PDA

Դիտել ողջ տարբերակը : Ձերբակալել են Ալեքսանդր Արզումանյանին

Ֆուտբոլասեր
08.05.2007, 10:50
http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=48864
Ինչ կարծիքներ կան?
Ես չեմ բացառում, որ Արզումանյանը կարար փող լվար, ուղղակի մի քանի պահեր կա:
Առաջին, որ ձերբակալությունը կատարվումա գիշերով նախատոնական օրը հիշեցնումա 37թիվը:
Երկրորդ որ ոչ պակաս ծանր հանցագործությունների համար մեղադրվող իշխանության մանկլավիկներին(օրինակ ճոյտին) չեն ձերբակալում, իսկ ընդդիմադիրներին բռնելու համար խելքները իրանցը չի:

Մոդերատորական։ Թեմայի վերնագիրը խմբագրված է։ Նայիր ակումբի կանոնադրության (http://www.akumb.am/showthread.php?t=2437#post67297) 2.3.5 կետը։ Թեմայի վերնագիրը չպետք է լինի միայն մեծատառերով կամ նրանում գերակշռեն միայն մեծատառերը:

Philosopher
09.05.2007, 07:58
http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=48864
Ինչ կարծիքներ կան?
Ես չեմ բացառում, որ Արզումանյանը կարար փող լվար, ուղղակի մի քանի պահեր կա:
Առաջին, որ ձերբակալությունը կատարվումա գիշերով նախատոնական օրը հիշեցնումա 37թիվը:
Երկրորդ որ ոչ պակաս ծանր հանցագործությունների համար մեղադրվող իշխանության մանկլավիկներին(օրինակ ճոյտին) չեն ձերբակալում, իսկ ընդդիմադիրներին բռնելու համար խելքները իրանցը չի:
Ա. Արզումանյանի ձերբակալումը ձգուշացում է՝ ուղղված մյուս ընդդիմադիրներին, մասնավորապես՝ "Իմփիչմենտին"։ Զգուշացման իմաստն այն է, որ իշխանությունները հեշտությամբ կարող են պարզել այդ դաշինքի ֆինանսական աղբյուրները, իսկ Հայաստանում խոշոր ֆինանսները մաքուր լինել չեն կարող, հետևաբար իշխանությունները նույն հեշտությամբ կարող են ձերբակալել ցանկացած ընդդիմադրի՝ նրան ներկայացնելով միանգամայն ապացուցելի մեղադրանքներ։

dvgray
09.05.2007, 20:21

Ես էնքան էլ համաձայն չեմ: Սա ավելի շուտ հաշվեհարդար է հենց Ա. Արզումանյանի դեմ նրա վերջին տարիների ռադիկալ պահվածքի համար: Իշխանությունները շտապելու տեղ չունեին, եվ օգտագործեցին հարմար առիթը ու նախընտրական թոհուբոհը:

Marduk
09.05.2007, 20:59
Արզումանյանը լինելով նախկինում հհշական այն անձնավորությունն էր, որը իր մեջ ուժ գտավ հասկանալու որ հհշական-արմատական թևի թուրքասիրական քաղաքականությունը Հայաստանում ապագա չունի:
Դրա համար նա վերջին մեկ տարին սկսել էր Քաղաքացիական Անհնազանդություն շարժումը, արցախյան պատերազմի մի շարք վետերանների հետ միասին և փորձում էր դեմ դուրս գալ այս ապազգային քաղաքականության դեմ:

Ապազգային իշխանությունները քանդում են հենց այն ուժերին որոնք իրապես ազգային են; Սկսեցին ՍԻՄ-ից (http://www.akumb.am/showthread.php?t=1985), հետո բռնեցին Ժիրոյին (http://www.akumb.am/showthread.php?t=4105)ու հիմա էլ բռնեցին Արզումանյանին:

Այս իշխանությունների պատրաստվում են հանցավոր պայմանագիր կնքել ընտրույթուններից հետո դրա համար էլ լռեցնում են բոլոր նրանց ովքեր դեմ են իրենց ապազգային քաղաքականությանը:

Իսկ Իմպիչմենտ կոչեցյալն էլ հատուկ են ստեղծել որպեսզի ժողովրդին վախեցնեն ՀՀՇ-ական ռևանշիզմով ու այդ կերպ չեզոքացնեն բողոքի ալիքները, որոնց նախադրյալները կան Հայաստանում: