PDA

Դիտել ողջ տարբերակը : Կնոջ դաջվածք

Լէգնա
07.08.2006, 08:33
Դաջվածքները համարում եմ նկարչության կամ արվեստի մի հին ու նոր ճյուղ:Շատ եմ սիրում նուրբ ու վայրի տատուները նաև կնոջ մարմնին:Այսօր գրեթե ամբողջ աշխարհում կանայք դա համարում են հարդարման մի անհրաժեշտ մասնիկ:Նույնիսկ Հնդկաստանում հարսի մատները գեղանկարում են հինայով,որը եկել է վաղուց և իրենց ավանդույթներից մեկն է:Հայաստանում հայ կնոջ վրա դաջված պատկերը ,բոլորովին այլ տրամադրություն է ստեղծում շրջապատում,իր անձի հանդեպ:Անձամբ ես շատ եմ սիրում նկարել մարմնի վրա,բայց երբեք չեմ իրագործել,քանի որ նախ ընտանիքս դա չի ընդունում այնպես ինչպես ես կուզեի,հետո եթե ես դա անում եմ ,որպես գեղեցիկ և անկրկնելի մի պատկեր,բայց ընկալվելու է անբարո կնոջ իմիջի մասնիկ,ինչո՞ւ անել:
հարցը ոչ թե ուզում եմ այսպես բարձրացնել,հայ կինը կարող է տատու անել,այլ ՝
Քո կողքի հայ կինը ,տատու անելու դեպքում,նույն վերելքում կգտնվի՞
Կոնկրետ. Քո մայրը,քո քույրը,քո կողակիցը…

հ.գ.Ասեմ ,որ ընդհանրապե սկապ չունի միլիռովկա թեմայի հետ:P ,այն լիներ թե չլիներ,այս թեման բացելու էի :)

Riddle
07.08.2006, 10:46
Եթե կարճաժամկետ են, ապա ոչինչ էլ չեմ ասի, ամեն մարդ իր մարմնի տերն է, իսկ եթե մշտական, ապա իմ մտերիմ կամ հարազատ մարդուն ընդամենը կհիշեցնեմ, որ դաջվածքներից ազատվելն ավելի դժվար է, քան ձեռք բերելը: Ինձ համար դա մարդու բարձրության հետ ոչ մի կապ չունի::)

Lider2006
07.08.2006, 11:33
Հիմնականում չեմ ընդունում: Ետե իմանում եմ ինչ որ աղջկա մասին տենց բան արդեն սկսում եմ կասկածանքով վերաբերվել նրան… հայերեն ասած «ՈՒրիշ բաներ կասակածել» Կնոջ վրա չեմ ընդունում միանշանակ: Ոնկերուհիս վօր անի առանց ինձ հարցնելու հաստատ ետ մեր ընկերության վերջը կլինի…:think :love

Ուլուանա
07.08.2006, 16:59
Եթե կարճաժամկետ են, ապա ոչինչ էլ չեմ ասի, ամեն մարդ իր մարմնի տերն է, իսկ եթե մշտական, ապա իմ մտերիմ կամ հարազատ մարդուն ընդամենը կհիշեցնեմ, որ դաջվածքներից ազատվելն ավելի դժվար է, քան ձեռք բերելը: Ինձ համար դա մարդու բարձրության հետ ոչ մի կապ չունի::)
Համաձայն եմ:
Դաջվածք անելու մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում և չեմ համարում, որ դաջվածքը կարող է մարդու կերպարի ցուցանիշը լինել։ Անձամբ ես ներկա պահին դաջվածք անելու ցանկություն ու մտադրություն չունեմ։ Ուղղակի համոզված չեմ, որ հիմա արած դաջվածքը որոշ ժամանակ հետո էլ եմ ուզենալու կրել մարմնիս վրա, դրա համար էլ ավելի հարմար եմ գտնում ընդհանրապես չանելը։ Բայց եթե մարդկանց դուր է գալիս և անում են, իրենց գործն է։ Դրանից հաստատ ոչ աչքիցս կընկնեն, ոչ էլ կբարձրանան։ Ասենք, չէ, մի քիչ սխալ ասեցի. հնարավոր է, որ որոշ չափով բարձրանան զուտ այն առումով, որ դա ազատամտության նշան կհամարեմ, այսինքն՝ դա ցույց կտա, որ եթե տվյալ մարդուն ինչ-որ բան դուր է գալիս, որը ոչ մեկին վնաս չի տալիս, և նա առանց որոշ մարդկանց բացասական կարծիքներից վախենալու անում է դա, ուրեմն այդ մարդը արժանի է հարգանքի։

Ուրիշ հարց է, որ դաջվածք անելը շատ նուրբ ու պատասխանատու գործ է, որին, ցավոք, ոչ բոլոր դաջվածք անողներն են տիրապետում, և դա հաճախ վարակի և այլ բացասական հետևանքների աղբյուր է դառնում։ Ես նման դեպքերի մասին շատ եմ լսել, հատկապես Հայաստանում։

Արշակ
07.08.2006, 21:09
Ընդհանրապես դեմ եմ մարմնի վրա դաջվածք անելուն, քանի որ նախ ինձ համար տհաճ են դրանք ու բոլորովին էլ սիրուն չեն, բացի դրանից համարում եմ, որ պետք չի մարդու բնական գեղեցկությանը ձեռք տալ։ Զիզի-բիզիություն է էլի…
Երևի այլ պատճառներ էլ կան դաջվածքներ չանելու համար։ :think Համ էլ սովորաբար մարդիկ հետագայում փոշմանում են, որ դաջվածք են արել։
Բայց եթե մտերիմս դաջվածք անի, դրանով աչքիցս առանձնապես չի ընկնի։

Բայց մեկ է, դաջվածք անելը ազատամտության դրսևորում չեմ համարում։ Նույնիսկ հակառակը…:think

Մասսագետ
07.08.2006, 23:39
Լավ կլինի, եթե ընդհանրացնենք էս թեման. խոսենք ոչ միայն կնոջ, այլ տղամարդու տատուից նույնպես:
Ես ասեմ իմ կարծիքը:
Riddle-ը ճիշտ բան ասեց. «իսկ եթե մշտական, ապա իմ մտերիմ կամ հարազատ մարդուն ընդամենը կհիշեցնեմ, որ դաջվածքներից ազատվելն ավելի դժվար է, քան ձեռք բերելը»:
Լինում ա, որ տատուները լինում են գաղափարական. այսինքն, եթե դու հակված ես ինչ-որ գաղափարների, ենթադրենք ֆաշիստ ես, անում ես որևէ ֆաշիստական տատու, բայց օրերից մի օր, հասկանում ես, որ քո գաղափարները սխալ են, ստիպված ես տատուդ ջնջել ու նենց խորը-խորը փոշմանում ես, որ էդ տատուն արել ես:
Դեմ բան չունեմ, որ մարդ տատու ա անում, բայց իմ մարմինը ափսոս ա, որ ես անեմ, ես տատուի փոխարեն սպիեր եմ անում:

Sergey
07.08.2006, 23:48
Ուղղակի համոզված չեմ, որ հիմա արած դաջվածքը որոշ ժամանակ հետո էլ եմ ուզենալու կրել մարմնիս վրա, դրա համար էլ ավելի հարմար եմ գտնում ընդհանրապես չանելը։ Բայց եթե մարդկանց դուր է գալիս և անում են, իրենց գործն է։ Դրանից հաստատ ոչ աչքիցս կընկնեն, ոչ էլ կբարձրանան։ Ասենք, չէ, մի քիչ սխալ ասեցի. հնարավոր է, որ որոշ չափով բարձրանան զուտ այն առումով, որ դա ազատամտության նշան կհա

Ինչ վերաբերում է ազատամտության նշան հանդիսանալուն, ապա պետք չէ անտեսել նաև այն դեպքը, և դա չի վերաբերում միայն դաջվածքին, երբ գործ ենք ունենում ոչ թե ազատամտության, այլ բոլորից տարբերվելու հիվանդագին ցանկության հետ: Ամեն դեպքում ինքս դաջվածքներին նորմալ եմ վերաբերվում:

Ուլուանա
08.08.2006, 06:23

Համաձայն եմ, ես նկատի չունեի, որ դաջվածք անելն ինքնին ազատամտության նշան է, երևի գրածիցս մի քիչ հստակ չէր հասկացվում, դա կարող է լինել ազատամտության նշան, բայց, ճիշտ ես ասում, երևի ավելի հաճախ հենց բոլորից տարբերվելու ցանկությունն է խոսում դաջվածք անելու հարցում:
Ամեն դեպքում այդ փոշմանելու վտանգը միշտ էլ կա: :think

John
08.08.2006, 20:10
Ինքս երբեք չեմ հրապուրվել տատու անելու հեռանկարով և իմ համար առավել ևս ցանկալի չէր լինի, եթե իմ հարազատներից մեկը (աղջիկներին ու կանանց ի նկատի ունեմ) տատու անի, բայց դե դա իրանց գործն է…

Լէգնա
09.08.2006, 08:32
Ինքս երբեք չեմ հրապուրվել տատու անելու հեռանկարով և իմ համար առավել ևս ցանկալի չէր լինի, եթե իմ հարազատներից մեկը (աղջիկներին ու կանանց ի նկատի ունեմ) տատու անի, բայց դե դա իրանց գործն է…

ասենք քո կնոջ...դա էլ է իր գործը
մի շեշտ,ուզեռներ ջան,,,,խոսքը հիմա ասենք ոչ հիմնական տատուի մասին է.

John
09.08.2006, 14:44
ասենք քո կնոջ...դա էլ է իր գործը
մի շեշտ,ուզեռներ ջան,,,,խոսքը հիմա ասենք ոչ հիմնական տատուի մասին է.
Եթե իմ ապագա կինը տատու արած լինի մինչև մեր ծանոթությունը, տատուն մեր հարաբերությունների վրա վատ իմաստով ազդեցություն չի ունենա, եթե իսկ ծանոթությունից հետո, շատ փոքր ազդեցություն կունենա: Նաև կապ ունի, թե էդ տատուն մարմնի ո՞ր մասում է. եթե մենակ ես եմ դա տեսնելու (բնականաբար նաև տատու անողը:) ), ապա դա կարելի է ընդունել…:)

Ուլուանա
09.08.2006, 16:53

Հետաքրքիր դատողություն էր... բայց ինձ համար մի տեսակ անհասկանալի::think :esim

Լէգնա
09.08.2006, 16:58

այսինքն ուրիշը չտեսնի ,որ չասի ,ինչ անբարո է՞ կամ ինչ ճաշակով է,թե,որ քո կնոջ մարմնի վրա է,պտի չտեսնեն:Ասենք օձ է ,վրանց վարդ փաթաթած վարդ,և գտնվում է այնտեղ,որտեղ համարյա միշտ փակ է.....
ու քո ապագա կինը,մինչ քեզ,արել է մի տղամարդու պատկեր տատու,որին չի էլ ճանաչում,ուղղակի դեմք է,և գտնվում է վզին ,ետևի կողմից.....
հա,,,կներես ասում ես ,,չի ունենալու :8

John
09.08.2006, 16:59
Հետաքրքիր դատողություն էր... բայց ինձ համար մի տեսակ անհասկանալի::think :esim
Ո՞ր մասն էր անհասկանալի,ասա կփորձեմ հանրամատչելի ձևով բացատրել :)

John
09.08.2006, 17:08
այսինքն ուրիշը չտեսնի ,որ չասի ,ինչ անբարո է՞ կամ ինչ ճաշակով է,թե,որ քո կնոջ մարմնի վրա է,պտի չտեսնեն:Ասենք օձ է ,վրանց վարդ փաթաթած վարդ,և գտնվում է այնտեղ,որտեղ համարյա միշտ փակ է.....
ու քո ապագա կինը,մինչ քեզ,արել է մի տղամարդու պատկեր տատու,որին չի էլ ճանաչում,ուղղակի դեմք է,և գտնվում է վզին ,ետևի կողմից.....
հա,,,կներես ասում ես ,,չի ունենալու :8
ինչպես միշտ գրածիդ մեծ մասը չհասկացա, բայց կփորձեմ պատասխանել. այսինքն ոչ թե ուրիշը չտեսնի, որ վատ բան չմտածի, այլ որ էդ տատուն ինչպես քո ասած «համարյա միշտ փակ մասը» լինի մենակ իմ համար (չգիտեմ խի մտածեցի, որ էս վերջի մասը Հովոն հավանելու է :) ): իսկ տղամարդու պատկեր վզին՝ հետևի կողմից:think եթե իրա մազերը ահագին երկար են, դա էլ կարելի է «համարյա միշտ փակ մաս» համարել…

Լէգնա
09.08.2006, 17:16

:D
Հովսեփ ջան անչափ բարի ես,բայց այս տողերը երբ լինես քսանհինգ անց երիտասարդ նորից կկարդաս,համոզված եմ ,ուղղակի կժտաս:)

John
09.08.2006, 17:24
Ուզում եմ էլի պարզաբանում մտցնել: Երբ որ գրել եմ,որ տատուն մեր հարաբերությունների վրա էական ազդեցություն չի ունենա, ի նկատի եմ ունեցել, որ դրանից ավելի կարևոր շաաատ բաներ կան, ու եթե իրա մեջ ամեն ինչ (համարյա) իմ սրտով է, ապա այդտեղ արդեն նույնիսկ տատուն է անզոր: :D …
Իսկ ինչ վերաբերում է գրածներս մի տասը տարի հետո կարդալուն, ապա տա Աստված մեր ֆորումը երկար տարիների կյանք ունենա, ես էլ կարդամ իմ գրածները ու ժպտամ :)

Riddle
09.08.2006, 18:11
Կարդում եմ ձեր գրածները, ու զարմանում Բրեդ Փիթի վրա… Ոնց էլ հանդուրժում է… Կարծես հեչ հայ չլինի::fool :D

Լէգնա
10.08.2006, 08:32
Կարդում եմ ձեր գրածները, ու զարմանում Բրեդ Փիթի վրա… Ոնց էլ հանդուրժում է… Կարծես հեչ հայ չլինի::fool :D
մեծ հայ լինելով,եթե մադոննան հանդուրժում է,,,ինքն էլ հաստատ:D

Bonita
10.08.2006, 15:26
Շա~տ եմ սիրում տատու...:oy
Ասենք 20 տարեկանում աղջիկը անում է տատու,դա հասկանալի է,բայց վատ կողմը այն է ,որ կարող է շուտ ձանձրանալ;) ... Եվ վերջապես ինչպես եք պատկերացնում տատուով ՏԱՏԻԿ ?...:D

Լէգնա
10.08.2006, 15:35
Շա~տ եմ սիրում տատու...:oy
Ասենք 20 տարեկանում աղջիկը անում է տատու,դա հասկանալի է,բայց վատ կողմը այն է ,որ կարող է շուտ ձանձրանալ;) ... Եվ վերջապես ինչպես եք պատկերացնում տատուով ՏԱՏԻԿ ?...:D
հիմանական տատուի մասին չէ:)

Censor
18.06.2007, 22:48
Աղջկա վրայի տատուին ոչ մի ձև չեմ վեռաբերվում, բայց տղայի վրա ՓՈՔՐ տատուն շատ գրավիչա..
Շեշտում եմ, փոքր, ոչ թե ամբողջ ուսով և այլն:
Չեմ սիրում, երբ սկսում են բացատրել տատուի իմաստը, որտև ինձ իմաստը ընդհանրապես չի հետաքրքրում, ուղղակի անչափ գրավիչա փոքր սև տատուն ասենք կրծքին կամ գոտկատեղից մի քիչ ներքև:
Գրավիչա նենց, ոնց որ ասենք գեղեցիկ կառուցվածքը և այլն:
Առանց հիմար երկար-բարակ իմաստի:

Root
18.06.2007, 22:58
Գրավում են սվաստիկայի կամ վիշապի նման տատուները արված թևին , ցայլքի վերևում կամ աճուկին .. ::)

Մարիաննա
19.06.2007, 02:23
Ոնց չեմ սիրում նման այլևայլությունները: :[ Որքան բնական, այնքան դուրեկան: :)

ministr
18.06.2009, 18:50
Ասա բա քեզ պետք էր...

ԱՂՄԿՈՏ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԹՈՒՄԱՆՅԱՆՑԻ ՍՐԱՀՈՒՄ

http://lragir.am/upld_img/124532809948.JPG

Բելգիական Կորտրյայկ փոքրիկ քաղաքի 18 ամյա բնակչուհի Քիմբերլի Վլամնիկը ամբողջ կյանքում կհիշի իր այցելությունը ռումինահայ Ռուսլան Թումանյանցի դաջվածքի սրահը: Քիմբերլին պատրաստվում էր իր դեմքի մի մասում, ձախ աչքի մոտ, դաջել երեք փոքր աստղիկներ: Նա այդ մասին ասել է Ռուսլան Թումանյանցին ֆրանսերեն: Թումանյանցը Ռումինիայի քաղաքացի է: Տպավորություն ունենալով, որ նա չի հասկացել իրեն, Քիմբերլին իր մտադրությունը կրկնել է անգլերեն եւ հանգիստ խղճով տեղավորվել փափուկ բազմոցին, որ Ռուսլան Թումանյանցը սկսի իր աշխատանքը աղջկա դեմքին:

Քանի դեռ Թումանյանցը աշխատել է, աղջկա քունը տարել է: Երբ նա արթնացել է, ապա հայտնվել է շոկի մեջ: Երեք փոքրիկ աստղիկների փոխարեն նրա դեմքին եղել է 56 աստղ, դեմքի ձախ մասն ամբողջությամբ պատված է եղել աստղի դաջվածքներով:
Քիմբերլին ասում է, թե Ռուսլանը իրեն չի հասկացել, սակայն չի էլ կարկամել եւ արել է այնպես, ինչպես հարմար է գտել: Թումանյանցը սակայն երդվում է, որ աղջիկն ինքն է այդպես ուզել, սակայն հետո, երբ դա դուր չի եկել նրա ծնողներին եւ ընկերոջը, ապա աղմուկ է սկսել բարձրացնել:

Այսպես թե այնպես, ինչպես գրում է Daily Mail-ը, աղջիկը Թումանյանցի դեմ հայց է ներկայացրել դատարան, պահանջելով 12 000 եվրո փոխհատուցում: Որպեսզի աղջկա երեսից վերացվեն այդ դաջվածքները, անհրաժեշտ է վիրահատություն, որի արժեքը 10 000 եվրո է: Ռուսլան Թումանյանցը պատրաստ է վճարել այդ արժեքի կեսը, թեեւ իրեն համարում է անմեղ: Նրա խոսքով, ինքը միեւնույն է չի տուժել, քանի որ աղմուկը մեծացրել է նրա համբավը եւ նույնիսկ ավելացրել հաճախորդներին: Բայց նույնիսկ ամենաարդիական լազերային տեխնոլոգիաները աղջկա երեսի դաջվածքները չեն մաքրի անհետ եւ կմնան խորը սպիտակ սպիներ: Աղջկան հետազոտած հոգեբանը նշում է, որ նա մեծ հոգեբանական հարված է ստացել այդ դաջվածքներից:

http://lragir.am (http://lragir.am/src/index.php?id=society&pid=27350)

Meme
23.03.2010, 23:22
Արդյո՞ք նորմալ եք համարում,երբ աղջիկները դաջվածք են անում,մարմնի տարբեր հատվածներում,նորից հետաքրքիր է ակումբի անդամների կարծիքները,եթե դժվար չի պատասխանեք

Աբելյան
23.03.2010, 23:29
Նայած որտեղ են անում:

CactuSoul
23.03.2010, 23:30
Խորհուրդ կտայի կարդալ «Կնոջ տատու (http://www.akumb.am/showthread.php/897-%D4%BF%D5%B6%D5%B8%D5%BB-%D5%BF%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82/)» թեման:

Yellow Raven
23.03.2010, 23:30
Նայած որտեղ են անում:

Ինչպիսի համադրություն ստորագրության հետ:D

Meme
23.03.2010, 23:36
Oրինակ ինձ համար նոռմալ չի.քանի որ այդ աղջիկները կարող են ընկնել իմ աչքից հենց նույն րոպեին......ինձ դա ընդանրապես դուր չի գալիս,իմ խոսքը մնայուն դաջվածքների մասինա,այլ ոչ թե նրանց,որոնք անցնում են 10 օրից,դա նոռմալ եմ համարում նաև գեղեցիկ,չեմ ասում որ մնայունը գեղեցիկ չի ուղղակի չեմ ընդունում:angryՀերթը ձերն է:ok

Ambrosine
23.03.2010, 23:39
Իսկ ի՞նչ տարբերություն՝ կինն է դաջվածք անու՞մ, թե՞ տղամարդը:

Sagittarius
23.03.2010, 23:41
Շատ նորմալ, ուղղակի պետք է համապատասխանի մարդու կերպարին և կարևորը ժամանակի ընթացքում չփոշմանի...
օրինակ՝ կարևոր պաշտոն զբաղեցնող կնոջ համար այդքան էլ նախընտրելի չի մարմնի երևացող մասում դաջվածք անել,
անձամբ ես ճաշակով արված դաջվածքը բավականին գրավիչ եմ համարում, ուղղակի՝ սույեկտիվ մոտեցում ա;), նման հարցերում չեմ կարծում, որ ճիշտ ու սխալ կա, ամեն մարդ իր ճիշտը ունի

Chuk
23.03.2010, 23:44
Չեմ սիրում: Միշտ դեմ եմ եղել: Բայց ոչ թե կնոջ դաջվածքին, այլ ընդհանրապես դաջվածքին: Դեմ եմ, որովհետև մարդու աշխարհայացքը, ճաշակը կարող է փոխվի ասենք տաս տարի հետո իրեն այլևս հոգեհարազատ չլինի իր ընտրած պատկերը: Այդպիս մնայուն բաները կարծում եմ, որ չարժի անել: Տղամարդկանց ու կանանց չեմ առանձնացնում: Բայց եթե արել է, լավ է արել (թե՛ կինը, թե՛ տղամարդը), իր մարմինն է, ինքն է, իր աշխարհայացքն է, իր ընտրությունն է, ձեզ ի՞նչ:

art5041
23.03.2010, 23:45
Շատ Նոռման . Խտրականություն չեմ դնում . ;)

Rhayader
23.03.2010, 23:52
Շատ եմ սիրում: Բայց խորհուրդ չէի տա զգայուն տեղերում դաջվածք անել, քանի որ մաշկը հաճախ անզգայանում է նկարի տակ:

Chuk
24.03.2010, 00:12
Մոդերատորական. Նորաբաց «Արդյո՞ք նորմալ եք համարում,երբ աղջիկները դաջվածք են անում» թեման միացվել է արդեն գոյություն ունեցող «Կնոջ տատու» թեմային: Շնորհակալություն CactuSoul (http://www.akumb.am/member.php?u=3157)-ին՝ հուշելու համար:

Դեկադա
24.03.2010, 08:58
Սիրում եմ, բայց ոչ թե որ լրիվ մարմինը նկարազարդում են , այլ մի փոքրկի դաջվածք օր. թեւին: Միշտ ուզեցել եմ անեմ, բայց դե մտերիմներիցս գոնե մեկը չկար, որ էտ հարցում ինձ չմեղադրեր ու որպեսզի չարժանանամ համընդհանուր ատելության՝ էտպես էլ չեմ անում:

Rhayader
24.03.2010, 10:54
Ինչպես ասվում է մի ֆիլմում, հենց դաջվածքի կապակցությամբ, «Что мама не видит, ее не обидет» ;) այնպիսի տեղ արա, որ սովորաբար տեսանելի չլինի:

Սերխիո
15.01.2011, 01:40
մոդերատորներ ջան , եթե հնարավոր ա,էս թեմայում սեռական խտրականություն մի դրեք, հանգիստ քննարկենք:)

V!k
15.01.2011, 01:49
մոդերատորներ ջան , եթե հնարավոր ա,էս թեմայում սեռական խտրականություն մի դրեք, հանգիստ քննարկենք:)

բայց տատուների մասին թեմա կաˋ Տատու և փիրսինգ (http://www.akumb.am/showthread.php/23945-%D5%8F%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82-%D6%87-%D5%93%D5%AB%D6%80%D5%BD%D5%AB%D5%B6%D5%A3?highlight=%D5%BF%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82);)

Gayl
15.01.2011, 01:51
Աղջիկների վրա մի տեսակ սիրուն ա նայվում, մանավանդ գեղեցիկ աղջկա վրա գեղեցիկ դաջվածքը, բայց ցավոք իմաստը չեմ հասկանում:oy(որ իմաստը հասկանայի հիմա ամբողջ մարմինս գազանանոցի էր վերածվել:D):

Դարք
15.01.2011, 01:54
հա, ես էլ համաձայն Գայլի հետ, աղջկա վրա տատուն մի տեսակ սեքսիա: կողմ եմ դաջվածքներին, բայց ժամանակավոր. մեկել տեսար հետագայում հոգնես դաջվածքից:

Լեո
15.01.2011, 02:04
Իսկ իմ կարծիքով դաջվածքը գցում է սեքսուլությունը, համենայն դեպս ինձ համար կնոջ մարմնի վրա դաջվածքի առկայությունը անտիսեքսուալ տպավորություն է թողնում: Չեմ սիրում հատկապես մեծ և մանավանդ գունավոր դաջվածքները:

Ընդ որում ես նույնպես դաջված անելու իմաստը չեմ հասկանում: Չեմ կարծում, որ մարմնի վրա ինչ-որ «մուլտյաշկայի» առկայությունը մարմնին գեղեցկություն է հաղորդում, եթե այդ մարմինը տեղից արդեն գեղեցիկ չէ, իսկ գեղեցիկ մարմինը նման բաների կարիք ըստ իս չունի:

Չինական հերոգլիֆնելը լրիվ զավեշտ են:

Gayl
15.01.2011, 02:17
Չեմ սիրում հատկապես մեծ և մանավանդ գունավոր դաջվածքները
Բայց մեկ-մեկ արվեստի գործել ա հանդիպում:)) մի անգամ մի հատ աղջկա մեջքին եկեղեցի տեսա, հոյակապ գործ էր, դաջվածքը ծածկել էր ամբողջ մեջքը, իսկ եկեղեցին անչափ սիրուն էր, ուղղակի շան աղջիկը եկեղեցու հետ հեչ կապ չուներ:))

Դարք
15.01.2011, 02:18
Հա, ճիշտ էս, ես էլ մինչև հիմա չեմ հասկացել այդ չինական, կամ ճապոնական տառերի իմաստը, մեկա ոչ մեկ չի հասկանում, բացի երևի իրանցից :secret Մեկել մինչև հիմա ինձ համար առեղծվածային է դանակների, շեղբերի, խաչերի իմաստը. եթե խաչերը լավ մի կերպ կարելի ա հասկանալ, բա՞ դանակները :8 լուսավորեք :))

Gayl
15.01.2011, 02:24
... բա՞ դանակները :8 լուսավորեք :))

Ապեր ճաշակի հարց ա, դե կարա սառը զենքի սիրահար լինի, ոնց էլ լինի էտ թեմայով էլ գեղեցիկ գործեր կունենան:

Kuk
15.01.2011, 02:29
Հա, ճիշտ էս, ես էլ մինչև հիմա չեմ հասկացել այդ չինական, կամ ճապոնական տառերի իմաստը, մեկա ոչ մեկ չի հասկանում, բացի երևի իրանցից :secret Մեկել մինչև հիմա ինձ համար առեղծվածային է դանակների, շեղբերի, խաչերի իմաստը. եթե խաչերը լավ մի կերպ կարելի ա հասկանալ, բա՞ դանակները :8 լուսավորեք :))

Նայած ինչ դանակ ա, ու ինչի հետ ա: Առանձին դանակ չգիտեմ տենց բան կա, թե չէ: Առանձին թուր կա, ագրեսիայի, վտանգի խորհրդանիշ ա, եթե առանց պատյան ա: Պատյանովը քրեականի հետ կապ ունենալու խորհրդանիշ ա, եթե չեմ սխալվում:

Gayl
15.01.2011, 02:40
Առանձին դանակ չգիտեմ տենց բան կա, թե չէ:

Փողին մունաթ:D

Մանանա
16.01.2011, 10:36
ես, օրինակ, դաջվածք շատ եմ սիրում, ու պատրաստվում եմ մի հատ արև անել ուսիս վրա:)