ ՀՀ իրավապահ մարմինների իրենք պարզել են որ ընդդիմությունը հանրահավաքների ժամանակ որոշակի «կոդավորված» բառեր է օգտագործել` «հայրենիք» «ընտանիք» «հաղթել ենք» եւ այլն:

«ՉԻ» - Զարմանալի է որ այս ցանկում «ազատություն» բառը չկա: Օսմանյան Թուրքիայում օրինակ ի թիվս այլ բառերի («Հայրենիք» «Հայաստան» եւ այլն) արգելված էր նաեւ «ազատություն» բառը: Այնպես որ մեր խորին համոզմամբ Հայաստանի Հանրապետության տարածքում այս սադրիչ բառերը պետք է արգելվեն որովհետեւ ինչպես հայտարարեց մի քննիչ դրանք «նեյրոլեզվաբանական ազդեցություն» են թողնում մարդկանց վրա:

Այսպիսով Հայաստանի Հանրապետության օրհներգը պետք է սկսվի «Մեր (սադրիչ բառ) ազատ-անկախ» բառերով եւ ավարտվի այսպես. «Ամենայն տեղ մահը մի է մարդ մի անգամ պիտ մեռնի բայց երանի` ով յուր ազգի (մեկ սադրիչ բառ) կզոհվի»:

Հ.Գ. Առաջարկում ենք «Հայրենիք» կինոթատրոնը վերանվանել «Ներքաղաքական կայունություն»:

Kuk
15.03.2008, 13:22
ՄԱՆՀԱՅՐԵՆԻՔՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՑ
Ըստ ՀՀ իրավապահ մարմինների իրենք պարզել են որ ընդդիմությունը հանրահավաքների ժամանակ որոշակի «կոդավորված» բառեր է օգտագործել` «հայրենիք» «ընտանիք» «հաղթել ենք» եւ այլն:

«ՉԻ» - Զարմանալի է որ այս ցանկում «ազատություն» բառը չկա: Օսմանյան Թուրքիայում օրինակ ի թիվս այլ բառերի («Հայրենիք» «Հայաստան» եւ այլն) արգելված էր նաեւ «ազատություն» բառը: Այնպես որ մեր խորին համոզմամբ Հայաստանի Հանրապետության տարածքում այս սադրիչ բառերը պետք է արգելվեն որովհետեւ ինչպես հայտարարեց մի քննիչ դրանք «նեյրոլեզվաբանական ազդեցություն» են թողնում մարդկանց վրա:

Այսպիսով Հայաստանի Հանրապետության օրհներգը պետք է սկսվի «Մեր (սադրիչ բառ) ազատ-անկախ» բառերով եւ ավարտվի այսպես. «Ամենայն տեղ մահը մի է մարդ մի անգամ պիտ մեռնի բայց երանի` ով յուր ազգի (մեկ սադրիչ բառ) կզոհվի»:

Հ.Գ. Առաջարկում ենք «Հայրենիք» կինոթատրոնը վերանվանել «Ներքաղաքական կայունություն»:

Էդ քննիչը ինձ քռեական իրավունքա դասավանդել: պատկերացրու ինչ տխուր կլինի դրա մոտ դասի նստելը:
Մի անգամ ուշացա դասից 10 րոպե, թողեց, որ նստեմ: Զառմանալի էր, բայց թողեց: Դասի վերջում մոտեցա ասի, որ բացակաս ջնջի, 90 րոպեից ընդամենը 10 րոպե եմ ուշացել, ասեց.
-Ինչ իմանամ էտ 10 րոպեում մեկին չես սպանել նոր եկել դասի: Ալիբբի ե՞ս ուզում ձեռք բերես:

Norton
15.03.2008, 13:57
ԹՌԻՉՔՆԵՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ

ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ ԵՐԱԶԸ
Առավոտ: Կանգառում կանգնած` սպասում է երթուղային տաքսու: Մոտենում է առաջին երթուղայինը: «Սա ո՞ւր է գնում» հարցնում է ինքը` բացելով դուռը: «Կինոհայրենիք» պատասխանում է վարորդը: «Հայրենիք» բառը լսելով` ինքը կարճատեւ զանգվածային հիպնոսի մեջ է ընկնում ու փորձում կծոտել անցորդներին բայց քիչ անց սթափվում է եւ կանգնեցնում հաջորդ երթուղայինը: Լսելով որ սա էլ «Հաղթանակ» զբոսայգի է գնում վերջնականապես պսիխոզի մեջ է ընկնում փորձում քաշքշել վարորդի ականջը... Թարսի պես էլ հենց այդ պահին լոտո վաճառող մի կին մոտենում է ու երգեցիկ ձայնով կանչում «ընտանեկա~ն լոտո» «ընտանեկա~ն զառ...»: Բարեբախտաբար կնոջը հաջողվում է ժամանակին փախչել: Վերջապես հանդարտվում է եւ տաքսի նստում: Մի հարյուր մետր չանցած` մեքենան փոսի մեջ է ընկնում: «Ես ցնցվա°ծ եմ» գոռում է ինքը` ցնցումից առաստաղին դիպած գլուխը բռնելով «ես ցնցվա°ծ եմ Բրայզայի հայտարարությունից...»: «Ջանդ յուղի հեսա Կոնդոլիզայի հայտարարությանն ենք հասնում» քմծիծաղ է տալիս վարորդը` ցույց տալով առջեւի հսկայական փոսը...Վերջապես հասնում է նախարարություն: Միջազգային կոնֆերանս է` «Սադամ Հուսեյնի դասերը» թեմայով: Զեկուցողը ներկայացնում է հյուրերին. «սա ռուսական պատվիրակությունն է սա` իրանական իսկ սրանք թուրքերն են...»: «Սրանք թուրքերն են» բառերի վրա իր հետ ինչ-որ անհասկանալի բան է կատարվում. հարձակվում է պատվիրակների վրա ու սկսում աջուձախ կծոտել ներկաներին...

Կես ժամ անց արտգործնախարարության նոր խոսնակը պաշտոնական հաղորդագրություն է տարածում ըստ որի` միջազգային գիտաժողովի մասնակիցները սադրիչ կոչեր են արել եւ փորձել բռնությամբ տապալել Վարդան Oսկանյանին եւ վերջինս ստիպված է եղել դիմել պատասխան քայլերի` այդ ընթացքում օգտագործելով բացառապես ռետինե ատամներ...Արթնանում է ցնցումներից::D:D

Ավելացվել է 14 րոպե անց
ԼՈԽ ԼԱՎ Ա
Ըստ քաղաքագետների, եթե մինչև մարտի 1-ը երկրում վիճակը լավ էր, հիմա արտակարգ լավ ա։

ԷԼԻ ԼԱՎ Ա ՈՒԶՈՒՄ ԱՊՐԵԼ
Հավաստի աղբյուրների համաձայն, Սերգոն նորից ուզում է «Օրինաց երկիր» ընդունվել։


ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԴԻՄՈՒՄԸ ԱՊԱԳԱ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻՆ
(ԴԱՍԱԿԱՆԻ ՈՃՈՎ)
Ընտրեք, երեխեք, բայց մեզ պես չընտրեք

ՄԵԾ ՊՐՈԲԼԵՄ
Ասում են` օրերս Սերժ Սարգսյանը դիմել է Սահմանադրական դատարան բողոքով, որ Ռոբերտ Քոչարյանն իր համար դարձել է անհաղթահարելի խոչընդոտ:…

ՍԿՍԵՑ
ՔԱՅՔԱՅՎԵԼ
Ըստ վերլուծաբանների, Սերժ Սարգսյանն այնքան ասաց. «Առաջ Հայաստան», որ «Բարգավաճ Հայաստանը» սկսեց հետևից չհասնել ու հետ մնալ:

ՔԱՅԼ ԱՌԱՋ
ԵԱՀԿ դիտորդների գնահատմամբ, ընտրատեղամասերում կազմակերպված ծեծերը կատարվել են ամբողջությամբ եվրոպական ստանդարտներին համապատասխան:

ՄԵՐՆ
ՈՒՐԻՇ Է
Ըստ քաղաքական տեխնոլոգների, օրերս պարզ դարձավ, որ Հայաստանում բոլոր քաղաքական տեխնոլոգիաներից ամենից էֆեկտիվ աշխատողը ծեծն է:

ՇԱԲԱՇԻՆ ՄՈՒՆՆԱԹ
Սոցապնախարարության տվյալներով` հիմա արդեն Արտաշես Գեղամյանը կարող է գնալ լավ վաստակած հանգստի:

Norton
17.03.2008, 17:29
ՀԱՅԿԱԿԱՆ ՖԵՆՈՄԵՆ
Ըստ կենսաբանների դիտարկումների, օրերս պարզվեց, որ Երևանի այգիներում թփերի տակ սնկի պես զենքեր են աճում։

ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ՕՐԻՆԱԿՈՎ
Օրերս պարզվեց, որ ՀՀ իշխանությունը կազմված է հաջողված հաճախորդներից և անհաջող կադրերից։

«ՔՅԱՇ» ՓՈՂՈՎ
«Ընտանեկան լոտոյի» տվյալներով, միակ մարդը, ով շահել է վերջին ընտրություններում, Արտաշես Գեղամյանն է` 2 միլիոն ԱՄՆ դոլարի չափով։

Լ.յ.ո.վ.
17.03.2008, 18:36
ՀԱՅԿԱԿԱՆ ՖԵՆՈՄԵՆ
Ըստ կենսաբանների դիտարկումների, օրերս պարզվեց, որ Երևանի այգիներում թփերի տակ սնկի պես զենքեր են աճում։
:D
Էս երևույթը New York Times-ին էլ էր զարմացրել: Մասնավորապես էն, որ ոստիկանները արդեն մոռացել էին, որ էս սաղ սարքած է ու իրանցից անկախ զենքերը առանց ձեռնոցների էին բռնում: :D Բա մատնահետքերը? :o:o:think

Սամվել
17.03.2008, 18:39
«ՔՅԱՇ» ՓՈՂՈՎ
«Ընտանեկան լոտոյի» տվյալներով, միակ մարդը, ով շահել է վերջին ընտրություններում, Արտաշես Գեղամյանն է` 2 միլիոն ԱՄՆ դոլարի չափով։

Մեկ էլ արթուր բաղդասարյանը 30 Արծաթ :bad

Հ.Գ. ԻՆքը արժանի չի որ իրա անունը Մեծատառ գրեմ :bad

Norton
18.03.2008, 00:18
:D
Էս երևույթը New York Times-ին էլ էր զարմացրել: :o:o:think

Սրա վրա մենակ հայլուրի տաթևիկ նալբանդյաննները չեն զարմանում.....իսկ մեր ոստիկանները էնքան պրոֆֆեսիոնալ են ,որ իրանց մատնահետքեր չի հետաքրքրում...մի խոսքով հայկական սերիալների օրինակով անահաջող սցենար էին գրել:[

էս էլ Չորրորդ Իշխանություն թերթի չտպագրված համարից ա.


Թշնամական ձայներ «Ազատություն» ռադիոկայանի մարտի 16-ի եթերը, մեղմ ասած, բավականին զվարճացրեց ռադիոլսողներին: Ամեն անգամ, երբ որեւէ սուր թեմայի մասին էր խոսվում, եթերը պարզապես ընդհատվում էր եւ «վերականգնվում» միայն այն ժամանակ, երբ թեման արդեն փոխվել էր:
Չի բացառվում, որ «Ազատություն» ռադիոկայանի առաջիկա եթերաժամերից մեկը կհնչի մոտավորապես այսպես. «ԱՄՆ Պետդեպարտամենտը խստորեն դատապարտել է... խշշշշշշշշ.... խշշշշշշշշշշշ... Իր հերթին նախագահ Քոչարյանը շնորհակալություն է հայտնել նման բարձր գնահատանքի համար եւ խոստացել առաջիկայում եւս աշխատել այդ ուղղությամբ: Այլ լուրեր: Այսօր ոստիկանության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ հանդիպել են վարչապետ Սերժ Սարգսյանի հետ.... խշշշշշ.... թմրամոլության դեմ պայքարի շրջանակներում: Քննարկմանը մասնակցել են նաեւ փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը..... խշշշշ... եւ այլ արեւադարձային կրծողներ: Կենդանաբանական այգու տնօրենը վստահեցնում է, որ կենդանիների համար հրաշալի պայմաններ են ստեղծված... »::D

Ավելացվել է 2 րոպե անց

Մեկ էլ արթուր բաղդասարյանը 30 Արծաթ :bad

Հ.Գ. ԻՆքը արժանի չի որ իրա անունը Մեծատառ գրեմ :bad

լրիվ համձայն եմ....արթուրը էս ընտրություններում դհոլ-2 պրոեկտն էր.

Norton
18.03.2008, 18:50
Գլուխ 1

Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունը ճիշտ պետություն է:

Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է պախանին: Պախանը իր իշխանությունն իրականացնում է ռազբորկաների, սխոդկաների, մուտիլովկաների եւ սույն Սահմանադրությամբ նախատեսված այլ գործառույթների միջոցով:

Հոդված 3. Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում եւ պաշտպանվում է պախանի սեփականության իրավունքը: Պախանն իր հայեցողությամբ տիրապետում, օգտագործում եւ տնօրինում է սաղի գույքը: Չուզողների նակազատը իրականացվում է ճշտով:

Հոդված 4. Հայաստանի Հանրապետությունը միջազգային իրավունքի նորմերի շրջանակներում մասնակցում է այլ պետություններում տեղի ունեցող սխոդկաներին, կռիշ կայնում հայ բիզնեսմեններին եւ այլն:

Հոդված 5. Հայաստանի Հանրապետության պետական լեզուն Կիրովաբադի ակցենտն է:


Հոդված 6. Հայաստանի Հանրապետության օրհներգը Արամ Ասատրյանի ՙՅուղ Գոնչե, յուղ Գոնչե՚ երգն է:

Հոդված 7. Քաղաքացիները, անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ատչոտ են տալիս պախանին:

Հոդված 8. Յուրաքանչյուր ոք ունի ռազբիրատի իրավունք: Մահապատիժը, որպես բացառիկ պատժամիջոց, իրականացվում է Պապլավոկում կամ ՏԷՑ-ի կռուգում:

Հոդված 9. Մարդուն չի կարելի ենթարկել խոշտանգումների եւ հրապարակավ ապուսկատ անել, եթե ժամանակին մուծվել է:

Հոդված 10. Բնակարանի անձեռնմխելիության իրավունքը հավայի շուխուռ է: Մարդուց բնակարանը խլել կարելի է միայն չորով:

Հոդված 11. Տնտեսական գործունեությամբ զբաղվելը հանցագործություն է: Նման հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, եթե նրա բիզնեսում Արմենչիկը փայ ունի: Մեղադրյալը պարտավոր չէ բացահայտել Արմենչիկի փայը: Չբացահայտված փայաբաժինները մեկնաբանվում են հօգուտ Արմենչիկի:

Հոդված 12. Ահաբեկչության մեջ մեղադրվողը պարտավոր չէ ցուցմունք տալ կազմակերպիչների դեմ: Ցուցմունք տվողների բանտախցում շտեպսելների տեղադրումը կարգավորվում է օրենքով:

Գլուխ 2. Հանրապետության պախանը

Հոդված 13. Հայաստանի Հանրապետության պախանի ասածը ասնավանի է:

Հոդված 14. Պախանն ընտրվում է օլիգարխների, գողականների եւ ավտարիտետների կողմից` հինգ տարի սռոկով:

Պախան կարող է ընտրվել երեսունհինգ տարին լրացած յուրաքանչյուր ավտարիտետ, ով ունի ԺԷԿ-ի տեղեկանք եւ Պուտինի աշխատակազմի դաբրոն:

Նույն անձը չի կարող ավելի, քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Հանրապետության պախան, եթե չի ուզում:

Հոդված 15. Հանրապետության փաստացի պախան է համարվում այն թեկնածուն, ում հակառակորդներին վերացնում են ռոմանտիկները: Եթե նման թեկնածուները երկուսն են, մյուսը դառնում է պաշտպանության նախարար:

Ռոմանտիզմը պաշտպանվում է օրենքով:

Հոդված 16. Հանրապետության պախանի հրաժարականը ձեւ չի:

Հոդված 17. Հանրապետության պախանը`

17.1. Ուղերձով մուննաթ է գալիս ժողովրդի ու Ազգային ժողովի վրա.

17.2. 21-օրյա ժամկետում դաբրո է տալիս ԱԺ ընդունած օրենքներին.

17.3. Կարող է պասլատ անել ԱԺ նախագահին եւ վարչապետին, իսկ վերջիններիս հետ խորհրդակցելուց հետո` նաեւ Ազգային ժողովը:

17.4. Փայ է մտնում բոլոր կոմերցիոն նախագծերում.

17.5. Անզգույշ քաշքշում է իրեն բարեւողներին.

17.6. Սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում որոշում է ընդունում սափրագլուխների եւ ջրցան մեքենաների օգտագործման մասին.


17.7. Ծախում է Հայաստանի Հանրապետության շքանշաններն ու մեդալները.
17.8. Ներում է շնորհում ռոմանտիկներին:

Հոդված 18. ՙՀանրապետության պախանը կարող է պաշտոնանկ արվել պետական դավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար՚ նախադասությունն արտասանողները սամասուդ են արվում տեղում:

Հոդված 19. Պախանի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման կարգը որոշում է ինքը: Կասկածողները զորակոչվում են ժամկետային զինծառայության:

Ավելացվել է 1 րոպե անց
Գլուխ 3. Սխոդկան

Հոդված 20. Հայաստանի Հանրապետության օրենսդիր իշխանությունն իրականացնում է Սխոդկան:

Հոդված 21. Սխոդկան կազմված է 131 ավտարիտետներից:

Հոդված 22. Ավտարիտետ կարող է դառնալ քսանհինգ տարին լրացած, Պախանի դաբրոն ստացած, վերջին հինգ տարիներին իրեն ճիշտ պահած յուրաքանչյուր ոք, եթե պրոբլեմ չունի Սերժի հետ:

Հոդված 23. Սխոդկայի ընտրությունների համար Հայաստանի տարածքը բաժանվում է 55 զոների, որտեղից էլ մեծամասնական ռազբիրատով ընտրվում են զոն նայողները:

Հոդված 24. Զոն նայողները.

24.1. Նախապես հաստատված կարգով սեղմում են այն կոճակը, որը կպահանջի Պախանը կամ Արմենչիկը:

24.2. Տփում են ընդդիմադիր ավտարիտետներին:

24.3. Կռիշ են կայնում իրենց զոների բիզնեսներին:

24.4. Չորս տարին մեկ ասֆալտ են անում իրենց զոների փողոցները:

24.5. Ընտրակաշառք են բաժանում` հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի չափով:

24.6. Կառավարության հետ տարաձայնություններ ունենալու դեպքում աբրաշչատ են ըլնում Պախանին:

Հոդված 25. Սխոդկան կառավարության ներկայացմամբ հաստատում է պետական օբշչակը:

Հոդված 26. Ավտարիտետներն իրավունք ունեն յուրաքանչյուր շաբաթվա մեկ նիստում աբրաշչատ ըլնել կառավարության անդամներին: Այդ հարցուպատասխանը որոշումներ ընդունելու համար ասնավանի չէ:

Հոդված 27. Սխոդկան.

27.1. Վերահսկում է այլ երկրներից ստանալիքը:

27.2. Անհրաժեշտության դեպքում թավան է դնում կամ վերաձեւակերպում նախկին թավանը:

27.3. Այլ երկրների հետ հարաբերություններում կաշի տոն է տալիս:

27.4. Հայտարարում է քյաստմ:

Հոդված 28. Սխոդկան ձայների պարզ մեծամասնությամբ քցում է կառավարությանը: Սխոդկան այդ իրավունքից չի կարող օգտվել, եթե երկրի դրությունը պալաժենի ա:

ԳԼՈՒԽ 4. ՆԱՅՈՂՆԵՐԸ

Հոդված 29. Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանությունն իրականացնում է ՀՀ կառավարությունը:

Կառավարությունը կազմված է Մեծ Ախպորից եւ նայողներից:

Հոդված 30. Կառավարության սխոդկան տանում է հանրապետության Պախանը, կամ նրա հանձնարարությամբ` Մեծ Ախպերը:

Հոդված 31. Մեծ Ախպերը ղեկավարում է կառավարության ընթացիկ գործունեությունը եւ համակարգում նայողների աշխատանքը:

Հոդված 32. Կառավարությունը`

32.1. Մեծ սխոդկայի հաստատմանն է ներկայացնում օբշչակի նախագիծը.

32.2. Նայում եւ աշխատցնում է պետական սեփականությունը:

32.3. Հետեւում է, որ գիտության, կրթության, առողջապահության, արդյունաբերության եւ գյուղատնտեսության նայողները կռայիտ չանեն.

32.4. Ատչոտ է տալիս հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության համար:

Հոդված 33. Մեծ Ախպերը հետեւում է, որ Պախանն ու Սերժիկը պերեբարշիտ չանեն: Պերեբարշիտ անելու դեպքում յան է տալիս:

Հոդված 34. Օբշչակի նախագիծը Մեծ սխոդկայի ռազբոռկին է ներկայացնում բյուջետային տարին սկսվելուց կալենդարնի 60 օր առաջ: Եթե Մեծ սխոդկան աբխադիտ է ըլնում, կառավարությունը կարող է հարցը դնել չորով եւ կասկածող ման գալ: Եթե կասկածող չի գտնվում, օբշչակի նախագիծը համարվում է պռախոդ ստացած:

Հոդված 35. Նայողները`

35.1. Աշխատցնում են օբյեկտներ.

35.2. Կպցնում են գրանտներ.

35.3. Հետեւում են, որ իրենց ընտանիքների անդամները սրճարաններում մատուցողների եւ իրար վրա նիզաշտո տեղը չկրակեն:

35.4. Իրենց ոլորտներում ճիշտ եւ սխալ են ջոկում` առաջնորդվելով բացառապես օբշչակի եւ Պախանի շահերով.

Հոդված 36. Նայողների եւ Պախանի շփումներն իրականացվում են չերեզ Արմենչիկ:

Norton
18.03.2008, 18:55
ԳԼՈՒԽ 5. ՃԻՇՏԸ

Հոդված 36. Ճիշտը մի հատ ա:

Հոդված 37. Հայաստանի Հանրապետությունում ճիշտն ու սխալը ջոկում են դատարանները: Օրենքով նախատեսված դեպքերում դատավարությունն իրականացվում է երդվյալ ավտարիտետների մասնակցությամբ:

Հոդված 38. Դատարանների տարածքում սամասուդն արգելվում է:

Հոդված 39. Օրինական ուժի մեջ մտած վճիռները վերանայվում են միայն գլխավոր դատախազի դաբրոյով, Պախանի մոտիկների զանգերով եւ քյաշ փողով:

Մեկից ավելի զանգ ստացած դատավորը նախապատվությունը տալիս է ՙգոլդ՚ համարից ստացած զանգին:

Հոդված 40. Ճիշտն ու սխալը ջոկելիս դատավորներն անկախ են: Սխալ որոշում ընդունելու դեպքում դատավորների մոտիկների բիզնեսի վրա նայեզդներ են արվում բացառապես օրենքի շրջանակներում:

Հոդված 40. Դատավորները գլխավոր դատախազին ատչոտ են տալիս առնվազն երեք ամիսը մեկ անգամ: Ատչոտը կատարվում է բացառապես ՀՀ դրամով:

Հոդված 42. Սահմանադրական դատարան կարող են աբրաշչատ ըլնել`

42.1. Հանրապետության Պախանը.

42.2. Սխոդկան.

42.3. Մեծ ախպերը եւ նայողները.

Հոդված 43. Հայաստանի Հանրապետության դատախազությունը միասնական կենտրոնացված հայրենակցական միություն է, որը.

43.1. Պախանի հրահանգով մարդկանց գլխին սարքում է.

43.2. Օրենքով նախատեսված դեպքերում կազմակերպում է շուրջպարեր.

43.3. Ճիշտ ու սխալ ջոկելու ժամանակ դատարաններում սահմանում եւ վերահսկում է կաշառքի չափը.

43.4. Բացահայտում եւ նակազատ է անում Պախանի դեմ զազրախոսողներին.

43.5. Պաղպաղակ է արտադրում.

Հոդված 44. Գլխավոր դատախազը հաշվետու է միայն Պախանին, վերջինիս բացակայության դեպքում` Արմենչիկին:

ԳԼՈՒԽ 7. ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 45. Հայաստանը բաժանվում է զոների:

Հոդված 46. Զոն նայողներին երեք տարի ժամկետով նշանակում է Պախանը` խորհրդակցելով Արմենչիկի հետ:

Հոդված 47. Զոն նայողները`

47.1. Հավաքում են նալոգները.

47.2. Ատչոտ են տալիս Պախանին.

47.3. Միտինգների օրերին փակում են ճանապարհները.

47.4. Պախանի եւ Մեծ Ախպոր այցերի ժամանակ պատիվ են տալիս:

Հոդված 48. Երեւան քաղաքն ունի գյուղի կարգավիճակ:

Երեւանի քաղաքապետին նշանակում է Պախանը` ՙՇամխոր-Կիրովաբադ՚ հայրենակցական միության դաբրոյով:

Հոդված 49. Սյունիքի զոն նայողը Լիսկան է:

ԳԼՈՒԽ 8. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 50. Սույն Սահմանադրությունն ուժի մեջ է մտնում չորով` անկախ հանրաքվեի արդյունքներից:

Հոդված 51. Սահմանադրությունն ուժի մեջ մտնելու պահից`

51.1. Նախորդ Սահմանադրությունը ջրվում է.

51.2. Հայաստանի Հանրապետության օրենքները եւ մյուս իրավական ակտերը մնում են բորդյուրին:

51.3. Շարունակում են գործել միայն այն օրենքները, որոնք չեն հակասում Պախանի եւ նրա մոտիկների շահերին, ինչպես նաեւ` սույն Սահմանադրությամբ ամրագրված Արմենչիկի բիզնեսին:

4. Սխոդկան շարունակում է իրականացնել իր լիազորությունները, քանի դեռ Պախանը նրանց պասլատ չի արել:

Հոդված 52. Հանրաքվեի դրված նախագիծը համարվում է ընդունված, եթե տփոց են կերել ընդդիմության հանրահավաքների մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան բնակչության մեկ երրորդը:

Հոդված 53. Սահմանադրության ընդունման օրը հայտարարվում է ուտուշ-խմուշ: Աղվան Հովսեփյանը ոչխար է մորթում:

Հոդված 54. Աահմանադրության 45-րդ հոդվածում նշված Արմենչիկը եւ 52-րդ հոդվածում նշված Աղվան Հովսեփյանը փոփոխման ենթակա չեն:

Ես ամբողջը չեմ կարդացել... բայց ինձ տվումա հետաքրքիր կլինի.

Superportal
18.03.2008, 19:39
Ապարանցուն ինֆարկտա խփում,հիվանդանոցում զարդնումա,ասումա.
- Որտեղ եմ ??
- Հանրապետականում (հիվանդանոցը):8
ասումա.
- Արա տարեք,տերեք ՀՀՇ:D:D

Norton
19.03.2008, 01:45
Իմ զենքն իմ դիկտաֆոնն է
Այսօր բավականին ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել ԱԺ անցագրային կետում, երբ “Հայկական ժամանակ” թերթի թղթակից Քրիստինե Խանումյանը (սովորականի պես) իր համար իջեցված անցագրով պատրաստվում էր մտնել ԱԺ շենք:
Լրագրողը սովորականի պես իր ձեռքով իր պայուսակը դրել է ռենտգեն ապարատի մեջ, ինքն էլ անցել մետաղորսիչով, ինչից հետո լրագրողին են մոտեցել ԱԺ անվտանգության աշխատակիցները եւ սկսել են լրագրողին ստուգել ձեռքի մետաղորսիչով: Լրագրողը փորձել է կատակել` հարցնելով, արդյո՞ք իրենք զենք-զինամթերք չեն փնտրում, ապա ավելացրել է, որ ինքը իր հետ զենք ման չի տալիս: Անվտանգության աշխատակիցները, սակայն, ավելի լուրջ են եղել տրամադրված եւ լրագրողից պահանջել են բացել պայուսակը, քանի որ, պայուսակի ռենտգենի մոնիտորի վրա հայտնված պատկերը իրենց դանակ էր հիշեցնում: Լրագրողը ինքն էլ զարմացած բացել է պայուսակը, իմանալով, իհարկե, որ իր պայուսակում ոչ մի դանակ էլ չկա, սակայն, նրան ավելի շատ հետաքրքրել է այն, թե այդ ո՞ր իրն է, որ դանակի է նմանվում: Պայուսակը բացելուց, զննելուց, եւ այնտեղ ոչ մի դանակ էլ չհայտնաբերելուց հետո, անվտանգության աշխատակիցները հայտարարել են, թե այդ լրագրողի ձայնագրիչն է, որ մոնիտորի վրա դանակ էր նմանվել: Թվում է` սրանով ԱԺ անվտանգության աշխատակիցների երեւակայությունը պետք է սահամանփակվեր եւ նրանք պետք է հանգիստ թույլ տային լրագրողին ներս մտնել ԱԺ շենք: Բայց ոչ: ԱԺ անվտանգության աշխատակիցները հայտարարել են, թե լրագրողը չի կարող իր հետ ներս տանել իր ձայնագրիչը: ԱԺ անվտանգության աշխատակիցները ձայնագրիչը լրագրողին են վերադարձրել միայն ԱԺ շենքից դուրս գալու ժամանակ:

Հ.Գ. “ՀԺ”-ի թղթակիցը “հավաստիացնում” է, որ իր ձայնագրիչը ակնհայտ սադրիչ տեսք չունի, չի կրակում, չի ծակում, չի հիպնոսացում, հոգեխանգարմունքի մեջ չի գցում եւ “նեյրոլինգվիստիկ” բառեր չի օգտագործում: Լրագրողի խոսքերով, ձայնագրիչը ավելի շատ կարել էր նմանեցնել սառնարանի կամ կարի մեքենայի, ու որ միայն “միլիցու” խելքով կանցներ սովորական ձայնագրիչը նմանեցնել դանակի:

Գալաթեա
19.03.2008, 01:52
Հ.Գ. “ՀԺ”-ի թղթակիցը “հավաստիացնում” է, որ իր ձայնագրիչը ակնհայտ սադրիչ տեսք չունի, չի կրակում, չի ծակում, չի հիպնոսացում, հոգեխանգարմունքի մեջ չի գցում եւ “նեյրոլինգվիստիկ” բառեր չի օգտագործում: Լրագրողի խոսքերով, ձայնագրիչը ավելի շատ կարել էր նմանեցնել սառնարանի կամ կարի մեքենայի, ու որ միայն “միլիցու” խելքով կանցներ սովորական ձայնագրիչը նմանեցնել դանակի:

Է~հ, այ բալամ...էս խառը օրերին ի՞նչը դանակի նման չի որ:

:D

Artgeo
19.03.2008, 16:20
լևոնախտ

Լևոնախտը 21-րդ դարի կործանարար հիվանդություն է, որը բնորոշվում է լևոնի տրիադայով. մտածողության միակողմանիությամբ, մեծամոլական զառանցանքներով, լևոնի խողքերի էխոլալիայով (բառացի կրկնությամբ):
Համաճարակաբանությունը: Տարածված է Հայաստանի Հանրապետությունում: Փետրվարի 19-ի հետազոտության տվյալներով բնակչության 20%-ից ավելին տառապում է այս հիվանդությամբ, սակայն դրանից հետո կտրուկ աճել է նրանց թիվը: Դեպքեր են գրանցվել նաև այլ երկրներում բնակվող հայերի մոտ, հատկապես՝ ԱՄՆ-ում:
Հիմնականում հիվանդանում են երիտասարդ տարիքի տղաները և «տղամարդ» աղջիկները: Հիվանդանում են նաև միջին տարիքի տղամարդիկ և կանայք, ծերերը և անչափահասները:
Պատճառագիտությունը: Հարուցիչը ԼՏՊ կոչվող վիրուսն է: Վարակման ռիսկի գործոններն են երիտասարդ տարիքը, տաքարյունությունը, կամքի թուլությունը, ներշնչվողականությունը, հիվանդ ծնողները:
Ախտածնությունը: Լիովին պարզաբանված չէ: Վիրուսը տարածվում է հանրահավաքների, վարակված մեյլերի, թերթերի և մարդկանց միջոցով: Անհայտ ճանապարհներով թափանցում է գլխուղեղ՝ հերթով ոչնչացնելով մտածող նեյրոնները: Դրանց փոխարինում են միակողմանի մտածողությամբ, հատուկ ծրագրով օտար բջիջներ:
Հիվանդությունը բաղկացած է հետևյալ փուլերից.
1. Գաղտնի շրջան - լևոնին ատում են: Հանրահավաքներին չեն գնում կամ գնում եմ միայն հետաքրքրասիրությունից դրդված՝ հաստատ իմանալով, որ լևոնին չեն ընտրելու: Քննադատությունը պահպանված է:
2. «Հակասերժացման» շրջան - ընտրում են լևոնին/ուրիշին ընտրելուց հետո հետևում են լևոնին՝ պատճառաբանելով, որ միայն լևոնը «կարա» իշխանությունների դեմ: Այս փուլում նկատվում է դրական/բացասական փոփոխության ախտանիշը: Նրանք փոփոխություն են ուզում՝ անկախ նրանից, թե ինչ կլինի: Ավելի հեռուն տեսնելու հատկությունից զուրկ են: լևոնին դեռ ատում են: Քննադատությունն իջնում է:
3. Վերջնական լևոնականացում - հանկարծ չհամարձակվես լևոնի հասցեին որևէ թթու խոսք ասել: Միանգամից հարձակվում են, պաշտպանում իրենց «սուրբ» առաջնորդին, գտնում, որ նրա բոլոր քայլերը ճիշտ են:Քննադատությունը բացակայում է:
4. Հակաղարաբաղցիացման շրջան - հիվանդության ծանր ընթացքի դեպքում հասնում են այս փուլին, երբ գիտակցությունը լրիվ անջատվում է, մարդիկ գործում են՝ առաջնորդվելով ենթագիտակցության մեջ տպված «Վե՛րջ ղարաբաղցիներին» կամ այլ նմանատիպ լոզունգներով: Քննադատության մասին խոսելն անիմաստ է, քանզի գիտակցություն ընդհանրապես չկա:

Կլինիկական նշանները.
1. Սուտը ճշտից տարբերելու անընդունակություն
2. Ագրեսիվ վարքագիծ
3. 1991-1998 թվերի լրիվ ամնեզիա, որը լրացվում է կոնֆաբուլացիաներով (կեղծ, ֆանտաստիկ հիշողություններ)
4. Աստիճանաբար իջնող քննադատություն
5. Մեծամոլական զառանցանքներ
6. Գերարժեքային մտքեր
7. Էխոերևույթներ (էխոլալիա, էխոպրաքսիա, էխոմիմիա) միայն հատուկ անձանց նկատմամբ
8. Դիմացինին մեղադրելու, սխալ հանելու, վիրավորելու ձգտում
9. Ծանր դեպքերում՝ պարաֆրեն համախտանիշ

Ախտորոշումը կատարվում է անամնեզի տվյալների և զրուցելու ժամանակ հայտնաբերված ախտանիշների հիման վրա:
Բուժումը հայտնի չէ:

http://strangelittlestudent.blogspot.com/2008/03/blog-post_18.html

:D :D :D

Kuk
19.03.2008, 16:41
Իմ զենքն իմ դիկտաֆոնն է
Այսօր բավականին ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել ԱԺ անցագրային կետում, երբ “Հայկական ժամանակ” թերթի թղթակից Քրիստինե Խանումյանը (սովորականի պես) իր համար իջեցված անցագրով պատրաստվում էր մտնել ԱԺ շենք:
Լրագրողը սովորականի պես իր ձեռքով իր պայուսակը դրել է ռենտգեն ապարատի մեջ, ինքն էլ անցել մետաղորսիչով, ինչից հետո լրագրողին են մոտեցել ԱԺ անվտանգության աշխատակիցները եւ սկսել են լրագրողին ստուգել ձեռքի մետաղորսիչով: Լրագրողը փորձել է կատակել` հարցնելով, արդյո՞ք իրենք զենք-զինամթերք չեն փնտրում, ապա ավելացրել է, որ ինքը իր հետ զենք ման չի տալիս: Անվտանգության աշխատակիցները, սակայն, ավելի լուրջ են եղել տրամադրված եւ լրագրողից պահանջել են բացել պայուսակը, քանի որ, պայուսակի ռենտգենի մոնիտորի վրա հայտնված պատկերը իրենց դանակ էր հիշեցնում: Լրագրողը ինքն էլ զարմացած բացել է պայուսակը, իմանալով, իհարկե, որ իր պայուսակում ոչ մի դանակ էլ չկա, սակայն, նրան ավելի շատ հետաքրքրել է այն, թե այդ ո՞ր իրն է, որ դանակի է նմանվում: Պայուսակը բացելուց, զննելուց, եւ այնտեղ ոչ մի դանակ էլ չհայտնաբերելուց հետո, անվտանգության աշխատակիցները հայտարարել են, թե այդ լրագրողի ձայնագրիչն է, որ մոնիտորի վրա դանակ էր նմանվել: Թվում է` սրանով ԱԺ անվտանգության աշխատակիցների երեւակայությունը պետք է սահամանփակվեր եւ նրանք պետք է հանգիստ թույլ տային լրագրողին ներս մտնել ԱԺ շենք: Բայց ոչ: ԱԺ անվտանգության աշխատակիցները հայտարարել են, թե լրագրողը չի կարող իր հետ ներս տանել իր ձայնագրիչը: ԱԺ անվտանգության աշխատակիցները ձայնագրիչը լրագրողին են վերադարձրել միայն ԱԺ շենքից դուրս գալու ժամանակ:

Հ.Գ. “ՀԺ”-ի թղթակիցը “հավաստիացնում” է, որ իր ձայնագրիչը ակնհայտ սադրիչ տեսք չունի, չի կրակում, չի ծակում, չի հիպնոսացում, հոգեխանգարմունքի մեջ չի գցում եւ “նեյրոլինգվիստիկ” բառեր չի օգտագործում: Լրագրողի խոսքերով, ձայնագրիչը ավելի շատ կարել էր նմանեցնել սառնարանի կամ կարի մեքենայի, ու որ միայն “միլիցու” խելքով կանցներ սովորական ձայնագրիչը նմանեցնել դանակի:

Երևի վախեցել են էդ դիկտաֆոնը մեկի գլխին ջարդվեր: Դե դիկտաֆոնի ջարդվելու համար չեն վախեցել, էդ ինչ որ մեկի համար են վախեցել, որ կարողա գլուխը փոս ընգնի: Դե դատարկ առարկային կարվածելիս հիմնականում փոսա ընկնում:

Norton
20.03.2008, 10:55
Երևի վախեցել են էդ դիկտաֆոնը մեկի գլխին ջարդվեր: Դե դիկտաֆոնի ջարդվելու համար չեն վախեցել, էդ ինչ որ մեկի համար են վախեցել, որ կարողա գլուխը փոս ընգնի: Դե դատարկ առարկային կարվածելիս հիմնականում փոսա ընկնում:

Լավա որ տենց քայլեր են անում թե չէ էս բաժնի հումորները ահագին "աղքատիկ" կլնեին:)

Norton
21.03.2008, 23:43
ՀԱՅԿԱԿԱՆ
«ԳՈՐՅԱՉԻ ԲԼՅՈՒԴ»
Ըստ Ինտերպոլի` օրերս Հայաստանի իրավապահները Հայաստանում պղտոր ջրում նռնակ էին բռնում։

ԱՌԱՋ ԸՆԿԱՎ
Սոցապնախարարության տվյալներով, ընտրություններից հետո պարզ դարձավ, որ Հայաստանի ամենաերիտասարդ թոշակառուն ոչ թե Ռոբերտ Քոչարյանն է, այլ Արթուր Բաղդասարյանը։

ԵՐԳՉՈՒՀԻՆ ԵՎ ՄԵԾ
ԴԱՏԱՐԿ ԴՀՈԼԸ
Ըստ հայ երաժշտասերների, դատելով «Քելե, քելե» երգի տեսահոլովակից, այս տարվա «Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնելու է Սիրուշո-Արտաշես Գեղամյան դուետը։

ԱՎԵԼԻ ԲԱՐԴ ԽՆԴԻՐ
Ըստ ՀՀ արտգործնախարարության, Կոսովոյի ճանաչումը լավ նախադեպ է, որպեսզի աշխարհը նաև ճանաչի Սերժ Սարգսյանի պրեզիդենտ ընտրվելը։

Երվանդ
22.03.2008, 02:44
ՀԱՅԿԱԿԱՆ




ԴԱՏԱՐԿ ԴՀՈԼԸ
Ըստ հայ երաժշտասերների, դատելով «Քելե, քելե» երգի տեսահոլովակից, այս տարվա «Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնելու է Սիրուշո-Արտաշես Գեղամյան դուետը։


Սրա հեղինակային իրավունքները իմն են:))

Sunny Stream
23.03.2008, 10:29
22701

:D

Հ.Գ. ռուսերեն էսպիսի մի արտահայտություն կա` "Мы не скажем кто это был, хотя это был слоненок" :D (արտահայտությունը կարծեմ ինչ-որ մուլտից է, լավ չեմ հիշում...)

Artgeo
23.03.2008, 11:11
Իմ արև բոց են երգերը :D
http://groups.google.com/group/verjin-huis/files?&sort=size
:D :D

Աբելյան
23.03.2008, 11:45
լևոնախտ

Լևոնախտը 21-րդ դարի կործանարար հիվանդություն է, որը բնորոշվում է լևոնի տրիադայով. մտածողության միակողմանիությամբ, մեծամոլական զառանցանքներով, լևոնի խողքերի էխոլալիայով (բառացի կրկնությամբ):
Համաճարակաբանությունը: Տարածված է Հայաստանի Հանրապետությունում: Փետրվարի 19-ի հետազոտության տվյալներով բնակչության 20%-ից ավելին տառապում է այս հիվանդությամբ, սակայն դրանից հետո կտրուկ աճել է նրանց թիվը: Դեպքեր են գրանցվել նաև այլ երկրներում բնակվող հայերի մոտ, հատկապես՝ ԱՄՆ-ում:
Հիմնականում հիվանդանում են երիտասարդ տարիքի տղաները և «տղամարդ» աղջիկները: Հիվանդանում են նաև միջին տարիքի տղամարդիկ և կանայք, ծերերը և անչափահասները:
Պատճառագիտությունը: Հարուցիչը ԼՏՊ կոչվող վիրուսն է: Վարակման ռիսկի գործոններն են երիտասարդ տարիքը, տաքարյունությունը, կամքի թուլությունը, ներշնչվողականությունը, հիվանդ ծնողները:
Ախտածնությունը: Լիովին պարզաբանված չէ: Վիրուսը տարածվում է հանրահավաքների, վարակված մեյլերի, թերթերի և մարդկանց միջոցով: Անհայտ ճանապարհներով թափանցում է գլխուղեղ՝ հերթով ոչնչացնելով մտածող նեյրոնները: Դրանց փոխարինում են միակողմանի մտածողությամբ, հատուկ ծրագրով օտար բջիջներ:
Հիվանդությունը բաղկացած է հետևյալ փուլերից.
1. Գաղտնի շրջան - լևոնին ատում են: Հանրահավաքներին չեն գնում կամ գնում եմ միայն հետաքրքրասիրությունից դրդված՝ հաստատ իմանալով, որ լևոնին չեն ընտրելու: Քննադատությունը պահպանված է:
2. «Հակասերժացման» շրջան - ընտրում են լևոնին/ուրիշին ընտրելուց հետո հետևում են լևոնին՝ պատճառաբանելով, որ միայն լևոնը «կարա» իշխանությունների դեմ: Այս փուլում նկատվում է դրական/բացասական փոփոխության ախտանիշը: Նրանք փոփոխություն են ուզում՝ անկախ նրանից, թե ինչ կլինի: Ավելի հեռուն տեսնելու հատկությունից զուրկ են: լևոնին դեռ ատում են: Քննադատությունն իջնում է:
3. Վերջնական լևոնականացում - հանկարծ չհամարձակվես լևոնի հասցեին որևէ թթու խոսք ասել: Միանգամից հարձակվում են, պաշտպանում իրենց «սուրբ» առաջնորդին, գտնում, որ նրա բոլոր քայլերը ճիշտ են:Քննադատությունը բացակայում է:
4. Հակաղարաբաղցիացման շրջան - հիվանդության ծանր ընթացքի դեպքում հասնում են այս փուլին, երբ գիտակցությունը լրիվ անջատվում է, մարդիկ գործում են՝ առաջնորդվելով ենթագիտակցության մեջ տպված «Վե՛րջ ղարաբաղցիներին» կամ այլ նմանատիպ լոզունգներով: Քննադատության մասին խոսելն անիմաստ է, քանզի գիտակցություն ընդհանրապես չկա:

Կլինիկական նշանները.
1. Սուտը ճշտից տարբերելու անընդունակություն
2. Ագրեսիվ վարքագիծ
3. 1991-1998 թվերի լրիվ ամնեզիա, որը լրացվում է կոնֆաբուլացիաներով (կեղծ, ֆանտաստիկ հիշողություններ)
4. Աստիճանաբար իջնող քննադատություն
5. Մեծամոլական զառանցանքներ
6. Գերարժեքային մտքեր
7. Էխոերևույթներ (էխոլալիա, էխոպրաքսիա, էխոմիմիա) միայն հատուկ անձանց նկատմամբ
8. Դիմացինին մեղադրելու, սխալ հանելու, վիրավորելու ձգտում
9. Ծանր դեպքերում՝ պարաֆրեն համախտանիշ

Ախտորոշումը կատարվում է անամնեզի տվյալների և զրուցելու ժամանակ հայտնաբերված ախտանիշների հիման վրա:
Բուժումը հայտնի չէ:

http://strangelittlestudent.blogspot.com/2008/03/blog-post_18.html

:D :D :D

էս լուրջ ա՞ :o
աչքիս ես 3-րդ փուլում եմ...

Բյուր, իսկ ի՞նչ խորհուրդ կտաս, որ 4-րդ փուլին չհասնեմ

Zangezur
23.03.2008, 20:15
ամսի 1-ին, Լևոնի խաղաղ մինիգին մեկին ծեծում են և ուշքը գնումա, տանում են Հանրապետական հիվանդանոց: Վերա կենում ասումա, վորտեղ եմ, ասում են Հանրապետական, եսի գժված ասումա արա ես Լևոնական եմ, ինձ ուր եք բերել ստղեղ

_DEATH_
23.03.2008, 21:12
Իմ արև բոց են երգերը :D
http://groups.google.com/group/verjin-huis/files?&sort=size
:D :D

(erg ) Araj Hayastan.MP3 :hands :lol

HIP HOP HAYASTAN .mp3 էս HayEl-ն էլ ինչ երգ երգումա մեջը սապոնա ասում :lol

Լ.յ.ո.վ.
23.03.2008, 21:41
22701

:D

Հ.Գ. ռուսերեն էսպիսի մի արտահայտություն կա` "Мы не скажем кто это был, хотя это был слоненок" :D (արտահայտությունը կարծեմ ինչ-որ մուլտից է, լավ չեմ հիշում...)

:D:D լոլ էս նկարը սարքողին հալալա, էս ինչ բացելա բացել :D:D:D:D:D

Սամվել
23.03.2008, 22:50
22701

:D

Հ.Գ. ռուսերեն էսպիսի մի արտահայտություն կա` "Мы не скажем кто это был, хотя это был слоненок" :D (արտահայտությունը կարծեմ ինչ-որ մուլտից է, լավ չեմ հիշում...)

ԲԱյց անվճար չի է :( սաղ ցավը հենց էտա... Դրա դիմաց վճարը ամեն ինչից թանկ է լինելու :(

Աբելյան
23.03.2008, 22:51
Բյուր, Լևոնի անունը փոքրատառով ե՞ս գրել :angry :D

Sunny Stream
24.03.2008, 00:49
22701

:D

Հ.Գ. ռուսերեն էսպիսի մի արտահայտություն կա` "Мы не скажем кто это был, хотя это был слоненок" :D (արտահայտությունը կարծեմ ինչ-որ մուլտից է, լավ չեմ հիշում...)
քանի որ շատերը հավանել են կցորդը, տեղեկացնեմ, որ ունեմ ամբողջական, լավ որակով ու "բաց երեսով" տարբերակը, կարող եմ ուղարկել ;) (եթե տեղադրեմ Ակումբում, կարծում եմ, անմիջապես կջնջվի) :)
Սամվել ջան, էդ "թաց ուղեղավորները" մեկ է` չեն հասկանալու, իսկ էլեկտրականության վճարն էլ իրենց համար էդքան էլ մեծ գումար չի... մենք էլ, մնում է, ծիծաղենք :)

Artgeo
25.03.2008, 22:25
Խնդրում ենք հայտնել իրավապահներին

Մարտի 1-ին, Ֆրանսիայի դեսպանատանը հարող տարածքում, օրենքով սահմանված կարգի խախտմամբ տեղի ունեցած հանրահավաքի վերաբերյալ համացանցում տարածվել են ակնհայտ կեղծ և սուտ լուրեր։ Նման սադրիչ լուրերից մեկն էլ ոմն Ե. Չարենցի կողմից գրված և համացանցում տարածված պոեմն է։

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ այդ պոեմում նկարագրված ակնհայտ սուտ դեպքերը մարտի 1-ին Ֆրանսիայի դեսպանատանը հարող տարածքում, օրենքով սահմանված կարգի խախտմամբ տեղի ունեցած զանգվածային միջոցառման վերաբերյալ նպատակ ունեն ատելություն սերմանալ ժողովրդի մոտ իրավապահ մարմինների աշխատակիցների նկատմամբ։

Քրեական գործի քննության բազմակողմանիությունն ու օբյեկտիվությունն ապահովելու նպատակով քննչական մարմինը միջոցներ է ձեռնարկում հիշատակված Ե. Չարենցին հայտնաբերելու ուղղությամբ: Իրավապահ մարմիններին երկու օրվա քրտնաջան աշխատանքից հետո հաջողվել է գտնել Ե. Չարենցի նկարը։
http://www.memocast.com/images/thumbs/movies/95122_146.jpg
http://www.memocast.com/images/thumbs/movies/95122_146.jpg

Խնդրում ենք բոլոր քաղաքացիներին, ովքեր կճանաչեն լուսանկարում պատկերված տղամարդուն, այդ մասին տեղեկացնեն քննչական մարմնին՝ հետևյալ հեռախոսահամարներով՝ +7 495 257 87 ** կամ դիմեն մոտակա ոստիկանության բաժանմունք:

Աթեիստ
28.03.2008, 15:06
1. Մեկը մտնում է դեղատուն և ասում "երկու տուփ արթուր բաղդասարյան տվեք"

2. Ստեղծվել է մարդկանց նոր տեսակ - Գեղամյան Արթուր Սերժի:

_DEATH_
28.03.2008, 15:49
Ցավոք այս անգամ ևս նախագահի երդումը օրինական չի լինելու, որովհետև սերժին ոչ մի կերպ չհաջողվեց երդման օրը փոխել և նշանակել ապրիլի 1-ը:

Լ.յ.ո.վ.
28.03.2008, 23:46
Առաջ էր Հայաստան :[:[

Ռուֆուս
29.03.2008, 11:37
http://a369.ac-images.myspacecdn.com/images01/67/m_84340464a9be36f97cae7f9a28ca6318.jpg

Copyright Ռոբերտ Արորդի Փաշայան

Artgeo
29.03.2008, 13:31
ՕՐԵՆՔ ԶԲՈՍԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ զբոսանքը համարվում է զանգվածային միջոցառում, եւ առաջնորդվելով այն իրողությամբ, որ տարածաշրջանային եւ համաշխարհային որոշակի մարտահրավերի առկայության դեպքում նմանօրինակ միջոցառումները կարող են լրջորեն խաթարել Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կայունությունը, առաջարկում ենք անհապաղ օրենք ընդունել զբոսանքների մասին` դրանով իսկ հստակություն մտցնելով իրավական ոլորտից դուրս մնացած այս կարեւորագույն ասպարեզում: Եվ այսպես.

Օրենք զբոսանքների մասին (նախագիծ)

Հոդվ. 1. Զբոսանք է համարվում ՀՀ քաղաքացիների կողմից իրականացվող այն գործողությունը, որն իրականացվում է ուղղահայաց դիրքով, ստորին վերջույթների (ոտքերի) միջոցով եւ նպատակ ունի ապահովել անձի տեղաշարժը մի վայրից մյուսը (կամ հակառակը):

Հոդվ. 2. Զբոսանք իրականացնող քաղաքացիները պարտավոր են միջոցառումից առնվազն 3 (երեք) օր առաջ գրավոր կերպով իրազեկել քաղաքապետարանին` մանրամասն նշելով զբոսանքի երթուղին, տեւողությունը եւ նպատակը: Անհրաժեշտության դեպքում ներկայացվում են նաեւ հետեւյալ փաստաթղթերը.

ա. Տեղեկանք բնակության վայրից,

բ. Տեղեկանք առողջության մասին (6-րդ ձեւ),

գ. Անձնագրի եւ սոցիալական քարտի պատճենը,

դ. Վերջին տարվա եկամուտների հայտարարագիրը:

Հոդվ. 3. Մեկից ավելի զբոսնողների առկայության դեպքում զբոսնողները պարտավոր են.

ա. Գտնվել միմյանցից առնվազն 8 (ութ) մետր հեռավորության վրա,

բ. Միմյանց հետ չհաղորդակցվել,

գ. Անջատել բջջային հեռախոսները եւ կապի այլ միջոցները,

դ. Խուսափել միմյանց նայելուց:

Հոդվ. 4. Երկու հոգու համատեղ զբոսանքը թույլատրվում է միայն հետեւյալ փաստաթղթերի առկայության դեպքում.

ա. Ամուսնության վկայական (բնօրինակը),

բ. Եթե զբոսնողներից մեկն անչափահաս է` վերջինիս ծննդականը (բնօրինակը),

գ. Եթե երկուսն էլ անչափահաս են` վերջիններիս ծնողների գրավոր համաձայնությունը (նոտարական վավերացմամբ):

Հոդվ. 5. Զբոսնողներն իրավունք ունեն.

ա. Շնչել,

բ. Արտաշնչել,

գ. Կատարել օրենքով չարգելված այլ գործողություններ:

Հոդվ. 6. Զբոսանքի վերահսկողությունն իրականացնում են ՀՀ Ոստիկանության հատուկ ստորաբաժանումները, իսկ անհրաժեշտության դեպքում` նաեւ տնտեսվարող սուբյեկտների սեփականատերերի թիկնազորների անդամները:

Հոդվ. 7. Սույն օրենքի պահանջներից որեւէ մեկի խախտման դեպքում ոստիկաններն իրավունք ունեն անհապաղ կասեցնել զբոսանքը:

Զբոսանքի կասեցման ընթացքում կիրառվող հատուկ միջոցները չեն կարող հակասել «Ընդդեմ խոշտանգումների» Ժնեւյան կոնվենցիայի պահանջներին:

Հոդվ. 8. Կասեցված զբոսանքի մասնակիցներից բռնագանձված տույժերն ու տուգանքները կուտակվում են ՀՀ Կառավարությանն առընթեր «Հանուն քաղաքական կայունության» հատուկ հիմնադրամում:

Հոդվ. 9. Օրենքն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

Հուսով ենք, ՀՀ Ազգային ժողովն անհապաղ ձեռնամուխ կլինի սույն նախագծի քննարկմանը եւ կընդունի առանց էական փոփոխությունների:

ԴԱՎԻԹ ԱՎԱԳՅԱՆ

chi.am
:D :D :D

dvgray
29.03.2008, 16:23
Էս կադրը նկարողին "լավագույն կադր" մրցանակը կտայի:
:))

Kuk
30.03.2008, 19:15
ՍՍ-ի՝ Մոսկվա կատարած այցը:
www.chi.am

Brigada
30.03.2008, 19:16
ՍՍ-ի՝ Մոսկվա կատարած այցը:
www.chi.am

դզեց:hands:D:D:D:D

Norton
30.03.2008, 19:59
No comment!

levonforpresident.com

Ռուֆուս
01.04.2008, 10:16
ՇՏԱՊ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի մահվան լուրը ցնցեց ամբողջ աշխարհը: Լինելով անգնահատելի առաջնորդներ, Հայ Ժողովուրդը որոշում է ընդունել թաղման արաողությունը կատարել Հին Եգիպտական արարողակարգին համապատասղան, այսինքն. նրանց հետ կթաղվեն նրանց ամբողջ ունեցվածքը, կանայք, սիրուհիները (գոնե մի 2 հատ կունենան), հավատարիմ պատգամավորները, ուժային կառույցների գեներալները, հավատարիմ գործարարներն իրենց ամբողջ թիկնազորով (ախռաննիկներով)…Ի նշան հարգանքի ու անկեղծ սիրո ցանկություն են հայտնել նրանց հետ թաղվելու

1. Արթուր Բաղդասարյանը, ի դեպ նա խնդրել է իրեն տեղադրել Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի արանքում առանց շալվարի ու անդրավարտիքի, հետույքով Սերժ Սարգսյանը

2. Գագիկ Ծառուկյանը, նրա համեստ բնակարանը կդառնա մանկական հիվանդանոց, ի դեպ ամենամեծը Կովկասում, իսկ Մայր Աթոռ սուրբ էջմիածինը կտեղափոխվի Ս. Դոդ եկեղեցի մանկական հիվանդանոցի հարևանությամբ

3. Արտաշես Գեղամյանը, ի դեպ նա խնդրել է իր գլխի կաշվից պատրաստել դհոլ և նվիրել Հայաստանի պետական Ժողգործիքների անսամբլին որպես սոլո-դհոլ:

4. Վազգեն Մանուկյանը, որը խնդրել է այնուամենայնիվ մի փոքրիկ պատուհան թողնել շնչելու համար (նա մահն այդքան էլ լավ չի տանում)

5. Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսները Եպիսկոպոս Կճոյանի առաջնորդությամբ:

6. Վահան Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ ինքը մեծ հաճույքով կմիանար ու տեղ կզբաղեցներ Խնամի Սաշիկի կողքին, բայց սպասում է կուսակցական համագումարին քանի որ համոզված է, որ շատ ուզողներ կան ինչպես շարքային կուսակցականների մեջ այնպես էլ ողջ ղեկավարությունը “Մենք Վահանի հետ ենք” կարգախոսով: Նրանց կմիանան նաև նրանք ովքեր պայմանագրեր են ստորագրել իրենց հին ընկեր Վահանի հետ (ստիպողաբար):

Հուղաղարկավորությունը տեղի կունենա Սովետաշենի Աղբանոցում: Նրանց մարմինները բետոնին հանձնելուց հետո սգավորները հրավիրված են Ազատության հրապարակ դիսկոտեկի, դիսկժոկեյ Նիկոլի մասնակցությամբ:
Բոլոր ծախսերը իր վրա է վերցրել Սիլ կոնցեռնը, որին գումարներ են դրամադրել երջանկահիշատակ Դոդի Գագոն, Նեմեց Ռուբոն և Լֆիկ Սամոն: Հուղարկավորության անվտանգությունը կապահովի Վանո Սիրադեղյանը:

by Chi

:D :D :D

Artgeo
02.04.2008, 10:33
Ինձ ամենաշատը էս ա դուր գալիս

CHI.am (c)

Artgeo
03.04.2008, 22:53
ԳՈՎԱԶԴ

http://chi.am/news/080402/pictures/first.jpg

Լաս-Վեգաս - 11,000 կմ
Մոնտե-Կառլո - 3000 կմ
Աղդամ - 400 կմ
Մի՛ հապաղիր, ընտրի՛ր օպտիմալը:

ՀԵՐՔՈՒՄ

ՀՀ Ոստիկանությունը պաշտոնապես հերքել է այն տեղեկությունները, թե իբր մի խումբ ոստիկաններ պատրաստվում են դատի տալ Եվրախորհրդի պատվիրակությանը` վերջիններիս գործունեության արդյունքում հարկադիր պարապուրդի մատնվելու համար:

Chi.am

Kuk
03.04.2008, 23:02
www.chi.am

Kuk
05.04.2008, 00:32
Իմացել ե՞ք՝ գեղամյանին որոշել են Իտալիայի դեսպան նշանակեն, բայց սերժը ասելա, որ ավելի ճիշտ կլինի Հոլանդիայի դեսպան նշանակեն, համ էլ էն որ գեղամյանին դհոլ էր ասել, դրա պատասխանը կտա.
դհոլ = դ (դեսպան) + հոլ (հոլանդիայում)

Ahik
05.04.2008, 00:51
Անեկդոտ

ՍՍ և ՌՔ մի մարդու պողոցում հարցնում են
-եթե 30%-ով ապրանքի գինը թանկանա ոնց կապրես
- դե մի կերպ յոլա կգնամ:(
-իսկ եթե 50%
- լավ կապրեմ:B
-իսկ եթե 100%
- շատ լավ կլինի:ok ավտո, առաձնատւն կառնեմ:hands
- :o իսկ դու ինչ ես աշխատում
- Դագաղ ծախող եմ:(

Լ.յ.ո.վ.
05.04.2008, 02:19
Անեկդոտ

ՍՍ և ՌՔ մի մարդու պողոցում հարցնում են
-եթե 30%-ով ապրանքի գինը թանկանա ոնց կապրես
- դե մի կերպ յոլա կգնամ:(
-իսկ եթե 50%
- լավ կապրեմ:B
-իսկ եթե 100%
- շատ լավ կլինի:ok ավտո, առաձնատւն կառնեմ:hands
- :o իսկ դու ինչ ես աշխատում
- Դագաղ ծախող եմ:(

Կարգին Հաղորդում-ում եղելա, բայց մեկա լավնա :D:D

Norton
05.04.2008, 13:14
:D:D
levonforpresident.com

Գալաթեա
08.04.2008, 01:24
Էսիկը մեկ :)

Գալաթեա
08.04.2008, 01:36
Էսիկը երկու :)

Գալաթեա
08.04.2008, 01:48
Անցանք անձանց :)

malaletka
08.04.2008, 21:24
Ժողովրդավարությունը Հայաստանում II (Ջհուդները) (After DA Vinci) inspiration Meshuggah !!!!

http://i181.photobucket.com/albums/x188/malaletka/IIAfterDAVinciinspirationMeshuggah.jpg

Դուք Իրար Կերեք,մինչև մենք ձեր փողերն ու Երկիրը ուտենք

http://i181.photobucket.com/albums/x188/malaletka/fde4e370.jpg

Democracy in Armenia (After Velasquez) Հանուն Հոր և Որդոյ և Սուրբ Հոգվոյ

http://i181.photobucket.com/albums/x188/malaletka/DemocracyinArmeniaAfterVelasquez.jpg

By Ռոբերտ Արորդի

ArmSOAD
08.04.2008, 23:29
Հայ-լուռի պաշտոնական հաղորդագրություն`
այսօր առավոտյան ԱԱԾ աշխատակիցների կողմից ձերբակալվել է հայտնի այլախոհ, ակադեմիկոս Սախարովի արձանը: Արձանի մոտից հայտնաբերվել է մեծաքանակ չարտոնագրված զենք ու զինամթերք` Մագնւմ և ՏՏ տիպի ատրճանակներ, ԱԿՍ և ՈՒԶԻ տիպի ավտոմատներ, զեմլիա-զեմլիա հրթիռների հավաքածու, փչովի տանկ և իր հայտնագործած ջրածնային ռումբերից 1-2 հատ: Ձերբակալվածի գրպաններից հայտնաբերվել է նաև 5 տոննա հաշիշ և 100 000 սրսկիչ, օգտագործված վիճակում: Ակադեմիկոսի արձանը ձերբակալվելիս դիմադրություն է ցույց տվել օրենքի կամակատարներին: Հարուցված է 105 տարբեր ՔՐԵԱԿԱՆ հոդված: Առաջին անգամ լինելով, քրեականով տարան Սախարովին....

Norton
13.04.2008, 23:48
Օդապարիներով շոուից:lol

www.chi.am

Artgeo
17.04.2008, 15:48
ԳՈՎԱԶԴ

Քեզ դեռ չե՞ն ձերբակալել: Մի՛ հապաղիր: Ուղարկի՛ր «Սերժ» բառը 1-01 կարճ համարին, սեղմի՛ր վանդականիշ եւ գրի՛ր այն ամենը, ինչ մտածում ես նրա մասին:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Կազմակերպությունն աշխատանքի է հրավիրում մինչեւ 160 սմ հասակ ունեցող քաղաքացիների` նոր կառավարությունում որպես նախարար աշխատելու համար: Դիմել երեկոյան ժամերին:
Սերյոժա

Հասցեն գրելու անհրա=եշտություն կա՞ :D www.chi.am

Արամ
17.04.2008, 17:48
Օդապարիներով շոուից:lol

www.chi.am

:lol :lol լավն էր

Ավելացվել է 51 վայրկյան անց

ԳՈՎԱԶԴ

Քեզ դեռ չե՞ն ձերբակալել: Մի՛ հապաղիր: Ուղարկի՛ր «Սերժ» բառը 1-01 կարճ համարին, սեղմի՛ր վանդականիշ եւ գրի՛ր այն ամենը, ինչ մտածում ես նրա մասին:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Կազմակերպությունն աշխատանքի է հրավիրում մինչեւ 160 սմ հասակ ունեցող քաղաքացիների` նոր կառավարությունում որպես նախարար աշխատելու համար: Դիմել երեկոյան ժամերին:
Սերյոժա

Հասցեն գրելու անհրա=եշտություն կա՞ :D www.chi.am

լօօօօօօօլ, սերյոժաաա, աաա:D:D

Լ.յ.ո.վ.
17.04.2008, 17:56
ԳՈՎԱԶԴ

Քեզ դեռ չե՞ն ձերբակալել: Մի՛ հապաղիր: Ուղարկի՛ր «Սերժ» բառը 1-01 կարճ համարին, սեղմի՛ր վանդականիշ եւ գրի՛ր այն ամենը, ինչ մտածում ես նրա մասին:


Վախ հորս արև էս իիիիիիիի~~~~նչ էր :D:D:D

Հետաքրքրասեր
19.04.2008, 21:54
Ձեր գրածների հետ համեմատ հեչա բայց դե իմնա......:P

Պատկերացրեք ս.ս.-ն գնացելա ընտրության արդեն պետքա գցի ընտրատոմսը,գցումա, մեկել լրագրողները ասում են`
-- Վայ,պարոն սարգսյան չհասցրեցինք նկարեինք:
Սերժը ասումա
-- Ոչինչ, հեսա մի 10 հատ էլ կքցեմ:

Լ.յ.ո.վ.
19.04.2008, 22:08
Ձեր գրածների հետ համեմատ հեչա բայց դե իմնա......:P

Պատկերացրեք ս.ս.-ն գնացելա ընտրության արդեն պետքա գցի ընտրատոմսը,գցումա, մեկել լրագրողները ասում են`
-- Վայ,պարոն սարգսյան չհասցրեցինք նկարեինք:
Սերժը ասումա
-- Ոչինչ, հեսա մի 10 հատ էլ կքցեմ:

Վատը չէր :hands
Տենց մի հատ էլ կա`

Նույն կերպ Ա.Գեղամյանը ուզումա թերթիկը քցի, որ լրագրողները նկարեն, մեկ էլ պատահական ձեռից ընկնումա գետին ու բացվում: Գուշակեք պտիչկան ում անվան կողնա...
Պարզա որ սերժ սարգսյանի :D:P

Հետաքրքրասեր
20.04.2008, 12:01
Ժող նոր մտածում էի մեկա մենք չենք չէ ընտրում նախագահին:Դե ուրեմն...
Արժի սահմանադրության մեջ կետ մտցնել որ նախագան երդման արարողությանը պիտի break-dance պարի.....
Գոնե ազգովի մի օր կղժայինք....:D
Նենց հաճույքով կնայեի ոնցա Սերժը փորձում break-dance պարի....:D:D:D

Zangezur
24.04.2008, 02:04
ԲԼԻՑ-ՎԻՐՏՈՒԱԼ

- Պրն նախկին նախագահ©©©

- Նախկինը տատմերդ ա:

- Ներողություն« պրն նախագահ©©©

- Նախագահը Սերժիկն ա:

- Այդ դեպքում ձեզ ինչպե՞ս դիմեմ: Պրն Սերժ Սարգսյան©©©

- Սերժ Սարգսյանը տատմերդ ա:

- Լավ« հասկացա: Պրն տատմեր« առաջիկայում ի՞նչ քաղաքական ծրագրեր ունեք:

- Ուզում եմ Գրիշին դարձնեմ ՀՀ ոստիկանապետ:

- Բայց դա ի՞նչ կապ ունի քաղաքական ծրագրերի հետ:

- Ո՞նց թե: Դե որ Գրիշիկը դառնա ոստիկանապետ« ես էլ կդառնամ ՀՀ վարչապետ:

- Բա հետո՞:

- Էլ ի՞նչ հետո: Մի անգամ արդեն վարչապետ եմ եղել« եւ փորձը ցույց է տալիս« որ դրանից հետո շատ արագ նախագահը դառնում է ազգի դավաճան:

- Սերժի՞կը:

- Սերժիկը տատմերդ ա:

- Այո« այո« ես հիշում եմ©©© Այսինքն` չե՞ք պատրաստվում հեռանալ քաղաքականությունից:

- Ո՞ւր հեռանամ:

- Դե շատ չէ« մի 40 կիլոմետրով©©©

- Երեւանից Կոշ 42 կիլոմետր ա:

- Լավ©©© Իսկ ճի՞շտ է« որ Արմենչիկը©©©

- Ստոր հերյուրանքներ են:

- Ի՞նչ կարծիքի եք նոր վարչապետի մասին©©©

- Նույնքան ստոր հերյուրանքներ են:

- Լավ« անցնենք անձնական հարցերին: Ձեր սիրած ուտելիքը:

- Բանան:

- Ձեր սիրած մարզաձեւը:

- Սիրում եմ տուռնիկից կախվել:

- Ձեր սիրած գրողը:

- Ժյուլ Վեռն: Ազգանունը մոռացել եմ:

- Ձեր սիրած ֆիլմը:

- Մաքիավելի:

- Ձեր կարծիքով դա ֆիլմի անո՞ւն է:

- Բա կարող ա՞ կոմպոզիտոր ա:

- Ձեր սիրած երգիչը:

- Շուֆուտինսկի: Էն որ ասում ա §ստրելյատ-տակ ստրելյատ...¦

- Ձեր հոբբին:

- Դե մեկ-մեկ ես էլ եմ կրակում©©©

chi.am

Artgeo
24.04.2008, 02:37
Ազգային Անվտանգության Ծառայությունը որոնում է նկարում պատկերված անձին, որը մեղադրվում է իր վրա անօրինական պայքարի զենքը կրելու մեջ (Մասնավորապես՝ բռունցք - 2 հատ, ուղեղ - 1 հատ...)

http://www.imageshare.am/thumb/63985647/abbie512.jpg (http://www.imageshare.am/view/63985647/abbie512.jpg)

Բոլոր նրանց, ովքեր ճանաչեցին նկարում պատկերված անձին խնդրում ենք դիմել Անվտանգության խորհրդի քարտուղարուհուն։

Artgeo
25.04.2008, 13:13
ԱՍՏՎԱԾ Է՛Լ ԲԵԹԱՐԻՑ ԱԶԱՏԻ

ՀՀ նորանշանակ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը Ստեփանակերտում ԼՂՀ արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է նաեւ «երկու ժողովուրդների բարեկամական հարաբերություններին»:

«ՉԻ» - Փաստորեն, հայաստանցիներն ու ղարաբաղցիներն իրար հետ բարեկամական հարաբերություններ ունեցող «երկու ժողովուրդներ» են: Այո, Էդուարդ Նալբանդյանն այնքան էլ հաջող չի սկսում իր նախարարական գործունեությունը: Սա լուրջ վրիպում է, որովհետեւ իրականում պետք էր խոսել ոչ թե երկու, այլ բազմաթիվ ժողովուրդների բարեկամական հարաբերությունների մասին: Որքան մեզ հայտնի է, պրն Նալբանդյանի ղարաբաղյան այցի ընթացքում նրան ուղեկցել են նաեւ այլ ժողովուրդների ներկայացուցիչներ` վանեցիներ, լոռեցիներ եւ նույնիսկ արտաշատցիներ:

Պրոբլեմը սրվում է նաեւ նրանով, որ այդ զրույցը, որքան մեզ հայտնի է, ընթացել է հայերեն: Հակառակ դեպքում պրոբլեմ չէր լինի` պրն Նալբանդյանը, օգտագործելով իր մեծ նախորդի փորձը, կհայտարարեր, թե այդ ամենը սխալ թարգմանության արդյունք է: Ինչեւէ: Հուսանք` Էդուարդ Նալբանդյանը ողջ աշխարհում հաջողությամբ կներկայացնի «բազմազգ հայ ժողովրդի» շահերը:

:D :D :D

Chi.am

Սերխիո
25.04.2008, 18:32
Սերժ Ազառտիչ
Ռոբերտ Սադրանքիչ
:))

Sunny Stream
25.04.2008, 19:09
Այսուհետ Ազատության Հրապարկն ուրախ ժամանցի վայր է ոչ միայն հեծանվասեր, չմշկասեր ու խաղալիք-մեքենայասեր մանկիկների, այլև մեծահասակների համար. ընդամենը 1000 դր-ի դիմաց նրանք կարող են մեկ ժամ նստել ոստիկանական մեքենայի (Toyota) ղեկի առջև, կողքի նստատեղին, ետևի նստատեղերին, պտտեցնել ղեկը, վախեցնել անցորդներին ոստիականական ազդանշաններով և բարձրախոսից հնչեցրած «Բո~»-երով :baby Գազելների ղեկին դիպչելն արժե 2000 դր, սակայն ՀՀ Ոստիկանությունը սահմանել է հատուկ զեղչեր խելքից և մտքից թույլ քաղաքացիների համար. նրանք կարող են օգտվել ծառայություններից 50 տոկոս զեղչով, 10 րոպեում երկու մեքենայից օգտվելու դեպքում, երրորդն` անվճար:
Մեքենաները տեղից շարժել չի արգելվում, սակայն հնարավոր չէ, որովհետև դրանց անիվները վացուղ արդեն խրվել-մնացել նոր գցած ասֆալտի մեջ...
:D

:sad

Sunny Stream
25.04.2008, 20:02
24341
http://picasaweb.google.com/qb.hima/JLhSqI
...իհարկե, վաղուց արդեն մաՌազմի է հասնում, բայց դե :D

Stranger
27.04.2008, 13:37
Ապրեք երեխեք: Կյաքումս դեռ էսքան չէի խնդացել. Նկարներն ու ՍՍ եւ ՌՔ ի թաղումն էլ վերջն էր: :hand s:ok Այդպես շարունակեք………:D

Հետաքրքրասեր
29.04.2008, 14:33
Ձոն`սԵՐԺԻՆ
Երևանում քո նմանը չկա,քո նմանը չկա,քո նմանը չկա:
Քո նման թագուհի չկա , ժուռնալում չկա , քո դեմ խաղ չկա...Կյանք::D

Artgeo
30.04.2008, 18:20
Mtavorakan - բարդ ածանցյալ բառ է, կազմված է երկու արմատներից՝ մտնել (անցյալ կատարյալ, առաջին դեմք) և հետույք արմատներից և ական ածանցից։

Արամ
30.04.2008, 19:36
Mtavorakan - բարդ ածանցյալ բառ է, կազմված է երկու արմատներից՝ մտնել (անցյալ կատարյալ, առաջին դեմք) և հետույք արմատներից և ական ածանցից։
:lol :lol աաաայյ՜՜՜՜՜՜՜

Norton
02.05.2008, 18:28
ԲԼԻՑ-ՎԻՐՏՈՒԱԼ

- Պրն Թորոսյան, ինչպես եք պատրաստվում կյանքի կոչել ԵԽԽՎ բանաձեւը:

- Եթե խոսքը Եվրախորհրդի չափանիշների մասին է« ապա վարչապետը« փոխվարչապետը« արտակարգ իրավիճակների նախարարը

- Չէ« խոսքն ընդդիմության հետ երկխոսության մասին է:

- Բայց ինչի շուրջ երկխոսենք: Նրանք ասում են, որ ես ու Սերժ Ազատիչը պիտի կանգնենք դատարանի առաջ: Այդ դեպքում արդեն դա մեր կողմից կլինի ոչ թե երկխոսություն« այլ ցուցմունք: Անձամբ ես դեմ եմ

- Իսկ ի±նչ կասեք արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին:

- Ճիշտն ասած« ես այդ հարցը լրջորեն քննարկել եմ: Տիկնոջս հետ: Նա դեմ է:

- Ձեր կնոջ անկոտրում կամքի մասին լեգենդներ են պատմում

- Չէ, այստեղ թյուրըմբռնում կա: Իրականում մեղավորը ձայնս է: Հասկանւմ եք, ես հեռախոսով ԱԺ աշխատակազմի վրա գոռգոռում եմ« բայց նրանց թվում է, թե կինս է

- Իսկ ճիշտ է, որ

- Այո« այդ սրիկաները դստերս համար էկոնոմ կլասի տոմս էին պատվիրել: Սա լրջագույն հարված էր ՀՀ միջազգային հեղինակությանը:

- Ուրիշ բան էի ուզում հարցնել: Ճշտ է, որ ձեր պատուհանի տակ սերենադներ են երգում:

- Օյ Հի-հի Ոչ, ճիշտ չէ: Դա ոչ թե սերենադ էր, այլ նոկտյուրն:

- Եվ դուք ձայնակցեցիք:

- Ճիշտն ասած,ես այդ հարցը լրջորեն քննարկեցի Տիկնոջս հետ

- Ձեր կարծիքով, ինչպես պետք է հաղթահարել ստեղծված ներքաղաքական ճգնաժամը:

- Իմ կարծիքով,մեր կանայք ներողություն` մեր քաղաքական ուժերը պետք է նստեն կլոր սեղանի շուրջ եւ բանակցեն:

- Լավ« անցնենք անձնական հարցերին: Ձեր սիրած ուտելիքը:

- Գիտեք, ես միշտ աշխատել եմ ուշադրություն չդարձնել ուտելիքի որակի վրա` զուտ անվտանգության նկատառումներով

- Ձեր սիրած խմիչքը:

- Կաբեռնե-սավինյոն : Գիտեք, ես ինձ նման բաներ կարող եմ թույլ տալ միայն արտասահմանյան գործուղումների ժամանակ

- Ձեր սիրած երգը:

- Վերջերս մի հրաշալի երգ եմ լսել« մտքիցս դուրս չի գալիս: §Միտինգ-ցույց-հաղթել ենք-հիմա¦:

- Ձեր սիրած տոնը:

- Սրբխեչից զզվում եմ: Բայց մայիսի 9-ը շատ եմ սիրում:

- Ինչո±ւ:

- Դե որովհետեւ մայիսի 8-ը երկրապահի օրն է ու եթե սաղ-սալամաթ հասնում ենք հաջորդ օրվան, դա արդեն հաղթանակ է

- Ձեր սիրած ֆիլմը:

- Կովկասի գերուհին¦: Այնտեղ մի հրաշալի երգ կա Յեսլիբ յա բիլ սուլտան, բիլ բի խալաստոյ;

- Ձեր հոբբին:

- Էլ ինչ հոբբի, եթե Հայաստանում սուլթանի ինստիտուտ չկա::D
chi.am

Artgeo
09.05.2008, 18:40
ՕՐԵՆՔ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը եւ կարեւորելով այն բացառիկ դերը, որ ունի ՀՀ ոստիկանությունը` իշխանությունների նկատմամբ հասարակական հանդուրժողականության ձեւավորման գործում, առաջարկում ենք անհապաղ օրենք ընդունել ՀՀ ոստիկանության մասին: Սույն օրենքը հնարավորություն կտա ոչ միայն կանոնակարգել կարեւորագույն այդ գերատեսչության գործունեությունը, այլեւ նպաստել հասարակության ներսում փոխադարձ վստահության վերականգնմանը: Եվ այսպես.

Օրենք ոստիկանության մասին (նախագիծ)

Հոդվ. 1. Ոստիկանության հիմնական գործառույթը ՀՀ քաղաքացիների տեղափոխումն է:

Հոդվ. 2. Ոստիկաններն իրավունք ունեն իրականացնել ՀՀ քաղաքացիների կամայական տեղափոխումներ: Տեղափոխվող քաղաքացիների եւ տեղափոխման վայրի ընտրությունն իրականացնում են ոստիկանները` առանց որեւէ հիմնավորման:

Հոդվ. 3. Կամայական տեղափոխման ենթարկված եւ ժամանման վայրում ազատ արձակված քաղաքացիների իրավունքները պաշտպանվում են օրենքով:

Հոդվ. 4. Ցույցերի, երթերի եւ զանգվածային անկարգությունների ժամանակ ոստիկանության հիմնական գործառույթը բռնությունների ենթարկվելն է: Ոստիկանների նկատմամբ բռնությունների կիրառումն իրականացնում են.

ա. Հատուկ ստորաբաժանումների մարտիկները.

բ. ՀՀ տարածքում գործող տնտեսվարող սուբյեկտների թիկնազորների անդամները,

գ. Թաղային հեղինակությունները եւ (կամ) վերջիններիս հավասարեցված անձինք,

դ. Տարածաշրջանի այլ պետություններից հրավիրված բազմազգ ուժերի մարտիկները:

Հոդվ. 5. Բռնությունների ենթարկված ոստիկանները պարտավոր են.

ա. Հոսպիտալացվել,

բ. Մեղադրել ընդդիմության ղեկավարներին` ոչ ուշ, քան հոսպիտալացումից 15 րոպե անց,

գ. Բարձրաստիճան պաշտոնյաների այցերի դեպքում դեմ տալ ձախ ուսը` թփթփացման համար,

դ. Անվերապահորեն կատարել «Հայլուրի» օպերատորի այլ հրամանները:

Հոդվ. 6. Ոստիկանության` բռնությունների ենթարկվելու հանգամանքները համարվում են պետական գաղտնիք:

Հոդվ. 7. Սույն օրենքի 5-րդ հոդվածի պահանջների իրականացման ընթացքում օգտագործված տեխնիկական միջոցների (բինտ, ներկ եւ այլն) ծախսերը հոգում է ՀՀ կառավարությունը` պահուստային ֆոնդից:

Հոդվ. 8. Օրենքն ուժի մեջ է մտնում ս.թ. մարտի 1-ից եւ ուժը կորցրած է համարվում սահմանադրական կարգի վերականգնման դեպքում:

Խորհրդարանական մեծամասնությունը, կարծում ենք, սույն նախագիծը կհամարի «պետական գաղտնիք պարունակող» եւ փակ քննարկումներ կկազմակերպի:

ԴԱՎԻԹ ԱՎԱԳՅԱՆ

ՉԻ՛

Norton
11.05.2008, 13:01
Վազգեն Մանուկյանին փոքր ժամանակ հարցնում են:
-Վազգենչիկ ջան, որ մեծանաս ի՞նչ էս դառնալու:
-Նախագահի թեկնածու::D

Հ.Գ. Վազգենի կողմնակիցներ նեղանալ չկա:)

Artgeo
11.05.2008, 15:13
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Էդուարդ Նալբանդյան - Կենդանակերպի նշանը` Ժուժու:

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը լի է անակնկալ ճամփորդություններով:

Երկուշաբթի օրը Փարիզից կժամանեք Երեւան, կծանոթանաք Երեւանի տեսարժան վայրերին: Օրվա վերջում կնշանակվեք արտգործնախարար:

Երեքշաբթի օրը պաշտոնական այցով կմեկնեք Փարիզ` վեշերը տեղափոխելու: Կհայտարարեք, որ ղարաբաղյան հարցը պետք է լուծել պլեբեսցիտով:

Չորեքշաբթի օրը կվերադառնաք Հայաստան: Օրվա վերջում աշխատանքային այցով կմեկնեք Փարիզ` բնակարանի ծորակները ստուգելու: Կհայտարարեք, որ ղարաբաղյան հարցը պետք է լուծել ապենդիցիտով:

Հինգշաբթի օրը` ճանաչողական այց Երեւան: Օրվա վերջում կենցաղային այցով կմեկնեք Փարիզ:

Ուրբաթ օրը պաշտոնապես կհայտարարեք ղարաբաղյան խնդրում հայկական կողմի նոր կոնցեպցիան: Այն է` «Պլեբեսցիտ, ապենդիցիտ, գենոցիդ, սուիցիդ»:

Շաբաթը եւ կիրակին անցկացրեք հարազատների եւ մտերիմների շրջապատում (ԳՌՈՒ-ի փարիզյան կենտրոնակայանում):

ՉԻ՛

:D :D :D

Kuk
16.05.2008, 13:05
ՈՒղարկիր «ԿԱՏԱՐԵՑԻ» բառը ԵԽԽՎ համարին և կստանաս թարմ բանաձևեր Եվրոպայից




Գովազդ

Որոշել եք թռնե՞լ Հայաստանից: Վարչապետն ու փոխվարչապետն ընտրում են «Արմավիան»: «Արմա՜վիա». Հայաստանի ճախրող գույներ:

Kuk
19.05.2008, 23:52
Մահ իմացեալ
Գազ թանկացեալ
Սերժ հեռացեալ

Աբելյան
23.05.2008, 15:49
ԲԼԻՑ-ՎԻՐՏՈՒԱԼ

- Պրն Սարգսյան, ինչպե՞ս կգնահատեիք Հայաստանի տնտեսական վիճակը:

- Նախ ասեմ, որ Հայաստանի տնտեսական աճի հիմնական նախապայմանը Արարատն է:

- Այսինքն` մեր տնտեսական աճի հիմնական նախապայմանը գտնվում է Թուրքիայի տարածքո՞ւմ:

- Դա ստոր շահարկում է: Արարատը մեր նավթն էլ է, մեր գազն էլ է, մեր ծովն էլ է...

- Այսինքն` նավթի եւ գազի միջազգային գների աճը մեր վրա չի կարող ազդել: Պարզ է... Իսկ դուք փորձե՞լ եք Արարատով "Բաքսի" քաշել, կամ հանգստանալ Արարատի ափին...

- Դուք դարձյալ հեգնում եք: Տեսեք: Հայաստանի որ մարզից Արարատը երեւում է` այդ մարզը զարգանում է, որտեղից չի երեւում...

- Ես էլ անընդհատ մտածում էի, թե ինչու է Աֆրիկան այդքան հետամնաց... Իսկ հնարավոր չէ՞ հայելիների միջոցով այնպես անել, որ Արարատը բոլոր մարզերից երեւա:

- Ես հիմա այդպիսի ճարտարապետական նախագծի վրա աշխատում եմ: Դա Թամանյանի գաղափարն էր...

- Փորձը ցույց է տվել, որ ամեն անգամ, երբ պատրաստվում եք ինչ-որ նոր փորձանք բերել Երեւանի գլխին, Թամանյանի անունն եք հիշում:

- Ես Հյուսիսային պողոտան իմ ամենափայլուն նախագիծն եմ համարում: Գեղեցիկ« մաքուր...

- Հա, մաքուր կլինի: Այնքան գումարներ են լվացվել,,, Բայց վերադառնանք մեր հիմնական բնական ռեսուրսին: Փաստորեն, ամպամած օրերին Հայաստանի տնտեսությունն անկո՞ւմ է արձանագրում:

- Չէ, օտարերկրյա ներդրումների հոսքն է նվազում:

- Կառավարությունը մտադիր չէ± Արարատին նայելու հարկ սահմանել` որպես բնօգտագործման վճար:

- Որքանով տեղյակ եմ, րոպեավճար սահմանելու հարցը քննարկման փուլում է:

- Լավ, անցնենք անձնական հարցերին: Ձեր սիրած ուտելիքը:

- Նախաճաշին նայում եմ Արարատին, ճաշին...

- Պարզ է: Ձեր սիրած խմիչքը:

- Բնականաբար` կոնյակ:

- Ձեր սիրած երգը:

- Արտո Թունջբոյաջյանը մի երգ ուներ... Անունը չեմ հիշում... Սարի մասին էր... Բայց մի ուրիշ երգ էլ եմ սիրում. "Բերդի պատեր կամար-կամար...": Հրաշալի երգ է: Միաժամանակ ե՛ւ Երեւանի կառուցապատման հեղինակների ապագան է կանխորոշում, ե՛ւ որոշակի ճարտարապետական տարրեր է պարունակում:

- Ձեր սիրած գիրքը:

- "Նավը լեռան վրա":

- Ձեր հոբբին:

- Թամանյանի արխիվն եմ ուսումնասիրում: Տեսնեմ Դալմայի այգիների մասին բան-ման չկա՞ գրած:

www.chi.am

Artgeo
29.05.2008, 08:58
ԸՆԿԱԼԵՑԻՆ ՈՐՊԵՍ ԱՆՁՆԱԿԱՆ ՎԻՐԱՎՈՐԱՆՔ

Երեւանի քաղաքապետարանը մերժել է «Երիտասարդ պահպանողականների» իրազեկումը` մայիսի 27-ին Հյուսիսային պողոտայում «Ոչ ահաբեկչությանը» թեմայով ցուցահանդես կազմակերպելու մասին:

«ՉԻ» - Իհարկե, այս դեպքում քաղաքապետարանի որոշումը միանգամայն հիմնավորված է, որովհետեւ ակնհայտ է, որ «Ո՛չ ահաբեկչությանը» խորագիրը բացահայտորեն ուղղված է իշխանությունների դեմ: Ուրիշ բան, եթե ցուցահանդեսի խորագիրը լիներ «Այո՛ ահաբեկչությանը», կամ, ասենք, «Ձեռքերդ հեռո՛ւ կոռուպցիոն համակարգից»: Այդ դեպքում քաղաքապետարանը գուցե նույնիսկ որոշ չափով հովանավորեր ակցիան:

Այսպես թե այնպես, երիտասարդ պահպանողականները լավ են պրծել: Ոստիկանությունը հանգիստ կարող էր «Ո՛չ ահաբեկչությանը» կարգախոսը գնահատել որպես իշխանական համակարգը բռնությամբ տապալելու կոչ կամ «իշխանությունների նկատմամբ հասարակության մերժողական վերաբերմունքի խորացման չարանենգ փորձ»:

Չի՛

Artgeo
02.06.2008, 20:32
ԻՆՔՆԱԲՈՒԽ ԻՆՔՆԱԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ

«Կոալիցիան ընդդիմություն է առկա իրականությանը, եւ մենք այդ դերի մեջ հետեւողական ենք լինելու», հայտարարել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը:

«ՉԻ» - Ճիշտն ասած, իշխող կոալիցիայի մասին ինչ ասես լսել էինք, բայց որ իշխող կոալիցիան ընդդիմություն է, չէինք պատկերացնում: Նման բան կարող է լինել կամ կոշմարային երազներում, կամ ՀՅԴ անդամների ելույթներում:

Մեր ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն, առաջիկայում կոալիցիան պատրաստվում է չարտոնված հանրահավաք անցկացնել եւ պահանջել կոալիցիայի հրաժարականը: Ավելին. այս պահանջի մերժման դեպքում կոալիցիոն ուժերը մտադիր են պիկետ կազմակերպել ԱԺ մուտքի մոտ եւ խոչընդոտել իրենք իրենց մուտքը խորհրդարան: Եթե քաղաքական պայքարի այս մեթոդն էլ չօգնի, նրանք դիմելու են միջազգային կառույցներին եւ պահանջելու են ստեղծել անկախ հանձնաժողով` իրենց գործունեությունը ստուգելու համար:

Իսկ եթե ավելի լուրջ, ապա իշխող կոալիցիան իսկապես ընդդիմություն է, բայց ոչ թե «առկա իրականությանը», այլ պետությանը, ժողովրդին, եւ իհարկե` առողջ տրամաբանությանը:

Չի՛

Kuk
07.06.2008, 14:26
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ավիատոմսերի դրամարկղին անհրաժեշտ են երիտասարդ, բարետես արտաքինով վաճառող-վաճառողուհիներ: Գալուստ Սահակյան չառաջարկել:

Artgeo
26.06.2008, 01:59
http://img146.imageshack.us/img146/535/alievsargsyanqo3.jpg

dvgray
26.06.2008, 02:03
:D :D

Սերխիո
26.06.2008, 02:17
ետ նկարում հումոր չկա :esim

Ուլուանա
26.06.2008, 02:45
Սերժի ու Ալիևի դեմքների արտահայտությունը սպանիչ ա։ :D

Stranger
26.06.2008, 11:12
:hands Լավնն է!!

Norton
27.08.2008, 18:56
http://www.imageshare.fr/upload/1219847276-first.jpg

էս նկարը դզումա:D