PDA

Դիտել ողջ տարբերակը : Ու՞մ հետ եք ավելի կապված



Մանոն
08.05.2007, 15:38
Համամի՞տ եք ժողովրդական այն ասացվածքի հետ, թե տղաներն ավելի շատ մոր հետ են կապված, իսկ աղջիկները` հոր: Իսկ գուցե հավասարապե՞ս…

Ուլուանա
08.05.2007, 19:20
Մոդերատորական։ Թեմայի հարցը հեղինակի կողմից վերաձևակերպվել է, ինչի հետևանքով դրան հաջորդող գրառումներն արդեն չէին համապատասխանում տվյալ թեմային, հետևաբար ջնջվել են։ Նշված գրառումների հեղինակներից ներողություն ենք խնդրում։

Vive L'Armenie
08.05.2007, 22:05
Համամի՞տ եք ժողովրդական այն ասացվածքի հետ, թե տղաներն ավելի շատ մոր հետ են կապված, իսկ աղջիկները` հոր: Իսկ գուցե հավասարապե՞ս…

Դժվար հարց է: :think
Փոքր ժամանակ մտածում էի, որ դա այդպես է:aha , բայց հիմա ավելի շատ մտածում եմ, որ երկուսի հետ էլ հավասարապես եմ կապված :good : Իսկ ահա անձնականի մասին խոսելու համաաաաար ո՛չ մեկի հետ :sorry , մի տեսակ չի ստացվում :noti

Katyusha
08.05.2007, 23:49
մամային ել եմ շատ սիրում, պապային ել, բայց ավելի շատ կապվաց եմ մորքուրիս հետ.

Arisol
09.05.2007, 00:08
Չգիտեմ, միգուցե շատերը տարօրինակ համարեն, բայց ես ոչ ոքի հետ էլ կապված չեմ… Միգուցե դա նրանից ա, որ փոքրուց սովոր էի մեկ ծնողներիս մոտ Ռուսաստանում ապրել, մեկ տատիկ-պապիկի հետ` Հայաստանում…

Չգիտեմ… Շատերը զարմացած հարցնում են. «ո՞նց ես կարում առանց մամայի մնալ էսքան երկար»: Եսի՞մ, կարում եմ էլի, որտև կապվածություն չկա, ու ընդհանրապես ձգտում եմ ոչ մեկի հետ չկապվել, կապվածությունը համարում եմ հիվանդություն: Չէ՛, դա չի նշանակում, որ մորս հետ չեմ կիսվում, լավ էլ կիսվում եմ, իմ մայրն իմ ընկերուհին ա, ուղղակի կապված չեմ և վե՛րջ:

Ինչ վերաբերվում ա հորս, ապա կարող եմ միայն ասել, որ իրեն օտար մարդ եմ համարում…

Amaru
10.05.2007, 15:08
ես...
երկուսի հետ էլ կապված եմ... շատ-շատ...
իրանցից լավ ինձ ոչ ոք չի հասկանում...

Array
10.05.2007, 15:12
Աղջիկների համար չգիտեմ,բայց մեկը ես մորս հետ ավելի էմ կապված,բայց հնարավոր է`դա նրանից է,որ մորս ավելի շատ եմ տեսնում օրվա ընթհացքում,քան հորս

Մանե
10.05.2007, 15:38
Երկուսի հետ էլ կապված եմ,բայց ավելի շատ կիսվում/խոսում/ եմ պապայի հետ:)

Vahe
10.05.2007, 15:41
Երկուսի հետ էլ կապված եմ: Բայց էլի նույն պատճառով, որ մորս ավելի շատ եմ տեսնում ավելի շատ եմ կապված:

Աբելյան
10.05.2007, 16:05
ես անկապ եմ :P

Firegirl777
10.05.2007, 16:37
Ամենաշատը մորաքրոջս եմ կապված, գուցե լինեն հարցեր, որ մայրիկիս չասեմ, բայց մորքուրիս կասեմ, նրա հետ զրուցելը շատ հաճելի է ինձ համար........

otar
10.05.2007, 17:00
համամիտ չեմ :) մարդուց ա գալիս...
կան հարցեր, որոնք քննարկում եմ հայրիկիս հետ, կան հարցեր, որ մայրիկիս. այսինքն ըստ իս մամաին չես գնա ասես` մամ ջան ես բոլտը ոնց ձգեմ, նավը թիավարելուց մինչև վերջ ա պետկ բարձրացնել թիակները թե չէ, ես լամպուշկեն ( լամպուշկեն :D ) 60 ա տե չէ.
պապային ել չես գնա ասես` պապ գիտես ընկերոջս հետ կռվել եմ :) շատ ուղղակի մի հասկացեք, օրինակները պարզա որ հնարաոր է անտեղի են ուղղակի ըստ իս սխալ ե կոնկրետ մեկին կապվաց լինելը

Երկնային
27.02.2008, 00:16
Համամի՞տ եք ժողովրդական այն ասացվածքի հետ, թե տղաներն ավելի շատ մոր հետ են կապված, իսկ աղջիկները` հոր: Իսկ գուցե հավասարապե՞ս…

հմմ… :think բավականին հետաքրքիր հարցադրում է…
չգիտեմ, թե ում հետ եմ ավելի շատ կապված… իմ մոտ էսպես է… Մայրիկիս հետ կարծես մոտ ընկերուհիներ լինենք, ոչ թե մայր ու դուստր :)… իսկ Հայրիկը...:love ինքը իսկական պապա է ինձ, երևի ես ավելի շատ պապայիս աղջիկն եմ… :oy

StrangeLittleGirl
27.02.2008, 00:19
Չգիտեմ… Քանի որ ես հորիցս հեռու եմ մեծացել, մորս հետ ավելի կապված եմ եղել: Հետո եկավ մի շրջան, որ չափից դուրս անկախ էի դարձել, հետո նորից հորս հետ կապվեցի: Բայց վերջերս հորս հետ ավելի շատ շփվելու ցանկություն եմ ունենում: Ու գիտե՞ք՝ ինչու այդքան չեմ շփվում… Ամաչում եմ նրան ասել այդ մասին:

Երկնային
27.02.2008, 00:31
Չգիտեմ… Քանի որ ես հորիցս հեռու եմ մեծացել, մորս հետ ավելի կապված եմ եղել: Հետո եկավ մի շրջան, որ չափից դուրս անկախ էի դարձել, հետո նորից հորս հետ կապվեցի: Բայց վերջերս հորս հետ ավելի շատ շփվելու ցանկություն եմ ունենում: Ու գիտե՞ք՝ ինչու այդքան չեմ շփվում… Ամաչում եմ նրան ասել այդ մասին:

Կարծում եմ` պետք չէ ամաչել Բյուրակն ջան… հայրդ հաստատ շատ ուրախ ու երջանիկ կլինի իմանալ, որ ուզում ես իր հետ ավելի մտերիմ լինել… :)

Դեկադա
06.03.2008, 20:56
Երկար տարիներ չի եղել կապվածություն ոչ մեկի հետ՝ երևի պատճառը իմ ինքնքմփոփ լինելս էր:Բայց տարիների հետ զուգընթաց սկսել եմ էլ ավելի կապվել մայրիկիս հետ:

Anchi
06.03.2008, 21:04
Ես ավելի շատ մայրիկիս հետ եմ կապված: Ու մտածում եմ, որ այդ կապվածությունը հոգեվոր կապվածությունից զատ կենցաղային խնդիրների լուծման հետ էլ է կապված:
Հիշում եմ, որ մի քանի ամիս առաջ մայրս մեկնել էր արտերկիր ֆորումի ընդամենը 1 շաբաթով, ինձ մոտ պանիկա էր, լավ է քույրիկս շատ օգնեց:
Բայց շատ էի մամայիս կարոտում: Չէ՛, հաստատ մամայի հետ ավելի կապված եմ:

*e}|{uka*
07.03.2008, 00:46
Մանկուց շատ կապված եմ եղել հայրիկիս հետ , մանկապարտեզում բոլորը մամա՜ :aaa էին կանչում ես պապա :D
Իսկ ընդհանրապես երկուսի հետ էլ շատ կապված եմ , նրանք նաև իմ ընկերներ են ...

Dayana
07.03.2008, 09:49
Վույ, ինչ հետաքրքիր հարց է :)
Ես բնականաբար երկուսի հետ էլ կապված եմ, բայց որ գնում եմ տուն, մամաս ասումա արի :B գնում նստում եմ խոհանոցի հյուսիսային մասի պատուհանագոգին ու սկսում եմ խոսել, էնքան, մինչև ասումա գնա :angry այ տենց կապվածություն :D

I love love
12.08.2008, 19:04
Օրինակ ես ավելի շատ մայրիկիս հետ եմ կապված,առաջին մարդը,ում հետ կիսվում եմ ցանկացած թեմայով մայրս է:Ու դա հենց նրանից է կախված:Չեմ կարող պատկերացնել,որ աղջիկն ավելի շատ հոր հետ կապված լինի,դա նրա համար ավելի դժվար կլինի,ամեն ինչ չի,որ կարող ես պապային ասել: