PDA

Դիտել ողջ տարբերակը : Անուններ

Ուլուանա
06.08.2006, 10:12
վայ, էս գրածդ չէի տեսել...
էդ խեղճ երեխային ինչի՞ եք կանացի անունով դիմում...:o վերջ տվեք, լուրջ եմ ասում...դա արտասահմանում կանացի անուն է...
մեկ մեկ էլ շանն են էդ խելագար արտասահմանցիները անվանում Կիկի...բայց դե ես չեմ նեղանում, որովհետև ինքս եմ իմ շանը մարդկային անուն տվել . էն էլ բրազիլական...:P
Ո՞վ ասեց, որ միայն կանացի անուն է: Ես, օրինակ, մի սերիալում վերջերս լսել եմ, որ մի տղայի Կիկի էին ասում: Իսկական անունը Էնրիկե էր, փաղաքշական տարբերակը՝ Կիկի: Բա: :P
Համ էլ նորություն չի, որ նույն անունը տարբեր ազգերի մոտ տարբեր սեռի մարդկանց են դնում: Բացի դրանից, թեկուզ նույն ազգի մոտ կարող է նույն անունը տարբեր սեռի մարդկանց վերաբերել:;) Օրինակ՝ հայերիս մոտ Արշալույս անունը, կամ մի ուրիշ (մի քիչ ավելի «փախած») անուն (:oy )՝ Հայաստան (ես համ աղջկա եմ լսել, համ տղայի): Արտասահմանյան շատ անուններ էլ կարող եմ թվարկել, ուղղակի կարծում եմ, որ կարիքը չկա: ;)

Լէգնա
06.08.2006, 10:19
Օրինակ Նորիկ ...:D
որ չլսեցի Կնոջ անուն է,տղայի լսել էի,բայց որ կնոջը ասեն Նորիկ:oy

John
06.08.2006, 18:22
Oրինակ՝ Սաշա

Ուլուանա
06.08.2006, 20:04
Բա որ մենք մի հեռու ազգական ունենք, կին է, անունը՝ Ռազմիկ... :blin Պատկերացնու՞մ եք։ :D

kiki
06.08.2006, 21:41
Ան ջան, հասկանում եմ, ես էլ եմ նման դեպքերի շատ հանդիպել...բայց Կիկիի դեպքում, դա փաղակշական ձևն է...
մի բան է հենց անուն, մեկ այլ բան՝փաղակշականը..
Կիկի կնոջ անուն կա, իսկ տղաներին փաստորեն կրճատված ձևով են այդպես դիմում...բայց դա անուն չեղավ...
նույնը Սաշան է, դա կրճատ ձև է երկու սեռերի համար էլ...
չնայած հիմա մարդիկ խելագառ են, հենց այդպես էլ հնարավոր է մեկը անվանի...

Վազգեն
07.08.2006, 06:25

Ինձ էլ մի աղջիկ ասել էր, որ kiki անունով շրթներկ էլ կա, ես էլ ենթադրել էի, որ դու շատ ես սիրում այդ տիպի շրթներկեր ու դրա համար ես նիկդ kiki ընտրել։ :D

Ուլուանա
07.08.2006, 07:32
Ինձ էլ մի աղջիկ ասել էր, որ kiki անունով շրթներկ էլ կա, ես էլ ենթադրել էի, որ դու շատ ես սիրում այդ տիպի շրթներկեր ու դրա համար ես նիկդ kiki ընտրել։ :D
Ես էլ, երբ առաջին անգամ Կիկիի մականունը տեսա, անմիջապես էդ շրթներկի հետ ասոցիացվեց։:P Բայց հետո իմացա, որ իր անվան փաղաքշական տեսակներից մեկն է։ :)

Լէգնա
07.08.2006, 08:34
այ հենց բյուրակն անունը,ես տղայի գիտեի,բայց փաստորեն աղջկա էլ կա:)

Ուլուանա
07.08.2006, 09:05
այ հենց բյուրակն անունը,ես տղայի գիտեի,բայց փաստորեն աղջկա էլ կա:)
Շատերն են կարծում, որ տղայի անուն է: :D
Իսկ դու կոնկրետ տղամարդու՞ ես ճանաչում, որի անունը Բյուրակն է, թե՞ ուղղակի անվան հնչողությունից մտածել ես, որ տղամարդու անուն կլինի:

kiki
07.08.2006, 15:31
Ինձ էլ մի աղջիկ ասել էր, որ kiki անունով շրթներկ էլ կա, ես էլ ենթադրել էի, որ դու շատ ես սիրում այդ տիպի շրթներկեր ու դրա համար ես նիկդ kiki ընտրել։ :D
:) հա, բայց միայն շրթներկ չէ, մի ամբողջ կոսետիկայի ֆիրմա է...
բայց ես թարսի նման էդ ֆիրմաի կոսմետիկա չեմ սիրում, հատկապես շրթներկը, չնայած որ ասեմ, կոսմետիկա էլ շատ չեմ օգտարործում...
ու բոլորը իբր լավի համար ինձ նվեր էին բերում իմ անվան կոսմետիկան...կեսը նվիրում էի սրան նրան, կեսը պահում էնքան, մինչը արդեն հնանում էր...

Մասսագետ
07.08.2006, 22:50
Շատերն են կարծում, որ տղայի անուն է: :D
Իսկ դու կոնկրետ տղամարդու՞ ես ճանաչում, որի անունը Բյուրակն է, թե՞ ուղղակի անվան հնչողությունից մտածել ես, որ տղամարդու անուն կլինի:
Հա՛, ու հենց դրա համար էլ ռազմագիտության դասատուն, Բյուրակն անունը գրել Վայենկոմատ գնացողների անունների մեջ :D

docart
06.09.2006, 01:23
Այդպիսի դեպքեր շատ կան սփյուռքահայերի մոտ: Օրինակ ես ճանաչում եմ Նաիրի և Լեռնիկ անունով աղջիկների, չնայած որ այդ անունները Հայաստանում միայն տղաներին են դնում:

docart
06.09.2006, 01:29
Եթե դեմ չէիք լինի, այս թեման ավելի հետաքրքիր դարձնելու համար ամեն մեկը թող գրի թե ինչ գիտի իր անունի մասին, ինչական անուն է, և ինչ է նշանակում այն, ում անունով, ինչու են իրեն այդպես կոչել:
Օրինակ Արթուրը անգլիական անուն է, և նշանակում է մեծ արջ: Ծնողներս իմ անունը դրել են Վոյնիչի "Բոռ" վեպի հերոսի անունով:

StrangeLittleGirl
06.09.2006, 06:16
Անունս հայկական է: Նշանակում է տասը հազար աղբյուր: Տատիկիցս եմ ժառանգել:
Տատիկիս հայրը ժամանակին պատերազմել է Բյուրակն լեռներում և հաղթել է: Այդ ժամանակ ընկերներով որոշել են իրենց առաջնեկների անունը Բյուրակն դնել: Այդպես ծնվել է իմ անունը:

Cassiopeia
06.09.2006, 12:02
Անունս - Վերոնիկա, նշանակում է հաղթանակ բերող: Հունական անուն է: Այդ անունը կրում եմ ի պատիվ "Կապիտան Թենքեշ" ֆիլմի հերոսուհու, մի փոքր էլ տատիս պատճառով (նրա անունը Վերա էր): Ու իմ անունը շատ եմ սիրում:

քաղաքացի
06.09.2006, 17:38
Ես անցյալ տարի մի հատ աղջկա հետ ծանոթացա, որն եկել էր Ամերիկայից. անունը շատ տարօրինակ՝ Արմեն: Անունը շատ էլ սիրուն տղու անուն է բայց, որ աղջկան են էդ անունը դնում, հեչ չի սազում:

Arisol
06.09.2006, 19:00
Իսկ ես իմ անվան մասին հստակ բաներ չգիտեմ… Նույնիսկ չգիտեմ, թե իրականում ինչական անուն է: Թուրք ծանոթներ ունեմ, որոնք ասում են՝ թուրքական է, հայերից շատերն ասում են՝ հայկական է, այս վերջերս նաև պարզել եմ, որ ճապոնական էլ է:mda … Իսկ ինչ է նշանակում նույնպես չգիտեմ:this … Էլի ունեմ որոշ տեղեկություններ, ըստ որոնց «նարե» բառը էլֆիական լեզվով կոչվում է կրակ…
Բայց ասեմ, որ շատ եմ սիրում իմ անունը:P :
Եթե կան մարդիկ, որոնք ունեն տեղեկություն իմ անվան վերաբերյալ, ապա շատ շնորհակալ կլինեի, եթե տեղեկացնեիք ինձ, որովհետև շատ է հետաքրքրում անվանս իմաստը:oy :

StrangeLittleGirl
06.09.2006, 19:46
Անունս - Վերոնիկա, նշանակում է հաղթանակ բերող: Հունական անուն է: Այդ անունը կրում եմ ի պատիվ "Կապիտան Թենքեշ" ֆիլմի հերոսուհու, մի փոքր էլ տատիս պատճառով (նրա անունը Վերա էր): Ու իմ անունը շատ եմ սիրում:
Մի պահ ինձ թվաց, թե համադասարանցիս ես: Նրա անունն էլ է Վերոնիկա, իսկ տատիկինը՝ Վերա: Երբ զանգահարում էի նրանց տուն ու Վերային ուզում, տատիկին էին կանչում: Բայց չեմ հասկանում. մի՞թե դա նույն անվան կրճատ ձևը չի:

քաղաքացի
06.09.2006, 19:53
Arisol եթե դու գտնես Հրաչյա Աճառյանի 4 հատորանոց անունների հանրագիտարանը այդտեղ հաստատ քո անունը կգտնես թե որտեղից է այն ծագել:
Իսկ ես ունեի մի համառոտ անվանական բառարան, որն էլ չեմ կարողանում գտնել :(

Ուլուանա
07.09.2006, 06:22
Ես անցյալ տարի մի հատ աղջկա հետ ծանոթացա, որն եկել էր Ամերիկայից. անունը շատ տարօրինակ՝ Արմեն: Անունը շատ էլ սիրուն տղու անուն է բայց, որ աղջկան են էդ անունը դնում, հեչ չի սազում:
Դե, բնական է, որովհետև մենք հայերս, կամ, ավելի ճիշտ՝ հայաստանցիներս, ուղղակի սովոր ենք, որ Արմենը տղամարդու անուն է, այնպես, ինչպես, օրինակ, Կարենը, բայց Կարենն էլ արտասահմանում կնոջ անուն է։ Ինձ թվում է, որ դա զուտ սովորության հարց է։

Ուլուանա
07.09.2006, 06:28
Մի պահ ինձ թվաց, թե համադասարանցիս ես: Նրա անունն էլ է Վերոնիկա, իսկ տատիկինը՝ Վերա: Երբ զանգահարում էի նրանց տուն ու Վերային ուզում, տատիկին էին կանչում: Բայց չեմ հասկանում. մի՞թե դա նույն անվան կրճատ ձևը չի:
Չէ, Վերոնիկա անվան նշանակությունը Վերոնիկան արդեն բացատրեց, իսկ Վերան ռուսական անուն է, որ բառացիորեն նշանակում է հավատ։;) Ինչպես տեսնում ես, այդ երկու անուններն իրար հետ ոչ մի կապ չունեն, միայն հնչողությունն է նման, դա էլ հենց շփոթության մեջ է գցում։

Cassiopeia
07.09.2006, 12:45
Չէ, Վերոնիկա անվան նշանակությունը Վերոնիկան արդեն բացատրեց, իսկ Վերան ռուսական անուն է, որ բառացիորեն նշանակում է հավատ։;) Ինչպես տեսնում ես, այդ երկու անուններն իրար հետ ոչ մի կապ չունեն, միայն հնչողությունն է նման, դա էլ հենց շփոթության մեջ է գցում։

Համամիտ եմ, դրանք բացարձակապես իրար հետ կապ չունեցող անուններ են… Վերան օգտագործում են անունս կրճատելու համար, բայց որպես կրճատ անուն հաճախ օգտագործում են նաև Նիկա անունը:

Ուլուանա
07.09.2006, 16:37
Իմ անունը՝ Անահիտ, հայկական անուն է, բայց պարսկական ծագում ունի, կազմված է an =ժխտական ածանցից և ahita «պիղծ» բառից. նշանակում է «անպիղծ», «անապական», «անարատ»։ Նաև հայոց դիցարանում պտղաբերության աստվածուհու անունն է։:P
Փոքր ժամանակ, չգիտեմ ինչու, չէի սիրում իմ անունը, իսկ հիմա շատ եմ սիրում։:) :oy

Ուլուանա
07.09.2006, 17:03
Ի դեպ, հայկական անունների նշանակության ու ծագման մսին կարող եք իմանալ այս կայքից. http://www.armenian.name/ ;)
Նարե, բայց փնտրեցի, քո անունը չկար... :(
Գիտես, մտածում եմ՝ գուցե Նարեն Նարինե անվան փաղաքշական ձևերի՞ց է։ :esim

StrangeLittleGirl
07.09.2006, 17:28
Ես էլ էի այնտեղ փնտրում, բայց, չգիտեմ ինչու, կայքը չբացվեց: Իսկ նախկինում իմ անունն էի գտել: Ինձ դուր էր եկել այն արտահայտությունը, որ անունս նոր է, 20-րդ դարի սկզբերից են օգտագործել: Տատիկս մոտավորապես այդ ժամանակ է ծնվել:

Arisol
07.09.2006, 18:23
Ի դեպ, հայկական անունների նշանակության ու ծագման մսին կարող եք իմանալ այս կայքից. http://www.armenian.name/ ;)
Նարե, բայց փնտրեցի, քո անունը չկար... :(
Գիտես, մտածում եմ՝ գուցե Նարեն Նարինե անվան փաղաքշական ձևերի՞ց է։ :esim
Հա, ես էլ եմ այնտեղ փնտրել և չեմ գտել, հայկական անունների գրքում (փոքր գիրք էր) նույնպես չկար… Բայց չեմ կարծում, որ Նարեն Նարինե անվան փաղաքշական ձևերից է, նույնիսկ մտածել դրամասին չեմ ուզում:o Չեմ սիրում, երբ անունս սխալ են ասում, ասենք Նարինե, Նառա, Նաիռա… Երևի ոչինչ այդքան չի նյարդայնացնում, ինչքան այդ մի բանը:D
Ի դեպ, ասեմ, որ երբ Սանկտ-Պետերբուրգում և Մոսկվայում անունս հարցնում էին, ասում էի Нарэ, բոլորը հասկանում էին на "р", այսինքն մի անուն, որն սկսվում է "ռ" տառով ու սկսում էին այդ անունները թվարկել:D : Եվ այդպես անունս ասելն ինձ համար պրոբլեմ էր:D

Jirayr24
03.10.2006, 17:13
Իմ անունը` Ժիրայր, երևի բոլորիդ պարզ է պարզ է որ հայկական անուն է, ժիր և այր բառերով կազմված, բայց ես այդքան էլ աշխույժ չեմ:

Firegirl777
03.10.2006, 17:41
ՀԱՅԿԱՆՈՒՇ
հայ. Հայկ անունից և անուշ իգականացնող վերջնամասից (ինչպես՝ Վասկանուշ, Արմանուշ, Պերճանուշ անունները): Հայերի մեջ այս անունը տարածված է հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Սրա փաղաքշական ձևերն են՝ Հայկուշ, Հայկան, Կանուշ:
Վերջինի մասին առաջին անգամ եմ լսում՝ Կանուշ, պատկերացնում եմ ինձ այդպես կանչեին:D , իսկ նախավերջինը ինձ համար շատ սովորական է և դեմ չէի լինի եթե ինձ այդպես դիմեին...;)

kiki
03.10.2006, 18:12
ես մոռացել էի այս թեմայի մասին ...

դե իմ անունը Քրիստինա է, երևի բոլորդ գիտեք : ով չգիտի , ասեմ, որ ոչ թե Քրիստինե ՝ հայկական տարբերակը , այլ հենց Քրիստինա :) դե դա Ռուսաստանում ծնվելու հետևանքն է ... հայերեն էլ է ա-ով գրվում ...

մի անգամ ասեցին, բայց չեմ հիշում ինչ ծագում ունի : ինձ այդպես են անվանել իմ հորաքրոջ խնդրանքով : Այն ժամանակ ճանաչված է եղել " Քրիստինա և Էդգար " ֆիլմը , որը այդպես էլ չնայեցի , ու հորաքույրս խնդրել է , ավելի ճիշտ ինչքան ես գիտեմ , պարտադրել , որ աղջիկ ծնվելու դեպքում անունս դնեն Քրիստինա , իսկ տղայի դեպքում ՝ Էդգար : տարիներ հետո ծնվեց եղբայրս , ու ես այդ մասին անտեղյակ ինքս նրա անունը դրեցի Էդգար :) , երևի ճակատագիր է ...
ասեմ, որ շատ եմ սիրում անունս ...

Ուլուանա
03.10.2006, 19:20
Այն ժամանակ ճանաչված է եղել " Քրիստինա և Էդգար " ֆիլմը , որը այդպես էլ չնայեցի , ու հորաքույրս խնդրել է , ավելի ճիշտ ինչքան ես գիտեմ , պարտադրել , որ աղջիկ ծնվելու դեպքում անունս դնեն Քրիստինա , իսկ տղայի դեպքում ՝ Էդգար :
Հետաքրքիր է, ես մորիցս եմ լսել, որ այդպիսի մի հայտնի ֆիլմ է եղել, որից հետո մարդիկ համատարած իրենց երեխաների անունները դնում էին Քրիստինա/Քրիստինե և Էդգար։ Ուրեմն քեզ էլ են այդ ֆիլմի ազդեցության տակ Քրիստինե անվանել։
Բայց այդ ֆիլմը երևի այդ երկու անունների տարածման հարցում լուրջ դեր է խաղացել, որովհետև մեր սերնդի երեխաների մեջ իսկապես շատ-շատ են Քրիստինե և Էդգար անունները։ Բայց, ինչքան նկատել եմ, Քրիստինեն ավելի շատ։

Ի դեպ, սերիալներն էլ որոշ անունների տարածման գործում պակաս դեր չեն խաղացել...

Artgeo
03.10.2006, 20:18
մեր սերնդի երեխաների մեջ իսկապես շատ-շատ են Քրիստինե և Էդգար անունները։ Բայց, ինչքան նկատել եմ, Քրիստինեն ավելի շատ։

Դե աղջիկների անունը Էդգար հո՞ չեին դնելու :D

Իմ անվան հետ կապված ես ոչինչ չգիտեմ :8

kiki
03.10.2006, 20:36
Արթուրը անգլիական անուն է կարծեմ ...

Ուլուանա
03.10.2006, 21:42
Դե աղջիկների անունը Էդգար հո՞ չեին դնելու :D

Իմ անվան հետ կապված ես ոչինչ չգիտեմ :8
Քո անվան մասին կարծեմ էս թեմայի հենց սկզբում արդեն գրվել է։ Եթե չեմ սխալվում, ինչ-որ մեկի անունն էլ էր Արթուր, և նա գրել էր իր անվան մասին։

Kita
03.10.2006, 23:29
անունս Տաթև է:
գիտեմ որ քույրս է դրել ի պատիվ իր ընկերուհու, և որ կռվում ենք մեկ-մեկ դրա հասմար ասում է որ գոհ լինեմ. մի տարի շուտ ծնվեի մի ուրիշ ընկերուհի ուներ աննա անունով և այդ ժամանակ անունս այդպես էր լինելու.... այնպես որ ուրախ եմ, աննան չեմ սիրում ընդհանրապես....;)

Lapterik
12.10.2006, 19:10
Անունս Աննա է, կարծեմ եբրայական( եթե ճիշտ եմ գրել) անուն ե, նշանակում է շնորհալի, ողորմած, ողորմատու:

Ֆելո
12.10.2006, 20:22
բա որ անունը չեն դնում Պուշկին, Լենին... մի հատ էլ մարդ գիտեմ անունը "Ժուլվերն"-ա:D

Ուլուանա
12.10.2006, 20:34
բա որ անունը չեն դնում Պուշկին, Լենին... մի հատ էլ մարդ գիտեմ անունը "Ժուլվերն"-ա:D
Ես էլ եմ տենց մեկին հիշում Ժուլվեռն անունով, բայց թե ով էր, որտեղից էր, չեմ հիշում... :oy Բայց հաստատ մեկը կար... Էնքան հետաքրքիր է, թե ով էր... :think

Պուշկին էլ եմ լսել, բայց Լենին՝ չէ... Դրա փոխարեն Իլյիչ եմ լսել... :P Պատկերացնու՞մ եք, ազգանուններն անունների փոխարեն դնելը հերիք չէր, մարդիկ նույնիսկ հայրանուններ են դնում :D

Taurus
12.10.2006, 20:40
Իմ անունը Էդվարդ է , նշանակում ա Եդեմական վարդ, փոքր ժամանակ չեի սիրում , հետո մանրից սկսեց դուրս գալ:
Սիրում եմ հետևյալ անունները
Երբ իմանում եմ , որ աղջկա անունը Մարգարիտա, Աննա, Սոնա յա, միանգամից լավ եմ տրամադրվում, տղաներից Գևորգ և Միքայել:
Չեմ սիրում Իգիթ և Սերգեյ անունները, մեկ էլ Հրանուշ:bad

Anul
12.10.2006, 21:08
գիտեեեմ, բա վոոոնց, բա իմ պապին վոնց կարա դեմք չլինի:hands :hands
Խաչատրյանի հետ ես չէ? բա ինչ գիտես իրան?

Riddle
12.10.2006, 21:10
Պուշկին էլ եմ լսել, բայց Լենին՝ չէ
Դրա փոխարեն Նինել կա (Լենին՝ հակառակ կարդացած), աղջկա անուն է::)

StrangeLittleGirl
12.10.2006, 21:16
Դրա փոխարեն Նինել կա (Լենին՝ հակառակ կարդացած), աղջկա անուն է:
Էս մեկը չգիտեի: Լիքը ուրիշ տենց անուններ կան:
Մարկլեն
Մելս
Մելսիդա
Վլադիլեն
Կարլեն

Esmeralda
12.10.2006, 21:19
Մի հետաքրքիր պատմություն պատմեմ...
Պապաս մի ընկեր ուներ... իրա հոր անունը Ռիտա (Րիտա) է եղել... վերջինիս մայրը շատ է սիրել այդ անունը... ու թեկուզ տղա է ծնվել, բայց անունն էլի Ռիտա է դրել :D

Ուլուանա
12.10.2006, 21:26
Դրա փոխարեն Նինել կա (Լենին՝ հակառակ կարդացած), աղջկա անուն է::)
Նինել անունը լսել եմ, բայց կյանքում մտքովս չէր անցնի, որ նույն Լենինն է՝ թարս կարդացած։ :D Բայց լուրջ այդպե՞ս է, թե՞ ուղղակի համընկել է...

Esmeralda
12.10.2006, 21:29
Նինել անունը լսել եմ, բայց կյանքում մտքովս չէր անցնի, որ նույն Լենինն է՝ թարս կարդացած։ :D Բայց լուրջ այդպե՞ս է, թե՞ ուղղակի համընկել է...
Չէ Անահիտ ջան, մտածված է ստեղծվել այդ անունը...

Lapterik
13.10.2006, 20:11
իիիիիիիիիի, պապիկիս անունն է Ժյուլվերն :D , չլինի իրան գիտեք. ինքը ֆիզիկայի դասախոս է
Պարզվում ա, որ պապիկիդ ես ել եմ ճանաչում, դե ֆիզֆակից էլի, լոոոլ:/Դու էլ էս ֆիզֆակից?/

Arisol
16.02.2007, 20:36
Վերջապես երեկ իմացա, թե ինչ ա նշանակում իմ անունը :yahoo :
Նարե նշանակում ա ծովահարս :oy : Չնայած մի քիչ կասկածում եմ ծովի համար, բայց դա դեռ կպարզեմ: Ինձ շատերն էին ասում невеста :oy :
Էնքան ուրախ եմ, որ իմացել եմ, չեք պատկերացնի : Շնորհակալություն Բյուրակնի տատիկն :love :

Highordy
31.03.2007, 15:12
Անունս Աննա է, կարծեմ եբրայական( եթե ճիշտ եմ գրել) անուն ե, նշանակում է շնորհալի, ողորմած, ողորմատու:

Ընդհանրապես սեմական ոչինչ չկա անվանդ մեջ: Դա մաքուր արիական, տիեզերածովի Աստվածուհի Նաննարի անվան հոլովումներից է: Նմանապես նաև Անահիտը և այլ անուններ… Իմաստաբանական առումով նույն անունն են հանդիսանում *Մարիա*… հիմքով բոլոր կանացի անունները: Բացատրեմ՝ հայերեն մոր նշանակում է ջուր, գետ, լիճ, ծով... Դա հենց տիեզերածովի՝ իգական սկզբունքով, սակայն անպայման արական միջուկով աստվածության բնորոշումն է:*

Գուցե առաջին հայացքից տարբեր են հնչում, սակայն իմաստները նույնն են… ինչպես և իմ անունը՝ Մկրտիչ, որը ընդամենը Հովհաննեսի կատարած արարքն է բնորոշում, սակայն իմաստաբանական առումով Հովհաննեսը նույն Մկրտիչն է:

* Ալեքսանդր Արորդի Վարպետյան. "ԾՆՆԴՈՑ"

Ավելացվել է 13 րոպե անց

Ես էլ էի այնտեղ փնտրում, բայց, չգիտեմ ինչու, կայքը չբացվեց: Իսկ նախկինում իմ անունն էի գտել: Ինձ դուր էր եկել այն արտահայտությունը, որ անունս նոր է, 20-րդ դարի սկզբերից են օգտագործել: Տատիկս մոտավորապես այդ ժամանակ է ծնվել: Որպես անձնանուն - հնարավոր է, որ նոր լինի, բայց որպես հատուկ անուն (խոսքիս մեջ՝ տեղանուն) ունի հազարավոր տարիների պատմություն… Բյուրական, որ նշանակում է Բյուր աչքեր (և ոչ միայն «աղբյուրներ»): ԱՅԱ նախամոր անունից սերված այս *այ*, *այն* հայ* դիցարմատները բառացի նշանակում են նախասկիզբ (նախամայր), այսինքն՝ ակն, ակունք, աչք, այել, հայել և այլն… Շատ հրաշալի է հնչում թե՛ որպես անձնանուն և թե՛ որպես տեղանուն… Էլ չասած նրա իմաստը:

Srtik
02.04.2007, 11:59
Որևէ մեկդ կարո՞ղ է իմանաք, թե Նարինե ինչ է նշանակում: Ինձ ասել են, որ «Նաիրյան աղջիկ» է, բայց դե այնքան էլ չեմ հավատում:

Angelina
02.04.2007, 12:05
Վերջապես երեկ իմացա, թե ինչ ա նշանակում իմ անունը :yahoo :
Նարե նշանակում ա ծովահարս :oy : Չնայած մի քիչ կասկածում եմ ծովի համար, բայց դա դեռ կպարզեմ: Ինձ շատերն էին ասում невеста :oy :
Էնքան ուրախ եմ, որ իմացել եմ, չեք պատկերացնի : Շնորհակալություն Բյուրակնի տատիկն :love :

Ասեմ, որ շատ յուրահատուկ անուն ունես:

Highordy
02.04.2007, 12:18
Սիրելի Նարեներ, Նարինեներ, Նաիր(ռ)աներ, Մարիներ, Մարիամներ, Մարիաներ և …

Վերևում արդեն պատասխանել եմ՝ Նախամայր Նաննարի, հետագայում Ծովինարի (Կաթնաղբյուրից հղիացած) դիցանվան հետ է կապված ձեր բոլորի անունները: Միայն մի բացառությամբ՝ Մարիամ անունը, դեռևս մինչ-քրիստոնեական ժամանակներում նշանակել է նաև «գիշերամայր», որը գիշերները գողանում և փախցնում էր կամ ուտում էր (լավ չեմ հիշում) երեխաների: Սրանք բոլորն էլ նույն դիցարմատին՝ Նաննարին են պատկանում: Ստուգաբանությունը շատ պարզ և պատչելի տրված է Ալեքսանդր Արորդի Վարպետյանի "ԾՆՆԴՈՑ" գիտական աշխատությունում (ափսոս՝ էլեկտրոնային տարբերակը չունեմ, թե չէ կդեղադրեի այս կայքում, որ բոլորը կարողանային օգտվել);

Ձեզ բոլորիդ Արև եմ ցանկանում…

Armenie En Force
27.05.2007, 12:33
Օրինակ Նորիկ ...:D
որ չլսեցի Կնոջ անուն է,տղայի լսել էի,բայց որ կնոջը ասեն Նորիկ:oy

:thinkԵս էլ չեմ լսել ՆՈՐԻԿ կնոջ անուն:think

Firegirl777
27.05.2007, 16:53
Իսկ իմ անունը բնիկ հայկական անուն է, Հայկանուշ, Հայկը, մեր նահապետի անուն է, իսկ Անուշն էլ, մի ժամանակ ինչքան գիտեմ աղջիկների անունները դրել են, տղաների անուններին մասնիկներ ավելացնելով, այդտեղից էլ Հայկանուշ, կան նաև Հայկանդուխտ(Հայկի աղջիկ), Հայկուհի, Հայկուշ(կարճեցված տարբերակը), Անուշ(նորից կարճեցված տարբերակներից, չնայած նաև առանձին անուն է) բայց անձամբ ես տանել չեմ կարողանում. երբ այդ տարբերակներից որևէ մեկով են ինձ կոչում, Այսպիսով անունս Հայկանուշ է և սիրում եմ, երբ հենց այդպես էլ ինձ կոչում են, ոչ թե աղավաղում դարձնում են մեկ այլ անուն......

Armenie En Force
27.05.2007, 22:30

Իմ անունն էլ Դավիթ է, ինչպես Սասունցի Դավիթը:hands:hands

Enipra
13.03.2008, 13:18
http://armenian.name/

Իմ անվան մասին տեսեք ինչ բերեց: :D Ուզում են անունս Արփուհի սարքել: :D
ARPINEH
Is a new name which consists of Armenian arpi "sun" + uhih (:D) suffix (like Narineh). It is in use now.

Բայց հենց նույն Նարինեի մասին հետևյալն է բերում.:D
NARINEH
Is a new name, which consists of nar and ineh female suffix (like Karineh, Marineh, Zarineh).

Գրեցի իրենց, տեսնեմ կուղղե՞ն :unsure

Սերխիո
13.03.2008, 16:02
դե ես էլ գրեմ ... իմ անունը Պետրոս է , եբրայերենից նշանակում է ժայռ , պապիկիս անունն եմ ժառանգել ,շատ եմ սիրում իմ անունը :

Հ.Գ.

վերևում կարդացի , Նինել և Մելս անունների մասին ,իրոք Նինել անունով աղջիկ ես էլ եմ ճանաչում , որը Լենինի թարս ձևն է, իսկ Մելս անունը հապավում է` Մարքս ,էնգելս, Լենին ,Ստալին :

BOBO
13.03.2008, 16:14
Մարքս ,էնգելս, Լենին ,Ստալին
Ի Կալինին:))

Apsara
13.03.2008, 20:28
ես մի կին գիտեմ, որի անունը ուղակի Լալա է

Ուլուանա
13.03.2008, 21:04
ես մի կին գիտեմ, որի անունը ուղակի Լալա է
Իսկ ես բազմաթիվ աղջիկներ ու կանայք գիտեմ Լալա անունով. սովորական հայկական անուն է, ի՞նչ տարօրինակ բան կա էդ անվան մեջ որ... :o

Ռուֆուս
13.03.2008, 21:31
ես մի կին գիտեմ, որի անունը ուղակի Լալա է

Ապսարա ջան, եթե Լալան տարօրինակ է, ես մի աղջիկ գիտեմ անունը Լյալյա է...... Անձնագրում էլ է Լյալյա գրած..... Բա! :D

Gev77
09.03.2009, 12:39
դե ես էլ գրեմ ... իմ անունը Պետրոս է , եբրայերենից նշանակում է ժայռ , պապիկիս անունն եմ ժառանգել ,շատ եմ սիրում իմ անունը :

Հ.Գ.

վերևում կարդացի , Նինել և Մելս անունների մասին ,իրոք Նինել անունով աղջիկ ես էլ եմ ճանաչում , որը Լենինի թարս ձևն է, իսկ Մելս անունը հապավում է` Մարքս ,էնգելս, Լենին ,Ստալին :

Նաև նշանակում է քար,ապառաժ…հորս և որդուս անունն է...

Սահակ
06.11.2009, 09:42
դե ես էլ գրեմ ... իմ անունը Պետրոս է, եբրայերենից նշանակում է ժայռ, պապիկիս անունն եմ ժառանգել, շատ եմ սիրում իմ անունը:
Պետրոսը հունարեն Πέτρος բառից է գալիս, որը նշանակում է ժայռ։

Պետրոս առաքյալի եբրայական անունը լինում է Սիմոն, սակայն Հիսուսը իր անունը փոխում է և դարձնում է «Կեֆաս» որը արամայերեն նշանակում է «ժայռ»։ Հետո հույները «Կեֆաս» անունը թարգմանում են հունարեն, և այդպես ծնվում է «Պետրոս» անունը։

Surveyr
06.11.2009, 09:44
վերևում կարդացի , Նինել և Մելս անունների մասին ,իրոք Նինել անունով աղջիկ ես էլ եմ ճանաչում , որը Լենինի թարս ձևն է, իսկ Մելս անունը հապավում է` Մարքս ,էնգելս, Լենին ,Ստալին :

Լենինյան շարքից

Վիլեն - Վլադիմիր Իլիչ Լենին

Սլիմ
06.11.2009, 10:37
Կոմունիզմի սիրահարներ համար հատուկ`
Սոցկառ - Սոցիալիզմ կառուցող, էտ իսկանան մարդու անունա, Մերգելյանի աշխատակիցներիցա:)
Լենդրոշ - Լենինյան դրոշ , կնոջ անունա, մեր հարևաննա:)

Շինարար
06.11.2009, 10:38
Նասքելա-աղջկան անուն, Ալեքսան անունը հակառակ կողմից:)

Սահակ
06.11.2009, 10:41
Սոցկառ - Սոցիալիզմ կառուցող, էտ իսկանան մարդու անունա, Մերգելյանի աշխատակիցներիցա:)
Սոցկառը մամայիս աշխատակիցն էր Մերգելյանում :)

Սլիմ
06.11.2009, 10:41
Սոցկառը մամայիս աշխատակիցն էր Մերգելյանում :)

Սոցկառ Լևոնիչը? Իմ ղեկավարնա եղել:)

Surveyr
06.11.2009, 10:43
Կոմունիզմի սիրահարներ համար հատուկ`
Սոցկառ - Սոցիալիզմ կառուցող, էտ իսկանան մարդու անունա, Մերգելյանի աշխատակիցներիցա:)
Լենդրոշ - Լենինյան դրոշ , կնոջ անունա, մեր հարևաննա:)

Ես էլ Լենդրոշ անունով տղամարդ եմ ճանաչում:o

Yeghoyan
06.11.2009, 10:51
Կոմունիզմի սիրահարներ համար հատուկ`

Լենդրոշ - Լենինյան դրոշ , կնոջ անունա, մեր հարևաննա:)

Լենդրոշ անունով մի կորած քեռի ունեմ:8
փաստորեն կնոջ անունա:D

Ambrosine
06.11.2009, 11:00
Ես էլ Լենդրոշ անունով տղամարդ եմ ճանաչում:o
Ես էլ:o մեծ մարդ ա:8

comet
06.11.2009, 12:50
Դասարանիս աղջկա անունը Նվեր է:))
Նաև մի կին եմ ճանաչում` Սևակ անունով:o

cold skin
06.11.2009, 13:49
Ինքս ճանաչում եմ Юра անունով մի հիանալի կնոջ…

Գուգօ
06.11.2009, 13:50
:blinէս ի՞նչ խառն են մեր անունները:thinkկին տղամարդ սաղ խառնվել են:o

AniwaR
06.11.2009, 16:08
Անի:

Մի քանի տարի առաջ բավական երկար մի աշխատություն եմ կարդացել «Անի» անվան վերաբերյալ, որը, ճիշտ է, վերաբերում էր ոչ թե անձնանվան, այլ Բագրատունյաց Անի մայրաքաղաքի անվան ծագմանը: Դրանից առաջ Անի անունով շատ այլ բնակավայրեր էլ են եղել Հայաստան աշխարհի տարբեր մասերում... Ամենահեռուն հասնող վարկածը Վանի Թագավորության շրջանում ապրած ինչ-որ ան (ի-ն բաց չեմ թողել:) ) ցեղի հետ էր կապված: Իսկ թե բառացի ինչ է նշանակում կամ արդյոք ինչ-որ բան նշանակում է, աստված գիտի կամ սատանան: )) Հա, վիկիպեդիայատիպ ինչ-որ սայտում մի անգամ տեսել եմ Ani-ն մեկնաբանված ինչպես Anna=Annie անվան տարբերակներից մեկը: Գուցե եվրոպացիների համար այդպես է, բայց կարծում եմ, որ հայկական Անի անունը ոչ մի կապ էլ չունի Աննայի հետ: :)

Իսկ իմ անունը կոնկրետ Անի եղավ 88-ի երկրաշարժի պատճառով:
Սիրում եմ անունս՝ չնայած նրան, որ իմ շրջապատում արդեն ֆունկցիան կորցրել է. դադարել եմ ռեակցիա տալ անունիս, էլ չեմ ասում հազարավոր Ան-երի մեջ: :Դ

Ուլուանա
06.11.2009, 19:07
Կոմունիզմի սիրահարներ համար հատուկ`
Սոցկառ - Սոցիալիզմ կառուցող, էտ իսկանան մարդու անունա, Մերգելյանի աշխատակիցներիցա:)
Լենդրոշ - Լենինյան դրոշ , կնոջ անունա, մեր հարևաննա:)

Ես էլ Լենդրոշ անունով տղամարդ եմ ճանաչում:o

Լենդրոշ անունով մի կորած քեռի ունեմ:8
փաստորեն կնոջ անունա:D
Լենդրոշը, ինչքան գիտեմ, տղամարդու անուն է (համենայնդեպս, ես էդ անունով տղամարդկանց մասին շատ եմ լսել, իսկ կնոջ՝ ոչ մի անգամ), ուղղակի երևի Սլիմի հարևանի ծնողներն էդ մասին տեղյակ չեն եղել։ :))

Դասարանիս աղջկա անունը Նվեր է:))
Նաև մի կին եմ ճանաչում` Սևակ անունով:o
Դե, որ մտածում ես, տղամարդը սև աչքերով կլինի, կինը չի՞ լինի։ :))
Իսկ նվերն առավել ևս, ի՞նչ է, միայն տղամարդի՞կ կարող են մարդկանց համար նվեր լինել։ :beee Ինչպիսի խտրականություն։ :angry

Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում շատ անուններ կչեզոքանան, այսինքն՝ նախկինում միայն այս կամ այն սեռը ներկայացնող անունները կամաց–կամաց կսկսեն նաև հակառակ սեռի մարդկանց «ներքաշել» իրենց մեջ։ :))։

Ուլուանա
06.11.2009, 19:14
Անի:

Մի քանի տարի առաջ բավական երկար մի աշխատություն եմ կարդացել «Անի» անվան վերաբերյալ, որը, ճիշտ է, վերաբերում էր ոչ թե անձնանվան, այլ Բագրատունյաց Անի մայրաքաղաքի անվան ծագմանը: Դրանից առաջ Անի անունով շատ այլ բնակավայրեր էլ են եղել Հայաստան աշխարհի տարբեր մասերում... Ամենահեռուն հասնող վարկածը Վանի Թագավորության շրջանում ապրած ինչ-որ ան (ի-ն բաց չեմ թողել:) ) ցեղի հետ էր կապված: Իսկ թե բառացի ինչ է նշանակում կամ արդյոք ինչ-որ բան նշանակում է, աստված գիտի կամ սատանան: )) Հա, վիկիպեդիայատիպ ինչ-որ սայտում մի անգամ տեսել եմ Ani-ն մեկնաբանված ինչպես Anna=Annie անվան տարբերակներից մեկը: Գուցե եվրոպացիների համար այդպես է, բայց կարծում եմ, որ հայկական Անի անունը ոչ մի կապ էլ չունի Աննայի հետ: :)

Իսկ իմ անունը կոնկրետ Անի եղավ 88-ի երկրաշարժի պատճառով:
Սիրում եմ անունս՝ չնայած նրան, որ իմ շրջապատում արդեն ֆունկցիան կորցրել է. դադարել եմ ռեակցիա տալ անունիս, էլ չեմ ասում հազարավոր Ան-երի մեջ: :Դ
Ես Անի անվան մասին նաև լսել եմ (կարծեմ նույնիսկ կարդացել եմ համապատասխան բառարանում) այն վարկածը, որ Անահիտի փաղաքշական ձևն է։ :think
Խնդրում եմ գրածս չկապել էն հանգամանքի հետ, որ անունս Անահիտ է։ :))

Շինարար
06.11.2009, 19:23
Անի:

Մի քանի տարի առաջ բավական երկար մի աշխատություն եմ կարդացել «Անի» անվան վերաբերյալ, որը, ճիշտ է, վերաբերում էր ոչ թե անձնանվան, այլ Բագրատունյաց Անի մայրաքաղաքի անվան ծագմանը: Դրանից առաջ Անի անունով շատ այլ բնակավայրեր էլ են եղել Հայաստան աշխարհի տարբեր մասերում... Ամենահեռուն հասնող վարկածը Վանի Թագավորության շրջանում ապրած ինչ-որ ան (ի-ն բաց չեմ թողել:) ) ցեղի հետ էր կապված: Իսկ թե բառացի ինչ է նշանակում կամ արդյոք ինչ-որ բան նշանակում է, աստված գիտի կամ սատանան: )) Հա, վիկիպեդիայատիպ ինչ-որ սայտում մի անգամ տեսել եմ Ani-ն մեկնաբանված ինչպես Anna=Annie անվան տարբերակներից մեկը: Գուցե եվրոպացիների համար այդպես է, բայց կարծում եմ, որ հայկական Անի անունը ոչ մի կապ էլ չունի Աննայի հետ: :)

Իսկ իմ անունը կոնկրետ Անի եղավ 88-ի երկրաշարժի պատճառով:
Սիրում եմ անունս՝ չնայած նրան, որ իմ շրջապատում արդեն ֆունկցիան կորցրել է. դադարել եմ ռեակցիա տալ անունիս, էլ չեմ ասում հազարավոր Ան-երի մեջ: :Դ
ես ֆրանսիացի մի կնոջ եմ ճանաչել Անի անունով, հենց մեր Անիի նման էլ հնչում էր: Կարծում եմ, որ թեկուզ Անի քաղաքի անվան հետ կապված լինի, արդեն գոյություն ունեցած եվրոպական անունը իր դերը խաղացել է, որ այդ անունը տարածվի, որովհետև այն մեզ մոտ էլ տարածվել է հատկապես որպես աղջկա և ոչ տղայի անուն:

Ուլուանա
06.11.2009, 19:48

Ենթադրում եմ, որ էդ ֆրանսուհու անունը երկու ն–ով է գրվում, թեև Անի է արտասանվում։

Sayuri
06.11.2009, 19:58
Իսկ մենք մի հարեվան ունեինք անունը Ժուլվեռն...

VisTolog
06.11.2009, 20:37
Կուրսեցուս անունը, որը երևի ամբողջ քոլեջում միակնա` Հերոսա :D:D:o

Թե հայերն ինչով են մտածում, չես ջոկում:))

Ilona
07.11.2009, 17:09
Իմ ընկերուհու եղբոյր անունը Ծերունի է, կրճատ ձևը Ծերուկ... ինձ թվում է շատ դաժան են վարվել խեղճ տղայի հետ:(

Շինարար
07.11.2009, 17:12
Իմ ընկերուհու եղբոյր անունը Ծերունի է, կրճատ ձևը Ծերուկ... ինձ թվում է շատ դաժան են վարվել խեղճ տղայի հետ:(

Ես էլ Ծերուն անունով մարդ եմ ճանաչում, առանց ի-ի, բանակից, քանի որ բանակում շատ տարածված էին մականունները, շատերը կարծում էին, թե իր մականունն ա, բայց իսկապես մարդու անունը Ծերուն էր:

Yeghoyan
07.11.2009, 17:16
քիչ բողոքեք, բա որ տղամարդուն Քոլոզ են ասում, էդ լավա՞:D

ավելի ուշ իմացա, որ անունից բացի Քոլոզյան ազգանուն էլ կա:oy

Ուլուանա
07.11.2009, 18:14
Իմ ընկերուհու եղբոյր անունը Ծերունի է, կրճատ ձևը Ծերուկ... ինձ թվում է շատ դաժան են վարվել խեղճ տղայի հետ:(
Ինձ թվում է՝ մարդ պիտի գոնե մի քիչ խանգարված լինի, որ իր երեխայի անունը դնի Ծերունի։ :o Խեղճ երեխա... :(

Դատարկություն
07.11.2009, 19:00
Ես մի հատ բարեկամ ունեմ մեծ տարիքով անունը Դուրմիշ ա, թե էս ինչ անունա որ իրան տվել են՞

AniwaR
07.11.2009, 19:15
Ես մի շատ շուտ «Օտար խաղեր» հաղորդմամբ մի աղջիկ էի տեսել՝ անունը Շաքե Ծովաստղիկ: Սիրուն ա:love

Ambrosine
07.11.2009, 19:21
Ես մի հատ բարեկամ ունեմ մեծ տարիքով անունը Դուրմիշ ա, թե էս ինչ անունա որ իրան տվել են՞
Դուրյան + Միշո
Միշոն քանի որ Դուրյանի բանաստեղծությունների հիման վրա է <<ստեղծագործում>>...;)

Ինձ թվում է՝ մարդ պիտի գոնե մի քիչ խանգարված լինի, որ իր երեխայի անունը դնի Ծերունի։:o Խեղճ երեխա...:(
Չէ, խանգարված չի եղել, 2 տառ վերև ա գնացել, պիտի Հերունի լիներ;)

Աինի
14.11.2009, 17:01
ամեն դեպքում հիշեք, որ վատից վատն էլ է լինում, օրէ Գյուլփերի, Սիրեկան, բուրաստան ...դե էլ չխորանամ

Աինի
14.11.2009, 17:13
[QUOTE=Velvet Bride;1842421]Անի:

Մի քանի տարի առաջ բավական երկար մի աշխատություն եմ կարդացել «Անի» անվան վերաբերյալ, որը, ճիշտ է, վերաբերում էր ոչ թե անձնանվան, այլ Բագրատունյաց Անի մայրաքաղաքի անվան ծագմանը: Դրանից առաջ Անի անունով շատ այլ բնակավայրեր էլ են եղել Հայաստան աշխարհի տարբեր մասերում... Ամենահեռուն հասնող վարկածը Վանի Թագավորության շրջանում ապրած ինչ-որ ան (ի-ն բաց չեմ թողել:) ) ցեղի հետ էր կապված: Իսկ թե բառացի ինչ է նշանակում կամ արդյոք ինչ-որ բան նշանակում է, աստված գիտի կամ սատանան: )) Հա, վիկիպեդիայատիպ ինչ-որ սայտում մի անգամ տեսել եմ Ani-ն մեկնաբանված ինչպես Anna=Annie անվան տարբերակներից մեկը: Գուցե եվրոպացիների համար այդպես է, բայց կարծում եմ, որ հայկական Անի անունը ոչ մի կապ էլ չունի Աննայի հետ: :)

Հարգելի Velvet Bride նախ ասեմ, որ անի բառի ամենահին հիշատակումը Վանի թագավորությանը չի վերաբերվում, այն հայերի գործածության մեջ եղել է շատ ավելի վաղ, և եղել է Արական անուն, Աննիա անունով հիշատակվում է Հայկական թագավորներից մեկը Խեթական արձանագրություններում, բացի դրանից Աննիա անվանումով մենք ունեցել ենք աստվածություններ, այս անվան մեկ այլ ձևով , որն է Աինի, մենք ունեցել ենք աստվածություն և վայրեր, Իսկ այն, որ Եվրոպական աննա անունը անի բառի հետ կապ չունի դու ճիշտ ես բայց աննա բառը ամենևին էլ եվրոպական չէ, օրինակ ինչպես կբացատրես հայկական մեկ այլ թագավորի Խուկաննա անվանումը, եթե քեզ հետաքրքիր է ես կարող եմ նշել հայկական և մերձ միջագետքյան արական այլ անվանումներ ևս, որոնք ունեն աննա մասնիկը, այնպես, որ եզվաբանությունն անշուշտ լի է անակնկալներով

Միքո
17.11.2009, 18:58
ընկերոջս պապու անունը Նոյտապան էր, իսկ հարգալից ՆոյՏապան:D